PDA

Դիտել ողջ տարբերակը : Մրցույթ՝ «Իմ կինն իմ ընկերն է»

ivy
29.11.2016, 16:09
Ի՞նչ կարծիք ունեք Մեդիամաքսի կազմակերպած «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթի մասին: Մանրամասները՝ էստեղ (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/20707/):
Աշխատանքները՝ էստեղ (http://www.mediamax.am/am/specialprojects/husbands_wives/):

Chuk
29.11.2016, 16:11
600000-ը գրպանս չի ծակի, մտածում եմ մասնակցել, բայց ընդհանուր վերնագիրը տրամադրող չի :))

John
29.11.2016, 16:18
Աչքիս ես էլ մասնակցեմ :D մրցանակը մոտիվացնող է։ Ջհանդամ թե կին չունեմ :D

Chuk
29.11.2016, 16:19
Աչքիս ես էլ մասնակցեմ :D մրցանակը մոտիվացնող է։ Ջհանդամ թե կին չունեմ :D

Ես անհամբեր սպասում եմ որևէ աղջկա գրած պատմվածքի :))

StrangeLittleGirl
29.11.2016, 17:13
Էս թեման հիշեցի (https://www.akumb.am/showthread.php/1921-%D5%8D%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D6%87) :D

Chuk
29.11.2016, 17:23
Սաղ հեչ, էսքան աղմուկ հանած մրցույթ դեռ չէր եղել: Սաղ պատս իրա մասին բոցեր են :))

John
29.11.2016, 17:26
Սաղ հեչ, էսքան աղմուկ հանած մրցույթ դեռ չէր եղել: Սաղ պատս իրա մասին բոցեր են :))

Կոմպլեքսավորվում եմ մանրից։ Ճիշտ ա՝ մոտիվացիան ուժեղ ա, բայց չգիտեմ ինչքանով եմ պատրաստ իմ գրածի մասին բոցերի :D Ակումբը չի էլի, որ մենք-մերոնցով ասենք-խոսանք-քննարկենք-քլնգենք գնա :D

ivy
29.11.2016, 17:42
Ոնց որ մի արտառոց դեպքի մասին խոսք գնա։ Նկատի ունեմ, որ ամուսնական հարաբերությունները նաև ընկերություն են ներառում։
Ինչ-որ սխալ ու վանող բան կա վերնագրի մեջ։

Chuk
29.11.2016, 17:43
Ոնց որ մի արտառոց դեպքի մասին խոսք գնա։ Նկատի ունեմ, որ ամուսնական հարաբերությունները նաև ընկերություն են ներառում։
Ինչ-որ սխալ ու վանող բան կա վերնագրի մեջ։

Մի տեսակ գենդերային խտրականության դեմ արվող բանը հենց ինքը գենդերային խտրականություն ա ստացվել:

John
29.11.2016, 18:09
Մի տեսակ գենդերային խտրականության դեմ արվող բանը հենց ինքը գենդերային խտրականություն ա ստացվել:

մանավարդ որ մրցթւյթի առաջին պայմանը բացառում է իգական սեռից որևէ մեկի մասնակցությունը

Արէա
29.11.2016, 18:19
Ոչ մի զավեշտալի, ստորացուցիչ, տարօրինակ բան չեմ տեսնում։

Ասենք տղամարդկանց օրվան նվիրված մրցումը կարող էր վերնագրված լինել. «Իմ ամուսինն իմ ընկերն է», ու կանայք պատմեին թե ինչ լավ ընկեր է իրենց ամուսինը։ Ի՞նչ կա որ։

Ես տարբեր առիթներով ասում եմ, որ իմ ամենալավ ընկերն իմ կինն է։ Վիրավորական, կամ տարօրինակ, կամ տրիվիալ բա՞ն եմ ասում։

Շինարար
29.11.2016, 18:28

Չէ: Բայց երբ էդ թեման մրցույթի ես հանում, ստացվում ա, որ դա ինչ-որ արտասովոր բան ա, բայց նորմալը հենց էդ ա, որ ամուսինները լավագույն ընկերներ են լինում ու ամենամոտիկ մարդիկ: Ու չեմ կարծում, որ կոնկրետ Հայաստանում դա մեծ մասամբ էդպես չի:

StrangeLittleGirl
29.11.2016, 18:30

Էդպես չի։ Ճիշտ կուսության թեմայի նման. սաղին թվում ա, թե անցել-գնացել ա էդ թեման, բայց ամեն հետազոտություն ցույց ա տալիս, որ ՀՀ բնակչության 86 տոկոսի համար կուսությունը թեմա ա։

Շինարար
29.11.2016, 18:39
Էդպես չի։ Ճիշտ կուսության թեմայի նման. սաղին թվում ա, թե անցել-գնացել ա էդ թեման, բայց ամեն հետազոտություն ցույց ա տալիս, որ ՀՀ բնակչության 86 տոկոսի համար կուսությունը թեմա ա։

օքեյ

Հայկօ
29.11.2016, 19:09
Ես մի քիչ տարօրինակ մարդ եմ: Ես արդեն վատ եմ լինում «իմ կինը» արտահայտությունից: Կներեք :this:

Յոհաննես
29.11.2016, 19:17
Էդպես չի։ Ճիշտ կուսության թեմայի նման. սաղին թվում ա, թե անցել-գնացել ա էդ թեման, բայց ամեն հետազոտություն ցույց ա տալիս, որ ՀՀ բնակչության 86 տոկոսի համար կուսությունը թեմա ա։

Է հա բա,թեմա է :))

