PDA

Դիտել ողջ տարբերակը : «Օգնություն կարիքավորներին» - օգո՞ւտ, վնա՞ս, թե՞ ժամանակի ու փողի անիմաստ կորուստ։

Աթեիստ
24.12.2016, 23:46
Քանի որ Ուլուանայի թեմայում երևույթը չի քննարկվում, եկեք ստեղ քննարկենք։

Ես ինքս մասնակցել եմ, ու էլի որոշ դեպքերում պատրաստ եմ հնարավորության սահմաններում մասնակցել։
Բայց էդ որոշ դեպքերից օրինակ կարամ նշեմ Քույր Քերիի բերած օրինակը։
Նա օգնում ես երեխային, որի հետ նաև շփվում ա, հետևում նրա կայացմանը։ Ու չես մեծացնում հերթական 5000 դրամանով ՀՀԿ-ի ստրուկ։

Իսկ Լալայի ու ֆոնդերի դեպքում ինչքան էլ վստահեմ փողը բաժանողին, չեմ վստահում ստացողին։

StrangeLittleGirl
24.12.2016, 23:49
Ինձ թվում ա՝ կարիքավորներին միշտ ա պետք օգնել: Բայց երբ պետությունը համապատասխան պայմաններ չի ստեղծում, ստիպված անհատներն են էդ գործով զբաղվում: Ու չարաշահողներ, բնականաբար, լինելու են, ինչպես կան սոցիալական ապահովությամբ պետությունների համակարգը չարաշահողներ:

Աթեիստ
24.12.2016, 23:51
Նույն Լալան մի քանի անգամ պատմել է, թե ինչ աստիճանի անշնորհակալ կարող են լինել օգնություն ստացողները։
Էն որ գաղտնի մնալ ցանկացող հովանավորի հաշվին կազմակերպում ա, հիվանդ երեխայի տեղափոխում Մոսկվա, տեղավորում, բուժում, էդ ընթացքում տեղում օգնում, բուժված հետ ուղարկում, որ հաջորդ օրը հիվանդի հերը գա, մունաթ գա, թե էդ հովանավորը հաստատ ավելի շատ փող ա տվել, դու մի մասը քեզ ես պահել, դրա համար չես ասում ով ա։

Աթեիստ
25.12.2016, 00:01
Ինձ թվում ա՝ կարիքավորներին միշտ ա պետք օգնել: Բայց երբ պետությունը համապատասխան պայմաններ չի ստեղծում, ստիպված անհատներն են էդ գործով զբաղվում: Ու չարաշահողներ, բնականաբար, լինելու են, ինչպես կան սոցիալական ապահովությամբ պետությունների համակարգը չարաշահողներ:

Բյուր, նաև էդ կարիքավորների «շնորհիվ» ա, որ էսօր երկիրն էս օրին ա։ Էն օր սաղ գյուղը 100%-ով ՀՀԿ-ին ա գնում ընտրում, բայց հաջորդ օրը որ մի լրագրող են տենում, ինչ գանգատ ներկայացնում են, ՀՀԿ-ին պտի ներկայացնեին։
«Պետք ա»-ն արդեն սխալ ա։ Ոչ մեկ պարտավոր չի, բացի պետությունից։
Բայց հիմա արդեն ժողովրդի մեջ էնքան ա նստել էդ օգնելը, մանավանդ բանակին, որ էսօր սենց մառազմ եմ տեսել։

Ինչ որ ընկերություն ծախում ա ոտքերը տաքացնելու հարմարանքներ (դրվում են կոշիկի մեջ)։ Ու մեկնաբանության մեջ տեսնում ես ՍԱ։

https://s26.postimg.org/vu26j9wc9/Debilner.jpg

Մնում ա տանն ինչքան նասկի, տռուսիկ, մայկա ունեմ, ուղարկեմ բանակ։

Ծլնգ
25.12.2016, 00:04
Մի նկատումովս կիսվեմ, առանց ընդհանուր թեմայի շուրջ կարծիք ունենալու. Քույր Քերիի հղած հոդվածում մարդիկ ասում են, որ իրենք չեն սիրում իրենց խնդիրներով «լացել»։ Բայց կարծես թե դեմ չեն օգնությանը։ Եվ միևնույն ժամանակ խոսում են չնչին գումարների պակասությունից դրդված երեխայի առևտուր անելու մասին, այնինչ հոր միակ նկարում սիգարեթը անպակաս է ձեռքից։ Ու կոնկրետ այս դեպքում ես ավելի նպատակահարմար կգտնեմ հորը ծխել թարգելու ուղղությամբ օգնությունը. լինի դա ֆինանսական, օր՝ դեղորայք, թե ռեսուրսների տրամադրմամբ։ Այդ դեպքում և հետագա առողջական խնդիրները կպակասեն, համ էլ գոնե մի չնչին գումար էլ ընտանիքի հոգսերի համար կազատվի սիգարեթի ծախսի փոխարեն։

StrangeLittleGirl
25.12.2016, 00:08
Արտ, համաձայն եմ, որ պետությունը պետք ա էդ բոլոր կարիքները հոգա, բայց էսօրվա օրով սկի օրենսդրորեն նման բան չունենք մենք: Մի գործազուրկի նպաստն ի՞նչ ա, որ դա էլ վերացրեցին: Ու ոչ միայն օրենսդրորեն չունենք, այլև չունենք քաղաքական ուժ, որը կառաջարկի կարիքավորներին օգնել:

Ու էսօրվա օրով էդ մարդիկ ծախվում են հանրապետականներին, որտև էդ 5000 դրամն էլ իրանց կյանքում լիքը բան ա փոխում: Հիմա էս պահին փաստ ունենք, որ Հայաստանում աղքատությունը մեծ տոկոսների ա հասնում, որ առողջապահությունն ուղղակի հասանելի չի բոլորին, որ պետությունը մատը մատին չի տալիս որևէ բան փոխելու համար: Ի՞նչ անենք, թողնենք էդ մարդիկ իրանց աղքատության մեջ տապակվե՞ն, թե՞ ինչ-որ կերպ գոնե թեթևացնենք իրանց կարիքները: Մեկ ա, չենք ապահովելու ամենօրյա սննդով: Բայց գոնե կարելի ա նենց անել, որ ձմռանը շատ չմրսեն, որ Նոր տարին մի քիչ ուրախ անցնի, որ հիվանդությունները մի քիչ բուժվեն:

Աթեիստ
25.12.2016, 00:09

Եթե հաշվի առնենք, որ իմ շրջապատում ոչ մի ծխող թարկելու համար դեղերի կարիք չի ունեցել, իմ համար ակնհայտ ա, որ ընդամենը ցանկություն ա պետք։
Էն անեկդոտը հիշեցի, որ երեխեն ասում ա, պապ, արաղը թանկացել ա, արդեն քիչ պտի խմես, ասում, չէ, բալես, դուք պտի քիչ ուտեք։

Ծլնգ
25.12.2016, 00:12

Դե չէի ուզում ըտենց խստով ասեի՝ տո թարգի ծխելդ, որ ինքդ կարողանաս ընտանիքիդ օգնես։ Բայց ասածիս իմաստը հասկացար...

Աթեիստ
25.12.2016, 00:16
Արտ, համաձայն եմ, որ պետությունը պետք ա էդ բոլոր կարիքները հոգա, բայց էսօրվա օրով սկի օրենսդրորեն նման բան չունենք մենք: Մի գործազուրկի նպաստն ի՞նչ ա, որ դա էլ վերացրեցին: Ու ոչ միայն օրենսդրորեն չունենք, այլև չունենք քաղաքական ուժ, որը կառաջարկի կարիքավորներին օգնել:

Ու էսօրվա օրով էդ մարդիկ ծախվում են հանրապետականներին, որտև էդ 5000 դրամն էլ իրանց կյանքում լիքը բան ա փոխում: Հիմա էս պահին փաստ ունենք, որ Հայաստանում աղքատությունը մեծ տոկոսների ա հասնում, որ առողջապահությունն ուղղակի հասանելի չի բոլորին, որ պետությունը մատը մատին չի տալիս որևէ բան փոխելու համար: Ի՞նչ անենք, թողնենք էդ մարդիկ իրանց աղքատության մեջ տապակվե՞ն, թե՞ ինչ-որ կերպ գոնե թեթևացնենք իրանց կարիքները: Մեկ ա, չենք ապահովելու ամենօրյա սննդով: Բայց գոնե կարելի ա նենց անել, որ ձմռանը շատ չմրսեն, որ Նոր տարին մի քիչ ուրախ անցնի, որ հիվանդությունները մի քիչ բուժվեն:

Բյուր, ես էլ որ իրանց տեսնում եմ, առաջին ցանկությունս մի բանով օգնելն ա։ Բայց հետո, որ սառը գլխով մտածում եմ, հասկանում եմ, որ ես օգնում եմ իմ «թշնամուն», էդ մարդուն, որ երկիրս էս վիճակում ա պահում։ Ու փոշմանում եմ տվածիս համար։
Ես կնախըտրեմ աչք փակել իրանց նոր տարու ու սոված գիշերների վրա։
Էնօր մի ընտանիքի մասին էր, որ 6 երեխուց 4-ը լուրջ մտավոր խնդիրներով էին ծնվել, օրվա հացի փող չունեին, մերն էլ էլի հղի էր, հերն էլ լուրջ հիվանդ պառկած (թե ումից էր հղի, ուրիշ հարց ա)։
Նայում էս էդ երեխեքին, ուզում ես տաս մորը սպանես։ Երեխեքը մանկատանը երևի ավելի լավ օրի կլինեին, քան էդ պայմաններում, բայց «մեր երկրում էդ օրենքի կարիքը չկա»։
Էդ պահին տեսա, կարդացի, կարեկցեցի, հերիք ա, հաջորդ պահին օգնելուց ցանկությունն իսպառ վերացավ։

Աթեիստ
25.12.2016, 00:18
Դե չէի ուզում ըտենց խստով ասեի՝ տո թարգի ծխելդ, որ ինքդ կարողանաս ընտանիքիդ օգնես։ Բայց ասածիս իմաստը հասկացար...

Իմաստն էն ա, որ եթե ինքն իրա երեխեքին օգնելու ցանկություն չունի, ես առավել ևս։

StrangeLittleGirl
25.12.2016, 00:20
Բյուր, ես էլ որ իրանց տեսնում եմ, առաջին ցանկությունս մի բանով օգնելն ա։ Բայց հետո, որ սառը գլխով մտածում եմ, հասկանում եմ, որ ես օգնում եմ իմ «թշնամուն», էդ մարդուն, որ երկիրս էս վիճակում ա պահում։ Ու փոշմանում եմ տվածիս համար։
Ես կնախըտրեմ աչք փակել իրանց նոր տարու ու սոված գիշերների վրա։
Էնօր մի ընտանիքի մասին էր, որ 6 երեխուց 4-ը լուրջ մտավոր խնդիրներով էին ծնվել, օրվա հացի փող չունեին, մերն էլ էլի հղի էր, հերն էլ լուրջ հիվանդ պառկած (թե ումից էր հղի, ուրիշ հարց ա)։
Նայում էս էդ երեխեքին, ուզում ես տաս մորը սպանես։ Երեխեքը մանկատանը երևի ավելի լավ օրի կլինեին, քան էդ պայմաններում, բայց «մեր երկրում էդ օրենքի կարիքը չկա»։
Էդ պահին տեսա, կարդացի, կարեկցեցի, հերիք ա, հաջորդ պահին օգնելուց ցանկությունն իսպառ վերացավ։

Արտ, էդ մարդիկ չեն մեղավորը, որ երկիրդ էս վիճակում ա, այլ նրանք, ովքեր թալանում են էդ երկիրդ, էդ մարդկանց էլ գցում էդ օրը, որ էդ 5000 դրամներից տենց կախված լինեն: Էդ մարդկանց վիճակը կբարելավվի մենակ էն ժամանակ, երբ կհայտնվի որևէ քաղաքական ուժ, որը կոնկրետ էդ մարդկանց շահերը կներկայացնի: Էսօրվա օրով չկա տենց: Ու չի էղել անկախության բոլոր տարիների ընթացքում: Դրա համար էլ էդ մարդիկ տենց հեշտ ծախվում են:

Աթեիստ
25.12.2016, 00:26

Քանի դրանք են ընտրողը, որտեղի՞ց հայտնվի։ Կյանքում չես համոզի, թե սաղ ՀՀԿ են։ Ոչ մի ուժ չպիտի աղքատների շահերը ներկայացնի։ Պետք ա երկիրը խելքի բերի, ձեռի հետ էլ աղքատությունը նվազի։ Բայց էդքանը տեսնելու համար ո՞ր մեկին շանս տվեց էդ աղքատը։ Էլի գնաց ընտրեց նրան, որի պատճառով էդ օրին ա։ Նենց չի, որ մնացածը ծրագրերին ծանոթանում են, չեն հավանում։

Արատավոր շրջան ա ստացվում, իրանք ընտրում են ՀՀԿ-ին, որտև լավ օրի չեն, լավ օրի էլ չեն, որտև ըտրել են ՀՀԿ-ին։
Ու, ուշադրություն դարձրու, էս շրջանում, իրանց կողքից մի կերպ ձեռ գցողը բան չի կարա փոխի։

Աթեիստ
25.12.2016, 00:29
Ասենք, էն Թումո սարքողից ռեալ փոփոխություն եմ ակնկալում, որտև ինքը գրագետ սերունդ ա մեծացնում (հուսով եմ)։ Ու հուսով եմ, որ երբ նրանց հերթը հասնի, նախորդ սերունդի պես չի ընտրի։ Բայց էս պահին էս սերնդի գլխին ինչքան ուզում ես ճառ կարդա։
Ուզում ես, գնա, միլիոն տուր, պայմանով որ կես տարի հետո ՀՀԿ-ին չի ընտրելու 5000-ով։ Կարամ գրազ գամ, որ մի 5%-ն ա լսելու։ Մնացածը 10000-ով, բայց կծախվի։

StrangeLittleGirl
25.12.2016, 00:31
Քանի դրանք են ընտրողը, որտեղի՞ց հայտնվի։ Կյանքում չես համոզի, թե սաղ ՀՀԿ են։ Ոչ մի ուժ չպիտի աղքատների շահերը ներկայացնի։ Պետք ա երկիրը խելքի բերի, ձեռի հետ էլ աղքատությունը նվազի։ Բայց էդքանը տեսնելու համար ո՞ր մեկին շանս տվեց էդ աղքատը։ Էլի գնաց ընտրեց նրան, որի պատճառով էդ օրին ա։ Նենց չի, որ մնացածը ծրագրերին ծանոթանում են, չեն հավանում։

Արատավոր շրջան ա ստացվում, իրանք ընտրում են ՀՀԿ-ին, որտև լավ օրի չեն, լավ օրի էլ չեն, որտև ըտրել են ՀՀԿ-ին։
Ու, ուշադրություն դարձրու, էս շրջանում, իրանց կողքից մի կերպ ձեռ գցողը բան չի կարա փոխի։

Արատավոր շրջանն էլի արատավոր շրջան, բայց հեչ լավ չի, որ «քանի դրանք են ընտրող» տրամաբանությամբ ես առաջնորդվում: Փաստն էն ա, որ քաղաքականության մեջ մի քիչ գաղափարախոսություն ա պետք, իսկ գաղափարախոսությամբ բոլոր կուսակցությունները նույնն են, այսինքն՝ եթե ՀՀԿ-ին ձայն չտան, Ժառանգությանը կամ ՃՃՃ-ին ձայն տան, մեկ ա, էլի նույն ք*քն ա լինելու, արդյունքում՝ ՀՀԿ-ի 5000 դրամը գոնե ինչ-որ «օգուտ» ա լինում իրանց։ Ու ահավոր անարդար ա, որ երկրի էս վիճակի համար իրանց ես մեղադրում։ Իրանք մեղք չունեն, ՀՀԿ-ն ա լափում։ Չես ուզում ՀՀԿ-ին ընտրեն, ստեղծի գաղափարական կուսակցություն, ներկայացրու աղքատների շահերը, գնա, տները մտի, քարոզարշավ արա, տեսնեմ՝ էլի ՀՀԿ-ին ձայն կտա՞ն։

Աթեիստ
25.12.2016, 00:32
Մի հատ ցինիկ միտք մտքովս անցավ։
Լալայի պես լիքը նվերների տուփեր սարքես, բաժանես, որը բացեն, մեջը գրած ա, «Ընտրե՞լ ես ՀՀԿ, դե գնա տուն, էդ 5000-դ կեր»։
Ասենք էն գյուղում, որ 100%-ով ՀՀԿ ա անցել, մեկը չի կարա մի թթու խոսք ասի։

Աթեիստ
25.12.2016, 00:37
Արատավոր շրջանն էլի արատավոր շրջան, բայց հեչ լավ չի, որ «քանի դրանք են ընտրող» տրամաբանությամբ ես առաջնորդվում: Փաստն էն ա, որ քաղաքականության մեջ մի քիչ գաղափարախոսություն ա պետք, իսկ գաղափարախոսությամբ բոլոր կուսակցությունները նույնն են, այսինքն՝ եթե ՀՀԿ-ին ձայն չտան, Ժառանգությանը կամ ՃՃՃ-ին ձայն տան, մեկ ա, էլի նույն ք*քն ա լինելու, արդյունքում՝ ՀՀԿ-ի 5000 դրամը գոնե ինչ-որ «օգուտ» ա լինում իրանց։ Ու ահավոր անարդար ա, որ երկրի էս վիճակի համար իրանց ես մեղադրում։ Իրանք մեղք չունեն, ՀՀԿ-ն ա լափում։ Չես ուզում ՀՀԿ-ին ընտրեն, ստեղծի գաղափարական կուսակցություն, ներկայացրու աղքատների շահերը, գնա, տները մտի, քարոզարշավ արա, տեսնեմ՝ էլի ՀՀԿ-ին ձայն կտա՞ն։

Ախ իրանք գաղափարի համա՞ր էին ՀՀԿ ընտրում։ Այ, տես, մտքովս չէր անցել։ Այսինքն «ՀՀԿ-ն ուտում ա, ուրիշին ընտրեք»-ը քիչ ա որպես գաղափար։
Ընտրության մեխանիզմը էն բանն ա, որ եթե մեկին չեն հավանում, մյուսին են ընտրում, տեսնեն ոնց կդրսևորի։ Լավ ա՞, ապրես, շարունակի, չէ՞, հաջորդն արի։

Պատկերացրա, դեմդ կոնֆետներ են դնում։ Առաջինը կծում ես, փչացած ա։ Հնարավոր ա, որ երկրորդն էլ փչացած լինի, բայց դու չես դնի էդ պատճառով էլի առաջինն ուտես, կբացես երկրորդը։ Մանկական տրամաբանություն ա։
Հայաստանում կա՞ մարդ, որին պետք ա ապացուցել, որ սա փչացած ա։

John
25.12.2016, 03:34
Չես ուզում ՀՀԿ-ին ընտրեն, ստեղծի գաղափարական կուսակցություն, ներկայացրու աղքատների շահերը, գնա, տները մտի, քարոզարշավ արա, տեսնեմ՝ էլի ՀՀԿ-ին ձայն կտա՞ն։
Հենա Րաֆֆին գնաց սաղի տները, սաղին ձեռով բարևեց՝ քանի՞ համայնքում հաղթեց։ Քիչ։ Քանի՞ հոգի ոտքի ելավ իր քվեն պահելու համար։ Քիչ։ Հայաստանի կեսը աղքատ ա ու գործազուրկ։ Պատերի տակ նստած ծխելով ու սերժին մեր քրֆելով իրանց վիճակը չի փոխվի։ Լիքը մարդ չի պաշտպանում իրա իրավունքները, որտև «մեկ ա բան չի փոխվելու»։ Բայց հիմնականում տենց ասողներն են և՛ ծախում իրենց քվեն, և՛ բողոքում, որ «արա դե էլի էս Բաղրամյանը փակեցին՝ սաղ քաղաք պռոբկա ա», և՛ բողոքում իշխանությունից, կարմիր գծերից, կամեռաներից ու տուգանքներից։

Էսքան տարի կողքից մերր հասարակությանը նայելով հասկացել եմ, որ ճնշող մեծամասնությունը արժանի ա էն կառավարությանը՝ որ ունի։ Ու ոչ միայն արժանի ա, այլ ինքն էլ կլիներ նույն տիպի, բայց գուցե ավելի վատ նախարար-պատգամավոր։ Մասշտաբներն ա տարբեր՝ միջին վիճակագրական քաղաքացին վարկերի տակ ճռռալով նոր տարի ու հարսանիք ա անում, կառավարությունն էլ արտաքին պարտքի տակ ճռռալով բենթլի ու պոռշ կայեն են քշում։ Ուղղակի կառավարությունն ավելի խելացի ա՝ ինքը չի փակվելու էդ արտաքին պարտքը, իսկ վարկերը էդ վերցնողներն են փակվում։ Ու վատն էն ա, որ էդ արտաքին պարտքը վարկերի տակ ճռռացողների հետ միասին փակելու են նաև էն մարդիկ՝ ովքեր իրանց համեստ վաստակը կոպեկ-կոպեկ հաշվելով ապրում են, վարկերի տակ չեն ու կառավարությունից էլ սպասելիքներ չունեն։ Ասենք ո՞վ ա մեղավոր, որ մարդիկ գոնե մի գարաժի չափ տարածք չունեն, բայց 7 երեխա ունեն։ Որ եզի պես 1000-2000$-ի խաթր էդքան երեխա չունենան՝ ավելի լավ պայմաններում կապրեն։ Ուղղակի իրանք էսօրվա օրով են ապրում․ իրանց թվում ա էդ թույն մեթոդ ա․ ամեն երեխեն ունենալուց 2-3 ամիս լավ կապրեն։ Բայց էդ անտեր ցիկլը անսահման չի + ամեն երեխեն էլ մենակ ունենալը չի՝ պահել ա պետք։ Իսկ էդ իրանց չի հետաքրքրում․ իրանց փող ա պետք, ամենահեշտ տարբերակն էլ հերթական երեխեն ա։ Կողքից էլ բարերարները կօգնեն՝ սաղ լավ կլնի։

ivy
25.12.2016, 12:39
Գուցե ասածս էդքան էլ հարմար չի Հայաստանին, բայց ես «կարիքավորներին օգնել» ասելով մի քիչ ուրիշ բան եմ հասկանում:
Ինքս էլ «կարիքավորների» հետ եմ աշխատում: Ու իրական օգնությունը իրենց էդ վիճակից դուրս գալու հնարավոր միջոցները գտնելն է, իրենց դրանցում աջակցելը ու էդ ծանր վիճակից հանելը:
Նյութական ամեն օգնություն սահմանափակ է և արագ սպառվող: Դա կյանքը գլոբալ իմաստով չի բարելավում, այլ միայն մի երկու օր կուշտ ու տաք է պահում:
Եթե հնարավորություն կա էդ մարդկանց հետ սոցիալական աշխատանք տանելու, իրենց խնդիրների համար երկարաժամկետ լուծման ճանապարհներ գտնելու, ապա հենց դրա վրա է պետք կենտրոնանալ:
Ի՞նչ ռեալ ռեսուրսներ կան՝ ընտանիքի անդամների առողջական վիճակը բարելավելու:
Ծխել-խմելու թեմաների մասին արդեն ասվեց. ո՞նց ազատվել կախվածություններից:
Ի՞նչ հնարավորություններ կան աշխատելու, գումար վաստակելու:
Ո՞նց ապահովել երեխաների կրթությունը:
Ի՞նչ բարեգործական կազմակերպություններ կան, որոնց կարելի է դիմել կոնկրետ հարցերով:
Եվ այլն:

Սա կլինի իրական օգնություն էդ ընտանիքներին: Բայց դա պահանջում է շատ ավելի մեծ նվիրվածություն, ջանքեր ու ժամանակ: Ուղղակի եթե կամավորներ կան, ովքեր իսկապես օգնել են ուզում, պիտի էս հարցերի վրա կենտրոնանան, ոչ թե չոր ու ցամաք վեշ-մեշոկը հավաքեն, տանեն բաժանեն ու կարծեն, թե դրանով «օգնել» են:

