PDA

Դիտել ողջ տարբերակը : Որտե՞ղ սովորել ոսկերչություն Երևանում



armatura
22.12.2016, 20:05
Կհուշե՞ք կազմակերպություններ Երևանում, որտեղ գործում են ոսկերչության բարձրորակ / սերտիֆիկացված կուրսեր․ Հետաքրքվում եմ ազգականիս համար, որը նախկինում զբաղվել է ոսկերչությամբ ինքուս տարբերակով, այժմ ցանկանում է վարպետանալ որսկերչության մեջ՝ հետագայում արտասահմանում աշխատելու ակնկալիքով։

boooooooom
22.12.2016, 22:17
Հեղինակավոր ուսումնական հաստատություն դժվար թե գտնես, որի տված սերտեֆիկատը արտասահմանում պետք գա: Թե էդպիսի մի լուրջ տեղ լիներ, ես էլ հաճույքով որակավորման հավաստագիր կվերցնեի: Գիտեմ, որ մի ուսումնարան կար, լամպերր գործարանի հարևանությամբ, բայց դա դժվար թե լուրջ ուս հաստատություն համարվի: Շատերն են մասնավոր արհեստանոցներում` "Ուստի մոտ", սկսում ոսկերչություն սովորել, բայց ձեզ, ոնց հասկացա, դա չի հետաքրքրում:

armatura
25.12.2016, 04:37
Շնորհակալ եմ պատասխանի համար։ "Ուստի մոտ" (apprenticeship) պերիոդն անցել է ժամանակին, հիմա ուզում է ունակությունները թարմացնի / լավացնի ու հետն էլ վկայական ստանա (course certificate / diploma), որին դրսում կնայեն։ Գուցե երկու էտապով - սկզբից սերտիֆիկացված կուրս հետո արհեստանոց / գործարան։

Մի քանի բան գտա Google-ից ու Spyur-ից, սրանց մասին ի՞նչ կասեք՝


Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) դասընթացը N1 քոլեջում: _http://www.yerevancollege.am/am/short_class.html
Մանանա կենտրոնի դասընթացը: _http://manana-edu.am/?page=parts&partid=20
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ


Իսկ էքսպորտի համար որակյալ արտադրանք տվող / լուրջ ծավալով աշխատող ի՞նչ արհեստանոց / գործարան կա Երևանում

Հետաքրքրում են նաև ոսկերչական իրերի կոմպյուտերային դիզայնի դասընթացները, լուրջ տեղ կա՞ սովորելու։ Ու հետո սովորածը ՀՀ-ում կիրառելի՞ է։

armatura
25.12.2016, 05:06
Այս երկու կազմակերպություններն առաջարկում են ոսկերչական իրերի 3D մոդելավորման դասընթացներ Rhinoceros ծրագրով։ Որևէ մեկը կա՞ որ այստեղ սովորել է

JWM _https://www.facebook.com/pg/JWM3Dmodelingschool/about/

AGH _http://new.agh.am/dasyntacner/design.html