PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես են ստահակները իշխանություն ձեռք բերում, պարադո՞քս, թե՞ նորմա

Վիշապ
20.11.2016, 01:35
Սկզբում ուզում էի թեման բացել «Փիլիսոփայություն» բաժնում, բայց մտածեցի որ այն ավելի շատ քաղաքական է և կարող ենք պրակտիկ հարցեր կամ լուծումներ քննարկել Հայաստանի իրավիճակի համար։

Նախաբան։
Գիտելիքն ու իմաստությունը ուժ են։ Հաճախ ենք հանդիպում այսպիսի և նմանատիպ առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական պդումների։
Սակայն պատմականորեն և ներկա իրականությունում պրակտիկորեն չի ապացուցվում, որ մարդուս իշխանության համար գիտելիքն ու
իմաստությունը պահանջված որակներ են։

Օրինակ հին աշխարհում բոլոր կայսրերն ու տրիակալները չեն, որ իմաստուններ էին, և մեր Հայաստանի երրորդ Հանրապետության
իրականության մեջ երևի կհամաձայնվեք, որ առաջին «ընտրությունների» իշխանությունները թվացյալ ավելի ինտելեկտուալ էին,
քան երկրորդ «ընտությունների» իշխանությունները, և ամենավերջին «սերնդի» իշխանությունները իրենց գործունեությամբ և դրսևորումներով
կարծես մտավոր հետամնացներ լինեն, ինչը արտահայտվում է օրինակ նոր սահամանադրության անգրագետ ու կիսատ-պռատ կազմված դրույթներում,
առաջարկվող և ընդունվող օրինագծերի թուլամիտ հիմնավորումներում:
Կամ ասենք՝ իշխանության ներկայացուցիչների գերակշռող մասի մոտ նկատվող մակերեսայնությամբ, սակավամտությամբ, արտահայտվելու կուլտուրայի բացակայությամբ և այլն։

Եվ այն գիտակցությունը, որ քո շրջապատի ցանկացած մարդ, անկախ զբաղմունքից ու մասնագիտությունից թվում է թե ավելի խելացի է, քան թե շատ պատգամավորներ, արթնացնում է առնվազն շփոթմունք, եթե ոչ վրդովվածություն։

Բայց այդ անարդար իրավիճակը կարծես թե միայն քաղաքականության մեջ չի։
Երևի շատերդ կհիշեք, որ ասենք դպրոցում կամ բանակում գորշ մասսայի մոտ հիացմունք էին արթնացնում ոչ թե ինտելեկտուալ անհատները
(հաճախ վերջիններս նույնիսկ ճնշվում էին), այլ սակավամիտ, ջղաձիգ, ագրեսիվ, ամբարտավան ստահակները, որոնց համար (կամ առաջ) գորշ մասսան սիրում եր ստրորանալ։
Այս առումով մի կարծես թե փոքր նմանություն կա մեր դեռահաս սոցիալական կյանքի և «հասուն» քաղաքական կյանքի միջև։
Նման է, որ նույն այդ գորշ մասսան ստորանալով հանդերձ այնուամենայնիվ վիզ է դնում ընտրություններում ստահակների
վերարտադրության համար։
Ինձ թվում է, առանց այս աջակցող գորշ մասսայի տգետները չէին կարող իշխանության հասնել ու մնալ այնտեղ երկար ժամանակ։
Այսինքն այնպես չի, որ Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը դեմ է իշխանություններին, այնուամենայնիվ կա գորշ մասսա,
որը առաջին հայացքից աննկատելի է, բայց իրականում այդ մասսայի թվաքանակն էլ հենց պատասխանատու է քաղաքական դաշտի դեգրադացիայի համար և ստահակների իշխանությունը իր հերթին նպաստում է գորշ մասսայի թվաքանակի մեծացմանը։
Ու, նման է, որ միայն փողը (կաշառքը) չի, որ գրավում է գորշ մասսային։ Ինչ-որ ուրիշ տրամաբանություն կարող է լինել։

Առաջարկում եմ քննարկել հետևյալը․

1. Արդյո՞ք նորմալ է, որ ստահակները գալիս են իշխանության (կամ համձա՞յն եք, որ իշխանություններում մեծամասամբ ստահակներ են)
1. Ինչն է ստահակների իշխանության լոկոմոտիվը, կա՞ այդ գորշ մասսան, եթե կա, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞նց են մտածում, ու ի՞նչ է իրենց պետք
2. Կարելի է՞ զսպել դեգրադացիան, կարո՞ղ է այն ինքնուրույն կանգ առնել, կամ շրջվել դեպի զարգացում, թե՞ միայն աղետն է փրկությունը
3. Կարելի է դեգեներատներին հաղթել քաղաքակիրթ պայքարով, օրինակ երբևիցե հիշու՞մ եք ձեր կյանքում դեպք,
որ ամբարտավան ստահակներին հնարավոր է եղել հաղթել ինտելեկտով, առանց ֆիզիկական ուժ գործադրելու
4. Համաձայն ե՞ք, որ գիտելիքն ու իմաստությունը առանց ֆիզիկական ուժի ոչինչ են, ինչպես ասենք զարգացած երկրները առանց հզոր բանակների (կամ հզոր բանակ ունեցող գործընկեր երկրների)
չեն կարող լինել զարգացած երկրներ

anslov
20.11.2016, 07:02
1. Արդյո՞ք նորմալ է, որ ստահակները գալիս են իշխանության (կամ համձա՞յն եք, որ իշխանություններում մեծամասամբ ստահակներ են)

Ես չեմ հասականում, թե երջանիկ, իր տեղում գտնվող, սիրով ու հարգանքով շրջապատված ու շրջապատին սեր ու հարգանք սփռող մարդու ինչին կարող է պետք գալ իշխանությունը /այլ մարդկանց վրա/

Եղել է, որ այդպիսի մարդուն պարտադրել են /օրինակ Պլուտարքոս/ վերցնել հասարակական-իշխանական լծակներ, որից ինքը դարձել է ինչ որ տեղ դժբախտ:

Գաղթական
20.11.2016, 07:12
Հետաքրքիր հարց ես բարձրացրել..

Հայերի մեջ տարածված մի իմաստություն կա.
ՈՒժն է ծնում իրավունք..

գոյություն ունեն առաջնորդի (լիդեր բառն ավելի դիպուկ է հնչում) բնավորությամբ մարդիկ ու հեչ պարտադիր չի, որ նրանք լինեն գիտնական կամ ամեն մի գիտնական օժտված լինի սույն հատկություններով:
ու, առավել ևս, պարտադիր չի, որ ամեն մի առաջնորդ լինի նաև ստահակ..

չնայած, ինչպես քո պատմական ակնարկում էլ միտք արտահայտեցիր, մեկը մյուսին չի խանգարում..

ընդհանուր առմամբ՝ ինձ էլ է միշտ հետաքրքրել հարցը, թե ինչպես ու ինչու ենք մենք միշտ հանդուրժել (կամ գուցե գերադասել) օտարի լուծը..
ո՛չ դուխի պակաս ենք ունեցել, ո՛չ շնորհքի..

դուխի առումով՝ բոլոր դարերում ու ամենուր՝ ուր գաղութ ենք ունեցել, տեղի ժողովրդի հետ կողք կողքի մասնակցել ենք իրենց պատերազմներին ու քաջի համբավ ձեռք բերել:
ու ինչը հատկանշական է՝ գրեթե միշտ մասնակցել ենք ազգային գվարդիաների տեսքով՝ սեփական զորավարով ու սեփական դրոշի ներքո: սրա մասին էլ վկայություններ են պահպանվել բոլորի պատմական դասագրքերում:

շնորհքի առումով էլ՝ երևի ավելորդ է խոսել հայազգի հանճարների՝ մարդկության զարգացման բոլոր փուլերում թողած հետքի մասին..

և ուրեմն՝ ի՞նչն է, իրար նկատմամբ հարգալից վերաբերմունքի ու ընդհանուր համախմբվածության ընդունակության բացակայությունից բացի, որ մեզ խանգարել է..

1. Ինչն է ստահակների իշխանության լոկոմոտիվը, կա՞ այդ գորշ մասսան, եթե կա, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞նց են մտածում, ու ի՞նչ է իրենց պետք

ստահակների մասին արդեն գրեցի կարծիքս..

իսկ քո ասած «գորշ մասսան» հեչ էլ անպայման չի, որ միշտ «գորշ» լինի..
ուղղակի մարդկանց մեծամասնության համար դժվար է ինքնուրույն որոշումներ կայացնել, առավել ևս՝ բարդ հարցերի վերաբերյալ..
ասենք՝ եթե 2 զույգ կոշիկ ցույց տաս ու առաջարկես ընտրել մեկը, գուցե և դա երկար չտևի,
բայց, եթե մտնի մի մեծ կոշիկի խանութ, որտեղ ներկայացված է նույն գնի կոշիկների մի քանի էտալաժ, հնարավոր է մի քանի ժամով քարկապ ընկնի..

սա մի հասարակ կենցաղային օրինակ..
բա եթե այդ որոշումն էլ չափազանց լուրջ ու պատասխանատու լինի՞..

նման դեպքերում շատ ավելի հեշտ է, երբ կա ինչ-որ մեկը (լիդեր), ով էլ հենց կայացնում է էդ որոշումները մարդկանց մեծ խմբերի փոխարեն: իսկ հասարակ մահկանացուներս էլ, հետագայում, կամ գովաբանում ու հիանում ենք նրանով, կամ էլ՝ թունդ քննադատում՝ նրա վրա բարդելով մեր բոլոր անհաջողությունների պատճառները..

