PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում



StrangeLittleGirl
11.12.2016, 19:40
Թեման բացելուս պատճառը դարձավ էսօրվա Ծննդյան տոների հայկական բազարը։ Գնացի էնտեղ մեծ հույսերով, որ լիքը լավ-լավ հայկական բաներ կառնեմ, բայց ոչ մի հետաքրքիր բան չկա։ Մենակ մի բանկա աջիկա աչքովս ընկավ, առա։ Այ էս ֆիրման էր (http://www.noahsfruechte.de/)։ Էկա տուն, մտածեցի՝ մի քիչ փորփրեմ, տեսնեմ՝ էս ինչ ա։ Եթե գերմանական շուկայի համար են աշխատում, պիտի որ առաքում էլ ունենան։ Էն էլ մտա իրենց կայքը, հին հայկական ավանդույթների համաձայն ոչ մի գին չկար գրված։

Մի խոսքով, էկեք էստեղ քննարկենք, թե արտերկրում հայկական արտադրության ի՞նչ ապրանքներ ենք գնում, որտեղի՞ց, ինչպե՞ս։ Ուղղակի հետաքրքիր ա սենց ինֆորմացիա ունենալը տարբեր տեղեր գնալիս։

ivy
11.12.2016, 23:18
Այ էս ֆիրման էր (http://www.noahsfruechte.de/)։

Հենց էդ նույն ֆիրման ես էլ ամռանն եմ հայտնաբերել մեզ մոտ։ Էն էլ ոնց եղավ։ Պատահաբար աչքովս ընկավ մի սիրուն փաթեթավորված բանկա` պոպոքի մուրաբա. զարմացա, որ գերմանացիներն էլ էդ բարիքից ունեն, մոտեցա տեսնեմ` հայկական ապրանք է, ահագին ուրախացել էի ։)

http://i66.tinypic.com/2m7b2wh.jpg

Ներսես_AM
11.12.2016, 23:35
Հենց էդ նույն ֆիրման ես էլ ամռանն եմ հայտնաբերել մեզ մոտ։ Էն էլ ոնց եղավ։ Պատահաբար աչքովս ընկավ մի սիրուն փաթեթավորված բանկա` պոպոքի մուրաբա. զարմացա, որ գերմանացիներն էլ էդ բարիքից ունեն, մոտեցա տեսնեմ` հայկական ապրանք է, ահագին ուրախացել էի ։)

http://i66.tinypic.com/2m7b2wh.jpg

էս հիվանդ հալիս մենակ էս էր պակասում։ :sad Ինչ անեմ բռնեմ ես էլ ձմեռ պապիկին նամակ գրե՞մ, որ էդ բարիքից ուղարկի ինձ նոր տարուն։ :cry2 Ճուտս երկու օր առաջ գրեց ուղարկեց ու իրանը ոնց որ գալու ա :))

ivy
11.12.2016, 23:40
էս հիվանդ հալիս մենակ էս էր պակասում։ :sad Ինչ անեմ բռնեմ ես էլ ձմեռ պապիկին նամակ գրե՞մ, որ էդ բարիքից ուղարկի ինձ նոր տարուն։ :cry2 Ճուտս երկու օր առաջ գրեց ուղարկեց ու իրանը ոնց որ գալու ա :))

Հասցեդ գրի, ուղարկեմ ;)
Բայց եթե ուզում ես, հետը նամակ էլ կարող ես գրել ։)

Աթեիստ
12.12.2016, 00:13
Նոյանն ա փորձում էդ կողմերում երևա, էս տարի ամառը ինչ որ Expo-ների էր մասնակցում, բայց վստահ չեմ, որ արդեն շուկայում կան։
Բայց որ հանդիպի, հանգիստ առեք, լավն ա։

Ամեն դեպքում կայքում գրած ա։


Partners Worldwide
Russia, CA - US, New York - US, Toronto, Canada, Paris - France, Leon - France, Sydney - Australia, Dubai - UAE, Hong Kong - China, Germany, Czech Republic, Poland, Algeria, Ukraine, Belarus, Kazakhstan, Georgia, Turkmenistan

Ուլուանա
12.12.2016, 00:22
Մեր բախտը բերել ա. մեր ճստիկ քաղաքում երկու հայկական խանութ կա՝ լիքը համով ուտելիքներով :nyam։ Ամեն տեսակի մուրաբա կա, ջեմեր, խավիար, լեչո, ախորժակ, թթուներ, գաթաներ, փախլավա, էստեղ չճարվող հացահատկեղենից՝ հաճար, հնդկաձավար (гречка), լավաշ (Աստված դա լավաշ համարի) և այլն։

Խավիարը երեք ֆիրմայի կա՝ Royal, Ararat, մյուսը չեմ հիշում, բայց ամենալավը Royal–ն ա. շատ–շատ համով ա։

