PDA

Դիտել ողջ տարբերակը : The Young Pope/Երիտասարդ Պապը

Յոհաննես
09.11.2016, 00:03
https://st.kp.yandex.net/images/film_big/893361.jpg
Սորենտինո-կինոյից մի թեթև հասկացողին էս անունը արդեն հերիք է,որ միացնի սերիալը ու վայելի ամեն մի պահը,իսկ ում էս անունը բան չասեց,թող վստահի իմ խոսքերին ու սկսի վայելելու գործընթացը:
Սորենտինոն մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից է(եթե ոչ լավագույնը) ու էս սերիալը նայելով հերթական անգամ կարելի է հիանալ էս մարդու հանճարով:
Սերիալը պատմում է երիտասարդ պապի մասին,որի կերպարը ցնդելու աստիճան լավն է:Սերիալի մտքերը,կադրերի գեղեցկությունը ու ցինիզմը կարան մարդուն էքստազի հասցնեն:
Դե երկար-բարակ չգրեմ,ով չնայեց հետը մի բառ չեմ փոխանակի :)) սպասում եմ ձեր կարծիքներին

Arpine
09.11.2016, 02:36
Կնայեմ :)), բայց չհասկացա սերիաներով ա՞

Յոհաննես
09.11.2016, 02:42
Կնայեմ :)), բայց չհասկացա սերիաներով ա՞

է հա,նոր 6 սերիա է դուր եկել,մեկը մյուսից հզոր սերիաներ են։Լուրջ, չկա սենց հզորագույն բան

Մուշու
09.11.2016, 11:51
Ինքը իմ մոտ պահած ա, որ ապագայում նայեմ

Յոհաննես
11.11.2016, 00:42
Եղբայրներ ու քույրեր,սա այն երևույթն է որի առաջ պետք է մերկանանք ու թողնենք,որ մեր ոտքի մատներից մինչև գլխի մազերը տարածվի:Պետք է բացվենք ու թողնենք,որ էմոցիաները մեզ էքստազի հասցնեն,պետք է լռենք ու վայելենք ամեն մի հնչյունը,պետք է բացենք մեր աչքերը և կլանենք արվեստը:
Ինչ որ հատուկ բառ չեմ գտնում,որ կարողանամ բնութագրել ֆիլմի ողջ հզորությունը,էս անհավանական մի իրականություն է:էս Սորենտինոյի հանճարն է ու էս ներկայացնողը Ջուդ Լոուն է:Բարի դիտում

Մուշու
13.11.2016, 18:03
Ինչ այլանդակն ա պապը, ոնց ստորացրեց խալով մարդուն(անունը չեմ ֆիքսել դեռ)

Շինարար
14.11.2016, 01:12
Էս քանի օրվա մեջ նայեցի մինչև հիմա եղած բոլոր սերիաները, սկիզբը լավն էր,քանի գնաց ավելի ձանձրալի դառավ, վերջին երկու սերիան ընդհանրապես լոկշ էր: Գուցե վերջում մի հրաշք հանգուցալուծում լինի, թե չէ առայժմ եսիմ ինչ չի: Բայց նայել կարելի ա:

Յոհաննես
14.11.2016, 22:03

Ես 6 սերիա եմ նայել,դե հա 6-րդը իրոք զիջում էր,բայց ընդհանուր սերիալը հենց էլ եսիմ ինչ է:Եթե մի ուրիշ ֆիլմ ասես,որ նման հզոր կերպար ունենա,էսքան սիրուն նկարած լինի,էսքան գաղափար իր մեջ կրի ես լուռ գլուխս կախ կհեռանամ:

Շինարար
15.11.2016, 20:59

յոթը ութը նայեցի՞ր, չիդեմ, ներող, չեմ տեսնում էդքան գաղափարը: :esim

Յոհաննես
21.11.2016, 23:37
յոթը ութը նայեցի՞ր, չիդեմ, ներող, չեմ տեսնում էդքան գաղափարը: :esim

Նայեցի,ֆանտաստիկ էին,էսպիսի էմոցիաներ դեռ ոչ մի ֆիլմ չի փոխանցել:Դե համենայնդեպս լավ է,որ գոնե կերպարի ու սիրունության դեմ բան չունես :Ճ

Ռուֆուս
03.12.2016, 16:01
Էդքան գովեցիք, առաջին սերիան 15 րոպե մի կերպ ձգեցի։ #չէլավամերսի

Sent from my Nexus 6P using Tapatalk

Շինարար
03.12.2016, 16:49
Էդքան գովեցիք, առաջին սերիան 15 րոպե մի կերպ ձգեցի։ #չէլավամերսի

Sent from my Nexus 6P using Tapatalk

ես մինչև) վերջ նայել եմ, գրիպ էի սկզբում, տենց մեկումեկ նայեցի, վերջում էլ ասի վերջը տեսնեմ:

Chuk
20.12.2016, 18:54
Լավն էր, նույնիսկ շատ։ Բայց իմ համար ինքը շատ ուժեղ սկսվող, ու բավական թուլացած, մելոդրամացած ավարտով սերիալ էր։

Sent from my A0001 using Tapatalk

Apsara
22.12.2016, 15:50
գուցե եղածների մեջ լավն է երևում, բայց չկար գաղափարախոսություն, կար միայն եսիմինչ երևալու միտում ու հա՝ ստացվում ա, ոչ մի հանճարեղ միտք, բայց միտքը հանճարեղ ի տեղ անցկացնելու ձևեր, որ էլի ստացվումա: Ոբշմ կինո էր նայեցինք անցավ գնաց:

Յոհաննես
22.12.2016, 16:08
Իհարկե կարող եմ երկար բարակ գրել,ներկայացնելով ֆիլմի հանճարեղությունը,բայց դե իմաստ չկա էլի:Հարցը էն է,որ Սորենտինոյին պետք է հասկանալ ու զգալ:Եթե էս գործոններից ինչ որ մեկը բացակայում է,էլ ի՞նչ Ջահել Պապ :)

Chuk
22.12.2016, 16:15

Յոհաննես ջան, ինչի՞ց ես ենթադրում, որ նայողներից ինչ-որ մեկը չի զգում, չի հասկանում:

Յոհաննես
25.12.2016, 23:41
Յոհաննես ջան, ինչի՞ց ես ենթադրում, որ նայողներից ինչ-որ մեկը չի զգում, չի հասկանում:

Հարցիդ հարցով պատասխանեմ :)) Իսկ քո կարծիքով ինչի՞ց կարամ ենթադրեմ

Chuk
26.12.2016, 00:03
Հարցիդ հարցով պատասխանեմ :)) Իսկ քո կարծիքով ինչի՞ց կարամ ենթադրեմ

Չես կարող

Յոհաննես
26.12.2016, 00:04
Չես կարող

Օքեյ :))

Մուշու
06.10.2017, 15:04
էս ինչ ա անում, ոնց ա քանդակում... ուզում ես նստես ու օրերով նայես :love:love Ջուդ Լոուն սեր ա պապի դերում:

https://www.youtube.com/watch?v=_nGIp2ODvbA