2. Կարելի է՞ զսպել դեգրադացիան, կարո՞ղ է այն ինքնուրույն կանգ առնել, կամ շրջվել դեպի զարգացում, թե՞ միայն աղետն է փրկությունը

երբ բանական հասարակությանը միտումնավոր դեգրադացնում են ու նրա սերնդին բռիություն ու անգրագիտություն քարոզում, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում վերջին տասնամյակներին, ապա շատ դժվար է դա կանգնեցնել ու շրջել դեպի զարգացում:
բայց, մեր դեպքում, դա անհնար չի ու կարող է շատ ավելի հեշտ լինել, եթե առկա լինի համապատասխան օժանդակությունը վերնախավից, քանի որ մենք ուզում ենք լինել զարգացած ու առաջադեմ: ու ոչ միայն պարզապես ուզում ենք, այլ՝ ունենք դրա պոտենցյալը ու կենդանի է դեռ ավագ սերունդը, որը հենց էդպիսին էլ եղել է..

3. Կարելի է դեգեներատներին հաղթել քաղաքակիրթ պայքարով, օրինակ երբևիցե հիշու՞մ եք ձեր կյանքում դեպք,
որ ամբարտավան ստահակներին հնարավոր է եղել հաղթել ինտելեկտով, առանց ֆիզիկական ուժ գործադրելու

այո՝ կարելի է, եթե լինեն հավասար պայմաններ ու գործի օրենքն ու արդար դատական համակարգը:

4. Համաձայն ե՞ք, որ գիտելիքն ու իմաստությունը առանց ֆիզիկական ուժի ոչինչ են, ինչպես ասենք զարգացած երկրները առանց հզոր բանակների (կամ հզոր բանակ ունեցող գործընկեր երկրների)
չեն կարող լինել զարգացած երկրներ

էստեղ երկու տարբեր հարցեր խառնվել են իրար..

առաջինի մասով՝ այո, համաձայն եմ:
միայն գիտելիքով շատ առաջ չես գնա ու չես ստիպի քեզ հարգել, եթե չունենաս ուժ:
ըստ իս՝ Հայաստանի միակ փրկությունը այն կլինի, եթե իշխանության գա ուժը՝ գիտելիքի ձեռքը պինդ բռնած:

հարցի երկրորդ մասով.
վաղուց արդեն միջին դարերում չենք ու հնարավոր է ունենալ զարգացած երկիր՝ առանց հզոր բանակի:
ուղղակի՝ մեր պարագայում, մեր հարևանների հետ, դա անհնար է...

մի երկու խոսք էլ Հայաստանյան ներկայիս իրականության մասին.

Կարլեյլի պնդմամբ՝ հեղափոխությունները հղանում են ռոմանտիկները, իրագործում են ֆանատիկները ու օգուտներ են դրանից քաղում ստահակները:

մենք էլ բացառություն չէինք (միայն մի տարբերությամբ, որ հեղափոխությունը «կիսատ» մնաց.. անկախացանք, բայց սովետական համակարգից լիովին չձերբազատվեցինք):
իշխող դասակարգ դարձավ ոչ թե խելացի իմաստությունը, այլ՝ ճարպիկ տգիտությունը..
եթե թողենք ինքնահոսի, սա անպայման կփոփոխվի ժամանակի ընթացքում ու վիճակը խելքի կգա:
միայն ցավն այն է, որ, մեր դեպքում, արտաքին ու ներքին խանգարող հանգամանքներն են շատ, ժամանակն էլ խեղդում է...

անձամբ ինձ մոտ տպավորություն է, թե մենք չափից դուրս շատ ենք տարված ճոխությամբ ու ցուցամոլությամբ:
սրան գումարած՝ մեզ իշխող օտարը միշտ հասարակ ժողովրդին ճնշել ու ստորացրել է, ինչի հետևանքով և մեզ մինչև հիմա թվում է, թե դա նորմալ է ու իշխանություն ունեցող մարդը հենց էդպես էլ իրեն պիտի պահի...

Արէա
20.11.2016, 09:10
Ես մի ժամանակ մտածում էի էս թեմայով, ու եկա էն եզրակացության, որ յուրաքանչյուր հասարակությունում կա մարդկանց որոշակի խումբ, որոնք մնացածից տարբերվում են ֆիզիկական, մտավոր ու կամային բարձր հատկանիշներով, ու միշտ իշխանության գալիս են հենց էս մարդիկ։ Ուղղակի, կախված հասարակությունում ընդունված նորմերից, սրանք փոքր տարիքից զարգացնում են էն հատկանիշները, որոնք ապահովում են տվյալ շրջապատում գերակա դիրք գրավելը։

Եթե հարգված են գիտնականները, սրանք կարող են գիտնական դառնալ։ Եթե բիզնեսմենները՝ բիզնեսմեն։ Ռազմիկ, ֆերմեր, մաֆիոզ, գողական և այլն։

Ու եկել էի էն եզրակացության, որ օրինակ լֆիկը, մի արևմտյան զարգացած տնտեսությամբ երկրում, հզոր կորպորացիայի ղեկավար կարող էր լինել, բավականին բարձր մտավոր հատկանիշներով։ Ուղղակի հայաստանում, փոքր տարիքից, զարգացրել ա էն հատկությունները, որոնց առկայության դեպքում ավելի գերակա դիրք կունենա մյուսների նկատմամբ։

Գաղթական
20.11.2016, 09:35

երբ Հայաստանը դեռ չէր հասցրել դեգրադացվել, Սամվելը սովորական լֆիկ էր, Գագոն՝ դոդ, ու էդպես շարունակ... ))

Արէա
20.11.2016, 09:40
երբ Հայաստանը դեռ չէր հասցրել դեգրադացվել, Սամվելը սովորական լֆիկ էր, Գագոն՝ դոդ, ու էդպես շարունակ... ))

Էդ ժամանակ 18-20 տարեկան են եղել, ու գերակա դիրք են ունեցել իրենց թաղերում՝ սկզբում հասակակիցների, հետո նաև մյուսների նկատմամբ։

Գաղթական
20.11.2016, 10:44
Էդ ժամանակ 18-20 տարեկան են եղել, ու գերակա դիրք են ունեցել իրենց թաղերում՝ սկզբում հասակակիցների, հետո նաև մյուսների նկատմամբ։

ճահճի վրա մոծակների ու մլակների բազմացման համար են բարենպաստ պայմաններ, հովտի վրա՝ մեղուների ու թիթեռների:
ու ճիշտ չի պնդել, թե մեղուն մլակի կվերածվի, եթե հովիտը հանկարծ ճահիճ դառնա..

ես համոզված եմ, որ լֆիկի ու դոդի մտավոր ունակությունների տեր անձիք ի զորու չէին լինի հզոր կորպորացիայի տեր դառնալ գերզարգացած երկրում ))

Արէա
20.11.2016, 11:03

Անձամբ լֆիկին ու դոդին չեմ ճանաչում, տեսականորեն եմ ասում, բայց, սկսած դպրոցից, մինչև բանակ, բուհ, թաղ, իմ ճանաչած գրեթե բոլոր "դժվար դաստիարակվող" "խուլիգան" "ստահակները" բարձր կամային հատկանիշներով օժտված լիդերներ են եղել, որոնք այլ միջավայրում հզոր ղեկավարներ կարային դառնաին, մինդեռ հայատանում հիմնականում գողական, մաքսիմում պատգամավոր են դառնում։

Այսինքն իմ կարծիքով, որոշ երկրներում ոչ թե ստահակներն են իշխանության գալիս, այլ իշխանության գալու պոտենցիալ ունեցող մարդիկ ստահակների են վերածվում ամենափոքր տարիքից սկսած։

Գաղթական
20.11.2016, 14:27
Այսինքն իմ կարծիքով, որոշ երկրներում ոչ թե ստահակներն են իշխանության գալիս, այլ իշխանության գալու պոտենցիալ ունեցող մարդիկ ստահակների են վերածվում ամենափոքր տարիքից սկսած։

Ճիշտ էի հասկացել միտքդ, բայց, միևնույն է, չեմ կարող դրա հետ համաձայնել..

ինչպես արդեն վերը նշել էի, լիդերի հատկանիշներ կարող են ունենալ շատ ու շատ մարդիկ..
կախված տվյալ անհատի մոտ այդ հատկանիշների խորության աստիճանից, նրա սեփական ու իրեն շրջապատող հասարակության դավանած արժեքներից, ինչպես նաև, նրա մակարդակից ու զարգացվածության աստիճանից՝ տարբեր տարիքներում նա կարող է գրավել տարբեր դիրքեր իր կյանքում:

ասենք՝ մեկը կարող է լավ բրիգադիր լինել, իսկ մյուսն էլ՝ տնտեսական գիգանտներ շատ հաջող ղեկավարել:

ինչ վերաբերում է պատանի հասակին՝ միայն Հայաստանում չի, որ երեխաների մեջ առանձնանում են ամենաճարպիկներն ու մի քիչ ագրեսիվները:
ինչ խոսք՝ նշված երեխաները իրենց հետագա կյանքում էլ չեն կորցնի իրենց լիդերի հատկանիշները, բայց, կախված իրեն շրջապատող հասարակության արժեհամակարգից, կամ ընդամենը մի քանի աստիճան կբարձրանան հիերարխիկ բուրգի վրա, կամ էլ՝ ինչպես Հայաստանում՝ կդառնան պատգամավոր ու մարզպետ..

Արշակ
20.11.2016, 16:16
Վիշապ ջան, շատ լավ թեմա ես բացել, հարգանքներս։
Կարծում եմ հասարակության համար կարևոր ա էս հարցի պատասխանը հասկանալը։ Ոնց որ ասում ա՝ ձկանը պետք ա գլխից բռնել։

Ինքս շատ եմ մտածել էս հարցի շուրջ ու մի երկու պատճառ եմ գտել, որոնք իրար հետ ինչ–որ չափով կապ ունեն․

1) Խելացի մարդիկ սովորաբար մի բան անելուց առաջ ահագին քցում բռնում են․ «էս քայլը որ անեմ ի՞նչ հետևանքներ կբերի, ճիշտ ա՞ սենց անելը, թե սխալ»։ ՈՒ հատկապես էն դեպքերում երբ պատասխանը միանշանակ չի, մտածող, պատասխանատու մարդկիկ հաճախ երկմտում են ու արագ որոշումներ չեն կայացնում։

Մինչդեռ բթամիտ մարդիկ սովորաբար շատ համոզված են իրենց ճշմարտության մեջ. արդյունքում բթամիտ մարդիկ ավելի արագ են գործողությունների դիմում, նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնում։

Մի խոսքով, մինչ խելացի մարդը երկար–բարակ քցում–բռնում ա թե տվյալ իրավիճակում ոնց ճիշտ կլինի վարվել, բթամիտ ստահակը իր էշն ա քշում ու ինչ–որ պահի էդ էշի տեղում հայտնվում ա «խելացի» մարդը։

2) Վերջերս ընկերս մի գրքի մասին էր պատմում, որտեղ հեղինակը բացատրում էր նմանատիպ պարադոքսի պատճառները․ ծրագրավորողները, geek–երը, եթե էդքան «մոզգ» են, ապա ինչի՞ են էդքան անճար սոցիալ հմտություններում ու մասնավորապես աղջիկ կպցնելուց :D մինչդեռ անգրագետ, բթամիտ դեմքերը շատ ավելի լավ էն տենց հարցերում։
Պատճառը գալիս ա դպրոցական տարիներից․ խելացի, տրամաբանող երեխեքը հետաքրքիրվում են գիտությամբ, «տեսական» կրթությամբ ու իրանց ճամփան հենց էդպիսի գիտելիքով են հարթում ու կրթական համակարգն էլ դա ա խրախուսում։ Մինչդեռ բթամիթ մարդիկ, որ ֆորմալ գիտելիքի հարցում առանձնապես չկան, էս աշխարհում գոյատևելու իրանց միակ շանսը «փողոցում», ռեալ շփման մեջ սոցիալ հմտություններ ձեռք բերելն ա։ ՈՒ չնայած անգրագետ ու բթամիտ մարդիկ դա չգիտակցված են անում, բայց այնուամենայնիվ շարունակական ինտենսիվ փորձը արդյունք ա տալիս։

Արդյունքում, արդեն չափահաս տարիքում, անգրագետ մարդիկ սովորաբար շատ ավելի հմուտ ու ճարպիկ են սոցիալ հմտություններում քան «խելացիները»։ Իսկ էդպիսի հմտությունները շատ ավելի կարևոր են լիդերության հասնելու համար, քան տեսական գիտելիքները։
Մի խոսքով, իշխանության հասած ձեր ասած բթամիտ մարդիկ, որոնք գուցե բառը–բառին կապել չգիտեն, բայց փոխարենը շատ ավելի ճարպիկ են, վճռական, ցանկացած իրավիճակում արագ գործող, ինտուիտիվ մակարդակում խմբերի մեջ ավելի արագ են կողմնորոշվում ով ինչ ա իրանից ներկայացնում ուժի ու իշխանության տեսակետից, բնազդորեն գիտեն իրանց ոնց պահեն, որ խմբում ալֆա–որցի ազդակներ տան, ում վրա ոնց հոգեբանորեն ազդեն․ ում ջան–ջան ջիգյարով իրանցով անեն, ում հոգեբանորեն ճնշեն և այլն։

Արշակ
20.11.2016, 16:55
Լավ իսկ ո՞րն ա լուծումը։

Հատկապես Հայաստանում, կրթված, խելացի ու լավ մարդիկ չափից դուրս խեղճ ու պասիվ են։ Կրթված, իրանց խելացի համարող մարդիկ պիտի սովորեն տեղում նստած բողոքելու ու քննադատելու փոխարեն ավելի նախաձեռնող լինել ու հասկանալ, որ պետք չի էդքան քցել–բռնել․ ավելի լավ ա սխալ անես, քան ոչինչ չանես։ Եթե դու ինչ–որ լուծում ես տեսնում, հասկացի, որ եթե դու չգործես, ամենայն հավանականությամբ քեզնից ավելի հիմարն ա էդ հարցով զբաղվելու։
Ծնողները իրանց երեխեքի կրթության հարցում պետք ա ոչ միայն տեսական գիտելիքների համար վիզ դնեն, այլև լուրջ ուշադրություն դարձնեն շփման հմտություններին, որ երեխեն բազմաբնույթ պրակտիկ գործունեությամբ զբաղվի, նախաձեռնելու հմտություններ զարգացնեն։
Դեբիլ դեմքերին պետք չի մեծ քաքի տեղ դնել, անկախ տվյալ դեբիլ դեմքի զբաղեցրած պաշտոնից։ Եթե քաղաքական դաշտում ինչ–որ մեկը հիմար բաներ ա խոսում (Գալուստ Սահակյան, Շմայս, ՍՍ և այլն), ինչքան էլ ցանկությունը մեծ ա արար աշխարհին ցույց տալու, թե տեսեք էս ինչ դեբիլ բաներ ա խոսում էս պաշտոնյան, էդ մարդկանց հետ հարցազրույցներ անելով, facebook–ում share անելով ու քննարկելով ինքներդ մեծացնում եք տվյալ մարդու կարևորությունը հասարակության մեջ։ Խելոք մարդը խելոք մարդկանց ասած ու արածներ պիտի քննարկի, ոչ թե հիմարների։ Բթամիտ ստահակներին պետք չի հարթակ բերել։ Եթե ֆիզիկական հարթակից հեռացնել ուժդ չի պատում, գոնե կարող ես մտավոր, ինֆորմացիոն հարթակներից հանել կամ առնվազն ինքդ ներս չբերել հիմար գլուխներին։
Հնարավորինս հրաժարվել կենտրոնացված իշխանության համակարգերից ու փոխարենը ցանցային անկենտրոն ինքնաբավ համակարգեր ստեղծել։ Հիմա աշխարհում տարբեր ոլորտներում ու մակարդակներում նմանատիպ մեխանիզմներ են ստեղծվում․ ինտերնետային ցանց, ֆինանսական տրանզակցիաների չկենտրոնացված համակարգեր (բիթքոյին և այլն), torrent–ներ և վերջապես ինքնաբավ տնտեսությամբ էկոավաններ և այլն։

Արշակ
20.11.2016, 17:50
1. Արդյո՞ք նորմալ է, որ ստահակները գալիս են իշխանության (կամ համձա՞յն եք, որ իշխանություններում մեծամասամբ ստահակներ են)

Ինչպես արդեն նշեցի, սովորաբար խելացի մարդիկ ինչ–որ բան անելուց առաջ ավելի երկար են քցում–բռնում ճիշտ ու սխալը, մինչդեռ բթամիտ ստահակները միանգամից անցնում են գործի։ ՈՒ սա հաշվի առնելով, բնական ա, որ հեղափոխություններից հետո սկզբում ամենաբթամիտներն են իշխանության գալիս։ Բայց էդ ժամանակավոր ա‎։ Հետո ավելի մտածող մարդիկ քիչ–քիչ մարսում են իրավիճակը, ադապտացվում նոր իրավիճակին ու սկսում ինչ–որ բան անել։ Նենց որ, Հայաստանի իրավիճակը կարծում եմ շատ անհույս չի։ Նորմալ ա, բնական ա որ տենց պիտի լիներ։ Ի վերջո մի քանի սերունդ սովետական կոմունիստական տնտեսությամբ ու գաղափարախոսությամբ ապրելուց հետո կապիտալիստականի անցնելը հսկայական փոփոխություն էր ու կրթված, գաղափարներով առաջնորդվող մարդանց ահագին ժամանակ ա պետք տենց փոփոխությունից շողուլի գալու համար։ Իսկ բթամիտ ստահակները, որ ավելի շատ կենդանական բնազդներով են առաջնորդվում, իրանց համար մեծ փոփոխություն չի, իրանք շարունակում են նույն բնազդներով գործել։ Մի խոսքով ժամանակ ա պետք, բայց պրոցեսը արագացնելու համար էս ամենը հասկանալը կարևոր ա։

1. Ինչն է ստահակների իշխանության լոկոմոտիվը, կա՞ այդ գորշ մասսան, եթե կա, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞նց են մտածում, ու ի՞նչ է իրենց պետք
2. Կարելի է՞ զսպել դեգրադացիան, կարո՞ղ է այն ինքնուրույն կանգ առնել, կամ շրջվել դեպի զարգացում, թե՞ միայն աղետն է փրկությունը

Անկախ հասարակության գիտակցության միջին մակարդակի բացարձակ արժեքից, միշտ կան տարբեր մակարդակներ, ու ըստ սահմանման, միջինից խելացի մարդիկ փոքրամասնություն են կազմում։
Նենց որ «գորշ մասսան» միշտ էլ կա։ Բայց մեղքը գորշ մասսայի վրա գցելը անճարության նշան ա։ Եթե կա ոչխարների հոտ ու էդ հոտին գայլն ա տիրացել, մեղավորը հովիվն ա, ոչ թե ոչխարները։

