PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատուժի պրոֆեսիոնալիզմը Հայաստանում

Har-am
06.01.2017, 22:25
Հետաքրքիր կլինի քննարկել Հայաստանում աշխատուժի պրոֆեսիանլիզմը բոլոր ոլորտներում, բանվորից մինչև կառավարչական պաշտոններ:

Har-am
07.01.2017, 17:38
էս թեմայով կուզեի լսել արտասահմանում ապրողների կարծիքը, ինչը Հայաստանում չի արվում կամ լավ չի արվում պրոֆեսիանալ աշխատուժ ունենալու համար ու հատկապես որ ոլորտներում ենք թերանում:
Իմ կարծիքով մեր մոտ վատագույնը դա մենեջմենթի ու սպասարկման ոլորտներն են, հատկապես առաջինը խայտառակ վատ վիճակումա թե պետական թե մասնավոր մակարդակներում:

StrangeLittleGirl
07.01.2017, 17:55

Կրթական ոլորտում ա հիմնական թերացումը, երբ դիպլոմներ տրվում են մարդկանց, որոնք այդ մասնագիտությունից կիլոմետրերով հեռու են: Մյուս թերացումն էլ գալիս ա նրանից, երբ շեֆի աթոռին նստում են ոչ կոմպետենտ մարդիկ, հետևաբար չեն կարողանում մասնագետների կամ արված աշխատանքի լավ ու վատը տարբերել, անձնական շահն ավելի են կարևորում, քան որակյալ աշխատանքը:

ivy
07.01.2017, 18:13
Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:

LisBeth
07.01.2017, 18:18
Իմ հիշելով մի հատ սենց բան կար, գործի տեղավորվում էին ԽԾԲ միջոցով կամ վճարում էին գործի ընդունվելու համար, իսկ սա երբեք որակյալ աշխատող ձեռք բերելու երաշխիք չի կարող տալ։ Դիպլոմներ ստանալու համար էլ էին վճարում։ Կոռուպցիոն ճահիճ։ Չգիտեմ հիմա ինչքանով ա սա պահպանվել։ Ամեն դեպքում համամիտ եմ ՍԼԳ-ի հետ։ Ինձ հետ լիքը սովորել են մարդիկ, որ իրենց պրոֆեսիսյից բացարձակ ոչինչ չէին հասկանում, բայց առաջինը իրանք աշխատանք գտան։ Ու սա մենակ առողջապահության ոլորտում։

StrangeLittleGirl
07.01.2017, 18:32
Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:
Էդ սպասարկման ոլորտի էթիկայի պակասը մենակ հայկական երևույթ չի: Նույն Գերմանիայում էլ փոքր քաղաքներում կամ արևելյան մասում կարաս հանդիպես մուննաթների ու ոչ հաճելի վերաբերմունքի: Հոլանդիայում էլ ա նույնը: Դանիայում էլ ա նույն վիճակը, հատկապես խանութներում: Նոր-նոր էս վերջին տարիներին ԱՄՆ-ից մի քիչ վարակվելով գոնե թանկ ռեստորաններում բարեհամբույր մատուցողներ ունեն, թանկ սուպերմարկետներն էլ ժպտացող կասիրներ:

Ռուֆուս
07.01.2017, 18:55
Սպասարկման ոլորտը Հայաստանում շատ ավելի լավ է համեմատած լիքը զարգացած երկրներում: Ու չգիտես ինչի որոշ մարդկանց թվում է, թե եվրոպաներում անխտիր բոլոր հաճախորդների ոտքերը լվանում են, ջուրն էլ խմում են: Ու հենց Հայաստանից բողոքելու բան են ուզում, առաջինը սպասարկման ոլորտն են հիշում:

Ասենք մարդիկ նեղվում են, որ Հայաստանում շենքի տակի խանութի աշխատողը կարող ա հեռախոսով խոսի, հաճախորդին բանի տեղ չդնի, մի անգամ Իտալիայի խանութներից մեկում փորձեցի աշխատողի ուշադրությունն իմ վրա դարձնել, հեռախոսն ականջից հեռացրեց ու սկսեց ինձ բարձր ձենով քֆրտել: Ես չեմ ասում, որ սա լավ ա, իհարկե շատ վատ ա ու Հայաստանում էլ սպասարկման որակը բարելավելու լիքը տեղ ունի, բայց ստեղ հազար ու մի ավելի լուրջ պրոբլեմներ կան, քան թե վատ սպասարկումը:

Har-am
07.01.2017, 18:59
Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:

համաձայն եմ էթիկայի պակասը դերա խաղում, բայց հարցը նրանումա թե խի պետքա էդ ոլորտում աշխատեն անբարեկիրթ մարդիկ: Անհատ առևրականների հետ էս երևույթը ինչ-որ չափով հասկանալիա, բայց երբ իրանից ինչ-որ բան ներկայացնող կազմակերպության սպասարկան ոլորտի աշխատակիցնա անբարեկիրթ վերաբերվում հաճախորդի հետ, դա արդեն մենեջմենթում թույլ տրված սխալի արդյունքա: Վերթին տարիներին դրական տեղաշարժ կա, բայց բավարար լինելուց շատ հեռույա:

Ripsim
07.01.2017, 19:05
էս թեմայով կուզեի լսել արտասահմանում ապրողների կարծիքը, ինչը Հայաստանում չի արվում կամ լավ չի արվում պրոֆեսիանալ աշխատուժ ունենալու համար ու հատկապես որ ոլորտներում ենք թերանում:
Իմ կարծիքով մեր մոտ վատագույնը դա մենեջմենթի ու սպասարկման ոլորտներն են, հատկապես առաջինը խայտառակ վատ վիճակումա թե պետական թե մասնավոր մակարդակներում:

Իմ կարծիքով, մի շարք ընկերություններում (իհարկե ոչ բոլոր) հատկապես ակնհայտ խնդիր է հստակ KPI-երի բացակայությունը. այսինքն շարքային աշխատակիցը հստակ չգիտի, թե ինչ գործոններից ելնելով է գնահատվում իրա աշխատանքը և երբ նկատում է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան է աշխատում, ինչ արդյունքներ է ցուցաբերում, որքան նոր գործիքներ, մեթոդներ է ներմուծում, նույն կերպ է գնահատվում, այլևս մոտիվացված չի լինում մասնագիտական տեսանկյունից զարգանալու, հատկապես, երբ իր գործընկերներից մեկը ավելի բարձր է գնահատվում ոչ հասկանալի պատճառներով: Այստեղից սկսում է «լճացման» երևույթը, որը, իմ կարծիքով, շատ հատուկ է հատկապես մեծ ընկերությունների միջին և ցածր օղակների աշխատակիցներին:
Մյուս խնդիրը, որ էլի նկատել եմ մեծ ընկերություններում՝ չափից ավել բյուրոկրատիան է, հիերարխիկ կառուցվածը, չարդարացված թղթաբանությունը: Երբեմն թվում է թղթաբանության (զեկուցագրեր, բացատրագրեր և այլն) վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում, քան բուն աշխատանքի: Դրա հետևանքով ընկերությունը ստատիկ վիճակում է հայտնվում և փակ է դառնում բոլոր նոր մեթոդների կիրառման նկատմամբ, ու աշխատակիցները նորից դառնում են ոչ մոտիվացված մասնագիտական տեսանկյունից զարգանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Har-am
07.01.2017, 19:05
Սպասարկման ոլորտը Հայաստանում շատ ավելի լավ է համեմատած լիքը զարգացած երկրներում: Ու չգիտես ինչի որոշ մարդկանց թվում է, թե եվրոպաներում անխտիր բոլոր հաճախորդների ոտքերը լվանում են, ջուրն էլ խմում են: Ու հենց Հայաստանից բողոքելու բան են ուզում, առաջինը սպասարկման ոլորտն են հիշում:

Ասենք մարդիկ նեղվում են, որ Հայաստանում շենքի տակի խանութի աշխատողը կարող ա հեռախոսով խոսի, հաճախորդին բանի տեղ չդնի, մի անգամ Իտալիայի խանութներից մեկում փորձեցի աշխատողի ուշադրությունն իմ վրա դարձնել, հեռախոսն ականջից հեռացրեց ու սկսեց ինձ բարձր ձենով քֆրտել: Ես չեմ ասում, որ սա լավ ա, իհարկե շատ վատ ա ու Հայաստանում էլ սպասարկման որակը բարելավելու լիքը տեղ ունի, բայց ստեղ հազար ու մի ավելի լուրջ պրոբլեմներ կան, քան թե վատ սպասարկումը:

Ռուֆուս ջան սպասարկումը ամենատեսանելինա դրա համար շատա քննարկվում ու քննադատվում: Հենց սպասարկման ոլորտի աշխատակիցնա կազմակերպության դեմքը: Համաձայն եմ, որ սպասարկման ոլորտը համեմատաբար լավ վիճակումա, բայց շատա անտեսվում: ինձ թվումա պետքա ավելի մեծ ուշադրություն դարձնեն էս ոլորտի աշխատակիցների վրա

Ripsim
07.01.2017, 19:18

Համաձայն եմ, որ սպասարկմանը մեծ ուշադրություն է պետք դարձնել, բայց ես հաճախ նկատում եմ, որ շատ ընկերություններում հաճախորդների հետ առնչվող աշխատակիցները (front office-ի ցանկացած աշխատակից) դառնում է ընկերության անհաջողությունների «քավության նոխազը»: Ընկերությունը վատ վիճակու՞մ է, ուրեմն վաճառողը չի կարողանում լավ վաճառի, մատուցողը լավ չի մատուցում, վարկային մասնագետը վարկ չի կարողանում տալ և այլն: Եթե մի սպասարկողը լավ չի սպասարկում, դա իր խնդիրն է, իրեն պետք է զգուշացնել, հեռացնել, բայց եթե վատ է համարվում front office-ի աշխատակիցների մեծ մասի աշխատանքը, դա արդեն համակարգային խնդիր է, մենեջմենթը լուրջ մտածելու տեղ ունի:

Har-am
07.01.2017, 19:24

դե մենեջմենթը մեր ամենաթույլ օղակնա կարծում եմ, բացառությամբ մի քանի կազմակերպությունների շատ վատ մենեջմենթա իրականացվում: Մեր երկրում մենեջեր ասելով հասկանում են տիրություն անող)

Հայկօ
07.01.2017, 20:38
ՏՏ-ում համարյա ամեն ինչ լավ ա: Լավ պրոֆեսիոնալներ կան:

Վիշապ
08.01.2017, 02:32
Սպասարկման որակը, բովանդակությունն ու ձևը շատ խառն ա Հայաստանում: Սկսած գերազանցից, որտեղ ասենք ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել, վերջացրած՝ սպասարկման չգոյությամբ, ավելի շուտ՝ թալանով, երբ տվածդ փողի դիմաց չես ստանում էն, ինչ որ պիտի ստանայիր, կամ փող ես տալիս այնտեղ, որտեղ պիտի չտայիր ու չգիտես որտեղ հաղորդես անարդարության մասին, որ գան շահերդ պաշտպանեն: ՈՒ մեծագույն պրոբլեմը մնում է պետական ապարատի «աշխատուժը», որտեղ նման է, որ մեծամասամբ իշխում են՝
ա) պրոֆեսիոնալ թալանչիներ ու մորթապաշտ անբարոյականներ, կամ՝
բ) անգրագետ ու անտաղանդ մարդիկ, որոնք հնարավոր է ուզում են լավ բան անել, բայց չեն կարողանում

Չնայած, պետական սպասարկման ոլորտում էլ դրական տենդենց կա՝ մանր կաշառակերությունը շատ տեղեր վերացել է, մնացել են որոշ ծիծաղելի կամ ավելի շուտ՝ հիասթափեցնող արատներ, մասնավորապես մանր-մունր վճարներ, որոնք մի քիչ անհասականալի են ու մուրացկանություն են հիշեցնում: Ասենք պետական հիմնարկների կայանատեղիի վճարովի լինելը (օրինակ՝ Դավթաշենի անձնագրերի ոու վիզաների վարչության կայանատեղին), պետական հիմնարկներին կից մասնավոր ու տարօրինակորեն թանկ քսերոքսները :Ճ (օրինակ, կարելի էր թղթի ու քսերոքսի արժեքը գանձել տուրքի տեսքով ու հաճախորդին չուղարկել շենքից դուրս գտնվող բուդկա՝ քսերոքս անելու), էս 1000 դրամները՝ ապագա զոհերի ընտանիքների համար (սա ծիծաղելի կլիներ, եթե էդքան տխուր չլիներ), և այլն: Դրական է, որ շատ պետական գործառույթներ հիմա տևում են մեկ օր, կամ մի քանի ժամ (առաջ տևում էին ըստ պետական ծառայողի հայեցողոության, քո դեմքի, հագուկապի, տվածդ կաշառքի, բարևելու ձևի, ծանոթությունների և այլնի):

Ցավոք, էս ձևական բարեփոխումները արվում են տարիներով վաճառված ու թալանված ռեսուրսների, ստվերային բյուջեի, մասսայական գործազրկության ու խտրականության (ԽԾԲ) ֆոնի վրա, որտեղ «աշխատանքի դասավորված», «կպցրած» ու «հարմարված» քաղքենի հասարակությունն ու էլի ինչ-որ «միջին խավ» գոհ է և բավարարված՝ խորոված-խաշ, Սևան-Ծաղկաձոր, Կոբուլեթի-Շարմ էլ Շեյխ, իսկ մեծամասնություն կազմող գորշ ու չարքաշ մասսան գոյություն է քարշ տալիս՝ անապագա ու անհույս:
Հայաստանի ամենամեծ խնդիրը իմ կարծիքով պետական մտածելակերպի, հումանիտարիզմի ու առհասարակ էթիկայի բացակայությունն է պետական աշխատողների մոտ, սկսած՝ պրեզիդենտից, նախարարներից, պատգամավորներից, վերջացրած՝ դատավորներով, կատարածուներով, ոստիկանության աշխատողներով:

anslov
08.01.2017, 04:59
Սպասարկման որակը, բովանդակությունն ու ձևը շատ խառն ա Հայաստանում: Սկսած գերազանցից, որտեղ ասենք ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել
Իսկ եթե անցնենք առարկայական դիտարկման, որ ավելի պարզ լինի թե ինչ "գերազանցի" մասին է գնում խոսքը, կարող ես նշել էտ հայկական բիզնեսի անվանումը, որի մոտ "ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել" , ու եթե կարելի է ավելի առակայանա լինելու համար նաև նշել էտ հայական գերազանց բիզնեսի "բիզնես" ցուցանիշները :)

Գոնե ՄԵԿ անվանում

Վիշապ
08.01.2017, 07:37

Օրինակ ատամնաբուժարաններ, վարսավիրանոցներ, ռեստորաններ, կաթնամթերք, մսամթերք, հաց, արտադրող ֆիրմաներ, մեքենայի վերանորոգում, ինտերնետ, բջջային կապ նույն գնի դիմաց շատ անգամ ավելի բարձրորակ ապրանք կամ սերվիս/վերաբերմունք են տալիս, քան թե դու կճարես նահանգներում: Հայաստանում մեքենայի ակումուլյատորը թարս միացնող էլեկտրիկներ, կամ անվադողերը թարս (նախշի ուղղությանը հակառակ) դնող վուլկանիզացիայի աշխատողներ, շարժիչի յուղը առանց լցնելու շարժիչը գործի դնող յուղ փոխողներ ես դեռ չեմ տեսել, նահանգներում հանդիպում են :Ճ Խոսքս վերաբերում է գրանցված ու սերտիֆիկատ ունեցող կազմակերպություններին, ինքնակոչ «վարպետների» մասին չեմ խոսում: Հայաստանի Կոկա-Կոլան ու Ֆանտան ավելի համով (Գառնու ջուր vs անհամ ամերիկյան ջուր) ու էժան (էժան աշխատուժ, ցածր հարկեր) ու անվտանգ (իսկական շաքար vs շաքարի արհեստական փոխարինիչ) են, քան նահանգների օրիգինալները :Ճ

Լրացուցիչ կոնկրետ մետրիկներ, նյութական ապացույցներ կամ հետազոտական տվյալներ տալու ցանկություն բաձարձակ չունեմ, եթե վերոհիշյալի հետ համաձայն չես, քո գործն է:

anslov
08.01.2017, 08:11

Միգուցե համեմատենք համարժեք բաները, -այսինքն ՀՀ առաջատար բիզնեսը ԱՄՆ առաջատար բիզնեսի հետ և ոչ թե գնի մասով:
Օրինակ որ գնաս Բանգլադեշ, էնտեղ շատ լավ կատարված վուլկանիզացիան արժի Հայաստանի փողով 2 դրամ, որով ՀՀ-ում սկի մեքենայիտ պագրիշկի վրա չեն թքի:
Ու ի՞նչ ուրեմն սրանից բխում ա որ Հայաստանի բիզնեսը ղալաթ ա արել Բանգլադեշի համեմատ՞:
Խոսքանք համարժեք բաներից: Եթե ասում ես որ ՀՀ բիզնեսներ կան, որ ԱՄՆ բիզներսներին ծալած ունեն, նշանակում ա որ ԱՄն- ում որ դիլերի մոտ գնաս, բացառված չի որ պագրիշկեքտ թարս կդնե՞ն:
Դրանից հետո դու հանգիստ կարաս իրանցից մի լավ կամպենսացիա ուզես, եթե հանկարծ ըտենց բան պատահի:
Գնա ԱՄՆ-ում նորմալ կլինիկա ու նորմալ սերվիզ, ու նոր համեմատի: Ու սերվիզի արժեքը հետ գործ չունես, քանի որ ստեղ խոսում ենք "ծալած" ունենալու, այիսնքն պրոֆեսիոնալիզմի մասին, և ոչ թե ինչքան են վճարվում էտ մասնագետները:

Հ.Գ. իմիջայլոց, հենց նույն վուլկանիզացիայի մասով, 2005-ին իմ նոր պագռիշկեքը նոր ալյումին ռիմերի հետ - գումարային մոտ 1200 դոլար, վուլկանիզատորը գողացավ թռավ, ու իրան 1 ամիս հետո զոռով գտան ու հետ բերին :D: ու քիչ էր մնուն որ սպանեիր /իրականում/ : կարամ տեղն էլ ասեմ- Չոռնի Գագոյենց զապռավկի սերվիզն էր- տեցի կռուգի մոտի ;)

Smokie
12.01.2017, 17:05
Ես, որ հազվադեպ եմ լինում խանութներում, սրճարաններում, կամ ռեստորաններում` գտնում եմ, որ մեր մոտ սպասարկումը շատ էլ լավ է ու որակյալ: Հատկսպես մատուցողները` ժպտերես, բարեհամբույր ու բարյացակամ:
Կարծում եմ, որքանով որ հավանական լիներ, որ ոչ հազվադեպի դեպքում կտեսնեմ դժգոհ, մունաթ դեմքով աշխատողների ու խարդախության դիմողների, նույնքան էլ հավանական կլիներ, որ հազվադեպի դեպքում աչքովս կընկնեն նմանները:;)

Har-am
12.01.2017, 18:53
սպասարկման որակի պահով իրական դեպք երեկվանից)
ուրեմն օպերայի հարակից սրճարաններից մեկում նստած ենք ու հավաքարարը եկելա հատակնա մաքրում սկզբում մեր կողքը, հետո արդեն մեր սեղանի տակ ու ամենավատն էլ էնա որ մենեջերը մի քիչ կողք կանգնած նայումա ու բան չի ասում, ոնցոր հենց տենց էլ պիտի լիներ)

Շինարար
12.01.2017, 18:57

Հա ի՞նչ անենք:

Har-am
12.01.2017, 19:04
Հա ի՞նչ անենք:

դե էնքան էլ լավ չի որ հաճախորդի ոտերին էն խփում պոլիփետով

Շինարար
12.01.2017, 19:10
Չգիտեմ՝ ես եմ երևի անուշադիր տենց բաների նկատմամբ: Էնքան բաներ կա, որ եթե կողքից չզգուշացնեն, մտքովս չի անցնի, որ դա թերություն ա: Ինձ համար ամենակարևորը, որ ինչ-որ տեղ պայմանագիր եմ կնքում, ինձկարողանան մնրամասն բացատրեն, թե ինչը ինչի համար ա, օրինակ ինտերնետի պայմանագիր կնքելիս միշտ ներվայնանում էի, բայց դե հիմա մեծացել եմ, թե ոնց: Հիմա չեմ խորանում էլ ընդհանրապես:

Smokie
13.01.2017, 00:26
Ես հավանաբար ինքս ոտքերս կբարձրացնեի էդ պահին:)) կմտածեի "մի քանի վայրկյան ա ի վերջո, թող իր գործն անի, գնա":
Ուրիշ բան, եթե իրեն էլ ոտքերը չխանգարեին ու ամեն ինչ հատուկ աներ:

Har-am
13.01.2017, 01:02
Ես հավանաբար ինքս ոտքերս կբարձրացնեի էդ պահին:)) կմտածեի "մի քանի վայրկյան ա ի վերջո, թող իր գործն անի, գնա":
Ուրիշ բան, եթե իրեն էլ ոտքերը չխանգարեին ու ամեն ինչ հատուկ աներ:

Ես էլ համարիա թե նույն բանն արեցի, իրականում էդ տատին ինձ չխանգարեց ու եթե խանգարեր էլ ոչինչ, բայց դե ինքը պետքա իմանար, իրա խեկավարը պետքա ասեր, որ սեղանների տակ մաքրելը պետքա արվի, երբ հաճախորդ չկա:

Տրիբուն
13.01.2017, 16:40
Ընդհանուր առմամբ, աշխատուժի պրոֆեսինալիզմը կախված ա կրթությունից։ Ու ինձ ոչ մեկը չի կարա համոզի, որ մեր կրթական համակարգը կարա ավելի որակյալ մասնագետներ տա, քան նույնիսկ միջին արևմտյան համալսարաններն են, էլ չեմ խոսում հարվարդ-քեմբրիջների մասին։ Իսկ էն «քթի ծակ» պահանջող աշխատանքներում, ամեն ինչ էլ կարա լինի։ Ես Հայաստանում եմ էլ եմ տեսել լավ ու վատ գյաջ քաշող, դզող-փչող, Ուզբեկստանում էլ, եվրոպաներում էլ։

Իսկ սպասարկման ոլորտի որակը գալիս ա փորձից ու ժամանակից։ Մեր մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն ա։ Տեղ կա, որ մուննաթ զուննաթ ա, յանի քեզ լավություն են անում, որ դու իրանց մոտից օգտվում ես։ Տեղ էլ կա տեռորիզմ հյուրասիրություն ա, էն որ կես րոպեն մեկ ամանդ փոխում են, ոտերիդ տակը ավլում են, ու անձեռոցիկդ ձեռիցդ քաշելով տանում են։ Ու սեղանիդ կողը պաստայաննի մեկը հունական արձանի պես կանգնած ա, որ հենց ձեն հանես, սպասարկի։ Էս ի միջի այլոց մենակ հայկական ֆենոմեն չի, սաղ հետխորհրդային տարածքում նույն բանն ա։ Թրեյնիգներ, փորձ, տուրիստների քանակ, առանց մուննաթի բացատրել, ու ժամանակի ընթացքում կդզվի սա, բարդ բան չկա։

Բարդը նորմալ ոլորտներում որակյալ աշխատուժ ունենալն ա, որի համար համապատասխան կրթական համակարգ ա պետք, որի մայրիկը մեր գեղացիները հաջողությամբ լացացրել են։

StrangeLittleGirl
13.01.2017, 16:48

Կրթությունը մի քիչ կապ ունի, մի քիչ էլ չէ: Կապ ունի էնքանով, որ դիպլոմ ա տալիս բացարձակ անգրագետի, որը ոչ մի բանից չի հասկանում, բայց պիտի աշխատի: Բայց կապ չունի նրանով, որ նույն կրթական համակարգից դուրս են գալիս նաև շատ լավ մասնագետներ, որոնց գործի չեն ընդունում զանազան կաշառակերաԽԾԲ-ական պատճառներով կամ եթե նույնիսկ ընդունում են, էդ մարդիկ տարիների ընթացքում լճանում են:

Ռուֆուս
13.01.2017, 19:37
Ընդհանուր առմամբ, աշխատուժի պրոֆեսինալիզմը կախված ա կրթությունից։ Ու ինձ ոչ մեկը չի կարա համոզի, որ մեր կրթական համակարգը կարա ավելի որակյալ մասնագետներ տա, քան նույնիսկ միջին արևմտյան համալսարաններն են, էլ չեմ խոսում հարվարդ-քեմբրիջների մասին։ Իսկ էն «քթի ծակ» պահանջող աշխատանքներում, ամեն ինչ էլ կարա լինի։ Ես Հայաստանում եմ էլ եմ տեսել լավ ու վատ գյաջ քաշող, դզող-փչող, Ուզբեկստանում էլ, եվրոպաներում էլ։

Իսկ սպասարկման ոլորտի որակը գալիս ա փորձից ու ժամանակից։ Մեր մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն ա։ Տեղ կա, որ մուննաթ զուննաթ ա, յանի քեզ լավություն են անում, որ դու իրանց մոտից օգտվում ես։ Տեղ էլ կա տեռորիզմ հյուրասիրություն ա, էն որ կես րոպեն մեկ ամանդ փոխում են, ոտերիդ տակը ավլում են, ու անձեռոցիկդ ձեռիցդ քաշելով տանում են։ Ու սեղանիդ կողը պաստայաննի մեկը հունական արձանի պես կանգնած ա, որ հենց ձեն հանես, սպասարկի։ Էս ի միջի այլոց մենակ հայկական ֆենոմեն չի, սաղ հետխորհրդային տարածքում նույն բանն ա։ Թրեյնիգներ, փորձ, տուրիստների քանակ, առանց մուննաթի բացատրել, ու ժամանակի ընթացքում կդզվի սա, բարդ բան չկա։

Բարդը նորմալ ոլորտներում որակյալ աշխատուժ ունենալն ա, որի համար համապատասխան կրթական համակարգ ա պետք, որի մայրիկը մեր գեղացիները հաջողությամբ լացացրել են։

Այ էդ տեռորիզմ հյուրասիրությունը Տերյանի Երևան Պանդոկում ա: Պանդոկը շատ եմ սիրում, համ ուտելիքներն են համով, համ գներն են հարմար ու շատ հաճախ էնտեղ լանչ եմ անում: Մատուցողներն էլ վերին աստիճանի բարեհամբույր, ուշադիր, վերջին կտորը պատառաքաղով բերանս եմ դնում, պատառաքաղը ներքև չդրած ափսեն դիմացիցս տանում են: Մատուցողներից մեկն էլ ոնց որ կոնցլագերի աշխատող լինի, ձեռքերը հետևը դրած սեղանների մեջտեղով քայլում ա, որ որտեղ հանկարծ օգտագործած անձեռոցիկ կամ դատարկ ափսե տեսնի, գա միանգամից խլի:

Ու ամենավատն էն ա, որ իրենք իմ հետ էնքան բարեհամբույր են, որ ես չգիտեմ ոնց իրենց ասեմ, որ տենց սպասարկելն էլ ա սխալ:

StrangeLittleGirl
13.01.2017, 22:08

Ես ահավոր ներվայնանում եմ էդ տեռորիզմ հյուրասիրությունից: ՄԹ-ում ա ահավոր տենց, որ րոպեն մեկ գալիս, հարցնում են՝ համո՞վ էր, ինչ-որ բանի կարիք ունե՞ք: Դա համարվում ա սպասարկման չափանիշ իբր, բայց ես ուզում եմ, որ ուտելիքը դեմս դնեն ու հանգիստ թողնեն հաց ուտեմ:

Շինարար
14.01.2017, 01:19

հա, էստեղ շատ են մոտենում, բայց տենց պարտադրող ի, Բյուր, որ ներվայնանաս:

One_Way_Ticket
14.01.2017, 12:13
http://realfunny.net/uploads/when_the_waiter_stops_by_and_asks_how_your_food_is._6152995452.jpg