PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանիվ

Էջեր : 1 [2]

Վիշապ
29.05.2020, 00:08
Մեկ էլ սկսնակներդ սկսնակ հեծանվորդների սխալները թեմայով վիդոներ նայեք, ասենք սա (https://www.youtube.com/watch?v=x4WHeVf5DN4)։

Հայերենով կրճատ՝

1. Նստատեղի սխալ բարձրությունը
2. Անբավարար վառելիք/սնունդը
3. Առանց պահեստամաս ու գործիք քշելը
4. Սխալ հագուստը
5. Հեծանիվի վատ խնամքը
6. Չափից շուտ չափից արագ/երկար քշելը
7. Արգելակները սխալ/կտրուկ/վտանգավոր օգտագործելը
8. Սխալ փոխանցում ընտրելը
9. Շալվարով քշելը

Varzor
29.05.2020, 00:24

Ապ, էդ սաղ ասածներդ ամերիականսկի տապոռ բաներ են :)
Մեր գյուղացիք սաղ կյանքները հեծանիվո ման են գալիս ու էդ ամեն ինչի վրա աչք են փակում :D

1․ Նստատեղի բարձրությունը ինդիվիդուալ է՝ որոշ ժամանակ քշելուց հետո նոր կարող ես հասկանալ։ Իդեպ, հեծանիվներ կան, որ նստատեղի բարձրությունը կարողանում ես ընթացքում կարգավորել։
2․ Էս դարում ոնց որ դրա խնդիրը էդքան էլ չկա։ ՄԱրդիկ մտածում են քիչ ուտելու մասին :)
3. Ի՞նչ պահեստամասի կամ գործիքի մասին է խոսքը։ Բանալու փականների հավաքածու, պոմպ ․․․ զապազ պագրիշկա, բալգարկա, սվառկի ապառատ :D
4․ ՞՞՞
5․ Քանի աշխատումա՝ ձեռք չենք տալիս :D
6. Դժվար սկսանը կարողանա չափից շատ արագ կամ չափից շատ քշել, բայց լավ, անցանք
7․ Այ էս արդեն իսկականից լուրջ ու կարևոր թեմա է։ ԲԱյց դե փորձի հետ է գալիս, որ հնարավորինս քիչ ես արգելակում։
8․ Եթե հեշանիվը նաև առջևի ատամնանիվների փոխանցում ունի, ապա ավանդականորեն սխալ են համարում "առաջին-վերջին" և "վերջին-առաջին" համակցությունը՝ դրանց ժամանակ շղթայի դիքն ամենադեֆորմացվածն է լինում։
9․ Շոտլանդացի՞, դու ե՞ս :D Ասենք առավոտյան գործի գնալուց ի՞նչ հագնես։ (կարողա քո ասած շալվաը սխալ եմ հասկացել, ներող)

Արշակ
29.05.2020, 01:06
Մալադե՞ց, ամեն 15 րոպեն կանգնում ե՞ս ջուր խմելու համար, թե՞ ջրազրկվում ե՞ս, թե՞ կես ժամից ավելի չես քշում։
Դու Սահարա անապատում ե՞ս քշում, որ 15 րոպեն մեկ ջուր խմելու կարիք ա լինում։ :think Երկար ճամփա գնալուց, հատկապես որ շատվորով եք լինում, ոնց էլ չլինի ավելի հաճախ ա թեկուզ մի պահ կանգնելու առիթ լինում, քան ջուր խմելու կարիք եմ ունենում։

Ուրեմն ճամփեքի վրա իրենց հեծանվորդ համարողները մեկումեջ պարտավոր են երթևեկության մյուս մասնակիցներին ազդանշան տալ իրենց թեքվելու ուղղության կամ կանգնելու մասին։ Իսկ նաև շատ հարգարժան հեծանվորդներն էլ հետևիններին ժեշտերով զգուշացնում են դիմացի խոչնդոտների, առարկաների ու էլի տարբեր բաների մասին։ Իսկ դա կատարվում է ձեռքերից մեկով։
Դե հա, էդ անում եմ․ մի քանի վայրկյանով ըստ անհրաժեշտության ուղղություն ցույց տալու համար ձեռը բարձրացնելը խնդիր չի․ ուշադրությունդ չի շեղվում․ բայց ասենք ջուր խմել, հեռախոսի վրա ինչ–որ բան բզբզել և այլն, լիքը մարդ իմ աչքի առաջ տենց բաներ անելու պատճառով ա գյաբռլամիշ եղել։
Ընդհանրապես տարբեր մարդիկ հեծանիվ քշելու տարբեր հմտություններ ունեն ու մեկի համար կարող ա հեծոյի վրա մի ձեռով ղեկ պահել, մյուսով հեռախոսով զանգելը ավելի հեշտ լինի, քան մյուսի համար, բայց նույնիսկ փորձառու հեծո քշողները հաճախ հենց սենց բաների պատճառով են գյաբռ լինում։ 100 անգամ հաջողությամբ անում են, 101–րդ անգամ հավեսով ցբխվում։

Ընդհանրապես հեծանիվից ընկնելու ու ջարդուփշուր լինելու դեպքերի ճնշող մեծամասնությունը լինում ա հենց տվյալ հեծանվորդի կողմից սխալի, անվտանգության կանոն չպահելու արդյունքում։ Հիմա կարաս համարես, որ ձեռ ու ոտ ջարդելը հեծո քշել‎ու պարտադիր մաս ա ու տենց մեկ ու մեջ ջարդելով ապրես, կամ կարաս «ստրախովկի համար» միշտ մի քիչ ավելի զգույշ քշես ու առանց մեկումեջ ջարդուփշուր լինելու հեծոդ քշես :)

Վիշապ
29.05.2020, 01:50
Դու Սահարա անապատում ե՞ս քշում, որ 15 րոպեն մեկ ջուր խմելու կարիք ա լինում։ :think Երկար ճամփա գնալուց, հատկապես որ շատվորով եք լինում, ոնց էլ չլինի ավելի հաճախ ա թեկուզ մի պահ կանգնելու առիթ լինում, քան ջուր խմելու կարիք եմ ունենում։

Դե հա, էդ անում եմ․ մի քանի վայրկյանով ըստ անհրաժեշտության ուղղություն ցույց տալու համար ձեռը բարձրացնելը խնդիր չի․ ուշադրությունդ չի շեղվում․ բայց ասենք ջուր խմել, հեռախոսի վրա ինչ–որ բան բզբզել և այլն, լիքը մարդ իմ աչքի առաջ տենց բաներ անելու պատճառով ա գյաբռլամիշ եղել։
Ընդհանրապես տարբեր մարդիկ հեծանիվ քշելու տարբեր հմտություններ ունեն ու մեկի համար կարող ա հեծոյի վրա մի ձեռով ղեկ պահել, մյուսով հեռախոսով զանգելը ավելի հեշտ լինի, քան մյուսի համար, բայց նույնիսկ փորձառու հեծո քշողները հաճախ հենց սենց բաների պատճառով են գյաբռ լինում։ 100 անգամ հաջողությամբ անում են, 101–րդ անգամ հավեսով ցբխվում։

Ընդհանրապես հեծանիվից ընկնելու ու ջարդուփշուր լինելու դեպքերի ճնշող մեծամասնությունը լինում ա հենց տվյալ հեծանվորդի կողմից սխալի, անվտանգության կանոն չպահելու արդյունքում։ Հիմա կարաս համարես, որ ձեռ ու ոտ ջարդելը հեծո քշել‎ու պարտադիր մաս ա ու տենց մեկ ու մեջ ջարդելով ապրես, կամ կարաս «ստրախովկի համար» միշտ մի քիչ ավելի զգույշ քշես ու առանց մեկումեջ ջարդուփշուր լինելու հեծոդ քշես :)

Արշակ, Գուգլ արա հեծանիվ քշելուց ինչքան, երբ ու ոնց ջուր խմել, մի քիչ որ խորանաս՝ աղի ու էլեկտրոլիտների մասին էլ հետաքրքիր բաներ կգտնես։ Երևանում կարելի է պուլպուլակների կամ բուդկաներից ջուր առնելու վրա էլ հույսը դնել, բայց ճիշտը հեծոյիդ վրա ջուր ունենալն ու հաճախակի խմելն ա։
Հա, մարդկանց դժբախտությունների մեծ մասը իրենց խելքից է, բայց մեկ մեկ էլ ուրիշների խելքից է լինում, մեկ մեկ էլ խելքդ գլուխդ չի լինում, որովհետև ջրազրկված ես լինում, քանի որ Արշակն ասում ա՝ 15 րոպեն մեկ ջուր պետք չի խմել, քանի անապատում չես։
Դա էլ նույն ձևի սխալ է, նույնիսկ կարող ես ավելացնել անվտանգության կանոնների մեջ։ Դու ոնց որ վերջերս շատ հեծանիվ չես քշում։

Varzor
29.05.2020, 01:59
Արշակ, Գուգլ արա հեծանիվ քշելուց ինչքան, երբ ու ոնց ջուր խմել...
Ամերիգանսկին խոդի տվի՞ր էլի :)

Ես ավելի լավ մեթոդ եմ գտել՝ պրոֆեսիոնալներից եմ հարցնում ;) Թե չէ, Գուգլ ․․․

Արշակ
29.05.2020, 02:51
Արշակ, Գուգլ արա հեծանիվ քշելուց ինչքան, երբ ու ոնց ջուր խմել, մի քիչ որ խորանաս՝ աղի ու էլեկտրոլիտների մասին էլ հետաքրքիր բաներ կգտնես։ Երևանում կարելի է պուլպուլակների կամ բուդկաներից ջուր առնելու վրա էլ հույսը դնել, բայց ճիշտը հեծոյիդ վրա ջուր ունենալն ու հաճախակի խմելն ա։
Հա, մարդկանց դժբախտությունների մեծ մասը իրենց խելքից է, բայց մեկ մեկ էլ ուրիշների խելքից է լինում, մեկ մեկ էլ խելքդ գլուխդ չի լինում, որովհետև ջրազրկված ես լինում, քանի որ Արշակն ասում ա՝ 15 րոպեն մեկ ջուր պետք չի խմել, քանի անապատում չես։
Դա էլ նույն ձևի սխալ է, նույնիսկ կարող ես ավելացնել անվտանգության կանոնների մեջ։ Դու ոնց որ վերջերս շատ հեծանիվ չես քշում։
Այ մարդ, շառ մի արա, ես ասել եմ, թե հետդ ջուր չվերցնե՞ս։ Հեծոյիդ վրա ջրի շիշ ունենալը պարտադիր ա իհարկե։ Ես ընդամենը ասել եմ քշելու ընթացքում ղեկը մի ձեռով բռնած ջուր խմելը լավ միտք չի։
Խոսքը իհարկե պրոֆեսիոնալների մասին չի, որոնք նախ շատ մեծ նագրուսկայի տակ են քշում, հետևաբար արագ ջրազրկվում, հեծանիվին տիրապետումը միջին ստատիստիկ սիրողական հեծանիվ քշողից անհամեմատ ավելի լավ ա, ու մրցմանը մասնակցելուց էլ ամեն մի վայրկյանը կարևոր ա։ Մրցումների ժամանակ հեծանվորդները ժամանակ չկորցնելու համար քշելու ընթացքում չիշիկ էլ են անում, ինչից չի հետևում, թե սիրողական հեծանով քշողի համար էլ ա էդ լավ միտք :D
Էդ գուգլ–մուգլ անելուց հաշվի առ․ խորհուրդը քո պես սիրողական քշողին ա՞ ուղղված, թե մրցումների մասնակցող մարզիկներին։

Իսկ սիրողական քշելուց, ոչ էդ նագրուսկեն ա լինում, ոչ վայրկյաններ չկորցնելն ա էդքան կարևոր, որ գյաբռլամիշի թեկուզ շատ փոքր վտանգ ստեղծես։ ՈՒ էլի եմ ասում․ արանքում ոնց էլ չլինի լիքը կանգնելու իրավիճակներ են լինում․ խմբից ինչ–որ մեկը հետ ա ընկել, խաչմերուկին դեմդ կարմիր փոխեց, կանգնեցիք քննարկեք առաջիկա որ գյուղի մոտ պերեկուր անեք, սիրտդ ծառի տակ թեթևանալ ուզեց, կանգնեցիք դիմացի սիրուն տեսարանով մի քանի րոպե հիանալու, ճամփին հարմար աղբյուր հանդիպեց որոշեցիր ջուրդ զապրավկա անես և այլն։ Մի խոսքով, եթե նույնիսկ քաղաքից դուրս երկար ճամփա ես գնում, տենց մոտավորապես մի կես ժամը մեկ հեչից կանգնելու առիթ լինում ա, կարաս էդ ընթացքում ձեռի հետ ջուրդ խմես։ Բայց թեկուզ ջուր խմելու համար 15 վայրկյանով կանգնելը աշխարհի վերջը չի էլի, կանգնի խմի, ճամփեդ շարունակի. էդ ավելի ապահով ա ։Ճ

Վիշապ
29.05.2020, 05:35

Քշելիս ջուր խմելը մեծ փորձանք չի, բայց եթե վստահ չես, կանգնի, օքեյ։ Ջրազրկված քշելը առնվազն տհաճ ա, ինձ հետ պատահել ա, տնից դուրս եմ եկել ջուրս մոռանալով։ Ստեղ ամեն քայլափոխի պուլպուլակներ ու բուդկաներ չկան, ոնց ասենք՝ Հայաստանում։
Մի հատ ուրիշ պահ էլ կա ջուր խմելու հետ կապված՝ չափից շատ ջուր խմելն էլ օքեյ չի, երկու հատ պրոբլեմ ա առաջացնում՝ 1․ Չիշիկ ես ունենում ։Ճ, 2․ Աղազրկվում ես (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%BA%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A1)։
Չիշիկը պահելը լավ բան չի, պետք զուգարան կամ «ծառի տակ» ման գալ, իսկ երկրորդից մարդ կարող է ռեալ մեռնել… Դե մի երկու ժամ քշելուց դժվար թե լուրջ աղազրկում լինի, խոսքը վերաբերում է երկար endurance ռեյսերին, ասենք 100կմ-անոց, որ առատ քրտում ու ջուր ես խմում առանց աղը վերականգնելու։ Դրա համար սպորտսմենները ջրի հետ էլեկտրոլիտներ են ավելացնում, որ չմեռնեն։ Ես էլ եմ մեկումեջ աղային փոշի ավելացնում ջրիս, տարբերությունը զգում եմ երկար քշելիս, կան նաև էներգետիկ ժելեներ էլեկտրոլիտներով, երկար քշելու համար հարմար բան են:

Lion
29.05.2020, 11:51
Իմ հեծանիվն ունի 3 փոխանցումային անիվ դիմացում, 7 փոխանցումային անիվ հետևում: ես դիմացը պահում եմ 2-ի, հետևինը՝ 3-ի վրա, և աշխատում եմ առանց ծայրահեղ անհրաժեշտության փոխանցումներ չանել...

Աթեիստ
29.05.2020, 18:24
Իմ հեծանիվն ունի 3 փոխանցումային անիվ դիմացում, 7 փոխանցումային անիվ հետևում: ես դիմացը պահում եմ 2-ի, հետևինը՝ 3-ի վրա, և աշխատում եմ առանց ծայրահեղ անհրաժեշտության փոխանցումներ չանել...

Փոխանցումները հենց նրա համար են, որ իրանցից օգտվես։
Աշխատի դրանց նենց սովորել, որ շատ փոխես։
Իմը 3x9 ա, ու ասենք 3/5-ով մոտենում եմ խաչմերուկ, որտեղ կարմիր լույս ա։
Մոտենալուց գցում եմ 2/5-ի, կանգնում, դրանով տեղից պոկվում ու արագություն հավաքելով էլի տանում 3/5։
Կա կադենս հասկացություն՝ անիվները պտտելու արագություն, որի օպտիմալ ա կարծեմ 100պտույտ/րոպե։
Դու 2/3-ի տակ ամենայն հավանականությամբ ուղիղ տեղերում շատ ավելի արագ ես պտտում։ Դա ծնկներին վնաս ա։
Իսկ վերելքներին էլ, որպես սկսնակ կարող ա նեղվես էդ արագությունից, ահագին ուժ տաս, ու դա էլի ծնկներին վնաս ա։

Ծլնգ
29.05.2020, 18:46
Արշակ, Գուգլ արա հեծանիվ քշելուց ինչքան, երբ ու ոնց ջուր խմել, մի քիչ որ խորանաս՝ աղի ու էլեկտրոլիտների մասին էլ հետաքրքիր բաներ կգտնես։ Երևանում կարելի է պուլպուլակների կամ բուդկաներից ջուր առնելու վրա էլ հույսը դնել, բայց ճիշտը հեծոյիդ վրա ջուր ունենալն ու հաճախակի խմելն ա։
Հա, մարդկանց դժբախտությունների մեծ մասը իրենց խելքից է, բայց մեկ մեկ էլ ուրիշների խելքից է լինում, մեկ մեկ էլ խելքդ գլուխդ չի լինում, որովհետև ջրազրկված ես լինում, քանի որ Արշակն ասում ա՝ 15 րոպեն մեկ ջուր պետք չի խմել, քանի անապատում չես։
Դա էլ նույն ձևի սխալ է, նույնիսկ կարող ես ավելացնել անվտանգության կանոնների մեջ։ Դու ոնց որ վերջերս շատ հեծանիվ չես քշում։

Ստեղ լիքը բանից կարա կախված լինի... օդի ջերմությունը, խոնվաությունը, քշելու ինտենսիվությունը, երկարությունը, մարդու քրտնարտադրությունը և այլն, ու սենց ընդհանուր չես կարա էլի պնդես։ Ես շատ դեպքերում նախընտրում եմ ջուր հետս չվերցնել, եթե խճուղայինովս երկար (գրեթե միշտ ինտենսիվ) քշելու չեմ գնում։ Ասենք երեկոյան հանգիստ մի կես ժամ - մի ժամ քշելու գնալուց իմ համար լրիվ անիմաստ կլինի ջուր վերցնել։ Գործիս գնալուց 10կմ քշելու համար էլ ջուր չեմ վերցնում, չնայած շատ դեպքերում ահագին ինտենսիվ եմ քշում, որտև գիտեմ կես ժամից տեղ եմ հասնելու ու ջրազրկումը մտահոգիչ մակարդակի չի։

Իմ համար քշելուց դուրս գալուց առաջ պլան ունենալը շատ ավելի կարևոր ա, քան ամեն անգամ ամեն ինչը վերցնելը։ Խոսքի եթե մի 10 րոպե պիտի քշեմ մինչև խանութ մի բան արագ վերցնեմ հետ գամ, մենակ սաղավարտս կհագնեմ ու հագիս շորերով էլ կարող ա թռնեմ գնամ՝ շալվարիս ոտքերը քշտելով, որ շատ չմտածեմ խանութոի կողքը կպած հեծանվիս վրից բաներ թռցնելու են թե չէ։ Իսկ եթե մի քանի ժամանոց արշավանքի եմ գնում, հա, ահագին լոգիստիկ ու հուզական պատրաստություն ա պահանջում։

Ծլնգ
29.05.2020, 18:59
Փաստորեն քիչ է - հազիվ եմ ձգում...

