PDA

Դիտել ողջ տարբերակը : 30 փաստ մեր մասին



Էջեր : [1] 2

Ուլուանա
06.11.2016, 20:17
Վերջերս յութուբում մի վիդեո տեսա, որտեղ տեսանյութերի շարք վարող մեկը «բազմաթիվ հեռուստադիտողների» խնդրանքով էդ մի տեսանյութում որոշել էր պատմել իր մասին, ավելի կոնկրետ՝ «50 փաստ իմ մասին» ֆորմատով։ Մտածեցի՝ հետաքրքիր կլիներ Ակումբում նմանատիպ թեմա ունենալ, որտեղ ամեն մեկը կետ առ կետ իր մասին փաստեր կներկայացներ։ Կարծում եմ՝ 50–ը մի քիչ շատ է. երևի ոչ բոլորը կկարողանան էդքան փաստ գրել իրենց մասին, 30–ն ինձ ավելի խելքին մոտ թվաց։ Նախ, կարծում եմ, հետաքրքիր կլինի էդ ֆորմատով ինֆորմացիա կարդալը, բացի դրանից, նաև հետաքրքիր է, թե ամեն մարդ ինչն է հետաքրքիր ու կարևոր համարում իր հետ կապված։ Ես, օրինակ, հաճույքով կկարդամ ցանկացած ակումբցու մասին 30՝ իր կարծիքով հետաքրքիր և/կամ կարևոր փաստեր :)։

Մի խոսքով՝ էստեղ ամեն մեկս մեր մասին 30 փաստ ենք գրում։ Փաստերը կարող են լինել ամենաառօրեական–կենցաղայինից մինչև մտածելակերպին ու կենսագրականին վերաբերող տվյալներ, որոնք, ձեր կարծիքով, ինչ–որ առումով հետաքրքիր է իմանալ։ Փաստերը պետք է հնարավորինս համառոտ լինեն՝ ցանկալի է՝ ամեն մեկը մի նախադասություն, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է մի քանի նախադասություն էլ գրել։

Ամեն մեկն իր մասին գրելուց հետո պետք է նշի, թե որ ակումբցին գրի հաջորդը։ Եթե դրանից հետո 1 շաբաթվա ընթացքում նշված ակումբցին չի գրում թեմայում, վերջին գրողը պետք է ուրիշի անուն տա։

Քանի որ թեման ես եմ բացել, իմ մասին չեմ գրի։ Ուզում եմ StrangeLittleGirl–ը գրի իր մասին։

Հ.Գ. Խնդրում եմ անուններ նշելիս ընտրեք հնարավորինս ակտիվ ակումբցիների, շաբաթներով ու ամիսներով Ակումբից կորած ակումբցիների անուններ աշխատեք չգրել, որ թեման չլռվի։

Թեմայի կանոնների թարմացում
Որոշվեց, որ թեմայում ով երբ ուզում է, կարող է գրել՝ սահմանափակումներ չկան, այսինքն՝ գրելիս պարտադիր չէ նշել ինչ–որ ակումբցիների անուններ, եթե չեք ուզում, ինչպես նաև գրելու համար պարտադիր չէ, որ ձեր անունը նշած լինեն։ Ցանկացած մարդ ցանկության դեպքում կարող է իր մասին 30 փաստ գրել։ Բոլորի մասին կարդալն էլ հետաքրքիր է։ Գրեք :)։

Ցանկացողները կարող են մեկ անգամ գրելուց հետո էլի փաստեր գրել իրենց մասին՝ ևս 30 կամ ավել՝ ըստ ցանկության։ Նաև կարող եք առաջարկել, որ ձեր ուզած այն ակումբցիները, որոնք արդեն գրել են իրենց մասին, էլի գրեն։

StrangeLittleGirl
06.11.2016, 20:58
Գրում-գրում էի, հասել էի 26-ին, մեկ էլ բրաուզերս որոշեց փակվել :( Ավելի ուշ նորից կփորձեմ։

StrangeLittleGirl
07.11.2016, 19:24
Ուրեմն 30 փաստ իմ մասին, որ կա՛մ գիտեք, կա՛մ չգիտեք։

1. Առավոտները մինչև սուրճ չխմեմ, մարդ չեմ դառնում։
2. Առավոտներն անկախ նրանից, թե քանիսին եմ արթնացել, մինչև 10-11-ը լրիվ անհույս ա, որ իմ ուղեղը կարող ա ծանր մտավոր աշխատանք կատարի։
3. Երջանիկ լինելու համար ինձ ահագին քիչ բան ա պետք։ Ասենք շաբաթ օրը անձրևի տակ քաղաքի կենտրոնում ընկերոջս հետ քայլեցինք, սուշի կերանք ու կինո գնացինք ու էդ ինձ համար կատարյալ երջանկություն էր
4. Ինձ համար իսկական հանգիստը բազմոցին կամ մահճակալին փռվելն ա։ Ճամփորդություն, մշակութային իրադարձություն-բան կայֆ են, բայց հոգնացնում են
5. Իմ կյանքն ահավոր աննպատակ ա, այսինքն՝ երկարաժամկետ պլաններ չունեմ
6. Մարդկանց մեջ ինձ ամենաշատ ներվայնացնող հատկանիշներից մեկն էն ա, որ հրաժարվում են իրենց հայրենակցի հետ մայրենի լեզվով խոսել։ Ինձ թվում ա՝ էդ հատկանիշը լիքը թաքնված ինֆորմացիա ա տալիս տվյալ անձի մասին։ Էդ տեսակի մարդկանց հետ երբեք չեմ կարող մտերիմ լինել
7. Երկու ամիս ա ընկերոջս հետ եմ ապրում, հավես ա
8. Ֆեյսբուքի ընկերներիս մեջ չկա նենց մարդ, ում չեմ ճանաչում
9. Ֆեյսբուքը վնաս ա հոգեկան առողջությանը։ Անհրաժեշտության դեպքում առանձին թեմայում կարող ենք քննարկել սա
10. Աշխատավարձիս բավական մեծ մաս երաժշտության վրա ա գնում (համերգներ, սկավառակներ)
11. Սկսել եմ վինիլով երաժշտություն լսել, նենց որ եթե հին վինիլներ ունեք, որ ձեզ պետք չի, կարաք ինձ տաք
12. Իմ ու ընկերոջս խելքը գնում ա զանազան ինտելեկտուալ խաղերի համար։ Երեկոյան հաճախ տանը տենց խաղեր ենք խաղում կամ էլ թիմ ենք հավաքում, փաբ քուիզի գնում
13. Ասում են՝ էս տարի Դանիայում ցուրտ ձմեռ ա լինելու, ու ես դրանից ահավոր ուրախացել եմ
14. Ապրել եմ յոթ տարբեր երկրներում ու չգիտեմ՝ Դանիան վերջինն ա, թե չէ
15. Ինձ համար ամենաանհասկանալի բաներից մեկը մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ ատելությունն ա
16. Չնայած ձկնակերությանս, ինձ համար խնդիր չի, երբ դիմացինս նստած միս ա ուտում, բայց վատանում եմ, երբ վայրի կենդանու միս ա (փասիան, եղնիկ և այլն)
17. Սիրածս համեմունքը դարչինն ա
18. Աշխարհում մենակ մի երկիր կա, որտեղ չէի ապրի. Ռուսաստանն ա՝ ծննդավայրս
19. Երազում եմ մեկ-երկու ամիս ժամանակ ունենալու մասին, որ մենակ կարդամ ու գրեմ (ու վերջապես գիրքս վերջացնեմ)
20. Երազում եմ մեկ-երկու օր ժամանակ ունենալու մասին, որ գոնե բազմոցին փռվեմ, բայց առաջիկա կես տարում հույս չկա
21. Մի տեսակ Հայաստան գալու հավես չունեմ Նոր տարուն, բայց երևի կգամ
22. Իմ արթուն ժամերին թե՛ տանը, թե՛ աշխատավայրում ամբողջ ժամանակ երաժշտություն եմ լսում
23. Հենց էս պահին Լյուսինդա Վիլյամսի «Կոպենհագենն» ա միացած։ Լսեք, լավ երգ ա
24. Էս ամառ վիրահատվել եմ, նարկոզից որ արթնացա, սկսեցի երգել
25. Կինոփառատոն կոչեցյալը դուրս չեկավ. ինձ համար շաբաթը երկու կինոն մաքսիմումն ա, դրանից շատ հոգնում եմ
26. Ինձ ներվայնացնում ա, թե ոնց ա անգլալեզու մշակույթը դոմինանտ դարձել աշխարհով մեկ, դրա համար փորձում եմ փորփրել ոչ անգլալեզու երաժշտություն, գրականություն ու ֆիլմեր
27. Մեր տան մոտակայքում մի հատ սրճարան կա, մոտով անցնելիս հա ասում եմ՝ շաբաթ-կիրակի գնամ, սուրճ խմեմ ու գործ անեմ, հա չի ստացվում
28. Ժամանակին ծովին ահագին մոտ էի ապրում, անունը դրել էի՝ աշխարհի ծեր, որտև էդտեղ մի տեսակ Դանիան վերջանում էր ու բան չէր էրևում
29. Էդ տանը սարդ էի պահում, անունը Փիսո էր։ Որ տեղափոխվեցի, ձագերին հետս նոր տուն բերեցի
30. Էս ցուցակը գրելիս ընկերոջս ասեցի՝ օգնի, էն էլ ինչ ասեց, արդեն գրել էի :))

Հաջորդը Նիկեա

Ուլուանա
07.11.2016, 23:01
Կանոնների թարմացում
Քանի որ սա «Իմ վերևի ...» թեմաներից չի, ու խառնաշփոթի հարց չկա, առաջարկում եմ, որ յուրաքանչյուր մարդ նշի ոչ թե մեկ, այլ երեք ակումբցու անուն։
Նաև ցանկալի է, որ մարդկանց անունները նշելուց առաջ նախօրոք նրանցից համաձայնություն ստանաք, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կգրեն, որպեսզի թեման հնարավորինս արագ զարգանա։ Բացի դրանից, կարող են լինել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն ուզում իրենց մասին գրել, ու դրա մասին իմանալով՝ համ էդ մարդկանց անհարմար վիճակի մեջ չենք գցի, համ էլ անտեղի ժամանակ չի կորչի։

Քանի որ ես միայն մի ակումբցու անուն էի նշել, նշեմ ևս երկու անուն. Նաիրուհի, Mr. Annoying

Նիկեա
07.11.2016, 23:15
30 փաստ իմ մասին։ Գրում եմ ինձ համար քիչ են շատ կարևոր բաները։

1. Որ փոքր էի, պապիս տանը մի սենյակ կար, ներսի սենյակ էր անունը։ Ոնց որ ամբողջ տնից կտրված, առանձնացված լիներ էդ սենյակը, տան ամենաներսում էր էլի։ Ու ես սիրում էի էդ սենյակում մահճակալի տակ պառկել ու պատերին նկարել։ Հետո որ տառերը սովորեցի, արդեն չէի նկարում, գրում էի։
Հիմա տունը վերանորոգել են, էդ սենյակի պատը քանդել ու պատերից ջնջվել են իմ թողած արձանագրությունները, բայց մեկ ա, ամենաշատը տան էդ հատվածն եմ սիրում։
2. Գրել֊կարդալ սովորեցրել ա պապիկս, 4 տարեկան էի էդ ժամանակ։
3. Իմ մանկության բոլոր սիրուն հիշողությունները կապված են պապիկս հետ։ Ես սարսափելի շատ եմ կարոտում իրեն։
4. Փոքր ժամանակ ես կծում էի էն մարդկանց, որոնց շատ էի սիրում։ Մաման ասում ա, որ դրա պատճառով ախպորս թևերը լրիվ կապտուկներով էին ծածկված։
5. Եղունգներս չեմ կրծել, բայց մինչև հիմա մեկ էլ տեսար կարող ա եղունգներիս կողքերի էն կոշտացած մսերը կրծեմ։ :oy
6. Կարդացածս առաջին գիրքը էղել ա "Ալիսը հրաշքների աշխարհում"։ Էդ ժամանակ դեռ դպրոց չէի գնում ու ամբողջ գրքից մենակ Ճագարին էի հիշում։ Անցած տարի դարակները դասավորելիս պատահմամբ գտա գիրքը ու նոր հասկացա թե ժամանակին ինչ եմ կարդացել։
7. Մինչև 9֊րդ դասարանը դպրոցական հիշողություններ չունեմ, որոնք կապված կլինեն դասարանցիներիս հետ։ Բացարձակապես ոչ մի բան չեմ հիշում։ Ոնց որ մինչև էդ իրանք գոյություն ունեցած չլինեն։
8. Կար ժամանակ, երբ ես աջ ու ձախ սիրահարվում էի։ :))
9. Կար ժամանակ, երբ ես միանգամից մի քանի հոգու էի սիրահարվում: :D
10. Ես մեկ֊մեկ գլխի չեմ ընկնում թե երբ են ինձ փորձում կպցնել :D
11. Ես սիրում եմ մարդկանց շոկոլադ նվիրել ու երջանկանում եմ, երբ իրանք նվերս հետս են կիսում։
12. Ես սիրում եմ մարդկանց գրկել։
13. Հեմինգուեյի "Ում մահն է գուժում զանգը" կարդացել եմ բաղնիքում։ Ժամերով փակվում էի ու կարդում։ Հավես էր։
14. Վերջին անգամ էդ գիրքը կարդալիս եմ լաց եղել։
15. Ես լացկան եմ, ամեն ինչից լաց եմ լինում. սիրուն ա` լաց եմ լինում, ինձ չեն սիրում` լաց եմ լինում, ինձ սիրում են` էլի լաց եմ լինում, ամեն ինչ հոյակապ ա... գուշակեք ես ինչ եմ անում... ճիշտ ա. լաց եմ լինում։
16. Ես սիրում եմ երգերի պատմությունները կարդալ։ Հետաքրքիր պատմություն ունեցող երգերը մի տեսակ ուրիշ ձևի եմ սիրում։ Կարող ա ամիսներով չլսեմ, բայց սիրում եմ։
17. Օրորոցայինները ամենասիրուն բաներն են, որ մարդը կարող էր հորինել։ Որ օրորոցային չլսեմ, կգժվեմ երևի։
18. Դեպրեսված ժամանակ ես ինձ աթոռ եմ զգում։ Չգիտեմ էդ ոնց ա լինում, ուղղակի ինձ աթոռ եմ զգում ու վերջ։ :))
19. Շաբաթվա մեջ ամենասիրածս օրը հինգշաբթին ա։ Կախարդական են հինգշաբթիները։
20. Թափառելուց հավես բան չկա, լինի մենակ թե չմենակ, համենայն դեպս ինձ համար։
21. Ես սարսափելի շատ սիրում եմ բառեր հորինել :))
22. Ես սարսափելի շատ սիրում եմ "սարսափելի" բառը ու էդ օգտագործելիս ինձ թվում ա թե ածականները ավելի գերադրական աստիճան են ստանում։ ։))
23. Ես սարսափելի վատ խմող եմ, մի բաժակը արդեն զգացնել ա տալիս, բայց ես մի տեսակ սիրում եմ ինձ խմած ժամանակ, ինչ խոսք։
24. Հատկապես թեյ խմած ժամանակ։ Թեյը սրբություն ա, սրբություն սրբոց։
25. Ես մտադիր եմ մինչև 2017 թվականի վերջը 8 լեզվի տիրապետել, մայրերին չհաշված` 7։
26 Ձմեռը ամենասիրածս եղանակն ա ու որ մեծանամ Ձմեռ պապ եմ դառնալու։ :D
27. Ես ինձ ծերացած պատկերացնելիս պապիկի տեսքով եմ պատկերացնում չգիտես ինչի։ Էն տպավորությունն ա, որ մեծանալու եմ ու ինչ֊որ հրաշքով պապիկ դառնամ :))
28. Ես գժվում եմ ջրափոսները մտնելու ու չփչփացնելու համար։ Տենց կեղտոտված կոշիկները մի տեսակ սիրուն են :))
29. Փոքր ժամանակ մտածում էի, որ մի օր ես եմ կարելու իմ բոլոր շորերը։ Հիմա գործում եմ։ Գործելուց հավեսս հանեմ ու կտոր եմ առնելու, փորձեմ կարել։
30. Մի օր երբ տուն ունենամ, նկուղում լուսավոր գրադարան կլինի ու լիքը բարձեր կլինեն իմ նկուղում, գունավոր, փափուկ։ Ձեղնահարկում էլ բույսեր կաճեցնեմ ու նապաստակներ կպահեմ տանս մեջ ինչ֊որ տեղում։

Ու ես սպասում եմ այս թեմայում Ուլուանայի, laro֊ի ու մարիօյի գրառումներին :))

laro
08.11.2016, 03:02
1. Մոտ 7 տարեկանում 3 տարեկան քրոջս մտցրել եմ շան բունը ու չեմ թողել դուրս գա: Ստոր և տականք անձնավորություն եմ, ինչ խոսք:
2. Ես մինչև հիմա կարոտում եմ մեր հողամասի կանաչ խնձորի ծառը:էդ ծառը կուզիկ էր, ճղուղերը կլորավուն, ուռենու պես իջնում էին ներքև` մինչև գետին: Գլխավոր առավելությունը էդ ծառի էն էր, որ կարայի բարձրանայի ծառի վրա, ժամերով նստեի ու գիրք կարդայի, իսկ տնեցիք թեկուզ ծառի տակ, հենց անմիջապես դեմս կանգնած ինձ չէին տեսնի:
3. Ես շատ եմ սիրում քնել....քնել, քնել...դա սրբություն ա իմ համար: Ատում եմ, երբ ինձ վատ ձևով են արթնացնում, սաղ օրս փչանում ա, ագրեսիվ եմ դառնում շատ:
4. Եղունգների լաք, կոսմետիկա ու այլ բաներ չեմ օգտագործում: Կարող ա տարին մեկ մի հատ կրեմ քսեմ դեմքիս ու վերջ: Իսկ բարձրակրունկներից նեռվայնանում եմ:
4. Սիրում եմ օրիգինալ բացիկներ սարքել ու նվիրել: Բացիկների արժանանում են իմ համար խիստ արժեքվոր մարդիկ և ես դրանց վրա 1-2 շաբաթ աշխատում եմ:
5. Գորգեր ու կարպետներ եմ սիրում գործել, բայց ժամանակս չի հերիքում վերջերս դրանով զբաղվելու համար:
6. 10-12 դասարաններում ահավոր կտցրած եմ եղել. Նոր դասարանիս հիշացնում էր, որ ես ամենուր գրիչով ծակում էի մարդկանց մեջքը, վախացնում էի, կողքերին թափով խփում էի, ճմկթում էի, ձեռքներին նկարչություն էի անում, իրենց կարևոր տետրերի մեջ էի խզբզում...տենց :D
7. Շատ օպտիմիստ եմ. Ինձ թվում ա, որ ամեն ինչ լավ կլինի անգամ էն ամենաանհույս վիճակում, մինչև ամենավերջին վայրկյանը:
8. Շատ պնդաճակատ եմ ու համառ. Եթե մի բան մտքիս դնում եմ` ոչ ոք ինձ չի կարող շեղել, գնում եմ մինչև վերջ:
9. Քննությունը տալուց մի երկու ամիս հետո ավելի լավ եմ հիշում նյութը, քան քննությունից երկու օր հետո:
10. Սիրածս կենդանին շունն ա: Կատու չեմ սիրում տենց (չտփեք :D ), բայց են պստլիկ կատվի ձագերը սիրվում են :)
11. Ատում եմ ձմեռային հագուստը: Չեմ կարում տաք հագնվեմ, նեղվում եմ հաստությունից :
12. Օծանելիքի հոտ չեմ կարում տանեմ: Եթե ինձ ուզում եք վատություն անել` օծանելիք փչեք մոտս....կամ ուղղակի լցրեք վրաներդ: Բավական ա 30վայրկյանը, որ իմ մոտ ուժեղ գլխացավ սկսի ու սրտխառնոց:
13. Կուզեի ունենալ խուճուճ ու կրակագույն մազեր....Ռեյի մազերից մի խոսքով :D
14. Խանդոտ եմ, բայց ցույց չեմ տալիս....կամ աշխատում եմ ցույց չտալ:
15. Շատ եմ սիրում, երբ ինձ գրկում են: Իրոք շատ եմ սիրում...ամենալավ հանգստի միջոցն ա....ու սիրում եմ, որ էդ ժամանակ գլուխս լինում ա գրկող անձի վզի մեջ խորասուզված :D
16. Ես երևի միակ մարդն եմ էս աշխարհում, ով շոկոլադ առանձնապես չի սիրում: Ինքը պիտի իր մեջ հետաքրքրող բան ունենա, որ ինձ դուր գա...ասենք չամիչ, պնդուկ.....ու լինի կաթնային: Ու զեյթուն չեմ սիրում, խաշ էլ չեմ ուտում...
17. Թեյ շատ եմ սիրում...գլխավորապես նանայով: Օրը մի 4-5 բաժակ խմում եմ:
18. Հեծանիվ եմ ուզում :( մեքենաներ չեմ սիրում, ու չէի ուզի ունենալ: Չնայած կուզեի...կծախեի թույն հեծանիվ կառնեի:
19. Ատում եմ պարելը: Ոչ սիրում եմ, ոչ էլ մոտս ստացվում ա: Մենակ մի դեպքում եմ պարելու նման մի բան անում. Երբ գալիս եմ հերթապահությունից տուն, տանը մարդ չի լինում, ես էլ լաաավ ծանր իմ ուզած հերթապահությունից եմ գալիս, շատ ուրախ, կատարյալ ուրախ: Կատարյալ ուրախ եմ լինում, երբ վիրահատության լվացված եմ լինում: Այ էդ ժամանակ թույն ջազի տակ մենակով տժժում եմ: Չգիտեմ դա պարել համարվում ա թե չէ :D Իմ համար համարվում ա էդ պարելու գագաթնակետ :D
20. Հիվանդանոցն ու հիվանդներն իմ կյանքն են. Ոչինչից էդքան հաճույք չեմ ստանում, ինչքան հերթապահելուց, վիրահատության լվացվելուց, հիվանդի հետ ցանկացած տիպի աշխատանքից. Սկսած ընդունելուց, վիրահատելուց, դրական դինամիկան տեսնելուց, վերջացրած էն ամենահասրակ բաներից` օգնել, որ շորերը հագնի հիվանդը, քայլի, նստի, պառկի....ամեն-ամեն ինչ կապված հիվանդանոցի հետ ինձ դարձնում ա գիժ ու խելառ: Բա որ հիվանդդ առողջ ու ուրախ դուրս գա գրվում.....դրանից լավ բան չկա:
21. Ֆասթֆուդի ու ալկոհոլի հետ չունեմ: մսեղենից ուտում եմ միայն խաշած հավի միս:
22. Երկու շիշ գինին ինձ ոչինչ չի ասում: Չեմ հարբում: Մենակ սիրտս ա խառնում ու վերջ: Վարքագծի և ոչ մի փոփոխություն ցավոք.....շատ անհետաքրքիր մարդ եմ էդ առումով:
23. Սիրում եմ մարդկանց շուտ-շուտ ասել, թե ինչքան շատ եմ սիրում ես իրենց: Մեկ-մեկ էնքան եմ ասում, արժեզրկվում ա էդ բառը:
24. Պերֆեկցիոնիստ եմ: Պիտի ամեն ինչ սիմետրիկ և կատարյալ լինի. օրինակ երբեք չեմ կարողանա կենտրոնանալ և կարդալ, եթե աթոռս իդեալական ուղիղ չլինի սեղանի նկատմամաբ:
25. Ես համով եմ պատրաստում.....ամեն դեպքում սարքածիս 80-90%-ը ինձ դուր ա գալիս:
26. Շատ եմ սիրում քայլել. Էնքան կքայլեմ, մինչև ոտքերս էլ չզգամ: Ժամերով, ցրտին թե շոգին....պարտադիր նաուշնիկներով ու խախանդ փողոցներով ու այգիներով: Ճիշտ ա սիրելի մարդկանց հետ էլ եմ հավեսով քայլում, բայց մեկ ա, մենակ քայլելը վերը նշված պայմաններում հավասարը չունի:
27. Սկսել եմ գերմաներեն սովորել: Առաջ հեչ չէի սիրում, բայց հիմա նենց ա դուրս գալիս, հավեսով անում եմ: Սաղ տունը ստիկեր ա, վրան բառեր ու արտահայտություններ գրած. տենց նայում եմ անընդհատ ու տպավորվում ա:
28. Ատում եմ ձնագնդի խաղալը ու վարդավառի ատրիբուտ ջրոցին :
29. Առաջ եթե բացի բժշկից ինձ ուրիշ ոչ մի մասնագետ չէի պատկերացնում, վերջերս հասկացա, որ եթե բժիշկությամբ չզբաղվեի, կուզեի աշխատել փայտի հետ, ինչ-որ մանր "ճարտարապետությամբ" փոքրիկ հետքրքիր կուլոններ կսարքեի, կամ հետաքրքիր կահույք....
30. Մեկ-մեկ խոլերիկությունս հասնում ա գագաթնակետին. ես դառնում եմ սարսափելի չար ( մանր չարություններ եմ անում, ասենք թափով փչում եմ տվյալ մարդու ականջի մեջ), ակտիվ, շատախոս, սկսում եմ հավեսով ղժժալ լուրջ դեմքով ու վախեցած քննություն պարապող մարդկանց վրա ու սկսում եմ իրենց խանգարել, կարամ մենակով ժամերով տենց հիպերակտիվ սաղի վրա բոցեր անեմ կամ ինչ-որ տափակ հումոր հիշեմ ու սկսեմ մենակով մե ահագին ծիծաղել: Եվ եթե առաջ ես մտածում էի ինչի ինձ բավական մեծ թվով մարդիկ չեն սիրում, ինչի եմ նեռվերի վրա ազդում, էսքանից հետո պարզ ա դառնում :D :oy
Հաջորդը` Վոլտերա, Ջոն, Սմոքի:

John
08.11.2016, 05:08
1. Մանկուց թուլություն ունեմ թվերի նկատմամբ։ 1999թ․ի կեսերին օրինակ հաշվում էի օրվա ընթացքում, թե ավելի շատ 98 թե՞ 99 թվի տեխ զննման կտրոն ունեցող մեքենաներն են շատ։ Ու ամեն օրվա վերջում գրանցում էի դրա համար նախատեսված տետրում
2․ Մանկապարտեզում ու դպրոցում անկարգ երեխու համբավ եմ ունեցել (համալսարանում՝՝ վատ ուսանողի), իսկ տանը անմեղ երեխա էի, ոչ մի չարություն ։Ճ
3․ Հինգ-վեց տարեկանում մեր բակի Հովոյի հետ զիբիլանոցում խաղալիքներ էինք փնտրում ((չնայած տարածաշրջանում ամենաշատ խաղալիքը ես ունեի, բայց դե․ անկուշտ երեխա )Աղբամաններ չկային, ամբողջ աղբը կուտակվում էր էդ տարածքում տարիներով)։ Մի անգամ ինչ-որ դեղահաբեր գտանք ու մարդա երկու հատ կուլ տվեցինք: Ինչպես տեսնում եք՝ առանց լուրջ հետևանքների։
4. Մեր կողմերում լքված կինոթատրոն կար, մի օր Սերգեյի հետ դուխ հավաքեցինք ու ներս մտանք (6 տարեկան կլինեինք հազիվ), ներսում ոչ մի հետաքրքիր բան չկար։ Նույնիսկ ափսոսացի, որ մտել ենք․ ինչ լեգենդներ ասես որ չէին պտտվում այնտեղի մասին։
5․ Մանկուց սիրահարվելու հետ սեր ունեի։ Միայն 3 հոգու մանկապարտեզից եմ հիշում։ 1ին ու 2րդ դասարաններում էլ (տարբեր դպրոցներում) նույն անուն-ազգանունով աղջկա էի սիրահարված:

6. 1ին դասարանում ավագն էի դասարանի։ Հսկում էի, որ ավագի օգնական աղջիկը ժամանակին մաքրի գրատախտակը։
7․ Դպրոցական ցածր դասարաններում էնքան էի գիրք կարդում՝ որ ամեն օր գլխացավ էի ունենում։ Հաճախ մինչև դասերս անելն էի գիրք կարդում ու անընդհատ էդ դառնում էր վրես խոսալու առիթ։ Մի օրում կարդացած էջերի քանակով ռեկորդս 430 էջ է (թվերի նկատմամբ թուլություն), եթե չեմ սխալվում՝ Վարդանանքն էի կարդում, 4րդ դասարանում։
8․ Էս պահի դրությամբ Երևանից դուրս ավելի շատ եմ ապրել, քան Երևանում (մոտ 280 օրվա տարբերություն(թվերի նկատմամբ թուլություն))
9․ 9-10 տարեկանում անահմբերությամբ սպասում էինք անձրև գա։ Անձրևաջրի գետակների մեջ փայտիկների մրցավազք էինք կազմակերպում․ ամեն մեկս մի փայտիկ էր քցում ջուրը ու ակտիվորեն երկրպագում էինք, որ մեր փայտիկն ավելի շուտ հասնի նախօրոք որոշված եզրագծին։
10․ Անձրևից հետո էլ այլ մրցավազք էինք կազմակերպում․ ինչն էր շատ՝ մեծ ջրափոսերը։ Պենոպլաստից նավակներ ունեինք սարքած, առագաստով-բանով։ Եղանակն էլ քամի տվել չէր խնայել։ Ջրափոսի մի ծերից մյուսը նավակների մրցավազք էինք կազմակերպում։

11․ Երբ նոր էինք Երևան տեղափոխվել՝ սաղ օրը կռիվների մեջ էի։ Իմ «թեմաները» «քիչ» էին՝ փոքր ախպերս էլ ոչ մեկի հետ յոլա չէր գնում։ Իջնում էր բակ, 5 րոպեից լացելով գալիս տուն։ Հետը գնում էի, ցույց էր տալիս ով է իրեն նեղացրել (սովորաբար իմ տարիքի մեկը), առանց մի բառ խոսալու խփում էի բռունցքով։ Շրջակա շենքերում երևի մարդ չկար, որ խուսափել էր հարվածիս զորությունը դեմքին զգալուց։ Մի օր սաղով հավաքվել էին, դպրոցից տուն գալուց հավեսով ծեծեցին:
12. Լամպային սև-սպիտակ հեռուստացույց ունեինք, որ ավելի շուտ ռադիո էր (պատկերը հաճախ էր կորում)։ Էնքան էի տարված ֆուտբոլով, որ թուրքական ալիքներով Թուրքիայի առաջնության խաղերն էի նույնիսկ նայում։ Տպավորվել է երկու արտահայտություն․ քյոշա ղուրուշ (անկյունային հարված) ու ղաֆֆա ղուրուշ (գլխով հարված) :
13. 5րդ դասարանում պարսկերենի 1-5րդ դասարանների կուրսը սովորեցի։ Ուս․տարվա վերջին ինքնաթելադրությունից հինգ ստացա։ Հիմա բան չեմ հիշում։
14. 12 տարեկանում կոմպ ունեցա հերիք չի՝ մի բան էլ ինտերնետ միացրած։ Երկար ժամանակ միակ սայթը որ մտնում էի՝ rtr-sport.ru-ն էր:
15․ Ակումբից գոնե 15 հոգու սիրահարված եմ եղել։ Իրանցից էդ մասին իմացել են երկուսը (մեկը՝ տարիներ անց ):

16. «Աշխատո՞ւմ ես» հարցի օպտիմալ պատասխան տենց էլ չեմ գտել։ Արի բացատրի, որ ասենք թարգմանություն ես անում, չնայած միակ լեզուն, որին տիրապետում ես հայերենն է:
17․ Կյանքում 3 անգամ եմ resume/cv ուղարկել, երկու տեղից կանչել են, երկու հարցազրույցն էլ բարեհաջող անցել եմ։
18․ Միակ «գերազանց» գնահատականը համալսարանում ստացել եմ փիլիսոփայությունից:
19. Ատեստատումս մաթեմներն ու լեզուները բավարար են, պատմությունն ու կենսաբանությունը՝ գերազանց:
20. Մի հատ թեյ եմ նվեր ստացել 2 տարի առաջ, իրան պետք ա սարքել թափանցիկ թեյնիկի մեջ, որտև ծաղկի տեսք ունի ու բացվում ա։ Քիչ-քիչ հույսս կորցնում եմ, որ երբևէ կխմեմ այն (ո՞վ ունի տենց թեյնիկ, բացվել ա թեյի սեզոնը, մի բան անենք):

21. Ծայրահեղականությունն ու երկակի ստանդարտները ամենաչսիրածս երևույթներից են։ Մի արեք։
22․ Տոների հետ չունեմ։
23․ 2005թ․ին, Էրեբունի-Երևանի օրը ամեն մետրի համար կատաղի մարտեր մղելով հասանք Գրանդ Քենդիի պատրաստած տորթին, որ անվճար բաժանվում էր ժողովրդին։ Մենք արեցինք դա։ Մենք կերանք էդ տորթից։
24․ Մինչև 15-16 տարեկան Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին գնում էինք ու անվճար մտնում մարզադաշտ։ Ամեն անգամ նոր, ավելի աբսուրդ ձևով։ Իսպանիայի հետ խաղից առաջ էլ բոլոր նստարաններին ՀՀ դրոշներ կային։ Խաղը սկսվելուց 3 ժամ առաջ արդեն ներսում էինք։ Ամեն մեկս 10-15 հատ հավաքեց լցրեց ծոցը։ Հաջորդ օրը մեր փողոցում տենց երեխա չկար, որ դրոշ չունենար։
25․ 2004 թիվն էր, freenet-ով, 3կբ/վայրկյան արագությամբ, 5 օրում, Reget Deluxe ծրագրի օգնությամբ ներբեռնեցի NT RALLY կոչվող խաղը։ Թույն խաղ էր։

26․ Մի պահ, դեդեկտիվ ֆիլմերի ու գրքերի ազդեցության տակ, որոշել էի խուզարկու դառնալ։ Գուցե մի օր։
27․ Վերջին անգամ զորամասի խանությում եմ պարտք ունեցել։
28․ Մի օր բլոտ էինք խաղում համալսարանում (մեղավոր եմ), իմացանք, որ ֆակուլտետում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի առաջնությունն ա սկսվում կես ժամից։ Հիշում եմ կուրսի գերազանցիկների թիմի քմծիծաղախառը հայացքները, երբ մտանք լսարան ու մասնակցության հայտ ներկայացրեցինք։ Ու հիշում եմ նույն մարդկանց հայացքները արդյունքները հայտարարելուց․ - Եվ վերջապես առաջին հորիզոնականում 17 միավորով «Բելոտ» թիմն է։ Կազմակերպիչը, որ ՈՒս․խորհրդից էր, վերջում հարցնում է «Տղեք, դուք մեր ֆակուլտետո՞ւմ եք սովորում իրոք»:
29․ Նոր հիշեցի․ 1ին կուրսում КВН-ի էլ եմ մասնակցել։ Մեր թիմը ես էի, Վագահը ու 3 աղջիկ Ռոմանոյից։ Հիշեմ հարցնեմ Վահագին, թե ո՞նց էր տենց ստացվել:
30. Առաջին անգամ 15 տարեկանում եմ գիշերային ակումբ գնացել: Փաբ էլ եմ էդ տարիքում գնացել առաջին անգամ :))))) Իսկ դիսկոտեկ՝ 16ում։ Բանակ՝ 18ում։ Հայաստանից դուրս՝ 24ում (թվեր ։Ճ) )))

Ուրախ կլինեմ տեսնել այս թեմայում Մուշուի, Quyr Qery-ի ու Յոհաննեսի գրառումները։

Հ․Գ․
Շնորհակալություն լավ թեմայի համար։
Ու մասնակցության հրավերի համար :)

Նաիրուհի
08.11.2016, 05:18
1. Մի քանի սիրած գիրք ունեմ մանկությունից (գյուղում ապրած տարիներին կարդացած), որ միշտ հետս են, եթե երկար ժամանակով տեղ եմ գնում (Խաժակ Գյուլնազարյան-«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», Վիկտոր Գարդոն-«Զմրուխտավառ ասպետը», Մարկես-«100 տարվա մենություն», Մարտին Անդերսեն-Նեքսյո- «Դիթե-մարդ արարած»։ Էս մեկը չկարողացա հետս Հոլանդիա բերել, ոնց որ կիսատ լինեմ)։

2. Ահավոր սիրում եմ պլաններ գծել ու ոչինչ չանել դրանք իրագործելու համար։ Երազելու հաճույքն եմ սիրում։

3. Նախանձում եմ միայն գիտնականներին ու լավ ձայն ունեցողներին։

4. Տենց էլ չպատկերացրի, թե մարդիկ ոնց են ջազ սիրում ու լսում։

5. Մեռած երգիչների հանդեպ թուլություն ունեմ։ Ինձնից անկախ է ստացվում. մի բան լսում եմ, դուրս գալիս է, որոշ ժամանակ հետո իմանում եմ, որ էդ մարդը վաղուց մեռած է։

6. Գժվում եմ սպորտային մրցումներ նայելու համար։ Ամենասիրածս մարզաձևերն են բիաթլոնը, դահուկացատկը, ծանրամարտն ու թեթև աթլետիկան (հատկապես բարձրացատկն ու հեռացատկը)։

7. Փոքր ժամանակ Գուբինի երկրպագուն էի :)) մեկ-մեկ լսում եմ ու կարոտում էն թվերը։

8. Երկու հատ սիրած հնդկական կինո ունեմ, երկուսն էլ հներից։ Դրանցից մեկի երգերը հեռախոսումս կան նույնիսկ, ու երկուսի ժամանակ էլ միշտ լացում եմ :oy

9. Մամաս տարով օձ է, ես էլ, դրա համար որոշել եմ, որ 36 տարեկանում հաստատ երեխա եմ ունենալու (24-ում չհասցրի)։

10. Աջ ձեռքիս բութ մատին մատանի ունեմ արդեն 12-13 տարի։ Էս ընթացքում օր չի եղել, որ չդնեմ։

11. Էս ամառ վերջապես տատու ունեցա։

12. Մինչև հիմա միայն երկու մարդու հետ եմ ինձ լիարժեք հանգիստ զգացել ու կարողացել ցանկացած հարցի մասին խոսելիս մինչև վերջ անկեղծանալ։ Երկուսն էլ թուրք են, մեկը Թուրքիայից, մյուսը՝ Կիպրոսից։ Բայց վստահ չեմ, որ նորից հանդիպելու դեպքում էլի տենց կլինի։

13. Կուզեի երկու կյանք ապրելու հնարավորություն ունենալ, որոնցից մեկում 3-4 երեխա կունենայի, մյուսում՝ ընդհանրապես չէ։

14. Առանց մեծ ու փռչոտ կատվի ինձ համար տունը տուն չի։ Դե լավ, գոնե շուն լինի։

15. Ձուկը, ծովամթերքը, պահածոյացված եգիպտացորենը ամենատհաճ բաներն են։ Իրականում ահավոր ուզում եմ, որ ձուկ ուտելը դուրս գա, հատկապես երբ գրքում կամ կինոյում տենց տեսարան եմ հանդիպում, բայց ոնց փորձում եմ՝ զզվում եմ :(

16. Ինքնամեղադրանքի ու ինքնարդարացման պատերազմների մեջ եմ Հայաստանից հեռանալուս պատճառով։ Ու էդ մեղքի զգացումը չի թողնում անգամ կարոտել։

17. Միշտ քունս տանում է, ու ես միշտ ափսոսում եմ քնել, ու տենց քնատ-քնատ էլ անիմաստ ժամանակ եմ սպանում։

18. Ուզում եմ մինչև կյանքիս վերջը սովորել, համ էլ վախենում եմ, որ կեսից հավեսս կկորի, ու ես կդառնամ իմ չսիրած տան կնիկներից։

19. Սիրում եմ ապուշ մրցույթների քասթինգներ նայել։ Կարող է ժամերով նայեմ, հետո մի համար դուրս գա, մի հարյուր անգամ էլ դա նայեմ։

20. Տանել չեմ կարողանում, երբ մոտս հիվանդ մարդ է լինում, որովհետև նվնվոց չեմ սիրում, օգնել էլ չեմ կարող, ու էդ «հոգ տանելն» էլ ոչ մի կերպ մոտս չի ստացվում։ Համ կատաղում եմ, համ անօգնական եմ դառնում, համ էլ հիվանդի ներվերին եմ ազդում :cry

21. Գժվում եմ գեյ տղերքի համար։ Երկար տարիներ երազում էի տեսնել, թե իրենք ոնց են համբուրվում։ Անցյալ տարի երազանքս իրականացավ :love Համ էլ իրենց հետ հանգիստ եմ։

22. Եթե ապրեմ նենց երկրում, որտեղ ձմեռ չի լինում, երևի ինքնասպան կլինեմ։

23. Օծանելիք :[ էս իմ մղձավանջն է։ Դրանց հոտերից գլուխս պտտվում է, սիրտս խառնում։ Մինչև հիմա ինձ հանդիպել է ընդամենը 5 օծանելիք, որոնց հոտից չեմ վատանում։ 3-ը մամաս է օգտագործել, մեկը՝ ես (4 տարի առաջ եմ գնել, կեսից շատը դեռ կա :D ), մյուսն էլ՝ սերս։

24. Էթնիկ ամեն ինչ սիրում եմ՝ երաժշտությունը, պարերը, ուտելիքները, լեգենդները, հեքիաթները... Կարող է մի բան սրտիս չհասնի, բայց ուղեղով դուրս գալիս են: Բայց հենց մի տեղ որևէ տիպի խտրականության հետ կապված բան եմ տեսնում, վատանում եմ։

25. Մեկ-մեկ ուզում եմ անսեռ լինել։ Խելքս գնում է, որ փողոցում մարդ եմ տեսնում ու չեմ հասկանում՝ ինչ սեռի է։ Ինչ ինձ հիշում եմ՝ էս ցանկությունը ունեցել եմ։

26. Կենցաղային եմ դարձել ու վախենում եմ դրանից։

27. Աստիգմատիզմ ունեմ։ Թշնամուս չեմ ցանկանա։ Այ որ մի 3000 եվրո ավելորդ փող ունենայի, հենց վաղը կվազեի վիրահատության։

28. Ահավոր վախենում եմ ձանձրալի լինելուց ու դրանից ավելի ձանձրալի եմ դառնում։

29. Ամռանը Իսպանիայում մեկին հանդիպեցի, որը գաղափարական պատճառներով ամաչում էր, որ տղա է, ու խնդրում էր իրեն he-ով չդիմել։ Ինքն իմ կյանքի ամենամեծ ու հաճելի անակնկալներից էր։ Կուզեի իրեն նորից հանդիպել։

30.
15. Ես լացկան եմ, ամեն ինչից լաց եմ լինում. սիրուն ա` լաց եմ լինում, ինձ չեն սիրում` լաց եմ լինում, ինձ սիրում են` էլի լաց եմ լինում, ամեն ինչ հոյակապ ա... գուշակեք ես ինչ եմ անում... ճիշտ ա. լաց եմ լինում։ Մի հատ էլ իմ կողմից նույնից։
Երկու օր առաջ էս երգը (https://www.youtube.com/watch?v=V40leFpM7fM) տեսա ընկերներիցս մեկի մոտ, խոսքերի թարգմանությունը նայեցի։ Էս հլը որ վերջին բանն է, ինչի պատճառով լացել եմ։ (Ի դեպ, իրեն էլ որ առաջին անգամ լսեցի, սիրտս միանգամից կպավ, զգացի, որ ստեղ մի բան էն չի։ Վիկիում նայեցի, պարզվեց՝ ինքն էլ է արդեն մեռած)։

Հաջորդ երեք դատապարտյալները՝ Քույր Քերի, Ռուբի, Բուուուուուուուում։

Quyr Qery
08.11.2016, 06:16
1. Հրաշքների չեմ հավատում, բայց սպասում եմ:
2. Արտաքնապես ահավոր էմոցիոնալ եմ, ներքուստ՝ ադեկվատ:
3. Ռեալիստ եմ, երբեմն միզանտրոպ եմ, մազոխիստ եմ:
4. Մի հատ տատու ունեմ, մի հատ էլ պիրս:
5. Ես միշտ սիրահարված եմ, ու միշտ տեղեկացնում եմ էդ մասին, զգացմունքները թթվացնելը տհաճ է:
6. Մեջս միշտ բողոք կա, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան միշտ սխալ է, կուզեի ամեն ինչ սիրուն լիներ:
7. Մարդիկ մոտս շուտ են պրծնում, մի երկու նախադասություն խոսացիր ու լավ ախպեր պարզա, հաջորդը:
8. Զզվում եմ երկակի ստանդարտներից, անհասկացողներից, ու մայրենի լեզվով չխոսացողներից:
9. Քիչ եմ ծխում, բայց չծխել չեմ կարող:
10. Ինձ հավասարպես համ տղեքը չեն սիրում համ աղջիկները, ազնիվ խոսք, չգիտեմ պատճառը:
11. Նման կինո չկա, որ վերջում չլացեմ:
12. Մանկությունս ահավոր ազդել է ներկայիս կյանքի վրա, բայց վատով:
13. Ես կրծում եմ մատերս, եղունգներ չէ, մատերս:
14. Չեմ կարող առանց թեյի, մսամթերքի, ծովամթերքի:
15. Ես ոչ մի սոց. կայքում չկամ, էնտեղ մարդիկ ստանդարտ են դառնում, չեն դզում:
16. Քաղաքականությունը սիրածս թեման է, հետո էլ կրոնը:
17. Ես երկհնչյուններ ճիշտ չեմ կարող արտասանել:
18. Ես ինձ ահավոր անհաջողակ եմ համարում, բայց մեկ ա սիրում եմ:
19. Մի ընկեր ունեմ, 65 տարեկան է, ամեն օր Գոլդ ջիմ ա գնում, մասսաժների բան, ու ահավոր շատ ա սիրում կյանքը, ահավոր շատ, կուզեի իմ կյանքը իրան տալ, որ ապրեր երկար, բայց մի պայմանով, սաղ փողերը պիտի հիվանդ երեխեքի բուժմանը տար ու արվեստի զարգացմանը:
20. Ամեն ինչի էքզիստենցիալն եմ սիրում:
21. Դերասանների, ֆուտբոլիստների, նկարիչների ու գրողների հիվանդ եմ, ժամերով իրանց մասին կարդում ու սիրահարվում եմ:
22. Հիշաչար եմ ու ցինիկ:
23. Բարի եմ շատ, եթե սիրում եմ:
24. Ակումբում մարդիկ կան, ում ուզում եմ ասել, որ սիրում եմ ահավոր շատ, օֆ, օֆ:
25. Պուճուր ժամանակ երազում էի հեղափոխական դառնալ:
26. Ահավոր հոգնած եմ:
27. Անցյալ տարվա ծնունդս կայքնիս ամենալավ ծնունդն ա եղել, էս տարի ծնունդիս մենակով խմելու եմ:
28. Իմ վրա մի աշխարհ սպի կա:
29. Մեկ ա չեք համոզի, փողը արժեք չի:
30. Հրաշքների չեմ հավատում, բայց սպասում եմ:

Հաջորդը՝ Չուկ ձյա, Cassiopeia, Ivy,
չգիտեմ Գալաթեան ու Գրիֆֆինը ակումբում լինում են թե չէ, որ իրանց էլ գրեի:

Ուլուանա
08.11.2016, 07:58
1. Ես գրեթե հավասարապես աջլիկ եմ և ձախլիկ։ Ի ծնե ձախլիկ եմ՝ շատ վաղ տարիքում աջլիկի վերածված, էնքան վաղ, որ ինքս չեմ հիշում ինձ որպես լիարժեք ձախլիկի։ Գրել սկսել եմ աջով։ Գործողությունների մեծ մասի դեպքում ինձ համար տարբերություն չկա՝ աջով կանեմ, թե ձախով, բայց որոշ գործողություններ ավելի հարմար է ձախով անելը, որոշ գործողություններ՝ աջով։ Ձախ ձեռքով նկարում եմ համարյա նույն կերպ, ինչ աջով, բայց գրում՝ ավելի վատ։

2. Ինձ համար ամենամեծ վիրավորանքը անազնվության մեջ մեղադրվելն է։

3. Իմ ամենասիրած նյութը փայտն է։ Հենց միայն փայտից լինելու հանգամանքը հերիք է, որ տվյալ առարկան ինձ համար գոնե ինչ–որ չափով սիրուն ու լավը լինի։

4. Ես հաճախ եմ առաջին հայացքից գոռոզ թվում։ Ինձ մոտիկից ճանաչելուց հետո շատերն են խոստովանել, որ սկզբում ինձ գոռոզ են համարել, բայց հետագայում համոզվել են, որ բոլորովին էլ էդպիսին չեմ։

5. Իրականում ես, մեղմ ասած, էնքան հավասարակշռված ու զուսպ չեմ, որքան թվում եմ։

6. Ես ընդհանրապես չեմ օգտագործում սուրճ, ալկոհոլ, մսեղեն։

7. Մարդկանց հետ նախընտրում եմ շփվել առանձին–առանձին։ Խմբակային ու մարդաշատ հանդիպումները (չնչին բացառություններով) ինձ համար չեն։

8. Ես ավելի շատ ինքս ինձնից եմ դժգոհ լինում, քան ուրիշներից կամ կյանքից։

9. Շատ եմ սիրում նվերներ անել, հատկապես իմ պատրաստածը ու հատկապես առանց առիթի։ Նվերների հարցում չունեմ պարտավորվածության զգացում. նվիրում եմ երբ ուզում եմ, ում ուզում եմ ու ինչքան ուզում եմ՝ անկախ նրանից, թե որքանով եմ մտերիմ տվյալ մարդու հետ, կամ արդյոք տվյալ մարդն ինձ երբևէ նվեր տվել է, թե ոչ։ Կարող եմ առանց առիթի նվերներ անել բոլորովին ոչ մտերիմ մարդկանց, եթե էդպիսի ցանկություն է առաջանում մեջս։ Երբ որևէ մեկն ինձ նվեր է տալիս, ես ինձ պարտավորված չեմ զգում իրեն ի պատասխան նվեր տալու։ Նմանապես բոլորովին չեմ ակնկալում նվեր ստանալ էն մարդկանցից, որոնց ես եմ նվերներ տվել։ Նույնիսկ չեմ սիրում, երբ նվերս գիտակցաբար փոխադարձում են, թեև ընդհանրապես նվերներ ստանալ սիրում եմ, երևի ինչպես համարյա բոլորը։

10. Մարդկանց հետ կապված ես շատ հազվադեպ եմ լուրջ հիասթափություններ ունենում։ Դրական վերաբերմունքս սովորաբար բավական կայուն է, իսկ բացասականը, նույնիսկ լուրջ հակակրանքը, կարող է հեշտությամբ փոխվել դրականի, եթե դրա համար հիմքեր տեսնեմ։

11. Ես երբեք չեմ ձանձրանում։

12. Ես կարող եմ հնարավորինս ճշգրիտ նմանակել գրեթե ցանկացած ձայն ու խոսելաձև, բայց չափից դուրս ամաչկոտ եմ դա ուրիշների ներկայությամբ անելու համար։

13. Ես ժամանակի զգացում չունեմ։ Ինձ միշտ թվում է, թե դեռ ահագին ժամանակ կա, ու շատ ուշ եմ տեղից շարժվում ինչ–որ բան հասցնելու համար, ինչի հետևանքով հաճախ ուշանում եմ։

14. Ես սարսափելի անջատված եմ։ Դպրոցական տարիքում քանի անգամ պայուսակս տանը մոռացած՝ գնացել եմ դպրոց՝ առանց կասկածելու, որ մի բան պակաս է։ Չափահաս տարիքում էլ տարբեր առիթներով այլ վայրերում եմ պայուսակս ու այլ իրեր մոռացել, գնացել։ Մի անգամ մեր տուն մտնելու փոխարեն անջատված մի հարկ վերև եմ գնացել ու հարևանի դուռը զանգել։ Էս առումով իմ ամենամեծ վախը կանգառս բաց թողնելն է, բայց ի մեծ զարմանս ինձ՝ դա մինչև օրս դեռ ոչ մի անգամ տեղի չի ունեցել։ Բայց փողոցով քայլելիս հաճախ եմ ինձ պետք եղած մասն անցնում, որոշ ժամանակ անց նոր գիտակցում, որ սխալ եմ գնում։

15. Երբեք տնից դուրս չեմ գալիս առանց ականջօղերի։ Ընդհանրապես կրում եմ ամենատարբեր զարդեր, բայց ականջօղերի հետ կապված հատուկ բզիկ ունեմ. կարող եմ տնից դուրս գալ առանց մատանու, վզնոցի ու թևնոցի, բայց առանց ականջօղերի երբեք չեմ լինում. թեկուզ շատ փոքր ու աննկատ, բայց ինչ–որ ականջօղ պիտի անպայման լինի ականջիս։

16. Որևէ հետաքրքիր ու հաճելի գործով (հատկապես ստեղծագործական) զբաղված ժամանակ իմ բոլոր ֆիզիկական պահանջմունքներն անջատվում են. ո՛չ սով եմ զգում, ո՛չ ծարավ, ո՛չ ցուրտ, ո՛չ քուն։ Բայց էդ բոլորը կտրուկ վրա են տալիս աշխատանքը դադարեցնելուն պես։

17. Ես սիրում եմ, երբ ամեն ինչ սիրուն է լինում, նույնիսկ երբ համարվում է, որ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա։

18. Սխալներ ու վրիպակներ նկատելու և ուղղելու բզիկ ունեմ։ Դա ինձ շատ է խանգարում հանգիստ կարդալ ոչ միայն ինտերնետային գրառումներ ու նամակներ, այլև գրքեր։ Անընդհատ նկատածս լեզվական սխալներն ուղղելու պահանջ եմ ունենում, ու դա զգալի չափով հարամում է ընթերցանությունը։

19. Ինձ հետաքրքրում են կերպարվեստի գրեթե բոլոր ճյուղերն ու ենթաճյուղերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Կուզենայի դրանցից բոլորով էլ զբաղվել կամ գոնե փորձել։

20. Ես ինձ համարյա միշտ կա՛մ գերագնահատված եմ զգում, կա՛մ թերագնահատված։

21. Շատ առումներով ես ինձ չեզոք սեռի ներկայացուցիչ եմ զգում։ Իմ կարծիքով, իգական մի շարք էական գծեր իմ մեջ կամ վառ արտահայտված չեն, կամ ընդհանրապես բացակայում են, բայց փոխարենը տղամարդկային գծեր էլ կարծես չկան։

22. Միշտ զարմացել եմ, թե ոնց են մարդիկ սիրահարվում/ամուսնանում իրենցից տարիքով զգալիորեն մեծ տղամարկանց (հետ). ինձնից մի քանի տարուց ավելի մեծ տղամարդկանց ես որպես «ձյաձյա» եմ ընկալում։

23. Ես մայրական զգացումներ եմ տածում բոլոր էն մարդկանց նկատմամբ, ում սիրում եմ՝ անկախ տարիքից, սեռից ու տվյալ մարդու հետ հարաբերության բնույթից։

24. Ակումբի առաջին մի քանի թեմաները ես եմ բացել։

25. Ակումբն իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել և ունի։

26. Փոքր ժամանակ ինձ հաճախ էին ծաղրում շատ նիհար լինելու համար, որի պատճառովու ես երազում էի չաղանալու մասին, իսկ դեռահասական տարիքում ուղղակի տառապում էի չաղանալու մոլուցքով, էն աստիճանի, որ սկսեցի լուրջ քայլեր անել էդ ուղղությամբ և հասա նպատակիս։ Ամեն օր չափում էի գոտկատեղս և ուրախանում ավելացող սանտիմետրերով։ Մի երկու տարի երազածս թմբլիկությունը վայելելուց հետո սկսեցի ինձ անդուր չաղ զգալ ու կոմպլեքսավորվել՝ հիմա էլ երազելով նիհարելու մասին։ Մի երկու տարի նիհարելու անհաջող փորձերից հետո ի վերջո մի հինգ կիլո նիհարեցի սիրահարվածության շնորհիվ, որից հետո արդեն տարիների ընթացքում քիչ–քիչ նիհարելով՝ հասա հիմիկվա քաշիս։ Հիմա նորից երազում եմ առնվազն 5 կգ չաղանալու մասին։

27. Հիմա ես կշռում եմ 14-15 տարեկանում ունեցածս քաշի ուղիղ ¾–ը։

28. Կյանքումս երկու անգամ միաժամանակ երկու հոգու եմ սիրել/սիրահարված եղել։ Առաջին դեպքում երկուսն էլ նույն անունն ունեին, ու դա իմ չսիրած անուններից էր։

29. Ես չեմ կարող մտերմություն անել էնպիսի մարդու հետ, ով պատրաստ չէ իր թերությունների ու սխալների մասին լսելու։

30. Ես շատ երկար եմ հավատացել Ձմեռ պապիկին, ու նրա՝ գոյություն չունենալու փաստը մանկությանս ամենամեծ հիասթափությունն է եղել։

31. Ես հաճախ չարաշահում եմ «համենայնդեպս», «փաստորեն», «ընդհանրապես» բառերի գործածությունը։ Մի քիչ երկար տեքստ գրելու դեպքում սովորաբար հատուկ որոնում եմ էդ բառերը, որ մի մասը «խուզեմ», բայց, մեկ է, էլի ահագին մնում են։

32. Շատ եմ սիրում –ուկ վերջածանցը և բազմաթիվ բառերի կցում եմ այն՝ հաճախ նոր բառեր ստեղծելով։

33. Ահավոր լացկան եմ։ Ամեն ստից բանից կարող եմ հուզվել ու լացել, երբեմն էնպիսի բաներից, որ նույնիսկ ամաչում եմ։

34. Գրկ(վ)ելն ինձ համար կենսական անհրաժեշտություն է։ Միշտ մտածում եմ՝ ո՞նց են ապրում էն մարդիկ, որոնք հաճախակի գրկելու, գրկվելու հնարավորություն չունեն։

35. Ինձ երջանկացնում է մարդկանց սիրելը, օգնելը, մեկ էլ գեղեցիկը տեսնելն ու ստեղծելը։ Ընդհանրապես գեղեցիկի գիտակցումն ինձ շատ է օգնում ապրել ու վայելել կյանքը։

36. Փոքր ժամանակ առանձնահատուկ հետաքրքրություն ունեի բնական աղետների նկատմամբ. երևի արկածային ֆիլմերի ազդեցությամբ երազում էի, որ մեր շենքը երկրաշարժից կամ հրդեհից փլվեր, ու մնայինք անօթևան։ Ինձ թվում էր՝ էդ դեպքում մենք ընտանիքով կմեկնենք շատ հետաքրքիր ու արկածներով լի շուրջերկրյա ճանապարհորդության՝ հետներս վերցնելով մեր ավերված տնից մազապուրծ մի երկու բոխչա իրեր:D։

37. Ես լուրջ խնդիր ունեմ կարճ գրելու հետ կապված. ինչ գրում եմ, միշտ պետք եղածից կամ իմ ուզածից երկար է ստացվում, ու ինչքան էլ կրճատում, մեկ է, չեմ կարողանում ուզածիս չափ դարձնել։ Էս գրառմանս կետերն էլ վկա. սկսեցի գրել առանց համակարակալելու, վերջում մի հիսունից ավել էր ստացվել, ահագին տանջվեցի, մինչև էսքան կրճատեցի։

Հաջորդը թող գրեն Բարեկամը, Sambitbabа–ն և CactuSoul–ը։

ivy
08.11.2016, 12:28
Ընդունելով Քույր Քերիի հրավերը:

1. Քանի որ էսօր նոյեմբերի 8-ն է, էստեղից էլ սկսեմ ։)
Ուղիղ երկու տարի առաջ՝ էս օրը, 24-ժամանոց date եմ ունեցել մի մարդու հետ, ում 13 տարի չէի տեսել:

2. Ամուսնության ինստիտուտին մոտավորապես էնպես եմ վերաբերվում, ինչպես հոմսքուլերները՝ դպրոցին ։)

3. Կրոնական կողմնորոշմամբ ագնոստիկ եմ:

4. Մոտ տասը տարի բուսակերությունից հետո մի երկու ամիս առաջ նորից անցել եմ ամենակերության:

5. Մարդիկ ինձ սովորաբար լավ են վերաբերվում, ու ես դա շատ թանկ եմ գնահատում:

6. Գրելուց բացի ամենահաճելի գործն ինձ համար մարդկանց օգնելն է, քաջալերելը, ոգևորելն ու իրենց հոգսերը պակասեցնելը:

7. Ես լավատես եմ ու էնտուզիազմով լի, կարծում եմ, աղջիկս էլ է էդպիսին:

8. Երբեմն ունենում եմ «էքզիստենցիալ կրիզիսներ»՝ որն է ապրելու իմաստը, ինչի է էս ամենը կատարվում, ինչ է ընդհանրապես կյանքը թեմաներով:

9. Իմ տեսած քաղաքներից Նյու Յորքը միակն է, որտեղ կուզենայի ապրել: Ու հենց էդպես էլ կանեի, եթե երեխա չունենայի. ԱՄՆ-ը լավ երկիր չեմ համարում երեխաների համար, հատկապես Գերմանիայի հետ համեմատության մեջ ԱՄՆ-ը, իմ կարծիքով, կարգին տուժում է երեխաների հարցում:

10. Մեր գործի տեղը մի մարդ կա, ով ամբողջ օֆիսում միայն ինձ հետ է շփվում, ու ինքն իմ իմացած ամենատարած դեմքերից մեկն է:

11. Ես համոզված եմ, որ չկա էնպիսի չափահաս մարդ, որ տարօրինակություններ չունենա՝ բացահայտ կամ թաքնված. կյանքը բոլորիս ինչ-որ ձևով խփնված է դարձնում, ամեն մեկին մի ուղղությամբ:

12. Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ նախկին ամուսնուս հետ:

13. Կուզենայի Հայաստանից երեխա որդեգրել, բայց դեռ ճանապարհ չեմ գտնում:

14. Ամեն առավոտ մազերս լվանում եմ ու թաց մազերով վազում գործի. մինչև տեղ եմ հասնում, խուճուճներս չորացած են լինում:

15. Ինձ համար վիրտուալ հարաբերություննեն ավելի հետաքրքիր են, քան ռեալը:

16. Ես մոնոգամ չեմ, բայց կուզենայի էդպիսին լինել. էսքան մեծ սիրտ ունենալն էլ մի բան չի ։))

17. Եթե մեկին սիրում եմ, սիրում եմ ընդմիշտ. սիրասթափվել չկա:

18. Ես իմ ճանաչած ամենաշատակեր մարդն եմ, և իմ ամենամեծ վախերից մեկը չաղանալն է:

19. Իմ աշխատանքը շատ եմ սիրում նախ և առաջ էն պատճառով, որ թույլ է տալիս շատ տարբեր տեսակի մարդկանց հետ հանդիպել, որոնց սովորական կյանքում գուցե և չհանդիպեի:

20. Ճամփորդել շատ եմ սիրում, իսկ վերջերս էլ բացահատեցի, որ ճամփորդության ամենահաճելի ձևն ինձ համար մեն-մենակ ճամփորդելն է:

21. Ես ինտրովերտ եմ, բայց օրվա ընթացքում երևի ավելի շատ ու ավելի ինտենսիվ կոնտակտներ եմ ունենում մարդկանց հետ, քան որևէ միջին վիճակագրական էքստրավերտ ։))

22. Ես չափազանց հետաքրքրասեր եմ. բնական, երբևէ չպակասող հետաքրքրություն ունեմ բոլոր տեսակի մարդկանց հանդեպ: Երևի դա էլ է օգնում աշխատանքում:

23. Տղամարդկանց մեծ ամենաՍԻՐԱԾՍ ԲԱՑԱՍԱԿԱՆ գիծը պարծենկոտությունն է. համ գիտեմ, որ լավ բան չի, համ մի տեսակ նենց է իրենց սազում, հաճույք եմ ստանում ունկնդրելուց ։))

24. Իմ առաջին սերը մեր դասրանի Զառան էր, բայց ինքը հա ուրիշների կողքն էր նստում, ես էլ որոշեցի իրենից վրեժ լուծել, ինչի արդյունքում լրիվ ընկա աչքից ։(

25. Երկրորդ սերս Էլենն էր, բայց էլ տրագիկ պատմություններ պատմելու հավես չկա ։))

26. Տղամարդկանցով առաջին անգամ համալսարանում եմ հետաքրքրվել: Լավն են, բայց դե կանանց չեն հասնի ։))

27. Կրտսեր դպրոցական տարիքում ահագին երկարատև ժամանակահատվածում բռնության եմ ենթարկվել, ինչի մասին ծնողներս չգիտեն: Բայց դա իմ կյանքում տրագիկ իրադարձություն չեմ համարում: Ուղղակի գիտեմ, որ էս աշխարհում պեդոֆիլներն ավելի շատ են, քան կարող է թվալ:

28. Կողքիս ով լացի, ես հետը կլացեմ. լավ հատկանիշ չի, բայց թարգել չի լինում: Իսկ դեռ մուլտերում հերիք է մենակ, որ տխուր մեծ աչքերով էկրանից դուրս նայեն:

29. Ինչ էլ լինի, ես կատվի նման չորս թաթով եմ գետնին ընկնում. չեմ կարծում, թե կյանքում որևէ բան կա կամ կարող է լինել, ինչի արդյունքում «կոտրվեմ» և էլ ուժ չունենամ առաջ գնալու:

30. Ես երջանիկ եմ. ու դա իմ կայուն ներքին վիճակն է՝ անկախ արտաքին աշխարհից:

Իմ ընտրած եռյակը՝ Արշակ, Աթեիստ, Հայկօ:

Մուշու
08.11.2016, 17:54
1. Ես էգոիստ ու սեփականատեր եմ, ինչ իմն ա ոչ մեկին չեմ տա:

2. Դեմ եմ էն մտքին, որ կյանքում կարևորը փողն ա: Շատերը մտածում են տենց եմ ասում որովհետև փող ունեմ, բայց քչերը գիտեն որ աղքատ մանկություն եմ ունեցել ու ոչ մեկ չգիտի, որ առաջի կուրսում վարձս տալու հնարավորություն չունեի :)

3.Իմ կուռքը պապաս ա: Լիքը չարված սխալներիս համար ես իրան եմ պարտավոր: Ինքը թողեց ամեն ինչ հանուն մեզ ու լիքը խոջընդոտներ հաղթահարեց հանուն մեզ (հիմա ես հաստատ համ վարձս տալու հնարավորություն ունեմ համ էլ կարող եմ ինձ թույլ տալ էն ամենը ինչ ուզում եմ)

4.Մոտ ընկերուհիս էն մարդն ա ով մեծապես ազդել ա իմ ներկայիս Ես-ի կերտման մեջ, ինքը ուղղակի մոտ ընկերուհիս չի, ինքը քուրս ա մեծ :)

5.Անցյալից կառչելու սովորություն ունեմ, ինչը խանգարում ա առաջ գնալ:

6.Ես մեծ հանդիպումների ժամանակ հիմնականում կաշկանդվում եմ, չեմ կարողանում մարդկանց հետ շփվել, իմ համար 2 հոգուց ավելը համարվում ա մեծ հանդիպում:

7.Սիրում եմ համեղ բաներ պատրաստել, դա ինձ հանգստացնում ա:

8.Եթե բժիշկ չլինեի արվեստի հետ կապված ինչ որ բան կընտրեի, շատ եմ սիրում ինչ որ բան ստեղծել, ստեղծելու պրոցեսը լցնում ա ներսը:

9.Թեյը և սուրճը պետք է խմել առանց շաքար, որ համը ամբողջությամբ վայելես:

10.Շատ եմ սիրում բոլոր մարդկանց ու համարում եմ, որ իրանք բնության մեծագույն թերությունն են:

11.Երազում եմ մեծ ընտանիքի մասին, ուզում եմ երեք տղա ու մի աղջիկ ունենամ:

12.Կարիերիստկա չեմ ու չեմ եղել, բայց զգում եմ, որ ապագայում մասնագիտական աճից բացի ուրիշ ոչինչ չեմ ունենա:

13.Չունեմ մանկության ընկերներ, փոքր ժամանակ չշփվող էի ու մտածում էի թե ինձ չեն սիրում մարդիկ:

14.Շատ արագ եմ կապվում մարդկանց ու ծանր տանում բաժանումը:

15.Ահավոր շատ չեմ սիրում ցուրտը, բայց երազում եմ Իսլանդիայում ապրելու մասին :love :love

16.Գիտակից տարիքից սկսած ինձ օտար եմ զգում Հայաստանում, համարում եմ, որ սխալ տեղ եմ ծնվել:

17.Պաշտում եմ աշունը, գարունը, ամառը, ձմեռը:

18. Ես կարող եմ շատ հնգիստ ժամադրության կանչել էն մարդուն ում հավանել եմ, կարող եմ առաջինը խոսել զգացմունքներիս մասին ու համարում եմ շատ նորմալ հաշիվը փակել, կարևոր չի տղայի թե աղջկա հետ եմ (հիմնականում հայ աղջիկները սովոր են ու ակընկալում են, որ տղան հաշիվը կփակի, տանել չեմ կարողանում դա):

19.Սիրում եմ սիրուն աղջիկներին ու համարում եմ, որ գեշ աղջիկ չկա:

20.Մարդու մեջ կարևորում եմ մարդ տեսակը:

21.Հոմոֆոբ չեմ ու չեմ սիրում հոմոֆոբներին, մի քիչ ռասիստ եմ:

22.Կյանքում երբեք չեմ սիրահարվել իմ իդեալին համապատասխանող ոչ մեկին:

23.Վերջի երկու տարվա մեջ հասցրել եմ կարգին մեծանալ ու լիքը բաների այլ կերպ նայել:

24.Լիքը գծեր եմ ձեռք բերել որոնք անտանելի են իմ համար, բայց ազատվել ոչ ուզում եմ ոչ էլ փորձում:

25.Եթե ցիկլոթիմիան բնավորության տեսակ լիներ, ապա ես ցիկլոթիմիկ կլինեի, շատ հաճախ եմ փոփոխվում՝ մեկ ահավոր երջանիկ եմ մեկ էլ ահավոր դժբախտ եմ դառնում:

26.Առաջնորդվում եմ սրտով ոչ թե ուղեղով(դա խանգարում ա լուրջ որոշումներ կայացնելուն)

27.Կարամ շատ հեշտ ու չգիտակցված վիրավորել դիմացինս ու ահավոր նեղվում եմ դրանից:

28.Սկսել եմ սիրել մենակությունը ու համարում եմ դա դրական ձեռքբերում:

29.Հավատում եմ որ կախարդանք կա աշխարհում ու որ մի օր հետս հրաշք տեղի կունենա:

30.Հավատում եմ ձմեռ պապուն, բայց չեմ հավատում, որ աստված կա:

Ուզում եմ Freeman-ի, GriFFin-ի ու CactuSoul-ի գրածները կարդալ:

Յոհաննես
08.11.2016, 18:55
Լավ թեմա է :)) բայց շատ երկար եք գրում,ամեն մեկի մասին մի երկու փաստ հազիվ կարդացի :))
1.Մեծագույն մազոխիստ
2.Մեջքիս վրայի մեծ խալի համար ցնդում եմ :))
3.Արդեն 14 տարի Ռեալ երկրպագու եմ,երակներովս սպիտակ արյուն է հոսում:
4.Կրոնս եսապաշտությունն է
5.Առաջի անգամ սիրահարվել եմ 2011թվի Սեպտեմբերի 21-ին
6.Ամուսնանալ ընդհանրապես չեմ ուզում,մի հատ ուղղակի երեխա ունենամ,որ եղած-չեղածս իրան կտակեմ
7.Ահավոր համեստ ցինիկ եմ
8.Օրգազմից հետո սիրտս էնքան արագա աշխատում,որ խեղճ աղջիկը լսումա :think
9.Մեքենա քշելուց ամեաշատը 170կմ/ժ արագություն եմ զարգացրել
10.Անիրականանալի երազանքներից մեկը Հիտլերի հետ ծխելն է
11.Առանց խոզի մսի կյանքս լիարժեք չի
12.Դպրոցական տարիներին շորերս ու գրենական պիտույքներս ամենաթակը ու որակովն էին,մի տեսակ նեղվում էի,որ տարբերվում եմ
13.Մի անգամ եմ փորձել կով կթել,ճիշտ է չստացվեց,բայց էնքան հավես էր պտուկների հետ խաղալը :))
14.Տարվա մեջ ամենաշատը էն օրերն են սիրում,երբ գյուղի տանը մենակ եմ:
15.Միջիս էներգիան անսպառ է
16.Կյանքիս ամենահաճելի պահերից էր,որ փոքր ժամանակ պուպուլս տաք կաթի մեջ էին դնում :)) էն ինչ հաճելի էր
17.Լիրբ ու ստախոս մարդկանց չեմ կարող տանել
18.Աստղով տղա եմ :D
19.Տատսա բանավիճել սովորացրե
20.Կուզեմ մահիցս հետո,մարմինս վառեն ու մոխիրս տանեմ սիրածս աղջկա գերեզմանին լցնեն,որ վերջը իրար հետ լինենք :D
Էն մյուս տասն էլ հետո կգրեմ :Դ
Ցանկանում եմ այս թեմայում տեսնել Մարդագայլուկի,Arpine-ի ու Դատարկի գրառումները

LisBeth
08.11.2016, 20:13
Մեկդ Մեֆի ու Տրիբունի անունները գրեք էլի :love

Sambitbaba
08.11.2016, 23:24
Մի քիչ ինքնակենսագրություն ստացվեց, բայց դե սրանք էլ փաստեր են...


1. Ծնվել եմ Կոնդի մի փորիկ բակում, որը քանդեցին, երբ հինգ տարեկան էի, բայց մինչև օրս, երբ մրսում եմ, մեր այդ տունն եմ հիշում ու սկսում եմ տաքանալ:

2. Շատ մրսկան եմ:

3. Մեկ տարեկանում. հարևանի դպրոցական տղան ձեռքս է խոթել արկղից պոկած ու ծայրին մեխ ունեցող փայտի կտորն ու ստիպել է հարվածել կատվի ձագին... Ես դա չեմ հիշում, բայց մեղքի զգացումը մինչև օրս հետս է:

4. Երեք տարեկանում. այդ նույն դպրոցականի պապիկը, ձեռքերը մեջքին, ման էր գալիս մեր բակում, ձեռքի թիզբեհի վրա հաշվելով. "Տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս (ես եմ) խարսնիս, տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս խարսնիս..." Ես էլ, ձեռքերս մեջքիս, քայլում էի հետևից ու կրկնում. "Տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս խարսնիս..." Բայց չգիտեի, թե ինչ բան է խարսնիսը... Սա արդեն հիշում եմ:

5. Հիշողությունից թույլ եմ:

6. Երևի ութ տարեկանում. ինձ ու եղբորս տարան նկարահանվելու "Կարինե" ֆիլմում: Երևի թե սա պատճառ դարձավ, որ հետո ընտրեմ ռեժիսուրան:

7. Չնայած մինչև դպրոցն ավարտելը համոզված էի, որ երաժիշտ եմ դառնալու: Նույնիսկ խմբում բաս եմ նվագել...

8. Եղբայրս և շատ ընկերներս երաժիշտներ են:

9. Տաս տարեկանում. ուզում էին դպրոցից հեռացնել: Տանից դպրոց գնալու ճանապարհին պատահաբար մասնակցեցի եղեռնի հիսունամյակի ցույցին, իսկ հետո եկա դասարան ու գրատախտակին նկարեցի Մասիսը՝ հակառակ կողմից:

10. Տասնհինգ տարեկանում. ուզում էին հեռացնել դպրոցից: Խոշորացուցի օգնությամբ արևի շողով այրել էի գծագրության ուսուցչիս գլուխը. ամբողջ դասարանի աղջիկների համար գծագրեր էի անում, նրանց 5 էր դնում, ինձ՝ 3... Չհեռացրեցին, որովհետև հենց այդ գծագրության պատճառով էր, որ դադարեցի գերազանցիկ լինել:

11. Տասնվեց տարեկանում. մտածում էի, ամուսնանա՞մ, թե՞ դառնամ հիպպի... Ընտրեցի երկրորդը, չնայած 1970-ին Երևանում այդ քայլին դիմելը հերոսության պես մի բան էր...

12. Մինչև 17 տարեկան, լրջորեն սիրահարվել եմ 7 անգամ, վերջինը՝ հավերժ:

13. Հավերժ, որովհետև այսօր արդեն գիտեմ, որ նախկին կյանքերում էլ մենք միասին ենք եղել:

14. Տասնութ. Բոդլեր, Մայակովսկի և Անդրեյ Բելի

15. Քսան տարեկանում. կարդացի Աստվածաշունչը և դարձա աթեիստ:

16. Քսաներկու. ամուսնություն, Շոպենհաուէր, Նիցշե:

17. Քսաներեք. Լիլիթս: Խելքս գնում է բոլոր երեխաների համար:

18. Քսանվեց. Մատեան Ողբերգության: Սարտր, Կաֆկա: Դադարեցի լինել աթեիստ: Բայց հավատացյալ այդպես էլ չդարձա: Միգուցէ, Այվիի պես ագնոստի՞կ: Բայց այն ժամանակ չգիտեի, թե դա ինչ է:

19. Ուլուանայի պես՝ երբեք չեմ ձանձրանում:

20. Չնայած շատ բառեր ինքս եմ սխալ օգտագործում, բայց կատաղում եմ, երբ ասում են "նամանավանդ" (չկա՛ այդպիսի բառ), և "այսպիսի" բառին հոլովելիս երկու "ն" են կպցնում: Եվ այնքան շատ են նման դեպքերը, որ թվում է, թե դպրոցներում հենց այդպես էլ սովորեցնում են հիմա...

21. Երբ ծանոթացա Ուոլշի գրքերին, սկսեցի անսահման սիրել ամբողջ մարդկությունը:

22. Անծանոթ մարդկանցից ինձ ամենաշատն ապշեցրել է Այվին, իսկ ծանոթանալուց հետո կուզեյի, որ նա կրտսեր դուստրս լիներ:

23. Սմոքին, Ռայն ու Զաքն էլ՝ տղաներս: Աթեիստն ու Սելավին՝ ընկերներս:

24. Եթե Տեսիլքի չափ եռանդ ու խելք ունենայի, Իմփրեշնի պես սիրուն բանաստեղծություններ կգրեի:

25. Ամենաշատն ուզում եմ գրկել Գալին:

26. Քույր Քերիին ուզում եմ հրաշքներ նվիրել:

27. Ավելի ու ավելի եմ համոզվում, որ հայերենը՝ նախալեզու է:

28. Համոզված եմ, որ մենք միակը չենք Տիեզերքում, ինչպես նաև այն, որ մեզանից յուրաքանչյուրը գոյություն ունի միանգամից տարբեր տարածքներում:

29. Չեմ ուզում հավատալ Աստծոն, ուզում եմ Աստծոն ճանաչել:

30. Ես երջանիկ եմ:



Հաջորդը՝ Մեֆ, Տրիբուն, Լիզբեթ:

Աթեիստ
08.11.2016, 23:58
1. Տարիուկեսից դառնում եմ 40 տարեկան, բայց պատրաստ չեմ դրան ։)

2. Արմավիրում ծնվել մեծանալուց հետո որ ընկա Երևան, տեսա ինչ գեղ ա Արմավիրը։ Վանաձորից հետո որ հետ եկա Երևան, զգացի ինչ գեղ ա Երևանը։

3. Կնքված եմ, կնքվել եմ գիտակից տարիքում։

4. Մանկուց ես իրար հետ եմ եմ կապում «Կ» տառը, կանաչ գույնն ու 4 թիվը։ Չգիտեմ խի։

5. Մի ամիս առաջ մեր տուն առանք, ու դեռ չեմ պատկերացնում, թե ինչքան երկար եմ էդ արածիս համար փոշմանելու։

6. Միշտ սիրել եմ մաթեմատիկա, բայց 95 թվին մաթեմատիկները շուկայում կարտոֆիլ էին ծախում։ Մենակ իրավաբանականն ու բժշկականն էին հեռանկարային թվում, դրա համար գնացի բժշկական։

7. Զզվում եմ «պատմություն» առարկայից, լեզուներ սովորելուց։

8. Չեմ սիրում նվեր տալ, որտև ինքս սարքել ոչինչ չեմ կարում, ընտրելուց էլ զզվում եմ։

9. Սիրում եմ մարդկանց օգնել, իսկ որոշ դեպքերում էլ զգում եմ, որ օգնելու դեպքում հաճույք չեմ ստանալու, կամ փոշմանելու եմ, բայց չեմ կարում մերժեմ։ Մերժել հա փորձում եմ սովորեմ։

10. Վերջի անգամ անձակուրդ գնացել եմ 6 տարի առաջ, մեկ շաբաթով (Թուրքիա)։

11. Բավականին ուշ եմ սովորել լողալ, բայց հանգստի այլ ձև չեմ պատկերացնում։ Եթե ասենք իմանամ, որ մի շաբաթ ազատ եմ, բայց ոչ լողափ, սկի պետքս էլ չի լինի։

12. Չեմ սիրում «Նոր Տարի» տոնը (տես կետ 8.), բայց սիրում եմ էդ օրերը, որտև մի քանի օր չեմ աշխատում։

13. Գիտակից տարիքում Հայաստանից դուրս մենակ էդ մի շաբաթ Թուրքիա գնալս ա եղել։ Նույնիսկ Վրաստանում չեմ եղել։

14. Դպրոցական տարիքում հոգի եմ կանչել, բանակում էլ մասնակցել եմ ուրիշների կազմակերպած սեանսներին։

15. Շատ եմ սիրում երաժշտություն, հիմնականում POP։ Ինձ որ մնա, գիշերներն էլ չեմ անջատի (բանակում տենց էլ անում էի)։

16. Մինչև բանակ գնալը երբեք մենակով չեմ ապրել։ Բանակում երբեք ծնողներս չեն եկել տեսակցության, ես էի պարբերաբար տուն գնում։

17. երազում եմ 1 շաբաթով հայտնվել կղզու վրա, ինտերնետով, տանիքով ու սննդով։ Կտրվել ամեն ինչից։

18. Շատ եմ սիրում ամառ (տեսնենք Բանգլադեշի ամառվանից հետո ոնց կխոսամ), զզվում եմ ձմեռից ու ցրտից։

19. Մանկուց ֆիզիկապես տանել չեմ կարում սառը։ Մարմնիս ցանկացած մասը սառը ջրի հետ շփումից սկսում ա ուժեղ ցավալ։ Նույնիսկ պաղպաղակ ուտելուց, կամ սառը հյութ խմելուց քիմքս լացելու աստիճան ցավում ա։ Երեխա տարիքում նույնիսկ սառը ջրով չէի լվացվում, հետո դրան սովորեցի։

20. Դպրոցում սկաուտ եմ եղել։ Շատ լավ եմ հիշում բանակումները, որ գնում էինք Հանքավանի սարերում վրանների տակ քնապարկերում քնում, գիշերները հերթապահում, առավոտները մարզվում, պարապում, խաղում, սովորում։ Կարճ ասած, շատ լավ բան ա։

21. Անցած տարի հեծանվով Արմավիր գնալուց վրաս շներ հարձակվեցին։ Մոտիս լապտերը փրկեց (լույսը շատ ուժեղ էր, մոտ չեկան), բայց հիմա մտածում եմ ատրճանակ առնելու մասին։ Եթե առա, ամենայն հավանականությամբ չեմ դիմանա գայթակղությանն ու Doghunting կանեմ։ Գժվում եմ թափառական շների խմբեր տեսնելիս։ Լիքը լսում եմ դրանց, երեխաների վրա հարձակվելու մասին դեպքեր, ու պատկերացնում եմ, հանկարծ դրանցից մեկը երեխաներիս մոտենա։

22. Սննդի մեջ չեմ սիրում մորմազգիներ՝ լոլիկ, բադրջան, բիբար, կարտոֆիլ։ Լոլիկը եփած չեմ սիրում, հում ուտում եմ։ Բիբարի հոտը տանել չեմ կարողանում։ Մեր բուֆետում լիքը լավ բաներ են սարքում, բայց կամ հետը պարտադիր բիբար են եփում, կամ վերջում բիբարով զարդարում են։ Նենց են անում, որ չուտեմ։

23. 94 թվին մահացան հորական պապս (շատ էի սիրում), մորական տատս ու պապս, հորաքույրս ու կարծես քեռիս էլ նույն տարի մահացավ։

24. Էն մնացած հորական տատս դեռ կա, բայց 94-ից անհամբեր սպասում եմ դրա մեռնելուն։ Հոգեբանական վամպիրի դասական օրինակ ա, որ շատ վատ անձնավորություն։

25. Շատ անջիգյար եմ, երբեք կարոտից չեմ նեղվել։ Չեմ սիրում մարդկանց անկապ զանգել, հարցնել ինչ կա չկա։

26. Ամենասիրածս գիրքը «երեքը մի նավակում»-ն ա։ Լիքը առել եմ, ու նվիրել։

27. Սիրածս գրողը՝ Էդգար Պո։

28. Երկրպագում եմ ՕՐԵՆՔԸ։ Ու գիտակցում եմ, որ էս երկրում ես չեմ տեսնի օրենքի գերակայություն, դրա համար երազում եմ որևէ օրենքի երկիր գնալու մասին։ Ահավոր նեղվում եմ ստեղ։ Ամեն անգամ, երբ փողոցում արգելված տեղում կայանաց մեքենա եմ տեսնում, կամ խախտումով քշող վարորդ, պատկերացնում եմ, թե ինչ կանեի, եթե իմ ձեռը լիներ օրենքը պահպանելու գործը։ Վարորդների մի զգալի մասը մեքենաներից կզրկվեր (տենց մեքենան փողոց դուրս գալու իրավունք չպիտի ունենա), մյուս մասը՝ վարորդական իրավունքից։

29. Շատ եմ սիրում ֆիլմեր։ Մինչև ամուսնանալն ու սեփական գործ ունենալս, ազատ ժամանակս անհամեմատ ավելի շատ էր, համ շատ էի կարդում, համ դիտում։ Հիմա ցավոք ոչ մեկին ժամանակ չի մնում։

30. Հոգնել եմ։

Ում պտի նշեի, Սամն արդեն նշեց ։)

Sambitbaba
09.11.2016, 00:28
Որոշել էի ասել ու մոռացա… Բայց, քանի որ շատ կարևոր բացթողում եմ համարում, չեմ կարող չնշել:
Այնպես որ՝

31. Չեմ սիրում մոնոլոգներ: Ինձ համար դրանց են պատկանումում օրագրերի և նման բաժինները, ինչպես նաև հենց այս թեման:
Շատ եմ սիրում դիալոգներ: Ու շատ ուրախ կլինեի, որ ակտիվանար հարցազրույցների թեման: Բայց հարցազրույցների թեման էլ իր ներկա վիճակով ավելի շատ մոնոլոգի է նման. մեկը հարցնում է, մյուսը պատասխանում, և ամեն ինչ դրանով էլ ավարտվոում է: Կուզենայի, որ մեզանից ամեն մեկն իր համար բացված հարցազրույց ունենար, որտեղ մնացած բոլորը կկարողանային հարցեր ուղղել մեզ ու մենք կպատասխանեինք, ու դա կարող էր անվերջ շարունակելի լինել:

boooooooom
09.11.2016, 00:51
Իմը գրեմ, նոր ձերը հերթով կկարդամ։
Նաիրուհի ջան, հրամանդ ի կատար

1. Ես ընդմիշտ 21 տարեկան եմ։
2. Մանկապարտեզից մեր խմբի Կարճիկյան Տիգրանը, լինելով իմ հասակակիցը, մի անգամ ինձ մեկ ոտքի վրա անկյուն է կանգնեցրել։
3. Ես աչքիս աթեիստ եմ։
4. Եթե ես երգիչ լինեի, հաստատ կսիրեի իմ մասնագիտությունը։
5. Ես շուտ եմ հարբում ու էդ վիճակում ավելի չաչանակ եմ դառնում։
6. Երբեք չեմ խաղացել համակարգչային խաղեր (չհաշված դպրոցական տարիների սուպեռ մարիոն, կոնտռան ու մոռթալ կոմբատը ) ու չի էլ ձգում։
7. Չեմ ծխում, թմրանյութ չեմ փորձել (բացառությամբ վիրահատության ժամանակ)։
8. Երբեք խաղատուն չեմ գնացել, չի էլ ձգում։
9. Ունեմ մեկ երիկամ իծնե, բայց առողջ եմ։
10. Առաջին գիրքը, որ կարդացել եմ, "Քաջ Նազար"-ն էր (ձեր իմացածը չէ, ինչ որ երկար վերսիա էր)։
11. Սիրում եմ, երբ մի երկար պրոցես մի անգամից ճիշտ է ստացվում։
12. Ես միշտ ինչ որ տեղից ուշանում եմ։
13. Դե՞ղձ, ինչի դա հնարավո՞ր է ուտել։
14. Ես դեռ իսկական ծեծ չեմ "կերել"։
15. Երբեք հրազենից չեմ օգտվել (սա ուղղել ա պետք),
16. Դասական հագուստի մեջ ինձ վատ եմ զգում․ ոչ մի անգամ իմ հագով կոստյում չի հաջողվել ունենալ․ կամ մեծ ա եղել, կամ փոքր։
17. Սիրում եմ սար բարձրանալ, իջնել՝ էդքան էլ չէ։
18. Ձուկ որսալու կայֆը տենց էլ չհասկացա։
19. John-ը ասում ա, որ ես շատ բարձր եմ խոսում ու իմ ձայնը անտանելի տհաճ ա :(
20. Ես ահավոր մեծ "համբերության բաժակ" ունեմ․ այն հազվադեպ է լցվում։
21. Սիրում եմ դիմացինիս գլխի մեջ իմ տառականներից նկատել։
22. Սիրում եմ դեղին, չոր, շատ տերևների մեջ խշխշացնելով քայլել։
23. Սիրում եմ հավաքել, լցվել-լցվել աննկատ ու միանգամից "պայթել"։
24. Չեմ սիրում մեքենա վարել․ գերադասում եմ ոտքով քայլել։
25. Սիրում եմ թաքուն հետևել։
26. Բախտիցս դժգոհ չեմ ( գրին քարտը, որ ուզենա էլ ավելի գոհ կլինեմ)։
27. Ուտելիքի հարցում շատ կարևորում եմ քարից փափուկ լինելը։
28. Շատ հարցերում հանդուրժող եմ ձևանում, իրականում անտարբեր եմ։
29. Հեծանիվ։
30. Իրականում շատ եմ սիրում պարել։

Շինարար, Քանոն, Սկեպտիկ

Ruby Rue
09.11.2016, 02:02
1. Ալարկոտ եմ, ահավոր, սարսափելի ալարկոտ։
2. Ես սիրում եմ, որ տունը միշտ մաքուր լինի, բայց հավաքել-մաքրելուց րոպեներ անց արդեն էնտրոպիան ձգտում ա հասնել մաքսիմալ արժեքին։
3. Երբ հակագիտական կամ կեղծ գիտական բաներ եմ կարդում, լսում, տեսնում, ոնց որ գլխիս Թորի մուրճով տան։
4. Փորձում եմ նախորդ կետում նշվածներին հավատացող մարդկանց գիտականը բացատրել, ու եթե չի ստացվում, ուզում եմ մոլորակից արտագաղթել։
5. Ես միշտ ամեն ինչից դժգոհ եմ։ Ավելի ճիշտ՝ հենց սկսում եմ մտածել, միշտ դժգոհելու առիթներ գտնվում են։
6. Երբ որ ես տեսությամբ էի զբաղվում, ուզում էի փորձ անել, երբ փորձարարությամբ՝ տեսություն եմ ուզում։
7. Ես շատ չկողմնորոշված եմ։ Երբ փորձում եմ որոշ հարցերում ինձ հասկանալ, ինչ-որ պահի ձեռք եմ քաշում, որովհետև խճճվում եմ։
8. Ինձ որ մնա, կարող եմ ամբողջ օրն անկողնուց վեր չկենալ՝ գիրք կարդալ, սերիալ նայել, ու իդեալական դեպքում մեկն էլ ուտելիք կբերի։
9. Ատում եմ, երբ աշխատավարձս ավելի շուտ են տալիս, քան հասցրել եմ գործն անել։
10. Չեմ հասկանում՝ պատասխանատու եմ, թե չէ։ Երբ 1-ին կետի պատճառով չեմ հասցնում գործերս ժամանակին ու պատշաճ անել, ոնց որ փշերի վրա լինեմ։
11. Ուզում եմ պատիս Վիկինգների Լագերտայի նկարը կպցնել՝ կռվելիս, որ մոտիվանամ թաեքվոնդոյի գնամ։
12. Ես ուզում եմ ֆիզիկապես ուժեղ լինել։ Բայց տես կետ 1-ը։
13. Շատամարդ տեղեր, փարթիներ ու քեֆեր չեմ սիրում։ Բայց հենց ինձ հետաքրքրող թեմաներից խոսակցություն ա լինում, երկար կխոսեմ, կբանավիճեմ, կակտիվանամ։
14. Վիրտուալում ու ռեալում իմ հիմնական տարբերությունն էն ա, որ գրելիս հավես չեմ ունենում բանավեճի մեջ մտնել, միշտ կեսից ձանձրանում եմ, գնում։ Իսկ ռեալում, խոսքի տակ չեմ մնա։
15. Հոմոֆոբների, ռասիստների ու ընդհանրապես ինչ-որ խմբի նկատմամբ ատելությամբ տրամադրվածների շրջապատում ինձ վատ եմ զգում։ Ու միշտ փորձում եմ փոխել իրենց կարծիքը
16. Առաջին երկու կուրսերում ատում էի բոլոր կուրսեցիներիս, բացի երկու աղջիկներից։ Բայց ժամանակին ատելի կուրսեցիներից մեծ մասին սկսեցի սիրել, ու իրար հետ ֆիզֆակում մի տեսակ թարմություն մտցրինք։
17. Mr. Annoying-ին, որին էլի վախտին չէի սիրում, հիմա համարում եմ ամենալավ գործընկերս ու մեր միասին աշխատելու ՕԳԳ-ն շատ մեծ ա։ Մենք միասին երեխա ունենք՝ «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգը, ու դրան հետևած դասընթացները, դպրոցները, ճամբարը։
18. Մազերս կտրելուց հետո փողոցում ինձ հաճախ «ապեր» էին կամ փորձում հասկանալ սեռս։ Ես էլ եմ սիրում, որ մարդու արտաքինից սեռը միանշանակ որոշելի չի։
19. Հաշվարկների նկատմամբ թուլություն ունեմ։ Oրինակ՝ առևտուր անելիս հենց ապրանքը դնում եմ զամբյուղս, գներն ինքստինքյան գումարում եմ իրար։
20. Ես հակված եմ տրամադրության կտրուկ անկումների ու բարձրացումների։ Սինուսոիդ, մի խոսքով։
21. Երջանիկ կարգավիճակն իմ համար ոչ կայուն վիճակ ա։ Շատ կարճ եմ մնում էդ վիճակում։
22. Որոշումներ ընդունելիս շատ եմ քցում-բռնում։ Ցուցակներ եմ կազմում՝ նշելով ինչ-որ բանի դրական ու բացասական կողմերը, ըստ դրա էլ՝ ընտրում։
23. Ինձ թվում ա՝ զգացմունքները կառավարելի են։ Կարամ անկապ սիրահարվեմ, բայց ընտրում եմ ում սիրել՝ կոնկրետ պայմանների բավարարելու դեպքում։
24. Կարիերիստ եմ։ Եթե նպատակներիս չհասնեմ, կյանքս ձախողված կհամարեմ։
25. Ահավոր վախենում եմ ձախողվելուց։ Որևէ բան չեմ անի, եթե 50%-ից ավել ձախողվելու հավանականություն կա։
26. Շուտ եմ ընկնում կախվածության մեջ, հիմնականում՝ սերիալներից, գրքերից ու խաղերից, երբեմն՝ մարդկանցից։ Դրա համար՝ ինչ խաղ սկսում եմ խաղալ, մի երկու օրից ջնջում եմ։
27. Ատում եմ ակումբային երաժշտությունը, ատում եմ պարելը։ Եթե պարել՝ ուրեմն մի քանի լիտր պիվա խմած, սեղանների վրա, ֆոլկ երաժշտության տակ։
28. Վերջերս փարթիի ժամանակ ինձ դուր եկած աղջիկը երկար համոզում էր, որ հետը պարեմ։ Մինչև հիմա փոշմանում եմ, բայց եթե էլի նույն պահը լիներ, էլի չէի պարի։
29. Երջանկության ամենամեծ զգացողությունն ունենում եմ, երբ էն խնդիրը, որի վրա աշխատում եմ, վերջապես կարողանում եմ լուծել։
30. Սիրում եմ պլաններ ու դրանք կատարելը։ Եթե նույնիսկ մի կարևոր գործողություն արդեն արել եմ, օրացույցումս մեկ ա նշում եմ, որ պտիչկա դնեմ։

Հ.Գ. Թույն թեմա ա։ Թվում ա մարդկանց գիտես, բայց լիքը նոր բաներ ես իմանում իրենց մասին։
Կուզեի՝ Ռուֆուսը, Ռամշն ու Վեռան գրեն։

Յոհաննես
09.11.2016, 02:33
21.Առաջի Սեպտեմբերի մեկին ձեռքս գիպսի մեջ եմ դասի գնացել։
22.Սնահավատ էի,հիմա էլ կա մի քիչ
23.Վերջերս հասկացա,որ սաղ արժեքները ինքնախաբեության համար են ու դրանք ինձ համար իրանց նշանակությունը փոխեցին,լիակատար ազատությունը երկար դադարից հետո զուգարան գնալնա
24.Գովազգ.Մալբորո-միանգամից ծխիր 1տուփ կարմիր Մալբորո և ձեռք բեր երկնային արքայություն տանող տոմս
25.Ի դեպ գովազդներ շատ էի սիրում նայել,մի ժամանակ ԹՎ-ով մենակ գովազդ էի նայում
26.Փաստեր չկան։
27.Առիթից օգտվելով ցանկանում եմ ողջունել կոմունիստներին
28.Ձեռքիս վրա 5 մատ կա,միգուցե՞ մեռնեմ
29.Մի 4-5 տարի առաջ էնքան էի պատուհանից նայել դիմացի շենքին,որ բոլոր հարևաններիս լիֆերի համարները անգիր գիտեի
30.Զվել եմ,լրիվ լուրջ էս մեկը

Շինարար
09.11.2016, 02:50
1. 16 տարի ա արդեն ոչինչ չեմ նկարել:
2. Չնայած երրորդ տարին ա արաբերեն եմ դասավանդում, քերականություն սովորացնում, նույնիսկ լեզվակիր ուսանողներ ունեմ, ում սխալները ուղղում եմ ու չեմ թողնում ինձ ֆռռացնեն, ամենաշատը հենց էդ լեզվով եմ կարդում, արաբ բանասերների հետ արաբական գրականությունից վիճում եմ, ամաչում եմ արաբերեն խոսամ: Հենց գիտեմ խայտառակ վատ կլինի: Խոսում եմ մենակ էն մարդկանց հետ, ում հետ այլ լեզվով խոսալու տարբերակ չկա: Դրա համար Եգիպտոսում հիմնականում տաքսով էի ֆռֆռում, որ ստիպված շատախոս տաքսիստների հետ արաբերեն խոսամ:
3. 34 տարեկան եմ:
4. Պարել ես էլ եմ սիրում, բայց չեմ կարողանում:
5. Շաբաթը ամենաքիչը չորս անգամ ջիմ եմ գնում, արդեն սիքս փեքերս լօլ նշմարվում են:
6. Ես ինձ դուր եմ գալիս՝ և արտաքնապես և ներքուստ, մենակ կուզեի ոտքերս մի քիչ ավելի երկար լինեին, ինձ թվում ա նորմալից կարճ են:
7. Ակումբից հոգնել եմ: Անկեղծ: Ինձ թվում ա՝ էլ էն չի, ինչ-որ բան դուրս չի գալիս:
8. Հայաստանի առաջադեմ երիտասարդների ծաղրած լիքը բաներ անում եմ: Ֆեյսբուքում էն մեծ սմայլներով քոմենթներ եմ անում, Արամ Ասատրյանին գուսան եմ համարումԴԴ, գրում եմ՝ լօլ, մի խոսքով լիքը թիթիզություններ ունեմ:
9. Թեզս հավանաբար էս տարի չեմ ավարտի:
10. Հոկտեմբերի վերջին իմ առաջին անգլիալեզու հոդվածս տպվեց:
11. Էս երկու տարվա մեջ էնքան բան եմ կազմակերպել, որ հավատս չի գալիս, որ էդ ես եմ արել՝ կինոփառատոն, վորքշոփ, սիրիս օֆ վորքշոփս, սիմպոզիում, եռօրյա միջազգային կոնֆերանս, ֆիլմաշար, մի խոսքով հոդվածս էլ հետը սիվիիս մենակ կոչումս ա պակասում: Ասեմ, որ մեզ մոտ ես ու իմ կոլեգան ենք մենակ սենց ակտիվ: Նենց չի, որ ամեն մեկն անում ա:
12. Գուցե գլուխգովան եմ, բայց սուտ չեմ խոսում: Գլուխս գովալիս նկատի ունեմ:
13. Սիրում եմ, երբ ինձ գովում են, բայց հետն էլ ամաչում եմ:
14. քննադատությունը շատ ծանր եմ տանում: էնպես չի,որ քննադատությունից հետևություններ եմ անում ու սխալներս ուղղում: բայց նենց էլ չի, որ ես իմ արածով գոհ եմ ու չեմ փորձում կատարելագործվել, բայց քննադատությունը ցավացնում ա:
15. դրա համար ինքս նախընտրում եմ հնարավորինս չքննադատել, դրա համար թեզիս մեջ քննարկածս պիեսների որակական հատկանիշներին չեմ կպնում, դրանից թեզս չի տուժում, որովհետև այլ հարց եմ ուսումնասիրում:
16. կարամ սարսափելի պանիկայի մեջ ընկնեմ, բայց հազվագյուտ մարդկանց եմ ցույց տալիս պանիկաս՝ ծնողներիս, եղբորս, Հայաստանի ղեկավարիս, եթե մասնագիտական հարց ա:
17. երբեք չեմ կոտրվում, չնայած կարող ա ինչ-որ գործից, բան անելուց հետ կանգնեմ, բայց կյանքում չեմ կոտրվում, ուրիշ բան եմ գտնում, որով կտարվեմ:
18. չեմ սիրում, որ ինձ ասեն, թե ինչ անեմ: բայց ինքս էլ իշխող չեմ, մի տեսակ հավասար հարաբերություններ եմ սիրում, որում յուրաքանչյուրը կնախաձեռնի, ու բանը չի հասնի իրար ասելուն, շատ դժվար ա էդպիսի միջավայր ստեղծելը, դեռ չեմ գտել
19. մենակ բանակից հետո ա, որ ընտանիքիցս դուրս միջավայրում զգացել եմ, որ ինձ սիրում են՝ երկու աշխատավայրերումս, ակումբում, հիմա նաև, իսկ դպրոցում, նկարչականում, ուսանողական տարիներին, բակում, բանակում այսպես ասած երեկոյի թագավորը ինձ չէի զգում, ոչ թե այսպես ասած, այլ մեղմ ասած:
20. փոխարենը ուսանող ժամանակ ավելի լավ էի ընկերություն անում իմ ընկերների համար, հիմա մի քիչ ավելի հեռու եմ ինձ պահում մարդկանցից, մտածված չէ, ուղղակի տենց ա ստացվում:
21. օնլայն չաթեր չեմ սիրում, մի ժամանակ շատ էի դրանց մեջ, հիմա զահլաս գնում ա, եթե մի քիչ երկարում ա, առաջարկում եմ անցնել սկայպի:
22. բուսակեր եմ սկզբունքայնորեն:
23. Վերջերս տաքություն ունեի, գնացի անալիզներ հանձնեցի, պարզվեց շատ առողջ եմ, ամեն բան տեղում ա :լօլ
24. էստեղ ամենաշատը մի թուրքմեն աղջիկ կա իրան եմ հավանել, մի այլ կարգի շատ, չնայած եսիմինչքան մոտ չենք:
25. ինձ թվում ա ինձ մոտ մարդաճանաչությունը շատ ա զարգացած:
26. եթե մի բանը անքաղաքավարի ա Հայաստանում համարվում, ինչքան ուզում ա ստեղ նորմ լինի, ինձ դուր չի գալիս, ասենք երբ մարդկանց տանից գնում ես, չեն գալիս դռների մոտ ճանապարհելու, ասենք մոտ ընկերներ ունեմ, որ եթե հրավերք են անում, չորս հինգ հոգու ընդամենը, էդ նեղ խմբի մեջ պիտի լինեմ, բայց էլի մի տեսակ վատ եմ զգում, որ չճանապարհեցին:
27. եթե մարդու մեջ մի բան հավանում եմ, անպայման ասում եմ, եթե սիրում եմ, ասում եմ, եթե հիանում եմ, ասում եմ, բայց որոշ բաներ եթե դուրս չեկավ, աշխատում եմ մեջս պահեմ, որովհետև իմ բացասական կարծիքը ոչ մեկի պետքը չի:
28. կինո նայելուց ծիծաղալու տեղերը ծիծաղում եմ, էս վերջերս սկսել եմ նաև լացելու տեղերը լացել, էս առումով հորս եմ քաշել: պապան լացելու պահերը միշտ սենյակից դուրս ա գալիս, որ մենք չտեսնենք հուզմունքը, բայց դե սաղս արդեն գիտենք, թե խի ա դուրս գալիս: ես մտածում եմ, որ տեսնում են, տեսնեն:
29. իմ հանդեպ բացասական վերաբերմունքը անմիջապես զգում եմ, ամենաթաքնված կծոցին անգամ, ու հիշաչար եմ, այսինքն, ոչ թե վրեժ կլուծեմ, այլ էդ մարդու հետ դրանից հետո շատ սառը կլինեմ
30. հարաբերություններում հավատարիմ չեմ կարողանում լինել, էդ առումով շատ թույլ եմ, դրա համար հարաբերություն չեմ կարողանում երևի առայժմ կառուցել, միևնույն ժամանակ ահավոր խանդոտ եմ, դե ամեն մարդ իրանով ա չափում:

Տառոսը Արփինեին

Mr. Annoying
09.11.2016, 04:34
1. Ինձ միշտ թվացել ա, թե էս կյանքը ֆիզիկա ա, ամեն ինչի մեջ ֆիզիկա եմ փնտրում, կամ նմանացնում հայտնի ֆիզիկական երևույթի:

2. Հաճախ եմ բարձրաձայն մտածում: Կամ սկսում եմ ինչ-որ բան բացատրել ու ընթացքում հասկանում եմ ինչ էի բացատրում:

3. էս տարի Հայաստանում ուրիշ Հայաստան եմ բացահայտելը: Կայֆ էր ավտոստոպելը, սարերում կորելը, ճանապարհներին արևի տակ տժժալը, չնախատեսված գյուղեր մտնելը ու մարդկանց պատմությունները լսելը: Վերջին մի տարվա մեջ Հայաստանի բոլոր մարզերում եղել եմ, բացի Արցախից:

4. Երբ ինչ-որ բան անում եմ ամբողջ էներգիաս մեջն եմ դնում: Դա վերաբերվում ա պարելուն, ֆուտբոլ խաղալուն, ինչ-որ միջոցառում կազմակերպելուն, ելույթ ունենալուն: Վերջում կիսամեռ եմ լինում, մեկ-մեկ էլ մահանում եմ: Ամիսը մեկ կարիք եմ ունենում էներգիաս ինչ-որ կերպ սպառելու:

5. Սիրում եմ ծրարներ սարքել: Ու թղթի վրա նամակներն եմ շատ սիրում թե՛ ստանալ, թե՛ նվիրել:

6. Երբեմն կարող եմ օրերով տնից դուրս չգալ, ոչ մեկի հետ չշփվել, երբեմն հակառակը՝ հավաքներ, միջոցառումներ, մարդաշատ վայրերի կարիք եմ ունենում:

7. Կյանքում առաջինը սեր չեմ խոստովանել: Հենց նոր նկատեցի: Այ քեզ բան:

8. Չեմ սիրում գիտությանը հակասող նյութերը: Վատանում եմ, երբ գիտնականներն էլ տարածում են:

9. Չեմ սիրում, որ իմ նկարած լուսանկարները կամ գրած նյութերը օգտագործում են առանց իմ վրա հղում անելու: Սատկեք, սատկեք, սատկեք

10. Մեքենա քշել չեմ սիրում, կամ ավելի ճիշտ վախենում եմ: Եթե խիստ անհրաժեշտություն չլինի դեռ երկար ժամանակ հետիոտն կլինեմ:

11. Փոքր ժամանակ սիրում էի պատմություն: Կարդում էի, ուսումնասիրում, քարտեզներ գծում, դրանց վրա զորքերի դասավորությունը նկարում: Մէ համով երեխա:

12. Երկար ժամանակ ա ոչ մի ֆիլմ չեմ նայել: Էլ չեմ կարողանում ֆիլմ նայել, քունս տանում ա:

13. Հաճախ եմ ստում: Հիմնականում փոքր, ոչ էական փաստերի մասին: Ու մինչև վերջ հավատում եմ ասածներիս:

14. Ինձ տարբեր ասպարեզներում եմ փորձել՝ ներկայացումներում եմ խաղացել, ասմունքի մրցույթների եմ մասնակցել, երկար ժամանակ կառատեի եմ գնացել, առնետ եմ դիահերձել: Եթե ֆիզիկայի հետ կապ չունենայի կենսաբան կամ դերասան կդառնայի:

15. Ելույթ ունենալուց առաջ շատ եմ հուզվում: Որ ցրվեմ սկսում եմ պատկերացնել, որ էդ ես չեմ, իմ կյանքը չի, ուղղակի ուրիշի՝ ինչ-որ ճանաչված մեկի դերն եմ խաղում, ու ամեն ինչ լավ ա լինում սովորաբար, որոշ բացառություններով:

16. Լարված ժամանակ Զազ, Ռամշտայն ու Էմինեմ եմ լսում:

17. Էլի նոր նկատեցի. բոլոր նրանք ում մի ժամանակ սիրահարված եմ եղել, այժմ Հայաստանում չեն, երևի մշտական:

18. Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել: Բայց բոլոր էն դեպքերում, երբ ճիշտ տեղում եմ լինում. տանել չեմ կարողանում ուրիշի դափնիները ստանալը: Ու ահավոր շատ եմ սիրում հարցազրույց տալ: Կայֆ ա, երբ մարդիկ հավես հարցեր են տալիս:

19. Մեսչյանի երգերը շատ եմ սիրում: Բացի երգերը, հավանում եմ իրա վերաբերմունքը գործին, զբաղեցրած ծավալին, ստեղծագործելուն:

20. Վաղուց եմ հասկացել, որ ինձ գրավում ա ոչ էնքան փորձ անելը, որքան փորձին նախապատրաստվելը՝ փորձեր ու խնդիրներ մտածելը, սարքեր ու հարմարանքներ պատրաստելը, համակարգերը ստուգելը, աղմուկները հաշվարկելը, մաքրելը: Երբ ինչ-որ փորձ եմ անում, օրերով պատրաստվում եմ, երբեմն անհարկի երկար:

21. Փոքր ժամանակ երբ ինչ-որ մրցանակ էի ստանում տնեցիք սկզբից շնորհավորում էին, հետո հասկացնում, որ տեղում չպիտի մնալ: Էդ շատ ա օգնել ու օգնում ա:

22. Բյուրականի աստղադիտարանում շատ եմ ապրել, շատ աստղագետ ծանոթներ ունեմ: Մի ժամանակ էլ երազում էի աստղագետ դառնալու մասին, կարդում էի, քննարկում ծանոթ գիտնականների հետ: Ով իմանա, կարող ա մի օր էլ որոշեմ փոխել ուղղությունս