Quyr Qery
25.12.2016, 13:17
Առհասարակ մարդուն ոչ թե ձուկ է պետք տալ, այլ ձկնորսության կարտ։ Բայց մեր երկրում մենք ինքներս ունենք էդ կարտի կարիքը։
Ես ընտրել եմ էդ ընտանիքին, քանզի անձամբ գնացել ծանոթացել եմ, տեղյակ եմ իրենց վիճակին, իսկ Արմանը՝ անձեռոցիկ վաճառող փոքրիկը, ինձ համար հարազատ է դարձել, ու ես գնահատելով իր խելքն ու աշխատասիրությունը, փորձում եմ հետևել, որ ճանապարհից չշեղվի, ու մտածում եմ ինչ կարելի է անել իր ուսման համար, եթթ ես թեկուզ մի փոքրիկի օգնեմ հասնել իր նպատակներին ով նաև կդառնա արժանի քաղաքացի, ինձ իսկապես երջանիկ կզգամ։
Հայրը վերջերս տաքսի սերվիսում էր աշխատում, էն էլ վթարի էր ենթարկվել, ոնց-որ նորից չի աշխատում։ Մի խոսքով էս անցանք։ ))

Մարդուն միշտ, միշտ, միշտ օգնել է պետք, ինչ էլ լինի, եթե կարող ես, անկախ իր շնորհակալ կամ անշնորհակալ տեսակից։
Ուղղակի մեր երկրում, մենք իսկապես ավելին առաջարկել, քան ժամանակավոր օգնությունն է, չենք կարող։

StrangeLittleGirl
25.12.2016, 14:18
Գուցե ասածս էդքան էլ հարմար չի Հայաստանին, բայց ես «կարիքավորներին օգնել» ասելով մի քիչ ուրիշ բան եմ հասկանում:
Ինքս էլ «կարիքավորների» հետ եմ աշխատում: Ու իրական օգնությունը իրենց էդ վիճակից դուրս գալու հնարավոր միջոցները գտնելն է, իրենց դրանցում աջակցելը ու էդ ծանր վիճակից հանելը:
Նյութական ամեն օգնություն սահմանափակ է և արագ սպառվող: Դա կյանքը գլոբալ իմաստով չի բարելավում, այլ միայն մի երկու օր կուշտ ու տաք է պահում:
Եթե հնարավորություն կա էդ մարդկանց հետ սոցիալական աշխատանք տանելու, իրենց խնդիրների համար երկարաժամկետ լուծման ճանապարհներ գտնելու, ապա հենց դրա վրա է պետք կենտրոնանալ:
Ի՞նչ ռեալ ռեսուրսներ կան՝ ընտանիքի անդամների առողջական վիճակը բարելավելու:
Ծխել-խմելու թեմաների մասին արդեն ասվեց. ո՞նց ազատվել կախվածություններից:
Ի՞նչ հնարավորություններ կան աշխատելու, գումար վաստակելու:
Ո՞նց ապահովել երեխաների կրթությունը:
Ի՞նչ բարեգործական կազմակերպություններ կան, որոնց կարելի է դիմել կոնկրետ հարցերով:
Եվ այլն:

Սա կլինի իրական օգնություն էդ ընտանիքներին: Բայց դա պահանջում է շատ ավելի մեծ նվիրվածություն, ջանքեր ու ժամանակ: Ուղղակի եթե կամավորներ կան, ովքեր իսկապես օգնել են ուզում, պիտի էս հարցերի վրա կենտրոնանան, ոչ թե չոր ու ցամաք վեշ-մեշոկը հավաքեն, տանեն բաժանեն ու կարծեն, թե դրանով «օգնել» են:
Հայաստանի համար դա կիրառելի չի ու վերջակետ։ Հայաստանում մարդ կարա շատ հանգիստ աշխատանք ունենա, մեջտեղից ճկռի, բայց ամիսը 60 000 դրամ տուն բերի, տունը՝ տնակ, էնտեղ ապրող երեք երեխա։ Դե արի ու էդքանով էդ էրեխեքին կերակրի, կրթի, տունը տաք պահի, առողջական խնդիրների համար վճարի։ Կամ Աստված հեռու տանի, տնեցիքից մեկը որևէ թանկ բուժում պահանջող հիվանդությամբ հիվանդանա, քչից-շատից յոլա գնացող ընտանիքը միանգամից դառնում ա կարիքավոր։ Էսքանի հետ մեկտեղ ավելացնենք նաև էն, որ հեռավոր գյուղերում աշխատանք էլ չկա։ Ու չես կարա ասես, որ հանուն աշխատանք ճարելու Երևան տեղափոխվեն։ Հայաստանի խնդիրները լրիվ ուրիշ տեսակի են. նախ մարդուց անձնապես կախված չի իրա վիճակը, երկրորդ պետությունից ստացվող նպաստ չկա, որ գոնե էդ վիճակում կարիքները թեթևանան։

keyboard
25.12.2016, 14:30
Մարդուն միշտ, միշտ, միշտ օգնել է պետք, ինչ էլ լինի, եթե կարող ես, անկախ իր շնորհակալ կամ անշնորհակալ տեսակից։
Ուղղակի մեր երկրում, մենք իսկապես ավելին առաջարկել, քան ժամանակավոր օգնությունն է, չենք կարող։
Հաս ջան, ես վստահ եմ, որ դու քո բերած օրինակում շնորհակալության չես սպասում ու քո ամենամեծ շնորհակալությունը էդ երեխու լավ ապագան ա լինելու։
Ստեղից բոլորը լավություն անլով շնորհակալության չեն սպաաում, ճիշտ ես՝ բոլոր մարդիկ օգննության կարիք ունեն, մեկը՝ ֆինանսական, մեկը՝ հոգեբանական, մյուսը՝ իրաական և այլն։
Ուղղակի Հաս ջան, փորձը ցույց ա տալիս, որ дай коту молока - он захочет сметаны սկզբունքը շատ վառ ա արտահայտված «կարիքավոր» մարդկանց մոտ։
Ինձ էլ պետք չի շնորհակալություն, բայց էն, որ էդ օգնությունն ու լավությունը «կարիքավորների» մեծամասնությանը փչացնում ա բառիս բուն իմաստով, սակայն երբ «դեմ ես տալիս»՝ լավ էլ ելքը գտնում են, որ ուզես առանձին օրինակների վրա կարամ մանրամասնեմ։
Նենց որ, երբ կարթը տալիս ես, Հաս ջան, պիտի ձուկ բռնել սիրողին տաս, թե չէ՝ ծառի հովին, աշնան զովին գինի խմեն ես ու դու, ինչ որ մեկին ձկան կարթ տաս, կծախի մի օր էլ կվայելի, հետո էլի կսկի լացել։
Մի մասնավոր օրինակ ասեմ, գավառի մանկատան շրջանավարտներ կան Հայաստանի քաղաքներից մեկում, շենքի նախկին կոոպերատիվ առաջին հարկում փոքր բնակարաններ են հատկացրել իրենց, ապրում են։
Իրենց մասին թերթում նյութ տպագրվեց, որ ինչ որ բաների կարիք ունեն, հավաքվեց, տարվեց։
Դրանից ահագին անց, ընտաբիքներից մեկի տղամարդը գործ էր գտել, գքրծատուն մի հին մեքենա էր տվել, սա վերանքրոգել էր, ընդ որում մի ձեռքը համարյա չի աշխատում։ Էդ մեքենայով գյուղմթերքներ ա գնում բերում, մի կիրակի ունի հանգստի, գնում բերում վաճառում ա, փոխանակում ա, համ փող ունի, համ ուտելիք։
Մյուս ընտանիքը, հայրը չկա, տղան ու մայրն են, մոր վարքի մասին լավ բաներ չէին պատմում, էն դեպքում, երբ էդ մոտ 9ը ընտանիքը մի ընտանիքի պես էին ապրում, դրա համար հակված եմ հավատալու։
Մի խոսքով, էս միայնակ մոր տղան բանակային տարիքի էր, սա զագել էր նյութը գրող լրագրողին, թե բա էդլավությու անողների մեջ մեկը չկա՞ ղուս բանակից ազատի։
Էս լրագրողն ասել էր ազատել չէ, բայց կփորձենք մոտիկ տեղ ծառայի, որ յարողանաք տեսակցել։
Էդ լրագրողը փորձել էր խնդրելով, նախարարությունում միջնորդելով մի բան աներ, վերջում հասել էր նրան, որ մայրը պիտի մի դիմում գրեր, նախարարի անունով, որ գործին ընթացք տային, մոր բառերը բառացի ցիտում եմ, ես եմ լսել, չեն պատմել. « էդքանն արել եքր մի դիմում էլ չէիք կարում գրեիք, ես աշխատում եմ, հազիվ հաց եմ հասցնում, դիմում գրելու ժամանակ չունեմ, գրեք բերեք ես կստորագրեմ։»
Տղեն էլ թե բա, «էնա որ միակողմանի ծնողազուրկ եմ սենց թե նենց մոտիկ եմ էլի ծառայելու, դիմումն ինչիս ա պետք»։
Էսքանը ինչի եմ ասում, որ շնորհակալությունը ինձ պետք չի, ինձ պետք ա, որ իրանք իրանց գնահատեն, իրանց ունցածով ուրախանան։