Մուրաբաները հիմնականում Noyan ֆիրմայի են ու լավն են։

Լավաշներն էլ են մի քանի տարբեր ֆիրմաների ու տարբեր տեղերից ներկրված, կարծեմ՝ Կալիֆորնիայից ու Կանադայից, ու ճիշտն ասած, մեկը մեկից վատն են, Հայաստանի լավաշների հետ համեմատելն ամոթ ա նույնիսկ. ես լավաշի տեղը վիրավորվում եմ, որ դրանց անունն էլ ա լավաշ։ Բայց դե առնում ենք երբեմն, քանի որ իսկական լավաշի համն ահագին մոռացած ենք լինում։ Բայց հիմա մեզ Հայաստանից լավաշ են բերել՝ մի ընտիրություն, ու ես էս լավաշից հետո դեռ երկար ժամանակ չեմ կարողանա էստեղի լավաշների վրա նայել անգամ :))։

Գաթաները մի ժամանակ հենց տեղում էին թխում ու շատ լավն էին, բայց հետո դադարեցրին, հիմա ինչ–որ տեղից բերում են ու նախկինի պես լավը չեն։ Հա, մեկ էլ սուջուխներ կան (ընկույզով), բայց ոնց որ ռեզինից լինեն :))։

Ամեն դեպքում ընդհանուր առմամբ ահագին գոհ ենք. կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել։

Գաղթական
12.12.2016, 14:21
Բելգիայում մի տղա կա, մեծ քանակությամբ ապրանքներ ա միանգամից բերում Հայաստանից ու ինքն էլ ցրումա մարդկանց մեջ կամ ռուսական բուտիկներում:
Էդ բուտիկների անուննա միայն ռուսական, իրականում բոլոր հետխորհրդային ու այլ սլավոնական երկրներից ապրանք կգտնես: Մեծ մասի տերերն էլ հայեր են..

իսկ Գենտ քաղաքում մի մեծոտ սուպերմարկետ կա ռուսական՝ Mix Markt: էնտեղ մի ժամանակ Կոտայք ու բաստուրմա էլ կար, բայց հիմա, հայկականներից, միայն Արարատ նռան հյութ (2 տեսակի), լավաշ ու հազար տեսակի կոնյակներ..
կոնյակներից միայն 25-30€-անոցներն են իսկական (3-4 տեսակ), մնացածը ինձ համար անհասկանալի ու անհայտ ծագում ունեն..
ասենք կա՝ խուժան էտիկետկայով ու 10€-ով Լեզգինկա կոչվող կոնյակ, տակն էլ գրածա հայկական..
իսկ լավաշի պահով էլ մի անգամ մինչև մենեջեր կանչեցի բողոքեցի..
պիտակի վրա գրածա հայկական լավաշ (ռուսերեն), բայց չեկի վրա՝ թուրքական հաց՝ հոլանդերեն..

բայց էդ լավաշը, ՈՒլուանայի նկարագրածի պես, ախմախ բանա..
իսկական լավաշ հայեր կան, որ տներում սարքում ծախում են..
դուխովկի..
իսկ թոնրի լավաշի համար (նաև թոնրի խորովածի) Ֆրանսիա ենք գնում՝ Լիլլ քաղաք..

բաստուրմա-սուջուխ էլ, էլի շատ մարդ կա՝ տանը սարքում ծախումա..


այլ տեղերից էլ.
Չեխիայից ընկերս էր եկել այցի.. Արցախի թթի օղի էր հետը բերել..
պատմեց, որ Իտալիայում էր հանդիպել գնել..
մեկ էլ Հոլանդիայի Տեքսել կղզուց հայկական Նռան գինի էին բերել

StrangeLittleGirl
12.12.2016, 14:32
Փաստորեն մենակ ստեղ ա էլի սենց տխուր վիճակ :)) Մինչև հիմա բուլղարական խանութում մենակ հայկական կոնյակ ու գինի եմ տեսել, բայց մենակ էդ ա (էստեղ էլ բուլղարական խանութն ա ռուսական խանութի ֆունկցիան կատարում): Իսկ օնլայն պատվիրելու միջոցներ չկա՞ն, թե՞ հայերն էդքան զահլա չեն անում:

Արշակ
12.12.2016, 15:41
Որ Շվեդիայում որևէ հայկական բան գտնեք, ձեն հանեք :(

Գաղթական
12.12.2016, 16:42
Իսկ օնլայն պատվիրելու միջոցներ չկա՞ն, թե՞ հայերն էդքան զահլա չեն անում:

Իհարկե կան ))
իմ իմացածներից ամենալավը սա է (http://www.hayfood.nl/catalog/specials_stock.php)