Տրիբուն
29.11.2016, 19:22
Ես մի քիչ տարօրինակ մարդ եմ: Ես արդեն վատ եմ լինում «իմ կինը» արտահայտությունից: Կներեք :this:

Ուրեմն մի տաս տարի առաջ Կիպրոսում մի մասկվիչ-ղարաբաղցի ընտանիքի հետ ծանոթացա, տնից տեղից հեռու։ Ամուսնու հետ զրուցում ենք, մեկ էլ կինը մոտեցավ, ու էս տղեն ասեց․ «ախպեր, էս էլ մեր կնիկն ա»։

LisBeth
29.11.2016, 19:57
Մարդ կա ասում ա լավ գրել իմնանլը տեխնիկական բան ա, ծիպը, կանոնակարգված, խորապես մտածված, քընթրոլի ենթարկվող պրոցեսս ա, ու եթե գիտես դա ճիշտ անելու ձևը, կարելի ա ոչ վատ ֆինանսական ձեռքբերումներ ունենալ :) ։ Իմ համար օրինակ դա տենց չի, նախ և առաջ թեման պետք ա ինչ որ էմոցիոնալ արձագանք գտնի մեջս։ Հետո էնքան պետքա եփվի, տարբեր մտքեր գան ու գնան, մոռացվեն, դանակի նման կողիս տակ նստած լինի անընդհատ, ամեն մի գործողությանս ուղղեկցի ցավի պես, Էնքան ժամանակ մինչև ինձ հասցնի մի ծայրահեղության, որ ինձ մտցնեմ տարբեր նյութերի ազդեցության տակ ու էդ լիմբի մեջ, անգիտակից, վերցնեմ ու գրեմ, նույնիսկ մոռացված մտքերը։ Բոլոր էն գրածներս որ ես հավանում եմ էս վիճակում են եղել։ Մնացածը աղբ ա։ Ես զակազով ու մտածված գրել չեմ ուզում ու չեմ կարա, փորձել եմ, ստացվել ա՝ վատ, այսինք չի ստացվել։ Ճանաչում ու սեր չեմ ուզում, ուզում եմ քյասիբ ու անփառունակ սատկեմ։

Հիմա էս թեման ա՝ 0։

Նաիրուհի
30.11.2016, 00:49
Էդ եք, էլի, ես որ Մեդիամաքսում ռազմահայրենասիրական մրցույթ էի հաղթում, ոչ մեկդ մի կես բերան ձեռ չառաք :beee

Աթեիստ
30.11.2016, 01:44
Էդ եք, էլի, ես որ Մեդիամաքսում ռազմահայրենասիրական մրցույթ էի հաղթում, ոչ մեկդ մի կես բերան ձեռ չառաք :beee

Լուրջ թեմաները համեմատում ես կնգա հե՞տ։

Sent from my P8000 using Tapatalk

Բարեկամ
30.11.2016, 04:37
Հետաքրքիր է՝ ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մրցույթի թեման կարող է ծնված լինել վերջերս Տերյան փողոցի վրա տեղի ունեցած և մեծ աղմուկ հանած դեպքից, երբ ամուսինը ծեծելով քարշ էր տալիս երիտասարդ կնոջը փողոցում, և մարդիկ կանգնած նայում ու չէին միջամտում՝ համարելով, որ իր կինն է, իրավունք ունի, ինչ խառնվենք, և միայն մի կին էր նետվել օգնության, այն էլ մարդու իրավունքների ինչ-որ գրասենյակի աշխատակցուհի կարծեմ: Էդ դեպքի մասին ուղղակի հեղեղեցին սոցիալական ցանցերում, ահագին քննարկումներ ու մեկնաբանություններ, այնպես որ շատ հնարավոր է՝ մրցույթի թեման ոգեշնչվել է հենց այդտեղից և, փաստորեն, անհրաժեշտությունը կա, քանի որ հայաստանյան հասարակությունում կնոջ դիրքի և նրա հանդեպ ամուսնու իրավունքների կարծրատիպերը միանգամայն ակտուալ թեմա են:

Ճիշտ է՝ թեմայի վերնագիրն անհաջող է շատ, նսեմացնող, ու նորից տղամարդու գերակայությունը շեշտող /մոտավորապես՝ ՛՛կինն էլ ինչ-որ տեղ մարդ է ՛՛ կոնտեքստում/, բայց նպատակն է, երևի, սթափեցնել որոշակի մտածողությամբ խավին պատկանող հայ տղամարդկանց: Ուղղակի զավեշտն այն է, որ այդ խավը պիտի սեփական կամքով գրիչ վերցնի ու շարադրություն գրի՝ որպես զղջում ու դարձի ճամփա :))

Ամեն դեպքում այսպիսի մրցույթների թեման արտացոլում է տվյալ հասարակության մեջ տիրող մենթալիտետը, որքան էլ մենք՝ այսպես ասած առաջադեմներս, զարմանանք ու զարհուրենք դրանից:

Ի դեպ, մի ամիս առաջ, ուշ գիշերով աղջկաս հետ քայլում էի Լաս Վեգասի փողոցներից մեկով /վերադառնում էինք հյուրանոց/, փողոցը, թեև կենտրոնական, ամայի էր այդ հատվածում, և առջևում միայն մի սևամորթ զույգ էր գնում, տղան՝ բորբոքված ինչ-որ բաներ էր գոռում, աղջիկը փորձում էր մի քանի քայլ առաջ ընկնել, բայց տղան հասցրեց մի երկու անգամ հասցնել վզին: Բառացիորեն 3-4 րոպե հետո մի քանի ոստիկանական մեքենա շրջապատեցին նրանց, և արդեն այն տեսանք, որ կանգնեցրել տղային ու զրուցում էին հետը: Երբ անցնում էինք նրանց կողքով, խոսակցությունից կտորներ ականջս եկան, որ ինչ-որ մեկը տեսել ու ահազանգել էր ոստիկանություն: Փաստորեն ընդամենը վզակոթի մի քանի հարված կնոջը, և մի քանի րոպեից կինն արդեն պաշտպանված է, այն էլ Վեգասի պես ՛՛խուժան՛՛ տեղ :)

