PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջորջ Օրուել «1984»

Progart
03.11.2016, 19:55
Առաջարկում եմ քննարկել Ջորջ Օրուելի «1984» գիրքը։

StrangeLittleGirl
03.11.2016, 20:12
Առաջարկում եմ քննարկել Ջորջ Օրուելի «1984» գիրքը։

քննարկենք

Progart
03.11.2016, 20:42
Ի՞նչ դրական/բացասական ազդեցություն է թողել Ձեր վրա։
Ինչո՞ւ պետք է կարդալ այս գիրքը։
Ու էս տիպի հարցեր․․․

Lion
03.11.2016, 21:13
1984-ը այն քիչ գրքերից է, որ ոչ թե միայն կարդում ես ու անցնում, կամ կարդում, մտածում ու... անցնում - մեկը ինձ համար այդ գիրքը մի տեսակ մշտապես հիշվող արվեստի գործ է, իսկ դրա պատճառն իմ կարծիքով հենց գրքի արդիական թեմայի ու հիանալի ներկայացված տեսարանների, ինչպես նաև հուզական ֆոնի մեջ է:

Sagittarius
04.11.2016, 13:39

ո՞նց դու էտ գիրքը հավանու՞մ ես... հիանալի ներկայացված տեսարանների համա՞ր, թե՞ ներկայացված հիանալի տեսարանների համար

հ.գ. եղբայր, դու գիտես չէ՞, որ դա ուսումնական ձեռնարկ չէ

StrangeLittleGirl
04.11.2016, 15:44
Ընդհանրապես, 1984-ի մասին շատ են ասում, որ լրիվ ոնց որ մեր ժամանակները լինեն։ Ես էնքան էլ էդ կարծիքին չեմ, որովհետև գրքում Սովետի կոշմարներն են ներկայացված, իսկ մեր օրերում, բարեբախտաբար, Սովետ չկա։ Բայց մյուս կողմից էլ գրքի լիքը երևույթներ իրոք հենց մեր օրերի աշխարհն են արտացոլում։ Մեկը ասենք գերտերությունների պատերազմները, որ չեն ջոկում՝ ով ում հետ ա պատերազմում։ Կամ ամեն ինչի վերահսկողությունը։ Գուգլը վկա, ամեն ինչ վերահսկվում ա։ Մի անեկդոտ կա, Ջորջ Օրուելն ասում ա՝ այ ապուշներ, ես գեղարվեստական գիրք եմ գրել, ոչ թե քաղաքական մոդել առաջարկել։

yan_gant_y_tan
04.11.2016, 16:32
Պատահական չե որ Որուելը ապագան այդպես էր տեսնում, նրա ժամանակ աշխարհի կեսը տոտալիտար ռեժիմի ուժասների մեջ էր։

Progart
04.11.2016, 18:42
Ընդհանրապես, 1984-ի մասին շատ են ասում, որ լրիվ ոնց որ մեր ժամանակները լինեն։ Ես էնքան էլ էդ կարծիքին չեմ, որովհետև գրքում Սովետի կոշմարներն են ներկայացված, իսկ մեր օրերում, բարեբախտաբար, Սովետ չկա։ Բայց մյուս կողմից էլ գրքի լիքը երևույթներ իրոք հենց մեր օրերի աշխարհն են արտացոլում։ Մեկը ասենք գերտերությունների պատերազմները, որ չեն ջոկում՝ ով ում հետ ա պատերազմում։ Կամ ամեն ինչի վերահսկողությունը։ Գուգլը վկա, ամեն ինչ վերահսկվում ա։ Մի անեկդոտ կա, Ջորջ Օրուելն ասում ա՝ այ ապուշներ, ես գեղարվեստական գիրք եմ գրել, ոչ թե քաղաքական մոդել առաջարկել։

Ինչքանով ծանոթ եմ սովետին, էնդեղ բռնատիրություն էր, իսկ բռնատիրություն կա՝ հիմա։
Իմ իմանալով գուգլին կարող եք ավելացնել համակարգչի տեսախցիկն ու միկրոֆոնը։
Փաստացի մեզ հսկում են։
Հետևաբար, կարող ենք ասել, որ «1984»֊ը ներկայի մասին է։

Lion
04.11.2016, 22:02
Որոշ հարցերով Օրուելը նույնիսկ ապագան էլ է ՞ծիկրակել՞ - օրինակ, նրա մոտ կան ուղղաթիռներ կամ հեռուստացույցներ, համենայն դեպս դրանց նախատիպերի մակարդակով: Իմ կարծիքով նա ամեն դեպքում գրելիս նկատի է ուենցել 1940-ականների վերջի ԽՍՀՄ-ը...

Նաիրուհի
05.11.2016, 04:13
Որոշ հարցերով Օրուելը նույնիսկ ապագան էլ է ՞ծիկրակել՞ - օրինակ, նրա մոտ կան ուղղաթիռներ կամ հեռուստացույցներ, համենայն դեպս դրանց նախատիպերի մակարդակով:

Հը՞ :)

Գիրքը լույս է տեսել, կարծեմ, 1949-ին, այսինքն՝ էն ժամանակ, երբ և´ ուղղաթիռներ կային արդեն, և´ հեռուստացույցներ, երջանկահիշատակ Հովհաննես Ադամյանն էլ գունավոր հեռուստացույցը մոտ մի կես դար առաջ էր հայտնագործել :))

Էն մի թեմայում Սամբիթբաբան էս գիրքն ու Օրուելին է քֆրտում, բայց ինձ համար սա էնքան ժամանակ ակտուալ կմնա, ինչքան մարդիկ անգիտակցաբար կամ գիտակցաբար կհսկվեն։ Այսինքն՝ հավերժ, քանի հլը քարանձավներ չենք վերադարձել։ Գերտերություններ+զարգացող տեխնոլոգիաներ, որոնք անմահացնում են «1984»-ը: Իսկ 101 սենյակի իդեան ուղղակի տարել էր ինձ, բայց երկար չարչարանքների արդյունքում տենց է չկարողացա պատկերացնել, թե էնտեղ ինձ ինչ կսպասվեր։ Աչքիս գուգլին հարցնեմ, ինքը կիմանա։

Lion
05.11.2016, 19:31
Գիտեմն, բայց ամեն դեպքում, ոչ հեռուստացույցներն էին ամեն տանը, ինչպես հեղինակի մոտ, ոչ էլ ուղղաթիռներն էին թռչում քաղաքներում, ինչպես հիմա:

Իսկ 101 սենյակն ավելի լավ է չպատկերացնես, մարդկային երևակայությունը շատ բան կարող է անել մարդու մարմնի ու հոգու հետ...

Նաիրուհի
07.11.2016, 16:27
Էն օրը էս ֆոտոն էի հիշել, բայց ալարեցի փնտրեմ ստեղ դնեմ, ու էսօր ֆբ-ն հիշեցրեց, որ տարիներ առաջ շեյրել եմ էնտեղ :))

https://files2.adme.ru/files/news/part_73/733460/7399760-R3L8T8D-800-1.png