Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կինոսանտա 3

մարիօ
24.09.2016, 22:13
Սկսում ենք արդեն երրորդ Կինոսանտան սիրելի ակումբցինե՜ր։
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև հոկտեմբերի մեկը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի մեկին իրենց առաջարկած ֆիլմի փոխարեն բոլորը ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց նվեր ֆիլմերն ու ռեվյու, կարծիքներ, մտքեր գրեն, ինչու չէ՝ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան:

Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի(ֆիլմի պոստերը, տեղեկատվություն հեղինակների, ռեժիսորի, դերասանական կազմի ու ռեյտինգների մասին ու կարծիք)։ Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք։

Էս անգամ մի հատ նորություն եմ մոգոնել ժողովուրդ։ Քանի որ անցկացված ֆիլմերի, ալբոմների ու գրքերի սանտաների ժամանակ շատ հաճախ է պատահում, որ մասնակցում ենք, բայց ռեվյուն էդպես էլ չի գրվում ու Սանտան տխրում է, խնդրում եմ արձագանքել ու մասնակցել միայն նրանց, ովքեր վստահ են, որ հաստատ գրելու են ու մասնակցեն քննարկումներին․ եթե մասնակցում ու չեք գրում ռեվյուն, հաջորդ մեկ կինոսանտային մասնակցելու հնարավորությունից զրկվում եք, որ արդար լինի։ Համաձա՞յն եք։ Թե չէ՝ երբեմն մարդիկ ոգևորված ուղարկում են նվերը ու սպասում կարծիքների, բայց այդպես էլ չի քննարկվում տվյալ ֆիլմը, նամանավանդ, որ բավարար ժամանակ տրվում է նայելու ու գրելու համար։

Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող: ;)
Առաջին և երկրորդ կինոսանտաների ընթացքը տեսնելու համար կարող եք նայել այստեղ (https://www.akumb.am/showthread.php/66806-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1?highlight=%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1) կամ այստեղ (https://www.akumb.am/showthread.php/66981-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1-2?highlight=%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1)։

Մուշու
24.09.2016, 22:52
+ 1

Աթեիստ
24.09.2016, 23:25
+1

Ֆիլմը դեռ չեմ որոշել, ավելի ուշ կուղարկեմ։

Հ.Գ.
Էս խաղն էլ չըլնի, սկի կինո չեմ նայի :(

Cassiopeia
25.09.2016, 00:10
+1, Արտակին 2 կինո նայելու հնարավորություն տանք :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Յոհաննես
25.09.2016, 00:21
+1 բայց մի բան ասեմ էլի։հատուկ թեմա ընտրենք ու ըսդ այդ թեմայի ֆիլմեր առաջարկենք

StrangeLittleGirl
25.09.2016, 02:06
Ներկա :)

Նաիրուհի
25.09.2016, 19:15
+1

Էն թեմայում գրել էի, որ հաջորդ Սանտայի կինոն որոշել եմ, բայց արդեն չեմ հիշում, պիտի նոր կինո ընտրեմ :D

մարիօ
25.09.2016, 20:08
+1 բայց մի բան ասեմ էլի։հատուկ թեմա ընտրենք ու ըսդ այդ թեմայի ֆիլմեր առաջարկենք

Հաջորդը թեմատիկ կլինի, մտածել էի ;)

Ռուֆուս
25.09.2016, 23:40
+1, իսկ ֆիլմերն ուղարկելու վերջնաժամկետը ե՞րբ ա։ Դեռ չգիտեմ ինչ առաջարկեմ։

John
25.09.2016, 23:42
Հաջորդը թեմատիկ կլինի, մտածել էի ;)

Էս կոնտեքստում հաջորդը 4րդն ա չէ՞, ոչ թե 3ը))
+1, մնում ա կինո գտնեմ, դժվար ա

Smokie
26.09.2016, 10:27
Մի թու:))

insider
26.09.2016, 11:04
+1 ֆիլմը քիչ ուշ կուղարկեմ

Հայկօ
26.09.2016, 13:38
Ինձ էլ խաղացրեք :): Բայց ընտրած կինո դեռ չունեմ, մինչև ե՞րբ ուղարկեմ:

Վոլտերա
26.09.2016, 16:30
Մասնակցում եմ

Մուշու
26.09.2016, 18:31
Ես զգում եմ, որ մեզ հզոր ֆիլմեր են սպասում ^_^

Отправлено с моего D6503 через Tapatalk

մարիօ
26.09.2016, 19:18
Վերջնաժամկետը հոկտեմբերի 1 ժողովուրդ, դեռ մի քանի օր ունեք մտածելու։

Sky
26.09.2016, 22:10
+1 Ես էլ:)

Smokie
26.09.2016, 22:36
Ես դեռ երեկ կասկածելով ընտրեցի.
Էսօր ավելի հստակ էր այդ որոշումս.
Վաղը անգլերեն կնայեմ` հստակ կորոշվի:

Տարիներ առաջ եմ դիտել:8

Յոհաննես
26.09.2016, 23:02
Ես դեմից պոռնո էի որոշել,էն էլ միտքս փոխի :oy

Ռուֆուս
27.09.2016, 15:00
Ինչ դժվար էր կինոն ընտրելը: Ցուցակումս դեռ լիքը կինոներ կան, նենց որ եկեք սա արագ վերջացնենք, նոր Սանտա սկսենք:

Մեկ էլ առաջարկում եմ կինոն նայելու ժամանակը կրճատել, իմ կարծիքով երկու շաբաթը լրիվ բավարար ա նայելու ու ռեվյու գրելու համար:

Quyr Qery
27.09.2016, 15:56
Ես ներկա եմ +

StrangeLittleGirl
27.09.2016, 16:08
Մեկ էլ առաջարկում եմ կինոն նայելու ժամանակը կրճատել, իմ կարծիքով երկու շաբաթը լրիվ բավարար ա նայելու ու ռեվյու գրելու համար:

Նայած ում համար :P
Բայց համաձայն եմ, թող երկու շաբաթ լինի:

John
27.09.2016, 21:46
Ես փաս։ հազար տարի ա կինո չեմ նայել, անկապ ինչ-որ բան էլ չեմ ուզում առաջարկել։

մարիօ
27.09.2016, 23:17
Ես փաս։ հազար տարի ա կինո չեմ նայել, անկապ ինչ-որ բան էլ չեմ ուզում առաջարկել։

Դու նախորդ անգամ շատ լավ ընտրություն էիր արել Ջոն, փորձի ամեն դեպքում :)

John
27.09.2016, 23:50
Դու նախորդ անգամ շատ լավ ընտրություն էիր արել Ջոն, փորձի ամեն դեպքում :)

Արդեն մոտ 1500 տարի ա ես սենց զբաղված չեմ էղել, նայել-քննարկելու համալ էլ ա պետք տրամադրվել, ժամանակ հատկացնել։ Ես պատրաստ չեմ դրան ))) մյուսին, որ արդեն Թեմատիկ լինի, խոստանում եմ մասնակցել :)

Անվերնագիր
28.09.2016, 10:07
պլյուս

Տրիբուն
28.09.2016, 14:51
Ես էս անգամ ներող, չեմ կարա, շատ խառն եմ։ Բայց խոստանում եմ, որ մասնակցած ֆիլմերից որը կարացա կնայեմ ու կարծիք կգրեմ։

մարիօ
30.09.2016, 20:40
Ժող ջան, մինչև վաղը դեռ ժամանակ ունեք միանալու ու ֆիլմը առաջարկելու․ ովքեր դեռ չեն ուղարկել ֆիլմը՝ չմոռանաք։

մարիօ
30.09.2016, 23:03
Թարմացում՝ ֆիլմեր ուղարկելու վերջնաժամկետը եկուշաբթի, որովհետև մինչ դա ես ինտերնետ չեմ ունենալու, հանգիստ կարող եք մի երկու օր էլ մտածել․ երկուշաբթի երեկոյան կստանաք ձեր սանտայի նվերները։ ;)

Մուշու
30.09.2016, 23:05
Ես անհամբեր սպասում եմ ֆիլմերին:

Ռուֆուս
03.10.2016, 09:53
Ձեն ձուն չկա՞, երբ ե՞նք սկսում

Sent from my Nexus 5 using Tapatalk

մարիօ
03.10.2016, 20:36
Ձեն ձուն չկա՞, երբ ե՞նք սկսում

Sent from my Nexus 5 using Tapatalk

Հեսա ուղարկում եմ։

մարիօ
03.10.2016, 20:53
Ժող գրանցվածներից Հայկօն ու Նաիրուհին ինձ ֆիլմ չեն ուղարկել։ Մոտակա մի կես ժամում դեռ կարող եք ուղարկել, մինչև գամ։ Կես ժամից բոլորի ֆիլմերն ուղարկում եմ։ :)

մարիօ
03.10.2016, 23:02
Վերջ, բոլորի ֆիլմերն ուղարկել եմ, ով չի ստացել ձայն հանի :)) Ով դժգոհ ա, թող էլի ձայն հանի, ով գոհ ա՝ պարտադիր ձայն հանի։ Ամբողջական ցանկը վաղը կդնեմ ժող։

Յոհաննես
03.10.2016, 23:09
Վերջ, բոլորի ֆիլմերն ուղարկել եմ, ով չի ստացել ձայն հանի :)) Ով դժգոհ ա, թող էլի ձայն հանի, ով գոհ ա՝ պարտադիր ձայն հանի։ Ամբողջական ցանկը վաղը կդնեմ ժող։

Ինձ չես ուղարկել

մարիօ
03.10.2016, 23:18
Ինձ չես ուղարկել

Ուղարկեցի, սորրի :oy

Մուշու
03.10.2016, 23:18
Վերջ, բոլորի ֆիլմերն ուղարկել եմ, ով չի ստացել ձայն հանի :)) Ով դժգոհ ա, թող էլի ձայն հանի, ով գոհ ա՝ պարտադիր ձայն հանի։ Ամբողջական ցանկը վաղը կդնեմ ժող։
Ես գոհ եմ, արդեն ամսից ավել ա ուզում եմ նայել ինձ բաժին հասած ֆիլմը, բայց չի ստացվում: Այ հիմա հաստատ կնայեմ:

Cassiopeia
03.10.2016, 23:22
Էն կինոն ա, որ պիտի նայեի: Ենթադրում եմ, Ռուֆն ա Սանտաս: Ֆիլմս՝ « The stoning of Soraya M.» :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Cassiopeia
03.10.2016, 23:23
Ժամկետը մինչև ե՞րբ ա

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Աթեիստ
03.10.2016, 23:24
https://www.kinopoisk.ru/film/645910/

https://www.kinopoisk.ru/images/film_big/645910.jpg

Մենակ տրեյլերը նայելով հասկացա, որ լացացնելու ա։
Նախնական տպավորությունը շատ լավն ա։

մարիօ
03.10.2016, 23:26
Ժամկետը մինչև ե՞րբ ա

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk
Հոկտեմբերի 15 :think

Smokie
03.10.2016, 23:28
Ես շատ սիրում եմ իմ ֆիլմի գլխավոր դերասանին ու կոմպոզիտոր-երաժշտին::love Սպասելիքները միոնգամայն դրական:roll

Վոլտերա
04.10.2016, 19:59
Իմ ֆիլմը՝ Unthinkable (https://www.kinopoisk.ru/film/430519/)

http://i.imgur.com/DVjlqUy.jpg

Դեռ խաբար չեմ, թե ինչ ա սպասվում ինձ, մի տեսակ չեզոք զգացողություն ունեմ: Հուսով եմ՝ կհավանեմ ու ժամանակի կորուստ չեմ համարի:

Ռուֆուս
04.10.2016, 20:52
Ինձ սա է ընկել In the House (http://www.imdb.com/title/tt1964624/?ref_=fn_al_tt_1):

Ես ֆրանսիական կինոներից մի քիչ դախ եմ, էս ֆիլմի գոյության մասին նույնիսկ չգիտեի, բայց էս ռեժիսորից մի երկու ուրիշ կինո տեսել եմ: Ռեվյուներն էլ բավականին խոստումնալից են:

Մուշու
04.10.2016, 20:52
The Lobster (https://www.kinopoisk.ru/film/819846/)

https://upload.wikimedia.org/wikipedia/ru/2/27/%D0%9B%D0%BE%D0%B1%D1%81%D1%82%D0%B5%D1%80_(%D1%84%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BC).jpg

https://www.youtube.com/watch?v=vU29VfayDMw

Ռեժիսյոր՝ Yorgos Lanthimos (https://www.kinopoisk.ru/name/757762/)
Ժանրը՝ ֆանտաստիկա, դրամա, մելոդրամա, կոմեդիա
Դերերում ՝ Colin Farrell (https://www.kinopoisk.ru/name/373/), Rachel Weisz (https://www.kinopoisk.ru/name/12586/), Léa Seydoux (https://www.kinopoisk.ru/name/1108971/), Olivia Colman (https://www.kinopoisk.ru/name/670760/) և այլոք

Հեռավոր ապագա, բոլոր միայանկ մարդկանց ձերբակալում և տանում են հատուկ նախատեսված հյուրանոցներ, որտեղ նրանք պետք է 45 օրվա ընթացքում գտնեն իրենց երկրորդ կեսին, այլապես կվերածվեն կենդանու: Մեր գլխավոր հերոսը ցանկություն է հայտում դառնալ Lobster (կներեք հայերեն տարբերակը չգիտեմ): Ֆիլմի մասին ավել բան չեմ գրում, որ ինքներդ հետևեք ֆիլմի զարգացմանը: Չնայած կասեմ, որ ֆիլմի մեջ որսի ժամանակ հերոսները պետք է սպանեն իրար, որ իրենց մարդ լինելու օրերի քանակը ավելանան:
Անցնենք երաժշտությանը, որը ընտրված էր շատ լավ, տեսարանները դարձնում էր ավելի գունեղ ու շքեղ:

https://www.youtube.com/watch?v=Ddd0w-RuqWA

Ֆիլմը հավանեցի, լիքը սիրուն պահեր կան, ինձ մի քիչ Լարս Ֆոն Տրիերի գործերը հիշեցրեց, բայց չեմ հասկանում ինչի: էս պահին էսքանը, ապրի իմ սանտան, ես իրան սիրում եմ :love:love

Հ.Գ. վատ ռևյուի համար կներեք, ես սրանից ավել գրել չեմ բաշարում:

Ռուֆուս
04.10.2016, 20:57
Էն կինոն ա, որ պիտի նայեի: Ենթադրում եմ, Ռուֆն ա Սանտաս: Ֆիլմս՝ « The stoning of Soraya M.» :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Չէ հա, Ռուֆը դժվար երկու սանտա իրար հետևից պարսկական կինո ուղարկի; Չնայած ամեն ինչ էլ կարա լինի ։ՃՃ

Յոհաննես
04.10.2016, 21:40
Laurence Anyways-էս էլ իմ ֆիլմն է:Դե ցուցակումս կար,ապրի Ձմեռ պապի արևը:
Կաշխատեմ,մյուս մասնակիցների ֆիլմերն էլ նայել:The Lobster-ը մի երկու շաբաթ առաջ եմ նայել ու կարծիքս գրել եմ ;)

StrangeLittleGirl
04.10.2016, 23:21
The Lobster (https://www.kinopoisk.ru/film/819846/)

https://upload.wikimedia.org/wikipedia/ru/2/27/%D0%9B%D0%BE%D0%B1%D1%81%D1%82%D0%B5%D1%80_(%D1%84%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BC).jpg

https://www.youtube.com/watch?v=vU29VfayDMw

Ռեժիսյոր՝ Yorgos Lanthimos (https://www.kinopoisk.ru/name/757762/)
Ժանրը՝ ֆանտաստիկա, դրամա, մելոդրամա, կոմեդիա
Դերերում ՝ Colin Farrell (https://www.kinopoisk.ru/name/373/), Rachel Weisz (https://www.kinopoisk.ru/name/12586/), Léa Seydoux (https://www.kinopoisk.ru/name/1108971/), Olivia Colman (https://www.kinopoisk.ru/name/670760/) և այլոք

Հեռավոր ապագա, բոլոր միայանկ մարդկանց ձերբակալում և տանում են հատուկ նախատեսված հյուրանոցներ, որտեղ նրանք պետք է 45 օրվա ընթացքում գտնեն իրենց երկրորդ կեսին, այլապես կվերածվեն կենդանու: Մեր գլխավոր հերոսը ցանկություն է հայտում դառնալ Lobster (կներեք հայերեն տարբերակը չգիտեմ): Ֆիլմի մասին ավել բան չեմ գրում, որ ինքներդ հետևեք ֆիլմի զարգացմանը: Չնայած կասեմ, որ ֆիլմի մեջ որսի ժամանակ հերոսները պետք է սպանեն իրար, որ իրենց մարդ լինելու օրերի քանակը ավելանան:
Անցնենք երաժշտությանը, որը ընտրված էր շատ լավ, տեսարանները դարձնում էր ավելի գունեղ ու շքեղ:

https://www.youtube.com/watch?v=Ddd0w-RuqWA

Ֆիլմը հավանեցի, լիքը սիրուն պահեր կան, ինձ մի քիչ Լարս Ֆոն Տրիերի գործերը հիշեցրեց, բայց չեմ հասկանում ինչի: էս պահին էսքանը, ապրի իմ սանտան, ես իրան սիրում եմ :love:love

Հ.Գ. վատ ռևյուի համար կներեք, ես սրանից ավել գրել չեմ բաշարում:
Դու հաստա՞տ նայել ես ֆիլմը: :)) հեռավոր ապագա չի, ժամանակի մասին բան չի ասում: Չեն ձերբակալում, մարդիկ իրանց ոտով են գնում հյուրանոց: Ոչ էլ սպանում են, այլ քնացնում են, որ հյուրանոցի շեֆերն իրանց կենդանի սարքեն:

Sendt fra min E5823 med Tapatalk

Մուշու
05.10.2016, 07:21
Դու հաստա՞տ նայել ես ֆիլմը: :)) հեռավոր ապագա չի, ժամանակի մասին բան չի ասում: Չեն ձերբակալում, մարդիկ իրանց ոտով են գնում հյուրանոց: Ոչ էլ սպանում են, այլ քնացնում են, որ հյուրանոցի շեֆերն իրանց կենդանի սարքեն:

Հաստատ ճիշտ եմ նայել: Մեր հերոսին եկան տանից իրա կամքին հակառակ տարան, քաղաքում հենց միայնակ մարդ էին տեսնում, մոտենում ու սկասում էին քննել, որ եթե պարզվի միայնակ ա տանեն, էլ չեմ ասում, որ իրանք քաղաք գնում էին պարտադիր զույգով ու բոլորի մոտ ձևացնում/պատմում էին որ սիրող, ամուսնացած զույգ են:
Հեռավոր ապագա եմ գրել, որովհետև փաստ հիմա տենց չի, մեզ կենդանի չեն դարձնում նրա համար, որ զույգ չունենք, կարելի էր գրել նաև այլ իրականություն :/(Ֆիլմի նկարագրության մեջ գրված էր ապագա)
Այ սպանելու հետ կապված ոչինչ չեմ ասի, դա հաստատ սխալ եմ հասկացել: Մեկ ա որսի տեսարանը սիրուն էր:

Ռուֆուս
05.10.2016, 11:00
Ինձ ընկել էր Ֆրանսուա Օզոնի Dans le Maison (Տանը) (http://www.imdb.com/title/tt1964624/?ref_=fn_al_tt_1) ֆիլմը:

Նախ շնորհակալ եմ սանտայիս նվերի համար, թե չէ էս ֆիլմը ռադարիս մեջ դժվար թե հայտնվեր ու դժվար թե երբևէ սա նայեի:

Նախքան նայելը ռեվյուները նայեցի, բայց տենց էլ չկարողացա պատկերացնել, թե ինչ տեսակի ֆիլմ է:

Ֆիլմը դպրոցի գրականության ուսուցչի ու իր աշակերտներից մեկի մասին է: Ուսուցիչը՝ Ժերմեյնը առաջադրանք է տալիս աշակերտներին, որպեսզի գրեն, թե ինչպես են անցկացրել week-end-ը: Բոլոր շարադրությունների միջից Ժերմեյնին ամենաշատը դուր է Կլոդի գրածը, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես է սկսել հարաբերությունները իր դասընկերներից մեկի՝ Ռաֆայի հետ ու ինչ խորամանկություն է արել, որպեսզի Ռաֆան իրեն հրավիրի իրենց տուն: Ռաֆայի տուն մուտք գործելուց հետո սկսում է սարկազմով նկարագրել Ռաֆայի ընտանիքի անդամներին, ծաղրում նրանց քաղքենիական նիստուկացը ու ամենավերջում ավելացնում «շարունակելի»: Ժերմեյնը բավականին տպավորված, որ Կլոդը գրելու ձիրք ունի, Ռաֆային խորհուրդ է տալիս շարունակել գրելը ու էսպես ամբողջ ֆիլմը Կլոդի շարադրություններն են՝ իր հարաբերությունները Ռաֆայի ու նրա ընտանիքի անդամների հետ: Ինչ-որ տեղ արդեն սկսում ես կասկածել, արդյո՞ք Կլոդի գրածները իրականություն են, թե՞ ընդամենը վառ երևակայության արդյունք: Գնալով Կլոդի շարադրությունները (վատ իմաստով) տարօրինակ ու մտահոգիչ են դառնում, բայց փոխարենը ֆիլմի տոնը գնալով զավեշտալի ու կոմիկ է դառնում: Ու ինչ-որ մի պահ է գալիս, երբ Ժերմեյնը կորցնում է կառավարումը Կլոդի վրա, դե մնացածն էլ արդեն դուք նայեք:

Ինձ ֆիլմի վերջը էդքան էլ դուր չեկավ, մի քիչ թույլ էր, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին լավն էր: Եթե թեթև բան եք ուզում նայել, սա նայեք:

Գաղափար չունեմ, թե ով է սանտաս, գրեթե բոլորին կասկածում եմ :)) Ամեն դեպքում մերսի նվերի համար:

StrangeLittleGirl
05.10.2016, 13:08

Ֆիլմի աշխարհում սինգլ լինելը հանցագործություն ա: Դրա համար մարդիկ իրանց ոտով գնում են հյուրանոց, որ կարողանան էդ հարցից փրկվեն: Ոչ մի տեղ չի ասվում, թե բռնում-տանում են հյուրանոց: Սինգլներին բռնում են, բայց չի ասվում՝ ինչ են անում: Գուցե էլի կենդանի են սարքում, գուցե տանում են հյուրանոց, գուցե բանտ են գցում, բայց դա բաց ա մնում, չի ասվում՝ ինչ են անում: Ինչ-որ չեմ հիշում, որ գլխավոր հերոսին բռնեն-տանեն հյուրանոց: Իմ հիշելով, իրա ոտով ա գնում, շանն էլ հետն ա տանում (կարող ա սխալ եմ հիշում):

Ինչ վերաբերում ա հեռավոր ապագային, ապա ֆիլմի նկարագրության մեջ գրված ա, որ դա դիստոպիա ա, բայց կոնկրետ իմ կարծիքով մեր իրականությունն ա վերցրած ու տեղը տեղին ղժժ ա արած: Լոբստերը հեչ հեռու չի մեր իրականությունից ու հենց դրանով ա կայֆ:

Ի դեպ, ռիվյու գրելու իմաստն էլ մեր կարծիքն արտահայտելն ա, ոչ թե էն, թե ինչ ա գրած նկարագրության մեջ: Վերջը քեզ ի՞նչը դուր էկավ էս կինոյում:

Մուշու
05.10.2016, 13:55
Ֆիլմի աշխարհում սինգլ լինելը հանցագործություն ա: Դրա համար մարդիկ իրանց ոտով գնում են հյուրանոց, որ կարողանան էդ հարցից փրկվեն: Ոչ մի տեղ չի ասվում, թե բռնում-տանում են հյուրանոց: Սինգլներին բռնում են, բայց չի ասվում՝ ինչ են անում: Գուցե էլի կենդանի են սարքում, գուցե տանում են հյուրանոց, գուցե բանտ են գցում, բայց դա բաց ա մնում, չի ասվում՝ ինչ են անում: Ինչ-որ չեմ հիշում, որ գլխավոր հերոսին բռնեն-տանեն հյուրանոց: Իմ հիշելով, իրա ոտով ա գնում, շանն էլ հետն ա տանում (կարող ա սխալ եմ հիշում):

Ինքը ու նախկին կինը նստած խոսում են, դռան զանգը տալիս են, հետո ցույց ա տալիս, որ երկու հոգու հետ քայլում, նստում ա մեքենա: Ես դա ընկալել եմ որպես կամքին հակառակ տանել, բանական մարդը չի գնա մի տեղ, որտեղ միսիան չկատարելու դեպքում կենդանի կդառնա(ինչին ես մինչև վերջ էլ չէի հավատում, կարծում եմ ուղղակի սպանում են ու դիանով սահմանափակվուն)
Ինձ դուր եկավ էն, որ ինքը ամբողջությամբ տարբերվում ա իմ տեսած կինոներից, դուր եկավ երաժշտական լուծումները, դերասանական խաղը, էն որ թվում ա թե ֆիլմը միապաղաղ ա գնում բայց միևնույն ժամանակը բնավ տենց չի: Ահավոր շատ չհավանեցի էն թե իրենք ոնց էին իրենց համար երկրորդ կես գտնում: Ասենք ոնց կարա կարճատեսությունը մարդկանց միավորի, կամ քթի արյունահոսությունը, կամ անսիրտ լինելը(չնայած վերջինը կարա): Եթե մաս-մաս գրեմ, ինչ հավանեցի ինչը չէ, կսատցվի ավելի քիչ ա հավանածս, բայց իմ համար շատ կարևոր ա որ ստանդարտ ֆիլմ չի:

StrangeLittleGirl
05.10.2016, 14:38

Կամքին հակառակի հարց չի, այլ հասարակության մեջ ընդունված կանոն: Ու էդ շատ կարևոր ա, որ ինքն իրա ոտով ա գնում, որովհետև էդպես ա ընդունված, որ սինգլ մարդը պիտի նոր մեկին գտնի, թե չէ վերջը վատ կլինի:

Իսկ երկրորդ կես գտնելու ձևերը լրիվ արտացոլում ա մեր օրերի դեյթինգ կուլտուրան, որ հանդիպում ու սկսում են հավայի ընդհանրություններ փնտրել: Ֆիլմի գլխավոր թեման հենց մեր օրերի դեյթինգ կուլտուրայի վրա ղժժալն ա: Ու կարճատեսին կարճատեսի հետ միավորելն էլ հենց դրա ծայրահեղ դրսևորումներից ա: Ասենք էն սուտի քթից արյուն բերելն էլ շատ նման ա, թե ոնց են մեր օրերում լիքը տղաներ կամ աղջիկներ սուտի ձևացնում, թե կոնկրետ երաժշտի են լսում կամ կոնկրետ կինո են սիրում, որ դիմացինի դուրը գան:

Նաև ղժժում ա, որ մեր հասարակությունը հավատացած ա, որ վատ ա սինգլ լինելը: Իսկ անտառում էն փախստականների տարածքում էլ ղժժում ա որոշ «տարբերվող» մարդկանց վրա, որոնք համոզված են, որ սինգլ լինելն ա ճիշտ:

Ինձ թվում ա՝ շատ լուրջ ես ընդունել ֆիլմը:

Մուշու
05.10.2016, 15:07

Հա բայց նենց էր, որ անտառում ապրողներն էլ մի այլ ծայրահեղություն էին: Իրանք էլ կատաստրոֆիկ դեմ էին զույգերին ու նենգ պլաններ էին մշակում զույգերին բաժանելու համար: Ասենք «կարմիր համբույրը» կամ աղջկան կուրացնելը ֆանատիկություն էր, կարելի էր թողել մարդիկ հանգիստ ապրեն: Ֆիլմում միջին ասվածը չկար:

Համաձայն եմ որ շատ լուրջ եմ ընդունել ֆիլմը:

Հ. Գ. Ես էլ ասեմ ինչի եմ դեռ մենակ, փաստորեն պետք ա ստել ու ձևացնել թե նման եմ դիմացինիս :դդդ(էս կատակ իհարկե)

StrangeLittleGirl
05.10.2016, 15:09
Հա բայց նենց էր, որ անտառում ապրողներն էլ մի այլ ծայրահեղություն էին: Իրանք էլ կատաստրոֆիկ դեմ էին զույգերին ու նենգ պլաններ էին մշակում զույգերին բաժանելու համար: Ասենք «կարմիր համբույրը» կամ աղջկան կուրացնելը ֆանատիկություն էր, կարելի էր թողել մարդիկ հանգիստ ապրեն: Ֆիլմում միջին ասվածը չկար:

Հանդիպե՞լ ես մարդկանց, որ ասում են սեր չկա, ինքնախաբեություն ա, իրարից չեն բաժանվում, որովհետև ալարում են, երջանիկ զույգեր չկան, ուղղակի տենց ձևացնում են, և այլն։ Դե հիմա էդ մարդկանց վերցրու ու համեմատի էդ անտառի ապրողների հետ։ ;)

Մուշու
05.10.2016, 15:27

Հանդիպել եմ, բայց երբեք լուրջ չեմ ընկալել: Համարել եմ, որ դեռ չեն հանդիպել իրենց «կեսին» դրա համար են տենց խոսում:

StrangeLittleGirl
05.10.2016, 15:30
Հանդիպել եմ, բայց երբեք լուրջ չեմ ընկալել: Համարել եմ, որ դեռ չեն հանդիպել իրենց «կեսին» դրա համար են տենց խոսում:

Ըհը, դու էլ լրիվ հյուրանոցի տնօրինության ճամբարից ես խոսում ։)) Ախր հենց էդ ա էդ ֆիլմի կայֆը, որ ոնց կարողացել, դեյթինգի աշխարհը ներառել ա: Երևի տեսակ չկա, որ մեջը չլինի:

Sky
05.10.2016, 19:28
Ինձ ընկել է Nightcrawler - ը http://http://www.imdb.com/title/tt2872718/: Այս կինոն նաև եղել է Օսկարի հավակնորդ լավագույն սցենարի համար, որը սակայն Օսկար չի ստացել: Trailer-ից սովորական հոլիվուդյան կինո է երևում, բայց հուսով եմ որպես Օսկարի հավակնորդ իրեն կարդարացնի:
Հ.Գ. Օգնեք նկար չեմ կարողանում դնել:'

Sky
05.10.2016, 20:17
:)
https://images-na.ssl-images-amazon.com/images/M/MV5BMjM5NjkzMjE5MV5BMl5BanBnXkFtZTgwNTMzNTk4MjE@._V1_UY1200_CR69,0,630,1200_AL_.jpg

Cassiopeia
06.10.2016, 16:21
Սորայայի քարկոծումը (The stoning of Soraya M.) (http://www.imdb.com/title/tt1277737/?ref_=nv_sr_1)

https://projectreelist.files.wordpress.com/2010/09/the_stoning_of_soraya_m_dvd.jpg

Շատ տխուր ու ծանր ֆիլմ էր, լացացրեց։ Ամենատխուրն այն էր, որ հիմքում իրական պատմություն էր ընկած։ Սկզբի կադրերը մի տեսակ առաջ չէին գնում, չէր նայվում, բայց աստիճանաբար ֆիլմը կլանեց իր մեջ ու էլ կտրվել չէր լինում (չհաշված, որ հանգամանքների բերումով ընդհատումներով եմ դիտել ֆիլմը)։
Ֆիլմը պատմում է Սորայա անունով կնոջ ճակատագրի մասին։ Քանի որ ֆիլմի վերնագիրը արդեն բացում է սյուժեի փակագծերը, ընդամենը 2 բառով կանդրադառնամ սյուժեին. ամուսինը կնոջից ապահարզան է պահանջում, բայց կինը հրաժարվում է, քանի որ երեխաներին ուրիշ կերակրող չունի։ Կնոջից ազատվելու համար ամուսինը պատրաստ է ամեն ինչի։ Մնացածը դիտեք ֆիլմում։
Ֆիլմում պատմվում է իսլամական երկրներում կնոջ տխուր ճակատագրի մասին։ Մեկ-երկու մեջբերում անեմ ֆիլմից.

«Սա տղամարդու աշխարհ է…»

«Եթե ամուսինը մեղադրում է կնոջը, ապա կինը պետք է իրեն արդարացնի, իսկ եթե կինն է մեղադրում ամուսնուն, ապա էլի կինը պետք է ապացուցի ամուսնու մեղքը։»
Ըստ իս, ֆիլմի կադրերում լավ երևում է ԻՊ առաջացման սկզբնաղբյուրը՝ իսլամը՝ երբ հայրը որդուն լարում է մոր դեմ, երբ հայրը որդու ձեռքը քար է տալիս, որ նա քարկոծի մորը։

Շատ դուրս եկավ Զոհրայի դերասանական խաղը և հենց հերոսը՝ կին, որը պայքարում է, չնայած գիտակցում է, որ անիմաստ է։

Հաստատ խորհուրդ կտամ նայել։

մարիօ
06.10.2016, 18:06
Էս մի կինոսանտան իմ համար անհետաքրքիր ա նրանով, որ ուղարկված բոլոր ֆիլմերը նայել էի, բացի մեկից։
Լոբստերը բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ եմ նայել էս տարի ու կայֆ էր, որ հենց էդ մի ցուցադրությանն եմ կարողացել գնալ ու շատ լավն էր։ Ես Թրիերի կինոների հետ նմանություն չեմ տեսնում ճիշտն ասած, բայց էս կինոյի կայֆն էն ա, որ բոլորը տարբեր են ընկալում իրան, ամեն մեկը իր տեսակետն ունի, ամեն մեկն իրա ձևով ա նայում ու հասկանում, բոլորի մոտ զգացողություններն ու տպավորությունները տարբեր են։ Աբսուրդների պապա ֆիլմ ա, հետևից չես հասցնում հասկանալ ու մարսել, բայց որ տեղն ես բերում՝ դզում ա :))
Dans le Maison-ը նայել էի ու չէի էլ հիշում, որ նայել եմ, էն կարգի, որ մինչև Ռուֆի ռեվյուն չէի էլ ջոկել, որ ես էդ կինոն նայել եմ։ Մոռացության էր մատնվել մոտս լրիվ․ բայց նոր նայեցի, որ եսիմ ինչքան մրցանակ ունի, տարօրինակ կերպով ես չէի էլ ֆիքսել, նայել էի, անցել-գնացել էր։ Էս ֆիլմից մի բան եմ շատ լավ հիշում՝ լավ դերասանական խաղ ու լավ ընտրված դերասանական կազմ, շատ հավես, թեթև նայել եմ։ Դեռահասների մասին կինոները ինձ միշտ հետաքրքիր են, հետաքրքիր մոտեցում էր էս մեկը, լրիվ ուրիշ թինեյջերների մասին։
The Stoning of Soraya M-ի մասին հետաքրքիր փաստ․ էս ֆիլմը միանգամից երկու հոգի էին ուղարկել ու լավ էր, որ իրենցից մեկը երեք ֆիլմ էր ուղարկել, փոխեցի, բայց նման բան դեռ չէր եղել, հետաքրքիր էր, որ անցած անգամվա պարսկական ու թուրքական ֆիլմերից հետո մի տեսակ ակումբում սկսեցինք շատ մեծ ուշադրություն դարձնել էս ֆիլմերին։ Էս շատ շուտ էի նայել, դեռ դպրոցական էի։ Չգիտեմ էլ, թե ինչ ա խելքիս փչել հինգ տարի առաջ էս ֆիլմը նայել, կամ ով ա փչել՝ ավելի ճիշտ, բայց տպավորություններս շատ լավ եմ հիշում, նույնիսկ կադրերն եմ հիշում, հատ-հատ, դեմքերը, դերասաններին, կոլորիտը, որովհետև շատ տպավորվող ֆիլմ է։ Ֆիլմը լրիվ վեր ա հանում ներկայացվող հասարակության կարծրատիպերը, պատկերացումները, բարդույթները, հատ-հատ հանում, շարում ա դիմացդ, ստիպում, որ մտածես, իմանաս, որ տենց բաներ էլ կան աշխարհում։ բայց քանի օր ա մտածում եմ՝ արդյո՞ք լավ ֆիլմ ա ու տենց էլ ես ինձ չեմ կարում համոզեմ, էլի հակասական հիշողություններ ունեմ․ եթե հիմա նայեի, միգուցե տպավորություններս լրիվ այլ լինեին, քան դպրոցական տարիքում։ Ամեն դեպքում նայել անպայման արժի։

Հ․Գ․ ժող էս խաղի ամբողջ կայֆն էն ա, որ մնացածների ֆիլմերն էլ ա պետք նայել, քննարկել, կարծիք հայտնել, իսկ դուք մենակ ձերը նայում, քաշվում եք կողքի, խաղն անհետաքրքրանում ա :(

StrangeLittleGirl
06.10.2016, 18:28
Ժող, մենակ մի բան էլի: Dan la maison, ոչ թե le:

StrangeLittleGirl
06.10.2016, 18:33
Լոբստերը բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ եմ նայել էս տարի ու կայֆ էր, որ հենց էդ մի ցուցադրությանն եմ կարողացել գնալ ու շատ լավն էր։ Ես Թրիերի կինոների հետ նմանություն չեմ տեսնում ճիշտն ասած, բայց էս կինոյի կայֆն էն ա, որ բոլորը տարբեր են ընկալում իրան, ամեն մեկը իր տեսակետն ունի, ամեն մեկն իրա ձևով ա նայում ու հասկանում, բոլորի մոտ զգացողություններն ու տպավորությունները տարբեր են։ Աբսուրդների պապա ֆիլմ ա, հետևից չես հասցնում հասկանալ ու մարսել, բայց որ տեղն ես բերում՝ դզում ա :))

Համաձայն չեմ տարբեր ձևով հասկանալու հետ: Լոբստերն էնքան պարզ ֆիլմ ա, որ հնարավոր չի ուրիշ ձևով հասկանալ: Կարելի ա հասկանալ ու ջղայնանալ, կարելի ա հասկանալ ու սիրել, կարելի ա հասկանալ ու ղժժալ: Բայց առանց ենթատեքստի, առանց խորը-մորը թաքցրած բաների ֆիլմ ա, էն մասերն էլ, որ բաց ինտերպրետացիայի կարիք ունեն, էլի շատ պարզ չխկցրած ա, թե՝ սրա մասին չենք խոսում, ոնց ուզում եք, հասկացեք: Այ զգացողությունները, հա, տարբեր են, որտև ամեն նայող ֆիլմում նկարագրված ճամբարներից մեկում ա, ու դրանից էլ կախված ա, թե ինչ ռեակցիա ա տալիս:

StrangeLittleGirl
06.10.2016, 18:41
Հ․Գ․ ժող էս խաղի ամբողջ կայֆն էն ա, որ մնացածների ֆիլմերն էլ ա պետք նայել, քննարկել, կարծիք հայտնել, իսկ դուք մենակ ձերը նայում, քաշվում եք կողքի, խաղն անհետաքրքրանում ա :(
Բա ամբողջական ցուցակը դիր, որ նայենք :))
Համ էլ մինչև ամսի 15-ը ժամանակ ես տվել: Ես որ մենակ իմը հասցնեմ նայել, էլի լավ ա:

Cassiopeia
06.10.2016, 18:52
ես ցուցակից 2 կինո հաստատ կնայեմ :) մեկը իմը, մեկը Արտակինը։ Մնացածը մե՜ծ հարց ա, մանավանդ էս անգամ։

Ռուֆուս
06.10.2016, 19:15
Հա, էլի ցուցակ դրեք, թե ում ինչ ա ընկել, մենք էլ չնայածները ձեռի հետ նայենք

Sent from my Nexus 5 using Tapatalk

մարիօ
06.10.2016, 19:35
Համաձայն չեմ տարբեր ձևով հասկանալու հետ: Լոբստերն էնքան պարզ ֆիլմ ա, որ հնարավոր չի ուրիշ ձևով հասկանալ: Կարելի ա հասկանալ ու ջղայնանալ, կարելի ա հասկանալ ու սիրել, կարելի ա հասկանալ ու ղժժալ: Բայց առանց ենթատեքստի, առանց խորը-մորը թաքցրած բաների ֆիլմ ա, էն մասերն էլ, որ բաց ինտերպրետացիայի կարիք ունեն, էլի շատ պարզ չխկցրած ա, թե՝ սրա մասին չենք խոսում, ոնց ուզում եք, հասկացեք: Այ զգացողությունները, հա, տարբեր են, որտև ամեն նայող ֆիլմում նկարագրված ճամբարներից մեկում ա, ու դրանից էլ կախված ա, թե ինչ ռեակցիա ա տալիս:
Ես հենց էդ հասկանալն էլ ի նկատի ունեի Բյուր, նույն բանն ենք տեսնում ու տեսել, բայց ամեն մեկիս ընկալումն ու զգացողությունները հաստատ տարբեր են։

Բա ամբողջական ցուցակը դիր, որ նայենք :))
Համ էլ մինչև ամսի 15-ը ժամանակ ես տվել: Ես որ մենակ իմը հասցնեմ նայել, էլի լավ ա:

Հա, էլի ցուցակ դրեք, թե ում ինչ ա ընկել, մենք էլ չնայածները ձեռի հետ նայենք

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ամեն օր մի հատը նայի դու էլ :D էս երկու օրը ահավոր զբաղված էի ժող, հազիվ հասցրի ֆիլմերը տալ․ ցուցակ անպայման կդնեմ էս երկու օրը։ Ամեն մեկդ ձերը դրել եք համ էլ հենա, նայեք, մինչև ամբողջականը բարեհաճեմ ::oy

StrangeLittleGirl
06.10.2016, 19:38

Ահամ: Ես սկի չգիտեմ՝ մինչև ամսի 15-ը գոնե մի օր կճարե՞մ 2 ժամ ազատ ժամանակով, դու ասում ես՝ ամեն օր մի հատ :cry

Աթեիստ
06.10.2016, 20:09
Ես մասնակցում են, որ գոնե ստիպված մի կինո նայեմ։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Յոհաննես
06.10.2016, 22:13
Ինձ ընկել էր Ֆրանսուա Օզոնի Dans le Maison (Տանը) (http://www.imdb.com/title/tt1964624/?ref_=fn_al_tt_1) ֆիլմը:

Նախ շնորհակալ եմ սանտայիս նվերի համար, թե չէ էս ֆիլմը ռադարիս մեջ դժվար թե հայտնվեր ու դժվար թե երբևէ սա նայեի:

Նախքան նայելը ռեվյուները նայեցի, բայց տենց էլ չկարողացա պատկերացնել, թե ինչ տեսակի ֆիլմ է:

Ֆիլմը դպրոցի գրականության ուսուցչի ու իր աշակերտներից մեկի մասին է: Ուսուցիչը՝ Ժերմեյնը առաջադրանք է տալիս աշակերտներին, որպեսզի գրեն, թե ինչպես են անցկացրել week-end-ը: Բոլոր շարադրությունների միջից Ժերմեյնին ամենաշատը դուր է Կլոդի գրածը, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես է սկսել հարաբերությունները իր դասընկերներից մեկի՝ Ռաֆայի հետ ու ինչ խորամանկություն է արել, որպեսզի Ռաֆան իրեն հրավիրի իրենց տուն: Ռաֆայի տուն մուտք գործելուց հետո սկսում է սարկազմով նկարագրել Ռաֆայի ընտանիքի անդամներին, ծաղրում նրանց քաղքենիական նիստուկացը ու ամենավերջում ավելացնում «շարունակելի»: Ժերմեյնը բավականին տպավորված, որ Կլոդը գրելու ձիրք ունի, Ռաֆային խորհուրդ է տալիս շարունակել գրելը ու էսպես ամբողջ ֆիլմը Կլոդի շարադրություններն են՝ իր հարաբերությունները Ռաֆայի ու նրա ընտանիքի անդամների հետ: Ինչ-որ տեղ արդեն սկսում ես կասկածել, արդյո՞ք Կլոդի գրածները իրականություն են, թե՞ ընդամենը վառ երևակայության արդյունք: Գնալով Կլոդի շարադրությունները (վատ իմաստով) տարօրինակ ու մտահոգիչ են դառնում, բայց փոխարենը ֆիլմի տոնը գնալով զավեշտալի ու կոմիկ է դառնում: Ու ինչ-որ մի պահ է գալիս, երբ Ժերմեյնը կորցնում է կառավարումը Կլոդի վրա, դե մնացածն էլ արդեն դուք նայեք:

Ինձ ֆիլմի վերջը էդքան էլ դուր չեկավ, մի քիչ թույլ էր, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին լավն էր: Եթե թեթև բան եք ուզում նայել, սա նայեք:

Գաղափար չունեմ, թե ով է սանտաս, գրեթե բոլորին կասկածում եմ :)) Ամեն դեպքում մերսի նվերի համար:
Մի 4 տարի առաջ եմ էս ֆիլմը նայել:Շատ սիրուն են նկարել ու հավեսով նայվում է,միանգամվա համար թեթև,հանգիստ կինո:Իմ համար մի 5-ի 6-ի կինո է :Ճ

Quyr Qery
07.10.2016, 03:57
Էս էլ իմ ֆիլմը (http://www.imdb.com/title/tt1032846/)
Դեռ չեմ նայել, բայց պաստառի վրայի բլոնդ աղջիկը սիրուն է:
Ու մեղմ ասած համոզված եմ, որ դուրս գալու է:
4 Months, 3 Weeks and 2 Days նայեմ պրծնեմ, կասեմ իրականությունը, գաղափար չունեմ, թե ով է ուղարկել:

Լոբստերն առաջին անգամ նայելիս ահավոր հակասական ապրումների ունեի, դուրս չէր եկել, բայց հետո դարձավ իմ ամենասիրելի ֆիլը Քոլինի մասնակցությամբ In Bruges (http://www.imdb.com/title/tt0780536/) ֆիլմից հետո:

The Stoning of Soraya M էս շատ-շատ վաղուց եմ նայել ու մենակ հիշում եմ, որ լացելու էր ու դաժան, նորից կվերանայեմ ինձ թվում է, փոքր էի էն ժամանակ, շատ բան հասկացած չեմ լինի:

Nightcrawler կյանքումս տեսած էն ֆիլմերից է, որ ինձ բացարձակ էմոցիա չի տվել: Կինոներից հասկացող ընկերներիցս մեկն էր խորհուրդ տվել, նայեցի ու չհասկացա ինչն էր սիրել կամ ինչն են սիրում էդ ֆիլմի: Երևի իսկապես չեմ հասկացել, կամ իսկապես լավը չի: Համ էլ Jake Gyllenhaal-ին տանել չեմ կարող:

Ռուֆուս
07.10.2016, 12:46
Մի 4 տարի առաջ եմ էս ֆիլմը նայել:Շատ սիրուն են նկարել ու հավեսով նայվում է,միանգամվա համար թեթև,հանգիստ կինո:Իմ համար մի 5-ի 6-ի կինո է :Ճ

Դե հա, մի անգամյա օգտագործման ֆիլմ է, բայց վատը չի: Որոշ բաներ կային, որ ահավոր դուրս եկել էին, օրինակ Ռաֆա հոր նկարագրելիս ասում էր, մարդիկ կան, որ մի երկու շաբաթ ուրիշ երկրում են անցկացնում ու իրենց թվում է, թե դրանից հետո իրենք իրավունք ունեն էդ երկրի «էքսպերտ» կոչվել: Սենց էքսպերտները Հայաստանում թափած են :))

Nighcrawler-ը չեմ հավանել, իմ համար շատ անբարոյական ֆիլմ է, ոնց որ Շամշյանի կենսագրականը լիներ:

Quyr Qery
07.10.2016, 14:06
Nighcrawler-ը չեմ հավանել, իմ համար շատ անբարոյական ֆիլմ է, ոնց որ Շամշյանի կենսագրականը լիներ:

Սպոյլեր արեցիր էդ զզվանք կինոն: :Դ

Մուշու
07.10.2016, 23:45
Մար ցանկը ֆիլմերի կդնե՞ս թեմայում:

մարիօ
08.10.2016, 21:35
Ժող էս էլ ձեզ ամբողջական ցանկը․ վայերեք․ կներեք ուշացնելու համար։:oy

Рабство (https://www.kinopoisk.ru/film/102610/)
Unthinkable (http://www.imdb.com/title/tt0914863/)
Стрингер (http://www.imdb.com/title/tt2872718/)
Birdy (http://www.imdb.com/title/tt0086969/?ref_=nv_sr_1)
The Lobster (http://www.imdb.com/title/tt3464902/?ref_=nv_sr_1)
4 Months, 3 Weeks and 2 Days (http://www.imdb.com/title/tt1032846/?ref_=nv_sr_1)
Ostwind (http://www.imdb.com/title/tt2356464/?ref_=fn_al_tt_1)
Dans la maison (http://www.imdb.com/title/tt1964624/?ref_=nv_sr_1)
Laurence anyways (http://www.imdb.com/title/tt1650048/?ref_=fn_al_tt_1)
The stoning of Soraya M. (http://www.imdb.com/title/tt1277737/?ref_=fn_al_tt_1)
Жить (http://www.imdb.com/title/tt2190483/?ref_=fn_al_tt_3)
Gran Torino (http://www.imdb.com/title/tt1205489/)

Ռուֆուս
09.10.2016, 01:09
Ցուցակի մեծ մասին ծանոթ չեմ, մի երեք-չորս կինո եմ մենակ տեսել:

Sky
10.10.2016, 21:05
http://www.nerdophiles.com/wp-content/uploads/2014/10/Nightcrawler-Charakter-Poster-DE-212x300.jpg
Nightrawler
IMDB 7.9
ռեժ. Dan Gilroy
Ֆիլմը մի մարդու մասին է, ով գողությամբ է զբաղվում ապրուստը վաստակելու համար, քանի որ աշխատանք չունի: Եվ օրերից մի օր տեսնելով փողոցում դժբախտ պատահարներ նկարողների, որոշում է ինքն էլ նույնով զբաղվի:
Ֆիլմը ռեժիսորի համար դեբյուտային է, առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոֆեստիվալում, որպես լավաագույն սցենար եղել է Օսկարի հավակնորդ, իսկ Ջեկ Ջիլլենհոլը որպես լավագույն դերասան ստացել է Ոսկե Գլոբուս:

Արդեն գրել էի, որ ֆիլմի trailer-ը նայելուց հետո առանձնապես տպավորված չէի, հույս ունեի, որ իզուր չի առաջադրվել Օսկարի և մի օրիգինալ կինո կլինի: Բայց չարդարացրեց իրեն ու շատ լավա, որ Օսկար չի ստացել: Կարծում եմ գաղափարը շատ լավն էր, ուղակի չեն կարողացել ճիշտ կերպով ներկայացնել: Ես անընդհատ ուզում էի առաջ տալ, վերջին 15 րոպեն եմ հետաքրքրությամբ, նայել, չնայած արդեն լինում էր գուշակել, թե ոնց կվերջանա: Հոլիվուդում կերպարները լավ են մտածում, հոգեբանական նկարագիրը շատ ցայտուն է լինում, և կարողանում ես գուշակել, թե տվյալ մարդը կոնկրետ իրավիճակում, ոնց կվարվի: Իսկ Ջեկ Ջիլլենհոլին կարելի է առանձնացնել կինոյից, ինքը իրա դերը լավ կատարեց, իր կերտած կերպարը լավ տպավորվող է: Վերևի գրվածներից հասկացա, որ քիչ մարդու է դուր եկել այս կինոն: Համաձայն եմ, որ բարոյական կինո չի, երևի ռեժիսորն էլ հենց դա է ուզեցել ցույց տալ, քանի որ մեր շրջապատում էլ նման դեպքեր շատ կան, և հենց դա էլ գրավել է շատերին, նաև կինոքննադատներին, բայց կարծում եմ ճիշտ չի մատուցվել: Երկրորդ անգամ չեմ նայի այս կինոն, ու խորհուրդ էլ չեմ տա:
Մեկ Էլ մի բան նկատեցի ինքը կարևոր բան անելուց միշտ մազերը պոչիկ եր կապում:) Իմ մոտ ամենաշատը սա է տպավորվել:)

Աթեիստ
11.10.2016, 00:13
https://www.kinopoisk.ru/film/645910/
ЖИТЬ

https://www.kinopoisk.ru/images/film_big/645910.jpg

Մենակ տրեյլերը նայելով հասկացա, որ լացացնելու ա։
Նախնական տպավորությունը շատ լավն ա։

Վերջապես նայեցի ու, ինչպես և սպասում էի, բավականին ծանր ֆիլմ էր։
Սյուժեն հարազատ մարդկանց կորստի մասին ա, ու շատ անձնական ֆիլմ ա։ Կարծում եմ ամեն մարդ մի ռեակցիա կտա։ Սա կոմեդիա չի, դրամա չի, որ ասես սաղ ծիծաղելու են կամ տխրեն։ Սաղ ընթացքում դիմացա, բայց վերջի 4 տառերը կոտրեցին ։)

Վստահ չեմ, որ ինչ որ մեկին խորհուրդ կտայի։

Դերասանները լավն էին, երաժշտությունը տեղ-տեղ շատ էր առաջ գալիս, բայց ընդհանուր տրամադրությանը լրիվ համապատասխանում էր։
Շնորհակալ եմ, լավ էր։

Սյուժեի մասին ոչ մի բան չեմ կարա ասեմ, որտև գլխավորը մարդիկ էին ու իրանց ապրումները։ Սյուժեն լրիվ երկրորդական էր։ Irréversible (https://www.kinopoisk.ru/film/715/)-ն ձեզ օրինակ։

Հ.Գ.
Արդեն իմացել եմ, որ սանտաս Քույր Քերին ա։

Նաիրուհի
11.10.2016, 12:53
Ժող ջան, կներեք, ինձնից անկախ պատճառներով չկարողացա մասնակցել, բայց խոստանում եմ՝ հաջորդի ժամանակ չի կրկնվի։

Հավեսով կարդացի քննարկումները, մի երկու բան էլ ուզեցի նայել։

Յոհաննես
12.10.2016, 21:15
Laurence Anyways
Դե ֆիլմը դեռ չէի նայել,բայց գիտեի թեման ու 65%-ով գիտեի իմ սանտային :)) Եթե անկեղծ լինեմ,սպասելիքներս մեծ չէին:Մտածում էի հերթական ձանձրալի մելոդրաման եմ նայելու ու մի կերպ եմ ինձ զսպելու,որ ընթացքում չանջատեմ:Դե հա,կար նման բան,երբ առաջին 30 րոպեն նայում ու վայելում ես,դրանից հետո սկսվում է մի շրջան,որտեղ ամեն ինչ անտանելի դանդաղ է առաջ գնում ու ձանձրույթը կամաց-կամաց սկսում է քայքայել քեզ:Բայց մինչև էս շրջանը կա աննկարագրելի մեկնարկ,եզակի ֆիլմեր են լինում,որ հենց առաջին րոպեներից կարողնաում են նման գեղագիտական հաճույք պատճառել,կարծում եմ վերջին անգամ նման բան տեսել էի Only Lovers Left Alive-ում:Աննկարագրելի գեղեցիկ կադրեր են ու դրանց հետ շատ ճիշտ է ընտրված երաժշտությունը:Սկզբում արդեն կարելի է զգալ ռեժիսորի հանճարը ու դերասանների հզոր խաղը:
Իսկ այ 30րդ րոպեից սկսված ձանձրույթը փակվում է,էս դրվագով

https://www.youtube.com/watch?v=TMTPjdMooRI
Ֆիլմի ավարտից հետո էս պահը մի 15 անգամ նայել եմ:Ցնդելու բանա ու Քսավյեն էս նկարելա 23 տարեկանում:Արդեն ֆիլմը մտնում է իր երկրորդ շրջանի մեջ,որտեղ հիանում ես կերպարների էմոցիաներով,իսկ ֆիլմի գաղափարի ամբողջապես հասունանում է:Մնում է վերջնական որոշումները,որոնց պետք է պատասխաներ վերջնամասը,բայց մինչև վրջնամասին անցնելը,ստեղ մի հատ հանճարեղ դրվագ կա,որով կրկին չեմ կարող չկիսվել:

https://www.youtube.com/watch?v=1Ry_80z3a-w
Իսկ վերջնամասը չափից դուրս համահունչ էր ֆիլմի սցենար,բայց կերպարների մտածելակերպին ընդհանրապես համապատասխան չէր:Բայց համենայնդեպս հիացած եմ Քսավյեի ունակություններով ու էս ֆիլմը հիմք հանդիսացավ,որ իրա ֆիլմերը մտնեն իմ ցուցակի մեջ:
Ընդհանուր ֆիլմը ամփոփելով կունենանք հետևյալը.
Սովորական ձանձրացնող մելոդրամայի սցենար,շոբլոն գաղափար,չափից դուրս գեղեցիկ դրվագներ,լավ սաունդներ,հզոր դերասնական խաղ,գազան կերպարներ:
Ֆիլմը կգնահատեմ 7,5/10
Հ.Գ. Կարծում եմ սանտաս Վոլտերան է,նախ իրա կինոճաշակի ձևավորման մեջ իմ փոքրիկ մասնաբաժինը ունեմ,հետո էլ իրա ոճը լավ գիտեմ:

Ռուֆուս
13.10.2016, 17:37
Ֆսյո՞, էս թեման մեռա՞վ, ոչ ոք չի ուզու՞մ կինոները նայել

Sent from my Nexus 6P using Tapatalk

Աթեիստ
13.10.2016, 19:32
Ֆսյո՞, էս թեման մեռա՞վ, ոչ ոք չի ուզու՞մ կինոները նայել

Sent from my Nexus 6P using Tapatalk

Դու ուրիշ կինո նայել ե՞ս, գրի, մինչև մնացածը գան։
Ժամանակ չունեմ, թե չէ հաճույքով կնայեի։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Ռուֆուս
13.10.2016, 20:07
Դու ուրիշ կինո նայել ե՞ս, գրի, մինչև մնացածը գան։
Ժամանակ չունեմ, թե չէ հաճույքով կնայեի։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Չէ, ես ուզում եմ ռեվյուները կարդամ, հետո կորոշեմ արժի նայել, թե չէ ։))

Smokie
14.10.2016, 12:47
Ռեժիսյոր` Alan Parker.
Ինքը, Birdy-ն` Matthew Modine.
Սիրելի դերասանս` Nicolas Cage.
Սիրելի կոմպոզիտորս` Peter Gabriel.
William Wharton-ի վեպի հիման վրա.
Սցենարը` Sandy Krooph-ի և Jack Behr-ի.
https://i.imgur.com/Iw3QFEU.jpg
Թռչել երազող տղայի ու իր լավագույն ընկերոջ արկածները: Թռիչքային հաճելի զգացողություններ, սիրուն պահեր::roll
Հիվանդանոցային ծանր գորշություն՝ Արցունքներ: Ոչ հազվադեպ հանդիպող ժպիտ՝ հիվանդանոցից դուրս:
Տեղ-տեղ բաց տեսարաններ` բայց էս ֆիլմում քիչ էի հուշտ լինում և' դրանցից, և՛ fuck/shit-երից:

Երբ թռչնիկին հանեց կատվի բերանից ու փորձում էր ուշքի բերել՝ քիչ էր մնում լացեի, մեկ էլ հանկարծ հոպ... ծիտիկը թռա՜վ::)) Էնքան ազդեցիկ դրվագ էր, որ խեղճի հաջորդ դեպքը վրաս չազդեց էդ աստիճանի: էն պահերից էր, որ և՛ հուզվում ես և՛ ասում ես, ինչ սիրուն էր::oy
Մի բան համ ինձ հուշում էր, որ ամեն ինչ լավ կլինի, համ էլ չէր բացառվում մռայլ տարբերակը: Իսկ ֆիլմը ինչքան էլ տխուր էր ու պարբերաբար լարվածության մեջ էր պահում, վերջին երեք-չորս վայրկյանները ամենաուժեղն էին,:hands մանավանդ վերջին բառը::))

Հրաշալի դերասանական խաղ:love հատկապես երկու գլխավորների կողմից::good Բայց շատ վախենալու ու անկանխատեսելի ծիտ դուրս եկավ տղեն::))
Հիմնական մեղեդին, որ ամենաշատն էր հնչում` շատ նման էր Gabriel-ի Wallflower երգին:;) Հեշտությամբ կհուշեր, որ նույն կոմպոզիտորն ա:
Birdy-ի արտաքինը երբեմն Matt Damon-ին էր հիշեցնում, բայց պարզ ա, որ ինքը չէր::D

Smokie
14.10.2016, 14:09
Մնաց 4 ռեվյու:;)

Մոռացա ասեմ՝ շատ շնորհակալ եմ իմ Սանտային::love Անհամբեր սպասում եմ, որ վաղը բացահայտվի: Նաև հետաքրքիր են մյուս ֆիլմերի մասին կարծիքները::8

Վոլտերա
14.10.2016, 20:01
Եկա ես
Մի անգամ էլ հիշեցնեմ ֆիլմս՝ Gregor Jordan-ի Unthinkable (http://www.imdb.com/title/tt0914863/?ref_=nv_sr_1)
http://i.imgur.com/5AlYykP.jpg
Քանի որ հատկապես վերջին շրջանում շատ եմ սկսել փախած/ քիչ հայտնի ու սյուռ ֆիլմեր նայել, դրա համար մի քիչ դժվար էր էդ աննոռմալ տրամադրություններ առաջացնող ֆիլմերից հետո նայել կոնկրետ կառուցվածք ու սյուժե ունեցող, դե մի քիչ էլ հոլիվուդյան ստանդարտությամբ լցված ֆիլմ: Բայց հեչ չեմ դժգոհում, գոնե առիթ եղավ մի քիչ ցրվելու, էս աշխարհ իջնելու: Ֆիլմը ոչ մի մանրուք բաց չթողած ու շատ լավ ծրագրված տեռորիզմի մասին է ու էդ ամենի դեմ պայքարողների: Պայքարողներից ամեն մեկը իրեն հոգեհարազատ միջոցներ է կիրառում՝ մարդկային հասարակ շփումից մինչև ամենավերջին դաժանությունները: Տեռորիզմը կազմակերպած Արթուր Յանգերը, ով իսլամի ազդեցության տակ անվանափոխվել է, հոլովակի միջոցով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի երեք տարածքներում ատոմային ռումբ է տեղադրել և որ դրանք պատրաստվում են իրենց նպատակին ծառայել՝ եթե կառավարությունը չկատարի իր պահանջները: Էդ ամենից հետո իր կամքով իրեն բռնել է տալիս ու էդտեղից արդեն կինոն է սկսվում: Ճիշտն ասած, սկզբում, իր հանդեպ սասպենսի որոշակի չափաբաժին էի զգում, հատկապես իր դեմքի արտահայտությունն էր պատճառը. տառապագին, ինքն իր մեջ իրեն արդարացրած դեմքի արտահայատություն էր: Հետո պարզվում է, որ չէ, էս անձնավորությունն էն տիպի է ամեն ինչ նախապես ծրագրել, բոլոր տարբերակները հաշվի առել, որ նույնիսկ իր ընտանիքին է պլանի կետերից մեկը դարձրել: Վերջաբանը քիչ անսպասելի էր, բայց մեկ է՝ մանթո մնացի մի քիչ. հոլիվուդը սիրում է <<բոլոր թշնամիներին հաղթել ու հերոս դառնալ>> տիպի մոտեցումը, էդ նախատրամադրվածությունն էլ էր մանթո մնալու պատճառը: Ֆիլմում մարդու միջի գազանի հիմնախնդիրն էլ էին բարձրացրել, ևս մի հազար տարվա ծեծված թեմա: Անզորությունը, էլ ոչ մի տարբերակ չունենալու վիճակը ստացվել էր ֆիլմում, ըստ այդմ էլ՝ լարված էր, չնայած, որ կոնկրետ մի բանի դեմ էին պայքարում բոլորը, իրականում հերոսներից ամեն մեկի պայքարելու պատճառն ու պայքարելու օբյեկտը տարբեր էին: Ընդհանուր առմամբ չեմ ձանձրացել, որոշակի sense առաջացնող ֆիլմ էր, դերասանները լավ էին խաղում և այլն: Տասից յոթ: Սանտաս էլ երևի Անվերնագիրն է: Ով էլ որ լինի, շնորհակալություն նվերի համար: :aha

insider
15.10.2016, 01:52
Ուրեմն, ինձ բաժին էր ընկել Ostwind-ը (2013)
Հուսով եմ ճիշտ ֆիլմ եմ նայել, քանի որ մի հատ էլ 1967 թվականի ֆիլմ կար, բայց դրա վերաբերյալ ինֆո չգտա: Ինչևէ:

Ռեժ.` Katja von Garnier
Գլխավոր դեր.` Hanna Binke (սիրունիկ գերմանուհի աղջիկ մը, 1999թ.ծ.)
Գլխավոր ձի` Ostwind (սիրուն գերմանացի նժույգ մը)
Սցենարիստ` Kristina Magdalena Henn

http://savepic.ru/11809992.jpg

Ֆիլմը գերմանական է: Ճիշտն ասած գերմանական ֆիլմեր շատ չեմ նայել, ու էս ֆիլմը հաստատ չէի էլ գտնի, որ սանտաս չլիներ:

Սյուժեն ամբողջությամբ չեմ պատմի, որ չսպոյլերեմ ու նայելուց հետաքրքիր լինի դիտողի համար: Ֆիլմը 14 տարեկան դեռահաս աղջնակի` Միկայի ու սև նժույգի` Օստվինդի մասին է: Միկային ողջ ամառ ուղարկում են ֆերմա` տատիկի մոտ: Որպես տույժ` դպրոցում վատ առաջադիմության համար: Ֆերմայում տատիկը նժույգներ ունի, որոնք մասնակցում են ձիասպորտի մրցումների: Օստվինդը տատիկի նժույգներից ամենաանսանձն է: Օստվինդը ոչ ոքի մոտ չի թողնում ու ֆերմայում ոչ ոք չի էլ փորձում նրան սանձի, առավել ևս մարզի ու մասնակցի մրցումներին: Բայց ոչ ոք չի էլ փորձում նրան հասկանալ: Ու արի ու տես 14 տարեկան դեռահասը, չնայած, որ նրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում, գտնում է ոչ միայն Օստվինդին մոտենալու բանալին, այն նաև մտերմանալու, ընկերանալու ... ու ընդհանրապես ինքն իր համար բացահայտում է մի ուրիշ աշխարհ ... ինչու չէ, այդ աշխարհում գտնում է նաև ինքն իրեն ...

Կարծում եմ, որ կենդանիների ու մարդկանց փոխհարաբերությունների մասին ֆիլմերը չեն կարող վատը լինել, մնում է միայն լավ մատուցել: Իսկ ֆիլմը, որքան որ հասարկ էր, այնքան էլ` լավ մատուցված: Նման ինֆո չգտա, բայց մտածում եմ, որ շատ փոքրիկ բյուջեով էր նկարված ֆիլմը ու հաստատ չէր զիջում, նանատիպ, մեծ բյուջեով ու համակարգչային էֆեկտներով, նկարված ֆիլմերին:

Մի խոսքով ընտանեկան դիտման համար գեղեցիկ ֆիլմ էր: Սյուժեն` կանխատեսելի: Չնայած մինչև վերջ մտածում էի, որ վերջաբանը չի լինի էնպես, ինչպես կանխատեսել էի, որ գերմանացիները այլ բան կհորինեն, բայց տիպիկ, ամերիկյան վերջաբան էր: Այնուամենայնիվ ֆիլմը բավականին հաջողված էր, բարի, միայն դրական էմոցիաներով: Չի ձանձրացնում, վերջում նույնիսկ գամել էր էկրանին: Ընտանեկան դիտման համար միանշանակ կանաչ լույս:

Հա, մոռացա, միակ բանը, որ դուրս չեկավ, դա թարգմանությունն էր: Այսինքն դրա բացակայությունը: Գերմաներենին չեմ տիրապետում, որ օրիգինալով նայեի, իսկ ռուսերեն թարգմանությունն էլ ցավոք գոբլին էր: Դե սա իհարկե ֆիլմի հետ կապ չունի: Ձեզ բարի դիտում:

Հա, մի բան էլ ասեմ, որ հետաքրքրեմ Ձեզ, գնաք նայեք էս ֆիլմը: Էս ֆիլմը դիտելուց հետո շատ մարդիկ հրաժարվել են սալյամի ուտելուց ... Էհ ...

Հ.Գ. Սանտա ջան, շնորհակալություն, լավ նվեր մատուցելու համար, մասնակիցներ ջան Ձեզ` նույնպես: Ռեվյուները կարդացել ու մի քանի ֆիլմ աչքիս տակ արդեն առել եմ:
Հատուկ շնորհակալություն մարիօ-ին ...

մարիօ
15.10.2016, 19:30
Էլ գրող չկա՞ ժող․ դնե՞մ սանտաների ցուցակը։ :think

Անվերնագիր
15.10.2016, 19:45
Էլ գրող չկա՞ ժող․ դնե՞մ սանտաների ցուցակը։ :think
չէ, հլը ես կամ, եթե մի օր ժամանակ տաս, ես վաղը մինչև իրիկուն կգրեմ ռեվյու :oy

StrangeLittleGirl
15.10.2016, 19:48
Ես իմը չեմ նայել դեռ ու երևի առաջիկա մի շաբաթում չեմ էլ նայի։ Թող ների ինձ սանտաս։ Ուղղակի վերջին երկու շաբաթս գժանոց էին, նոր-նոր ուշքի եմ գալիս։ Եթե մի շաբաթ լրացուցիչ ժամանակ տրվի, գուցե մյուս շաբաթ օրը հասցնեմ նայել։ Կամ էլ կարաք սանտաներին հայտարարեք, ես ուշացումով կգրեմ ռիվյուն։

մարիօ
15.10.2016, 20:51
չէ, հլը ես կամ, եթե մի օր ժամանակ տաս, ես վաղը մինչև իրիկուն կգրեմ ռեվյու :oy

Վաղը երեկոյան կդնեմ ուրեմն, կիրակի ա, չնայողները միգուցե հասցնեն։

StrangeLittleGirl
15.10.2016, 20:55
Վաղը երեկոյան կդնեմ ուրեմն, կիրակի ա, չնայողները միգուցե հասցնեն։
Ում համար կիրակի, ում համար «ինչ չեմ հասցրել վերջին երկու շաբաթների ընթացքում, հիմա պիտի անեմ» օր :(

Աթեիստ
16.10.2016, 15:45
Ուրեմն, ինձ բաժին էր ընկել Ostwind-ը (2013)
Հուսով եմ ճիշտ ֆիլմ եմ նայել, քանի որ մի հատ էլ 1967 թվականի ֆիլմ կար, բայց դրա վերաբերյալ ինֆո չգտա: Ինչևէ:

http://savepic.ru/11809992.jpg

Մի խոսքով ընտանեկան դիտման համար գեղեցիկ ֆիլմ էր: Սյուժեն` կանխատեսելի: Չնայած մինչև վերջ մտածում էի, որ վերջաբանը չի լինի էնպես, ինչպես կանխատեսել էի, որ գերմանացիները այլ բան կհորինեն, բայց տիպիկ, ամերիկյան վերջաբան էր: Այնուամենայնիվ ֆիլմը բավականին հաջողված էր, բարի, միայն դրական էմոցիաներով: Չի ձանձրացնում, վերջում նույնիսկ գամել էր էկրանին: Ընտանեկան դիտման համար միանշանակ կանաչ լույս:

Վերան միացրել ա, երեխեքի հետ նայում ա։ Ես էլ կողքից աչք եմ գցում։ Ոչ կնայեի, ոչ խորհուրդ կտայի։ Շատ պրիմիտիվ, կանխատասելի ու դերասանական խաղն էլ մի բան չի։

7 տարեկան երեխեն գուշակեց, որ աղջիկը վերջում կհաղթի։

Ռուֆուս
16.10.2016, 16:40
Էլ գրող չկա՞ ժող․ դնե՞մ սանտաների ցուցակը։ :think

Քույր Քերին էլ է կորել։ Վոբշմ, ես սենց էլ չեմ խաղում, անպատասխանատու ժողովուրդ են:

Աթեիստ
16.10.2016, 18:03
Քույր Քերին էլ է կորել։ Վոբշմ, ես սենց էլ չեմ խաղում, անպատասխանատու ժողովուրդ են:

Նոր ասեց, նայել ա, հավանել ա, էս գիշեր կփորձի մտնի, գրի։

Quyr Qery
17.10.2016, 03:25
Կներեք ուշ գրելու համար:

Էս իմ ֆիլմն էր (https://www.kinopoisk.ru/film/318550/), ինչպես արդեն գրել էի:

4 ամիս, 3 շաբաթ, 2 օր:
Ֆիլմը ռումինական է, արժանացել է մի շարք մրցանակների:
Ռեժ.՝ Քրիստիան Մունջիու, դերերում՝ Աննամարիա Մարինկա, Լաուրա Վասիլիու:

Ուզում եմ Շնորհակալություն հայտնել իմ սանտային անչափ, իմ առանց այն էլ գորշ կյանքը ավելի գորշ իմաստով լցնելու համար:
Քանզի ես պաշտում եմ մռայլ, ցեխոտ, փախած ու հնարավորինս գաղջ կինոները, որտեղ բարցրացված է սոցիալական հարցը, կռիվը ապրելու, գոյատևելու, ինչ-որ տեղ համակարգին և հասարակական նորմերին դեմ գնալու խնդիրը,: Էսքանով հանդերձ մնալով հասարակ, անգույն, առանց էքշնի: Երկու աղջիների կյանքը, ովքեր եկել են ինչ-որ գյուղից քաղաք որպես ուսանող, ու մեկը մյուսի համար ընտանքի են դարձել:
Կինոյի մեխը, ինչքան էլ թվա, թե դրված էր աբորտի գաղափարի վրա, ինձ համար այն ուղղակի սոցիալական դրամա էր առանց կոնկրետ մեխերի:
Ես ինքս էլ էի նման ֆիլմ խորհուրդ տվել Արտակին, որ ևս իր մռայլությամբ փայլում էր:

Մի խոսքով, ևս մեկ անգամ շնորհակալություն սանտայիս, հա, ես էս կինոն սիրեցի:

insider
17.10.2016, 15:08
Մոռացել էի գրառմանս մեջ նշել, որ սանտաս ամենայն հավանականությամբ Smokie-ն ա:

մարիօ
17.10.2016, 23:24
Ժող ջան, վերջապես տեղադրում եմ ցուցակը, Բյուրը, Անվերնագիրն ու Սքայն էդպես էլ չգրեցին իրենց ֆիլմի մասին ու քանի որ առաջին գրառմանս մեջ նշել էի, որ չնայողները հաջորդ Սանտային չեն մասնակցելու, կներեք, մի հատը կխաղանք առանց ձեզ(եթե իհարկե խաղանք)։
Վուալյա :B

http://i.imgur.com/wQjbxoV.png

Հաջորդ սանտան երևի թեմատիկ կլինի, որովհետև էս ֆորմատից ոնց հասկացա, ձանձրացել ենք արդեն, քննարկումներ էլ չկան։

Աթեիստ
18.10.2016, 00:02
Ռուֆ, դու Unthinkable-ը նայեցի՞ր։

StrangeLittleGirl
18.10.2016, 00:52
Դե գնացեք, դե որ տենց ա, ուրեմն ես չեմ էլ նայի իմ կինոն ։bee

Smokie
18.10.2016, 05:21
Յոհաաան:hands ապրես դու:good
Շատ շնորհակալ եմ բոլորից երեխեք ու հատկապես մարիօյից:love
Sky-ը իր ֆիլմի մասին գրել ա մար ջան` Nightcrawler-ը չէ՞ր, դե էն գողը էլի;)

Smokie
18.10.2016, 05:35
Գիտեմ, Ostwind-ը կարող ա ստանդարտ սյուժեով ֆիլմի տպավորություն թողներ, բայց կոնկրետ ինձ այն շատ դուր եկավ: Հենց նայեցի, որոշեցի, որ դա եմ ուղարկելու::) Ու փաստորեն ոչ էլ կարողացա էնպիսի ֆիլմ գտնել, որ չիմսնան սանտային, ինչքան էլ փորձեցի, insider-ին այլ ուղությամբ տանել իր ռեվյուից հետո:

Ի դեպ` բոլոր ցանկացողներին ասեմ, որ երկրորդ մաս էլ ունի` Ostwind 2: Բայց դեռ ինքս էլ չեմ նայել վերջինս:oy
(https://www.kinopoisk.ru/film/846875/)

ivy
18.10.2016, 11:34
Մի բան հարցնեմ. դուք էս խաղը ո՞նց եք խաղում: Էս պահն էդքան էլ պարզ չի.

ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում
Էդ ֆիլմը ո՞նց եք ուղարկում: Գերմանիայում «լևի լինքերով» ֆիլմ նայելու համար կարող են դատել: Դրա համար եմ հարցնում, թե չէ ես էլ կմասնակցեի: Էդ «ֆիլմ ուղարկելու» պահը լավ չեմ հասկանում:

John
18.10.2016, 12:08
Մի բան հարցնեմ. դուք էս խաղը ո՞նց եք խաղում: Էս պահն էդքան էլ պարզ չի.

Էդ ֆիլմը ո՞նց եք ուղարկում: Գերմանիայում «լևի լինքերով» ֆիլմ նայելու համար կարող են դատել: Դրա համար եմ հարցնում, թե չէ ես էլ կմասնակցեի: Էդ «ֆիլմ ուղարկելու» պահը լավ չեմ հասկանում:

Ֆիլմի վերնագիրն ենք ուղարկում։ Հետո էդ ֆիլմի հասցեատերը ինքն իր գլխի ճարը տեսնում է, թե ոնց նայի)))

Sent from my Lenovo P780 using Tapatalk

Մուշու
18.10.2016, 17:00
Trade (https://www.kinopoisk.ru/film/102610/)

http://img.subom.net/media/b_poster/54/399095_2554.jpg

Չեմ գրում ֆիլմի ռեժիսյորի, սցենարիստի, դերասանների անուները որովհետև ոչ այդքան հայտնի կերպարներ են: Բայց կգրեմ ֆիլմի մասին, ինքս շատ էի տպավորվել այս ֆիլմով, այդ իսկ պաճառով երեք առաջարկածս ֆիլմերից մեկը սա էր: Այո կողքից նայելիս կարելի է ասել, որ թրաֆիկինգի մասին հերթական ֆիլմն է, բազում անգամներ ծամված և մարսված թեմա:
Ֆիլմը պատմում է տարբեր մարդկանց մասին, հստակ ցույց է տալիս ապրումները, էն ամբողջ ցավը որ ինրենք են զգում հասցնում ես ֆիլմի ընթացքում ընկալել և զգալ: Հերոսներից մեկը մի 12 ամյա (տարիքը հստակ չեմ հիշում) մեքսիկուհի է, ում առևանգում են որպեսզի սահմանը անցկացնեն և վաճառեն սեռական ստրկության Ամերիկայում: Մյուս կերպարը այդ աղջկա եղբայրն է, ով անչափահաս լինելով հանդերձ ամեն ինչ անում է քրոջը փրկելու համար: Ֆիլմը հոլիվուդյան գեղեցիկ տեսարաններով նկարահանված չէ, ամեն ինչ շատ բնական է, իրական կյանք, իրական մարդիկ: Ֆիլմը ավարտը ևս շատ լավն է, տիտրերը գնում են, բայց դու դեռ մտածում ես: Մոտ երեք ամիս առաջ եմ տեսել, բայց ամեն ինչ հիշում եմ անյպես ասես նոր նայած լինեմ: Ինչևէ ցավում եմ, որ այն չգնահատվեց:

Sky
18.10.2016, 19:31
Շնորհակալություն Smokie-ին, սա էլ հատուկ դնեմ չնկատածների համար

http://www.nerdophiles.com/wp-content/uploads/2014/10/Nightcrawler-Charakter-Poster-DE-212x300.jpg
Nightrawler
IMDB 7.9
ռեժ. Dan Gilroy
Ֆիլմը մի մարդու մասին է, ով գողությամբ է զբաղվում ապրուստը վաստակելու համար, քանի որ աշխատանք չունի: Եվ օրերից մի օր տեսնելով փողոցում դժբախտ պատահարներ նկարողների, որոշում է ինքն էլ նույնով զբաղվի:
Ֆիլմը ռեժիսորի համար դեբյուտային է, առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոֆեստիվալում, որպես լավաագույն սցենար եղել է Օսկարի հավակնորդ, իսկ Ջեկ Ջիլլենհոլը որպես լավագույն դերասան ստացել է Ոսկե Գլոբուս:

Արդեն գրել էի, որ ֆիլմի trailer-ը նայելուց հետո առանձնապես տպավորված չէի, հույս ունեի, որ իզուր չի առաջադրվել Օսկարի և մի օրիգինալ կինո կլինի: Բայց չարդարացրեց իրեն ու շատ լավա, որ Օսկար չի ստացել: Կարծում եմ գաղափարը շատ լավն էր, ուղակի չեն կարողացել ճիշտ կերպով ներկայացնել: Ես անընդհատ ուզում էի առաջ տալ, վերջին 15 րոպեն եմ հետաքրքրությամբ, նայել, չնայած արդեն լինում էր գուշակել, թե ոնց կվերջանա: Հոլիվուդում կերպարները լավ են մտածում, հոգեբանական նկարագիրը շատ ցայտուն է լինում, և կարողանում ես գուշակել, թե տվյալ մարդը կոնկրետ իրավիճակում, ոնց կվարվի: Իսկ Ջեկ Ջիլլենհոլին կարելի է առանձնացնել կինոյից, ինքը իրա դերը լավ կատարեց, իր կերտած կերպարը լավ տպավորվող է: Վերևի գրվածներից հասկացա, որ քիչ մարդու է դուր եկել այս կինոն: Համաձայն եմ, որ բարոյական կինո չի, երևի ռեժիսորն էլ հենց դա է ուզեցել ցույց տալ, քանի որ մեր շրջապատում էլ նման դեպքեր շատ կան, և հենց դա էլ գրավել է շատերին, նաև կինոքննադատներին, բայց կարծում եմ ճիշտ չի մատուցվել: Երկրորդ անգամ չեմ նայի այս կինոն, ու խորհուրդ էլ չեմ տա:
Մեկ Էլ մի բան նկատեցի ինքը կարևոր բան անելուց միշտ մազերը պոչիկ եր կապում:) Իմ մոտ ամենաշատը սա է տպավորվել:)

Sky
18.10.2016, 19:36
NIGHTCRAWLER = СТРИНГЕР

մարիօ
18.10.2016, 21:24
NIGHTCRAWLER = СТРИНГЕР

Կներես, ես չէի նկատել որ գրել ես, ի դեպ՝ մի անգամից հասկանում եմ:oy

Մուշու
18.12.2016, 10:53
Մեզ Կինոսանտա 4 պե՞տք չի: Ո՞ւր ա Մարիօն

մարիօ
04.02.2017, 11:32
Մեզ Կինոսանտա 4 պե՞տք չի: Ո՞ւր ա Մարիօն

Վայ, էս գրառումը չէի տեսել, կներես Մուշ։

Ժող, որ ինչ-որ թեմատիկ Կինոսանտա կազմակերպեմ, մասնակցողներ կլինե՞ն։

Մուշու
04.02.2017, 13:01
Հետաքրքիր կլինի

Աթեիստ
04.02.2017, 14:40
Նայած թեմա

Sent from my P8000 using Tapatalk

Ռուֆուս
04.02.2017, 14:44
Ես սիրով կմասնակցեի, բայց հաշվի առնելով նախորդ կինոսանտաների դառը փորձը, փոշմանում եմ։ Մարդիկ գրանցվելուց չեն մտածում, որ ժամանակ չեն ունենալու, իսկ հետո անընդհատ պատճառներ են փնտրում կինոն չնայելու ու ռեվյու չգրելու համար։ Ես փասս

Sent from my Nexus 6P using Tapatalk

մարիօ
04.02.2017, 15:08

Ես ինչքան հիշում եմ տենց մի երկու դեպք ա եղել․ հիմնականում բոլորն էլ գրել են, բայց քո ընտրությունն ա։ ;)

StrangeLittleGirl
05.02.2017, 21:00
Ես սիրով կմասնակցեի, բայց հաշվի առնելով նախորդ կինոսանտաների դառը փորձը, փոշմանում եմ։ Մարդիկ գրանցվելուց չեն մտածում, որ ժամանակ չեն ունենալու, իսկ հետո անընդհատ պատճառներ են փնտրում կինոն չնայելու ու ռեվյու չգրելու համար։ Ես փասս

Sent from my Nexus 6P using Tapatalk

Մի անգամ ես եմ էղել, բայց որտև ժամանակը վատ էր ընտրված. արանքում մենակ մի շաբաթ-կիրակի էր։ Բայց ես էլ կինոսանտաների մասնակցողը չեմ, համ էլ ոնց որ էս մեկին արգելված ա իմ մասնակցությունը։ Նենց որ փաս։

Տրիբուն
06.02.2017, 00:22
Յանի նենց շատ էին մասնակցողները, մի հատ ոռ եք խաղացնում։

Մարիօ ջան, կազմակերպի, ես մեջ։

Աթեիստ
06.02.2017, 00:31
Ես էն հունականը նայելուց հետո պատրաստ չեմ ամեն ինչ նայել ։)

Sent from my P8000 using Tapatalk

Յոհաննես
06.02.2017, 00:31
+1 բայց մի առաջարկ էլի,առանց ինչ որ թեմայի

Տրիբուն
06.02.2017, 00:37
Ես էն հունականը նայելուց հետո պատրաստ չեմ ամեն ինչ նայել ։)

Sent from my P8000 using Tapatalk

էս անգամ սիրտդ կառնեմ :D

Ռուֆուս
06.02.2017, 00:38
Լավ լավ, խաղում եմ, բայց հլը թող որևէ մեկը համարձակվի ռեվյու չուղարկել։ Թեմատիկ լինել/չլինելը էական չի, երկու տարբերակով էլ համաձայն եմ։ Բայց ավելի լավ ա առանց թեմատիկայի, թողեք ազատ ընտրենք կինոն։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Աթեիստ
06.02.2017, 01:46
Տրիբուն, թեմատիկը կարա նաև հունական լինի ։)
Կողմ եմ ազատին։

Sent from my P8000 using Tapatalk

insider
06.02.2017, 09:15
Առանց թեմատիկի +1։

Մարիօ ջան՝ մատոռ։

մարիօ
06.02.2017, 12:07
Հլը չիմացած ինչ թեմա կառաջարկեի, վռազ չորեցիք, չուզեցիք։ :mda
Լավ, էսօր երեկոյան բացեմ թեման, սկսեք ֆիլմեր մտածել։

Աթեիստ
06.02.2017, 12:10
Հլը չիմացած ինչ թեմա կառաջարկեի, վռազ չորեցիք, չուզեցիք։ :mda
Լավ, էսօր երեկոյան բացեմ թեման, սկսեք ֆիլմեր մտածել։

Որ նախօրոք թեման ասեիր, կարող ա ավելի լավ ընդունեինք ։)

Մուշու
06.02.2017, 14:49
Հլը չիմացած ինչ թեմա կառաջարկեի, վռազ չորեցիք, չուզեցիք։ :mda
Լավ, էսօր երեկոյան բացեմ թեման, սկսեք ֆիլմեր մտածել։

Ի՞նչ թեմաով, կարողա ա հեշտ ու հաճելի ա:

մարիօ
06.02.2017, 19:15
Ի՞նչ թեմաով, կարողա ա հեշտ ու հաճելի ա:

Ես որոշել էի մի քանի տարբերակներ, օրինակ մարդու իրավունքներ, ռասիզմ կամ ընտանեկան հարաբերություններ, բայց հիմնականում առանց կոնկրետ թեմայի են ուզում ժողովուրդը, առանց թեմայի բացեմ։