Chuk
30.11.2016, 11:37
Հետաքրքիր է՝ ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մրցույթի թեման կարող է ծնված լինել վերջերս Տերյան փողոցի վրա տեղի ունեցած և մեծ աղմուկ հանած դեպքից, երբ ամուսինը ծեծելով քարշ էր տալիս երիտասարդ կնոջը փողոցում, և մարդիկ կանգնած նայում ու չէին միջամտում՝ համարելով, որ իր կինն է, իրավունք ունի, ինչ խառնվենք, և միայն մի կին էր նետվել օգնության, այն էլ մարդու իրավունքների ինչ-որ գրասենյակի աշխատակցուհի կարծեմ: Էդ դեպքի մասին ուղղակի հեղեղեցին սոցիալական ցանցերում, ահագին քննարկումներ ու մեկնաբանություններ, այնպես որ շատ հնարավոր է՝ մրցույթի թեման ոգեշնչվել է հենց այդտեղից և, փաստորեն, անհրաժեշտությունը կա, քանի որ հայաստանյան հասարակությունում կնոջ դիրքի և նրա հանդեպ ամուսնու իրավունքների կարծրատիպերը միանգամայն ակտուալ թեմա են:

Մրցույթը ամսի 25-ին է հայտարարվել, դեպքը եղել է ամսի 27-ին: Բայց հա, թեմատիկան հենց ընտանեկան բռնության դեմ պայքարն ա, ու հավանական ա, որ սպասվող «Ընտանեկան բռնության դեմ» մշակվելիք օրենքին ընդառաջ ծրագրերից է:

ivy
30.11.2016, 11:43
Պարզ է, որ մրցույթի կազմակերպիչները բարի նպատակներ ունեն, և թեմայի հիմքում էլ կանանց իրավունքներն են: Դա ոչ ոք կասկածի տակ չի էլ առնում:
Բայց վերնագիրն ու մատուցումը բավականին անդուր են ստացվել: Իսկ շարադրությունները՝ դեռ ավելի անդուր:
Ու հա, դա արտացոլում է տվյալ հասարակության ներկայիս պատկերը: Ու ցավն էլ հենց էդ է, որ պատկերը սա է:

ivy
30.11.2016, 12:19
Էս շարադրությունները ավելի ուժեղ են ընդգծում գենդերային անհավասարությունը: Կինը չի դիտարկվում՝ որպես ուղղակի մարդ, այլ ինչ-որ առանձին կատեգորիա է, որի տեղն ու դերը դեռ պիտի որոշենք:

Բայց հիմա բոլորը նայեցի. մեջները մի քանի աշխատանքներ կան, որ էդ «տոնը» չունեն, ահագին ուրախացնող էր:

Katka
30.11.2016, 12:35
շարադրության մեծ մասը հենց կանայք են գրել երևի: :))

Ռուֆուս
30.11.2016, 12:43
Խոսքի էս ճղճիմ կենցաղային էշությունը.

Վահե Սմբատյան. Իմ կինն իմ ընկերն է

Այսօր շատ վրդովված դուրս եկա տանից՝ նեղացել էի մերոնցից. «Գտի՛ր քեզ կյանքի ընկեր, ամուսնացի՛ր»:

Նման խոսակցություններով ողողել էին կյանքս: Ա՛յ հենց դա էր հարցը. ես չէի ուզում ուղղակի ամուսնանալ, ուզում էի , որ կինս ինձ ընկեր լիներ...

Սրտատրոփ բարեկամներ, հուզված ծնողներ և հնչեց քահանայի ձայնը...

- Տե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու հնազա՞նդ ես , դու՛ստր իմ հարս...

Ինչպե՜ս կուզենայի , որ այդ պահին հարցնեին. «Ընկե՞ր ես որդյակ իմ փեսա, իսկ դու դուստր իմ հարս, ընկե՞ր ես»: ԵՎ մարդիկ խորանի առջև ոչ թե տեր ու հնազանդի խոստում տային , այլ՝ ընկերներ լինելու: Ես այդ համոզմամբ սկսեցի իմ նոր կյանքը...

Տեղափոխվեցինք նոր բնակարան, և պաստառները պետքէր փոխել: Միայնակ դժվարանում էի , մեկ էլ կինս վերցրեց սոսնձի խոզանակը և սկսեց օգնել...

Իմ կինն իմ ընկերն է...

Շաբաթ էր՝ ֆուտբոլային թեժ երեկո: Ընկերներիս հետ որոշեցինք մեր տանն անցկացնել այդ երեկոն, բայց հետո չստացվեց: Միայնակ նստած ֆուտբոլ էի նայում, ինձ համար շատ անսպասելի միացավ կինս , լցրեց գարեջրի բաժակները և միասին երկրպագեցինք իմ սիրած թիմին:

Իմ կինն իմ մարզասեր ընկերն է...

Աշխատանքյին ծանր օր, բարկացած վերադաս, լարված նյարդեր...եկա տուն: Ընթրեցինք, և կինս, զգալով իմ լռությունը, առաջարկեց , որ ընկերներիս հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ:

Իմ կինն իմ հոգեբան ընկերն է...

Մեքենայիս համար զիլ անվահեծեր էի տեսել՝ բավականին էլ թանկ: Կինս էլ բրենդային կոշիկների համար գումար էր խնայել: Հաջորդ օրը երջանիկ այցելեցինք նրա ծնողներին , իսկ մեքենայիս տակ փայլում էին երազանքիս անվահեծերը:

Իմ կինն իսկապես իմ ընկերն է...

Կնոջս ծննդյան օրն էր: Գնեցի ծաղիկներ, բայց մտածածս նվերի համար գումարս մի քիչ պակասում էր. հանդիպեցի ընկերոջս: Երեկոյան կինս հյուրերին ընդունում էր իր նախընտրած բրենդային կոշիկները հագին...

Իմ կինն իմ նորաձև ընկերն է...

Փոքրիկի լացի ձայնն արթնացրեց ինձ: Արթնանալով՝ տեսա հոգնած և հուսահատ կնոջս, որ փորձում էր քնեցնել մեր փոքրիկին: Ժամեր անց նայում էի խաղաղ քնած կնոջս և փորձում անգամ շնչառությունս պահել, որ հանկարծ չարթնացնեմ գրկիս մեջ՝ իմ անհաջող օրորոցայինից քնած փոքրիկին...

Ես էլ իմ կնոջ հոգատար ընկերն եմ...

Կանցնեն օրեր, ամիսներ , տարիներ...

Նորից սրտատրոփ բարեկամներ և մենք՝ հուզված ծնողներս կլսենք մեր զավակներին պսակադրող քահանայի ձայնը. «Ընկե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու դու՛ստր իմ հարս, ընկե՞ր ես»...

Իմ կինն իմ ընկերն է... - See more at: http://www.mediamax.am/am/news/husbands_wives/20783/#sthash.MnNPE1d0.dpuf

Sent from my Nexus 6P using Tapatalk

Chuk
30.11.2016, 13:43
Ես կտրուկ որոշել եմ մասնակցել, ով վրաս ղժժա, ՀՄԶ-ՊՊԶ :))

Ռուֆուս
30.11.2016, 14:03
Ես կտրուկ որոշել եմ մասնակցել, ով վրաս ղժժա, ՀՄԶ-ՊՊԶ :))
Գրի, ղժժանք :))

Sent from my Nexus 6P using Tapatalk

ivy
30.11.2016, 14:39
Իմ հավեսն էլ եկավ, ես էլ եմ գրում:
Հայտնաբերելով իմ ալտեր էգոն, իմ անիմուսը.

Առաջին անգամ տեսա նրան գարնանային ծիծաղկոտ առավոտյան, երբ մորս հարդուկած ձյունաճերմակ վերնաշապիկը հագած՝ դուրս էի եկել պատշգամբ՝ ընմոշխնելու այդ օրվա առաջին սիգարետս...
Աստծո կամքով հայացքս պատահաբար ներքև տարա ու ականատես եղա մի դրախտային տեսարանի...
Շիկահեր մի գեղեցկուհի՝ վերնաշապիկիս համահունչ մաքրամաքուր 12-սանտիմ կրունկներով, կանգնած էր մեր բակում չսիրված, միաչքանի կատու Բալզակի առաջ և նրան մուսի-մուսի էր անում: Ինչպիսի սեր կար այդ մուսիի մեջ, ինչքան քնքշանք և գորով... Ես նախանձեցի Բալզակին և պատրաստ էի այդ պահին ինքս միաչքանի կատու լինել՝ փայլուն կրունկների առաջ փռված...
Ես գիտեի՝ այդ կրունկները ինձ չէին տրորի, չէին ցավացնի և միայն կշոյեին կլոր փորս և գուցե նաև վիզս... Ու հետո՝ մուսի-մուսի...
Դա սեր էր առաջին հայացքից...
Աչքս չկտրելով իմ հրեշտակից՝ գոռացի.
-Մա՛մ, չայս էղա՞վ, հլա բեր ստե...
Մայրս դուրս եկավ պատշգամբ, նայեց ինձ, հետո ներքև, և անմիջապես ամեն ինչ պարզ էր նրան: Նա ձեռքի տաք թեյը վերևից շպրտեց Բալզակի վրա՝ բացականչելով.
-Բոյդ թաղե՜մ, քեզնից պրծում չկա՞...
Թեյը պատահաբար լցվեց ընտրյալիս մազերին՝ թեթևակի խառնելով տեղից էլ խառը ֆենը...
Ես միանգամից ինձ դուրս գցեցի բակ, գրկեցի նրան և հանգստացրեցի.
-Դա միայն տաք անձրև էր, իմ սեր... Կլինե՞ս մի կինը...
-Ախ, իմ խենթուկ, -ասաց նա,- ես քեզ վաղուց էի սպասում...
-Ասա, որ սա երազ չէ...
-Սխալվում ես, սա երազ է, մեր համատեղ երազը...
Այդ օրվանից ի վեր մենք անբաժան ենք...
Այժմ իմ վերնաշապիկները միայն իմ սիրելին է հարթուկում, և թեյ ես նրանից եմ ստանում, երբ պատշգամբում ըմբոշխնում եմ սիգարետս... Նա միշտ գիտի՝ ինձ ինչ է պետք՝ առանց հարցնելու... Որովհետև իմ կինն իմ ընկերն է...
Ես չեմ վախենա կրկնել, այո, իմ կինն իմ ընկերն է...
Ու իմ հրեշտակը...
Իսկ Բալզակը մինչ օրս էլ ապրում է մեր բակում, բայց կինս նրան այլևս մուսի-մուսի չի անում, որովհետև նա այժմ ինձ ունի...

