PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանիվ

Աթեիստ
03.10.2016, 03:56
Արշավների համար թեմա ունենք, իսկ հեծանվային հարցերի քննարկման համար արդեն ունեցանք ;)

Էսօրվա համար 2 հետաքրքիր, բայց անհարմար հեծանիվ ։)

https://www.youtube.com/watch?time_continue=39&v=9B_XYYV9j_4
Հղում (http://karmacraft.ru/ruchnoj-velosiped/)

https://www.youtube.com/watch?time_continue=179&v=K24dHLA8zpw
Հղում (http://karmacraft.ru/velosiped-kak-ptica/)

Վիշապ
03.10.2016, 05:36
Անհարմար լինելը արդեն այս գաղափարները անհետաքրքիր է դարձնում :Ճ
Առաջինը չեմ կարծում, թե մարմինը կոփելու տեսակետից օգտակար է ու անվնաս (կարծես թե մոտիվացիան՝ վարժանքը իբր ավելի հետաքրքիր ու խրթին դարձնելն է),
լրացուցիչ գերծանրաբեռնվածությունը միշտ չի որ տեղին է, մանավանդ հեծանվի պարագայում, քանի որ հեծանիվ սովորաբար մի քիչ երկար են քշում ոչ թե 10-15 րոպե:
Հետևաբար այս ծանրաբեռնվածոությամբ երկար վարժանքը ոչ թե կամրացնի ձեռքերի կամ սրտի մկանները, այլ հակառակը՝ կհյուծի,
վարժությունը դարձնելով տհաճ ու վտանգավոր:
Երկրորդի գլխավոր նպատակը իբր թե արագություն հավաքելն է: Բայց հեծանվի պարագայում չափից մեծ արագությունը կյանքի համար վտանգավոր է, իսկ սենց քշելը ոնց որ թե
դժվարացնում է կառավարումը, դարձնելով էլ ավելի վտանգավոր: Որպես վարժանք, կատարյալ հիմարություն է հարմարության, մկանների ու մարմնի դիրքի տեսակետից:
Արագության ու ադրենալինի համար կարելի է մոպեդ քշել, որը գոնե շատ էներգիա չի խլում, որ հոգնածության պատճառով կորցնես կառավարումն ու գնաս գրողի ծոցը:
Մի խոսքով կարճ կյանք ունեցող թիթիզություններ են:

Աէրոդինամիկայի ու հարմարության տեսակետից կարող ա շատ ավելի հետաքրքիր են մեջքի վրա պառկած քշվող հեծանիվները (Recumbent Bikes), սրանք
Կալիֆորնիայում ահագին տարածված են՝

https://www.youtube.com/watch?v=MJAOkWH8w-g&list=PLCotO6WioMnsz-JJUQ7BYCkUuoIiymJf7&index=2

Մեկ էլ պատահում են էլիպտիկ հեծանիվներ՝

https://www.youtube.com/watch?v=5gjP9Vwu7b0

Կես-հեծանիվներն էլ հավես են թվում, բայց սրանցից «ժիվոյ» չեմ տեսել :Ճ

https://www.youtube.com/watch?v=nrdUzIc5UIY

boooooooom
03.10.2016, 10:17
Իզուր չի, որ ասում են "հեծանիվ մի հորինի". ինձ թվում է, որ էն հեծանիվը որ մենք ենք քշում, ամենահարմարն է: Բայց լավ կլիներ, որ մի բան հորինեին տուտուզի ցավի դեմ:
Առաջին հոլովակի հեծանիվը հաստատ ղեկի կառավարման խնդիր կունենա, որովհետև հեշտ չի "խաղացող" ղեկով հեծանիվը կառավարել: Մեջքի վրա կամ փորի վրա տարբերակներում էլ վզի դիրքն է փոխվում ու հաստատ շատ արագ վզի մկանները կհոգնեն...
Սրանց կարող եք ավելացնել էն քայլովի հեծանիվները ու էն մի տեսակ էլ կա, որ կոր խողովակի տակ մարդուն ամրացնում են մարմնից ու վազելով քշում է (չգիտեմ կարողացա ճիշտ բացատրել?)...

Աթեիստ
05.10.2016, 23:49
https://www.youtube.com/watch?v=7FOPv5li76Q

Որպես հեծանվորդ, որը աշխատում ա ինչքան հնարավոր ա օրենքով քշի, պտի ասեմ, որ մեքենայի վարորդը լավ արեց։

Lusina
06.10.2016, 00:19
:love

https://www.youtube.com/watch?v=WgF_j1FPxhk

Lusina
06.10.2016, 00:28
Էս փորձն էլ ա հետաքրքիր, ղեկի կառավարումը փոխել են, որ աջ թեքելուց ձախ գնա ։))

https://www.youtube.com/watch?v=MFzDaBzBlL0

keyboard
07.10.2016, 21:17
https://www.youtube.com/watch?v=7FOPv5li76Q

Որպես հեծանվորդ, որը աշխատում ա ինչքան հնարավոր ա օրենքով քշի, պտի ասեմ, որ մեքենայի վարորդը լավ արեց։
Իսկ ի՞նչն էր հեծանվորդի սխալը, չհասկացա։

Աթեիստ
07.10.2016, 23:12
Իսկ ի՞նչն էր հեծանվորդի սխալը, չհասկացա։

Զեբռով քշելով անցնելը, ընդ որում, ըստ մեքենայի ռեակցիայի, կարմիրի տակ։

boooooooom
08.10.2016, 10:58
Զեբռով քշելով անցնելը, ընդ որում, ըստ մեքենայի ռեակցիայի, կարմիրի տակ։

Աթեիստ, էդ վարորդը ներվային էր, ու իրան մի հատ հավի ճուտիկ ա պետք նվիրել, որ մեկ մեկ սիրի: Խաչմերուկների մեծամասնությունում երբ մեքենան թեքվում է, հետյոտնի կանաչը միացած է լինում: Հեծանվորդը ընդամենը պիտի քշելով չանցներ...

Աթեիստ
08.10.2016, 11:06
Վարդ, վարորդը հեծանվորդին գոռում ա «красный горит, олень», ու ի պատասխան ստանում ա վիրավորանք։
Ինչ որ չեմ հավատում, որ լույսը կանաչ ա, բայց ինքն ասում ա կարմիր ա։

boooooooom
08.10.2016, 11:58
Վարդ, վարորդը հեծանվորդին գոռում ա «красный горит, олень», ու ի պատասխան ստանում ա վիրավորանք։
Ինչ որ չեմ հավատում, որ լույսը կանաչ ա, բայց ինքն ասում ա կարմիր ա։

Ես առանց ձայնի եմ նայել :oy

Վիշապ
05.03.2017, 02:20
Ուրեմն մի այսպիսի կայք կա՝ relive.cc, որտեղ հեծանվորդները գրանցում են իրենց strava կամ garmin հաշիվը (account) ու ամեն քշելուց հետո
կայքը ավտոմատ վիդեո է սարքում։ Օրինակ իմ էսօրվա քշածը (https://www.relive.cc/view/887743962)։
Անկապ թիթիզություն ա էլի, կարող է մարդ կա, հաճույք ստանա սրանից :Ճ

StrangeLittleGirl
05.03.2017, 14:10

Հա, իրոք անկապ թիթիզություն ա, երբ սաղ օրը հեծանիվով ես տեղաշարժվում :))

Շինարար
05.03.2017, 16:18
Վարդ, վարորդը հեծանվորդին գոռում ա «красный горит, олень», ու ի պատասխան ստանում ա վիրավորանք։
Ինչ որ չեմ հավատում, որ լույսը կանաչ ա, բայց ինքն ասում ա կարմիր ա։

հա բայց ինչն ա լավ անում, մտնում ա մեքենաների համար չնախատեսված տարածք, մարդկանց կյանքը վտանգի տակ ա դնում, քիչ մի ավտոյով նրբորեն խփում ա տղային, մի հատ էլ իջնում տենց ա հարվածում, ի՞նչ իրավունքունի ինքը պատժիչմիջոցներ կիրառելու, նույնիսկ եթե տղային ձերբակալեն, ծեծ չի հասնում, տուգանք՝ քարը տրաքի, հաբռկած անասունի տղու պահվածք՝ հանրապետականին ձայն տվող կոնտիգենտ: Էլ ոնց կլինի, ինքը վարորդ ա, թող մի քիչ ավելի հանդուրժող լինի, նենց չի, որ էդ տղեն ուզւոմ էր մեռներ, ուղղակի անուշադիր ա եղել երևի:

StrangeLittleGirl
05.03.2017, 16:31

Ես էլ նոր նայեցի վիդեոն, ու Շինի հետ համաձայն եմ, որ հեչ էլ լավ չի անում։ Ընդհանրապես, որոշ հեծանվային եվրոպական երկրներում եթե վթար ա լինում հեծանիվի մասնակցությամբ, անկախ նրանից, թե հեծանվորդն ինչ մասշտաբի խախտում ա արել, միշտ էլ մեքենայի վարորդն ա մեղավոր կողմ համարվում՝ որպես ավելի ուժեղ կողմ:
Իսկ եթե հեծանվորդը խախտում ա անում, իրան պատժելու իրավունք մենակ ՃՈ-ն ունի: Չեմ հասկանում՝ հանուն պատժելու ավելի մեծ ու վտանգավոր խախտում անելու իմաստը, երբ պատիժն ինքնին տեղով մեկ բավական լուրջ խախտում ա:

Ծլնգ
05.03.2017, 17:49
հա բայց ինչն ա լավ անում, մտնում ա մեքենաների համար չնախատեսված տարածք, մարդկանց կյանքը վտանգի տակ ա դնում, քիչ մի ավտոյով նրբորեն խփում ա տղային, մի հատ էլ իջնում տենց ա հարվածում, ի՞նչ իրավունքունի ինքը պատժիչմիջոցներ կիրառելու, նույնիսկ եթե տղային ձերբակալեն, ծեծ չի հասնում, տուգանք՝ քարը տրաքի, հաբռկած անասունի տղու պահվածք՝ հանրապետականին ձայն տվող կոնտիգենտ: Էլ ոնց կլինի, ինքը վարորդ ա, թող մի քիչ ավելի հանդուրժող լինի, նենց չի, որ էդ տղեն ուզւոմ էր մեռներ, ուղղակի անուշադիր ա եղել երևի:
Ուզում էի ես գրել, էն էլ մտածեցի հին զրույցները երևի չարժի կենդանացնել․․․

Միակ խախտումը հեծանվով զեբռի վրայով անցնելն էր, ու դեռ հայտնի էլ չի, դա խախտում էր թե չէ, քանի որ հեծանվային ճանապարհի տեսք ունի, ու հնարավոր ա, որ կոնկրետ այդտեղ թույլատրվում ա հեծանվով էլ զեբռի վրայով անցնել։ Իսկ թե վարորդը ինչ ա գոռում, շատ հիմք չի, մանավանդ իր այդ быдло պահվածքից հետո։ Մեկ վայկրյան դանդաղացնելն էլ ձախ թեքվելուց վարորդին չէր սպանի։ Բայց համաձայն եմ, որ հեծանվորդներ կան, որոնց մեքենայի տակ գցելն էլ քիչ ա, բայց դրանք իրենք իրենց ոտով էլ մի օր դրան կարժանանան (ու սա ասում եմ որպես և՛ երկար տարիների վարորդ, և՛ որպես մեքենաշատ փողոցներով երկար տարիներ ռեգուլյար քշելու փորձով հեծանվորդ)։

Մի հեծանվային ակտիվիստ կար, որ ասում էր (մոտավորապես, ճշգրիտ արտահայտությունը չեմ հիշում). «there are two types of cyclists riding in traffic - those who were hit by a car, and those who will be hit by a car»։ Ու այդ վթարների գերակշռող մեծամասնությունը ավտովարորդների անփությության պատճառով է լինում․․․ լիքը վարպետ հեծանվորդների մեքենաների հետ վթարներում մահերը վկա․․․

StrangeLittleGirl
05.03.2017, 17:55

Ահա, մի էդպիսի վթարի էլ ես եմ վախտին ենթարկվել: Դեռ ապահովագրական ընկերությունն ուզում էր մեքենայի ծախսերն ինձնից քերել: Բայց միակ «սխալս» էն էր, որ նեղլիկ փողոցում բավականաչափ արագ չէի քշում, հետևիցս եկող մեքենան էլ չէր ուզում դանդաղել, վազանց անելիս խփեց:

John
05.03.2017, 18:13
Իսկ եթե հեծանվորդը խախտում ա անում, իրան պատժելու իրավունք մենակ ՃՈ-ն ունի: Չեմ հասկանում՝ հանուն պատժելու ավելի մեծ ու վտանգավոր խախտում անելու իմաստը, երբ պատիժն ինքնին տեղով մեկ բավական լուրջ խախտում ա:

Դանիայում ՃՈ-ն իրավունք ունի պատժե՞լ հեծանվորդին։ Հայաստանում չկա տենց օրենք։

Ծլնգ
05.03.2017, 18:13
Ահա, մի էդպիսի վթարի էլ ես եմ վախտին ենթարկվել: Դեռ ապահովագրական ընկերությունն ուզում էր մեքենայի ծախսերն ինձնից քերել: Բայց միակ «սխալս» էն էր, որ նեղլիկ փողոցում բավականաչափ արագ չէի քշում, հետևիցս եկող մեքենան էլ չէր ուզում դանդաղել, վազանց անելիս խփեց:

Նեղլիկ փողոցում միշտ ուղիղ մեջտեղով ես քշում․․․ սեփական դառը փորձից եմ ասում․ ըստ Մերֆիի օրենքի, նեղլիկ փողոցում «աջ քաշած» հեծանիվ քշելու ժամանակ այդ փողոցով միշտ ինչ-որ «ջիգիտ» իր «ֆեռարիով» գինեսի ռեկորդ կփորձի խփել։

Ծլնգ
05.03.2017, 18:18
Դանիայում ՃՈ-ն իրավունք ունի պատժե՞լ հեծանվորդին։ Հայաստանում չկա տենց օրենք։

Իսկ ո՞վ է իրավասու հեծանվորդի կողմից ճանապարհային խախտման համար պատժամիջոց ձեռնարկել։

Իմ իմանալով ՃՈ-ն հետիոտների էլ է իրավասու տուգանել․․․

StrangeLittleGirl
05.03.2017, 18:24
Դանիայում ՃՈ-ն իրավունք ունի պատժե՞լ հեծանվորդին։ Հայաստանում չկա տենց օրենք։
Հայաստանում կա տենց օրենք, ուղղակի ՃՈ-ն զահլա չի անում։ ։)
Հա, Դանիայում իրավունք ունի, ու ստեղի ՃՈ-ն շատ շուստրի ա: Գիտեն՝ որտեղ որ ժամին ու ոնց կանգնեն, որ խախտում անողներին բռնացնեն: Իսկ ստեղ խախտում ա համարվում նույնիսկ էն կարգի «անմեղ» մի բան, ոնց որ լույսը չմիացնելն ա, ճիշտ արգելակներ չունենալը կամ կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ հեծանիվին նայելը:

Նեղլիկ փողոցում միշտ ուղիղ մեջտեղով ես քշում․․․ սեփական դառը փորձից եմ ասում․ ըստ Մերֆիի օրենքի, նեղլիկ փողոցում «աջ քաշած» հեծանիվ քշելու ժամանակ այդ փողոցով միշտ ինչ-որ «ջիգիտ» իր «ֆեռարիով» գինեսի ռեկորդ կփորձի խփել։
Հա, ես իմ արևին աջ քաշած էի քշում, որ խախտում արած չլինեմ, էն էլ արի ու տես ոմանք առիթից օգտվում են: Որ հիշում եմ էդ իրավիճակը, սիրտս վատանում ա: Ես ընկել եմ գետնին, հեծանիվիս լույսը ջարդուփշուր էղած, մեքենայի վարորդը մոտենում, ասում ա՝ մեքենաս խազվել ա, պիտի վճարես: Իսկական անասուն:

John
05.03.2017, 18:29

Վստա՞հ ես, որ կա։ Աչքովս չի ընկել ինչ-որ օրենք, որտեղ նշված լինի հեծանվորդի կողմից որևէ խախտում անելու համար սահմանված պատիժ։

StrangeLittleGirl
05.03.2017, 18:35
Վստա՞հ ես, որ կա։ Աչքովս չի ընկել ինչ-որ օրենք, որտեղ նշված լինի հեծանվորդի կողմից որևէ խախտում անելու համար սահմանված պատիժ։
Իմ աչքով ընկել ա: Սահմանված պատժի մասին չեմ հիշում, բայց աղոտ հիշում եմ, որ ՃՈ-ն կարա կանգնացնի կոնկրետ խախտումներա անելու դեպքում:

John
05.03.2017, 18:43
Իմ աչքով ընկել ա: Սահմանված պատժի մասին չեմ հիշում, բայց աղոտ հիշում եմ, որ ՃՈ-ն կարա կանգնացնի կոնկրետ խախտումներա անելու դեպքում:

Դե էդ չեղավ պատիժ։ Ոստիկանությունը միշտ էլ ու բոլորին էլ (բացի օրենքով սահմանված հատուկ դեպքերից), իրավունք ունի կանգնեցնելու, եթե ինչ-որ խախտում է նկատում։ Իսկ սահմանված պատիժ ամենայն հավանականությամբ չկա։

Շինարար
05.03.2017, 18:50
Դե էդ չեղավ պատիժ։ Ոստիկանությունը միշտ էլ ու բոլորին էլ (բացի օրենքով սահմանված հատուկ դեպքերից), իրավունք ունի կանգնեցնելու, եթե ինչ-որ խախտում է նկատում։ Իսկ սահմանված պատիժ ամենայն հավանականությամբ չկա։

հետիոտնի համար կան տուգանքներ, երևի հեծանվորդներ դեռ բավականին շատ չկան, որ օրենքներ սահմանեն, եթե իրոք չկա

StrangeLittleGirl
05.03.2017, 18:52
Դե էդ չեղավ պատիժ։ Ոստիկանությունը միշտ էլ ու բոլորին էլ (բացի օրենքով սահմանված հատուկ դեպքերից), իրավունք ունի կանգնեցնելու, եթե ինչ-որ խախտում է նկատում։ Իսկ սահմանված պատիժ ամենայն հավանականությամբ չկա։
Ըստ երևույթին, պատիժն օրենքով չի սահմանվում, այլ ինչ-որ որոշումներով։ Օրենքն էս ա (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2375)։ Մեքենաների արած խախտումների պատիժների մասին էլ ոչ մի բան չկա։

Բայց էստեղ սահմանված վարչական տուգանքներն են (http://www.transinfo.am/pdd/6_5.html), ընդ որում՝ գրած ա տրանսպորտային միջոց, ոչ թե ավտոմոբիլ, հետևաբար դա վերաբերում ա նաև հեծանիվներին, մոպեդներին ու այլ միջոցներին։

Հ.Գ. Հենց օրենքում էլ հեծանիվի սահմանումը որպես տրանսպորտային միջոց.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող եւ դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի.

