PDA

Դիտել ողջ տարբերակը : Software Developer beginners



ashot_pamb
01.12.2016, 16:03
Java Android Ծրագրավորող եմ աշխատանքաին փորձ չունեմ չգիտեմ ում դիմեմ աշխատանքի համար ումել դիմում եմ պարտադիր 2 3 աշխատանքաին փորձ են ուզում

Արշակ
01.12.2016, 18:53
Ոլորտի մասնագետ լինելով՝ մի քանի խորհուրդ կարող եմ տալ․

Մերժումներից մի ընկճվիր։ Դիմիր բոլոր հնարավոր ֆիրմաներին, որոնք անդրոիդ ծրագրավորող են փնտրում։ Ի վերջո ինչ–որ մեկը կհամաձայնի քեզ ընդունել։
Եթե հայտարարության մեջ աշխատանքային փորձ են պահանջում, միևնույն ա դիմիր, որովհետև իմ դիտարկմամբ սովորաբար գործատուները հայտարարություններում շատ ավելին են «պահանջում», քան իրականում համաձայն են ընդունել։
Համաձայնվիր կամ ինքդ առաջարկիր գործատուներին, որ քեզ ընդունեն որպես ստաժոր, այսինքն՝ առանց աշխատավարձի։ Դրանում ոչ մի անարդար բան չկա․ մի քանի ամսում լիքը գիտելիք ու փորձ ձեռք կբերես ու ինչ–որ պահի՝ գուցե մի քանի ամսից կամ կես տարուց, երբ բացի սովորելուց արդեն նաև օգուտ տաս գործատուիդ, հավանաբար փոքր աշխատավարձ կառաջարկեն, հակառակ դեպքում կարող ես նորից այլ ֆիրմաների դիմել, բայց էս դեպքում արդեն աշխատանքային փորձ կունենաս ու շատ ավելի բարենպաստ իրավիճակում կլինես :)
Փորձիր ինքնուրույն ինչ–որ պրոյեկտներ անել, android app–եր սարքել ու դրանք ներկայացնել գործատուներին։ Թեկուզ եթե app–դ լիարժեք ու իրական օգտագործման համար պիտանի չլինի, միևնույն ա, դրանով ապացուցում ես գիտելիքներիդ մակարդակը ու գործատուին վսահեցնում, որ պիտանի աշխատող կլինես։ Դա կարող ա փոխարինել աշխատանքային փորձին։
Եթե նույնիսկ մերժում ես ստանում, փորձիր գործատուից հետաքրքրվել, թե ի՞նչ տեխնիկական պահանջներ ունեն, ինչ գործիքներ ու framework–եր են օգտագործում իրենց աշխատանքում, փորձիր դրանք սովորել ու CV–դ համալրել դրանցով։


Հլը որ էսքանը։ Եթե հարցեր ունես կամ մանրամասնես իրավիճակդ, գիտելիքներիդ մակարդակը, գուցե այլ խորհուրդներ էլ կարողանամ տալ։ :)