3. Կարելի է դեգեներատներին հաղթել քաղաքակիրթ պայքարով, օրինակ երբևիցե հիշու՞մ եք ձեր կյանքում դեպք,
որ ամբարտավան ստահակներին հնարավոր է եղել հաղթել ինտելեկտով, առանց ֆիզիկական ուժ գործադրելու
4. Համաձայն ե՞ք, որ գիտելիքն ու իմաստությունը առանց ֆիզիկական ուժի ոչինչ են, ինչպես ասենք զարգացած երկրները առանց հզոր բանակների (կամ հզոր բանակ ունեցող գործընկեր երկրների)
չեն կարող լինել զարգացած երկրներ
Կարծում եմ, որ ֆիզիկական ուժը երբեք էլ որոշիչ գործոն չի իշխանության հասնելու համար։ ՈՒղղակի սովորաբար ֆիզիկական ուժի ռեսուրսը շատ արագ հայտնվում ա էդ ուժը օգտագործել իմացող մտքով ճարպիկների ձեռքում։
Մասնավորապես դպրոցում, փողոցում ու կրիմինալ աշխարհում շատ հաճախ կարելի ա տեսնել, որ ֆիզիկապես ուժեղ բետա–որցերին ղեկավարում ա ֆիզիկապես ոչ էնքան ուժեղ ալֆա–որցը։
Նույնը քաղաքական դաշտում ա։ Ոստիկանությունը կամ բանակը իրանք իրանցով ուժ չեն ներկայացնում, եթե գլխներին ճարպիկ ու ստրագեգ կառավորող չլինի։
ՈՒղղակի պետք ա հասկանալ, որ խելքն ու իմաստությունը մենակ ֆիզիկայից ու մաթեմատիկայից գիտելիքները չեն։ Ի վերջո, ֆիզիկան ու մաթեմատիկան ու տնտեսագիտական գիտելիքները ֆիզիկական ուժի նման ընդամենը գործիք են։ Անգլերեն ասած soft skill–երը նույնպես մարդու զարգացման որոշակի ասպեկտ են ու շատ ավելի կարևոր են իշխանության հասնելու համար։ Մարդիկ հակված են թերագնահատել էդ հմտությունները ու կարծել, թե իշխանության գլուխ կանգնածները բռի հիմարներ են ու միայն ֆիզիկական ուժի շնորհիվ են իշխում։
Կարծում եմ կրթված, ուժեղ տրամաբանություն ունեցող ու քաղաքակիրթ մարդիկ շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն էդ soft skill–երը զարգացնելու, քան բթամիտ ու անկիրթ մարդիկ, բայց միջինում կիրթ մարդկանց մոտիվացիան էդ առումով ավելի պակաս ա ու շատ իզուր։

StrangeLittleGirl
20.11.2016, 18:16
Ահավոր հետաքրքիր թեմա ա։ Քննարկումները հետո կկարդամ, բայց ուզում եմ իմ կարծիքը հայտնել էդ մասին, մանավանդ որ էս թեմայի մասին վերջերս շատ եմ մտածում։

Նախ, իմ կարծիքով, մենակ Հայաստանը չի կանգնած էդ խնդրի առաջ։ Խնդրեմ, վերցնենք Թրամփին, Պուտինին, Էրդողանին։ Կամ թեկուզ էս Դանիայի վարչապետը, որը մի անգամ մի քանի տարի առաջ երկիրը քաքմեջ անելուց հետո նորից ա լիքը ձայն հավաքել։ Կարծում եմ՝ պատճառները մի քանիսն են.

1. Խելոք մարդիկ իշխանության գալու հավակնություններ չունեն։ Եթե ընդհանրապես ուսումնասիրես քաղաքական դաշտը, անես դա ցանկացած երկրում, կտեսնես, որ շատ քիչ են էնպիսի մարդիկ, որոնք իսկապես «մտածում են ժողովրդի մասին», ոչ թե սեփական գրպանի, անունի կամ այլ շահերի։ Ինչ խոսք, ժողովրդավարական համակարգերում դա մի քիչ զսպվում ա, որովհետև էդ նույն մարդիկ շատ լավ գիտեն, որ եթե չափն անցնեն, հաջորդ անգամ ձայն չեն ստանալու։ Եթե մի քիչ էլ չափն անցնեն, կարող ա բանտ գնան (չնայած էլի չես կարա ասես. Դանիայի խորհրդարանի որոշիչ կուսակցություններից մեկի անդամների մեծ մասն էլ ռասիզմի հոդվածներով դատված են): Բայց ստեղ առաջանում ա մի հարց. լավ, ո՞նց ա պատահում, որ ստահակները ձայն են ստանում ընտրություններին: Ստեղից էլ գալիս ա երկրորդ կետը.

2. Ստահակները շատ լավ են ստելուց ու շատ լավ են ասելուց էն, ինչ ժողովուրդը լսում ա: Մինչ խելոք քաղաքական գործիչները բարդ-բարդ թվեր են ներկայացնում, փաստերով խոսում, խորանում զանազան թեմաների մեջ, ու ժողովրդի ոչ էնքան խելացի զանգվածը չի հասկանում ինչ ա ասվում, ստահակները խոսում են ժողովրդի «սրտից»: ՀՀԿ-ն կասի թուրքը մեր թշնամին ա ու Հայաստանի սաղ խնդիրները կբարդի Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եվրոմիության կամ ում վրա ուզում ես: Արևմուտքի պոպուլիստական կուսակցություններն էլ կուտեն փողերը, հետո կասեն՝ իմիգրանտները կերան ձեր փողերը: Միջին վիճակագրական ընտրողը չի խորանում պատճառների մեջ: Ինչն իրա սրտից ա բխում, դրա համար էլ ձայն ա տալիս:

Chuk
20.11.2016, 22:05
Թեման դեռ չեմ կարդացել, բայց «քաղաքականությունը պոռնկություն է»-ն հիշեցրեց, որի հետ կտրուկ համաձայն չեմ: Դեռ կկարդամ:

Վիշապ
02.12.2016, 05:52
Օքեյ, մի հատ էլ միասին հասկացանք, որ ստահակները իշխանության են գալիս ի շնորհիվ իրենց կեղծավորության, ստախոսության, զոռբայության ու էլի այլ նողկալի հատկանիշների:
Հիմա ես չիգտեմ, թե էս թեման ոնց փակեմ :Ճ

Իսկ եթե լուրջ, ապա ո՞նց է, որ՝
1. Չեն գտնվում խելացի և համառ մարդիկ սրանց դեմն առնելու:
2. Զարգացած մարդիկ էդքան էլ ոնց որ ձգտում չունեն իշխանություն ունենալու:
3. Արդյո՞ք սա չի հակասում «բնության օրենքին», կամ գոյապաշպանության սկզբունքներին, այսինքն բանական մարդու համար տրամաբանական կլիներ միշտ ունենալ խելացի առաջնորդների, ու ոչ դեգեներատների:
4. Հնարավո՞ր է, որ երբեմն ստահակներ են պետք ժողովդրի մեջ պայքարի ձգտում առաջացնելու ու ինքնամաքրվելու համար, այսինքն սա ինչ-որ տեղ օրինաչափություն է…

Մտածում եմ, կարող է՞ Թրամփի ընտրվելը օրինաչափություն էր, ու ամերիկացիներին Թրամփ էր պետք չլճանալու համար…

Quyr Qery
02.12.2016, 07:18

1.Խելացի, ու համառ մարդիկ միշտ չէ, որ ուժեղ են, այդ իսկ պատճառով անցնում են ուժեղների կողմը, ովքեր էդ պահին արդեն իշխանության են եկած լինում (մեր երկրի իրականությունում, օրինակ):
2.Զարգացած մարդիկ, կամ մարդիկ ովքեր հաջողակ են իրենց գործում, լավ մասնագետ են, խուսափում են քաղաքականությունից: Ասենք ոչ մի լավ բժիշկ, կամ ծրագրավորող չի դառնում քաղ. գործիչ, փոքր բացառություններ գուցե և կան, մյուս կողմից էլ քաղաքականության համեմատությունը պոռնկության հետ մարդիկ շատ լուրջ են ընդունում, ու խուսափում են խառնվել այդ "կեղտին", այդ իսկ պատճառով գործն իսկապես պոռնիկներին է մնում:
3.Ուժեղ առաջնորդների կարիք ունեն, ոչ թե խելոք (ճիշտը երկուսը մեկումն է, էդպես էլ քիչ կա, փաստորեն), ովքեր ենթարկվեցնում են, հասարակությունը շատ հաճախ խելքին չի վստահում, իսկ ուժից վախենում է, դրա համար էլ էս օրի ենք:
4.Էսքա՞ն երկար, էսքա՞ն շատ ստահակ:

Վիշապ
27.02.2018, 20:40
Ես ոնց քցում բռնում եմ, խնդիրը գորշ զանգված/մտավորականություն հարաբերության մեջ է, երբ երկրում մտավորականների, կամ կոպիտ ասած` կրթված մարդկանց քանակը ինջնում է ինչ-որ մինիմումից ներքև, ամբողջ իշխանությունն անցնում է չտեսների ձեռը: Ու չտեսները ավելի են ճնշում ինտելիգենցիային, կամ այլ կերպ՝ արդար պայմաններում պոտենցիալ ունեցող մարդկանց, ու էս հարաբերությունը խորանում է: Գորշ զանգվածը աղքատ-թերուս մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով այպես են դարձել, որոնց մոտ արդարության չափանիշները խիստ սուբյեկտիվ են, զգայական և կարճատեսական ու թարսի պես այս մարդկանց քանակը ազդում է որակի վրա: Օրինակ ասենք Նահանգներում իմիգրանտներից «նեղված» անճարները, կեղծ պատրիոտները, եսասերներն ու այլատյացները, որ ընտրել են Թրամփին: Այսինքն իրականում ստացվում է, որ իշխանությունները մեծամասնության ընտրությունն են, ու մեծ նշանակություն կարծես թե չունի, թե ինչ ֆորմատով են ընտրությունները տեղի ունենում, կեղծվում են, չեն կեղծվում:

Գաղթական
12.03.2018, 19:35
Շատ դիպուկա է ախր նկարած..
Ափսոս միայն, որ մինչև 2000թ.-ը

https://youtu.be/3jvLs_hwB1s

Արշակ
13.03.2018, 02:15
Իրականում ստահակները առանձնապես ոչ մի իշխանություն էլ չունեն։ Իրանց ունեցած իշխանությունը պատրանք ա։ Հա, հենց տենց :)

Քաղաքական ոլորտում ստահակների գոյությունը ընդամենը արտացոլանքն ա հասարակության գիտակցության ու բարոյականության։ Իրանք ընդամենը հայելի են, հետևանք։ Իրանք սովորաբար որևէ էական բան չեն փոխում աշխարհում։ Քաղաքական միջավայրը հազվադեպ ա պատճառ։ Սովորաբար հակառակն ա՝ քաղաքական իրադարձությունները հետևանք են հասարակության արդեն ձևավորված իդեալների ու բարոյական մթնոլորտի։

Աշխարհը փոխում են գիտնականները՝ հայտնագործություններ անելով ու դրանք մեր առօրյա մտցնելով‎։ Փիլիսոփաները, պոետներն ու արտիստները՝ նոր աշխարհընկալում ձևավորելով ու հանրայնացնելով։ Օրինակ, մինչև դեմոկրատիան քաղաքական իրողություն դառավ, դրանից դարեր առաջ փիլիսոփաներն էին ձևակերպում դեմոկրատիայի սկզբունքները, պոետներն ու արտիստներն էին մեր երևակայության մեջ պատկերում նոր աշխարհը։ ՈՒ երբ արդեն հասարակության լայն զանգվածները կրում են էդ գաղափարները, քաղաքական իրավիճակը որպես հետևանք փոխվում ա։

Հլը ձեր շուրջը նայեք․ էն ամենը ինչը, որով էսօրվա աշխարհը տարբերվում ա հին աշխարհից, ձևավորվել ա հենց գիտնականների, փիլիսոփաների ու արտիստների մտքերի արդյունքում։ Իսկ էն հատուկենտ քաղաքական գործիչները, որ իսկապես էականորեն ազդել են աշխարհի վրա (լավ թե վատ), եղել են հստակ նոր vision, գաղափարախողություն ունեցող մարդիկ։ Իսկ սերժիկ–մերժիկները օրվա չալաղաջով ապրող պուճուր մարդիկ են, որ որևէ էական ազդեցություն ու հետք չեն թողելու աշխարհի վրա։ Իրանց գոյությունը ընդամենը հասարակության արտացոլանքն ա, ուրիշ ոչինչ։

Եթե ընդանրացնենք՝ աշխարհը փոխում են նոր մտքերն ու գաղափարները։ Նոր մտքերն են, որ իրական ուժ ու իշխանություն ունեն։ ՈՒ էդ առումով, մեզնից յուրաքանչյուրն էլ իշխանության անսահման հնարավորություններ ունի՝ մտքիդ թռիչքին մունաթ։ Նենց որ, «երգիրը երգիր չի» փնթնոցները ընդամենը անճարակության դրսևորումներ են ու պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու փորձ։

Ընդհանրապես, հայերս չափից դուրս շատ ենք քաղաքականության վրա ֆիքսված ու ամեն խնդրի լուծում քաղաքական դաշտից սպասում, բոլոր պրոբլեմները քաղաքականության հետ կապում։ Էդ իդեա–ֆիքսից որ ազատվենք ու հասկանանք որ յուրաքանչյուրս էլ իշխանություն ունի աշխարհի վրա ազդելու, լիքը բան մեր կյանքում ավելի պայծառ կդառնա, գաղջը կպակասի։

Վիշապ
13.03.2018, 21:55
Ինձ իհարկե դուր են գալիս Արշակի լավատեսական մտքերը, բայց եթե ռոմանտիզմից մի պահ վերանանք, ապա ինձ թվում է, որ ստահակները այնուամենայնիվ շատ լուրջ բան են փոխում աշխարհում, ու պարզ է՝ դեպի բացասականը:
Եթե նկատենք, ստահակների իշխանությունը առանց բացառությունների խոչնդոտում է գիտնականների, փիլիսոփաների ու արվեստագետների գործունեությունը և դրանով նաև դրական զարգացումները:
Իսկ հաճախ էլ ոչ թե գործունեությունն է խոչնդոտվում, այլ մարդիկ լավագույն դեպքում խոշտանգվում ու բանտարկվում են, վատագույն դեպքում էլ սպանվում, օրինակ հայ ինտելիգենցիայի սպանդը 15 թվին, ստալինյան ռեպրեսիաները, քաղաքական սպանությունները, մենակ նորագույն Հայաստանի պատմության մեջ վայթե 100-ից ավելի մարդիկ են կալանավորվել և/կամ սպանվել քաղաքական դրդապատճառներով:
Այսինքն, եթե համարենք, որ քաղաքական իրադարձությունները ժողովդրի ընդհանուր բարքերի արգասիքն են, ապա դա էլ ավելի ողբերգական է, քան կարելի է կարծել: Ստացվում է, որ ստահակների իշխանությունը աշխարհի խնդիրների ոչ թե առաջնային պատճառն է, այլ դա հետևանք է ժողովուրդների դեգրադացիայի:
Բայց եթե փորձենք օբյեկտիվ մտածել, ապա կտեսնենք որ ստահակներն իրենք էլ ավելի են նպաստում ընդհանուր դեգրադացիային տեռորով, ռեպրեսիաներով, դեբիլություն քարոզելով, քաղաքացիների հնարավորությունները սահմանափակելով...
Ու դրան զուգահեռ հնարավոր է գեների մուտացիայի խնդիր էլ կա, ասենք հետադիմական երկրներում մոնոէթնիզմը, աղքատությունը, դրանից բխող սննդի վատ որակը, ստրեսները բերում են սերունդների էլ ավելի դեգրադացիայի ու խնդիրները խորանում են… Նման խնդիրների էֆեկտիվ լուծումներ կարող էին տալ իշխանությունները, բայց սրանք արդեն մուտանտներ են, այսինքն ունակ չեն որևէ լուսավոր գաղափար ստեղծելու ու իրացնելու ու տնեց խնդիրը խորանում է մինչև ջհանդամները:

Արշակ
14.03.2018, 16:06

Վիշապ ջան, ես բոլորովին չեմ ժխտում որ ամբոխների տգիտությունն ու դեգրադացիան մեծ ազդեցություն ունի մարդկության ու մասնավորապես մարդկության լավագույն ներկայացուցիչների կյանքի վրա։ Իմ ասածը էն ա, որ քաղաքական դաշտի ստահակ ղեկավարները որպես առանձին մարդիկ էական իշխանություն, ազդեցություն չունեն։ Ազդեցություն էն տգետ ու բարոյապես ընկած ամոխն ունի, որի ներկայացուցիչն ու արտացոլանքն են իրենք‎։

Քո բերած օրինակներից, ստալինյան ռեպրեսիաները․ էդ ռեպրեսիաները Ստալինը չէր որպես մարդ, էդ ամբողջ հասարակարգն էր, որին ինքը ներկայացնում էր։ Տես, Ստալինը մահից հետո պետական մակարդակով պախարակվեց, իր արած չարագործությունները շատ մանրամասն լուսաբանվեցին, բոլորը, ով հետաքրքրված էր, իմացավ դրանց մասին, բայց վերջերս լսեցի, որ ըստ հարցումների, էսօր Ռուսաստանի ժողովրդի մեծամասնությունը կարծում ա որ վերջին դարերում ռուս ժողովրդի ամենափայլուն զավակը Ստալինն ա եղել (երկրորդ տեղը Պուշկինն ու Պուտինն էին կիսում (խեղճ Պուշկին)), ու ժողովրդի մեծ մասը կարծում ա, որ երկրի վիճակը դզելու համար իրանց նոր Ստալին ա պետք։ Ի դեպ, հենց Հայաստանում էլ ըստ մի ուրիշ հարցումների Ստալինը մեծ հեղինակություն ունի։ Այսինքն, Ստալինը չլիներ, ժողովուրդը մի ուրիշ Ստալին կծներ։ ՈՒ ոնց տեսնում ես հաջողությամբ ծնում ա պուծիններ, սերժիկներ, լֆիկներ, սաշիկներ և այլն։
Մինչդեռ ասենք Շվեդիայում էդ մակարդակի ստահակներ չեն հայտնվում քաղաքական ղեկին։ Ինչի՞։ Որովհետև հասարակությունը շատ ավելի կրթված ու ցիվիլ ա, լֆիկ–մֆիկների պես վայրենիները ձև չունեն նման պաշտոնների հասնելու։

Ավելի հստակ զգալու համար, որ քաղաքական իշխանության ղեկին կանգնած առանձին ստահակները իրականում իշխանություն չունեն, առաջարկում եմ երկու մտավոր էքսպերիմենտ անել․

Պատկերացնենք Հայաստանի ժողովուրդը ինչ–որ հրաշքով բոլորը դառնում են կրթված, արժանապատիվ, բարոյական բարձր արժեքների կրող ու բարձր գիտակցություն ունեցող մարդիկ‎ (մեր էսօրվա հասարակություն լավագույն 1%–ի գիտակցության մակարդակի)։ ՈՒ Սերժիկը պետության ղեկավարն ա։ Արդյո՞ք Սերժիկը կշարունակի մնալ պետության ղեկին ու իշխանություն ունենալ։ Միանշանակ՝ ոչ։ Բարձր գիտակցություն ունեցեղ ժողովուրդը միանգամից կտշի Սերժիկին իր արժանի տեղը։
Հիմա հակառակը պատկերացնենք․ ինչ–որ հրաշքով, բթամիտ ու խավարամիտ ժողովրդի գլխին քաղաքական ղեկավար ա ընկնում բարձր գիտակցություն ու բարոյական սկզբունքներ ունցող մարդ (էլի մեր հասարակության լավագույն 1%–ի կարգի)։ Ի՞նչ կլինի։ Գուցե իր ինտելեկտի հաշվին նախորդ էքսպերիմենտի Սերժիկից մի քիչ երկար դիմանա, բայց վերջին հաշվով խավարամիտ հասարակությունը տվյալ ինտելեկտուալի արած դրական քայլերը չի գնահատի, հեղինակություն չի ունենա, ու իր ենթակա ստահակներն էլ, որոնք իրենց հերթին հիմնվում են իրանց ենթակա ստահակների վրա, մեր ինտելեկտուալի գլուխը կուտեն՝ աթոռից կգցեն, մահափորձ կանեն և այլն։

Այսինքն, առանձին ստահակները, անկախ նրանից ինչ պաշտոնի են, իրականում առանձնապես իշխանություն չունեն։ Իրանք իրանց գոյությամբ կամ չգոյությամբ բան չեն փոխում էս աշխարհում։ Բայց բազմամիլիոն ժողովուրդը իր ընդհանուր գիտակցական մակարդակով գումարային մեծ ուժ ունեցող ալիք ա։ Իսկ բարձր գիտակցություն ու էներգիա ունեցող անհատները որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ ավելի մեծ ազդեցություն ունեն քան ավելի ցածր գիտակցություն ունեցողները։ ՈՒ մի մեծ փիլիսոփա կամ գիտնական որ աշխարհում նոր էական միտք ա առաջ քաշում ու հանրայնացնում, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա աշխարհի վրա, քան նույնիսկ մի մի քանի միլիոնանոց ցածր գիտակցություն ունեցող ժողովուրդ։

Էն ռեալիզացիան, որ իրականում էդ մի քանի ստահակները չի, որ մեղավոր են մեր ժողովրդի կամ մարդկության վիճակի մեջ, այլ ողջ հասարակությունն ա էդ ամենը ստեղծել, կարող ա տխուր լինի, բայց մյուս կողմից, էդ նաև նշանակում ա, որ իրականում իշխանությունը միշտ էլ ժողովրդին ա պատկանում։ Ամեն ինչ արդար ա։ :)) Իսկ ժողովրդի ընդհանուր գիտակցությունը մեզնից յուրաքանչյուրից ա կախված։ Մեզնից յուրաքանչյուրը կրթվելով, սեփական գիտակցությունը ընդլայնելով ու կուտակած իմաստությունը ակտիվորեն կյանքում կիրառելով, շրջակա միջավայրի վրա տարածելով, կարող ա մեծ ազդեցություն ու հետևաբար իշխանություն ունենա ինքներս մեր ու մեր շրջակա աշխարհի վրա։

ՈՒ եթե որևէ մեկին պետք ա մեղադրել մարդկության, մեր երկրի վիճակի համար, էդ մեր հասարակության գիտնականներին, փիլիսոփաներին, արվեստագետներին՝ մտավոր–զգացմունքային գործիչներին ա պետք մեղադրել, որ անճարակ են ու թարմ մտքեր չունեն որ մարդկությանը տեղից շարժեն։ Յուրաքանչյուրս ինքներս մեզ պետք ա մեղադրենք, որ էդ փայլուն գիտնականներն ու փիլիսոփաները մենք չենք, թարմ առաջադեմ մտքեր չենք ծնում։ Ամեն մարդու ունեցած ուժն ու իշխանությունը սեփական գիտակցության լայնության, մտքի թռիչքի ու էներգիայի չափից ա կախված։ Իհարկե բոլորս չենք կարող միանգամից աշխարհը փոխող իմաստուններ դառնալ, բայց քայլ առ քայլ զարգանալ ու մեզ շրջապատող միջավայրը մեր չափով զարգացնել հո կարող ենք։

Վիշապ
14.03.2018, 20:20

Արշակ ջան, ինձ թվում է քաղաքական ղեկավարները ահագին լուրջ ազդեցություն ունեն ժողովրդի վրա, թե դրական, թե բացասական առումներով:
Եթե նկատենք, ապա ամբոխը ամենաշատը քաղաքական ղեկավարների մասին է խոսում, ու ամբոխին ամենաշատը քաղաքական ղեկավարներին են ռեկլամում կախյալ ու «անկախ» ինֆորմացիոն միջոցներով…
Նահանգներում ցանկացած պահի ԹՎ միացնում ես, Թրամփին են ցույց տալիս, նույնիսկ իր չսիրած «fake news» CNN-ը, ու եթե ինտելեկտուալ մարդկանց վրա իր ազդեցությունը շատ չի, բայց ինքը գորշ մասսայի վրա լուրջ ազդեցություն ունի ու դա ահագին գլոբալ ալիք ա փոխում:
Վերցրու Պուծինին: Կամ Ստալին: Վայթե Սովետական կեղտոտ բարքերն ու արատները գալիս են հենց անսահմանափակ իշխանություն ունեցողների գործելակերպից ու ոչ թե նրանից որ սովետական ժողովուրդը ի սկզբանե անբարոյական էր:
Հիտլեր: կարծում ես գերմանացիք պատմության մեջ տենց հանկարծակի ֆաշիստ ու գազան դառան ու հետո նորից հանկարծակի կերպարանափոխվեցին քաղաքակիրթ ու զարգացած ազգի՞:
Սահակաշվիլի: Ինչքան էլ դուրներս չգա գալստուկ ծամելու մոմենտով, մարդը ահագին դրական բաներ փոխեց հարևան երկրում ու էսօրվա դրությամբ վրացիք առանց վիզա մուտք ունեն ԵՄ ու մինիմալ կախվածություն ունեն Պուծինից, հենց Սահակաշվիլու շնորհիվ ու ոչ թե վրաց ժողովդրի հանկածակի իմաստնանալու: Էսօրվա դրությամբ, որ հայերս նամռոտ, դեպրեսված ու աննպատակ լռված ենք, էդ նրանից ա, որ ժողովուրդը ամեն օր Սերժիկի անհուսադրող ռոժն ա տելեվիզորով տեսնում, բռատ, ու նաև ճշմարտություն է այն, որ մինչ օրս տենց էլ Սահակաշվիլու նման մեկը չի հայտնվում, որ մի երկու բառ տրամաբանական կամ ճշմարտանման բաներ ասի, ոգևորի մասսային:

Արշակ
14.03.2018, 21:45

Եղբայր, նախորդ գրառումներից մեկում արդեն նշեցի, որ հա, լինում ա նաև նենց, որ քաղաքական գործիչը նոր գաղափարներ ա ունենում (լավ թե վատ), որոնցով համակում ա մասսաներին ու աշխարհի վրա ազդում։ Մասնավորապես Հիտլերը էդ դեպքերից էր: Ինչքանով գաղափարակիր ա մարդը (այդ թվում քաղաքական գործիչը), էնքանով մեծ ա լինում իր ազդեցությունը։ Բայց դեպքերի մեծ մասում քաղաքական դաշտում էն տրամաչափի գաղափարակիրներ չեն հայտնվում որոնք կարող են համեմատվել աշխարհ փոխած գիտնականների, փիլիսոփաների և այլնի հետ։
ՈՒ էն որ ասում ես, որ լուրերը անընդհատ քաղաքական գործիչներից են խոսում, հա, ճիշտ ես, իմ ասածն էլ հենց էդ ա, որ հասարակությունը չափից դուրս շատ ա ֆիքսված փուչ բանի վրա, արդյունքում ժողովուրդը հենց ինքն ա ստեղծում էդ իշխանությունը։ Էդ քաղաքական գործիչները իշխանություն ունեն էնքանով, ինչքանով որ ամբոխը հավատում ա, որ իրանք իշխանություն ունեն։ ՈՒ փակ շղթա ա ստացվում, որը հենց ժողովուրդն ա ստեղծել ու ժողովուրդն էլ կարա քանդի էդ շղթան, ասենք երբ որ դադարի կարևորություն տալ Գալուստ Սահակյանի պես անգիտակից անկապ բառերի գեներատորին։

Ասենք ես հենց հիմա էդ գործով եմ զբաղված․ միտք եմ առաջ տանում, որ իշխանությունը մեր իսկ ձեռքերում ա․ բալքի կարդացող ինչ–որ մեկին էլ էս միտքը դուր գա, ու ոգեշնչվի․ նաև դրանով ես էլ իմ փայ ազդեցությունը կունենամ աշխարհի վրա :))

Վիշապ
14.03.2018, 22:05
Էդ քաղաքական գործիչները իշխանություն ունեն էնքանով, ինչքանով որ ամբոխը հավատում ա, որ իրանք իշխանություն ունեն։ ՈՒ փակ շղթա ա ստացվում, որը հենց ժողովուրդն ա ստեղծել ու ժողովուրդն էլ կարա քանդի էդ շղթան, ասենք երբ որ դադարի կարևորություն տալ Գալուստ Սահակյանի պես անգիտակից անկապ բառերի գեներատորին։

Ասենք ես հենց հիմա էդ գործով եմ զբաղված․ միտք եմ առաջ տանում, որ իշխանությունը մեր իսկ ձեռքերում ա․ բալքի կարդացող ինչ–որ մեկին էլ էս միտքը դուր գա, ու ոգեշնչվի․ նաև դրանով ես էլ իմ փայ ազդեցությունը կունենամ աշխարհի վրա :))

Ճիշտ ես ասում, բայց գործնականորեն ամբոխը հենց դրանով է ամբոխ, որ ոչ իշխանություն ունի, ոչ էլ երևակայություն: Որ իշխանություն ունենար, կամ ֆայմեր, որ իշխանություն ունի, կլիներ հասարակությու՜ն, ա՜զգ, ժողովու՜րդ :Ճ
Իսկ տգետ ամբոխին, որը նույնիսկ դժգոհ ա իշխանություններից, էնքան հեշտ ա խաբելը: Կինո նկարեն, ցույց տան թե իսկական ա, սաղ կհավատան, դրա համար էլ Պուծինը քարզարշավի ու դեբատների տեղը կինո ա նկարում:

Արշակ
14.03.2018, 22:28

Դե հա, ուրեմն մնում ա ամբոխից վերածվենք ժողովրդի :) Սկսենք նրանից, որ հասկանանք, որ աշխարհն արդար ա՝ մենք մեր մտքի թռիչքին համաչափ իշխանություն ունենք։ ՈՒ փնթփնթալու փոխարեն մտածենք ոնց անենք, որ մտքներիս թռիչքը ավելի բարձր լինի, որ համ մեզ, համ աշխարհին դրանից լավ լինի։ Ի վերջո մենք էլ էդ ամբոխի կամ ժողովրդի մի մասնիկն ենք, մենք էլ մեր գործողություններով ու մտքերով լավ կամ վատ ազդում ենք աշխարհի վրա։ Որ մտածում ենք երգիրը երգիր չի ու դիլխոր նստում ենք, բան չենք անում, էդ էլ ա ազդեցություն՝ աջակցություն գաղջին :))

Արշակ
14.03.2018, 22:37
Մեր երկրի պրոբլեմը ոչ թե ստահակ իշխանություններն են, այլ էն, որ մարդկանց ոգեշնչող թարմ գաղափարներ ու գաղափարակիրներ չունենք, իսկ էդպիսի գաղափարներ չունենք, որտև կարծում ենք, թե մեզնից բան կախված չի․․․

Վիշապ
14.03.2018, 22:42

Հա, աշխարհն իսկապես արդար է, բայց ինձ մեկ մեկ թվում է, որ մենք, բացի անխելք լինելուց, մի քիչ էլ դժբախտ ենք :Ճ
Հլը նայի, օրինակ Սիրիայի ժողովուրդը: Դժվար թե պնդենք, թե էսօրվա դրությամբ աշխարհի ամենաանխելք ժողովուրդն է, չէ՞, բայց արի ու տես տականք Ասադի պատճառով երկիրը դառավ դժոխք, ու հիմա ով ասես վրեն իր զենքերն ա փորձարկում:
Ընդհամենը մի հատ ստոր ամեն գնով իշխանություն ա ուզում, կես միլիոն մարդու կյանքի վրա էլ թքած ունի:

Հ.Գ. Այսինքն նկատի ունեմ՝ աշխարհը կարող է արդար է, դե հիմնականում :Ճ

Արշակ
15.03.2018, 00:46

Սիրիայից շատ գլուխ չեմ հանում, բայց ոնց ջոկում եմ, տեղ ով ասես չկա, մարդա իրա շահերով։ Նենց որ դժար թե մի հատ Ասադի պատճառով լինի ես ամենը :)

Վիշապ
15.03.2018, 02:48
Սիրիայից շատ գլուխ չեմ հանում, բայց ոնց ջոկում եմ, տեղ ով ասես չկա, մարդա իրա շահերով։ Նենց որ դժար թե մի հատ Ասադի պատճառով լինի ես ամենը :)

Ինձ թվում ա, եթե Ասադը ժամանակին ամբոխի վրա կրակելու փոխարեն հրաժարական տար ու ընտրություններ անցկացներ, հիմա էսքան շունուշանգյալ հավաքված չէին լինի:

Գաղթական
15.03.2018, 03:40
Մեր երկրի պրոբլեմը ոչ թե ստահակ իշխանություններն են, այլ էն, որ մարդկանց ոգեշնչող թարմ գաղափարներ ու գաղափարակիրներ չունենք, իսկ էդպիսի գաղափարներ չունենք, որտև կարծում ենք, թե մեզնից բան կախված չի․․․

Մի քիչ համաձայն չեմ, թե գաղափարակիրներ չունենք:
Իհարկե՝ հիմա մի քիչ ավելի քիչ ունենք, քան ասենք անկախության սկզբնական շրջանում, բայց նրանք կան:
ՈՒ օրինակ մեկն էլ դու ես՝ ըստ իս:

ՈԻղղակի խնդիրը մի քիչ այլ էր:
Սովետի օրոք մարդիկ սովորել էին իրենց մտածածը չբարձրաձայնել ու եթե խոսում էին, դժգոհում, ապա միայն տանը կամ նեղ կռուգում:

Հայաստանի անկախության ժամանակաշրջանում ունեցած թերևս ամենամեծ նվաճումներից մեկն էլ խոսքի ազատությունն էր, որ սկզբից դանդաղ էր թափ հավաքում, բայց էսօր արդեն ունենք հազիվ նկատելի բայց արդյունքներ:
ՈՒ քանի գնա էդ արդյունքներն ավելի շոշափելի կդառնան:

ՈՒ խոսքի ազատությունը դա լոկ Սերժին քրֆելը չի, այլ քո խոսքերով ասած՝ թարմ գաղափարներ առաջ քաշելը՝ առանց հետապնդման վախի:

Լավ ա լինելու )))

Տրիբուն
15.03.2018, 15:14
Ինձ թվում ա, եթե Ասադը ժամանակին ամբոխի վրա կրակելու փոխարեն հրաժարական տար ու ընտրություններ անցկացներ, հիմա էսքան շունուշանգյալ հավաքված չէին լինի:

Ծլնգի մեթոդաբանությունը եթե կիրառենք, Սիրան մի անհայտով հավասարում չի, որ տենց հեշտ հարցի պատասխանը տանք - Ասադը չկա՝ լավ ա, Ասադա կա՝ ոռի ա։

Սիրայում մի քան տասնյակ գործոն կա, որի արդյունքում էսօրվա բառդակն ա։ Նույն կողքի Իրաքում կամ Աֆղանստանում, Ամերիկյո բարձր հովանու ներքո ընտրություններ էլ անցկացվեցին, դեմոկրատական կառավարություններ էլ եկան իշխանության, մեղա-մեղա, բայց պակաս բառդակ չի։

Տրիբուն
15.03.2018, 15:20
Էս թեմայով մի հատ լավ գիրք ասեմ կարդացեք․

Daron Acemoglu and James Robinson (2012) Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty

Daron Acemoglu-ն պոլսահայ հայտնի տնտեսագետ ա, MIT-ում ա։ Գիրքը շատ հանրամատչելի լեզվով ա գրած ու լայն ընթերցողների համար ա, գիտնական-հետազոտողների համար չի մենակ։

Ծլնգ
15.03.2018, 16:57
Ծլնգի մեթոդաբանությամբ վերջին երկու գրառումները իրար հակասում են։ ;)

Տրիբուն
15.03.2018, 18:26
Ծլնգի մեթոդաբանությամբ վերջին երկու գրառումները իրար հակասում են։ ;)

Ինչի՞ ազզ ջան ․․․․

Ծլնգ
15.03.2018, 19:46
Ինչի՞ ազզ ջան ․․․․

Իյա, ձյաձ ջան, դու ես Ծլնգի մեթոդաբանության մասնագետը ի՞նձ ես հարցնում։ :D պրովոկատիվ մռութդ ուտեմ, քել ֆուտբոլ քննարկենք, թե չէ ընկել եք սար ու ձոր...

Տրիբուն
15.03.2018, 20:55
Իյա, ձյաձ ջան, դու ես Ծլնգի մեթոդաբանության մասնագետը ի՞նձ ես հարցնում։ :D

Я только учусь, սիրու՛ն։

Վիշապ
15.03.2018, 21:25
Ծլնգի մեթոդաբանությունը եթե կիրառենք, Սիրան մի անհայտով հավասարում չի, որ տենց հեշտ հարցի պատասխանը տանք - Ասադը չկա՝ լավ ա, Ասադա կա՝ ոռի ա։

Սիրայում մի քան տասնյակ գործոն կա, որի արդյունքում էսօրվա բառդակն ա։ Նույն կողքի Իրաքում կամ Աֆղանստանում, Ամերիկյո բարձր հովանու ներքո ընտրություններ էլ անցկացվեցին, դեմոկրատական կառավարություններ էլ եկան իշխանության, մեղա-մեղա, բայց պակաս բառդակ չի։

Ես չեմ ասում մի անհայտով հավասարում է, բայց ինձ թվում է, Ասադի մնալ չմնալը մի հատ մեծ ու հայտնի գործակից ա էդ բազմաթիվ անհայտներով հավասարման մեջ: Համոզված եմ, որ էսքան կաշա ու էսքան զոհեր համենայն դեպս չէին լինի:
Ու նաև մեծ դեր են խաղացել Ասադին մնալու հարցում սատարողները՝ Պուծինն ու Էրդողանը:

Տրիբուն
15.03.2018, 22:48

Ապեր, չեմ համոզվում։ Սիրան շատ խառն էր։ Հենց սկզբից ընդեղ լիքը շուն ու շնգյալ էր լցվել, Սաուդներից ու Քաթարից ֆինանսավորվող, ու կոնկրետ պլան կար, հնարավոր ա նաև Իսրայելի մատը խառը, որ էտ երկիրը մեջտեղից պիտի հանվի։ Լիքը խառը շահեր կային Սիրիայում - գոլանից ու Լիբանանի ու Իրանի հետ հարաբերություններից սկսած, մինչև նավթագազային ճանապարհներ, քրդական հարց, և այլն։

Հիմա փաստացի հնարավոր չի counterfactual անել, ու ասել, այ որ Ասադը սենց աներ, սենց չէի լինի, քանի որ շատ հավանական ա, որ Ասադը գնար էլ, մեկ ա էլի երկիրը քաք մեջ լիներ։

Մյուս կողմից էլ, հետդ համաայն եմ էն պահով, որ Ասադը ու իրա ընտանիքը արդեն 70 տարի էտ երկիրը կառավարում են, ու եթե կառավարելու պատասխանատվությունը իրանց վրա էր (համ էլ բոլոր վայելքները) ուրեմն քաքմեջի պատասխանատվությունն էլ ա իրանց վրա։ Լավ տղա էր, պիտի չթողներ, որ բանը բանից սենց անցներ։

Տրիբուն
19.03.2018, 22:26
Ինչպես են ստահակները իշխանություն ձեռք բերու՞մ։

Այ սենց (http://www.tert.am/am/)
․․․․
Ժուլիկ շանորդիներ․․․

Հավաքվում են իրար գլխի մի ղուրուշ ստահակ միջակություն։ Սկսում են իրար հետ զրուց անել․ մի իրար գովք են անում, դու անփոխարինելի ես, չէ , դու ես անփոխարինելի, դու խելացի ես, բա դու ինչ խելացի ես, դու հերոս ես, չէէէէ, դու ես մեր հերոսը, մեկ էլ քու տատը, ու իմ խիյարը, վայ ուտեմ քու խիյարը, չէ, ես ուտեմ քոնը ․․․ ։ Էնքան են սենց իրար ասում, ու իրանք էլ սկսում իրանց ասածներին հավատալ։ Իրանք իրանց մեջ մի փքվում եմ, արքայանում են, հզորանում են, դառնում են ազգի փրկիչներ, ազգին առանց իրանց չեն տեսնում, իրանց առանց ազգի։

Վիշապ
20.03.2018, 01:06
Այ սենց (http://www.tert.am/am/)

Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։

Հա, բայց մարդը լրիվ ազնիվ մկրտումներ ունի, տե՞ս, առաջադրվում է, որ չկորի իր տարիների բազմաչարչար փորձը ժողովրդավարություն ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու, միջազգային դիվանագիտության, սպառազինության ու անվտանգության… բայց ինձ թվում ա էդ փորձը փոխանցելու համար մի 10-12 տարի ոնց էլ չլինի կպահանջվի, ու ստիպված պիտի Սերժին խնդրենք մի հավելյալ սռոկ էլ մնա վարչապետ, որ հասցնի իր ազգանվեր սրբազան փորձը փոխանցել երիտասարդ հանրապետականներին: Խեղճը ինչքան ա չարչարվելու, որ էդ դեբիլներին բան սովորեցնի…

Տրիբուն
20.03.2018, 21:07
Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն առաջնորդվելու է բացառապես ՀՀ շահով. Շարմազանով (http://www.lragir.am/index/arm/0/politics/view/172363)

Ստի մերը՞

Gayl
21.03.2018, 11:53
Կամ էլ սենց:

Gayl
21.03.2018, 11:54
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:

Դատարանի վճռով Ժիրայր Սեֆիլյան մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
http://yerkirmedia.am/social/sefilyan-datavjir/

Gayl
21.03.2018, 11:57
Հերոսները կամ պիտի մեռնեն ռազմի դաշտում կամ բանտ նստեն հենց հայրենի երկրում:

Տրիբուն
21.03.2018, 14:47
Հա, բայց մարդը լրիվ ազնիվ մկրտումներ ունի, տե՞ս, առաջադրվում է, որ չկորի իր տարիների բազմաչարչար փորձը ժողովրդավարություն ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու, միջազգային դիվանագիտության, սպառազինության ու անվտանգության… բայց ինձ թվում ա էդ փորձը փոխանցելու համար մի 10-12 տարի ոնց էլ չլինի կպահանջվի, ու ստիպված պիտի Սերժին խնդրենք մի հավելյալ սռոկ էլ մնա վարչապետ, որ հասցնի իր ազգանվեր սրբազան փորձը փոխանցել երիտասարդ հանրապետականներին: Խեղճը ինչքան ա չարչարվելու, որ էդ դեբիլներին բան սովորեցնի…

Փաստորեն երիտասարդ սերունդն էլ ա մեծանալու կով դառնա։

Վիշապ
21.03.2018, 20:16
Հանցագործ անասունների բացարձակ իշխանություն, որոնց կյանքի միակ նպատակը ուրիշների հաշվին լափելն ա, ոչ սրբություն ունեն, ոչ արժեքներ:

Վահե-91
21.03.2018, 20:44
Ստահակները, մինչև իշխանության հասնելը, հանճար են լինում:

Գիտունիկ
25.03.2018, 08:58
Ինչպես են ստահակները իշխանություն ձեռք բերում, պարադո՞քս, թե՞ նորմա

Մասոն են դրա համար

Վիշապ
19.01.2020, 23:50
Ոնց որ ադեկվատ պատասխան է տալիս էս հարցին։ Փաստորեն մարդկանցս մեծամասնությունը նախապատվությունը տալիս ենք ինքնավստահ, ինքնահավան, խարիզմատիկ ու հայտնի դեմքերի առանց վերջիններիս կոմպետենտությունը հաշվի առնելու։ Այսինքն շատ նման է, որ ավելի շատ բնազդով ենք ընտրություն կատարում։ Լուծումը ոնց որ մտածելով ընտրություն կատարելն է, որը երևի բարդ է, սա իմ մեկնաբանությունը, կարող է ձերը այլ լինի։

https://youtu.be/zeAEFEXvcBg

StrangeLittleGirl
20.01.2020, 11:50
Վիդեոն անպայման կնայեմ։ Բայց էս թեմայով էրեկ ես էլ էի մի բան կարդում, ասեցի կիսվեմ, չնայած բուն թեմայի հետ քիչ կապ ունի։ Ուրեմն մարդիկ ունեն լավ առաջնորդի ստերեոտիպային պատկերացումներ՝ դոմինանտ, ուղղություն ցույց տվող, իր կարծիքը պարտադրող, մրցակցային և այլն։ Նաև ստերեոտիպային պատկերացումներ կան լավ կնոջ մասին՝ հոգատար, ջերմ, աջակցող։ Հիմա երբ կին ղեկավարներն առաջին տիպի վարք են ցուցաբերում, իրանց մասին ասում են՝ լավ կին չեն, երբ երկրորդ հատկանիշները, ասում են՝ ինկոմպետենտ ղեկավարներ են։ Բայց թե ով ա կոմպետենտ ղեկավարը, մեծ հարց ա։ Ու ստահակներին մենք՝ հասարակ ժողովուրդս ենք իշխանություն տալիս՝ կարևորելով հենց էս վերոնշյալ հատկանիշները։

Արամ
20.01.2020, 13:35

Վիդեոն նայի, հենց էդ ա ասում :)

StrangeLittleGirl
21.01.2020, 12:39
Վիդեոն նայի, հենց էդ ա ասում :)

Նայեցի վիդեոն։ Բայց խոխմ ա, թե ինչ աստիճանի համարյա նույն բանն էր ասում :)) Միակ տարբերությունն էն ա, որ գրքում կենտրոնացած էր նրա վրա, թե ինչու կանայք առաջնորդ չեն դառնում (իսկ տվյալ կոնտեքստում՝ նաև գիտնական), իսկ վիդեոն՝ թե ինչու են որոշակի տեսակի տղամարդիկ դառնում առաջնորդ :)) Գրքում role incongruity երևույթն էին նաև քննարկում։

Ճիշտ ա՝ վիդեոն մի քիչ օդից ա, բայց ահագին ճիշտ բաներ ասում ա։ Ու ցավն էն ա (հեսա շան լափը թափելու են վրաս), որ հենց ակումբում էլ էդ տեսակ ոչ կոմպետենտ առաջնորդներին շատերը ծափ են տալիս։

yohan
29.02.2024, 20:41
Լավ թեմա է, և չնայած որ վաղուց այս թեմայում գրառում չի կատարվել, այնուամենայնիվ ցանկություն առաջացավ կարծիք հայտնել: Ուրեմն սրանից 2400տարի առաջ հույն փիլիսոփա Պլատոնը մի գիրք է գրել ՙՙՕրենք և պետություն՚՚ վերնագրով: Ինչպես այդ գիրքը, այնպես էլ իր աշխատությունների մեծ մասը Պլատոնը շարադրում է մի քանի հոգու զրույցի ձևով: Ուրեմն այս գրքում զրուցակիցներից մեկը հարցնում է ՙՙԴուք տեսել էք որ կովերին հրամանատար նշանակեն մի ուրիշ կովի՚՚: Այս հարցը զրուցակիցների մոտ բուռն ծիծաղ է առաջացնում և ցրուցակիցներից մեկը ասում է թե ոնց կարող է մի կով կովերին տանի արածացնի ու հետ բերի: Հարցը տված զրուցակիցը իր խոսքը շարունակում է ասելով թե, տանելը կարող է և տանել, բայց կովը կովերին կտանի կլցնի ձորը և ետ չի բերի: Դրա համար էլ մարդիք կովերի գլխին հրամանատար, կամ նույնն է ինչ որ հովիվ են նշանակում կովերից մի կարգ բարձր արարածի, այսինքն մարդու: Այս նույն զրուցակիցը շարունակելով իր խոսքը ասում է, որ մարդկանց գլխին էլ չի կարելի հրամանատար նշանակել մարդու, որի պատճառով էլ գերագույն աստված Զևսը առաջին մարդկանց գլխին հրամանատարներ է նշանակում դեմոնների, իսկ դեմոնը նույնն է ինչ որ սատանան:
Ւսկ պատմահայր Հերոդոտը Եգիպտոսի մասին գրվածքում մի այսպիսի բան է պատմում... Նա ասում է, որ եգիպտոսում եղած ժամանակ, քրմերի հետ զրույցում քրմերը պատմում են որ իրենից առաջ Գեկատեյ անունով մի հույն պատմագետ քրմերի հետ զրույցում գլուխ է գովում թե իր 26երորդ սերնդի պապը այսինչ աստվածն է եղել: Այդ ժամանակ քրմերը իրենց 348 սերնդի պապերի արձանիկները հանում են ու դնում Գեկատեյի առաջ ու ասում որ այդ 348 սերնդի մեջ ոչ մի աստված չի եղել, անգամ հերոս չի եղել, այդ ինչպես պատահեց որ Ձեր 26 երորդ սերնդի պապը աստված էր? Քրմերը շարունակելով իրենց խոսքը ասում են, որ ճիշտ է աստվածները և մարդիք ապրել են իրար հետ, բայց դա եղել է շատ ավելի վաղ: Հերոդոտը շարունակելով իր պատմությունը, ասում է որ չնայած որ ինքը Գեկատեյի նման չի պարծեցել որ իր ինչ որ սերնդի պապն էլ է աստված, քրմերը իրեն էլ են ցույց տալիս իրենց 348 սերնդի պապերի արձանիկները:
Իսկ հիմա ուզում եմ Ձեր առաջադրված հարցին պատասխանել: Մարդկությունը առաջնորդվում է 33 դար առաջ ստեղծված կրոնական ուսմունքներով, որի համաձայն աստվածներին փոխարինել են մի աբստրակտ արարիչ աստված հասկացողությամբ, որի տեղը որոշել են որ երկնքում է, իսկ այն արդար ու անկաշառ կառավարողները, որոնց պետք է աստվածները նշանակեն, որոնք դեմոններ կամ սատանաներ են, ուղարկել են իբր թե դժողք, ու իրենք, որ մարդ են վերցրել են իշխանությունը իրենց ձեռքը ու ինչ ուզում անում են: Դրա համար էլ մարդկությունը հայտնվել է մի խոր ձորում, որից դեռևս չի կարողանում դուրս գալ: Այդ խոր ձորից, իսկ դա նույնն է ինչ որ խավարից դուրս գալու համար մարդը պետք է բացահայտի տիեզերքի ու կյանքի գաղտնիքը: Մարդը պետք է իմանա ով է ինքը, ինչպես է հայտնվել այս երկրի վրա, և ուր պիտի գնա: