PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտաԱլբոմ 2



Մուշու
19.11.2016, 10:46
Բարև ակումբ, հիշում եք նախորդ Սանտ Ալբոմը (https://www.akumb.am/showthread.php/67107-%D5%8D%D5%A1%D5%B6%D5%BF%D4%B1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4), հիմա հերթն է նոր Սանտա ակբոմի:Բոլոր ցանկացողները կարող են իրենց ալբոմները ուղարկել ինձ անձնական նամակով մինչև 29.11.2016 ժամը 23:59: Ցանկալի է որ ալբոմը քիչ հայտնի լինի և ձեր սիրելիներից մեկը: Սպասում եմ ձեր նամակներին:

Մուշու
19.11.2016, 18:39
Ով ուզում ա մասնուցել, արձագանքեք, որ իմանամ

Նիկեա
19.11.2016, 18:43
ես երկար էի սպասել այս օրվան :)) մասնակցում եմ

StrangeLittleGirl
19.11.2016, 18:49
ներկա :)

CactuSoul
19.11.2016, 19:15
Ես էլ :)) Հես ա կուղարկեմ ալբոմս:

Smokie
20.11.2016, 09:44
Ներկա:pioneer

Մուշու
21.11.2016, 14:47
Շատ պասիվ ենք սիրելի ակումբցիներ: Աչքիս դուք ձեր փլեյլիստում նոր երգիչ/ուհի, նոր երաժշտական խումբ, նոր ալբոմ ավելացնել չեք ուզում:

Մուշու
26.11.2016, 15:11
Մենք արդեն 4 ալբոմ ունենք, սպասում եմ մնացած մասնակիցներին: Մնաց 4 օրից քիչ:

Մուշու
27.11.2016, 00:30
Տատատադամ արդեն 5 ալբոմ, ավելի աշխույժ

Մուշու
29.11.2016, 21:15
Մենք այս պահին ունենք 7 ալբոմ և մոտ 3 ժամ

Մուշու
30.11.2016, 09:52
Ալբոմները աարդեն բաժանված են, վերջնաժամմկետը 09.12.2016 :
Հ.Գ. կներեք որ ֆեյսբուքով եմ ուղարկել

Smokie
30.11.2016, 15:05
Ինձ թվում ա ես գիտեմ ով ա Սանտաս::))

Նիկեա
30.11.2016, 15:51
ես սիրում եմ իմ սանտային :love

John
30.11.2016, 16:08
Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես մելոման չեմ։ Երաժշտությունն ինձ համար լինում է երկու տեսակի․ 1․ հաճույքով է լսվում 2․տհաճությամբ է լսվում, այսինքն՝ չի լսվում։

Շատ հաճախ նույնիսկ դժվարանում եմ հասկանալ տվյալ երգի/երաժշտի/խմբի ոճը։ Ու որ խորն եմ մտածում՝ ի՞նչ տարբերություն, եթե այն լսելը հաճելի է։ Կամ տհաճ։

Ու իմ մոտ հիմնականում ժամանակաշրջաններով է․ մեկ էլ տեսար մի խումբ/երաժիշտ աչքովս ընկավ, լսեցի, հավանեցի, մի ամիս լսեցի, մոռացվեց-գնաց արխիվ։

Հիմա էս Սանտայի ուղարկած ալբոմը առավոտից 4 անգամ արդեն լսել եմ։ Կայֆն ա։ Թեթև, հավես, տրամադրություն բարձրացնող։ Ու հեչ կապ չունի ինձ համար, թե ինչի մասին են երգում իրենք։ Հազարից մի երգ կա, որ կհետաքքրվեմ, տեքստը ճարեմ։

Գործիքավորումը/երաժշտությունը հատկապես հավեսն ա։ Շնորհակալ եմ Սանտայիս։


https://www.youtube.com/watch?v=QeJODSjIbT8&feature=youtu.be

CactuSoul
30.11.2016, 17:22
Բախտի բերմամբ թե պատահմամբ վերջին օրերին աչքովս ընկել էր իմ նվեր ալբոմը։ Անունն արդեն հետաքրքիր ա, դրա համար նկատել էի YouTube֊ի suggestion֊ներում։ Ըստ իս, դա լավ նշան ա։
Դեռ չեմ լսել։ Շուտով կլսեմ ու կկիսվեմ տպավորություններով։ :)

StrangeLittleGirl
30.11.2016, 19:00
Իմը լրիվ անծանոթ ա :)) Մի ժամանոց ճամփին դա կլսեմ։

Ի դեպ, ես լրիվ մոռացել եմ, թե ինքս ինչ եմ առաջարկել :D

StrangeLittleGirl
01.12.2016, 01:45
Ծեծ ա ուտելու իմ սանտան, էս ի՞նչ էր: Ավելի մանրամասն վաղը

John
01.12.2016, 02:22
Գոնե ալբոմների վերնագրեր-լինկեր դրեք այ մարդ։ Իմանանք ով ինչի համար ա սիրում իր սանտային, կամ ինչի համար է պատրաստվում ծեծել։ Մտնում օդի մեջ մի բան գրում գնում եք։

Նիկեա
01.12.2016, 02:43
The World of Oz - The World of Oz
Սիրուն, բարոկկո փոփ, լավ հին երգեր։ Բարի, դրական ու թեթև լսվող։ Ոչ ալբոմն էր ծանոթ, ոչ էլ խումբը, բայց դուրըս շատ էկավ, հավես էր։ Վաղը երկար կգրեմ։
Ու կարծում եմ` իմ սանտան Սմոքին ա։ :))

Մուշու
01.12.2016, 13:11
Julia Stone - The Memory Machine
Իմ սանտան գիտի, որ ես իրան շատ եմ սիրում :kiss
Նախ սկսեմ ալբոմի անվանումից, որ իսկապես շատ գեղեցիկ ա ու համահունչ ամբողջ ալբոմին:

Ալբոմը սկսվում ա This Love երգով, որի առաջին իսկ տողերից գնում ես ~~

I can feel your heart beat when I'm all alone
I can feel your heart beat like it's my own~~

Հաջորդ երգը My Baby երգնա ա, որը ոչնչով չի զիջում նախորդին

Love you tenderly, love you sweetly
That's what I'll do, that's what I'll do
Love you when you need me
Love you when you leave me in the blue

Ու սենց մեկը մյուսից սիրուն երգերի շարան~~

3.Winter On The Weekend
4.The Memory Machine
5.Catastrophe
6.Maybe
7.Lights Inside This Dream
8.What's Wrong With Me?
9.Horse With the Wings
10.Where Does the Love Go?

Լսվում ա շատ հաճելի, կտրում ա աշխարհից, անկապ խմբեցիներից, որոնք էլի ինչ-որ անէական բան են քննարկում, երթուղայինի թթված և կյանքից հիասթափված դեմքերից, կտրում ու տանում ա այնտեղ որտեղ լիքը սեր կա:

Ամբողջական ալբոմը կարող եք ներբեռնել այստեղ (http://myzuka.fm/Album/100813/Julia-Stone-The-Memory-Machine-2010) և վայելել այն :)

Յոհաննես
01.12.2016, 14:10
Ես էլ եմ խաղում

Մուշու
01.12.2016, 14:37
Ես էլ եմ խաղում

Ուշ ա արդեն... քեզ մեռա ասելով, որ ալբոմ ուղարկես

StrangeLittleGirl
01.12.2016, 15:43
Օքեյ, էկա արտահայտվելու։ Ինձ ընկել ա Igorrr-ի Hallelujah ալբոմը։

Ուրեմն սենց. եթե սթրեսված եք, հոգնած, երկար ճամփա ունեք գնալու, առավելևս եթե կեսից անջատելու հնարավորություն չունեք, էս ալբոմը ձեզ համար չի։

Սկսվում ա նենց դասական մոտիվներով։ Մտածեցի՝ հավես դասական-ռոք բլենդ արած ալբոմ ա լինելու։ Խե՜ղճ լավատեսս։ Ուրեմն ինձ համար սահման կա, որից էն կողմ երաժշտությունն աղմուկ ա, էքսպերիմենտը չստացված ա։ Հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք սիրում են սենց բաներ լսել ու հաճույք են ստանում։ Բայց ես ֆիզիկապես վատ եմ զգում, տրամադրությունս էլ ընկնում ա, հատկապես եթե հոգնած վիճակում եմ լսում։ Ինձ համար սա մի քիչ շատ էր, չնայած գնահատում եմ դասական ու էթնիկ մոտիվները։ Ու ասում եմ՝ եթե հեծանիվի վրա չլինեի, հաստատ կեսից կանջատեի։

Չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ ով ա իմ սանտան։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Հաստատ իմ ոտով սենց բան չէի լսի։

Մուշու, մասնակիցների անունները հայտարարե՞լ ես։

Մուշու
01.12.2016, 18:59
Սա մասնակիցների ցանկը՝
StrangeLittleGirl
Նիկեա
Ռեյ սամա
CactuSoul
John
Smokie
Մուշու
Սա էլ ալբոմների ցանկը ՝

Ibeyi - Ibeyi (2015) (http://myzuka.fm/Album/596826/Ibeyi-Ibeyi-2015)
Julia Stone - The Memory Machine (2010) (http://myzuka.fm/Album/100813/Julia-Stone-The-Memory-Machine-2010)
Igorrr - Hallelujah (2012) (http://myzuka.fm/Album/354118/Igorrr-Hallelujah-2012)
World Of Oz - The World Of Oz (1969) (http://myzuka.fm/Album/575305/World-Of-Oz-The-World-Of-Oz-1969)
Ólafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness (2010) (http://myzuka.fm/Album/73605/Olafur-Arnalds-And-They-Have-Escaped-The-Weight-Of-Darkness-2010)
Violent Femmes - Violent Femmes (1983) (http://myzuka.fm/Album/111571/Violent-Femmes-Violent-Femmes-1983)
Laura Marling - I Speak Because I Can (2010) (https://myzuka.fm/Album/99826/Laura-Marling-I-Speak-Because-I-Can-2010)

StrangeLittleGirl
01.12.2016, 19:00
Մի րոպե, փաստորեն Ջուլյա Սթոունը ես չեմ առաջարկել

Մուշու
01.12.2016, 19:44
Փաստորեն դու չես :)

Մուշու
01.12.2016, 20:28
Igorrr - Hallelujah (2012) մասին մի քանի խոսք ասեմ:
Ահավոր սիրուն ալբոմ ա իմ կարծիքով, լրիվ ուրիշ աշխարհ էի բացահայտում լսելուց: Էն որ ինչ տիպի ա ամեն ինչ իրար խառնված ու ինչ տիպի սիրուն ա էդ ամենը: Շատ սիրեցի այս ալբոմը ու հաստատ էլի եմ լսելու ու խորհուրդ տալու որ լսեն:

CactuSoul
02.12.2016, 13:21
Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
Շատ սիրուն երաժշտություն ա, չնայած, Բյուրի ասածի պես, «իմ ոտով» դժվար թե լսեի։ Կարծես սաունդթրեք լինի։ Ինչ֊որ անձրևոտ կամ ձյունոտ օր ես պատկերացնում, տխրություն, թախիծ, սվիտերով ու գործած գլխարկով աղջիկ՝ թաց պատուհանից անցորդներին նայելիս, հնարավոր ա՝ թեյի բաժակը ափերում։ Կարծում եմ՝ շատ հարմար կլինի երեկոյան, քնելուց առաջ լսելուն․ սիրուն քուն կստացվի ))

Սանտաս․․․ երևի Ռեյն ա :)

CactuSoul
02.12.2016, 13:24
Հա, ու եթե Ջուլյա Սթոունը Բյուրը չի առաջարկել, ուրեմն Բյուրի առաջարկածը Laura Marling֊ն ա ։))

StrangeLittleGirl
02.12.2016, 14:05
Ibeyi - Ibeyi

Ահագին հետաքրքիր ալբոմ էր: Լսելուց հետո մի քիչ փորփրեցի կատարողներին: Պարզվում ա՝ զույգ քույրեր են Կուբայից, նիգերացի նախնիներով: Ամբողջ ալբոմը հավես վոկալներ ու հետաքրքիր փախած գործիքներ են։ Երգում են տարբեր լեզուներով։ Երաժշտությունը՝ լիքը էթնիկ տարրերով: Ոնց հասկանում եմ, աֆրիկյանի ու կուբայականի խառնուրդ ա: Մեկ էլ մեկումեջ որ յորուբայից անցնում են անգլերենի, նենց հետաքրքիր ա դառնում:


Julia Stone - The Memory Machine

Ուրեմն որ Մուշուն գրեց էս ալբոմի մասին, տարօրինակ զգացողություններ առաջացան։ Ճիշտ ա՝ լավ չէի հիշում ինչ եմ առաջարկել, բայց թե՛ Մուշուի ռիվյուից, թե՛ իմ սեփական հիշողության վրա հիմնվելով ինչ-որ չէի պատկերացնում, որ էս ալբոմն առաջարկած լինեմ։ Լավ ա՝ հրապակարկվեց ցանկը, տեսա, թե ինչ եմ առաջարկել, սաղ տեղն ընկավ :))