Բարեկամ
30.11.2016, 16:20
Մրցույթը ամսի 25-ին է հայտարարվել, դեպքը եղել է ամսի 27-ին:

Առավել ևս ուրեմն․ թեմայի ակտուալությունը օրինաչափական է դուրս գալիս։ Ուրիշ՝ որ թեմայի ձևակերպողները իրենք էլ կարծես այդ մենթալիտետի կրողներն են, և առաջարկվող ձևը խնդիրը լուծող չի, այլ հաստատող։ Ամեն դեպքում թե՛ մրցույթի թեման, թե՛ ներկայացվող շարադրությունները պատմական փաստ ու արժեք են, ու թող գրի առնվեն հետագա սերունդների ու հասարակությունների համար։

boooooooom
30.11.2016, 17:12
Իմ կինը իմ ընկերը չի. իմ կինը իմ կինն ա, իմ համովն ա, իմ քաղցրս ա, իմ օգնականն ա, ինձ կերակրողն ա, իմ նյարդերը "ուտողն ա" և այլն. կարելի է անվերջ գրել, բայց կմ կինը իմ կինն ա ու ինքը ինձ լրացնում ա շատ հարցերում, մենք շատ տարբեր ենք ու դա ինձ դուր ա գալիս: Իսկ ընկերներս հիմնականում "նույն խմորից են", շատ նույնանման տառականներով գանգատուփում:
Մի հատ սենց հին խոսք կա, խնդրում եմ հումորով վերաբերվեք, ասում ա. "Ոնց կարա կինը մարդու ընկերը լինի, բա մարդ իրա ընկերոջը կ***ի?"
Ես չեմ մասնակցի. ձեզ լինի էդ 600 կտորը :)

boooooooom
30.11.2016, 22:25

Աչքիս հերթական անգամ տուֆտել եմ։ Դուք ճիշտ եք․ ընկերս ա, էն էլ ամենամոտ։ Ողղակի էնքան ա ինձ երես տվել, որ այ սենց ափռցփռ, անկապ բաներ եմ ինձ թույլ տալիս գրել։

Բայց մրցույթին մեկա չեմ կարող մասնակցել․ վստահ չեմ․․․

Բարեկամ
01.12.2016, 03:25
Հայաստանյան իրականության համար թեման պետք է լիներ համընդհանուր երկու սեռերի համար էլ ու նույն վերնագրով՝ ՛՛իմ ամուսինն իմ ընկերն է՛՛ - ամուսնու տակ հասկացվում է և՛ կին, և՛ տղամարդ։ Այ դա հետաքրքիր կլիներ, ու երևի ինչ-որ բան կփոխեր։ Թե չէ այսպես դուրս է գալիս, որ այդ շարադրությամբ տղամարդիկ մեծահոգաբար մի երկու հատ շոյում են կնոջ գլուխը՝ տուզիկի պես, հետո նորից քացի են տալու թե՝ աղջի գնա կոֆե սարքի՛։

Ասել կուզեմ՝ տիրող մենթալիտետի մեջ մեղքի բաժին ունեն նաև կանայք, որ թույլ են տալիս, կամ ավելի ճիշտ՝ չեն ըմբոստանում։ Պետք կլինի կանանց էլ վերանայել իրենց վերաբերմունքն իրենց տղամարդկանց հանդեպ՝ արդյո՞ք տեսնում են նրանց մեջ ընկեր, թե միայն տերուտիրակալ։

Տրիբուն
01.12.2016, 08:52
Женщина друг человека !

Mephistopheles
01.12.2016, 09:02
Женщина друг человека !

էս երկու օրը էդ էր մտքովս անցնում... հլա Արկադի Ռայկինն ա ասել

Տրիբուն
01.12.2016, 09:04
էս երկու օրը էդ էր մտքովս անցնում... հլա Արկադի Ռայկինն ա ասել

Հա, բա գիտես նոր ես հորինեցի՞ :D

Mephistopheles
01.12.2016, 09:08
Հա, բա գիտես նոր ես հորինեցի՞ :D

եսիմ... մի քանի հոգի անկախ իրարից որ նույն գաղափարին են հանգում, ուրեմն ճիշտ եզրահանգում ա...

Տրիբուն
01.12.2016, 09:08
Ապեր, գլուխգործոց ա :D

https://www.youtube.com/watch?v=t_VhG5FYIvQ

Mephistopheles
01.12.2016, 09:09
Նոր մի թեթև նայեցի... երիտհանրապետակն մրցույթ ըլնի ոնց որ...

Mephistopheles
01.12.2016, 09:09
Ապեր, գլուխգործոց ա :D

https://www.youtube.com/watch?v=t_VhG5FYIvQ

էհ՜... իրանք փոքր են, չեն հիշի...

Տրիբուն
01.12.2016, 09:12
Իսկ էս լրիվ թեմայի շրջանակներում, товарищи женщины, у каждого будет отдельный супруг .... женщина тоже человек ...

https://www.youtube.com/watch?v=22Rj9GLmJYE

Տրիբուն
01.12.2016, 09:16
Նոր մի թեթև նայեցի... երիտհանրապետակն մրցույթ ըլնի ոնց որ...

Նժդեհն էս թեմայով ի՞նչ ասել․Երբ սիրում ես կնոջդ, հիշի որ պիտի սիրես նաև ընկերոջ ․․․․ և հայրենիքդ։ Վերջինս սիրի հատկապես կրքոտ, բոլոր պոզաներով։

Mephistopheles
01.12.2016, 09:35
Քյասար, եքյա օրջի ա... տնով տեղով, ընգեր կնիկ բարեկամով...