Հ.Հ.Գ. Երկրորդ լինքում ասվում ա

131/5 Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը 5 000

Ծլնգ
05.03.2017, 18:56
ոչ մի նոր տեղեկություն․․․ մոդերատորներին՝ խնդրում եմ այս գրառումը ջնջել։

StrangeLittleGirl
05.03.2017, 19:05
Մի խոսքով, եթե ՃՈ-ն ուզի, կտուգանի հեծանվորդներին, բայց չի ուզում, որտև զահլա բան ա հեծանվորդ տուգանելը, ոնց որ հետիոտն տուգանելը: Նենց որ, իրանք մեքենաներից են կպած: Իսկ Դանիայում հակառակն ա. հեծանվորդ տուգանելն ավելի հեշտ ա, դրա համար հեծանվորդների վրա են ֆիքսված:

Վիշապ
05.03.2017, 20:29
Նեղլիկ փողոցում միշտ ուղիղ մեջտեղով ես քշում․․․ սեփական դառը փորձից եմ ասում․ ըստ Մերֆիի օրենքի, նեղլիկ փողոցում «աջ քաշած» հեծանիվ քշելու ժամանակ այդ փողոցով միշտ ինչ-որ «ջիգիտ» իր «ֆեռարիով» գինեսի ռեկորդ կփորձի խփել։

ԱՄՆ տարբեր նահանգներում կախված ճանապարհի գոտիների քանակից ու լայնությունից օրենքով թույլատրվում է ողջ ճանապարհային գոտին հեծանվով զբաղեցնելը ու սենց նշաններ (https://en.wikipedia.org/wiki/Bicycles_May_Use_Full_Lane) են դնում՝

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/MUTCD_R4-11.svg/220px-MUTCD_R4-11.svg.png

Վիշապ
05.03.2017, 20:53
Անկախ իրավիճակից, ու կատարված խախտման ստահակության աստիճանից, զուսպ ու ներողամիտ լինելը լավ բան է, ու երբեմն փրկում է կյանքը։
Դեպքեր կան, որ ճանապարհին զիջել-չզիջելու հարցով մարդիկ աքլորանում, իրար են սպանում ամենավերջին ապուշների պես։
Նահանգներում նույնիսկ երթևեկության կանոնագրքում հատուկ նշվում ու խորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ որևէ անհանդուրժողական վերաբերմունքից ու նույնիսկ աչքերով կոնտակտից։
Հաճախ, ոչ այդքան բարեհաճ իրավիճակում ամենալավ բանը, որ կարող եք անել, դա ժպտալն է ու շուտափույթ սի․․․ հեռանալը հերսոտած ու առյուծ կտրած "օրենքի-ճշտի" մարմնացումից։
Իսկ Կալիֆորնիայում մեծամասամբ կարելի է ասել վարորդները բարեհամբույր են ու հանդուրժող, իսկ ես որպես համ վարորդ, համ հեծանվորդ, համ հետիոտն աշխատում եմ մնացած բոլորին հարգանց ցույց տալ, օրինակ հեծանիվով, շատ հեծանվորդների պես «ստոպ» նշանները չեմ առհամարում, կանգնում ու ձեռքով ժպտալով ճանապարհ եմ տալիս մեքենաներին, երբ իրենք առավելություն ունեն։
Երթևեկության մեջ մնացածների նկատմամբ կայուն հարգանքը անվտանգության համար ամենակարևոր գործոններից է։
Ստահակություն տեսա՞ք, զիջեք անցեք, շատ-շատ կարող եք սառնասիրտ անգլիացու պես դժգոհ տարուբերել ձեր գլուխը, իսկ վայրից հեռանալուց հետո, երբ արդեն շուրջ բոլորն անվտանգ է, նո՜ր կարող եք ինքներդ ձեզ գոռալ՝ «արյա էս ոչխար-անասունը ո՞վ էր, իջնեի, տայի գլուխը ցխեի պատին․․․», ես տենց եմ անում ։Ճ

Վիշապ
05.03.2017, 20:58
Հա, իրոք անկապ թիթիզություն ա, երբ սաղ օրը հեծանիվով ես տեղաշարժվում :))

Բյուր ջան, ընհանուր երեք ժամ, գնում եմ ընկերների հետ սուրճ եմ խմում ու հետ։ Սաղ օրը մի 200կմ+ կքշես, ու դա արդեն իսկական թիթիզություն կլինի։

StrangeLittleGirl
05.03.2017, 21:30
Բյուր ջան, ընհանուր երեք ժամ, գնում եմ ընկերների հետ սուրճ եմ խմում ու հետ։ Սաղ օրը մի 200կմ+ կքշես, ու դա արդեն իսկական թիթիզություն կլինի։
Դե էդ եմ ասում, ինձ համար հեծանիվն էնքան առօրեական բան ա, որ սենց բաների իմաստը չեմ հասկանում: :)) Ասենք իմաստը ո՞րն ա ամեն օր գործի գնալ-գալու ճամփան նկարելու :))

Վիշապ
05.03.2017, 21:39
Դե էդ եմ ասում, ինձ համար հեծանիվն էնքան առօրեական բան ա, որ սենց բաների իմաստը չեմ հասկանում: :)) Ասենք իմաստը ո՞րն ա ամեն օր գործի գնալ-գալու ճամփան նկարելու :))

Հա, նոր հասկացա, ինչ ես ասում։ Դե սա ավելի շատ իմաստ կարող է ունենալ սպորտային, մրցումային կամ ժամանցային հեծանվարշավների դեպքում, որտեղ երթուղիները, տեսարանները, դժվարությունները, մարդիկ ու էլի բաներ օրիգինալ են ։Ճ
Քեզ համար անիմաստ կարող է լինել, բան չասի ։Ճ

Վիշապ
06.03.2017, 06:10
Դե էդ եմ ասում, ինձ համար հեծանիվն էնքան առօրեական բան ա, որ սենց բաների իմաստը չեմ հասկանում: :)) Ասենք իմաստը ո՞րն ա ամեն օր գործի գնալ-գալու ճամփան նկարելու :))

Բյուր մոռացա հարցնել, քո առօրեական հեծանվային ճամփի երկարությունը ինչքա՞ն է: Իմ հասկանալով, գործի գնալ գալը ձեր կողմերում միջինը պիտի որ մի քանի կիլոմետր լինի, այսինքն խաղուպար :Ճ

One_Way_Ticket
06.03.2017, 06:24
Օրենքով շատ դժվար է ղեկավարել հեծանվորդ-վարորդ և հեծանվորդ-հետիոտն հարաբերությունները: Ովքեր որ նեղ փողոցի մեջտեղով հանգիստ հեծանվում են, թող մի պահ պատկերացնեն, որ իրենք հեծանվով աշխատանքի են շտապում, իսկ հեծանվահետիոտնային համատեղ trail-ով մարդիկ իրենց կայֆին զբոսնում են, ու ձև չունես իրենց վազանցելու, պիտի հետևներից խելոք գնաս հետիոտնի արագությամբ: Պարզապես փոխադարձ հարգանք է պետք, որը վիդեոյում բացակայում է: Ասենք, "олень"-ը տվյալ իրավիճակում չափազանց է, ես նման դեպքերում բավարարվում եմ սիգնալով: Հեծանվորդն էլ, ով ոնց որ թե ի սկզբանե սխալ է, փոխանակ խելոք ընդունի իր սխալն ու հեռանա, կրակի մեջ յուղ է լցնում:

Ծլնգ
06.03.2017, 07:33

Պատկերացնել պետք չի՝ ամենօրյա երևույթ է։ Սովորաբար մի փոքր «ծնգը» հերիք է, որ հետիոտները մի կողմ քաշվեն, ու եթե հետևիցս եկող մեքենան մի փոքր սիգնալ տա, ինչով կազդարարի որ ինձ տեսել է, մեծ հաճույքով կողմ կքաշվեմ՝ ճանապարհը զիջելով։

Բայց համեմատությունդ տեղին չէ, որևհետև․ (ա) հեծանվի հետ վթարի մեջ ընկած հետիոտնը դժվար թե այնպես վնասվի, ինչպես մեքենայի հետ վթարի մեջ ընկած հեծանվորդը; (բ) հեծանվի արագությունը թույլ է տալիս, որ հետիոտներին նկատես ու շրջանցես, ինչպես նաև հեծանվորդները շատ ավելի զգոն են ճանապարհի ու այն օգտագործողների նկատմամբ; (գ) նեղ ճանապարհները սովորաբար շատ երկար չեն լինում, և հետևից դանդաղ եկող մեքենան խաչմերուկում հնարավորություն կունենա վազանցելու; (դ) ես հեծանվովս նեղ ճանապարհների արագության սահմանափակմանը ոչ շատ զիջող արագությամբ եմ քշում, իսկ վազանցող ավտովարորդը խախտում է անում; (ե) որպես ավտովարորդ նեղ ճանապարհը հեծանվորդի հետ կիսելիս կնախընտրեմ, որ հեծանվորդը գծի մեջտեղով քշի, այլ ոչ-թե «աջ քաշած», որևհետև այդ դեպքում այդ նեղվածքի մեջ նրա տեսանելիությունը մեծանում է, ես էլ՝ [խղծի ու օրենքի] ջարմի տակ չեմ ընկնում անփոթորեն հեծանվորդին տակը գցելով; (զ՝ ամենակարևորը) գծի մեջտեղով քշելով ես ոչ թե «իմ կայֆին զբոսնում եմ», այլ իմ կյանքի ապահովությունն եմ երաշխավորում։

Ծլնգ
06.03.2017, 07:49
ԱՄՆ տարբեր նահանգներում կախված ճանապարհի գոտիների քանակից ու լայնությունից օրենքով թույլատրվում է ողջ ճանապարհային գոտին հեծանվով զբաղեցնելը ու սենց նշաններ (https://en.wikipedia.org/wiki/Bicycles_May_Use_Full_Lane) են դնում՝

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/MUTCD_R4-11.svg/220px-MUTCD_R4-11.svg.png
Դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել օրենք, որը արգելի հեծանվորդներին «ամբողջ գիծը» օգտագործել, եթե չկա առանձին հեծանիվների համար նախատեսված գիծ (այդ դեպքում էլ շատերը չեն արգելում, եթե մեքենաների հոսանքի արագությամբ ես քշում), ու եթե հեծանիվները այդ ճանապարհի վրա արգելված չեն։ Այդ նշանները սովորաբար դրվում են ավտովարորդների համար, որ սիգնալները չկապեն։

One_Way_Ticket
06.03.2017, 08:03
Պատկերացնել պետք չի՝ ամենօրյա երևույթ է։ Սովորաբար մի փոքր «ծնգը» հերիք է, որ հետիոտները մի կողմ քաշվեն, ու եթե հետևիցս եկող մեքենան մի փոքր սիգնալ տա, ինչով կազդարարի որ ինձ տեսել է, մեծ հաճույքով կողմ կքաշվեմ՝ ճանապարհը զիջելով։

Բայց համեմատությունդ տեղին չէ, որևհետև․ (ա) հեծանվի հետ վթարի մեջ ընկած հետիոտնը դժվար թե այնպես վնասվի, ինչպես մեքենայի հետ վթարի մեջ ընկած հեծանվորդը; (բ) հեծանվի արագությունը թույլ է տալիս, որ հետիոտներին նկատես ու շրջանցես, ինչպես նաև հեծանվորդները շատ ավելի զգոն են ճանապարհի ու այն օգտագործողների նկատմամբ; (գ) նեղ ճանապարհները սովորաբար շատ երկար չեն լինում, և հետևից դանդաղ եկող մեքենան խաչմերուկում հնարավորություն կունենա վազանցելու; (դ) ես հեծանվովս նեղ ճանապարհների արագության սահմանափակմանը ոչ շատ զիջող արագությամբ եմ քշում, իսկ վազանցող ավտովարորդը խախտում է անում; (ե) որպես ավտովարորդ նեղ ճանապարհը հեծանվորդի հետ կիսելիս կնախընտրեմ, որ հեծանվորդը գծի մեջտեղով քշի, այլ ոչ-թե «աջ քաշած», որևհետև այդ դեպքում այդ նեղվածքի մեջ նրա տեսանելիությունը մեծանում է, ես էլ՝ [խղծի ու օրենքի] ջարմի տակ չեմ ընկնում անփոթորեն հեծանվորդին տակը գցելով; (զ՝ ամենակարևորը) գծի մեջտեղով քշելով ես ոչ թե «իմ կայֆին զբոսնում եմ», այլ իմ կյանքի ապահովությունն եմ երաշխավորում։
Եթե նաուշնիկներով չես հեծանվի վրա, պիտի որ առանց սիգնալի էլ լսես հետևից եկող մեքենայի ձայնը: Իսկ մեքենայի սիգնալը, ի տարբերություն հեծանվի սիգնալի, շատերը ընկալում են որպես ագրեսսիայի նշան: Այդպես է ստացվել արևմտյան հասարակություններում (Ասիային դա չի վերաբերվում):

Իսկ համեմատությունը լավ էլ տեղին է: Լիքը հեծանվորդներ համարում են որ մեքենային հավասար իրավունքներ ունեն ճանապարհի վրա, քանի որ օրենքը թույլ է տալիս: Ու ոչ միայն նեղ փողոցների վրա: Մի քանի գծանի գլխավոր փողոցների վրա հաճախ են հեծանվորդները քշում ձախ գծի մեջտեղով (ես ձախակողմյան շարժման մասին եմ խոսում), լուրջ անհարմարություն պատճառելով հետևից եկող վարորդներին, ովքեր պիտի տրաֆիկի մեջ անցք ճարեն, որ կարողանան շրջանցել: Ես ինքս նման փողոցներում պարզապես հեծանիվ չեմ քշում: Ալտերնատիվ ուղի կփնտրեմ, որտեղ շատ չեմ խանգարի ուրիշներին: Եթե ալտերնատիվ ուղի չկա, այլ տրանսպորտային միջոցից կօգտվեմ: Փողոցները առաջին հերթին ավտոտրանսպորտի համար են: Եթե հեծանվորդներին շատ է պետք հենց այդտեղ քշել, թող համապատասխան օրգաններից պահանջեն զուգահեռ հեծանվուղի սարքել:

anslov
06.03.2017, 08:20
Դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել օրենք, որը արգելի հեծանվորդներին «ամբողջ գիծը» օգտագործել, եթե չկա առանձին հեծանիվների համար նախատեսված գիծ (այդ դեպքում էլ շատերը չեն արգելում, եթե մեքենաների հոսանքի արագությամբ ես քշում), ու եթե հեծանիվները այդ ճանապարհի վրա արգելված չեն։ Այդ նշանները սովորաբար դրվում են ավտովարորդների համար, որ սիգնալները չկապեն։

Օրենքի և կանոնների չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից

Riding on the right

You must stay as close to the right edge of the road whenever possible, especially if you're slower than other traffic.

Ministry of Transportation
http://www.mto.gov.on.ca/english/safety/bicycle-safety.shtml

Ծլնգ
06.03.2017, 08:25
Եթե նաուշնիկներով չես հեծանվի վրա, պիտի որ առանց սիգնալի էլ լսես հետևից եկող մեքենայի ձայնը: Իսկ մեքենայի սիգնալը, ի տարբերություն հեծանվի սիգնալի, շատերը ընկալում են որպես ագրեսսիայի նշան: Այդպես է ստացվել արևմտյան հասարակություններում (Ասիային դա չի վերաբերվում):

Իսկ համեմատությունը լավ էլ տեղին է: Լիքը հեծանվորդներ համարում են որ մեքենային հավասար իրավունքներ ունեն ճանապարհի վրա, քանի որ օրենքը թույլ է տալիս: Ու ոչ միայն նեղ փողոցների վրա: Մի քանի գծանի գլխավոր փողոցների վրա հաճախ են հեծանվորդները քշում ձախ գծի մեջտեղով (ես ձախակողմյան շարժման մասին եմ խոսում), լուրջ անհարմարություն պատճառելով հետևից եկող վարորդներին, ովքեր պիտի տրաֆիկի մեջ անցք ճարեն, որ կարողանան շրջանցել: Ես ինքս նման փողոցներում պարզապես հեծանիվ չեմ քշում: Ալտերնատիվ ուղի կփնտրեմ, որտեղ շատ չեմ խանգարի ուրիշներին: Եթե ալտերնատիվ ուղի չկա, այլ տրանսպորտային միջոցից կօգտվեմ: Փողոցները առաջին հերթին ավտոտրանսպորտի համար են: Եթե հեծանվորդներին շատ է պետք հենց այդտեղ քշել, թող համապատասխան օրգաններից պահանջեն զուգահեռ հեծանվուղի սարքել:
Ուրեմն քո կարծիքով հեծանվորդները դե՞մ են հեծանվաուղիներին։ :D Պահանջելը հա էլ պահանջում ենք, որոշ դեպքերում լսում են, որոշ դեպքերում՝ խուլ ականջով (մի քանի տեղական հեծանվաուղի կա, որ սպանես՝ հեծանվով չեմ մտնի՝ ավելի ապահով է մեքենաների հետ քշելը)։

Իսկ համեմատությունդ սխալ էր մենակ այն պատճառով, որ մեր այստեղ խրախուսածը հենց ապահովությունն էր։ Հետիոտնը այդ ապահովության խնդիրը չունի, որ ամբողջ ուղու լայնքը «կայֆի համար» պգտագործի։ Ու հեծանվորդների մեծամասնությունը մայթին կից կնախընտրեն քշել, ավտոմեքենաների հոսքին էլ չխանգարել, եթե դա ապահով լինի։ Իսկ ալտերնատիվ ճանապարհների տեսանկյունից՝ դրանք կարող են էլ ավել անապահով լինել։ Քո նկարագրած դեպքում, գոնե ավտոմեքենաները հնարավորություն ունեն կողքի գիծ մտնել, իսկ ավելի նեղ փողոցներում մեքենաները հեծանվորդների հետ ավելի դժվար են ճանապարհ կիսում։

Սիգնալի մասով էլ․․․ ոչ թե հեծանվորդի մեքենային լսելու խնդիրն է այստեղ, այլ հեծանվորդի տեսանելիությունը մեքենայի վարորդի կողմից։ Ես հա էլ լսում եմ մեքենաներին, բայց չգիտեմ ինքը ինձ տեսել է թե չէ, ու կենտրոնով քշում եմ, որ ստիպեմ այդ վարորդին ինձ տեսնել։ Իսկ եթե թեթևակի ազդարարի, որ տեսել է, ես էլ կողք կքաշվեմ։ Հավատա, որ ոչ մի հեծանվորդ էլ չի սիրում մեքենաների հետ նույն ճանապարհներով քշել․․․ որոշ քաղաքաներում դա, կասեի, ցնորքի մակարդակի բան է։ Բայց որոշ դեպքերում դրանց ավելի ապահով այլընտրանքներ չկան։ Ու թե ես ինչ տրանսպորտից օգտվեմ, ուրիշների գործը հաստատ չի։ Իսկ եթե քո դուրը այդքան չեն գալիս հեծանվորդները մեքենաների գծերում, ապա օրենսդիրներից պահանջի, որ օրենքը փոխեն։ Իսկ քանի օրենքը թույլ ա տալիս, հեծանվորդները մեքենային հավասար իրավունքներ ունեն ճանապարհի վրա։

Ծլնգ
06.03.2017, 08:35
Օրենքի և կանոնների չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից

Riding on the right

You must stay as close to the right edge of the road whenever possible, especially if you're slower than other traffic.

Ministry of Transportation
http://www.mto.gov.on.ca/english/saf...e-safety.shtml

Կանադայում հեծանիվ քշած չկամ, բայց ուշադրություն եմ հրավիրում «whenever possible» դարձվածքի վրա։ Ու քո բերած հղմամբ էջի վրա էն «Cycling Skills: Ontario's Guide to Safe Cycling» ֆայլը տեսնո՞ւմ ես, այ մեջը որ գնաս 15 էջ, սենց մի պուպուշ նախադասություն կհանդիպես․

Taking a lane

In urban areas where a curb lane is too narrow to share safely with a motorist, it is legal to take the whole lane by riding in the centre of it. On high-speed roads, it is not safe to take the whole lane. To move left in a lane, shoulder check, signal left and shoulder check again then move to the centre of the lane when it is safe to do so.
:flower

One_Way_Ticket
06.03.2017, 08:43
Հավատա, որ ոչ մի հեծանվորդ էլ չի սիրում մեքենաների հետ նույն ճանապարհներով քշել․․․ որոշ քաղաքաներում դա, կասեի, ցնորքի մակարդակի բան է։ Բայց որոշ դեպքերում դրանց ավելի ապահով այլընտրանքներ չկան։ Ու թե ես ինչ տրանսպորտից օգտվեմ, ուրիշների գործը հաստատ չի։ Իսկ եթե քո դուրը այդքան չեն գալիս հեծանվորդները մեքենաների գծերում, ապա օրենսդիրներից պահանջի, որ օրենքը փոխեն։ Իսկ քանի օրենքը թույլ ա տալիս, հեծանվորդները մեքենային հավասար իրավունքներ ունեն ճանապարհի վրա։
Ինձ պատահում են հեծանվորդներ, ովքեր, կողքի հեծանվուղին թողած, փողոցով են քշում: Երևի որովհետև իրենց խանգարում են դանդաղ հեծանվորդները, ավելի լավ է իրենք խանգարեն մեքենաներին:
Վերջին մասի պահով, ես օրինապաշտ չեմ, ու ինչպե վերևում արդեն նշել էի, չեմ կարծում, որ օրենքով հնարավոր է անհրաժեշտ չափով ղեկավարել հեծանիվների մասնակցությունը տրաֆիկին: Հավասար իրավունքները նշանակում են նաև հավասար պարտականություններ: Օրինակ, պահանջել հեծանիվների պարտադիր գրանցում ու համարանիշ, որ օրինախախտին ավելի հեշտ լինի պատասխանատվության ենթարկել: Իսկ դա արդեն ուրիշ ծայրահեղություն է, որին ես դեմ եմ:
Այդուհանդերձ, որոշ քաղաքներ փորձում են օրենքով արգելել հեծանիվներին որոշ ծանրաբեռնված փողոցներից, ինչը իմ կարծիքով շատ խելամիտ որոշում է:

Ծլնգ
06.03.2017, 09:01

Արդեն ասեցի, որ որոշ հեծանվաուղիներ ավելի անապահով են քան մեքենաների հոսքի հետ քշելը։ Կոնկրետ քո բերած դեպքերում չգիտեմ ինչն է պատճառը, բայց եթե պնդաճակատ ուզում են մեքենաների հոսքը դանդաղեցրած լինեն, ապա հա, ձեն տուր օրենսդիրներին, թող այդտեղ հեծանիվները արգելող նշան դնեն։ Ամենաիդեալականը կլիներ ունենալ առանձին գծեր մեքենաների, հեծանիվների ու հետիոտների համար, բայց դա ոչ բոլոր տեղեր է հնարավոր կամ պրակտիկ։ Ուրեմն համատեղ երթևեկությանը մասնակցող բոլորն էլ միմյանց նկատմամբ պետք է զգոն լինեն։ Բայց, ցավոք սրտի, արևմտյան ինդուստրիալիզացիայի պայմաններում (եվրոպական որոշ երկրները չհաշված) հեծանիվը մղվել է երկրորդ պլան, ու ավտովարորդների մեծ մասը հեծանվորդներին համարում են գլխացավանք և ոչ թե համատեղ երթևեկության լիիրավ անդամ։

One_Way_Ticket
06.03.2017, 10:20

Հավասար պարտականությունների պահը չմեկնաբանեցիր, դրա համար կոնկրետ հարցեր տամ:
1. Համաձա՞յն ես, որ հավասար իրավունքների դեպքում պիտի պարտականություններն էլ հավասար լինեն: Եթե ոչ, այլ հարցեր չունեմ: Եթե այո, ապա
2. Ինչպե՞ս ես վերաբերվում հեծանիվի՝ պարտադիր համարանիշ ունենալուն, հեծանիվ ունենալու համար հարկ վճարելուն՝ ավտոմեքենաներին հավասար: Եթե դրական ես վերաբերվում, ի՞նչ ես կարծում, արդյո՞ք դա պատճառ չի հանդիսանա, որ լիքը մարդիկ ընդհանրապես հրաժարվեն հեծանիվից: Եթե բացասական, կարո՞ղ ես հիմնավորել (առանց հակասելու առաջին հարցի պատասխանին):

StrangeLittleGirl
06.03.2017, 12:46
Բյուր մոռացա հարցնել, քո առօրեական հեծանվային ճամփի երկարությունը ինչքա՞ն է: Իմ հասկանալով, գործի գնալ գալը ձեր կողմերում միջինը պիտի որ մի քանի կիլոմետր լինի, այսինքն խաղուպար :Ճ
Նայած :)) Երբ հին տանս էի ապրում, օրը 20-30 կմ էի քշում՝ կախված նրանից, թե էդ օրը որտեղ էի գործի: Էս վերջին կես տարում օրը 10-20 կմ ա դարձել, էլի կախված նրանից, թե որտեղ եմ գործի ու հանգանամքների բերումով որ ճամփով եմ տուն քշում:

Ինչ վերաբերում ա հետիոտն-վարորդ հակամարտությանը, ապա One Way-ը երևի կզարմանա, եթե իմանա, որ մի շարք եվրոպական քաղաքներում հեծանիվները նույնիսկ առավելություն ունեն մեքենաների նկատմամբ: Քաղաքներ կան, որտեղ բազմաթիվ փողոցներ մեքենաները մտնելու իրավունք ուղղակի չունեն: Որոշ փողոցներ էլ մեքենաները կարող են մտնել, բայց հեծանիվին վազանց անելու իրավունք չունեն, ու իրականում էդ փողոցներ մտնելը մեքենայի համար գլխացավանք ա դառնում: Դրան գումարենք, որ մեքենաները միշտ պիտի զիջեն հեծանվորդին ու այլ արտոնություններ: Ինչի՞ համար ա սա արվում: Տվյալ քաղաքների համար շատ կարևոր ա հեծանիվի օգտագործումը խթանելը զուտ բնապահպանական ու քաղաքացիների առողջության տեսանկյունից: Այ հենց սրա համար էլ հեծանվորդներն ունեն լրացուցիչ արտոնություններ:

Բայց էն քաղաքներում, որտեղ չկան էս արտոնությունները, գոնե մարդավարի վերաբերմունք հեծանվորդի նկատմամբ արժե պահանջել: Վերցնենք հենց Երևանը: Էնտեղ փողոցը հավասարապես մեքենաներինն ու հեծանվորդներինն ա, բայց դա դժվար ա բացատրել մեքենաների վարորդներին: Իսկ էդ հիստերիկ սիգնալներն ուղղակի տեռորի են ենթարկում: Էն սուտի հեծանվային ուղին էլ մայթերի վրայով ա անցնում: Դա էլ դժվար ա բացատրել հետիոտնին:

Ու համաձայն եմ Ծլնգի հետ, որ ստեղ շատ կարևոր ա փոխադարձ հարգանքը: Բայց երևի փոխադարձ հարգանքը սկսվում ա փոխադարձ հասկացվածությունից: Շատ քաղաքներում խնդիրն էն ա, որ հեծանվորդներն ու մեքենայի վարորդները տարբեր մարդիկ են: Իմ նշած եվրոպական քաղաքներում ամեն մի մեքենայի վարորդ նաև հեծանվորդ ա, հեծանվորդներից շատերն էլ մեքենայի վարորդ են, հետևաբար իրար հասկանալը շատ ավելի հեշտ ա ստացվում:

One_Way_Ticket
06.03.2017, 13:24
Ինչ վերաբերում ա հետիոտն-վարորդ հակամարտությանը, ապա One Way-ը երևի կզարմանա, եթե իմանա, որ մի շարք եվրոպական քաղաքներում հեծանիվները նույնիսկ առավելություն ունեն մեքենաների նկատմամբ: Քաղաքներ կան, որտեղ բազմաթիվ փողոցներ մեքենաները մտնելու իրավունք ուղղակի չունեն: Որոշ փողոցներ էլ մեքենաները կարող են մտնել, բայց հեծանիվին վազանց անելու իրավունք չունեն, ու իրականում էդ փողոցներ մտնելը մեքենայի համար գլխացավանք ա դառնում: Դրան գումարենք, որ մեքենաները միշտ պիտի զիջեն հեծանվորդին ու այլ արտոնություններ: Ինչի՞ համար ա սա արվում: Տվյալ քաղաքների համար շատ կարևոր ա հեծանիվի օգտագործումը խթանելը զուտ բնապահպանական ու քաղաքացիների առողջության տեսանկյունից: Այ հենց սրա համար էլ հեծանվորդներն ունեն լրացուցիչ արտոնություններ:
Բացարձակապես չեմ զարմանա: Ու երկու ձեռքով կողմ եմ որոշ փողոցներ բացառապես հեծանվային սարքելուն: Կամ որ մեքենայի համար գլխացավանք լինի: Բայց պետք է նաև իրատեսական լինել հեծանվի սահմանափակումների հետ կապված: Հեռավորություններ կան, որ միայն եզակի էնտուիզաստներ են հեծանիվով գնալու: Գումարած դեպքեր, երբ մարդը շտապում է, կամ լիքը բեռ ունի, կամ այլ պատճառներ: Վարորդներին նույնպես պետք է հնարավորություն տալ հնարավորինս արդյունավետորեն տեղից տեղ գնալ: Թող որոշ փողոցներ էլ հեծանվորդների համար գլխացավանք լինի մտնելը, կամ ընդհանրապես արգելվի:

StrangeLittleGirl
06.03.2017, 14:39

Դե դրա համար քաղաքների մասին եմ խոսում, ոչ թե քաղաքից քաղաք հեռավորություն անցնելու: Չնայած հանուն արդարության ասեմ, որ հիմա Կոպենհագենի շրջակայքում հեծանվային «մայրուղիներ» են կառուցում, մի մասն էլ արդեն կառուցել են: Արդյունքում՝ մարդիկ կարող են մոտակա քաղաքներից հեծանիվով գալ գործի (քշելով օրը 80-100 կմ): Ու պատկերացրու, էդպիսի մարդիկ եզակի էնտուզիաստներ չեն, բավական շատ են:

Ինչ վերաբերում ա շտապելուն ու բեռ ունենալուն, ապա տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների Խրոնինգենի նորընտիր երիտասարդ քաղաքապետը որոշեց քաղաքը հեծանվային դարձնել, նորից նույն տիպի փաստարկներ էին բերվում, դրան էլ ավելանում էր էն, որ քաղաքի կենտրոնի խանութները տակ կտան, եթե մեքենաները չկարողանան դրանց մոտով անցնել: Տարիներ անց իրավիճակն էսպիսին ա. եթե Խրոնինգենում շտապում ես, ուրեմն անպայման հեծանիվով կգնաս, ոչ թե մեքենայով, ոչ էլ հասարակական տրանսպորտով: Եթե բեռ ունես, զանազան հեծանվային հարմարանքներ կան, որ բեռը հեծանիվով տեղափոխես: Տո մարդիկ նույնիսկ երեխաների համար վագոնչիկներ ունեն, երեխաներին դպրոց հեծանիվով են տանում: Եթե շատ բեռ ունես, կարող ես մեքենայից օգտվել, ոչինչ, մի քիչ էլ երկար ճանապարհ անցիր:

Իսկ վարորդների համար ալամ աշխարհը բաց քշելու տեղ ա: Թող քաղաքի ներսում էլ մի քիչ նեղվեն: Իսկ եթե քաղաքը կամ պետությունը հեծանիվն առաջնահերթություն ա սարքել, բնականաբար, վարորդների կյանքը դժվարացվելու ա: Օրինակ, նույն Նիդեռլանդներում բավական թանկ արժե վարորդական իրավունք ձեռք բերելը: Դրան էլ գումարած հարկերն ու պարկինգի գները: Արդյունքում՝ մարդիկ երկու անգամ են մտածում մեքենա առնելուց առաջ ու երկու անգամ են մտածում տնից դուրս գալիս մեքենայո՞վ գնալ, թե՞ հեծանիվով:

StrangeLittleGirl
06.03.2017, 15:17
Էս էլ Քրիստիանիա հեծանիվի օրինակ :)
http://livingcph.dk/wp-content/uploads/2014/10/christiania.jpg

Ծլնգ
06.03.2017, 17:41
Հավասար պարտականությունների պահը չմեկնաբանեցիր, դրա համար կոնկրետ հարցեր տամ:
1. Համաձա՞յն ես, որ հավասար իրավունքների դեպքում պիտի պարտականություններն էլ հավասար լինեն: Եթե ոչ, այլ հարցեր չունեմ: Եթե այո, ապա
2. Ինչպե՞ս ես վերաբերվում հեծանիվի՝ պարտադիր համարանիշ ունենալուն, հեծանիվ ունենալու համար հարկ վճարելուն՝ ավտոմեքենաներին հավասար: Եթե դրական ես վերաբերվում, ի՞նչ ես կարծում, արդյո՞ք դա պատճառ չի հանդիսանա, որ լիքը մարդիկ ընդհանրապես հրաժարվեն հեծանիվից: Եթե բացասական, կարո՞ղ ես հիմնավորել (առանց հակասելու առաջին հարցի պատասխանին):

Ճիշտն ասած չգիտեմ թե ինչ նկատի ունես հավասար պարտականություններով, բայց փորձեմ պատասխանել կոնկրետ հարցերիդ։
1. Այո, համաձայն եմ․․․ բայց համատեղ օգտագործվող ճանապարհներին այսօր մեքենաները շատ ավելի շատ իրավունքներ ունեն քան հեծանիվները։ Օրինակ մեկից ավել գծով ճանապարհներին մեքենաները կարող են բոլոր գծերն էլ օգտագործել, իսկ հեծանիվը՝ ոչ։ Ու կասկածում եմ, թե մեքենաների վարորդները կուզենան, որ հեծանվորդները սկսեն գծեր փոխել, ինչպես նաև՝ հեծանվորդների գերակշռող մեծամասնությունը։ Մեքենաները հոսքի մեջ հեծանիվ վարելը հեշտ գործ չի, իսկ գծեր փոխելով վարելը շատերի համար ինքնասպանություն ա։

2․ Համարանիշ ունենալը համարում եմ աբսուրդ, քանի որ լիքը ավելորդ բյուրոկրատիա ա ավելացնելու (ծախս), առանց որևէ մեծ օգտի։ Հեծանվորդների կողմից հասցված վնասվածքը (թե՛ գույքային, թե՛ մարմնական) աննշան է, իսկ համարանիշները հենց վնասվածք պատճառողներին բռնելու համար են (այլ ոչ թե խախտողներին ըստ արժանվույն տուգանելու)։ ԱՄՆ/Կանադայիից, ՄԹ-ից ու Ավստրալիայից հետազոտություններ եմ տեսել հեծանվորդների խախտումների մասին, որոնք ցույց են տվել, որ միջինում հեծանվորդները մոտավորապես նույն քանակով են օրենքը խախտում, ինչ ավտովարորդները (այլ ոչ թե ավելի շատ, ինչպես շատ ավտովարորդներ են կարծում), և դա անում են մեծ մասամբ իրենց ապահվության համար car-centric միջավայրում։ Ու այդ երկրների հեծանվային ինֆրաստրուկտուրայի վիճակը (ու դրա հետևանքով հեծանվորդների իրավունքների սահմանափակումը) ուղղակի ծիծաղալի է իրենց զարգացվածության աստիճանին համեմատ (հա, գիտեմ, կա ահռելի տարածքների խնդիրը, որոնք բացակայում են շատ եվրոպական երկրներում, բայց մեծ քաղաքների կենտրոններում էլ է վիճակը տխուր՝ առանձին բացառություններով, իհարկե)։

Իսկ ինչո՞ւ է քեզ թվում, թե հեծանվորդները հարկ(եր) չեն վճարում։ Ճանապարհային ինֆրաստրուկտուրան սովորաբար ֆինանսավորվում է տաբեր եղանակներով, ընդգրկյալ մի քանի տարբեր տեսակի հարկերը։ Կոնկրետ իմ օրինակով․ հեծանվից բացի ունեմ մեքենանա էլ, որի համար տալիս եմ տարեկան գրանցման հարկ, ինչի մի մասը գնում է ճանապարհային ֆոնդին։ Տնային հարկերի մի մասը գնում է տեղական ճանապարհային ֆոնդին, առևտրի հետ կապված հարկերի մի մասը գնում է շրջանային ճանապարհային ծախսերի։ Ու մեքենաս գարաժում կանգնելը և փոխարենը հեծանիվ քշելս շատ ավելի էժան է նստում այդ ֆոնդերի վրա։ Միակ հարկը, որին չեմ մասնակցում, դա բենզինի վրա հավելյալ հարկերն են, որոնց մի մասը գնում է ճանապարհային պահպանմաննորոգման վրա, ու համարում եմ, որ հեծանվորդները չպիտի մասնակցեն այս հարկին, քանի որ ճանապարհների մաշելուն անհամեմատ ավելի քիչ են մասնակցում քան մեքենաները։ Ի դեպ վերջին հարկերը չեն վճարում էլէկտրական մեքենաների տերերը, իսկ բեռնատար մեքենաները՝ վճարում են ճանապարհներին իրենց հասցրած վնասին անհամեմատ քիչ։ Ի դեպ հիմա արևմտյան աշխարհում հեծանվաուղիների ծախսի մեծ մասը ֆինանսավորվում է «private-public partnership»-ներով։ Ու Բյուրի նշած բիզնեսները, որոնք կարծում էին թե մեքենաներ վարել դժվարացնելը իրենց բիզնեսներին կխփի, բայց ի վերջո տեսան, որ հեծանվային տրաֆիկը ավելի շատ եկամուտ է բերում, սիրով մասնակցում եմ այդպիսի համագործակցությունների։ Հեծանվային ակտիվիստ կազմակերպություններն էլ են պարբերաբար դրամահավաքներ անում և ուղղում այդ գումարները նաև այսպիսի համագործակցությունների (ինչպես նաև լոբբիինգի, հեծանվային անվտանգության համակրթությանը, և այլն)։ Ու քանի որ հեծանվորդները արդեն իսկ վճարում են հարկերի գերակշռող մասը, ինչպես նաև մասնակցում են ծախսերին այլ ձևերով էլ, ապա ո՛չ, չեմ կարծում, թե դրանց պատճառով հեծանվորդները կդադարեն հեծանիվ վարել։ Մի քանի հարցում եմ տեսել (սրան նվիրված լուրջ հետազոտություն աչքովս չի ընկել), ըստ որոնց հեծանվորդները պատրաստ են էլ ավել «հարկեր վճարել», եթե դա կբերի առանձնացված հեծանվաուղիների։ Որոշ երկրներում հեծանիվ վարելը կենսակերպ է (way of life) ու դրանից այդ երկրների կյանքի որակները մենակ բարձրանում են։ Ուրիշ տեղեր էլ, հեծանիվ վարում են ոչ այնքան պրակտիկությունից ելնելով, ինչքան ավտոմեքենաների համար նախատեսված կենսակերպին ի հակառակ։ Այդպիսի երկրներում հեշտ բան չի հեծանիվ քշելը, իսկ ագրեսիվ վարորդները դա էլ ավելի են բարդացնում։ Կարծես չհակասեցի, չէ՞։

Ծլնգ
06.03.2017, 17:52
Էս էլ Քրիստիանիա հեծանիվի օրինակ :)

Երեք ակնանի հեծանիվների մեծ սիրահար չեմ, բայց ամեն անգամ Bakfiets տեսնելուց նախանձով եմ լցվում․․․ ցավոք սրտի դեռ չեմ կարողանում դրա գնի ծախսը հիմնավորել ինձ համար։ :))

https://s-media-cache-ak0.pinimg.com/564x/eb/4b/bf/eb4bbf0f042ba5ea2f590f9b5716439c.jpg

StrangeLittleGirl
06.03.2017, 18:09

Հա, եթե մեքենա ունես, դժվար գնի ծախսը հիմնավորես: Բայց մեքենա չունեցողների համար սա իսկական երազանք ա թե՛ բեռներ, թե՛ մարդկանց տեղափոխելու համար :) Ճիշտ ա՝ հեծանվուղիների վրա էլ իրանք են նյարդայնացնողները, որովհետև թե՛ ավելի դանդաղ են, թե՛ գրավում են ամբողջ ճանապարհը, ու վազանցը դժվարանում ա, բայց դե մեկ ա, լավ բան են:

Ծլնգ
06.03.2017, 18:38
բայց դե մեկ ա, լավ բան են:

Լավ բան չեն է, հոյակապ բան են։ :)) ու կարող ա մի երկու տարի հետո կարողանամ հիմնավորել (կամ էլ ինքս ինձ խաբել)։ :))

One_Way_Ticket
06.03.2017, 18:52
Դե դրա համար քաղաքների մասին եմ խոսում, ոչ թե քաղաքից քաղաք հեռավորություն անցնելու: Չնայած հանուն արդարության ասեմ, որ հիմա Կոպենհագենի շրջակայքում հեծանվային «մայրուղիներ» են կառուցում, մի մասն էլ արդեն կառուցել են: Արդյունքում՝ մարդիկ կարող են մոտակա քաղաքներից հեծանիվով գալ գործի (քշելով օրը 80-100 կմ): Ու պատկերացրու, էդպիսի մարդիկ եզակի էնտուզիաստներ չեն, բավական շատ են:

Ինչ վերաբերում ա շտապելուն ու բեռ ունենալուն, ապա տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների Խրոնինգենի նորընտիր երիտասարդ քաղաքապետը որոշեց քաղաքը հեծանվային դարձնել, նորից նույն տիպի փաստարկներ էին բերվում, դրան էլ ավելանում էր էն, որ քաղաքի կենտրոնի խանութները տակ կտան, եթե մեքենաները չկարողանան դրանց մոտով անցնել: Տարիներ անց իրավիճակն էսպիսին ա. եթե Խրոնինգենում շտապում ես, ուրեմն անպայման հեծանիվով կգնաս, ոչ թե մեքենայով, ոչ էլ հասարակական տրանսպորտով: Եթե բեռ ունես, զանազան հեծանվային հարմարանքներ կան, որ բեռը հեծանիվով տեղափոխես: Տո մարդիկ նույնիսկ երեխաների համար վագոնչիկներ ունեն, երեխաներին դպրոց հեծանիվով են տանում: Եթե շատ բեռ ունես, կարող ես մեքենայից օգտվել, ոչինչ, մի քիչ էլ երկար ճանապարհ անցիր:

Իսկ վարորդների համար ալամ աշխարհը բաց քշելու տեղ ա: Թող քաղաքի ներսում էլ մի քիչ նեղվեն: Իսկ եթե քաղաքը կամ պետությունը հեծանիվն առաջնահերթություն ա սարքել, բնականաբար, վարորդների կյանքը դժվարացվելու ա: Օրինակ, նույն Նիդեռլանդներում բավական թանկ արժե վարորդական իրավունք ձեռք բերելը: Դրան էլ գումարած հարկերն ու պարկինգի գները: Արդյունքում՝ մարդիկ երկու անգամ են մտածում մեքենա առնելուց առաջ ու երկու անգամ են մտածում տնից դուրս գալիս մեքենայո՞վ գնալ, թե՞ հեծանիվով:
Դու խոսում ես ոչ թե պարզապես քաղաքների, այ եվրոպական քաղաքների մասին: Աշխարհը մի փոքր ու խիտ բնակեցված Եվրոպայով չի սահմանափակվում: Լիքը այլ անկյուններ կան, արդեն ձևավորված ինֆրաստրուկտուրայով, որը հեծանվային դարձնելը մոտ ապագայում ես իրատեսական չեմ համարում: Այդ պարագայում մեքենաների մեջ հեծանիվ քշելու իմաստը ես լավ չեմ հասկանում: Գուցե Ծլնգի ասածի պես, ուզում են ցուցադրել որ իրենք դեմ են եղած car-oriented lifestyle-ին, բայց ինչպես արդեն նշեցի, ես դրանից առանձնապես օգուտ չեմ տեսնում, բացի գուցե բարոյական բավարարվածություն ստանալուց: Վարորդներն էլ չեն հասկանում հեծանվորդի մոտիվները՝ այդտեղ քշելու, դրա համար harassing-ի են ենթարկում:

StrangeLittleGirl
06.03.2017, 18:58

Նույն եվրոպական քաղաքները, որոնք բավական հարմար են հեծանվորդների համար, միշտ չի, որ էդպիսին են եղել: :) Եղել են մնացած քաղաքների նման ձևավորված ինֆրաստրուկտուրայով, ու հեծանվային դարձնելը եղել ա ֆանտաստիկայի ժանրից: Բայց դե եղել են նաև մարդիկ, որոնք դա իրատեսական են համարել ու իրականացրել են: Նորից Խրոնինգեն քաղաքի օրինակը: Ոչ մեկի մտքով չի անցնի, որ ընդամենը քառասուն տարի առաջ էնտեղ հեծանիվ քշելը շատ անհարմար ա էղել: Կամ նույն Պրահան, որ ընդամենը քսան տարի առաջ չուներ կարգին հեծանվուղիներ, էսօր արդեն շատ ավելի հարմար ա հեծանիվ քշելու համար:

Նույն Երևանը շատ հանգիստ կարելի ա դարձնել հեծանվային քաղաք առանց շատ մեծ ֆինանսներ ներդնելու: Ուղղակի քաղաքապետարանի վրա լուրջ ճնշում ա պետք գործադրել: Իսկ էդ ճնշումն արդեն գործադրվում ա հեծանվորդների շատացմամբ:

One_Way_Ticket
06.03.2017, 19:14

Խոսքը միայն փողոցների մասին չէ: Ավստրալիայում, օրինակ, մարդիկ առավելապես մեկ-երկու հարկանի տներում են ապրում, ինչը էապես մեծացնում է հեռավորությունները: Ի տարբերություն Եվրոպայի, ճարտարապետությունը շատ միապաղաղ է, ինչը նույնպես կարծում եմ ազդում է մարդու՝ երկար ճանապարհ հեծանվելու հակման վրա: ԱՄՆ-ն կարծում եմ նույն խնդիրն ունի: Երևանի դեպքում, ես ինքս հավես չեմ անի ասենք Կոմիտասը բարձրանալ, նույնիսկ եթե իդեալական հեծանվուղի լինի: Ու ճիշտն ասած՝ կարծում եմ, շատերը չեն անի, բայց չեմ պնդի, գուցե սխալվում եմ:

Ծլնգ
06.03.2017, 19:18
Դու խոսում ես ոչ թե պարզապես քաղաքների, այ եվրոպական քաղաքների մասին: Աշխարհը մի փոքր ու խիտ բնակեցված Եվրոպայով չի սահմանափակվում: Լիքը այլ անկյուններ կան, արդեն ձևավորված ինֆրաստրուկտուրայով, որը հեծանվային դարձնելը մոտ ապագայում ես իրատեսական չեմ համարում: Այդ պարագայում մեքենաների մեջ հեծանիվ քշելու իմաստը ես լավ չեմ հասկանում: Գուցե Ծլնգի ասածի պես, ուզում են ցուցադրել որ իրենք դեմ են եղած car-oriented lifestyle-ին, բայց ինչպես արդեն նշեցի, ես դրանից առանձնապես օգուտ չեմ տեսնում, բացի գուցե բարոյական բավարարվածություն ստանալուց: Վարորդներն էլ չեն հասկանում հեծանվորդի մոտիվները՝ այդտեղ քշելու, դրա համար harassing-ի են ենթարկում:

Ես չասեցի թե հեծանիվ են քշում մենակ նրա համար, որ ապստամբեն եղած կարգերին։ Քշում են, որևհետև ուզում են քշել (չնայած որ դա պրակտիկ չի շատ վայրերում), որևհետև չեն ուզում կյանքի մի մեծ կտորը ավտոխցանումներում անցկացնել, որևհետև դա առողջ ապրելակերպ է իրենց համար, որևհետև դա ավելի էժան է (բենզինի, ճանապարհային վճարների ու կայանման ծախսեր չկան), որևհետև, վերջ ի վերջո, իրենք էլ դա են նախընտրում։ Բայց այդ մեքենաների համար ստեղծված միջավայրում ստիպված են «ապստամբել» էլ, օրինակ՝ նեղլիկ ճանապարհի մեջտեղով քշելով։ Բայց սա, կարծում եմ, մեծ մասամբ արվում է հենց հեծանվորդի անվտանգության ապահովության համար։

StrangeLittleGirl
06.03.2017, 19:21
Խոսքը միայն փողոցների մասին չէ: Ավստրալիայում, օրինակ, մարդիկ առավելապես մեկ-երկու հարկանի տներում են ապրում, ինչը էապես մեծացնում է հեռավորությունները: Ի տարբերություն Եվրոպայի, ճարտարապետությունը շատ միապաղաղ է, ինչը նույնպես կարծում եմ ազդում է մարդու՝ երկար ճանապարհ հեծանվելու հակման վրա: ԱՄՆ-ն կարծում եմ նույն խնդիրն ունի: Երևանի դեպքում, ես ինքս հավես չեմ անի ասենք Կոմիտասը բարձրանալ, նույնիսկ եթե իդեալական հեծանվուղի լինի: Ու ճիշտն ասած՝ կարծում եմ, շատերը չեն անի, բայց չեմ պնդի, գուցե սխալվում եմ:
Էդ նույն միապաղաղության մասով ասեմ, որ էն մարդիկ, որոնք Կոպենհագեն գալիս են կողքի քաղաքներից, էլի ահռելի հեռավորություն են անցնում բավական միապաղաղ տեսարաններով: Նույնն էլ Ֆինլանդիայում: Նույնն էլ նույն Խրոնինգեն ռեգիոնի գյուղերից Խրոնինգեն քաղաք գնալիս: Այսինքն, կան մարդիկ, որոնք դա անում են, ու քիչ չեն: Մեկը ես էլ ժամանակին արվարձանում էի ապրում ու բավական միապաղաղ տեսարանների միջով քշելով էի քաղաք գնում-գալիս:
Կոմիտաս հեծանիվով բարձրացողներ, հավատա, նույնիսկ էս պայմաններում կան: Ես էլ Աջափնյակ էի բարձրանում: Մի երկու անգամ որ տեսնում ես՝ նույնիսկ էս խայտառակ պայմաններում հեծանիվը երթուղայինից ու մեքենայից ավելի լավ ա, նախընտրում ես մի քիչ քրտնել, բայց շուտ հասնել, քան ժամերով խցանումներում լռվել: Ի դեպ, Երևանը հեծանվային սարքելով խցանումների հարցն էլ կլուծվի: Մարդիկ ուղղակի մեքենայով էլ չեն գա կենտրոն, Բաղրամյանը ու կենտրոն մտնող մնացած փողոցներն ահագին կթեթևանան:

Ծլնգ
06.03.2017, 19:34
Խոսքը միայն փողոցների մասին չէ: Ավստրալիայում, օրինակ, մարդիկ առավելապես մեկ-երկու հարկանի տներում են ապրում, ինչը էապես մեծացնում է հեռավորությունները: Ի տարբերություն Եվրոպայի, ճարտարապետությունը շատ միապաղաղ է, ինչը նույնպես կարծում եմ ազդում է մարդու՝ երկար ճանապարհ հեծանվելու հակման վրա: ԱՄՆ-ն կարծում եմ նույն խնդիրն ունի: Երևանի դեպքում, ես ինքս հավես չեմ անի ասենք Կոմիտասը բարձրանալ, նույնիսկ եթե իդեալական հեծանվուղի լինի: Ու ճիշտն ասած՝ կարծում եմ, շատերը չեն անի, բայց չեմ պնդի, գուցե սխալվում եմ:

Ահագին բլրոտ տեղեր ռեգուլյար քշել եմ, ու այդ բլուրների մասերը ամենահավեսն էին, շատ ավելի շատ կարդիոմարզանք ես անում քան մարզադահլիճ գնալով։ Ու Կոմիտաս քաշելը հեչ բան ա, օրինակ Սան Ֆրանցիսկոյի կամ Մոնրեալի բլրակներին համեմատ (երկուսն էլ ԱՄՆ-ի ու Կանադայի մասշտաբներով ահագին հեծանվոդ քաղաքներ են, չնայած Ուտրեխտ կամ Կոպենհագեն չեն)։ Ու ընդհանրապես, բլրոտությունը հեծանվորդներին չի կանգնացնում (http://cyclingfallacies.com/en/7/its-too-hilly-here)։ Ու շատ-շատ բլրոտ տեղերի համար կան այ սենց հնարքներ․

https://www.youtube.com/watch?v=S10GMfG2NMY

Բայց դե խաշ ուտող անկյունում պզողղների հասարակության մեջ սա շատ առաջնային չի․․․

StrangeLittleGirl
06.03.2017, 19:41
Լավն էր էս ակը: Էս աչքիս դանիացիների համար են ստեղծել, որտև քաղաքում մի հատ սուտի բլուր կա, ալարում են բարձրանալ էդ բլուրը, ճամփան 2-3 կմ-ով երկարացնում են, ինչ ա թե շրջանցեն: :D
Թե չէ ընդհանուր առմամբ հեծանվորդներին իրոք բլուրները հետ չեն պահում: Երևանում անընդհատ աճող թիվը վկա:

Ծլնգ
06.03.2017, 19:50

Ակը ԱՄՆ-ում են ստեղծվել, բայց Կոպենհագենի հետ կոնտրակ ունեին իրենց տվյալները օգտագործելու համար, ինչքան գիտեմ։ :) Մի չտեսնված բան ա․․․ ես ինքս էլեկտրական օգնողներին այնքան էլ կողմ չեմ, իմ համար հեծանվի հմայքը նաև մարզանքի մեջ է, ու դեռ չեմ հանդիպել այնպիսի բլուր, որ չքաշեմ։ Բայց ծերանալու հետ մեկտեղ երևի սա էլ պետք կգա։ :D

StrangeLittleGirl
06.03.2017, 19:55

Դե իմ մտքով անցավ Կոպենհագենն ա MIT-ին խնդրել տենց բան ստեղծել :D

Վիշապ
06.03.2017, 20:51
Օրենքով շատ դժվար է ղեկավարել հեծանվորդ-վարորդ և հեծանվորդ-հետիոտն հարաբերությունները: Ովքեր որ նեղ փողոցի մեջտեղով հանգիստ հեծանվում են, թող մի պահ պատկերացնեն, որ իրենք հեծանվով աշխատանքի են շտապում, իսկ հեծանվահետիոտնային համատեղ trail-ով մարդիկ իրենց կայֆին զբոսնում են, ու ձև չունես իրենց վազանցելու, պիտի հետևներից խելոք գնաս հետիոտնի արագությամբ: Պարզապես փոխադարձ հարգանք է պետք, որը վիդեոյում բացակայում է: Ասենք, "олень"-ը տվյալ իրավիճակում չափազանց է, ես նման դեպքերում բավարարվում եմ սիգնալով: Հեծանվորդն էլ, ով ոնց որ թե ի սկզբանե սխալ է, փոխանակ խելոք ընդունի իր սխալն ու հեռանա, կրակի մեջ յուղ է լցնում:

Էդ շտապող վարորդները նույնքան (եթե ոչ ավելի) անտանելի ու վտանգավոր են, ինչքան թույլատրելի արագությունից շատ ավելի դանդաղ քշող էգոիստ ու քթի ծերից էն կողմ չնկատող, կամ էլ սկսնակ վարորդները։ Ու անտանելի են ոչ միայն հեծանվորդների, այլ մնացած վարորդների համար էլ։ Էն որ արանք են ման գալիս, որ խցկվեն, կամ հիսթերիկ աջուձախ են անում, պլստալու համար։ Դրանք իսկական փորձանքն են, որ կան, վթարի ու ստրեսի աղբյուր, ու ես վստահ եմ իրենց շտապելն էլ ոչ մի գրողի տարած արժեք չի ավելացնում էլ մոլորակի վրա, շտապում են ինչ-որ անիմաստ ժողովի ներկա ստանան, կամ շտապում են, որովհետև իրենց փնթիության պատճառով ուշ են տնից դուրս եկել, կամ զուրկ են հաշվարկելու ու պլանավորելու ունակություններից, Google Navigation-ից բեխաբար են և այլն :Ճ Ու որ ուշանան էլ, աշխարհը չի քանդվի։
Այո, իրար նկատմամբ հարգանքը ենթադրում է իրար հասկանալ ու համագործակցել։ Օրինակ միագոտի նեղ ճանապահների վրա, որտեղ վազանցի գոտիներ ու հնարավորություն չկա, եթե հեծանվորդը նկատում է հետևից մի քանի մեքենա համեստ ու դանդաղ քշում են ու ինքը ավելի արագ չի կարող գնալ (ասենք դիք ա բարձրանում), ապա ամենալավ բանը, որ կարող է անել, աջ քաշել, կանգնել, թողնել մեքենաներն անցնեն ու նորից շարունակել մինչև հետևից նոր շարք հավաքելը։
Հետիոտն-հեծանիվ համատեղ գոտիների վրա հետիոտները պիտի աջ քաշած քայլեն, մյուսներին անցնելիս պարտադիր հետ նայեն, իսկ հեծանվորները անցնելուց առաջ զգուշացնում են, որ հետիոտներին անակընկալի չբերեն ու վրաերթ չանեն, օրինակ ես պարտադիր զգուշացնում եմ «on you left (right)!» քաղաքավարի ու բարի ձայնով գոռալով ։Ճ Եթե հետիոտների խտությունը մեծ է, կարող է սաղ ճամփին գոռամ, կարգն է այդպիսին ։Ճ
ԱՄՆ-ում էս ամենը կամ գոնե մեծ մասը օրենքով հստակ գրած-ծամած-բացատրած են, ու կարծում եմ էս հստակությունը ահագին հեշտացնում ու պարզեցնում է կյանքը։

Ծլնգ
07.03.2017, 21:37
Բյուր ջան, որոշել եմ․․․ գալիս եմ․․․ (http://www.copenhagencyclechic.com/) մնալու տեղ կունենա՞ք, մինչև տեսնեմ ինչ ու ոնց։ :))

StrangeLittleGirl
07.03.2017, 21:43
Բյուր ջան, որոշել եմ․․․ գալիս եմ․․․ (http://www.copenhagencyclechic.com/) մնալու տեղ կունենա՞ք, մինչև տեսնեմ ինչ ու ոնց։ :))
Անպայման :) Մենակ մոտավորապես ասա՝ երբ ես գալիս, որ շախով-շուխով ընդունենք :))
Բայց ասեմ քեզ, էս նկարներում, որ սենց սիրուն ձյուն-բան են ցույց տալիս, տարին երկու-երեք օր հազիվ ա տենց լինում :))

Ծլնգ
08.03.2017, 02:21

Դես ես թե գամ, հաստատ ձյան համար չեմ գալու։ :D

StrangeLittleGirl
08.03.2017, 02:25
Դես ես թե գամ, հաստատ ձյան համար չեմ գալու։ :D
Ընտիր ա, արի, հեծանվարշավների կգնանք:

Sendt fra min E5823 med Tapatalk

Վիշապ
08.03.2017, 03:27
Չմոռանաք ձեր հեծանվարշավներն ու նկարները strava-ում գրանցել ու ստեղ թիթիզանալ :Ճ

StrangeLittleGirl
15.03.2017, 12:48
Հեծանվագետներ ջան, մի հատ էսպիսի հարց տամ: Դիմացի արգելակս սեղմելիս ահավոր անդուր ձեն ա հանում: Սկզբում կարծում էի՝ շղթան ա (որտև էդ անդուր ձենը քշելու ընթացքում էլ էր լինում), բայց շղթան յուղեցի, ընթացիկ ձենն անցավ, արգելակինը մնաց: Ինչի՞ց կարող ա լինի ու հնարավո՞ր ա տնային պայմաններում հարցը լուծել: Արհեստանոց չեմ ուզում տանել, որովհետև աստղաբաշխական թվեր են ուզում ու պլյուս ամբողջ օրը հեծանիվն իրանց մոտ են պահում: Արգելակը նորմալ աշխատում ա, մենակ ձենն ա անդուր:

keyboard
15.03.2017, 12:50
Յուղ քսի վրեն :D

Ներսես_AM
15.03.2017, 13:02

Ինչ տիպի արգելակ ա։ Մի հատ նկարի

StrangeLittleGirl
15.03.2017, 13:17
Ինչ տիպի արգելակ ա։ Մի հատ նկարի
Հույս ունեմ ճիշտ տեղ եմ նկարել :D
http://i.imgur.com/eDiYSiA.jpg

http://i.imgur.com/znjx4Tq.jpg

Gayl
15.03.2017, 13:33
Յուղ քսի վրեն :D

Լցած կալոտկայա վրեն:D

Ներսես_AM
15.03.2017, 21:58
Հույս ունեմ ճիշտ տեղ եմ նկարել :D

Էս քաղաքային հեծոները մազալու բաներ են։ Սենց արգելակ կյանքում չէի տեսել :D

Քիչ մը գուգլեցի ոնց որ սրանից ա http://www.sheldonbrown.com/rollerbrakes.html
Էդ տիպը կոչվում ա Rollerbrake: Ընդհանրապես էս պապիի բլոգը վերջն ա։ Ամեն ինչ կա մեջը հեծոների մասին:

Երկու տարբերակ կա‎։ Կամ վարի ա գնացել‎, կամ ընդամենը յուղել ա պետք‎, Չգիտեմ ճիշտն ասած շղթայի յուղ կարելի ա լցնել թե չէ։ Բայց ենթադրում եմ որ երևի չէ։ Համենայն դեպս էն մի տեսակ ծանր, քիչ մածուցիկ յուղերից հանկարծ չլցնես։ Դրանք որ կեղտը հավաքում են իրենց վրա քարանում են, կտա, լրիվ հերը կանիծի։

նայիր 1:00–ից սկսած

https://www.youtube.com/watch?v=RVGbMDnXHdA&t=61

StrangeLittleGirl
15.03.2017, 22:05

Մերսիներ ։) Իմ շղթայի յուղը էն կեղտոտ մածուցիկ յուղերից չի, գելանման զանգված ա: Դրանից լցնե՞մ: Դժվար լրիվ վարի գնացած լինի, ընդամենը երկու տարի առաջ եմ փոխել: Ու որպես արգելակ իրա ֆունկցիան լրիվ նորմալ կատարում ա: Ուղղակի սաղ հուշտ են ըլնում ձենից :))

Ներսես_AM
15.03.2017, 22:07

Մի հատ նկարի :D եթե Dry յուղ ա երևի ՕԿ կլինի, բայց դե մասնագետ չեմ հաստատ չգիտեմ։ Եթե Wet յուղ ա դրանից չլցնես:

StrangeLittleGirl
15.03.2017, 22:08
Մի հատ նկարի :D եթե Dry յուղ ա երևի ՕԿ կլինի, բայց դե մասնագետ չեմ հաստատ չգիտեմ։ Եթե Wet յուղ ա դրանից չլցնես:

Էդ մեկը տանն ա: Տուն գնամ, նկարեմ :))

Ծլնգ
15.03.2017, 22:24
Մի հատ նկարի :D եթե Dry յուղ ա երևի ՕԿ կլինի, բայց դե մասնագետ չեմ հաստատ չգիտեմ։ Եթե Wet յուղ ա դրանից չլցնես:

Սրանց հատուկ յուղ ա պետք, հասարակ յուղը կարողա հրդեհի բուն լինի... այս արգելակներում տաքությունները կարան լավ բարձրանան. չարժի ռիսկի դիմել։ Սրանց հատուկ յուղի ծյուբիկը շատ թանկ չպիտի լինի, մի €10 կարգի, Բյուր, մտի ցանկացած խանութ/արհեստանոց, ու roller break lube ուզի, կամ էլ օնլայն պատվիրի։ Սրանց պարբերաբար յուղել ա պետք, ու եթե երկու տարվա մեջ չես յուղել, լավ ես պրծել որ տաքություններից վարի չի գնացել։ Հատուկ յուղի ծյուբիկը համ էլ հատուկ քիթ ունի, որ էդ յուղելու ծակի մեջից լավ խորն ա մտնում, որ այլ գելանման յուղերը չես կարող լավ լցնել։ Համ էլ այդ յուղը կօգտագործես պարբերաբար յուղելու համար։ Հետևիդ արգելակն էլ ա նույնի՞ց ու էլի երկու տարիա ա չե՞ս յուղել։

Ծլնգ
15.03.2017, 22:30
Էս քաղաքային հեծոները մազալու բաներ են։ Սենց արգելակ կյանքում չէի տեսել :D

Վարձու հեծանիվների վրա հիմնականում սրանցից են դնում՝ low maintenance ա, բայց հա, հանգիստ քաղաքային պայմաններից դուրս իմաստ չունեն...

StrangeLittleGirl
17.03.2017, 13:39
Սրանց հատուկ յուղ ա պետք, հասարակ յուղը կարողա հրդեհի բուն լինի... այս արգելակներում տաքությունները կարան լավ բարձրանան. չարժի ռիսկի դիմել։ Սրանց հատուկ յուղի ծյուբիկը շատ թանկ չպիտի լինի, մի €10 կարգի, Բյուր, մտի ցանկացած խանութ/արհեստանոց, ու roller break lube ուզի, կամ էլ օնլայն պատվիրի։ Սրանց պարբերաբար յուղել ա պետք, ու եթե երկու տարվա մեջ չես յուղել, լավ ես պրծել որ տաքություններից վարի չի գնացել։ Հատուկ յուղի ծյուբիկը համ էլ հատուկ քիթ ունի, որ էդ յուղելու ծակի մեջից լավ խորն ա մտնում, որ այլ գելանման յուղերը չես կարող լավ լցնել։ Համ էլ այդ յուղը կօգտագործես պարբերաբար յուղելու համար։ Հետևիդ արգելակն էլ ա նույնի՞ց ու էլի երկու տարիա ա չե՞ս յուղել։
Շնորհակալ եմ: Ուրեմն մոտ ժամանակներս մտնեմ հեծանիվների խանութ:
Հետևի արգելակը դժվար նույնից լինի, պեդալային ա: Ու անկեղծ ասած, համարյա չեմ օգտագործում:

John
17.03.2017, 16:06
Շնորհակալ եմ: Ուրեմն մոտ ժամանակներս մտնեմ հեծանիվների խանութ:
Հետևի արգելակը դժվար նույնից լինի, պեդալային ա: Ու անկեղծ ասած, համարյա չեմ օգտագործում:

Բարձր արագությունների ու վայրէջքների ժամանակ ցանկալի է օգտվել հետևի արգելակից կամ երկուսից միաժամանակ։ Չնայած վայրէջք հազիվ թե լինի ձեր մոտ :D Բարձր արագություններ (30+)՝ նույնպես։

StrangeLittleGirl
17.03.2017, 16:09

Հոս ջան, էդքան հեծանիվ քշել եմ, գիտեմ՝ որ արգելակը ոնց են գործածում :)) Ստեղ ո՛չ բարձր արագություն կա, ո՛չ լուրջ վայրէջքներ: Բայց փոխարենը հաճախ կտրուկ արգելակելու կարիք ա լինում, ինչը հետևի արգելակն ավելի դանդաղ ա անում, հատկապես երբ պեդալային ա (մինչև ուղեղիդ ասում ես, որ ոտքերի պեդալի շարժման ուղղությանը հակառակ շարժի, էն ա արդեն դիմացինը սեղմում ես ;) ): Ու նենց չի, որ հետևի արգելակը հատուկ չեմ օգտագործում, ուղղակի կարիք չի լինում:

John
17.03.2017, 16:35

Էդ ասածդ էլ ա սովորության հարց։ Նենց չի որ մինչև ձեռքի արգելակների հայտնագործումը՝ խնդիր էր կտրուկ արգելակելը ոտքի արգելակով։

StrangeLittleGirl
17.03.2017, 16:37
Էդ ասածդ էլ ա սովորության հարց։ Նենց չի որ մինչև ձեռքի արգելակների հայտնագործումը՝ խնդիր էր կտրուկ արգելակելը ոտքի արգելակով։
Հոս, խնդրում եմ էլի, ինձ հեծանիվ քշելու դասեր մի տուր :) Իմ առաջին հեծանիվը մենակ պեդալի արգելակ ա ունեցել: Երկրորդն էլ: Ու ընդհանրապես, ամեն տեսակի համակցությամբ (էդ թվում՝ ընդհանրապես առանց արգելակների) հեծանիվ քշել եմ: Հիմա երբ ստատիստիկորեն պեդալի արգելակները շատ ավելի հազվադեպ եմ օգտագտործում, քան ձեռքինը, էդ ընդամենը ստատիստիկ փաստ ա, ինչը որևէ կերպ փոխելու մտադրություն չունեմ. ինձ էսպես ա հարմար ;)

John
17.03.2017, 16:47

Ես քո համար, դո՞ւ ում համար :D կներես, այլևս որևէ խորհուրդ-դիտարկում չեմ անի հեծանիվների թեմայով, քանզի դու կարիք չունես դրանց։

StrangeLittleGirl
17.03.2017, 16:51
Ես քո համար, դո՞ւ ում համար :D կներես, այլևս որևէ խորհուրդ-դիտարկում չեմ անի հեծանիվների թեմայով, քանզի դու կարիք չունես դրանց։
Հոս ջան, մի նեղացի էլի, իհարկե խորհուրդ ու դիտարկում արա հեծանիվների թեմայում, բայց ես սարսափելի ծանր եմ տանում, երբ որևէ մեկն ինձ խորհուրդ ա տալիս որևէ սովորություն փոխել: Ես էլ տենց եմ բզիկավոր ;)

John
17.03.2017, 17:01

Հեծանիվների թեմայում իհարկե կանեմ, քեզ ուղղված՝ չեմ անի) ես քեզ խորհուրդ չեմ տվել սովորություն փոխել, ուղղակի հարցը դիտարկում էի անվտանգության տեսանկյունից։ Ու հիմա էլ պնդում եմ, որ միջին ու բարձր արագությունների դեպքում միայն առջևի արգելակով կտրուկ արգելակելը վտանգավոր է։ Հատկապես թեթևքաշային հեծանվորդների համար։ Էս քո համար չեմ գրում, թեման ընդհանուր է ու գուցե որևէ մեկին օգտակար լինի էս գրառումը)

StrangeLittleGirl
17.03.2017, 17:10

Հոս, ցանկացած անձ, ով մի անգամ նստել ա հեծանիվ, դրա մասին գիտի: Հեչ որ չէ եթե մեկը չի ասել իրան դրա մասին, մի անգամ գետնին փռվելով իմանում ա: Ես հիշում եմ՝ ժամանակին ինձ խորհուրդ էին տվել ընդհանրապես մոռանալ դիմացի արգելակի գոյության մասին: Բայց փորձ հավաքելով հասկացա, որ երբ դիմացդ կարմիր լույս ա կամ մեկը կտրուկ արգելակում ա, ու պիտի դու էլ կտրուկ արգելակես, երբ գնում ես ոչ մեծ արագությամբ, նախ ժամանակ ես կորցնում հետևի արգելակի վրա, հետո էդքան կտրուկ չի արգելակում:

Իսկ դու ինձ խորհուրդ տվեցիր սովորություն փոխել այ ստեղ.

Էդ ասածդ էլ ա սովորության հարց։ Նենց չի որ մինչև ձեռքի արգելակների հայտնագործումը՝ խնդիր էր կտրուկ արգելակելը ոտքի արգելակով։
Երբ ես հատուկ նշել էի, որ ո՛չ վայրէջք եմ կատարում, ո՛չ մեծ արագությամբ եմ գնում (30 կմ/ժ, մեղա-մեղա):

John
17.03.2017, 17:25
Բյուր, ես պատասխանատու չեմ քո ընկալման համար։ Ես քո սովորություններից տեղյակ չեմ ու քեզ խորհուրդ չեմ տվել դրանք փոխել։ Վերջակետ։

StrangeLittleGirl
17.03.2017, 17:32
Բյուր, ես պատասխանատու չեմ քո ընկալման համար։ Ես քո սովորություններից տեղյակ չեմ ու քեզ խորհուրդ չեմ տվել դրանք փոխել։ Վերջակետ։
Օքեյ :)
Մեր մոտի տափակ տեղանքն ու փոքր արագություններն էլ էին ընդհանուրին ուղղված խոսք

John
17.03.2017, 17:57
Օքեյ :)
Մեր մոտի տափակ տեղանքն ու փոքր արագություններն էլ էին ընդհանուրին ուղղված խոսք

Բյուր, չոտկի հավես չկա։ Որտև չգիտեմ խի բացասական ես տրամադրված ու հերիք չի կծում ես, իմ գրածների մեջ էլ կծոց ես ման գալիս։ Քո գործն ա։

StrangeLittleGirl
17.03.2017, 18:08
Բյուր, չոտկի հավես չկա։ Որտև չգիտեմ խի բացասական ես տրամադրված ու հերիք չի կծում ես, իմ գրածների մեջ էլ կծոց ես ման գալիս։ Քո գործն ա։
Հոս, կծոց ման չեմ գալիս: Խորհուրդ տալը կծո՞ց ա: :D Ասում եմ՝ ինձ խորհուրդ մի տուր, չեմ սիրում: Դու էլ ասում ես՝ ինձ չես խորհուրդ տալիս: Օքեյ: Կներես, որ տենց ընկալեցի:

Ծլնգ
17.03.2017, 19:53
Ու հիմա էլ պնդում եմ, որ միջին ու բարձր արագությունների դեպքում միայն առջևի արգելակով կտրուկ արգելակելը վտանգավոր է։ Հատկապես թեթևքաշային հեծանվորդների համար։ Էս քո համար չեմ գրում, թեման ընդհանուր է ու գուցե որևէ մեկին օգտակար լինի էս գրառումը)

Չեմ փորձում պոլեմիկայի մեջ մտնել, բայց սա շատ խիստ կախված է հեծանվի տեսակից ու քշելու ոճից։ Ճանապարհային (road) հեծանիվների վրա ճիշտ դիրքով քշելցուց ցածր արագությունների վրա էլ գլուղկոնծի կտաս, եթե մի թեթև կտրուկ դիմացիդ արգելակիչը օգտագործես։ Իսկ քաղաքային հեծանիվների (հիբրիդ էլ չէ, այլ զուտ քաղաքային, ծանր ռամաներով, լիքը ավելցուկներով ու ցածր ծանրության կենտրոնով) ստանդարտ հարթ տեղայնքում վարելու դեպքում սա գրեթե խնդիր չի։ Նախ ծանրության կենտրոնը արդեն իսկ ցածր է, ու գրեթե երբեք կտրուկ չես կանգնեցնում, այլ գերակշռող մեծամասնության դեպքերում մենակ մի թեթև արագություն ես գցում, որ սահուն ուղղությունդ փոխես։ Ի դեպ, մի թեթև արագ վարելու դեպքում պեդալային արգելակները ահագին մուխանատ բան են, մանավանդ եթե ճանապարհը թաց կամ, աստված չանի, ձնոտ կամ սառուցոտ է լինում։ Պեդալային արգելակները ակը լռվացնում են, ու հեծանիվը հաստատունությունը կորցնում ա, ու ոչ-իդեալական պայմաններում կարող է ավելի շատ վնաս պատճառել քան դիմացի արգելակիչի գերօգտագործումը։ Ռեգուլյար հեծանիվ քշողին հաստատ խորհուրդ չեմ տա պեդալային արգելակիչ օգտագործել։ Բայց սա էլի վարելու ոճից ա կախված։ Եթե վարում ես հանգիստ ու միապաղաղ, ու ճանապարհներդ էլ գերբեռնված են այլ հեծանվորդներով, ու արագություն հավաքելու հնարավորություն էլ շատ չկա, սա էլ այդքան մեծ խնդիր չի։ Ու կարծես Բյուրի դեպքը հենց այդ քիչ խնդրահարույցներն են։ Բայց թե երկար հեծանվարշավի գնալուց լինենք, Բյուրին կհամոզեմ հեծանիվը փոխի։ :P

Վիշապ
17.03.2017, 23:56
Երևի մենակ ծանրության կենտրոնի ու շուռ գալու հարց չի, առաջին հերթին արգելակաման ճանապարհի երկարության ու էֆֆեկտիվ արգելակելու հարց է: Էն որ որոշ դեպքերում կամ դեպքերի մեծ մասում օքեյ ա մենակ դիմացի արգելակը օգտագործելը, հեծանիվը ծանր է, ճանապարհը հարթ է, շուռ գալու խնդիր չկա և այլն, ամեն դեպքում սա դառնում է վատ սովորույթ, որը կարող է ճակատագրական լինել, եթե (չկռկռամ, թու թու թու) հանկարծ մի իրավիճակում կարիք լինի կտրուկ արգելակելու: Երկրորդական փողոցներից դուրս պրծնելուց ինչ-որ վարորդ, կամ մեկ այլ հեծանվորդ, հետիոտն, կատու կարող է քեզ նկատած չլինի ու թռնի դիմացդ, ամենահաճախ հանդիպող վթաներից մեկն է: Առաջարկում եմ Ջոնին լսել ու միշտ արգելակել երկու անիվներով ու դարձնել սովորույթ, կամ գոնե անցնել հետևի անվի արգելակը օգտագործելուն, կրիտիկական դեպքերում ձեռքերը արագ միացնելը ավելի հեշտ կլինի:

Ծլնգ
18.03.2017, 03:47

Վիշապ ջան, ամբողջովին համաձայն կլինեի հետդ, եթե հետևի ակի վրա պեդալային արգելակ չլիներ։ Պեդալային արգելակները քո նկարագրած կրիտիկական իրավիճակներում ավելի շատ գլխացավանք կառաջացնեն, քան օգուտ կտան։ Պեդալային արգելակները էֆեկտիվ են մենակ չեզոք երթի ժամանակ (օրինակ զառիթափ իջնելուց արագությունը պակասացնելու համար, կամ հարթ տեղայնքում դանդաղ կանգառի գալու համար)։ Երբ պեդալները շարժման մեջ են, կտրուկ արգելակելը գրեթե անհնարին է։ Բացի դրանից, պեդալային արգելակները ունեն մի շատ կարևոր թերություն. շղթան դուրս թռնելու դեպքում արգելակդ ամբողջությամ կորցնում ես։ Իսկ կրիտիկական իրավիճակում թափով պեդալների շարժման ուղղությունը փոխելու դեպքում հնարավոր է շղթան դուրս թռնի, եթե ճիշտ ձգվածություն չունի, ու եթե սովորություն ես ձեռք բերել, որ մենակ հետևի պեդալային արգելակով ես արգելակում կամ առավելապես հետևի, իսկ դիմացինը թույլ հավելյալ արգելակ ես որպես օգտագործում, ապա... աստված չանի տենց կրիտիկական իրավիճակում հայտնվես... Այնպես որ, եթե հեծանիվը ծանր տեսակի է, ցածր ծանրության կենտրոնով ու հետևի ակի վրա պեդալային արգելակ է դրված, խորհուրդ եմ տալիս այն օգտագործել միմիայն չեզոք երթի ժամանակ ու ոչ կրիտիկական իրավիճակներում և, դիմացի արգելակի առկայության դեպքում, երբեք չփորձել ռեֆլեկսի մակարդակի սովորություն դարձնել հետևի արգելակի վրա հույս դնելը։ Իսկ հնարավորության դեպքում, պեդալային արգելակները փոխել ձեռքով գործադրվող արգելակների։ Բայց Բյուրի դեպքում սա երևի առնվազն մի €100 պատմություն է, այնպես որ... կարծում եմ ինքն ամենն էլ ճիշտ է անում։ Իսկ երբ նոր հեծանվի անցնի, հետևի կարգին արգելակներով, երկու ձեռքով կողմ եմ Վիշապի կարծիքին, որով ինքը համաձայնում էր John-ին։

StrangeLittleGirl
18.03.2017, 16:01
Ծլնգը ճիշտ ա ասում, իմ հեծանիվը քաղաքային ծանր հեծանիվներից ա։ Ու ձեռքի արգելակը հետևինի համեմատ ավելի հաճախ գործածելը ոչ թե անում եմ իմ հավեսից ելնելով, այլ ուղղակի ոչ գիտակցական մակարդակով զգացել եմ, որ առջևինն ավելի հարմար ա։ Վիշապի ասած կրիտիկական իրավիճակներից էստեղ գրեթե ամեն օր են լինում ու գրեթե ամեն օր կտրուկ արգելակման հարց ա լինում, ինչը առջևի արգելակը շատ լավ անում ա։ Ասենք, էլ միամիտ տուրիստ, որ հանկարծակի հայտնվում ա հեծանվուղու վրա, էլ դիմացիդ հեծանվորդն առանց նշան անելու արգելակում ա, տո էլ կարապ ա հանկարծ վազում դիմացդ, դեմիդ հեծանվորդը խմած ա ու էլի անսպասելի ինչ-որ բան ա անում։ Մի խոսքով, Վիշապի պատկերացրածից շատ են տենց իրավիճակներն էստեղ։

Ինչ վերաբերում ա պեդալային արգելակը ձեռքինով փոխարինելուն, ապա դա երեք տարի առաջ ինձ համար մեծագույն երջանկությունը կլիներ։ Երբ փորձում էի հեծանիվ առնել, բոլոր հեծանիվները դիմացի ձեռքի ու հետևի պեդալային ունեին մենակ։ Վերջը էդպիսին առա, բայց խանութից խանութ էի մտնում, որ պեդալայինն էլ ձեռքի սարքեն։ Այ հենց էդ ժամանակ պարզեցի, որ էստեղ ուղղակի անվտանգության ստանդարտ ա, ու եթե հեծանիվ ես քշում, պարտավոր ես էդպիսի արգելակներ ունենալ։ Հակառակ դեպքում ոստիկանները կկանգնացնեն ու կտուգանեն։ Ինձ համար ահագին տարօրինակ ստանդարտ ա։ Ասենք, Հոլանդիայում, ստանդարտ էր ուղղակի որևէ տեսակի առնվազն մի արգելակ ունենալը։ Բայց դե ստեղ էդպես ա, բան չես կարա անես։

Ծլնգ
18.03.2017, 18:50

Փորձեցի կարդալ սրա մասին համացանցում․ ստանդարտը կարծես իսկապես ստանդարտ է, բայց օրենք չի։ Ասենք եթե այդ նույն rollerbrake-ից հետևի ակի վրա էլ լինի, սա ոչ մի կանոն էլ չի խախտի (գտածս բոլոր կանոններում գրված էր, որ երկու ակի վրա էլ պետք է արգելակ լինի, բայց գրած չէր թե ինչ տիպի)։ Բայց դե արագությունների ներքին մեխանիզմների հետ երևիթե նպաստավոր է պեդալային արգելակ (Բյուր, internal hub ա մոտդ?)։ Ու եթե խանութները շատ freewheel մեխանիզմներ չեն ծախում, ապա էլ ավելի բարդ կլինի պեդալային արգելակները փոխելը։ Սակայն միշտ էլ կարելի է հավելյալ ձեռքով գործադրվող արգելակ էլ դնել հետևի ակի վրա։ ;) Բայց եթե առօրյա վարելու ոճին դիմացի արգելակը բավարարում է, ապա բացարձակ խնդիր չեմ տեսնում։

StrangeLittleGirl
18.03.2017, 19:50

Ծլնգ ջան, չգիտեմ՝ ինչքանով ա թղթի վրա ամրաագրված, բայց հավատա, հետևի անիվների վրա ձեռքի արգելակ դնելը լուրջ խնդիր ա էստեղ, ու ես էլ դեռ ոչ մի հեծանիվ չեմ տեսել երկու ձեռքի արգելակով: Դրան գումարենք, որ ճանապարհային ոստիկանությունն ահագին զզվելի ա: Վերջերս մեկին տուգանել էին նրա համար, որ դիմացի արգելակը պահանջված ստանդարտից չէր, ուրիշ տիպի արգելակ էր: Հիմա կարելի ա վիճել ու ասել, որ օրենքում ամրագրված չի, կարելի ա դատարան գնալ ու մինչև վերջ կռիվ տալ տուգանքը չվճարելու համար: Բայց ու՞մ ա հաճելի ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել, մանավանդ որ կոնկրետ իմ դեպքում ես խնդիր ու կարիք չեմ տեսնում արգելակներս փոխելու:
Internal hub-ի մասին խաբար չեմ :)) Ես իմ հեծանիվի տեխնիկական մանրամասներին նոր-նոր եմ սկսում ծանոթանալ, էն էլ էն բանից հետո, երբ ուղղակի որոշեցի ամեն ստից բանի համար արհեստանոց չվազել:

keyboard
19.03.2017, 21:06
Բյուր, չոտկի հավես չկա։ Որտև չգիտեմ խի բացասական ես տրամադրված ու հերիք չի կծում ես, իմ գրածների մեջ էլ կծոց ես ման գալիս։ Քո գործն ա։

արա, այ ախպեր, ժամանակդ չես ափսոսու՞մ, դրել խորացել ես, ոնց որ խոսքի ես լորերիս բացատրեմ, որ իրանք երբեք հավ չեն դառնա

StrangeLittleGirl
25.03.2017, 17:13
Ծլնգ, ասեցի՝ տեղյակ պահեմ: Ստեղի հեծանիվի խանութներից ոչ մեկը չի ծախում էդ յուղը: Որտեղ մտա, ասեցին՝ ունենք, բայց չենք ծախում: :)) Մի խոսքով, աչքիս կա՛մ օնլայն պատվիրեմ, կա՛մ իրանց յուղել տամ: Սենց են էլի անում, որ մարդ իրա հեծանիվից գլուխ չի հանում:

Ու մի բան էլ դիմացի արգելակի միֆի մասին: Վերջերս հատուկ ուշադրություն դարձրեցի, թե ոնց եմ օգտագործում: Իրականում շատ հազվադեպ ա, որ մինչև վերջ սեղմում եմ: Թեթևակի սեղմելն էլ դանդաղացրած ընթացքի դեպքում հերիք ա նորմալ կանգնելուն, մինչդեռ հետևի արգելակ գործածելիս ահագին ուշ ա հեծանիվը կանգնում, ու լուսակրից ահագին առաջ ա անցնում հեծանիվը:

Ծլնգ
25.03.2017, 19:47

Մաֆիա ա, մաֆիա․․․ մի բարեկամ ունենք, որ մութ ու ցուրտ տարիներ հենց որ թաղամասի իրենց կեսի լույսերը անջատում էին, իսկ մյուս կեսի մոտ դեռ լույս կար, ասում էր․ «մաֆիա՜ ա, մաֆիա՜» :D աչքիցս գնալով ընկնում ա Դանիան․․․ հա՛մ պեդալային արգելակներ, հա՛մ խանութներում հասարակ յուղեր չեն ծախում, այլ պահում են մենակ իրենք մի պուճուր յուղելու համար «ոտ ու ձեռ գանձեն»․․․ հեսա, արագ գտա գերմանական ամազոնում (https://www.amazon.de/Shimano-Schmiermittel-Fett-Rollenbremse-Tube/dp/B001XDZLK2)

Հա, պեդալային արգելակները տուֆտա երևույթ են, ու գործածելի են մենակ չեզոք երթի ժամանակ․․․ էդ անտերների անունն ա նույնիսկ խոսուն՝ coaster brake

Ներսես_AM
25.03.2017, 23:45
Ծլնգ, ասեցի՝ տեղյակ պահեմ: Ստեղի հեծանիվի խանութներից ոչ մեկը չի ծախում էդ յուղը: Որտեղ մտա, ասեցին՝ ունենք, բայց չենք ծախում: :)) Մի խոսքով, աչքիս կա՛մ օնլայն պատվիրեմ, կա՛մ իրանց յուղել տամ: Սենց են էլի անում, որ մարդ իրա հեծանիվից գլուխ չի հանում:

Ու մի բան էլ դիմացի արգելակի միֆի մասին: Վերջերս հատուկ ուշադրություն դարձրեցի, թե ոնց եմ օգտագործում: Իրականում շատ հազվադեպ ա, որ մինչև վերջ սեղմում եմ: Թեթևակի սեղմելն էլ դանդաղացրած ընթացքի դեպքում հերիք ա նորմալ կանգնելուն, մինչդեռ հետևի արգելակ գործածելիս ահագին ուշ ա հեծանիվը կանգնում, ու լուսակրից ահագին առաջ ա անցնում հեծանիվը:
Երկիր չի էլի։ Հանցավոր համաձայնությամբ մենաշնորհ են սարքել։ էդքանից հետո դրանց ընդհանրապես փող տալ չի հասնում։ Օնլայն լիքը կլինի առ պրծի էլի։ Հաստատ գինը իրենց մի լցնելուց էժան ա լինելու։

Ծլնգ
25.03.2017, 23:49

ու այդ մի անգամ առնելով մի հարյուր հատ լցնելու ա, հլը կարա կողքից էլ բիզնես բացի, մի 50 կրոնով լցոնումներ անի ;) մի 3-4 հատ անի փողը հետ կբերի :D

StrangeLittleGirl
26.03.2017, 00:14
Երկիր չի էլի։ Հանցավոր համաձայնությամբ մենաշնորհ են սարքել։ էդքանից հետո դրանց ընդհանրապես փող տալ չի հասնում։ Օնլայն լիքը կլինի առ պրծի էլի։ Հաստատ գինը իրենց մի լցնելուց էժան ա լինելու։
Հա, տենզ էլ անելու եմ: Ստեղ հեծանիվիդ մի հատ նայում են, 20 եվրոյի կարգի փող են ուզում:

Sendt fra min E5823 med Tapatalk

Freeman
01.04.2017, 11:52
Հոս ջան, էդքան հեծանիվ քշել եմ, գիտեմ՝ որ արգելակը ոնց են գործածում :)) Ստեղ ո՛չ բարձր արագություն կա, ո՛չ լուրջ վայրէջքներ: Բայց փոխարենը հաճախ կտրուկ արգելակելու կարիք ա լինում, ինչը հետևի արգելակն ավելի դանդաղ ա անում, հատկապես երբ պեդալային ա (մինչև ուղեղիդ ասում ես, որ ոտքերի պեդալի շարժման ուղղությանը հակառակ շարժի, էն ա արդեն դիմացինը սեղմում ես ;) ): Ու նենց չի, որ հետևի արգելակը հատուկ չեմ օգտագործում, ուղղակի կարիք չի լինում:

Բյուր, իմհկ տենց ես սովորել, որտև իմ մոտ էլ հակառակն ա, նորմալ ժամանակ հիշում եմ որով արգելակեմ, իսկ երբ մտածելու ժամանակ չի լինում, պեդալները հետ եմ պտտում, նոր առջևինով արգելակում))

StrangeLittleGirl
17.08.2018, 12:37
Հոս ջան, էդքան հեծանիվ քշել եմ, գիտեմ՝ որ արգելակը ոնց են գործածում :)) Ստեղ ո՛չ բարձր արագություն կա, ո՛չ լուրջ վայրէջքներ: Բայց փոխարենը հաճախ կտրուկ արգելակելու կարիք ա լինում, ինչը հետևի արգելակն ավելի դանդաղ ա անում, հատկապես երբ պեդալային ա (մինչև ուղեղիդ ասում ես, որ ոտքերի պեդալի շարժման ուղղությանը հակառակ շարժի, էն ա արդեն դիմացինը սեղմում ես ;) ): Ու նենց չի, որ հետևի արգելակը հատուկ չեմ օգտագործում, ուղղակի կարիք չի լինում:
Հետաքրքիր ա, որ էս գրառումս աչքովս ընկավ էսքան ժամանակ անց։ Հիմա, երբ շաբաթվա մի կեսը հեծանվային, հարթ քաղաքում եմ քշում, մյուս կեսը՝ սարոտ քաղաքում, իրոք հասկանում եմ, որ ամեն քաղաքին մի ձևի արգելակ ա պետք։ Ուրեմն Օրհուսի (սարոտ քաղաքի) հեծանիվս տարել էի Կոպենհագեն, ու քշել չէր լինում, որովհետև կտրուկ արգելակելիս չէր կանգնում (պեդալների արգելակները դանդաղ են արգելակում, դիմացի արգելակն էլ հատուկ Օրհուսին ա հարմարացրած, որ դիքով իջնելիս շատ կտրուկ չարգելակի):

Ինչևէ, էս թեմա դրա համար չի, որ մտել եմ։ Սենց խնդիր ունեմ. Օրհուսի հեծանիվս բավական արագ ա օդ կորցնում (շաբաթը մեկ պիտի օդ փչեմ, թե չէ քշել չի լինում)։ Ուզում եմ հասկանալ՝ կարա՞ դա դիքերով պայմանավորված լինի։ Տրամաբանորեն պիտի որ, չէ՞, որտև դիք բարձրանալիս ճնշումն անիվների վրա ավելի մեծ ա։ Ու եթե դիքով ա պայմանավորված, շաբաթը մեկը չափից դուրս հաճա՞խ ա, թե՞ չէ (ասեմ, որ էստեղ քշում եմ շաբաթը չորս օր, քարը տրաքվի օրը միջինում 5-6 կմ)։ Վերջը՝ պագռիշկեքս փոխե՞մ, թե՞ չէ։

Ծլնգ
17.08.2018, 17:21

Կամերաներ ունե՞ս, թե անկամե՞ր պակռիշկեք են։ Ամեն դեպքում կարաս ակը կոխես ջրով ամանի մեջ ու տեսնես պղպջակներ դուրս են գալիս թե չէ։ Եթե դուրս են գալիս, ու շաբաթը մեկ փչելը անհարմարություն ա, արժի վերանորոգել (եթե կամերաներ կան, ծակը շատ փոքր կլինի, ու չարժի փոխել, այլ կարաս վերանորոգես)։ Եթե անշարժ վիճակում պղպջակներ դուրս չեն գալիս, ուրեմն դժվար պակռիշկա-կամեր փոխելով խդիրը վերանա, ու անկամեր պակռիշկա վերանորոգելը կամ փոխելը մուխանաթ գործ ա, եթե քոները այդպիսին են, ու խորհուրդ չէի տա ինքդ դա անես, եթե խնդիրը մենակ շաբաթը մեկ փչելն է։ Ու իդեպ շաբաթը մեկ փչելը եսիմ ինչ չի։ Ես մի 50 կմ մեկ ստուգում եմ, ու շատ դեպքերում մի քիչ ավելացնում եմ (սա էլ է կախված թե ինչ ակներ են, ու ինչ ճնշման տակ ես պահում․ ճանապարհային հեծանիվները շատ բարձր ճնշման տակ պահվող փոքրածավալ ակներ ունեն, ու 20% ճնշում կորցնելը ահագին մեծ խնդիր ա, իսկ քաղաքային ու լեռնային հեծանիվների համար 20% կորուստը ոչ էլ կնկատես)։

Վիշապ
17.08.2018, 17:58

Քաղաքին հարմարեցված արգելակներ առաջին անգամ եմ լսում, երևի սենց բան մենակ Դանիայում կլինի :Ճ
Արգելակների վատ պահելը կարող է լինել սկսած վատ կարգավորումից, ինչ-որ պրոբլեմից, ասենք մաշած փադերից, ժանգոտված տռոսից և այլն վերջացրած արգելակների ու հեծանվի չմո լինելուց։ Իսկ նորմալ աշխատող արգելակների ուժգնությունը քո ձեռքերում է :P

Բավական արագ օդ կորցնելը խոսում է ծակ կամեռի և ոչ թե պակռիշկաների (կամ պագռիշկեքի) մասին։ Ծակը գտնելու համար ճիշտը կամեռը վրայից հանելն ա։ Ջրով ստուգել պարտադիր չի, փչած կամեռը ականջի մոտով ֆռռացնելը բավարար է։ Բայց կամեռի ծակը կպցնելիս, կամ կամեռը փոխելուն զուգահեռ պետք է զննել պակռիշկայի վիճակը, մաքրել սուր բեկորներից, ասենք կամեռը ծակող փուշը կարող է դեռ վրան լինել։ Զգալի վնասներ հայտնաբերելուց նոր կարելի է պակռիշկան փոխել։
Կենեռեք անգռագիտության համառ։ ։Ճ

StrangeLittleGirl
17.08.2018, 18:26

Հա, ունեմ կամերաներ։ Էս ա էսօր անձրև գա, ջրափոսում անեմ էդ փորձը :D
Դե հա, շաբաթը մեկը ներվայնացնող ա, որովհետև մյուս հեծանիվս վեց ամիսը մեկ եմ փչում։ Դրա համար ուզում եմ հասկանալ՝ որակական տարբերություն կա՞ երկու հեծանիվներիս միջև, թե՞ զուտ դիքերով ա պայմանավորված։

Քաղաքին հարմարեցված արգելակներ առաջին անգամ եմ լսում, երևի սենց բան մենակ Դանիայում կլինի :Ճ
Արգելակների վատ պահելը կարող է լինել սկսած վատ կարգավորումից, ինչ-որ պրոբլեմից, ասենք մաշած փադերից, ժանգոտված տռոսից և այլն վերջացրած արգելակների ու հեծանվի չմո լինելուց։ Իսկ նորմալ աշխատող արգելակների ուժգնությունը քո ձեռքերում է :P
Ո՛չ արգելակներն են չմո/չաշխատող, ո՛չ հին ու մաշվածության խնդիր կա, ո՛չ հեծանիվն ա վատը։ Նոր, ընդամենը հինգ ամսական հեծանիվ ա, իսկ առնելուց էլ վաճառողին հատուկ ասեցի, որ Օրհուսի համար եմ ուզում։ Իսկ Օրհուսի անդուր դիքերի համար, որոնք, ի դեպ, Երևանի դիքերից էլ սարսափ են, լավ աշխատող դիմացի արգելակն ուղղակի ինքնասպանություն ա։ Հենց դրա համար արգելակը նենց ա արած, որ աշխատի, բայց կտրուկ սեղմելիս քեզ չշպրտի հեծանիվից։ Նույնիսկ էս վիճակում դիքն իջնելիս սեղմելիս ահագին վտանգավոր վիճակներում եմ հայտնվում։ Պատկերացնում եմ՝ ինչ կոշմար կլիներ, եթե Կոպենհագենի արգելակներն ունենայի էստեղ։

Բավական արագ օդ կորցնելը խոսում է ծակ կամեռի և ոչ թե պակռիշկաների (կամ պագռիշկեքի) մասին։ Ծակը գտնելու համար ճիշտը կամեռը վրայից հանելն ա։ Ջրով ստուգել պարտադիր չի, փչած կամեռը ականջի մոտով ֆռռացնելը բավարար է։ Բայց կամեռի ծակը կպցնելիս, կամ կամեռը փոխելուն զուգահեռ պետք է զննել պակռիշկայի վիճակը, մաքրել սուր բեկորներից, ասենք կամեռը ծակող փուշը կարող է դեռ վրան լինել։ Զգալի վնասներ հայտնաբերելուց նոր կարելի է պակռիշկան փոխել։
Կենեռեք անգռագիտության համառ։ ։Ճ
Վիշ, ես էդքան դեբիլ չեմ էլի, որ ծակ կամերը չտարբերեմ չծակից։ Էդքան արագ չի օդը թողնում, որ ծակի տպավորություն թողնի։ Էլ չասեմ, որ էս հեծանիվը կյանքում հարբած քաղաքի միջով քշած չկամ (ասել կուզի՝ ջարդած ապակիների միջով)։ Մի շաբաթն ահագին ժամանակ ա ծակ կամերի համար։ Ընդ որում, էս հեծանիվը սենց էր առնելուս հենց առաջին օրերից։ Մի քիչ գուգլեցի, մի քանի տեղ կարդացի, որ կարող ա պակռիշկաների որակից լինի, զուտ անորակ լինեն։Դրա համար եթե բացառվում ա, որ դիք բարձրանալուց ա, ուրեմն տակը մնում ա անորակ լինելը։

Վիշապ
17.08.2018, 18:38
Ո՛չ արգելակներն են չմո/չաշխատող, ո՛չ հին ու մաշվածության խնդիր կա, ո՛չ հեծանիվն ա վատը։ Նոր, ընդամենը հինգ ամսական հեծանիվ ա, իսկ առնելուց էլ վաճառողին հատուկ ասեցի, որ Օրհուսի համար եմ ուզում։ Իսկ Օրհուսի անդուր դիքերի համար, որոնք, ի դեպ, Երևանի դիքերից էլ սարսափ են, լավ աշխատող դիմացի արգելակն ուղղակի ինքնասպանություն ա։ Հենց դրա համար արգելակը նենց ա արած, որ աշխատի, բայց կտրուկ սեղմելիս քեզ չշպրտի հեծանիվից։ Նույնիսկ էս վիճակում դիքն իջնելիս սեղմելիս ահագին վտանգավոր վիճակներում եմ հայտնվում։ Պատկերացնում եմ՝ ինչ կոշմար կլիներ, եթե Կոպենհագենի արգելակներն ունենայի էստեղ։

Օքեյ, չեմ համոզի ։Ճ

Վիշ, ես էդքան դեբիլ չեմ էլի, որ ծակ կամերը չտարբերեմ չծակից։ Էդքան արագ չի օդը թողնում, որ ծակի տպավորություն թողնի։ Էլ չասեմ, որ էս հեծանիվը կյանքում հարբած քաղաքի միջով քշած չկամ (ասել կուզի՝ ջարդած ապակիների միջով)։ Մի շաբաթն ահագին ժամանակ ա ծակ կամերի համար։ Ընդ որում, էս հեծանիվը սենց էր առնելուս հենց առաջին օրերից։ Մի քիչ գուգլեցի, մի քանի տեղ կարդացի, որ կարող ա պակռիշկաների որակից լինի, զուտ անորակ լինեն։Դրա համար եթե բացառվում ա, որ դիք բարձրանալուց ա, ուրեմն տակը մնում ա անորակ լինելը։

Պակռիշկայի մեջ կա կամեռ, օդը դրա մեջ ա։ Օդը կամեռից դուրս կարող է գալ կամ ծակի միջով, կամ այնտեղով, որտեղով որ փչում ես, որի մեջ սովետական տերմինոլոգիայով՝ նիպել-զալատնիկ ա դրած, որը կարող է դեֆեկտիվ լինել։
Էս վիդեոն կարող է օգտակար լինել։

https://www.youtube.com/watch?time_continue=15&v=eqR6nlZNeU8

StrangeLittleGirl
17.08.2018, 18:47
Վիշ, պակռիշկայի ու կամերի ու կառուցվածքի մասին էս սաղ բաները ես շատ լավ գիտեմ, թարգի էլի։ Օդը նաև ժամանակի ընթացքում կամերի միկրոծակերից ա դուրս գալիս, որն անխուսափելի ա նույնիսկ ամենալավ կամերի դեպքում։ Իսկ պակռիշկայի որակով պայմանավորված կարա ճնշումը կամերի վրա տարբեր լինի, ինչի արդյունքում օդն ավելի արագ կամերից դուրս կգա։

Էս ամեն ինչը բացատրում եմ ու ջոկում եմ, որ ես իմ հարցին պատասխանում եմ. ամեն դեպքում դիք բարձրանալիս իրոք ճնշումն ավելի մեծ ա, հետևաբար օդը դուրս ա գալիս։ Իմ հարցն էդ էր, սարեր֊ձորեր ընկնել պետք չի։

Հ.Գ. Ի դեպ, mansplain֊ի դասական օրինակ։ Չէի ուզում ասել, բայց դե չդիմացա էլի։ Մի քիչ Ծլնգից օրինակ վերցրու ու տես ոնց ա հարցիս պատասխանել։

Վիշապ
17.08.2018, 19:03

Հիմա բավական արագ ա օդ կորցնու՞մ, թե՞ էդքան էլ չէ։
Մի շաբաթվա մեջ ճնշման զգալի իջնելը (ասենք նոմինալից 20-30% ու ավել) նորմալ որակի դեպքում վկայում է կամեռի դեֆեկտիվ կամ ծակ լինելու մասին։ Դիք բարձրանալը ակերի ճնշման իջնելու հետ բացարձակ կապ չունի, ակի մեջի ճնշումը ճանապարհի թեքությունից զգալի չի փոխվում։
Նորմալ ակերի դեպքում ամեն շաբաթ ակերը փչելը նորմա է, մի շաբաթվա մեջ մինչև 15-20% ճնշումը կարող է իջնել։
Սենց լավ ա՞։

StrangeLittleGirl
17.08.2018, 19:57

Հա, սենց լավ ա, շնորհակալ եմ :)
Տոկոսային առումով չգիտեմ ինչքան ա, բայց շաբաթը մեկ էնքան ա, որ պետք ա նորից փչել։ Նենց չի, որ փսկում ա, բայց որ ձեռ ես տալիս, էն նոր փչած պնդությունը չունի։ Ուզում եմ հասկանալ՝ սա նորմա՞լ ա, թե՞ չէ, որտև իմ մյուս հեծանիվն էդ նույն վիճակում հայտնվում ա վեց ամիսը մեկ։

Ծլնգ
17.08.2018, 20:54

Երկու ակներն էլ սե՞նց են, թե՞ մենակ մեկն ա։ Նկարագրածդ բավականին նորմալ ա, որ շաբաթը մեկ պնդությունը իջնում ա. մյուս հեծանվիդ վեց ամիսը մեկ հայտնվելը ավելի կասկածելի է այս առումով։ :D

Իսկ հանաքը մի կողմ, սա շատ բաներից կարա լինի, բայց քո նկարագրած դիք-միքը ամենաքիչ հավանականներից ա, կարծում եմ։ Ասենք գիշերվա ու ցերեկվա ջերմաստիճանների տարբերությունը շոշափելով պակռիշկի պնդության վրա ավելի շատ կարա ազդի քան 20% ճնշում կորցնելը օրինակ։ Բայց դանդաղ օդ բացթողելու ամենահավանական պատճառը երևի նիպելի խնդիրն ա։ Չգիտեմ ինչքանով ես տեղյակ, բայց հեծանիվների անվադողերի վրա սովորաբար երեք տարբեր տիպի նիպելներ են լինում՝ schrader (https://en.wikipedia.org/wiki/Schrader_valve) valve, presta (https://en.wikipedia.org/wiki/Presta_valve) valve ու dunlop (https://en.wikipedia.org/wiki/Dunlop_valve) valve (մի երկուսն էլ կան, բայց անկամեռ պակռիշկեքից դուրս դրանց գրեթե անհնարին հանդիպես)։ Երեքն էլ ունեն միջուկներ, որոնք կարող են թուլանալ ժամանակի ընթացքում, կամ սկզբից էլ անորակ (տեղադրված) լինեն ու լավ չպահեն։ Schrader-ը նույն մեքենայի անվադողերի նիպելն ա, ու սովորաբար քաղաքային հեծանիվների վրա գրեթե միշտ schrader ա լինում (Դանիայում կարող ա dunlop-ը ավելի տարածված լինի, չգիտեմ)։ Ցավոք սրտի, schrader-ի միջուկի համար հատուկ գործիք ա պետք (https://www.youtube.com/watch?v=2c8l9N6vxuY), իսկ presta (https://www.youtube.com/watch?v=C7XzK0p_03o)-ի ու dunlop (https://www.youtube.com/watch?v=L_R3p4YTSso)-ի միջուկները կարելի ա ձեռքով կամ տափակաշուրթով էլ ձգել կամ հանել։

Հայաստանում մարդիկ մատին են թքում ու նիպելին են քսում որ տեսնեն պղպջակ կլինի, թե չէ: :)) դու էլ կարաս նույնը անես կամ ուղղակի մի քիչ ջուր քսես նիպելի բերանին, կամ էլ ակը նիպելի հետ ընկղմես անձրևափոսի մեջ։ Եթե նիպելից ա բաց թողնում, ու մոտդ schrader ա, ապա տես հեծանվային վերանորոգման կետում կտան մի վայրկյանով ձգես, դե իսկ dunlop-ի կամ presta-ի դեպքում կարաս տափակաշուրթով քանդես, մաքրես ու հետ տեղը դնես (որից հետո ակը զրոյից պիտի փչես)։

Ինձ մոտ մի քանի անգամ presta-յի միջուկից ա բաց թողել, մի անգամ էլ մեքենայի schrader-ից։ Բոլոր անգամներն էլ պարզ ձգելը խնդիրը վերացրել ա։

Ծլնգ
17.08.2018, 21:09
Նաև ճնշման չափող սարքով պոմպը լավ բան ա՝ ակների պրոֆիլակտիկայի համար։ :)

https://keyassets.timeincuk.net/inspirewp/live/wp-content/uploads/sites/2/2014/04/Track-pumps-Active-August-2015.jpg

StrangeLittleGirl
17.08.2018, 21:12
Երկու ակներն էլ սե՞նց են, թե՞ մենակ մեկն ա։ Նկարագրածդ բավականին նորմալ ա, որ շաբաթը մեկ պնդությունը իջնում ա. մյուս հեծանվիդ վեց ամիսը մեկ հայտնվելը ավելի կասկածելի է այս առումով։ :D

Իսկ հանաքը մի կողմ, սա շատ բաներից կարա լինի, բայց քո նկարագրած դիք-միքը ամենաքիչ հավանականներից ա, կարծում եմ։ Ասենք գիշերվա ու ցերեկվա ջերմաստիճանների տարբերությունը շոշոփելով պակռիշկի պնդության վրա ավելի շատ կարա ազդի քան 20% ճնշում կորցնելը օրինակ։ Բայց դանդաղ օդ բացթողելու ամենահավանական պատճառը երևի նիպելի խնդիրն ա։ Չգիտեմ ինչքանով ես տեղյակ, բայց հեծանիվների անվադողերի վրա սովորաբար երեք տարբեր տիպի նիպելներ են լինում՝ schrader (https://en.wikipedia.org/wiki/Schrader_valve) valve, presta (https://en.wikipedia.org/wiki/Presta_valve) valve ու dunlop (https://en.wikipedia.org/wiki/Dunlop_valve) valve (մի երկուսն էլ կան, բայց անկամեռ պակռիշկեքից դուրս դրանց գրեթե անհնարին հանդիպես)։ Երեքն էլ ունեն միջուկներ, որոնք կարող են թուլանալ ժամանակի ընթացքում, կամ սկզբից էլ անորակ (տեղադրված) լինեն ու լավ չպահեն։ Schrader-ը նույն մեքենայի անվադողերի նիպելն ա, ու սովորաբար քաղաքային հեծանիվների վրա գրեթե միշտ schrader ա լինում (Դանիայում կարող ա dunlop-ը ավելի տարածված լինի, չգիտեմ)։ Ցավոք սրտի, schrader-ի միջուկի համար հատուկ գործիք ա պետք (https://www.youtube.com/watch?v=2c8l9N6vxuY), իսկ presta (https://www.youtube.com/watch?v=C7XzK0p_03o)-ի ու dunlop (https://www.youtube.com/watch?v=L_R3p4YTSso)-ի միջուկները կարելի ա ձեռքով կամ տափակաշուրթով էլ ձգել կամ հանել։

Հայաստանում մարդիկ մատին են թքում ու նիպելին են քսում որ տեսնեն պղպջակ կլինի, թե չէ: :)) դու էլ կարաս նույնը անես կամ ուղղակի մի քիչ ջուր քսես նիպելի բերանին, կամ էլ ակը նիպելի հետ ընկղմես անձրևափոսի մեջ։ Եթե նիպելից ա բաց թողնում, ու մոտդ schrader ա, ապա տես հեծանվային վերանորոգման կետում կտան մի վայրկյանով ձգես, դե իսկ dunlop-ի կամ presta-ի դեպքում կարաս տափակաշուրթով քանդես, մաքրես ու հետ տեղը դնես (որից հետո ակը զրոյից պիտի փչես)։

Ինձ մոտ մի քանի անգամ presta-յի միջուկից ա բաց թողել, մի անգամ էլ մեքենայի schrader-ից։ Բոլոր անգամներն էլ պարզ ձգելը խնդիրը վերացրել ա։
Երկու ակերն էլ, բայց դիմացինն ավելի շատ։ Բա որ մյուսը կասկածելի ա, ի՞նչ անեմ, տանեմ վարպետի մո՞տ :D բայց արդեն չորս տարի ա էս վիճակում ա։ Նույնիսկ անգիր հիշում եմ ամեն փչելու դեպքը։

Հա, ջերմաստիճանային խնդիրը հատկապես Յոենսուում կար, ու էնտեղ էլ էի շաբաթը մեկ փչում։ Բայց դե էնտեղ դրսում մինուս տասնհինգից գալիս էր ներս, որտեղ պլյուս էր։ Էստեղ էլ իհարկե որպես ծովափնյա քաղաք տատանումները շատ են, բայց դե Կոպենհագենից շատ չի տարբերվում։

Իմը ձեռով ձգովիից ա, ու նավսյակի մի քանի անգամ ձգել եմ :)) Բայց էդ պղպջակի պահը չգիտեի, էսօր կփորձեմ, կասեմ արդյունքների մասին։

StrangeLittleGirl
17.08.2018, 21:13
Նաև ճնշման չափող սարքով պոմպը լավ բան ա՝ ակների պրոֆիլակտիկայի համար։ :)

https://keyassets.timeincuk.net/inspirewp/live/wp-content/uploads/sites/2/2014/04/Track-pumps-Active-August-2015.jpg

Մեծ են :D ես ջեբի պոմպով եմ ման գալիս։

Ծլնգ
17.08.2018, 21:21
Մեծ են :D ես ջեբի պոմպով եմ ման գալիս։

մի հատ ջեբի պոմպով ման ես գալիս, մի հատ էլ սենց մեծը տանն ես պահում։ ;)

Թե չէ կամերա փոխելու դեպքում ջեբի պոմպով փչելը տանջանք ա, դե ու ճիշտ ճնշում ել չես կարա դնես, այլ շոշափոլով ես դնում, ինչը խափուսիկ ա (տարբեր ջերմաստիճանների դեպքում նույն ճնշումը տարբեր պնդություններ կտա)։

Վիշապ
17.08.2018, 21:23
Հա, սենց լավ ա, շնորհակալ եմ :)
Տոկոսային առումով չգիտեմ ինչքան ա, բայց շաբաթը մեկ էնքան ա, որ պետք ա նորից փչել։ Նենց չի, որ փսկում ա, բայց որ ձեռ ես տալիս, էն նոր փչած պնդությունը չունի։ Ուզում եմ հասկանալ՝ սա նորմա՞լ ա, թե՞ չէ, որտև իմ մյուս հեծանիվն էդ նույն վիճակում հայտնվում ա վեց ամիսը մեկ։

Նոմինալից 10-20% իջնելը ձեռ տալով դժվար է զգալը, հետևաբար շատ ա իջնում, հետևաբար ակդ մեծ հավանականությամբ խնդիր ունի: Իմ լեռնային հեծանիվի ակը ծակ էր, շատ դանդաղ էր իջնում, քո նկարագրածի պես: Իջնելու արագությունը կախված է ծակի չափից: Լինում են շատ մանր ծակեր, որ նաև հաշվի առնելով անվադողով պինդ ծածկված լինելը օդը շատ դանդաղ են բաց թողում:

Վիշապ
17.08.2018, 21:44
մի հատ ջեբի պոմպով ման ես գալիս, մի հատ էլ սենց մեծը տանն ես պահում։ ;)

Թե չէ կամերա փոխելու դեպքում ջեբի պոմպով փչելը տանջանք ա, դե ու ճիշտ ճնշում ել չես կարա դնես, այլ շոշափոլով ես դնում, ինչը խափուսիկ ա (տարբեր ջերմաստիճանների դեպքում նույն ճնշումը տարբեր պնդություններ կտա)։

Ծլնգ դու ու՞րդու տղա ես, կարող ա՞ վաղը հեծանվով գաս Միլպիտաս կոֆե խմելու :Ճ

StrangeLittleGirl
17.08.2018, 21:53
մի հատ ջեբի պոմպով ման ես գալիս, մի հատ էլ սենց մեծը տանն ես պահում։ ;)

Թե չէ կամերա փոխելու դեպքում ջեբի պոմպով փչելը տանջանք ա, դե ու ճիշտ ճնշում ել չես կարա դնես, այլ շոշափոլով ես դնում, ինչը խափուսիկ ա (տարբեր ջերմաստիճանների դեպքում նույն ճնշումը տարբեր պնդություններ կտա)։
Հա, ուղղակի էս հեծանիվը տուն չի գնում :))
Փորձեցի հետևի նիպելը, պղպջակներ չարեց։ Ժամանակ չկար դեմինն էլ ստուգեի, մնաց կիրակի։ Աչքիս մի հատ տանեմ հեծանիվս ստուգման, թե չէ իմ ներվերը չեն հերիքում շաբաթը մեկ փչելով։

Նոմինալից 10-20% իջնելը ձեռ տալով դժվար է զգալը, հետևաբար շատ ա իջնում, հետևաբար ակդ մեծ հավանականությամբ խնդիր ունի: Իմ լեռնային հեծանիվի ակը ծակ էր, շատ դանդաղ էր իջնում, քո նկարագրածի պես: Իջնելու արագությունը կախված է ծակի չափից: Լինում են շատ մանր ծակեր, որ նաև հաշվի առնելով անվադողով պինդ ծածկված լինելը օդը շատ դանդաղ են բաց թողում:
Երկու ակն էլ ծա՞կ, առաջին օրվանի՞ց։ Արագության հետ կապված խնդիր չեմ զգում։ Հիմնականում որ իջնում ա ակը, դիք բարձրանալն անհամեմատ ավելի մեծ տանջանք ա դառնում, էդտեղից ջոկում եմ, որ փչելու վախտն ա։ Մի խոսքով, տանեմ ստուգման։

Վիշապ
17.08.2018, 22:18
Մի խոսքով, տանեմ ստուգման։

Իսկ չի լինի՞ սովորես ինքնուրույն ակը սարքել, սկզբի համար մանոմետր ու ակ քանդելու գործիքներ առ, մեծ բան չի: Ակի ճնշումը չափի մանոմետրով, ոչ ձեռով, ակի վրա միշտ գրված է լինում նոմինալ ճնշումների տիրույթը ասենք՝ 3.5-4.5 բար (կարող է PSI-ով կամ kgsm-ով էլ լինել), կարող ես փչել միջինը, որ ոչ շատ կոշտ լինի, ոչ շատ փափուկ: Ինտենետում սաղ ինֆոն վիդեոներով կա: Առաջին մեկ երկու անգամը կարող է ջանջալ լինի, հետո՝ խաղուպար:
Համ գումար ու ժամանակ կխնայես, համ հավես ա, համ էլ սեքսիստական կարծրատիպերը կկոտրես :Ճ

StrangeLittleGirl
17.08.2018, 22:35

Չէ, չի լինի :)) Ժամանակ չկա։ Սեքսիստական կարծրատիպի հարց էլ չկա։ Ստեղ ոչ ոք իրա հեծանիվը չի սարքում՝ ո՛չ տղա, ո՛չ աղջիկ։ Հեծանիվ վերանորոգող արհեստանոցներն էլ ամեն քայլափոխին են։ Ստեղ հեծանիվը հոբբի չի, տրանսպորտի միջոց ա։

Վիշապ
17.08.2018, 22:41

Անկյալ ժողովուրդ են դանիացիք: Էսքան գրելու տեղը ակդ սարքել էիր արդեն:

StrangeLittleGirl
17.08.2018, 22:42
Անկյալ ժողովուրդ են դանիացիք: Էսքան գրելու տեղը ակդ սարքել էիր արդեն:
Էսքան գրելուն զուգահեռ ես լիքը ուրիշ կարևոր գործերով էի զբաղված. աշխատում էի, հաց էի ուտում, հիմա էլ գնացքում նստած եմ։ Նենց որ պրակտիկ չի հեծանիվ սարքելուն ժամանակ տրամադրելը։ Նույնիսկ շաբաթը մի անգամ փչելուն ժամանակ տրամադրելն ա ինձ հունից հանում։

Ծլնգ
17.08.2018, 23:15

Մեր մեջ ասած, ջեբի պոմպով փչելու նույնիսկ միտքն ա ինձ հունից հանում :D կարգին պոմպ առ ու մոռացի... 15 վայրկյան ա փչելը տևելու, շաբաթը մեկ ճնշումը ստուգելն էլ լավ պրոֆիլակտիկա ա, նենց որ կհամատեղես ստուգելը փչելու հետ։

StrangeLittleGirl
17.08.2018, 23:23

Լուրջ ներվ չունեմ էդքան: Ես սկի շթղան յուղելն եմ մոռանում ու հիշում եմ մենակ էն ժամնաակ, երբ շղթան փոխելու կարիք ա լինում։ Մի հատ էլ հիշել շաբաթը մեկ պոմպ հետս քարշ տալ... չէ, մերսի։

Վիշապ
17.08.2018, 23:38
Անկյալների կամ ներվայինների համար CO2 քարթրիջներ կան, ակ փչելը տևում ա մի երկու վայրկեան: Ես միշտ բարդաչոկումս ունեմ:

Bicycle Air Pump Inflator 16G Co2 (https://www.amazon.com/gp/product/B01JGJLZQI/ref=s9_acsd_top_hd_bw_b15OSr_c_x_2_w?pf_rd_m=ATVPDKIKX0DER&pf_rd_s=merchandised-search-3&pf_rd_r=G2RGYY7CNCQ2X8GSTRPV&pf_rd_t=101&pf_rd_p=e1e66d97-1ae4-5d32-9b53-a72c1686b1de&pf_rd_i=16062021)

StrangeLittleGirl
17.08.2018, 23:47

Մեկ էլ ջեբի պոմպեր կան, որ ես միշտ ուսապարկումս ման եմ տալիս։ Իսկ Կոպենհագենում վաբշե ամեն քայլափոխին արհեստանոց կա, արհեստանոցի դիմաց՝ անվճար պոմպ։

Գաղթական
10.02.2019, 17:12
The Monkey Light Pro
Կայֆոտ բանա երևում ))

https://youtu.be/3qq8r2Wg7gA

Գաղթական
06.04.2019, 20:50
Ժողովուրդ, Հայաստանում հեծանիվի արտադրություն կա՞:

Հիշելովս տենց բան լսել եմ, բայց ման եմ գալիս չեմ գտնում..

John
07.04.2019, 20:31
Ժողովուրդ, Հայաստանում հեծանիվի արտադրություն կա՞:

Հիշելովս տենց բան լսել եմ, բայց ման եմ գալիս չեմ գտնում..

Ինքնաշենները չհաշված՝ չկա, ցավոք

Գաղթական
07.04.2019, 20:38
Ինքնաշենները չհաշված՝ չկա, ցավոք

Մերսի:
Իսկ ինքնաշեններ շատ կա՞ն:

Կարողա՞ պատահական կոնտակտներ էլ լինեն..

John
07.04.2019, 21:04
Մերսի:
Իսկ ինքնաշեններ շատ կա՞ն:

Կարողա՞ պատահական կոնտակտներ էլ լինեն..

Աթեիստն ավելի տեղեկացված կլինի էդ թեմայով

boooooooom
07.04.2019, 21:17
Մի քանի արհեստանոցներ կան, բայց ամենահներից մեկը Լենինգրադյան 31 հասցեում գտնվող ՀՎԶ հեծանվային արհեստանոցն ա։ Եթե իրանք նույնիսկ չօգնեն, ապա ահագին ինֆո-ի տիրապետում են էդ ոլորտում, միգուցե կկարողանան օգտակար լինել (չգիտեմ ինչ հարցով ես):

Աթեիստ
07.04.2019, 21:20
Երեկ հեռախոսով գրել էի, փաստորեն չի անցել ։)

Citybike-ը տենց մի բան սկսել էր, բայց թանկ էր։

Էմիլը (http://veloclub.am/) ցանկացած կոմպլեկտացիա կարան հավաքեն, ուզածդ դիզայնը տան։ Ու ավելի էժան կլնի, քան Citybike-ինը (եթե դեռ անում են)։

Գաղթական
07.04.2019, 22:31
Մերսիներ շատ!!!

Գաղթական
15.04.2019, 20:01
https://i.postimg.cc/053scvWn/44-C6-ADEC-98-E9-4-D45-B659-CAA778-DFAEBE.jpg

https://i.postimg.cc/rsv2mG03/24-B5-C867-1110-409-C-9-BCC-F9-F60-AD80774.jpg

Varzor
15.04.2019, 21:02
Հեծանիվ է, համ էլ էլեկտրական շարժիչ ունի։
Հավեսով կքշեի, բայց ոչ Երևանում :(

Գաղթական
15.04.2019, 21:13
Հեծանիվ է, համ էլ էլեկտրական շարժիչ ունի։
Հավեսով կքշեի, բայց ոչ Երևանում :(

Իսկ էլեկտրական հեծանիվներ կա՞ն ընդհանրապես Երևանում:

Varzor
15.04.2019, 21:47
Իսկ էլեկտրական հեծանիվներ կա՞ն ընդհանրապես Երևանում:
Մի անգամ մի հատ տեսել եմ՝ մի մեծահասակ մարդ էր քշում։

Փոքր ժամանակ մենք էլ էինք ինքնաշեն սարքում, բայց էֆեկտիվությունը ցածր էր՝ շարժիչն ու մարտկոցը շատ ծանր էին :D

Աթեիստ
15.04.2019, 23:28
Իսկ էլեկտրական հեծանիվներ կա՞ն ընդհանրապես Երևանում:

Հա, կան, համ ավտոմատ լիցքավորվողներ (ոտքով քշելուց), համ մենակ հոսանքից։

Մոտ 1մլն-ի կարգի են։

Գաղթական
15.04.2019, 23:45
Հա, կան, համ ավտոմատ լիցքավորվողներ (ոտքով քշելուց), համ մենակ հոսանքից։

Մոտ 1մլն-ի կարգի են։

Եթե լավ ֆիրմա լինի, գինը նորմալա:
Կարողա՞ հիշես մակնիշը:

Հետաքրքիրա՝ էստեղի հետ համեմատեմ:

Աթեիստ
16.04.2019, 00:06
Yerevan.bike-ից պտի ճշտես։
Կայքում չկա, բայց վախտին բերում էին։

Thom
16.04.2019, 01:05
Ժող, իսկ հեծանիվի վարձույթի ի՞նչ նորմալ տեղեր կառաջարկեք։ Տենց մի քանի ժամվա համար։

Աթեիստ
16.04.2019, 21:51
Ժող, իսկ հեծանիվի վարձույթի ի՞նչ նորմալ տեղեր կառաջարկեք։ Տենց մի քանի ժամվա համար։

Փորձած տարբերակ՝ https://web.facebook.com/YourbikeArmenia/

Իմ անունից (Գաբոյան Արտակ) Արթուրին դիմի։