Հեչ էլ քիչ չի, քշի էնքան ինչքան հավես ա, ոչ թե ուրիշի պլանն ա պահանջում։ Ու քանի հմտանաս, ավելի ու ավելի երկար կսկսես քշել։ Բայց սկսնակների ամենամեծ սխալը նրանում ա, որ պեդալները հրում են, ոչ թե պտտում։ Ու հա, փորձի էնքան ցածրացնել սկոռուստները, որ կարողանաս արագ պեդալները պպտսես, ոչ թե զոռ տաս։ Սա կոչվում է high cadence spinning, ու շատ ավելի էֆեկտիվ հեծանիվ քշելու ձև ա (թե մկանների օգտագործման էֆեկտիվության, թե ավելի արդյունավետ ընթացքի), քան բարձր սկոռուստների վրա զոռով պեդալ բրթելը (mashing)։ Նենց որ սկսի խաղալ սկոռուստներիդ հետ, որ հասկանաս թե որ դեպքերում որն է ավելի էֆեկտիվ. իմաստը նրանում ա, որ գրեթե միշտ նույն պտտելու հաճախականությունը պահպանես, անկախ նրանից դիք ա, հարթ տարածք, թե սպուսկ։

Ծլնգ
29.05.2020, 19:09
Շըթ, լուրջ ե՞ս ասում․․․ շնորհավոր, դու բոլոր հարցերում շատ վռազ ես ոնց որ։ Ուսի ցավը դժվար ա անցնում, մյուս անգամ առաջին մի քանի ժամը սառույց կդնես, եթե էս անգամ չես դրել։
Ամենակարևոր բաները մոռացել ենք ասել, ուրեմն քարոզի երկրորդ փուլը (սկզբից միշտ ամեն ինչ խաղուպար ա թվում, ծովն էլ՝ ծնկներից)․
Հանգիստ ու դանդաղ քշի սկզբի համար ու ընդհանրապես էլ։ Իսկ ինքնավստահություն ավելացնելու համար ուժային վարժություններ արա՝ 5 հիմնականները՝ squat, deadlift, bench press, overhead press, rows press, ծանրություններով կամ օդի մեջ, ինչով հնարավոր ա։
Առանց ուժայինի առնվազն մեջքի ու ոտքերի տրավմաներ կարող ես ստանալ երկար քշելուց, ու մանր-մանր շատացրու ծանրաբեռնվածությունը։
Հեծանիվը, եթե թույն մարզավիճակում չես, ստրես կարող է լինել ու ավելացնել եղած ստրեսը, եթե ֆիզիկական հնարավորություններիդ վերին սահմաններում ես քշում։
Ու ամենակարևորը՝ եթե ամեն անգամ գերծանրաբեռնում ես քեզ քշելիս, մարզավիճակդ ոչ թե լավանում է, այլ հակառակը՝ կարող է վատանալ։
Եթե սրտի զարկերը չափող սմարտ ժամ, կամ ուրիշ բան չունես, բութ մատի օրենքը հետևյալն է, պիտի էնպես քշես, որ քշելիս կարողանաս երգել առանց հևելու, դա թեթև քշելն է, եթե կարողանում ես պարզ նախադասություններ ասել առանց շունչ քաշելու, դա միջինն է, իսկ եթե ամեն երկու երեք բառի արանքում պիտի դադար տաս շնչելու համար, ապա դանդաղեցրու՛, դանդաղեցրու՛, դանդաղեցրու՛․․․ Մի քիչ երկար նագրուզկայով քշելիս օրգանիզմդ շատ արագ հոգնում-հյուծվում է, որից կառավարումը կարող ես կորցնել։
Ու լոպազներիս խելքին մի ընկիր թե իբր 30կմը տարածություն չի, սկզբի համար մի փորձիր ռեկորդներ խփել, քեզ կվնասես։
Այսինքն կարճ՝ take it easy:
Երկրորդ՝ սոված մի քշի, էդ ոնց որ ավտոն առանց բենզինի փորձես քշել։ Ու կարող է սխալմամբ թվալ, թե քշելուց հիմնականում ոտքերի մկաններն են աշխատում, բայց ավելի կարևոր մկան կա՝ սիրտը, իսկ սրտին սնունդ ա պետք։ Ամենաարագ էներգիան ստանում ես ածխաջրերից, կոպիտ ասած՝ շաքարից, բայց բառացիորեն շաքարը անառողջ էներգիա է, գերադասելի է բանջարեղենը, կարտոֆիլը, մակարոնեղենն էլ կլինի, իսկ հեծանվորդի ամենաքուլ ամենաթույն ու ամենաէֆեկտիվ սնունդը, բանանն ա։ Դա կարճ էներգիայի համար։ Իսկ կազդուրիչ ու ստաբիլ էներգիայի ու մկանների համար պետք են սպիտակուցներ՝ մսեղեն, ձկնեղեն, շեյքեր։ Դրան էլ հավելում ենք ուղեղի սնունդը, որը ճարպեղենն ա՝ ավոկադո, պոպոքեղեն, ճարպոտ ձկներ (սաղմոնազգիներ)։ Ամենաբալանսավորված ու հեշտ սնունդներից ձուն ա։ Ամեն Աստծու օր երկու հատ խաշած ձու (ես շատ եմ լսել «էս չեմ սիորւմ», «սրանից զզվում եմ» տիպի կապրիզները, բայց դե սեփական գլուխը քարին առնելով փորձ հավաքելն էլ է ընտրություն)։ Գրպաններում շոկոլադ, սնիկերս, էներգետիկ ժելեներ սկզբի համար ունենալը ցանկալի է, անփորձ հեծանվորդների մոտ արագ էներգիայի պահանջը ավելի հաճախ է, պետք է ընթացքում կանգնել, ուտել, շարժվել առաջ։
Եվ երրորդ՝ ջուր։ Թվում է թե պարզ բան է, ու թվում է, թե կարելի է երկու ժամ քշել, հետո գնալ տուն ու մի երկու բաժակ կռանթից թարմ ջուր խմել ու կայֆ ա կյանքը։ Բայց բարձր տեպմով աշխատող օրգանիզմը շատ արագ ջրազրկվում է, իսկ ջրազրկվելուց ինչ փորձանք ասես լինում է, ամերիկացիներն ասում են՝ Hydrate or -Die! Եվ հեծանվի վրա ջուր ունենալը դա պարտադիր է, ու կախված քշելու տևողությունից, եթե ասենք երկու ժամ է, ապա երկու տարա, ամեն մեկը լիտրանոց։ Ու ստեղ մի հատ շատ կարևոր մոմենտ կա, բացի հեծանվի վրա ջուր ունենալուց, այն պետք է նաև խմել։ Ու ճիշտ է խմել քիչ-քիչ ու շուտ-շուտ, ոչ թե շատ-շատ ու ուշ-ուշ։ Շուտ-շուտը 15 րոպեն մեկն ա, մի 5-6 կում կամ ավելի, եթե կարիքը զգացվում ա։ Երբ որ դու ծարավություն ես զգում, դա արդեն ուշ ա, նշանայում է ջրազրկվել ես, պետք է ջուրը խմել նախքան ծարավություն զգալը, դրանով օրգանիզմը կապահովես ու էներգիա կխնայես։
Հարցե՞ր, գրեք։

Մարդիկ եկել երեկոյան կես ժամ - մի ժամ քշելու մասին են խոսում, դու տուր դե ֆրանս-ին պատրաստվելու ռեեցպտ ես դեմ տալիս :)) Էս սաղ լավ ես ասում, բայց սքան գրուզիտ անելը կարա թևաթափող էլ լինի... մարդիկ քանի շատացնեն ու ինտենսիվացնեմ իրենց հեծանիվ քշելը ձեռի հետ էս սաղ կբացահայտեն։ Կարևորը սկսելն ու take it easy-ն ա. պետք չի միանգամից ժամեր տևող արշավանքների գնալ, թե նոր ես հեծանվի վրա նստում... կամաց-կամաց մկաններդ ու մամրնիդ դիմացկունությունը ուժեղացրու, հետն էլ ձեռի հետ կրթվի, թե ինչպես էֆեկտիվությունն ու ապահովությունն էլ ավելացնես։ Ու շուտով կզարմանաս, թե ոնց ես ժամերով քշում առանց հոգնելու, ջրազրկվելու, սովածանալու ու տենց։

Lion
29.05.2020, 20:31
Փոխանցումները հենց նրա համար են, որ իրանցից օգտվես։
Աշխատի դրանց նենց սովորել, որ շատ փոխես։
Իմը 3x9 ա, ու ասենք 3/5-ով մոտենում եմ խաչմերուկ, որտեղ կարմիր լույս ա։
Մոտենալուց գցում եմ 2/5-ի, կանգնում, դրանով տեղից պոկվում ու արագություն հավաքելով էլի տանում 3/5։
Կա կադենս հասկացություն՝ անիվները պտտելու արագություն, որի օպտիմալ ա կարծեմ 100պտույտ/րոպե։
Դու 2/3-ի տակ ամենայն հավանականությամբ ուղիղ տեղերում շատ ավելի արագ ես պտտում։ Դա ծնկներին վնաս ա։
Իսկ վերելքներին էլ, որպես սկսնակ կարող ա նեղվես էդ արագությունից, ահագին ուժ տաս, ու դա էլի ծնկներին վնաս ա։

Անկեղծ ասած ես էլ էի սկզբում շուտ-շուտ փոխում, բայց հետո... ցեպ կտրեցի սխալ փոխելիս, դրանից հետո «աչքս վախեցավ»...

Հեչ էլ քիչ չի, քշի էնքան ինչքան հավես ա, ոչ թե ուրիշի պլանն ա պահանջում։ Ու քանի հմտանաս, ավելի ու ավելի երկար կսկսես քշել։ Բայց սկսնակների ամենամեծ սխալը նրանում ա, որ պեդալները հրում են, ոչ թե պտտում։ Ու հա, փորձի էնքան ցածրացնել սկոռուստները, որ կարողանաս արագ պեդալները պպտսես, ոչ թե զոռ տաս։ Սա կոչվում է high cadence spinning, ու շատ ավելի էֆեկտիվ հեծանիվ քշելու ձև ա (թե մկանների օգտագործման էֆեկտիվության, թե ավելի արդյունավետ ընթացքի), քան բարձր սկոռուստների վրա զոռով պեդալ բրթելը (mashing)։ Նենց որ սկսի խաղալ սկոռուստներիդ հետ, որ հասկանաս թե որ դեպքերում որն է ավելի էֆեկտիվ. իմաստը նրանում ա, որ գրեթե միշտ նույն պտտելու հաճախականությունը պահպանես, անկախ նրանից դիք ա, հարթ տարածք, թե սպուսկ։

Ապրես, արժեքավոր խորհուրդ էր, վերջին օրերին ես էլ էի դրան հանգել: Հիմա քշում եմ դիմացը 2-ով, հետևը՝ 3-ով: Ու չեմ փոխում՝ մեծ հաշվով երթուղուս ողջ ընթացքում նույն պեդալային ռեժիմն է: Սա, ինչքան հասկացա, քո ասածն է...

Վիշապ
29.05.2020, 22:32
Մարդիկ եկել երեկոյան կես ժամ - մի ժամ քշելու մասին են խոսում, դու տուր դե ֆրանս-ին պատրաստվելու ռեեցպտ ես դեմ տալիս :)) Էս սաղ լավ ես ասում, բայց սքան գրուզիտ անելը կարա թևաթափող էլ լինի... մարդիկ քանի շատացնեն ու ինտենսիվացնեմ իրենց հեծանիվ քշելը ձեռի հետ էս սաղ կբացահայտեն։ Կարևորը սկսելն ու take it easy-ն ա. պետք չի միանգամից ժամեր տևող արշավանքների գնալ, թե նոր ես հեծանվի վրա նստում... կամաց-կամաց մկաններդ ու մամրնիդ դիմացկունությունը ուժեղացրու, հետն էլ ձեռի հետ կրթվի, թե ինչպես էֆեկտիվությունն ու ապահովությունն էլ ավելացնես։ Ու շուտով կզարմանաս, թե ոնց ես ժամերով քշում առանց հոգնելու, ջրազրկվելու, սովածանալու ու տենց։

Այ ցավդ տանեմ, հենա Լիզբեթը իր հեծոն առել ու օրերով ընկել ա Մոսկվայի սարերը, չես տեսնու՞մ։

Ծլնգ
29.05.2020, 22:59
Անկեղծ ասած ես էլ էի սկզբում շուտ-շուտ փոխում, բայց հետո... ցեպ կտրեցի սխալ փոխելիս, դրանից հետո «աչքս վախեցավ»...

:o սխալ փոխելիս ցեպը ո՞նց են կտրում... կուվալդո՞վ էիր փոխում

Ապրես, արժեքավոր խորհուրդ էր, վերջին օրերին ես էլ էի դրան հանգել: Հիմա քշում եմ դիմացը 2-ով, հետևը՝ 3-ով: Ու չեմ փոխում՝ մեծ հաշվով երթուղուս ողջ ընթացքում նույն պեդալային ռեժիմն է: Սա, ինչքան հասկացա, քո ասածն է...

Եթե նույն ռեժիմով ես քշում, ուրեմն դիքերն ու սպուսկերը լրիվ նույն արագությամբ ես քշում, ու եթե իսկապես տենց ա, իմա՞ստը։ Դիք հելնելիս սկոռուստ գցելու իմաստը էն ա, որ նույն պեդալային արագությամբ ավելի դանդաղ գնաս, որ նագրուզկադ կտրուկ չավելանա... նույնը ինչ ներքին այրման շարժիչով մեքենայի մեջ, որ դիք հելնելուց արագությունը գցում ես, սկոռուստն էլ իջացնում, որ շարժիչի նույն օպտիմալ պտտվելու հաճախականությամբ շարունակես գնալ, ոչ թե դքից արագությունդ իջնի՝ շարժիչի պտտվելու հաճախականության հետ մեկտեղ, բայց նագրուզկեն ավելանա շարժիչդ էլ չքաշի ու հանգի։ Մոտավորապես նույն ձևի էլ հեծանիվդ պիտի քշես. սկոռուստները նենց հարթ փոխես, որ նագրուզկադ չավելանա... ասենք ոնցոր մեքենայի մեջ աչքերը փակ նստատծ ուղևորը ընդհանրապես չզգա, թե երբ են սկոռուստ փոխում։

Varzor
29.05.2020, 23:52
Անկեղծ ասած ես էլ էի սկզբում շուտ-շուտ փոխում, բայց հետո... ցեպ կտրեցի սխալ փոխելիս, դրանից հետո «աչքս վախեցավ»...

Ապ, 3+7 փոխանցում ունենալու պարագայում, կախված առջևի փոխանցիչի տեսակից, պետք չի օգտագործել 3-1 և 1-7 կոմբինացիաները, մանավանդ եթե փոխանցիչները կարգաբերած չեն: Բայց նույնիսկ էդ պարագայում շղթան վրայից գցում է, բայց կտրելը շատհազվադեպ երևույթ է։ Հաստատ կոնստրուկտիվ կարգաբերման հարց կա։
Խանութից ոնց առել ես, էդ կարգաբերումներո՞վ է։

Վիշապ
30.05.2020, 00:45
Խելքը գլխին նորմալ ցեպով ու նորմալ կարգավորած հեծանվի վրա շատ կատաստրոֆիկ հանգամանքների դեպքում մաքսիմում կարող է ու պարտավոր է դիռեյլրի կախոցը ջարդվել։ Եզրակացություն՝ Լիոնը կամ պլաստմասսայից, կամ փեդից հեծանիվ ա առել, կամ էլ Տորք Անգեղն ա ։Ճ

boooooooom
30.05.2020, 01:39
Նենց տպավորություն ա, որ դուք ավելի շատ սիրում եք գրել֊կարդալ հեծանիվի մասին, քան թե քշել :D
Իսկ ձեր տուտուզը չի ցավու՞մ հեծանիվ քշելուց։ Իմը տենց էլ չսովորեց նստարանիս, մի 60 կմ քշելուց հետո, ուշք ու միտքս դառնում ա հետույքի ցավը :D ու թե երբ եմ հասնելու տուն, որ լոշվեմ մի տեղ, հեծանիվի նստարանից հեռու։

Վիշապ
30.05.2020, 02:32

- Նստարանը փոխի կամ կարգավորի
- Ակերի փչվածությունը ստուգի քո քաշի ու ակերի չափի համար ու քիչ փչի
- Ավելի հաստ ակեր դիր, եթե հեծոդ թույլ ա տալիս
- Շուտ շուտ կանգնի պեդալների վրա, որ տուտուզիդ մեջ արյուն խաղա
- Շորտերդ փոխի
- Հեծոդ փոխի

Արշակ
30.05.2020, 02:45

Մնում էր խորհուրդ տայիր տուտուզը փոխել :D

LisBeth
30.05.2020, 03:08
Այ ցավդ տանեմ, հենա Լիզբեթը իր հեծոն առել ու օրերով ընկել ա Մոսկվայի սարերը, չես տեսնու՞մ։

Վիշ ստեղ առանձնապես սարեր չկան։ Մեկի տեղը արել եմ, էնօրը ուզում էի քշեմ, էն էլ պարզվեց փրայվըթ ա /թե սարի փրայվըթը որն ա/, փակ էր ճամփեն։ Բայց ես դեռ կգտնեմ իրա վրա բարձրանալու ձևը ու գագաթին մի հատ փուռ կխփեմ։ Վերջապես կուտեմ ին երազած փռի կարտոլը, չնայած որ իրա մեջ կալցիում չկա :)

Արշակ
30.05.2020, 03:17
Քշելիս ջուր խմելը մեծ փորձանք չի, բայց եթե վստահ չես, կանգնի, օքեյ։ Ջրազրկված քշելը առնվազն տհաճ ա, ինձ հետ պատահել ա, տնից դուրս եմ եկել ջուրս մոռանալով։ Ստեղ ամեն քայլափոխի պուլպուլակներ ու բուդկաներ չկան, ոնց ասենք՝ Հայաստանում։
Մի հատ ուրիշ պահ էլ կա ջուր խմելու հետ կապված՝ չափից շատ ջուր խմելն էլ օքեյ չի, երկու հատ պրոբլեմ ա առաջացնում՝ 1․ Չիշիկ ես ունենում ։Ճ, 2․ Աղազրկվում ես (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%BA%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A1)։
Չիշիկը պահելը լավ բան չի, պետք զուգարան կամ «ծառի տակ» ման գալ, իսկ երկրորդից մարդ կարող է ռեալ մեռնել… Դե մի երկու ժամ քշելուց դժվար թե լուրջ աղազրկում լինի, խոսքը վերաբերում է երկար endurance ռեյսերին, ասենք 100կմ-անոց, որ առատ քրտում ու ջուր ես խմում առանց աղը վերականգնելու։ Դրա համար սպորտսմենները ջրի հետ էլեկտրոլիտներ են ավելացնում, որ չմեռնեն։ Ես էլ եմ մեկումեջ աղային փոշի ավելացնում ջրիս, տարբերությունը զգում եմ երկար քշելիս, կան նաև էներգետիկ ժելեներ էլեկտրոլիտներով, երկար քշելու համար հարմար բան են:
Ապեր, ինձ թվում ա էս մեր մոտեցումների մեջ մշակութային տարբերությունը կա․ քո հեծո քշելու պիկը հիմա ա՝ Ամերիկայում, մերօրյա fitness obsession–ի ժամանակներում, էն որ էլեկտրոլիտներով ժելեներ ես խմում ու fitness tracker-ով պուլսդ ու արյանդ մեջ թթվածնի քանակը միլիմետրերով տոչնի թվի վրա պահելով 100 կմ–անոց endurance race–եր ես անում, իսկ իմ հեծոյի պիկը եղել ա 8 տարի առաջ, «չոբանավարի» հայոց սարերում :)) ես կյանքում endurance race չեմ արել. ինձ ուղղակի հեծանվորդ ըներներիցս մեկը կարող ա գար ասեր․ «դավայ շաբաթ–կիրակի քշենք Նորավանք, վրանով գիշերը մնանք, հետ գանք. գնալ գալով՝ 250կմ», ես էլ բա՝ կմեռնենք է՜, սաղ սար ու դիք ա ճամփեն․․․ դե լավ գնացինք։ Ու տենց վրան–քնապարկը մեջքներիս խփում ընկնում էինք սար ու ձոր, գիշերը կրակի շուրջ լռվցնում, հաջորդ օրը տրաքած հետ քշում․ իմ էլեկտրոլիտը շշիս մեջի մեղրաջուրն էր, աղի փոշին՝ արանքներում պանր–վարունգով բրդուճը։ Քո ասածը կարող ա շատ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ա՝ բան չունեմ ասելու․ ինչ մեղքս թաքցնեմ․ ես էլ հիմա ձեռիս ֆիթնես թրեքեր ունեմ, ջիմում workout–ից հետո գրամներով սպիտակուցներն էլ հաշվում եմ․ դարն ա էդպիսին :D Ուղղակի ես վերջին տարիներին լրջով հեծանվարշավներ առանձնապես չեմ գնում, հիմնականում քաղաքի մեջ եմ քշում, շատ–շատ շաբաթ կիրակի քաղքին մոտիկ անտառները գնամ կամ Հայաստանում արձակուրդ գալուց մեր հեծանվորդ սաստավի ժոսղովուրդը համոզեն մի տեղ տանեն։ Նենց որ էդ քո էլեկտրոլիտներից առանձնապես խաբար չեմ :)

Վիշապ
30.05.2020, 03:18
Մնում էր խորհուրդ տայիր տուտուզը փոխել :D

Կարելի էր, բայց ես ռացիոնալ խորհուրդներ եմ սիրում:

Վիշապ
30.05.2020, 03:23
...Նենց որ էդ քո էլեկտրոլիտներից առանձնապես խաբար չեմ :)
Թեթև տար, շատ բան չես կորցրել։ Ես էլ ինչ զիբիլ ասես լցնում էի ջանս, մինչև քշել սովորեցի։ Մի 100կմ-ի վրա եթե ուշքդ գնում ա, աղ ա պետք ուտել, եթե ձեռի տակ ավելի բարդ բաներ չկան ։Ճ

Վիշապ
30.05.2020, 03:30
Վիշ ստեղ առանձնապես սարեր չկան։ Մեկի տեղը արել եմ, էնօրը ուզում էի քշեմ, էն էլ պարզվեց փրայվըթ ա /թե սարի փրայվըթը որն ա/, փակ էր ճամփեն։ Բայց ես դեռ կգտնեմ իրա վրա բարձրանալու ձևը ու գագաթին մի հատ փուռ կխփեմ։ Վերջապես կուտեմ ին երազած փռի կարտոլը, չնայած որ իրա մեջ կալցիում չկա :)

Լիզ, էդ հեծոյովդ դու դժվար փռի կառտոլ ուտես, էն էլ Մոսկվայի փրայվիթ «սարերում» ։Ճ Դու դոնաթներով ու պաղպաղակով յոլա գնա, ջանիկ։ Բայց փորձի աղի կարամելով պաղպաղակ ու տես ինչ լազաթ ա տալիս երկար քշելուց հետո։

Արշակ
30.05.2020, 03:35
Նենց տպավորություն ա, որ դուք ավելի շատ սիրում եք գրել֊կարդալ հեծանիվի մասին, քան թե քշել :D
Իսկ ձեր տուտուզը չի ցավու՞մ հեծանիվ քշելուց։ Իմը տենց էլ չսովորեց նստարանիս, մի 60 կմ քշելուց հետո, ուշք ու միտքս դառնում ա հետույքի ցավը :D ու թե երբ եմ հասնելու տուն, որ լոշվեմ մի տեղ, հեծանիվի նստարանից հեռու։
Պատճառներից մեկը կարա լինի նստարանի լայնության քո կազմվածքին չհամապատասխանելը։ Լուրջ հեծանվի խանութներում հատուկ նստատեղիդ ոսկորների միջև հեռավորությունը չափելու համար նախատեսված memory foam–ով աթոռներ կան․ վրեն նստում ես, առաջացած փոսերի հեռավորությունն են չափում ու ըստ դրա նստարանդ ընտրում ես։ Պիտի նստարանիդ ամենալայն մասի լայնությունը առնվազն 1սմ–ով լայն լինի, քան նստատեղիդ ոսկորների հեռավորությունն ա։ Եթե ոսկորներդ ավելի հեռու են իրարից, քան նստարանի լայնությունն ա, ապա ծանրությունդ ընկնում ա ոսկորների արանքի փափուկ հյուսվածքների վրա ու շատ շուտ սկսում ա մզցնել։ պիտի նենց լինի, որ նստատեղի էդ ցից ոսկորների վրա հենվի ծանրությունդ։
Էդ հատուկ աթոռի փոխարեն տնային պայմաններում կարաս տանը փափուկ ծածկույթով բայց հարթ աթոռ գտնես, վրեն ֆոլգա փռես ու նստես վրեն բայց նենց, որ մի քիչ պպզածոտ նստես, որ նստատեղիդ ոսկորները ցցված լինեն․ դրա համար կամ աթոռը պիտի ցածր լինի, կամ ոտներիդ տակ մի բան պիտի դնես։ նստելուց հետո վեր ես կենում, ֆոլգայի վրա ոսկորներիդ տեղով երկու հատ փոսեր են լինելու։ էդ փոսերից յուրաքանչյուրի մեջտեղի կետը նշում ես, ու կետերի միջև հեռավորությունը չափում։ Հեծոյիդ նստարանը պիտի դրանից առնվազն 1սմ լայն լինի։ Եթե միջինից ավելի հեռու են իրարից ոսկորներդ, ապա կանացի նստատեղ փորձի ման գաս․ դրանք սովորաբար ավելի լայն են լինում‎։

LisBeth
30.05.2020, 03:39
Լիզ, էդ հեծոյովդ դու դժվար փռի կառտոլ ուտես, էն էլ Մոսկվայի փրայվիթ «սարերում» ։Ճ Դու դոնաթներով ու պաղպաղակով յոլա գնա, ջանիկ։ Բայց փորձի աղի կարամելով պաղպաղակ ու տես ինչ լազաթ ա տալիս երկար քշելուց հետո։

էդ դեռ կտեսնենք:B մեկ էլ կխնդրեի ինձ ջանիկ չասել, տանել չեմ կարողանում։

Վիշապ
30.05.2020, 03:51
Պատճառներից մեկը կարա լինի նստարանի լայնության քո կազմվածքին չհամապատասխանելը։ Լուրջ հեծանվի խանութներում հատուկ նստատեղիդ ոսկորների միջև հեռավորությունը չափելու համար նախատեսված memory foam–ով աթոռներ կան․ վրեն նստում ես, առաջացած փոսերի հեռավորությունն են չափում ու ըստ դրա նստարանդ ընտրում ես։ Պիտի նստարանիդ ամենալայն մասի լայնությունը առնվազն 1սմ–ով լայն լինի, քան նստատեղիդ ոսկորների հեռավորությունն ա։ Եթե ոսկորներդ ավելի հեռու են իրարից, քան նստարանի լայնությունն ա, ապա ծանրությունդ ընկնում ա ոսկորների արանքի փափուկ հյուսվածքների վրա ու շատ շուտ սկսում ա մզցնել։ պիտի նենց լինի, որ նստատեղի էդ ցից ոսկորների վրա հենվի ծանրությունդ։
Էդ հատուկ աթոռի փոխարեն տնային պայմաններում կարաս տանը փափուկ ծածկույթով բայց հարթ աթոռ գտնես, վրեն ֆոլգա փռես ու նստես վրեն բայց նենց, որ մի քիչ պպզածոտ նստես, որ նստատեղիդ ոսկորները ցցված լինեն․ դրա համար կամ աթոռը պիտի ցածր լինի, կամ ոտներիդ տակ մի բան պիտի դնես։ նստելուց հետո վեր ես կենում, ֆոլգայի վրա ոսկորներիդ տեղով երկու հատ փոսեր են լինելու։ էդ փոսերից յուրաքանչյուրի մեջտեղի կետը նշում ես, ու կետերի միջև հեռավորությունը չափում։ Հեծոյիդ նստարանը պիտի դրանից առնվազն 1սմ լայն լինի։ Եթե միջինից ավելի հեռու են իրարից ոսկորներդ, ապա կանացի նստատեղ փորձի ման գաս․ դրանք սովորաբար ավելի լայն են լինում‎։

Յութուբում լիքը վիդեոներ կան տուտուզը չափելու, մեկը մեկից ինովեյթիվ :Ճ
Ասենք սա՝

https://www.youtube.com/watch?v=xSWlwzqGKik

Բայց դե ճիշտ չափով նստարան ունենալը շատ քիչ ա, էժան նստարանների մեծ մասը երկար քշելու հարմար չեն, կանացի էլ խորհուրդ չեմ տա, անատոմիան տարբեր ա ու մենակ ոսկորների չափով չի։
Մի քիչ թանկոտ նստարան կարելի է նայել, եթե հեծանիվը դրան արժանի ա ։Ճ Երևանում Specialised-ի ներկայացուցիչ կար Լենինգրադյանի վրա (DLB?), լիքը վարյանտներ ունեյին։
Ճիշտ նստարանը պիտի ընտրվի հեծանվի տիպից, քշելու ձևից ու տեղանքից ու այո, տուտուզի չափից
ՈՒ հեծանիվն ա պետք նայել, ինչ է, ըստ դրա որոշել թե որտեղ ա ամենամեծ պրոբլեմը, ու վիբրացիաները ոնց կարելի է ավելի էֆեկտիվ քչացնել։ Հեծանվի չափից, ղեկի ու նստարանի դիրքերից էլ ահագին փոխվում է կոմֆորտը։

Վիշապ
30.05.2020, 03:54
էդ դեռ կտեսնենք:B մեկ էլ կխնդրեի ինձ ջանիկ չասել, տանել չեմ կարողանում։

Էդ շախի գցելու համար չգրեցի։ Բայց որ շատ ես ուզում, ճիշտ փռի կառտոլը աթարով պիտի անես, դու հիմա պիտի նաև Մոսկվայի գոմերով էլ ման գաս, փաստորեն։

Հ․Գ․ Լավ ե՞ս, ուսիդ ցավն անցա՞վ։

Ծլնգ
30.05.2020, 05:03
Փաստորեն մոռացել եք` կար նաև Салют, Десна, Школьник. ХВЗ-ների տարբեր տեսակներ էր լինում, մեր լեզվով ասած՝ սովորական ու "սպարտիվնի", ։ Էն դրածս նկարինը հենց սովորականն էր՝ ամբողջական կոմպլեկտացիայով (ոչ գործարանային)։
Վիշապը ճիշտա հիշում, որ Արլյոնոկների վերջին սերունդը (80-ականների արտադրանքը) սարսափելի անորակ էր։ Համ էլ չէր ճարվում ու թանկ էր։ Բայց լավ էլ սարքրտում էինք՝ կարգին "հեձանիֆ" էր դառնում :D

աաաաաաաա․․․ հա, հիշեցի, մի ծանոթ աղջիկ ծալվող Десна ուներ, լրիվ էկզոտիկ հեծանիվ էր․․․ ХВЗ-ը դե դրածդ Украина (Урал)-ն էր, սպորտայինները մենակ տելեվիզըր ով էինք տեսնում՝ օլիմպիադայից օլիմպիադա :)) մնացածից տեղյակ չեմ եղել․ մեր մայլում չկային։

Lion
30.05.2020, 10:38
:o սխալ փոխելիս ցեպը ո՞նց են կտրում... կուվալդո՞վ էիր փոխում

Ապեր, դիքի վրա փոխեցի, պեդալներին զոռ տվեցի, կտրեց - ես 130 կգ եմ...

Եթե նույն ռեժիմով ես քշում, ուրեմն դիքերն ու սպուսկերը լրիվ նույն արագությամբ ես քշում, ու եթե իսկապես տենց ա, իմա՞ստը։ Դիք հելնելիս սկոռուստ գցելու իմաստը էն ա, որ նույն պեդալային արագությամբ ավելի դանդաղ գնաս, որ նագրուզկադ կտրուկ չավելանա... նույնը ինչ ներքին այրման շարժիչով մեքենայի մեջ, որ դիք հելնելուց արագությունը գցում ես, սկոռուստն էլ իջացնում, որ շարժիչի նույն օպտիմալ պտտվելու հաճախականությամբ շարունակես գնալ, ոչ թե դքից արագությունդ իջնի՝ շարժիչի պտտվելու հաճախականության հետ մեկտեղ, բայց նագրուզկեն ավելանա շարժիչդ էլ չքաշի ու հանգի։ Մոտավորապես նույն ձևի էլ հեծանիվդ պիտի քշես. սկոռուստները նենց հարթ փոխես, որ նագրուզկադ չավելանա... ասենք ոնցոր մեքենայի մեջ աչքերը փակ նստատծ ուղևորը ընդհանրապես չզգա, թե երբ են սկոռուստ փոխում։

Հլը որ ամեն դեպքում փորձում եմ սկոռոստ քիչ փոխել...

Խելքը գլխին նորմալ ցեպով ու նորմալ կարգավորած հեծանվի վրա շատ կատաստրոֆիկ հանգամանքների դեպքում մաքսիմում կարող է ու պարտավոր է դիռեյլրի կախոցը ջարդվել։ Եզրակացություն՝ Լիոնը կամ պլաստմասսայից, կամ փեդից հեծանիվ ա առել, կամ էլ Տորք Անգեղն ա ։Ճ

Ապեր, չէ, երկաթից, նորմալ հեծո է, 60 հազար էլ փող էի տվել - երևի իմ 130 կգ-ով դիքի վրա զոռ տվեցի, դրանից եղավ...

Ապ, 3+7 փոխանցում ունենալու պարագայում, կախված առջևի փոխանցիչի տեսակից, պետք չի օգտագործել 3-1 և 1-7 կոմբինացիաները, մանավանդ եթե փոխանցիչները կարգաբերած չեն: Բայց նույնիսկ էդ պարագայում շղթան վրայից գցում է, բայց կտրելը շատհազվադեպ երևույթ է։ Հաստատ կոնստրուկտիվ կարգաբերման հարց կա։
Խանութից ոնց առել ես, էդ կարգաբերումներո՞վ է։

Ապեր, Առինջ մոլից եմ առել, ռեալ կտրեց...

Նենց տպավորություն ա, որ դուք ավելի շատ սիրում եք գրել֊կարդալ հեծանիվի մասին, քան թե քշել :D
Իսկ ձեր տուտուզը չի ցավու՞մ հեծանիվ քշելուց։ Իմը տենց էլ չսովորեց նստարանիս, մի 60 կմ քշելուց հետո, ուշք ու միտքս դառնում ա հետույքի ցավը :D ու թե երբ եմ հասնելու տուն, որ լոշվեմ մի տեղ, հեծանիվի նստարանից հեռու։

Ախխխ... ցավոտ տեղիս մի կպի :D Ցելի պայքար ունեցա այդ ոլորտում, նստարան փոխեցի, մի քիչ օգնեց, բայց ոչ լրիվ, քիչ էր մնում նստատեղս փոխեի, էն էլ պարզվեց՝ պինդ կպած է մարմնիս, ստիպված... մի հարմար փոքրիկ բարձ եմ դրել - մի քիչ գեղո է, բայց ոչինչ, զատո օրական 16 կմ քշելիս գրեթե չի ցավեցնում...

Աթեիստ
30.05.2020, 11:51
Ապեր, չէ, երկաթից, նորմալ հեծո է, 60 հազար էլ փող էի տվել - երևի իմ 130 կգ-ով դիքի վրա զոռ տվեցի, դրանից եղավ...

Ապեր, Առինջ մոլից եմ առել, ռեալ կտրեց...

