PDA

Դիտել ողջ տարբերակը : Այս տարի ես որոշել եմ...



StrangeLittleGirl
01.01.2017, 21:07
Հիմա մոդա ա, երբ մարդիկ նոր տարվա համար զանազան լուրջ որոշումներ են ընդունում, դրա մասին անձնական որևէ տարածքում կամ ֆեյսբուքում գրում ու փորձում դրանց հավատարիմ մնալ: Թե ինչքանով ա ստացվում, դա մի ուրիշ հարց ա: Ամեն դեպքում, մտածեցի՝ լավ կլինի ակումբում էլ նման թեմա ունենանք: Թող ակումբցիները գրեն իրենց որոշումների մասին: Հետո էս տարվա վերջին կհիշենք կամ չենք հիշի, թեման նորից կնայենք, կտեսնենք՝ ով ա իր որոշումներին հավատարիմ մնացել:

Քննարկումները ողջունվում են:

Հայկօ
02.01.2017, 00:27
+2 վեպ: Շատ, շատ դժվար ա լինելու:

Smokie
02.01.2017, 10:36
Էս տարի` որոշ համակարգչային կուտակումներս դատարկելուց հետո սկսելու եմ օրվա ընթացքում շատ ժամանակ տրամադրել երկար հեքիաթիս, ոչ թե անցած տարվա պես օրեկան ամենաքիչը 20 րոպե::)
Ու պիտի զգալիորեն բարձրացնեմ աշխատասիրությանս մակարդակը::|

Մուշու
03.01.2017, 05:31
Եկեք չասեմ որոշել եմ, այլ ասեմ ուզում եմ:

1.Ուզում եմ տարվա վերջում տանը գերմաներենի C1-ի կամ գոնե B2-ի սերտեֆիկատ ունենալ պահված:

2. Ուզում եմ մարզասրահ հաճախել սկսել ու երազանքիս կառուցվածքին հասնել:

3. Ուզում եմ քչացնել շաբաթվա ընթացքում խմելու/պարելու գնալը (այ էս կետը ամենակարևորն ա, ես շաբաթվա գրեթե բոլոր օրերին «նշելու առիթ» ունեմ ու նշում եմ տանից դուրս)

4. Ուզում եմ որոշ մարդկանց հետ հարաբերությունները շտկել էնպես, որ էլ ոչ մի նոր փոփոխություն չլինի:

5. Ուզում եմ ոչ մի նոր հարաբերություն չունենալ 2017ին, սենց մենակ ու ազատ հանգիստ ա:

6.Ուզում եմ օրերս ճիշտ դասավորել, սկսեմ ապրել ըստ ծրագրի:

Մնացածը կհիշեմ ու ընթացքում կավելացնեմ:

Alphaone
03.01.2017, 06:52
այս տարի՝
1. ես մինչև վերջին լուման կփակեմ վարկը, որ ուրիշի լավություն անելով վերցրեցի ու կյանքիցս 3 տարի գցեցի ջուրը
2. կգնամ ուրիշ երկիր կամ մեքենա կգնեմ
3. կգրեմ ու 2018թ.-ի համար տպագրության կուղարկեմ իմ առաջին գիրքը, եթե անգամ աղբ ստացվի, ինձ առաջ գնալու ստիմուլ է պետք
4. կթռնեմ պարաշույտով
5. ...
6. վերջապես կհեռացնեմ իմաստության ատամներս ու կվիրահատեմ նշիկները

ու թող սատանաները պատժեն ինձ, թե էսքանը չանեմ...

StrangeLittleGirl
03.01.2017, 17:01
Իմ որոշումները.
- Էդ անտեր գիրքը վերջապես վերջացնել ու տպել, թե չէ արդեն կողքից ահավոր շատ են նեղում
- PhD-ս վերջացնել ու պաշտպանել
- Նոր գործ ճարել
- Դանիայի քաղաքացիության քննությունը հանձնել

LisBeth
03.01.2017, 20:37
Այս տարի որոշել եմ մնացած տարիների դժվարությամբ տրված ձեռքբերումներս դնեմ ջուրը, ամեն ինչ թողեմ ու գնամ անհայտ ուղղությամբ, թեկուզ հենց կ չյոռտու։

Յոհաննես
03.01.2017, 23:05
Կետ առաջին. ՈՒսմանս մեջ առաջընթաց ապահովել
2.Ամառը լիքը արշավների գնալ ու մի շաբաթով էլ երկրից դուրս հանգստանալու
3.Ցրվածությունս հավաքեմ ու հստակ ուղիով առաջ գնամ
4.Պարաշուտով թռնեմ
5.Ատղային պատերազմը ու Կնքահայրն էլ վերջը նայեմ

մարիօ
04.01.2017, 13:24
Ես էլ գրեմ, մյուս տարվա վերջում կնայեմ, կուրախանամ, որ արել եմ, կամ կտխրեմ, որ չեմ արել։
1.Անգլերենս վերջապես հասցնեմ էն մակարդակի, որ կարողանամ Հայաստանից դուրս ինչ-որ համալսարան դիմել կամ ծրագրերի, մի խոսքով՝ Հայաստանից դուրս գնամ։
2.Ադրբեջաներենս սովորեմ վերջացնեմ։
3.Գերմաներենն էլ եթե լավ չսովորեմ, սկսեմ գոնե բզբզել։
4.Ուլիսեսը վերջապես կարդամ։
5.Էն վիշապներիս ու գերեզմաններիս հոդվածներն էլ գլուխ բերեմ։
Էսքանն անեմ, հրաշալի էակ կլինեմ։

մարդագայլուկ
04.01.2017, 15:11
Քանի որ 2016-ը ինձ համար քիչ թե շատ լավ տարի էր, ես էլ նենց ոչինչ ոգևորված եմ, բռնեմ մի երկու որոշում գրեմ։ Մարդ ես, կարող ա էս ոգևորությանս մեջ մեկ էլ բռնեմ պատահաբար մի երկու բան իրականացնեմ։

1․ Վերջապես մի հատ գրողի տարած լեզու տեղը տեղին սովորել, առանց դեռ չսկսած կիսատ թողնելու, առանց կեսից լրիվ ուրիշ լեզվի անցնելու, առանց միանգամից մի հինգ լեզու սովորել ուզելու։ Ամենայն հավանականությամբ հյուսիսգերմանական կամ ֆիննո-ուգրական մի լեզու։
2․ Թոլքիենից ինչ-որ գործ թարգմանել հայերեն։ Ընդանհրապես, լիքը բաներ փորձել թարգմանել ու էդ ուղղությամբ կատարելագործվել։
3․ Կարդալ 30 գիրք։
4․ Ֆիզիկապես ավելի ակտիվ լինել և վերջապես դուրս գալ հիմիկվա տուտուզ վիճակից։
5․ Բլոգ պահել։
6․ Սովորել գրաֆիկական դիզայն։
6․ Վերջապես թռնել Եվրոպաներ սովորելու։

StrangeLittleGirl
04.01.2017, 15:17
Քանի որ 2016-ը ինձ համար քիչ թե շատ լավ տարի էր, ես էլ նենց ոչինչ ոգևորված եմ, բռնեմ մի երկու որոշում գրեմ։ Մարդ ես, կարող ա էս ոգևորությանս մեջ մեկ էլ բռնեմ պատահաբար մի երկու բան իրականացնեմ։

1․ Վերջապես մի հատ գրողի տարած լեզու տեղը տեղին սովորել, առանց դեռ չսկսած կիսատ թողնելու, առանց կեսից լրիվ ուրիշ լեզվի անցնելու, առանց միանգամից մի հինգ լեզու սովորել ուզելու։ Ամենայն հավանականությամբ հյուսիսգերմանական կամ ֆիննո-ուգրական մի լեզու։

Արի ֆիններեն բզբզանք :P

Նիկեա
04.01.2017, 16:38
Ես անցած տարի դեկտեմբերի 31-ին օրագրումս գրել էի 10 կետ, որոնք պետք է հասցնեի անել, 2016-ի ընթացքում ու հավես էր տարվա վերջում տեսնելը, որ 10-ից 8-ը արել եմ, էն երկուսն էլ շուտով կանեմ: Գրեմ էս տարվա կետերս, էս անգամ իրանք 7-ն են.


Ապրելու եմ վարձով։ Ինչքան շուտ, էնքան լավ։
Գերմաներեն եմ սովորելու ու DAAD-ի լեզվի ամառային դպրոցին դիմեմ, արդեն 2018 թվականի ամռան համար։
Չեմ կողմնորոշվում` ես հեծանիվ ուզու՞մ եմ թե՞ չեմ ուզում։ Չգիտեմ է։ Բայց հեծանվարշավների գնալու եմ։
Հավեսով կամավորություն եմ անելու։
Գնալու եմ վրանով սարերում կորեմ։
Բացի վրանով կորելուց, երևի օգոստոսին ինչ֊էր ժամանակով կգնամ ինչ֊էր տեղ մենակ կապրեմ։ Ընդհանրապես, ես որոշել եմ էս օգոստոսին մենակ իմը լինել, էն "Մենակ մնալու արվեստը" թեմայից ոգեշնչված: :))
Ոչ մի գիրք կիսատ չեմ թողնելու: Ընդհանրապես կվերջացնեմ կիսատ թողածս ամեն ինչը. վեբ ծրագրավորումը, ճապոներենը, գործածս սվիտրը :))

keyboard
04.01.2017, 18:54
Այս տարի ես որոշել եմ լավություն չանել։

John
05.01.2017, 03:38
Վայելելու եմ 2017ն ավելի խելամիտ, քան 2016ն էր։
Մի քանի կետ էլ գրեմ, գաղտնագրված, ինձ համար, ուղղակի ուրիշ տեղ որ գրեմ՝ հազիվ թե գտնեմ հետո ։Դ
1․էծթ
2․հհս․կ․պն
3․նգ․դդ․կ․ծ
4․լհհ

reminilo
05.01.2017, 11:52
Մի քանի կիսագաղտնագրված բան էլ ես ասեմ.
-սա չեմ գրում, երկու կետա ներառում
-Պարկինսոնիզմի հոդվածները ու + սուբթալամիկը, իշեմիան էլ ձեռի հետ
-մյուս տարվա առարկաները
-Օրբելին, անպայման
-ֆբ :}
-մեկուսանալը
-խմբի հետ հետ կապված պահերը
-Կոջոյանի պահերը
-որակավորման գրքույկը, էլի անպայման
-հիստի գիրքը

Areg ak
05.01.2017, 13:26
Ուրեմն))
1. Դասեր սովորելը կատարյալ մակարդակի հասցնել:
2. Մի քիչ քիչ համակարգչով/հեռախոսով զբաղվեմ:
3. Այս տարի վերադառնամ հին գիրք կարդալու սովորությանը:
4. Վերջապես անձնական օրագիր պահեմ, որպեսզի ինքս ինձ լավ հասկանամ:
5. Անգլերեն լեզուն բարելավել:
6. Ես մի կետն էլ հեչ :D

Ika
05.01.2017, 21:25
Այս տարի էլ մի տարի կվատնեմ իմ կյանքից այն անտեր մնացած 3 տարիներից , որ մնացել ա ինձ թոշակառաու դառնալու համար ....

Յոհաննես
11.01.2018, 00:51
Կետ առաջին. ՈՒսմանս մեջ առաջընթաց ապահովել
2.Ամառը լիքը արշավների գնալ ու մի շաբաթով էլ երկրից դուրս հանգստանալու
3.Ցրվածությունս հավաքեմ ու հստակ ուղիով առաջ գնամ
4.Պարաշուտով թռնեմ
5.Ատղային պատերազմը ու Կնքահայրն էլ վերջը նայեմ

Սաղ տարին էս ցուցակիս մասին հիշել եմ.
1+2+3+4-5+
Ցավոք սրտի 4 -րդ կետը չիրագործեցի,մնացածից գոհ եմ ու էս ցուցակն էլ իր փոքրիկ փայը ունի իմ մոթիվեյշնի մեջ։
2018 Նոր ցուցակ-նոր մոթիվեյշն
1.Ուսմանս մեջ գրանցած հաջողությունները կրկնապատկեմ,ավելի շատ էներգիա ու ժամանակ տրամադրեմ
2.Շարունակեմ անգլերենի պարապմունքերը ու էլի ավելի շատ էներգիա ու ժամանակ տրամադրելով
3.Նիհարելուս դեմը առնեմ,թե չէ մյուս տարի կպրծնեմ
4.Ցուցակիս գրքերի ու Ֆիլմերի 25%֊ը կարդամ ու նայեմ
5.Պարաշուտը ուժի մեջա
6.Ամառը դուրս գամ երկրից մի շաբաթով ու էլի արշավների գնամ
7.Սպորտով զբաղվեմ,բնությունից Բրյուս Լիի մարմինն եմ ստացել,պետքա լավ նայել իմ հրաշք մարմնին ։Դ
8.Տեսական գիտելիքները կիրառել գործնականում,աշխատեմ էլի
9.Մի քիչ զուսպ դառնամ ու քիչ խոսեմ ու կարողանամ էմոցիաներս պահել,կրակս մարեմ էլի
10.Ամենակարևորը-հստակ ուղիս ու մոթիվեյշնս պահած առաջ գնամ դեպի նպատակներ ։ճ

Alphaone
13.01.2018, 14:14
...կախվել ))

Progart
13.01.2018, 14:44
1. համալսարան ընդունուել
2. գերմաներէն սովորել
3. գրել սեփական osը, կայքը պատրաստել/աւարտել
4. ցանկի 200գրքերը կարդալ, կինոները նայել, խմբերին լսել
5. զբաղուել յոգայով
6. սովորել արտայայտուել ֊ գրել, երաժշտութիւն ստեղծել, ֆոտո անել եւ այլն, եւ այլն
7. թարգմանութիւն անել - 10
8. դիզա՜յն
9. կիթառ նուագել վերջապէս սովորել, ու երաժշտական մի հատ թոյն գաղափար ունեմ, երեւի անեմ
10. կարգաւորել քնելու, սնուելու ռեժիմը

անցեալ տարի, մենակ կայքս չվերջացրեցի, բայց կարեւորներն արուած ա

Յոհաննես
31.12.2018, 19:11
Սաղ տարին էս ցուցակիս մասին հիշել եմ.
1+2+3+4-5+
Ցավոք սրտի 4 -րդ կետը չիրագործեցի,մնացածից գոհ եմ ու էս ցուցակն էլ իր փոքրիկ փայը ունի իմ մոթիվեյշնի մեջ։
2018 Նոր ցուցակ-նոր մոթիվեյշն
1.Ուսմանս մեջ գրանցած հաջողությունները կրկնապատկեմ,ավելի շատ էներգիա ու ժամանակ տրամադրեմ
2.Շարունակեմ անգլերենի պարապմունքերը ու էլի ավելի շատ էներգիա ու ժամանակ տրամադրելով
3.Նիհարելուս դեմը առնեմ,թե չէ մյուս տարի կպրծնեմ
4.Ցուցակիս գրքերի ու Ֆիլմերի 25%֊ը կարդամ ու նայեմ
5.Պարաշուտը ուժի մեջա
6.Ամառը դուրս գամ երկրից մի շաբաթով ու էլի արշավների գնամ
7.Սպորտով զբաղվեմ,բնությունից Բրյուս Լիի մարմինն եմ ստացել,պետքա լավ նայել իմ հրաշք մարմնին ։Դ
8.Տեսական գիտելիքները կիրառել գործնականում,աշխատեմ էլի
9.Մի քիչ զուսպ դառնամ ու քիչ խոսեմ ու կարողանամ էմոցիաներս պահել,կրակս մարեմ էլի
10.Ամենակարևորը-հստակ ուղիս ու մոթիվեյշնս պահած առաջ գնամ դեպի նպատակներ ։ճ

1+2-+3+4-5-6+7-8-+9+10-+
Բոլոր մինուսով կամ կիաստ մինուս-պլյուս կետերը մնում են (բացի ֆիլմերից ու գրքերից դժվար էդքանը հասցնեմ հետն էլ ավելի շատ մասնագիտական եմ կարդում) դրանց գումարվում են
1.Թռիչքաձև զարգացում կրթության մեջ
2.Երկրից դուրս գամ 7-10 օրով ու 7-10 արշավի գնամ
Դժվար տարի է սպասվում էսքանով կսահմանափակվեմ :Դ

Progart
14.01.2019, 22:54
1. համալսարան ընդունուել

+


2. գերմաներէն սովորել

գերմաներէն չսովորեցի, բայց գերմաներէն չաթ բացեցի ։դ


3. գրել սեփական osը, կայքը պատրաստել/աւարտել

ինչքան դեբիլ եմ եղել, որ մտածել եմ օս գրել միանգամից, բայց լիքը բան սովորեցի էդ անուղեղ լինելս հասկանալու ընթացքում։


4. ցանկի 200գրքերը կարդալ, կինոները նայել, խմբերին լսել

200֊ը չգիտեմ կինոներին, խմբերին ու գրքերին իրար հետ վերաբերում թէ չէ, բայց 50 գրքից 41֊ը կարդացած ա։ գիտեմ, որ սաղ կանէի, եթէ թամբալ չըլնէի։
իսկ կինո նայել՝ ինձ ստիպելով պիտի սովորեմ։


5. զբաղուել յոգայով

+ կայֆ ա, շարունակելու եմ


6. սովորել արտայայտուել ֊ գրել, երաժշտութիւն ստեղծել, ֆոտո անել եւ այլն, եւ այլն

սովորեցի, զգացի, որ ֆոտոն հետաքրքիր ա, հիմա էլ լիքը կայֆ ֆոտոներ ունեմ արած, մտածում եմ էս ազդեցութիւնն անցնի հասկանամ՝ խցիկ առնում եմ, թէ չէ։ երաժշտութիւնն ինձ թւում էր ազդեցութիւն ա, բայց փաստօրէն՝ չէ՝ անելու եմ, մի օր, անպայման։


7. թարգմանութիւն անել - 10

10?
լիքը֊լիքը։ գոհ եմ ինձնից։ զգում էի, թէ ոնց ա որակս լաւանում ընթացքում։ ժամանակ եղաւ մի տեղ կը լցնեմ։


8. դիզա՜յն

գրող ու սեւ ցաւ ։ճ


9. կիթառ նուագել վերջապէս սովորել, ու երաժշտական մի հատ թոյն գաղափար ունեմ, երեւի անեմ

չէ, ու երեւի երբեք չէ։


10. կարգաւորել քնելու, սնուելու ռեժիմը

խառնել եմ աւելի շատ, արդիւնքը զգում եմ սաղ մարմնիս վրայ։ մեռնեմ ես։


հետաքրքիր ա, ես էլ էի գրել՝ իսկ ընդհանրապէս աշխատում եմ չհրապարակել, բայց քանի որ ահաւոր հետաքրքիր էր կարդալը, էս տարի էլ եմ գրում ։դ


էս տարի՝

1. 3ծրագրերն աւարտել
2. GPA-3(մինիմում)
3. 50գիրք
4. գրառում՝ մասնագիտական գոնէ մեկ հատ ու իմ ուզած որակով
5. աշխատանք + սովորել անվճար կամ էլ զեղչս հետ բերել