PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամուրջը/Broen/Bron



Ռուֆուս
26.12.2016, 12:31
Կամուրջը շվեդա-դանիական սերիալ է, երեք սեզոնից բաղկացած, յուրաքանչյուրում 10-ական սերիա:

Ամերիկյան սերիալներից հոգնած որոշեցի անցնել եվրոպականներին ու էս սերիալի առաջին սեզոնի դեռ կեսն էլ չնայած կարող եմ հաստատել, որ սա իմ տեսած լավագույն սերիալներից մեկն է (ու ես շատ շատ սերիալներ եմ տեսել):

Շվեդիան ու Դանիան իրար միացնող Օրեսունդի կամուրջի վրա կնոջ դիակ են հայտնաբերում, ավելի մանրամասն հետաքննության ժամանակ պարզվում է, որ այն տեղադրված է հենց շվեդա-դանիական սահմանի վրա ու դիակն իրականում երկու մարդուց է բաղկացած՝ գոտկատեղից վերև շվեդ քաղաքական գործիչ է, իսկ գոտկատեղից ներքև՝ դանիացի մարմնավաճառ է: Շվեդ ոստիկան Սագա Նորենն ու դանիացի ոստիկան Մարդին Ռոդեն միասին սկսում են քննել գործը: Շուտով պարզ է դառնում, որ այս սպանությունները սերիական մարդասպանի գործն են ու ընդամենը սկիզբն են:

Վոբշմ, նայեք, շատ լավն ա.


https://www.youtube.com/watch?v=_qGK1ETb-38

StrangeLittleGirl
26.12.2016, 13:09
Վոբշըմ էս սերիալը նայող չկա:

Աթեիստ
26.12.2016, 13:16
Բյուր, իսկականից շատ լավն ա։ Քննիչները վերջն են։

Sent from my P8000 using Tapatalk

Աթեիստ
26.12.2016, 13:17
Մենակ առաջի սեզոնն ենք նայել։

Sent from my P8000 using Tapatalk

Ռուֆուս
26.12.2016, 13:21
Նույնիսկ Մանուն որ կրիմինալ բաներ տանել չի կարողանում, էս սերիալը հավեսով նայում ա (վախենալու պահերին աչքերը փակելով, բան :D)

Սագան վերջն ա, սենց հզոր կերպար մեկ էլ A Girl with the Dragon Tattoo-ի աղջիկն է։

Cassiopeia
26.12.2016, 13:55
ես գիտեի մի սեզոնով պրծնում ա։ Շատ լավն ա։

Ռուֆուս
09.01.2017, 15:43
Առաջին սեզոնը լավն էր, բայց շատ նման էր Se7en-ին: Իսկ երկրորդ ու հատկապես երրորդ սեզոնները գլուխգործոցներ են:

insider
09.01.2017, 17:08
Եկել եմ Ռուֆուսին հատուկ շնորհակալություն հայտնեմ էս սերիալի բացահայտման համար:

Սագան ... Բուու~հ : Էս սերիալի ամեն ինչն ա: Վերջն ա: Նստելու ձևից ու մայկեն գործի ժամանակ փոխելուց սկսած, միջանձնային հարաբերություններով վերջացրած: Յուրահատուկ անկեղծությունն էլ առաձին թեմայով քննարկելու առարկա կարա լինի: Սաունդն էլ ա շատ լավը: Չեմ վերջացրել, վերջացնեմ, մի երկու բան կգրեմ:

>>>Մալմյո ու Կոպեհանգեն ապրողներ ջան, Էրեսունդի կամուրջը իրականում է՞լ ա այդքան գեղեցիկ:

Ռուֆուս
09.01.2017, 17:57
Սագան կյանք ա, սերիալի սկզբներում իր տարօրինակությունները կոմիկական էին, բայց 3-րդ սեզոնում ամեն անգամ երբ ինքը ստիպված էր լինում միջանձնային հարաբերությունի մեջ մտնել որոշ մարդկանց հետ, նենց էր մեղքս տալիս, ուզում էի գրկեի կրծքիս սեղմեի...

Ի դեպ չորրորդ սեզոնը ոնց որ թե հաստատել են, բայց ասում են վերջին սեզոնն ա լինելու: Սրանից հետո խորհուրդ կտամ The Killing/Forbrydelsen-ը նայես, էն էլ ա շատ լավը: Ինչ-որ տեղ ավելի ռեալիստկան ա, քան The Bridge-ը:

Էս էլ նվեր :))


https://www.youtube.com/watch?v=GgUpSrsBBeQ