Հա, ուրեմն մի քիչ խնդալու ա գրել մի ալբոմի մասին, որը ծերից ծեր անգիր գիտեմ ու երևի տարվա ընթացքում ամենաշատ լսածս ալբոմներից մեկն ա։ Ջուլյա Սթոունն իմ ամենասիրած արտիստներից մեկն ա, ընդ որում՝ հենց իրան եմ սիրում, ոչ թե եղբոր՝ Անգուսի հետ։ Նույնիսկ երբ որպես դուետ են հանդես գալիս, սիրում եմ հենց էն երգերը, որոնք Ջուլյայի գրածն են և/կամ իրա վոկալով են։

The Memory Machine-ը համարձակ ալբոմ ա։ Հնչողության մասով էնքան էլ չէ. Ջուլյան ընտրել ա հանդարտ, դյուրամարս հնչողություն, իր ձայնն էլ մանկական փափուկ ձայն ա, ու պարզվում ա՝ էդ ձայնով լիքը ուրիշ կատարողներ կան, դժվար ա ասել՝ ով ումից ա թխել։ Բայց համարձակ ա տեքստային մասով։ Առնվազն երկու երգ բռնության մասին են (Maybe ու Winter on the Weekend): Ճիշտ ա՝ տեղ-տեղ, հատկապես ալբոմի սկզբում, տեքստերը շատ օճառային են, բայց դե ինքը ներվում ա դրա համար, որովհետև հետո գնալով ուժեղանում ա տեքստը։

Ի դեպ, ինձ իրա By the Horns ալբոմն ավելի ա դուր գալիս :))

StrangeLittleGirl
02.12.2016, 14:10
Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
Շատ սիրուն երաժշտություն ա, չնայած, Բյուրի ասածի պես, «իմ ոտով» դժվար թե լսեի։ Կարծես սաունդթրեք լինի։ Ինչ֊որ անձրևոտ կամ ձյունոտ օր ես պատկերացնում, տխրություն, թախիծ, սվիտերով ու գործած գլխարկով աղջիկ՝ թաց պատուհանից անցորդներին նայելիս, հնարավոր ա՝ թեյի բաժակը ափերում։ Կարծում եմ՝ շատ հարմար կլինի երեկոյան, քնելուց առաջ լսելուն․ սիրուն քուն կստացվի ))

Սանտաս․․․ երևի Ռեյն ա :)

Չեմ կարծում՝ Ռեյն ա։ Իսլանդական բաներ մենակ Մուշուն չի՞ պոստում։

CactuSoul
02.12.2016, 14:43
Չեմ կարծում՝ Ռեյն ա։ Իսլանդական բաներ մենակ Մուշուն չի՞ պոստում։

Մուշուին էլ էի կասկածում, բայց հետո չգիտեմ խի մտածեցի, որ ինքը՝ որպես կազմակերպիչ, չի մասնակցում, ասեցի Ռեյ։ Հետո տեսա, որ մասնակցում ա, բայց որոշեցի էլ չխորանալ շատ, 50/50 ա հավանականությունը։
Ռեյը ֆեյսում Մուշուի հետ քննարկում էր Օլաֆուրին, դրա համար եմ իրեն կասկածում :))

Smokie
02.12.2016, 17:56
Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։

Ես անունից դատելով՝ նոր կարծեցի թե սա քո ուղարկածն ա:))

Smokie
02.12.2016, 18:22
https://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a1/Ispeakbecauseican.jpg/220px-Ispeakbecauseican.jpg

Վստահ եմ, էս պահից սանտաս էլ ա 100%-ով համոզված, որ ես գիտեմ իրան::))

Անկեղծ ասած ոչինչ չէի հասկանում, ոչ էլ զգում: Ոչ բացասական ազդեցություն էր թողնում, ոչ դրական, ուղղակի կողքից անծանոթ երաժշտություն էր: Բոլոր երգերը ո՛չ տխուր, ո՛չ աշխույժ՝ հանգիիիստ-հանգիստ իրա համար երգում ա: Որ երկրորդ անգամ լսեմ՝ առանց իմանալու, թե դա ու՞մ, ո՞ր ալբոմն ա՝ դժվար թե հիշեի, որ լսել եմ մի անգամ՝ մոռացել եմ ամբողջ երաժշտությունը: Խոսքերը երբեմն ականջովս ընկնելուց, երգերի քիչ տեսածս վերնագրերի շնորհիվ հասկանում էի, թե որ երգն ա (Made by Maid-ը ու I Speak Because I Can-ը): Անգամ պլանշետիս խաղի ձայնն էի ի սկզբանե անջատել, որ ընթացքում չխանգարի երաժշտական նորությունը վայելել, բայց դե մեկ ա՝ բացարձակապես բան չասեց: Պարբերաբար էլ նայում էի, թե ո՞րերորդ երգին ա հասել: Չորրորդ երգին անցնելուց, որ ստուգեցի դա հավանաբար սխալ տպավորություն էր մոտս, իբր երկրորդ ու երրորդ երգերը էնպես են փոխկապակցված, որ չզգամ թե ե՞րբ ու ո՞նց փոխվեց: Այ նման էքսպերիմենտներ սիրում եմ, հավես ա::)

Մի խոսքով՝ կներես Բյուր ջան::)) Ամեն դեպքում շնորհակալ եմ շատ:;)

CactuSoul
02.12.2016, 18:41
Ես անունից դատելով՝ նոր կարծեցի թե սա քո ուղարկածն ա:))

Չէ, սա իմ ստացածն ա :)) Բայց անունը շատ սիրուն ա, ինքն էլ անվանը լրիվ համահունչ ))

CactuSoul
02.12.2016, 19:08
Igorrr֊ի "Hallelujah"֊ն եմ լսում, ու պահի տակ մտքովս անցավ, որ Փարաջանովի թանգարանում չեմ եղել, պետք ա մի օր գնալ :))

Smokie
02.12.2016, 22:44
Չէ, սա իմ ստացածն ա :)) Բայց անունը շատ սիրուն ա, ինքն էլ անվանը լրիվ համահունչ ))


Դե հասկացա դա գրառումիցդ հետո:
Ասում էիր, որ հեշտությամբ ենք իմանալու, թե որն ա քո առաջարկածը` չիմացա::oy

StrangeLittleGirl
03.12.2016, 15:35
Olafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness

Էն որ իսլանդացիները սիրում են էլեկտրո խառնել ամեն ինչին, գաղտնիք չի։ Չնայած ես էլեկտրոնային հնչյունների սիրահար չեմ, բայց մեկ-մեկ իրանց մոտ լավ ա ստացվում։ Բայց էս ալբոմը չստացվածներից էր։

Դաշնամուր, գումարած սինթեզով ստացած ինչ-որ լարային գործիքի ձայն (երևի ջութակ): Ծայրից ծայր մոնոտոն, ձանձրալի, ոչ մի տեղիս չկպնող։ Եթե Igorrr-ի ալբոմը ոտից գլուխ էքսպերիմենտալ էր, ապա սա ճիշտ հակառակը. լրիվ ապահով անկյունում թաքնված, ոչ մի ավելորդ քայլ, ոչ մի համարձակ լուծում։ Մի ամբողջ ալբոմ երկու գործիքի ձայնով, առանց վոկալի ու առանց համարձակ լուծումների։ Էս ալբոմը լսելու համար չի, այլ ռեստորանում որպես ֆոնային երաժշտություն միացնելու, որ խոսողներին չխանգարի։

Մուշու
03.12.2016, 21:42
Ibeyi - Ibeyi վատիկը չէր, հաճելի լսվեց, չտպավորվեց ու գնաց անցյալ: Իմը չէր, չնայած էս պահին ես չեմ հասկանում հենց ինչն ա իմը: Դժվար էլի լսեմ կամ հետքրորվեմ խմբի ապագայով: Չեմ ափսոսում որ լսել եմ, արժեր փորձել: Ապրի սանտան ալբոմի համար :)

CactuSoul
05.12.2016, 12:23
Olafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness
....
Էս ալբոմը լսելու համար չի, այլ ռեստորանում որպես ֆոնային երաժշտություն միացնելու, որ խոսողներին չխանգարի։

Հա, ֆոնայինի պահով լրիվ համաձայն եմ։ Ես նախընտրում եմ ավելի ունկնդրելու երաժշտություն, որ կամ պիտի իրոք լսես, կամ էլ ուրիշ բանով զբաղվես։ Իսկ սա ուղղակի լսելու համար քիչ էր, առնվազն մտքերով ուր ասես գնում ես, եթե նույնիսկ ուրիշ ոչ մի բան կողքից չես անում։ Դրա համար եմ ասում՝ քնելուց առաջ լավ կլսվի, երբ արդեն մասամբ անջատված ես։
Բայց սիրուն էր, ամեն դեպքում :)

CactuSoul
05.12.2016, 12:26
Ժող, իսկ Սանտաները ե՞րբ են բացահայտվելու։

Մուշու
05.12.2016, 18:00
Ժող, իսկ Սանտաները ե՞րբ են բացահայտվելու։

Ամսի 9ին :)

StrangeLittleGirl
08.12.2016, 15:45
World of Oz - World of Oz

Տիպիկ 60-ականների վերջի երաժշտություն: Չնայած էդ ժամանակաշրջանի մեծ ֆանատ չեմ, բայց մեծ հաճույքով ալբոմը երկու անգամ լսեցի: Բավական հաճելի լսվող, չձանձրացնող, 60-ականների վերջի շնչով հավես ալբոմ էր:

Էս Violent Femmes-ի մասին ոչ ոք չի՞ գրում:

Մուշու
10.12.2016, 10:23
John Ibeyi - Ibeyi (2015) (http://myzuka.fm/Album/596826/Ibeyi-Ibeyi-2015) Ռեյ սամա

Նիկեա Julia Stone - The Memory Machine (2010) (http://myzuka.fm/Album/100813/Julia-Stone-The-Memory-Machine-2010) Մուշու

CactuSoul Igorrr - Hallelujah (2012) (http://myzuka.fm/Album/354118/Igorrr-Hallelujah-2012) StrangeLittleGirl

Smokie World Of Oz - The World Of Oz (1969) (http://myzuka.fm/Album/575305/World-Of-Oz-The-World-Of-Oz-1969) Նիկեա

Մուշու Ólafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness (2010) (http://myzuka.fm/Album/73605/Olafur-Arnalds-And-They-Have-Escaped-The-Weight-Of-Darkness-2010) CactuSoul

Ռեյ սամա Violent Femmes - Violent Femmes (1983) (http://myzuka.fm/Album/111571/Violent-Femmes-Violent-Femmes-1983) John

StrangeLittleGirl Laura Marling - I Speak Because I Can (2010) (https://myzuka.fm/Album/99826/Laura-Marling-I-Speak-Because-I-Can-2010) Smokie

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Smokie
10.12.2016, 13:55
Իմ մոպտակա պլաններում կան երկու ալբոմներ, որոնցից մեկը ռեվյուից հետաքրքրեց, մյուսն էլ վաղուուց էի քաշել ու չէի լսել: :)

Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ապրեք երեխեք:;)

John
10.12.2016, 15:50
World of Oz - World of Oz

Տիպիկ 60-ականների վերջի երաժշտություն: Չնայած էդ ժամանակաշրջանի մեծ ֆանատ չեմ, բայց մեծ հաճույքով ալբոմը երկու անգամ լսեցի: Բավական հաճելի լսվող, չձանձրացնող, 60-ականների վերջի շնչով հավես ալբոմ էր:

Էս Violent Femmes-ի մասին ոչ ոք չի՞ գրում:

Վաղուց գրվել է ։Ճ


Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես մելոման չեմ։ Երաժշտությունն ինձ համար լինում է երկու տեսակի․ 1․ հաճույքով է լսվում 2․տհաճությամբ է լսվում, այսինքն՝ չի լսվում։

Շատ հաճախ նույնիսկ դժվարանում եմ հասկանալ տվյալ երգի/երաժշտի/խմբի ոճը։ Ու որ խորն եմ մտածում՝ ի՞նչ տարբերություն, եթե այն լսելը հաճելի է։ Կամ տհաճ։

Ու իմ մոտ հիմնականում ժամանակաշրջաններով է․ մեկ էլ տեսար մի խումբ/երաժիշտ աչքովս ընկավ, լսեցի, հավանեցի, մի ամիս լսեցի, մոռացվեց-գնաց արխիվ։

