PDA

Դիտել ողջ տարբերակը : պՌեզիդենտների սենյակից



GriFFin
24.11.2016, 20:37
Յոթ տարի սովորեցի բժիշկ լինել: Հիմա ութերորդն ա սկսել: Մեծ թիվ ա ըստ իս: Երբեմն մի ամբողջ կյանք:
Համալսարանը, դասերը ու հիվանդանոցը դարձել էին էն տեղը, որտեղ ես փախչում էի շատ խնդիրներից, վատ ընկերներից, էն կյանքից, որով կուզենայի ապրել, հիշողություններից: Կարիք չկար բացատրել ինչ ա տրանսմուրալը, կատառալը, տոնզիլիտը ու լիքը-լիքը բաներ:
Ֆետոբեզորաը ծաղիկի չի, էլի:
Բժշկականը ապաստարան էր իմ համար՝ բազմաթիվ լավ ու վատ պատմություններով: Հիմա էդ ապաստատրանը դարձել ա երկրորդ հարկում գտնվող փոքրիկ սենյակը, որում ապրում են տարբեր տեսակի բնակիչներ: Իրանք շատ են, աղմկոտ, փնթի, ճշտապահ, մաքրասեր, շտապող, խառը:
Կարդալուց կարող ա մտածեք՝ ի՞նչ կապ ունի էս ամենը բժշկության հետ: Ունի, գիտեք, էն էլ ինչքան: Երբ քո մոտ ամիսը փոխարինվում ա մեկ այլ ամսով ու դու միակ բանը, որ անում ես գնում բժշկության, հետո գալիս տուն ու տենց անընդհատ՝ կյանքը ու բժշկությունը խառնվում են իրար ու ցավոք կորում ա սահմանը: Հա, ցավոք, բայց էդ ուրիշ թեմա ա: Կյանքը դառնում ա սեռի ու կարմիր միաժամանակ: Մեկ-մեկ դեղին էլ ա ավելանում: Մեկ-մեկ կանաչ:
Տեսադաշտում ամեն ինչ մշուշոտ ա դառնում ու սովորական՝ մինչև ակնոցները գտնելը: Ակնոցը դնում եմ ու գնում քույրի հետևից հիվանդասենյակ, որտև երեխու ջերմությունը դարձել ա 37,5ից 73,1 աստիճան ցելսիուս:
Կապ չունի գիշերվա երեքն ա, թե քեզ տունը սպասող կա, աշխատանքային ժամը վերջացել ա, թե դուրսը անձրև ա՝ դու Հիպոկրատի երդում ես տվել, որը մինչև գուգլելը ոչ մեկ չգիտի, բայց դու գիտես:
Բարի գալուստ:

GriFFin
27.11.2016, 16:42
[Նախաբան]Հերթապահությունը հիվանդանոցում հետևյալ սկզբունքով ա՝ հերթապահը հսկում ա 5 բաժին գումարած ընդունարանը։ Ռեզիդենտները հսկում են հինգ բաժին ու օգնում են էմերջենսիում, ընդունարանում։ Էմերջենսիում ու ընդունարանում ևս հերթապահ բժիշկներ կան: Էմերջենսին առաջին օղակն ա, որտեղ ընդունվում են հիվանդները ու առավոտյան ուղեգրվում կամ համապատասխան բաժին, կամ տուն։
Ամեն էդ օրվա հերթապահը լրիվ ուրիշ բաժանմունքից կարա լինի, այսինքն հավանականությունը մեծ ա, որ հինգից ամենաքիչը չորս բաժանմունքի հիվանդներից տեղյակ չի։ Էդ ամենը հաշվի առնելով, հերթապահությունը սկսվում ա 16:00-17:00 բաժինները ծանր հիվանդներին հանձնելով, հիվանդներին ում հսկել ա պետք, ում հետազոտության արդյունքները դեռ չեն եկել, բայց աշխատանքային ժամը ավարտվել ա և այլն։
Կարճ ասած, եթե դուք հիվանդանոց եք ու ձեր մոտ հերթապահ չեկավ, ուրեմն էդ լավ ա [ամեն դեպքում՝մեր հիվանդանոցում էդպես ա] ։ Եթե, մարդ ես, անգամ, եթե հանձնած չի հիվանդը՝ բաժանմունքներում կան հերթապահ քույրեր, ովքեր կանչում են հերթապահ բժիշկներին։ Էս նույնն ա *բոլորի* համար։
Հիմա, ամեն հերթապահություն տարբեր ա անցնում ու դա կախված ա՝ բժիշկի բնավորություից, պատասխանատվության աստիճանից, ռեզիդենտից, օրվա ծանրաբեռնվածություից, քույրից, փորձից, աշխատանքի ծավալից և այլն։ Բայց սրա մասին հետո:
Մի հերթապահության ժամանակ հանձնվել էր *ամենածանր բաժանմունքի ամենածանր հիվանդը* ում կողքը պառկած էր ոչ ծանր հիվանդ։ Այսինքն մեր համար էդ բալիկը, էդ օրը, էդ պահին, էդ ախտանիշներով ծանր չէր։ Ու սենց էր, ամենածանրին լիքը-լիքը հարցեր էինք տալիս, մոտ 1 ժամը մեկ հսկում էինք, ջերմաչափը մենք էինք դնում, թվերը նայում՝ սենց էլի։ Կողքի չծանրին ուղղակի վերջում, եթե հիշում էինք, հարցնում էինք՝ դուք ո՞նց եք։ Ու տատին, միշտ *մուննաթով* ասում էր՝ սենց էլի, ոնց եկել ենք։ Ասենք, ես դեբիլ չեմ ու մարդկային պահվածքից քիչ թե շատ հասկանում եմ ու պարզ էր, որ տատիկը նեղվում ա, որ իրա թոռան հետ նենց չենք ոնց մյուս երեխու։ Իրականում հիվանդ մարդու հոգեբանությունը շատ այլայլված ա, իսկ հիվանդ էրեխու խնամողինը առավել ևս։ Էդ ես եմ հասկանում, որ եթե էրեխուն ուշադրություն չենք դարձնում՝ էդ լավ նշան ա։ Տատիկի մոտ հակառակն ա։ Իհարկե, էն ծնողները, որոնք երկար են մնում բաժանմունքում իրանք էլ են էդ սկսում հասկանալ ու արդեն չեն էլ բողոքում, որ հերթապահը անտարբեր ա եղել։ Իրանք գիտեն, որ էդ լավ ա։ Արա, էդ լավ նշան ա։
Ուրեմն հասավ ժամը 4:00-ի կողմերը , կատաստրոֆիկ ծանր հերթապահություն էր, համայց չէինք արել, մենակ նայել ենք ծանրերին ու ովքեր կանչել են։ Որոշեցինք վերջին անգամ էլ նայենք ու, եթե կարանք քնենք։ Գնացինք բաժանմունք, քույրը ասում ա` X պալատից հինգ անգամ կանչել են ու ջերմաչափ ուզել, պուլս ու սատուրացիա չափել տվել։ Մենք էլ անհանգստացանք, մտածեցինք, որ ծանր երեխեն ա անկայունացել։ Չէ, կողքինն էր կանչում։ Ու ամենասորտը, որ 5 անգամն էլ ջերմությունը եղել ա նորմալ, պուլս, սատուրացիա նորմալ։ Մենք քույրի հետ ջղայնացած խոսում էին, երբ տատին վազելով եկավ ու գոռում ա.
*ժամը՝ 4:30*
-Երեխես լավ չի, սաղ դուք եք մեղավոր,- մատը տնգած քույրի վրա գոռում ա,- դուք կատետրը քանդեցիք, հիմա արյուն ա գալիս, երեխես լավ չի, մի հատ բժիշկ չկա մոտեցող, ստեղ սաղ ծանոթով ա, որտև մեզ անվճար եք բուժում, սաղ դրանից ա։
Note` մինչև 7 տարեկան բոլոր երեխաների բուժ. սպասարկումը մտնում ա պետ. պատվերի մեջ aka երկու իրար կողք պառկած հիվանդինն էլ անվճար էր:
Ես էլ չթողեցի, որ քույրը պատասխանի տատիկին ու չորսով գնացինք պալատ, որ հասկանաք ինչ եղավ լրիվ հանգիստ հիվանդին։ Անկեղծ ասած չգիտեմ ճիշտ արեցի, որ չթողեցի կռիվ անի տատիկի հետ թե չէ, բայց դե։ Գնացինք, երեխեն իրա համար հանգիստ քնած ա, արյուն չկա, կատետրը հանած ա։ Ոչ թե հելած ա, այլ հանած ա։ Քույրը չէր հանել: * Քանի գլուխ ունի կատետրի սեանսը ընդհատի* ոճով պատասխանեց մեր հարցին քույրը։ Մյուս ռեզիդենտը տատիկին ասում ա՝ ու՞ր ա բա արյունը։ Գիտեք ի՞նչ ա ասում։ Ասում ա՝ երևի ներծծվել ա արդեն։ Ներծծվել ա արյունը ու հետք չի թողել։ Ժամը գիշերվա 4:00անց արյուն ա եկել կատետրից, որը ԱՆՀԵՏՔ ՆԵՐԾԾՎԵԼ Ա։ Անկեղծ ասած բոլորս ուզում էինք քնել ու երևի դրա համար գլուխ չդրեցինք ու ստանդարտ ճառ ասելով՝ *հիմա նորից կմիացնենք, դուք ուշադիր եղեք, որ բան լինի կկանչեք, բլա-բլա*, դուրս եկանք։ Ու մեր հետևից ասեց, որ շուտ գայիք սենց բան չէր լինի։ Ի՞նչ բան, է: Ի՞նչ էր եղել: Աաաա...
Դե էդ օրը չքնեցինք, ժամը 8:00-ին հերթապահության վերջին համայցին կրկին նայեցինք։ Դե իրանք քնած էին ու տատին լրիվ ծածկված, իսկ երեխեն լրիվ բաց։
Անկեղծ ասած չխոարացա էլ ու մոռացել էի էս դեպքի մասին։ Երեկ հիշեցի, որտև ընդունարանում էդ տատիկին տեսա՝ ուրիշ երեխու հետ։ Ինքն էլ ինձ ճանաչեց ու նենց ջիգյարով էր հետս, ոնց որ ախպոր աղջիկն եմ։ Մե գովեստի խոսքեր, մե ուրախություն, մե թողեք ես գնամ հեռու ձեզանից։ Չգիտեմ։
Երբ մտածում էի մանկաբույժ լինելու մասին, մանկական վիրաբուժական ռեզիդենտը ասեց, որ լավ մտածեմ, որտև միշտ ամենաքիչը երկու հիվանդ եմ բուժելու։ Գիտեի, որ ճիշտ ա ասում, բայց ասածի ծանրությունը հիմա եմ հասկանում։

GriFFin
10.03.2017, 14:04
Գեղեցիկ, 14 տ.
Ուզում էր շուտ լավանալ, որտև թեմատիկ աշխատանք ունեին երեքշաբթի: Մաման դեմ էր, բայց ինքը որոշել էր պարուհի լինել: Սևուկ նիհարիկ սիրուն երեխա, վերջին անգամ, որ տես՝ սպասում էին, երբ ջերմությունը կբարձրանա:

Էլիզա 5տ.
ՄՈՒԿ էր, մուկ մանկատնից: Իրանից աշխարհը հրաժարվել էր, բայց ինքը աշխարհից չէր ուզում հրաժարվել: Խոսք չուներ, դրա տեղը աչքերն էին լուսավոր: Վերջում չդիմացավ՝ հանձնվեց:

Արմեն 3 տ.
Ուրիշ տեսակի ՄՈՒԿ էր: Իրան լավ չգիտեի, բայց գիտեի, որ մաման իրան շատ ա սիրում:

Վարդան, 4 տ.
Tetraplegia-ով երեխան էր: Վերջին բանը, որ իրա մասին իմացա՝ էդ մամային ասած խոսքերն էր:
-Մամ, որ ես քնեմ, չլացես, հա՞:

Ռաֆայել 3տ.
Ինչ կար, կապվել էր Ռաֆայելին: Չափից դուրս շատ էր էս փոքրիկի համար:


Ես, իրանց բոլորի կյանքում շատ կարճ եմ եղել՝ րոպեներ-ժամեր, բայց իրանք կմնան իմ հետ իմ ամբողջ կյանքում:
Ահա և վերջ:

GriFFin
11.07.2017, 00:15
http://i.imgur.com/57oDSWb.jpg

Աչքերս բացեցի ու մի քանի ակնթարթ չէի հասկանում թե ու՞ր եմ, ի՞նչ ա եղել, ո՞վ եմ կամ ժամը քանի՞սն ա վաբշե։ Հետո, կամաց-կամաց հասկացա։ Սկզբում ոտքերիս խայտառակ ցավը իրան հիշացնել տվեց։ Ոտքերս այտուցված էին ու երակներս ահավոր արտահայտված։ Դե իհարկե, ամեն հերթապահությունից հետո էլ սենց ա լինում, բայց էս առաջին անգամն էր, որ հաջորդ օրվա ընթացքում քնել էի։ Ու չէի հասկացել թե ոնց ա եղել։ Էս ամեն ինչը ավելի արագ էր կատարվում, քան ես նկարագրում եմ, բայց մեռնեմ թե չափազանցնում եմ։ Վեր թռա, որտև ինձ թվաց հիվանդի սենյակում եմ քնել, ուշքս ա գնացել, տո ես շատ իմանամ։ Հետո հասկացա, որ վաղուց արդեն հանձնել եմ հերթապահությունը ու օբխոդ ենք անում։ Էնքան հոգնած էի, որ օբխոդի ընթացքում քնել էի ու էդ մի քանի րոպեն հավերժություն էին թվացել։ Ժամը նայեցի ու տեսա, որ 11:00-ի կողմերն էր։ Հլը մի ժամ կա, որ օբխոդը վերջացնենք։ Ահավոր սոված էի, նախորդ օրը հաց չէի կերել։ Ավելի շուտ կերել էի՝ աղի չիպս ու քաղցր թեյ։ Չէի հասցրել ուտել օրվա ընթացում ու գիշերվա հազարին որոշեցի, որ ամենալավ բանը էդ չիպս ու թեյ վայելելն ա։ Սկզբում մտածում էի, որ մենակ ես եմ, բայց իմացա, որ գրեթե բոլորս հերթապահության ընթացում ու հետո դառնում ենք հղի կին։ Հավեսով ուտում ենք ու ինչ ասես։ Հերթապահությունից հետո մի տեսակ ժամանակը դառնում ա մածուցիկ ու լպրծուն մի բան ու չի հոսում։ Նստած մտքերով էի ընկած, կամ պարզապես ընկած էի, չգիտեմ, մեկ էլ լսում եմ գոռոց, որ իմ հերթն ա հիվանդ վերցնելու։ Գնացինք, պարզվեց, որ իմ հերթը չի, բայց մեկ ա մնացի զննման սենյակում։
Վեց տարեկան տղա էր, Ռուսաստանից էր եկել ամառը Հայաստանում հանգստանալու համար։ Առավոտ քեռին արթնացել ա ու տեսել, որ երեխու բերանից փրփուռ ա հոսացել, դողացրել ա։ Չափել են ջերմությունը, փորձել են արթնացնել, բայց չի ստացվել ու շտապ բերել են հիվանդանոց։ Ճանապարհին երեխեն հետ ա տվել, ուշքի ա եկել ու չի հասկացել թե ուր ա, ուր ա գնում ու ինչով։ Դե որ հետա տվել, ընդունարանը շատ չի խորացել ու ուղեգրել ա մեր բաժանմունք։ Բաժանմունքում մի քիչ խոսալուց հետո ու մինչև նյարդաբանի գալը հասկացանք, որ մի բան էն չի։ Մեր համար "էն չի", էդ լուրջ ա արդեն։ Երեխեն ագրեսիվ էր ու ըստ մամայի ինքը բնույթով տենց երեխա չի, ոչ մի հրահանգ չէր կատարում։ Մեզ ասում էր, որ գիժ ենք ու իրան ենք գժի տեղ դրել։ Հրահանգներն էին՝ ձեռքերը պարզել, աչքերը փակել ու մատը բերել քթի մոտ կամ կանգնել մի ոտքի վրա։ Գիտեք, երեխու դեպքում, միշտ էլ դեպի լավը հույս ունես, մտածում ես, դե երեխա ա, երևի չի հասկանում։ Ու էլի ես փորձում, էլի, ու էլի։ Առաջի՞ն անգամ ա՝ հա, տակը չիշիկ արե՞լ ա՝ հա։ Մամա, վստահ ե՞ս։ Այո։
Իսկ նյարդաբանը չէր գալիս ու չէր գալիս։ Ժամանակը գնում էր, սիրտս լցվել էր ու ինձ թվում էր, որ հեսա կտրաքի։ Էդ էն պահն ա, երբ բժիշկները հասկացել են ու հեչ լավ բան չէ, իսկ ծնողները չեն հասկացել։ Հարցնում եմ՝ տրավմա ստացե՞լ ա։ Մի տեսակ հույս ունեի, որ կասի՝ հա։ Իրականում հա-ն էլ լավ պատասխան չէր, բայց վատից վատն էլ կա։ Բայց դե, պնդում էր՝ չէ ու չէ։ Էդ ընթացում մի խուրձ տղամարդ մտավ սենյակ ու օդը լցրեցին քրտինքով, ծխախոտի հոտով ու վախով։ Ասում էին՝ հա լավ, ինչ եք բզբզում...«ասում էին» բառը տեղին չի, գոռում էին՝ լավ ա երեխեն, ձմերուկ ա կերել ու վատացել ա, բան չկա։ Ես չգիտեմ էդ ինչ էր, բայց որ վախից էր բխում՝ վստահ եմ։
Եկավ, հասավ նյարդաբանը։ Զննեց, նայեց ու ասեց՝ շտապ ԷԷԳ։ Տղամարդկանց թևը դեմ էր, բայց մաման պնդեց։ Միակողմանի ակտիվություն ցույց տվեց հետազոտությունը։ Սիտս տրաքել էր արդեն։ Վեց տարեկան արա, վեց։ Պարզապես եկել էր, որ ամառը ստեղ հանգստանար։ Միակողմանի ակտիվություն...ի՞նչ ա է, ի՞նչ ա՝ էպիլեպսիա՞, արյունազեղու՞մ, ուռու՞ցք։
Էլի էն շտապ բառը հնչեց։ Շտապ տարան ԿՏ-ի։ ԿՏ-ի մասնագետը զանգեց, հետո ծնողները եկան ու երջանիկ ասում են՝ թէ բա բան չկա, ԿՏ-ի բժիշկը ասեց, որ սննդային թունավորում ա։ ԿՏ-ի բժիշկի տիրու դարդը արա, էդ ի՞նչ ասելու բան ա։ Տգետ, հիմար...
Նայեցինք ծնողներին, խորը շունչ ու ասեցինք՝ սպասեք նյարդաբանը գա։ Ախտորոշումը դրվեց, բուժումը սկսեց։
Իսկ իմ սիրտը հերթական անգամ կտոր-կտոր եղավ։

GriFFin
30.07.2017, 12:44
Որ փոքր էի, տատիկս միշտ ասում էր, եթե վատ մտքեր ունես կամ վատ երազ ես տեսել՝ ջրին պատմի։ Ջուրը իրա հետ կտանի։ Փոքր վախտ շատ բառացիորեն էի ընկալում, գնում խոսում էի կրանթի ջրի հետ լվացվելու ժամանակ ու հլը մի քանի անգամ օճառոտվում էի, որ ավելի լավ ազդի։ Բայց բան չէր փոխվում։Հիմա իրա ասածը շատ ավելի լավ եմ ընկալում քան էդ տարիքում։ Երևի էդ էր պատճառը, որ 32 ժամ չքնած ու ոտքի վրա անցկացնելուց հետո եկա տուն ու շորերով քցվեցի բասեին։ Մինչև մամայիս վախեցած դեմքը տեսնելը՝ լավ էի։ Հոգնած եմ, մամ։ Բան չի եղել։
Հետհերթապահական։ Կինոյի միջից։ Լացեցի մէ վեդրո...բասեին։ Ոչ մեկ չտեսավ, չիմացավ։ Դզվեցի ու պառկեցի քնելու։
Բուժ աշխատողներ կան, հիվանդանոց են գալիս ժպիտը դեմքներին, առույգ, երջանիկ։ Էն որ դեմքները լույս ա արձակում։ Ես էդ չեմ ընկալում, ես չեմ հասկանում ո՞նց ա կարելի գալ հիվանդանոց ուրախ։ Չէ-չէ, ես լացելով չեմ գալիս, բայց միանշանակ ժպիտը դեմքիս չեմ։ Ոչ ես եմ լավը, ոչ իրանք։ Հակառակն էլ՝ երկուսս էլ վատը չենք, բայց հաստատ միմյանց չենք հասկանում։
Ես, օրվա ընթացքում էնքան եմ լսում ոնց են երեխեքը լացում ցավից, որ էլ ասելու չի։ Էնքան եմ տեսնում իրանց վախեցած ու չհասկացող դեմքը։ Դռան մյուս կողմում կանգնած մամայի լացելը, թուլանալը։ Էնքան դժվար ա լսելը, թե ոնց ա քո երխուն ցավ պատճառվում։ Քո հիվանդ երեխուն։ Բոլորն էլ գիտեն, որ պետք ա, բայց ի՞նչ անես։ Չես կարում հանգիստ նստել։ Չէ, ես չեմ լացում նրա համար, որ երեխուց արյուն են վերցնում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ հիվանդանոցը սեռի տեղ ա, ինքը լի ա սև հումորով, իրա մեջ դրականը քիչ ա։ Հա, էրեխեն լավացավ, հասկացանք ինչից ա հիվանդացել, առողջ գնաց տուն։ Բայց ինքը լիքը տանջվեց ու իրա տեղը գալիս ա նոր հիվանդ երեխա։ Էլ չեմ խոսում լիքը բաներից, որոնք համակարգի սխալներ են։ Էն որ լուծվելիք են, եթե մի քիչ փող ներդրվի ու հոգի։
Կարճ ասած, դրականը քիչ ա։
Արձակուրդից հետո առաջին հերթապահությունս էր։ Ու չնախատեսված էր։ Ընկերներիցս մեկը զանգեց ու խնդրեց իրա տեղը մնալ։ Բավականին ուշ զանգեց ու ես չհասցրեցի հերթապահությունը սկսել նենց, ոնց ես սովոր եմ։ Մեր մոտ կարգը սենց ա՝ ավագ մանկաբույժը ու կրտսեր մանկաբույժը մոտենում են հերթով բոլոր բաժանմունքի վարիչներին, ովքեր հանձնում են հերթապահությունը։ Դա արվում ա կոնկրետ ժամերին, մինչև վարիչների գնալը։ Քանի որ ես ուշ իմացա՝ բոլորը գնացել էին արդեն, բացի իմ բաժանմունքի վարիչից։ Էդ լավ պահ չի։ Գործս դժվարանում ա։ Հույսս նման դեպքերում դառնում են ավագը ու բուժքույրերը, շատ-շատ ուշադիր ծնողները, որտև ես ոչ մեկին չգիտեմ։ Tabula Rasa.
[Ու մի բան էլ ասեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ կան լավ ու վատ բժիշկներ։ Էդ սկզբունքով, որ գնանք կան լավ ու վատ ավագ մանկաբույժներ և բնականաբար օրդինատորներ։ Հերթապահելը հարաբերականորեն հեշտ ա, երբ լավ թիմ ա հավաքվում: Էդ օրը մենակ ավագս էր անհաջող։ Ինքը լավն ա...լավ մարդ ա։ Հա, ես դրան հավատում եմ, բայց ինքը համակարգի սխալներից ա։ Չեմ ուզում շատ ծավալվել։ Կարելի էր համարել, որ էդ օրը սովորական չորս հերթապահի տեղը՝ երեքով էինք։ Միակը, ով մոբիլ ա՝ ես էի։]
Ծանր երեխեքը շատ էին, բայց ամենածանրը՝ երեք տարեկան տղան էր, ով շատ հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն ուներ և դրան գումարած սուր երիկամային խնդիր ուներ։ Ինքը մեկուսացված էր, ռեանիմացիա չէր տեղափոխվում, որտև վարակիչ ա, ինֆեկցիոն չէր գնում, որտև սուր երիկամային խնդիր ուներ։ Համակարգի սխալներից։
Համայցը արեցի, խնդիրները շտկեցի ու գնացի անհետաձգելի բաժանմունք։ Սիրտս մի քիչ հանգստացել էր, որտև ժամը 22:00 կողմերն էր ու բոլորը լավ էին։ Հույս կար, որ լավ եմ լուսացնելու։ Ու զանգ եկավ։ Բաժանմունքիս վարիչն էր, ով նաև էդ ծանր երեխու գտնվելու տեղի բաժանմունքի վարիչն էր։ [Շատ զգույշ եմ գրում]։ Խայտառակ անհանգիստ էր ու ինձանից շուտ էր իմացել անալիզների պատասխանները։ Իբր պետք ա քույրերը իմանային ու ինձ զանգեին...համակարգի սխալներից։ Գիտեք, ուրիշ հիվանդանոցներում չգիտեմ ոնց ա, բայց մեր մոտ բաժանմունքի վարիչները տուն գնալուց հետո էլ, մինչև 00:00 կապ են պահում և մեր, և քույրերի հետ։ Էդ շատ գովելի բան ա իրականում։ Սրա մասին քչերն են տեղյակ, ցավոք։ Էն շատ հայտնի դեբիլ լրագրողՆԵՐը դրա մասին չեն գրում։



Շարունակելի...

GriFFin
01.08.2017, 23:37
Ասեց` որոշեցի, որ ես կլինեմ էն մարդը, ով ամենավատը կբացատրի ծնողներին։ Նստեցին ու ժամ ու կես խոսեցին։ Համբերություն բոլորին...

GriFFin
19.08.2017, 00:20
Համակարգն ա սխալ, համակարգը։
Մեկ-մեկ հերթապահության ժամանակ ուզում եմ, որ հետս մարդ լինի, ով պարզապես վկայի դեր կտանի։ Կապ չունի՝ լրագրող, խելագառ ծնող, բժշկականի ուսանող թե՞ վարսահարդար կլինի մասնագիտությամբ։ Թող գան ու կողքս կանգնեն ու նայեն՝ ի՞նչ ա նշանակում բժիշկ լինելը, ով ծանոթ-բարեկամ չունի, իրա գործը սիրում ա ու սրտացավ ա հիվանդների համար։ Խոսալը էնքան հեշտ ա, բա՞ մեղադրելը։ Խաղ ու պար ընգեր, խաղ ու պար։
Մյուս կողմից մտածում եմ, որ էդ վկան հետո խարույկի վրա կվառի բոլորին։ Վերջում՝ ինձ։
Նստած էինք էմերջենսում։ Ընդունարան մարդ չկար, էմերջենսին հանգիստ էր, բաժինները լավ էին։ Արդեն քննարկում էինք քնել-չքնելու հարցը։ Ժամը 23:00 էր, կամ ավելի շուտ։ Հեռախոսիս զանգ եկավ.
-Էլիզա ջան շատ շտապ գնա բաժին, երեխու մոտ կալին նորմայից երկու անգամ բարձր ա, դա շատ վտանգավոր ա։
Բաժանմունքիս վարիչն էր, էն որ ինձ ամբողջ հոգով չի սիրում։ Էս էն պահն էր, երբ հասկացա, որ գիշերը ծանր ա լինելու։ Ես բնույթով ահավոր պատասխանատու եմ ու համակարգված։ Քույրերին տաս անգամ զգուշացնում եմ, որ եթե անալիզներ են գալիս՝ զանգեք։ Որտև, եթե մի բան էն չլինի հիվանդից հետո, ես եմ տուժողը։ Ձևը տենց ա։ Ոչ մեկ չի քննարկելու ո՞վ ա իրականում մեղավոր։
Եթե ինձ, վարիչս տնից, ավելի շուտ ա գտնում քան բուժքույրը՝ ես էլ էդ մարդկանց ո՞նց վստահեմ։ Ո՞նց աշխատեմ իրանց հետ։
Գնացի բաժին։ Հարցնում եմ՝ ինչի՞ չեն զանգել։ Ասում են՝ որ տեսանք, անհանգստացանք ու վռազ վարիչին զանգեցինք։ Ես էլ՝ միամիտս, մտածեցի, որ ճիշտ են արել։ Հաջորդ օրը պարզվեց, որ էդ անալիզները տաս րոպե դրած են եղել, վարիչս զանգել ա, որ վերջին տվյալները իմանա, քույրերը ասել են ու նա արագ զանգել ա ինձ։ Ոտի վրա ստում են ու նենց ինքնագոհ, որ ասելու չի։ Իսկ դու կարո՞ղ ես դա ապացուցել՝ ոչ, իսկ դա ինչ-որ մեկին հետաքրքի՞ր ա՝ ոչ։
Էս մի տարվա մեջ, երկրորդ անգամն էր, որ իսկապես վախեցել էի։ Անհանգիստ չէի՝ վախեցել էի։ Առաջին անգամը՝ շատ լավ ավագ մանկաբույժի հետ էի։ Ինքը ամեն ինչ կարգավորեց ու լավ լուսացրեցինք։ Իսկ էս անգամ, ես էի՝ մենակ։ Կանգնած երկու քարի արանքը։ Ես իրավունք չունեմ առանց ավագի գործողություններ անել, իսկ ավագը չկա։ Քնած էր երևի։ Որոշեցի, որ ավելի լավ ա անեմ մի բան, քան տենց սպասեմ։ Վարիչիս հետ կապի մեջ էի, էդ օրը ինքն էր իմ ավագը։ Ու ես իրան շնորհակալ եմ, շարունակում եմ հիանալ իրանով, անկախ ամեն ինչից։
Կարդիոմոնիտորը դրեցինք։ Ամեն տաս րոպեն մեկ նայում էի մոնիտորին։ Էդ պահին չէի մտածում, որ կարող ա վարակվեմ։ Էդ կարևոր չէր։ Որոշակի միջամտություններից հետո՝ ասեցի, որ կրկնեն արյունը։ Ուրիշ բաժնից կանչել էին, գնացի, որ տեսնեմ ի՞նչ կա։ Պարզվեց, որ երեխեն ջերմում էր ու քույրը հարցնում էր դեղ տա թե՞ չէ։ Էն որ նեռվայնությունից աչքերս լցվեցին ու շատ կոպիտ խոսեցի էդ աղջկա հետ։ Դրա համար չեն կանչում էլի, էդ հեռախոսով էլ կարելի ա ասել։ Եթե համեմատես սրտի կանգը ու 38.5 ջերմությանը՝ պարզ ա, որն ա շտապ։
Հետ եկա հիպերկալեմիկիս մոտ։ Դեռ արյունը չէին վերցրել։ Վարիչիս պես՝ շատ ցածր տոնով ասեցի, որ արագացնեն։ Պարզվեց, որ վախենում են արյուն վերցնել։ Չէին ուզում վարակվել։ Ասեցի, որ ես կօգնեմ։ Արյունը վերցրեցինք։ Րոպեները գնում են, իսկ արյունը տանող չկա։ Արյունը ինքս վերցրեցի ու տարա լաբորատորիա։ Լաբորատորիայում լսեցի, թե ինչ դժվար ա լաբորատորիայի բուժքրոջ կյանքը ու խնդրեցի, որ արագացնեն։ Հիմա էլ երեխեն հիպոկալեմիկ ա։ Վախ հորս արև։ Ո՞նց, ինչի՞, ո՞ր մեխանիզմով։ Սխա՞լ են վերցրել, իսկապե՞ս ցածր ա, սարքի հետ մի բան էն չի՞։ Ոչ մեկ չի կարա ասի։ Կա փաստաթուղթ, որի վրա գրած ա՝ ցածր ա։ Կլինիկորեն գնահատում ես երեխուն՝ վատ չի, բայց դու ո՞վ ես՝ կրտսեր մանկաբույժ, ով չի կարա իրա խոսքերը դատարանում ապացուցել։ Հիմա պիտի բարձրացնենք ու հետևենք։ Մամային հարցրեցի՝ բանան ունի՞։ Ասեցի, որ կերակրի։ Էս ամեն ինչի մեջ ևս մեկ վատ բան կար։ Գիշեր էր, երեխու քնունը տանում էր։ Հիմա ինքը քնկոտ ա թե՞ վատ ա։ Հիպոկալիեմիան կլինիկորեն դժվար ա ընկալել նման դեպքերում։ Ժամը երկուսն էր։ Ընդունարանի բժիշկը եկավ ինձ օգնության, իրար հետ մտածում էինք ի՞նչ անել։ Կես բանան կերավ ու քնեց։ Երեսուն րոպեից կրկնակի մտա, տեսնեմ անջատել են մոնիտորը։ Միացրեցինք նորից։ Մամային բացատրեցի, որ հասկանում եմ՝ քնելը անհարմար ա, բայց պետք ա։ Դուրս եկա սենյակից ու դիմացի աստիճաններին նստեցի։ Ոտքերիս ցավից վնգստում էի։
Հեռախոսս միացրեցի, որ ժամը նայեմ։ Նամակ էր եկել։ Վախեցա կարդալ։ Սիրտս ինչ որ վատ բանի էր սպասում։ Բժշկության հետ կապ չուներ, ոչ գրողը, ոչ գրածը։ Ընդամենը հարցնում էին՝ ո՞նց եմ։ Ու տենց մինչև առավոտ բժշկության հետ կապ չունեցողի հետ արթուն էինք։ Ինքը գրում էր, ես հերթական երեսուն րոպեի անցնելու ընթացքում՝ պատասխանում էի։ Ժամը չորսն էր։ Մտա, որ ստուգեմ երեխուն՝ մաման արթնացավ։ Գրպանս կիտ-կատ դրեց ու ասեց՝ մի ժամից էլի եք գալու, չէ՞։ Ժպտացի, կիտ-կատը աննկատ հանեցի ու դուրս եկա։ Ժամը հինգի կողմերն էր։ Ինձ թվաց, որ երեխու սիրտը անկանոն ա աշխատում։ Գնացի, որ ավագիս գտնեմ՝ չկա։ Ընդունարանի հերթապահին քնից հանեցի ու խնդրեցի, որ գա։ Իրար հետ նորից լսեցինք՝ էդ պահին անհանգստանալու բան չկար։ Դարձավ ժամը յոթը։ Վերջին անգամ բոլոր բաժիններով պտտվեցի։ Ժամը 7:30 պետք ա անալիզ վերցնեին։ Ու՞ր են քույրերը՝ քնած են։ Գնացի՝ արթնացրեցի։ Բոլորի քունը խանգարեցի էդ գիշեր։ Մինչև արթնացան ու վերցրեցին ժամը 8:00 դարձավ։ Մի ժամից պիծիմինուտկան էր, իսկ ես չէի գրել զեկույցս։ Գնացի, արագ-արագ սկսեցի գրել, որ պիծիմինուտկային պրոֆեսորին զեկուցել կարողանայի։ Պետք էր նենց գրել, որ հարցեր շատ չտային, որ ոչ մեկին վատ լույսի տակ ցույց չտայինք։ 8:30 վարիչս եկավ, ինչպես միշտ։
Դժգոհագույն հայացքով։ Ոչ մի բացատրություն չուզեցավ լսել։ Ես էլ անկեղծ ասած՝ չպնդեցի։ Լաբորատորիան խիստ բարկացած էր, որտև արյունը ուշ էր ուղարկվել։ Վարիչս իրանց հետ խոսալուց նայում էր ինձ։ Երեխեն լավ էր, նորմալացել էին անալիզները։
Զեկուցեցի՝ սկսվեց աշխատանքային օրը։ Մի պահ մենակ էինք, ասեց՝ ապրես։ Չգիտեմ անկեղծ էր թե՞ չէ, բայց ինձ էդ ապրեսը պետք էր։

Հ.Գ. Ոչ մեկս չենք վարակվել։ Երեխեն էլ լավ ա։

GriFFin
30.08.2017, 19:53
Ասեց` որոշեցի, որ ես կլինեմ էն մարդը, ով ամենավատը կբացատրի ծնողներին։ Նստեցին ու ժամ ու կես խոսեցին։ Համբերություն բոլորին...

Ուզում եմ էս դեպքի մասին խոսել, բայց չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի։ Էս օրագիրս խայտառակ տխուր երանգ ա ստացել ու նենց տպավորություն ա, որ մանկաբուժության մեջ էլ ա տենց։ Իրականում տենց չի, կաշխատեմ հետո գրել ուրախ բաների մասին։ Իսկ էս դեպքը շատ ծանր էր իմ համար։ Չնայած իմ հիվանդը չէր, բայց ես էս երեխուն ուրիշ ձև էի վերաբերվում։ Մի կողմից չեմ ուզում գրել, որտև իսկապես ինձանից շատ բան կգնա, մյուս կողմից մտածում եմ, որ ակումբում շատ են երեխատեր մարդիկ ու կարող ա ուսուցողականոտ լինի։ Չգիտեմ։

GriFFin
30.11.2017, 20:22
Տենաս, որ ես գնամ արտասահման ապրելու, Հայաստանը իմ պակասը կզգա՞։

GriFFin
23.02.2018, 10:26
Ես սովորացնում եմ ինքս ինձ մեղավոր չզգալ ուրիշ բժիշկների սխալների համար։ Մեղավոր չզգալ նրա համար, որ ինչ որ կիսագրագետ ծնող դժգոհ ա մնացել իմ համար ուսուցիչ բժիշկից։ Մամաս ասում ա, որ էդ իմ ցածր ինքնագնահատականից ու հիվանդագին պերֆեկցիոնիզմից ա գալիս։ Բոլորին լավություն անելու ու չմերժելու հիվանդ սովորությունից։
Ես իմ supervisor-ների բոլոր ասածները ֆիքսում եմ ու ֆիլտրում։ Ընտրում թե որն ա իմը։ Ինձ ասել են, բուժքույրների հետ երբեք մի ընկերացեք, որտև իրանք բժիշկներին միշտ մեղադրում եմ նրա համար, որ իրենց կյանքը սենց վատ ա դասավորվել։ Իսկ ես չեմ կարող էդպես անել, ես ընկերանում եմ ու հարգում, սիրում եմ բոլոր բուժքույրներին, որտև իրանց աշխատանքը շատ ծանր ա ու իրանց պետք ա միշտ ոգեշնչել, որ իրենք էլ չհանձնվեն։ Ինձ ասել են, որ ծնողների անունները մի հարցրեք ու ներկայացեք, որպես ԲԺԻՇԿ ԷՍԻՆՉ ԷՍԻՆՉՈՎՆԱ ու, երբեք թույլ չտաք, որ Ձեզ <<դու>>-ով դիմեն։ Միակ բանը, որ ես որդեգրել եմ, դա էդ ա։ Երբեք թույլ չեն տալիս, որ ինձ դու-ով դիմեն։
Հիմա նստած մտածում եմ, կարող ա էդ սխալ ա?

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
26.02.2018, 14:51
Ես սովորացնում եմ ինքս ինձ մեղավոր չզգալ ուրիշ բժիշկների սխալների համար։ Մեղավոր չզգալ նրա համար, որ ինչ որ կիսագրագետ ծնող դժգոհ ա մնացել իմ համար ուսուցիչ բժիշկից։ Մամաս ասում ա, որ էդ իմ ցածր ինքնագնահատականից ու հիվանդագին պերֆեկցիոնիզմից ա գալիս։ Բոլորին լավություն անելու ու չմերժելու հիվանդ սովորությունից։
Ես իմ supervisor-ների բոլոր ասածները ֆիքսում եմ ու ֆիլտրում։ Ընտրում թե որն ա իմը։ Ինձ ասել են, բուժքույրների հետ երբեք մի ընկերացեք, որտև իրանք բժիշկներին միշտ մեղադրում եմ նրա համար, որ իրենց կյանքը սենց վատ ա դասավորվել։ Իսկ ես չեմ կարող էդպես անել, ես ընկերանում եմ ու հարգում, սիրում եմ բոլոր բուժքույրներին, որտև իրանց աշխատանքը շատ ծանր ա ու իրանց պետք ա միշտ ոգեշնչել, որ իրենք էլ չհանձնվեն։ Ինձ ասել են, որ ծնողների անունները մի հարցրեք ու ներկայացեք, որպես ԲԺԻՇԿ ԷՍԻՆՉ ԷՍԻՆՉՈՎՆԱ ու, երբեք թույլ չտաք, որ Ձեզ <<դու>>-ով դիմեն։ Միակ բանը, որ ես որդեգրել եմ, դա էդ ա։ Երբեք թույլ չեն տալիս, որ ինձ դու-ով դիմեն։
Հիմա նստած մտածում եմ, կարող ա էդ սխալ ա?


Էս մասն եմ վերցրել։ Ատում եմ էս Էսինչ Էսինչովնա դիմելաձևը։ Ծնողների անուններն էլ հարցնում եմ, որտև էդ հարգանքի նշան ա։ Մի քիչ սխալ եմ գրել։ Դեռ չգիտեմ ոնց կուզենամ, որ ինձ դիմեն։ Անունով չեմ սիրում՝ մեր ժողովրդի համար չի, սովետական տարբեչակը բացառված ա, իսկ ազգանունս չի հնուչում։ Երևի, միայն ազգանունով կներկայանամ, երբ մի քիչ էլ մեծանամ։ Հիմա անունով եմ ներկայանում։

GriFFin
26.04.2018, 02:49
Էսօր առաջին անգամ լսեցի, թե ոնց ա բացարձակ առողջ ֆոն ունեցող երեխու մոտ սրտի տոները խլացածից սկսում չլսվել: Սրտի կանգ, շնչառության կանգ վայրկյանների ընթացքում:
Մինչև էդ շատ վախեցած էի երկրում տիրող իրավիճակից, փշերի վրա էի: Ընկերներս ու ընտանիքս հրապարակում էր, պայքարում էր ինչ որ բանի համար, որը ես էլ չեմ հասկանում: Ու գիտեմ, որ շատերը չեն հասկանում, բայց դե ամեն մարդ թող իրա առաջ ազնիվ լինի: Ես ինքս ինձ չեմ խաբի: Մինչև ամսի 23-ը ես շատ երջանիկ էի, կյանքում հայերին էսքան չէի սիրել ինչ էդ օրը: Կյանքում տենց կայֆ չէի զգացել գործից դուրս գալուց հետո: Վաբշե, էս վերջին մի քանի օրը ուրիշ ձևի կայֆ էր: Հայրենասիրություն էր, որը ես չեմ զգացել բարով-խերով 10 տարի: Վիդեոներ էի անում փողոցում ժպտացող ու ուրախացող մարդկանց, ուղարկում էի Մյունխեն, որ նայեն ու իմ հետ ուրախանան: Անծանոթ մարդիկ գալիս ինձ գրկում էին ու ես, ինչ խոսք, իրանց էի գրկում: Սյուռեալիստական, անհավատալի վիճակ էր: Հաղորթագրություններ, զանգեր, շնորհավորանքներ: Գիտեք էլի: 24-ի առավոտ արթնացա ու էլի հավատս չէր գալիս: Ազգային դեպրեսիայի շունչը չէի զգում:
Բայց էդ անցավ, որտև սկսեցի վախենալ, լիքը մտքեր առաջ եկան, որոնք չեն թողնում վերադարձնել էն հավատքը, որ ես ունեի: Չեմ ուզում էլ խորանալ, ուզում եմ հավատալ, որ էս անգամ մեծամասնությունը ճիշտ ա:
Ես բժիշկ եմ, մի փոքր էլ բանաստեղծ: Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Ես գրպանումս փափուկ խաղալիք ու փուչիկ եմ պահում, որ երեխեքի հետ խաղամ: Ես սիրում ու հարգում եմ իրանց:
... նայում եմ թե ոնց ա էս պահին ամենաչսիրված քաղաքական գործիչի բարեկամը 32 ատամը բացած գալիս գործի: Իրան պաչում, գրկում են ու հետո մի մասը գործից հետո գնում ցույցի: Ու ես ամաչում եմ էդ բոլորի փոխարեն:
Ես նայում եմ, թե ոնց են իմ կոլեգային ասել որ հակակառավարական բաներ չգրի թե չէ կհեռացնեն աշխատանքից:
Բայց, կներեք, էլ չեմ վախենում: Ես տեսա թե ոնց ա 9 տարեկան երեխու մոտ սրտի կանգ լինում ու վերականգնվում: Այ էդ իմ համար ավելի վախենալու էր, իսկ մնացածը անհետացավ: Թող, ով հասկանում ա քաղաքականություն շարունակի նույն ձև, ես էլ կլսեմ էն մարդկանց ում սիրում եմ, որտև այ իրանց հավատում եմ:
Միտեսակ գիտեմ, որ էլ իմ անձը կարևոր չի էս տիրող իրավիճակում, ավելի լավ ա ես անեմ էն ինչ հասկանում եմ:

GriFFin
05.07.2018, 16:30
Գուցե ես շատ երիտասարդ եմ նման բան ասելու համար, բայց ամեն դեպքում կհամարձակվեմ։
Իմ համար, երեխուն ամենալավը ճանաչում ա ծնողը ու, երբ ծնողը ասում ա՝ ախր, հասկանում եք, ինքը իրա նման չի, էդ իմ համար, որպես մանկաբույժ, նենց լուրջ միտք ա։ Էդ կարմիր դրոշակ ա։ Լյուբոյ ծնող ժամանակի ընթացքում հասկանում ա, թե իրա երեխեն ջերմության ժամանակ ոնցն ա։ Հասկանում ա, ոնց ա սկսում հիվանդանալ, էդ ոչ մի գրքում գրած չի։ Ու ես հասկանում եմ, որ վտանգավոր բան չկա, որտև դա իմ գործն ա։ ԲԱՅՑ ինքը իմ համար հերթական դեպքն ա, բայց ես իրա համար հերթականը չեմ։ Ես էն մարդն եմ, ում մոտ ինքը բերել ա իրա համար ամենակարևոր բանը, որ կա։ Թող ռոմանտիկ չհնչի, բայց էս ամենակարևոր հատվածն ա իմ մասնագիտության։ Ես աստված չեմ, կախարդ չեմ, բայց ես հասարակ սպասարկող անձնակազմից էլ չեմ։ Իմ աշխատանքը չի ավարտվում։ Ես ընտրել եմ ու եմ էն մասնագետը, ում վստահում են ամենակարևորը։ Թող մի կողմ մնան սառը դատողությունը, հիվանդի նկատմամբ էմպաթիայի ավելցուկը, <<վատ>> ծնող գաղափարախոսությունը, դրանք էական չեն էն պահին, երբ վախեցած մարդը գալիս ա հիվանդանոց։ Էն ինչ իմ համար ունի բացատրություն, իրա համար չունի։ Ծնողը չի տեսնում անվանումներ, ստատիստիկաներ, գիտություն․․․ինքը տեսնում ա, որ իրա երեխեն իրա նման չի։
Հավատացեք, կապ չունի ոչ աշխատավարձը, ոչ երկիրը որում աշխատում ես, ոչ կոլեգաները, ոչ խնդիրները, ոչ գիտելիքները․․․ կարևոր ա հոգատարությունը ու հարգանքը։
Էս ամենամեծ պակասն ա, որը ունեն մեր բժիշկները։ Իրանք զզվում են իրանց աշխատանքից, իրանց առօրյայից, իրանց կոլեգաներից, իրանցից երիտասարդներից, իրանց հիվանդներից։ Ու ես իրանց հասկանում եմ ու արդարացնում։ Արդարացնում եմ, որտև գիտեմ իրանց ինչի են հասել էդ օրին։ Իմ հիմանական խնդիրը էդպիսին չդառնալն ա։
Գուցե ես շատ երիտասարդ եմ նման բան ասելու համար, բայց ամեն դեպքում կհամարձակվեմ։
Եթե դուք, որպես ծնող, չեք վստահում ձեր առաջ կանգնած բժիշկին, տարեք ուրիշի մոտ։ Մի ափսոսացեք ոչ գումարը, ոչ ժամանակը։ Ստեղ գիտելիքի հարց չի, ստեղ պրինցիպի հարց չի, ստեղ կյանքի հարց ա։ Բժիշկը անկախ ամեն ինչից՝ մարդ ա, ով սխալվում ա։ Եթե դուք որպես ծնող չեք կարա խմացնել, ջերմիջեցում անել ու օգնել ձեր համար ամենակարևոր բանին՝ պնդեք, որ ինքը գտնվի հիվանդանոցում։ Մի վերցրեք ձեր վրա պատասխանատվություն, որի տակից դուք չեք կարողանա դուրս գալ։
Գուցե ես շատ երիտասարդ եմ նման բան ասելու համար, բայց ամեն դեպքում կհամարձակվեմ։ Ես կյանքում չեմ ուզենա, որ իմ դիմաց կանգնած մարդը զգա էն ցավը, որը զգում եմ ես, ամեն օր՝ բժշկների սխալի պատճառով։ Ու դրա համար կանեմ ամեն ինչ։

GriFFin
26.07.2018, 22:50
Երբ ես ցածր կուրսի ուսանող էի, բոլորը Նետերի ատլասն էին գնում։ Բավականին թանկ էր, սկզբում 45,000 դրամի կարգի էր ու դժվար էր ճարվում, հիմա 20,000 դրամի կարգի ա կամ ավելի էժան։ Ես չգնեցի էդ գիրքը։ Գնում էի ընթերցասրահ իրա համար, խնդրում էի ծանոթ մարդկանց, որ ժամանակավոր տային։ Ամեն անգամ, երբ խնդրում էի ինչ որ մեկից՝ նենց նվաստացած էի ինձ զգում, բայց մեկ ա անում էի, որտև ուրիշ տարբերակ չունեի։ Ինձ գրադարանավարուհին էնքան էր տեսնում, որ թողնում էր էդ 10կգ-ոց թանկարժեք գիրքը տանեմ տուն։ Երկու պետականներիս ժամանակ էլ մտա գրադարանի "պետի" մոտ ու խնդրեցի էդ գիրքը ու ևս մի քանի գիրք ինձ տալ, որ պարապեմ։ Մագիստրատուրայի ժամանակ ավելի թեթև էր, ընկերս պլանշետ էր նվիրել, որի շնորհիվ մինչև հիմա կարդալս ու առաջ գնալս հեշտացել ա։
Իմ առաջին բժշկական ֆոռման գնել եմ երկրորդ կուրսում Առաջին հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժնի ավագ բուժքրոջ մոտից։ Մինչև հիմա հագնում եմ։ Առաջին բժշկական կոշիկները նվեր եմ ստացել անցած տարի, օրդինատուրայիս առաջին կուրսում։
Իմ առաջին ֆանենդասկոպը գնել եմ 4-րդ կուրսի կեսին։ Առաջին հիվանդանոցի ու ԵՊԲՀ-ի դիմացի դեղատնից։ Իմ կյանքի ամենակարևոր պահերից։ Քսերոքսներիս գումարը պահել էի, որ կարողանամ գնել էդ ժամանակ ամենալավը թվացող ֆանենդասկոպը։ Անունը՝ միկրոլայֆ։ Բժիշկին ևս մի քայլով մոտեցող իրադարձություն։ 5000 դրամը ձեռքիս պինդ բռնած գնացի դեղատուն, որ գնեմ։ Դեղագետ-վաճառողը մագիստրատուրայի ուսանող էր։ Ես ոգևորված ուսումնասիրում էի, հարցեր տալիս, ինքն էլ ինձ ասեց՝ շատ մի նեղվի, էս ժամանակավոր ա, մի քանի տարուց լավը կվերցնես, ես կարդիոլոգիայի օրդինատուրա եմ դիմելու ու գումար եմ կուտակել, որ Լիտման գնեմ։ Ես զարմացած՝ նեղվե՞լ։ Ի՞նչ նեղվել։ Ես երջանիկ եմ, որտև ֆանենդասկոպ եմ գնում, իմ առաջին ֆանենդասկոպը։ Մտքիցս թռել էր էդ անունը՝ Լիտման։ Ինձ բոլորը ասում էին, առաջին ֆանենդասկոպը ամենակարևորն ա, դու իրան ես սովորում։ Ու ես դրան հավատում էի։
Երբ ես մագիստրատուրայի առաջին կուրս էի, իմ առաջին խալաթը գողացան։ Չգիտեմ ում էր պետք, բայց ինչ որ մեկին պետք էր, եթե գեղացել էր։ Մեր խմբի Տաթևի խալաթն էի հագնում, որտև ինքը երեք հատ ուներ ու մինչև ես ինձ նորը գնեմ, ինքը իրանը ինձ էր տվել։
Երբ մագիստրատուրայի ժամանակ գնացի մանկաբուժության ցիկլի Արաբկիր, տեսա, որ բոլորի ֆանենդասկոպները ուրիշ էին։ Ես ոչ մի հիվանդանոցում սենց ֆանենդասկոպներ չէի տեսել։ Բժիշկները բոլորը կոկիկ, ֆորմաներով՝ ոչ թե սեռի-դեղնած խալաթներով, կրոքսերով ու Լիտմանի ֆանենդասկոպներով։
Պրոֆեսորի համայցն էր։ Մեծ իրադարձություն։ Ասեց՝ ո՞վ կուզենա լսել։ Նայեց ինձ ու ձեռքով ցույց տվեց, որ մոտենամ հիվանդին։ Մոտեցա, որ լսեմ ու դասախոսս տվեց իրա ֆանենդասկոպը։ Ես էդ պահին հասկացա, թե ինչ ա նշանակում որակով բժշկական գործիք։ Լրիվ ուրիշ զգացողություն էր։ Շորի վրայից լսում էի, թե ոնց ա շնչառությունը հաղորդակցվում հավասարաչափ։ Էդ էն օրը ու պահն էր, որ ես հասկացա, ես պիտի աշխատեմ էդ հիվանդանոցում, էդ մարդկանց հետ ու էդ որակի լինեմ։ Մտածում էի, ինչ լավ ա, որ էս բժիշկները լավ վարձատրվում են ու իրանց վրա են ծախսում ու հիմա ունեն ամենալավը։ Միամիտ էի։
Երբ ավարտեցի մագիստրատուրաս, քեռիս ասեց՝ ի՞նչ նվեր կուզես Անգլիայից։ Ասեցի՝ Լիտմանի ֆանենդասկոպ։
Առաջին օրը օրդինատուրայի մեծ հպարտությամբ մտա հիվանդանոց։ Ես էն մարդկանցից էի, ով ուներ Լիտմանի ֆանենդասկոպ։
Հիմա ես հասել եմ իմ նպատակին, աշխատում եմ էնտեղ ու էդ մարդկանց կողքին։ Գիտեմ, որ իրանք կոպեկներ են ստանում, բայց ամեն ինչ անում են, որ լավ բժիշկ լինեն։ Ծախսում են ամենավերջին գումարը լավ սարքավորումների վրա։ Ինչը ոչ մի ուրիշ տեղ չեմ տեսել, որտև խի՞ լինել լավը, եթե կարելի ա յոլա գնալ վատով։
Հիմա մի հատ սերիալ եմ նաում, անունը` Code Black ա ու բոլոր դերասանների մոտ Լիտմանի ֆանենդասկոպ ա ու Չեռոկիի ֆորմա․․․ու էս առաջին բժշկական սերիալը չի, որտեղ դերասանները ունեն էն գործիքները, էն ամեն ինչը, որը Հայաստանում բժիշկների համար ճոխություն ա։ Ինչքան տխուր ա, չէ՞։
Գրենական պիտույքի խանութից մի քանի հատ տիպ եմ գնել՝ տղաների և աղջիկների համար։ Բոլոր երեխաներին ում նայում եմ, որպես մրցանակ տիպ են կպցնում թաթիկին կամ հագուստին։ Չգիտեմ էդ բան փոխում իրանց կյանքում թե չէ, բայց եթե 10-ից մեկ երեխա բժիշկի մոտից ուրախ գնա, ես իմ օրը ստացված կհամարեմ։ Կուզենայի բոլորին առանց շաքար չուփա-չուփս տալ զննումից հետո, բայց դեռ էդքան կայուն չեմ։
Բայց մի օր դա էլ կկարողանամ անել․․․
Գիտեմ, որ շատերը կարծում են, որ բժշկականում շատ ունեվոր մարդիկ են սովորում, որ բժիշկները շատ մեծ կարողություններ ունեն, բայց ցավոք դա էդպես չէ։ Մի քանի հարուստ էնպես են շողում, որ մնացածը չեն երևում։

GriFFin
10.10.2018, 00:30
Առաջին անգամ երեխու դիակ տեսել էի երրորդ կուրսում։ 50 օրեկան էր։ Ծնողները որոշել էին, որ երեխու անհանգստության համար լնդերին պետք ա կոնյակ քսեն ու տենց երեխեն մահացել էր։ Էդ ժամանակ շատ չէի ազդվել, որտև չգիտեի ոչ մի բան բժիշկ կամ ծնող լինելու մասին, շատ չէի ընկալում թե ինչ ա ամենասիրելի էակին կորցնելը։ Հատկապես, երբ, իրա մահվան մեջ, մեղավորը ծնողն ա։ Հա, դեպք էր, ցավալի էր, բայց պաթանատոմիայի քնձռոտ էջերը թերթելով անցավ։
Երկրորդ անգամ, երբ տեսա ոնց ա երեխեն մահանում օրդիանատուրայիս առաջին կուրսում էր։ Էս անգամ դիակ չէր իմ առաջ։ Երեխա էր, ով ժպտում էր, հաց էր ուտում ու ապրում էր։ Ես էդ երեխուն գիտեի, է։ Գլուխը շոյել էի, լսել թե ոնց ա սիրտը բաբախում։ Տեսել էի իրա մամային, ծանոթ էի իրա պատմությանը։ Ու ինքը, չհասկացա, թե ինչից մահացավ։ Իրականում ոչ մեկ չհասկացավ։ Ու հիմա ինձ էդ երեխեն"հետապնդում" ա։ Վախենում եմ էն մտքից, որ մի օր կարող ա իմ պատճառով ինչ որ մեկը զգա իմ զգացած ցավի հազարապատիկը։ Ու դրա մեղավորը լինեմ ես։
Ինչքան զզվելի ա, երբ դու արդեն բժիշկ ես։
Փախչելու տեղ չկա, հետ դարձի ճանապարհ չկա։

GriFFin
21.10.2018, 22:08
Ամեն հերթապահությունիցս առաջ ու հետո, միտեսակ, սրտխառնոց եմ ունենում։ Վախենում եմ սխալվելուց։ Կյանքում չեմ ուզենա, ինչ որ մեին ցավ պատճառել։ Կարևոր չի ես կլինեմ մեղավոր թե կյանքը, դրանից ցավը չի բթանա։ Էս ծանր միտքը պտտվում ա գլխումս արդեն մի քանի տարի ու քանի գնում ա ավելի խեղտող ա դառնում։ Զգում եմ, ոնց ա ամեն օր ավելի ճնշում ինձ ու հավասարեցնում գետնին։

Էս ծանր միտքը սկզբից ասելով, ուզում եմ մի երկու բառով պատմեմ բժիշկ դառնալու ճանապարհին տեղի ունեցող “կիսահում” փուլերիցս։

Հերթական նոր ու հետաքրքիր փուլերի՝ օրդինատուրայի մասին։

Երրորդ կուրսից սկսած, մէ հրաշք արտահայտություն եմ լսում՝ դուք արդեն без пяти минут врачи եք։ Ինչ որ խորություն և պատասխանատվություն ունեցող միտք ա, չէ՞։

Իրականում էդ զգուշացում ա։ Լավ ա պետք մտածել էդ մտքի շուրջ։

Առաջին մի քանի անգամը լսելուց՝ հպարտությամբ էի լցվում։ Ժամանակի ընթացքում հասկացա, թե ինչ վարդագույն փուչիկ ա էդ արտահայտությունը։ Փուչիկ, որը ինչքան հնարավոր ա շուտ պիտի տրաքի: Թող տրաքի, որ հպարտությունը փոխարինվի վախով ու պատասխանատվությամբ։ Թող վերջապես տեղ հասնի թե ուր ես իրակում հայտնվել։ Իրականում, մենք ոչ թե հինգ րոպեից բժիշկ ենք, այլ հավերժ պՌակԾիկանտ։ Տենաս ինչքա՞ն մարդու ականջ “շոյեց” էս հրաշք բառը՝ ՊՌԱԿԾԻԿԱՆՏ։ Մարդ, ում չեն ուզում ձեռք մեկնել՝ կրթել, սովորեցնել։ Չէ, միայն ուզում են սխալները մատնանշել։

Պայքարեք էդ գաղափարի դեմ, դուք պռակծիկանտ չեք, այլ օրդինատոր եք։

Երբ գալիս ես օրդինատուրա, դու արդեն բժիշկ ես։ Հա-հա, անկեղծ եմ ասում։ Դու բժիշկ ես, ով չգիտի իրա պարտականությունները, ով չգիտի ինչ ա իրանից ներկայացնում հիվանդանոցը, հիվանդի պատմություն լրացնել-գրելը (ու նմանատիպ տեխնիկական բաներ) և ամենակարևորը, չգիտի թե իրականում ինքը ով ա պացիենտի համար և ինչ պատասխանատվություն ա կրում իրա առողջության համար։ Բժիշկ, ով գիտի մենակ պաթանատոմիայի {Pardon my French} քոսոտ գրքերը թերթել, գիշերվա հազարին՝ գողացած թեստեր անել, նայել հիվանդի աչքերի մեջ ու չտարբերել իրարից՝ առաջնայինը ու երկրորդայինը։ Մարդ ում պետք ա ձեռք մեկնել ու սովորացնել, բայց դրա փոխարեն, իրան մեկնում են դատարկ անկետա ու ասում՝ գնա անամնեզ հավաքի։ Հիվանդության ախտորոշումը սկսում ա ճիշտ հավաքած անամնեզից։ Էդ գիտենք, էդ մեր քսերոքսների առաջին էջին գրած ա։ Թեման ու դասախոսությունը, գրքանման նյութը միշտ սկսում ա անամնեզից։ Թվում ա, որ դժվար բան չկա, բայց մինչև դու չես մոտենում պացինետի սենյակ, մինչև չես լրացնում դատարկ անկետան, դու չգիտես թե էդ ինչ ա՝ անամնեզ հավաքելը։ Ինչքան սուտ ու ոչ կորեկտ տեղեկություններ են պետք ֆիլտրել այդ անամնեզից։ Դրա մասին գրքերում գրած չի։ Էդ ամենը շուտ իմանայինք, բայց չիմանալով գալիս ենք օրդինատուրա։ Ու մարդ չկա, ով մեզ կսովորեցնի։ Առաջին մի քանի ամիսը ծայրահեղությունից ծայրահեություն ա օրդինատուրան։ Չնայած նրան, որ դու օրդինատոր ես, դու քեզ բժիշկ ես համարում, որտև քեզ տենց են համոզել։ Հավատացել ես։ Հինգ րոպեն անցել ա, չէ՞, միամիտ մարդ: Հիպոկրտաի երդում, ռեկտորի հուզիչ ճառ, ֆլան – ֆստան․․․համոզիչ են։ Քանի դեռ չես խորտակվել անկետաների, էպիկրիզների ու հիասթափության մեջ, դու հոգիդ ես տալիս պացիենտներին։ Քո պացիենտները ամենահետաքրքիրն են, իրանց ասածները ամենակարևորն են: Դու առաջինն ես հավաքել իրանց անամնեզը։ Չես ալարի ու ինքդ կգնաս անալիզների հետևից, հատիկ-հատիկ կլսես իրանց բարեկամների մասին, հեռախոսիդ համարը կտաս ու օրվա բոլոր ժամերին կպատասխանես։ Գիշերվա հազարին կկարդաս թե ինչ ա իրանից ներկայացնում՝ Սուր շնչառական {շնչական} վարակը: Առավոտյան, օբխոդի ժամանակ, կշտապես բաժնի վարիչին ասել, թե ինչ ես լսել, ինչ ես տեսել։ Էդ ընթացքում չես էլ նկատի բուժող բժիշկի հայացքը։ Կանես էս ամենը էնքան՝ մինչև հասկանաս, որ դու բժիշկ չես, դու օրդինատոր ես։ Դու “վարող” բժիշկ ես։

Ոչինչ։ Կսովորես ճիշտ պահին խոսել։ Էն պահին ու էն մարդկանց մոտ, ովքեր քեզ լսում են։

Ու էդ վատ բան չի։ Էդ վիրավորանք չի: Պետք ա չամաչես դրանից: Ես, էս վերջերս եմ սկսել չամաչել: Երբ գնացի Ավստրիա: Էնտեղ, ինձ ոչ մեկ վերևից չէր նայում: Իրանց համար տարբերություն չկար դու օրդինատոր ես թե բժիշկ: Դու կոլեգա ես: Քեզ ձեռք են մեկնում ու քեզ սովորացնում են։

Չպետք ա մեծամտանաս ու համարես, որ դու ամեն ինչ գիտես։ Պետք ա սովորես քիչ խոսալ ու շատ լսել։ Լսել բոլորին, թե մեծերին, թե փոքրերին։ Գտնել էն մարդկանց, ովքեր պատրաստ են քեզ մարդ դարձնել։ Ասել քեզ էն ամենը ինչ չկա գրքերում։ Անգամ նրանք, ովքեր նվաստացնում են քեզ, սովորացնելու ընթացքում։ Անգամ իրանց պետք ա լսես, ամեն ասածը հիշես ու գրես։ Գիտեմ, բժիշկին վայել չի բլոկնոտով ման գալը, դե ինձ տենց են ասել օրդինատուրայիս առաջին օրերին, բայց մեկ ա ման եմ գալիս ու ամեն ինչ գրում։ Որտև հպարտության հարց չի, հիվանդի կյանքի հարց ա։ Կարող ա դու բժիշկ չես դեռ, բայց դու պատասխանատու ես միշտ։ Պատասխանատու ես դիմացինի առողջության համար։

Ծայրահեղություից ծայրահեղություն ա։ Պացինետները, հիմնականում, երբ իմանում են դու օրդի․․․պռակծիկանտ ես, այլ ոչ թե դոկտորը, խառնվում են իրաի։ Կամ իրանք գնահատում են քո ծախսած էներգիան, հոգին, շարունակում են հարգել ու սիրել քեզ, կամ գցում-բռնում են, որ զի վասն դու բժիշկը չես, ապա արժանի չես իրանց ուշադրությանը։ Պետք չի դրանից կոտրվել, նեղվել։ Ինքնագնահատակդ ոնց քցել ես, տենց էլ բարձրացրու վերև։ Եթե դու համարում ես, որ ամեն ինչ գիտես ու անթերի ես, ապա վիրավորվի պացինետից։ Թող ամեն ինչ ու գնա։ Իսկ եթե դու համարում ես, որ լիքը թերություններ ունես ու գիտելիքների պակաս, ապա գլուխդ վեր պահելով՝ լսի թե ինչ են ասում քեզանից ավելի մեծերը։ Սովորի ինչքան կարաս։ Կարդա, եղբայր, ամեն տեղ ու անընդհատ։ Խոսա պացինետներիդ հետ, աշխատի գտնել իրանց բոլոր հարցերի պատասխանները։ Հարգի իրանց, հաճախ ժպտա խոսալուց։ Դուրս արի սպիտակ խալաթով խիստ բժիշկի կերպարից։ Գիտեմ, որ Հայաստանում էդ շատ դժվար ա, տասից մեկը կարող ա չհասկանա, բայց էդ հեչ։

Էս ամենին չմոռանամ հավելել, որ էն ամենը ինչ զգում ես դու, մինչև քեզ զգացել են բոլորը։ Պարզապես մի մասը մոռացել ա, կամ ձևացնում ա, որ մոռացել ա։ Բոլորն էլ նայել են պրոֆեսորի սառած աչքերի մեջ։ Տեսել են դատարկություն ներշնչող հայացքը։

Ես գիտեմ, որ մեծ մասը մեծ ոգևորվածությամբ են գնում օրդինատուրա։ Ու ճիշտ ա անում, կարևորը էդ չանցնի։

Օրդինատորներին, անկախ մասնագիտությունից, ոչ ոք չի սիրում, մաքսիմում մի տարի փոքր օրդինատորը։ Էն էլ դա էլ ա կարճ տևում։ Մինչև մեծանալը։

Կարևորը դու ինքնդ քեզ հարգես։ Ուրիշներին մի նայի։

Ընդհանրապես, բժշկական ոլորտում ջահելներին չեն սիրում՝ լինես բժիշկ, թե բուժքույր։ Դու միշտ ինչ որ բանից հետ ես մնում, չնայած չես հասկանում թե ինչից։ Երևի ժամանակից։ Լիքը կարդալու բան կա, իսկ դու էպիկրիզ ես գրում։

Օրդինատուրայիս ճանապարհին բազմաթիվ անգամ ուզեցել եմ թողել ամեն ինչ։ Արթնանալ ու չգնալ հիվանդանոց։ Ցերեկային ժամին դուրս գալ փողոց ու զբոսնել, մարդկանց ուսումնասիրել, արև զգալ։

Մի անգամ, վերակենդանացման բաժանմունքից երեխա էր տեղափոխվել բաժին հերթապահությանս ժամանակ։ Էդ նշանակում ա, որ հերթապահը պիտի նայի երեխային մինչև առավոտյան բաժնի բժիշկները գան։ Պարզ բան։ Դե ես, լինելով առաջին կուրսի կիսահում դոդոշ, գնացի ու հերթապահ բժիշկին ասեցի։ Հիվանդը տեղափոխվել ա։ Ասեց՝ Էլիզ ջան, դու ինձանից լավ գիտես ինչ ա պետք անել, գնա նայի։ Ես էլ, մեծ ոգևորությամբ, մեծ պատասխանատվությամբ, գնացի, որ մենակով հիվանդին զննեմ։ Նայեցի, բուժումները գրեցի ու մեջքս ուղիղ պահած դուրս եկա։ Ինձ վստահել են, ես ինքնուրույն եմ։ Հաջորդ օրը, նենց էր ստացվել, որ համայցի ժամանակ հասանք էդ երեխուն։ Բաժնի վարիչը նայեց ու ասեց՝ էս ո՞վ ա գրել, մամա ջան Ձեր բալիկին ո՞վ ա նեյլ։ Մաման ժպտաց, գլխով իմ կողմ ցույց տվեց ու ասեց՝ բժիշկը։ Ես էլ էլի հպարտությամբ լցվեցի։ Էդ բաժնի վաչիչը նայեց ինձ, հետո նայեց կողքի բժիշկին ու կրկնելով մամայի ասածը քմծիծաղախառը ձայներ հանեցին։ Ամենավատը, որ ես գետինը մտա։ Չգիտեմ ինչի։ Ինձ թվաց, որ ես աշխարհի ամենավատ բանն եմ արել։ Որ ես ամենավատն եմ։ Ու կողքիս օրդինատորները նայեցին ինձ, շատ վատ հայացքով։ Մեկը անգամ միացավ բժիշկների քմծիծաղին։ Ինչքան ծանր տարա էդ պահը, աստված իմ։

Ինչքան բան ա փոխել իմ կյանքում էդ ակնթարդը։ Ամեն նման դեպքը փոխում էր մեջս ինչ որ մի բան։ Լսում էի, ոնց ա նրեսս փշրվում հոգսիս։ Ինչքան շատ են եղել՝ օրդինատորը ով ա, որ վիրաբույժ կանչի, ավագը մինչև չասի չեմ գա կամ իրանք ով են դառել, որ արժանանան Ձեր բարկությանը կամ մնում էր օրդինատորները բուժքույրներին ասեն թե իրանք ինչ անեն և այլն և այլն։ Մենակ իմ հետ չէ, մեր հետ։ Մեր բոլորիս հետ են եղել։

Շատերս կոտրվել ենք, բայց հավատացեք, մենք ուրիշ ձևի լավ բժիշկներ կլինենք։ Որտև մենք իրար հարգել ենք սովորել, իրար հետ խոսել։ Հպարտանում ենք, որ օրդինատոր ենք։ Իսկ նրանք, ովքեր որոշել են, որ էս անվանումը շատ ցածր ա իրանց համար՝ թող գնանք գրոցի ծոծցը։

Շատ բան եմ սովորել օրդինատուրայիս ճանապարհին։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, իմ ընկերներին, ովքեր տվել են ինձ իրանց սերը, գիտելիքը ու ժամանակը։ Սովորացրել են, սիրել ու հարգել պացինետին։ Չվախենալ հիվանդից, հիվանդի մոտ մարդ լինելուց, հիվանդի դրության մեջ մտնելուց։

Էսքանը։