Quyr Qery
01.12.2016, 16:29
Քոմենտների տակ ընկերներիցս մեկն էր գրել Տրիբունի ասած՝ Женщина друг человека !, մեդիամաքսը ջնջել ա էդ քոմենտը: Ախր շատ վատ մրցույթ ա էլի, սաղ գրածները ինչ-որ դպրոցականի շարադրություն ոնց-որ լինեն՝ "իմ ընտանի կենդանին" մակարդակի:

Վիշապ
02.12.2016, 06:08
Կինն ի՞նչ ընկեր, օրինակ դուք ձեր կնոջը պարտքով փող կտա՞ք… Իսկ հեչ եղել ա՞, որ ձեռ կինը ձեզ «քաշել ա», ասենք ինչ-որ հիմար գործարքների մեջ, ու վերջում ներողություն էլ չի խնդրել… Կինը ընկեր չի է, ախպեր-ընգեր ա… ես կասեի, մեկ մեկ էլ պապայաաա… ուփս

Cassiopeia
14.12.2016, 16:46
Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/21076/#sthash.wT9yBsOr.dpuf):

StrangeLittleGirl
14.12.2016, 16:50
Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/21076/#sthash.wT9yBsOr.dpuf):

Լավն էր հաղթողինը:
Երկրորդ ու երրորդ տեղերը ախմախություն էին:

John
14.12.2016, 18:06
քանի որ ինձնից հորինող դուրս չի գա. ինձ իրական հիմք ա պետք ստեղծագործելու համար՝ Մամային ու Տատիկին համոզեցի, որ բոլորով Պապային համոզենք՝ գրի։ Մրցույթի ավարտից մի ժամ առաջ հասցրեցինք ուղարկել))

Sent from my Lenovo P780 using Tapatalk

StrangeLittleGirl
14.12.2016, 18:51
Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/21076/#sthash.wT9yBsOr.dpuf):

քանի որ ինձնից հորինող դուրս չի գա. ինձ իրական հիմք ա պետք ստեղծագործելու համար՝ Մամային ու Տատիկին համոզեցի, որ բոլորով Պապային համոզենք՝ գրի։ Մրցույթի ավարտից մի ժամ առաջ հասցրեցինք ուղարկել))

Հոս, էս քո պապա՞ն ա: :) Բա շնորհավոր։ Իրոք լավն ա

John
14.12.2016, 19:05
Հոս, էս քո պապա՞ն ա: :) Բա շնորհավոր։ Իրոք լավն ա

Ահա ) շնորհակալ ։Ճ

Chuk
14.12.2016, 19:16
Շնորհավոր Հոս ջան։ Որպես գրականություն չհավանեցի, բայց ձեր ընտանիքն ավելի սիրեցի :)

Sent from my A0001 using Tapatalk

John
14.12.2016, 20:22
Շնորհավոր Հոս ջան։ Որպես գրականություն չհավանեցի, բայց ձեր ընտանիքն ավելի սիրեցի :)

Sent from my A0001 using Tapatalk

շնորհակալ եմ Չուկ ջան։ Սիրում եմ անկեղծությունդ)

Բարեկամ
15.12.2016, 05:02
Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/21076/#sthash.wT9yBsOr.dpuf):

Լավ էր, պարզ, անպաճույճ, ճիշտ էր ու իրատեսական, միայն թե ամենավերջում ՛՛կիսատը՛՛ փչացրեց տպավորությունը. ավելի կսազեր՝ պարզապես ՛՛որ նա միշտ քեզ հետ է՛՛:

Ի դեպ, երրորդ մրցանակը շահածն էլ լավն էր շատ:

StrangeLittleGirl
20.12.2016, 15:57
Մերժված տարբերակներից (http://asyou.pinkarmenia.org/humanrights/2016/husbands-wives/): Մերժվել ա, որտև կին ա գրողը:

Ծլնգ
20.12.2016, 19:31
Մերժված տարբերակներից (http://asyou.pinkarmenia.org/humanrights/2016/husbands-wives/): Մերժվել ա, որտև կին ա գրողը:

Ոչ մի տեղ չտեսա գրված թե մերժվել ա բուն հեղինակի կին լինելու պատճառով։ Բայց մրցույթին հաստատ սազող գործ չէր, հենց մենակ այս նախադասությամբ.

Բոլորը շարունակում են մտածել, թե մենք ընկերներ ենք, բայց դա այդպես չէ...

Ու ամեն դեպքում, օրինակ, Եղերնին նվիրված գրական մրցույթին ուղարկված Շոահի մասին գործի մերժումը հեչ պարտադիր չի անտիսեմիթիզմի պատճառով լինի...

Ruby Rue
21.12.2016, 02:51
Ոչ մի տեղ չտեսա գրված թե մերժվել ա բուն հեղինակի կին լինելու պատճառով։ Բայց մրցույթին հաստատ սազող գործ չէր, հենց մենակ այս նախադասությամբ.

Ու ամեն դեպքում, օրինակ, Եղերնին նվիրված գրական մրցույթին ուղարկված Շոահի մասին գործի մերժումը հեչ պարտադիր չի անտիսեմիթիզմի պատճառով լինի...