Էս նշածս մասում նորմալ ա, որ երկաթին 60.000 ես տվել, բայց դա նորմալ հեծո անվանելը սխալ ա ։)
Հայաստանում 150.000-ից պակաս եթե նորմալ հեծո ճարես, ուրեմն լավ կպցրել ես։
Իսկ 100.000ճից ներքև պարզապես չի լինում նորմալ բան։
Լրիվ չինական, արագ փչացող բաներ են։

Skeptic
30.05.2020, 14:33
[փոքրիկ նախապատմություն]Մի տարի առաջ յարիս (https://drive.google.com/file/d/0B4L7ziNP3gJNdlp4UWxMMkkwaEk/view) գողացան։ Մենակ сверхразум-ը կարար գիշերը հեծանիվը թողներ վելոպարկինգում, առավոտյան նույն տեղում ու նույն վիճակով տեսնելու ակնկալիքով։ Ինչևէ, մի տարի սուգ պահելուց հետո որոշեցի, որ նորից ամուսնանալու ժամանակս ա[/փոքրիկ նախապատմություն]

Երեք շաբաթ առաջ նորն առա, էս անգամ լեռնային, որովհետև քաղաքում հիմնականում մայթերով եմ քշում, ականջակալներով, ձայնը միշտ մաքսիմալից 1-2 նիշ պակաս, ու Երևանում բորդյուրներ կան, որոնք ստեղծվել են հաշմանդամ մարդկանց ու ծերերին տանջելու, ձեռքի հետ էլ քաղաքային հեծանիվների անիվներն ութաձև դարձնելու համար։ Որոշեցի բյուջետային տարբերակ ընտրել, որ եթե գողանան, մի քիչ թեթև տանեմ (էստեղ ոնց որ էդպիսի միտք էր հնչել)։ Բայց քշում էի հերիք չի մենակ Կենտրոնում կամ Հրազդանի կիրճում, դեռ մի բան էլ՝ ոչ ամեն օր։ Ու ջանս ցեց էր ընկել, որ քաղաքից դուրս փորձարկեմ իրան։ Մի քանի անգամ Արտակի, Վերայի, Վարդանի, Հովսեփի ու այլ ակումբցիների հետ (կներեք՝ ում մոռացա, հիմնական կազմն իրենք էին )) քշել եմ քաղաքից դուրս, բայց նախորդ հեծանվով։ Էսօր առավոտյան ճամփա ընկա վերջը։ Շատ երկար չեմ մտածել, թե ուր․ երբ դեռ Ֆեյսբուքներից չէի արտագաղթել, Ռուֆուսի մի գրառում էի տեսել, որում կիսվել էր Հատիսի լանջերին արված սիրուն ֆոտոներով։
Կենդանաբանական այգու ճանապարհով դանդաղ բարձրանալու ընթացքում խճուղային հեծանվով մի պապիկ Ուսեյն Բոլթի արագությամբ վազանցեց ինձ՝ ընթացքում բարևելով։ Ավանի մայրուղու հակառակ կողմով էլ հայր ու որդի էին իջնում, հսկա հայրը՝ ֆեթբայքով, երեխան՝ փոոոքր, բայց երկանիվ հեծանվով։ Հեծանվորդների՝ իրար բարևելը հավես ա, comradery-ի պես բան ա։ Հիմնականում 2-3 կամ 1-3 արագությամբ էի քշում։ «Որորի վերելքից» վախենում էի, որովհետև մանկական հիշողություններիցս մեկն էն պահն էր, երբ Աբովյանի ՊԱԶիկը էդտեղով բարձրանալու ընթացքում խափանվեց, սկսեց հետ գլորվել, ու որոշ մարդիկ պանիկայի մեջ բղավում էին։ Լավ էր՝ վարորդը կարողացավ ժամանակին արգելակել։ Հա, շեղվեցի ոնց որ։ 1-1 արագությամբ շատ հեշտ բարձրացա, բայց վերևում գազազած շների մինի-ոհմակ էր սպասում ինձ, իսկ ես պաշտպանվելու ոչ մի միջոց չունեի։ Էս լեվելն էլ բարեհաջող հաղթահարելուց հետո ահագին հեշտ էր ճանապարհը։ Ու տրամադրություն ստեղծով երգեր էին գնում ռադիոյի էփփով, ասենք՝ սա (https://www.youtube.com/watch?v=5Tq-UsaRchI)։ Բայց խինդն ու ուրախությունը սկսվեցին գ․ Կոտայք - Կապուտան հատվածի երկրորդ կեսին :D 1-1-ը չէր փրկում արդեն, սաունդթրեքն (https://www.youtube.com/watch?v=bAXPUN2z2CE) էլ ոնց որ ինադու փոխվեց։ Մի տեղացի տղա ասեց, որ համարյա ուղիղ անկյունով վերելք ա սպասվում, դրա համար Կապուտան հասնելուց ու ջրի պաշարները վերալիցքավորելուց հետո հետ դարձա։ Մի երկու ֆոտո արեցի Գեղամա լեռների (դե լավ, բլուրների) լանջերին, չֆայմեցի հեծանիվս էլ ներառել կադրի մեջ, որ էստեղ դնեմ: Մի խաչմերուկ կա, որով եկել էի ու մի քիչ մտածելուց հետո նույն ձևով էլ շրջադարձ արեցի։ Ահագին քշելուց հետո հետ դարձա ու մյուս շրջադարձով գնացի․ Աբովյանի Էլար գյուղի միջով ա անցնում էդ ճանապարհը, պապիս հետ ահագին քայլել էմ էդ կողմերով 5-6 տարեկանում, սխալ կլիներ առիթը բաց թողնել։ Ուրեմն, Աբովյանով քշում եմ իմ համար, մեկ էլ դիմացից մի հեծանվորդ ա գալիս․ Ռուֆո՜ւսը :)) Հետաքրքիր զուգադիպություն էր։ Պարզվեց, որ էդ ուղիղ անկյամբ վերելքը հենց մինչև Կապուտան հատվածում էր, որն անցել էի, իսկ դեպի Հատիս համեմատ հեշտ էր լինելու։ Բայց առաջին կիսարշավի համար սա էլ էր հերիք, համ էլ ծնկներս իրանց զգում էին էնպես, ինչպես մաֆիայի պարտքը ժամանակին չտալու հետևանքով կզգային որոշակի ժամանակ, որոշակի տեղում: Լավ օր էր։

Շնորհակալություն TL;DR-ի չարժանացնելու, ներողություն լիրիկական զեղումների համար :hi

LisBeth
30.05.2020, 15:31
Էդ շախի գցելու համար չգրեցի։ Բայց որ շատ ես ուզում, ճիշտ փռի կառտոլը աթարով պիտի անես, դու հիմա պիտի նաև Մոսկվայի գոմերով էլ ման գաս, փաստորեն։

Հ․Գ․ Լավ ե՞ս, ուսիդ ցավն անցա՞վ։

Հեսա գնում եմ աթար ման գալու, առանց դրա ի՞նչ փուռ։

Դեռ ցավազրկողների վրա եմ, թիկունքում էլ խռթոց եմ զգում շարժելուց, էլ չասեմ որ ոչ մի փուշ ափ, փլենք և այլ ուժային վարժություններ։ Բայց դե կանցնի, մի մտածի ;)

Վիշապ
30.05.2020, 18:55
...
Դեռ ցավազրկողների վրա եմ, թիկունքում էլ խռթոց եմ զգում շարժելուց, էլ չասեմ որ ոչ մի փուշ ափ, փլենք և այլ ուժային վարժություններ։ Բայց դե կանցնի, մի մտածի ;)

Լիզ հուսով եմ տենց չես քշում, դադար տուր։ Ուսի ցավը երկար կարող ա տևի, սորրի: Ցավազրկողներին շատ զոռ չտաս: Քեզ հանգիստ տուր ու նորմալ սնվի:

LisBeth
30.05.2020, 21:40
Լիզ հուսով եմ տենց չես քշում, դադար տուր։ Ուսի ցավը երկար կարող ա տևի, սորրի: Ցավազրկողներին շատ զոռ չտաս: Քեզ հանգիստ տուր ու նորմալ սնվի:

Վիշ, բժշկին հարցրի, ասեց եթե չի ցավում կարաս քշես։ Իսկ քշելուց վաբշե ոչ մի բան չի ցավում․․․

Ի դեպ պարզվեց ստեղի գեղերը սաղ հարուստների դաչաներ ա, տներից բարձի պարիսպներով։ 40-կմ քշեցի, կովերի հետք անգամ չկար հարթավայրերում․․․ նենց, որ աչքիս ես էլի փռի կարտոլ չկերա։

Վիշապ
30.05.2020, 23:39

Ամեն դեպքում թեթև տար (զոռ մի տուր), որ երկար ձգես, ու հաճույքը չդարձնես տառապանք։
Կարտոլի տեղն էլ պաղպաղակով ու պոնչիկով մի կերպ յոլա գնա, դե հիմա խո չես ճղվելու։
Էս էլ իմ մյուսը, էսօրվա թարմ նկար․

https://dgtzuqphqg23d.cloudfront.net/YR8VLYpj8P1WX9qJgkzhpyL0UAYUI9VaLA6f8XmVJwg-2048x1536.jpg

Վիշապ
31.05.2020, 06:00
Էս նշածս մասում նորմալ ա, որ երկաթին 60.000 ես տվել, բայց դա նորմալ հեծո անվանելը սխալ ա ։)
Հայաստանում 150.000-ից պակաս եթե նորմալ հեծո ճարես, ուրեմն լավ կպցրել ես։
Իսկ 100.000ճից ներքև պարզապես չի լինում նորմալ բան։
Լրիվ չինական, արագ փչացող բաներ են։

+, մանավանդ 130կգ քաշի դեպքում նոր էժան աղբի փոխարեն ես կառաջարկեի օգտագործած, բայց հայտնի բրենդեր, նույն գնով, գուցե մի քիչ թանկ․․․ list.am-ում մեկումեջ պատահում են։ Մեծ քաշերի դեպքում կարելի էր ֆաթ բայք, կամ MTB, հուսալիության ու ֆիթնեսի համար կարելի էր ֆիքսի նայել (առանց փոխանցումների), եթե նման բան կա Հայաստանում։

Ծլնգ
31.05.2020, 17:27

Ընկեր, ֆիքսի նշանակում ա առանց freewheel․ սկսնակների համար ֆիքսին ջարդվածքների ու մկանային ձգվածքների բուն ա․․․ վայթե single speed նկատի ունեիր, ինչը հա, հարթ տեղերով քշելու համար ամենահուսալի ու պարզ տարբերակն ա․․․ բայց դե ասենք քաղաքային 3-speed հեծանիվներն էլ եսիմ ինչ բարդ չեն, մանավանդ եթե internal hub-ով են (ներքին սկոռուստներով)։

Lion
31.05.2020, 21:17
Դե ինչ, մերսի - քշում եմ օրական իմ 16 կմը, առավոտ երեկո, վատ չէ, կարծես նույնիսկ նիհարում էլ եմ: Վերջնական կանգնեցի 2 դիմացը, 3 հետևը տարբերակի վրա՝ ամենաօպտիմալ փոխանցումն է:

Վերջին անգամ, գլոբալ, էլի, հեծանիվ քշել էի սրանից 27 տարի առաջ՝ բակում, ու... այս օրերին հասկացա մի կարևոր բան՝ եթե ճանապարհ ես դուրս գալիս, ռեալ վտանգավոր է, պետք է հնարավորինս առանց մեքենաների, բայց հարթ ճանապարհ ընտրել:

Աթեիստ
31.05.2020, 22:35

Որպես մարդ, որն արդեն մի 6 տարի ա քշում ա Երևանի փողոցներով (մայթերից աշխատում եմ քիչ օգտվեմ), կարամ ասեմ, որ եթե երթևեկության հակառակ չքշես (ինչն օրենքով էլ ա արգելված), էդքան վտանգավոր չի, ինչքան թվում ա։

Իհարկե քո անվտանգության մասին դու պտի մտածես, դրա համար շատ տեղերում կարող ա մի փոքր ավել քշես, որ ասենք ստորգետնյա անցումով անցնես, որտև չկարգավորվող զեբրով անցնելը ինքնասպանություն ա (օրինակ՝ Մասիվ մտնելուց դքի վրինը)։
Բայց որ նրբությունները սովորում ես, դառնում ա մեքենայից էլ անվտանգ։

Վիշապ
31.05.2020, 22:43
Երևանում ամռանը լույսը հինգից հինգ անց կես սկսում է բացվել: Իսկ Ժողովուրդը 7-ից հետո նոր սկսում է խտվտալ: Այսինքն լուսաբացից սկսած ժամ-ժամուկես սաղ քաղաքը քոնն ա, սաղ պալասաներով, փողոցներով, մայթերով, պուլպուլակներով... Միակ պրոբլեմն էն ա, որ կոֆե խմելու համար պիտի հետ գնաս տուն :Ճ

Varzor
01.06.2020, 00:09
... Մի տեղացի տղա ասեց, որ համարյա ուղիղ անկյունով վերելք ա սպասվում, ....
:o
Էդ որտե՞ղ էր

Վիշապ
03.06.2020, 04:13
Ընկեր, ֆիքսի նշանակում ա առանց freewheel․ սկսնակների համար ֆիքսին ջարդվածքների ու մկանային ձգվածքների բուն ա․․․ վայթե single speed նկատի ունեիր, ինչը հա, հարթ տեղերով քշելու համար ամենահուսալի ու պարզ տարբերակն ա․․․ բայց դե ասենք քաղաքային 3-speed հեծանիվներն էլ եսիմ ինչ բարդ չեն, մանավանդ եթե internal hub-ով են (ներքին սկոռուստներով)։

Ֆիքսին ընտիր հեծանիվ ա: Նայի ինչ թույն բաներ կարելի է անել ֆիքսիով.

https://youtu.be/Oc6pchlaSJ8

Varzor
03.06.2020, 05:04
Ֆիքսին ընտիր հեծանիվ ա: Նայի ինչ թույն բաներ կարելի է անել ֆիքսիով.

https://youtu.be/Oc6pchlaSJ8

Հիմա քեզ հեծո՞ն էր դզել, թե՞ քշողը :D

Skeptic
03.06.2020, 10:14
:o
Էդ որտե՞ղ էր

Ուղիղ անկյունը, իհարկե, չափազանցված էր :))
Էս հատվածն ա․

https://i.imgur.com/vLtedt6.png

Ծլնգ
04.06.2020, 01:43
Ֆիքսին ընտիր հեծանիվ ա: Նայի ինչ թույն բաներ կարելի է անել ֆիքսիով.

https://youtu.be/Oc6pchlaSJ8

հա․․․ դե սպասենք Լիոնը էս վիդեոյի եկրորդ սերիան նկարի քցի յութուբ՝ իրա ֆիքսին ցուցադրելու համար

Lion
04.06.2020, 15:57
Ապեր, ես կնկարեմ, բայց էդ ձեզ էսթետիկ հաճույք չի պատճառի... :)

Իսկ ավելի լուրջ ասեմ՝ իրապես մոտս զգում եմ փոփոխությունը: Նիհարում եմ: Քանի որ լողավազանը վտանգավոր է, չեմ գնում, հեծանիվս ուղղակի փրկություն է:

Ծլնգ
04.06.2020, 18:23

իմ գրառումը ավելի շատ ֆիքսիի մասին էր քան քո :)) բայց հա, նկար-մկար գցի, ու թե տենց լավ դուրդ գալիս ա, իմաստ ունի մի կարգին հեծանվի մեջ ներդնես (էդ հեծոդ խուրդի տեղը մի հատ քո համար հարմար ու դիմացկուն բան առ, համ էլ տար մասնագետները կարգավորեն, որ 16-ի փախրեն ուզենաս օրեկան 30-40-50 քշես)։ Հետո էլ որ միքիչ էլ հմտանաս, փոքրիկիդ էլ դնես հետդ քշես...

Վիշապ
05.06.2020, 00:25

60 հզ դրամանոց հեծանվի վրա 130կգ քաշով փոխանցումներ փոխելը հղի ա հեծանվի ու տիրոջ համար վտանգավոր հետևանքներով, ես էլ լինեի Լիոնի տեղը մի հատ հարմար փոխանցում կընտրեի ու էլ ձեռ չէի տա ։Ճ

LisBeth
05.06.2020, 04:06
Էկա ասեմ, որ լիքը ֆինտ ու ֆլուշկի հետ մեկտեղ հելմեթ առա, MIPS (https://www.akumb.am/showthread.php/67128-%D5%80%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BE?p=2603079&viewfull=1#post2603079) սիսթեմով։ Վաճառողի հետ զրուցեցի, պարզվեց, որ ինքը ոչ այնքան վիզն ա ոլորվել ջարդվելուց պատպանում, որքան ուղեղը, որն ավելի քիչ ա վնասվում, ամորտիզացիայի հետևանքով ու նաև թեստավորված ա անկյունային հարվածներով, ինչը արդեն ասվել ա։ Իսկ քանի, որ բացի մի թասի մեջ լինելուց բացի ուզում եմ նաև որ ուղեղս ֆունկցիոնալ լինի, իրան էլ վերցրի։ Էսօր վերջապես եղանակը մի քիչ ստաբիլ էր, երկար քշելու համար ու փորձը ցույց տվեց, որ էդքան էլ անհարմար բան չի, գրեթե չես էլ զգում։

Վիշապ
05.06.2020, 04:10

Դե ինձ ծախող գյադեն երևի ջոկել էր, որ ես ուղեղիս համար տենց անհանգստացած չեմ (ոնց որ չունեմ տենց խնդիր), դրա համար վզի համար ասեց։

Lion
05.06.2020, 14:15
60 հզ դրամանոց հեծանվի վրա 130կգ քաշով փոխանցումներ փոխելը հղի ա հեծանվի ու տիրոջ համար վտանգավոր հետևանքներով, ես էլ լինեի Լիոնի տեղը մի հատ հարմար փոխանցում կընտրեի ու էլ ձեռ չէի տա ։Ճ

Չես հավատա, բայց մինչ սա կարդալն արդեն եկել էի այդ մտքին: Ես հասկացա, որ էդ հեծանիվի վրա չի կարելի շուտ-շուտ փոխանցումներ անել, մանավանդ, որ արդյունքն էլ մեծ հաշվով դրան չարժե: Սկզբի օրերին, ընդհակառակը, քանի որ մեքենայիս փոխանցումատուփը մեխանիկական է, սովորույթի համաձայն շուտ-շուտ փոխում էի, դրա համար էլ պատժվեցի ցեպի կտրումով:

Հիմա դրել եմ 2 դիմացը, 3 հետևը, շատ հանգիստ ու սիրուն քշում եմ... տղուկիս հետ՝ ինքն էլ իր մի քիչ փորք հեծոյով :)

տեսիլք
09.06.2020, 05:31
LisBeth-ի դրած նկարից ոգեշնչված էս էլ Թառլանը ու ես:) Եթե արդեն մարդկանց տակս գցելը քիչ թե շատ ստացվում ա, ապա նապաստակների հետ դեռ լիքը աշխատանքներ ունեմ տանելու, մանավանդ էս մատղաշ սերնդի, որոնք դեռ խամ են:D

