Դիտել ողջ տարբերակը : Դասական Երաժշտություն
Ուզում էի ակումբում Բրամսի դաշնամուրային երկրորդ կոնցերտով կիսվել ու հասկացա, որ մենք չունենք դասական երաժշտությանը նվիրված թեմա: Առիթից օգտվելով բացեմ թեման և տեղադրեմ առաջին ստեղծագործությունը, հուսալով հետագայում ակտիվ թեմա ունենալ: Վստահ եմ, որ բոլորս էլ սիրում ենք դասական երաժշտություն և ունենք սիրելի ստեղծագործություներ, այնպես որ մի զլացեք և տեղադրեք թեմայում ձեր սիրելի գործերը:
Յոհաննես Բրամս - Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար No. 2 - սի բեմոլ մաժոր, օպուս 83
Դաշնակահար ՝ Բորիս Բերեզովսկի
https://www.youtube.com/watch?v=-w-Qg-PEN28
reminilo
12.12.2016, 19:19
Ջահել ժամանակներս դաշնամուրով սա էի նվագում :)) Հիմա, որ լսում եմ դասատուիս ասածները հատիկ-հատիկ հիշում եմ, էդ շրջանի բոլոր հիշողությունները աչքիս առաջ են գալիս :love
https://m.youtube.com/watch?v=3X9LvC9WkkQ
Բեթհովեն-Զայրույթ կորած գրոշի պատճառով;)
https://www.youtube.com/watch?v=8XFMZs_7nOA
Շոպենի երկվորյակ ստեղծագործությունները::))
https://www.youtube.com/watch?v=jaMA8LWW3C0
https://www.youtube.com/watch?v=rb_SvKEfLzY
Ժամանակին լրիվ խառնել էի սաղ՝ կարծում էի Բեթհովենի Rage-ի երաժշտությունը Շոպենի Black Key-ն ա::oy
Վերջերես Երիտասարդական Նվագախմբի ՝ դիրիժոր ՝ Սերգեյ Սմբատյան, և Հայկ Ղազազյանի կատարմամբ Արամ Խաչատրյանի- «Ջութակի կոնցերտ»-ը լսել եմ կենդանի կատարմամբ: Ոչ մի բան չի հասնի կենդանի կատարմանը ...
https://www.youtube.com/watch?v=zFAmOkBtK2I
Ցավոք չունենք բալետ թեմա, դրա համար սա թողնեմ այստեղ, ամեն դեքում դասական երաժշտության տակ կանցնի եթե միայն լսեք
https://www.youtube.com/watch?v=AXPn1jPHHgI&list=RDAXPn1jPHHgI&t=164
Ռախմանինովի դաշնամուրի երկրորդ կոնցերտը հատկապես: Ընկերներիցս մեկի պապն էր խորհուրդ տվել իրեն, ինքն էլ ինձ: Շատ գեղեցիկ,լիքը երանգներով ստեղծագործություն է:
https://www.youtube.com/watch?v=huu-nir6RNw
... Վստահ եմ, որ բոլորս էլ սիրում ենք դասական երաժշտություն և ունենք սիրելի ստեղծագորշություներ, այնպես որ մի զլացեք և տեղադրեք թեմայում ձեր սիրելի գործերը: ...
Ստեղծագորշությունը հետաքրքիր բառ էր, իսկապես կան այդպիսիք :Ճ
Ոչ մեկ Բախ չի լսու՞մ…
https://www.youtube.com/watch?v=9kRiyW7dPJM
Էս ամայության ֆոնի վրա, մի հատ էլ աստվածային ստեղծագործություն՝
Բախ-Վեռկե–Ֆըրցայխնիցս 988 - Գոլդբերգյան Վարիացիաներ, Գլեն Գուլդ
https://www.youtube.com/watch?v=w72ZcLFDs6M
Էս ամայության ֆոնի վրա, մի հատ էլ աստվածային ստեղծագործություն՝
Բախ-Վեռկե–Ֆըրցայխնիցս 988 - Գոլդբերգյան Վարիացիաներ, Գլեն Գուլդ
https://www.youtube.com/watch?v=w72ZcLFDs6M
https://youtu.be/uEDboHDSU50
Ինչպես պետք է փչել դասական,
Սովորեք, սա գերագնահատված ջիվանը չի գլադիատռի մեջի էն որ սաունդռեկ ա գրել դուդուկով։
Տխուր