Quyr Qery
25.12.2016, 15:04

Հով, համաձայն եմ գրածիդ հետ, հա, մարդիկ չարաշահել սիրում են, ու շատերի մոտ նստած է, որ եթե մի անգամ օգնեցիր, ուրեմն պարտավոր ես։ Բայց դե էդ պատճառ չի առաջին քայլը չանելու, երբ մարդը էդպիսինն է դուրս գալիս, արդեն իր մեղքը իր գլուխը։ Բայց եթե տվյալ պահին կարող ես, ու դրա կարիքը կա, լավ կլինի, որ օգնես։ էդ տեսակ մարդիկ միշտ էլ կան ու հա, վիրավորական է, երբ մարդը փոխանակ ուրախ լինի, մի բան էլ մուննաթ է գալիս, բայց դե էդ դեպքում ուղղակի իրան իրա մուննաթի հետ ես թողնում։

keyboard
25.12.2016, 15:07

Հասըս, ես իմ գրածով չօգնելու կոչ չեմ անում ցավդ տանեմ, ընդամենը ասում եմ, որ դա մեծամասամբ դեպքերում վնասում ա օգնելու փոխարեն, պետք ա օգնել, միշտ, բայց ճիշտ ու նպատակային։

StrangeLittleGirl
25.12.2016, 15:14
Գուցե ասածս էդքան էլ հարմար չի Հայաստանին, բայց ես «կարիքավորներին օգնել» ասելով մի քիչ ուրիշ բան եմ հասկանում:
Ինքս էլ «կարիքավորների» հետ եմ աշխատում: Ու իրական օգնությունը իրենց էդ վիճակից դուրս գալու հնարավոր միջոցները գտնելն է, իրենց դրանցում աջակցելը ու էդ ծանր վիճակից հանելը:
Նյութական ամեն օգնություն սահմանափակ է և արագ սպառվող: Դա կյանքը գլոբալ իմաստով չի բարելավում, այլ միայն մի երկու օր կուշտ ու տաք է պահում:
Եթե հնարավորություն կա էդ մարդկանց հետ սոցիալական աշխատանք տանելու, իրենց խնդիրների համար երկարաժամկետ լուծման ճանապարհներ գտնելու, ապա հենց դրա վրա է պետք կենտրոնանալ:
Ի՞նչ ռեալ ռեսուրսներ կան՝ ընտանիքի անդամների առողջական վիճակը բարելավելու:
Ծխել-խմելու թեմաների մասին արդեն ասվեց. ո՞նց ազատվել կախվածություններից:
Ի՞նչ հնարավորություններ կան աշխատելու, գումար վաստակելու:
Ո՞նց ապահովել երեխաների կրթությունը:
Ի՞նչ բարեգործական կազմակերպություններ կան, որոնց կարելի է դիմել կոնկրետ հարցերով:
Եվ այլն:

Սա կլինի իրական օգնություն էդ ընտանիքներին: Բայց դա պահանջում է շատ ավելի մեծ նվիրվածություն, ջանքեր ու ժամանակ: Ուղղակի եթե կամավորներ կան, ովքեր իսկապես օգնել են ուզում, պիտի էս հարցերի վրա կենտրոնանան, ոչ թե չոր ու ցամաք վեշ-մեշոկը հավաքեն, տանեն բաժանեն ու կարծեն, թե դրանով «օգնել» են:
Ու մի բան էլ ասեմ: Կարիքավորներին օգնելն ի վերջո քո աշխատանքն ա, դու դրա դիմաց վարձատրվում ես: Իսկ էս բոլոր մարդիկ, որ հավաքվում-օգնում են, իրենք էլ իրենց տներում ամեն մեկն իր դարդն ունի, ամեն մեկն էլ իր ձևով ինչ-որ բանի կարիք ունի, ու էս բոլոր բարեգործական ակցիաներն անում են գործից դուրս, իրենց ժամանակի ու միջոցների հաշվին, հետևաբար ավելի հետևողական ու երկարատև աշխատանք դժվար ա սպասել: Իսկ «արմատապես» հարցը լուծելու համար պետք ա քաղաքական լուծում առաջարկել, ինչն էսօր չկա: Հենց մեկը վեր ա կենում, մի քիչ ձախ ա խոսում, միանգամից մարքսիզմ-լենինիզմի պիտակը կպցնում, նստացնում են տեղը: Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք:

ivy
25.12.2016, 15:18

Իհարկե էս մարդիկ բարեգործություն են անում՝ իրենց ժամանակի ու ռեսուրսների հաշվին, իմ ասածն էն է, որ եթե ժամանակ ու ջանք են ծախսում, կարող են փորձել ուրիշ կողմից մոտենալ հարցին:
Բայց որ ասում ես՝ Հայաստանում հնարավոր չի էդ ամենը իրականցնել, չգիտեմ, գուցե և ամեն դեպքում կարելի է ինչ-որ բաներ փորձել:

StrangeLittleGirl
25.12.2016, 15:27

Իհարկե կարելի ա: Պետք ա ձախ կուսակցություն ստեղծել, մտնել խորհրդարան, բոլոր մինչև հիմա երկիրն ուտողներին ահեղ դատաստան անել, հետո նոր սկսել սոցիալական պետություն կառուցել: Էդ ժամանակ մի բան կլինի: Բայց դա մի օրում չի լինի, էդ կարիքավորներն էսօր հաց չունեն:

Ծլնգ
25.12.2016, 15:40
Մարդուն միշտ, միշտ, միշտ օգնել է պետք, ինչ էլ լինի, եթե կարող ես, անկախ իր շնորհակալ կամ անշնորհակալ տեսակից։
Ուղղակի մեր երկրում, մենք իսկապես ավելին առաջարկել, քան ժամանակավոր օգնությունն է, չենք կարող։

Ո՞ւմ է պետք, օգնողին, թե՞ մարդում ում օգնում են։ Քո մոտեցումը (հետևողականորեն աչքի տակ պահել, որ երիտասարդները չշեղվեն ճանապարհից) բոլոր ձևերով գովելի է։ Հենց մենակ լավ բանի հասած մտերիմ մարդու օրինակը արդեն ահագին մեծ բան է դեռահասի համար։ Բայց տոնից տոն փողով օգնելը կա՛մ պորտաբուծություն ա սերմանում (այս դեպքում օգնությունը ավելի բացասական կողմեր ունի քան դրական), կա՛մ ստորացնում (մարդը պորտաբույծ չի՝ աշխատող մարդ ա, ինքն իր ուժերով ընտանիքի պահելու հպարտությամբ է ապրում, ու այս դեպքում ես լինեի՝ չէի ուզի ինձ օգնեն նյութապես)։

Հա, թե ընտանիք ես «որդեգրում», հետները մտերմացած ես, տակից վրից գիտես ինչի կարիք ունեն, ինչն էլ իրենք իրենցով վատ չեն հայցում, այդ դեպքում լիքը լավ բան կարաս անես, որը և՛ քեզ է լիքը օգուտ տալիս, և՛ այդ ընտանիքին, ու շատ դեպքերում շատ մեծ զոհեր չի պահանջում։ Այլ դեպքերում, եսիմ, ստորացնող ա այդ օգնությունը այն մարդկանց համար, որոնք պոտենցիալ ունեն իրենք այդ վիճակից դուրս գալու։

Ծլնգ
25.12.2016, 15:51
Իհարկե կարելի ա: Պետք ա ձախ կուսակցություն ստեղծել, մտնել խորհրդարան, բոլոր մինչև հիմա երկիրն ուտողներին ահեղ դատաստան անել, հետո նոր սկսել սոցիալական պետություն կառուցել: Էդ ժամանակ մի բան կլինի: Բայց դա մի օրում չի լինի, էդ կարիքավորներն էսօր հաց չունեն:
ես ինքս լիքը «ձախ» լինելով, չեմ կարծում թե կոնկրետ Հայաստանում աղքատությունը հնարավոր է սոցիալական պետության ստեղծմամբ միայն վերացնել (ինչը ինքը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է այս պահին)։ Մարդկանց խելքից նախ սովետը հանել է պետք, իսկ դրա համար մի երկու սերնդափոխություն էլ է հարկավոր, ու այդ մեծացող սերունդների հետ լիքը հետևողական «սոցիալական» աշխատանք։

StrangeLittleGirl
25.12.2016, 16:22

Ուղղակի խնդիրը ներկայացնել էն տեղից, որ մարդիկ պորտաբույծ են ու աշխատելու ցանկություն չունեն սխալ տեղից սկսել ա։ Բոլորս էլ գիտենք, որ էսօր Հայաստանում աշխատատեղի խնդիր կա, էղածներն էլ նորմալ չեն վարձատրվում։ Հետևաբար էդտեղից պետք ա սկսել, իսկ դա քաղաքական համակարգի հետևանք ա։

Արշակ
25.12.2016, 18:09
Թեմայի գրառումները չեմ կարդացել դեռ, բայց եթե սեղմ ասեմ․ կարծիքս էն ա, որ պետք ա «ոչ թե ձուկ տալ կարիքավորին, այլ ձուկ բռնել սովորացնել»։
Ձուկ բռնել սովորացնելը շատ ավելի էֆեկտիվ երկարաժամկետ օգնություն ա ու առանց Աթեիստի նշած պաբոչնի էֆեկտների վտանգի։

Նենց որ «ձուկ բռնել սովորացնելու» ցանկացած նախաձեռնության հնարավորություններիս չափով պատրաստ եմ օգնել, բայց ձուկ տալու առիթների ժամանակ իհարկե մարդկային մղում լինում ա օգնելու, բայց սթափ վերլուծելով մտածում եմ, որ ավելի լավ ա ունեցածս ռեսուրսները կուտակեմ ու հնարավորության դեպքում ծախսեմ «ձուկ բռնել սովորացնող» միջոցառումների վրա։

Տրիբուն
25.12.2016, 18:19
Դե չէի ուզում ըտենց խստով ասեի՝ տո թարգի ծխելդ, որ ինքդ կարողանաս ընտանիքիդ օգնես։ Բայց ասածիս իմաստը հասկացար...

Ծխելն ու աղքատությունը խիստ փոխկապակցված են։ Ամենաշատ ծխում են աղքատները, ամենաշատ ծխողները աղքատ երկրներում են, ամենաշատ ծխախոտ աճեցնում են աղքատ երկրների աղքատ ու փոքր գյուղատնտեսական համայնքները, իսկ ծխախոտ արտադրողները թիրախավորում են հենց աղքատներին, որպես ստրեսից ազատվելու միջոց։ Այնպես որ, ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ չի, Ծնգլ ջան։

Վիշապ
25.12.2016, 22:38
Լավ թեմա է, մի քիչ կիսվեմ։
Նահանգներում նվիրատվությունը ու կամավորական աշխատանքը ահագին հարգի են էն իմաստով, որ անընդհատ գովազդվում, խրախուսվում են։ Ֆիրմաների մեծ մասը իրենց աշխատողների կատարած նվիրատվությունը կրկնապատկում են (կոչվում է matching the donation or gift), այսինքն ինչքան աշխատողը նվիրատվություն արեց, նույնքան էլ ֆիրման է տալիս, դե ինչ-որ «խելամիտ» սահմաններում։ Օրինակ մեր ֆիրման մինչև $300 է կրկնապատկում, իսկ ասենք Գուգլը մինչև $3000։
Օրինակ մեր ֆիրմայի նվիրատվության էջում որ փնտրում եմ, մենակ մի 200-ի կարգի հայկական բարեգործական հիմնադրամներ կան (մեծ մասը ԱՄՆ-ում, փոքրը՝ Հայաստանում, Արցախն էլ կա)։
Ըստ ստատիստիկայի, բոլոր բարեգործական հիմնադրամներում մեծ է փողերի վատնելու տենդնեցը, այսինքն միջոցների մի զգալի մաս ձևակերպվում է որպես հիմնադրամի սեփական ծախսեր։ Համենայն դեպս դա դռևս չի իմաստազրկում նման ձևով բարեգործությունը, որովհետև այնուամենայնիվ մի բան արվում է, Ղարաբաղի ճանապարհի կառուցումը ձեզ օրինակ, ճիշտ է լրիվ չկառուցվեց ոնց որ հարկն է, բայց ինչքան որ կառուցվեց, էլի ահագին է։
Կարիքավորների մասով։ Ես էս հարցում աշխատում եմ էմոցիաներս զսպել գերմանական սկզբունքով (ընկածին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն ոտքի կանգնելու)։
Հետևաբար ավելի շատ օժանդակում եմ կրթական ծրագրերին, համարելով, որ սրա երկարաժամկետ էֆեկտիվությունը ավելի մեծ է, քան թե սոված ընտանիքներին սնունդով օգնելը (դաժան ա, համաձայն եմ), չնայած բոլորին էլ պետք է օգնել։ Աշխարհում էնքան շատ միջոցներ ու փող կա, որ էսօրվա դրությամբ մենք մոլորակի վրա սոված մարդ պիտի չտեսնենք, բայց դե կյանքի օրենքները երևի այլ են ու աշխարհում կան շատ պարազիտներ ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ։
Օգնելը լավ է ու ճիշտ, բայց կարևոր է նաև ճիշտ ու էֆեկտիվ կազմակերպելը, որ երկարաժամկետ արդյունք տա, խնդիր լուծի (սոցիալական, նաև տնտեսական, քաղաքական), ոչ թե հակառակը՝ պարազիտները շատանան, այսինքն սխալ ձևով օգնելով կարելի է վատ արդյուքներ ստանալ։

John
25.12.2016, 23:36
Էդքան կարիքավոր ընտանիքների մասին եմ կարդացել, լսել, տեսել։ Ոչ մի դեպք չեմ հիշում, երբ կարիքավորն ասի «Ուզում եմ արհեստ սովորեմ՝ փող չունեմ, ում էլ դիմում եմ՝ չեն սովորեցնում առանց փողի»։ Կարող ա և էղել են մեկ-երկու դեպք, բայց էնքան չնչին տոկոս է էդ կազմում, որ չի տպավորվել։ Նույն Գյումրիի անօթևանների թեման թեկուզ՝ էս պահին որ տնակներում է ապրում՝ իրենց մի մասը երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել ու բնական է, որ որպես աղետից տուժած չի կարող փողհատուցում ստանալ, մի զգալի մասն էլ, ԲԳՎ ստանալով կա՛մ ձևական ծանոթի բնակարանն են «գնել», փողը կանխիկացրել ու փոշիացրել՝ կամ էլ հետագայում վաճառել են գնված բնակարանը։ Ո՞վ է մեղավոր։
Դժվար է օբյեկտիվ գնահատել կոնկրետ ընտանիքի՝ վատ պայմաններում հայտնվելու պատճառը, բայց աբսուրդ է հարցին ժամանակավոր, տեղային լուծում տալով համարելը, որ օգնեցիր։ Որտև մեծ հաշվով տարբերություն չկա՝ մարդիկ ձմեռվա ընթացքում 70 թե 85 օր կմրսեն։ Նույնը սոված լինելու հարցում։ Էդ լուծում չի։
Եթե իմ երեխեքը սոված լինեն՝ ես պատրաստ կլինեմ ցանկացած աշխատանքի՝ իրենց մինիմալը ապահովելու համար։ Բայց որ աշխատանքի հայտարարություններ եմ նայում՝ ավտոլվացողի պահանջարկ միշտ կա։ Իսկ չկա՞ն մարդիկ, որ բողոքում են աշխատանք չլինելուց, բայց չեն ուզում իրենց նեղություն տալ ավտոլվացող աշխատել։ Կան, ու շատ են։

Էդ հեռավոր գյուղերի մասին որ ասում եք՝ դուք տեսե՞լ եք իրենց տների տեխնիկան ու կահույքը։ Տեսե՞լ եք իրենց ճոխ հարսանիքներն ու ծնունդ-կնունքները։
Մարդիկ գյուղատնտեսական վարկ են վերցնում (տոկոսադրույքն ավելի ցածր է, քան մնացած վարկատեսակներինը)՝ կոմպ ու tv են առնում, վարկը փակելու վախտ էլ լացում են՝ թե «կորկուտը խփեց, բերքը փչացավ»։ Տեղյա՞կ եք Հայաստանում սպառվող սխտորի քանի տոկոսն է արտադրվում Հայաստանում։ 40-50ից ոչ ավել։ Գները գիտե՞ք սխտորի։ Բա ո՞վ պետք ա գյուղացու փոխարեն մտածի, որ «ախպեր, սաղ գյուղը խաղող ա մշակում՝ բեր ես էլ ուրիշ բան փորձեմ»։ Չեն անում։ Որտև իրենց նեղություն չեն տալիս մտածել։ Անջատված ապրում են ու աջ ու ձախ բողոքում։

Տրիբուն
26.12.2016, 00:41
ես ինքս լիքը «ձախ» լինելով, չեմ կարծում թե կոնկրետ Հայաստանում աղքատությունը հնարավոր է սոցիալական պետության ստեղծմամբ միայն վերացնել (ինչը ինքը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է այս պահին)։ Մարդկանց խելքից նախ սովետը հանել է պետք, իսկ դրա համար մի երկու սերնդափոխություն էլ է հարկավոր, ու այդ մեծացող սերունդների հետ լիքը հետևողական «սոցիալական» աշխատանք։

Իսկ ո՞նց ես պատրաստվում մարդկանց գլխից սովետը հանել։ Կամ էտ ին՞չ ա էտ սովետը, որի վրա ենք մինչև հիմա բարդում մեր բոլոր մեղքերը։

Ես հիմա որպես շարքային քաղաքացի նայում եմ սովետին ու անկախ հայրենիքս ու համեմատում եմ - կոմունիստական քիչ թե շատ գրագետ նոմենկլատուրշիկները փոխարինվել են անգրագետ ու սրիկա հհկական քրեալիգարխներով, պոլիտբյուրոյում նախագծվող պլանային տնտեսությունը փոխարինվել ա Բաղրամյան 26-ի փալանչիների կողմից քվոտայավորված մոնոպոլիաներով, համատարած միջին աղքատությունը փոխարինվել ա ծայրահեղ աղքատությամբ ու ծայրահեղ հարստությամբ, նախկին միջին աղքատին էլ հիմա անվանում ենք միջին խավ։ Տակը մնաց յանի խոսքի ազատությունը, որի վրա թքող չկա, այսինք էն ժամանակ բան չէին ասում, հիմա ասում են, բայց յա ասած յա չասած, մի հաշիվ ա։ Անկախությունը հռչակել ենք բացարձակ արժեք, սովետից դուրս ենք եկել, որ միլիոններով լքենք Հայաստանը, մի հատ հետադարձ հայացք երկրի վրա քցելով, որ ջիգյարով թքենք էտ անկախության վրա։

Դե հիմա, Ծնգլ ջան, ինձ բացատրի, կոնկրետ ի՞նչը պիտի հանես իմ գլխից, որ ես ավելի լավ հասկանամ պետության սոցիալական դերը։ Կամ ի՞նչ նոր բան պիտի տեսնեն իմ երեխեքը կամ թոռները, երկու սերունդ հետո, որը ես տենց չեմ հասկանում, դրա համար շշկռված նայում եմ դեպքիդ ու ուզում եմ, որ պետությունն ինձ պաշտպանի։

Ծլնգ
26.12.2016, 00:52

կոնկրետ քեզ դա էլ չի փրկի... անհույս դեպք ես :D

Տրիբուն
26.12.2016, 01:10
Հաս ջան, ես վստահ եմ, որ դու քո բերած օրինակում շնորհակալության չես սպասում ու քո ամենամեծ շնորհակալությունը էդ երեխու լավ ապագան ա լինելու։
Ստեղից բոլորը լավություն անլով շնորհակալության չեն սպաաում, ճիշտ ես՝ բոլոր մարդիկ օգննության կարիք ունեն, մեկը՝ ֆինանսական, մեկը՝ հոգեբանական, մյուսը՝ իրաական և այլն։
Ուղղակի Հաս ջան, փորձը ցույց ա տալիս, որ дай коту молока - он захочет сметаны սկզբունքը շատ վառ ա արտահայտված «կարիքավոր» մարդկանց մոտ։
Ինձ էլ պետք չի շնորհակալություն, բայց էն, որ էդ օգնությունն ու լավությունը «կարիքավորների» մեծամասնությանը փչացնում ա բառիս բուն իմաստով, սակայն երբ «դեմ ես տալիս»՝ լավ էլ ելքը գտնում են, որ ուզես առանձին օրինակների վրա կարամ մանրամասնեմ։
Նենց որ, երբ կարթը տալիս ես, Հաս ջան, պիտի ձուկ բռնել սիրողին տաս, թե չէ՝ ծառի հովին, աշնան զովին գինի խմեն ես ու դու, ինչ որ մեկին ձկան կարթ տաս, կծախի մի օր էլ կվայելի, հետո էլի կսկի լացել։
Մի մասնավոր օրինակ ասեմ, գավառի մանկատան շրջանավարտներ կան Հայաստանի քաղաքներից մեկում, շենքի նախկին կոոպերատիվ առաջին հարկում փոքր բնակարաններ են հատկացրել իրենց, ապրում են։
Իրենց մասին թերթում նյութ տպագրվեց, որ ինչ որ բաների կարիք ունեն, հավաքվեց, տարվեց։
Դրանից ահագին անց, ընտաբիքներից մեկի տղամարդը գործ էր գտել, գքրծատուն մի հին մեքենա էր տվել, սա վերանքրոգել էր, ընդ որում մի ձեռքը համարյա չի աշխատում։ Էդ մեքենայով գյուղմթերքներ ա գնում բերում, մի կիրակի ունի հանգստի, գնում բերում վաճառում ա, փոխանակում ա, համ փող ունի, համ ուտելիք։
Մյուս ընտանիքը, հայրը չկա, տղան ու մայրն են, մոր վարքի մասին լավ բաներ չէին պատմում, էն դեպքում, երբ էդ մոտ 9ը ընտանիքը մի ընտանիքի պես էին ապրում, դրա համար հակված եմ հավատալու։
Մի խոսքով, էս միայնակ մոր տղան բանակային տարիքի էր, սա զագել էր նյութը գրող լրագրողին, թե բա էդլավությու անողների մեջ մեկը չկա՞ ղուս բանակից ազատի։
Էս լրագրողն ասել էր ազատել չէ, բայց կփորձենք մոտիկ տեղ ծառայի, որ յարողանաք տեսակցել։
Էդ լրագրողը փորձել էր խնդրելով, նախարարությունում միջնորդելով մի բան աներ, վերջում հասել էր նրան, որ մայրը պիտի մի դիմում գրեր, նախարարի անունով, որ գործին ընթացք տային, մոր բառերը բառացի ցիտում եմ, ես եմ լսել, չեն պատմել. « էդքանն արել եքր մի դիմում էլ չէիք կարում գրեիք, ես աշխատում եմ, հազիվ հաց եմ հասցնում, դիմում գրելու ժամանակ չունեմ, գրեք բերեք ես կստորագրեմ։»
Տղեն էլ թե բա, «էնա որ միակողմանի ծնողազուրկ եմ սենց թե նենց մոտիկ եմ էլի ծառայելու, դիմումն ինչիս ա պետք»։
Էսքանը ինչի եմ ասում, որ շնորհակալությունը ինձ պետք չի, ինձ պետք ա, որ իրանք իրանց գնահատեն, իրանց ունցածով ուրախանան։

Ապեր, ես չգիտեմ էտ ինչ փորձի մասին ես գրում, որը տենց հստակ ցույց ա տալիս «дай коту молока - он захочет сметаны սկզբունքը» էն էլ հենց կարիքավորների մոտ: Սենց փորձ չկա, կամ եթե կա էլ կարող ա արտահայտվի առանձին դեպքերում, բացառությունների տեսքով։

Հայաստանում կա մոտ 30% աղքատությունը, ու մոտ 10% ծայրահեղ աղքատությունը։ Խոսքը գնում ա 300-ից 900 հազար մարդու մասին, այսինքն մոտ մի ցելի Երևան քաղաք, որը էս տրամաբանությամբ վերընգած ա տունը, ծառի հովին, մի շիշ պիվով, որոշ դեպքերում պաբիրոզը բերանին, ու սպասում ա, որ դեմը մի կտոր չոր հաց քցեն ու ինքը քցողի վրա մուննաթ գա կամ ասի, քիչ ա, վրեն մի հատ կարագ-մեղր քսի։

Աղքատությունը սարսափելի ֆենոմեն ա։ Աղքատության մեջ հայտնվում են տարբեր պատճառներով ու շատ հաճախ իրեցն կամքից անկախ։ Հասարակության ոչ բոլոր անդամներն են արագորեն հարմարվում փոփոխություններին, դուրս են մնում տնտեսական պրոցեսներից, հայտնվում են փակ շղթայի մեջ, անելանությունից խախտվում ա հոգեկան հավասարակշռությունը, առողջությունը, որը հետո ինքն էլ աղաքատության նոր ցիկլի պատճառ ա դառնում ․․․․ ու սենց լիքը բլա բլա բլա։ Երկիրը սահմանափակ հնարավորություններ ա ընձեռում նույնիսկ ակտիվ մարդկանց, ուր մնաց մի քիչ բլնգյածներին։

Էս պարագայում «ձուկ բռնել սովորացրեք ձուկ տալու փոխարեն» բանաձևը սոփեստություն ա, քանի որ ջրում ձուկ էլ չկա, որ դաժե սովորածը բռնի։ Աղաքատությունը ողջ հասարակության պրոբլեմն ա, ու եթե պետությունդ չմոյա ու ոչ մի բան չի անում, կամ արածը քիչ ա, հասարակությունը ինքն ա միջոցներ գտնում, որ գոնե ինչ որ չափով խնդիրնրին լուծում տա, ոչ թե խուսափի էտ լուծումներից, հղում անելով ինչ-որ գոյություն չունեցող փորձի, ըստ որի բոլոր կարիքավորները ձրիակերության խիստ հակում ունեն ու ամեն ինչ մուֆթա են ուզում։

Տրիբուն
26.12.2016, 01:19
Ու էս կոնտեքստում, Quyr Qery-ն իմ հերոսն ա։ Իմ իմանալով ինքը օլիգարխ չի։ Բայց ինքը ինչ-որ մեկին օգնում ա։ Ու իրանց ճիշտ ու սխալ բացատրելն ու ապացուցելը ճամարտակություն ա։

Apsara
26.12.2016, 02:08
Ինչ խոսք, օգնել պետք ա նաև պետք չի, էստեղ գված և արտաայտված բոլոր մտքերի հետ համաձայն եմ, չեք հավատա, բայց տենց ա: Իսկ ամենաշատը Ջոնի ասածներն են ճշմարիտ: Ինչ ուզում էի ասել ինքը ասեց: Ինչի օրինակ անտուն ընտանիքը չի ասում, այ մարդ ինձ մի տուն մի կով վեք հեռու մի գյուղում, ես իմ գլուխը կպահեմ, կաթը կծախեմ կոշիկ կառնեմ: Ինչի մեկը չի ասում՝ երեխայիս լավ կրթություն ապահովեք, որ սովորի աշխատի: Չէ հենց ասում ես դպրոց գնում ա թե չէ՝ չէ կոշիկ չունի չի գնում դպրոց: Մեծերի մոտ արդեն մուրացկանի հոգեբանություն ա զարգացած, այդ պատճառով ես միայն երեխաներին օգնելում մեջ եմ իմաստ գտնում, իսկ ամենաշատը հենց մանկատան երեխաների, որովհետև ըտեղից դրսում հայտնված ցանկացած տղա պոտենցիալ գող ա, իսկ աղջիկը՝ պոտենցիալ մարմնավաճառ, իրանք չեն էլ պատկերացնում, որ այլ ճանապարհներ էլ կան:
Երազանքներիցս մեկն ա ունենալ մի տուն, որտեղ մանկատնից հետո երեխաները ժամանակավոր կացարան կունենան և հնարավորություն ինտեգրվելու հասարակություն՝ սովորել արհեստ, արվեստ, համալսարանում և այլն: Իրանք իմանան որ ունեն քնելու տեղ և ուտելու բան, նաև աջակցություն ինչ-ինչ խնդիրների դեպքում, մնում ա ցանկություն և աշխատասիրություն: Այսինքն շանս եմ ուզում ունենան էդ աղքատները, բայց հաճախ իրանք չեն ուզում, իրանց դուր ա գալիս ոչինչ չանել և ուտել, դրանից այն կողմ հաճույք չեն պատկերացնում:

Chuk
26.12.2016, 02:12
Մոդերատորական. Տրիբունի ու Ծլնգի անձնական հարթության, թեմային չառնչվող զրույցը ջնջվել է: Տրիբուն, խնդրում եմ մասնակցին դիմել չձևափոխված մականունով: Մնացեք թեմայի շրջանակում:

CactuSoul
28.12.2016, 16:16
Մարդուն միշտ, միշտ, միշտ օգնել է պետք, ինչ էլ լինի, եթե կարող ես, անկախ իր շնորհակալ կամ անշնորհակալ տեսակից։

Բանն էն է, որ քո՝ օգնելու կարողությունը սահմանափակ է, օգնության կարիք ունեցողները՝ շատ։ Ու չարժի ռեսուրսները մսխել անշնորհակալ տեսակի վրա, ափսոս է։ Ուրիշ բան, որ եթե չգիտես՝ լավ մարդ է, թե չէ, մի անգամ օգնես, որ պարզվի։
Շնորհակալ լինելն էլ հո խոսքը կամ քեզ ուղղված փոխադարձ լավությունը չի, այլ էն, որ զգաս՝ մարդը գիտակցեց, թե ինչ ա կատարվում, մեջը մի բան շարժվեց կամ փոխվեց դեպի լավը։

Հ․Գ․

…Ибо слишком часто я видел жалость, которая заблуждается. Но нас поставили над людьми, мы не вправе тратить себя на то, чем можно пренебречь, мы должны смотреть в глубь человеческого сердца. Я отказываю в сочувствии ранам, выставленным напоказ, которые трогают сердобольных женщин, отказываю умирающим и мертвым. И знаю почему.

Были времена в моей юности, когда я жалел гноящихся нищих. Я нанимал им целителей, покупал притирания и мази. Караваны везли ко мне золотой бальзам далекого острова для заживления язв. Но я увидел, мои нищие расковыривают свои болячки, смачивают их навозной жижей, — садовник так унавоживает землю, выпрашивая у нее багряный цветок, — и понял: смрад и зловоние — сокровища попрошаек. Они гордились друг перед другом своими язвами, бахвалились дневным подаянием, и тот, кому досталось больше других, возвышался в собственных глазах как верховный жрец при самой прекрасной из кумирен. Только из тщеславия приходили мои нищие к моему целителю, предвкушая, как поразит его обилие их зловонных язв. Защищая место под солнцем, они трясли изъязвленными обрубками, попечение о себе почитали почестями, примочки — поклонением. Но, выздоровев, ощущали себя ненужными, не питая собой болезнь, — бесполезными, и во что бы то ни стало стремились вернуть себе свои язвы. И, вновь сочась гноем, самодовольные и никчемные, выстраивались они с плошками вдоль караванных дорог, обирая путников во имя своего зловонного бога.