Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Շնորհավոր, Նոր Տարի 2017
Եթե հիշում եք՝ ժամանակին ես ակումբի ամանորյա ինքնահռչակ թամադան էի ու կարծում եմ մոտս վատ չէր ստացվում :P Իմ շատ սիրելի ակումբցիներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա կապակցությամբ :angel Էնքան ուրախ եմ, որ դուք բոլորդ կաք, որ մեծ մասդ հենց այնպիսին եք, որպիսին եք :ton: Եկող տարվա համար մեզ բոլորիս մաղթում եմ երջանիկ լինելու բազմաթիվ առիթներ, հաղթանակներ՝ անձնական կյանքում, աշխատանքում, ինքներս մեր հանդեպ :viannen_12: Մաղթում եմ որ բոլորս ներքին թռիչք զգանք մշտապես, շատ եմ ասել, որ ուզում ես անկախ քեզանից թռչկոտալ, թեկուզ դե չթռչկոտաս իրականում, բայց մեջդ ճախրես :liolx: Բոլորս առոջղ լինենք, աշխարհն էլ՝ խաղաղ: Ես հավատում եմ, որ ձեզանով, էս համայնքով աշխարհը ավելի լավն ա դառնում :Santatip: Ձեզանով ա նաև, որ ես երբևէ չեմ կորցնում հավատս մարդկության, լավի գերակշռող լինելու հանդեպ:viannen_17: Ուղղակի եղեք էնպիսին, ոնց որ եք ու ամեն բան լավ ա լինելու :love :viannen_14::baby:lilex::papik::thumbup::sicx::hahax:
Շնորհավոր բոլորին, նոր տարվա հետ միշտ նոր հույսեր են կապում մարդիկ, հույս, որ այս անգամ մի բան դեպի լավը, հետաքրքիրը կփոխվի; Ցանկանում եմ, որ ոչ ոք չհիասթափվի, որ իր ցանկություների և նպատակների տարի դառնա 2017ը
Շնորհավոր երկրորդ տուն, շնորհավոր ընտանիք, ցանկանում եմ բոլորդ երջանիկ լինեք նոր և մնաած բոլոր տարիներում: Միշտ ակտիվ լինեք, գաք հանդիպումներին, պատմեք ձեր հաջողությունների մասին, ուրախացնեք մեզ ձեր նոր ձեռքբերումներով: Սիրեք, սիրվեք, հարստանաք, շատանաք, հետ գաք կամ գնաք ՝ կախված նրանից թե որն եք ուզում, գտնեք ձեր սվինգ զույգին, շահեք ձեր «կանաչ քարտերը» ու գնաք հեռու Ամերիկաների, բարով ստանաք ձեր PhD-ները, լիքը նոր բան ուտեք/քխմեք/փորձեք: Ապերք անհոգ ու վայելեք ամեն պահ: Սիրում եմ ձեզ բոլորիդ, կապ չունի ծանոթ ենք թե ոչ:
Անվերնագիր
01.01.2017, 02:45
Լավ ա լինելու:
Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն իմի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայու դրոշը կծածաներ:
Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:
Հայեր երբեք չերկմտեք
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն…
Շնորհավեր բելոր-բոլորին::) Թող այս տարի աքլորը էլ ավելի բարձրացնի ձեր աշխատունակությունը : Թող արթնացնի մեզ մոտ նորանոր հետաքրքիր գաղափարներ և միշտ օգնի հասնել նպատակներին: Թող մեր ամեն մի առավոտն իսկապես բարի լինի` արթնանանք սիրով և հաճույքով, առանց դժգոհության, առանց բողոքների: Երջանկություն, սեր, հաջողություն::)
Մաղթում եմ, որ էս տարի, բացի տոնական-ստանդարտ շնորհավորանքներից՝ ստանաք նաև լիքը հերթական նպատակ-երազանքներն իրականացնելու առթիվ շնորհավորանքներ։ Ձեր Ջոն։
VisTolog
04.01.2017, 23:22
Բարեմաղթում եմ, որ էս տարի մենք ունենանք էն ինչն իսկապես մեզ անհրաժեշտա, զբաղվենք նրանով ինչը մեզ բացի եկամուտից նաև հանգստություն ու ինքնազարգացում կտա, շրջապատում ունենանք էն մարդկանց, որոնց կարիքն իսկապես ունենք, իրենք էլ՝ մեր։
Ձմեռվա ձյան պես մաքուր, աշնան պես ոսկեգույն, գարնան պես գունավոր, ամռան պես ջերմ տարի բոլորիս։
Հուսով եմ դեռ կհանդիպենք։ ։Ճ