56143

Վիշապ
09.06.2020, 09:15
LisBeth-ի դրած նկարից ոգեշնչված էս էլ Թառլանը ու ես:) ․․․

Էս որտե՞ղ է էս խաղաղ փողոցը իր մայրամուտով։ Մանկությանս կարոտեցի․․․

syunie
09.06.2020, 18:30
Մի ինը տարի կլինի՝ հեծանիվ եմ քշում, բայց ավելի սիրողական՝ անհրաժեշտության դեպքում օրը 4-10 կմ՝ առօրյա գործերի ու մաքուր օդում շարժվելու համար։ Առաջին հեծանիվս 30 եվրո էր, երկրորդս՝ 60 եվրո, բնականաբար օգտագործված ու ընդամենը 3 փոխանցում ունի: Ջուր միշտ մոտս ունենում եմ, դե անկախ նրանից, հեծանիվով եմ թե ոչ: Հելմ ցավոք չեմ կրում, ահավոր խանգարում ա ինձ քշելուց, բայց ճանապարհա-հեծանվային երթևկության կանոններն աշխատում եմ խիստ պահել ու շատ զգույշ եմ:Էնքան զգույշ ու երբեմն դանդաղ եմ, որ խմբին միշտ հետ պահողն եմ:oy Չնայած մի անգամ կարմիր լույսի մոտ կտրուկ արգելակելուց մի լավ թռել եմ հեծանիվից: Մի քանի չգրված օրենք ունեմ ինձ համար.
-Քշել էնքան, ինչքան հաճելի ա: Վայելել, այլ ոչ թե տանջվել:)
-Եթե մեծ բարձունք ա ու ֆիզիկապես չեմ ձգի, իջնում եմ հեծոյից ու ոտքով բարձրանում:
-Միշտ զգոն լինել ու հաշվի առնել, որ դիմացինդ միշտ չի, որ բոլոր կանոններին հետևում ա:
-Խուսափել այն փողոցներից, որտեղ երթևեկությունը շատ ա ու հատուկ հեծանվային ճանապարհ չկա: Դե Երևանում ես ռիսկ չեմ անի հեծանիվ քշել :
Էսօր մի քանի գրառում կարդալուց հետո հասկացա, որ գործից ընդհանրապես գլուխ չեմ հանում:
Է՛ս ինչ պրոֆեսիոնալ խորհուրդներ եք տալիս, լրիվ տուր դե ֆրանսի մակարդակի :o
Առաջին անգամ մտքովս անցավ՝ հեծանիվին ավելի լուրջ վերաբերվել:

Վիշապ
10.06.2020, 03:46
Էս ճժերը միակնանին նենց ջիգյարով են սովորենցում, քիչ ա մնում հելնեմ դուրս փորձեմ․․․

https://www.youtube.com/watch?v=LDjy7YRPGLc

Վիշապ
11.06.2020, 00:48
Մեր գեղի քուչեքում առավոտ քշելիս։ Նկարներին նայելիս երևակայեք նաև ճայերի ճչոցն ու բադերի կռի՜նչը։

https://dgtzuqphqg23d.cloudfront.net/QR7h6I6QoMffiuJEzBSmq3BocStOLQQJrFDjmvrYFWo-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/Qjw5nkgRlrF56mWIH_P5O93wfC4iqK7JYm1b7v6MRw0-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/4tBeVGqstR3TsysrRhFscGEclpqgYWeOuTvPSjn7BCw-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/CrPrRRd8X6aEpoORxLZFLo2kV4a0yPU8Og8IWLBAT9E-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/XZ5xOX4tbFlLAU_kOpNxtn9zdMOQ4SZaX1uumsCtFlA-2048x1536.jpg

Աթեիստ
11.06.2020, 01:06
Դզեց։
Սաղ տենց ուղիղ ճամփայա՞։

Վիշապ
11.06.2020, 02:19
Դզեց։
Սաղ տենց ուղիղ ճամփայա՞։

էս գյուղի առվի կողքի արահետն է, որ առվին զուգահեռ բլուրներից իջնում է դեպի Սան Ֆրանցիսկոյի ծովախորշը։ Շատ թեթև ոլորվող ասֆալտապատ հարթ արահետ է մի 16կմ երկարությամբ, հատվող ճամփեքի հետ կամուրջների տակով իջնել-բարձրանալով։ Վերջին նկարի մեջ երևացող բլուրները կարելի է բարձրանալ լեռնային հեծանվով։ Կարճ, բայց կտրուկ վերելքներ ու վայրէջքներ կան։ Քչից շատից լուրջ դիքեր կան հորիզոնում երևացող բլուրների վրա, թե խճուղայինի, թե լեռնայինի համար։ Ծովախորշի մյուս ափը թերակղզին է, որտեղ նաև գտնվում է Ստենֆորդի համալսարանը, թերակղզուց հետո Խաղաղ օվկիանոսն է։

boooooooom
12.06.2020, 10:48
Էսօր մի 20 կմ քշեցի, իջա կենտրոն ու էլի հետ բարձրացա Քանաքեռ։ Էս էլ իմ համեստ նժույգը՝
Trek 3700, կարծեմ 2018թ
56144

Lion
12.06.2020, 12:01
Ժողովուրդ, հեծանիվիս պեդալից ուժեղ ճռռոց սկսեց գալ ու մի թեթև էլ ցնցվում է, բայց զուտ միայն նագռուզկի տակ:

Վարպետն ասաց՝ պադշեվնիկի հարց է: Երեկոյան տանեմ, պեդալը փոխեմ:

Մտքեր կա՞ն:

Ներսես_AM
12.06.2020, 12:29
Ժողովուրդ, հեծանիվիս պեդալից ուժեղ ճռռոց սկսեց գալ ու մի թեթև էլ ցնցվում է, բայց զուտ միայն նագռուզկի տակ:

Վարպետն ասաց՝ պադշեվնիկի հարց է: Երեկոյան տանեմ, պեդալը փոխեմ:

Մտքեր կա՞ն:

Նորմալ հեծանիվ առ։ Դրա վրա հեսա էնքան փող ես ծախսելու էս 60000 մի տարում դառնա 300000

Lion
12.06.2020, 13:29
Տանեմ պեդալը փոխեմ, ասում են՝ 3.000 դրամի պատմություն է...

Արշակ
12.06.2020, 17:28
Տանեմ պեդալը փոխեմ, ասում են՝ 3.000 դրամի պատմություն է...
Ապեր, առաջարկում եմ մի հատ խելքը գլխին հեծո վարձես մի երկու օրով, հավեսով քշես, ջոկես ղադրը, դրանից հետո չես ափսոսի մի քանի հարյուր դոլլար ծախսես նորմալ հեծո առնես։ Թե չէ քո 60$ոց հեծոդ (եթե էդ գինը նոր հեծոյինն էր) օրը մեջ փչանալու ա, վերջը ավելի թանկ նստի վրեդ, էլ չասած տենց հեծո քշելու տանջանքը։
Իմիջիայլոց, հեչ պարտադիր չի նոր հեծո առնես․ եթե գիտես ումից ինչ ես առնում, կարաս օգտագործած առնես որ էժան նստի վրեդ։

Եթե պետք ա, ասա վարձով լավ հեծանիվների կոնտակտներ կարամ տամ

Lion
12.06.2020, 21:34
Ապեր, փոխեցի, տեսնենք ինչքան կգնա: Զուտ ֆինանսատնտեսական պատճառներով չեմ կարող թանկ հեծո ինձ թույլ տալ...

Վիշապ
13.06.2020, 22:05
Ապեր, փոխեցի, տեսնենք ինչքան կգնա: Զուտ ֆինանսատնտեսական պատճառներով չեմ կարող թանկ հեծո ինձ թույլ տալ...

Lion, էժան հեծանիվների պրոբլեմներից մեկը շարժական մասերի ու առանցքակալների անբավարար յուղվածությունն է։ Եթե ուզում ես էդ հեծոդ մի քիչ երկար ձգի ու հերթով ամեն ինչ չփոխես (հեսա մյուս պեդալի հերթն ա գալու), ապա պիտի գրեթե ամեն ինչ քանդես, մարդավարի յուղես (համապատասխան յուղով, օրինակ (http://dlb.am/product/bike-grease-2000)) ու նորից հավաքես։ Որպես այլընտրանք, հաճախ քիչ օգտագործված ամուր հեծանիվներ են վաճառում հարմար գնով, ասենք էս մեկի (https://www.list.am/item/13566784) նորի գինը $700-800 է։ Ու միշտ նոր կամ օգտագործած հեծանիվ ձեռք բերելիս ցանկալի է վիճակը գնահատել ու յուղել։

Lion
13.06.2020, 23:52
Երկու պեդալն էլ փոխեցի՝ փոխողն ասաց, որ չինական անորակ պեդալներ են դնում, ինքը լավն է դրել: Նաև ընդհանուր նայեց, ձգեց, ինչ պետք է՝ յուղեց:

Գոհ եմ, այսօր հաշվեցի, փաստորեն օրական 20-21 կմ քշում եմ: Կարծես նաև նիհարում եմ, ինչն ուրախալի է շատ, քանի որ համավարակի հետ կապված լողավազան չեմ գնում: Լավ բան է, իրոք լավ բան է...

Ծլնգ
28.06.2020, 19:00
էհ․․․ չեք դնում նկարներ՝ մարդիկ մի քիչ ոգեշնչվեն․․․ ուրեմն աշխատասենյակս էի հավաքում, ծալովիս էլ գցել ի մեքենայիս մեջ բերել տուն, ու տենց էլ մոռացել մեքենայի մեջ։ Երեկ երեկոյան հանեցի, թեթև կարգի բերեցի ու գնացի հետճաշյա հեծարշավի․

https://i.imgur.com/wKOAS3L.png

Էս էլ էսօր առավոտյան ստանդարտ նախա-նախաճաշյա 50կմ-անոցից․

https://i.imgur.com/NwCwRm4.png

Lion
28.06.2020, 21:31
Ժողովուրդ, նիհարում եմ - օրական 28-30 կմ և 3 ժամ հեծանիվի վրա, բայց... նիհարում եմ :)

Աթեիստ
28.06.2020, 21:55
Եթե չշեղվեմ, իմ ամենօրվա երթուղին էս ա՝ https://locatoweb.com/map/single/1514211546
Գնալուց չեմ միացնում, բայց հետ գալս կես ժամ չի քաշում։

Հետ գալուց միացնում եմ, որ երեխեքը իրական ժամանակում նայեն ։)

Skeptic
28.06.2020, 22:35
Եթե չշեղվեմ, իմ ամենօրվա երթուղին էս ա՝ https://locatoweb.com/map/single/1514211546
Գնալուց չեմ միացնում, բայց հետ գալս կես ժամ չի քաշում։

Հետ գալուց միացնում եմ, որ երեխեքը իրական ժամանակում նայեն ։)

Արտ, իսկ շներից ո՞նց ես հիմնականում պաշտպանվում :unsure
Քաղաքում, ավելի կոնկրետ՝ Կենտրոնում, հիմնականում անվնաս են, որովհետև երևի սովոր են։ Բայց քաղաքից դուրս նախորդ երեք «սոլո» հեծանվարշավներիցս երկուսի ժամանակ մեղմ ասած տհաճ հանդիպումներ ունեցա իրանց հետ։ Էլեկտրաշոկ էի վերցրել, բայց չեն վախենում ձայնից. կարո՞ղ ա պետք ա շատ հզոր լինի արդյունք տալու համար։

Աթեիստ
28.06.2020, 23:34

Քաղաքում էլեկտրոշոկն ու սիգնալս հերիքում են ոնց որ թե։
Բայց քաղաքից դուրս առանց ատրճանակ չեմ քշի։

Էս կարգի մի բան։
https://www.list.am/item/13191761

Որոշ շնասերներ պնդում էին, որ սրանից շներն ավելի կկատաղեն, բայց շուն վարժեցնողի հետ խոսեցի, ասում ա եթե շունը մի քանի անգամ հեծավորդի վրա հարձակվելուց սենց ցավ ստանա, արդեն ինքը հեռու կփախնի։

Սրա լավն էն ա, որ եթե խմբով են հարձակվել, մեկին կպնես, վնգստոցից մյուսներն էլ կվախենան։

Varzor
28.06.2020, 23:52

Մեկ էլ ուլտրաձայնային սարքեր կան շներին վախեցնելու համար։ Մի անգամ գործողության մեջ տեսել եմ՝ կոճակը սեղմում ես, շրջապատի շները վնգստալով փախչում են։ Բայց ոնց հասկացա, դրանք մենակ շների վրա չի, որ ազդում են։

Վիշապ
29.06.2020, 01:36
Ես Գառնի-Գեղարդները քշելուց շների վրա ջուր էի պզցնում շշիցս, փախնում էին ։Ճ Պրոբլեմն էն ա, որ մեկ մեկ շատ ջուր չի մնում ։Ճ Բայց դե կարելի է բանի տեղ չդնել, մի քիչ վազում հաչում են, իրենց տերետորիան անցնում ես, վազն են գալիս, թռնել կծելու դեպք դեռ չեմ լսել, պատահել է՞ էդպիսի բան։

Մի երկու նկար էլ ինձնից, էս շաբաթ մի 200կմ քշել եմ մեր քուչեքում։

https://dgtzuqphqg23d.cloudfront.net/BXSsfHWwr1yc2ii81LDu8onT1BPsBEqceoy3IUrwiQI-1536x2048.jpghttps://dgtzuqphqg23d.cloudfront.net/sMX9X1Yo6MvkImpHpDfM-Iz3ucAWRU5Lp_6AVG0T5e0-2048x1536.jpghttps://dgtzuqphqg23d.cloudfront.net/ygpUh9F_t2aPqeZUzhYKHib0faOoEaF2HAuY18TVnrw-2048x1536.jpghttps://dgtzuqphqg23d.cloudfront.net/fbLT0io1PRIHzwIu8CCOmUQF4mfu63eY3brKTDu9PvI-1536x2048.jpg

Ներսես_AM
29.06.2020, 01:43
Էս էլ իմ նանարը :love

https://i.imgur.com/g1mFSGH.jpg

Ներսես_AM
29.06.2020, 01:51
Ծալված վիճակում

https://i.imgur.com/OLs663z.jpg

Աթեիստ
29.06.2020, 01:53
Մեկ էլ ուլտրաձայնային սարքեր կան շներին վախեցնելու համար։ Մի անգամ գործողության մեջ տեսել եմ՝ կոճակը սեղմում ես, շրջապատի շները վնգստալով փախչում են։ Բայց ոնց հասկացա, դրանք մենակ շների վրա չի, որ ազդում են։

Դրանցից ունեցել եմ։
Առաջինն ահագին լավ էր ազդում, բայց հեծոս գողացողը գցել էր։ Հեծոս գտա, դա չէ։

Նույնից մի 15 հատ պատվիրեցի, շները շան տեղ չէին դնում։
Մի հատիկ պատվիրեցի էն առաջին վաճառողից, էլի չէր ազդում։

Հետո մեր կողքի տնտեսական խանութից մի հատ առա, գիշերը բակում աղմկող շներին ստիպեց բակը լքել, բայց խմբով շների վրա առանձնապես չազդեց։

Նոր հիշեցի, որ մի լավ արդյունավետ տարբերակ էլ կա, перцовый баллончик.

https://www.youtube.com/watch?v=McSl5XdPdj4

Սա լիքը էս կարգի վիդեոներ ունի, ու ոնց հասկանում եմ լավ արդյունավետ միջոց ա։

Աթեիստ
29.06.2020, 02:01
Ոչ հեծանվորդ ճամփորդի պրակտիկ խորհուրդներ։

https://www.youtube.com/watch?v=jOLrukMOOpU

Ծլնգ
29.06.2020, 02:55
Էս էլ իմ նանարը :love

Մեջքդ չի՞ ծռվում էս դիրքով, չե՞ս ուզում P-bar-ի անցնես։

Քանի՞ս են ձեր մոտ brompton-ները․․․ ժամանակին լավ ուսումնասիրում էի, ու գցում-բռնում էի իրենցից առնեմ, թե bike friday-ից (բնակարանում էի ապրում), էն էլ վերջում ոչ մի ձև չկարողացա ինձ համոզել դրանց էդքան փող տամ։

Skeptic
29.06.2020, 12:47
Մի երկու նկար էլ ինձնից, էս շաբաթ մի 200կմ քշել եմ մեր քուչեքում։
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/ygpUh9F_t2aPqeZUzhYKHib0faOoEaF2HAuY18TVnrw-2048x1536.jpg

Ինձ բռնացրի էն մտքի վրա, որ մոտ 20 րոպե ա, ինչ էս հեծանիվին եմ նայում :}

Շնորհակալ եմ խորհուրդների համար, ժողովուրդ ջան։

Ներսես_AM
29.06.2020, 14:41
Մեջքդ չի՞ ծռվում էս դիրքով, չե՞ս ուզում P-bar-ի անցնես։

Քանի՞ս են ձեր մոտ brompton-ները․․․ ժամանակին լավ ուսումնասիրում էի, ու գցում-բռնում էի իրենցից առնեմ, թե bike friday-ից (բնակարանում էի ապրում), էն էլ վերջում ոչ մի ձև չկարողացա ինձ համոզել դրանց էդքան փող տամ։

Չէ չի ծռվում։ Նորմալ Հիբրիդ հեծանիվի դիրք ա։ :think

https://portapedalbike.com/wp-content/uploads/2017/02/Screen-Shot-2017-02-03-at-1.58.30-PM-500x307.png

Առնելուց M-ն էլ եմ փորձել, բայց ինձ ավելի դուր ա գալիս առաջ թեքված դիրքը տենց մի տեսակ հեծոյի հետ ավելի ներդաշնակ եմ լինում (if you know what I mean :)) ):
P-ն երևի ավելի ունիվերսալ ա, դիրքդ կարող ես փոխես տարբեր նայած որտեղից ես բռնում, բայց մի տեսակ հեչ sexy չի :D, հոգնած բիձու տեսք ունի։

https://honeybadgerchronicles.files.wordpress.com/2014/12/handlebar_types.jpeg

Իմը նոմինալ գինը 1200 էր։ Բայց ես գործի տեղի բենեֆիթով եմ առել, իմ վրա մի 500 ա նստել։ Ինձ անպայման ծալովի էր պետք, որ կարողանամ պիկ ժամերին գործի գնալ–գալուց գնացքով տանեմ։
Մի հատ բան կար, որ ճիշտն ասած հիասթափվեցի իրանցից։ ՈՒրեմն գործարանային վիճակով ինքը գալիս ա դիմացի հաբի մեջ դինամոյով ու լույսով։ Բայց էդ լույսերը հենց կռիլոյի վերևն են։ Անիվները քանի որ փոքր են լույսերի տեղադրվածությունը բավական ցածր ա։ Գցեցի բռնեցի, որ մեքենաների հայլիների մեջ էդքան էլ տեսանելի չի։ ավելի լավ ա դրանք հանել տամ, համ գինը կիջնի մի 150 համ էլ ինչ լույս կուզեմ կառնեմ կդնեմ։ Հիմա էս դինամոն որ հանում են ստանդարտ հաբը դնեն, պարզվում ա էդ ստանդարտ հաբը մի հատ անասուն որակի բան ա։ Ձեռքդ բռնած որ պտտում ես, պադշիբնիկների գռգռոցը զգացվում ա, ու շատ շուտ կանգնում ա, կողքի Seal–երն էլ ռեզինից են, մեջը հա ջուր բան ա լցվելու ու սարքելու գործ բացվի։ էդքան թանկ գնով հեծո են ծախում, բայց հետն էլ ժեխ են խուրդում, որ հետո էլ մաս մուս ծախեն։ Իրանք ունեն նաև ավելի թանկ super-light առջևի անիվ։ Սա լրիվ փակ ա, նորոգելու հարց չի առաջանում, պտտելուց էլ շա՜տ երկար ու առանց գռգռոցի։ Դրանից դրեցի մի խոսքով։ Մեկ էլ քանի որ բոյով եմ extended seatpost եմ վերցրել որը սովորականից 6 սմ երկար ա։ Ավելի բոյովների համար կա telescopic seatpost:

Վիշապ
30.06.2020, 04:37
...
Իմը նոմինալ գինը 1200 էր։ Բայց ես գործի տեղի բենեֆիթով եմ առել, իմ վրա մի 500 ա նստել։ Ինձ անպայման ծալովի էր պետք, որ կարողանամ պիկ ժամերին գործի գնալ–գալուց գնացքով տանեմ։
...
Ձեր գնացքներում նորմալ չափի հեծանվի տեղ չկա՞։ Էդ գնով կարելի էր ֆուլ կարբոն առնել, մեկուկես անգամ ավելի թեթև, երևի մի հինգ անգամ էլ արագաշարժ։

Ներսես_AM
30.06.2020, 11:33
Ձեր գնացքներում նորմալ չափի հեծանվի տեղ չկա՞։ Էդ գնով կարելի էր ֆուլ կարբոն առնել, մեկուկես անգամ ավելի թեթև, երևի մի հինգ անգամ էլ արագաշարժ։Պիկ ժամերին գնացքը սովորաբար լիքն ա լինում, մարդիկ կանգնած։ Էդ ժամերին միայն ծալովի ա թույլատրվում։

Էդ ինչ մոդել ա որ էդ գնով Ֆուլ կարբոն ա։ :think

Ծլնգ
30.06.2020, 16:50
Չէ չի ծռվում։ Նորմալ Հիբրիդ հեծանիվի դիրք ա։ :think

https://portapedalbike.com/wp-content/uploads/2017/02/Screen-Shot-2017-02-03-at-1.58.30-PM-500x307.png

Առնելուց M-ն էլ եմ փորձել, բայց ինձ ավելի դուր ա գալիս առաջ թեքված դիրքը տենց մի տեսակ հեծոյի հետ ավելի ներդաշնակ եմ լինում (if you know what I mean :)) ):
P-ն երևի ավելի ունիվերսալ ա, դիրքդ կարող ես փոխես տարբեր նայած որտեղից ես բռնում, բայց մի տեսակ հեչ sexy չի :D, հոգնած բիձու տեսք ունի։

https://honeybadgerchronicles.files.wordpress.com/2014/12/handlebar_types.jpeg

Քոնի նստարանը ղեկից համեմատաբար շատ ավելի բարձր էր ոնցոր։ Բայց երևի թևերի երկարությունից էլ ա կախված․ ես այդ դիրքով հաստատ մեջքս պիտի կլորացնեի, որ գլուխս ղեկի դեմից ահագին դուրս չպրծներ։ Բայց P-bar-ի էսթետիկան իմ մոտ էլ ա նույն զգացողությունները առաջացնում։ :))

Իմը նոմինալ գինը 1200 էր։ Բայց ես գործի տեղի բենեֆիթով եմ առել, իմ վրա մի 500 ա նստել։ Ինձ անպայման ծալովի էր պետք, որ կարողանամ պիկ ժամերին գործի գնալ–գալուց գնացքով տանեմ։
Մի հատ բան կար, որ ճիշտն ասած հիասթափվեցի իրանցից։ ՈՒրեմն գործարանային վիճակով ինքը գալիս ա դիմացի հաբի մեջ դինամոյով ու լույսով։ Բայց էդ լույսերը հենց կռիլոյի վերևն են։ Անիվները քանի որ փոքր են լույսերի տեղադրվածությունը բավական ցածր ա։ Գցեցի բռնեցի, որ մեքենաների հայլիների մեջ էդքան էլ տեսանելի չի։ ավելի լավ ա դրանք հանել տամ, համ գինը կիջնի մի 150 համ էլ ինչ լույս կուզեմ կառնեմ կդնեմ։ Հիմա էս դինամոն որ հանում են ստանդարտ հաբը դնեն, պարզվում ա էդ ստանդարտ հաբը մի հատ անասուն որակի բան ա։ Ձեռքդ բռնած որ պտտում ես, պադշիբնիկների գռգռոցը զգացվում ա, ու շատ շուտ կանգնում ա, կողքի Seal–երն էլ ռեզինից են, մեջը հա ջուր բան ա լցվելու ու սարքելու գործ բացվի։ էդքան թանկ գնով հեծո են ծախում, բայց հետն էլ ժեխ են խուրդում, որ հետո էլ մաս մուս ծախեն։ Իրանք ունեն նաև ավելի թանկ super-light առջևի անիվ։ Սա լրիվ փակ ա, նորոգելու հարց չի առաջանում, պտտելուց էլ շա՜տ երկար ու առանց գռգռոցի։ Դրանից դրեցի մի խոսքով։ Մեկ էլ քանի որ բոյով եմ extended seatpost եմ վերցրել որը սովորականից 6 սմ երկար ա։ Ավելի բոյովների համար կա telescopic seatpost:

Հա, 500 ավելի խելքի մոտիկ ա (£, չէ՞)։ Էդ կարգի հեծանիվների կարիքի երևի մենակ երկու use case կա, որոնցից մեկը հենց քոնն ա (լցված տրանսպորտ), մյուսն էլ՝ հաճախակի ճամփորթություններ քաղաքից քաղաք։ Սրանցից դուրս մի քիչ ավելի մեծ ծալվող հեծանիվների ահռելի ընտրանի կա, ու bromptonn-ն էլ bike friday-ն էլ դառնում են մի ձև անիմաստ լյուքս։

Իսկ չէի՞ր կարա մի ստանդարտ (լավ որակի) մանկական հեծանվի 16" անիվ դնեիր։ Մեկ էլ տարօրինակ ա, որ handlebar post-ն էլ telescopic չեն սարքում։ Մի £20 հավելյալ ծախսով կարային շատ ավելի modifiable սարքեին։ Ի դեպ ծալվող պեդալներ չե՞ս ուզում դնես․ ձախ պեդալդ ծալված վիճակում ավելի կոմպակտ կդարձնի (նկարներում ձախ պեդալդ չի երևում, բայց աչքդ ոնցոր ծալովի չի)։ Բայց սաղ հեչ, brompton-ի caster-ներն ամեն ինչ արժեն։ Մնացած ծալովիները մթոմ թե հենց իր ակներով պիտի գլորես, բայց հարմար չեն։ Մեկ էլ tern-ն ա trolley rack սարքում, բայց շատը ճամփորթելու համար, ոչ թե ոտի վրա մետրոյում գլորելու․․․

Ներսես_AM
30.06.2020, 17:53
Քոնի նստարանը ղեկից համեմատաբար շատ ավելի բարձր էր ոնցոր։ Բայց երևի թևերի երկարությունից էլ ա կախված․ ես այդ դիրքով հաստատ մեջքս պիտի կլորացնեի, որ գլուխս ղեկի դեմից ահագին դուրս չպրծներ։ Բայց P-bar-ի էսթետիկան իմ մոտ էլ ա նույն զգացողությունները առաջացնում։ :))

Հա, 500 ավելի խելքի մոտիկ ա (£, չէ՞)։ Էդ կարգի հեծանիվների կարիքի երևի մենակ երկու use case կա, որոնցից մեկը հենց քոնն ա (լցված տրանսպորտ), մյուսն էլ՝ հաճախակի ճամփորթություններ քաղաքից քաղաք։ Սրանցից դուրս մի քիչ ավելի մեծ ծալվող հեծանիվների ահռելի ընտրանի կա, ու bromptonn-ն էլ bike friday-ն էլ դառնում են մի ձև անիմաստ լյուքս։

Իսկ չէի՞ր կարա մի ստանդարտ (լավ որակի) մանկական հեծանվի 16" անիվ դնեիր։ Մեկ էլ տարօրինակ ա, որ handlebar post-ն էլ telescopic չեն սարքում։ Մի £20 հավելյալ ծախսով կարային շատ ավելի modifiable սարքեին։ Ի դեպ ծալվող պեդալներ չե՞ս ուզում դնես․ ձախ պեդալդ ծալված վիճակում ավելի կոմպակտ կդարձնի (նկարներում ձախ պեդալդ չի երևում, բայց աչքդ ոնցոր ծալովի չի)։ Բայց սաղ հեչ, brompton-ի caster-ներն ամեն ինչ արժեն։ Մնացած ծալովիները մթոմ թե հենց իր ակներով պիտի գլորես, բայց հարմար չեն։ Մեկ էլ tern-ն ա trolley rack սարքում, բայց շատը ճամփորթելու համար, ոչ թե ոտի վրա մետրոյում գլորելու․․․

Հա թևերի երկարությունն էլ կապ ունի իհարկե։ Նստարանի բարձրությունը դե ըստ ոտքի երկարության ա‎։ Ղեկն թեկուզ ցածր ա բայց մեկ ա նստարանի ու ղեկի մեջ հեռավորությունը շատ չի, քանի որ ռամայի չափ որպես այդպիսին չկա, մի չափ ա։ Նենց որ նույնիսկ S–ով տենց կռացած դիրք չի ոնց որ Road bike–ով։ 500 ֆունտ հա‎։ Ես փաստացի մենակ ԱԱՀն եմ վճարելու, մնացածը գործատուս ա վճարում։ Ցանկացած պահի էլ որ ծախեմ հաստատ նույնիկս պլյուս դուրս կգամ։ Սրանք գինը տարիքի հետ շատ չեն քցում, ոնց որ սովորական հեծանիվները։
ՈՒրիշ 16 անոց ակ չեմ մտածել դնել, ինչ էլ լիներ իրանց superlight–ը հենա ցենտր ակ ա։ ՈՒղղակի ինչ չդզեց որ ստանդարտը վատն են դնում, ոչ թե լավը որը կարաս դաունգրեյդ անես վատի եթե չես ուզում դրան փող տաս, ոնց ես ստանդարտ կոմպլեկտացիայից չուզեցի դինամոն ու լույսերը։ handlebar–ը չհասկացա ինչի պիտի տելեսկոպիկ սարքեն‎‎։ Հենա տելեսկոպիկ նստատեղի հետ H-type–ն են սովորաբար առաջարկում որովհետև դա տեղից արդեն ահագին բարձր ա։ Ձախ պեդալը ծալվում ա, որ ձեռքդ բռնած տանելուց ոտքիդ չխփի։ Caster–ն ի՞նչ ա‎։

Վիշապ
30.06.2020, 18:08
Պիկ ժամերին գնացքը սովորաբար լիքն ա լինում, մարդիկ կանգնած։ Էդ ժամերին միայն ծալովի ա թույլատրվում։

Էդ ինչ մոդել ա որ էդ գնով Ֆուլ կարբոն ա։ :think

Երկիր չի։
Ձեր մոտ տարբերակներն (https://road.cc/content/buyers-guide/8-best-carbon-fibre-road-bikes-under-ps1000-210850)նույնիսկ ավելի շատ են, քան մեր մոտ։
Էստեղից Հայաստան տրիաթլոնիստներին Kestrel Talon (http://www.bikesdirect.com/products/kestrel/carbon-tri-bikes-kestrel-talon-x-triathlon-105-ltd.htm) ենք ուղարկել, Ամազոնում մեկումեջ 1100-ով էլ ա ճարվում։

Skeptic
18.07.2020, 21:43
Հեծանվիս պարամետրերը բարձր չեն, բայց որոշ բարձունքներ հաղթահարել թույլատրում են։

Ջրվեժի արգելոցում․
https://i.imgur.com/gJvUmny.jpg

Գաղթական
19.07.2020, 23:12
Արտ, իսկ շներից ո՞նց ես հիմնականում պաշտպանվում :unsure
Քաղաքում, ավելի կոնկրետ՝ Կենտրոնում, հիմնականում անվնաս են, որովհետև երևի սովոր են։ Բայց քաղաքից դուրս նախորդ երեք «սոլո» հեծանվարշավներիցս երկուսի ժամանակ մեղմ ասած տհաճ հանդիպումներ ունեցա իրանց հետ։ Էլեկտրաշոկ էի վերցրել, բայց չեն վախենում ձայնից. կարո՞ղ ա պետք ա շատ հզոր լինի արդյունք տալու համար։

Գովազդ հանդիպեց:
Մտածեցի օգտակար կլինի.
Ultrasone anti bark - 10$-ի կարգի

https://www.youtube.com/watch?v=1bcsEZHC0r8

Աթեիստ
20.07.2020, 00:32
Գովազդ հանդիպեց:
Մտածեցի օգտակար կլինի.
Ultrasone anti bark - 10$-ի կարգի

https://www.youtube.com/watch?v=1bcsEZHC0r8

Սրանից մի հատ ունեի, թվում էր վատը չի, դա կորցրեցի, հետո մի քանիսն առել, նորմալ փորձել եմ (այդ թվում էն առաջինից), հիմնականում անպետք են։

Lion
20.07.2020, 22:23
Բայց շներն իրոք խնդիր են, մի քանի անգամ սպառնալիս գռմռացել են վրաս, այլ բան չի եղել, բայց... տհաճ է:

boooooooom
21.07.2020, 21:55
Շուն եմ տեսնում արգելակում եմ, հեծանիվից իջնում։ Էդ պահին սովորաբար հետ են գնում, մի տաս քայլ հեռանում եմ (համ էլ հանգստանում), հետո շարունակում եմ քշել։ Էդքան շատ չեն պատահում ինձ։

Աթեիստ
22.07.2020, 00:34
Հենց երեկ Իսակովի վրա արագության տակ քշում եմ, մեկ էլ տեսնեմ կողքի շինության բակում մի մեծ շուն պառկած ա, մյուսն էլ մի քիչ հեռու թափառում ա։
Էդ պահին արագությունը բավականին բարձր էր, պեդալ չէի տալիս (սա շատ դեպքերում հարձակվելու առիթ ա)։ Էն հեռվինը, որ արդեն ոտի վրա էր, հաչալով սկսեց վրա գալ, դեմի պառկածն էլ միացավ, ու մինչև հասա իրանց արդեն երկուսն էլ փողոցի մոտ էի, ու շատ ագրեսիվ վրա էի տալիս։
Եթե պեդալ տայի, մտածելու էին վախեցա, փախնում եմ, ավելի արագ էին վազելու։ Վրեքները գոռգռացի, հետ քաշվան գնացի։
Բայց արդեն ատրճանակը մոտս կպահեմ, ու հենց դրանց էլի հանդիպեցի, կանգնելու եմ, մեկին լացացնեմ։
Էն շունը, որը առանց պատճառի հարձակվում ա հեծանվի վրա, պտի մի օր էդ հեծանվից լավ «տփոց» ունի, որ իմանա, որ պտի հեռու փախնի, ոչ թե վրա տա։ Էս հարցով շուն վարժեցնողն ինձ հետ համաձայն էր։
Եթե ես կարացա հանգիստ անցնեմ, կարող ա իմ տեղը ավելի անփորձ մարդ լիներ, ընկներ։

Վիշապ
22.07.2020, 01:48
Ես հայկական շների հետ լավ փորձ ունեմ, վախտին Դավթաշենի գերեզմանոցի ճամփով որ վազում էի, մի 20 շուն գալիս հետս հավասար վազում էին, ես սկզբունքորեն օքեյ էի, եթե իրենց հաչոցներով ու ղալմաղալով զահլես չտանեին ու սաղ թաղը չզարթնացնեին առավոտ ժամը 6-ին, որ մարդիկ հելնեին ու նզովեին հանգիստ քնելու տեղը տռուսիկ մայկով հավայի վազվող տխմարին։ Տենց համարյա մի տարի ձգեցի, շներն արդեն անցել էին տրիաթլոնի, մի երկու շատ համառի ոսկի մեդալ էլ կարելի էր տալ ։Ճ
Իմ ամբողջ կյանքում բազմաթիվ անգամներ շների կողմից «հարձակման» ենթրակվելիս ընդամենը մի անգամ են ինձ կծել՝ մի փոքր չափի սրիկա հետևից ոտքս, երբ մեջքով թեքված քայլերս արագացնում էի (սխալ համար առաջին ու վերջին)։
Հաչացող ու վրա տվող շները դեպքերի մեծամասնությունում էդքան սարսափելի չեն, ինչքան որ թվում են։ Իրենց ռեակցիան հիմնականում վախից ու անսպասելիությունից է, շատ դեպքերում էլ ուղղակի շարժվող բան հետապնդելու հավեսից։
Ինտերնետում մի քանի անգամներ խորհուրդներ էի ման եկել, իմ կարծիքով մեծ մասամբ անպրակտիկ խորհուրդներ են, ասենք՝ կանգնել, գոռալ, կամ գազ տալ փախնել, օգնություն կանչել․․․
Ըստ իմ փորձի ամենաէֆեկտիվ քայլերը՝
1․ Մնալ սառնասիրտ ու շարունակել քշել նույն տեմպով, ոչ ավելի արագ, ոչ ավելի դանդաղ, այսինքն անտեսելը ամենաէֆեկտիվ տարբերակն է
2․ Խուսափել շան հետ աչքով կոնտակտից, հայացքից շների մոտ տագնապը շատանում է
3․ Բացի սառնասիրտից մնալ նաև բարեկամական, փողոցային շների մեծ մասը անդաստիարակ են ու վախկոտ, պետք է վերաբերվել ինչպես մնացած կենդանիներին՝ հանդուրժողաբար, ասենք տանս մեջ սև զզվելի սարդին ես քնքշորեն բռնում հանում եմ տնից դուրս սատկացնելու տեղը
4․ Եթե շունը չափից ավելի մոտ է հեծանվին ու ռիսկ կա, որ կարող է կծել, մի թեթև շշից ջուր եք պզացնում շան ուղղությամբ առանց շանը նայելու, մնալով նույնքան հանգիստ ու բարեկամական ինչքան մինչև շանը հանդիպելն էիք, եթե ջուր չկա, ոչ մի բան չեք անում, ոտքով խփելը կամ սպառնալը սովորաբար երկարացնում է հաչմչոցը
5․ Շան տարածքը մաքսիմում 50 մետր է, ու հիմնականում էդքան էլ վազում հաչում են, եթե հանգիստ հեռանում եք առանց ատելի հայացքի, գոռգոռոցի և այլ թշնամական պրովոկացիաների, հակառակ պարագայում ներվերից թույլ շները մի քանի կիլոմետր կարող են հետապնդել ու իրենց շնային դաժան կյանքի համար վրեժխնդիր լինել հենց ձեզնից
6․ Եթե հանգամանքների բերումով ցած եք իջել հեծանվից, կամ անհրաժեշտ է մի որոշ ժամանակ մնալ տարածքում, ապա բարեկամական-հանգիստ մնալն ու անտեսելը սովորաբար ավելի բարի ավարտ է ունենում, քան ագրեսիվ ռեակցիան, աչքերով կոնտակը՝ շները իրենց հաչոցի ռեակցիային են ուշադրություն դարձնում, որ հասկանան թշնամի ես, թե բարեկամ
7․ Առանձին շներ ուղղակի հետապնդելու մոլուցքից դրդված, կամ պարապությունից կարող են ձանձրացնելու չափ երկար լարել, բայց գրեթե միշտ ջուր ցանելուց հեռանում են, իսկ եթե ջուր չկա, ապա նոր կարելի է սպառնալ կանգնելով, ու քարով խփելու գործողություն անելով, դա միայն երբ արդեն շան տարածքից դուրս եք ու շունը միայնակ է (հիմնականում հենց էդպես էլ լինում է)
8․ Հեռանալիս արագ մոռանում եք շանը ու շարունակում եք ըմբոշխնել կյանքը, հիմա շուն էր, հաչում էր
9․ Անփորձանք երթ, ամենակարևորը՝ մեքենաներից զգուշ եղեք, շները ջհանդամ

John
24.07.2020, 10:56
Հեծանվիս պարամետրերը բարձր չեն, բայց որոշ բարձունքներ հաղթահարել թույլատրում են։

Իսկ ընդհանուր առմամբ գո՞հ ես։ Խորհուրդ կտա՞ս վերցնել Trinx։ Yourbike-ի՞ց ես վերցրել։

Skeptic
25.07.2020, 09:29
Իսկ ընդհանուր առմամբ գո՞հ ես։ Խորհուրդ կտա՞ս վերցնել Trinx։ Yourbike-ի՞ց ես վերցրել։

Yourbike-ից եմ վերցրել, հա, գնի համեմատ (170.000 դր) վատը չի։ Փոխանցման համակարգն էնքան էլ սահուն չի, արգելակներն էլ, ըստ իս, դանդաղ են ռեակցիա տալիս, բայց դրանք երևի կարգավորումների հարց են։
Մեկ էլ կոնկրետ իմ համար 29"-ից հետո 26"-ով ասֆալտին քշելը մեկ-մեկ նյարդայնացնում ա :)) Նախկին՝ քաղաքային հեծանիվս 3-6 արագությամբ ավելի արագ էր գնում, քան էս՝ 3-7-ով։

Վիշապ
25.07.2020, 09:51
Հեծանիվների ճիշտ քանակը, որ պետք է ունենալ՝ N+1 Է, որտեղ N-ը դա ներկայումս ունեցած հեծանիվների քանակն է։ Այլընտրանքային բանաձևը S-1-ն է, որտեղ S-ը դա հեծանիվների այն քանակն է, որի արդյունքնում ձեր կինը կամ ամուսինը թքելու է ու հեռանա։
Հա ինչ էի ասում, էսօր թազա նանարս եկավ, հավաքեցի, յուղեցի, դզմեցի ու միանգամից հայդա սարերը, բայց դե հինը չեմ պահի, արդեն անիմաստ է։

https://dgtzuqphqg23d.cloudfront.net/_SmR62f-gGYcxPh4iCWg9beoEcZCcvllVbDeuRR3inQ-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/XFhpc76m0yHsOTiYZHfoxaPDaKgrj5d4Z3p41-Acbec-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/LfIfHepcNqW3ndJj0bkywNMVaQGvMxNR9RbV34xbecA-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/s3gGLewhqlMwf5UlbfoR5R__UkhpYEIas9GbhdU7DcI-2048x1536.jpg

Հ․Գ․ Ժող, Trinx-ը բրենդ ա, որը մի հազար տարբեր մոդելի հեծանիվներ ունի, երևի ճիշտ կլինի կոնկրետ մոդելները քննարկեք, որովհետև նույն բրենդը կարող ա բարձրորակ էլ ունենալ, ցածրորակ էլ։

Աթեիստ
25.07.2020, 09:57

Կարբո՞ն ։)

Վիշապ
25.07.2020, 10:58
Կարբո՞ն ։)

Ja Ja։ Բայց ինչպես միշտ ժլատություն արեցի՝ առա օնլայն Մինեսոտայի ոմն խանութից, իրենց գեղի բրենդը։ Չնայած ահագին էժան նստեց, բայց դե չմոյությունը պարտադիր պիտի ցուցադրեին՝ կարբոնի վրա երկու տեղ ներկը թռած էր, հետևի առանցքը առանց յուղելու ուժով ձգել էին ու մի քիչ ռեզբան լացացրել, նստարանի սեղմիչն էլ բացակայում էր, մի հատ թարախ նամակ գրեցի, տեսնեմ շան տեղ կդնեն թե չէ։ Ակերն էլ մի թեթև դզվելու կարիք ունեն։ Հաջորդ հեծանիվս մաս առ մաս կառնեմ, ինքս կհավաքեմ։ Թե չէ նորմալ բրենդից մի քիչ խելքը գլխին հեծանվին ավտոյի գին են ուզում։

Skeptic
25.07.2020, 19:38
Հեծանիվների ճիշտ քանակը, որ պետք է ունենալ՝ N+1 Է, որտեղ N-ը դա ներկայումս ունեցած հեծանիվների քանակն է։ Այլընտրանքային բանաձևը S-1-ն է, որտեղ S-ը դա հեծանիվների այն քանակն է, որի արդյունքնում ձեր կինը կամ ամուսինը թքելու է ու հեռանա։
Հա ինչ էի ասում, էսօր թազա նանարս եկավ, հավաքեցի, յուղեցի, դզմեցի ու միանգամից հայդա սարերը, բայց դե հինը չեմ պահի, արդեն անիմաստ է։

https://dgtzuqphqg23d.cloudfront.net/_SmR62f-gGYcxPh4iCWg9beoEcZCcvllVbDeuRR3inQ-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/XFhpc76m0yHsOTiYZHfoxaPDaKgrj5d4Z3p41-Acbec-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/LfIfHepcNqW3ndJj0bkywNMVaQGvMxNR9RbV34xbecA-2048x1536.jpg
https://dgtzuqphqg23d.cloudfront.net/s3gGLewhqlMwf5UlbfoR5R__UkhpYEIas9GbhdU7DcI-2048x1536.jpg

Շնորհավոր ։)
Եթե հինն ասելով էն ծիտ Սկոտը նկատի ունես, ափսոս Հայաստանում չես, աչքս վրան ա մնացել :))

Հ․Գ․ Ժող, Trinx-ը բրենդ ա, որը մի հազար տարբեր մոդելի հեծանիվներ ունի, երևի ճիշտ կլինի կոնկրետ մոդելները քննարկեք, որովհետև նույն բրենդը կարող ա բարձրորակ էլ ունենալ, ցածրորակ էլ։

Իմը M136 ա, ամենա-«մեկնարկային» տարբերակը )
M136 Elite-ը, եթե չեմ սխալվում, համարյա ոչ մի բանով չի տարբերվում, իսկ եթե մի ավել 40-50 հազար կա բյուջեում, ավելի լավ ա M136 Pro-ն վերցնել։

Վիշապ
25.07.2020, 22:44
Շնորհավոր ։)
Եթե հինն ասելով էն ծիտ Սկոտը նկատի ունես, ափսոս Հայաստանում չես, աչքս վրան ա մնացել :))

Սքոթը տռասի է, քշում եմ, մի հատ Դայմոնդբեք ունեմ, որ Հայատանում լինեինք, կտայի քեզ։

John
26.07.2020, 22:09
Yourbike-ից եմ վերցրել, հա, գնի համեմատ (170.000 դր) վատը չի։ Փոխանցման համակարգն էնքան էլ սահուն չի, արգելակներն էլ, ըստ իս, դանդաղ են ռեակցիա տալիս, բայց դրանք երևի կարգավորումների հարց են։
Մեկ էլ կոնկրետ իմ համար 29"-ից հետո 26"-ով ասֆալտին քշելը մեկ-մեկ նյարդայնացնում ա :)) Նախկին՝ քաղաքային հեծանիվս 3-6 արագությամբ ավելի արագ էր գնում, քան էս՝ 3-7-ով։

Ճիշտն ասած Yourbike-ի շնորհիվ եմ էդ բրենդի մասին իմացել, բայց զարմանալիորեն բացահայտեցի, որ wildberries օնլայն խանութում էլ են վաճառում, ու, շատ ավելի էժան, քան Yourbike-ում, դրա համար էի հարցուփորձ անում ))

Մտածում եմ էս մեկից վերցնել, մի քիչ էլ ուսումնասիրեմ ու պատվիրեմ

TRINX M600 PRO (https://www.wildberries.am/catalog/13413253/detail.aspx)
էս պահին չունեն, բայց 132.000 դրամ էր

Վիշապ
27.07.2020, 01:56

Լավ էլ «պատառաքաղի ճանապարհորդություն» ունի ։Ճ

Կառաջարկեմ նաև լիստ.ամ-ը շուտ շուտ թերթել` մեկումեջ քիչ օգտագործած, ու գուցե դրսից ցրած, քչից շատից ավելի նորմալ բաներ են պատահում՝ Giant, Trek, Cube, և այլն․․․

Varzor
27.07.2020, 17:27
Լավ էլ «պատառաքաղի ճանապարհորդություն» ունի ։Ճ
...

"Պատառաքաղի ձևավորում"-ը իրոք բացեց՝ գարնանային էլաստոմերիկա :D
Էլ չեմ ասում "Աստղերի քանակը ձայներիզում" :lol
Ջուջլով են թարգմանել

Սրա (https://www.wildberries.am/catalog/13549287/detail.aspx?targetUrl=GP) մասին ի՞նչ կասեք

Ծլնգ
01.08.2020, 00:51
Հեծանիվների ճիշտ քանակը, որ պետք է ունենալ՝ N+1 Է, որտեղ N-ը դա ներկայումս ունեցած հեծանիվների քանակն է։ Այլընտրանքային բանաձևը S-1-ն է, որտեղ S-ը դա հեծանիվների այն քանակն է, որի արդյունքնում ձեր կինը կամ ամուսինը թքելու է ու հեռանա։
Հա ինչ էի ասում, էսօր թազա նանարս եկավ, հավաքեցի, յուղեցի, դզմեցի ու միանգամից հայդա սարերը, բայց դե հինը չեմ պահի, արդեն անիմաստ է։

+++++ :D

հեծանիվներիցս երկուսը արդեն տարուց ավել ա չեմ քշել, բայց գիտեմ որ ցրեմ, ուզենալու եմ տեղները ուրիշներով լրացնեմ, ինչի խիստ անհրաժեշտությունը դեռ չկա, դրա համար ստիպված պահում եմ :D

Հարդ
01.08.2020, 18:08
Ժող, եթե 27 ես ու հեծանիվ վարել չգիտես, ձև կա՞ հլը սովորելու, թե շատ ա ուշ:

Ծլնգ
01.08.2020, 18:08
էսօր ձգեցի տեղական ռոզլիվի Սևան՝ սոցիալապես դիստանցված լողատեղերով․․․ աչքիս վաղը լողազգեստս էլ հետս ձգեմ

https://i.imgur.com/UfcaPH1.png

Ծլնգ
01.08.2020, 18:18
Ժող, եթե 27 ես ու հեծանիվ վարել չգիտես, ձև կա՞ հլը սովորելու, թե շատ ա ուշ:

Հեծանիվ քշել սովորելու համար ուշ չկա :))

Որպես մոտիվացիա․ (համ էլ մարդկանց չարախնդալու նոր թեմա տանք :D) մի քանի օր առաջ գնացել եմ թավջութակ նայելու՝ մի 80 տարեկան բիձուկ էր վաճառողը։ Հարցրեցի՝ էս ինչ բախտից ես վաճառում, սա էլ թե բա․ «անցած տարի 80-նս էր լրացել՝ ինձ նվեր արեցի, ասի թավջութակ նվագել սովորեմ, էն էլ հիմա հասկանում եմ, որ մատներիս տարիքային դանդաղությունը երաժշտություն լսելու ճաշակս բռնաբարում ա»։

Նենց որ թե մարդիկ ութանասունում թավջութակ նվագել են սովորում, դու հլը կարելի ասել մանկամսուրային տարիքում ես հեծանիվ քշել սովորելու համար, նենց որ՝ դուխո՛վ։ :)

One_Way_Ticket
01.08.2020, 19:20
Ժող, եթե 27 ես ու հեծանիվ վարել չգիտես, ձև կա՞ հլը սովորելու, թե շատ ա ուշ:
Ինձ թվում է՝ զուտ սովորելու համար տարիքը բացարձակապես խոչընդոտ չէ։ Միակ խնդիրը կարող է լինել այն, որ դու նույնքան հմուտ չես, ինչքան քո տարիքի շատ ուրիշները։ Կարող է հոգեբանական ճնշում զգաս քշել այնպիսի պայմաններում, որոնց համար դեռ բավարար հմտություն չունես։

Հարդ
01.08.2020, 22:43
Հա, լավ ասեցիր: Էդ լավ ա, որ տարիքի սահմանափակում չկա, բայց մյուս կողմից էլ չգիտեմ ոնց սովորել: Նենց ա, որ երբ արդեն հասուն մարդ ես, քեզ չեն կարում բռնեն քաշիդ պատճառով ու տենց էլ մնում ես )))

Վիշապ
02.08.2020, 00:11
Հա, լավ ասեցիր: Էդ լավ ա, որ տարիքի սահմանափակում չկա, բայց մյուս կողմից էլ չգիտեմ ոնց սովորել: Նենց ա, որ երբ արդեն հասուն մարդ ես, քեզ չեն կարում բռնեն քաշիդ պատճառով ու տենց էլ մնում ես )))

1․ Հեծանիվ ես առնում՝ քո չափի, մոտավորապես բոյովդ կողմնորոշվելը սկզբի համար լավ է, ասենք մինչև 170սմ ես՝ փոքր, մինչև 178սմ՝ միջին, ավելի բոյով ես՝ մեծ չափի հիբրիդ, կամ կոմֆորտ տիպի մեծահասակաների հեծանիվ, որի նստարանի բարձրությունը բռնակով կարգավորվող է, ու կարողանում ես իջեցնել նստարանը այնպես, որ ոտքերդ հասնեն գետնին, ու ղեկը բռնելիս էլ չես լարվում (ձեռքերդ հասնում են «ռույլին» առանց շատ կռանալու, ու նաև առանց շատ ծալվելու), ցանկալի է նոր, կամ քիչ օգտագործած, պարզ ու առանց շատ փոխանցումների հեծանիվ, որ միանգամից քշվում է առանց ջանջալ կարգավորումների։
2․ Առնում ես սաղավարտ՝ այն է հելմետ, կամ կասկա, ցանկալի է հեծանվի, բայց զինվորական սաղավարտն էլ կարող է յոլա տանել, կարևորը էն միջնադարյան շատ ծանրերից չլինի, բայց եթե ասպետական սաղավարտ ես ճարում, ապա հեծանիվը հետ ես տալիս, փոխարենը առնում ես թուր ու վահան․ ու փնտրում ես ասպետական նժույգ․․․ էհ, շեղվեցի ոնց որ։
3․ Համոզվում ես, որ արգելակները, անիվներն ու ղեկը տեղում են՝ կարգավորված, նորմալ ձգած, արգելակները նորմալ աշխատում են (որ արգելակները սեղմած հեծոն ամբողջ ուժով հրում ես, ակերը գլորվելու տեղը սղում են) կարող ես հասկացող մեկին խնդրել՝ ստուգի։ Սաղավարտի գոտին կարգավորում ես, որ առանց խեղդվելու հարմար կարողանաս կոճկել, գլխիդ պիտի նստի ձիգ, բայց շատ հարմար ու առանց որևէ տհաճություն պատճառելու։ Անհարմար սաղավարտը հաճախ ավելի վատ է, քան անհարմար հեծանիվը։
4․ Ընտրում ես թեթև վայրէջք՝ մի 30-50 մետրանոց, ցանկալի է ոչ մարդաշատ վայրում, ցածր խոտածածկույթով, առանց քարերի ու ցեխի։ Հեծանիվդ ու քեզ տանում ես վայրեջքի վերին հատված։
5․ Նստատեղը իջենցում ես այնպես, որ նստելիս երկու կրունկներդ հասնեն գետնին, նստատեղը ձգում ես այնպես, որ հեծանվի կմախքին զուգահեռ լինի ու ցնցումներից չպտտվի ու չիջնի, բայց խայտառակ շատ ուժով էլ չես ձգում, որ տաս ջարդես։ Այս փուլում պեդալները կարելի է քանդել հանել, որ չխանգարեն, բայց եթե շատ չեն խանգարում ոտքերը գետնին դնելուն, կարելի է և չքանդել, բայց ընկնելու դեպքում կարող են քեծվածքների քանակը ավելացնել։
6․ Սաղավարտը դնում ես գլխիդ ու նորմալ կոճկում ես։ Նստում ես հեծանվին, բռնում ես ղեկն ու արգելակի բռնակները պարտաստ արգելակելու, ու վերևից դանդաղ գլորվում ես ներքև առանց պեդալ տալու, խնդիրը բալանս պահելն է, չափից շատ արագանալու դեպքում զգուշորեն, այսինքն՝ ոչ կտրուկ, արգելակում ես երկու բռնակներով հավասարաչափ։ Ներքև հասնելուն պես լրիվ արգելակում ես, իջնում ես հեծանվից ու նորից բրդում ես վերև, որտեղից իջել ես։ Իջնելիս պարտադիր նայում ես դիմացդ ու կողքերդ, հայացքդ բարձր ու դեպի պայծառ ապագա, երբեք չես նայում հեծանվի դիմացի ակին։ Ղեկը բռնում ես հանգիստ, ոչ շատ ձիգ, առանց լարվելու։
7․ Կրկնում ես 6-րդ կետը այնքան, մինչև առանց ոտքերդ գետնին հպելու կարողանում ես իջնել ամբողջ երկարությունը ու արդեն ձանձրալի է դառնում, որովհետև էլ բան չկա էդտեղ շատ սովորելու։
8․ Եթե պեդալները քանդել հանել էիր, ձգում ես տեղը, պեդալները անհրաժեշտ է նորմալ ձգել համապատասխան դարձակով՝ այն է կլյուչ, միջին վիճակագրական ձեռքի ուժով մինչև պտույտի կանգնելը (առանց մարմնի ուժ տալու)։ Էստեղ պարտադիր է հիշել, որ աջ կողմի պեդալը սովորականի պես է ձգվում՝ ժամսլաքի ուղղությամբ, իսկ ձախինը՝ ժամսլաքի հակառակ ուղղությամբ, այսինքն աջ ու ձախ պեդալների թելելափորակը՝ այն է ռեզբա, նույնը չի ու հարկավոր է չշփոթել ու զոռ չտալ ու չփչացնել կռվանի ակոսափորակը:
9. Կրկնում ես 6-րդ կետի քայլերը մի տարբերությամբ, որ այս անգամ ընթացքում փորձում ես ոտքերդ դնել պեդալների վրա ու պտտել, պտտում ես հանգիստ, դեռ մրցավազքը չի սկսվել, խնդիրը՝ պեդալները ընթացքում պտտել սովորելն է։
10․ Կրկնում ես 9-րդ կետը այնքան, մինչև ցանկություն է առաջանում հարթ տեղը պեդալ տալու ու սեփական ոտքերի ուժով ինքզինքը հեծանվով հանդերձ առաջ մղելու, այ էստեղ նոր կայֆերը սկսվում են։
11․ Ուռա, դու կարողանում ես հեծանիվ քշել, հետևիր անվտանգության կանոններին, հարգիր երթևեկության մասնակիցներին, ճամփա տուր հետիոտներին, քֆուր տուր գազելի ու տաքսու շոֆերներին, անփորձանք, բարի երթ։

Հ․Գ․ Իմանայի Ծլնգը վիդեո ա դնելու, էսքան չէի մրի ։Ճ

Ծլնգ
02.08.2020, 00:11
Հա, լավ ասեցիր: Էդ լավ ա, որ տարիքի սահմանափակում չկա, բայց մյուս կողմից էլ չգիտեմ ոնց սովորել: Նենց ա, որ երբ արդեն հասուն մարդ ես, քեզ չեն կարում բռնեն քաշիդ պատճառով ու տենց էլ մնում ես )))

Բռնել պետք չի :)) ամենէֆեկտիվ ձևը balance bike-ի վրա սովորելն ա։ Հիմա երեխաների չափի սենց հավասարակշռության հեծանիվներ լիքը կան շուկայում, բայց մեծերի համար էլ կարելի ուղղակի պեդալները հանել ու սամոկատի տեղ քշել։ Հեծանիվ քշելու հիմնական դժվարությունը հավասարակշռությունը պահելու մեջ է, ոչ թե պեդալները պտտելու։ Balance bike-ով հավասարակշռությունը պահել սովորած երեխան 3 րոպեում պեդալներով հեծանիվ ա քշում։

Նենց որ ծանոթ-բարեկամ-հարևանից մի հին հեծանիվ ես մի երկու օրով վերցնում, պեդալները վրայից հանում ես ու վրեն հավասարակշռությունդ ես պարապացնում։ Իմաստը նստարանին նստած ոտքերով գետնից հրվելն ա ու հետզետե փորձել ոտքերը բարձրացնել, որ ոտքերդ օդում հեծանիվը շարունակի մի քանի մետր ինքն իրեն գնալ։ Բայց փորձի ղեկի վրայի արգելակիչով հեծանվի վրա պարապել ու անպայման սաղավարտով։ Եթե կոորդինացիայի հետ լուրջ խնդիրներ չկան, պիտի որ մի 2-3 ժամ պարապելով հավասարակշռությունդ հստակ պահել սովորես։ Դե հետո էլ պեդալները հետ ես դնում, ու կյանքից հաճույք ստանում։ :))

https://www.youtube.com/watch?v=p6SNCvIN4EI

Էն պահելու մասի իմաստը չկա ու նույնիսկ հակաարդյունավետ ա, որտև սխալ սկսել ու արգելակելու սովորություն ա սերմանում (առաջին պապտահած balance bike-ի վիդեոն եմ դրել)։ Պեդալով սկսել-կանգնելու ճիշտ ձևի համար սա նայի․

https://www.youtube.com/watch?v=lNevNqA8sIs

Վիշապ
02.08.2020, 01:52
Ու քանի հավես չկա գործ անելու, լուսանկարահաշվետվություն, մեր գեղի քուչեքումը, համար N:

Դբա բլուրները (մեր թաղից մի քանի կմ դեպի արևելք)։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3eZrQnDqaE7g4M0gueiD5zJNY94eaauwmtoyIkWMfbrPLMf11X3af6ee2ord_I_AVysyrd3Jt6CROthB1CNChOJUdBy4SsXFvWmNqSgei3hGe1e6Y39_TtU4yu2mIVVmpDwQD-LYpLOEuYugoZWCQ1HDA=w1000-no-tmp.jpg
Կոյոտները շրջապատում են ինձ՝ համեղ պատառի տեղ դնելով, հետո ջոկում են, որ անհամի մեկն եմ։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3cZ7OS06Fy2ItofAN-HSiAYx0ngNPsxPf59mqafJbLJXmcldRigYbkjVCIHTJJAawl58HTC7GsxjtYf1Bn5Sgh38fhMUjN8B0R4mc7ROFmHiWsNSF1LZtZ8q7GLyEhWvDhP59_yJBUyTpHGiFjXDmV_6w=w100 0-no-tmp.jpg
Էս մի օր երևի կանեմ, մինչև մեռնելս։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3erqWxQ1KSS3IYz5dV1szcYxuIpSg6QrR6FozOCBs4PZgvK7bmskFWdGICMear4HLZorXWG2dNa7439H9tCyzc3dDjShwvf3wb3Z64UJtrh0tZhk3O95cYX5LwwtGy8FFlmbWFOZ-mCd-f0I9_LUf4ieQ=w1000-no-tmp.jpg
Ներքևում մեր քուչան ա, չա չա չա։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3coQlL5BQ_UN19w-q7lAqgS43EDJMnEh9GycqhxtsTsoOGIyLRJ0KnmqbLoUFpbYMBdLu58XWpOHkISENwfDyJZQgVel7fzSGlYaEJA5xSliqDXb87tc0KqC-HOJs3U8pD0QW8kzXT3bzbstcEdX6eWCw=w1000-no-tmp.jpg
Էվկալիպտներ, իմ սիրած ծառն է Կալիֆոռնիայում, ոնց որ ասենք բալենին՝ Հայաստանում։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3ePS0VgP38yOvecKFp_u01_OCyIBWpyC-9sKZUgzWvv2s5ROWCTeQgOQbYil12hEYxUsuRElWVmtOU4pf1r9Dngbzx3mdPt7XSIlPBf30tGSv438azwa3JSHy0WEuexlQwvf0sgENU9XugElqcP94YrZA=w1000-no-tmp.jpg
Վայրէջք տանջալից վերելքից հետո։
https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3cSBXRarepOfSOfv44u_0tmXRyqmDHozZA2sBdNRDEQDjmfk9Y3oNp9Pk2xI0EMh9V4yPiUQia4VFfjmiQPbCMzMsB4NzVCIFmr-IAR7J9OmjChIgsOo62gI7KWi1uavlGIogBtfiGOlDj9q90hNkCueg=w1000-no-tmp.jpg

Հարդ
02.08.2020, 11:13
Վիշապ ու Ծլնգ ջաներ, հույս եք տալիս որ կստացվի, պլանավորում եմ աշունը փորձեմ, կգրեմ եթե մի բան ստացվի ))

boooooooom
02.08.2020, 22:15
Վիշապ ու Ծլնգ ջաներ, հույս եք տալիս որ կստացվի, պլանավորում եմ աշունը փորձեմ, կգրեմ եթե մի բան ստացվի ))
Կար ժամանակ, որ Ակումբցի հեծանվորդներով որևէ ազատ այգում հավաքվում էինք ու քշել սովորել ցանկացողները գալիս փորձում էին մեր հեծոների վրա։ Պանդեմիան անցնի, կարելի է էլի կազմակերպել։

Ներսես_AM
10.08.2020, 22:11
Հեծանվագետներ աղջկաս հեծանիվը հավանաբար ընկնելուց հետևի փոխարկիչը ծռվել էր, ձայն էր հանում։ Կարգավորման շուրուպը մի քիչ թուլացրեցի համարյա լրիվ դզվեց բացի ամենամեծից ու էդ ոնց որ նրանից ա, որ կասետը ոնց որ առանցքը շեղված լինի։ Էդ ո՞նց են դզում։

https://www.youtube.com/watch?v=d9_s8w85Hpg

Varzor
10.08.2020, 23:51

Եթե տեսանյութից ճիշտ եմ հասկանում, ապա ոնց որ թե վռանի (втулка) կամ կասետի խնդիր է:
Էս տեսանյությում պատճառները բացատրում է, ինչպես նաև ուղղելու տարբերակներն է ասում։

https://www.youtube.com/watch?v=OaCk3Jfe698

Հ․Գ․
Տեսանյութի ֆոնում երեխու հարցը վերջնա :love

Ներսես_AM
11.08.2020, 03:58
հմմ, փաստորեն ռեմոնտի ենթակա չի։ Տարօրինակ ա բայց, համարյա նոր հեծո ա, ու էժան չի։ Գնամ նամակ գրեմ տենամ ինչ են ասում։

Վիշապ
11.08.2020, 04:30
Հեծանվագետներ աղջկաս հեծանիվը հավանաբար ընկնելուց հետևի փոխարկիչը ծռվել էր, ձայն էր հանում։ Կարգավորման շուրուպը մի քիչ թուլացրեցի համարյա լրիվ դզվեց բացի ամենամեծից ու էդ ոնց որ նրանից ա, որ կասետը ոնց որ առանցքը շեղված լինի։ Էդ ո՞նց են դզում։

Եթե փոխարկիչը կմախքի վրա կախոցով (derailleur hanger) (https://www.diymountainbike.com/mountain-bike-derailleur-hanger/) է ամրացված (հիմնականում էդպես է, եթե շատ խայտառակ հեծանիվ չի), ապա կախոցն է պետք դզել, դա կասետի հետ կապ չունի։
Կախոցները փափուկ մետաղից են ու նախատեսված են, որպեսզի առաջինը ծռվեն, կամ ջարդվեն ու պաշտպանեն փոխարկիչը վնասվելուց։ Ծռվելու դեպքում հաճախ հնարավոր է դզել առանց ջարդելու, բայց երբեմն կարիք է լինում փոխելու, էժան դետալ է,
բայց հենց նույնից է պետք առնել, որովհետև հազար ձևի են լինում։
Ճիշտ դզելը գործիքով են անում, դզել նշանակում է կախոցի էն անցքը, որի վրա փոխարկիչն է ձգվում պիտի հետևի անվի հետ նույն հարթության մեջ գտնվի, բայց աչքաչափով էլ մի կերպ կարելի է դզել, դրա համար փոխարկիչը քանդում ես կախոցից (նախապես շղթան թուլացնել հանելով), փոխարկիչի փոխարեն նույն ռեզբայով բոլտ ես ճարում ու ձգում ու բոլտից բռնելով (հարթաշուրթով կամ ուրիշ բանով) թեթև հրումներով դզում ես համապատասխան ուղղություններով (նայի հղումը)։
Իսկ կասետի ծռմռվածությունը փոխարկիչի հետ ընդհանրապես կապ չունի, դա անվակունդի (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4) դեֆեկտ է, եթե համարենք, որ կասետը նորմալ ձգված է ու չի խլվլում։
Ակը քանդի հանի, ու կասետը խաղացրու, եթե թուլացել է, տես ոնց է ձգվում, ձգի ու կասետից մի ձեռով բռնած փորձի ակը պտտել, եթե ակը 8 ա գրում, բայց անվակունդի առանցքը անշարժ է, ուրեմն սպիցերով կարելի է ակը դզել, իսկ եթե անվակունդի առանցն էլ է 8 գրում, ապա նոր ակ, կամ ավելի որակյալ հեծանիվ առնել («թանկից էժանը չկա»-ն հեծանիվների մասին ճիշտ դատողություն է), ծուռ ակով քշելն էդքան անվտանգ չի։
Ձեր մոտ մի հատ թույն օնլայն հեծանվի խանութ կա (chainreactioncycles.com), որից ես էլ եմ օգտվում, համ որակյալ բաներ են ծախում ու համ էլ Նահանգներ առաքելով ավելի էժան է քան էստեղ։

Գաղթական
13.08.2020, 12:53
Իսկ սենց բան փորձող եղել ա՞:
Ոչ մի ձև չեմ պատկերացնում դրա հարմարավետությունը..

https://i.postimg.cc/WzbxPKhS/E2424-C98-F230-49-F2-914-B-EC972437-E37-D.jpg

Աթեիստ
13.08.2020, 14:01
Համ աէրոդինամիկան ավելի լավը կլնի, կամ մեջքը ավելի հանգիստ կլնի։

Կարելի էր փորձել։

Varzor
14.08.2020, 00:33
Համ աէրոդինամիկան ավելի լավը կլնի, կամ մեջքը ավելի հանգիստ կլնի։

Կարելի էր փորձել։

Բայց վտանգավոր է։

Վիշապ
14.08.2020, 01:57
Պառկած հեծոները հավեսն են, ոնց որ դիվանին պառկած գնաս, բայց մենակ ասֆալտած թրեյլի վրա պիտի քշես, ավտոների կողքով վտանգավոր է, գռուզավիկները կարող է չնկատեն, չոլեր էլ դրանով չես գնա։ Մեջքի պրոբլեմ կամ հաշմանդամություն ունեցողների համար շատ էլ հարմար են, եռակնանի տարբերակներ էլ կան։ Թրեյլի վրա հեչ վտանգավոր չեն, գլխի վրա ընկնելը պրակտիորեն բացառվում է, ծանրության կենտրոնն էլ ցածր է։

LisBeth
29.08.2020, 07:06
Մի երկու ամիս առաջ մեզ խփեցին։ Հետևի ակը գրեթե չէր պտտվում։ Ինչպես ասում էր Չիկեն, Աչեբեի պատմվածքում, ես նրան տարա Բայք-դաքթըրի մոտ, հույս չտվեց, ասեց գցի նորը առ։ Ընկերս, թե բա մեր մոտ՝ Աֆրիկայում ցանկացած երեխա երջանիկ կլինի սենց բայք ունենա։ Ասեց բեր ես սարքեմ։ Ասի՝ ես ինքս։ Բերեցի տուն հետևի բրեյքները հանեցի ու տենց անտոռմուզ գազան դառավ, իրար հետ թռնում էինք, ու ամեն անգամ քշելուց էդ երեխեքին էի հիշում, մեկ էլ Չիկեին․․․
Նենց էինք սերտաճել, որ առանց իրա հետ լինելուց հիմա ես էլ եմ անտոռմուզ :D
Անհամբեր սպասում եմ թե երբ ենք սենց դրամատիկ վերամիավորվելու։ Կոմիքսների էջերից․․․ կամ դժոխքից հետ եկած։

https://i.imgur.com/cQpwaOE.jpg

Մի հատ գժոտ անուն եմ ուզում։ Ի՞նչ առաջարկներ կան:

Վիշապ
29.08.2020, 09:19
Քանի որ հեծանվիդ հետ, կամ գուցե տիրոջ հետ անհասկանալի իրավիճակ է («մեզ» խփեցին, ակը քցելու աստիճանի չէր ֆռում, տոռմուզը հանեցինք, ու օպլյա՝ խո հեծանիվ չի, աէրոՊլան ա), ապա անունը առաջարկում եմ դնել՝ велопарадокс:

LisBeth
29.08.2020, 10:20
Քանի որ հեծանվիդ հետ, կամ գուցե տիրոջ հետ անհասկանալի իրավիճակ է («մեզ» խփեցին, ակը քցելու աստիճանի չէր ֆռում, տոռմուզը հանեցինք, ու օպլյա՝ խո հեծանիվ չի, աէրոՊլան ա), ապա անունը առաջարկում եմ դնել՝ велопарадокс:

Վելոպարադոքսը էդ ո՞ր գալատիկայում ա գժոտ։ :D Էս դրածս նկարում իրա օրգինալ անվան հետ շատ ա բռնում, Էնիգմա։ Թողեմ աչքիս տենց էլ մնա

Lion
29.08.2020, 12:05
8 կգ մինուս` 4 ամսում :)

Վիշապ
26.09.2020, 08:56
Velo MP3-ն նայում ե՞ք, շատ հավեսն ա։ Նենց եմ կարոտել Երևանի առավոտվա կոֆեին․․․

https://youtu.be/-Qvr1fkG8p4

https://youtu.be/cB1jrnsLuqU

Lion
26.09.2020, 13:53
Մայիսի 26-ից առ այսօր 133 կգ-ից իջել եմ... 123 կգ - ուռաաա :) Եթե մինչև սեզոնի վերջ 120-ից էլ ներքև իջա, ընտիր կլինի...

Օրական 30 կմ և 2.5 ժամվա ընթացք, հանաք բան չի...

Գաղթական
26.09.2020, 17:45
Մայիսի 26-ից առ այսօր 133 կգ-ից իջել եմ... 123 կգ - ուռաաա :) Եթե մինչև սեզոնի վերջ 120-ից էլ ներքև իջա, ընտիր կլինի...

Օրական 30 կմ և 2.5 ժամվա ընթացք, հանաք բան չի...

Աչքդ լույս, Լիոն ջան, բայց մի քիչ դանդաղ ես ոնց-որ իջնում..
Բացի հեծանիվից կարելի ա մեկ-մեկ էլ տանը/հայաթում թռվռալ ու դիետադ խստացնել: