PDA

Դիտել ողջ տարբերակը : Narcos/Нарко



Անվերնագիր
29.09.2016, 23:02
http://fanserials.tv/uploads/poster/narcos.jpg

Պաբլո էսկոբարի կյանքի ու գործունեության մասին ա։ Ահավոր հետաքրքիր ու սիրուն սերիալ ա, Կոլումբիան էնքան սիրուն ա նկարած, որ ուզում ես տուն-տեղ թողես գնաս Կոլումբիա պլան ծախես :)) Բա էս նկարի Բրազիլացին :love , նենց լավ ա իր դերը խաղում, որ մի քանի սերիալ նայելուց հետո՝ հետը հավասար լացում, ծիծաղում, ուռում :oy (էս դերի համար վայթեմ ոսկե գլոբուսի ա արժանացել) : Տեղ-տեղ նույնիսկ ձաձին (http://fb.ru/misc/i/gallery/34529/808169.jpg)ա հիշեցնում․ այ տենց լավն ա:Երաժտությունն էլ սպանում ա, օրինակ մը (https://www.youtube.com/watch?v=doku-BRZpD0), օրինակ մը 2 (https://www.youtube.com/watch?v=dH05wYoQj9k) : Մի խոսքով լավն ա ժողովուրդ, արդար ա, նայեք չեք փոշմանի:
Ասում ա հենց նենց չի մոգական ռեալիզմը Կոլումբիայում ծնվել
imdb (http://www.imdb.com/title/tt2707408/)-8.9

кинопоиск (https://www.kinopoisk.ru/film/821565/)-8.436

Narcos | Official Trailer (https://www.youtube.com/watch?v=U7elNhHwgBU)

Ռուֆուս
29.09.2016, 23:25
Առաջին սեզոնը մի երկու օրում նայել եմ։ Ահավոր լավն ա։ Բայց հլը ոչ մի կերպ չեմ տրամադրվում երկրորդը նայելու համար

Sent from my Nexus 5 using Tapatalk

Life
30.09.2016, 02:51
Լավնա, 2-րդ սեզոնի lostfilm-ի ամբողջական թարգմանությանն եմ սպասում որ մի շնչով նայեմ :nyam տնաշենները մի ամիսա թարգմանում են․․․
Հ․Գ․ սաունդթրեկը :love

https://www.youtube.com/watch?v=JoWz1lJzBzw

Ռուֆուս
03.09.2017, 11:06
Երրորդ սեզոնի առաջին երկու սերիան նայեցի ու էս ինչ լավն ա։ Ես նույնիկ կասեի առանց Վալտեր Մոուրայի էս սերիալը ոչ թե տուժել ա, այլ ավելի լավն ա դառել։

Ռուֆուս
20.01.2018, 22:43
!!!

Sagittarius
21.01.2018, 13:32
Երրորդ սեզոնը ամենաՓատը հավանեցի

Լեո
21.01.2018, 14:15
Երրորդ սեզոնի առաջին երկու սերիան նայեցի ու էս ինչ լավն ա։ Ես նույնիկ կասեի առանց Վալտեր Մոուրայի էս սերիալը ոչ թե տուժել ա, այլ ավելի լավն ա դառել։

Էն, որ երրորդ սեզոնը շատ լավն ա ու առաջին երկուսին չի զիչում, էդ անվիճելի ա, բայց որ առանց Վագներ Մոուրայի ավելի լավն ա դարձել, այ էդ մեկը չէ :nono Սկզբից ևեթ հենց նա ա ֆիլմին հարիզմա հաղորդել, որն իներցիայով մինչև երրորդ սեզոն հասնել ա: