PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպումներ հայտնի մարդկանց



Smokie
04.01.2017, 14:27
Մեր միջադեպները, զվարճալի, կամ սովորական արձագանքները հայտնի մարդկանց հանդիպելիս: Եւ անմոռանալի, կամ մոռացվող հիշողությունները դրանից հետո:
Իսկ եթե չեք հանդիպել, ապա ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը հանդիպելիս:


***

Երկու-երեք տարի առաջ փողոցում տեսա հաայհայտ մարդուն` էլի վազեցի քույրիկիս կողքը.
- Եգոր Գլումովը:))
- Ու՞ր ա::esim
- Հետևդ:
Նայեց ու ծիծաղելով.
- Բարև ձեզ::))
Հետևից:
- Բարև ձեզ:
Ես.
- Բարև ձեզ:
- Բարև ձեզ:

Lion
04.01.2017, 14:58
Մի տարիուկես առաջ Թումանյանի վրա կանգնած մարդ եմ սպասում, մեկ էլ տեսնեմ, կողքի դալանի մոտ կանգնած է մեկը, որ շատ նման է Արթուր Մեսչյանին: Երկուսս էլ կանգնած մարդու էինք սպասում, նայեցի, նայեցի, ինքն է, ինքը չէ, ինքն էլ տեսավ, որ իրեն եմ նայում, արդեն չէի կարող չխոսել: Մոտեցա ու.

- Կներեք, դուք Արթուր Մեսչյանը չեք,- հարցնում եմ ես:
- Չէ, չէ,- պատասխանում է ինքը, բայց արանքում ամաչկոտ հայացքն է փախցնում ու ես ավելի ու ավելի եմ վստահանում, որ հենց Մեսչյանն է, որ կա:
- Հա, բայց շատ նման եք,- ասում եմ ես,- սենց նմանություն ուղղակի չի կարող լինել,- ինքը հայացքն է փախցնում ու ժպտում է:

Մի քանի լավ խոսքեր ասացի իր, իր արվեստի ու այն մասին, որ ինձ ու շատ մարդկանց այն շատ է դուր գալիս, քաջ առողջություն և ստեղծագործական վերելք ցանկացա ու հեռացա - մարդն ակնհայտորեն ամաչում էր, դե իսկ վերջիվերջո՝ հո կրակը չընկավ, որ հայտնի է ու այդ պատճառով պետք է ամեն անծանոթի հետ փողոցում ստիպված զրուցի... :)

Chilly
04.01.2017, 16:17
Տարիներ առաջ էր, 3-րդ Մասում մի ինտերնետ ակումբում նստած էի, մեկ էլ կողքիս նստածն ասում ա ապեր ջան, տենց որ արագ տպում ես, դու կոմպից էլ լավ կլինես, էսինչ բանը ո՞նց անեմ (չեմ հիշում արդեն ինչը), նայեմ, տեսնեմ Արթուր Աբրահամն ա :)) Ցույց տվեցի ու զրույցի բռնվեցինք, մոտ մի ժամուկեսի չափ ինետ էինք մտել երկուսս էլ ու հետն էլ զրուցում էինք, աշխարհի դեսից-դենից: Ակումբի Լեգնայի հետ էի էդ պահին չաթ անում, Արթուրն ասում ա ասա` կուզե՞ս համարդ տամ Արթուր Աբրահամը զանգի հետդ խոսի, Լեգնան էլ գրեց. «ասա փախար...» :)) Մենակ Արթուրի դեմքի արտահայտությունը տեսնեիք:

Ռուֆուս
04.01.2017, 16:23
Մի անգամ փողոցով քայլում էի, մի հատ աղջիկ եկավ թուշս պաչեց ու փախավ։

Այդ աղջկա անունն էր Ալբերտ Էյնշտեյն։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Freeman
04.01.2017, 21:31
Մի անգամ փողոցով քայլում էի, մի հատ աղջիկ եկավ թուշս պաչեց ու փախավ։

Այդ աղջկա անունն էր Ալբերտ Էյնշտեյն։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ճիշտն ասա, մենակ պաչել ա՞:

IVI Art
05.01.2017, 10:54
Ինձ թվաց իսկական հանդիպումներին է նվիրված թեման: Որ այդպես է, ես էլ նույն հաջողությամբ "հանդիպել եմ" (տեսել եմ) Борис Клюев-ին, Дми́трий Киселёв-ին, Արա Գևորգյանին... և այլն :)

Areg ak
05.01.2017, 15:28
Ամենախելացին խաղին մասնակցելու ժամանակ Նազենի Հովհաննիսյանը եկել կողքիս կանգնել էր ու ասումա մի հատ գլխի վարժություն արա որ կարողանաս լավ մտածել :D Շատ լավ կինա, երեխեքին շատա սիրում :)

keyboard
05.01.2017, 20:42
Շատ լավ կինա:
Ճշտել ե՞ք, հաստատ կին ա՞

Areg ak
05.01.2017, 21:35
Ճշտել ե՞ք, հաստատ կին ա՞

էէէէ :D թող լինի աղջիկ :8

CactuSoul
06.01.2017, 02:17
Ա՜խ, ես էլի հիշեցի, թե մի տարի 10 օր առաջ ոնց եմ Կուստուրիցային գրկել ^_^
Ափսոս, որ նկարս դեռ չեն ուղարկել. հետո ասացին, որ լուսանկարիչներից մեկը նկարել է, անունն իմացա, ֆեյսբուքում ընկերացանք, բայց տենց էլ մինչև հիմա չի ուղարկել:
Ու դրանից հետո էլ իր խմբի հետ գնացինք afterparty-ին, ես ու մի ուրիշ ծանոթ աղջիկ, իրենց հետ նույն սեղանի շուրջ նստելով, շփվել-զրուցելով, պարելով... Գիշերվա 3-ը կլիներ, որ նոր դուրս եկանք, տուն գնացինք: Շա՜տ հավես օր էր ^_^

John
06.01.2017, 03:02
Նազենիից խոսք գնաց՝ հիշեցի։ 2012 թիվն էր։ Հուլիս, Երևան, շոգ։ Նազենիի ծննդյան օրն էր, մեր կազմակերպության անունից պետք էր ծաղկեփունջ նվիրել էդ առիթով։ Ու ես պետք է այն հասցնեի տեղ։ Շոգ էր։ Հասա Կոմիտասի պողոտա, մի կերպ գտա շենքը, շատ ավելի դժվարությամբ գտա շենքի միակ մուտքը։ Հետո, անվտանգության աշխատակցին ահագին երկար բացատրեցի, թե ով եմ ու ինչ հարցով եմ եկել։ Շենքը նոր էին հանձնել, բնակարանների վրա համարներ չկար գրված։ Մանրամասն բացատրեց ապերը, թե ոնց գնամ, ուր թեքվեմ, բլա-բլա։ Մի խոսքով՝ շոգ էր, գնացի, հասա Նազենիի ենթադրյալ բնակարանի մոտ։ Նույնիսկ զանգ չկար, այ էդքան նոր էր շենքը։ Ու շոգ։

Թակեցի դուռը՝ ոչ մի արձագանք։ Եվս մեկ անգամ՝ էլի արձագանք չկա։ Ներսից ոչ մի ձայն չի լսվում։ Ոչինչ չի հուշում այն մասին, որ այստեղ երբևէ մարդ է ապրել, էլ չեմ ասում՝ ներկա պահին ապրում է, առավել ևս՝ ներկա պահին տանն է։ Հուլիսյան շոգ, լարվածությունն էլ մի կողմից, Նազենին էլ համառորեն չէր բացում դուռը։ Որոշեցի ևս մեկ անգամ թակել, ու, եթե էլի բացող չեղավ՝ թողնել դռան մոտ ծաղկեփունջն ու ծլկել։ Էդ պահին արդեն ի սրտե ուզում էի, որ դուռը չբացվի։ Ու համարյա վստահ էի, որ չի էլ բացվի։ Թակեցի, դուռը բացվեց։ Ու շոկ․ իմ առջև հայտնվեց Նազենին, թաց մազերով, խալաթը անփութորեն ուսերին գցած։ Ոչ էր բացել էդ դուռը։ Շոկն էն խոսքը չի։ Մի կերպ կմկմացի, թե ով եմ, ինչ հարցով եմ եկել, նույնիսկ ծննդյան օրը մոռացա շնորհավորել։ Ծաղկեփունջը տվեցի, ցտեսություն մաղթեցի ու կորա։ Ո՞ւմ պատմես, որ հավատա։ Բայց դե ես հո էսօրվա պես հիշում եմ։

Էս էլ էդ օրվա նկար, մի քանի ժամ անց )))

http://el.am/wp-content/uploads/2014/03/image-2765.jpg

Արամ
06.01.2017, 04:23
Հոս կհիշացնես, որ քեզ հանդիպեմ աչքերիդ կպնեմ :love

StrangeLittleGirl
06.01.2017, 13:05
Ես էլ վերջերս Լիզա Հանիգանին եմ հանդիպել: Համերգից հետո մոտեցա, պատմեցի, որ մի ժամ սկաների մեջ պառկած ժամանակ իրան էի լսում: Նոր ալբոմի վինիլային տարբերակն առա: Վրան գրեց` Byurakn, keep swimming:

Դե մի քանի տարի առաջ էլ Թորի Էյմոսին ու Զազին եմ հանդիպել։

Մթոմ ի՞նչ։

Նաիրուհի
06.01.2017, 17:41
Հմի պատմե՞մ, թե՞ ոնց :D



Էս էլ սենց :oy

http://i.imgur.com/LFNItHx.jpg

Լեո
06.01.2017, 20:47
Ուրեմն մի անգամ Երևանի առևտրի կենտրոններից մեկում իմ համար քայլում, առևտուր-մառևտուր եմ անում, մեկ էլ տեսնեմ ովքեր են... Չուկն ու Ձայնալարը: Մոտեցա, բարևեցի ու տենց:

Yellow Raven
06.01.2017, 21:51
Հիշում եմ, 2013 թիվն էր... Հյուսիսային պողոտայում մի հատ թրաշով բանով 60-անց ձյաձ տեսա, պարզվեց Չակ Նորրիսնա։ Մե խինդ, մե ուրախություն, գնացինք փաբում լավ խմեցինք իրար հետ։