Ինչքանով որ ես եմ հասցրել նկատել, մրցույթին նույնիսկ բանաստեղծություններ են տեղադրվել։ Եթե բանաստեղծությունը շարադրություն ա, ապա էդ նախադասությունը դժվար պատճառ հանդիսանա, որ չտեղադրեն։ Համ էլ, իմհկ, պարտադիր չի շարադրություններից մեկի նման ամեն նախադասության մեջ գրել՝ «իմ կինն իմ խոհարար ընկերն է, իմ կինն իմ պագռիշկա առնող ընկերն է» և էդպես շարունակ, որ ընկերություն նկարագրես։ Ես աչքիս տակ անցկացրել եմ մնացածներ, ու կարծում եմ, որ տեղադրվածների մի մասից ավելի համապատասխան էր։

Մեկ էլ մի բան չհասկացա, երկու հոգի էին տակը ստորագրել, բայց ոնց որ մե՞կն էր գրել, հա՞։

John
21.12.2016, 03:04
Ընդամենը մրցույթի պայմաններից մեկը՝ մասնակիցը պետք է լինի արական սեռի ՀՀ քաղաքացի։ Ուրիշ հարց, որ էդ պայմանի դեմ բողոքեք, լիովին կհասկանամ։ Բայց պետք չի էլի տենց ցավալի տոնով ներկայացնել, որ մերժվել է, քանզի իրական սեռի է գրողը։

Մեջբերում այստեղից (http://www.mediamax.am/am/news/husbands_wives/20707/)՝

- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ ներկայացնելով շարադրություն «Իմ կինն իմ ընկերն է» թեմայով:

Անկախ նրանից թե ով ա գրել, ինչ ա գրել, մեղմ ասած անլրջություն ա առանց մրցույթի պայմանները կարդալու գործ գրել ուղարկել, պայմաններից մեկը խախտելու պատճառով գործը չընդունելն էլ սարքել մատի փաթաթան ու ֆիքսվել դրա վրա։

Վերջում ուզում եմ ավելացնել, որ շատ լավ հասկանում եմ ԼԳԲՏ համայնքի խնդիրները, ընդունում եմ, որ մրցույթի պայմանները խտրական էին։ Բայց ոչ թե «մերժվեց, քանզի կին էր»։

Արշակ
21.12.2016, 04:40
ԼԳԲՏ համայնք ջան, ես լրիվ ընդունում եմ ցանկացած մարդու խոսքի, հայացքների, աշխարհընկալման, սեռական կողմնորոշման և այլն ազատության իրավունքը։ Ամեն ոք ազատ ա սիրել ում ուզում ա, զույգվել ու երջանիկ լինել ում հետ ուզում ա։ Նենց որ, էս առումով ես լրիվ ձեր կողմից եմ ու ողջունում եմ ձեր իրավունքների համար պայքարը: Բայց եթե դուք հարգում եք ձեր իրավունքները, ապա հարգեք նաև ուրիշների ազատությունը։

Եթե դուք կոնկրետ ԼԳԲՏ զույգերի սիրո մասին շարադրությունների մրցույթ հայտարարեիք, ձեզնից ոչ ոք չէր նեղանա էդպիսի նեղ թեմայով մրցույթ կազմակերպելու համար, ու չեմ կարծում, թե որևէ մեկը ուղարկեր հետերո կամ չգիտեմ հիմա ոնց ա կոչվում, մի խոսքով, ավանդական կին–տղամարդ ընտանիքի վերաբերյալ շարադրություն ու հետն էլ բողոքեր, թե իրանց իրավունքները խախտվում են, էդ գործը չընդունելով։ Նույնը, եթե կոնկրետ կանանց համար նախատեսված թեմատիկ մրցույթ լիներ‎։ Չեմ պատկերացնում, թե որևէ տղամարդ նեղվեր դրանից։

Ախր ձեր կարծիքով տեղի–անտեղի ԼԳԲՏ թեմա մեջտեղ գցելը ձեր իրավունքների կայացմանը օգուտ ա՞ տալիս։

Էս մրցույթի թիրախը կոնկրետ ավանդական հայկական ընտանիքն էր ու նպատակը ավանդական հայկական ընտանիքում կնոջ դերի բարձրացումը։ Հիմա պատկերացրեք էն թիրախային ընթերցողին, որը կարիք ունի էս շարադրությունների միջոցով կրթվելու ու իր ավանդական ընտանիքում կնոջ դերը վերագնահատելու։ Հիմա ի՞նչ եք կարծում․ էդ մերժված շարադրությունը արդյո՞ք ընկալելի ու օգտակար ա տվյալ ընթերցողի համար։ Արդյո՞ք ծառայում ա էս մրցույթի վերը նշված նպատակին։

Կարդացի էդ մերժված ստեղծագործությունը, շատ սիրուն էր գրած։ Բայց էդ չի նշանակում, որ կոնկրետ էս մրցույթում տեղին էր։

Chuk
21.12.2016, 11:23
Ա՜խ, թե չգիտեի, որ սա լինելու ա, դրա համար էի գրել.

Ես անհամբեր սպասում եմ որևէ աղջկա գրած պատմվածքի :))

ivy
21.12.2016, 12:10
Կարծում եմ, իրենք լավ էլ գիտեին, որ մերժվելու է, դրա համար էլ ուղարկել են :)
Որ չուղարկեին, թեմա չէր լինի:

Մրցույթի պայմաններում պարզ գրված է, որ ընդունվում են միայն արական սեռի աշխատանքներ:
Անպայման պիտի շոու սարքեն ոչ տոլերանտության:

Բայց շարադրությունը լավն էր:

StrangeLittleGirl
21.12.2016, 14:05
Ամեն դեպքում, մրցույթն իբր հակադիսկրիմացիոն ա, բայց փաստորեն դիսկրիմինացիայի են ենթարկում, երբ հեղինակը կին ա: Ի դեպ, երբ դեռ մրցույթի պայմանները նոր էին հայտարարվել, էն ժամանակ էլ ասեցի, որ մրցույթը դիսկրիմինացիոն ա, որ մենակ տղամարդկանց ա ընդգրկում, հիմա էլ եմ ասում: Եթե արձակի կանոնը խախտում են, ուրեմն կարային արական սեռի կանոնն էլ խախտեին:

Quyr Qery
21.12.2016, 15:31
Չհաշված, որ էս մրցույթի գաղափարն ինձ հեչ էլ դուր չէր եկել, ու մրցույթն ինքն իրանով դիսկրիմինացիա էր, բայց էս շարադրության վերնագիրը ամենաթույն կետն էր՝ ՚«Իմ ընկերն իմ կինն է» ու ոչ թե «Իմ կինն իմ ընկերն է», բայց դե մարդիկ ի սկզբանե ասել էին, մեկը պարտադիր տղամարդ պիտի լինի, թե չէ ես էլ կուղարկեի։ :)) :drinks

John
21.12.2016, 15:38
Ամեն դեպքում, մրցույթն իբր հակադիսկրիմացիոն ա, բայց փաստորեն դիսկրիմինացիայի են ենթարկում, երբ հեղինակը կին ա: Ի դեպ, երբ դեռ մրցույթի պայմանները նոր էին հայտարարվել, էն ժամանակ էլ ասեցի, որ մրցույթը դիսկրիմինացիոն ա, որ մենակ տղամարդկանց ա ընդգրկում, հիմա էլ եմ ասում: Եթե արձակի կանոնը խախտում են, ուրեմն կարային արական սեռի կանոնն էլ խախտեին:
Լինկ եմ պահանջում։

Ու անեկդոտ հիշեցի․
- Ծխո՞ւմ ես։
- Հա։
- Խմո՞ւմ ես։
- Հա։
- Դու որ համ ծխում ես, համ էլ խմում՝ մի*ետ էլ կանես։
Լրիվ էս ոճի մեջ ա պնդումդ։

Ծլնգ
21.12.2016, 15:44
Լինկ եմ պահանջում։

Ու անեկդոտ հիշեցի․
- Ծխո՞ւմ ես։
- Հա։
- Խմո՞ւմ ես։
- Հա։
- Դու որ համ ծխում ես, համ էլ խմում՝ մի*ետ էլ կանես։
Լրիվ էս ոճի մեջ ա պնդումդ։
Մի լավ ֆորումատիպ տեղ կա համացանցում, որտեղ ռեսուրսին փնովողներին սիրում են ասել «YMBNH» (you must be new here)։ Հիմա նորը ես եմ, բայց StrangeLittleGirl-ի գրածների (իմ տեսած) մեծամասնությունը այս անեկդոտիդ սազում է։ ;) Նենց որ՝ YMBNH։

StrangeLittleGirl
21.12.2016, 16:48
Լինկ եմ պահանջում։

Ու անեկդոտ հիշեցի․
- Ծխո՞ւմ ես։
- Հա։
- Խմո՞ւմ ես։
- Հա։
- Դու որ համ ծխում ես, համ էլ խմում՝ մի*ետ էլ կանես։
Լրիվ էս ոճի մեջ ա պնդումդ։

Հոս, էնքան էլ կապ չունի անեկդոտիդ հետ: Ասածս էն ա, որ եթե կանոններին խիստ հետևում են, ուրեմն պիտի մինչև վերջ հետևեն, ոչ թե մեկը խախտեն, մյուսը՝ չէ, ու որ մեկն ասի դիսկրիմինացիա ա, պատասխանեն՝ կանոնն ա տենց:

Շինարար
21.12.2016, 16:56
Կարծում եմ, իրենք լավ էլ գիտեին, որ մերժվելու է, դրա համար էլ ուղարկել են :)
Որ չուղարկեին, թեմա չէր լինի:

Մրցույթի պայմաններում պարզ գրված է, որ ընդունվում են միայն արական սեռի աշխատանքներ:
Անպայման պիտի շոու սարքեն ոչ տոլերանտության:

Բայց շարադրությունը լավն էր:

Ինձ թվում ա՝ պետք են տենց շոուները, որ թեման քննարկվի:

Շինարար
21.12.2016, 17:04
Ինձ թվում ա՝ պետք են տենց շոուները, որ թեման քննարկվի:

Ընդհանրապես, ինձ թվում ա՝ միշտ էլ կարելի ա՝ շանս տալ: Ասենք՝ տեղադրել որպես արտամրցութային գործ, կամ դե մեկ ա չի հաղթելու և այլն: Ի՞նչ ա խանգարում: Կանոնը կանոն, բայց էդքան կանոնից կառչած լինելը միջակացնում ա մեր աշխարհը: Մանավանդ որ նման բացառություններից ոչ ոք չի տուժում: Ինչ վերաբերվում ա՝ շարադրության չափածո լինելուն, ո՞վ ա ասել, որ շարադրությունը մենակ արձակ կարող ա լինել: Շարադրությունը տեքստ ա՝ պարտադիր չի բոլորովին գեղարվեստական ստեղծագործություն լինի, բայց կարա և լինի, շարադրված ամեն տեքստ էլ շարադրություն չի՞:

Ասենք՝ ով օրագրիս վերջին գրառումը կարդացել ա, գրողը տանի՝ ասենք դիմումս հավոր թույլ ա և իրանց ֆորմատին չի համապատասխանում և այլն, արա ուրիշ դիմող չունեք, տղայի կարիք ունեք, մարդը ինը անգամ դիմում ա, տվեք էդ շանսը, մի ամսով փորձաշրջան նշանակեք, ոչ մեկի ձեռից էդ տեղը չեմ վերցնում, որովհետև ուրիշ դիմող չկար, եթե չարդարացրեց, ձեր սիստեմը չի փլվի դրանից: