PDA

Դիտել ողջ տարբերակը : Microsoft Excel

Excelիստ
19.09.2016, 00:13
Հարգելի՛ ընկերներ,

եթե հարցեր կան այս ծրագրի հետ կապված, եկե՛ք քննարկենք այստեղ: Ուրախ կլինեմ պատասխանել հարցերին:

Վահե-91
19.09.2016, 00:29
Ենթադրենք մի սյունյակում գրված ա ինչ որ բանի սկիզբ (ամսաթիվ, ժամ, ասենք 19.09.2016 0:30), մյուս սյունյակում ավարտը (20.09.2016 3:30): Ոնց անենք, որ երրորդ սյունյակում ավտոմատ հաշվի ինչքան ա տևել սկզբից մինչև ավարտ (հետևյալ ձևաչափով՝ 1d 3:00, եթե տևողությունը լինի մեկ ժամ, գրի 1:00):

Excelիստ
19.09.2016, 00:42

Երրորդ վանդակում 2-րդից հանում ես առաջինը ու վանդակի վրա դնում այս Custom ֆորմատը` [<1]hh:mm;[>=1] d" d" hh:mm

Excelիստ
19.09.2016, 00:47
Օգտվողի /Custom/ ֆորմատ դնելու ձևը՝
https://www.youtube.com/watch?v=1r1vkTI4QSo

Tiger29
19.09.2016, 01:08
Աղյուսակ պետք է կազմեմ, որի մեջ պետք է լինեն տարբեր տվյալներ: Որպեսզի ծավալը մեծ չլինի ուզում եմ ячейка-ների մեջ գրեմ հապավումները` օրինակ ԼՂՀ, բայց երբ մկնիկը պահեմ դրա վրա` ինքը գրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կամ ասենք համարակալեմ` 1, 2 , 3, բայց երբ մկնիկը պահեմ 1-ի տակ լինի Երևան, 2-ի տակ Գյումրի ու էդպես շարունակ:
Excel-ով էդպիսի բան անել հնարավոր է?

Excelիստ
19.09.2016, 10:41

Մկնիկը պահելու և ցույց տալու տարբերակը հնարավոր է միայն մակրոս գրելով /Էքսելի մեջ նոր գործիքի կոդ գրել և ավելացնել/:
Կառաջարկեմ տարբերակների և դրան աջից հաջորդող ինֆորմացիաների միջև սյուն ինսերթ անել և ֆորմուլաներով ստանալ համապատասխան տարբերակները այդտեղ: Սյունը կարելի է Hide արված պահել կամ նեղացրած: Անհրաժեշտության դեպքում ապաթաքցնել և/կամ լայնացնել օժանդակ այդ սյունը:

Լեո
19.09.2016, 11:48
Աղյուսակ պետք է կազմեմ, որի մեջ պետք է լինեն տարբեր տվյալներ: Որպեսզի ծավալը մեծ չլինի ուզում եմ ячейка-ների մեջ գրեմ հապավումները` օրինակ ԼՂՀ, բայց երբ մկնիկը պահեմ դրա վրա` ինքը գրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կամ ասենք համարակալեմ` 1, 2 , 3, բայց երբ մկնիկը պահեմ 1-ի տակ լինի Երևան, 2-ի տակ Գյումրի ու էդպես շարունակ:
Excel-ով էդպիսի բան անել հնարավոր է?

Դա հնարավոր է անել հետևյալ կերպ. բջջում գրվում է հապավումը, իսկ բջջի վրա ավելացվում է մեկնաբանություն՝ գրելով հապավման բացվածքը:

Բջջի վրա մեկնաբանություն ավելացնելու համար՝ աջ քլիք -> Insert Comment.

http://i66.tinypic.com/sv5q9u.jpg

http://i65.tinypic.com/10n6y6x.jpg

http://i65.tinypic.com/2potqfl.jpg

Աթեիստ
19.09.2016, 11:52
Լեո, դա ամեն բջջի վրա ձեռով պտի դրվի։ Եթե աղյուսակում նույն ԼՂՀ-ն հա կրկնվում, ամեն մեկին պտի հիշես սարքես։ Կարծում եմ դա էդքան էլ Tiger29-ի ուզածը չի։

Ճիշտ է, սա էլ է լուծում, միակ թերությունն այն է, որ ճկուն չէ: Այսինքն, եթե ԼՂՀ-ն ուրիշ վանդակում գրվի, ստիպված հին քոմենթոը պետք է ջնջել ու նոր վանդակի վրա նոր քոմենթ դնել: Ֆունկցիաներն ապահովում են այդ ճկունությունը:

_Հրաչ_
19.09.2016, 21:49
Միանման բովանդակությամբ սյունակներով մի քանի ֆայլ կա: Ո՞նց միացնենք ֆայլերն ու որ իրանց համապատասխան սյունակների գրառումները դասավորվեն նոր ֆայլի նույնանուն սյունակներում:

Excelիստ
19.09.2016, 22:14

Եթե ճիշտ եմ պատկերացնում հարցը, ապա Ձեզ կօգնի Էքսելի Data թաբի Consolidation գործիքը: Դրա կիրառման հաջող օրինակ կա հետևյալ վիդեոյում՝
https://www.youtube.com/watch?v=ujB0Mw7eCkA

_Հրաչ_
19.09.2016, 22:32

Ընդհանուր արդյունքը ոնց որ թե էն էր, ինչ պետք ա: Բայց խնդիրն էն ա, որ ֆայլերը շատ են, բովանդակությունն էլ մեծ: Տանջալի զբաղմունք կըլնի էդքանը հատ-հատ բացել, բովանդակությունները կոպիա անել: Ես մտածում եմ՝ մի տարբերակ լինի, թեկուզ առանձին ծրագիր, որի միջոցով տրված ֆայլերի բովանդակությունները միացնի իրար: Չկա՞ տենց լուծում:

Tiger29
19.09.2016, 23:01
Դա հնարավոր է անել հետևյալ կերպ. բջջում գրվում է հապավումը, իսկ բջջի վրա ավելացվում է մեկնաբանություն՝ գրելով հապավման բացվածքը:

Բջջի վրա մեկնաբանություն ավելացնելու համար՝ աջ քլիք -> Insert Comment.

http://i66.tinypic.com/sv5q9u.jpg

http://i65.tinypic.com/10n6y6x.jpg

http://i65.tinypic.com/2potqfl.jpg

Շնորհակալ եմ: Ես բջիջը շատ արհեստական համարեցի, ռուսերենով գրեցի)

Լեո, դա ամեն բջջի վրա ձեռով պտի դրվի։ Եթե աղյուսակում նույն ԼՂՀ-ն հա կրկնվում, ամեն մեկին պտի հիշես սարքես։ Կարծում եմ դա էդքան էլ Tiger29-ի ուզածը չի։

Աթեիստ ջան, կարևորը copy արեցի, մյուս տեղում էլ նույնը բերեց: Ճիշտ ա շատ տեղերում ա լինելու, բայց ոչինչ, copy-ով գլուխ կհանեմ: Էն էր, ինչ-որ ուզում էի:

Excelիստ
20.09.2016, 00:01
Ընդհանուր արդյունքը ոնց որ թե էն էր, ինչ պետք ա: Բայց խնդիրն էն ա, որ ֆայլերը շատ են, բովանդակությունն էլ մեծ: Տանջալի զբաղմունք կըլնի էդքանը հատ-հատ բացել, բովանդակությունները կոպիա անել: Ես մտածում եմ՝ մի տարբերակ լինի, թեկուզ առանձին ծրագիր, որի միջոցով տրված ֆայլերի բովանդակությունները միացնի իրար: Չկա՞ տենց լուծում:

Դա հնարավոր է անել Էքսելի մակրոսներով: Էքսելում ներդրված VBA-ով ծրագրային կոդ է գրվում /մակրոս/, որը ցիկլի մեջ է գցում էդ ամեն ինչը: Կարող է 100-ավոր ֆայլերով անցնել ու անել էդ ամենը:

_Հրաչ_
20.09.2016, 01:04

Տենց պատրաստի մակրոս կա՞: Ինտերնետում սենց բան (http://www.planetaexcel.ru/techniques/12/49/) գտա, բայց դա գրքերի մասին ա: Արդյոք իմ աղյուսակներն էլ կմիացնի՞:

Excelիստ
20.09.2016, 01:25
Տենց պատրաստի մակրոս կա՞: Ինտերնետում սենց բան (http://www.planetaexcel.ru/techniques/12/49/) գտա, բայց դա գրքերի մասին ա: Արդյոք իմ աղյուսակներն էլ կմիացնի՞:

Այս մակրոսը չի օգնի կոնկրետ քեզ:
Պետք ա խնդիրդ նայել, ֆայլերդ, կառուցվածքը ու կոդը գրել ըստ դրա: Դա կարող է ժամանակատար լինել: Ամեն դեպքում խորհուրդ կտամ իրավիճակը հնարավորինս մանրամասն բացատրել /նկարներով, կցված ֆայլերով/ ու հարցը տեղադրել մեր ՖԲ ակումբում: Մակրոսների գիտակներ շատ կան, շատ մարդկանց են օգնել: Հասցեն՝
www.fb.com/groups/excelist

_Հրաչ_
20.09.2016, 08:49

Խնդիրն էն ա, որ գաղտնի ֆայլեր են, չեմ կարա հրապարակեմ դրանց բովանդակությունը: Ամեն դեպքում շնորհակալ եմ խորհուրդների համար:

Աթեիստ
20.09.2016, 09:40
Խնդիրն էն ա, որ գաղտնի ֆայլեր են, չեմ կարա հրապարակեմ դրանց բովանդակությունը: Ամեն դեպքում շնորհակալ եմ խորհուրդների համար:

Հրաչ, մի քանի հատ տուր, բայց մենակ սյունակների վերնագրերով։
Միջին ինֆորմացիան սաղ անկապ բան լցրա, (2 տող), փորձեմ տենց մի մակրո սարքեմ։

_Հրաչ_
20.09.2016, 14:14
Հրաչ, մի քանի հատ տուր, բայց մենակ սյունակների վերնագրերով։
Միջին ինֆորմացիան սաղ անկապ բան լցրա, (2 տող), փորձեմ տենց մի մակրո սարքեմ։

Արտակ ջան, ամսի 22-ին որ ուղարկեմ, կըլնի՞:

Աթեիստ
25.09.2016, 16:25
Հրաչ, հըլը սա (https://cloud.mail.ru/public/Gh4W/GGfmHXmUY) քաշի։

Alt+F11-ով բացում ես կոդը, ձախ կողմից բացում ես Modules, միջից module1-ը։

Կոդի մեջ "Four"-ը (չակերտներով) քո աշխատանքային Sheet-ի անունն ա։ Քանի տեղ կա, փոխի գրի քոնը։

Path = "h:\MailRu Cloud\PC\Documents\HRACH excel\test1\"
Ստեղ չակերտները մեջ դնում ես էն պապկեն, որտեղից ֆայլերդ վերցնելու ա։

Ինքը հերթով բացում ա ֆայլը, նայում քանի թող ինֆորմացիա կա (ստուգում ա մենակ "A" սյունակի պարունակությամբ), ու էդքան տողը գցում ա Hrach.xls-ի մեջ, հետո անցնում ա հաջորդ ֆայլին։
Ամենավերջում նոր տալիս ա RemoveDuplicates, որ կրկնություններ չլինեն։

_Հրաչ_
26.09.2016, 10:28

«Run-time error '9'
Subscript out of range»

Debug եմ տալիս, բերում ա էս տողի վրա` Workbooks(Filename).Worksheets("Four").Range("A2:D" & k - 1).Copy Workbooks("Hrach").Worksheets("Four").Range("A" & togh)

Four-ը փոխած եմ աշխատացրել:

_Հրաչ_
26.09.2016, 10:30
Սմայլը )))

Աթեիստ
26.09.2016, 10:33
Ես գրելուց ենթադրել եմ, որ բոլոր ֆայլերում A2-ում գոնե մի տող ինֆորմացիա կա։
Կարող ա՞ ֆայլ ունես, որ մենակ վերնագրերի տողն ա, ու տակից դատարկ ա։

_Հրաչ_
26.09.2016, 10:38
Ես գրելուց ենթադրել եմ, որ բոլոր ֆայլերում A2-ում գոնե մի տող ինֆորմացիա կա։
Կարող ա՞ ֆայլ ունես, որ մենակ վերնագրերի տողն ա, ու տակից դատարկ ա։

4-րդ շիթում A2-ում բոլոր ֆայլերում գրառումներով տող կա:

Աթեիստ
27.09.2016, 09:50
4-րդ շիթում A2-ում բոլոր ֆայլերում գրառումներով տող կա:

Հրաչ, քանի որ չեմ պատկերացնում ինչից կարա լինի, քո ֆայլերում մնացած շիթերը լրիվ դատարկի, իսկ էդ շիթում էլ սաղ բջիջները լցրա անկապ մի բանով, ասենք "a"։
Ու ուղարկի, ստուգեմ։

_Հրաչ_
27.09.2016, 10:49
Հրաչ, քանի որ չեմ պատկերացնում ինչից կարա լինի, քո ֆայլերում մնացած շիթերը լրիվ դատարկի, իսկ էդ շիթում էլ սաղ բջիջները լցրա անկապ մի բանով, ասենք "a"։
Ու ուղարկի, ստուգեմ։

Իմ ֆայլերը նկատի ունես իմ ուղարկա՞ծ նմուշները:

Աթեիստ
28.09.2016, 09:36
Իմ ֆայլերը նկատի ունես իմ ուղարկա՞ծ նմուշները:

Ես հենց նմուշների վրա էի փորձում, որ աշխատում էր։
Ուղարկի հենց քո աշխատանքային ֆայլերը, միջի գաղտնի ինֆորմացիան ջնջելուց հետո։