PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամուրջը/Broen/Bron



Ռուֆուս
26.12.2016, 12:31
Կամուրջը շվեդա-դանիական սերիալ է, երեք սեզոնից բաղկացած, յուրաքանչյուրում 10-ական սերիա:

Ամերիկյան սերիալներից հոգնած որոշեցի անցնել եվրոպականներին ու էս սերիալի առաջին սեզոնի դեռ կեսն էլ չնայած կարող եմ հաստատել, որ սա իմ տեսած լավագույն սերիալներից մեկն է (ու ես շատ շատ սերիալներ եմ տեսել):

Շվեդիան ու Դանիան իրար միացնող Օրեսունդի կամուրջի վրա կնոջ դիակ են հայտնաբերում, ավելի մանրամասն հետաքննության ժամանակ պարզվում է, որ այն տեղադրված է հենց շվեդա-դանիական սահմանի վրա ու դիակն իրականում երկու մարդուց է բաղկացած՝ գոտկատեղից վերև շվեդ քաղաքական գործիչ է, իսկ գոտկատեղից ներքև՝ դանիացի մարմնավաճառ է: Շվեդ ոստիկան Սագա Նորենն ու դանիացի ոստիկան Մարդին Ռոդեն միասին սկսում են քննել գործը: Շուտով պարզ է դառնում, որ այս սպանությունները սերիական մարդասպանի գործն են ու ընդամենը սկիզբն են:

Վոբշմ, նայեք, շատ լավն ա.


https://www.youtube.com/watch?v=_qGK1ETb-38

StrangeLittleGirl
26.12.2016, 13:09
Վոբշըմ էս սերիալը նայող չկա:

Աթեիստ
26.12.2016, 13:16
Բյուր, իսկականից շատ լավն ա։ Քննիչները վերջն են։

Sent from my P8000 using Tapatalk

Աթեիստ
26.12.2016, 13:17
Մենակ առաջի սեզոնն ենք նայել։

Sent from my P8000 using Tapatalk

Ռուֆուս
26.12.2016, 13:21
Նույնիսկ Մանուն որ կրիմինալ բաներ տանել չի կարողանում, էս սերիալը հավեսով նայում ա (վախենալու պահերին աչքերը փակելով, բան :D)

Սագան վերջն ա, սենց հզոր կերպար մեկ էլ A Girl with the Dragon Tattoo-ի աղջիկն է։

Cassiopeia
26.12.2016, 13:55
ես գիտեի մի սեզոնով պրծնում ա։ Շատ լավն ա։

Ռուֆուս
09.01.2017, 15:43
Առաջին սեզոնը լավն էր, բայց շատ նման էր Se7en-ին: Իսկ երկրորդ ու հատկապես երրորդ սեզոնները գլուխգործոցներ են:

insider
09.01.2017, 17:08
Եկել եմ Ռուֆուսին հատուկ շնորհակալություն հայտնեմ էս սերիալի բացահայտման համար:

Սագան ... Բուու~հ : Էս սերիալի ամեն ինչն ա: Վերջն ա: Նստելու ձևից ու մայկեն գործի ժամանակ փոխելուց սկսած, միջանձնային հարաբերություններով վերջացրած: Յուրահատուկ անկեղծությունն էլ առաձին թեմայով քննարկելու առարկա կարա լինի: Սաունդն էլ ա շատ լավը: Չեմ վերջացրել, վերջացնեմ, մի երկու բան կգրեմ:

>>>Մալմյո ու Կոպեհանգեն ապրողներ ջան, Էրեսունդի կամուրջը իրականում է՞լ ա այդքան գեղեցիկ:

Ռուֆուս
09.01.2017, 17:57
Սագան կյանք ա, սերիալի սկզբներում իր տարօրինակությունները կոմիկական էին, բայց 3-րդ սեզոնում ամեն անգամ երբ ինքը ստիպված էր լինում միջանձնային հարաբերությունի մեջ մտնել որոշ մարդկանց հետ, նենց էր մեղքս տալիս, ուզում էի գրկեի կրծքիս սեղմեի...

Ի դեպ չորրորդ սեզոնը ոնց որ թե հաստատել են, բայց ասում են վերջին սեզոնն ա լինելու: Սրանից հետո խորհուրդ կտամ The Killing/Forbrydelsen-ը նայես, էն էլ ա շատ լավը: Ինչ-որ տեղ ավելի ռեալիստկան ա, քան The Bridge-ը:

Էս էլ նվեր :))


https://www.youtube.com/watch?v=GgUpSrsBBeQ

Նաիրուհի
14.04.2020, 15:01
Էս թեման հիշում էի, բայց ոչ մի կերպ չէի տրամադրվում նայելու։ Չորս օր առաջ սկսեցի ու հենց նոր երրորդ սեզոնը պրծա։

Ինչ ասեմ, իրոք իմ նայած լավագույն սերիալներից ա, հուսով եմ՝ վերջին սեզոնը չեն հարամել։ Սագան անտանելի լավն ա, անասելի լավը։ Շնորհակալություն Ռուֆին, էս թեման չլիներ՝ դժվար նայեի։

ivy
15.04.2020, 09:53
Նաիրուհու գրածը տեսա, հետ գնացի Ռուֆի գրառմանը ու մի քիչ քչփորեցի, թե ինչ սերիալ է։
Արագ պարզ դարձավ, որ ինձ չի հետաքրքրի, բայց մեկին գիտեմ, ում հաստատ դուր կգա։
Երեկ ասեցի իրեն, ու ամբողջ իրիկուն կպած նայում էր :)

Շնորհակալություն թեմայի ու թարմացման համար։

ivy
24.05.2020, 15:22
Սագան անտանելի լավն ա, անասելի լավը:

Սերիալից մի քանի դրվագ աչքովս ընկավ. Սագան շատ հետաքրքիր կերպար էր ու ոնց որ ասպերգերի տիպիկ օրինակ լիներ: Տեսնես հենց հատուկ էդպե՞ս են ուզել ներկայացնել իր կերպարը՝ աուտիկ սպեկտրում: