Դիտել ողջ տարբերակը : Vivaldi բրաուզեր
Rammstein
24.11.2016, 00:34
http://i.imgur.com/6ztILPJ.png
Vivaldi-ն Chromium-ի վրա ստեղծված բազմաֆունկցիոնալ բրաուզեր է` մշակված «Vivaldi Technologies™» ընկերության կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է «Opera Software»-ի համահիմնադիրներ Յոն Ստեֆենսոն ֆոն Թեչների եւ Տացուկի Տոմիտայի կողմից։ Բրաուզերը նախատեսված է այնպիսի օգտվողների համար, ում պետք է ավելի մեծ ֆունկցիոնալություն, ինչպես նաեւ կոչված է բավարարելու հին տարբերակի Opera բրաուզերից օգտվողների պահանջները, ովքեր բարկացած էին Opera-ի Presto շարժիչը Blink-ով փոխարինման համար, ինչից հետո Opera-ի միջից վերացան բազմաթիվ ֆունկցիաներ։
Vivaldi-ի կարգախոսն է՝ բրաուզեր մեր ընկերների համար։
Մի քանի խոսք, թե ինչ հետաքրքիր բաներ կան Vivaldi-ում։
Յուրահատուկ ինտերֆեյս, որը հարմարվում է կայքերի գույներին ու որը հնարավոր է փոփոխել ըստ ճաշակի` ստեղծելով սեփական ոճեր։
Կողային վահանակ (բացվում-փակվում է F4 կոճակով)։ Սա վահանակ է էկրանի ձախ կողմում (հնարավոր է տեղափոխել նաեւ աջ), որի լայնքը հնարավոր է կառավարել։ Մեջը գտնվում են էջանիշերի, ներբեռնումների ու նոթերի վահանակները, բայց այստեղ կարելի է ավելացնել ցանկացած կայք ու այն դիտել ինչպես բջջային հեռախոսի, այնպես էլ համակարգչային տարբերակով։ Օրինակ ես գցել եմ Google Translate, Google Keep, messenger.com, Յութուբ (կարելի է ցանկացած կայքում գտնվելիս կողքից փոքր վիդեո նայել) եւ այլն։ Ամեն վահանակի լայնությունը նույնպես հնարավոր է առանձին փոխել, կոնտեքստ մենյուից նշելով «Սեփական լայնք» կետը։
http://i.imgur.com/Rm7PyCZ.png
Ներդիրների նշում։ Ctrl կամ Shift կոճակները սեղմած հնարավոր է նշել ներդիները ու նրանց հետ կատարել տարբեր գործողություններ՝ խմբավորել, կցաշարել, միանգամից փակել նշվածները եւ այլն։
http://i.imgur.com/YJZPlig.png
Ներդիրների խմբավորում (Tab Stacking)։ Այս ֆունկցիան հին Opera-ում էլ կար, բայց ես բացարձակ չէի սիրում, հեչ հարմար չէր ու անջատել չէր լինում։ Իսկ Vivaldi-ում շատ եմ օգտագործում, անհամեմատ հարմար է ու ցանկության դեպքում հնարավոր է նաեւ անջատել։
Ներդիրների կցաշարում (Tab Tiling)։ Ուղղակի անփոխարինելի ֆունկցիա է էն մարդկանց համար, ում հաճախ պետք է գալիս միաժամանակ աշխատել մեկից ավելի ներդիների հետ։ Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում դիտել միաժամանակ մեկից ավելի էջեր։ Կցաշարման ձեւը հնարավոր է փոխել ուղղաձիգ, հորիզոնական կամ ցանցով տարբերակների միջեւ։
http://i.imgur.com/yKnozNi.png
Մկնիկի ժեստեր: Ժեստերով հնարավոր է կատարել տարբեր գործողություններ՝ մկնիկն, աջ կոճակը սեղմած, որոշակի ձեւերով շարժելու միջոցով։ Օրինակ ես ամենաշատ օգտագործում եմ հետ գնալու, առաջ գնալու ու էջը թարմացնելու ժեստերը։ Ժեստեր կային հին Opera-ում, կան նաեւ նոր Opera-ում, բայց շատ ավելի քիչ, քան հնում։ Vivaldi-ում ժեստերի պակաս չկա, դեռ մի բան էլ հնարավոր է ավելացնել սեփական ժեստերը նախընտրելի հրամանների համար։
http://i.imgur.com/5xvhoXv.png
Արագ հրամաններ։ Vivaldi-ում F2 կոճակը սեղմելով բացվում է հրամանների տող (command line), որի մեջ կարելի է մուտքագրել որեւէ տեքստ։ Այդ տեքստով որոնում կկատարվի էջանիշերի, բաց ներդիրների, պատմության, բրաուզերի որոշակի հրամանների մեջ։
http://i.imgur.com/6yqKNj8.png
Սեսիաներ: Կարելի է բացված ներդիրների ամբողջ ցանկը պահպանել որպես սեսիա, հետո ցանկացած ժամանակ վերստին բացել դրանք առանձին կամ նույն պատուհանում:
Հնարավորությունների մասին ավելի մանրամասն` այստեղ։ (https://vivaldi.com/features/?lang=hy_AM)
Բրաուզերը դեռ չունի սինխրոնացման հնարավորություն, բայց հետագայում ունենալու է։ Նաեւ ունենալու է ներկառուցված Email Client.
Vivaldi-ի մեջ հնարավոր է տեղակայել ընդլայնումներ (extension) անմիջապես Chrome Web Store-ից։
Կարող եք ներբեռնել Vivaldi-ն այստեղից։ (https://vivaldi.com/download/?lang=hy_AM)
Ասեմ նաեւ, որ ինչպես Vivaldi բրաուզերն, այնպես էլ vivaldi.com (https://vivaldi.com/?lang=hy_AM) պաշտոնական կայքը թարգմանված են հայերեն։ Բրաուզերի թարգմանության գործին միացա նաեւ ես, երբ այն մասնակի կիսատ-պռատ թարգմանված էր։ Հիմա արդեն բրաուզերի ու կայքի թարգմանությամբ զբաղվում եմ միայն ես (իհարկե հարցնելով ու լսելով խորհուրդներ մտերիմ մարդկանցից, ակումբցիներից (https://www.akumb.am/showthread.php/67090) ու ֆբ-ի ընկերներից (https://web.facebook.com/RammsteinAM/posts/1321443451200787))։ Էնպես որ եթե կլինեն առաջարկներ կամ դիտողություններ, ուրախությամբ կլսեմ ու կքննարկեմ։
Արդեն մի քանի ամիս կլինի միայն սրանից եմ օգտվում, օգտվելու պատճառը՝ շատ լավ ա օգտագործում ռամը, հիսուն հատ թաբ էլ բացած լինի, ինքը մեկ ա, աշխատում ա թեթև ու չի կախում։
Sent from my Redmi Note 3 using Tapatalk
Rammstein
23.12.2016, 01:11
Vivaldi-ի այսօր թողարկված 1.7 տարբերակի սնափշոթում ավելացել է էջը մասնակի կամ ամբողջական նկարի վերածելու (capture անելու) հնարավորություն։ Մասնակի տարբերակում նկարը սարքվում է ըստ օգտվողի ընտրած ուղղանկյուն հատվածի։ Իսկ ամբողջականի դեպքում նկարի է վերածվում ոչ թե էջի միայն երեւացող մասը, այլ ամբողջը։
Օրինակ՝ Ակումբի գլխավոր էջը մի նկարով. http://i.imgur.com/m2VKSQp.png։
Նկարի բարձրությունը սահմանափակվում է մինչեւ 20,000 պիքսել։ Ֆորմատը կարելի է ընտրել՝ PNG կամ JPEG։ :)
Հ.Գ. «Capture» բառի էս իմաստին լավ հայերեն համարժեք կա՞։ :unsure
Ճանկո՞ւմ
Sent from my P8000 using Tapatalk
Չի թողնում էս win 10-ը, որ install անեմ։ Ասում ա «This app can't run on your PC. To find a version for your PC, check with the software publisher»։ Windows 7+ի համար նախատեսված երկու տարբերակն էլ փորձել եմ Vivaldi 1.6 32bit ու Vivaldi 1.6 64bit
Rammstein
23.12.2016, 05:03

Փորձի քաշել էստեղից (https://drive.google.com/open?id=0B_HB3G5ufAFXcS1sYXVSY180a0E)։ Սա stable՝ 1.6 տարբերակն ա, վերջի գրածս բանը մեջը չկա, եթե 1.7-ն ա պետք, ասա։
Ոնց որ թե հենց հայկական պրովայդերներից (Beeline-ից ու Rostelecom-ից նկատել եմ) իրանց download սերվերի հետ կապի խնդիր կա (արանքում մի տեղ packet loss կա) ու երբեմն download-ը մինչեւ վերջ չի հասնում։
Ռեփորթել եմ իրանց։
Ասենք Օպերան բացում եմ, VPN-ը միացնում եմ, երկու վայրկյանում քաշում ա Vivaldi-ն, բայց առանց դրա դժվար ա քաշվում՝ մենակ Download Master-ով եմ փորձել, արագ քաշում ա։
https://forum.vivaldi.net/uploads/files/1482249017857-v.png
Ճանկո՞ւմ
Եսի՞մ, էն չի մի տեսակ։
Մայքրոսոֆթի առաջարկած «կորզել» տարբերակն էլ ինձ դուր չի գալիս։
Մի ապուշ բագ ունի, որ մինչև հիմա ոչ մի վերսիայում չեն դզել: Տեքստը սելեքթ անելուց քրեշ ա լինում բրաուզերը: Արդեն մտածում եմ անցնեմ մի ուրիշ բրաուզերի որպես հիմնական:
Rammstein
23.12.2016, 12:37
Մի ապուշ բագ ունի, որ մինչև հիմա ոչ մի վերսիայում չեն դզել: Տեքստը սելեքթ անելուց քրեշ ա լինում բրաուզերը: Արդեն մտածում եմ անցնեմ մի ուրիշ բրաուզերի որպես հիմնական:
Ոչ մի անգամ չի եղել իմ մոտ նման բան։ Հնարավոր ա քո յուզեր ֆայլերում մի սխալ գոյացած ու մնացած լինի։
Դա հասկանալու համար վերեւի գրառմանս հղումով նորից քաշի Vivaldi-ի սեթափը, բաց, սեղմի Advanced, Installation type-ը նշի Install standalone, տակը նշի, (եթե Windows ա) օրինակ՝ C:\Users\{Քո յուզերնեյմը}\Desktop\Vivaldi, թող դրա մեջ ինստալ անի։ Հետո, որ վերջացնի, բաց դեսկթոփիդ վրայի էդ պանակը, մտի Application, բաց vivaldi.exe-ն ու համեմատի հիմնական ինստալված տարբերակի հետ։
Երկու տարբերակն էլ կարան միաժամանակ աշխատեն։
Ներսես_AM
23.12.2016, 13:33
Էդ screenshotն ա չէ՞ նույն։ Դրան մի տեղ հանդիպել եմ որ ասեն «էկրանահան» :))
Rammstein
23.12.2016, 14:02
Էդ screenshotն ա չէ՞ նույն։ Դրան մի տեղ հանդիպել եմ որ ասեն «էկրանահան» :))
Դե էս դեպքում էջի սքրինշոթն ա, կարելի ա ասել։
Ըստ Մայքրոսոֆթի screenshot-ը Էկրանի հանույթ ա։ Այսինքն սա էլ էդ տրամաբանությամբ պիտի լինի էջի հանույթ։ :))
Ոնց որ թե հենց հայկական պրովայդերներից (Beeline-ից ու Rostelecom-ից նկատել եմ) իրանց download սերվերի հետ կապի խնդիր կա (արանքում մի տեղ packet loss կա) ու երբեմն download-ը մինչեւ վերջ չի հասնում։
Ի դեպ, Internet Explorer-ով, Edge-ով ու հին Opera-ով նորմալ, ստաբիլ քաշում ա, ի տարբերություն Քրոմի, Օպերայի, Վիվալդիի ու Ֆայրֆոքսի։ :think
Ոչ մի անգամ չի եղել իմ մոտ նման բան։ Հնարավոր ա քո յուզեր ֆայլերում մի սխալ գոյացած ու մնացած լինի։
Դա հասկանալու համար վերեւի գրառմանս հղումով նորից քաշի Vivaldi-ի սեթափը, բաց, սեղմի Advanced, Installation type-ը նշի Install standalone, տակը նշի, (եթե Windows ա) օրինակ՝ C:\Users\{Քո յուզերնեյմը}\Desktop\Vivaldi, թող դրա մեջ ինստալ անի։ Հետո, որ վերջացնի, բաց դեսկթոփիդ վրայի էդ պանակը, մտի Application, բաց vivaldi.exe-ն ու համեմատի հիմնական ինստալված տարբերակի հետ։
Երկու տարբերակն էլ կարան միաժամանակ աշխատեն։
չէ, ապ, 4 տարբեր կոմպերի վրա օգտագործում եմ, մի յուզերի համար էլ, բոլորի համար էլ ինստալ արած ձևերով, ու բոլորի մեջ խնդիրը կա:
Ներսես_AM
23.12.2016, 15:30
Դե էս դեպքում էջի սքրինշոթն ա, կարելի ա ասել։
Ըստ Մայքրոսոֆթի screenshot-ը Էկրանի հանույթ ա։ Այսինքն սա էլ էդ տրամաբանությամբ պիտի լինի էջի հանույթ։ :))
Էկրանի հանույթը մի տեսակ անկապ ա ։Ճ Էկրանահանը ավելի լավ ա հնչում իմ համար։ Պտուտակահան, խցանահան ․․․
Rammstein
23.12.2016, 15:46
չէ, ապ, 4 տարբեր կոմպերի վրա օգտագործում եմ, մի յուզերի համար էլ, բոլորի համար էլ ինստալ արած ձևերով, ու բոլորի մեջ խնդիրը կա:
Շատ տարօրինակ ա, քանի որ ես էլ 3 տարբեր կոմպերի վրա եմ օգտագործել (հիմա՝ 2) ու որեւէ մեկի վրա ոչ մի նման խնդիր չի եղել։
Իսկ իմ հիմնական կոմպի վրա ես ունեմ 4 հատ Vivaldi, մեկը՝ հիմնական stable հայերենով, մի հատ standalone stable անգլերեն, երկու հատ էլ snapshot, մեկը հայերեն, մյուսը անգլերեն։ Ոչ մեկի վրա տենց խնդիր չկա։
Եթե ճիշտ հասկացա՝ ցանկացած էջում ցանկացած տեքստ նշելուց փակվում ա՞ բրաուզերը։ Եթե չէ, կարա՞ս նկարագրես՝ ոնց reproduce անեմ էդ բագը։
Էկրանի հանույթը մի տեսակ անկապ ա ։Ճ Էկրանահանը ավելի լավ ա հնչում իմ համար։ Պտուտակահան, խցանահան ․․․
Հենց էդ ա, էկրանահանը ոնց որ ինչ-որ գործիքի անուն լինի։ Իսկ capture ասում են համ պրոցեսին համ էլ ստացված նկարներին։ Ոչ նրան, ոչ նրան գործիքի անուն դնելը չի սազում ըստ իս։
Չգիտեմ ինչի «արտապատկեր» տարբերակի վրա եմ մտածում :think
Rammstein
23.12.2016, 18:55
Չգիտեմ ինչի «արտապատկեր» տարբերակի վրա եմ մտածում :think
Բավական ընդունելի տարբերակ ա։ Ավելի կոնկրետ, երեւի սենց՝
Capture (Page) - (Էջն) արտապատկերել կամ (էջի) արտապատկերում։
Rammstein
09.02.2017, 02:26
Արդեն հասանելի է Vivaldi-ի 1.7 վերջնական տարբերակը, որն ունի մի շարք նորամուծություններ ու թերությունների շտկումներ։
Ամենանշանակալի նորություններն ըստ իս սրանք են.
1. Էջի արտապատկերման հնարավորություն, որը թույլ է տալիս պահպանել կամ մտապահել (copy to clipboard) բեռնված ամբողջական էջի կամ էջի մի հատվածի (ներառյալ ինտերֆեյսի տարրերը) նկարը։ Առկա է համապատասխան կոճակ կարգավիճակի տողի (status bar) վրա ֆոտոապարատի տեսքով, ինչպես նաեւ կա «Մենյու > Գործիքներ > Արտապատկերել > …» տարբերակը։
2. Հնարավոր է սահմանել կարճ ստեղներ ներդիրները (ակտիվ ներդիրը, մյուս ներդիրները, բոլոր ներդիրները) խլացնելու/նորից լսելի դարձնելու համար։
3. Ավելացվել է ծանուցում ներբեռնումների ավարտի մասին։
Արագությունն էլ լավ դզել են։ Ակումբի հետ կապված խնդիր կա, վաղը կգրեմ։
Sent from my P8000 using Tapatalk
Rammstein
09.02.2017, 03:13
Արագությունն էլ լավ դզել են։ Ակումբի հետ կապված խնդիր կա, վաղը կգրեմ։
Sent from my P8000 using Tapatalk
Ես մի հատ խնդիր եմ տեսել էսքան ժամանակ (նաեւ) ակումբի հետ կապված ու ռեփորթ եմ արել իրանց։ Խնդիրն էն էր, որ ակումբի էդիթորում որոշ գործողություններից հետո սկսում են կարճ ստեղներ աշխատել, որոնք չպետք ա աշխատեն, ասենք՝ տեքստի գույն փոխելուց հետո եթե Backspace անեի, որ տեքստ ջնջեմ, կաշխատեր հետ գնալու հրամանը։ Դրա համար Backspace-ը ու մյուս մի կոճականի կարճ ստեղները էն գլխից ջնջել եմ ցանկից, սենց թե նենց չէի օգտագործում նախատեսված նշանակությամբ։ Դրանցից մեկան պլյուսն ու մինուսն եմ թողել խոշորացման փոփոխման համար, որոնք տենց ժամանակ էլի աշխատում են, բայց առանձնապես չեն խանգարում։

Իմ մոտ ուրիշ, ավելի անհասկանալի խնդիր ա։ Որ ինչ որ մեկի գրառումը մեջբերում եմ, որ պատասխանեմ, ու տակից Enter եմ անում ու սկսում եմ գրել, պռաբելները չի ընդունում, տեսքի գոնե մի տառից հետո պտի Enter անեմ, որ սկսի նորմալ գրել։ Օրինակ, սա սենց տեսք էր ստանում։
Իմմոտ
Իմ մոտ ուրիշ, ավելի ....
Նոր նկատեցի, որ Enter-ից հետո նույնիսկ առաջին տողում նորմալ սկսում ա գրել։ Էնքան որ մի տառից հետո Enter անեմ, հետո հետ գամ նախորդ տողին։
Իմ մոտ բացի էդ մի կոճականիներից ներվայնացնում էր Ctrl+B-ն, որ բոլդ անելու հետ Bookmarks էր բացում։ Դա միջից անջատեցի։

Ես նույն խնդիրը Chrome-ում ունեմ:
Rammstein
09.02.2017, 11:43

Իրոք շատ տարօրինակ բան ես ասում։ Դա մենակ մեջբերելո՞ւց ա լինում, թե՞ նաեւ ուղղակի արագ պատասխանելուց։
Կարա՞ս փորձես մի հատ Standalone ինստալ անես մի տեղ, դրանով նույնը փորձես։
Ես իմ մոտ սաղ բրաուզերներով փորձեցի (էդ թվում Vivaldi-ի 4 ինստալներից 3-ով), ոչ մեկով նման խնդիր չկար։
Ctrl + B-ն էլ եմ հանել ես, հա։ Դրա մասին Վիվալդիի ֆորումում էլ էի գրել ու մեկը ինձ փորձում էր համոզել, որ բեքսփեյսի պահը նորմալ չի, բայց էդ նորմալ ա ու սայտի կարճ ստեղնը չպիտի բրաուզերինն անջատի։ Ես էլ բացատրում էի, որ տենց չի, եթե JS-ը հնարավորություն ա տալիս էջի մեջ կարճ ստեղն սահմանելու, ապա բրաուզերը պարտավոր ա դա ի կատար ածել կամ առնվազն պիտի ընտրելու հնարավորություն լինի` սայտերի կարճ ստեղները կա՛մ մենակ իրանք աշխատեն, կա՛մ եթե նույն կոմբինացիայով բրաուզերում բան ա դրած, բրաուզերը սայտինին կլանի, մենակ իրանն աշխատացնի։ Իսկ հիմա երկուսն իրար հետ են աշխատում։
Մի հատ բագ ռեփորթ արել էի single key shortcut-ների պահով, բայց աչքիս արժի մի հատ էլ անել էս պահով, թող մտածեն դեվելոփերները, որտեւ սա ավելի կարեւոր խնդիր ա, իմ կարծիքով, քան որեւէ նոր ֆունկցիա ավելացնելը։
Ես նույն խնդիրը Chrome-ում ունեմ:
Հայկ, եթե ունես Vivaldi ինստալ ու ափդեյթ արված, դրանով էլ կփորձե՞ս։
Ես չեմ հոգնի առավոտից իրիկուն կրկնել, որ քրոմիումը ախկոյա ։)
Ռամշ, պարզապես «պատասխալել» կամ «Կատարել» գրառում անելուց նորմալ ա, մենակ մեջբերելուց ա տենց խնդիր տալիս։
Օպերա Նեոն-ում նորմալ էր ոնց որ թե։
Հայկ, եթե ունես Vivaldi ինստալ ու ափդեյթ արված, դրանով էլ կփորձե՞ս։
Քաշեցի, ինստալ արեցի, կրկնվեց: Vivaldi 1.7.735.46, OSX El Capitan 10.11.6:
Ի դեպ՝ Shift+Cmd+V (paste առանց տեքստի նախնական ձևավորումը պահելու) չունի: Էդ ինձ համար շատ վատ ա: Սենց թե նենց՝ մնում եմ Chrome-ով, Աթեիստը ինչ ուզում ա ասի :)):
Rammstein
09.02.2017, 12:05
Ես չեմ հոգնի առավոտից իրիկուն կրկնել, որ քրոմիումը ախկոյա ։)
Բան չեմ ասում։ Ուղղակի խնդիրն էն ա, որ ինքն ա թելադրողը լիքը բանում ու չեմ կարում պատկերացնեմ, որ հիմա մեկը նոր դվիժոկ կարա ստեղծի ու դա չարժանանա Presto-ի ճակատագրին։
Presto-ն ինչքան լավ, թեթեւ դվիժոկ էր։ Բայց դրա հետ մեկտեղ ես որպես յուզեր զգում էի, որ գնալով էլ չի ձգում, չեն հասցնում ընդհաանուր զարգացման հետ գնան։ Ու էդ, վստահ եմ, էն դեպքում, երբ Opera-ի թիմը Vivaldi-ի՝ բառացիորեն մի քանի հոգանոց թիմից (https://vivaldi.com/team/) հաստատ շատ ավելի մեծ էր։
Ներսես_AM
09.02.2017, 12:05
Քաշեցի, ինստալ արեցի, կրկնվեց: Vivaldi 1.7.735.46, OSX El Capitan 10.11.6:
Ի դեպ՝ Shift+Cmd+V (paste առանց տեքստի նախնական ձևավորումը պահելու) չունի: Էդ ինձ համար շատ վատ ա: Սենց թե նենց՝ մնում եմ Chrome-ով, Աթեիստը ինչ ուզում ա ասի :)):
Էդ խնդիրը wisiwig ռեժիմից ա։ Հավանաբար ֆորումի համակարգի պապենական լինելուց ա։ Եթե անջատեք ու թողնեք քյարթու տեքստային ռեժիմով Էդ խնդիրը չի լինի։
Rammstein
09.02.2017, 12:27
Էդ խնդիրը wisiwig ռեժիմից ա։ Հավանաբար ֆորումի համակարգի պապենական լինելուց ա։ Եթե անջատեք ու թողնեք քյարթու տեքստային ռեժիմով Էդ խնդիրը չի լինի։
Հա, էլի, իրոք։ Մտքովս չէր անցել տենց էլ փորձեմ։ Տանել չեմ կարում էդ WYSIWYG-ը, միշտ սովորական խմբագրիչ եմ օգտագործում։
Բայց զարմանալի ա, որ Աթեիստը Vivaldi-ում նկատեց։ Ես նոր Քրոմով ու Օպերայով փորձեցի, երկուսով էլ տենց էր։ Իսկ սովորական խնբագրիչով համ էդ խնդիրը չկա, համ էլ մեջբերելուց կուրսորը ճիշտ տեղում ա գալիս՝ մեջբերումից հետո ոչ թե առաջ։
Էդ խնդիրը wisiwig ռեժիմից ա։ Հավանաբար ֆորումի համակարգի պապենական լինելուց ա։ Եթե անջատեք ու թողնեք քյարթու տեքստային ռեժիմով Էդ խնդիրը չի լինի։
Մի տեսակ չեմ ուզում, է: Բայց հա, էլի լուծում ա:
Հա, էլի, իրոք։ Մտքովս չէր անցել տենց էլ փորձեմ։ Տանել չեմ կարում էդ WYSIWYG-ը, միշտ սովորական խմբագրիչ եմ օգտագործում։
Բայց զարմանալի ա, որ Աթեիստը Vivaldi-ում նկատեց։ Ես նոր Քրոմով ու Օպերայով փորձեցի, երկուսով էլ տենց էր։ Իսկ սովորական խնբագրիչով համ էդ խնդիրը չկա, համ էլ մեջբերելուց կուրսորը ճիշտ տեղում ա գալիս՝ մեջբերումից հետո ոչ թե առաջ։
Դե քրոմով չէի էլ ստուգելու, իսկ հիմնական բռաուզերս էլ վիվալդին ա ։)
Wysiwyg-ը չեմ անջատի, ինձ տենց հարմար ա։
Ավելի լավ ա մի հատ ավելորդ էնթր անեմ։
Sent from my P8000 using Tapatalk
Rammstein
29.03.2017, 14:02
Այսօր թողարկվել է Vivaldi 1.8 վերջնական տարբերակը։
Ներբեռնման էջ (Պաշտոնական) (https://vivaldi.com/download/?lang=hy_AM)
Windows տարբերակի ներբեռնման հղում (Google Drive) (https://drive.google.com/file/d/0B_HB3G5ufAFXeS0tU1phdUVwWFU/view?usp=sharing)
Mac տարբերակի ներբեռնման հղում (Google Drive) (https://drive.google.com/file/d/0B_HB3G5ufAFXeDJaQXJ0N1FkUjg/view?usp=sharing)
Բացի թերությունների շտկումներից բնականաբար կան մի շարք նոր հնարավորություններ։ Դրանցից մի քանիսը.
Նոր բազմաֆունկցիոնալ Պատմության էջ։ Մանրամասները տե՛ս վիդեոյում (հուշում. կան նաեւ հայերեն ենթագրեր)։
Պատմության վահանակ։
Ներդիրների ավտոմատ խլացման հնարավորություն (հնարավոր է ըրտել, որ հնչեն միայն ակտիվ ներդիրի ձայները կամ որ ակտիվ ներդիրինը գերադասելի լինեն)։
Այժմ հղումների վրա մկնիկի կոճակը սեղմած պահած հորիզոնական ուղղությամբ սլաքը շարժելով ոչ թե հղումը կքաշվի (drag կլինի), այլ կնշվի տեքստը։
Էջում որեւէ տեքստ նշելով եւ էջում գտնելու կարճ ստեղնը սեղմելով (Windows-ում՝ Ctrl+F) միանգամից կսկսվի նշված տեքստով որոնում։
Նկարի կոնտեքստային մենյուում ավելացվել է նկարով որոնման հնարավորություն։ Սա Քրոմիումի ստանդարտ հնարավորությունն է, բայց ոնց որ թե էս (https://chrome.google.com/webstore/detail/search-by-image-by-google/dajedkncpodkggklbegccjpmnglmnflm?utm_source=chrome-app-launcher-info-dialog) ընդլայնումը ավելի լավն է, քանի որ PNG-ների թափանցիկ ֆոնը Քրոմիումի ստանդարտ ֆունկցիայով դառնում է սեւ, իսկ էս ընդլայնումով՝ սպիտակ ու ավելի արդյունավետ է որոնվում։
1.8 տարբերակում փոփոխությունների մասին ավելի մանրամասն… (https://vivaldi.com/blog/vivaldi-makes-history/?hl=en-us&version=1.8.770.50) (անգլերեն)
https://www.youtube.com/watch?v=iLrvoBMa8PM&feature=youtu.be
Ասեմ նաեւ, որ արդեն հայերեն են թարգմանված Քրոմիումային 562 տողեր (օրինակ՝ էջի կոնտեքստային մենյուներ, ընդլայնումների էջ եւ այլն), բայց ցավոք մշակողների ժամանակը չհերիքեց այս տարբերակում անդրադառնալ Քրոմիումի կողմից ընդհանրապես չաջակցվող լեզուներին, որոնցից մեկն էլ հայերենն է։ Հուսով եմ մյուս տարբերակում այս տողերն արդեն ներառված կլինեն բրաուզերի թարգմանության մեջ։
Rammstein
29.03.2017, 17:32
Ի դեպ՝ Shift+Cmd+V (paste առանց տեքստի նախնական ձևավորումը պահելու) չունի: Էդ ինձ համար շատ վատ ա: Սենց թե նենց՝ մնում եմ Chrome-ով, Աթեիստը ինչ ուզում ա ասի :)):
Նոր փորձեցի OS X-ով VirtualBox-ում։ Հաստատում եմ։ Ռեփորթեցի իրենց։
Հետաքրքիր ա, որ Windows-ում Ctrl+Shift+V-ն նորմալ աշխատում ա որպես «Paste as plain text»։
Հ.Գ. Էս Mac OS-ում խիարը… է՜հ, մկնիկի սքրոլը թարս ա աճում։ :))
Ես դեռ խառը մոզիլայաքրոմի հույսին եմ, վիվալդին ու քրոմը ուբունտուով թռթռում էին :դ չգիտեմ ոնց բացատրեմ ինչ էին անում, էն որ խաղերի մեջ լագ ա լինում, տենց, մոզիլան նորմալ էր, կարծեմ օպերան էլ էր թռվռում
Rhayader
30.03.2017, 19:04
Երկու խնդիր կա ինձ մոտ Վիվալդիի հետ կապված՝ վերջին երեք վերսիաներում մեկ-մեկ կորում ա կուրսորը (չի երևում որտեղ եմ տեքստ գրում), ու զուգահեռ address bar-ում երբ հասցեի մի մասը թաքցնում ա, վրան սեղմելուց թաքցրած մասը ցույց չի տալիս:
Երկրորդը՝ Alt սեղմելուց վերևի մենյուն միշտ բացում ա, ինձ նման հաճախ Alt+Shift սեղմողների համար էդ խնդիր ա:
Rammstein
31.03.2017, 01:16
Ես դեռ խառը մոզիլայաքրոմի հույսին եմ, վիվալդին ու քրոմը ուբունտուով թռթռում էին :դ չգիտեմ ոնց բացատրեմ ինչ էին անում, էն որ խաղերի մեջ լագ ա լինում, տենց, մոզիլան նորմալ էր, կարծեմ օպերան էլ էր թռվռում
Իմ մոտ VirtualBox-ում OS X El Capitan-ի վրա էին Vivaldi-ն ու Chrome-ը թրթռում։ Բայց կարծում եմ՝ VirtualBox-ում լինելու հետ ա կապված։
Երկու խնդիր կա ինձ մոտ Վիվալդիի հետ կապված՝ վերջին երեք վերսիաներում մեկ-մեկ կորում ա կուրսորը (չի երևում որտեղ եմ տեքստ գրում), ու զուգահեռ address bar-ում երբ հասցեի մի մասը թաքցնում ա, վրան սեղմելուց թաքցրած մասը ցույց չի տալիս:
Երկրորդը՝ Alt սեղմելուց վերևի մենյուն միշտ բացում ա, ինձ նման հաճախ Alt+Shift սեղմողների համար էդ խնդիր ա:
Ի՞նչ ՕՀ ա մոտդ։ Vivaldi-ն թարմացվա՞ծ ա վերջին 1.8.770.50 տարբերակին։
Կուրսորի էդ խնդիրը աղոտ հիշում եմ, որ մի քանի անգամ իմ մոտ էլ եղած լինի։ Բայց վաղուց չի եղել։ Սենց (https://forum.vivaldi.net/topic/9269/cursor-not-visible-in-text-fields) թեմա էլ կա Vivaldi-ի ֆորումում, բայց ահագին հին ա ու գրել էին, որ ուղղված ա բագը։ :think
Հասցեի տողն իմ մոտ դրած ա, որ միշտ ամբողջական հասցեն ցույց տա։ Բայց նոր փորձեցի մյուս տարբերակով, քանի անգամ ֆոկուսացրեցի, ցույց տվեց ամբողջականը (բայց www-ից ա սկսում, պրոտոկոլը ցույց չի տալիս… տանել չեմ կարում բրաուզերների էդ ֆունկցիան, որ URL-ը կիսատ են ցույց տալիս, միշտ նշում եմ, որ լրիվ ցույց տա)։
Alt-ի մասով էլ կասեմ, որ էլի իմ մոտ նորմալ ա։ Ես իմ Windows-ում դրել եմ, որ լեզուն փոխեմ Ctrl + 1, 2, 3 կոճակներով (մեկ էլ ստանդարտ Windows Key + Space-ով եմ կարում փոխեմ), իսկ Alt + Shift-ն անջատել եմ, բայց այնուամենայնիվ Alt-ը պահած եթե Shift եմ անում, մենյուն չի բացվում։
Մի հատ, եթե Windows ես օգտագործում, ամեն դեպքում փորձի քաշել սեթափը, Standalone, առանց ռեգիստրացիայի ինստալ անել (ասենք դեսկթոփիդ) ու փորձել՝ արդյոք բոլոր նշածդ խնդիրները կրկնվում են։
Здрасьте приехали... սա ինչ բան է ((
http://s6.uploads.ru/t/dJSYQ.jpg (http://uploads.ru/dJSYQ.jpg)
Rammstein
31.03.2017, 14:21
Здрасьте приехали... սա ինչ բան է ((
http://s6.uploads.ru/t/dJSYQ.jpg (http://uploads.ru/dJSYQ.jpg)
Դատելով էռոռի կարմիր նշանի ոճից՝ Ձեր օպերացիոն համակարգը Windows XP է, որի համար Vivaldi-ն (ինչպես նաեւ Chrome-ը, Opera-ն) այլեւս չեն թարմացվում։ XP-ի ու Vista-ի համար վերջին տարբերակը Vivaldi 1.0.435.46 (https://downloads.vivaldi.com/stable/Vivaldi.1.0.435.46.exe)-ն է։
Իսկ վերջին ու թարմացվող տարբերակը կարող եք օգտագործել Windows 7 ու ավելի բարձր օպերացիոն համակարգի համար։

Համաձայն եմ: Բայց աշխատավայրում համաձայն չեն լինի օպերացիոն համակարգը փոխելուն` հանուն բարեհունչ անվանվամբ բրաուզերի :)
Rammstein
31.03.2017, 16:08
Համաձայն եմ: Բայց աշխատավայրում համաձայն չեն լինի օպերացիոն համակարգը փոխելուն` հանուն բարեհունչ անվանվամբ բրաուզերի :)
Տարբերություն չկա՝ օգտագործեք Vivaldi, Opera թե Chrome, խնդիրն այն էլ, որ այս երեք բրաուզերն էլ Chromium հիմքով են, իսկ վերջինս եթե չեմ սխալվում 50-րդ տարբերակից հետո այլեւս Windows XP-ի աջակցում չունի։ Դրա համար ինչպես որ Vivaldi-ն Ձեր մոտ կլինի միայն շատ հին տարբերակ տեղակայել, նույնկերպ էլ Ձեր ունեցած Chrome-ն է հին ու չթարմացվող տարբերակ։ Կարող եք նայել, թե որ տարբերակն է Ձեր մոտ ու տեսնել, որ վերջին՝ 57.0.2987.133 տարբերակից անհամեմատ հին է։ :)
Ու սա միայն նշված ծրագիրերին չի վերաբերում։ Քիչ-քիչ բոլոր ծրագրերն էլ կդադարեն Windows XP-ի աջակցումը։ Էնպես որ եթե չկա լիցենզիայի խնդիր ու համակարգչի պարամետրերը թույլ են տալիս, միանշանակ արժի, որ Windows 7 կամ 10 դրվի։
Rhayader
01.04.2017, 16:18
Իմ մոտ VirtualBox-ում OS X El Capitan-ի վրա էին Vivaldi-ն ու Chrome-ը թրթռում։ Բայց կարծում եմ՝ VirtualBox-ում լինելու հետ ա կապված։
Ի՞նչ ՕՀ ա մոտդ։ Vivaldi-ն թարմացվա՞ծ ա վերջին 1.8.770.50 տարբերակին։
Կուրսորի էդ խնդիրը աղոտ հիշում եմ, որ մի քանի անգամ իմ մոտ էլ եղած լինի։ Բայց վաղուց չի եղել։ Սենց (https://forum.vivaldi.net/topic/9269/cursor-not-visible-in-text-fields) թեմա էլ կա Vivaldi-ի ֆորումում, բայց ահագին հին ա ու գրել էին, որ ուղղված ա բագը։ :think
Հասցեի տողն իմ մոտ դրած ա, որ միշտ ամբողջական հասցեն ցույց տա։ Բայց նոր փորձեցի մյուս տարբերակով, քանի անգամ ֆոկուսացրեցի, ցույց տվեց ամբողջականը (բայց www-ից ա սկսում, պրոտոկոլը ցույց չի տալիս… տանել չեմ կարում բրաուզերների էդ ֆունկցիան, որ URL-ը կիսատ են ցույց տալիս, միշտ նշում եմ, որ լրիվ ցույց տա)։
Alt-ի մասով էլ կասեմ, որ էլի իմ մոտ նորմալ ա։ Ես իմ Windows-ում դրել եմ, որ լեզուն փոխեմ Ctrl + 1, 2, 3 կոճակներով (մեկ էլ ստանդարտ Windows Key + Space-ով եմ կարում փոխեմ), իսկ Alt + Shift-ն անջատել եմ, բայց այնուամենայնիվ Alt-ը պահած եթե Shift եմ անում, մենյուն չի բացվում։
Մի հատ, եթե Windows ես օգտագործում, ամեն դեպքում փորձի քաշել սեթափը, Standalone, առանց ռեգիստրացիայի ինստալ անել (ասենք դեսկթոփիդ) ու փորձել՝ արդյոք բոլոր նշածդ խնդիրները կրկնվում են։
Windows 10, վերջին տարբերակը Vivaldi-ի: Երբ արագ ես ստեղնաշարից օգտվում, Alt-ը խնդիր ա դառնում, ու ինչ-որ բրոուզերի խաթր չեմ պատրաստվում 1997-ից օգտագործած Alt+Shift-ը փոխել:
Կուրսորի ու լրիվ հասցե ցույց չտալու սխալը 1.7-ում հաստատ կար, բայց ոչ ամեն անգամ: 1.8-ի դեպքում չգիտեմ, կլինի դեռ, թե չէ: Բայց էդ երկուսը միաժամանակ էին լինում:
Rammstein
01.04.2017, 18:14
Windows 10, վերջին տարբերակը Vivaldi-ի: Երբ արագ ես ստեղնաշարից օգտվում, Alt-ը խնդիր ա դառնում, ու ինչ-որ բրոուզերի խաթր չեմ պատրաստվում 1997-ից օգտագործած Alt+Shift-ը փոխել:
Ոչ մեկ չի էլ առաջարկում փոխել Alt+Shift-ը։ Միայն ասում եմ, որ ինձ դա շատ վաղուցվանից՝ ինչ դադարել եմ KDWin օգտագործել, էլ հարմար չի։
Ասածդ կարողացա իմ մոտ վերարտադրել միայն մի ձեւով՝ երբ Shift-ը պահած Alt կոճակը սեղմում ու թողնում եմ։ Գուցե քո մոտ արագ աշխատելուց հենց էդպես էլ լինում ա։
Ինչեւէ, հիմա ռեփորթ կանեմ դա որպես բագ։
Rhayader
03.04.2017, 21:15
Հա, ու կուրսորի անհետանալը հենց հիմա տեղի ունի, վերջին տարբերակում: Ու, ոնց ասում էի, սկսում ա հասցեն ցույց չտալ սեղմելուց:
Rammstein
17.06.2017, 19:02
Vivaldi 1.10 տարբերակում ավելացվել են երկար սպասված մի քանի նոր հնարավորություն։
Մշակողի գործիքները (Developer Tools)-ը արդեն հնարավոր է օգտագործել նաեւ բրաուզերի պատուհանին կցված։
Արդեն հնարավոր է ընտրել սեփական մանրապատկերներ Արագ կանչի տարրերի համար, ավտոմատ՝ կայքից գեներացված նկարների փոխարեն, ու ստանալ, օրինակ, այսպիսի տեսք։
http://i.imgur.com/DwJogIH.png
Ակումբի համար էլ մանրապատկեր սարքեցի։ :)
http://i.imgur.com/U8NVjbQ.png
Իսկ իմ ունեցած բոլոր մանրապատկերները ներբեռնեք այս հղումով (մեծ մասը ես եմ հարմարեցրել, մի քանի հատն էլ վերցրել եմ Vivaldi-ի ստանդարտ մանրապատկերների պանակից).
https://drive.google.com/file/d/0B_HB3G5ufAFXdXFVdHRGVkt4Mnc/view?usp=sharing
Rammstein
21.06.2017, 17:49
Vivaldi-ի ֆորումում տեղադրածովս (https://forum.vivaldi.net/topic/15463/better-messenger-com-for-vivaldi-web-panel-css-improvements) կիսվեմ նաեւ ակումբի Vivaldi օգտագործողների հետ։
Ինչպես օգտագործել messenger.com-ը որպես Vivaldi-ի Վեբ վահանակ։
Messenger.com-ի մինիմալ լայնքը շատ մեծ է Vivaldi-ի վահանակում նորմալ տեղավորվելու համար, բայց միաժամանակ շատ ավելի հարմար է, քան վահանակում m.facebook.com օգտագործելը։ Դրա համար անում ենք հետեւյալը.
Ավելացնում ենք նոր Վեբ վահանակ https://www.messenger.com/ հասցեով։
Աջով կտտացնում ենք վրան ու ընտրում «Համակարգչային տարբերակ» կետը։
Բրաուզերում ավելացնում ենք Stylish (https://chrome.google.com/webstore/detail/stylish-custom-themes-for/fjnbnpbmkenffdnngjfgmeleoegfcffe?utm_source=chrome-app-launcher-info-dialog)ընդլայնումը։
Բացում ենք ընդլայնումների էջը (Windows-ում՝ Ctrl+Shift+E) ու Stylish-ի տակ սեղմում Ընտրանքներ (Options)։
Սեղմում ենք ձախ կողմի «Write new style» կոճակը։
Պատճենում ենք հետեւյալ կոդը այնտեղի տեքստային դաշտ.
@media screen and (max-width: 450px) {
._z4_ {
overflow: hidden;
}
._4u-c {
transition: height 0.3s ease;
}
._4sp8 {
min-width: 350px !important;
}
._1z8r {
padding: 4px 0 !important;
float: right !important;
clear: right !important;
}
._1z8q {
display: block !important;
font-size: 30px !important;
float: left;
padding: 7px 5px;
}
._4owc ._53ij {
width: 40px !important;
height: 290px !important;
}
._2u_d {
transform: translate(5%, -50%) !important;
max-width: 40px;
}
._nd_ ._2u_d {
transform: translate(-105%, -50%) !important;
max-width: 40px;
}
._59s7 {
width: 360px !important;
}
._3-8x {
margin-top: 0px !important;
}
._39bj {
display: inline-flex !important;
}
._2swd._kmc {
margin-bottom: -9px;
}
._5irm {
display: block;
flex-direction: row;
margin: 0 8px 0 12px;
position: relative;
}
._kmc {
overflow-x: hidden;
overflow-y: auto;
margin-right: -8px;
padding: 9px 9px 9px 0 !important;
}
._4_j5 {
max-width: 250px;
position: fixed;
background-color: white;
z-index: 300;
opacity: 0.91;
}
._40fu {
transform: rotate(270deg) translate(2%, -131%) !important;
}
._nd_ ._2u_d {
transform: translate(-100%, -110%) !important;
}
._2u_d {
flex-direction: row-reverse;
transform: translate(-100%, 0) !important;
}
._5zvq {
transform: rotate(90deg);
}
._2rvp {
transform: rotate(90deg);
}
._2u_d :nth-child(2) {
margin: 0 0px !important;
}
._2t5t {
transform: rotate(90deg);
}
._55q {
max-width: 82%;
}
}
/* Delete the code below if you don't want small user icons.*/
@media screen and (max-width: 450px) {
._4u-c {
overflow:hidden;
}
._1enh {
flex-basis: 55px;
min-width: 50px;
max-width: 77px;
}
div .uiScrollableAreaContent>div[role="navigation"]{
transform: scale(0.75) translateX(-24%) translateY(-16.7%) !important;
width: 77px;
}
._2oc8 {
transform: scale(0.7);
}
}
Տեքստային դաշտի տակ սեղում ենք «Specify»։
Բացվող մենյուում ընտրում ենք «URLs on the domain» ու կողքի տեքստային դաշտում մուտքագրում messenger.com։
Վերեւի ձախ մասում մուտքագրում ենք անվանում (օրինակ՝ «Messenger») ու սեղմում ենք Save։
Թարմացնում ենք Վեբ վահանակը (թարմացնելու կոճակը միացնելու համար աջով կտտացրեք Messenger-ի Վեբ վահանակի վրա > Գործիքների երիզ > Ցույց տալ բոլոր կոճակները)։
Արված է։
Նշեմ, որ կոդը չի աշխատում, եթե պատուհանի լայնքը 450px-ից մեծ է։ Հետեւաբար սա չի խանգարի սովորական՝ առանձին ներդիրով messenger.com-ն օգտագործելուն։
Իսկ այս վահանակի համար խորհուրդ տրվող լայնությունը 400±50px է (հուշում. տվյալ Վեբ վահանակին աջ կտտացնելուց ու «Սեփական լայնք» կետը միացնելուց հետո լայնքի փոփոխությունը կազդի միայն տվյալ վահանակի վրա)։
Սա էլ արդյունքը։
http://i.imgur.com/By17ioO.png
Rammstein
30.05.2018, 22:32
Հատուկ Rhayader-ի համար՝ վերջին սնափշոթի changelog-ից. :))
[Shortcuts] Allow disabling or reassiging the keyboard shortcut (Alt) that opens the Vivaldi menu (VB-12686)
Sent from my Xperia Z2 using Tapatalk