Դիտել ողջ տարբերակը : Ինչ սեր է։ Ինչպե՞ս տարբերել
Բարև բոլորին։ 23 տարեկան եմ։ Արդեն 2 տարի ա մի աղջկա եմ սիրում։ Սկզբում ինտեռնետով ընկերական շփվում էինք, շատ մոտ էինք, որոշ ժամանակ անց ասեցի զգացմունքներիս մասին։ Լավ չարձագանքեց, սերս անպատասխան էր, բայց ասեց արի մոռանանք ու շփվենք։ Համաձայնեցի բնականաբար։ Սկզբից սառն էր, հետո նորմալացավ ամեն ինչ։ Հանդիպեցինք, բայց տարօրինակա պահում իրան։ Նեռվայնացնումա հետո ասում կներես, ասումա ընկերական ենք շփվում բայց խանդելու առիթա անընդհատ տալիս։ Իմ մոտ միշտ ուրիշ տղաներից ա խոսում։ Գիտի ինչքան շատ եմ սիրում իրան, զգում եմ որ ինքն էլ ինձ, բայց չեմ հասկանում ինչ սեր ա։ Ինքը միշտ ասումա ընկեր չեմ ուզում ունենամ հիմա։ Ոնց հասկանամ ինչ սեր ա, տեղ ունեմ։իրա սրտում գոնե մի քիչ թե չէ։ Ոչ ուզումա իրանը լինեմ ոչ էլ բաց ա թողնում ինձ։ Խորհուրդներ եթե դժվար չի։
One_Way_Ticket
04.01.2017, 08:52
Դասական friend zone-ի օրինակ է:
Եթե ռուսերենից լավ ես, կարդա այստեղ. http://lurkmore.to/Friend_Zone
Եթե գերադասում ես անգլերենը՝ այստեղ. https://encyclopediadramatica.se/Friend_Zone
One_Way_Ticket-ը ամեն ինչ արդեն ասեց: Համաշխարհային փորձը ցույց ա տալիս, որ ֆրենդզոնը սովորաբար ոչ մի լավ բանով չի վերջանում, ու որ աղջիկն էնքան կասի «հիմա չեմ ուզում ընկեր ունենալ», մինչև ընկեր ունենա: Ուղիղ խոսիր հետն ու անընդհատ հիշիր, որ ազատ լինելը միշտ ավելի հաճելի ա, եթե նույնիսկ թվում ա, թե չէ :):
Հավաքում ես ճամպրուկդ ու դուրս փախչում սիրելիիդ friend zone-ից: Ինքը քեզ հավերժ կասի, որ դեռ չի ուզում լինել ոչ մեկի հետ, բայց մի օր կտեսնես ոնց ա գտել իրեն նենց մեկին ու նայելիս սարսափում ես, կարծելով որ ավելիին էր արժան սիրածդ էակը: Երկու տարին բավարար էր և շատ շուրջդ իրենից լավերը կան ուղղակի աչքերդ բացիր: Հաջողություն քեզ ստրկությունից ազատվելու գործում:
Քանի մեծանում եմ, էնքան թազա բան եմ իմանում, լոոոլ, գնամ Թիքեթի տված հոդվածը կարդամ տեսնեմ էս ինչ թազա երևույթ ա
StrangeLittleGirl
04.01.2017, 23:39
Բարև բոլորին։ 23 տարեկան եմ։ Արդեն 2 տարի ա մի աղջկա եմ սիրում։ Սկզբում ինտեռնետով ընկերական շփվում էինք, շատ մոտ էինք, որոշ ժամանակ անց ասեցի զգացմունքներիս մասին։ Լավ չարձագանքեց, սերս անպատասխան էր, բայց ասեց արի մոռանանք ու շփվենք։ Համաձայնեցի բնականաբար։ Սկզբից սառն էր, հետո նորմալացավ ամեն ինչ։ Հանդիպեցինք, բայց տարօրինակա պահում իրան։ Նեռվայնացնումա հետո ասում կներես, ասումա ընկերական ենք շփվում բայց խանդելու առիթա անընդհատ տալիս։ Իմ մոտ միշտ ուրիշ տղաներից ա խոսում։ Գիտի ինչքան շատ եմ սիրում իրան, զգում եմ որ ինքն էլ ինձ, բայց չեմ հասկանում ինչ սեր ա։ Ինքը միշտ ասումա ընկեր չեմ ուզում ունենամ հիմա։ Ոնց հասկանամ ինչ սեր ա, տեղ ունեմ։իրա սրտում գոնե մի քիչ թե չէ։ Ոչ ուզումա իրանը լինեմ ոչ էլ բաց ա թողնում ինձ։ Խորհուրդներ եթե դժվար չի։
Ինքը ոչ թե ընկեր չի ուզում ունենալ, այլ չի ուզում, որ դու լինես իր ընկերը։ Ինչքան շուտ յան տաս, ուրիշ աղջիկներով հետաքրքրվես, էնքան քո օգուտն ա։
Քանի մեծանում եմ, էնքան թազա բան եմ իմանում, լոոոլ, գնամ Թիքեթի տված հոդվածը կարդամ տեսնեմ էս ինչ թազա երևույթ ա
Էէ՜հ Վարդ, բա լա՞վ չէր մեր պապու-տատերի վախտով, որ մի հատ մարդուկնիկ էր։ Հիմա ինչ տերմին ասես, կա։ Էլ FWB, էլ non-relationship, էլ ինչ մտքովդ անցնի։
Յոհաննես
05.01.2017, 16:52
Ինքը ոչ թե ընկեր չի ուզում ունենալ, այլ չի ուզում, որ դու լինես իր ընկերը։ Ինչքան շուտ յան տաս, ուրիշ աղջիկներով հետաքրքրվես, էնքան քո օգուտն ա։
Լավ էլի,ասենք չկա տենց բան :))
Հ.Գ ԱզԲ,անձնականով գրի էս հարցում լավագույն խորհուրդները տամ :))
Ճիշտը սոդան ա, եթե փրփրեց՝ սիրում ա։
Աչքիս վրա Յոհաննես ջան, մյուսներին էլ մերսի ))
երևի ճիշտ եք ասում, բայց Յոհաննեսին էլ հետաքրքրությամբ կլսեմ: Մերսի