Հիմա էս Սանտայի ուղարկած ալբոմը առավոտից 4 անգամ արդեն լսել եմ։ Կայֆն ա։ Թեթև, հավես, տրամադրություն բարձրացնող։ Ու հեչ կապ չունի ինձ համար, թե ինչի մասին են երգում իրենք։ Հազարից մի երգ կա, որ կհետաքքրվեմ, տեքստը ճարեմ։

Գործիքավորումը/երաժշտությունը հատկապես հավեսն ա։ Շնորհակալ եմ Սանտայիս։


https://www.youtube.com/watch?v=QeJODSjIbT8&feature=youtu.be

StrangeLittleGirl
10.12.2016, 17:09
Վաղուց գրվել է ։Ճ

Հետո տեսա Հոս ջան :) Չգիտեմ ինչու, ռիվյուները ման էի գալիս էն գրառումից հետո, որտեղ Մուշուն հայտարարել էր մասնակիցներին ու ալբոմները։

Հավես էր էլի, ապրես Մուշու կազմակերպելու համար։ Նիկեային մի հատ հատուկ պաչ։ Ես իրա շնորհիվ կա՛մ նոր ու հավես կատարողների եմ հայտնաբերում, կա՛մ իմ սիրած ալբոմներն ա առաջարկում։

CactuSoul
11.12.2016, 00:55
Ո՜նց էի ինձ զսպում, որ չարտահայտվեմ, չինքնաբացահայտվեմ :))
Ուզում էի ասել՝ կներես, Բյուր, բայց համ էլ ինքդ ես մեղավոր. իրոք որ Igorrr-ը վարելիս լսելու համար հակացուցված ա: Դրա համար ուրիշ պայմաններ են պետք: Բայց մի անգամ նորից որ լսես, կզգաս, թե ինչքան հանճարեղ ա:love Առաջին անգամ ինձ մոտ էլ էր WTF վիճակ:D
Բայց եթե դեռ ուզում ես ծեծել, ծեծի, ի՞նչ ասեմ :))

Smokie
08.01.2017, 11:31
Իմ մոտակա պլաններում կան երկու ալբոմներ, որոնցից մեկը ռեվյուից հետաքրքրեց, մյուսն էլ վաղուուց էի քաշել ու չէի լսել

Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ապրեք երեխեք:

Էս է՞ր իմ մոտական::D

Julia Stone-The Memory Machine

Winter on the Weekend-ը մի քիչ ավելի քան երկու տարի առաջ էի լսել ու սիրել, ալբոմն էլ էի քաշել ժամանակին այդ երգից ու Angus & Julia Stone դուետից դրդված: Շնորհակալություն Բյուրին:;)
Ինչպես ինձ մոտ սովորաբար լինում է լավ ալբոմ լսելուց` առաջին երգերը (This Love-ը, My Baby -ն) դրական տպավորություն թողեցին, հետո գնալով դարձավ սովորական, ոչ վատը::roll Ապրի Նիկին, որ անգիտակցաբար հիշացրեց ու տրամադրեց լսել վերջապես::good
Անպայման էլի կլսեմ, ինչպես կրկնել ու կրկնում եմ մյուս հավանածս ալբոմները: Պետք ա ավելի լավ կողմնորոշվել ու հասկանալ, զգալ էս ալբոմը: Ասենք This Love-ի առաջին խոսքերն էնքան հեշտ էր հասկանալ ու սիրել::love

Ibeyi-Ibeyi

Ընթացքի մեջ ա դեռ: Մեկ դուրըս չի գալիս, մեկ սովորական ա թվում, բայց դեռ չեմ հավանում: Հատկապես առաջին երգը չհավանեցի` մտավախություն առաջացավ, որ շարունակությունն էլ այսպիսինը կլինի` բարեբախտաբար չեղավ::) Եթե անգամ հետագայում կրկնեմ ալբոմը` հավանաբար ոչ մոտ ժամանակներս: Բյուրն ասում էր յորուբայից անցնում են անգլերենի` այ հենց էդ յորուբան երևի ամենաշատը չհավանեցի::pardon Գործիքների ու երաժշտության համադրությունն իրոք հետաքրքիր ա, բայց ընդհանուր երգելաոճը, ձայները, լեզուները, երաժշտությունն էնքան էլ չի ձգում::nea
Ըհը, հենց պրծա սա գրելը` վայրկյաններ անց ալբոմն ավարտվեց::))
Ամեն դեպքերում հետաքրքիր էր` ապրի John-ը իր ալբոմով, ապրի Բյուրն իր հետաքրքիր ռեվյուով::)