PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրագիր.. Անվերնագիր..



Հարևան
15.10.2016, 00:58
Օրագիր... միայն այժմ սկսեցի մտացել նրա անհրաժեշտության մասին... Իրականում շատ են եղել պահեր, երբ զգացել եմ, որ կարծես մի բան պակասում է.. Մի բան, որը կօգնի քեզ ավելի թեթև զգալ.. Մինչ այժմ եղել են պահեր, երբ մտացել եմ մտքերս թղթին հանձնելու մասին.. Հիշում եմ, կար մի ժամանակ, երբ գրեթե միշտ սիրտ տխրությամբ էր լցված.. ,,Ծիծաղ,, բառը այնքա՜ն խորթ էր դարձել ինձ.. Անգամ հիմա, երբ հիշում եմ այն զգացողությունները, որոնք ժամանակին դարձել էին իմ անբաժան ու ,,անփոխարինելի,, ընկերները, սրտիս մեջ ասես ամեն ինչ տակնուվրա է լինում.. Ասես այն նույն ,,ընկերները,, որոնք ամեն պահի ինձ հետ էին շրջում, որոնք նույնիսկ ուրախության ժամանակ ինձ թևանցուք էին քայլում, հիմա նորից թակելով հոգուս դռները, կրկին ցանկանում են բնակվել այնտեղ.. Բայց ամենաառեղծվածայինը այն է, որ նրանք որքան էլ կրծում էին սիրտս, այնգամ հիմա, երբ նրանց հիշելիս աչքերս փորձում են արձունքներով լցվել, միևնույն է, կարծես հոգուս խորքում ունենաի նման ,,ընկերոջ,, կարիքը.. Այդ տխրությունը որքան դառն էր թվում սրտիս համար, այնքան անհրաժեշտ հոգուս համար.. Գիտեք, երբ ձեզ ցավեցնում են մարդիկ, ովքեր կոպիտ ասած ձեզ համար նշանակություն չունեն, որքան էլ խորը վերք հասցնեն ձեր սրտին, միևնույն է, դուք կարողանում եք ձեր սրտին դարմանել, մտածելով, թե չարժի նման մարդու պատճառով նեղվել, ով ձեզ համար անգամ նշանակություն չունի: Իսկ երբ այդ նույն հարվածը հասցնում է նա, ով ձեզ համար ժամանակի ընթացքում դարձել է մեկը, առանց որի դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ կարող էիք անել.. ձեր սիրտը դառնում է մի կորեկ, մի անպաշտպան ու թույլ եակ, ում անգամ անմռունչ նապաստակը կարող է կոխկրտել.. Եվ եթե նախկինում ձեր սիրտը կարող էր պարզապես կոտրվել, ապա հիմա լրիվ փշուր-փշուր է լինում.. Բարի գալու՜ստ տխուր երաժշտություն.. Բարի գալու՜ստ գիշերներ անքուն... Բայց միևնույն է, քեզ հավաքում ես, համարում ես, թե ոչինչ էլ չի եղել (ով չի կարող սխալվել) և շարունակում ես քո ,,հաղթական,, ուղին: Նորից տեսնում ես այդ մարդուն.. շփվում ես, ջերմերեն ժպտում, անգամ անկեղծ կարողանում ես նրա հետ ծիծաղել. սկսում ես մտածել. ,,Ինչ լա՜վ է.. ամեն ինչ կարծես անցյալում է,, և հենց այդ ուրախության պահին հաջորդում է մյուս անվրեպ հարվածը.. Եվ կրկին.. Բարի գալու՜ստ տխուր երաժշտեւթյուն.. Բարի գալու՜ստ գիշերներ անքուն... Քեզ միայն մի հարց է տանջում.. ,,Ինչու՜,, ..և այս հարցը քեզ անդադար հանգիստ չի տալիս.. Ամբողջ գիշեր միայն մտացում ես, փորձում ես գտնել քեզ տանջող հարցի պատասխանը.. երբեմն տաքանում ես, սկսում ես ամբողջ ուժով նրան մեղադրել, իսկ երբ հանգստանում ես, հասկանում ես, որ իրականում ամեն ինչ այնպես չի, ինչպես առաջին հայացքից է թվում: Եվ միայն այնժամ փորձում ես ամեն ինչ անալիզի բերել: Հիշում ես ամեն մի բառը, որը նա արտահայտել է իր շուրթերից, ամեն միմիկան, ամեն մի շարժումը, որը նա արտահայտել է քեզ հետ շփվելիս.. և ներթափանցելով նրա էության մեջ, կարծես կրկին ,,սիրահարվում ես,, և ամեն ջանք գործադրում, միայն թե նրան ,,անմեղ,, համարես.. Եվ կրկին ու կրկին հասկանում ես.. Նա որքան էլ փորձի քեզ նեղացնել, որքան էլ ծանր հարվածներ հասցնի քո հոգուն, միևնույն է, սրտիտ խորքում դու գիտես, որ նա քեզ համար անփոխարինելի է... :)
Այսքան բանը կրկին խորը վերապրելով, չնայաց գրեթե մեկ տարի է անցել այս դեպքերից, մի բան վստահ կարող եմ ասել. որքան էլ մարդիկ փորձեն քեզ նեղացնել, որքան էլ խորը վերքեր պատճառեն քո հոգուն, միշտ հիշիր. Դու այնքան ուժեղ ես, որ միշտ կարող ես հաղթել բոլորին. բայց ոչ թե փոխադարձ ,,հարգանք,, ցուցաբերելով, այլ միայն նրանց ՆԵՐԵԼՈՎ: Սա է քո միակ հաղթաթուղթը :)