23. Անցնող տարին իմ կյանքում շատ բան փոխեց. սկսած գիտական, վերջացրած անձնական տեսանկյուից: Դեռ շուտ ա եզրակացությունների համար, բայց կարծում եմ կյանքիս ամենավճռորոշ տարին ա:

24. Դպրոցական ժամանակ շատ երազանքներ ունեի: Հիմա կամաց իրականացնում եմ դրանք, ափսոս որ ես չեմ մասնակցում: Օրինակ երազում էի մասնակցել գիտական ճամբարի: Էս տարի կազմակերպեցինք:

25. Շատ եմ սիրում ակումբի վարկանիշների հետ ստացվող կարճ հաղորդագրությունները: Նենց տարօրինակ ա ստանալ վարկանիշ առանց գրառման :))

26. Աշխատում եմ նվերները իմ ձեռքով սարքել: Ու երբեք չեմ ափսոսացել էդ ժամանակը, որ ծախսել եմ պատրաստման վրա:

27. Ամենալուրջ պահերին անգամ կարող ա ցանցառանամ. ժողովներ, ղեկավարի հետ հանդիպում, հարցազրույց:

28. Մարդկանց սովորաբար լավ եմ համոզում, որ իմ ուզածները անեն: Վատ ղեկավար եմ, բայց կամաց սովորում եմ ճիշտ ղեկավարելը:

29. Փոքր ժամանակ տարբեր մարդկանց ձևերը անելու համար խելքս իմը չէր: Հատկապես հայտնի քաղաքական գործիչների:

30. Սիրում եմ էն միջավայրը որտեղ ապրում եմ ու աշխատում: Լիքը խնդիրներ կան, որոնց լուծման վրա աշխատում եմ ու աշխատելու եմ:

Կուզեի կարդալ Տրիբունի, Ռուֆուսի ու Kitty-ի գրառումները:

Հ.Գ. Շնորհակալություն Ուլուանային էս թեմայի ու իմ անունը նշելու համար: Ես ձեզ սենց հեռվից-հեռու սիրում եմ :))

Տրիբուն
09.11.2016, 13:15
Մի բան, խնդրեմ էլի ․․․ գրելուց որպես առաջին փաստ նշեք գրեք, աղջիկ, տղա ․․․ առանց կատակի։ Ես մինչև հիմա ահագին մարդու մասին չգիտեմ ինչ սեռի ա։ Չեմ ասի կոնկրետ ում հետ կապված, բայց բացահայտումներ եմ անում։

Հա, մեկ էլ որտեղ եք ապրում, կամ հիմա գտնվում ․․․

Վոլտերա
09.11.2016, 17:38
Շատ սիրուն թեմա է :love

Ենթարկվում եմ Լարոյին :kiss Շնորհակալություն ինձ հիշելու համար ^-^

Վերջերս նմանատիպ գրառում էի արել բլոգումս, ինչ լավ ա ստիպված չեմ լինի նոր փաստեր հիշել: Մի երկու շաբաթվա մեջ շա՜տ փոխված չեմ լինի

1. Երազում եմ ունենալ մի տուն, որը կունենա համ նկուղ, համ ձեղնահարկ

2. Վախենում եմ մեր տան պատշգամբի դռնից

3. Ես ինտրովերտ մեռնում եմ, բայց հենց սիրահարվում եմ, անմիջապես վերածվում եմ լպրծուն էքստրովերտի

4. Կարող եմ կարոտել ինչ-որ մեկին, բայց ամիսներով չգրել կամ չզանգել իրեն

5. Ամենաքիչը մարդկանց կարիք եմ ունենում

6. Կարող եմ ամիսներով սենյակում փակված մնալ ու դուրս գալու կարիք չունենալ՝ եթե սենյակում գրքեր ու նոթբուք լինի՝ ֆիլմեր նայելու համար

7. Վրաս շատ են ազդում ավտովթարների մասին լուրերը

8. Ինձ համար անսպասելի մահն ամենավատ բանն է, որ կարող է պատահել

9. Բաց տարածությունից էլ եմ վախենում, փակից էլ: Առհասարակ, տարածություններից վախենում եմ ու մեկ էլ սարսափում եմ վերելակի տակ մնալուց (մեջ չէ, այլ տա՜կ :բռռ)

10. Ինձ համար դժբախտ կյանքը ասոցացվում է գրել չկարողանալու հետ

11. Եթե օրվա անելիքներս նախորդ օրը չեմ պլանավորում, կարելի է համարել օրս կորած

12. Կամ ոչինչ, կամ ամեն ինչ մոլախոտային սկզբունքից ազատվել չի ստացվում

13. Բնական երևույթներից ամենաշատը Մառախուղն եմ սիրում: Նույնիսկ էնքան շատ, որ էստեղ մեծատառով գրեցի

14. Իմ ներաշխարհի գույնը, կարծում եմ, դեռ մինչև օրս սև է

15. Ես կարողանում եմ հասկանալ, թե ով կամ ինչը երբ ու ոնց մտավ իմ ենթագիտակցություն

16. Երազներս 2011 թվականից սկսած ամեն օր գրում եմ

17. Դեպրեսիվ գրքերը, ֆիլմերն ու երաժշտությունն իմ թուլությունն են

18. Կուզեի Իսլանդիայում երեք ամիս ապրել, իսլանդական որևէ Փարոսում էլ կամավոր աշխատել

19. Ես կարող եմ շատ հանգիստ մեռնել՝ եթե մի քանի ժամ շարունակ ծովի կատաղած ալիքներին նայեմ: Ուղղակի շունչս կկտրվի տեսարանից ու կմեռնեմ

20. Շատ եմ վախենում ստվերներից

21. Ժամանակին կերազեի տղա ծնվելու մասին, հիմա մարմանդ կրակի վրա եփեն էլ ինձ՝ չեմ ուզի

22. Ինձ երբևէ պատահած բոլոր ծանոթներիս ձայները հիշում եմ

23. Սիրում եմ ինձնից մեծերի հետ շփվել

24. Եթե մեկ միլիոն դրամ շահեի պատահմամբ, ամբողջ գումարը գրքերի վրա էի ծախսելու: Թե հետո ինչ կլիներ՝ չեմ ուզում պատկերացնել

25. Ոչ մի երաժշտական գործիքի վրա նվագել չգիտեմ, չնայած շատ կուզեի՝ հատկապես երգեհոն կամ թավջութակ

26. Շատ հաճախ ինձ թվում է՝ ես անմահ եմ: Ու լրիվ լուրջ է թվում

27. Բայց մեկ ա ես ամենաշատն իմ ապագայից եմ վախենում ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչեր են ինձ սպասվում

28. Որոշ դասախոսների գժի պես սիրում եմ ու նույնիսկ սիրահարվում. էն աստիճանի, որ ուզում եմ իրենց ինչ-որ խցում մի քանի ժամ պահել ու լիքը զրուցել հետները

29. Ահավոր-սարսափելի-չափից դուրս շատ կատվասեր եմ: Փողոցում ինչ կատու պատահի, պիտի անպայման մոտենամ ու ձեռք գցեմ

30. Աբսենթ երբեք չեմ փորձել, բայց ինձ թվում է՝ եթե փորձեմ, էդ օրվանից ալկաշ կդառնամ


Ուզում եմ, որ Impression-ը, Արէան ու Ալֆան գրեն հաջորդը

Տրիբու՜ն- իմ սեռը, ըստ վերջին տվյալների, իգական է

Smokie
09.11.2016, 19:01
Հին ու նոր, անկեղծ ու անհերքելի հայտնի և անհայտ փաստեր (ապրի laro-ն:love)




1. Որոշ քարտերով խաղերում ինձ համարյա միշտ ընկնում է չարագործ Assassin-ի կերպարը ու ես դրանից շատ եմ ուրախանում: Հատկապես սիրում եմ խաղի վերջում քարտը պարզել ու բուռն էմոցիայով բացականչել «A-ssa-ssiiin»::diablo
2. Ուզում եմ, որ բացի ինձանից բոլորն էլ իմանան թերություններիս մասին: Իսկ վերջերսհանուն դրաիրականությանը չհամապատասխանող բան ասացի: Միևնույնն է չէին հավատում՝ կարծում էին թերագնահատում եմ ինձ: Շոկային և անսպասելի էր երբ ինքս բացահայտեցի սուտս: Զարմացեի էին, որ ընդունակ եմ դրան՝ բայց և ուրախ էին, որ ճիշտ չէր այն ինչ առաջ էին լսել:
3. Ես հիմա երկար հեքիաթ եմ գրում: Վստահ եմ, որ այս տարի չեմ ավարտի: Գուցե հաջորդ տարի՝ եթե շարունակեմ օրեկան ամենաքիչը 20 րոպե դրան տրամադրել: Օրեցօր ավելի ու ավելի լավ է ստացվում՝ հուսով եմ երևակայությունս չի սպառվի: Եւ կուզեի, որ ունենար պլանավորածս շարունակությունը:
4. Չեմ ձգտում աշխատանք գտնել: Քիչ եմ խորանում այդ հարցում, որքան էլ այն ինձ պետք է: Ու ընդհանրապես՝ քիչ եմ աշխատում: Ժամանցի սիրահար եմ:
5. Չեմ կարող շատ երկար մտածել: Երբ տեսնում եմ, որ խնդիրը, կամ հանելուկը չեմ կարողանում լուծել, շուտ եմ հանձնվում՝ ճիշտ պատասխանը նայում:
6. Ինքնազարգացման հետ կապված շատ գործողություններ եմ հետաձգում՝ տվյալ պահին ուրիշ բան անելով: Վերջերս պատասխանատվությանս զգացումը քչացել է՝ խոստումներ եմ տալիս ինքս ինձ, բայց ոչ միշտ եմ կատարում, կամ վերջին պահին եմ հասցնում: Հաճախ եմ ժամանակս ծախսում կողքից անիմաստ թվացող բաների վրա... Շարունակելի::pardon
7. Կարող եմ լինել հիշաչար, նեղացկոտ, կռվարար, բայց այդ մասին իմանամ միայն ես: Թաքուն նեղանամ, մեջս պահեմ ու դրանից չտանջվեմ, ընդհակառակը՝ զգամ դրա անհրաժեշտությունը: Գոնե ինքս ինձ հետ լեզու գտնեմ::))
8. «Երբեք մի ասա երբեք»՝ իմ կյանքի նշանաբանը:
9. Բայց կա մի երբեք, որը հաստատուն է, անփոփոխ ու շաա՜տ վաղուց է որոշված՝ 8-րդ, թե՞ 9-րդ դասարանում: Սմոքին երբեք չի ծխի: Ոչ մի անգամ:acute
10. Հաճախ եմ պնդել ու ինքս էլ համոզվել, որ շատ դեպքերում ոչ թե մարդն է իր կյանքը ղեկավարում, այլ կյանքը մարդուն: Դա կարող է լինել բախտը, ճակատագիրը, զուգադիպությունը, պատահականությունը՝ կարող են լինել կյանքի այլ օգնականներ ու ծառաներ: Մի խոսքով, ինչ լինում է մեծամասամբ իզուր չի լինում:
11. Շատ եմ կենտրոնանում ինքս իմ վրա: Ամեն մի իրավիճակում, ամեն մի մարդու, ամեն մի պատմության մեջ կարող եմ ինձ տեսնել՝ նույնացնել որոշ բաներ: Կամ հակառակը՝ կզգամ թե որքանով է ինձանից, կամ ինձ հետ կատարվածից տարբերվում: Նույնն էլ ֆիլմ դիտելուց, կամ գիրք կարդալուց: Ինձ հետ ընդհանուրներ եմ տանում:
12. Եթե մի բանը չուզեմ, եթե դրա անհրաժեշտությունը չզգամ՝ չեմ անի: Սա էլ 6-ի շարունակությունը:;) Կիմաստավորեմ անիմաստը և հակառակը::))
13. Երբեմն տեղից խոսում եմ՝ ակամայից դիմացինին ընդհատում: Երբեմն էլ ասածս բանը բոլորովին տեղին չի լինում, կարող է դիմացինը ուրիշ թեմայից խոսա, իսկ ես հանկարծ ուրիշ բան հիշեմ:
14. Փողոցով քայլելուց նայում եմ անցորդներին՝ հույս ունենալով ծանոթ դեմք տեսնել: Բայց երբ հանդիպում են, կարող է սկզբից տեղը չբերեմ::lol

Smokie
09.11.2016, 19:02
15. Facebook-ս ու Piano Tiles-ս իտալերեն եմ դարձրել վերջերս՝ գուցե օգնի ավելի լավ տիրապետել լեզվին: Երևի ուրիշ կայքերի լեզուն էլ փոխեմ մոտ ժամանակներս:
16. Չեմ սիրում փողը՝ ավելի ճիշտ դրա թողած ազդեցությունը: Փողը կարող է լինել անհրաժեշտություն կյանքում, բայց ոչ կյանքի նպատակ: Չեմ սիրում, որ մարդկանց փոխում է՝ սովորեցնում է ստել, խորամանկել, ժլատանալ ու գողանալ:
17. Կբարկանամ երբ ինձ ծաղրեն՝ դիտավորյալ, զայրացնելու նպատակով հոգուս հետ խաղան: Բայց ընկերներիս մոտ ինքս եմ իմ ու հետս կատարված միջադեպերի վրա ծիծաղում էն էլ ո՜նց::))
18. Բառերի հետ խաղալու տաղանդ ունեմ: Օրինակ՝ վերելակ=վարիջակ, Виноват=գինովցած, կատվիկ=кошкенок/кошенок, շնիկ=кощенок
19. Էնքան էլ շատ չեմ սիրում թեյ: Առավոտները խմելը հիմնականում ինձ լիովին հերիք է՝ բայց ոչ միշտ:
20. Միամիտ եմ: Ինձ խաբելը, հավատացնելն ու հարիֆացնելը հեչ բան ա:
21. Հաճախ եմ կյանքի ուրախ, զվարճալի պահերը մանրակրկտորեն հիշում, ինչպես նաև նոր բաներ հորինում ու ուրախանում: Սիրում եմ նույն բարի, ուրախ տեսանյութը, կամ գովազդը n-երորդ անգամ դիտել: N-ը ձգտում է անվերջի:
22. Ես էլ եմ սիրում քնել ու հատկապես վերջերս՝ հաճախ եմ հոգնում ու դրա կարիքը զգում: Իսկ մի ժամանակ, բացի դրանից սիրում էի գիշերները արթնանալ ու մտքերով ընկնել խավարի ու լռության մեջ::roll
23. Շատ անգամ ուշադիր չեմ լինում երբ խոսում են: Բաց եմ թողնում զրույցի որևէ կտոր ու կենտրոնանում եմ դրա վրա՝ առաջ չեմ գնում: Իսկ երբ դիմացինին եմ խնդրում կրկնել՝ ջղայինացնում եմ: Նույնն էլ գիրք կարդալուց՝ մինչև չհասկանամ ողջ նախադասությունը առաջ չեմ գնում:
24. Ժամանակին փորձեցի ընդունվել թատերական ինստիտուտ: Հիմա շատ ուրախ եմ, որ չստացվեց: Ավելի ճիշտ ու համապատասխան ուղի եմ ընտրել՝ երաժշտությունը::aha
25. Շատ եմ սիրում հեծանիվ քշել, բայց գիտեմ, որ այն երբեք չի լինի իմ հիմնական փոխադրամիջոցը: Ինչքան էլ շատ ես ուզեմ՝ երբեք քաղաքով քշելու հնարավորություն չեմ ունենա: Ավելի լավ է մոռանամ այդ մասին:
26. Եթե պատահաբար, որևէ տեղ ծանոթանայի որևէ մարդու հետ ու եթե հետաքրքիր անձնավորություն լիներ՝ հավանաբար այնպես կանեի, որ կապը չկորեր՝ հարկ եղած դեպքում էլի շփվեինք: Կարծես սովոր չեմ գտնել ու հաջորդ պահին կորցնել: Չնայած նույնքան հեշտությամբ էլ կարող է գալ պահը, երբ ինձ համար արդեն մեկ կլինի՝ կշփվե՞նք, թե՞ չէ:
27. Սիրում եմ կանգնել հայելու առաջ ու ինքս ինձ ժպտալ: Հատկապես երբ թրաշված եմ::))
28. Երբ որևէ կարևոր վայրում կամ հոգնածությունից, կամ լարվածությունից հորանջելս գալիս է՝ ստիպված ժպտում եմ::D Առանց ատամների::)) Մի անգամ նույնիսկ երբ հնչյունային ռեժիսուրայի դասախոսս դաս էր բացատրում, հանկարծ կանգ առավ ու կիսածիծաղելով հարցրեց՝ «ինչու՞ ես ժպտում»: Բախտս բերեց էդ պահին մյուս պարապող ընկերս եկավ՝ թեմայից շեղվեցինք::))
29. Եթե ունեմ մի հատկություն, որով կարելի է ասել հպարտանում եմ՝ դա երաժշտական ճաշակս է::sulel
30. Ժամանակին սիրահարված եմ եղել մի ակումբցու::secret Հետո հասկացել եմ, որ դա կարող էր լինել ներշնչանք, համակրանք, կամ սիրելու ցանկություն, որովհետև իրեն ռեալում համարյա չեմ ճանաչում::oy



Անչափ շնորհակալ եմ Ուլուանայից այս թեման բացելու համար: Մեկը մյուսից հավես փաստաինքնակենսագրականներ են
Նախագահ Չու՞կ, աթեիստ Աթեի՞ստ ձեր անոււններն արդեն տվե՞լ էին: Այդ դեպքում...
«Assassin» Gayl, Yelow Raven Վահիկ և հարգարժան Զաքար դու՞ք ինչ կասեք:;)

Տրիբուն
09.11.2016, 19:24
Քանի որ իմ անունն էլ ա պահանջվել, ես էլ մասնակցեմ։

1. Ես ձաձա եմ․Շինարարից մի քիչ մեծ եմ, բայց Սամից ահագին փոքր եմ։

2. Փաստացի քաչալ եմ, բայց հոգուս խորքում ջահել եմ, մազերս խիտ են ու գանգուր։

3. Ապրում եմ Երևանում, բայց աշխատանքի բերումով Հայաստանում եմ լինում տարվա մեջ լավագույն դեպքում 3 ամիս՝ փոքր կտորներով։ Աշխարհագրությունս լայն ա – ջունգլիներից մինչև հիմալայան լեռներն ու արաբական անապատները։

4. Ես ունեմ մոտ կես միլիոն հավաքած մղոն տարբեր ավիաընկերություններով։ Հայաստան մտնելուց սահմանապահների կոմպերը մի երկու անգամ կախվել են հատումներիս քանակի պատճառով, առանց կատակի։

5. Սկսել եմ վերջերս շատ հոգնել, ու վախենում եմ արագ սպառվելուց։ Ուզում եմ շատ քնեմ, բայց չեմ կարում, ժամանակ չկա։

6. Մսակեր եմ։ Ուտում եմ մեծ քանակությամբ կարմիր միս, խմում եմ լիքը գինի։ Չեմ հրաժարվում լավ օղուց, պատահում ա շատ։

7. Տարի ու կես առաջ թողել եմ ծխելը՝ 17 տարի ահավոր շատ ծխելուց հետո։ Ինձ մնար չէի թողնի, մեղավորը տրոպիկական մալարիան էր։

8. Սնոբ եմ, ու ինձ չեմ սիրում դրա համար, բայց վրես չեմ կարում։

9. Չեմ հիշում հեռախոսի ու ավտոյի համարներ։ Իմ սեփական մեքենայի համարն ու սերիան մոռանում եմ։

10. Չեմ հիշում մարդկանց անունները ու չեմ կարում ծանոթ դեմքերը կցեմ անուններին։ Սրա պատճառով հաճախ զավեշտալի իրավիճակներում եմ հայտնվում։

11. Բայց լավ հիշողություն ունեմ ուրիշ լիքը հարցրերում։ Հիշում եմ դեպքերը, տվյալները, կարդացածս, տեսածս, ճանապարհները, կարտերը՝ կարտ խաղալուց, և այլն։

12. Վաղ տարիքից մեքենա եմ վարում ու սիրում եմ վարել, հաճախ շատ արագ։ Մի անգամ գլուխս ուտելուց պրծել եմ երջանիկ պատահականությամբ։

13. Վաղ տարիքից լողում եմ ու շատ լավ։ Բայց վերջին մի երկու-երեք տարիներին սկսել եմ վախենալ բարձր տեղերից թռնելուց ու շատ հեռու լողալուց։ Բլին, մեծանում եմ ․․․

14. Պաշտում եմ ծովը․․․

15. Լիքը մարդ մտածում ա, որ ես շատ ռացիոնալ եմ, զրո էմոցիաներով։ Ու կարող ա հաճախ իրոք տենց տպավորություն թողնեմ, բայց ․․․

16. Ահավոր էմոցիոնալ եմ, սրտիս շատ մոտ եմ ընդունում նույնիսկ մանրուքները։

17. Լացելու կինոյին կլացեմ, կոմեդիային ինձ կոտորելով կհռհռամ, երկուսն էլ առանց քաշվելու։

18. Բարի եմ։

19. Իմ ակնոցները վարդագույն են։ Իմ համար բոլոր մարդիկ լավն են։ Մարդ կա, ասում ա, որ սա թերություն ա, իսկ ես համոզված եմ, որ էս իմ լավագույն հատկանիշներից մեկն ա՝ միշտ տեսնել լավը։

20. Վերին աստիճանի հանդուրժող եմ ու միշտ սենց եմ եղել։ Ես հանդուրժող եմ եղել նույնիսկ էն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին թե ինչ ա հանդուրժողականությունը։ Բայց, enough with the bullshit, դրա համար էլ Թրամփը կրեց։

21. Ահավոր շփվող եմ։ Իմ համար մարդկանց հետ շփվելը, քննարկելը, զրուցելը, կիսվելը կենսական անհրաժեշտություն ա, բայց...

22. Ֆեյսբուք չունեմ ու ոչ մի այլ սոցիալական ցանցում գրանցված չեմ, քանի որ enough with the bullshit։

23. Ակումբը միակ տեղն ա, որտեղ ես մարդկանց հետ շփվում եմ վիրտուալ։ Սիրում եմ Ակումբը ու իրա բոլոր անդամներով, առանց բացառության։ Իմ մնացած բոլոր շփումները ռեալ են։

24. Ես գիտեմ, որ յազվա եմ, ու կարամ մարդկանց նեռվերը ուտեմ մինչև վերջին կաթիլը։ Բայց վրես չեմ կարում ․․․

25. Փոխարենը հասնող եմ, ընկերներս գիտեն, որ հա կարան դիմեն լիքը հարցերով ու ես միշտ կասեմ՝ հա։ Չէ ասելը իմ համար ահավոր դժվար ա, ու էտ հաճախ չարաշահվում ա։

26. Ամենասիրածս զբաղմունքերից մեկը կնոջս ու երեխեքիս հետ կինո գնալն ա։ Աշխատում ենք ոչ մի նոր ֆիլմ բաց չթողնել, նույնիսկ ախմախ բաները։ Վերջինը Suicide Squad-ն էր։ Դրանից հետո ցրվել ենք, ես գործի, աղջիկս ուսման, մինչև դեկտեմբերի վերջ, երբ տոներին էլի իրար գլխի կլինենք։

27. Տարին մի անգամը մենք պիտի չորսով մի տեղ ճանապարհորդենք – արդեն 10 տարի պահում ենք էս ավանդույթը, թու թու թու ․․․ Ես ընտրում եմ վայրը, ասում եմ կնոջս, երեխեքից աշխատում ենք գաղտնի պահել մինչև վերջին պահը։

28. Էս պահին կյանքիս գլխավոր նպատակը երեխեքիս լավ կրթություն ստանալն ա։ Սկզիբը ոնց որ լավ ենք դրել, մնում ա շարունակել նույն տեմպով։

29. Ես շուն ունեմ, սիբիրական հասկի, անունը՝ Բարի։ Ինքը ինձ ա շատ սիրում, ես՝ իրան, չնայած իմ երկար բացակայություններին։ Ինքը մեծ ա, մազոտ ա, բայց քնում ա իմ սենյակում։

30. Ես սիրում եմ կենդանիներին ու բնությունը։ Եթե լիքը փող ունենայի, որ էլ աշխատելու կարիք չլիներ, կյանքս կնվիրեի բնության ու կենդանիների պաշտպանությանը։

Լավ թեմայա։ Ես ոչ մեկին չեմ նշում, բոլորի գրածները հաճույքով կարդում եմ, ու ավելի շատ եմ սիրում բոլորին։

kitty
09.11.2016, 19:53
Շնորհակալություն Ուլուանա, Վարդան ^^

1. Երբ ինչ-որ հարցում չեմ կողմնորոշվում գլուխս ներքև, ոտքերս վերև դիրքով «կանգնում եմ»: Թվում ա՝ էդ դիրքում մտքերս ճիշտ են դասավորվում գլխիս մեջ:
2. Լրագրությունը էն քիչ մասնագիտություններից ա, որում ինձ երբեք չեմ պատկերացրել: Հիմա ժուռֆակում եմ սովորում:
3. Ես 2 ծնունդ ունեմ: Ամենայն լրջությամբ ընդունում էի «կեղծ» ծնունդիս շնորհավորանքները:
4. Մինչև 9-րդ դասարան ատել եմ դպրոցը:
5. Փոքր ժամանակ ամենադաժան հարցերը եղել են պապիկիս վերաբերվող հարցերը: Մեռնելիք էր «Ինքը քա՞նի տարեկան ա», «ո՞ղջ ա, թե՞ չէ» հարցերին պատասխանելը: Չգիտեի: Հիմա որ փողոցում տեսնեմ իրան՝ չեմ ճանաչի:
6. Ու ընդհանրապես, 6-8 տարեկաններիցս ոչ մի լավ հիշողություն չկա:
7. Գիշերը, երբ բոլորը քնած են լինում, երբեմն վեր եմ կենում ու անպետք բաներից ինչ-որ դեկորներ սարքում, մինչև առավոտ կամ վերացնում եմ, կամ ապահով թաքցնում, որ հետո վերացնեմ: Չեմ սիրում ձեռքիս աշխատանքները որևէ մեկին ցույց տալ:
8. Նկարել նորմալ չեմ կարողանում, բայց երեք տասնյակից ավելի նկարներ ունեմ, էլի գաղտնի:
9. Ամենափոքր բանից կարամ լացեմ, բայց երբ լուրջ դեպք ա պատահում, մի կաթիլ արցունք անգամ չի գնա:
10. Ատում եմ կոմպլիմենտները:
11. Ատում եմ, երբ մարդիկ ինձ օգնում են:
12. Փոքր ժամանակ հրաժարվել եմ շուն պահելու մտքից մենակ նրա համար, որ ինքը կարող ա մի օր սատկեր:
13. 12 տարեկանից միայն ապակե պատերով վերելակից եմ օգտվում: Օր ա էղել, որ 4 անգամ ոտքով բարձրացել եմ 9-րդ հարկ, իջել, բայց վերելակին մոտ չեմ գնացել:
14. Առաջին անգամ սիրահարվել եմ ինձնից 5 տարի մեծ տղայի, ու ընդհանրապես, ում սիրահարվել եմ՝ ինձնից նվազագույնը 2 տարի մեծ են եղել:
15. Մինչև 6 տարեկան ընդհանրապես յուբկա չեմ հագել, առաջին օրվանից դպրոցը ատելուս պատճառներից մեկը հենց սև յուբկան էր:
16. Ես չունեմ ոչ մի ընկեր ու ոնց հիշում եմ՝ չեմ էլ ունեցել: Փոխարենը ունեմ վատ, լավ, շատ լավ ծանոթներ:
17. Դասընկերուհիներիս հետ համարյա երբեք լավ հարաբերություններ չեմ ունեցել, տղաների հետ լեզու գտնելը անհամեմատ հեշտ էր:
18. Ցանկացած առարկա, որը իմ գլխի համար կարա հենման կետ լինի, ես օգտագործում եմ որպես բարձ: Որտեղ գլուխս դնեմ միանգամից կքնեմ, նվազագույնը 1-2 րոպե:
19. Ամենափոքր բանից կարամ աշխարհի ամենաերջանիկ մարդը դառնամ, ու ամենափոքր բանից տրամադրությունս ձգտում ա մինուս անվերջության:
20. Համարյա միշտ կիսատ եմ խոսում: Դժվարությամբ եմ հիշում նենց դեպքեր, որ ուզածս ամբողջությամբ ասած լինեմ:
21. Ես ոնց որ երազանքներ չունեմ:
22. Մանկապարտեզում ու դպրոցում ահավոր չար երեխա եմ էղել: Մինչև 4-9-րդ դասարաններում սովորել եմ ինչ-որ մարդկանց ինադու, դրա շնորհիվ էլ խուսափել եմ լուրջ նկատողություններից: Հիմա էդ մարդկանց շնորհակալ եմ:
23. Հիշում եմ ամենաանիմաստ բաները բոլոր մանրամասներով, օրինակ՝ մանկապարտեզի ավարտական հանդեսի ժամանակ մեր շորերը կարող դերձակը չափսերը վերձնելիս ինչ գույնի նասկիներ էր հագել, ինչ կոնֆետ կար սեղանին դրած, մկրատի մի կողմին ինչ կտոր էր կապած, ու տենց ախմախ բաներ:
24. Բայց ամենակարևոր ինֆորմացիան երբեք ժամանակին չեմ հիշի, մտքիցս թռնում ա ու վերադառնում էն ժամանակ, երբ արդեն պետք չի:
25. Մի ժամանակ ով ինձ կոնֆետ էր նվիրում ուտելուց հետո թղթի հետևի մասում գրում էի տվողի անունն ու ամսաթիվը, լիքը հավաքել էի: էս ամառ վերացրի:
26. Ոտաբոբիկ քայլելը ու գետնին նստելը էն քիչ սովորություններից են, որոնցից չեմ կարողանում հրաժարվել: Մեկ էլ գիրք կարդալուց ինչ մանր բան ընկնում ա ձեռքս՝ էջերի արանքում եմ դնում, ու կապ չունի գիրքը իմն ա, թե չէ: Վերջացնելուց հետո չեմ հանում դրածներս:
27. Հաճախ զգում եմ, թե ոնց են մարդիկ ինձնից էներգիա խլում ու ոնց եմ նույնը ես անում: Էդ պահերին գլխի վրա կանգնելս գալիս ա /1-ին կետ/:
28. 1-3 դասարաններում ասում էին «լավ սովորի, որ լավ մարդ դառնաս»: Չէի լսում, որովհետև իմ իմացած լավ մարդիկ լավ չէին սովորել:
29. Ամենաշատը ուզում եմ ժեստերի լեզուն սովորել, անգլերենին նորմալ տիրապետելուց հետո հաջորդը երևի դա կլինի:
30. Ինձ լուրջ նյարդայնացնել մենակ ազգանունս սխալ արտասանողը կարա:

Ում ուզում էի նշել, արդեն գրել են :Ճ

LisBeth
09.11.2016, 21:46
Էս էլ իմ պեղած փաստերը, բայց 30 չեն հասնի․․ էդ ոչինչ եղածները երկար են :)

1. Ծագումնաբանություն – X-ոյի դասի 7-րդ սերունդի կարկառուն ներկայացուցիչ, մեջս կրում եմ նաև Y-ոյի արյունը։ Իսկ ո՞վ են Իրանք։ Չորս եղբայր, որ բացված ձեռքի ափ հիշեցնող լեռների մեջտեղում հիմնեցին ծննդավայրs /էն երկուսի անունն էլ ա ո-ով ա վերջանում/։

2․ Աղջկական սեռ։

3. Մի անգամ ջրհեղեղի ժամամակ, երբ ջուրը մեր տուն էր լցվում, գոռման լացում էի, ասում էի բերեք գնանք փողոցի մեջտեղը կանգնենք, էնտեղ ջուր չկա։ Տենց էլ արեցինք։ Հիմա փողոցում կանգնած եմ, ու ուզում եմ գնամ մտնեմ բղդոր ջրի մեջ ու ջհանդամը թե խեղդվեմ։

4. Սիրում էի Նունեի կրծքերը, պիրկ ու բարձր, կապտավուն երակները, որ կայծակի նման ճեղքում էին սպիտակը դեպի մուգ շականակագույն պտուկները, բայց համբուրվել իրա հետ չէի սիրում։

5. Առաջին գլյուկները բռնել եմ, երբ գոսպիտալում պառկած էի։ Ոչ մի հետաքրքիր բան։ Ինչ որ անորոշ կերպար էր, որ երևի շան գլուխ ու մարդկային մարմին պետք ա ունենար, բայց միայն սև աչերն եմ հիշում։ Փնտրում եմ իրան ամեն մի նորի մեջ։ Ուզում եմ գա գրկի ինձ։

6. Սուսը ասում էր որ արյան տեսքից հանգստանում ա, կտրում էր մատները ծալքերի տեղում ու նայում էր։ Ես հիշում էի հոգեբուժարանի պացիենտներից մեկին, որ փորի վրայի խորը սպիները ցուցադրում ու ասում էր նույնը։ Գեղեցիկ էր արյան գույնը, բայց Սուսի նմամ լուծվեց, ջրիկացավ ու կորցրեց բույրը։

7. Լավն են տղաները․ չկա բողոք, բարբաջանք, ավելորդ բարդացումներ։ Սեքսից հետո կարելի ա քննարկել, ասենք, թե ինչ ուռճեցված պերսոնաժ ա Բեթմենը։

8. Իրականությունը շատ տաղլա բան ա։ Միակ մարդը, որին լիովին հասկանում եմ Ֆիլիփ Կ․ Դիքն ա։ Ubiq․․․ ուղեղի ֆարշ ուզո՞ւմ եք։

9. Պապս, ասում ա․
- Ես ամեն մի տեսածս կնոջը գնահատում եմ, Տանյան, օրինակ, 50 տոկոս, տատդ՝ 99 տոկոս, դու՝ 100 տոկոս, մենակ ես, ինձ կհիասթափեցնես։
Մեկ էլ դառնում ու սկսում ա պատմել։ Սիրում եմ իրա պատմությունները, հատկապես էս մեկը՝ պոչատ աղվեսը։ Ասում ա․
- Գյուղ գնալու ճամփին աղվեսի բույն գտա, գնացի ընկերներիս հավաքեցի եկանք, փորինք, փորինք, մի հատ լաբիրինթ խո չէ հողի տակ ու վերջը չկա։ Հետո, - ասում ա, - խրշ ու խլի մեջ նշմարեցինք վեց ձագ, ամեքս մի հատ վերցինք, մնաց Վալոդն։ Ձեռ թալեց, որ վերցնի, աղվեսի ձագը բթի ու ցուցամատի արանքի թութաքից բռնեց։ Ատամները խաչել, պոկ չէր գալիս։ Քաշինք քաշինք, պոչը կտրավ, բայց մի կերպ պրծուցինք, բերինք, պահինք, մի քանի ամսից, սաղ սատկեցին, բացի պոչատից։ Ինքը փախավ, խաբեց Վալոդին, փախավ։ Առակս ինչ կցուցանե։ Աշխարհը ինձ են տալիս երբ գալիս ես։

10. Կտուրների հմայքը փոշու մեջ ա։ Երբ փորում ես անպետք ու անտեսված իրեր։ Ու բավականությունը գալիս ա երբ գտնում ես ամենատակի, ամենակողտոտ իրը ու ժամերով զննում։ Զալերի շուքի ու փայլի երկերսայնությունից ծնված միզանտրոպիայի նոպաները նահանջում են, երբ հայտվում ես տենց մի տեղ։

11. Պատերազմ տեսած տատիկը պատմում ա, որ իրենք նեմեցների դիակների վրայից շորեր էին հանում, առնետների, կատուների ու շների միս էին ուտում, երբ հայրը հենց առաջի զորահավաքի մեջ լինելով, լքում ա իրանց։ Տասը երեխայից մենակ ինքն ու եղբայրն էին ողջ մնացել, ու եղբայրը մի ամիս առաջ մեռել ա։ Սենց բաներ ներերակ ա պետք, ռեզինից ժգուտը թևերդ լողկռտելով կապում ես, կտոցից հետո դանդաղ սեղմում ես ներս ու մի ամբողջ օր շրջանառում, մատներիդ ծայրից մինչև մազարմատները։

12. Ի՞նչ ա վախը։ Երբ կատուդ կատաղած իրան պատեպատ ա տալիս, բարեհաջող զուգարան գնալու առիթով, մեկ էլ ռեզկի կանգնում ա ու պլշած նայում ա թիկունքիդ հետևը ու բբերը սկսում են լայնանալ։ Ոչ մի անգամ գլուխս շրջած չկամ։

13. Բեթը նոր երգ ա գրում, ցնդում եմ, չի գրում հներն եմ լսում ու հալվում։

14. Ինչի՞ եմ սենց խուճուճ գրում։ Որովհետև, երբ ուղիղ տեքստով գրվում ա "ես հոռետես մարդ եմ", ինձ զգում եմ բյուրեղյա ապարանքում հայտնված Բիլքիսի պես, հա՜ն, փեշս բարձրացրի, նայե՛ք փռչոտ ոտքերիս։

15. Եթե էսօր ասեցի, որ վաղը ձյուն կգա, զոնտիկ վերցրեք ու կարճ շոռտիկ հագեք։ Սենց պայմաններում պետք ա հնարամիտ լինել, իսկ էդ տաղանդը ինձ շրջանցել ա մնացածների ձեռքը բռնած։

16. Հիշողությանս միջից էպիզոդներ են պակասում, ու երբ էդ ինֆորմացիան պահող բջիջները ուշքի են գալիս, վռազ տապոռի կարիք եմ զգում։

էսքամը․․ մնացածն էլ էս դուխի մեջ ա։ Մեֆին դեռ սպասում եմ, Saggitarius, Անվերնագիր։

Սամ, շնորհակալություն խնդրանքս կատարելու համար։

Արշակ
09.11.2016, 22:58
Մի բան, խնդրեմ էլի ․․․ գրելուց որպես առաջին փաստ նշեք գրեք, աղջիկ, տղա ․․․ առանց կատակի։ Ես մինչև հիմա ահագին մարդու մասին չգիտեմ ինչ սեռի ա։ Չեմ ասի կոնկրետ ում հետ կապված, բայց բացահայտումներ եմ անում։

Հա, մեկ էլ որտեղ եք ապրում, կամ հիմա գտնվում ․․․
Ինձ թվում ա սխալ բացահայտումներ ես արել :D

մարիօ
09.11.2016, 23:13
Նիկեա շնորհակալ եմ։ :love
1.Ակումբի մասին իմացել եմ Ռուբիի շնորհիվ ու մոտ երեք ամիս թաքուն կարդում էի, հետո նոր գրանցվեցի։
2.Սկզբում ամենաշատը Արամի օրագիրն էի սիրում, հետո սկսեցի բոլոր օրագրերը կարդալ։
3.Հայկօ-ի գրառումները շատ եմ սիրում, ինչքան պատահի կարդում եմ։ Ինքն իմ համար աֆտարիտետ ա։
4.Ռամշի մոդերատորականները բոց են։
5.Բյուրի երկար գրառումները համարյա միշտ կարդում եմ, նենց հետաքրքիր ա կարդալ իրա երկար-բարակ տեսակետները ինչ-որ լուրջ հարցի շուրջ։ Չնայած մեկ-մեկ համաձայն չեմ լինում հետը, բայց մեկ ա կարդում եմ։
6.Ուլուանայի ու Այվիի մամա գրառումները նե՜նց եմ սիրում։
7.Չուկի հետ ծանոթացել եմ երբ դեռ չգիտեի ակումբի մասին, ինքը իրանից անկախ խթանել ա, որ ես լրագրող դառնամ։
8.Ներվայնանում եմ Գայլի ամեն ինչին մեջ ընկնելու սովորությունից։ Նամավավանդ էն թեմաներում, որտեղ Բյուրի հետ իրար են տալիս։
9.Ամենաշատը ճամփորդական օրագրերն եմ սիրում ակումբում, երբ ինչ-որ երկրից մանրամասներ կարելի է իմանալ։
10.Մարդագայլուկն ու Ռուֆուսն առանձին-առանձին ավելի լավն են, քան իրար հետ։
11.Ջոնի ներկայությունից նենց եմ ամաչում, չեք պատկերացնի։
12.Ակումբի էն հին գրառումները որ քչփորում եմ, համարյա սաղ հոմոֆոբ են եղել։ Բացում ա։ :D
13.Տրիբուն-Մեֆ խոսակցությունները մենակ ես չեմ, որ սիրում եմ, չէ՞։
14.Ակումբի երկու հանդիպման եմ գնացել էսքան ժամանակ, երկուսին էլ Յոհանն ա համարյա ստիպել, որ գնամ։
15.Դատարկը միակ ակումբցին ա, որի հետ լավ ընկերներ ենք դարձել ակումբի շնորհիվ ծանոթանալուց հետո։ Մնացածների հետ մնացել ենք ուղղակի լավ ծանոթներ։ Չնայած մենակ Դատարկի համար ակումբից մինչև կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ։
16.Լիքը ընկերներիս համոզել եմ, որ գրանցվեն ակումբում, բայց երկու գրառումից ավել չեն արել։
17.Ակումբցիների շնորհիվ լիքը գրքեր ու կինոներ եմ բացահայտել և ոչ միայն։
18.Ակումբցիները իմ ամենաինտելեկտուալ ծանոթներն են։
19.Ես ահավոր ծանր եմ տանում, երբ ակումբցիներից մեկին գրառումս դուր չի գալիս կամ սխալ են հասկանում։
20.Տխրում եմ, որ կինոյի բաժինը չի ակտիվանում։
21.Քույր Քերին մի անգամ ասել էր, որ կուզենար ծանոթանայինք, էդպես էլ չհանդիպեցինք։ :(
22.Շինարարի հետ կուզեի ծանոթանալ, Գալաթեայի ու Տրիբունի։
23.Նիկեա-Լարո զույգը նենց ա դզում, կայֆ ա իրանց հետ։
24.Ես մեկ-մեկ չեմ հասկանում տվյալ ակումբցուն չեմ սիրու՞մ, թե՞ ուղղակի ամաչում եմ, կամ քաշվում իրա ներկայությունից։
25.Մի քանի ակումբցիներ կան, որ շատ ուրախ եմ իրենց ճանաչելու համար, օրինակ Նաիրուհին, Արամը, Impression-ը, Բումը։ Խոսքը իրական կյանքում ճանաչելու մասին է։
26.Հավաքածուներին կարոտում եմ, հավես կլիներ եթե նորից սկսվեին։
27.Անընդհատ մտածում եմ Կինոյի թեմաները ակտիվացնեմ, բայց ալարում եմ։
28.Էն օրը ծանոթներիցս մեկն ասեց, թե իբր ես հին եմ, որ հլը ակումբ եմ մտնում, ինքը չգիտեր, որ ես ակումբում հավերժ նորեկ եմ։
29.Ես ակումբի վարկանիշային աղյուսակին միշտ նայում եմ, տեսնեմ ով որ տեղում ա։ :D
30.Ավատարս ինչքան ժամանակ ա ուզում եմ փոխեմ։

Եթե ինչ-որ մեկին իրոք հետաքրքիր են իմ մասին փաստեր խնդրում եմ կարդալ այս գրառումը (http://marionad.blogspot.am/2016/10/100100.html), որտեղ 30-ի փոխարեն 100 փաստ կա իմ մասին, էս վերջերս էի գրել, եթե միայն ես իմանայի, որ ակումբում սենց թեմա կբացվի։ :hands

Չամիչ ու Գորտուկ եթե երբևէ տեսնեք էս գրառումս, դուք էլ գրեք։

Բարեկամ
10.11.2016, 12:05
Իգական

Երբ առաջարկն անցկացրի մտովի, հազիվ կարողացա 2-3 կիսատ-պռատ ՛՛փաստ՛՛ պեղել ինքս իմ մասին: Որքա՞ն լավ եք ճանաչում ինքներդ ձեզ: Ես համարյա ոչինչ չգիտեմ իմ մասին, ի դեպ: Կարող ենք խոսել անվերջ, բայց այդպես էլ չասել էականը: Անգամ կենսագրական փաստերը կարող են շուռ գալ գլխիվայր: Սկսենք թեկուզ առաջինից…

1. Ծնվել եմ ձմեռվա կեսին, հունվարյան մի ցուրտ կիրակի առավոտ, երբ գիշերն առատ ձյուն էր եկել, և Մարգարյան ծննդատան սառն, անհրապույր միջանցքներով շտապ վազեցնում էին մորս՝ ընթացքում ոտքերից պոկելով և այս ու այն կողմ նետելով ձմեռային երկարաճիտ կոշիկները, քանի որ լույս աշխարհ դուրս գալու ճանապարհին էի արդեն սրընթաց, իսկ դեռ քիչ առաջ մայրս հանգիստ քնած էր անխռով՝ դեռ մի ամբողջ ամիս կար ծնվելուս: Ինչպես արագ ծնունդներից շատերն են, մայրս տանջվում էր ահագին, և մի բարի մանկաբարձուհի ինչ-որ մի հրաշք տեղ սեղմեց փորի վրա և ես միանգամից դուրս թռա՝ մորս բարձր ու կտրուկ ճիչի հետ միասին, ինչին ծնունդն ընդունող բժիշկը դանդաղ արտաբերեց. ՛՛Ափսոս հոգնած եմ, թե չէ մի հատ նենց կապտակեի…՛՛: Վերջինս իհարկե փաստ չէ, այլ պատմություն, բայց այ փա՛ստը, որ ծծնդյանս օրը ձմռանն է, վավերական չէ այլևս, քանի որ 13 տարի առաջ, 180 աստիճան բևեռայնորեն շրջվելով, հայտնվել է ամռան ուղիղ կեսին, շոգ ու տապի արևադարձային գոտում: Այնպես որ, նույնիսկ այն պարզ հարցին, թե երբ է ծննդյանս օրը, միանշանակ պատասխան չունեմ:

2. Փոքր ժամանակ ծայրահեղ ամաչկոտ էի. ինքնագնահատականս բարձր էր երևի, և վախենում էի չդրսևորվել լավագույնը, երբ հայացքներ են սևեռված վրադ: Հիմնային հարցերում դեռևս այդպես է:

3. Փոքր ժամանակ ամենից շատ պաղպաղակ էի սիրում: Ցավոք, 1-2 հատից ավելի չէր կարելի օրական, և ես սառնանուշն այդ վայելում էի դանդաղ երանությամբ, որպեսզի շուտ չվերջանա: Եվ երբ այլևս կարելի չէր լինում, սկսում էի մտովի երևակայել, թե ուտում եմ, փորձում էի զգալ համը քիմքիս՝ իրական մակարդակում: Տատիկս կատակում էր, թե պաղպաղակ վաճառողի հետ պիտի ամուսնանամ: Չգիտեմ երբ և ինչպես պատահեց, բայց արդեն շատ վաղուց է, ինչ պաղպաղակ չեմ սիրում, համարյա երբեք չեմ ուտում, իսկ եթե ստացվում է այնպես, որ ուտում եմ, շտապում եմ արագ վերջացնել այդ անհաճո խիտ խաղցրանյութը: Ահա ևս մեկ՝ երբևէ անհավանական թվացող, բայց փաստացիորեն գլխիվայր շուռ եկած փաստ:

4. Բնածին շատախոս եմ. խոսել սկսել եմ ավելի վաղ, քան քայլել և միանգամից նախադասություններով: Դպրոցական օրագրերս լիքն էին վարքի մասում ՛՛շատախոս է՛՛ բողոքներով, իսկ մանկապարտեզում անընդհատ պատժվում էի դրա համար: Հիմա էլ, երբ ինչ-որ ոչ մտավոր աշխատանք եմ անում, ասենք՝ տնային գործեր, պիտի զանգեմ մեկին և զրուցեմ ընթացքում, չձանձրանալու համար:

5. Չնայած վերը նշածին, ընտրածս մասնագիտություններից և աշխատանքներցս և ոչ մեկը, ցավոք, կապ չեն ունեցել/չունեն խոսելու հետ :(

6. Նստաջան եմ, աշխատասեր, սիրում եմ գործն անել տեղը-տեղին, պետանդիկ մանրակրկիտությամբ:

7. Ինձ ամենից շատ խանգարում է անհաբերությունս. “pause” կոճակն ասես բացակայում է իմ համակարգում: Նորից վախն է, բայց այս անգամ ուրիշ բանից. ինչ-որ տեղ չհասցնելու անել, կանխել, փոխել, վերցնել, տալ, իրագործել ինչ-որ բան, որը հանկարծ կարող է կրել իր վրա ժամանակի ազդեցությունը և հետո այլևս անհնար կլինի շտկել դա: Այդ ժամանակ ասես կանգնած եմ լինում աշխարհի վերջի եզրին…

8. Վատ ձեռագիր ունեմ. միտքս ավելի արագ է աշխատում, քան մատներիս մոտորիկան, գումարած՝ չունեմ համբերություն:

9. Ապաշնորհ եմ ձեռքի աշխատանքներից: Անգամ հասարակ կոճակ կարելը հազիվ եմ գլուխ բերում: Անհամբերությունս էլ երևի պատճառներից մեկն է:

10. Դպրոցում մականունս ՛՛ճապոն՛՛ էր՝ շեղ աչքերիս համար, իսկ համալսարանում՝ ՛՛խոզ՛՛՝ համակուրսեցիներիցս խուսափելու համար:

11. Ունեմ երկու իսկական ընկեր, որոնց հետ եթե նույնիսկ տարիներով չշփվեմ /առանց որևէ պատճառի/, հանդիպելիս՝ ասես երեկ ենք հանդիպել ու ոչինչ: Հարազատ են ինձ անպայմանականորեն: Այդպես էլ կա. ամիսներով/տարիներով չենք շփվում, որովհետև կարիքը չունենք, բայց երբ հանդիպում ենք, երջանկություն է: Իմ կարծիքով, իսկական ընկերը նա է, ում ազատ կարող ես ցանկացած բան խնդրել՝ առանց հատուցման պարտավորվածության:

12. Շատ եմ սիրում ճամփորդել, ընդ որում առանձնապես նշանակություն չունի, թե ուր. մեգապոլիսից մինչև խարխուլ գյուղն ինձ համար հավասարապես հետաքրքիր են, կարողանում եմ հետաքրքրություն գտնել ամենուր. գլխավորը միջավայրի փոփոխությունն է: Վերջին հինգ տարում 17 երկիր եմ այցելել, որոշները՝ մի քանի անգամ:

13. Էքստրիմ սպորտի/զգացողությունների սիրահար եմ: Որոշ բաներ փորձել եմ, որոշ բաներ՝ դեռ ռիսկ չեմ անում, ու գնալով ավելի ռիսկ չեմ անում…

14. Ավելորդ քաշ չունենալն իմ ինքնազգացողության համար /թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան/ առաջնային նախապայման է. 50-51 կգ-ն չպետք է գերազանցեմ: Անգամ մի քանի ավել գրամներն առաջացնում են շարունակաբար խանգարող դիսկոմֆորտ և շուտափույթ թոթափում պահանջում:

15. Իմ ներքին ներդաշնակությունը մեծապես կապված է իմ տան, իրերի, պատկանելիքների մաքրության և հավաքվածության հետ:

16. Նյութի հանդեպ հիվանդագին մինիմալիստ եմ. սիրում եմ նետել իրեր, և ուրախացած շտապում եմ իրագործել, երբ գտնում եմ դրա համար անգամ չնչին պատճառ: Սիրում եմ մինիմալիզմը, քանի որ քիչը կառավարելի է և բացառում է քաոսը:

17. Հագուստ գնելիս ընտրությունս մուգ գույների ուղղությամբ է:

18. Խենթանալու չափ սիրում եմ թաց պատերի հոտը, շինարարության հոտը, ավազի խրթխրթոցը ոտքերի տակ, կավիճ եմ սիրում, հատկապես երբ ախորժելի փշրվելով թափվում է՝ գրատախտակին գրելիս, սիրում եմ ՛՛փոշի՛՛ բառը, նստած պատմություն կա էդ բառի մեջ, թաքնված կյանք:

19. Սիրում եմ չփաթեթավորված, ՛՛մերկ՛՛ օճառներ՝ ամենատարբեր ձևերի, գույների և բուրմունքի: Սիրում եմ պտտվել օճառների խանութներում, շոշափել-հոտոտել գունավոր գնդերն ու խորհանարդները. այդ ամենից մաքրության հոտ եմ առնում և կանացի ինչ-որ զգայական թրթիռի:

20. Ես ընդհանրապես չեմ լսում երաժշտություն:

21. Սիրում եմ գրականություն, բայց չեմ սիրում պոեզիա:

22. Երբեք չեմ նետում ստացածս բացիկները. դրանք մարդու պատմությունն են ինձ համար, իսկ դիզայնը՝ մանկությունից դուրս եկած բարի արվեստ:

23. Ես անընդհատ երազ եմ տեսնում, միշտ ու անընդմեջ, քնի ցանկացած պահին, և կարող եմ պատմել հենց արթնացնես: Երբեմն արթնանում են հոգնատանջ, հյուծված, և վերականգնվում-հանգստանում ՝ վերադառնալով արթմնի վիճակ:

24. Նախընտրում եմ տղամարդկանց շրջապատը: Կանանց հետ ձանձրալի է, ոչ շիտակ, մակերեսային և կանխատեսելի-միօրինակ:

25. Իգական սեռն իմ մեջ արթնանում է, երբ տղամարդկանց շրջապատում եմ: Երբ մենակ եմ, սեռ չեմ զգում:

26. Կենդանիների հանդեպ անտարբեր եմ: Եթե այդքան էներգիա/քնքշանք պիտի արտադրեմ նրանց հանդեպ, մարդիկ դրա կարիքն ավելի ունեն:

27. Սոցիալական ցանցերն ու վիրտուալ աշխարհը վաղուց սպառել են իրենց ինձ համար, չեն գրավում, բայց սիրում եմ իմ բլոգը, թեև գրառումներ ներկայումս հազվադեպ եմ անում:

28. Ակումբցիներից հանդիպել եմ յոթ հոգու, վեցին՝ պայմանավորված, մեկին՝ պատահաբար: Վերջին անգամ՝ Ուլուանային և Վազգենին, մոտ մեկ տարի առաջ, Նյու-Յորքում:

29. Սիրում եմ մարդկանց:

30. Վերջին կետը թողնում եմ բաց. գուցե մի բան, որ կուզենայի գրել, դեռ մտքովս չի անցել:


Էստաֆետը փոխանցում եմ One_Way_Ticket ‎, Ներսես_AM, Սասուն

Դատարկություն
10.11.2016, 15:27
1․ Ես ապրում եմ մարդկանցով․ նոր մարդկանց հետ ծանոթանալով ու հանդիպելով, հներին սիրելով ու մեկ-մեկ մոռանալով։
2․ Չեմ սիրում, որ ինձ ցավացնում են, բայց երբ ցավացնում են՝ ամենաշատն եմ զգում, որ ապրում եմ ու ամենաշատն եմ փոխվում։ Մեկ-մեկ ինքս ինձ եմ ցավացնում։
3․ Ցուրտն եմ սիրում․ ցրտին չեմ շոգում, հետո էլ բոլորը կարմրում են, իմ կարմիր լինելը ոչ մեկ չի նկատում։
4․ Գիշերն եմ սիրում․ Օրիոն համաստեղությունն եմ սիրում ամենաշատը։
5․ Շատ մարդկանցով քննարկումներ, հանդիպումներ չեմ սիրում։ Մեծ քննարկումներին ոչ մի բան չեմ խոսում։ Սիրում եմ մի 2-4 հոգու հետ խաղաղ զրույց։
6․ Չեմ սիրում, որ ինձ ուզում են փոխել, ես էլ, դրա փոխարեն, առավելագույնս հասկացող ու ընդունող եմ փորձում լինել։
7․ Համաչափություն շատ եմ սիրում։
8․ Մարդկանց սեռականությամբ ու ընդհանրապես սեռականությամբ շատ եմ հետաքրքրվում։ Ես ինձ սովորաբար անսեռ եմ պատկերացնում։
9․ Տառեր, լեզուներ, խորհրդանիշներ շատ եմ սիրում։ Գեղագրություն, տառաստեղծում ու տպագրական արվեստ եմ սիրում։
10․ Բորխեսին եմ սիրում։
11․ Շատ եմ սիրում քնել։ Երազները կարևորում եմ։ Ամենավատ երազներում կամ պատշգամբն ա փլվում, կամ ատամներս են փշրվում։
12․ Գուշակության տարբեր ձևերը շատ եմ սիրում ու մեկ-մեկ զբաղվում (հատկապես տարոյի քարտերով), բայց չեմ հավատում։
13․ Թերարժեքորեն եմ վերաբերվում ինքս ինձ։
14․ Աշխատում եմ հնարավորինս մինիմալիստական ու պարզ կյանք վարեմ։
15․ empty.am (http://empty.am)-ը իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում։
16․ Ծերանալուց ավելի շատ եմ վախենում, քան մահից։ Նաև շատ եմ վախենում սխալ հասկացված լինելուց ու խեղդվելուց։
17․ Որ ծանր վիճակում եմ լինում, երազում եմ մորու դաշտում մենակ պառկելու ու քամու մասին։
18․ Շատ եմ սիրում մարդկանց գրկել ու համբուրել։
19․ Ես մանկությունից միանգամից երիտասարդություն եմ անցել։ Պատանեկություն չեմ ունեցել։ Վերջին 1 տարում ավելի շատ եմ փոխվել, քան նախկին 10 տարիների ընթացքում։
20․ Մեծ նպատակներով ու ձեռքբերումներով չեմ ապրում։ Բարձր պաշտոնի չեմ ձգտում։ Փառքից վախենում եմ։
21․ Խմած ժամանակ ահավոր փոխվում եմ։ Լիքը մարդ ինձ խմած ավելի շատ են սիրում։ Խմած ժամանակ ինչ ուզում անում եմ:
22․ Դժվար եմ նեղանում, բայց շատ երկար ժամանակով։ Ցույց չեմ տալիս, որ նեղանում եմ։
23․ Ես ինձ նիհիլիստ եմ համարում, բայց օրը հազար անգամ խախտում եմ իմ արժեքները։
24․ Երբ որ մեկը, հատկապես մի արտասահմանցի, գալիս ա ու ասում՝ ուզում եմ մի բան ասել, բայց երևի քեզ հազար անգամ ասել են, ուրեմն ինձ ինչ-որ դերասանի են էլի նմանացրել։
25․ Չէի պատկերացնի, որ էսքան դժվար ա 30 փաստ ինձնից գրելը։
26․ Հայելիներից վախենում եմ։ Նկարներվել չեմ սիրում։ Նկարներում ինձ նայել չեմ սիրում։
27․ Աշխարհը, կյանքը, մարդկանց, անցյալը, ներկան ու ապագան դիտարկում ու ընկալում եմ որպես սիմվոլների ամբողջություն։
28․ Ֆիլմեր չեմ կարում նայեմ։
29․ Անծանոթ մարդկանցով շատ եմ հրապուրվում, ծանոթանալուց հետո հրապուրանքի մեծամասնությունը կորում ա։
30․ Ամենանախընտրածս մարդկային հարաբերությունը, էն որ ծանոթ լինելուց մի քիչ ավելի շատ եք մոտիկ, բայց մոտ ընկերներ չեք ու պատասխանատվություն չեք զգում, բայց կարաք, օրինակ, սեքս անեք։

Ում ուզում եմ ասեմ, որ լրացնի, բոլորին արդեն նշել եք։

Gayl
10.11.2016, 16:03
Բարեկամը աղջիկա?:D
Բարեկամ քո գրածը իզուր էլ կարդացի։ճճճ

Բարեկամ
10.11.2016, 16:05
Բարեկամը աղջիկա?:D
Բարեկամ քո գրածը իզուր էլ կարդացի։ճճճ

ինչու՞ :unsure

Gayl
10.11.2016, 16:08
ինչու՞ :unsure
Ավելի լավա դու իմ համար տղա մնաս։ճճճ

Բարեկամ
10.11.2016, 16:10
Ավելի լավա դու իմ համար տղա մնաս։ճճճ

Կարող ա ես տղա՞ եմ :8
Ախր տասը տարի առաջ տասը ամիս պետք եղավ մարդկանց համոզելու, որ աղջիկ եմ։ Լավ հիշում եմ, մեկն էլ ասաց՝ մեկ ա, դու իմ համար կմնաս քառասունն անց սպիով տղամարդ :blin

Բայց էդ հեչ, դու մենակ տղաների գրածներն ես կարդու՞՞՞մ․․․ Ու կարելի ա իմանալ՝ թե ինչու՞։

Gayl
10.11.2016, 16:19
Բայց էդ հեչ, դու մենակ տղաների գրածներն ես կարդու՞՞՞մ․․․ Ու կարելի ա իմանալ՝ թե ինչու՞։
Իսկ ով ասաց, որ ես միայն տղաների գրածներն եմ կարդում?
Ազնիվ խոսք էդպիսի բան չեմ ասել։

Բարեկամ
10.11.2016, 16:20
Իսկ ով ասաց, որ ես միայն տղաների գրածներն եմ կարդում?
Ազնիվ խոսք էդպիսի բան չեմ ասել։

Բա ինչու՞ իզուր կարդացիր

Gayl
10.11.2016, 16:23
Բա ինչու՞ իզուր կարդացիր

Որովհետև կուզեի, որ սխալված չլինեի։

Բարեկամ
10.11.2016, 16:23
Որովհետև կուզեի, որ սխալված չլինեի։

Ինչու՞մ․ որ աղջի՞կ եմ։ Եվ ինչու՞։ :unsure:unsure

Gayl
10.11.2016, 16:25
Ինչու՞մ․ որ աղջի՞կ եմ։
Չեմ սիրում, երբ սխալվում եմ։

Բարեկամ
10.11.2016, 16:26
Չեմ սիրում, երբ սխալվում եմ։

Տարօրինակ գայլ արարած․․․

Gayl
10.11.2016, 16:27
Բարեկամ ջան հարցը տալիս ես ու դեռ պատասխանը չլսած երկրորդ հարցն ես տալիս։ Պատասխանս կարդա ու կարող ա երկրորդ հարցը տալու իմաստը չլինի։

Բարեկամ
10.11.2016, 16:29
Բարեկամ ջան հարցը տալիս ես ու դեռ պատասխանը չլսած երկրորդ հարցն ես տալիս։ Պատասխանս կարդա ու կարող ա երկրորդ հարցը տալու իմաստը չլինի։

Միևնույն ա, տարօրինակ ա։ Ու պատասխանն էլ անհասկանալի։
Ինչևէ, արդեն ուշ ա, կարդացել ես, մի կերպ հաշտվի։

Gayl
10.11.2016, 16:33
Միևնույն ա, տարօրինակ ա։ Ու պատասխանն էլ անհասկանալի։
Ինչևէ, արդեն ուշ ա, կարդացել ես, մի կերպ հաշտվի։

Հարգելիս հարցը ստեղ տարօրինակ լինել կամ չլինելու մեջ չի։ Հարց ես տալիս ու հետո երկրորդ հարցն ես տալիս առանց հաշվի առնելու պատասխանս։
Չնայած դու անհամբեր էիր չէ?։ճճ

Gayl
10.11.2016, 16:35
Ու պատասխանն էլ անհասկանալի։

Սպասի բացատրեմ։ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԵՐԲ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՄ։

ivy
10.11.2016, 17:10
Ինձ թվում է, անուններ տալու պայմանը կարելի է ընդհանրապես հանել թեմայից. ով ուզում է, երբ ուզում է, թող գրի իր մասին:
Գուցե մարդ կա, որ կուզեր գրել, բայց իր անունը չի հնչել:
Էդպես նոր ակումբիցներն էլ կարող են մի օր թեման գտնել ու գրել:

Sambitbaba
10.11.2016, 17:20
Գա՞լ...

Ուլուանա
10.11.2016, 17:49
Ինձ թվում է, անուններ տալու պայմանը կարելի է ընդհանրապես հանել թեմայից. ով ուզում է, երբ ուզում է, թող գրի իր մասին:
Գուցե մարդ կա, որ կուզեր գրել, բայց իր անունը չի հնչել:
Էդպես նոր ակումբիցներն էլ կարող են մի օր թեման գտնել ու գրել:
Հա, լրիվ նույն բանն էի որոշել էսօր գրել։ Ինչքան հասկանում եմ, ցանկացողները շատ են, ու իմաստ չունի սահմանափակել։ Մյուսների մասին չգիտեմ, բայց ես բոլորի գրածներն էլ կուզենայի կարդալ, ինձ համար հետաքրքիր է, ու կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար։

One_Way_Ticket
10.11.2016, 18:36
1. Ակումբ հաճախ եմ մտնում, կարելի է ասել՝ ամեն օր: Գրառումներ հազվադեպ եմ անում, հիմնականում կարդում եմ: Զգացել եմ, որ ակտիվ մասնակիցների մեծամասնությանը իմ կարծիքը առանձնապես չի հետաքրքրում, ինչպես և ինձ՝ իրենցը: Այդուհանդերձ, կան որոշ ակտիվ մասնակիցներ, ում գրառումները հաճույքով եմ կարդում:
2. Ապրում եմ Ավստրալիայում: Սիրում եմ այս երկիրը, մարդկանց, լեզուն, կենդանական աշխարհը, օվկիանոսները, անապատները: No worries, mate.
3. Հայաստանը չի ձգում, դժվար թե երբևէ վերադառնամ:
4. Հայերը նույնպես չեն ձգում: Այստեղ ուղիղ երկու հայ ծանոթ ունեմ, որոնցից մեկը ինձ այս էստաֆետը փոխանցեց, իսկ մյուսը այնքան էլ հայ չէ: Չեմ սիրում, երբ հարցուփորձ են անում, թե ինչու հայերի հետ չեմ շփվում:
5. Ներկա պահի դրությամբ ես բոմժ եմ, բառացի իմաստով (ինչը ամենևին չի նշանակում, որ փողոցում եմ քնում): Աշխատանքիս բնույթը թույլ է տալիս այդպես ապրել: Երբ հասցե է պետք լինում, ընկերներիս հասցեն եմ տալիս: Բացառված չէ սակայն, որ մոտ ապագայում պատճառ ունենամ կրկին Մելբուրնում հաստատվել:
6. Ես մոռացել եմ, թե ինչ է ազգային խտրականությունը, ռասիզմը, նացիոնալիզմը: Որ լսում եմ Եվրոպայում կատարվող դեպքերի մասին, մի տեսակ զարմանում, ինչ դժվար բան կա հանգիստ կողք կողքի ապրելու մեջ: Գիտակցորեն իհարկե հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց ենթագիտակցորեն արդեն դա ինձ խորթ է դարձել:
7. Քաղաքականությամբ առանձնապես չեմ հետաքրքրվում: Չեմ սիրում, երբ գլուխս տանում են այդ թեմաներով ու պնդում, որ դու կարող ես քաղաքականությամբ չզբաղվել, բայց քաղաքականությունը քեզանով հաստատ կզբաղվի: Տո ջհանդամը թե չի զբաղվի:
8. Քաղաքագիտության պահով մի սիրած անեկդոտ ունեմ, որ հաճախ մեջբերում եմ գլուխս տանելու դեպքում.
Զրուցում են երկու քաղաքագետ:
- Դու հասկանու՞մ ես, թե ինչ է կատարվում:
- Ուզու՞մ ես բացատրեմ:
- Բացատրել ես էլ կարող եմ: Դու հասկանու՞մ ես:
9. Արվեստներից այս պահի դրությամբ սիրում եմ կինո և գեղարվեստ, հատկապես առաջինը: Կարող է տասնյակ անգամներ նայեմ հավանածս ֆիլմը: Երբ սցենարին արդեն ծանոթ եմ, ուշադրությունս գրավում են դերասանական խաղի նյուանսներն ու ռեժիսյորային հնարքները, կարող է ամեն նայելուց մի նոր բան բացահայտեմ: Երաժշտության նկատմամբ համեմատաբար անտարբեր եմ, լսում եմ միայն այն, ինչ ժամանակին լսել ու սիրել եմ: Գրականությունից ընդհանրապես կտրվել եմ:
10. Լուսանկարչությունը հոբբիս է: Լիքը փող եմ ծախսել տեխնիկայի վրա, ունեմ micro four thirds համակարգի լավագույն օբյեկտիվներից շատերը: Հաջողված լուսանկարից մեծ բավականություն եմ ստանում: Նաև վաճառում եմ որոշ նկարներ shutterstock.com-ում: Մի քանի նկար ունեմ, որ ստաբիլ գնում են: Չեմ կարծում, որ դա երբևէ եկամտի լուրջ աղբյուր դառնա, բայց դե ով գիտի:
11. Ճաշ եփելու սիրածս շաբլոնը հետևյալն է: Ինչ-որ մանր կտրատած միս ու սունկ տապակել բադի յուղի մեջ, որոշ ժամանակ հետո պոմիդոր ավելացնել, գուցե նաև պղպեղ: Որպես խավարտ հիմնականում խաշած կարտոֆիլ: Ինքս եմ հորինել: Հաճախ բավական համեղ է ստացվում:
12. Պատրաստի սոուսներ ու այլ կիսաֆաբրիկատներ չեմ սիրում: Նախընտրում եմ կամ ինքս պատրաստել թարմ մթերքներից, կամ ճաշել սրճարանում:
13. Նախորդ պունկտը վերաբերվում է նաև աշխատանքին. չեմ սիրում ուրիշների կողմից գրված պատրաստի կտորներ օգտագործել, որը չգիտես թե ոնց է աշխատում ու մի բան սխալ գնալու դեպքում կրակն ես ընկնում: Ավելի լավ է մի քիչ ավել ժամանակ ծախսեմ, ինքս այդ կտորը սարքեմ: Սա հաճախ շեֆիս հետ թեժ վեճերի է բերում:
14. Ոչ լիցենզիոն ծրագրեր չեմ օգտագործում: Ֆիլմերն էլ աշխատում եմ հնարավորինս օրինական ճանապարհով ձեռք բերել:
15. Uber-ից չեմ օգտվում, համարում եմ որ դա անարդար է սովորական տաքսիստների նկատմամբ: Եթե պահանջները թեթևանցնել, ապա բոլոր տաքսիստների համար, ոչ թե միայն Uber-ի, ով դրա անունը ride sharing է դրել ու համարում է, որ օրենքները իրեն չեն վերաբերվում:
16. Յահ, էսքան գրեցի, հլը նոր կեսն եմ հասե՞լ:
17. Airbnb-ից օգտվում եմ: Չգիտեմ, ինչքանով է դա արդար հյուրանոցների նկատմամբ: Հավես ունենամ, կուսումնասիրեմ:
18. Սիրում եմ մեքենա վարել, հատկապես դժվարանցանելի տեղերով: Հուսով եմ մի օր Nissan Patrol կամ նմանատիպ մեքենա կգնեմ:
19. Հավատում եմ, որ պարկավոր գայլը դեռ ապրում է Ավստրալիայում, ու ես իրեն մի օր կտեսնեմ ու կլուսանկարեմ:
20. Սիրում եմ տարատեսակ ալկոհոլային խմիչքներ: Թունդ հարբել չեմ սիրում:
21. Ունեմ կարճատեսություն, -0.7-ի կողմերը: Դրա մասին առաջին անգամ իմացա 29 տարեկանում: Ինձ թվում էր, որ եթե հեռվից հեռու հստակ չեմ տեսնում, դա նորմալ է, բա հեռու է: Ակնոցները ձեռք բերելիս առաջին մի քանի օրը հրճվանքի մեջ էի: Ոնց որ աշխարհը SD-ից HD դարձավ:
22. Սիրում եմ արևածագ դիմավորել: Հատկապես Ավստրալիայի չոլերում, երբ դա փոխարինում է աստղազարդ երկնքին:
23. Տարբեր երկրների փողերի կոլլեկցիա եմ հավաքում: Ուրիշներից չեմ վերցնում, միայն իմ այցելած երկրներից: Մագնիսներ ու այլ սուվենիրներ չեմ հավաքում:
24. Մտածում եմ երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Բավական խնդալու է, կարող է նույնիսկ մի նախադասության շրջանակներում բազմալեզու մտածեմ:
25. Քանի հարց մնաց, վե՞ց: Լավ, այս կետը հաշվենք անցած, էս է փորձեմ հինգ բան էլ մտածել:
26. Ունեմ ծովային հիվանդություն: Լուծումը իմ դեպքում աչքերս փակելն է: Այդ դեպքում նույնիսկ ուժեղ ճոճումների դեպքում չեմ վատանում:
27. Ինչ-որ միտքս ոչ մի բան չի գալիս: Էս մի կետն էլ սենց ցրենք:
28. Մասսաժ եմ սիրում: Հարավ-արևելյան Ասիայում կայֆ է, կոպեկների դիմաց մի ժամ մասսաժ կանեն: Որ էդ կողմերում եմ լինում, ամեն օր ինձ թույլ եմ տալիս այդ հաճույքը:
29. Կինոֆոբ եմ: Եթե տեսադաշտում շուն կա, ապա ինձ թվում է, որ նա անպայման ինձ ուզում է կծել:
30. Չէ, էս կետն էլ ցրելը արդեն շատ կլինի: Հեսա մի բան հորինեմ... Օ, հորինեցի: Եթե գիշերը պառկել եմ, ու մեկ էլ ականջիս տակ մոծակ տզզա, մինչև չգտնեմ ու չսատկացնեմ, հանգիստ չեմ կարողանա քնել:

Կուզենայի Վիշապին կարդալ: Մեկ էլ, գիտեմ որ քիչ է հավանականությունը, բայց եթե Hack-ն ու Բիձան այս կողմերով անցնեն ու ուզենան գրել, հետաքրքիր կլինի:

GriFFin
10.11.2016, 19:17
Քույր Քեռի ու Մուշու, շնորհակալություն:

1. Ես գտնվում եմ նորմալ մարդկանց ու աննորմալ մարդկանց միջանկյալ մասում: Ու անկեղծ չգիտեմ, որ կողմ շեղվեմ:
2. Ինքս իմ մոտ բիպոլյար խանգարում եմ ախտորոշել:
3. Մազերս չեմ սանրում: Չեմ սիրում, ցավոտ ա:
4. Մինչև 8րդ դասարան նկարիչ էի ուզում դառնալ: Բժիշկ ուզեցել եմ դառնալ մոտ չորս տարի առաջ:
5. Ատում եմ իմ արտացոլանքը հայլու մեջ:
6. Ամենամոտ ընկերս իմ փոքր ախպերն ա: Ինքը ինձանից 13 տարի փոքր ա:
7. Իմ ուղեղում խոսակցություններ եմ ունենում մարդկանց հետ, որոնք երբեք տեղի չեն ունենա: Ու միշտ արդյունքում տխրում եմ:
8. Ըստ իս, իմ երջանկությունը Հայաստանից դուրս ա:
9. Ամենակայֆ բաներից մեկը իմ համար, էդ նայելը թե երեխեն ոնց ա զարգանում: Մի շաբաթ առաջ նախադասություն չէր կարում կազմել, էսօր պատմություն ա պատմում:
10. Կյանքում շատ բան եմ եղել, բացի աթեիստից:
11. Բոլոր տղամարդիկ, ում ես երբևէ կարևորել եմ, իմ կյանքից հանկարծակի/անսպասելի/առանց վերջին ցտեսություն ասելու են հեռացել:
12. Ես ահավոր ձևով ուզում եմ շուն ունենալ:
13. Էն կյանքը որով ես հիմա ապրում եմ՝ ինձ հեչ դուր չի գալիս:
14. Շատ հեշտ եմ լացում: Ու չեմ սիրում, երբ ինձ տեսնում են լացելուց:
15. Ամենամեղավորը ու ամենաանարդարը, էս կյանքում, մամայիս նկատմամբ եմ:
16. Ամենաչսիրածս կոլեկտիվը էդ միայն կանանցից կազմվածն ա: Որում ես գտնվելու եմ իմ ամբողջ կյանքում:
17. Չեմ սիրում սիրահարվածության զգացողությունը: Ես՝ սիրահարված, ահավորն եմ:
18. Զարմանում եմ, երբ մարդիկ զարմանում են թե ինչու՞ եմ ես անինքնավստահ ու տխուր:
19. Չգիտեմ ինչու, բայց միշտ նեղվում եմ, որ ինձ շպարված ավելի գեղեցիկ են համարում քան չշպարված:
20. Հերթապահել լռության համար եմ սիրում:
21. Համարում եմ, որ ես անհետաքրքիր ու միջին վիճակագրական մարդ եմ, ով ամբողջ ուժով ուզում ա դուրս գալ էդ միջինից:
22. Հագուստիս մեծ մասը սև ա:
23. Մաթեմաթիկայից շատ վատ եմ: Էն որ շատ-շատ վատ եմ: Չորս ընկերներիցս վեցը կհաստատեն դա:
24. Իմ համար կապ չունի մարդու մաշկի գույնը, տարիքը, սեռը, սեռական կողմնորոշումը, հասարակությունում իրա կարգավիճակը: Ես բոլորին հավասարապես չեմ սիրում: Այլ բաներ եմ գնահատում ու սկսում սիրել:
25. Ինձ թվում ա, ես մի օր լինելու եմ կույր ու ճաղատ:
26. Ուզում եմ Աֆրիկայում աշխատել: Էն քիչ երազանքներից ա, որ փոքր տարիքից հետս բերել եմ:
27. Պապաս ասում էր, որ իմ մեջ մի բան ա հաստատուն՝ աչքերս:
28. Ես միշտ սպասելու եմ իմ միստեր Դարսիին:
29. Ամեն ինչի շուրջ ահավոր շատ եմ խորանում:
30. Ես անեկդոտ չգիտեմ ոչ մի հատ:

Հաջորդը՝ Մարդ, ով ուզում ա իրա մասին 30 փաստ գրի:

GriFFin
10.11.2016, 19:23
Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ

Ուլուանա
11.11.2016, 02:03
Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ
Կամ էլ ուղղակի լացկաններով իրար գլխի ենք հավաքվել :))։

StrangeLittleGirl
11.11.2016, 02:06
Կամ էլ ուղղակի լացկաններով իրար գլխի ենք հավաքվել :))։
Ես էլ կարծում էի մենակ ես եմ

ivy
11.11.2016, 02:08
Մենակ աղջիկները չեն :)
Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն :))

Ուլուանա
11.11.2016, 02:11
Ժող, որ անուններ եք գրում, էդ մարդկանց գոնե տեղեկացնու՞մ եք դրա մասին, որ իմանան։ Ուղղակի սենց որ նայում եմ, շատերը նենց ակումբցիների են նշում, որոնք հազար տարի Ակումբ չեն մտնում, ու եթե հատուկ չտեղեկացվեն, հաստատ չեն իմանա, որ սենց բան կա։ Եթե չեն էլ գրելու, ասեք, թող գոնե իրենց շոյված զգան մարդիկ, որ իրենց հիշել են :))։

Մեկ էլ ուզում էի ասել, որ չնայած անուններ տալու պահանջը հանվեց, բայց ցանկացած ակումբցի՝ անկախ իր մասին գրել–չգրելուց, ցանկության դեպքում կարող է նշել էն ակումբցիների անունները, որոնց մասին կուզենար կարդալ 30 փաստ։

Ուլուանա
11.11.2016, 02:12
Մենակ աղջիկները չեն :)
Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն :))
Ու հլը ինչքան տղամարդիկ էլ կլինեն, որ լացում են, բայց ամաչել են գրել :))։

Ուլուանա
11.11.2016, 02:15
Մենակ աղջիկները չեն :)
Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն :))


Ու հլը ինչքան տղամարդիկ էլ կլինեն, որ լացում են, բայց ամաչել են գրել :))։
Վայ, գրածիդ վերջին մասը սկզբում չէի նկատել. նույն բանը գրեցի :))։

Arpine
11.11.2016, 06:47
Մի տեսակ թվում է թե բոլորը նստած են բուխարու մոտ մի հին տան մեջ, որը բացի բուխարուց լուսավորվում է ընդամենը մոմերով, ու էսպես բոլորը պատմում են ընթացքում էլ որոշ մարդիկ գալիս գնում են:D

Շնորհակալ եմ ինձ հիշելու համար։


1․ Մայրիկս կարծում է, որ ես շշմած եմ․ երեկ նոր հեռախոս եմ գնել, վերիջին մի քանի ամսվա մեջ երեքը ջարդելուց հետո։ Մաման վերջինի մասին չգիտի։

2․ Շատ եմ սիրում կանոնակարգվածություն ու պլանավորվածություն։ Ինձ մոտ ամեն ինչ իր տեղում է ու դասավորված։ Ինձ թվում է սա ինձ, ինչ որ տեղ, խանգարում է վայելել կյանքը։

3․ Ես միշտ ժպտում եմ։ՃՃ շատ են ասում, էլ չեմ կոմպլեքսավորվում։

4․ Վերջերս դարձա 23 տարեկան։ Մինչ այժմ եղել եմ 8 երկրում, և ապրել եմ 3 տարբեր երկրներում հայաստանը չհաշված։ Կարողանում եմ հաղոդակցվել չորս լեզվով։

5․ Զբաղվում եմ սպորտով, մարմնի բալանս, յոգա ու նման բաներ մեկ-մեկ վազում եմ՝ դրսում։ Սիրում եմ վոլեյբոլ խաղալ, այ իսկ լողալ չգիտեմ։

6․ Մեծացել եմ գյուղում, որի համար շատ երջանիկ եմ, հետո տեղափոխվել, սրա համար էլ եմ դեռ շատ ուրախ։

7․ Ստիպված աշխատում եմ օրը գոնե մի լիտր ջուր խմել, դժվար եմ նման բաները սովորություն դարձնում, փորձում եմ լավ սնվել ու ապրել առողջ։

8․ Շատ վատ քնող եմ, պարբերաբար գիշերները զարթնում եմ զռռալով որովհետև պարբերաբար տեսնում եմ իմ սիրելի մարդկանց մահանալը։

9․ Շատ եմ սիրում ճանապարհորդել, ու ամեն ինչ անում եմ սա իրականացնելու համար։ Ամենաշատը երազում եմ լինել արևելքներում ու հարավներում․ դժվար երբևէ մենակ գնամ։ Սակայն ուզում եմ ամեն տեղ լինել ու տեղացիների հետ շփվել։

10․ Շատ եմ սիրում տարբեր մշակույթների մասին իմանալ, ապրել ուրիշ մարդկանց մեջ, անծանոթների հետ րոպեական խոսակցություններ ունենալ․․․

11․ Երբևէ որևք մեկի հետ կռված կամ վատ հարաբերություն ունեցած չկամ։

12․ Ես էն այտի փոսիկից ունեմ։Ճ։ Շպարվելու ժամանակ հիմնականում չեմ ունենում, բայց միշտ օգտագործում ծածկող կրեմ դեմքի համար քանի որ կարմրում եմ։Ճ

13․ Երազում եմ Տրիբուն ձյայի աշխատանքից ունենալ։Դ, որով կկարողանամ ճանապարհորդել։

14․Մարդիկ ասում են իբր ես ռիսկով եմ, իրականում վախկոտի մեկն եմ, ուղղակի հետաքրքրասիությունը, նորի գտնելու, բացահայտելու, փորձելու ցանկությունը ինձ ներսից ուտում են։

15․ Չափազանց զգուշավոր եմ։

16․ Կարծում եմ, որ եթե մարդիկ ռացիոնալ լինեին իրենց որոշումներում ու արարքներում, ապա «աշխարհը դուզը կլներ», բայց հետո էլ մտածում եմ ինչ-որ ձանձրալի միօրինակության ու զգացմունքներից զուրկ միջավայրի մասին։

17․ Կուզեի, որ պապան միշտ մեր հետ ապրեր, ոչ թե երկու տարին մեկ գար-գնար։

18․ Երկու եղբայր ունեմ ու տանը ինձ լրիվ արքայադուստր եմ զգում։love։

19. Փոքր ժամանակ ձանձրանում էի, հետո էլի էի ձանձրանում ու էլի․․․մեր տանը գրքեր չկային, գրադարանից էլ, որը համարյա միշտ փակ էր, միշտ ինչ որ խառը բաներ էի վերցնում հիմա չեմ էլ հիշում։ Ուզում էի «ի՞նչ է, ո՞վ է» հգը ունենալ։

20․ Նենց հավես է, որ օրվա վերջում հոգնած եմ լինում, համ ինձ արժեքավոր եմ զգում, համ էլ չեմ ձանձրանում։

21․ Էկզիստենցիալ գրականություն ու նման թեմաներից խոսել շատ եմ սիրում, բայց էլ ճգնաժամեր չեմ ունեում, հանգեցի նրան, որ կյանքի իմաստ չկա, այլ կան իմաստներ։

22․ Ազատությո՜ւն. հանդուրժաղականություն, բազմազանություն, հավասարություն․․․

23․ Ես ինձ չեմ համարում որևէ կրոնի կամ ուղղության ներկայացուցիչ։

24․ Մարդու կամային հատկություննրը շատ կարևոր են, մարդիկ կարող են անել, հասնել շատ բաների եթե միայն ցանկական, ուղղակի չասեն հա ուզում եմ չէ իսկապես ուզեն ու ամեն ինչ անեն, իրենց ամեն մի բջիջով պայքարեն ոի հաղթահարեն ամեն ինչ, ոչ թե բախտ չունեմ, դե չի լինի, դե հա դե հիմա, աստված սենց ուզեց ուրեմն, ջղայնանում եմ էս մի երևույթից։ Եթե քո կյանքը քո համար էդքան արժի ուրեմն արժանի ես դրան։

25․ Դոգմատիկ բաներից ու մարդկանցից ինչքան հեռու էնքան լավ։ Ես սկզբունքներ չունեմ։ Վերջիններիս ընկալում որպես դոգմաներ ու խոչընդոտներ, ազատությունը սահմանափակող հանգամանքներ։ Առաջնորդվում եմ համոզմունքներով, որոնք երբեմն փոփոխվում են։

26․ Պաշտում եմ մինիմալիզմը․ շատ կուզեմ իմ տունը նման ոճով ձևավորել։ Սիրում սպիտակը, վերջերս սկսել եմ շատ բաց գույների հագուստ առնել։

27․ Սիրում եմ ցնդած ընկերների հետ համապատասխան գաղափարները իրագործել, ուզում եմ փորձել ամենը ինչ կարող եմ։

28․ Սիրում եմ նվերներ ընտրել կամ պատրաստել ու նվիրել կամ անակնկալներ անել։ Բայց որ չեն հավանում, էհ․․, ախր շատ էներգիա ու ժամանակ եմ ծախսում, դե հիմնականում հավանում են։Ճ։

29․ Բացի էն մյուսից երազում եմ(ուզում եմ) վերջապես մասնագիտանալ ու աշխատել որպես կոնսուլտանտ թերապևտ կամ էս բնագավառի մի ինչ որ ուղղությամբ։ Չնայած էնտուզիազմս ու էներգիաս մենակ երեխեքի հետ եմ կարողանում ծախսել։Ճ։

30. Չեմ կարողանում միշտ պատասխանած լինել բոլորին սոցցանցերում կամ հաղորդագրություններին, բայց շատ եմ ուզում, պարզապես ժամանակ չեմ ունենում։ Վիրտուալ աշխարհը էնքան էլ էական չի իմ կյանքում։ Չնայած սիրում եմ մեկ մեկ երկար բարակ զրույցներ ունենալ։

Բոլորինն էլ ուզում եմ կարդալ․

Տրիբուն
11.11.2016, 13:42
Մենակ աղջիկները չեն :)
Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն :))

Տեղին լացելը շատ օգտակար բան ա։ Հազար հատ յոգա ու վալերիանկա արժի։

Տեղին ծիծաղելն էլ ․․․

Ու ընդհնարպաես, էմոցիաները պետք ա արտահայտել։ Էտ լիքը պոզիիվ ա տալիս շրջապատին։

Տրիբուն
11.11.2016, 13:52
Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ


https://www.youtube.com/watch?v=vEu-pfAfQWs

GriFFin
11.11.2016, 14:01
https://www.youtube.com/watch?v=vEu-pfAfQWs
Փաստ 31. Փոքր ժամանակ էս կինոն նայում էի ու նյարդայնանում, որտև իրանք չէին լացում։ Մամայիս ասում էի՝ նայի ոնց պիտի անեն ու սկսում էի լացել։ ։Դ

Տրիբուն
11.11.2016, 14:26
Փաստ 31. Փոքր ժամանակ էս կինոն նայում էի ու նյարդայնանում, որտև իրանք չէին լացում։ Մ..
Բայց ուժեղ ա նկարած ․․․ էս կինոն իմ համար հայ կինոյի գլուխգործոցն ա ․․․

Գաղթական
11.11.2016, 15:10
Մեկ էլ ուզում էի ասել, որ չնայած անուններ տալու պահանջը հանվեց, բայց ցանկացած ակումբցի՝ անկախ իր մասին գրել–չգրելուց, ցանկության դեպքում կարող է նշել էն ակումբցիների անունները, որոնց մասին կուզենար կարդալ 30 փաստ։

շատ կուզենայի Chilly-ի ու MyWorldMySpace-ի մասին կարդալ,
մեկ էլ LisBeth-ինը կիսատ մնաց ամենահետաքրքիր պահին )))

GriFFin
11.11.2016, 16:00
Բայց ուժեղ ա նկարած ․․․ էս կինոն իմ համար հայ կինոյի գլուխգործոցն ա ․․․
Համաձայն եմ։ Ես հին հայկական ու ռուսական կինոներ էդքան էլ չեմ սիրում, բայց էս մեկը ուրիշ ա։

boooooooom
11.11.2016, 16:28
Enna Adoly ժամանակ գտի ու արի գրատախտակի մոտ դասդ պատմելու, թե չէ, 2-ը մատյանի մեջ կստանաս :)

Chilly
11.11.2016, 17:35
Ապրի Գաղթականը, նստած սպասում էի մեկը հրավիրի :))

արական

1. Խառն եմ, հակասական, անընդհատ իմ հետ կռվի ու չհասկացվածության մեջ
2. Ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ կարողանում իրենց մասին 30 բան գրել
3. Էգոիստ եմ, եսակենտրոն, մոտս մեկը պետք ա որ անընդհատ հետ բերի ասի հանգստացի, դու թույն դեմք չես
4. Շատ եմ երաժշտություն լսում ու ալիքներով, կարողա ասենք` լինի Նինա Սիմոնի ալիք ու տևի մի շաբաթ, հետո գա Բեթ Հարթի ալիքն ու տևի մի ամիս, ու էդ ամբողջ ընթացքում ուրիշ ոչ մի բան չլսեմ
5. Ստեղ թող լինեն էն բաները որ կասեի, բայց չարժի ալամ աշխարհի առաջ խայտառակ լինել
6. Անընդհատ երազի մեջ եմ ապրում, հաճախ լինում ա լուրջ կասկածների մեջ եմ ընկնում էս պահին երազ ա թե իրականություն
7. Շրջապատումս շրջանակներ կան, որոնց թվում ա թե ինձ լավ ճանաչում են, ասենք, որպես կայուն ու ծանրումեծ մարդու, կամ հակառակը, ու իրենց մոտ որ մի ուրիշն իմ մասին խոսի, կարողա error տա :Դ
8. Սիրում եմ կապույտ տուփով դորիտոս չիպսերը, ու էդ սերը տարիքի հետ չի մարում
9. Ժամանակին ինձ թվում էր հրաշալի գրում եմ, հետո հասկացա, որ սխալվում եմ ու սխալվելուս գլխավոր մեղավորն Ակումբն էր
10. Չնայած շատ եմ աշխատում ու մի քանի տեղ, ահագին քիչ եմ հոգնում, որտև միշտ անում եմ բացառապես էն, ինչն ինձ հետաքրքրում ա, չհետաքրքրող գործերից փախչում եմ, դրա համար էլ մինչև հիմա էնքան չեմ վաստակում ինչքան կարող էի
11. Վատ ընկեր եմ ու չեմ հավատում ընկերության ինստիտուտին, չնայած հանուն ընկերության լիքը բաներ եմ անում
12. Զոռբա եմ հաճախ
13. Ոչ մեկի ու ոչ մի բան չեմ ատում
14. Չգիտեմ սիրելն ինչ ա, բայց ճուտիս ու կնոջս երևի սիրում եմ
15. Ամենաանհետաքրքիր խաղընկերն եմ, ոչ մի խաղ խաղալ չգիտեմ, սկսած շաշկուց ու թղթախաղից, վերջացրած ֆուտբոլով ու թենիսով
16. Ես էլ եմ մատերիս մսերը կրծում, կնոջս հետ առաջին հանդիպմանը մատերիս սանտավիկ փաթաթած եմ գնացել
17. Մի օր հաստատ արթնանալու եմ ու մի ինչ-որ բան ա լինելու
18. Ֆիլմեր նայելուց/գիրք կարդալուց հաճախ եմ լացում, սովորաբար էն պահերին երբ ոչ մեկի լացը չի գալիս, բայց տնեցիները որ ասում են, ոչ մի դեպքում չեմ խոստովանում :))
19. Փաստորեն իմ մոտ էլ ա ստացվում իմ մասին գրել
20. Չգիտեմ դրան ինչ են ասում, բայց հավատում եմ, որ մի տեղ մի մեծ էներգիա կա, որին մարդիկ Աստված են ասում, կրոններ չեմ սիրում
21. Ջրիկ եմ, ավելի հաճախ ջրիկանում եմ որտև չեմ իմանում ինձ ոնց պահեմ, ջրիկանալուս ընթացքում ինքս ինձնից զզվելով, բայց պարտաճանաչորեն շարունակելով
22. Կյանքում հեծանիվ քշած չկամ, մեքենա քշել չգիտեմ, բայց որ գնում ենք քարթինգի բոլորին հաղթում եմ
23. Հաջողակ եմ, բախտն ինձ սիրում ա, չնայած շատ հաճախ արժանի չեմ լինում
24. Սարսափելի փնթի ու եմ ու ծույլ, գործի տեղը ստաժորներ էին եկել մի տարի առաջ, առաջադրանք տվեցի որ սեղանիս դարակները դասավորեն, հիմա սպասում եմ նոր ստաժորներ ընդունվեն, էլի ամբողջությամբ խառնվել ա իրար
25. Ամաչում եմ մեծ փորիցս, բայց փոքրացնելու համար ոչ մի բան չեմ անում
26. Ասում են, որ իմ թերություններից մեկն ա ամեն ինչին "ամենա" կպցնելը
27. Ակումբ ամեն օր համարյա մտնում եմ
28. Ուզում եմ մեռնել, որտև ալարում եմ ապրել, բայց չեմ մեռնում, որտև բա տենց ո՞նց կլնի
29. Էն ակումբցիները, ում մասին կուզեի 30 կետ կարդալ, կամ էս գրածս չեն տեսնի, կամ արդեն գրել են էդ 30 կետը
30. Գոհ եմ կյանքիցս :))

Գաղթական
11.11.2016, 19:29
Ապրի Գաղթականը, նստած սպասում էի մեկը հրավիրի :))

մերսի )))

Ուլուանա
11.11.2016, 21:06
Srtik և Գաղթական, դուք էլ ձեր մասին գրեք :)։

CactuSoul
12.11.2016, 05:11
Եկա :))
Հիմա քանի եկել եմ, գրեմ, հետո նոր կկարդամ ուրիշների գրածները, թե չէ կարող ա էսօր էլ չհաջողվի գործը գլուխ բերել: Չնայած ակումբցիների համար երևի առանձնապես նորություն չեմ ասի, որովհետև ինչ կա, որևէ թեմայում հաստատ գրած կլինեմ:
Սկսեցինք.


Դե գիտեք՝ "մեր թվերին" երբ ծնվում էինք, երեխեքին մայրերի մոտ չէին թողնում, հավաքում էին մի ընդհանուր սենյակում, որոշակի ժամերի բերում, որ կերակրեն, էլի հետ տանում: Էդ ընթացքում, մաման պատմում ա, որ հիվանդանոցով մեկ երեխաների լացի ձայների միջից առանձնանում էր մի բադիկի ձայն: Բոլոր նորաթուխ մայրերը զարմացած հետաքրքրվում էին՝ տեսնես՝ ում երեխան կլինի այդ բադիկը: Հետո, մաման ասում ա, «բերեցին, տվեցին գիրկս, պարզվեց՝ իմն էր...» )) Հա, ու շեկ եմ ծնվել ու կապույտ աչքերով, մամաս կարծել ա՝ իր երեխան չեմ, ինձ փոխել են, շփոթել ուրիշի հետ ))

Սեռս գաղտնի թող մնա, սեռս յարիս պես... :D Մանավանդ, որ հիմա դա ընտրովի կատեգորիա ա դառել, իսկ ես փոքր ժամանակ ծնողներիս հետ կռիվ էի անում, թե ինչու ինձ տղա չեն «ծնվացրել» :D

Երեք տարեկանից դաշնամուր էի նվագում, լսողությամբ: Մեծացա, 7-ում ընդունվեցի երաժշտական դպրոց, դասատուս ասաց՝ խորհուրդ չեմ տալիս լսողությամբ նվագել, ես էլ իրեն շատ էի սիրում, թարգեցի: Դպրոցն ավարտելուց հետո ընդհանրապես նվագելն էլ թարգեցի, ցավոք:

Չեմ սիրում խաղեր: Երբեք չեմ սիրել: Զոռով ու համոզելով էին ինձ բակ ուղարկում, էն էլ իջնում էի, կողքից նայում, թե ոնց են ուրիշ երեխեքը խաղում:

Սարսափելի կոմպլեքսներ եմ ունեցել փոքր ժամանակ: Չեմ բացառում, որ դեռ էլի ունեմ կամ որ ինչ-որ պահի նորից կարող են գլուխ բարձրացնել:

Ռադիոն իմ կյանքում չափազանց կարևոր դեր ա ունեցել, հատկապես ՀայFM-ը: Դրա միջոցով ես կարողացա կոտրել կոմպլեքսներիս զգալի մասը:

Ռադիո ասեցի, հիշեցի: Սիրել եմ, սիրում եմ ու վստահ եմ՝ սիրելու եմ Backstreet Boys խումբը:

12 տարեկանից սկսած ավելի քան 10 տարի շրջազգեստ հագած չկամ, միայն շալվար: Չհաշված վերջին զանգի օրը, երբ մի քանի ժամով հագել եմ:

Մի ամբողջ օր լացել եմ, երբ վերջին զանգից առաջվա՝ առաջին դասարանցիների պատրաստած միջոցառմանը Անուլիկիս նվիրած վարդը ամենամոտ ընկերուհիս, առանց ինձ նույնիսկ հարցնելու, վերցրեց ու նվիրեց մեր դասղեկին: Էդ երևի մենակ ես ու Անուլիկը գիտեինք, թե էդ վարդը մեզ համար ինչ նշանակություն ուներ: Հետո ընկերուհիս ասում էր՝ «իմ վարդը քեզ վերցրու», բան, մի քանի օր հետո ներողություն էլ խնդրեց, բայց դե ինչ-որ բան մեկ ա կոտրվեց մեջս իր հանդեպ: Մաման էլ տանն ասում էր՝ մի լացի, մեծանալու ես, հիշես ու ինքդ քեզ վրա ծիծաղես, որ նման բանի համար լացել ես: Բայց չէ. մինչև հիմա դեռ բան չի փոխվել մեջս էդ առումով՝ կարևոր էր, լացում էի, լավ էի անում:

Մանկուց, պարբերաբար, տարբեր տարիքներում, բավականին հաճախ աչքովս են ընկնում փողոցում/դրսում միզող տղամարդիկ: Նույնիսկ մի քանի օրով Բեռլինում գտնվելուս ժամանակ «հասցրի» մեկին տեսնել:

Երբեք չեմ ունեցել իմ սենյակը:

Չոր տեղ եմ քնում՝ թախտի վրա, առանց ներքնակի ու փոքր բարձով:

Սիրում եմ 100%-անոց դառը շոկոլադ:

Շատ մարդիկ կան, ում հիշում եմ, կարոտում եմ, մտածում եմ իրենց մասին, բայց էդպես էլ տարիներով չեմ զանգում/գրում, մի հատ հարցնեմ՝ ոնց ես:

Արտակարգ շատ եմ սիրում գրենական պիտույքներ: Չեմ կարողանում անտարբեր անցնել գրախանութների ու գրենական պիտույքների խանութների կողքով: Սուպերմարկետներում հաճախ ոտքս կախ եմ գցում այդ բաժնում, բլոկնոտները տնտղում, գրիչները... Բարեբախտաբար մեծ մասամբ ստացվում ա բանականությանս լսել ու չգնել, քանի որ առանց այդ էլ որոշ գնած բաներ ունեմ, որ տարիներով հերթը չի հասնում՝ օգտագործեմ:

Իմ սիրտը Համշենում է: Մի ուրիշ տեսակ ձգում են ինձ Համշենի բնությունը, համշենահայերը, նրանց կենցաղը, մշակույթը, լեզուն, երաժշտությունը... Երազանք ա գնալ ու [գոնե] մի 6 ամիս ապրել էնտեղ:

Երաժշտությունը չափազանց կարևոր ա ինձ համար: Գլխավոր հոգևոր սնունդն ա:

Մի ժամանակ մաքրամե անել եմ սովորել: Մի պայուսակ գործեցի սովորելու ընթացքում, ինչը հենց նպատակս էր, հետո էլ չեմ զբաղվել դրանով երբևէ: Մատներիս վրա կոշտուկներ էր առաջացնում:

Մի ժամանակ տանը խխունջներ էի պահում: Սկզբում երկուսն էին՝ Յոնչն ու Զավրիկը, որոնց մի օր ոմն ագռավ տարավ, մինչ նրանց անձրևից հետո դուրս էի հանել զբոսանքի: Մի քանի ամիս անց հայրս ինձ 8 նոր խխունջ բերեց: Դրանցից մեկին, որ փոքր էր, էլի Յոնչ անվանեցի, ամենաշատ հավանածիս էլի Զավր անվամբ կքեցի, մեկի խեցին վնասված էր ու կարծես կարկատան արված լիներ, դրա անունն էլ Կարկատիկ դրեցի: Մյուսներինն էլ դե տարբեր՝ Վալոդ, Վաղինակ, Վաղարշակ...

Չեմ սիրում, որ երկու հաջորդական հանդիպումների ժամանակ մարդիկ ինձ նույն հագուստով տեսնեն: Նույնիսկ եթե ամիսներ անց պիտի որևէ մարդու տեսնեմ, անպայման աշխատում եմ հիշել, թե նախորդ անգամ ինչ հագուստով եմ եղել, երբ հանդիպել ենք, որ նույնը չհագնեմ:

Նյարդայնանում եմ շոփինգից: Հատկապես եթե որևէ կոնկրետ բանի համար ես գնացել: Պտտվում եմ ժամերով, վերջը ոչինչ չառած հետ գալիս: Իհարկե, բացառություններ լինում են երբեմն:
Դրա փոխարեն վերջերս զգացել եմ, որ օնլայն շոփինգ հավեսով եմ անում:

Ամեն անգամ բարձրակրունկներով քայլելիս մտքումս շնորհակալ եմ լինում դասական պարի դասատուիս, չնայած որ շուտով արդեն 3 տարի կլինի, ինչ այլևս չեմ գնում:

Անցյալ տարի՝ 30-ամյակիս տարբեր մարդիկ գումար էին նվիրել, որ միասին վերցրած զգալի գումար էր կազմում: Մինչև հիմա նվեր չեմ գնել դրանով: Մտածում էի՝ գոնե հիմա ծախսեմ, որոշել էի Համշեն գնալ էդ փողով, էն էլ չեղարկվեց ուղևորությունը:

Մինչև նորմալ աշխատանք գտնելը մի քանի օր աշխատել եմ սուպերմարկետում՝ իբրև օղիների կոնսուլտանտ: Գովազդ էի անում, էլի:

Շատ եմ սիրում անձնական հիգիենայի պարագաներ:

Հիմա, երբ մոդա ա դարձել մազերը կապույտ ներկելը, մի տեսակ խանդում եմ այդ աղջիկներին, քանի որ կապույտն իմ գույնն ա (գոնե մազերի առումով): Հետո ասում եմ՝ դե լավ, թող մի քիչ իրենց յուրահատուկ զգան, միևնույն ա, երբ ես էի կապույտ մազերով ֆռֆռում, դեռ ոչ ոք նման բան չէր անում: :))

Խառը ու խիստ հակասական մարդ եմ:

Կյանքումս 2 անգամ ուշաթափվել եմ: Չնայած երկրորդը երևի ավելի շուտ ոտի վրա քնել էր, քան ուշաթափվել:

Դարակներս ինձ նման խառն են ու հազար ու մի անպետք իրերով լեցուն: Զահլա չեմ անում՝ նայեմ, մաքրություն անեմ, թողնեմ մենակ պետքական բաները:

Անընդհատ ամեն ինչ հետաձգում եմ:

CactuSoul
12.11.2016, 05:17
5. Ստեղ թող լինեն էն բաները որ կասեի, բայց չարժի ալամ աշխարհի առաջ խայտառակ լինել
Սա որ չլիներ, իմ կետերն էլ ավելի հետաքրքիր կստացվեին. մի 10 փաստ հեչի պես կգրեի :}

Գաղթական
12.11.2016, 06:04
ՈՒլուանա ջան, շնորհակալ եմ հրավերի համար
փորձեմ..


1. էդ գիշեր աչքս չկպավ.. էդ գիշերը շատ ծանր ու պատասխանատու որոշում էր պետք կայացնել.. էդ օրը կյանքս բաժանվեց մինչև էդ օր ու հետո.. էդ առավոտ աչքերս սրբեցի ու զանգեցի տուն, որ ասեմ ինձ չսպասեք.. էդ օրը ինքնաթիռս Երևան հասավ առանց ինձ.. 21 տարեկան էի...

2. - դու հայրենասեր չես, դու ֆանատ ես - մի առիթով ասեց մանկությանս ընկերը.. երևի ճիշտ էր.. անչափ սիրում եմ իմ ազգն ու հայրենիքը, բայց դա ինձ չի խանգարում հարգանքով ու հետաքրքրությամբ վերաբերվել այլ մշակույթներին ու մեկ-մեկ մտածել - կյանքն ինչքան ավելի հեշտ կլիներ, եթե էս կամ էն այլ ազգի լինեյի...

3. սիրում եմ երաժշտությունն ու երգը, առանց դրա չեմ կարող.. կլսեմ` ըստ տրամադրության, ջազից ու շանսոնից մինչև փոփ, էթնիկ ու դասական: թեև հիմնականում գերադասում եմ երգեր ինձ հասկանալի լեզուներով, բայց երգադարանումս ունեմ նաև հազար ու մի այլ լեզուներով հավաքածուներ:

4. անընդհատ աշխատում եմ ինքնակատարելագործվել` փորձելով ձեռք բերել այնպիսի սովորություններ, որոնք կուզենայի ունենալ, ու ազատվել այնպիսիքից, որոնք ինձ խանգարում են:

5. խոսկապ արած մի աղջիկ ունեյի Երևանում.. արդեն մի քանի տարի էր, ինչ իրար սիրում էինք ու հանդիպում..
մի օր Երևանից ընկերս զանգեց մեր ընդհանուր ընկերոջը ու հայտնեց նորություն, որը ռիսկ չէր արել անձամբ ինձ հայտնելու.. էդ օրը էդ աղջկա հարսանիքն էր...
չափազանց ծանր տարա ու սկսեցի գահավիժել.. ամեն կերպ փորձում էի բթացնել ցավը.. խմիչք.. լիքը խմիչք.. հոլանդական պլան.. անհասկանալի շրջապատ..
հետո` մի օր արթնացա մի խուճուճ իրավիճակում ու զգացի, որ պրծնելու վրա եմ..
ազգիս` ցեղիս հանդեպ պարտքի զգացումը ստիպեց բնականոն կյանք վերադառնալ:

6. ցեղս շատ հայտնի էր ու շատ մեծ Էրգրում.. համարյա բոլորը կոտորվել էին Եղեռնի տարիներին.. այժմյան Հայաստանում 3 արու զավակ էին մեծացել, 3-ն էլ մեկնել II-րդ համաշխարհային.. 2-ը հետ էին եկել..
հետո մենակ ես էի մնացել ցեղի շարունակող.. Փառք Աստծո էսօր 2 որդի ունեմ:

7. մոտ 10 տարի էր չէինք հանդիպել հորս հետ.. նստած խմում էինք.. իր անունը կրող թոռանն էր առաջին անգամ գրկել, թեև ծնվելուց արդեն 1.5 տարի անցել էր..
հարցրեց` շատ ես ափսոսում, որ սենց ստացվեց.. ասեցի` նյութական առումով երևի սենց ավելի լավ էր, բայց հոգեկան առումով շատ շատ եմ տառապել..

8. պապս էլ էր պրոֆեսոր, հայրս էլ..
ընդունելության քննությունների համար` ֆիզիկա, մաթեմ, պապուս հետ էի պարապում..
երբ իմացավ, որ 20 բալ եմ հավաքել, ասեց` այ որ ավելի լավ պարապած լինեյիր, էսքան երկար չէիր մնա քննությանը..
երկրորդ որդուս անունը հենց պապուս պատվին է

9. հաճախ եմ դատավորի դեր տանում..
2 ախպեր ամբողջ օրն իրար միս են ուտում..
դե քչերն են, որ կարող են գլուխ գովալ, թե, փոքր հասակում, եղբոր կամ քրոջ հետ յոլա են գնացել..
սրանք էլ` կռվում-կռվում ու գալիս են մոտս բողոքի..
ստիպված ես էդ հարցը դու լուծել ու, ամենակարևորը, արդար..
քանի որ օրինակ ես ծառայում..
բայց ամենախնդալուն էնա, որ մի 10-15 րոպե հետո իրանք էլի բարիշած են ու իրար հանդեպ ամեն ինչ մոռացած,
բայց իրանցից մեկը, որ ավելի մեղավոր էր ու ավելի խիստ պատիժա կրել,
անպայման վրադ մուռա պահել...

10. մեծ ընկերական շրջապատ ունեյինք ու հաճախ էինք քեֆի սեղան բացում.. ու մեր մոտ ընդունված էր ծնողների ու հայրենիքի կենացը ոտնկայս խմել:

11. տանս սրբի անկյուն ունեմ` հայկական խաչ, Եռագույնը ու մեր բակից մի բուռ հող

12. դեկտեմբերին սպասում ենք մեր 3-րդի ծնվելուն.. անհամբեր ենք սպասում դստրիկին

13. մեր ընտանիքում ավանդույթ կա ծնունդներն ու Նոր Տարին սկսել նշել Հայաստանի ժամանակով (տեղի ժամանակով` երեկոյան 21:00-ին)

14. անցած տարին հաջողված եմ համարում, եթե տարեսկիզբը, նախորդի հետ համեմատելով, մի քանի դրական տեղաշարժ եմ արձանագրում

15. տանել չեմ կարողանում էգոիստներին ու նագլի մարդկանց, բայց թաքուն նախանձում եմ իրենց այդպիսին լինելու ունակությանը..

16. չեմ սիրում երազանքներ մոտս երկար պահել.. վերածում եմ դրանք նպատակների` գծագրելով, հաշվարկելով ու նոթատետրում գրանցելով դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը

17. պահում եմ տարբեր հաստության ու մեծության նոթատետրեր` տարաժամկետ նպատակների համար, ու, ժամանակ առ ժամանակ, վերլուծում դրանք ու նոր նշումներ ավելացնում

18. երկարաժամկետ նպատակներիս հիմնաքարը` ընտանիքս Հայաստան վերադարձնելն է...

19. շրջապատում ինձ ճանաչում են որպես միշտ կատակող, կենսախինդ ու գործունյա ակտիվ մարդու..
բայց կա նաև երկրորդ ես-ը, որը հազվագյուտներին է ծանոթ..
խոսքը մեր մեջ` մի անտանելի ու տխուր դեմքա էդ երկրորդը..

20. մեկ կամ երկու շիշ լավ վիսկի
բոլորի աչքից հեռու խորը գիշեր
երգադարանիս <Ոսկե Հավաքածու>-ն` իր հայրենասիրական բովանդակությամբ
կամ էլ` տեսադարանիս <Հայրենիքիս>-ը
մի կուշտ հուզմունք
ու մարտկոցը նորից պատրաստ է շահագործման

21. գեղեցիկ սեռի ներկայացուցչից կյանքումս առաջին ու, էս պահի դրությամբ, վերջին ստացած ապտակը եղել է 4-րդ դասարանում..
դասամիջոց էր..
դասարանում նստած արագ-արագ տնայինն էի արտագրում..
սենյակում, ինձնից բացի, մի քանի աղջիկներ էլ կային ու երկու տղա, որոնք ակտիվորեն ինչ-որ կարևոր հարց էին քննարկում..
վերջը սրանք սկսին աղմկել, իրար քաշքշել ու քրֆել
տեղիցս վեր թռա, թե` արա ուր եք քրֆում, չեք տենում աղջիկ կա..
մեկը վրա տվեց` խփեցի ընկավ..
մյուսը անորոշ վճռականությամբ կանգնած մնաց..
նստած աղջիկներից հավանաբար ամենախիզախը տեղից վեր կացավ ու սկսեց դանդաղ ու ցուցադրական ժպիտով մոտենալ դեպքի վայրին...
արդեն մտովի պատրաստվել էի ընդունել հերոսի դափնին..
սենյակում գտնվողներից բոլորը` բացի ձվածեղը գրկած գետնին գալարվողից, ուշադիր հետևում էին աղջկա սեթևեթությանը..
հասավ ինձ.. ժպտացի.. ապտակեց...
լուրջ ապտակեց... հենց տենց` լուռ ու ժպիտը դեմքին...
պահի ազդեցությունը նենց ծանր էր, որ լեզուս կապ ընկավ..
ինքն էլ շուռ եկավ ու նույն հանգիստ ու ցուցադրական հանդարտությամբ դասարանից դուրս եկավ...
տարիներ անցան, բայց տենց էլ պատճառը մոտս մութ մնաց..
ֆբ-ում էս աղջկան վերջերս հարցրեցի, ասեցի` լավ, բայց խի...
ասեց......
ասեց` պապայի արև չեմ հիշում.......

22. սենց հիմար ու անհասկանալի դեպքեր էլի շատ են եղել կյանքումս...
ու բոլորն իմ կամքից անկախ...
բայց` էն որ ասում են էս մեկը սաղ էշ խելքիցա է...
փարթի էր.. հավեսով մասսա..
բեսամբ պայթած վիճակ...
ամբողջ երեկո մի ուկրաինուհու էի սիրահետում..
սլացիկ մարմնով ու երկար ոտքերով մի բլանձինկա..
վերջը կպավ... բոլորը ցրվեցին, ես էլ` էս մեր հերոսուհուն բերեցի իմ սենյակ...
դանդաղ երաժշտություն, մոմեր ու հոգեպահուստիս վերջին շիշ գինին...
սկսեց հանվել....
ու.... ու առավոտյան արթնացա...
ոչ մի բան չեմ հիշում, ինքն էլ զանգերին չի պատասխանում...
պարզվեց` սկզբում սկսելա ինձ օրալ հաճույք պատճառել ու, գործողության էն ամենաթեժ պահին, խռռոցա լսել.....

23. չնախատեսված հայտնվել էի մի կնունքի արարողությանը..
լավ մոտիկներիցս մեկը զանգեց, թե որտեղ ես, հեսա մեքենա եմ ուղարկում հետևիցդ..
սրտակից մի մարդու հետ էր ծանոթացել ու, խոսքից խոսք, պարզվել էր, որ երկուսին էլ ես եմ ծանոթ..
սոված փորին բաժակ դեմ տվին..
տենց արդեն լավ տաքացել էինք, մեկ էլ 2 ախպեր մոտեցան մեր սեղանին..
ինձ թե` անունդ էսպեսա, - հա, - էսինչ թվերին Ամստերդամում ես ապրել, - հա,
- իյաա, բա գիտես ինչքան ենք քեզ ման եկել, որ արարքիդ պատասխանը տանք.. էն պատի տակ կանգնած աղջիկը կինսա.. տեղը բերում ես?
նայում եմ` դեմքն անծանոթա.. հետն էլ` ժպտումա.. դժվար թե վատ բան արած լինեմ...
- ահ, ոնց չես հիշում է.. ախչի լա մի դեսը եկ...
էս աղջիկը մոտեցավ ու թուշս համբուրեց..
վաբշե խառնվա իրար.. բայց դե ամուսինը` ախպոր հետ, բարեհամբույր ժպտում են..
եթե չհիշացներ, իրոք տեղը չէի բերի..
դրանից մի քանի տարի առաջ աղջիկ երեխա էր ու հղի..
խիստ հսկվող ճամբարում էինք.. իրեն պիտի դեպորտ անեյին..
սիրտը լցվել էր` լաց եղավ.. ծնողները չկան, նորաթուխ ամուսինը չիգտի էլ, թե իրեն ուր են տարել..
ոչ իր ծննդավայր Թիֆլիսում, ոչ էլ` առավել ևս, Հայաստանում, մարդ չունի..
- օգնի, - խնդրեց, - մենակ դու ես էստեղ հայ.. հայը հային ընկեր ու բարեկամ...
օգնեցի` գիշերով փախավ.. ոչ հեռախոս ուներ, ոչ գումար.. չգիտեյի թե ուր կհասնի, կամ ինչքան կհասցնի..
տարրալուծվեց խավարի մեջ ու հետևից խաչակնքեցի..
ուրախացա իր համար, որ հասելա իր բախտին..

24. հոգեկան մեծ բավականություն եմ ապրում մարդկանց օգնելիս..
լինի ծանոթ թե անծանոթ..
ու երբ մարդիկ հարցնում են, թե ոնց փոխհատուցեն,
միշտ պատասխանում եմ, որ կանցնեն տարիներ.. անունս էլ կմոռանաս, դեմքս էլ..
ուղղակի հիշի, որ մի հայ քեզ լավությունա արել..
էդքանը հիշես` ծովա..

25. Երևանում` Կոնսերվատորիայի դիմաց մի ծիծիկներով ծառ կար..
գեղեցիկ ու սլացիկ կանացի կուրծք կար էդ ծառի վրա <քանդակված>..
բնական` ոչ ձեռակերտ..
հուսով եմ մի օր էլի անցնել էդ ծառի մոտով..

26. կար ժամանակ, որ ամեն գիշեր Երևանում էի.. հիմա մի տեսակ երազները անէական են դարձել.. հեռու ու անգույն.. վերջին անգամ պապս եկավ.. լուռ նայեց ու հեռացավ... երևի վաղուց արդեն ժամանակնա...

27. որակյալ հումորով մարդկանց համար խելքս իմս չի..

28. առաջին անգամ աղջկան սեր եմ խոստովանել 3-րդ դասարանում.. ասեց` հա.. որոշեցինք ընԳերություն անել.. դասից հետո ճամփու-մամփու էի դնում..

29. մանկապարտեզում վարքիս համար ծնող էին կանչել..
հարց կար, թե ով ինչ է ուզում դառնալ..
բոլոր նորմալ երեխաները բժիշկ ու ոստիկան էին պատասխանում..
ու բացատրում, որ դա օգտակար մասնագիտությունա..
ես էլ թե` տանկիստ.. - (ժպիտով) ինչու?
- որ տանկովս գնամ Մասիս սարը հետ բերեմ... - (ժպիտը սառեց)
..Սովետ..

30. երեկ իմացանք, որ վիզաները ստացվել են..
էլի ամբողջ ընտանիքով միասին ենք Նոր Տարին դիմավորելու..
պետք է ամեն ինչ անել, որ սա բարի ավանդույթ դառնա...

Վիշապ
12.11.2016, 07:51
Գրում եմ One_Way_Ticket-ի պատվերով, ու ես իր մասին շատ բարձր կարծիքի եմ` բացարձակապես ոչ նրա համար,
որ իր գրած բլոտը ահագին շատ խաղացել եմ, ու ինքը սրանց մասին նոր է իմանում էս տողերը կարդալիս, բայց շատ երկարացրի հա՞ ոնց որ...

1. Տրիբունից ուղիղ մեկ տարի (դե մի 4 օրվա տարբերությամբ) փոքր եմ («Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»),
ամեն տարի իր ծննդյան օրը մտքիս մեջ շնորհավորում եմ Տրիբունին ու իրեն երկար ու անփորձանք կյանք եմ ցանկանում` հույս ունենալով, որ ինքը մի օր
կդառնա Հայաստանի ԱԺ նախագահը կամ վարչապետը (նոր սահմանադրությամբ), թե ինչու մտքիս մեջ՝ կարդա հաջորդիվ
2. Մարդկային հարաբերություններում փաստորեն նման եմ Chilly-ին (ափսոս, չեմ կարողանում ինձ եզակի ցույց տալ)՝ հակասական ու անկանխատեսելի,
այդ իսկ պատճառով չեմ սիրում շատ մարդկանց հետ շփվել (խուսափում եմ անախորժություններից)
3. Բայց պատահական հյուր եկած ծանոթ-անծանոթների նկատմամբ կարող եմ չափազանց ջերմ ու ծառայասեր լինել, այնպես որ նրանց կթվա, թե ես չափազանց շփվող եմ:
Օրինակ ասենք հաճույքով կտանեմ ցույց կտամ տեսարժան վայրեր, կնկարեմ, կհյուրասիրեմ (թաքուն գրեք, ես ինքս առաջին քայլը չեմ անելու)
4. Ծնողներիս միակ զավակն եմ, մանկությանս զգալի մասն անցել է ծնողներիս բեմադրած անիմաստ ողբերգությունների ու դրամաների միջով (որտեղ նաև ցավոտ դեր էր խաղում ծնողիս հոգեկան առողջությունը),
որտեղ ես մեծամասամբ հետին պլանի անիմաստ դերակատարներից էի, հետևաբար մինչ օրս պայքարում եմ անձիս թերաժեքության, հոռետեսության, կամ եզակիությունը ցույց տալու, չափից ավելի ինքնաքննադատության ու այլ հիմար բարդույթների դեմ
5. Արտաքնապես թվում եմ սթափ, հավասարակշռված, մակերեսային, ձանձրալի, այնինչ ներսումս բուռն իրադարձություններ են՝ փոթորիկ, պայքար, էմոցիաներ,
որոնց ես գրեթե միշտ հաջողությամբ ճնշում եմ օգտագործելով իմ հաշվարկներ ու վերլուծություններ անելու կարողությունները (ՏՂԱ եմ)՝ երկրային կյանքիս մեջ պրոբլեմներ չավելացնելու վախից (ոնց որ՝ էդքան էլ չէ)
6. Մելոման եմ, հիմնականում լսում եմ էլեկտրոնային երաժշտություն՝ հաուս, ջանգլ, չիլլ, հաճախ մեքենայիս ռադիոյով ինչ-որ նոր բան եմ լսում, անմիջապես հեռախոսով նկարում եմ թրեքի անունը (անուններ հիշելու պրոբլեմ ունեմ), որ
այն յութուբով գտնեմ ու լսեմ մի տասհազար անգամ՝ մինչև կշտանամ (քեզ թվում է քեզ նմանը չկա, հիմմարի գլուխ)
7. Երևի հիշում եք առաջին FM ռադիոներից FM 105.5-ը, ցնդում էի այդ ալիքի համար, ինքս ռադիոընդունիչ էի հավաքել բայց այդքան հզոր չէր (կայանը մեր տնից հեռու էր),
տարբեր անտենաների փորձեր էի անում ընդունման որակը բարձրացնելու համար, մինչև կարողացա քչից շատից բարձրորակ ռադիոմագնիտոֆոն գնել
8. Շատ ժամանակ ռադիոն միացրած եմ թողել քնելուց առաջ, որ կիսաքնած լսեմ ողջ գիշեր ու լավ երաժշտությունները բաց չթողնեմ
9. Այդ այդ ժամանակ միակողմանի ծանոթացա StrangeLittleGirl-ի հետ, որը պատեհ-անպատեհ զանգում էր 105.5, ընդհատում իմ սիրած երաժշտությոունները ու ինչ-որ «բառադի» բաներ պատվիրում, ինձ ներվայացնելով :Ճ
10. Երաժշտությունից բացի կիրք ունեմ բնության ու կենդանիների ձայների նկատմամբ՝ ամպրոպի, քամու, անձևի, ձյան, գորտերի, բադերի, բոլորի, քնելիս սենյակիս լուսամուտը կամ օդանցքը պետք է բաց լինի ձայներ լսելու համար
11. Մաքսիմալիստ եմ ու չափի զգացողություն չունեմ՝ աշխատել, ուտել, մարզվել, թափառել, անցյալ տարի գերծանրաբեռնված աշխատելու ու զուգահեռ մարզվելու պատճառով համարյա մեռնում էի, մինչև հիմա ուշքի չեմ գալիս
12. Փոքր ժամանակ գրքամոլ էի, գրքի հետ քնում էի, գրքի հետ արթնանում, գրքի հետ ճաշում, զուգարան գնում էի գրքով (կարդալու, ուրիշ բան չմտածեք), ամենասիրածս շարքը Արկածային Գրադարանն էր, հիմա շատ շատ հասցնում եմ ակումբ.ամ կարդալ, մեկ մեկ հրաշալի պատմվածքներ են հանդիպում :Ճ
13. Ծնողներս ինձ ստիպողաբար ուղարկել են դաշնամուրի, միակ հաճելի բանը սոլֆեջոյի դասերն էին, որտեղ ես գրեթե ողջ ժամանակ դասարանի միակ տղան էի
14. Միակ երաժշտական տաղանդս փայլուն լսողություննս էր, բոլոր թելադրություններից 5 եմ ստացել, երբ դասատուն դուրս էր գալիս սենյակից, դասարանի աղջիկները մոտենում էին ինձնից արտագրելու
15. Ամաչկոտությանս պատճառով կորցրել եմ անհամար շանսեր ամենատարբեր սիրունիկ աղջիկների հետ սիլիբիլի անելու, էնքան հիմարն էի ես, էնքան հիմարը
16. Ուսանողական տարիներս իմ կյանքի ամենաթշվառ ժամանակաշրջանն էր, հաճախ գրոշ չէի ունենում ավտոբուսի վարձը տալու, ավտոբուսում մանևրում էի տոմսավաճառից, որ ինձ չնկատի, երբեմն ոտքով կտրել եմ 15կմ, որ հասնեմ տուն
17. Ամենաթշվառ ժամանակաշրջանս համընկավ ծնողներիցս մեկի կորստի՝ մյուսի հիվանդության խորացման հետ, հետո գնացի բանակ, կյանքը կամաց կամաց սկսեց պայծառանալ, որովհետև աշխատավարձ էի ստանում, գումարած սահմանում ծառայելու համար հավելյալ գործուղման գումարը, հենց դրանով էլ առա էն ռադիոմագնիտոֆոնը
18. Զորացրվելուցս հետո ուզում էի իբր մի երկու ամիս հանգստանալ, բայց այնպես ստացվեց մի շաբաթից անցա աշխատանքի ու էդտեղից սկսվեց իմ համեմատաբար ձանձրալի ու կայուն կյանքը, չհաշված մի քանի սիրային արկածներն ու մի քանի ճակատագրական կանայք
19. Էս արդեն դառավ հիմար կենսագրություն արդեն, վե՛րջ
20. Քաղաքականության նկատմամբ իմ հետաքրքրությունները զուտ անձնական/բնազդային են, իմ շրջապատն ու ծանոթ-ազգականները այնքան են հեռու քաղաքականությունից, ինչքան ես հիմա՝ Հայաստանից
21. Երբ ամառային արձակուրդներին (դպրոցական) գնում գյուղում քեռիներիս օգնում էի խոտահավաքին, հաճախ երկինքն այնքան կապույտ էր, ու այսպես սիրուն լողացող ամպի ծվեններ կային, ու ես նայում էի երկնքին ու հայացքս ձգվում էր դեպի հորիզոնը ու հորիզոնի հետևում ես զգում էի, ես վստահ էի, որ այնտեղ ծով կա՝ կամ էլ երևի օվիկիանոսը, սիրտս խլրտում էր
22. Ճակատագրական կանանցից մեկին սիրային շարադրություն էի գրել՝ կրքոտ ու դաժան օվկիանոսի մասին
23. Սիրտս ճիշտ էր խլրտում, ես հիմա օվկիանոսինց մի ժամ քշելու հեռավորության վրա եմ, շուտ շուտ այցելում եմ, ամեն հանդիպելիս այն սառնորեն գրկում է ոտքերս, ես ավելի խորը չեմ գնում՝ սերս սառն է և անողորմ
24. Լևոնի շարժման ժամանակներում անընդհատ ինտերնետում նորություններ ու հոդվածներ էի փնտրտում ու ներվայնանում էի բուլշիթից ու ինչ-որ պահից սկսեցի քոմենթներ գրել հոդվածների տակ, հետո մի հատ ֆորումում բացահայտեցի Տրիբունին ու միասին սկսեցինք պայքարել հողմաղացների դեմ :Ճ Հետո փնտրտուքներում ես հայտնաբերեցի Ակումբը, ու վապշե Ակումբի տեղը ես եմ ասել Տրիբունին :beee
25. Ես One_Way_Ticket-ի նման հաճախ թաքուն ու աննկատելի կարդացողներից եմ, ակումբը լավ լուծում է իմ պեսների համար, որ մարդկանց հետ չես շփվում, բայց մարդկանցից չես էլ կտրվում :Ճ
26. Քանի որ լացելուց շատ եք խոսում, հա, ինչ թաքցնեմ, ես էլ եմ լացում, ավելի շուտ զսպում եմ զռռոցս, երբ Բախի կամ Հենդելի սյուիտներից եմ լսում, կամ երբ մասնավորապես լսում եմ Լուսինե Զաքարյանի «ուր ես մայր իմ»-ը, դրա համար էլ աշխատում եմ չլսել, բայց հուզիչ կինոյից չեմ լացում, այ տենց եզակի եմ ես
27. Անդրդվելի հանդարտ կին ունեմ, որը թեթև է վերաբերվում իմ հիմար ապրումներին, ի բախտավորություն ինձ
28. Գոյի հարցերը միշտ ֆռֆռացել են ու ֆռֆռում են գլխումս՝ գրողը տանի, ինչի՞ համար է այս ամենը, ինքս ինձ խոսում եմ, տխրում եմ, հետո ինչ-որ տխրելը սկսում ա դուր գալ, տանում ա, հետո մի ձև խելքի եմ գալիս, հիշում եմ գործ ունեմ անելու, մարդկանց բան եմ խոստացել, նզովում եմ վատնածս ժամանակը և այլն
29. ԱՄՆ տեղափոխվելուս առաջին ամիսներին Հայաստանի նկատմամբ կարոտից ցնդում էի, մտնում էի http://www.myyerevan.am/en/webcams/ ու
տխրամած նայում թե ինչ սիրուն ձյուն է նստել Կեչարիս եկեղեցու բակում, հետո կամաց-կամաց մոռացա, ընկա Օվկիանոսի գիրկը՝ էգոիստ սրիկայի պես
30. Ինչ-որ տարօրինակ բան կա էս ամենի մեջ (ծեծված խոսքեր, պա՛հ զարմացրիր)

Դուք գրեք, ես թաքուն կկարդամ, հա՞

Mephistopheles
12.11.2016, 10:35
Հիմա պտի սպասեմ որ ինձ կանչեն, նո՞ր...

Զաքար
12.11.2016, 10:45
Հիմա պտի սպասեմ որ ինձ կանչեն, նո՞ր...
Ընկեր, մի քանի հոգի, էդ թվում և ես «կանչել ենք» քեզ։ ;)

StrangeLittleGirl
12.11.2016, 13:45
Կակտուսի Backstreet Boys-ը :)) հիշողությունների գիրկն ընկա։

Cassiopeia
12.11.2016, 16:33
Quyr Qerry, ժամանակ գտա գրելու :)

1.Քիթ սրբելու ժամանակ չունեմ։ Նոր տուն տեղափոխվելու պատճառով ամբողջ ժամանակս տունը կարգի բերելու ու դասավորելու վրա եմ ծախսում։ Կասկածում էի, որ ժամանակ կգտնեմ գրելու։ Էսօր ջուր չլինելը ինձ մասամբ «արձակուրդ» է տվել։
2. Շատ կուզենայի մի աղջիկ էլ ունենալ։ Բայց առողջական խնդիրների պատճառով չի կարելի։ Միգուցե, եթե գործերը կարգավորվեն, որդեգրության մասին մտածեմ։
3. Ահավոր ծանր եմ տանում, երբ Արտակը տրամադրություն չունի կամ գործերի մեջ ինչ-որ բան էն չի։
4. Բացարձակապես խանդոտ չեմ ու իմ էդ գիծը շատ բարձր եմ գնահատում։
5. Հեծանիվ քշելուց մեծագույն հաճույք եմ ստանում, բայց անցյալ տարի քիչ մնաց գլուխս ուտեի :D շրջադարձի ժամանակ անհաջող պահեցի ղեկը ու բարձրացա մեծ-մեծ քարերի վրա։ Բարեբախտաբար տուժեց միայն ջրի շիշը։
6. Մասիս քաղաքը չեմ սիրում։ Էդ էն քաղաքն ա, որտեղ նորաթուխ հեծանվորդիս եկան ու ավտոյով խփեցին։ Էս անգամ էլ տուժեցին միայն հագուստս(ցեխոտվելով) ու քաղաքը (աչքիցս ընկնելով)։
7. Ինձնից «մեծ ականջ» եմ ներկայացնում։ Կարող եմ ժամերով լսել զրուցակցիս՝ անկախ թեմայից։
8. Վատ գծերիցս մեկը՝ երբ մարդկանց մասին առաջին վատ տպավորությունը դոմինանտ է լինեում։ Հետագայում ինչքան էլ լավը լսեմ այդ մարդու մասին, մեկ ա, կարծիքս չի փոխվում։
9. Դպրոցը չեմ սիրել, չնայած լավ եմ սովորել։ Դասարանս լավը չէր ու ընկերներ չունեի։ Դպրոցն ավարտելիս ես ինձ դեռ դեռահաս էի զգում ու կյանքի մասին բան չգիտեի։
10. Մեծ հաճույքով բժիշկ կդառնայի։ Սիրում եմ այդ մասնագիտությունը։ Բուռնուչյանների ընտանիքի «ընտանեկան բժիշկն» եմ։ Մի բան լինում է, 103 զանգելու փոխարեն ինձ են զանգում։
11. Մի բան մի քիչ կենտրոնացած կարդալիս, ինֆորմացիան լավ պահպանվում է ուղեղիս խորքերում։ Հաջորդ օրը կարող է մոռանամ կարդացածս, բայց տարիներ հետո այդ ինֆորմացիան անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։
12. Մարդկանց հանդեպ պատասխանատվության զգացումը մոտս անչափ մեծ է։
13. Չեմ սիրում գիրությունս։ Բայց ոչ մի կերպ չի ստացվում նիհարել։
14. Երեխեքի մոտ ինքնուրույնությանը մեծ տեղ եմ տալիս։ Երբ իրար հետ կռվում են, կարող եմ կողքից պարզապես հետևել, քանի դեռ խոշոր տրամաչափի զենքերի չեն անցել (եթե Արտակը չասի, որ միջամտեմ)։
15. Դպրոցական տարիքում ստեղծագործում էի։ Հայոց լեզվի ուսուցչուհուս դուր էր գալիս միտքս։ Հիմա վաղուց թարգել եմ։
16. Անտաղանդ եմ, ավելի շուտ դիզայներական երևակայություն չունեմ։ Առկա բաները նայելով հավեսով ու ավելի սիրուն կկրկնօրինակեմ, մի փոքր փոխելով նորը կստանամ, բայց լրիվ ինքնուրույն չեմ կարող որևէ սիրուն բան սարքել։
17. Բացի Արտակից ու երեխեքիցս մնացածի հանդեպ սեր չեմ զգում։ Կա պատասխանատվության զգացում, կա ինչ-որ պաշտոն, որը ծնվելիս ձեռք եմ բերել, բայց սեր չկա։
18. Մինչև ամուսնանալը բացարձակապես բարձրակրունկ կոշիկներ էի հագնում։ Հիմա միայն տափակ։ Ու զարմանալին էն է, որ ես բարձրակրունկներով գրեթե չէի ընկնում, իսկ տափակներով գետնի խորդուբորդները հավեսով հաշվում եմ։
19. Կյանքին թեթև եմ նայում։ Շրջապատիս էլ եմ դա խորհուրդ տալիս։ Էդպես հեշտ է ապրելը։
20. Ակումբը կյանքիս կայացման կարևորագույն օգնող գործոններից մեկն է եղել։
21. Սիրում եմ Շոպեն, բայց լռությունը գերադասում եմ։
22. Շատ եմ ուզում աշխատանք գտնել։ Հիմա Արամի մոտ ծրագրավորում եմ սովորում, որ կարողանամ ինչ-որ բանի հասնել։
23. Տրդատն ինձ ահավոր կապված է։ Մեկ-մեկ էդ էգոիստական սերը ինձ հոգնեցնում է։ Ինձ սպառված եմ զգում։
24. Միակ լավ բանը, որ արել եմ այլոց հանդեպ ու որի մասին բարձրաձայն կարող եմ ասել՝ ակումբում կազմակերպված բարեգործական ծրագիրն է եղել։ Էդ երեխեքին երբեք չեմ մոռանա։
25. Երբ հավեսով եմ պատրաստում, ուտելիքը համեղ է ստացվում։
26. Սիրում եմ հյուրեր ընդունել, հյուր գնալ առանձնապես չեմ սիրում։ Ինձ կաշկանդված եմ զգում հյուրի կարգավիճակում։
27. Հղիների ու նորածին բալիկների հանդեպ թուլություն ունեմ։ Հղիներին անչափ հարգում եմ, իսկ նորածիններին հնարավորության դեպքում գրկում ու սիրում։
28. Վերջերս անընդհատ քունս տանում է։ Գիշերները չեմ հասցնում հանգստանալ։
29. Ծննդյանս օրը երբեք չեմ սիրել, միշտ աշխատել եմ փախնել տնից։ Էս տարվա ծննդյանս օրը կյանքիս ամենավատ օրերից մեկն էր։
30. 37-ս լրացել է, բայց 38-ից վախենում եմ։ Մինչ ամուսնանալս մոտս մի տեսակ ներշնչանք կար, որ 38-րդ տարեդարձս վերջինն է լինելու։

Ուլուանա
13.11.2016, 02:08
Մի հատ ամփոփենք բոլոր էն ակումբցիների անունները, որոնք նշվել են, բայց դեռ չեն գրել։ Ով ում հարմար է գտնում տեղեկացնել, թող տեղեկացնի։ Լավ կլինի՝ եթե գոնե ձեր նշած մարդկանց հնարավորության դեպքում տեղեկացնեք։ Ահագին էլ մարդ կա՝ 27 հոգի.

մարդագայլուկ
Ռուֆուս
Chuk
Քանոն
Skeptic
Rammstein
Mephistopheles
Impression
Արէա
Alphaone
Gayl
Yellow Raven
Sagittarius
Անվերնագիր
Jarre
Չամիչ
Գորտուկ
Ներսես_AM
Քաղաքացի
Srtik
Գալաթեա
MyWorldMySpace
Enna Adoly
Hack
Բիձա
Արշակ
Հայկօ

Հուսով եմ՝ ոչ ոք չի վրիպել աչքիցս։ Բայց եթե նկատեք բաց թողնված անուն, գրեք։


Մեկ էլ ուզում եմ թեմայի ևս 2 սահմանափակում հանել.

1. 30 թիվը թող պարզապես նվազագույն շեմ լինի. ցանկացողները կարող են ավելի շատ փաստեր գրել իրենց մասին
2. եթե կան ակումբցիներ, որոնք արդեն գրել են իրենց մասին, բայց կուզենայիք նրանց մասին ավելի շատ փաստեր կարդալ, կարող եք նորից նշել նրանց անունները, ու ցանկացողները կարող են գրել իրենց մասին ևս 30 կամ ավելի փաստեր։

CactuSoul
13.11.2016, 03:24
Կարդացի ուրիշների գրածները ու էլի կետեր եմ հիշել, կլինի՞՝ ավելացնեմ )) Մեկ ա՝ բնօրինակում 50 ա եղել թիվը, չէ՞ :))


Մի օր ես գիտակցեցի, որ էլ ո՛չ տատիկ ունեմ, ո՛չ պապիկ: Ու մի տեսակ մրսեցի: Հիմա էլ երբ էդ միտքն ունենում եմ, ցուրտ եմ զգում:

Որ շատերը խոստովանեցին, ես էլ ասեմ. ժամանակին ես էլ եմ սիրահարված եղել ակումբցու :)) Իբր չգիտեիք, նորություն եմ ասում, էլի: Սիրահարվածը ո՞րս ա, մի 3 տարի ընկերություն արեցինք, հայ-հայ ա ամուսնանում էինք ու... Ու տենց, էլի :D

Մի քանի հոգի ինձ ահագին գումար են պարտք, ամաչում եմ հետ ուզել, սպասում եմ՝ իրենք հոժար կամքով վերադարձնեն: Չնայած ոմանք «մի շաբաթով» վերցրած պարտքն արդեն երկրորդ տարին ա, ինչ չեն տալիս:

Աստծու հետ հարաբերություններս ընկերական են: Ոչ մի պարտավորություն, ոչ մի լարվածություն: Եթե մեզնից մեկը մի բան էն չի անում, մյուսը ցույց ա տալիս, որ դուրը չեկավ, բայց պատժել, խռովել, իրար հետ կռվել, բան, չկա: Եքա հասուն մարդիկ/աստվածներ ենք, ծիծաղելի կլինեին նման երեխայությունները: Իրար հասկանում ենք, անցնում առաջ:

Ազատություն եմ սիրում: Սիրում եմ անել բաներ, որ օրենքից դուրս չեն, բայց ընդունված, ստանդարտ էլ չեն: Օրինակ՝ ձմռանը պաղպաղակ ուտելը, կապույտ մազերը, տաք եղանակներին՝ բոբիկ քայլելը, մենակով, երաժշտություն լսելով ու երգելով գիշերով փողոցներում թրև գալը կամ Մելիք (https://www.akumb.am/member.php/240-%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84)ի հետ քշերվա 1000-ին մի այգում խոտերի մեջ գինի խմելը: [Իմիջիայլոց, ընդհանրապես Երևանի գիշերներն եմ շատ սիրում:]

Սուպերմարկետում չեմ սիրում իրենց մեծ սայլակներով ֆռֆռալը, կիլոյով վաճառվող բաների համար կախված տոպրակներից եմ վերցնում վերցրածս ապրանքները մեջը դնելու համար:

Լսելու կարողություն ունեմ: Ավելի շատ լսում եմ, քան խոսում: Այսինքն, գրեթե չեմ խոսում, մեծ մասամբ լսում եմ: Խոսում եմ, երբ որևէ կոնկրետ մարդու հետ եմ խոսում, ընկերախմբերում մեծ մասամբ լուռ հետևում եմ:

Երբեմն ինձ չեն նկատում, կարծես թափանցիկ լինեմ: Ասենք՝ կանգառում տրանսպորտի եմ սպասում, ու վարորդները (հերթով, մի քանիսը) չեն նկատում, որ կանգնելու նշան եմ անում, կամ հերթի մեջ կանգնած եմ, հերթս հասնում ա, փոխանակ ինձ սպասարկեն, հաջորդին են սկսում սպասարկել: Տարօրինակ ա:

Գրեթե միշտ հասկանում եմ մարդկանց: Երբ ինչ-որ բան են պատմում, ասում են, թե իրենք էսպես ու էնպես են, շատ ժամանակ ես էլ իրենց խոսքը լրացնում եմ, էնպես, որ հասկանում են՝ թեմայի մեջ եմ, հասկանում եմ իրենց ու իրենց ապրումները: Երբեմն մտածում եմ, որ կարող են սխալ եզրակացություններ անել դրանից, օրինակ՝ երբ հասկանում եմ, բայց համակարծիք չեմ իրականում, կամ ես այլ կերպ կվարվեի, բայց իրենք հո միայն իմ՝ իրենց հասկանալն են տեսնում ու ակամա ենթադրում, որ համակարծիք եմ:

Շատ եմ խորանում: Ու հիմա նույնիսկ առաջվա համեմատ սա չնչին ա:

Սիրում եմ գրկել-գրկվել, թեպետ ամեն մեկի գրկածն էլ գրկ չի: Մարդիկ կան, որ իրոք գրկում են, այ էդ գրկերից եմ սիրում: Ցավոք, էնքան էլ հաճախ չի պատահում:

Գուցե հենց գրկել-գրկվելու ենթագիտակցական մղումն ա ինձ դրդել տանգոյի գնալ: Փորձում եմ սովորել:

Իմ կյանքում ամեն ինչ էնքան խառն ա ու ոչ միանշանակ, որ նույնիսկ եթե հարցնեն՝ երբ ես առաջին անգամ համբուրվել, ստիպված պիտի լինեմ ճշգրտող հարցեր տալ, նոր կարողանալ պատասխանել :D Ասենք՝ «ում հետն» ու «ում կողմիցը» իրարից միանգամայն տարբեր են, էլի ))

Ամեն «Ոսկե Ծիրանի» արձակուրդ եմ վերցնում, գրաֆիկ եմ կազմում ու աշխատում հնարավորինս շատ ֆիլմեր դիտել: 2-րդից սկսած սովորություն ա դարձել: Օրերով կինո «Մոսկվա»-ից դուրս չեմ գալիս:

Երբեմն ինձ թվում ա՝ ես նույնն եմ, ինչ մանուկ ժամանակ էի, բան չի փոխվել, երբեմն էլ ընդհակառակը՝ նկատում եմ, թե մի քանի տարում կամ նույնիսկ ամսում ինչքան ինչեր են փոխվել մեջս: Իրականում բաներ կան, որ մինչև 180 աստիճան շրջվել են: Հետաքրքիր ա:

Իրարից շատ տարբեր մարդկանց հետ կարողանում եմ լեզու գտնել ու նույնիսկ ընկերություն անել: Ու տարբեր միջավայրերում ինձ բոլորովին տարբեր կողմերից են ճանաչում: Ասենք՝ մի միջավայրում խոսքի մեջ ասեք, թե ես պարել եմ, չռված աչքերով կնայեն վրաներդ ու նույնիսկ կփորձեն ձեզ համոզել, որ շփոթում եք, ուրիշ մարդու մասին եք խոսում, ոչ թե իմ: Որովհետև իրենք ինձ գիտեն իբրև իներտ, չշարժվող, չխոսող, գիրք կրծող անձնավորություն (թոբա թե:))): Մի ուրիշ միջավայրում ասեք, թե ես պարելուց հեռու մարդ եմ, էլի նույն կերպ կզարմանան, որովհետև տվյալ շրջապատում ընդհակառակն է՝ հենց երաժշտություն է լինում, առաջինը ես եմ ասում՝ եկեք պարենք (դե սա հայկական ավանդական պարերին ա վերաբերում):

Ես ինձ սիրում եմ թեթևակի հարբած: Որովհետև ավելի ազատ, հետևաբար ավելի ես եմ լինում:

Իրականում պարելու հետ կապված կոմպլեքս ունեմ: Բավականին շատ բան ա պետք միաժամանակ՝ որոշակի հարբածության աստիճան, կիսամութ, պարացնող բավականաչափ բարձր երաժշտություն, լիքը պարող անծանոթ մարդիկ: Իսկ էս ամենը միաժամանակ գրեթե երբեք չի լինում: Այնինչ շատ կուզեի:

Անծանոթների կամ որոշակի ժամանակից հետո (երևի ուսանողական տարիներից սկսած) ծանոթացած մարդկանց հետ ավելի ազատ եմ, քան հարազատներիս:

Դուրսն ավելի եմ սիրում, քան տունը: Վախենում եմ ինքս ինձ խոստովանել, բայց հոգուս խորքում երազում եմ որոշ ժամանակով բոմժ լինել: Նույնիսկ պատահել ա, որ, օրինակ, աղբամանի մոտ դեն գցած ներքնակ եմ տեսել, կամ կաթսա, կամ նման մի ուրիշ բան, մտքովս անցել ա, որ այ եթե բոմժ լինեի, սրանք կվերցնեի: :}




Ես էլ իմ սիրելիների անունները գրեմ, մեկ էլ տեսար՝ գրեցին: Հետաքրքիր կլինի )) Մելիք, Katka


Հ.Գ.
Բայց սա, աչքիս, անսպառ թեմա ա. էլի եմ փաստեր հիշում, որ կարելի էր նշել :D

Mephistopheles
13.11.2016, 03:35
Կարա՞մ կես կես գրեմ, թե՞ սաղ մի անգամից մի շաթով...

CactuSoul
13.11.2016, 03:37
Կարա՞մ կես կես գրեմ, թե՞ սաղ մի անգամից մի շաթով...

Ուզում ես՝ հատ-հատ գրի, Մեֆ ջան: Մենակ թե գրի :)

Ուլուանա
13.11.2016, 04:00
Կներեք, պարզվեց՝ երկու հոգու մոռացել էի՝ Հայկօյին ու հարազատ եղբորս :)), նախորդ գրառումս խմբագրեցի, ցուցակի վերջում ավելացրի։

Ուլուանա
13.11.2016, 04:09
Հ.Գ.
Բայց սա, աչքիս, անսպառ թեմա ա. էլի եմ փաստեր հիշում, որ կարելի էր նշել
Ան, որ հիշես, էլի գրի անպայման, շատ հավես ա կարդացվում :love։

Ճիշտն ասած՝ զարմանում եմ, որ մարդիկ կան՝ մի կերպ են երեսունը լրացնում. օրինակ, ինձ մնա՝ անվերջ կգրեմ :D։ Հնարավոր լիներ՝ փաստերիս մի մասը նվիրեի ուրիշներին :D։

Mephistopheles
13.11.2016, 04:13
Ամաչում եմ գրեմ...

Հայկօ
13.11.2016, 07:58
Տանել չեմ կարողանում էսպիսի հարցումներն ու ընդհանրապես՝ ինքս իմ մասին տեղեկություններ տալը մարդկանց: Ամենակարևոր բաները երբեք չեմ ասի: Խոսելու ու կիսվելու կարիք երբեք չեմ ունենում: ivy-ի հրավերը, ամեն դեպքում, չեմ կարող անտեսել:
Տասներորդ դասարանում մեր դասարանի ամենացածրահասակ տղան էի: Կոլոտ, ակնոցակիր, անհույս կույս: Էնքան կոլոտ էի, որ իմ հագով նորմալ կոստյում հազիվ գտանք:
Շատ ուշ եմ հասկացել, որ կարելի ա աղջիկներով հետաքրքրվել: Էլ ավելի ուշ եմ հասկացել, որ աղջիկները հետաքրքրվում են ինձնով:
Կյանքումս ամենակարևոր բանը, որ արել եմ, ինքս ինձ ճանաչելն ա ու ինքս ինձ հետ հաշտվելը: Ճանաչելը շարունակվում ա, բայց արդեն ոչ թե բացահայտումների, այլ համակարգելու ու կանխատեսելու մակարդակում: Ամենադժվար բանը, որին հասել եմ, ինքս ինձ ճիշտ հարցեր տալն ա ու էդ հարցերին լրիվ անկեղծ պատասխանելը:
Երբեք մղձավանջներ չեմ տեսնում: Երբեք: Համոզված եմ, որ տեսնում եմ էնպիսի երազներ, որոնք ուրիշը կընկալեր որպես մղձավանջ, բայց ես դրանք ընկալում եմ որպես նոր ու հետաքրքիր իրավիճակներ, որտեղից առնվազն կարելի ա ելք գտնել: Ենթադրում եմ, որ սրա համար մասամբ պիտի շնորհակալ լինեմ գեյմերությանս:
Ոչ մի բան քշել չգիտեմ. հեծանիվ, մեքենա, ռոլիկ, սկեյթ, գնացք, տիեզերանավ, ու ոնց որ թե չեմ էլ ուզում իմանալ: Մեքենա, ամեն դեպքում, ստիպված եմ լինելու, գիտեմ:
Աննկարագրելի ծույլ եմ: Պրոկրաստինացիա, ձգձգել, թողնել վերջին վայրկյանին, ծայրահեղ դժկամություն՝ ինչ-որ բան սկսելիս կամ անելիս, լրիվ իմ մասին ա: Բայց սովորաբար շունչ քաշելու ժամանակ չեմ ունենում, միշտ ինչ-որ բանով զբաղված եմ ու գիտեմ՝ հաջորդն ինչ եմ անելու: Սա գիտակցված բռնություն ա ինքս իմ հանդեպ, որին դիմում եմ ամեն օր:
Ուզում եմ անմահ լինել, որովհետև ծայրահեղ հետաքրքրասեր եմ: Բա հետո՞ ինչ ա լինելու: Բա հետո՞: Հետո՞: Գումարած, իհարկե, անվերջ զարգանալու ու աճելու խիստ գայթակղիչ հեռանկարը: Զգում եմ, որ բավարար ժամանակ տրամադրելու դեպքում կարող եմ հաջողության հասնել գրեթե ցանկացած ոլորտում, հասկանում եմ, որ երբեք էլ էդքան ժամանակ չեմ ունենալու, ու էդ՝ լավագույն դեպքում մի ութսուն տարի սահմանը չափազանց ճնշող ա: Ընտրել չեմ սիրում:
Իմ կյանքը հիմա կախված ա իմ քունը կարգավորելուց: Առանց չափազանցնելու: Անքնությունով չեմ տառապում, բայց և չեմ էլ կարողանում քնել, որովհետև արթուն շատ ավելի հետաքրքիր ա: Ու ոնց որ թե արդեն ընդհուպ մոտեցել եմ էն կետին, երբ ստիպված պիտի լինեմ ինքս ինձ հարկադրել նորմալ քնել-արթնանալը:
Բոլոր վերջույթներով կողմ եմ ամեն տեսակի ԳՄՈ-ներին, ռոբոտներին, արհեստական բանականություններին, կլոնավորումներին, իմպլանտներին և այլն և այլն ու թքած ունեմ ցանկացած կրոնի, ավանդույթի, ազգային ու ռասսայական բաժանման ու մշակութային ժառանգության վրա, եթե դրանց պատճառով պիտի իրար միս ուտենք:
Բացարձակ չեմ նեղվում ընկերներիս ամիսներով կամ տարիներով չտեսնելուց ու հետները չխոսելուց: Իմ մեջ ոչինչ չի փոխվում, թանկ ու կարևոր մարդկանց շարունակում եմ նույն կերպ համարել թանկ ու կարևոր, հանդիպելիս զգում եմ նույն բանը, ինչ կզգայի, եթե երեկ բաժանված լինեինք: Մարդկանց ֆիզիկական ներկայությունը կարևոր չեմ համարում: Կարծում եմ, որ լրիվ նորմալ ա, երբ ինչ-որ մեկը քեզ զանգում ա մենակ էն ժամանակ, երբ քո օգնության կարիքն ունի: Ակնկալում եմ, որ մյուսներն էլ են նույն կերպ մտածում: Փորձս ցույց ա տալիս, որ չէ:
Սարսափելի ինտրովերտ եմ. զանգելուն պիտի երկար նախապատրաստվեմ, երեք հոգին արդեն ամբոխ ա, հրապարակավ խոսելիս թունդ լարվում եմ, նոր մարդու հետ հանդիպելիս՝ խիստ անհանգստանում և այլն: Չնայած սրան՝ գրեթե անընդմեջ ստիպված եմ լինում էքստրավերտական «հրավառություններ անել»: Որպես կանոն՝ հրավառությունն անցնում ա չափազանց հաջող, բայց դրանից հետո ուզում եմ փակվել սենյակում, դուռը ներսից մեխել ու քսան տարի դուրս չգալ: Հաջորդ առավոտ ամեն ինչ սկսվում ա նորից:
Ասում են, որ ես լավ եմ պատմում: Կարող եմ ինչ-որ գաղափարով ոգևորել գրեթե ցանկացած մարդու, խոսելիս գրավել ամբողջ լսարանի ուշադրությունը կամ ծայրահեղ հետաքրքիր զրուցակից լինել: Բայց ազատ ու անկաշկանդ խոսում եմ միայն ինձ խիստ մտերիմ մարդկանց հետ, էն էլ՝ ոչ միշտ: Մնացած բոլոր դեպքերում դա հաշվարկված, գիտակցված ու ճշգրիտ քայլերի հաջորդականություն ա, որն ունի իր գինը, ու ես էդ գինը չեմ սիրում վճարել:
Տանել չեմ կարողանում թափթփված սեղանները, վատ ձևավորված տեքստերը, փնթի դեսկտոփները, խառը դարակները և այլն: Սիրում եմ իրերը դասավորել երկրաչափական ճշգրտությամբ: Մոլուցքի չի հասնում, բայց, թերևս, թեթև արտահայտված OCD ունեմ: Ամեն դեպքում՝ հագուստը ավելի շուտ կգցեմ աթոռին, քան թե կծալեմ-կդնեմ պահարանի մեջ:
Ուշադիր եմ. նկատում եմ վարսավիրանոցից դուրս եկած աղջկա մազերի մեկ միլիմիկրոն տարբերությունը, նոր հագուստները, սենյակի չնչին փոփոխությունը, զրուցակցիս թաքուն անհանգստությունը, մարդկանց ամենափոքր ժեստերը և այլն, բայց հաճախ ցույց չեմ տալիս: Զուգահեռաբար մեկ-մեկ կարող եմ ապշեցուցիչ հաստակաշի լինել:
Թունդ կարճատես եմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չեմ կարողանում հիշել մարդկանց դեմքերը, որովհետև դեռ շատ փոքր ժամանակից սովոր եմ մարդկանց ճանաչել այլ հատկանիշերով, լավ չեմ կողմնորոշվում տարածության մեջ, մթից շատ եմ նեղվում և այլն: Փողոցում ծանոթներիս չբարևելը խնդիրներից նվազագույնն ա: Լինզաները լուծել են տեսնելու հարցը, բայց չձևավորված ունակություններս չձևավորված էլ մնացել են: Փոխարենը դրա շնորհիվ մեջս զարգացել են ուրիշ հատկություններ, էդ թվում՝ նախորդ կետում նկարագրածս:
Հաճախ մեծամտի տպավորություն եմ թողնում: Գրեթե միշտ շատ լավ գիտեմ՝ ում վրա ու ինչու, բայց հակառակը համոզելու ոչ մի փորձ չեմ անում, ոչ էլ ձգտում եմ փոխվել: Ես որ գիտեմ, որ ոչ միայն մեծամիտ չեմ, այլև հաճախ նույնիսկ մոտենում եմ թերարժեքության բարդույթին. իմ մեծագույն քննադատը ես եմ, ընդ որում՝ չափազանց կոշտ քննադատ եմ, որովհետև ինքս ինձնից գաղտնիքներ չեմ կարող պահել: Ուրիշների կարծիքը սովորաբար ավելի քիչ եմ կարևորում, ու ոչ թե որովհետև չեմ գնահատում դա, այլ՝ հաճախ արդեն ինքնուրույն հասած եմ լինում նույն մտքին:
Շատ հանգիստ կարող եմ 300 կամ 3,000 կետանոց ցուցակ գրել իմ մասին: Սիրուն, դասակարգված, համակարգված, տեղը տեղին: Ես ինձ լավ եմ ճանաչում: Ու հենց դրա համար էլ գիտեմ, որ չեմ գրի:
Խաղեր խաղալ չեմ սիրում, առավել ևս, եթե խաղը խմբային ա: Երբեք չեմ մասնակցում ոչ մի մաֆիայի, ոչ մի խմելու խաղի, դերային խաղի, թղթախաղի և այլն, հատուկենտ բացառություններով: Հետևել սիրում եմ:
Վերջին տասը տարում արտաքնապես գրեթե չեմ փոխվել: Քաշս էլ ա լրիվ նույնը: Սովորաբար ինձ իմ տարիքից մի հինգ-վեց տարի քիչ են տալիս: Եթե սափրվեմ, էլ ավելի քիչ կտան:
Վախենում եմ պատերազմից, կռիվներից, բռնության հետ կապված ամեն ինչից: Ձգտում եմ ամեն կերպ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Կռվել կարողանում եմ, բայց գերադասում եմ գործը դրան չհասցնել՝ նույնիսկ զիջումների գնով: Ամեն անգամ սարսափելի վատ եմ զգում, երբ հիշում եմ, որ մեր դասարանի Արմենի քիթը մինչև հիմա ծուռ ա: Վերջին անգամ ինչ-որ մեկին խփել եմ լիքը տարիներ առաջ՝ վերջին սպարինգիս ժամանակ: Հիմա նույն կերպ հաստատ չեմ կարողանա:
Երբեք չեմ հասկացել ձանձրացող մարդկանց: Աշխարհը լի ա անվերջ ու անսպառ հետաքրքրություններով, ու մենակ գրքերը, ֆիլմերն ու կոմիքսներն արդեն հերիք են, որ մինչև կյանքիդ վերջը ձանձրանալու ոչ մի պահ չունենաս, էլ չեմ խոսում մի քիչ ավելի դժվարհասանելի բաների մասին (երաժշտական գործիքներ, ճամփորդություններ, գիտություններ և այլն): Բայց նաև գիտակցում եմ, որ սա միայնակ մարդու տեսանկյուն ա, ու ոմանց ձանձրույթից մենակ ուրիշները կարող են փրկել: Ինքս կարող եմ շատ ձանձրալի լինել ուրիշների համար:
Երբեք ոչ մի ոսկորս չեմ կոտրել ու ոչ մի վիրահատության չեմ ենթարկվել: Անկեղծ հույս ունեմ շարունակել նույն կերպ:
Սիրում եմ մարդկանց գովել, հաճոյախոսություններ անել և այլն, երբ իրոք դրան արժանի են կամ տեսնում եմ, որ կարծում են՝ արժանի են: Եթե ինչ-որ մեկը սիրուն ա, ասա, որ ինքը սիրուն ա. ինքն իրեն լավ կզգա, իսկ քեզնից ոչինչ չի պակասի: Եթե նոր կոշիկները սազում են, ասա, որ սազում են: Երբեք չեմ կեղծում, բայց չեմ էլ չարաշահում, ընդամենը որովհետև վախենում եմ, որ ճիշտ չեն հասկանա:
Քննադատությունից նեղսրտում եմ, բանավիճելիս՝ հաճախ խառնվում իրար: Անպայման հետո անդրադառնում եմ դրանց, վերլուծում ու հասկանում, թե ինչ կարելի էր ասել կամ անել էդ պահին, բայց արդեն ուշ ա լինում: Անկանխատեսելի իրավիճակներից կրակի նման վախենում եմ: Որևէ հակամարտության մեջ ստիպված մտնելուց առաջ (նույնիսկ ցանկացած ամենահասարակ բանակցություն, քննարկում, առաջարկ և այլն) փորձում եմ կանխատեսել բոլոր հնարավոր ճյուղավորումները: Լավագույն ճակատամարտը համարում եմ էն ճակատամարտը, որ դեռ չսկսած ես հաղթում:
Սարսափելի հոգնած եմ: Արձակուրդ տարիներով չեմ ունեցել, չհաշված երկու տարի առաջվա Մոնտենեգրոն: Հույս ունեմ՝ մարզադահլիճը վերսկսելը կօգնի, որ ավելի եռանդուն դառնամ:
Դրսից սարսափելի պրագմատիկ եմ գրեթե բոլոր հարցերում, բայց ներսից իմ ամբողջ էությամբ լրիվ հակառակն եմ: Հաշվենկատությունն ու պլանավորումը կիրառում եմ ստիպված՝ որպես գործիք՝ զանազան ոչ հաշվենկատ նպատակների հասնելու համար: Հաջորդ տարվաս ամենակարևոր պլանը ևս երկու գիրք ավարտին հասցնելն ա, ու դրա մեջ ոչ մի պրագմատիզմ չկա, բացի նրանից, որ դա ձևակերպել եմ որպես նպատակ ու փորձել եմ պլանավորել:
Անձնական հարմարավետությունը գերադասում եմ գրեթե ամեն ինչից: Ու էն, որ շատ լավ հասկանում եմ, թե ինչ ա ու որն ա իմ «կոմֆորտի զոնան», էլ ավելի դժվար ա դարձնում ամեն անգամ էդտեղից դուրս գալը:
Թունդ խմիչքներ չեմ սիրում, օղի խմում եմ, երբ այլ ելք չկա, գերադասում եմ թունդ բաներն ինչ-որ բանով բացել. ջինը՝ տոնիկով, վիսկին՝ խնձորի հյութով և այլն: Առանց քաղցրի մի օր չեմ կարող ապրել: Խոհանոցում տարերային աղետ եմ. ձվածեղ սարքելու համար պետք ա YouTube բացեմ, ու նույնիսկ էդ դեպքում լուրջ շանս կա, որ ընթացքում ամբողջ շենքը կվառեմ:
Ինձ ծեր կամ նույնիսկ հասուն չեմ պատկերացնում: Որոշել եմ ընդհանրապես չծերանալ:

StrangeLittleGirl
13.11.2016, 15:14
Էկա մի հոգու անուն էլ նշելու. einnA

Տրիբուն
13.11.2016, 15:29
Ամաչում եմ գրեմ...

Մեֆ, ․․․․ թողիր։ Գրում ես՝ գրի, չես գրում՝ ․․․․․ մի քգրի :D

StrangeLittleGirl
13.11.2016, 17:37
Էկա ես էլ քսան հատ ավելացնեմ, քանի մի քիչ ժամանակ ունեմ ։))

1. Դետալների վրա ահագին կենտրոնացած եմ։ Գուցե գրառումներիս վրիպակներից կամ ընդհանուր վիրտուալ թափթփվածությունիցս էդքան չերևա։ Բայց կոնկրետ աշխատանքի մեջ ու այլ «լուրջ» ոլորտներում իմ ներվերը խախտվում են, երբ հնչած քննադատությունն աբստրակտ ա լինում։ Ու ավելի եմ ներվայնանում, երբ հարցեր եմ տալիս, որ կոնկրետացնեմ, բայց դիմացինը շարունակում ա աբստրակտ մնալ։ Ինքս էլ քննադատելիս աշխատում եմ կոնկրետ լինել։
2. Ճամփորդելիս երբ որևէ քաղաք եմ գնում, որին լավ ծանոթ չեմ, էլի նույն կերպ դետալ առ դետալ պլանավորում եմ. ո՞նց օդանավակայանից/կայարանից հասնել հյուրանոց/որտեղ որ քնելու եմ, ավտոբուսները ո՞ր ժամերին են գնում, ո՞րն է ավելի արագ։ Ու հետն էլ անպայման բլոկնոտի մեջ մանրամասն գրում եմ էս բոլորը, քարտեզներ նկարում։ Եթե գիտեմ, որ մթության մեջ եմ ճամփորդելու, դետալների քանակը կրկնակի ավելացնում եմ։ Կասեք՝ սմարթֆոն, բայց սմարթֆոնի լիցքը կարա նստի, կարան գողանան, կարա հազար ու մի բան լինի։
3. Ահավոր ներվայնանում եմ չպլանավորված իրավիճակներից։ Դրա համար Հայաստանում ապրելն ինձ համար ահագին սթրեսային էր։ Դանիայում էլ են լինում չպլանավորված բաներ, բայց ավելի քիչ։
4. Մարդկանց հետ մտերմանալու պրոցեսն ահագին ժամանակատար ա ինձ համար։ Որ մտածում եմ, գրեթե բոլոր ընկերներիս հետ մտերմանալու համար միջինում երկու տարի ժամանակ ա պետք եղել։
5. Վերևի կետին հազվագյուտ բացառություններ կան։ Էդ բացառություններից մեկն ակումբի մարդագայլուկն ա։
6. Ամենայն անկեղծությամբ. Հայաստանը ու որևէ մեկի չեմ կարոտում։ Կարող ա ինչ-որ պահի կոնկրետ մեկի կամ կոնկրետ իրավիճակ կարոտեմ, բայց որ նստեմ, օրերով կարոտեմ, դարդ անեմ, չի լինում էդպիսի բան։
7. Տարվա մեջ մի քանի օր անքնությամբ եմ տառապում։ Էս տարի արդեն երկրորդ նոպան եմ ունենում ու ավելի քան մի ամիս։ Անգամ դրա դեմ դեղեր եմ ստանում, բայց ոչ մի բան չի օգնում։
8. Ճամփորդելուց սարսափելի հոգնել եմ, բայց մեկ-մեկ որպես պարտականություն եմ անում, որովհետև առողջ հոգեկանի համար պետք ա քաղաքից կտրվելը։
9. Ակումբցիներից ամենաառաջինը Կակտուսին եմ ճանաչել։ Երևի մի 14-15 տարեկանում։ Ինքը Backstreet Boys էր լսում։
10. Շատ եմ սիրում կյանքիս էդ հատվածը, երբ ռադիո էի լսում։ Իմ երաժշտական ճաշակի վրա ամենաորոշիչ դերն ունեցավ Լիլին Արձագանքից։ Հա, պատկերացրեք, էդ ախմախ ռադիոկայանում Ալտերնատիվ ռոք հաղորդում կար, ինքը լիքը հավես երգեր էր միացնում։ Էս վերջերս Լիլիին էլի հիշել եմ. ամուսնացել էր արաբի հետ ու գնացել Սիրիա...
11. Ահավոր չեմ սիրում, երբ հարցնում են՝ քանի լեզու գիտես, որովհետև լեզվին լիարժեք տիրապետելու ու ընդհանրապես որևէ բառ չիմանալու միջև լիքը տարբեր աստիճաններ կան։ Ու դրան գումարած կան լեզուներ, որոնք ժամանակին սովորել եմ, բայց չեմ գործածել, ու հիմա դժվարանում եմ մի քանի նախադասություն իրար կապել։ Մի խոսքով, մենակ մի լեզու իսկապես գիտեմ. հայերենը։
12. Երկու օրից դանիերենի քննության եմ։ Որ հարցնում են՝ ինչու ես հանձնում, ասում եմ՝ լեզուների դիպլոմների կոլեկցիա եմ հավաքում։ Եթե բարով-խերով հանձնեմ, սա կլինի երրորդ պաշտոնական դիպլոմս։
13. Իմ ամենամեծ վախը գործազրկությունն ա։ Մահ, ծերություն, սիրելի մարդկանց կորցնելն ու մնացած այլ բաներն էլի վախեցնում են, բայց ոչ էնքան, ինչքան գործազրկության հեռանկարը։
14. Զարմանում եմ, թե ոնց են շատերը մութ ու ցուրտ տարիները մեծ ռոմանտիզմով հիշում։ Ինձ համար դրանք կյանքիս ամենամղձավանջային տարիներն էին, չնայած ահագին պուճուր էի ու շատ բան չէի հասկանում։ Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս. լավ, կարո՞ղ ա մյուսներն էդքան սոված ու սառած չէին, ինչքան իմ ընտանիքն էր, որ էդպես մոռացել են բոլոր բացասական կողմերը ու մենակ ռոմանտիկ մոմի լույս են հիշում։ Մյուս կողմից, երբ կյանքում որևէ դժվարին իրավիճակում եմ հայտնվում, ինքս ինձ հանգստացնում եմ. մութ ու ցուրտ տարիներից վատ չի կարա լինի։
15. Գրքեր ահավոր շատ եմ սիրում։ Թե՛ նվեր ստանալ, թե՛ նվիրել, թե՛ առնել, լցնել տանը, թե՛ կարդալ։
16. Սիրում եմ հյուրեր ընդունել, բայց համ էլ սթրեսվում եմ դրանից։ Ինձ անընդհատ թվում ա, թե հյուրն անիրատեսական սպասելիքներ ունի, ես էլ փորձում եմ հնարավորինս կատարյալ դարձնել ամեն ինչ, ու դրանից սթրեսվում եմ։ Բայց մյուս կողմից ահավոր ուրախանում եմ, երբ Հայաստանից կամ մի ուրիշ երկրից որևէ մեկը գալիս ա ինձ/մեզ հյուր։
17. Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը Լոբստերն ա։ Ում հասցնում, խորհուրդ եմ տալիս։ Ոչ մի ֆիլմ էդքան լավ ցույց չի տվել ժամանակակից հասարակության պատկերացումները սիրո մասին, ինչքան էդ մեկը։
18. Ուզում եմ մինչև 35 տարեկան հասցնել առնվազն մի երեխա ունենալ։
19. Կենդանիների հանդեպ առանձնահատուկ սեր ունեմ։ Գրեթե չկա էնպիսի կենդանի, որ չսիրեմ։ Երևի մենակ խավարասեր չեմ սիրում։
20. Երազում եմ մեծ տուն ունենալու մասին, որտեղ մի ամբողջ հսկայական սենյակ կլինի գրադարան, երաժշտադարան ու կինոթատրոն։ Երազում եմ նաև Երևանի սենյակի գրքերս ու սկավառակներս Դանիա տեղափոխելու մասին։ Բայց համ էլ գիտակցում եմ, որ երբեք էդքան հարուստ չեմ լինելու։ Մեզ նման մարդիկ ուղղակի հարուստ չեն լինում։
21. (բոնուս) Կյանքումս չորս տղամարդու եմ սիրել, որոնք բոլորը տարբեր ազգության էղել ու մենակ մեկն ա հայ էղել, համ էլ ակումբցի :))

Տրիբուն
13.11.2016, 18:24
Թեման ինտրովերտ ա բացել, առաջինը ինտրովերտներն են կիսվել իրենց մասին, իսկ էս մի ինտրովերտը, որ դեմը չառնենք, 300 փաստ կգրի իրա մասին ․․․․

StrangeLittleGirl
13.11.2016, 19:08
Թեման ինտրովերտ ա բացել, առաջինը ինտրովերտներն են կիսվել իրենց մասին, իսկ էս մի ինտրովերտը, որ դեմը չառնենք, 300 փաստ կգրի իրա մասին ․․․․

Ինձ հե՞տ ես Տրիբուն ձյա։ :)) Այ տնաշեն, առաջինը լրիվ ոտի վրա արագ-արագ էի գրել սուտի մուտի, ասեցի մի քիչ յուղոտ բաներ էլ գրեմ :P

Ուլուանա
13.11.2016, 20:20
Թեման ինտրովերտ ա բացել, առաջինը ինտրովերտներն են կիսվել իրենց մասին, իսկ էս մի ինտրովերտը, որ դեմը չառնենք, 300 փաստ կգրի իրա մասին ․․․․
Բայց ի՞նչ վատ ա որ։ Էքստրավերտներին խանգարու՞մ ա :))։

Mephistopheles
13.11.2016, 21:39
Մեֆ, ․․․․ թողիր։ Գրում ես՝ գրի, չես գրում՝ ․․․․․ մի քգրի :D

ապեր, էնքամ դժվար ա փաստ գրելը... դե կարամ ասեմ որձ եմ, մատներ ունեմ, ամեն մատը մի փաստ ըլնի... բայց որ խորանում եմ... Fuck!!! ... ուզում եմ լավ փաստեր գրեմ...

Հայկօ
14.11.2016, 01:30
Թեման ինտրովերտ ա բացել, առաջինը ինտրովերտներն են կիսվել իրենց մասին, իսկ էս մի ինտրովերտը, որ դեմը չառնենք, 300 փաստ կգրի իրա մասին ․․․․

Էդ կիսվել չի :ՃՃ: Նենց, հանրագիտարանային տեղեկություններ: Ուզում ե՞ս մի հատ երեսուն էլ գրեմ :)):

Հա, ի դեպ՝ Ջեկ Դենիելսը թափանցիկ խնձորի հյութով շատ համով բան ա: Նույնիսկ անուն ունի (ձանձրալի անուն). Apple Jack:

StrangeLittleGirl
14.11.2016, 02:00
Էդ կիսվել չի :ՃՃ: Նենց, հանրագիտարանային տեղեկություններ: Ուզում ե՞ս մի հատ երեսուն էլ գրեմ :)):

Հա, ի դեպ՝ Ջեկ Դենիելսը թափանցիկ խնձորի հյութով շատ համով բան ա: Նույնիսկ անուն ունի (ձանձրալի անուն). Apple Jack:
Ու համ էլ ինտրովերտներն իրանք իրանց մասին խոսելուց ահագին լավ են ։))

Mephistopheles
14.11.2016, 04:07
1. ես Մարիինսկի թատրոնի հետ ելույթ թմ ունեցել Լոս Անջելեսյան հյուրախաղերի ժամանակ, ընդորում հրավեր եմ ստացել դրա համար ու վճարվել...

Mephistopheles
14.11.2016, 05:01
2. կնոջս ոչ մի անգամ չեմ ասել որ իրան սիրում եմ... միշտ ուզում ա բերանիցս քաշի, բայց չի ստացվում...

Sambitbaba
14.11.2016, 08:23
1. ես Մարիինսկի թատրոնի հետ ելույթ թմ ունեցել Լոս Անջելեսյան հյուրախաղերի ժամանակ, ընդորում հրավեր եմ ստացել դրա համար ու վճարվել...

Որպե՞ս...:o

Տրիբուն
14.11.2016, 12:50
Էդ կիսվել չի :ՃՃ: Նենց, հանրագիտարանային տեղեկություններ: Ուզում ե՞ս մի հատ երեսուն էլ գրեմ :)):

Հա, ի դեպ՝ Ջեկ Դենիելսը թափանցիկ խնձորի հյութով շատ համով բան ա: Նույնիսկ անուն ունի (ձանձրալի անուն). Apple Jack:

Ապեր, եթե իմ ուզելուն ես նայում, մի 300 կարաս գրես։ Մենակ հետո մի բողոքեք, որ դուք նեղվում եք մարդկանցից, չեք ուզում շփվել, վախում եք երբ կողքից մեկը բարևում ա։ Էս ինտրովերտ կոչվածները պարադոքսալ մարդիկ են․ իրանք ուզում են անընդհատ շփվել, որ ասեն, որ իրանք չեն սիրում շփվել։

P.S. Jack Daniel's-ը յաթրջի ա, կարաս տոմատի սոկով էլ խմես, Tomato Jack :P

StrangeLittleGirl
14.11.2016, 12:52
Ապեր, եթե իմ ուզելուն ես նայում, մի 300 կարաս գրես։ Մենակ հետո մի բողոքեք, որ դուք նեղվում եք մարդկանցից, չեք ուզում շփվել, վախում եք երբ կողքից մեկը բարևում ա։ Էս ինտրովերտ կոչվածները պարադոքսալ մարդիկ են․ իրանք ուզում են անընդհատ շփվել, որ ասեն, որ իրանք չեն սիրում շփվել։

P.S. Jack Daniel's-ը յաթրջի ա, կարաս տոմատի սոկով էլ խմես, Tomato Jack :P

Տրիբուն ձյա, ոնց որ վերևում նշել եմ, ինտրովերտներն իրանք իրանց մասին խոսելուց, ավելի շուտ՝ գրելուց, լավ են։ Էդ նորություն չի ու չի հակասում ինտրովերտության ընդհանուր գծերին։

Տրիբուն
14.11.2016, 13:46
Տրիբուն ձյա, ոնց որ վերևում նշել եմ, ինտրովերտներն իրանք իրանց մասին խոսելուց, ավելի շուտ՝ գրելուց, լավ են։ Էդ նորություն չի ու չի հակասում ինտրովերտության ընդհանուր գծերին։

Ինձ թվում ա հակասում ա։ Կներեք։ Թե չէ դուրս կգա, որ ես էլ եմ ինտրովերտ, իսկ ես դա չեմ ուզում։

Հայկօ
14.11.2016, 14:59
Ապեր, եթե իմ ուզելուն ես նայում, մի 300 կարաս գրես։ Մենակ հետո մի բողոքեք, որ դուք նեղվում եք մարդկանցից, չեք ուզում շփվել, վախում եք երբ կողքից մեկը բարևում ա։ Էս ինտրովերտ կոչվածները պարադոքսալ մարդիկ են․ իրանք ուզում են անընդհատ շփվել, որ ասեն, որ իրանք չեն սիրում շփվել։

Ո՞վ ա, է, բողոքում :)): Դու ինչ-որ փխրուն ձյան փաթիլ ես պատկերացնում աչքիս, որ ինտրովերտ բառն ես լսում :goblin: Մարդկանց համարյա կեսը ինտրովերտ ա, բայց ոչ բոլորն են նեղացկոտ, հուշտ եղած, սոցիոֆոբ թինեյջեր, էլի: Հեսա մի քիչ լավ բզբզամ, կպարզվի, որ դու էլ ես ինտրովերտ:

Ըհըն, մինչև էս գրում էի, արդեն խոստովանեցիր, որ լատենտ ինտրովերտության վախեր ունես:

StrangeLittleGirl
14.11.2016, 15:00
Ինձ թվում ա հակասում ա։ Կներեք։ Թե չէ դուրս կգա, որ ես էլ եմ ինտրովերտ, իսկ ես դա չեմ ուզում։
Ստեղ հակասություն չկա։ Սաղս կոմպերի դեմը նստած արխային խոսում ենք։ Բայց դու մեզ իրական կյանքում տես, բերաններիցս ծպտուն դուրս չի գալիս, եթե իհարկե շատ մոտիկ մարդկանց հետ չենք։

StrangeLittleGirl
14.11.2016, 15:20
Mr. Annoying-ին ոչ ոք չի՞ նշել։ Թե չէ, ես նշում եմ :)

LisBeth
14.11.2016, 15:31
Ապեր, եթե իմ ուզելուն ես նայում, մի 300 կարաս գրես։ Մենակ հետո մի բողոքեք, որ դուք նեղվում եք մարդկանցից, չեք ուզում շփվել, վախում եք երբ կողքից մեկը բարևում ա։ Էս ինտրովերտ կոչվածները պարադոքսալ մարդիկ են․ իրանք ուզում են անընդհատ շփվել, որ ասեն, որ իրանք չեն սիրում շփվել։

P.S. Jack Daniel's-ը յաթրջի ա, կարաս տոմատի սոկով էլ խմես, Tomato Jack :P

Դե արի ու մի ասա, իզուր չի էլի որ էս Մարդը իմ սիրած ակումբցին ա :love

Օրինակ ես իմ համար հանգիստ ես պահել ապրում էի, մինչև էդ ինտրովերտության թեստը չարեցի։ Շատ սխալ բան ա, կամ սխալ ա կազմված, կամ էլ էդ ինտրովերտությունը ահագին պահի տակ երևույթ ա։ Ստատիստիկայով էքտրոները ավելի շատ են, բայց ոնց որ ակումբում մենակ ինտրոներ են հավաքվել։

LisBeth
14.11.2016, 15:36
Մեֆ, էս նա՞զ անելով ես գրում։ Մենակ լավ բաները մի գրի էհ, տենց հետաքրքիր չի լինի։

StrangeLittleGirl
14.11.2016, 15:40
Դե արի ու մի ասա, իզուր չի էլի որ էս Մարդը իմ սիրած ակումբցին ա :love

Օրինակ ես իմ համար հանգիստ ես պահել ապրում էի, մինչև էդ ինտրովերտության թեստը չարեցի։ Շատ սխալ բան ա, կամ սխալ ա կազմված, կամ էլ էդ ինտրովերտությունը ահագին պահի տակ երևույթ ա։ Ստատիստիկայով էքտրոները ավելի շատ են, բայց ոնց որ ակումբում մենակ ինտրոներ են հավաքվել։

Չեմ կարծում՝ ստատիստիկորեն էքստրավերտներն ավելի շատ են: Ավելի շատ են որոշ հասարակություններում: Թեստերի հետ համաձայն եմ, դրանք մի քիչ սուտի բաներ են, մարդիկ ավելի լավ գիտեն, թե իրանք ինչ են: Եթե դու քեզ էքստրավերտ ես համարում, ուրեմն էքստրավերտ ես, թեստը չի, որ պիտի որոշի: Ակումբում էլ ինտրովերտներն ավելի շատ են, որովհետև իսկական ինտրովերտի դրախտ միջավայր ա. ոչ մի small talk-ի կարիք չկա, կարաս միանգամից լուրջ թեմաներից սկսես, մարդկանց հետ գրավոր ես հաղորդակցվում, որևէ մեկի էրեսը տեսնելու կարիք չկա ու պլյուս ինտրովերտ հոբբիներն ավելի հեշտ ա ֆորումում քննարկելն ու կիսելը, քան էքստրավերտները։

Պահի տակի մասով էլ. դրա հետ էլ եմ համաձայն, բայց ավելի շատ դա անհատական առանձնահատկություն ա, պահն էլ լիքը հանգամանքներով ա պայմանավորված. վերջին անգամ ե՞րբ ես շատ մարդկանց հետ շփվել, ինչքանո՞վ ես ծանոթ ներկա գտնվող մարդկանց և այլն։

Արշակ
14.11.2016, 16:31
Երեկ մի մոմենտ գրում էի, բայց հետո չհաստատեցի, որ օֆֆթոփ չանեմ, բայց քանի որ բոլորդ ասեցիք, ես էլ ասեմ :)
Ինչքան էլ որ հիմա շտապեք ասել որ տենց չի, իմ ջոկելով, ի տարբերություն էքստրովերտների, որոնք դեպի դուրս են նայում, արտաքին աշխարհով են տարված, ինտրովերտները դեպի իրենց ներսն են նայում, իրանց վրա շատ են կենտրոնացած ու չափից դուրս շատ են անհանգստանում, թե ուրիշները իրանց ոնց են ընկալում։ էդ պատճառով էլ շատ լարվում են մարդկանց հետ կենդանի ու հետևաբար սպոնտան շփումից, որովհետև թեկուզ երբեմն չգիտակցված ու խորը թաքնված, բայց շատ են անհանգստանում, թե մի բան էն չեն անի, մարդիկ ինչ ռեակցիա կտան և այլն։

Էդ պատճառով էլ ուրիշների հետ շփումը հոգնացնում ա, էներգիան քամում ա, ու ամեն տենց շփումից հետո շտապում են առանձնանալ ու լիցքավորվել։

Էդ պատճառով ա, որ ինտրովերտները նախընտրում են առանձին–առանձին շփումներ, որովհետև առանձին շփման ժամանակ ուրիշների իրանց ընկալումը իրանց ուզած լույսի տակ պահելը ավելի հեշտ ա։

Էդ պատճառով ա, որ մինչ էքստրովերտները դրսում են զվռնում, ոչ վիրտուալում են գործում, անում են էն, ինչ ուզում են, առանց խորանալու ով ինչ ա մտածում, ինտրովերտները տանը տաքուկ անկյունում նստած Ակումբում հանդարտ պայմաններում իրանց են ներկայացնում նենց, ոնց ուզում են :P ՈՒ հա, ինտրովերտները սովորաբար շատ են սիրում իրանցից խոսել, բայց ապահով պայմաններում )) էդ պատճառով էլ Ակումբցիների մեծ մասը ինտրովերտ են, ու զարմանալի չի, որ էս թեմայում գրողներն էլ մեծ մասամբ ինտրովերտներ են։


Բայց ինտրովերտ–էքստրովերտությունը պեչատ չի, որ մարդը կամ էս ա, կամ՝ էն․ դրանք տարբեր բևեռներ են, ու ամեն մարդ էդ երկու բևեռների արանքում ինչ–որ տեղ ա, ու էդ կարա փոփոխվի։
ՈՒ ոնց Բյուրը ասեց, էքստրովերտները ամեն տեղ չի որ մեծամասնություն են․ ըստ իմ դիտարկման տաք երկրներում ու ընդհանրապես տաք եղանակին մարդիկ ավելի էքստրովերտ են լինում, իսկ հյուսիսային ցուրտ երկրներում ինտրովերտությունը գերակշռում ա։

Շինարար
14.11.2016, 16:35
Ստեղ հակասություն չկա։ Սաղս կոմպերի դեմը նստած արխային խոսում ենք։ Բայց դու մեզ իրական կյանքում տես, բերաններիցս ծպտուն դուրս չի գալիս, եթե իհարկե շատ մոտիկ մարդկանց հետ չենք։

ինձ սովորաբար մարդիկ գլխներից ցրում են էնքան կարող ա խոսամ, բայց նայած ում հետ

էս թեմայում ով գրում ա ինտրովե՞րտ ա. թե՞ ուրիշ տեղ ա էդ թեստը

LisBeth
14.11.2016, 16:37
ինտրովերտի անկյուն թեմայի առաջին գրառումից․


Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 30%–ն է ինտրովերտ։

Ամեն դեպքում համաձայն եմ, նայած հասրակության մեջ։

Արշակ
14.11.2016, 16:40
Հա ու ինձ թվում ա ինտրովերտության ու պերֆեկցիոնիզմի միջև կապն էլ ա վերը նշածս պատճառից գալիս։ Ինտրովերտները վախենում են սխալ բան անելուց։

StrangeLittleGirl
14.11.2016, 16:50
Երեկ մի մոմենտ գրում էի, բայց հետո չհաստատեցի, որ օֆֆթոփ չանեմ, բայց քանի որ բոլորդ ասեցիք, ես էլ ասեմ :)
Ինչքան էլ որ հիմա շտապեք ասել որ տենց չի, իմ ջոկելով, ի տարբերություն էքստրովերտների, որոնք դեպի դուրս են նայում, արտաքին աշխարհով են տարված, ինտրովերտները դեպի իրենց ներսն են նայում, իրանց վրա շատ են կենտրոնացած ու չափից դուրս շատ են անհանգստանում, թե ուրիշները իրանց ոնց են ընկալում։ էդ պատճառով էլ շատ լարվում են մարդկանց հետ կենդանի ու հետևաբար սպոնտան շփումից, որովհետև թեկուզ երբեմն չգիտակցված ու խորը թաքնված, բայց շատ են անհանգստանում, թե մի բան էն չեն անի, մարդիկ ինչ ռեակցիա կտան և այլն։

Էդ պատճառով էլ ուրիշների հետ շփումը հոգնացնում ա, էներգիան քամում ա, ու ամեն տենց շփումից հետո շտապում են առանձնանալ ու լիցքավորվել։

Էդ պատճառով ա, որ ինտրովերտները նախընտրում են առանձին–առանձին շփումներ, որովհետև առանձին շփման ժամանակ ուրիշների իրանց ընկալումը իրանց ուզած լույսի տակ պահելը ավելի հեշտ ա։

Էդ պատճառով ա, որ մինչ էքստրովերտները դրսում են զվռնում, ոչ վիրտուալում են գործում, անում են էն, ինչ ուզում են, առանց խորանալու ով ինչ ա մտածում, ինտրովերտները տանը տաքուկ անկյունում նստած Ակումբում հանդարտ պայմաններում իրանց են ներկայացնում նենց, ոնց ուզում են :P ՈՒ հա, ինտրովերտները սովորաբար շատ են սիրում իրանցից խոսել, բայց ապահով պայմաններում )) էդ պատճառով էլ Ակումբցիների մեծ մասը ինտրովերտ են, ու զարմանալի չի, որ էս թեմայում գրողներն էլ մեծ մասամբ ինտրովերտներ են։


Բայց ինտրովերտ–էքստրովերտությունը պեչատ չի, որ մարդը կամ էս ա, կամ՝ էն․ դրանք տարբեր բևեռներ են, ու ամեն մարդ էդ երկու բևեռների արանքում ինչ–որ տեղ ա, ու էդ կարա փոփոխվի։
ՈՒ ոնց Բյուրը ասեց, էքստրովերտները ամեն տեղ չի որ մեծամասնություն են․ ըստ իմ դիտարկման տաք երկրներում ու ընդհանրապես տաք եղանակին մարդիկ ավելի էքստրովերտ են լինում, իսկ հյուսիսային ցուրտ երկրներում ինտրովերտությունը գերակշռում ա։


Հա ու ինձ թվում ա ինտրովերտության ու պերֆեկցիոնիզմի միջև կապն էլ ա վերը նշածս պատճառից գալիս։ Ինտրովերտները վախենում են սխալ բան անելուց։
Լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ: Մեկը ես անծանոթ շրջապատում շփումներից սարսափում եմ հենց էդ պատճառով, որ հանկարծ մի սխալ բան չասեմ: Ու ինձնից ահագին էներգիա ա գնում, որ ինքս ինձ սովորացնեմ, որ շրջապատի համար մեկ ա, թե ինչ եմ ասում կամ անում ու որ հաջորդ վայրկյանին մոռանալու են:


ինտրովերտի անկյուն թեմայի առաջին գրառումից․



Ամեն դեպքում համաձայն եմ, նայած հասրակության մեջ։

Էդ թիվը ԱՄՆ-ի համար ա: Հենց ինտրովերտների թեմայում էլ քննարկել ենք, որ հյուսիսային ազգերը շատ ավելի ինտրովերտ են: Ու հասարակության մեջ որ տեսակը գերակշռում ա, նրա օրենքներն էլ թելադրվում են:

StrangeLittleGirl
14.11.2016, 16:52
ինձ սովորաբար մարդիկ գլխներից ցրում են էնքան կարող ա խոսամ, բայց նայած ում հետ

էս թեմայում ով գրում ա ինտրովե՞րտ ա. թե՞ ուրիշ տեղ ա էդ թեստը

Էս ա ինտրովերտների թեման (https://www.akumb.am/showthread.php/66714-%D4%BB%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6), զանազան թեստերի լինքերն էլ էնտեղից կգտնես։

Ինձ թվում ա՝ դու ինտրովերտ չես։ Կա՛մ էքստրավերտ ես, կա՛մ ամբիվերտ։ Էդ եզրակացությանն եմ գալիս՝ նկատելով, թե աշխատանքիդ հատկապես որ էլեմենտներն ես սիրում։ Էդ կազմակերպչական-բան։ Տենց բաներն ինտրովերտի համար դժոխային են։

LisBeth
14.11.2016, 17:21
Էն լացեկու վիդեոն նայում տատիս եմ հիշում։ Ինքը ակումբցի չի, բայց էս մի փաստն էլ թող իրա մասին լինի, իմ ու իրա, քանի որ կարծրատիպ կա, թե կանայք շատ են լացում։ Ինքը բավականին բարդ կյանք ա տարել, բայց լացել չգիտի։ Էն ամենասրտակեղեք պահերին սկսում էլ աչքերը ճպճպացնել, սեղմել նենց եռանդով, որ մտածում եմ հեսա, արցունքների տեղը աչքերը կթափի։ Բայց մենակ էդ ջանքերը ամեն ինչ արժեն )) Պապս բնականաբար քոմենթներ ա անում․
- Իրեք մանեթանոց լացը սկսեց։
Այ սենց գենետիկա։ Մի տարբերությամբ, որ ես տենց ինձ չեմ ճղում էլի։

Ուլուանա
14.11.2016, 17:45
Էս ա ինտրովերտների թեման (https://www.akumb.am/showthread.php/66714-%D4%BB%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6), զանազան թեստերի լինքերն էլ էնտեղից կգտնես։

Ինձ թվում ա՝ դու ինտրովերտ չես։ Կա՛մ էքստրավերտ ես, կա՛մ ամբիվերտ։ Էդ եզրակացությանն եմ գալիս՝ նկատելով, թե աշխատանքիդ հատկապես որ էլեմենտներն ես սիրում։ Էդ կազմակերպչական-բան։ Տենց բաներն ինտրովերտի համար դժոխային են։
Բյուր, ախր Շինը էդ թեմայում գրառումներ ա արել լիքը, էդ թեսթն էլ արել ա թեմայի հենց սկզբից։ Չեմ հասկանում, ոչ դու ես հիշում դրա մասին, ոչ ի՞նքը :))։ Դե, հաշվի առնելով, որ քո ասածին չպատասխանեց ու գնաց նորից թեսթն արեց, կարծես առաջին անգամ :unsure։

Ուլուանա
14.11.2016, 17:47
Mr. Annoying-ին ոչ ոք չի՞ նշել։ Թե չէ, ես նշում եմ :)
Բյուր, քո հիշողության հետ հաստատ մի բան ա կատարվում :)). ես հենց սկզբից իրա անունը նշել եմ, ինքն էլ գրել ա։ Չե՞ս հիշում, թե՞ չես կարդացել։

Շինարար
14.11.2016, 17:50
Բյուր, ախր Շինը էդ թեմայում գրառումներ ա արել լիքը, էդ թեսթն էլ արել ա թեմայի հենց սկզբից։ Չեմ հասկանում, ոչ դու ես հիշում դրա մասին, ոչ ի՞նքը :))։ Դե, հաշվի առնելով, որ քո ասածին չպատասխանեց ու գնաց նորից թեսթն արեց, կարծես առաջին անգամ :unsure։

ես քեզ մի անգամ թաքուն ասել եմ, չէ՞, որ ցնդում եմ :D

Տրիբուն
14.11.2016, 17:51
Ստեղ հակասություն չկա։ Սաղս կոմպերի դեմը նստած արխային խոսում ենք։ Բայց դու մեզ իրական կյանքում տես, բերաններիցս ծպտուն դուրս չի գալիս, եթե իհարկե շատ մոտիկ մարդկանց հետ չենք։

Ես կլօրին իրական կյանքում տեսել եմ։ Սիրուն, սեքսի տղայա՝ իրան ալամ աշխարհին expose արած։ Ասող, խոսող, խմող, ծխող, կայֆարիկ տղայա։ Որ աղջիկ լինեի, հաստատ իրան էի սիրելու Ակումբից։

StrangeLittleGirl
14.11.2016, 17:54
Բյուր, քո հիշողության հետ հաստատ մի բան ա կատարվում :)). ես հենց սկզբից իրա անունը նշել եմ, ինքն էլ գրել ա։ Չե՞ս հիշում, թե՞ չես կարդացել։!
Ուղղակի ուշադիր չեմ կարդացել: Արագ-արագ անցա թեմայով, որ տեսնեմ՝ անունը գրվել ա, թե չէ, ոչ մի տեղ չնկատեցի, որոշեցի նշել:

Տրիբուն
14.11.2016, 17:55
Ո՞վ ա, է, բողոքում :)): Դու ինչ-որ փխրուն ձյան փաթիլ ես պատկերացնում աչքիս, որ ինտրովերտ բառն ես լսում :goblin: Մարդկանց համարյա կեսը ինտրովերտ ա, բայց ոչ բոլորն են նեղացկոտ, հուշտ եղած, սոցիոֆոբ թինեյջեր, էլի: Հեսա մի քիչ լավ բզբզամ, կպարզվի, որ դու էլ ես ինտրովերտ:

Ըհըն, մինչև էս գրում էի, արդեն խոստովանեցիր, որ լատենտ ինտրովերտության վախեր ունես:

Ապեր, մի հատ գրածներդ նայի էլի։


․․․․Սարսափելի ինտրովերտ եմ. զանգելուն պիտի երկար նախապատրաստվեմ, երեք հոգին արդեն ամբոխ ա, հրապարակավ խոսելիս թունդ լարվում եմ, նոր մարդու հետ հանդիպելիս՝ խիստ անհանգստանում և այլն: Չնայած սրան՝ գրեթե անընդմեջ ստիպված եմ լինում էքստրավերտական «հրավառություններ անել»: Որպես կանոն՝ հրավառությունն անցնում ա չափազանց հաջող, բայց դրանից հետո ուզում եմ փակվել սենյակում, դուռը ներսից մեխել ու քսան տարի դուրս չգալ:

Էքստրովերտական հրավառություններ ․․․․ դու հակասությունների թնջուկ ես, կլինիկական դեպք։

Փոշմանում եմ, որ քո հետ հանդիպել եմ։ Ասում եմ, կարո՞ղ ա տարվմա տարած լինես հետո։

Տրիբուն
14.11.2016, 17:56
Ստեղ հակասություն չկա։ Սաղս կոմպերի դեմը նստած արխային խոսում ենք։ Բայց դու մեզ իրական կյանքում տես, բերաններիցս ծպտուն դուրս չի գալիս, եթե իհարկե շատ մոտիկ մարդկանց հետ չենք։

Ուզու՞մ ես գռազ գանք, որ դու սարսափելի շատախոս ես։ Արի աձին-աձին խոսանք, դու ինձ հազարի տակ աբգոն կանես։

StrangeLittleGirl
14.11.2016, 17:58
Ուզու՞մ ես գռազ գանք, որ դու սարսափելի շատախոս ես։ Արի աձին-աձին խոսանք, դու ինձ հազարի տակ աբգոն կանես։

Կարամ գրազ գամ :))

StrangeLittleGirl
14.11.2016, 17:59
Բյուր, քո հիշողության հետ հաստատ մի բան ա կատարվում :)). ես հենց սկզբից իրա անունը նշել եմ, ինքն էլ գրել ա։ Չե՞ս հիշում, թե՞ չես կարդացել։



Հաջորդը թող գրեն Բարեկամը, Sambitbabа–ն և CactuSoul–ը։
Ու՞ր ա :think

Թարմացում: Լավ, գտա :D

Ուլուանա
14.11.2016, 18:10
Ես կլօրին իրական կյանքում տեսել եմ։ Սիրուն, սեքսի տղայա՝ իրան ալամ աշխարհին expose արած։ Ասող, խոսող, խմող, ծխող, կայֆարիկ տղայա։ Որ աղջիկ լինեի, հաստատ իրան էի սիրելու Ակումբից։
Իսկ ես մի երկու անգամ եմ տեսել Ակումբի հանդիպումներին, ու բոլոր անգամներն էլ սուսիկ–փուսիկ նստած ա եղել, համարյա բան չի խոսել, բայց միաժամանակ զգացվում էր, որ լիքը մտածում ա շուրջն եղած մարդկանց ու կատարվող ամեն ինչի մասին :))։ Ուղղակի լուռ ուսումնասիրում էր կողքից. տիպիկ ինտրովերտի պահվածք ;)։

Համ էլ ո՞վ ասեց, թե ինտրովերտները երբեք չեն լինում էդ քո նկարագրածի պես. որոշակի միջավայրում ու պայմաններում կարող են լավ էլ էքստրավերտի պահվածք դրսևորել երբեմն, ուղղակի դրանք ոչ թե իրենց բնորոշ վիճակներն են, այլ բացառություններ։

Mephistopheles
14.11.2016, 18:13
Մեֆ, էս նա՞զ անելով ես գրում։ Մենակ լավ բաները մի գրի էհ, տենց հետաքրքիր չի լինի։

չէ Լիզ ջան... գրում եմ... իմ մասին շատ փաստ չկա... փորփրում եմ հանեմ-բերեմ-թսփեմ ձեր առաջ

Տրիբուն
14.11.2016, 18:21
Էդ պատճառով ա, որ մինչ էքստրովերտները դրսում են զվռնում, ոչ վիրտուալում են գործում, անում են էն, ինչ ուզում են, առանց խորանալու ով ինչ ա մտածում, ինտրովերտները տանը տաքուկ անկյունում նստած Ակումբում հանդարտ պայմաններում իրանց են ներկայացնում նենց, ոնց ուզում են :P ՈՒ հա, ինտրովերտները սովորաբար շատ են սիրում իրանցից խոսել, բայց ապահով պայմաններում )) էդ պատճառով էլ Ակումբցիների մեծ մասը ինտրովերտ են, ու զարմանալի չի, որ էս թեմայում գրողներն էլ մեծ մասամբ ինտրովերտներ են։


Բա մինչև ինտերնետի, ֆորումների ու ֆեյսբուքների հայտնագործումը էտ խեղճ ինտրովերտներն ի՞նչ էին անում։ Ո՞նց էին յոլլա գնում, ու ո՞նց էին իրանց մասին խոսում, որը անել ոնց հասկանում եմ շատ են սիրում։

Ուլուանա
14.11.2016, 18:26
Բա մինչև ինտերնետի, ֆորումների ու ֆեյսբուքների հայտնագործումը էտ խեղճ ինտրովերտներն ի՞նչ էին անում։ Ո՞նց էին յոլլա գնում, ու ո՞նց էին իրանց մասին խոսում, որը անել ոնց հասկանում եմ շատ են սիրում։
Սովորաբար չէին խոսում :))։ Օրագիր էին գրում, ոմանք նաև ստեղծագործում էին։ Հա, շատ ծանր ժամանակներ են եղել նախաինտերնետային ժամանակները ինտրովերտների համար :))։

Տրիբուն
14.11.2016, 18:29
Իսկ ես մի երկու անգամ եմ տեսել Ակումբի հանդիպումներին, ու բոլոր անգամներն էլ սուսիկ–փուսիկ նստած ա եղել, ․․․․

Էտ ինտրովերտներով հավաքվել էիք, որ ի՞նչ անեիք, նստեիք սուս ու փուս իրար երեսի նայեի՞ք։ Տղեն վախեցել ա մի բան ասի, որ հանկարծ ոչ մեկդ ինֆարկտ չստանաք։

Ուլուանա
14.11.2016, 18:34
Էտ ինտրովերտներով հավաքվել էիք, որ ի՞նչ անեիք, նստեիք սուս ու փուս իրար երեսի նայեի՞ք։ Տղեն վախեցել ա մի բան ասի, որ հանկարծ ոչ մեկդ ինֆարկտ չստանաք։
Բայց ինչի՞ պիտի մենք ինֆարկտ ստանայինք, չեմ հասկանում։

Հ.Գ. Ես զգում եմ, որ էս Տրիբունը ոչ մի կերպ չի ջոկում, թե էդ ինտրովերտն ինչ կենդանի ա ի վերջո :D։ Նենց տպավորություն ա, որ դա իրա համար ինչ–որ այլմոլորակայինի պես բան ա, էն որ պարզվում ա՝ շուրջն ամենուր նրանք վխտում են, ու ինքը նոր ա հայտնաբերել, թե ինչ տարօրինակ արարածների մեջ ա ապրում։ Ու ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե էդ ինտրովերտ–այլմոլորակայիններն ինչ նյութից են :D։ Չէ՞։

LisBeth
14.11.2016, 18:34
չէ Լիզ ջան... գրում եմ... իմ մասին շատ փաստ չկա... փորփրում եմ հանեմ-բերեմ-թսփեմ ձեր առաջ

խիտրություն արա, ասենք բալետ ես պարում, հեչի պես մի տաս-քսան փաստ կարաս էդ թեմայով գրես․ ռաստյաժկա, պլիյե, պիրուետ․․ նկարագրում ես մի քանի կետով, պրծ

LisBeth
14.11.2016, 18:39
Բա մինչև ինտերնետի, ֆորումների ու ֆեյսբուքների հայտնագործումը էտ խեղճ ինտրովերտներն ի՞նչ էին անում։ Ո՞նց էին յոլլա գնում, ու ո՞նց էին իրանց մասին խոսում, որը անել ոնց հասկանում եմ շատ են սիրում։

Հուշատետր էին լրացնում :D լիքը փաստեր ֆլան-ֆստանի մասին։ Ու դրանցից մեկը հաստատ էն էր, որ համբուրվելիս աչքերը փակում են զզվանքից։

GriFFin
14.11.2016, 18:41
Ես՝ ներողություն, բայց ավելի լավ չի էս վերջին գրածները տեղափոխել ինտրովերտի անկյունուն։ Մի քիչ շատ ա շեղվել։

StrangeLittleGirl
14.11.2016, 18:43
Հուշատետր էին լրացնում :D լիքը փաստեր ֆլան-ֆստանի մասին։ Ու դրանցից մեկը հաստատ էն էր, որ համբուրվելիս աչքերը փակում են զզվանքից։

Ես կյանքում հուշատետր չեմ ունեցել ։beee

Մինչև ինտերնետի գոյությունը ես իմ սենյակում վեր էի ընկնում, կարդում ու երաժշտություն լսում։ Մեկ էլ Անուկի ասած օրագիր գրելը։ Մեկ էլ նվագում էի։

GriFFin
14.11.2016, 18:48
Ես մինչև ինտերնետ ունենալը էքստրովերտ էի։

Mephistopheles
14.11.2016, 18:49
3. Կանանց/իգական սեռին սկսել եմ նկատել մանկապարտեզից... դաժե դաստիարակիս եմ նկատել... նկատել եմ ու անցել գործի (դասատուիս վրա չէ...) ... կանանց շատ եմ սիրում, հետաքրքիր ա իրանց հետ, հավես... անելու լիքը բան կա... դե մենակ ձեր իմացածի պես չէ... չէի ասի էս հետաքրքրությունը փոպադարձ ա... ես չեմ զգացել, դրա համար էլ տիտանական ջանքեր եմ գործադրել...

Տրիբուն
14.11.2016, 18:53
Հ.Գ. Ես զգում եմ, որ էս Տրիբունը ոչ մի կերպ չի ջոկում, թե էդ ինտրովերտն ինչ կենդանի ա ի վերջո :D։

Տրիբունը լաաաաավ էլ ջոկել ա - ինտրովերտը էն ա, որ սաղի զահլեն տանում ասելով, թե ինչքան ինքը չի սիրում ուրիշների զահլեն տանել։

Տրիբուն
14.11.2016, 18:54
Մեֆի մոտ լրիվ մանանեխի սերմ վիճակ ա ․․․․

Mephistopheles
14.11.2016, 18:56
Ապեր, չգիտեմ ինչ գրեմ... հետաքրքիր բաներ չունեմ գրելու... այլանդակներն էլ ամաչում եմ գրեմ, ինտրովերտ եմ

Տրիբուն
14.11.2016, 18:57
Ես կյանքում հուշատետր չեմ ունեցել ։beee

Մինչև ինտերնետի գոյությունը ես իմ սենյակում վեր էի ընկնում, կարդում ու երաժշտություն լսում։ Մեկ էլ Անուկի ասած օրագիր գրելը։ Մեկ էլ նվագում էի։

Օրագրի ու հուշատետրի տարբերությունը ո՞րն ա ․․․․

StrangeLittleGirl
14.11.2016, 18:58
Օրագրի ու հուշատետրի տարբերությունը ո՞րն ա ․․․․

Տրիբունի օրագիրը Տրիբունն ա գրում, Տրիբունի հուշատետրը՝ Հայկօն, Մեֆը, Բյուրը և այլ ինտրովերտներ։ Տրիբունը մենակ դիզայնն ա ապահովում։

Տրիբուն
14.11.2016, 18:58
Ապեր, չգիտեմ ինչ գրեմ... հետաքրքիր բաներ չունեմ գրելու... այլանդակներն էլ ամաչում եմ գրեմ, ինտրովերտ եմ

Վայ, քոռանամ ես, դու՞ էլ ․․․․

Մի հատ մեջդ նայի, տես ինչ կա, ու ցույց տուր բոլորիս։ Կարաս նկարներ դնես, եթե քաշվում ես կիսվելուց։

Ուլուանա
14.11.2016, 19:00
Օրագրի ու հուշատետրի տարբերությունը ո՞րն ա ․․․․
Հուշատետրը դեռահասական տետր ա, որում հարցեր են գրված, տալիս են ընկերներին, դասարանցիներին, որ պատասխանեն էդ հարցերին։ Նաև կարծիքներ են գրում իրար մասին։ Համարյա «իմ վերևի մարդը», էլի :D, ուղղակի տվյալ հուշատետրի մեջ ուրիշները գրում են հուշատետրի տիրոջ մասին։

Իսկ օրագիրն էն ա, որ մարդ ինքն իր համար ամեն օր կամ պարբերաբար գրի ա առնում օրվա կատարվածը կամ իր համար կարևոր իրադարձություններն ու զգացողությունները։

Mephistopheles
14.11.2016, 19:01
Վայ, քոռանամ ես, դու՞ էլ ․․․․

Մի հատ մեջդ նայի, տես ինչ կա, ու ցույց տուր բոլորիս։ Կարաս նկարներ դնես, եթե քաշվում ես կիսվելուց։

ես հայտնի ինտրովերտ եմ... չես պատկերացնի... ահավոր... ամաչում եմ չեմ կարում...

Տրիբուն
14.11.2016, 19:09
Հուշատետրը դեռահասական տետր ա, որում հարցեր են գրված, տալիս են ընկերներին, դասարանցիներին, որ պատասխանեն էդ հարցերին։ Նաև կարծիքներ են գրում իրար մասին։ Համարյա «իմ վերևի մարդը», էլի :D, ուղղակի տվյալ հուշատետրի մեջ ուրիշները գրում են հուշատետրի տիրոջ մասին։

Իսկ օրագիրն էն ա, որ մարդ ինքն իր համար ամեն օր կամ պարբերաբար գրի ա առնում օրվա կատարվածը կամ իր համար կարևոր իրադարձություններն ու զգացողությունները։

What a fucking confusion .... հազար ներողություն։ Ու մարդիկ կան, որ սրանով զբաղվել են։

LisBeth
14.11.2016, 19:17
Ես կյանքում հուշատետր չեմ ունեցել ։beee

Մինչև ինտերնետի գոյությունը ես իմ սենյակում վեր էի ընկնում, կարդում ու երաժշտություն լսում։ Մեկ էլ Անուկի ասած օրագիր գրելը։ Մեկ էլ նվագում էի։

Իմ ձեռքը մի անգամ ընկել էր տենց նմուշ, աստղազարդ ու ծփան ծաղիներով, հուշատետր պահողները սովորաբար առաջարկում էին ուրիշներին լրացնել

StrangeLittleGirl
14.11.2016, 19:28
What a fucking confusion .... հազար ներողություն։ Ու մարդիկ կան, որ սրանով զբաղվել են։
Հա, էքստրավերտները

GriFFin
14.11.2016, 19:35
What a fucking confusion .... հազար ներողություն։ Ու մարդիկ կան, որ սրանով զբաղվել են։
Հա՝ ես։ 1ին կամ 2րդ դասարանում։ Ու իմը DIY էր, ամեն ինչ հայերեն էր գրած , իսկ ով հարուստ էր կամ արտերկիր շատ էր գնում, իսկական ունեին՝ շատ սիրուն, մեջը գրած-նկարած։ Հարցերը, բնականաբար, ռուսերենով էր։ Ես ամեն տեղ՝ այո ու վոչ էի գրել։ ։Դ Չմոռանամ նշել, որ անգամ տղաները ունեին, բայց աղջիկներին չէին հասնի։

LisBeth
14.11.2016, 19:38
Հա, էքստրավերտները

ինտրովերտներից էլ գրող կլիներ մեջները, փսևդոնիմների տակ, քանզի օրագիրը չէր փարատում իրանց մասին անձնական ինֆորմացիայի բարձրաձայնելու պահանջը :D

Տրիբուն
14.11.2016, 19:42
Իմ ձեռքը մի անգամ ընկել էր տենց նմուշ, աստղազարդ ու ծփան ծաղիներով, հուշատետր պահողները սովորաբար առաջարկում էին ուրիշներին լրացնել

Արյաաաա, հիշեցի։ Մեր դասարանի սաղ աղջիկները մարդա մի հատ տետր առած, վրեքն լիքը նակլեյկեք կպցրած, harass էին անում, որ մեջը ուրիշները մի բան գրեին։ Շատ ինտրովերտ աղջիկներ էին։

StrangeLittleGirl
14.11.2016, 19:44
Արյաաաա, հիշեցի։ Մեր դասարանի սաղ աղջիկները մարդա մի հատ տետր առած, վրեքն լիքը նակլեյկեք կպցրած, harass էին անում, որ մեջը ուրիշները մի բան գրեին։ Շատ ինտրովերտ աղջիկներ էին։
Ահա, ու տղերքից թեկուզ մեկին գրել տալը մեծ հաջողություն էր համարվում

Sendt fra min E5823 med Tapatalk

LisBeth
14.11.2016, 19:45
Արյաաաա, հիշեցի։ Մեր դասարանի սաղ աղջիկները մարդա մի հատ տետր առած, վրեքն լիքը նակլեյկեք կպցրած, harass էին անում, որ մեջը ուրիշները մի բան գրեին։ Շատ ինտրովերտ աղջիկներ էին։

հա բա, մենակ ինտրովերտներն են տենց թրթռալով վերաբերվում ուրիշների կարծիքին իրենց մասին

StrangeLittleGirl
14.11.2016, 19:49
Ահա, ու տղերքից թեկուզ մեկին գրել տալը մեծ հաջողություն էր համարվում

Sendt fra min E5823 med Tapatalk
Ու մենակ էքստրավերտներն են էս կարգի անէմպաթ

Sambitbaba
14.11.2016, 20:10
What a fucking confusion .... հազար ներողություն։ Ու մարդիկ կան, որ սրանով զբաղվել են։

Աչքիս իմ ժամանակ բոլոր բանակայիններն ինտրովերտ էին. նրանց դեմբելի ալբոմները ճիշտ այդ հուշատետրն են...:o

Վիշապ
14.11.2016, 20:15
Բարև Ձեզ, ես Վիշապն եմ։ Ես ինտրովերտ եմ։
Հաջողությու՛ն Ձեզ։ ։Ճ

Ուլուանա
14.11.2016, 20:39
Աչքիս իմ ժամանակ բոլոր բանակայիններն ինտրովերտ էին. նրանց դեմբելի ալբոմները ճիշտ այդ հուշատետրն են...:o
Ի դեպ, Սամ, դու ինտրովե՞րտ ես, թե՞ էքստրավերտ։ Քո մասին կարծեմ բան չես ասել մինչև հիմա, բայց դատելով շնորհակալություններիցդ ու որոշ գրառումներիցդ՝ ինչ–որ ինտրովերտաֆոբ տրամադրություններ եմ նկատում... :think

Mephistopheles
14.11.2016, 22:02
Աչքիս իմ ժամանակ բոլոր բանակայիններն ինտրովերտ էին. նրանց դեմբելի ալբոմները ճիշտ այդ հուշատետրն են...:o

Սամ, չես պատկերացնի ինչեր եմ նկարել բանակում ալբոմների, նակոլկեքի ու տարատեսակ "նպատակների" համար...

ստեղ նաղդ մի 50 փաստ իմ մասին կարա ըլնի

Տրիբուն
14.11.2016, 22:05
3. Կանանց/իգական սեռին սկսել եմ նկատել մանկապարտեզից... դաժե դաստիարակիս եմ նկատել... նկատել եմ ու անցել գործի (դասատուիս վրա չէ...) ... կանանց շատ եմ սիրում, հետաքրքիր ա իրանց հետ, հավես... անելու լիքը բան կա... դե մենակ ձեր իմացածի պես չէ... չէի ասի էս հետաքրքրությունը փոպադարձ ա... ես չեմ զգացել, դրա համար էլ տիտանական ջանքեր եմ գործադրել...

Մնգոյում քանի՞ հոգու ես ցույց տվել։ Իմացե՞լ են դաստիարակաները ու ծնող կանչե՞լ են հետո դրա պատճառով։

Sambitbaba
14.11.2016, 22:08
Ի դեպ, Սամ, դու ինտրովե՞րտ ես, թե՞ էքստրավերտ։ Քո մասին կարծեմ բան չես ասել մինչև հիմա, բայց դատելով շնորհակալություններիցդ ու որոշ գրառումներիցդ՝ ինչ–որ ինտրովերտաֆոբ տրամադրություններ եմ նկատում... :think

Չէ, շնորհակալություններս հիմնականում հումորի համար էին::)

Ան ջան, եթե ազնվորեն, չգիտեմ թե ով եմ, սիրելիս...

Սկզբում կարդում էի ձեր գրառումները համապատասխան թեմայում, հետո հոգնեցի, ճիշտն ասած, - ինչ-որ լիքը հակասական բաներ ինձ թվացին... Քանի որ ժամանակ չկա ավելի խորանալու, ուղղակի որոշեցի հանգիստ թողնել ձեզ...:)

Ազնվորեն ասած, երկու բառերն էլ, թե ինտրովերտ, թե էքստրավերտ՝ հա, մի երրորն էլ, Բյուրն ասաց քիչ առաջ, մոռացա, - ինձ դուր չեն գալիս: ու քանի որ դուր չեն գալիս, առանձնապես հետաքրքրություն էլ չկա ավելի խորանալ դրանց իմաստի մեջ:

Ըստ իս, մեր համար ամենավատ բանը, մեր տունը քանդող ամենահիմնական բանը հենց այն է, որ մենք միշտ ցանկանում ենք ավելի ու ավելի ու ավելի փոքրացնել մեր շրջանակները, նեղացնել մեր հնարավորությունների սահմանները, կտրելով մեզ մնացած ամեն ինչից: Այսինքն, զբաղվում ենք անհնար և, ըստ այդմ էլ, անիմաստ բաներով: Եվ այդ պատճառով է, որ մեր կյանքը... եթե կարելի է այդպես ասել, չի կպնում...

Այդ մինիմալիզացիայի պատճառը երևի թե այն է, որ մեզ թվում է, թե այդպես մենք ավելի քիչ ենք պատասխանատու ինչ-որ բաների համար, բայց դա շատ սխալ կարծիք է: Եվ սակայն, հենց դա է, որ բերում է մեզ միայնակ լինելու, լքված լինելու, անտարբերության մատնված լինելու, դժբախտ լինելու և այլ զգացումները: Ես համոզված եմ, որ ինտրովերտներից մեծամասնության համար այդպես չէ և դուք կարող եք բարկանալ անգամ այս ասածիս վրա, բայց դա ոչինչ չի փոխում: Ես խոսում եմ ոչ թե ձեր, այլ իմ մասին այդ հարցի վերաբերյալ և այդ համոզմունքին եմ: Կարող է և սխալ եմ, բայց մի բան գիտեմ հաստատ. մարդ չպետք է իրեն հրահրի մեկուսացածությանը:

Չեմ հիշում, Հայկօյի՞, թե Արշակի գրառման մեջ զգացի, որ, նրա կարծիքով, ինտրովերտն ավելի շատ ներքնաշխարհի մարդ է, պատճառներ և իմաստներ ավելի շատ իր ներսում է փնտրում, այլ ոչ թե դրսում և այլն: Եթե դրանով առաջնորդվենք, ես երևի թունդ ինտրովերտ համարվեմ, քանզի օրը համարյա քսանչորս ժամ հենց այդ ներսում եմ գտնվում և նույնիսկ դրսին փորձում եմ նայել ներսից... Բայց սպանես, ինձ չեմ սահմանափակի ինչ-որ կոնկրետ բաներով, եթե դրա հնարավորությունն իմ ձեռքին է... Դրա երևի ամենավառ օրինակ էր ինձ համար, և ինչի մասին կարող եմ համոզված ասել, - թե կրոնից և թե աթեիզմից հրաժարվելը:

Ինձ համար ոչ մի կապ չունի, մի՞ հոգի է զրուցակիցս, թե՞ հարյուր, - շատ եմ սիրում զրույցներ ամեն ցանկացածդ դեպքում: Եվ ցանկացած հարցի շուրջ մեկ հոգու հետ զրույցն ինձ համար նույնքան կարևոր է, որքան հարյուր հոգու հետ:

Չէ, երևի թե ինտրովերտ չեմ, Ան ջան... Բայց երևի մնացածն էլ չեմ, չգիտեմ...:think Դուք ավելի լավ կիմանաք:

Բայց, թույլ տուր կրկնել, պարտադիր չի, որ ներքնաշխարհը փորփրելով ինտրովերտ դառնաս: Կարող է լրիվ հակառակին գաս...

Կասկածում եմ, որ ճիշտ հասկացա, թե ինչ էիր ինձանից ուզում և բավարար պատասխան տվեցի քեզ: Բայց ինձ թվում է, թե դու ինձ հասկացար::love

Mephistopheles
14.11.2016, 22:53
Մնգոյում քանի՞ հոգու ես ցույց տվել։ Իմացե՞լ են դաստիարակաները ու ծնող կանչե՞լ են հետո դրա պատճառով։

չէ չէ չէ... տենց չէ... էդքան միամիտ չեմ եղել... ոչ ոք չի իմացել...

Նաիրուհի
14.11.2016, 23:45
Հիմա որ ես իմ մասին բաներ եմ գրում էստեղ ու Ակումբում օրագիր ունեմ, ինչավե՞րտ եմ։

31. ՖԲ-ում Նաիրուհու պատճառով բոլորը կարծում են, թե ես թունդ ռազմահայրենասեր եմ, հետո էլ ամոթանք են տալիս, երբ որևէ քննարկման մեջ «հայ կնոջը» «ոչ հարիր» հայացքներ եմ արտահայտում։

32. Մոտ 6 տարի (2007-2013) դաշնակցական եմ եղել, կուսակցությունից հեռացվել եմ Րաֆֆիի միտինգների ժամանակահատվածում «հակականոնադրական պահվածքի» համար։ Հեռացմանս մասին իմացել եմ մի քանի ամիս անց, երբ պատահաբար խմբեցիներիցս մեկին տեսա։

33. 2008 թվին հա´մ ՖԲ-ում էի արդեն գրանցված, հա´մ «Օդնոյում», բայց չգիտեի, որ դրանք կոչվում են սոցիալական ցանցեր, մի հարցազրույցի ժամանակ խայտառակ եղա։

34. Կրտսեր դպրոցական տարիքում տևական ժամանակ բռնության եմ ենթարկվել, որի մասին ընտանիքս չգիտի։ Ու ընդհանրապես էդ մասին առաջին անգամ խոսել եմ էդ ամենից մոտ 10 տարի անց։ Վստահ եմ՝ գիտակցական մակարդակում բարդույթներիս մեծ մասը հաղթահարել եմ, բայց ենթագիտակցականում չի ստացվում։

35. Վստահ եմ, որ երեխաներս Հայաստանից դուրս են մեծանալու։ Հայերեն շատ լավ կիմանան, բայց առանց «Գինի լիցի», «մեր կորցրած հողերի», թուրքերի հանդեպ ատելության ու մնացած «սփյուռքահայական ատրիբուտիկայի»։

36. Ամուսնացած եմ (առայժմ՝ քաղաքացիական) տրանսգենդեր մարդու հետ (հուհ, առաջին անգամ հրապարակավ սենց բան ասացի)։

37. Մեր մասին վավերագրական ֆիլմ են նկարում (մի քանի տարուց ավելի հրապարակային կասեմ այսինքն :)) )

38. Հայաստանից մենակ ուտելիքն եմ կարոտում ու մի քանի հոգու, բայց ստեղ ավելի կարևոր նպատակների համար ենք, ուստի երևի լավ է նույնիսկ էլ երբեք լավաշ չուտեմ, բայց կարողանամ ինձ լիարժեք մարդ զգալ։

39. Հիմա Հոլանդիայում ենք։ Հուսով եմ՝ շատ երկար ժամանակով։ Ժամանակը ցույց կտա։

40. Հոլանդիայի ամենասիրուն բանը մեծ լուսամուտներն են։

41. «Դեքստերի» 96 սերիան նայել եմ մի շաբաթում։

42. Ծնվելիս կապտած եմ եղել ու ոսկրացած գաղտունով, դրա համար էլ բժիշկները որոշել են, որ կա´մ մի քանի օրից կմեռնեմ, կա´մ մտավոր թերզարգացած կլինեմ։ Չորս օր սոված են պահել ու մամայիս մոտ չեն տարել, որ «սիրտը վրաս չտաքանա» ու մեռնելս ծանր չտանի։

43. 5 տարեկանում մեր շունն ինձ հավեսով գզել էր, ու ես վստահ էի, որ երբ մեծանամ՝ մի կուրծք եմ ունենալու :))

44. Ինձ թվում է՝ իմ կյանքում վաղուց ոչ մի նոր կամ ուշադրության արժանի բան չի կատարվում։

45. Ամենահավես բանը սիրած մարդուց վերջնական բաժանվելուց կես ժամ հետո բարիշելն է։

46. Մի ակումբցուց նեղացած եմ։ Ինչքան էլ իրեն հասկանում եմ, մեկ է՝ ինձ ոչնչացած եմ զգում մեր հարաբերությունների չգոյության փաստից։

47. Չեմ սիրում, երբ որևէ միջոցառման ժամանակ ինձ փորձում են «կպցնել»։ Վերջին անգամ ստեղ ԼԳԲՏ փարթիի ժամանակ մեկը փորձեց։ Ես էլ արխային խոսում էի հետը, գիտեի՝ գեյ է :cry մինչև հիմա հիշում եմ ու սրտխառնոց զգում։

48. Ինձ մտերիմ համարող մարդկանց հոմոֆոբ լինելն ու էդ թեմայով կատակները որպես անձնական վիրավորանք եմ ընդունում։

49. Երբեք ծով չեմ տեսել։

50. Երբ Երևանն եմ կարոտում, Մադրիդն եմ հիշում։

Տրիբուն
15.11.2016, 01:13
չէ չէ չէ... տենց չէ... էդքան միամիտ չեմ եղել... ոչ ոք չի իմացել...

Զարգցած ․․․․

․․․․․․

Էս փաստ 31 և 32, էլի։

Հորս արև, ջնջեք էս գրառումը ․․․․

P.S. Ով կարդաց, կարդաց ․․ մեջ պահի :D:D

Յոհաննես
15.11.2016, 01:40
31.Գորտուկի նկարները հիշելուց էքստազ եմ ապրում,իսկ էն չարաբաստիկ օրը,երբ Գորտուկի դեմքին մի 30հոգի ակումբից կար,էդ ուղղակի անմահություն էր ։D
Հ.Գ Եթե դու կարդում ես սա,դարձիր այստեղ,վերադարձիր դու կրկին ։))

Անվերնագիր
15.11.2016, 01:50
Զարգցած ․․․․

․․․․․․

Էս փաստ 31 և 32, էլի։

Հորս արև, ջնջեք էս գրառումը ․․․․

P.S. Ով կարդաց, կարդաց ․․ մեջ պահի :D:D

Ես տեսա քո մերկությունը, բայց չգայթակղվեցի :D

Mephistopheles
15.11.2016, 01:57
Զարգցած ․․․․

․․․․․․

Էս փաստ 31 և 32, էլի։

Հորս արև, ջնջեք էս գրառումը ․․․․

P.S. Ով կարդաց, կարդաց ․․ մեջ պահի :D:D

ապեր թող մնա... խի՞...

իմ գրածը ջնջե՞ն... վատ բան չեմ գրել ապեր, նկատել եմ... էսքան բան ու ամեն ինչ արել եմ որ դուրները գամ... երեխա եմ եղել...

արաաա՜՜՜ ... քաքն ընգանք մի բան գրի՞նք... ֆսյո էլ չեմ գրելու...

GriFFin
15.11.2016, 02:21
31.Գորտուկի նկարները հիշելուց էքստազ եմ ապրում,իսկ էն չարաբաստիկ օրը,երբ Գորտուկի դեմքին մի 30հոգի ակումբից կար,էդ ուղղակի անմահություն էր ։D
Հ.Գ Եթե դու կարդում ես սա,դարձիր այստեղ,վերադարձիր դու կրկին ։))
Գորտնուկ չի՝ Գորտուկ ա ։Դ

Արշակ
15.11.2016, 03:12
Գյոզալ թեման էս ինչ օրի գցինք սաղովի :D

StrangeLittleGirl
15.11.2016, 10:47
Գյոզալ թեման էս ինչ օրի գցինք սաղովի :D
Դու հլը քո 30 փաստը գրի :P

Katka
16.11.2016, 00:17
Ես էլ իմ սիրելիների անունները գրեմ, մեկ էլ տեսար՝ գրեցին: Հետաքրքիր կլինի )) Մելիք, Katka

Ես այսքան փաստ իմ մասին չգիտեմ::oy

Մի տեսակ պատկերացրեցի հոգեբանի մոտ :D

CactuSoul
16.11.2016, 00:55
Ես այսքան փաստ իմ մասին չգիտեմ::oy

Մի տեսակ պատկերացրեցի հոգեբանի մոտ :D

Ես էլ չգիտեի :D Գրում-գրում ես, մեկ էլ պարզվում ա ի՞նչ - դեռ մի բեռ էլ կան, որ պիտի ջոկջկես :))
Համ էլ խաբում ես: Հենց մենակ մի քանի բան էսօր ինձ ասեցիր, որ սկի ես չգիտեի էսքան տարվա մեջ :P

Katka
16.11.2016, 01:46
Ես էլ չգիտեի :D Գրում-գրում ես, մեկ էլ պարզվում ա ի՞նչ - դեռ մի բեռ էլ կան, որ պիտի ջոկջկես :))
Համ էլ խաբում ես: Հենց մենակ մի քանի բան էսօր ինձ ասեցիր, որ սկի ես չգիտեի էսքան տարվա մեջ :P

Ամեն փաստ չի, որ պետք է հրապարակել: :D Էս թեման տարիներ հետո կայֆ կլինի, բացես ու կարդաս գրածդ փաստերի մասին :D

CactuSoul
16.11.2016, 02:13
Ամեն փաստ չի, որ պետք է հրապարակել: :D Էս թեման տարիներ հետո կայֆ կլինի, բացես ու կարդաս գրածդ փաստերի մասին :D

Ուֆ, էլի սկսեց ներվերիս ազդել :D Մի գրի, թող քեզ մնան: Դու էլ, քո փաստերն էլ :beee

Jarre
16.11.2016, 09:40
Հարգելով ընկերոջս ՝ Զաքարին, ընդունում եմ իր հրավերը և գրում եմ 31 կետ իմ մասին։

(ի՞նչ էլ մեծ կարծիք ունեք ձեր մասին, որ երեսուն և ավել կետերով նկարագրում եք ձեզ :) Ես ինձ ու մարդկանց մի կետով կարամ նկարագրեմ)։

1. Քայլող կղկղանքների գործարան եմ համարում բոլոր մարդկանց, այդ թվում նաև ինձ։ Մարդիկ այդ բարիքից բացի ուրիշ բան իրանց կյանքում չեն «ստեղծում»։ Հանճարներ ՝ բացի դրանից ուրիշ բան ստեղծողները շատ քիչ են եղել։ Իսկ հիմա ուղղակի չկան։

Սա ամենակարևոր անբեկանելի փաստն է, որ կարող եմ նշել իմ մասին։ Ձեր մասին էլ նույն կարծիքն ունեմ, որքան էլ խորը ներաշխարհ ու խելացի գաղավարների կրողներ լինեք։

Հիմա մնացած երկրորդականից մինչև երեուներորդական կետերը :)


2. Էս պահին կարրծում եմ, որ իրականությունը կամ օբյակտիվությունը դա յուրաքանչյուրի գլխում գտնվող աշխարհի մոդելն է։ Հետևաբար կտրականապես չեմ հավատում ու չեմ ընդունում իրականություն, ճշմարտություն և օբյեկտիվություն հասկացությունները։ Ամեն ինչ սուբյկետիվ է, քանի դեռ մենք աշխարհը ընկալում ենք մեր ֆիզիկական ռեցեպտրորնեի և ուղեղի օգնությամբ։

3. Ամեն ինչի մեջ ջանում եմ իմ պատասխանատվությունը կամ մեղքը փնտրել։ Զզվում եմ էն մարդկանցից ովքեր անդադար իրանցից բացի ողջ աշխրարհն են քննադատում ՝ ռեժիմ, կաշառակերներ, օլիգարխներ և այլն։

4. Զզվում եմ ինչ որ բանի մեջ խորացած մարդկանցից։ Ամենաօգտակար խորանալու արժանի բանը դա գեղեցիկ սեքսն է։ Այսինքն ոչ թե պոռնոների պես ք-ելը, այլ սիրելը։ Գեղեցիկ սիրելը։ Դա բացի օգուտից, հանգստությունից, բավարարվածությունից ուրիշ բան չի տալիս։ Մնացած ինչ որ բանի մեջ խորացած մարդիկ հիմնականում խորանում են սեքսի մեջ չխորանալու պատճառով։ Սա ամենևին չի նշանակում, որ էս հարցը իմ մոտ լավ է։

5. Կարծում եմ, որ ՄԱՐԴ և ՀՈՄՈ ՍԱՓԻԵՆՍ բառերը մարդկության պատմության մեջ ամենաչափազանցված և սուտ բառերն ու նկարագրություններն են։

6. Շատ հաճախ եմ սիրահարվում ու ահավոր խորը։ Հիմնականում ահավոր գեղեցիկ, չափված ձևվված, հարուստ ներքին աշխարհով ու ճաշակով աղջիկներ են։ Բայց համարյա երբեք դա փոխադարձ չի։ Էդ ընթացքում հեռախոսիս էկրանին իրանց նկարներն ա լինում։

7. Կնոջս հետ ահավոր մտերիմ ընկերներ ենք, բայց ամուսիններ չենք։ Դրա համար մտածում ենք կրկին բաժանվելու մասին։ Բայց էս անգամ ավելի հաշվարկված ու խելացի, քան առաջին անգամ։ Տասներկու տարվա համատեղ կյանքի ընթացքում իրար անկեղծորեն պատմել ենք մեր բոլոր սիրահարվածությունների և սիրային կապերի մասին։ Երբեք իրար չենք սահմանափակել ու միմյանց համար չենք ստեղծել ստի ու կեղծիքի համար բարենպաստ պայմաններ։

8. Որքան էլ պայքարում եմ էդ գաղափարի դեմ, բայց մինչև էսօր մարդկանց գնահատելու մեջ ամենակարևոր կրիտերիաներից մեկը իրանց նախընտրած երաժշտությունն է։ Բայց զզվում եմ բոլոր նրանցից, ում թվում է, որ եթե ես էլ եմ լսում իրանց սիրած երաժշտին կամ խմբին ուրեմն ես «իրանցից մեկն եմ»։ Տենց մարդկանց անվանում եմ пошляк.

9. Զզվում եմ կյանքի միջին տևովության ընթացքում «բարոյականություն» և «աստված» բառերը երեք, լավ քարը տրաքի հինգ անգամից ավել արտասանողներից։

10. Երաժշտություն լսելուց այլ բանով չեմ զբաղվում։ Աշխատելիս երաժշտություն լսելը շատ վատ բան եմ համարում, բայց լսում եմ։ Այնուամենայնիվ օրվա մեջ տրամադրում եմ մոտ մեկ ժամ գոնե մեկ ալբոմ ամբողջությամբ լսելու համար։ Էդ ընթացքում միայն լսում եմ։ Ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվում։ Լսում եմ միայն CD-ներով և վինիլով։ Գործի ընթացքում Flac-ն ու mp3 / ma4 ներելի եմ համարում։

11. Թշնամության ու ատելության կոչ անող հայն ու ադրբեջանցին իմ համար նույն ք*քն են։

12. Իմ ներքին աշխարհի հիմնասյուններն են ՝
Ժան Միռել Ժառը
Ռոջեր Ուոթերսը
Արթուր Քլարքը
Դեյվիդ Լինչը
Ալֆրեդ Կորժիբսկին
Անտոն Ուիլսոն Ռոբերտը
Թիմոթի Լիրին
Վահրամ Սահակյանը
Լուի-Ֆերդինանդ Սելինը
Յուրի Մամլեեվը
Մայլս Դեյվիսը
Հերբի Հենքոքը
Բախը
Ինգմար Բրեգմանը
Ֆրանցիս Ֆորդ Կապոլան
Սերժո Լեոնեն

13. Մինչև երեսուն տարեկանս ապրած կյանքս համարում եմ սառացրած, պաուզա տված, քնի մեջ անցկացրած, անդամալուծված, ուղեղս լվացված և իզուր ապրած տարիներ։ I missed the starting gun (http://www.azlyrics.com/lyrics/pinkfloyd/time.html).

14. Ինձ ավելի շատ չեմ սիրում, քան սիրում եմ։ Լիքը քննադատելու թեմաներ կան։ Սպասում եմ, երբ եմ հանդիպելու ինքս ինձ, որ էդ սաղ հարցերը շփցնեմ էրեսիս։

15. Վերջին տասը տարիների ընթացքում օրվա մեջ աշխատել եմ միջինը 15 ժամ։

16. Տուրիզմում աշխատելու շնորհիվ ատում եմ տուրիստներին, անգամ եթե տուրիստի կարգավիճակում հայտնվում եմ ես կամ մարդիկ որոնց ես մտերիմ եմ համարում։ Շատ անհամ մարդիկ են տուրիստները։ Հավատացե՛ք ինձ։ Վերջին վեց տարիների ընթացքում իմ ֆիրման ընդունում է տարեկան 80000 տուրիստ։

17. Ոչ մի լեզվով մարդավարի չեմ խոսում. անգլերենս միջինից ցածր, ռուսերենս սխալներով ու ահավոր ընդգծված ակցենտով, իսպաներենս զրոյից մի փոքր ցածր, իսկ հայերենս երբեք մի լավ օրի չի եղել, իսկ հիմա ընդհանրապես վատացել ա։ Բայց հետաքիրը էն ա, որ ինձ էդ բոլոր լեզուներով սիրով և հետաքրքրությամբ լսում են։

18. Շատ կատակներ եմ անում, բայց դա ոչ թե ուրախությունից կամ պոզիտիվ լինելուց ա, այլ կոմպլեսքներիցս ու մարդկանց հանդեպ զզվանքս թաքցնելու միջոց։

19. Նողկանքով եմ վերաբերվում անիմաստ կարեկցողներին և դա բարձրաձայնողներին։ Եթե ես հարմար եմ գտնում առանց մի բառ ասելու պրակտիկ օգնում եմ։

20. Ամեն տարի պարտադիր վերադիտում եմ հետևյալ ֆիլմերը.
Godfather (http://www.imdb.com/title/tt0068646/)
Once Upon A Time In America (http://www.imdb.com/title/tt0087843/)
Silence of The Lambs (http://www.imdb.com/title/tt0102926/)
Inland Empire (http://www.imdb.com/title/tt0460829/)
Persona (http://www.imdb.com/title/tt0060827/)
Fanny and Alexander (http://www.imdb.com/title/tt0083922/)
Leon (http://www.imdb.com/title/tt0110413/)
Taxi Driver (http://www.imdb.com/title/tt0075314/)
25th Hour (http://www.imdb.com/title/tt0307901/)

21. Իմ ամենասիրածս ժամանակակից երգիծաբաններն են ՝ Ջորջ Կարլինը, Վահրամ Սահակյանը և Ժվանեցկին։

22. Կյանքը սիրում եմ, բայց գժական կապնվածություն չունեմ։ Մահը համարում եմ ծնունդի պես նորմալ երևույթ։

23. Չեմ սիրում հավատացյալներին և աթեիստներին։

24. Տասնհինգ տարուց ավել մանրակրկիտ ուսումնասիրել եմ Աստվածաշունչը։ Առաջին հերթին դա արել եմ անկեղծ հավատքով։ Ձգտել եմ ամեն ինչը հասկանալ հոգևոր մակարդակով։ Այնուհետև խորապես ուսումնասիրել եմ հանրագիտարանների, պատմական և կրոնական տարբեր աշխատությունների օգնությամբ։ Այդ բոլոր փորձառությունների շնորհիվ շնորհիվ դարձել եմ խորապես համոզված աթեիստ։

25. Չնայած 24-րդ կետին ինձ համարում եմ խորապես հոգևոր անձնավորություն։ Շատ ավելի հոգևոր, քան իրենց խորը հոգևոր համարող մարդիկ, որոնք հոգևոր լինելը դարձրել են մոնոպոլիա։

26. Աստվածաշնչյան բարոյագիտությունը սրտիս մոտիկ ընդունելու պատճառով, առաջին անգամ սեքսով զբաղվել եմ ամուսնությունիցս հետո ՝ 24 տարեկանում։ Մինչ այդ սովորական ձեռքերը դարձրել եմ ոսկի ձեռքեր։

27. Չեմ ընդունում էն մարդկանց ում համար քնել բառը ընդունելի է, բայց ք-ից հետու ու ավելացնելու դեպքում դա համարում են գռեհիկություն։ Կամ քար բառը համարում են նորմալ, բայց վերջին ր-ն ք-ով փոխարինելում դեպքում գռեհիկություն։ Ինչո՞ւ եք էդքան նախապաշարումով վերաբերվում ու, ք և այլ տառերին։ Դրանք ընդամենը տառեր և բառեր են։ Չէ՞ որ երևույթները որոնց վրա կախում ենք այդ բառերը դրանից չեն փոխվում։ Եվ այդ երևույթները հարազատ են մեզ բոլորիս։ Այսինքն երևույթից չենք զզվում, դեռ ավելին անում ենք, իսկ այ բառը համարում ենք գռեհիկ։ Մի քիչ արդար չի։

28. Նմանապես չեմ ընդունում մարդկանց, ովքեր կյանքում, այդ թվում նաև Ակումբում, ֆիլտրում են իրականությունը և դիմացինին ապուշի տեղ դնելով դա հրամցնում են որպես ճշմարտություն։ Իմ կարծիքով միայն հաշված մարդիկ են, ովքեր կարող են ամեն ինչ ներկայացնել նենց ոնց դա կա։ Մարդիկ էնքան հասուն չեն, որ իրականությունը ընդունեն նենց ոնց կա։ Ճիշտ ու պարզ ամեն ինչ ասողը միշտ քննադատվել ա ու շոկ ա առաջացրել, իսկ կեղծ ու սուտ ասողը միշտ փառաբանվել իրա ստեղծած կեղծ կերպարի շնորհիվ, ինչպես օրինակ մի քանի տարի ես եմ եղել Ակումբում։

29. Կրթությունս թերի բարձրագույն է, բայց բոլոր աշխատածս տեղերում եղել եմ ղեկավար պաշտոնում։

30. Ես չեմ ընդունում ղեկավար - ենթակա սկզբունքը։ Ընդունում եմ գործընկեր սկզբունքը։ Դրա շնորհիվ իմ բաժինը միշտ աշխատել է ամենաէքստրիմալ պայմաններում և աշխատակիցները միշտ աչքի են ընկել միասնական լինելով և ծանր աշխատելով։

31. Ամենահիշվող օրերն են Ժան Միշել Ժառի և Ռոջեր Ուոթերսի հետ անձնական հանդիպումներս։

Srtik
16.11.2016, 12:45
Բլոգումս մի քանի տարի առաջ գրել էի, էստեղ դնեմ, մինչև նոր փաստեր կգրեմ։ ։)

1.Երազում եմ մենակ ապրել սեփական բնակարանում, որտեղ ամեն ինչ իր տեղում կմնա ու ոչ ոք ոչնչին ձեռք չի տա։
2. Տանս բազմոցն ու բազկաթոռներն անպայման սպիտակ են լինելու։
3. Պատի նկարներ չեմ սիրում, մանավանդ որ մի պատին հինգ հատ նկար ա լինում։
4. Բայց սիրածս մարդու նվիրած կտավը/նկարը կկախեի, մանավանդ որ իր ձեռքով նկարված լիներ ։)
5. Մինչ առաջին կուրսը ՍՄՍ գրել-ուղարկելու ձև չգիտեի, մինչդեռ քույրս հազարավոր ՍՄՍներ էր գրում-ստանում. հաճախ վիճում էի, թե դրա իմաստը որն ա, եթե կարող էր զանգել-խոսել։
6. ՍՄՍ գրել չիմանալուց եմ խոսում, բայց նույնիսկ հեռախոս չունեի ու չէի ուզում ունենալ։
7. Հիմա առանց ՍՄՍ գրելու կյանք չունեմ ու հաճախ ռեկորդ եմ խփում։ ։)
8. Սովորություն ունեմ աչքս հեռախոսիցս չկտրել ու միշտ այն ձեռքումս եմ պահում։
9. Փափուկ խաղալիքներ չեմ սիրել ու չեմ ունեցել։
10. Երրորդ դասարանում լեզվիս տալու համար պատժվել եմ պապայի կողմից ու մինչև հոգուս խորքը վիրավորվել։
11. Տարրական դասարաններում ինձ լավ էի զգում, երբ պապիկս մեքենայով էր դասի տանում, հատկապես անձրևոտ օրերին։
12. Ամեն անգամ, երբ մաման մազերս բարձր ու ձիգ հավաքում էր, ընթացքում փնթփնթում ու լացում էի. դրա համար մանկությանս նկարներում թշերս կարմիր են։
13. Երրորդ դասարանից ի վեր, մազերս կարճ կտրել էի տալիս, որ էլ մազերիս արմատների ցավից չտառապեի։
14. Փոքր ժամանակ «ր» տառին «յ» էի ասում, Արմենին՝ Այմեն, ու իրա մամայի ուշքը գնում էր դրանից։ Անընդհատ կրկնել էր տալիս, ես էլ չէի զգում, որ սխալ էի ասում։ ։)
15. Նույն Արմենին երկար ժամանակ արհամարհում էի, որովհետև երբ ախպերը թևս ոլորեց, ինքն հիմարի պես ծիծաղում էր, փոխանակ եղբորը հասկացներ, որ չի կարելի։ Հետո ի՞նչ, որ լեզվիս էի տվել, իրենց հասնում էր։ :P
16. Սատանաներից վախում էի ու մութ տեղեր չէի գնում։
17. Մի օր հազիվ ռիսկ արեցի, որ բակի մութ կողմը գնամ խաղալիքս վերցնելու (մութ տարիներն էին, շոգ ամառ էր, լամպի լույսի տակ նստած էինք երեկոյան), ոտքիս տակ մի տարօրինակ բան ընկավ ու ծակեց. գոռացի։ Ոզնի էի տրորել, նենց լավն էր։ Տեսնես ո՞նց էր հայտնվել բակում։
18. Նախադպրոցական տարիքում թաքուն դեղեր էի «ուտում»։ Հենց մաման տանը չէր լինում, դեղերի փնտրտուքով էի զբաղվում։ Աթոռը դնում, բարձրանում էի սերվանդների վերևներից հետ ստուգում ու գտածս դեղերը ծամելով ուտում։ Տեսնես ի՞նչ դեղեր էին, Տեր Աստված։ Ամենսիրածս դեղին տափակ ու մեծ հաբերն էին, նենց համո՜վ էին։
19. Ատում էի, երբ մաման ցերեկները զոռով պառկացնում էր, որ քնեինք։ Ու երբ արթնանում էի, մուռ էի պահած լինում. երբեք չէի ժպտում նրան, ինչքան էլ որ ինքը սիրալիր էր։
20. Իսկ երբ իրեն մի օր հիվանդանոց տարան, զռռում էի ու ուզում նրա հետ գնալ, իսկ պապիկն ինձ պինդ բռնել էր, որ չգնամ մեքենայի մեջ խցկվեմ։ Գիտեի, թե մաման մեռնելու էր, էլ չէր գալու։ Ինչ հիստերիկ էի։
21. Սադիստ էլ էի։ Մի անգամ քույրս խելոք չմնաց, հարդուկով թևը վառեցի։ Վախեցել էր։
22. Մի ուրիշ անգամ էլ ես ու քույրս որոշեցինք շաքարաքլոր սարքել, ու տաք զանգվածը անզգուշորեն թափեցի նրա ձեռքին. մաշկը լրիվ պոկվել էր, ոսկորն երևում էր։ Սպին մնում ա։ ։(
23. Հայաստանում ոչ մի էքսկուրսիայի չեմ գնացել դասարանիս հետ։
24. Կառնավալին էլ որոշեցի չմասնակցել խիստ անձնական պատճառներով, որոնք դասղեկիս համար անհասկանալի մնացին ու սկսեց ինձ չսիրել. մինչ էդ աչքի լույսն էի։
25. Ութ տարեկանում լճում խեղդվում էի, հազիվ փրկեցին։
26. Հեչ ծառ բարձրացած չկամ։
27. Սուրճ եփելիս սուրճոտ գդալը դնում եմ գազի վրա ու միշտ նկատողություն ստանում։
28. Հում աղացած միս ուտելու սովորություն ունեմ, մաման միշտ նախատում ա ու ձեռքս դաղում, եթե, իհարկե, հասցնում ա։
29. Բայց աղի-անալիությունն ստուգելու դեպքում կանչում ա, որ ես համտեսեմ։
30. Մեռնեմ, ոչխարի միս չեմ ուտի։ Ո՛չ հում, ո՛չ եփած։

Ուլուանա
17.11.2016, 19:49
Ես էլ շարունակեմ փաստերս :).

38. Երբ դեռ բջջային հեռախոսներ չկային, ես մոտավորապս 100 հեռախոսահամարի հիշողություն ունեի, ու հազվադեպ էի բլոկնոտ օգտագործելու կարիք ունենում։ Իսկ հիմա ընդամենը մի քանի հեռախոսահամար եմ անգիր հիշում, իսկ իմ սեփական հեռախոսահամարը մոտ մի տարի է, ինչ հազիվ եմ անգիր սովորել, բայց երբ որոշ ժամանակ պետք չի գալիս, էլի մոռանում եմ։

39. Կլոր թվերի նկատմամբ թուլություն ունեմ։ Ինչ անում եմ, միշտ փորձում եմ հնարավորինս էնպես անել, որ կլոր թվով լինի։


40. Չնայած չափից դուրս էմոցիոնալ լինելուս՝ գրեթե երբեք չեմ գործում պահի ազդեցությամբ։

41. Իմ կարծիքով, ես ամենալավը սիրել եմ կարողանում։

42. Գրելն իմ տարերքն է։ Կարևոր չէ՝ օրագիր/բլոգ, գրական ստեղծագործություններ, ֆորումային գրառումներ թե զանազան ցուցակներ։ Ընդ որում՝ սիրում եմ գրելու ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական պրոցեսը։

43. Սիրում եմ մինիմալիզմն ամեն ինչում ու ձգտում եմ հնարավորինս մինիմալիստ լինել։ Որոշ ոլորտներում նկատելի հաջողության հասել եմ արդեն, որոշ ոլորտներում ահագին անհույս եմ թվում, բայց շարունակում եմ փորձել։

44. Միշտ հակում եմ ունեցել իրեր կուտակելու, դժվարանում եմ իրերը դեն նետել. «բա որ հանկարծ»–ի համախտանիշը մեջս խորն է նստած։ Բայց լրջորեն աշխատում եմ էդ ուղղությամբ։ Չեմ կարծում, թե երբևէ վերջնականապես կազատվեմ էդ հակումից, ուղղակի ստիպված եմ միշտ վերահսկել։

45. Կենդանիներ շատ եմ սիրում, բայց համ էլ վախենում եմ իրենցից, ու ինչքան փոքր ու խլվլան, էնքան ավելի շատ եմ սարսռում։ Ըստ իս, դա նույնիսկ վախ չի, այլ մի տեսակ վախի ու զզվանքի միջև ընկած ինչ–որ վիճակ, չգիտեմ՝ ոնց ճշգրիտ բնորոշել։ Ամենասիրածս կենդանիները շունն ու ձին են։ Ձիերի հանդեպ նաև մի տեսակ պատկառանք եմ զգում։

46. Իմ ամենասիրած փոխադրամիջոցը գնացքն է։

47. Հանգիստն ինձ համար պասիվ վիճակն է՝ պառկած կամ գոնե նստած՝ մինիմալ շարժումներով ու իրադարձություններով։ Ակտիվ հանգիստ հասկացությունը ոչ մի կերպ չի տեղավորվում հանգստի իմ ընկալման մեջ։ Ինչ–որ տեղ հանգստանալու գնալուց էլ երբևէ հանգստացած չեմ զգացել ինձ։ Հակառակը՝ միշտ ահավոր հոգնած եմ տուն գալիս՝ անկախ նրանից, թե որքանով էր հաճելի ու հետաքրքիր։ Ու ընդհանրապես չեմ հասկանում, թե ոնց կարող է որևէ տեղ գնալը հանգստանալ համարվել։

48. Փոքր ժամանակ ընդհանրապես չէի ժպտում։ Ահագին ուշ եմ ժպտալ սովորել։

49. Շատ դեպքերում, երբ ինձ թվում է, թե ժպտում եմ, սովորաբար լավագույն դեպքում պարզվում է, որ չեմ ժպտում, վատագույն դեպքում՝ որ մռայլ եմ։ Ամեն անգամ շոկի մեջ եմ ընկնում, երբ լավ կամ առնվազն նորմալ տրամադրությամբ եմ լինում, մեկ էլ կողքից հարցնում են, թե ինչու եմ տխուր/մռայլ, կամ ինչից եմ դժգոհ։


50. Դատարկի պես ես էլ եմ համարում, որ պատանեկություն չեմ ունեցել։ Էդ առումով, կարելի է ասել, Ակումբի հանդիպումներն ինձ համար ինչ–որ չափով լրացրել են էդ բացը։ Քանի որ էն ժամանակ ակումբցիների երևի ավելի քան 90 տոկոսն ինձնից ահագին փոքր էր, ու շատերը պատանեկան տարիքի էին, իրենց հետ ինձ մի տեսակ փոքր էի զգում ու պատանեկություն էի ապրում։

51. Ատամնաբույժները մանկությանս մեծագույն սարսափներից են եղել։ Ինձ ատամնաբուժական ստուգման տանելը լուրջ խնդիր էր։ Մի անգամ դպրոցում, երբ ատամնաբույժը եկել էր ստուգման, փախել եմ դասարանից։ Մեր դպրոցի ատամնաբույժին նույնիսկ փողոցում պատահաբար տեսնելիս սիրտս ընկնում էր չոքերս, ու ճանապարհս փոխում էի։ Ինձ թվում էր՝ հենց ինձ տեսնի, տեղում կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան սարսափելի հետևանքներով։ Ատամնաբույժների նկատմամբ վախս լրիվ անցավ քսաներեք տարեկանում, երբ տարիներ շարունակ ատամնաբույժի մոտ չգնալուց հետո մի օր ստիպված եղա գնալ։

52. Ես լիքը բաներ չեմ ձեռնարկում ու չեմ անում զուտ սխալվելու վախից։

53. Եթե երկար ժամանակ ստեղծագործական որևէ աշխատանքով չեմ զբաղվում (խոսքը ձեռքի աշխատանքի, նկարելու ու նման բաների մասին է), դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում ու անիմաստության զգացողություն ունենում։

54. Վիրտուալ շփումներին, հարաբերություններին նույնքան լուրջ եմ վերաբերվում, որքան ռեալին։ Վերջին տասնամյակում կյանքումս հայտնված ամենաարժեքավոր մարդկանց վիրտուալի միջոցով եմ ձեռք բերել։

55. Ինձ միշտ թվացել է, որ եթե շատ ուզենամ, շատ ջանամ, կկարողանամ թռչել։ Երազումս պարբերաբար թռչում եմ, ու էդ զգացողությունն էնքան իրական ու շոշափելի է միշտ լինում, որ հետո արթուն ժամանակ մի տեսակ անհասկանալի ու տարօրինակ է թվում թռչել չկարողանալս։ :D

56. Կախվածություններ չունենալն ինձ համար շատ կարևոր է։ Ամեն ինչ անում եմ կախվածություններից հնարավորինս զերծ մնալու համար։ Ֆիզիկական կախվածություններ չունեմ, բայց մտերիմ մարդկանցից ունեմ։


57. Ես չեմ կարոտում ո՛չ մանկությունս, ո՛չ ուսանողական տարիներս (Բրյուսովում սովորելու)։ Առանձին պահեր հաճելի ու հետաքրքիր պահեր, իհարկե, երկուսի մեջ էլ եղել են, որ կարոտում եմ, բայց ընդհանուր առմամբ երկուսն էլ կյանքիս ծանր ժամանակաշրջաններ եմ համարում (իսկ թե ինչու՝ գուցե իմանաք փաստերի հաջորդ պարտիայում :D)։

58. Երաժշտություն շատ եմ սիրում, լսելիս իսկապես վայելում եմ, բայց կարող եմ շաբաթներով ընդհանրապես ոչ մի երաժշտություն չլսել։ Պարզապես չեմ հիշում երաժշտության մասին ու պահանջը չեմ զգում։ Երբ երկարատև դադարից հետո լսում եմ, ամեն անգամ զարմանում եմ, թե ոնց էի առանց երաժշտություն լսելու ապրում էդքան ժամանակ, բայց դա ինձ չի խանգարում, որ որոշ ժամանակ անց էլի շաբաթներով չհիշեմ երաժշտության գոյության մասին։ Լսելիս շաբաթներով, ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով կարող եմ լռվել նույն կատարողի կամ նույն ոճի երաժշտության վրա։ Շատ ուշ եմ հոգնում ինձ դուր եկած երգերից ու մեղեդիներից։

59. Չեմ հասկանում, թե ոնց են մարդիկ անընդհատ երաժշտություն լսում՝ ամեն ինչով զբաղվելիս։ Ես հաճախ կարիք եմ ունենում հենց լռության։ Ուղղակի ուզում եմ լռություն «լսել»։ Բացի դրանից, մտավոր աշխատանք անելիս սովորաբար չեմ կարողանում երաժշտություն լսել որպես ֆոն. կամ կենտրոնանում եմ երաժշտության վրա, ու աշխատանքս տուժում է, կամ էլ կենտրոնանում եմ աշխատանքի վրա, ու երաժշտությունը կամ չեմ լսում՝ ընկալում ընդհանրապես, կամ էլ ընկալում եմ որպես կողքից խանգարող աղմուկ ու նյարդայնանում։ Բացառություն են կազմում առանց խոսքի որոշ մեղեդիներ։ Երբեմն էլ երաժշտությունը հատուկ լսում եմ՝ առանց ուրիշ բանով զբաղվելու, այսինքն՝ ուղղակի կենտրոնացած միայն երաժշտություն եմ լսում։


60.Տանել չեմ կարողանում փայլփլուն իրեր, հատկապես փայլփլուն հագուստ, զարդեր ու կոսմետիկա։

61. Անտարբեր եմ տեխնիկայի նկատմամբ. հանգիստ կարող եմ բավարարվել մինիմալով ու երբեք չեմ ձգտում որևէ սարքի վերջին մոդելն ունենալ։ Օրինակ, հեռախոսս կոճակներով նախնադարյան հեռախոսներից է (ի դեպ, անինտերնետ), էն որ հիմա ցանկացած մարդու ձրի էլ տաս՝ չի վերցնի։ Ավելի լավը ձեռք բերելու ցանկություն ու պլաններ մոտ ապագայում չունեմ։

62. Բավական ուժեղ ներքին արգելակներ ունեմ։ Էն բաները, որոնք սխալ ու անընդունելի եմ համարում, ինչքան էլ գայթակղությունը մեծ լինի, չեմ անի, նույնիսկ եթե շուրջս բոլորն անեն էդ բանը։

63. Սովորություն ունեմ մազերս մինչև գոտկատեղս երկարացնելու, իսկ հետո շատ կարճ կտրելու, որից հետո նորից երկարացնում եմ մինչև գոտկատեղս և այդպես շարունակ։ Էս անգամ ավանդույթը խախտել եմ ու կարճացնելիս նախորդ անգամներից շատ ավելի երկար եմ թողել։

64. Իմ ամենաանհավանական երազանքներից մի քանիսը կատարվել են։

65. Կյանքումս երկու երգչի թունդ երկրպագու եմ եղել՝ ուսանողությանս տարիներին Ֆրեդի Մերկուրիի ու շատ ավելի ուշ՝ Մայքլ Ջեքսոնի։ Երկուսին էլ որպես երգչի՝ բացահայտել եմ իրենց մահից հետո։ Ֆրեդիի լիքը նկարներ, ամսագրեր, տիպեր, գիրք ու պլակատներ ունեի սեղանիս ու գրադարակիս վրա, բայց մի նկար կար, որի հետ տարիներ շարունակ հաճախ խոսում էի։ Նկարին նայելիս ինձ թվում էր՝ Ֆրեդիի հայացքը փոխվում է՝ իմ պահվածքին համապատասխան։ Մի խոսքով՝ լրիվ տարած վիճակ էր։ :D

66. Շատ դանդաղաշարժ եմ ու հաճախ անտեղի բծախնդիր. ամեն ինչ անելիս երկար գցում–բռնում, խորանում, տնտղում, վերլուծում եմ, նոր անում։ Շատ բաներ, որ մարդիկ հիմնականում ձեռի հետ, ոտի վրա անում են արագ՝ առանց խորանալու, ինձ համար լուրջ գործեր են՝ երկար ու մանրակրկիտ ուսումնասիրություն, ժամանակ ու ջանքեր պահանջող։

67. Սիրում եմ, երբ ամեն ինչ սիրուն հավաքված, դասավորված ու մաքուր է լինում, ահավոր նեղվում եմ թափթփված վիճակից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում մաքուր հավաքած վիճակը պահպանել, ու ինչքան էլ հավաքեմ, դասավորեմ ամեն ինչ, կարճ ժամանակում էլի նույն խառնաշփոթն եմ ստեղծում շուրջս։

68. Ակումբում շնորհակալություն կամ վարկանիշ տալիս եմ, որպես կանոն, կոնկրետ գրառմանը, ոչ թե հեղինակին։ Վարկանիշ կամ շնորհակալություն տալ–չտալս երբևէ պայմանավորված չի տվյալ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքով, մտերմության աստիճանով ու հարաբերությամբ. գրառումը դուրս գալիս է՝ տալիս եմ, չի գալիս՝ չեմ տալիս՝ ուզում է՝ մտերիմս լինի, ուզում է՝ ինձ համար ոչ համակրելի կամ ինձ չհամակրող մեկը։ Բնականաբար, նույնը վերաբերում է Ֆեյսբուքի լայքերին։ Ինձ պարտավորված չեմ զգում որևէ մեկի գրառումները լայքել կամ շնորհակալել, ոչ էլ ակնկալում եմ, որ իմը լայքեն զուտ վերաբերմունքով պայմանավորված։

69. Դեռ վաղ դպրոցական տարիքից առանձնահատուկ հետաքրքրություն եմ ունեցել մարդկանց ձեռագրերի նկատամբ։ Մարդուն ճանաչելիս ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինի նրա ձեռագիրը։ Դպրոցական հասակում նաև սիրում էի տարբեր մարդկանց, հիմնականում դասարանցիներիս ձեռագրերը նմանակել, ու վատ չէր ստացվում։ Անընդհատ էս կամ էն մարդու ձեռագրով էի գրում։ Նաև հոբբի ունեի՝ հնարավորության դեպքում բոլոր ծանոթներիս ձեռագրերը հավաքել–պահելու։ Բոլոր սերերիս ձեռագրերի նմուշներ ունեմ պահած։ Ճիշտ է, հիմա արդեն էն արժեքը չունեն, ինչ էն ժամանակ, բայց ամեն դեպքում պահում եմ որպես պատմություն։

70. Համարյա տասը տարի է՝ ապրում եմ ԱՄՆ–ում, բայց ինձ դեռ հյուր եմ զգում էստեղ ու չեմ կարծում, թե դա երբևէ կփոխվի։

Mephistopheles
17.11.2016, 21:32
4. Ես 5 ֆիթ 6.75 ինչ բոյ ունեմ... համարում եմ էդի նորմալ բոյով մարդ
5. ինշուրանսիս էյջըթի հետ էի էն օրը... ուզեց ֆբ-իս ընկերը լինի, ավատարս տեսավ ասեց, ստեղ լիքը մազեր ունես... ասի էտի ես չեմ... չէր հավատում...he's not the sharpest knife in a drawer...
6. մտա սոկի խանութ՝ ջամբա ջուս... աշխատողը մի հատ ջահել տղա էր, ասում "hi ringo …"

Վիշապ
18.11.2016, 00:46
4. Ես 5 ֆիթ 6.75 ինչ բոյ ունեմ... համարում եմ էդի նորմալ բոյով մարդ
5. ինշուրանսիս էյջըթի հետ էի էն օրը... ուզեց ֆբ-իս ընկերը լինի, ավատարս տեսավ ասեց, ստեղ լիքը մազեր ունես... ասի էտի ես չեմ... չէր հավատում...he's not the sharpest knife in a drawer...
6. մտա սոկի խանութ՝ ջամբա ջուս... աշխատողը մի հատ ջահել տղա էր, ասում "hi ringo …"

Ապշելու էքստրավերտություն ա, ապահովագրության գործակալի հետ...

Mephistopheles
18.11.2016, 00:54
Ապշելու էքստրավերտություն ա, ապահովագրության գործակալի հետ...

Վիշ, մոլորվել ես ակումբում, ապեր... ճամփեքը կորցրել թեմաները խառնել ես...

einnA
18.11.2016, 13:27
1. Ինչ ինձ գիտակից մարդ եմ հիշում, միշտ ինքնուրույն եմ եղել: Երբեք չեմ հարցրել, տեղյակ եմ պահել:

2. Հիմա ինչպիսին որ կամ, իմ մանկության տարիների արդյունքն է: Գոհ եմ:

3. Ես 8րդ դասարանում հորինել եմ սեփական այբուբենս (հայկական տառերի փոխարեն ուրիշ տառեր), դրանով մենակ ես եմ գրում ու ունեմ հատորներով գրած օրագրեր մինչև 2012ը, հետո թարգեցի, որովհետև վերածվել էր պարտականության նման մի բանի: Մեկ-մեկ ուղղակի գրում եմ իմ համար: Հավես ա,երբ կարաս գրես ինչ ուզում ես, առանց թաքցնելու թողնես ուր ուզում ես. մեկ է կարդացող չկա:

4. Մինչև հիմա երազելիս նույն բանն եմ երազում. հնարավորություն ունենամ ու սկսեմ իմ ուզած ձևով իմ երկիրը վերանորոգել` սկսելով իմ շենքից ու քաղաքից:

5. Երազող եմ շատ, բայց ինձնից ռեալիստ մեկ էլ ես եմ:

6. Պապայիս կորցրել եմ լրիվ անսպասելի, երբ ավարտում էի դպրոցը, իսկ մամայիս` լրիվ գիտակից, էս տարի: Երկու անգամ էլ կանխազգացել եմ:

7. Միշտ պատկերացրել եմ, որ ես ընտանիք չունենայի, ինչքան ազատ կլինեի, իսկ հիմա հասկանում եմ, որ կիսատ եմ ու ոչ ազատ:

8. Բարձրություն, թռիչք, սարեր, կիլոմետրերով քայլել,հնություններ – իմն են:

9. 3 թռիչք ունեմ պարաշյուտով, մեկն էլ պարապլանով, zipeline-ը չեմ հաշվում:

10. Միշտ թերարժեքության զգացում ունեմ կրթությունս ոչ լիարժեք լինելու պատճառով: Ինչքան քայլեր եմ անում շարունակելու, չի ստացվում ու միշտ հասկանում եմ, որ ուշացնում եմ շատ:

11. Ես ավելի ուժեղ եմ, քան կցանկանայի լինել:

12. Ակումբն իր ամեն ինչով ու ոքով ինձ շատ հարազատ է: Իրականում ակումբից մնացել են 2 հարազատ մարդիկ, որոնց հետ պարբերաբար հանդիպում ենք ու լիքը իրական ու վիրտուալ ծանոթներ, որոնց ես կարդում ու հետևում եմ:

13. Ակումբից մեկ էլ ինձ մնացել է առանձնահատուկ մեկը, ումից ես ինքս ինձ կտրեցի, ում ես չեմ մոռանում ու ում ես պարբերաբար հետևում եմ: Շատ կուզեի մի օր ուղղակի նստեինք ու երկար զրուցեինք:

14. Կյանքումս 2 մարդիկ են եղել, որոնք ինձ ճիշտ ժամանակին ուղղություն ու խորհուրդ են տվել ու իրանց շնորհիվ է, որ ես այսօր կայացած եմ ինչքանով որ կամ:

15. Կարիճ եմ բառիս լրիվ իմաստով. կտրուկ եմ միայն ինձ շատ կարևոր ու հարազատ մարդկանց, հարցի շուրջ:Եթե հիասթափվեցի, ետ չեմ նայում, եթե վիրավորեցին, չեմ մոռանում, եթե ոչինչ հստակ չի, ուրեմ չկա էտ, եթե նվիրվում եմ, մինչև վերջ:

16. Կյանքիդ տղամարդը, երեխաներ (4ը` 2 աղջիկ, 2 տղա), սիրած աշխատանք, հանգիստ կյանք - երջանկության բանաձևը:

17. Կարող եմ շատ կտրուկ որոշումներ կայացնել ու անել միանգամից. մենակ գնալ հանգստի աշխարհի ծայրը (Շրի Լանկա):

18. 19 տարեկանում 1 ամիս ապրել եմ Դուբայում, որից երևի մենակ մի տարի հետո հասկացա, թե ինչքան եմ հասունացել:

19. Շատերն են կարծել, որ ես մեր տան միակ երեխան եմ:

20. Գիտակցված ներողություն խնդրելն ինձ համար կարևոր ձեռքբերում եմ համարում (15 տարեկանում):

21. Եթե ունենամ մի քիչ ազատ ժամանակ, կքնեմ:

22. Ես պայքարող մարդ եմ, մենակ պիտի հստակ իմանամ ինչի համար եմ պայքարում:

23. Միշտ ուզում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին: Իրականում ես էտ կարծիքներից կախված չեմ, բայց ուզում եմ իմ իմացած եսը համեմատել կողինիս կազմածի հետ: Մի կինո կար, հերոսը մահանում է, ու էտ պահին իր ամբողջ կյանքը տեսնում է` անգամ էն, ինչ իր մասին ասել, խոսել, մտածել են: Ես էլ եմ ուզում նման մի բան, բայց ոչ մեռնելիս: Ինձ թվում է, ես շատ պահեր եմ բաց թողել, որ չեմ էլ նկատել:

24. Հիմա մատներիս վրա կհաշվեմ մարդկանց, ում ընկեր կասեմ:Մնացածն ինձ հարազատ մարդիկ են կամ ուղղակի ծանոթներ:

25. Աշխատում եմ սպասումներ չունենալ մարդկանցից, որ շատ չհիասթափվեմ, բայց շատ չի ստացվում, հիասթափվում եմ միշտ. սպասումներս շատ են:

26. Մոտ մարդիկ ինձ գիտեն որպես շատ հայրենասերի, բայց ես չեմ սիրում ու չեմ խոսում էտ թեմաներով:

27. Ազգային ինքնագիտակցությունս ձևավորվել է 9 տարեկանում` մեր սեղանի տակ մենակ լացելով, էրգրի մասին շատ լուսավոր հաղորում նայելուց հետո:

28. Անկառավարելի սովորություն ունեմ: Եթե ձեռքերս ազատ են ու ես նստած եմ, մազերս քարկապում եմ ու արձակում, էնքան որ մեկ էլ զգում եմ ձեռքերս հոգնել են, բայց շարունակում եմ:

29. Աշխատանքիս մեջ ղեկավարում եմ մոտ 24 մարդու աշխատանք ու ինձ լրիվ նոր կողմից եմ բացահայտում ու ավելի սիրում:

30. Ես սիրում եմ կյանքը ու անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տատիկ դառնալու, որ կարողանամ տեսնել ապրածս:

հ.գ. վերջերս փորփրում էի ակումբային արխիվս ու կարոտեցի մարդկանց, ովքեր ժամանակին ակտիվ էին:Շատ կուզեի գուցե իմ նման հիմա պասիվ "ակտիվ հետևողներ" են, որոնց անունները էստեղ չեն հնչել, կարդային ու գրեին :)

Mark Pauler,Գեա, E-la Via, Ամպ, Ժունդիայի, Agni, Սլիմ

Ուլուանա, հատուկ շնորհակալություն թեմայի համար:

Վիշապ
18.11.2016, 20:22
Վիշ, մոլորվել ես ակումբում, ապեր... ճամփեքը կորցրել թեմաները խառնել ես...

Րոպեական նախանձի պոռթկում էր, Մեֆ ջան, don't hold it against me, brah.

Mephistopheles
19.11.2016, 02:02
Րոպեական նախանձի պոռթկում էր, Մեֆ ջան, don't hold it against me, brah.

օքեյ... Hold չենք անի against քեզ...

CactuSoul
24.11.2016, 19:34
51. Մասնակցել եմ հայկական ավանդական պարերի, անգլերենի, գերմաներենի, թուրքերենի, գրաբարի, կավագործության, թաղիքագործության և այլ բազմազան դասընթացների, և այդ ամենը նույն վայրում՝ աշխատավայրում :)) Մասնագիտական հազար ու մի դասընթացները չեմ նշում։ Հիշեցնեմ, որ մասնագիտությամբ ծրագրավորող եմ։

Ուլուանա
25.11.2016, 02:36
Enipra, Apsara, ձեր մասին էլ հետաքրքրությամբ կկարդայի :)։

Apsara
26.11.2016, 02:13
Ես անհամբեր Արշակի 30 փաստին եմ սպասում, իմն էլ մի օր կգրեմ:

Srtik
27.11.2016, 15:36
1.Ակումբում գրանցվել եմ 2006 թվի վերջերին ու մի երկու գիշեր չեմ քնել էդ ամիս, որ մինչ այդ եղած բոլոր գրառումները կարդամ։
2.Սպասել չեմ սիրում։ Ենթադրենք ինչ-որ մեկը պիտի ինձ ինչ-որ կետից վերցնի, եթե մի րոպե ուշացավ, էլ էդ կետում չեմ լինի։ Ոտքով ճամփա եմ ընկնում։
3.Երբ զգում եմ, որ մարդիկ ուզում են իմ ուշադրությանն արժանանալ, երբեք նրանց ուշադրություն չեմ դարձնում։ Երբեմն էդ ուշադրություն կորզելու պրոցեսն ահավոր նյարդայնացնում ա։
4.Նախորդ կետի համաձայն, հիվանդ մարդկանց խնամել չեմ կարողանում։ Հիվանդներն ընդհանրապես վրաս ազդում են, հատկապես եթե տնքում-վնքում են ու ուզում են իրենց կողքից հեռու չգնաս։ Ներքուստ վատ եմ զգում, բայց փոխվել չեմ կարողանում։
5. Ինքս ավելորդ ուշադրությունից խուսափում եմ։
6. Չեմ սիրում, որ երբ գործից հետո տուն եմ մտնում, մաման սկսում ա թվել, թե ինչ ա եփել/պատրաստել։ Ինչքան էլ ասեմ՝ մամ, տեսնում եմ, կարիք չկա հատ-հատ ասելու, օգուտ չկա։
7. Անիմաստ տեղը խուճապի մատնվող մարդկանցից ներվերս քայքայվում են. մխիթարելուց հեռու մարդ եմ։
8. Մարդկանց վիրավորել չեմ սիրում։ Երբեմն որ մտածում եմ, որ կարող ա ինձ սխալ հասկացած լինեն ու անտեղի վիրավորված, սիրտս ցավում ա։
9. Չեմ սիրում, երբ մարդիկ միմյանց վիրավորում են իմ ներկայությամբ։ Ներքուստ վատանում եմ։
10. Ծաղրող մարդկանցից, ինչքան կարող եմ, հեռու եմ մնում։ Ինչքան էլ որ իրենք լավը լինեն, եթե բնավորության էդ գիծն իրենց մեջ կա, ես հետզհետե անհետանում եմ իրենց շրջապատից։
11. Մարդկանց իմ կյանքից միանգամից հանել ու կապը կտրել չեմ կարողանում. ինչքան էլ որ իրենք տհաճ լինեն, կամ ինձ ցավ պատճառեն, թողնում եմ իրենք իրենց ոտքով/կամքով հեռանան։
12. Լռություն եմ շատ սիրում։ Ինձ համար մեկ ա՝ տանը մարդ կա, թե չէ, միայն թե լուռ լինի չորս կողմս։
13. Գիրք կարդալ շատ եմ սիրում, բայց ոչ միշտ ա ստացվում կարդալ։ Չեմ կարողանում մի քանի էջ կարդալ, թողնել։ Սիրում եմ կարդալուց առնվազն մի հիսուն էջ կարդալ։
14. Հիշողությունս ահավոր թուլացել ա։ Ես, որ ամեն մանրուք հիշում էի ու մյուսներին հիշեցնում, հիմա ամեն ինչ մոռանում եմ։ Նույնիսկ ստիպված եղա գնալ բժշկի վերջերս։ Դեռ պարզ չի՝ ինչից ա։
15. Մեքենա վարելիս ուզում եմ անվերջ վարել ու կանգ չառնել։ Գործի գնալիս գործի չեմ ուզում հասնել, տուն գնալիս՝ տուն, ուզում եմ ճանապարհս անվերջ ձգվի։
16. Աշխատում եմ երբեք սահմանված արագությունը չգերազանցել, նույնիսկ երբ ճանապարհն ազատ ա ու ոչինչ չի խանգարում դրան։
17. Կոպիտ խախտում անողներին սկսել եմ ճանապարհ չտալ. թող փողոցի մեջտեղում էնքան մնան, մինչև հասկանան իրենց սխալն ու չկրկնեն, իսկ թե կրկնելու են, Աստված իրենց հետ։
18. Ուզում եմ հայոց լեզու կարգին սովորել։ Դասագրքեր եմ դաունլոդ արել, բայց դեռ չեմ սկսել։
19. Մարդաշատ միջավայրում համարյա միշտ լուռ եմ, բայց ինձ հարազատ մարդկանց հետ չափից դուրս կարող եմ շատախոսել։
20. Երկար հակաճառել չեմ սիրում։ Եթե զգում եմ, որ դիմացինիս համար մածունը սև ա, ես կասեմ, որ իմ աչքին սպիտակ ա, ուզում ա ընդունի, ուզում ա՝ չէ։ Չեմ փորձի ապացուցել, որ սպիտակ ա։ Թող իրա մածունն էլ սև մնա, դրանից իմ մածունի գույնը չի փոխվելու։
21. Սիրածս գույնը՝ կապույտ։
22. Դպրոցական տարիներին դեղին գույնը տանել չէի կարողանում, հիմա չսիրած գույն ոնց որ թե չունեմ։
23. Մինիմալիստ եմ, բայց ապրում եմ ոչ մինիմալիստների հետ։ Ամեն օր ինքս ինձ հիշեցնում եմ, որ ես էս տանը մենակ չեմ, ու էն, ինչ ինձ դուր չի գալիս, մյուսներին երևի ուրախացնում ա կամ հանգստացնում։
24. Վերջերս սուրճ շատ քիչ եմ խմում. ամռանն օրական 7-8 բաժակ խմում էի։
25. Շատ հազվադեպ եմ մրսում։
26. Մինչև հիմա շարունակում եմ մեքենայումս AC միացնել։
27. Չեմ սիրում, երբ մարդիկ կպչում են ինձ։ Հանդիպելիս կարող եմ գրկել ու վերջ, բայց որ խոսելիս ձեռքը դնում են ուսիս կամ թևս մեխանիկորեն բռնում են, ահավոր դիսկոմֆորտ եմ զգում ու ուշադրությունս սևեռվում է դրա վրա։ Սովորաբար ակամայից քաշվում եմ մի կողմ, սթափվում են, բայց ոմանք վիրավորվել են էդ արարքիցս։
28. Օպտիմիստ չեմ։
29. Գունավոր գրիչների խելագար եմ։
30. Խանութում գրենական պիտույքների բաժնի կողքով անտարբեր անցնել չեմ կարողանում, բայց վաղուց այն, ինչ գիտեմ, որ չեմ օգտագործելու, չեմ գնում։

Smokie
15.12.2016, 23:19
Էս թեման կանգնել ա: Ոչ մեկ չի ուզու՞մ գրի իր 30 փաստերը:;)

Apsara
22.12.2016, 16:26
Էս թեման կանգնել ա: Ոչ մեկ չի ուզու՞մ գրի իր 30 փաստերը:;)
Սմոք, իսկ դու գրե՞լ ես, չեմ հիշում, եթե չես գրել, ապա ես պահանջում եմ:P

Alphaone
04.02.2017, 04:07
կուզեի Ծլնգ-ի կետերը կարդալ...

John
04.02.2017, 04:37
Սատանան ասում է․ «մի 30 էլ ճպպցրու» :D Էն կլասսիկը կողքից հուշում է «բայց պետ չի» :))

Յոհաննես
04.02.2017, 05:04
էն սաղ 30 փաստերը ջրենք,էսա ամենան
31.Ես բոլոր ժամանակների ամենայուրահատուկ ու հանճարեղ արարածն եմ։

Ծլնգ
04.02.2017, 23:43
կուզեի Ծլնգ-ի կետերը կարդալ...

Հուսանք սրանով Alphaone-ի խղճի խայթ կառաջացնենք, ու վերջապես կգրի իր կետերն էլ։


Այսօր ուղիղ 10 տարի է ինչ չկա (http://www.a1plus.am/16848.html) լավագույն ընկերներիցս մեկը։ Ամբողջ օրը Անին հետս էր, իր կարկաչուն ծիծաղն էլ՝ ականջներիս մեջ։ Ինքը այն պայծառությունն էր, որը ես երբեք չէի կարող լինել․․․
Սեմյուել Բեքեթին խորապես բացահայտել եմ Անիի հետ զրույցում։
Ծովը անկապություն ա։
Իմ սիրտը լեռներում է։
Ն տառը կանաչ է, իսկ 8 թիվը՝ կապույտ։
Ծուլությունը մարդկության ամենահզոր խթանիչն է։
Ծուլությունը մարդկության ամենահզոր արգելակն է։
Սկզբից եղել են գրողները, ընթերցողներն էլ դրանց կողերից են ծնունդ առել։
Տատիկս եղևնակոնի մուրաբա էր եփում, ասում էինք՝ шишковый мед։
Ամենաշատ սիրում եմ մտածել։
Մարդու բնական վիճակը թախիծն է։
Թվերը լավն են, 111-ն էլ՝ շատ լավը, հա՛։
Տրիսկաիդեկաֆոբիայով չեմ տառապում։


էսքանը․․․

Տրիբուն
04.02.2017, 23:52
Ով Ծլնգի գրածի տակ շնորհակալություն դնի, ամոթ իրան !!!

Յոհաննես
04.02.2017, 23:53
Ով Ծլնգի գրածի տակ շնորհակալություն դնի, ամոթ իրան !!!

Ես վարկանիշ էլ եմ տվել :)

ivy
04.02.2017, 23:57
Ով Ծլնգի գրածի տակ շնորհակալություն դնի, ամոթ իրան !!!

Էդ ինչո՞ւ :think

Տրիբուն
05.02.2017, 00:01
Էդ ինչո՞ւ :think

Նախ, 30-ի տեղը 13 փաստ ա գրած։ Էսքանը պիտի հերիք լիներ։ Բայց, 13-ից 10-ը փաստ չի, հայտարարություններ են։ Ես Ծլնգին հարգում եմ, բայց պահաջում եմ որ ինքն էլ մեզ հարգի։

GriFFin
05.02.2017, 00:01
Տատիկս եղևնակոնի մուրաբա էր եփում, ասում էինք՝ шишковый мед։



Միշտ ուզեցել եմ փորձել։

ivy
05.02.2017, 00:02
Նախ, 30-ի տեղը 13 փաստ ա գրած։ Էսքանը պիտի հերիք լիներ։ Բայց, 13-ից 10-ը փաստ չի, հայտարարություններ են։ Ես Ծլնգին հարգում եմ, բայց պահաջում եմ որ ինքն էլ մեզ հարգի։

Դեռ նոր ա բացվում (ինչ անենք, թե ամեն երկրորդ գառումից հետո հրաժեշտ ա տալիս), շատ մեծ պահանջներ մի դիր ;)

Անվերնագիր
05.02.2017, 00:04
Ով Ծլնգի գրածի տակ շնորհակալություն դնի, ամոթ իրան !!!

Ես կդնեի շնորհակալություն, բայց 3-րդ կետը. Օ՜ ոչ, չեմ կարող:

Տրիբուն
05.02.2017, 00:05
Հուսանք սրանով Alphaone-ի խղճի խայթ կառաջացնենք, ու վերջապես կգրի իր կետերն էլ։


Այսօր ուղիղ 10 տարի է ինչ չկա (http://www.a1plus.am/16848.html) լավագույն ընկերներիցս մեկը։ Ամբողջ օրը Անին հետս էր, իր կարկաչուն ծիծաղն էլ՝ ականջներիս մեջ։ Ինքը այն պայծառությունն էր, որը ես երբեք չէի կարող լինել․․․
Սեմյուել Բեքեթին խորապես բացահայտել եմ Անիի հետ զրույցում։
Ծովը անկապություն ա։
Իմ սիրտը լեռներում է։
Ն տառը կանաչ է, իսկ 8 թիվը՝ կապույտ։
Ծուլությունը մարդկության ամենահզոր խթանիչն է։
Ծուլությունը մարդկության ամենահզոր արգելակն է։
Սկզբից եղել են գրողները, ընթերցողներն էլ դրանց կողերից են ծնունդ առել։
Տատիկս եղևնակոնի մուրաբա էր եփում, ասում էինք՝ шишковый мед։
Ամենաշատ սիրում եմ մտածել։
Մարդու բնական վիճակը թախիծն է։
Թվերը լավն են, 111-ն էլ՝ շատ լավը, հա՛։
Տրիսկաիդեկաֆոբիայով չեմ տառապում։


էսքանը․․․

Ծլնգ, ֆանտազիադ չհերիքե՞ց շարունակես, թե մեզ ես ուզում 13-ով վախեցնես։

Տրիբուն
05.02.2017, 00:07
Դեռ նոր ա բացվում (ինչ անենք, թե ամեն երկրորդ գառումից հետո հաժեշտ ա տալիս), շատ մեծ պահանջներ մի դիր ;)

Սրանց դեմը գլխանց ա պետք առենլ, Այվ ․․․ թե չէ անընդհատ զահլա են տանելու։ Տօ ժե մնե, ավանգարդիստ

impression
05.02.2017, 00:10
թույն մականուն ա բայց Ծլնգը :)

Աթեիստ
05.02.2017, 00:11
Տրիբուն, սպասի, էսի որ սկսում ես, հետո հա ուզում ես շարունակես։

Ես օրինակ ուզում եմ, բայց որ մտածում եմ ամեն գրելուց պտի նախորդ ցուցակի հետ համեմատեմ, չկրկնվեմ, ընկրկում եմ։

Տրիբուն
05.02.2017, 00:12
թույն մականուն ա բայց Ծլնգը :)

Հեչ էլ թույն չի, շփոթեցնող ա ․․․․ ես մարդ գիտեմ մի շաբաթ չէր կարում կողմնորոշվեր, ոնց արտասանի։

impression
05.02.2017, 00:13
կարելի ա մի հատ էլ Ծնգլ ունենալ :))))
այ դա շփոթեցնող կլինի՝ Ծլնգն ու Ծնգլը

Տրիբուն
05.02.2017, 00:19
Տրիբուն, սպասի, էսի որ սկսում ես, հետո հա ուզում ես շարունակես։

Ես օրինակ ուզում եմ, բայց որ մտածում եմ ամեն գրելուց պտի նախորդ ցուցակի հետ համեմատեմ, չկրկնվեմ, ընկրկում եմ։

Անկախ ամեն ինչից, քեզ ամոթ էլի, ապեր ․․․․

ivy
05.02.2017, 00:19
Լիլ, եկել եկել ես, դու էլ քո 30-ը գրի:

Տրիբուն
05.02.2017, 00:22
Լիլ, եկել եկել ես, դու էլ քո 30-ը գրի:

Ճիշտ ա, Լիլ ջան, մի հատ էն քո ձևերով սաղին ցույց տուր, թե ոնց են գրում։ :kiss

John
05.02.2017, 00:23
Միշտ ուզեցել եմ փորձել։

Մեր տանը կա ։Ճ կգա՞ս, թե՞ բերեմ ։Դ

GriFFin
05.02.2017, 00:25
Մեր տանը կա ։Ճ կգա՞ս, թե՞ բերեմ ։Դ
Ամսի 12 ;)

Alphaone
05.02.2017, 00:40
Հուսանք սրանով Alphaone-ի խղճի խայթ կառաջացնենք, ու վերջապես կգրի իր կետերն էլ։
էսքանը․․․

13 փաստ իմ մասին, մինչև Ծլնգը մնացած 17-ն էլ գրի, ես իմ 17-ն ավելացեմ ))

1. Ես այլմոլորակային եմ. գիտեմ, որ էդպես չի, բայց կրոնի նման մի բան է այլմոլորակային լինելը՝ կույր հավատի վրա է հիմնված
2. Այլասերված երևակայություն ունեմ. ցանկության դեպքում անգամ գոյություն չունեցող բաներ եմ կարողանում տեսնել, քմահաճույքի համաձայն փոխել երկնքի գույնն ու շա՜տ վաղուց արդեն էս չէի խոստովանել, քանի որ, մեկ ա, չեն հավատում, հեգնում են:
3. Ծովն իսկականից անկապություն ա
4. Մարդիկ իմ հիվանդություններից են, սիրում եմ բզբզալ, փորփել, հասնել ամենախորքերն ու ճանաչել
5. Ակումբում ես պրոգրեսին զուգահեռ նաև ռեգրես եմ ապրել որոշ հարցերում, նոր եմ սկսել բալանսի գալ
6. Կրիայիս անունը Չուպակաբրա եմ դրել
7. Ես դեռ երեխա եմ, քանզի կարող եմ հրճվողից կտրուկ փոխակերպվել տառապյալի
8. Կյանքում երկու անգամ բավական տարօրինակ ՉԹՕ-ներ եմ տեսել, մեկը՝ վկաների ներկայությամբ
9. Սահմանային իրավիճակներում ես գերմարդ եմ դառնում՝ անոմալ հավասարակշիռ ու բացարձակ էմոցիաներից զուրկ
10.Ես ինձ լուզեր եմ համարում, քանի որ իմ ընդունակությունների համեմատ ես ոչինչ չգիտեմ, իմ կարողությունների համեմատ՝ ոչ մի էական, շոշափելի բան, բացի մի քանի ստացված ստեղծագործությունից կյանքում չեմ արել
11. Ես ահավոր կպչուն ու պառազիռող դրսևորումներ եմ ունենում, բայց զզվում եմ կպչուն մարդկանցից ու ինձնից, երբ զգում եմ՝ իմ անձը մեկին սկսել եմ պարտադրել
12. Լիքը մտածելուց հետո ես հասկացա, որ երջանիկ եմ
13. Ինչ մազերս կարճ եմ կտրել, սկսել եմ ինձ սիրել ու մի այլ կարգի սեքսի եմ ինձ զգում
14...
....
30.

impression
05.02.2017, 00:46
1․ իմ փաստերն ամբողջ 36 են, ամռանը կդառնան 37
2․ ճակատիս ճերմակ մազափունջ ունեմ, որի հանդեպ իրարամերժ զգացմունքներ եմ տածում՝ մեկ սիրում եմ, մեկ տխրում, որ կա
3․ ինձ համարում եմ ավելի շատ չար, սարկաստիկ ու չհանդուրժող, քան փափուկ ու բարի
4․ կան մարդիկ, ովքեր առանց որևէ բան անելու ազդում են վրաս
5․ էս տարի ես առաջին անգամ գնացել եմ Եվրոպա
6․ մի քանի օր առաջ ֆեյսբուքով ամուսնության առաջարկ եմ արել ընկերներիցս մեկին
7․ մերժվել եմ
8․ ինքը դեռ կփոշմանի
9․ լռությունը նախընտրում եմ երաժշտությանը
10․ խայտառակ սերիալամոլ եմ
11․ բարձրակարգ դրամա քուինից դարձել եմ շարքային դրամա քուին, ծերանում ենք
12․ սենց բան կարծեմ դպրոցում էինք անում, տենց նկարազարդ ու եսիմ ինչ զրթիկներ կպցրած տետրեր էին՝ քեզ տալիս էին, դու մեջը քո մասին բաներ էիր գրում
13․ ու եթե քեզ բախտ էր վիճակվել էդ տետրում գրել, ուրեմն դու վստահության մի այլ շրջանում էիր, դա ամեն մեկին չէին տալիս
14․ ճիշտն ասած, Շիրակի մարզը չեմ սիրում
15․ սոխի հոտ եթե էկավ, չենք համբուրվի, լա՞վ
16․ ու պետք չի ասել՝ դու էլ սոխ կեր, էլ հոտը չես զգա
17․ աջ աչքս ավելի լավ ա տեսնում, քան ձախը
18․ տանել չեմ կարողանում բրիտանական ակցենտը
19․ էնքան երկար ժամանակ չեմ գրել, որ մոռացել եմ՝ դա ոնց են անում
20․ եթե համաձայնում եմ որևէ մեկի հետ դա կարող ա չնշանակել, թե համաձայն եմ, ուղղակի որոշել եմ, որ օգուտ չկա շարունակել վեճը
21․ երկու ամսից տասը տարին կլրանա, ինչ գրանցվել եմ Ակումբում
22․ մնաց ութ հատ
23․ օհ, կիսվեմ ձեռքբերումով՝ դադարել եմ եղունգ կրծելը՝ ես, 30 տարվա կրծանս
24․ ֆեյսբուքում իմ սիրելի մարդիկ սովորաբար անֆոլոու են, ես նրանց էջ հատուկ հյուր եմ գնում բամբաներկով բանով
25․ չեմ հասկանում՝ մարդկանց ինչի են ծաղիկ նվիրում, լուրջ
26․ լողալ չգիտեմ
27․ այ քեզ բան, վրացերեն էլ չգիտեմ, ու տենց լիքը բան կա, որ չգիտեմ, ինչ մի
28․ ունեմ լիիիիքը ֆոբիաներ, բայց չեմ ասի, մենք էդքան մտերիմ չենք
29․ ես կարող եմ ինձ նեղություն տալ ուրիշին լավություն անելու համար, բայց էդ դեպքում սովորաբար ուրիշը վաղուց արդեն ուրիշ չի լինում, ուղղակի կարող ա ինքն էլ չիմանա էդ մասին
30․ ես կարողանում եմ անտարբերություն խաղալ :)

Ծլնգ
05.02.2017, 00:50
Նախ, 30-ի տեղը 13 փաստ ա գրած։ Էսքանը պիտի հերիք լիներ։

Էս էլ քեզ՝
14․ Տատիկս քայլող առածանի էր, սիրած խոսքերից մեկն էլ․ «քեզ երես տվեցի՝ աստառ ես ուզում»։


Միշտ ուզեցել եմ փորձել։
:) անմահական բան է, որոշները պնդում են, որ ուղիղ իմաստով էլ։



Բայց, 13-ից 10-ը փաստ չի, հայտարարություններ են։ Ես Ծլնգին հարգում եմ, բայց պահաջում եմ որ ինքն էլ մեզ հարգի։
Տրիբուն ջան, ես էլ քեզ եմ հարգում (հիմա մնում ա մենակ երրորդին գտնենք․ Վիշապ, третьим будешь?)։ Մտածում էի սկսել գրառումս․ «Բոլորը իմ կարծիքով են, իմ համոզմամբ, իմ պատկերացմամբ, որ չկրկնվեմ, էլի, ամեն անգամ»։ Հետո մտածեցի, որ այնպես էլ կհասկացվի։ Բայց հատուկ Տրիբունի համար․ դրանք բոլորն էլ փաստեր են իմ մասին։


Ես կդնեի շնորհակալություն, բայց 3-րդ կետը. Օ՜ ոչ, չեմ կարող:
15. Կյանքիս գրեթե 1/3 ապրել եմ ծովափնյա քաղաքներում, բայց 4. կետը անքակտելի է․․․


Ծլնգ, ֆանտազիադ չհերիքե՞ց շարունակես, թե մեզ ես ուզում 13-ով վախեցնես։
Իսկ եթե մի քիչ ուշադիր կարդաս ու հետս կիսես #10 սերը, այդտեղ կարաս մի 60 փաստ տեսնես․․․ սա էլ ևս մեկը․
16. Գրական գործի մեկ ավելորդ բառը չարժի 1000 բաց թողնվածին

Համ էլ, էդ խի տենց հեշտ վախցո՞ղ եք։


Սրանց դեմը գլխանց ա պետք առենլ, Այվ ․․․ թե չէ անընդհատ զահլա են տանելու։ Տօ ժե մնե, ավանգարդիստ
17. Յակոբ վան Ռոյսդալի նկար եմ - ավանգարդի հոտ էլ չի գալիս․․․

Այս մեկն էլ մտքումս էր, բայց մոռացա․․․
18. Թե տենց «ազատամիտ» երկիր լիներ, կտեղափոխվեի, որ ջազի հետ ամուսնանամ։

Սա էլ Ալֆայի կետերից ոգեշնչված․
19. Կանացի կարճ մազերի թուլություն ունեմ․․․ մի ուրիշ տեսակի։

մնացածը ինքներդ պիտի տեսնեք, ուղեղս դատարկ է, նույնիսկ դարբինն է՝ իր մուրճով հանդերձ, բացակայում․․․

Տրիբուն
05.02.2017, 00:53
Դե խնդրեմ, մեր Իմպոն․ բարձրակարգ 30 փաստ՝ շարադրված ոսկեղենիկ ամհարիկով:

ivy
05.02.2017, 00:55
15․ սոխի հոտ եթե էկավ, չենք համբուրվի, լա՞վ

Դու իսկականից ծերանում ես, քոռանամ ես ։))

impression
05.02.2017, 00:56
Դե խնդրեմ, մեր Իմպոն․ բարձրակարգ 30 փաստ՝ շարադրված ոսկեղենիկ ամհարիկով:

ամհարիկն ի՞նչ ա :)

Alphaone
05.02.2017, 00:59
ամհարիկն ի՞նչ ա :)

ես առանց հասկանալ շնորհակալեցի, բարձրակարգը կարդացի, ենթադրեցի լավ բան կըլլա ))

Տրիբուն
05.02.2017, 01:01
Էս էլ քեզ՝
14․ Տատիկս քայլող առածանի էր, սիրած խոսքերից մեկն էլ․ «քեզ երես տվեցի՝ աստառ ես ուզում»։



Տատիկիդ մաիսն փաստերը քո մասինի տակ մի սղացրա, չի անցնում։

Տրիբուն
05.02.2017, 01:02
ամհարիկն ի՞նչ ա :)

Լավ բան (https://en.wikipedia.org/wiki/Amharic) ա, Իմպ, չմտածես ․․․․

Alphaone
05.02.2017, 01:08
Տատիկիդ մաիսն փաստերը քո մասինի տակ մի սղացրա, չի անցնում։

հենց տատիկի մասին փաստերն են մարդուն ամենալավը նկարագրում ))

Աթեիստ
05.02.2017, 01:30
Էլի ես (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2543277&viewfull=1#post2543277)

31. Չեմ սիրում ջուր խմել։ Հեղուկի պակասը լրացնում եմ թեյով, կամ, եթե փողոցում եմ, պոպսի/կոլայով։ Ամառը նաև Նեսթլեի սառը թեյով։


32. 10-12 տարեկանում հորեղբայրս ատամի ցավի դեմ սիգարետ տվեց, պահեմ բերանս, ամբողջ օրը թքել եմ, ու դրանից հետո էլ երբեք բերանս տանելու ցանկություն չի առաջացել։


33. Ես համարվում եմ կոմպի լավ մասնագետ, բայց ես շատ մարդ գիտեմ, որ ինձանից ավելի ուշ են սկսել, ու մի ուղղությամբ մեջ շատ ավելի լավ են խորացել։ Բայց ես էլ ոչ թե մի բանի մեջ եմ խորացել, այլ կոմպի հետ կապված երևի ամեն ինչից տեղյակ եմ։


34. Ես շատ հեռու եմ հայրենասեր կոչվելուց, բայց հայ լինելս ընդունում եմ որպես փաստ, ու երեխեքիս անուններն ընտրելուց փնտրում էինք հայկական, բայց քիչ տարածված անուններ՝ Կորյուն, Աստղիկ, Տրդատ։


35. Շատ եմ սիրում բզբզել կոմպի ծրագրեր ու հետևել թե ինչ նոր բաներ են հայտվում։ Ժամանակին ծանոթներս գիտեին, որ եթե կոմպի վրա դրած ա Opera, Xnview կամ Foobar, ուրեմն здесь был Артак. Ինձանից բացի իրանք մարդ չգիտեն, որ դրանք օգտագործի։ Հիմա էլ կան շատ տենց քիչ տարածված ծրագրեր։


36. Երբեք առիթը բաց չեմ թողնում ասելու համար, որ Քրոմը էսօրվա վատագույն բռաուզերն ա։


37. Չեմ սիրում ղեկավարել, եթե լիներ որևէ գործ, որ որպես աշատող ամեն օր գնայի, աշխատեի, գայի ու էլի էսքան ստանայի, հաստատ տենց կանեի։


38. Շատ եմ կապված Ակումբի հետ։ Շատ հարցերում պատասխանտվության զգացում եմ ունենում։


39. Սաղ օրը telegram եմ գովազդում, ու արդեն շատ ակումբցիների տարել եմ այնտեղ։ Ում հետաքրքիր ա, ձեն հանեք, ձեզ էլ մեր խումբ ավելացնենք ;)


40. Խիստ դեմ եմ սուպերմարկետներին, մանավանդ Սիթիներին ու սաղին կոչ եմ անում չօգտվել դրանցից։ Ջղայնանում եմ, որ դրանցից օգտվելու մանկական փաստարկներ են բերում։ Հարմար ա (ոնց որ հարմար ա կոնֆետ ուտելուց թուղթը ոտքերիդ տակ նետելը) կամ էժան ա (բայց գիտեն, որ անորակ ա, հինը նորի հետ խառնած են ծախում)։


41. Ծառայել եմ Վանաձորի հոսպիտալում, զորամասում կարելի ա ասել չեմ եղել, մի երկու անգամ գնացել եմ մարդ տեսնելու։ Բանակի վատ կողմերին մենակ պատմելով եմ ծանոթ, բայց ինչպես Շինարան էնօր նշեց, նենց բաներ են տեսնում, որ հիմնականում չեն ուզում պատմել։ Բայց տեսել եմ մահեր, որոնց հետ թշնամին կապ չուներ։ Տեսել եմ բանակ բերած սրտի արատով հիվանդներ։ Ու տեսել եմ, որ դրա համար ոչ մեկ չի պատժվում։ Սաղ հոսպիտալի միակ բժիշկը, որի հետ յոլա չէի գնում էսօր Մուրացանի հոսպիտալի պետն ա։


42. Շատ եմ սիրել Վանաձորն ու վանաձորցիներին։ Մինչև երեխեքի ծնվելը ամեն տարի պարտադիր գնում էի մի քանի օրով։


43. Հայաստանի շատ քիչ քաղաքներ ու տեսարժան վայրեր եմ եղել, եղածներից շատերն էլ չեմ հավանել։ Ասենք գնացել էինք «Պարզ Լիճ»-ը, որ ոչ պարզ էր, ոչ լիճ էր, ոչ էլ գնալու տեղ էր։ Երբեք չեմ եղել Արցախում, բայց էդ պարզ լճի պես պատկերացնում եմ ինչ որ գերագնահատված բան, ու չեմ ուզում հիասթափվեմ։


44. Առաջի դասարանում ուզում էի կիթառ նվագել սովորել, մերոնք չգիտեմ խի տվեցին դաշնամուրի։ 7 տարվա փոխարեն գնացել եմ 5, ու որ արդեն կարացա չորով ասեմ, որ էլ չեմ ուզում, թողեցի։ Հիմա ոչ մի բան էլ չգիտեմ նվագել։ Սովորելուս տարիներին լավ էլ նվագում էի, բայց ինչ որ բան էն չէին սովորեցնում։ Ասենք 5 տարի գնամ, որ մենակ նոտաներով նկագել սովորեմ, ու մի հատ ակորդ բռնել չիմանա՞մ։


45. Երբ Սերգեյ Դանիելյանը նոր էր սկսում իրա Դիվադադարը, ինչ որ թեթև սատիրա կար, բայց շեշտը դնում էր քֆուրների վրա։ Էդ չնչին սատիրան լրիվ կորավ, քֆուրն ավելացավ, ինքն էլ ոչ թե պարզապես անհամացավ, այլ դարձավ ՔԱՔ։ Չեմ սիրում դրան։


46. Չեմ հասկանում ինստագրամի, թվիթթերի իմաստը։


47. Պապիկիս մահից հետո պարբերաբար երազ էի տեսնում, որ նա ողջ ա, սենց մեկ էլ սենյակցի դուրս ա գալիս, ու մենակ ես եմ որ էշացած նայում եմ, տնեցիքի նենց են նայում, ոնց որ տենց էլ պետք ա լիներ։ Մի ամսից հոգի եմ կանչել (եղբորդ ու ընկերոջս հետ) ու պապուս հետ ահագին զրուցել եմ։ Կայֆ էր։


48. Ամենասիրածս երգիչները՝ Մայքլ Ջեքսոն և A-studio-ի նախկին մեներգիչ Батыр (Батырхан Шукенов), երկուսն էլ մահացած են։


49. Արտահայտված ռուսաֆաբ եմ, քանի որ համարում եմ, որ ինչքան որ էսօր էս ազգն ա արժանի Սերժին, էնքան էլ էդ ազգը՝ Պուտանին։


50. Խիստ դեմ եմ եկեղեցուն, բայց մարդկանց հավատքի նկատմամբ անտարբեր են։ Միևնույն ժամանակ ճանաչում եմ երկու եկեղեցականի, որոնց ի սրտե հարգում եմ։ Մեկը մեր Ակումբի Մոնկն ա, որ վաղուց կորել ա, մյուսի հետ ծանոթացել եմ Ռուֆուսի շնորհիվ, ինչի համար իրանից էլ եմ շատ շնորհակալ։

Ծլնգ
05.02.2017, 01:55
Տատիկիդ մաիսն փաստերը քո մասինի տակ մի սղացրա, չի անցնում։

սրանից պրծում չկա, հոգիս վերջը հանելու ա հա․․․ քանի շյոտչիկս վրես չի ֆռում․․․

20. Լեզուների գիժ եմ, վաստակով թարգմանություն արած էլ կամ։
21. Մասնգիտությունս իմ ինքնության բայց մի փոքր մաս ա։
22. Սուրճ իսկապես տանել չեմ կարող։
23. LisBeth-ը անմշակ ադամանդ է իր գրական տաղանդով։ Էս ա Տրիբունը կասի, որ Լիզի մասին փաստով չսղցնեմ, նենց, որ սա «իմը» սարքելու համար ասեմ՝ սիրում եմ Լիզին՝ իր ոտից գլուխ տաղանդ լինելով։
24. «Հոմո Ֆաբերը» կարդացել եմ 3 լեզուներով։ Եթե մի օր գերմաներեն սովորեմ, լինելու է սա բնօրինակում կարդալու համար։ Ամենասիրածս տարբերակը հայերենն է։
25. "Данила, уходить от женщины нужно так, - говорил он, мне, - чтобы не заставлять ее страдать". "А от жены, - продолжал он, - взяв с собою только машинку и рукопись, ничего более" - իմը չի, բայց այնքա՜ն ի՛մն ա։
26. Լոգարիթմական քանոնների հավաքածու ունեմ, հենց ընենց․․․
27. «ԲաՄբասել» բառը պիտի լինի «բաՆբասել», ի տոչկա!
28. Ինչո՞ւ չի Էրիխ Ֆրոմը Վիենում ծնվել, ախր Վիեննայի եռյակին այնքան Ֆրոմ է պակասում․․․
29. Ես ալպյան ձյունածաղիկ եմ․․․ լրիվ։
30․ Սրանով հաստատ Տրիբունից պրծած եմ։

Տրիբուն
05.02.2017, 03:13
30․ Սրանով հաստատ Տրիբունից պրծած եմ։

Ասա, որ հաճելի էր ու էլի ես ուզում։

Ծլնգ
05.02.2017, 12:11
Ասա, որ հաճելի էր ու էլի ես ուզում։

Ասա, որ դու էիր ուզում, ու արածդ, մեղմ ասած, սիրուն բան չէր։

Տրիբուն
05.02.2017, 12:43
Ասա, որ դու էիր ուզում, ու արածդ, մեղմ ասած, սիրուն բան չէր։

Ես էլ էի ուզում, բա հո կամքիս հակառակ չէ՞ր լինելու։

P.S. Ծլնգ, բայց դու ինչ ռասիստ, սեքսիստ ու վաբշե անհանդուրժող մարդ դուրս էկար։ Մի բան չասեմ, տեղում վիրավորում ես։

Ծլնգ
05.02.2017, 12:54
P.S. Ծլնգ, բայց դու ինչ ռասիստ, սեքսիստ ու վաբշե անհանդուրժող մարդ դուրս էկար։ Մի բան չասեմ, տեղում վիրավորում ես։

Տրիբուն ջան, վիրավորվելու մեջ չի հարցը (վիրավորվող չեմ, էս մեկը հարգանքիցդ ելնելով՝ հավատա, չնայած կարծում եմ, որ ինքդ էլ պիտի որ հասկացած լինեիր կոնկրետ մեր փոխանակումներից), այլ վերաբերմունքի։ Մի հատ հետ գնա առաջին 13-ս կարդա, ու ասա որ քո դրան ռեակցիան սիրուն էր, ես էլ ասեմ՝ հարց չկա․․․

Տրիբուն
05.02.2017, 13:40
Տրիբուն ջան, վիրավորվելու մեջ չի հարցը (վիրավորվող չեմ, էս մեկը հարգանքիցդ ելնելով՝ հավատա, չնայած կարծում եմ, որ ինքդ էլ պիտի որ հասկացած լինեիր կոնկրետ մեր փոխանակումներից), այլ վերաբերմունքի։ Մի հատ հետ գնա առաջին 13-ս կարդա, ու ասա որ քո դրան ռեակցիան սիրուն էր, ես էլ ասեմ՝ հարց չկա․․․

Ես ուզում էի, որ դու լրիվ բացվեիր։ Դրա համար էլ պռովոկացիայի գնացի։ Ու բոլորը տեսան, որ դա լավ է։ ։)

Ծլնգ
05.02.2017, 13:46
Ես ուզում էի, որ դու լրիվ բացվեիր։ Դրա համար էլ պռովոկացիայի գնացի։ Ու բոլորը տեսան, որ դա լավ է։ ։)

հավատա, որ ոչ բոլորը։ Բայց, նախորդ խոսքիցս ու սրանից՝

Ու էն որ նույնիսկ հեռախոսը նուրբ զգանցմունքներ ունի ։love
ելներլով՝ հարց չկա․․․

Chuk
05.02.2017, 23:26
Ես էլ եկա.

1. Նախ ֆեյքերի մասին: Մինչ ակումբը բացելն իրականում բավական երկար եմ պատրաստվել, հաշվել, ուսումնասիրել, հետազոտել: Կարևոր հանգամանքներից մեկն էն էր, որ պետք է հասկանայի խախտումների մեխանիզմը՝ հետագայում դրանք կանխելու համար: Դրա համար ինչ-որ ֆորումներում (էական չի որ) ունեցել եմ տասնյակ ֆեյք հաշիվներ, խախտել հնարավոր գրեթե բոլոր օրենքները, ներկայացել ամենատարբեր կերպարներով: Ֆորումներից մեկում երկու հաշիվներիս իրար հետ մի քանի հարյուր գրառումանոց բանավեճ կռիվը նույնիսկ շեդևր կանվանեի: Բազմաթիվ սադրանքներ եմ արել, իհարկե միշտ իրավիճակը մեծ լարման չհասցնելով, արդյունքում ես արդեն պատրաստ էի որպես ադմինիստրատոր հնարավորինս հեշտ հայտնաբերել խախտումներն ու պայքարել դրանց դեմ:

2. Ակումբը բացելուց հետո հասկացա, որ նախորդ կետում գրածս անիմաստ բան էր :))

3. Ես թունդ հավատացյալ եմ եղել ու դա ինձ չեն սովորացրել, ինքս եմ դրան եկել: Երիտասարդ քեռուս՝ քաղցկեղի հետևանքով մահն եղել է էն պատճառը, որ ես դադարել եմ հավատացյալ լինեմ: Հիմա երբ իմ կրոնական հայացքը հարցնում են, ես ասում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ագնոստիկ աթեիստ եմ: Չհարցնեք դա ինչ ա, զահլա չկա խորանալու:

4. Ես առաջ շատ խորն էի թաքցնում իմ զգացումնքները: Օրինակ հարազատներս մինչև հիմա էլ երևի չեն պատկերացնում, թե իմ համար ինչ սթրես են եղել քեռուս ու տատիս մահերը, կարծում էին, որ հեշտ եմ տանում: Մինչդեռ օրինակ ահավոր շատ գիրք կարդացողս քեռուս մահից հետո երեք տարի ոչ մի տող չեմ կարդացել, չնայած որ գիրքը ձեռիս ժամերով նստում էի. իմ համար էդ առանձնանալու, մտքերիս մեջ լինելու հնարավորություն էր, էջերը ձևական թերթում էի:

5. Ես ինձ համարում եմ տոլերանտ մարդ, չնայած որոշ հարցերում դեռևս ունեմ ստերեոտիպներ: Իմ տոլերանտության համար հիմնականում ակումբին եմ պարտական:

6. Սեռական կյանքում օրալ սեքսով զբաղվողն իմ համար վերջին կարգի մարդ էր, ակումբն իմ էս ստերեոտիպն էլ է կոտրել: Ներկայումս ես շարժվում եմ «սեքսում կարելի է էն ամենը, ինչ ցանկանում են հասուն պարտյորները» կարգախոսով: Անընդունելի է պեդոֆիլիան, զոոֆիլիան, նեկրոֆիլիան ու նման այլ բաները:

7. Ես կարծում եմ, որ գիտեմ, թե ով է Ծլնգը :))

8. Ես կյանքումս երբեք չեմ եղել առաջինը, շատ հարցերում եղել եմ մոտ, բայց երբեք ոչ առաջինը: Չեմ եղել դասարանի ամենալավ սովորողը, բայց եղել եմ լավ սովորողներից, նույնը Համալսարանում, օլիմպիադաներում ու մրցույթներով երբեք չեմ գրավել առաջին տեղը, բայց երկրորդ ու երրորդը քիչ չի եղել, ես չեմ եղել առաջին հայալեզու ֆորում բացողը, բայց եղել եմ առաջիններից մեկը ու էսպես շարունակ:

9. Լևոն Տեր-Պետրոսյանն իմ համար քաղաքական ամենալուրջ գործիչներից մեկն է՝ ամբողջ աշխարհում, առաջինը՝ Հայաստանում: Իրա համակիրները դարձել եմ իր լռության տասը տարիների ընթացքում, ոչ թե իր իշխանության եղած ժամանակ, կամ քաղաքականություն վերադառնալուց հետո: Դառել եմ՝ ուսումնասիրելով իրա քայլերը, մոտեցումները, գաղափարները ու տեսել, որ մաքսիմալ մոտ են իմ մոտեցումներին, չնայած որ շատ բաներ հենց իր ազդեցությամբ է մոտս ձևավորվել:

10. Ես չունեմ երաժշտական շատ խիստ նախընտրություններ, սիրում եմ դասական, ռոք, ջազ, փոփային լիքը բաներ, չեմ սիրում կլկլոցային երաժշտություններ, չեմ հասկանում ռեպը: Ընդհանրապես հազվադեպ եմ ինքս երաժշտություն դնում, վայելում եմ էն, ինչ կողքից դնում են: Բայց երբ ես եմ որոշում երաժշտություն միացնել, 90 տոկոսով էդ ջազռոք ա լինում, հատկապես Chick Corea:

11. Վերջին տարիներին խորտակվել եմ սերիալների մեջ, քանի գնում ավելի եմ հիանում էդ ինդուստրիայով: Խոսքը բնականաբար օճառային սերիալներին չի վերաբերում:

12. Ես տարվա մեջ տորթ կարող է ուտեմ 1 կամ 2 անգամ: Պաղպաղակը կարող է հասնի 3-ի: Սուրճը խմում եմ դառը, բայց մեջ շաքարավազ եմ լցնում՝ մոտավորապես 8 ավազահատիկ:

13. Գարեջուրը իմ համար բացի խմիչքից նաև սնունդ է, ես լրիվ լուրջ կարող եմ կշտանալ գարեջուր խմելով: Իմ ամենասիրած խմիչքն է, որի համը ուղղակի պաշտում եմ:

14. Ես երեխուս շատ եմ սիրում, բայց երբեմն մտածում եմ, որ դեռ շատ հասուն չէի երեխա ունենալու համար, ասենք հիմա ավելի պատրաստ եմ քան առաջ: Բայց կարծում եմ, որ մեկ է, լավ ծնող եմ եղել ու եմ: Էլի երեխեք ուզում եմ ունենալ:

15. Ահավոր խանդոտ եմ, խանդս փորձում եմ ճնշել:

16. Մսակեր եմ, շատ հազվադեպ օրեր են, որ կարող եմ յոլա գնալ առանց որևէ մսային բանի: Սեղանին եթե հաց չի լինում, չեմ կշտանում: Բայց որ լինում է, կարող է անգամ ձեռ չտամ:

17. Ուտում եմ շատ դանդաղ ու քիչ: Ուտելս միշտ սեղանակիցներիցս ուշ եմ վերջացնում: Միակ բանը, որ կարող ես անսահման ուտել՝ խորովածն է:

18. Տղա եմ:

19. Բուհ ընդունվելուց ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ընտրել եմ, իմանալով, որ ապագայում դրանով չեմ զբաղվելու: Ֆիզիկան ու մաթեմատիկան իմ համար եղել են ընդամենը տրամաբանությունը մարզող, մտածելակերպը զարգացնող գործիքներ:

20. Ծառայությանս առաջին օրը զորամասի «յաղշիները» ինձ ուզել են կոտրել: Մինչև հիմա ափսոսում եմ, որ հարցերը ինքնուրույն ու մենակ չեմ լուծել, այլ որ նույնը օրը զորամաս են մտել ընկերներս: Դրանից հետո զորամասում բոլորն իմ հետ ուզեցել են լավ (նաև ընկերական) հարաբերություն ունենալ, բայց մտերմացիել եմ իմ չափանիշով միայն լավ մարդկանց հետ, այլ ոչ թե «լավ տղու» համբավ ունեցողների:

21. Ուչեբկայից հետո ծառայել եմ Ավիացիոն ինստիտուտում, ու թե սպայական կազմը, թե զինվորական մինչև վերջ ուզել են իմանալ թե ոնց եմ էնտեղ հայտնվել, որտև համարվում էր, որ միայն փողով կամ ծանոթով են էնտեղ ընկնում: Իրականությունն էն էր, որ ըստ իմ լսածի ԶՈՒ համակարգում մի բարձրաստիճան պաշտոնյա իմանալով իմ մասնագիտական հմտությունները ու իմանալով որ պետք է բանակ գնամ, ուզում էր այնտեղ ինձ «աշխատացներ» թե համակարգի համար (իմ գիտելիքներն այնտեղ շատ օգտակար էին), թե իր անձնական մի նախագծի: Այդ անձնական նախագիծը էդպես էլ չեղավ, որտև իմ ծառայության անցնելուց շատ կարճ ժամանակ հետո էդ պաշտոնյան դուրս եկավ ԶՈՒ-ից:

22. Իմ ներկայիս ամենամտերիմ շրջապատը, էդ թվում կին, մտերիմ ընկերներ, քավոր, ես ձեռք եմ բերել ակումբից:

23. Ակումբն եղել է իմ համար շատ ավելի լուրջ դպրոց, քան սովորածս երկու դպրոցները, բուհը, բանակը:

24. Վերջին դեպքերի համար ես ինձ պատասխանատու (մեղավոր) եմ համարում, կարծում եմ, որ կարող էի ահագին բան կանխած լինել:

25. Ակումբի պատճառով տարբեր պրոբլեմների մեջ եմ ընկել, ընդհուպ իշխանության ներկայացուցչի կողմից զորամասում ինձ նեղելու հորդոր իջեցրած, տարաբնույթ սպառնալիքներ:

26. Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում ակումբը բացելու համար ու անընդհատ այն զարգացնելու ու ակտիվացնելու ուղներ եմ մտածում:

27. Վերջին տարիներին ահավոր բառադի եմ դառել, նաև ինչի պատճառով 26 կետում գրածը ցավոք ավարտվում է մտորման մակարդակում:

28. Քանի գնում, ավելի ինքնամփոփ եմ դառնում, ինչն ինձ դուր չի գալիս:

29. Փողոցներում, սրճարաններում, այլուր պաշտում եմ նայել անծանոթ աղջիկներին, նրանց կազմվածքին: Իմ համար էդ արվեստ նայելու նման բան ա: Թեև երբեմն սեքսուալ ցանկություն էլ կարող ա առաջանալ, բայց հիմնականում դա իմ համար ուղղակի գեղագիտական հաճույք ստանալ է:

30. Արդեն մի քանի տարի է, ինչ ակումբում կանոնադրության էջը հեռացված է: Սկսել եմ համարել, որ էդ ֆորմալ կանոններն ավելորդություն են: Քանի գնում, ավելի եմ հակվում համայնքի ինքնակազմակերպման մոտեցմանը, չնայած այնուամենայնիվ կա ղեկավար կազմի միջամտումների պահանջը:

Ծլնգ
06.02.2017, 22:27
31. Ակումբում առնվազն 4 նիքից գրառում արած կամ... մնացածն էլ եթե եղել են, այն փերսոնալիթիներիցս են եղել, որոնց այս մի փերսոնալիթիս դեռ չի հայտնաբերել։
32. Նախորդ կետում գրված փաստի գործողությունները երբեք էլ չեն արվել ակումբի և որևէ կանոն շրջանցելու համար կամ չար ու նենգ նպատակներով։
33. Չուկին շատ եմ սիրում :love (արի ներենք իրար, անցնեք առաջ, պարանոյան ոչ ոքու համար էլ օգտակար չի)։
34. [Համարում եմ որ] Այսօր ունեմ մենակ մի ակումբային հաշիվ՝ Ծլնգ։
35. Արդեն նեղվում եմ համեստ հեռախոսիս վրա շողացող թատերական լույսերից - սրանով ինքս իմ այս կամ այն ակումբցին լինելու մասին զրույցների կրակին յուղ լցնելը միակողմանի կերպով դադարեցնում եմ։ Հետագա այս տիպի կայծերի առաջացման մեջ մեղավոր չեմ։ Ու ընդհանրապես, ես պուպուշիկ հեռախոսիկ եմ... :)

Հայկօ
06.02.2017, 23:09
31. Ակումբում առնվազն 4 նիքից գրառում արած կամ...

Իսկ ամեն ինչ էնքան լավ էր սկսվում: Ափսոս:

Ծլնգ
06.02.2017, 23:27
Իսկ ամեն ինչ էնքան լավ էր սկսվում: Ափսոս:

Սկսվելը պրծել ա, հիմա էլ լավ շարունակվելու ա։ Լավատես եղիր, Հայկօ ջան։ Այդ գրածս «full disclosure» էր՝ անկապ խաղերին թարգը տալու համար։ Լավ, մեկն էլ գրեմ, որը գրածներիցս չէր երևում.

36. Երբեք էլ «հինավուրց» ակումբցի չեմ եղել։
37. Ու ազնիվ խոսք Glück-ը ես չեմ։

Սրանով համարենք այդ թեման փակված, լա՞վ («Շնորհակալություն ասեք», թե համաձայն եք)։

Alphaone
14.02.2017, 21:15
Հանուն իմ Ծլնգ-ի :)

17. Ես առաջին անգամ կյանքում սիրահարվել եմ 23 տարեկանում,
18. Ինքս եմ առաջին քայլն արել, ասելով՝ «ես գիտեմ, որ ինձ սիրում ես, իմաստ չունի թատրոն խաղալ, թաքցնելը, մեկ ա ես էլ քեզ եմ սիրում»:
19. Վալենտինն էսօր ինձ դեպրեսիայի մեջ ա գցել՝ 4 հոգու ինձ ապուշ նկարների վրա tag անելու պատճառով unfriend եմ արել fb-ում (հունվարի 6-ին անձնական նամակով էս մարդկանց զգուշացրել էի՝ էլ, խնդրում եմ, նման բան չանեք):
20. Հիմա քառորդ խաղակես անգամ դժվարությամբ եմ նայում, իսկ մի ժամանակ մոլի ֆուտբոլասեր էի:
21. Երեկ առաջին անգամ կյանքում իմացա ալերգիան ինչ ա՝ մինչև էդ ոչ մի անգամ ոչ մի ալերգիկ ռեակցիա չեմ ունեցել:
23. Առաջ մի տեղ էի աշխատում, ահավոր հյուծվում էի, հիմա հիմնական գործին զուգահեռ ևս մի աշխատանք ունեմ, մի այլ տեղ կամավորության եմ ու էներգիան հորդում է:
24. Եթե չլինեմ Son Doong քարանձավում, ինձ դժբախտ կզգամ:
25. Շիկահողի արգելոցում, գրեթե անծանոթ երկու կենսաբանի ու մի ռեժիսիորի հետ բնապահպանական ֆիլմի նկարահանումները՝ առանց ինտերնետ, գրեթե առանց հեռախոսազանգերի, օրը տասնյակ կիլոմետրից ավել քայլել, նկարելով՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, լրիվ իմ ափսեում էի:
26. Եթե շանս լինի էկոլոգիական-գիտական արշավախմբի հետ աշխատելու, նկարահանումներ անելու, մանր-մունր ասիստենտությամբ օգնելու, ոչ մի ուրիշ աշխատանք/պաշտոն/միլիոններ էդ աշխատանքի հետ չեմ փոխի:
27. Ես իսկական հրաշքների եմ ականատես եղել՝ մի քանի անգամ: Մեծագույնը երևի մի քանի վայրկյան տեսած գնդաձև կայծակն էր, բայց փոքր էի, աղոտ եմ հիշում:
28. Իմ «հրաշքների» մեծ մասի գիտական բացատրությունը հետո գտել եմ,
29. գտնելուց հիասթափության փոխարեն ցնծություն եմ ապրել:
30. Մտածում են ես բարի, պուպուշ էքստրավերտ եմ, բայց ինձ մոտ անձի երկվություն ա, էն մյուսն ավելի լավն ա ու ինքն ահավոր ինտրովերտ, սոցիապատ տիպ ա:

Alphaone
14.02.2017, 23:44
14. Իմ կյանքի երրրոդ տարին ա, որ ուրիշի՝ իմ անունով փոխած վարկն եմ փակում ու ինձ բացահայտ ապուշ զգում:
15. Ես մեքենա վարել, լողալ չգիտեմ ու էլի լիքը բաներ, որ կիմանայի, եթե ծնողներիս կարծրատիպերին զոհ չգնայի:
16. Առաջին անգամ երթուղային մենակ նստել եմ 25 տարեկանում, մինչև էդ ծնողներիս վարձած վարորդի հետ եմ գրեթե ամեն տեղ գնացել, կամ մամայի հետ եմ դպրոցական տարիքում երթուղային/մետրո նստել:
ու 22-ն եմ թռել :D
22. Ինձ կյանքում ոչ մեկ իրականում էնքան շատ չի սիրել, որ հանուն ինձ անձնազոհության գնա, ես հանուն շատերի եմ անձնազոհության գնացել, էլ չեմ անի:

Յոհաննես
15.02.2017, 02:22
32.Մազերս սպիտակում են ու էս փաստը ծանր եմ տանում
33.Ալֆայի 22րդ կետը
34.Ներկա պահին Ծլնգը սիրածս ակումբցինա
35.Սիրում եմ գոլդ ժամերը ֆիքսել,օրինակ հիմա 222

Mephistopheles
15.02.2017, 10:56
30. իմ մասին էլ փաստ չմնաց, բացի մեկից... հետաքրքիր ա ծլնգն ով ա՞

LisBeth
16.02.2017, 18:35
30. իմ մասին էլ փաստ չմնաց, բացի մեկից... հետաքրքիր ա ծլնգն ով ա՞

Մեֆ բայց դու ինչ անջիգյար մարդ ես։ Ինչ թեման բացվել ա մատներս մաշվեց անունդ տալով ։ Հանուն ինչի՞․․․ որ գաս վեց հատ փաստից հետո սենց մի հատ եզրափակում անես :cry

Mephistopheles
16.02.2017, 21:07
Մեֆ բայց դու ինչ անջիգյար մարդ ես։ Ինչ թեման բացվել ա մատներս մաշվեց անունդ տալով ։ Հանուն ինչի՞․․․ որ գաս վեց հատ փաստից հետո սենց մի հատ եզրափակում անես :cry

Լիզ, իմ մասին շատ փաստ չկա... սովորակամ բաներ են...

LisBeth
16.02.2017, 21:46
Լիզ, իմ մասին շատ փաստ չկա... սովորակամ բաներ են...

էդ սովորական բաները ախր էնքան անսովոր են, չես պատկերացնի․․․ դու գրի

Ծլնգ
05.07.2017, 21:09
Իմ (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549142&viewfull=1#post2549142) մասին (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549175&viewfull=1#post2549175) փաստերի (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549188&viewfull=1#post2549188) եզրափակում (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549459&viewfull=1#post2549459) անենք (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549470&viewfull=1#post2549470)․․․ որոշ ակումբցիներին շոկի վիճակից (https://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2558683&viewfull=1#post2558683) հանելու միտումով ու վերը նշված #21-ի արձագանքով․

38. Սեռս (թե՛ կենսաբանական և թե՛ հասարակա-հոգեբանա-մշակութային) իմ ինքնության բայց մի փոքր մաս է։

վերջին թիվը չեմ սիրում, այնպես որ վերջացնեմ կիսապարզ թվով, որը 3 թվի առաջին երեք աստիճանների գումարն է ;)

39․ Սիրածս երգերից մեկը (https://www.youtube.com/watch?v=J-UptzjhGSA)։

CactuSoul
06.07.2017, 11:40
38. Սեռս (թե՛ կենսաբանական և թե՛ հասարակա-հոգեբանա-մշակութային) իմ ինքնության բայց մի փոքր մաս է։


Մի փաստ էլ ես նշեմ Ծլնգի մասին․ ամերիկյան լեզվամտածողությունը հասցրել է կարգին ազդել նրա հայերենի վրա։ ;) «․․․ինքնությանս մի փոքր մասն է միայն», «․․․իմ ինքնության ընդամենը մի փոքր մասն է կազմում» ևն

Բարեկամ
06.07.2017, 12:51
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

Բարեկամ
06.07.2017, 12:58
Մի փաստ էլ ես նշեմ Ծլնգի մասին․ ամերիկյան լեզվամտածողությունը հասցրել է կարգին ազդել նրա հայերենի վրա։ ;) «․․․ինքնությանս մի փոքր մասն է միայն», «․․․իմ ինքնության ընդամենը մի փոքր մասն է կազմում» ևն

Անի, բայց Ծլնգի գրածը ինձ նորմալ ա թվում․ կարող ա՞ իմ հայերենն էլ ա դեգրադացվել․․․ :))

CactuSoul
06.07.2017, 13:14
Անի, բայց Ծլնգի գրածը ինձ նորմալ ա թվում․ կարող ա՞ իմ հայերենն էլ ա դեգրադացվել․․․ :))

«․․․․իմ ինքնության բայց մի փոքր մաս է։» ֊ "....is but a small part of my identity."
Բառացի թարգմանություն է։ Հայերենում նման կառույց չկա, «բայց»֊ն ուրիշ դեպքերում ենք կիրառում։
Լավ չի, որ նորմալ է թվում։

CactuSoul
06.07.2017, 13:16
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

Էդ պայմանով ես երևի նույնիսկ մի հատիկ փաստ չեմ կարողանա գտնել իմ մասին։

Բարեկամ
06.07.2017, 13:25
«․․․․իմ ինքնության բայց մի փոքր մաս է։» ֊ "....is but a small part of my identity."
Բառացի թարգմանություն է։ Հայերենում նման կառույց չկա, «բայց»֊ն ուրիշ դեպքերում ենք կիրառում։
Լավ չի, որ նորմալ է թվում։

Աաա, սպասի ես կարծեցի Ծլնգը գրել էր «․․․ինքնությանս մի փոքր մասն է միայն», իսկ դու հակադարձել էիր «․․․իմ ինքնության ընդամենը մի փոքր մասն է կազմում»։
Առաջինը ինձ նորմալ թվաց, կարծեցի, թե դա ա Ծլնգինը։

Հա դե, իր իսկական արտահայտությունը խուճուճոտ ա ճիշտ հայերենի համար։

Բարեկամ
06.07.2017, 13:26
Էդ պայմանով ես երևի նույնիսկ մի հատիկ փաստ չեմ կարողանա գտնել իմ մասին։

Որ լավ փորփրենք, բոլորս էլ կգտնենք, կարծում եմ։ Նույնիսկ բարձրաձայնելի բաներ։

Հայկօ
06.07.2017, 16:39
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

Իմ տասնյակը լրիվ ինտիմ ա, բայց դե ես գլուխ գովել չեմ սիրում :D:

Բարեկամ
06.07.2017, 16:47
Իմ տասնյակը լրիվ ինտիմ ա, բայց դե ես գլուխ գովել չեմ սիրում :D:

Ավելացում. համեստությունն էլ չի խրախուսվում ;)

ivy
06.07.2017, 16:53
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

Իմ 30 փաստից մի քանիսն էդ տեսակի էին։

ivy
06.07.2017, 17:01
Իմ տասնյակը լրիվ ինտիմ ա, բայց դե ես գլուխ գովել չեմ սիրում :D:

Տասնյակ վ ստուդիու :clap
Թե չէ գլուխգովելը հենց էս գրածդ կլինի ։))

Բարեկամ
06.07.2017, 17:09
Էհ, անռիսկներ․․․
Ժամանակ գտնեմ - գրելու եմ :P