PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ

Smokie
31.08.2016, 20:31
Բարև ակումբ:;)
Իհարկե հիշում եք Կինոսանտան (https://www.akumb.am/showthread.php/66806-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1): Առաջարկում եմ նույն ոճի խաղ՝ միայն այն տարբերությամբ, որ կինոդիտման փոխարեն ալբոմլսում է լինելու:

Մինչև սեպտեմբերի 7-ը թեմայում արձագանքում են բոլոր ցանկացողները և իրենց նախընտրած ալբոմը ուղարկում ինձ, (ցանկալի է քիչ հայտնի ալբոմ):
Սեպտեմբերի 7-ին ստանում ենք մեկ այլ մասնակցի առաջարկած ալբոմը ու վայելում::sulel Ալբոմին ծանոթանալու, կարծիք գրելու և Սանտային գուշակելու համար տրված ժամանակը դեռ կորոշվի:;)

Ցանկացողներ ձեռք բարձրացրեք::clap

Մուշու
31.08.2016, 20:36
Սմոքի ջան ո՞նց հասկանանք հայտնի ա ալբոմը թե չէ: Ես մասնակցում եմ

Smokie
31.08.2016, 20:48
Սմոքի ջան ո՞նց հասկանանք հայտնի ա ալբոմը թե չէ: Ես մասնակցում եմ

Դե ակումբցիների կողմից տվյալ երաժշտի/խմբի քիչ/շատ լսված լինելուց: Ալբոմի ընդհանուր ռեյտինգից, ունեցած հաջողությունից, կամ ձեր կարծիքով անարդարացիորեն աննկատությունից::)

մարիօ
31.08.2016, 22:31
Առաջին անգամ կմասնակցեմ սանտայի, որի կազմակերպիչը ես չեմ ու չեմ իմանա սանտաներին :hands ուռա՜

GriFFin
31.08.2016, 22:36
Ես էլ եմ մասնակցում

Նիկեա
31.08.2016, 23:35
ես էլ, ես էլ, ես էլ :)) մնում ա նենց մասնակցեմ որ կինոսանտայի օրին չընկնի, ես Filth-ի մասին տենց էլ review չգրեցի, ամոթ ու նախատինք ինձ :oy

Yellow Raven
01.09.2016, 17:49
Լավ բան ես մտածել, ես ել +

StrangeLittleGirl
01.09.2016, 17:53
Ես էլ եմ մասնակցում :)

CactuSoul
01.09.2016, 18:10
Ես էլ եմ ուզում փորձել, չնայած մյուս սանտաներին չեմ հետևել ու կանոնները հստակ չեմ պատկերացնում։

Freeman
01.09.2016, 18:18
Fi՞lth, ո՞վ ասեց filth

Smokie
01.09.2016, 19:32
Ժող, ես էլ եմ ուզում::oy Երկմտանքի մեջ եմ::think

Եթե անգամ խաղի կանոնների թեթև խախտում լինի իմ մասնակցելը՝ իմ Սանտային նախօրոք իմանալուց չեմ պրծնի::oy

John
01.09.2016, 19:44
Ժող, ես էլ եմ ուզում::oy Երկմտանքի մեջ եմ::think

Եթե անգամ խաղի կանոնների թեթև խախտում լինի իմ մասնակցելը՝ իմ Սանտային նախօրոք իմանալուց չեմ պրծնի::oy

Քո Սանտան թող ինձ ուղարկի՝ ես քեզ կփոխանցեմ ։ՃՃՃ ու թող նախօրոք գրի ինձ, որ իմանանք ունես Սանտա )))

Smokie
01.09.2016, 20:25
Քո Սանտան թող ինձ ուղարկի՝ ես քեզ կփոխանցեմ ։ՃՃՃ ու թող նախօրոք գրի ինձ, որ իմանանք ունես Սանտա )))
Հաաաա:)) Լսվ ես մտածել Հոս ջան, մերսի շատ:;)
Դու մասնակցում ես չէ՞::)

John
02.09.2016, 01:30
Հաաաա:)) Լսվ ես մտածել Հոս ջան, մերսի շատ:;)
Դու մասնակցում ես չէ՞::)
Գև ջան, ես որ շա՜տ մտածեմ՝ հազիվ երկու-երեք ալբոմի անուն հիշեմ։ Ինձնից ի՞նչ մելոման )) Նենց որ ես փաս )

Բայց Գևի համար ալբոմ ուղարկեք ինձ, անպայման կփոխանցեմ, խոստանում եմ չբացահայտել Ձեր անձը, Գևի հարգելի՛, ապագա Սանտա :)

Մուշու
02.09.2016, 07:43
Տենց չի լինի Հոս, կստացվի որ ինքը գիտի ով ա իրա սանտան, որովհետև կլինի մեկը ով ալբոմ չի ուղարկի բայց կստանա:

GriFFin
02.09.2016, 07:45
Թող սանտան լինի մարդ ով չի ուզում ստանա ալբոմ :Դ

John
02.09.2016, 08:52
էս ինչ լուրջ հարց դառավ ))) փոխարենը մեկդ, անկախ նրանից մասնակցում եք ՍանտԱլբոմին թե չէ՝ մի հատ էլ ալբոմ ինձ ուղարկեք՝ փոխանցեմ Գևին)

Sent from my Lenovo P780 using Tapatalk

Smokie
02.09.2016, 10:11
էս ինչ լուրջ հարց դառավ ))) փոխարենը մեկդ, անկախ նրանից մասնակցում եք ՍանտԱլբոմին թե չէ՝ մի հատ էլ ալբոմ ինձ ուղարկեք՝ փոխանցեմ Գևին)

Sent from my Lenovo P780 using Tapatalk

Լավ միտք ա::oy
Հովսեփ ջան քեզ շատ մերսի ամեն ինչի համար::love

John
02.09.2016, 12:11
Սմոքն արդեն ունի Սանտա ;)

Smokie
02.09.2016, 12:28
Սմոքն արդեն ունի Սանտա ;)
Հուուու՜: Yes yes yes yes yes yes yes:yahoo

Դուք հենց նոր վիրտուալ ականատես և ականջալուր եղաք ճիշտ և ճիշտ այն էմոցիոնալ պոռթկումին ու բացականչություններին, որը ես իրականացրեցի սույն գրառումը կարդալուց հետո::))

Sky
03.09.2016, 07:21
Բարև Ակումբ, ես էլ եմ ուզում մասնակցել:)

Smokie
05.09.2016, 10:13
Ով քնած եք արթուն կացեք:scen

Ժողովուրդ էլ ո՞վ ա գրանցվում, էլ ո՞վ ալբոմ չի ուղարկել` մնաց երկուսուկես օր:;)
Սեպտեմբերի 7-ին ժամը 20:31 ավարտվելու ա խաղի նախաբանը՝ սկսվելու ա աշնանային կախարդական հեքիաթը ՍանտԱկումբցիների մասնակցությամբ: Ի՜նչ նվերներ են գտնելու մեր հերոսները իրենց համակարգիչների, պլանշետների, կամ հեռախոսների մեջ::roll

Smokie
06.09.2016, 13:09
Մնաց երկու ալբոմ: Դե ձեզ տեսնեմ:;)

մարիօ
06.09.2016, 22:58
Մնաց երկու ալբոմ: Դե ձեզ տեսնեմ:;)

ի՞նչ ա նշանակում մնաց երկու ալբոմ :think

Smokie
07.09.2016, 00:52
ի՞նչ ա նշանակում մնաց երկու ալբոմ :think
Սանտաների ուղարկած ալբոմները կան::) Արդեն մեկ հատ:;)

StrangeLittleGirl
07.09.2016, 21:36
Էկել եմ սանտայիս մերսի ասեմ ընտիր ալբոմի համար: Ճիշտ ա՝ նախկինում լսել եմ, կատարողի համերգին էլ ներկա տմ գտնվել, բայց հաճույքով էլի կլսեմ ու ռիվյու կգրեմ:

Sendt fra min E5823 med Tapatalk

Նիկեա
07.09.2016, 22:11
իմ սանտան էլ ապրի, ասեմ ավելին, ինձ թվում ա` իմ սանտան Բյուրն ա :))

Մուշու
07.09.2016, 22:11
Ջան սանտա ջան, լսեցի մի անգամ, աբրիս շատ, մնացածը հետո:

CactuSoul
07.09.2016, 22:14
Բա վերջում բացահայտվելու ա՞՝ ով ում բարեկամնՍանտան ա:

Նիկեա
07.09.2016, 22:20
մի հարց էլ իմ կողմից` բա բոլոր ալբոմների ցուցակը էստեղ չի տեղադրվելու, որ մնացածներն էլ տեսնենք, լսենք ցանկության դեպքում :))

Smokie
07.09.2016, 22:37
Հո՜ու հո՜ու հոոո՜ու:papik:

Այսպիսով՝ մեր ալբոմացանկում են

Camel (https://en.wikipedia.org/wiki/Camel_(band))-ի Camel (http://musicmp3spb.org/album/camel_uk_bonus_tracks.html)-ը.
Florence And The Machine (https://en.wikipedia.org/wiki/Florence_and_the_Machine)-ի Lungs (https://www.youtube.com/playlist?list=PLE67D9D3934269346)-ը` իր bonus (http://musicmp3spb.org/album/lungs_cd2.html)-ներով.
Gregory Alan Isakov (https://en.wikipedia.org/wiki/Gregory_Alan_Isakov)-ի The Empty Northern Hemisphere (https://www.youtube.com/watch?v=q-GsZij7aGo)-ը.
Katatonia (https://en.wikipedia.org/wiki/Katatonia)-ի The Great Cold Distance (https://www.youtube.com/watch?v=uYoypYWABsk)-ը.
Rökkurró (https://en.wikipedia.org/wiki/R%C3%B6kkurr%C3%B3)-ի Í annan heim (https://myzuka.fm/Album/90017/Rokkurro-I-Annan-Heim-2010)-ը.
Gazpacho (https://en.wikipedia.org/wiki/Gazpacho_(band))-ի Night (https://www.youtube.com/watch?v=Cz5rYWP956k)-ը.
Sóley (https://ru.wikipedia.org/wiki/S%C3%B3ley)-ի We Sink (https://www.youtube.com/watch?v=muR37g2NlbM)-ը.
Liza Hannigan (https://en.wikipedia.org/wiki/Lisa_Hannigan)-ի At Swim (https://myzuka.fm/Album/758499/Lisa-Hannigan-At-Swim-2016)-ը.
Ben Lee (https://en.wikipedia.org/wiki/Ben_Lee)-ի Awake Is The New Sleep (https://myzuka.fm/Album/97223/Ben-Lee-Awake-Is-The-New-Sleep-2004)-ը.

Եւ ամենավերջում՝ որպես բոնուս բոլոր ցանկացողների համար.
Rusted Root (https://en.wikipedia.org/wiki/Rusted_Root)-ի Cruel Sun (https://myzuka.fm/Album/595612/Rusted-Root-Cruel-Sun-1992)-ը.

Դե ի՞նչ սիրելի բալիկներ`բոլորիդ մաղթում եմ հաճելի ունկնդրում, դրական տպավորություններ և իհարկե հետաքրքիր քննարկում:;) Սպասում ենք ռեվյուների::aha:roll

StrangeLittleGirl
07.09.2016, 22:49
Սմոք, ճիշտն ասա՝ պատահակա՞ն ես տվել ալբոշները, թե՞ ինքդ ես ընտրել ում ինչ տալ:

Sendt fra min E5823 med Tapatalk

Smokie
07.09.2016, 22:53
Սմոք, ճիշտն ասա՝ պատահակա՞ն ես տվել ալբոշները, թե՞ ինքդ ես ընտրել ում ինչ տալ:

Sendt fra min E5823 med Tapatalk

Պատահական:)

Smokie
07.09.2016, 23:01
Մոռացա ժամանակի մասին::pardon
Ունկնդրումների, ռեվյուների և գաղտնիության համար ունենք երկու շաբաթ ժամանակ: Սեպտեմբերի 21-ին Սանտաները բացահայտվելու են::)

StrangeLittleGirl
08.09.2016, 13:02
Ես իշն արդեն երկու անգամ լսել եմ: :-) հեսա ժամանակ գտնեմ, ռիվյու գրեմ

Sendt fra min E5823 med Tapatalk

մարիօ
08.09.2016, 17:59
Ես հաշվելուց լավ չե՞մ, թե՞ ալբոմները մասնակիցներից շատ են․ Սմոք մասնակիցների ցանկ կդնե՞ս որ խնդրեմ։

StrangeLittleGirl
08.09.2016, 18:13
Ես հաշվելուց լավ չե՞մ, թե՞ ալբոմները մասնակիցներից շատ են․ Սմոք մասնակիցների ցանկ կդնե՞ս որ խնդրեմ։
Ութ մասնակից գրանցվել ա, ակամայից Հովսեփին էլ ա Սմոքը գրանցել, Սմոքն էլ հետը լինում ա տասը: Էն բոնուս ալբոմն էլ Սմոքն իրա կողմից ա առաջարկում: Նենց որ ոնց որ թվերը բռնում են: Հետո Սմոքի սանտան ոնց որ ալբոմ չի ստանում, կարող ա և չի էլ գրանցվել:

մարիօ
08.09.2016, 18:14

Ջոնն էլ ա մասնակցու՞մ։ :think

StrangeLittleGirl
08.09.2016, 18:17
Ջոնն էլ ա մասնակցու՞մ։ :think
Ինձ թվում ա՝ հա :)) Սմոք, բայց լավ կլինի՝ գրես, թե ովքեր են մասնակիցները, որ չընկնենք, գուշակություններ անենք:

Smokie
08.09.2016, 18:49
Հա, Բյուրը ամեն ինչ ճիշտ ասեց՝ բացի էն բանից, որ Հովսեփը մասնակցում ա՝ չնայած հնարավոր ա իմ Սանտան հենց ինքն ա::))

Այսպիսով խաղին մասնակցում են՝

Մուշուն.
Մարիօն.
Griffin-ը.
Նիկեան.
Yellow Raven-ը.
Strange Little Girl-ը.
CactuSoul-ը.
Sky-ը.

Ու Smokie-ն բոնուս.:hi Ուզում էր ինքն էլ ալբոմ առաջարկեր:;)

StrangeLittleGirl
08.09.2016, 18:52
Sky-ն ո՞վ ա
+ Սմոքի սանտան, որը կարա Հովսեփը լինի, կարա չլինի:

Smokie
08.09.2016, 18:56
Sky-ն ո՞վ ա
+ Սմոքի սանտան, որը կարա Հովսեփը լինի, կարա չլինի:

Նորեկ::) Առաջին գրառումը այս թեմայում:))

Հա ճիշտ ա, իմ Սանտան էլ::aha Իրենից էլ եմ շատ շնորհակալ՝ չիմանալով ինքնությունը::love

Sky
08.09.2016, 19:16
Ես եմ:)
Ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, ես չգիտեի, որ ըստ ընտրված ալբոմի պետք էր գուշակել թե Սանտան ով է լինելու:

GriFFin
08.09.2016, 19:19
Ես եմ:)
Ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, ես չգիտեի, որ ըստ ընտրված ալբոմի պետք էր գուշակել թե Սանտան ով է լինելու:
Պարտադիր չի, ըստ ցանկության ա գուշակելը։

մարիօ
08.09.2016, 20:17
Հիմա էս նշված ալբոմների իներորդը Սմոքիի առաջարկած ալբոմն ա, թե՞ Սմոքի սանտայի․ ինձ էդ ա հետաքրքիր․ բա էս բոնուսն ու՞մն ա։ :8

Smokie
08.09.2016, 21:58
Հիմա էս նշված ալբոմների իներորդը Սմոքիի առաջարկած ալբոմն ա, թե՞ Սմոքի սանտայի․ ինձ էդ ա հետաքրքիր․ բա էս բոնուսն ու՞մն ա։ :8

Բոնուսն իմն ա Մար ջան, իսկ ինը ալբոմներից մեկը Սանտայինս:)

StrangeLittleGirl
09.09.2016, 15:44
Անցա մնացած ալբոմները լսելուն :) Էն իսլանդացիների ալբոմը լսել եմ, հիմա էլ Camel-ն եմ լսում: Լրիվ տիպիկ 70-ականների երաժշտություն: Կայֆ ա:
Սմոք, շատ ապրես էս նախագիծը կազմակերպելու համար: Մի այլ կարգի հաճույք եմ ստանում :)

StrangeLittleGirl
09.09.2016, 17:08
Soley - We Sink

Չգիտեմ՝ ոնց ա ստացվել, որ էս ամբողջ ցուցակի արդեն լսածս երեք ալբոմներից մեկը (իմ առաջարկածը հաշված) հենց ինձ ա ընկել, բայց դրա համար մենակ ուրախ եմ, որովհետև վաղուց չէի լսել Սոլեյին, արժեր թարմացնել:

We Sink-ն ունի իսլանդական երաժշտությանը բնորոշ էլեկտրոնային տարրերը, բայց էնքան նուրբ ու ճաշակով ա դա արված, էնքան սիրուն ա իսկական գործիքների հետ զուգորդված, որ չես էլ զգում էդ սինթետիկությունը: Ու դրանով հանդերձ կա նաև իսլանդական երաժշտության մռայլությունը, Սոլեյի մանկական ու տխուր ձայնը, նաև համով իսլանդական առոգանությունն անգլերեն բառերով երգերում:

Տեքստային առումով երգերը շատ մութ ու դաժան են: Էդ բոլորի մասին Սոլեյը երգում ա անտարբեր, ասես առօրյա սովորական բաներից խոսի: Օրինակ էս հատվածը "Smashed Birds" երգից.

And there I took all of your birds
And I smashed them in my pocket, oh
And then I got the feathers off and
I made myself a beautiful dress

Էս ամենից բացի, Սոլեյին սիրում եմ նաև անձնական պատճառներով: Քիչ կան սենց կատարողներ, որոնց երգերը կապված են կյանքիս կոնկրետ իրադարձությունների հետ: Սոլեյը ու կոնկրետ էս ալբոմը միանգամից մի քանի իրադարձության հետ են կապված: Երգչուհուն ճանաչել եմ "Kill the Clown" երգով: Ժամանակին յոգայի դասատուս էր ֆեյսբուքի իրա էջում տեղադրել: Հիշում եմ՝ լսեցի-լսեցի, անցա մնացած գործերին: Մեկ էլ հիշում եմ, որ Հայաստան նոր էի վերադարձել, ու զանազան էմոցիոնալ վայրիվերումներով էի անցնում: Էդ վայրիվերումներից մեկի ժամանակ Դիլիջանում մոտիկ ընկերուհուս տանն ադյալներով փաթաթված հենց "We Sink" ալբոմն էինք լսում: Էս բոլորին էլ ավելացնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին գնացել եմ Սոլեյի համերգին, ու դա իմ կյանքի ամենակարևոր համերգներից էր (https://www.akumb.am/showthread.php/25941-%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-(%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)?p=2520999&viewfull=1#post2520999):

Մի խոսքով, շնորհակալ եմ սանտայիս էս ընտրության համար :)

Smokie
10.09.2016, 15:57
Ուզում էի հենց միանգամից ռեվյու գրել: Բայց չեղավ::)

Սսեմ, որ որևէ մեկից ալբոմ նվեր ստանալու բուն հաճույքը մարդ կարող ա զգալ՝ երբ լսի այն ու հավանի բառիս բուն իմաստով::love Սանտա ջան չես պատկերացնի ինչքան իմ երգացանկին համապատասխան ու երջանկացնող նորություն ես ինձ նվիրել: Շուտով երկրորդ անգամ կլսեմ՝ նման ալբոմի ռեվյույի համար մի ունկնդրումը ինձ բավական չի::)) Ու ընդհանրապես վստահ եմ` պարբերաբար անդրադառնալու եմ թե՛ այս ալբոմին, թե՛ բացահայտմանս: Ու վերջինս անպայման ասոցացվելու է հենց քեզ հետ:;)

Smokie
11.09.2016, 16:19
Երրորդ անգամ լսեցի:;)

Համարյա բոլոր երգերը կամ հավանեցի, կամ նորմալ տպավորություն թողեցիՆ::good Ալբոմի հանգիստ ու նույնիսկ կարելի է ասել տխուր նոտայով երգերը կարող են խաղաղեցնել մարդու հոգին: Հանգիստ իր համար վայելում է ու մեկ էլ հանկարծ քնեց::lazy Հը-ըն, ես չեմ քնել::)) Իսկ աշխույժ, կամ ոչ տխուր երգերն էնպես են կլանում, որ սկսում են ձայնակցել::sulel Լսելուց էլ երբեմն մի թեթեւ հասկանում էի խոսքերը: Արդյունքում բավականին հետաքրքրեցին՝ կարելի է ժամանակ հատկացնել ու լրջորեն ուսումնասիրել::aha

Ամենաշատը հավանեցի մեջտեղի երգը՝ ուրախ «Into The Dark»-ը: I've gotta find my way to your heart:dance
Իսկ չհավանեցի նախավերջին երգը՝ հակառակ վերեւինիս կոչվում էր «Light»::)) Միակ սպեցէֆեկտներով գործն էր՝ էլեկտրոնայինախառը, բայց Էնքան էլ չեմ սիրում, երբ աղմուկը շատ է լինում ու կարծես գործիքներից մեկը մյուսին խանգարում է: Նաեւ շաա՜տ երկար էր՝ ի տարրբերություն մյուս նորմալ չափսի երգերի, մոտ տաս րոպե էր տեւում: Uriah Heep-ի «July Morning»-ի վերջում էլ կան լրացուցիչ էֆեկտներ, երգին աղմուկ տվող, բայց օրինակ այդ երգը տհաճ չի ինձ համար::love
Վերջին` «I'm Willing» երգը չեմ հիշում երեկ ինչպիսի տպավորություն թողեց, բայց էսօր՝ երկրորդ անգամ լսելուց, շատ մռայլ թվաց: Չսիրեցի: Մի խոսքով վերջին երկուսը միակ չհավանածս երգերն են: Ընդհանրապես «Light»-ի նախորդ «Wer'e All In This Together»-ի վերջաբանը, կարող ՝ էնպիսի տպավորություն թողնել, իբրեւ ալբոմը ավարտվեց ու սրանք bonus track-երն են՝ չնայած էդպես չի իրականում: Երրորդ անգամ արդեն այդ վերջին երկու երգերը բաց թողեցի: Իսկ «Into The Dark»-ը (2 անգամ), մեկ էլ «Catch My Disease»-ը կրկնեցի՝ չնայած կդժվարանայի հաստատել, որ վերջինս ամենահավանածս երկրորդ երգն էր:
Երրորդ ունկնդրումի ժամանակ «Into The Dark»-ին հաջորդող երկու երգերը՝ «No Right Angles»-ը ու «Get Gotten»-ը մյուսների պես դրական ազդեցություն չթողեցին՝ սովորական::) Կարծեցի երկրորդ կեսից սկսում ա թուլանալ ու թուլանալ::)) Սխալվեցի՝ հանգիստ «The Debt Collectors-ը ու աշխույժ «Wer'e All In This Together»-ը​ լավն էին :hands

Երգչի ձայնն էլ էր հաճելի, երիտասարդական, բարի երգեցողություն: Մի պահ James Blunt-ի հետ ասոցացրեցի, բայց ոնց որ Damien Rice-ին ավելի ա նման, մանավանդ «մռայլ» երգերում:

http://innocentwords.com/wp-content/uploads/2005/05/107089326_d6f2df6966.jpg
Կատարողը-Ben Lee
Հրատարակումը-2005թ. փետրվարի 22
Տեւողությունը-56:54
Երգերի քանակը-14

StrangeLittleGirl
11.09.2016, 16:26
Սմոք, ինչ հավես ես գրել: Էս ալբոմն ինձ էլ ա շատ դուր գալիս: We're All In This Together-ն էլ էս ալբոմից իմ ամենասիրած երգն ա: Ժող, մյուսներդ լուռ եք: Էկեք, արտահայտվենք, քննարկենք: Արդեն ցուցակի ալբոմների կեսը լսել եմ, մնաց մյուս կեսը :) Եթե դուք չգրեք, ես եմ ռիվյուներ գրելու :))

Մուշու
11.09.2016, 16:51
Ես դժվարանում եմ գրել, չնայած ալբոմս արդեն 3 անգամ լսել եմ, Լավ երևի սկսեմ երգիչից՝ Gregory Alan Isakov, շատ հավանեցի ձայնը, ֆոլկ սիրում եմ ու հաճախ եմ լսում: Ալբոմի մասին ավելի ուշ կգրեմ: Ասեմ շնորհակալություն սանտայիս երգչի համար, ինքը հաստատ իրա տեղը կունենա իմ փլեյլիստում:

StrangeLittleGirl
11.09.2016, 16:53

Ահա, սա էլ ա շատ լավ ալբոմ :) Ինձ համար հաճելի հայտնագործություն էր: Առայժմ էս տասը ալբոմների մեջ որոնք լսել եմ, մենակ մեկը դուրս չի էկել, մնացածը մեկը մեկից ընտիր:

Smokie
11.09.2016, 17:38
Ես ի սկզբանե որոշել էի, թե իմինից հետո ո՞ր ալբոմն/երն եմ ուսումնասիրելու::) Շուտով դրանց էլ կանդրադառնամ: :roll

մարիօ
11.09.2016, 18:04
ես իմը մի քանի անգամ միացնում եմ, երկու րոպեից ավել չեմ ձգում, որ լսեմ, արդեն որերորդ անգամ :( ուր մնաց գրեմ :D

StrangeLittleGirl
11.09.2016, 18:18
ես իմը մի քանի անգամ միացնում եմ, երկու րոպեից ավել չեմ ձգում, որ լսեմ, արդեն որերորդ անգամ :( ուր մնաց գրեմ :D

Գոնե ասա՝ որն ա, քննարկենք, թե ինչու չես կարողանում լսել :))

մարիօ
11.09.2016, 19:06
Գոնե ասա՝ որն ա, քննարկենք, թե ինչու չես կարողանում լսել :))

Florence And The Machine-ի Lungs-ը` իր bonus-ներով․ ոչ տեսել էի, ոչ լսել իրանց, տրամադրվեմ լսեմ, կգրեմ մանրամասն։

StrangeLittleGirl
11.09.2016, 19:14
Florence And The Machine-ի Lungs-ը` իր bonus-ներով․ ոչ տեսել էի, ոչ լսել իրանց, տրամադրվեմ լսեմ, կգրեմ մանրամասն։
Աաաա՜, սաղ ցուցակից առայժմ միակ ալբոմն ա, որ դուրս չի էկել: Բայց դե առայժմ եմ ասում, մի ալբոմ մնաց լսեմ:

Մուշու
11.09.2016, 19:42
Sóley իսլանդուհի :love :love իրան սիրեցի

Նիկեա
11.09.2016, 20:55
ինձ բաժին է ընկել Լիզա Հանիգանի At Swim ալբոմը ու էդ էն դեպքում, երբ վերջերս անընդհատ ուզում էի նորից լսել իրեն:

Ընդհանրապես, իմ կարծիքով Հանիգանը բավականին թերագնահատված արտիստ է:
Իրեն ես բացահայտել եմ Damien Rice-ի շնորհիվ: Սկզբում ահագին տպավորված լսում ու չէի հասկանում թե ինչի ոչ մի տեղում չի հիշատակվում էն քաղցր ձայնով աղջկա անունը, ով ա ինքը ընդհանրապես: Հետո պետք ա պարզեի, որ Damien Rice-ը իրականում խումբ ա, ոչ թե անհատ կատարող: Ինձ դուր չի գալիս, երբ խումբը կոչում են մեներգչի անունով, մի տեսակ շատ է անհատականացնում խմբային աշխատանքը:

Վերադառնանք մեր թեմային: Ես չգիտեի, որ Հանիգանը նոր ալբոմ ունի ու ահագին ուրախացա, երբ տեսա: Հետո կարդացի, որ մի քանի տարի ստեղծագործական ճգնաժամ ա էղել մոտը, համարյա ընդհանրապես չի ստեղծագործել մինչև բոլորովին վերջերս, երբ ծնվել է երգչուհու երրորդ ալբոմը:

Չնայած որ իմ ամենասիրելի ալբոմներից մեկը Հանիգանի "Passenger"-ն ա, էս ալբոմն էլ ահագին հավանել եմ: Նախորդ երկուսից մի տեսակ տարբերվող ու հետաքրքիր էր:
Սանտալբոմի շրջանակներում մնացել ա երկու ալբոմ որ լսեմ: Դրանք էլ լսեմ ու իմ ալբոմի մասին ավելի մանրամասն կգրեմ:

Մի բան էլ ասեմ թեմայից դուրս ու պըրծ. ինչքան էլ Հանիգանն ու Ռայսը լավ կատարողներ, ստեղծագործողները, երաժիշտներ լինեն, ես իրենց միասին ավելի շատ էի սիրում, քան հիմա երբ առանձին են:

StrangeLittleGirl
11.09.2016, 21:59
ինձ բաժին է ընկել Լիզա Հանիգանի At Swim ալբոմը ու էդ էն դեպքում, երբ վերջերս անընդհատ ուզում էի նորից լսել իրեն:

Ընդհանրապես, իմ կարծիքով Հանիգանը բավականին թերագնահատված արտիստ է:
Իրեն ես բացահայտել եմ Damien Rice-ի շնորհիվ: Սկզբում ահագին տպավորված լսում ու չէի հասկանում թե ինչի ոչ մի տեղում չի հիշատակվում էն քաղցր ձայնով աղջկա անունը, ով ա ինքը ընդհանրապես: Հետո պետք ա պարզեի, որ Damien Rice-ը իրականում խումբ ա, ոչ թե անհատ կատարող: Ինձ դուր չի գալիս, երբ խումբը կոչում են մեներգչի անունով, մի տեսակ շատ է անհատականացնում խմբային աշխատանքը:

...
Մի բան էլ ասեմ թեմայից դուրս ու պըրծ. ինչքան էլ Հանիգանն ու Ռայսը լավ կատարողներ, ստեղծագործողները, երաժիշտներ լինեն, ես իրենց միասին ավելի շատ էի սիրում, քան հիմա երբ առանձին են:
Համաձայն եմ, որ Հանիգանը թերագնահատված ա, բայց դա տեղի ա ունեցել Դամիեն Ռայսի թեթև ձեռքով: Իրականում Դամիեն Ռայսի հաջողության մեջ Լիզա Հանիգանը շատ մեծ դեր ա ունեցել (թե՛ երգեր գրելով, թե՛ երգելով, թե՛ ուղղակի հոգեբանական աջակցություն ցույց տալով), իսկ Ռայսը միշտ հրաժարվել ա Հանիգանի անունը միացնելուց, մնացել ա Դամիեն Ռայս: Դեռ մյուս երաժիշտների պահը մի քիչ հարցական ա: Ճիշտ ա՝ բավական հավատարիմ թիմ էին, բայց առաջին ալբոմը ձայնագրելիս երաժիշտները վարձված էին հենց մենակ երգերը ձայնագրելու համար: Մի խոսքով, Դամիեն Ռայսի էգոյի պատճառով ա, որ ամբողջ պրոյեկտը կոչվել ա Դամիեն Ռայս ու բազմաթիվ պատճառներից մեկն էլ էդ ա, որ Լիզա Հանիգանը թողել-գնացել ա (ի դեպ, բավական սկանդալային ձևով):

Ու հա, իրանք միասին ավելի լավն էին :)

StrangeLittleGirl
12.09.2016, 17:28
Սմոք, էս քո բոնուս ալբոմն էլ էր շատ հավեսը: Վերջ, արդեն սաղ ալբոմները լսեցի, ու մենակ մեկը դուրս չեկավ: Հավես էր. էս նախագծի արդյունքում մի քանի նոր կատարողների հայտնաբերեցի, որոնք ահագին դուրս էկան:

Smokie
12.09.2016, 17:41
Սմոք, էս քո բոնուս ալբոմն էլ էր շատ հավեսը: Վերջ, արդեն սաղ ալբոմները լսեցի, ու մենակ մեկը դուրս չեկավ: Հավես էր. էս նախագծի արդյունքում մի քանի նոր կատարողների հայտնաբերեցի, որոնք ահագին դուրս էկան:

Մեծամասամբ հիշում եմ իրենց ոճը ու իմ տպավորությունը: Գուցե ռեվյու էլ գրեմ հերթական անգամ վերունկնդրելուց հետո, կամ նախագծի վերջերում:;)

մարիօ
12.09.2016, 23:02
Մենակ ե՞ս եմ Լիզային ավելի շուտ բացահայտել քան Դեմիանին(միշտ երազել եմ իմանալ Դեմիանն ա ճիշտ, թե՞ Դամիանը :oy)։ :think
Հա, մեկ էլ, ինձ դուր ա գալիս իրանց պրոյեկտի անունը, որովհետև էնտեղ գործող անձը Դեմիանն ա․ ես օրինակ Լիզայի երգերը առանձին չեմ լսում, բացի մեկից, իսկ Դեմիանինը ինչ պատահի լսում եմ, չնայած, որ ճիշտն ասեմ նենց մի եսիմ ինչ չեմ սիրում իրանց երկուսին էլ, նենց չի, որ շատ թույն բաներ են նվագում․ մեկ-մեկ ներվայնանում եմ իրանց նվնվոցներից ու հավերժական դեպրեսնյակներից ու մենակ ահավոր դեպրես ժամանակ եմ լսում, էն էլ ավելի են դեպրեսում, մեռնելս գալիս ա։ Աշխատում եմ էդ կարգի երաժիշտներին շատ չլսել։
Հ․Գ․ Համարյա հարյուր տոկոսով համոզված եմ, որ Նիկիի սանտան Բյուրն ա :D ես եմ գուշակում իրա տեղը

CactuSoul
13.09.2016, 15:37
Լիզան մի քանի տարի առաջ Հայաստան չէ՞ր եկել։ Ինձ թվում էր՝ էդ ժամանակվանից ա ինձ ծանոթ իր անունը։ Թե՞ ուրիշի հետ եմ շփոթում :8

StrangeLittleGirl
13.09.2016, 16:08
Լիզան մի քանի տարի առաջ Հայաստան չէ՞ր եկել։ Ինձ թվում էր՝ էդ ժամանակվանից ա ինձ ծանոթ իր անունը։ Թե՞ ուրիշի հետ եմ շփոթում :8

Կարո՞ղ ա Քերին Փոլուարթի հետ ես շփոթում: :)) Ձև չի էկած լինի:

CactuSoul
13.09.2016, 16:35
Լիզան մի քանի տարի առաջ Հայաստան չէ՞ր եկել։ Ինձ թվում էր՝ էդ ժամանակվանից ա ինձ ծանոթ իր անունը։ Թե՞ ուրիշի հետ եմ շփոթում :8

Լավ, անցած լինի, շփոթում եմ ոնց որ։ Մի քիչ լսեցի, ձայնն ուրիշ ա կարծեմ, համ էլ նա ավելի ջահել էր։ Տանջվում եմ, որ անունը հիշեմ, չի ստացվում։

Չէ, Բյուր, քո ասածը չէր։ Ջահել աղջիկ էր, կիթառով երգում էր։ Ես էլ տենց էլ չհաջողացրի համերգներին գնալ։ Ինչ֊որ հայկական խմբի հետ էլ համագործակցում էր, միասին էին համերգներ տալիս, բայց չեմ հիշում՝ որ խումբն էր։ Հիշում եմ, որ սիրուն ձայն ուներ ու հանգիստ երգեր էր երգում։

Լավ, օֆֆտոպ չանեմ, անցած լինի։

CactuSoul
13.09.2016, 16:52
Կարծես թե գտա․ Sima Cunningham
[վիդեոն չեմ նայել]

https://www.youtube.com/watch?v=rKO18AAhV6Y

Sky
13.09.2016, 21:14
Gazpacho - Night
Շատ տարօրինակ էր, որ ալբոմը պարունակում էր ընդամենը 5 երգ, չնայած իրենց կայքում գրված է, որ դա մի երգ է՝ բաժանված 5 մասի:
1.Dream of stone
2.Chequered light buildings
3.Upside down
4.Valerie's friend
5.Massive illiusion
Ասեմ,որ առաջին իսկ երգից սկսած քեզ տանում է մեկ այլ աշխարհ: Անպայման խորհուրդ կտամ գիշերը լսել այն:ckck: Ալբոմը շատ սիրեցի, հատկապես վերջին երգը:hands, որը հաստատ տեղ կգտնի իմ փլեյլիստում:Շատ լավն էր թե գործիքավորումը,թե երաժշտությունը, ամեն ինչը: Խումբն ամբողջովին նորություն էր իմ համար: Շատ շնորհակալ եմ Սանտայիս նման ընտրության և հաճելի երաժշտություն պարգևելու համար;): :ckck

Smokie
13.09.2016, 23:01

Ես էլ էի տրամադրվել գիշերը լսել` բալկոնում: :roll Վերջին երգը էդքան չհավանեցի ինչքան մյուսները: Հատկապես 17 րոպեանոց Dream of stone-ն էր ինձ կլանում: Երգի սկզբերում պառկած նայում եմ լուսնին, իսկ ինքը մեկ թաքնվում ա թափանցիկ ամպերի հետևը` լուսավորում իրենց, մեկ դուրս ա գալիս արագորեն::sulel Երկրորդ երգն էլ էր լավը` հաճելի ու կլանող: :) Երրորդը նույնպես վատը չէր: Իսկ չորրորդ Valerie's Dream-ը, մինչ ալբոմին անցնելը լսել էի մի քանի անգամ Սանտայի շնորհիվ:;) Իսկական մութի երաժշտություն էր ողջ ալբոմը` հանգիստ, հազվադեպ հանդիպող աղմուկով, որը տհաճ չէր ու երգչի տխուր ձայնն էլ մի կողմից էր գեղեցկացնում::)

***

Իսկ երեկ 2 անգամ լսել եմ Gregory Alan Isakov-ի ալբոմը::aha Դեռ Սանտայից ալբոմը ստանալուց` հենց տեսա ալբոմի շապիկը ու երգչի մյուս ալբոմներինն էլ, երաժշտությունն էլ միիի թեթև աչքի անցկացրեցի, արդեն պարզ էր, որ նրան լրջորեն ուսումնասիրելու եմ: :) Ու իսկապես` հեչ վատը չէր` չնայած նկարից երևի ավելի շատ էի ոգևորվել ու ավելի շատ հույսեր էի փայփայում: Հանգիստ, երբեմն նույնիսկ տխուր, բարի երգեր: Բայց չգիտեմ ինչու մոռանում էի երաժշտությունը::esim Երկրորդ անգամ լսելուց պառկել, աչքերս փակել էի ու մտածում էի` "տեսնես կքնացնի՞": Հը-ըն:))

Վաղը էս երկու ալբոմները էլի կլսեմ:;)

Smokie
15.09.2016, 12:51
Ժողովուրդ, մնաց վեց օր: Չենք տեսնում ձեր ձեռքերը:clap

Smokie
15.09.2016, 13:52
Արդեն մոտս քաշած ունեմ բոլոր ալբոմները մի Folder-ում, մնաց լսեմ::))

Smokie
18.09.2016, 20:39
Ուրբաթ օրը լսել եմ երեք ալբոմ՝ հիմա մնացել ա մյուս երեքը + բոնուսիս և այլոց վերալսումը::)

Smokie
21.09.2016, 14:16
Ուշադրություն:scen

Եւս մի քանի ժամ ու ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Մի՞թե ոչ ոք մինչ այդ ասելու, կամ լսելու բան չունի ժողովուրդ:;) Ախր մինչեւ հիմա էս թեմայում անգամ հայտնի չի՝ թե ո՞ր ալբոմն ա ընկել մասնակիցներից շատերին::acute

Ես էլ ընդհանուրի միջից դեռ երեք ալբոմ չեմ լսել՝ հուսով եմ կհասցնեե՜մ::aaa

StrangeLittleGirl
21.09.2016, 14:20
Ուշադրություն:scen

Եւս մի քանի ժամ ու ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Մի՞թե ոչ ոք մինչ այդ ասելու, կամ լսելու բան չունի ժողովուրդ:;) Անձամբ ես՝ երեք ալբոմ դեռ չեմ լսել՝ հուսով եմ կհասցնեե՜մ::aaa

Ես սաղ լսել եմ, սաղ լավն են, բացի Florence & the Machine-ից։ Որոշ ալբոմներ նույնիսկ մի քանի անգամ եմ լսել։

մարիօ
21.09.2016, 16:55
Florence & the Machine էր ընկել ինձ լսելու։ Արդեն խոստովանել եմ, որ մի հազար անգամ երևի դրեցի լսելու, բայց մի երգի կեսից ավել չէի կարողանում լսել ու տենց օրերով։ Սկզբում, որ մի երկու բառ լսեցի, եսիմ ինչի ֆիքսվել էի էն մտքի վրա, որ Նիկեան ա իմ սանտան, շատ Նիկեա երգ էր, թեթև, հավես, բայց որ մի օր տրամադրվեցի ու մինչև յոթերորդ երգը լսեցի, հասկացա, որ չէ՝ դժվար նա լիներ իմ սանտան։
Ասեմ, որ առանձնապես չեմ հավանել ալբոմը, որովհետև լրիվ միանման, բան չասող, թեթևսոլիկ երգեր էին, հաշվի առնելով էն, թե ես ինչ երաժշտություն եմ լսում, երևի նորմալ ա, որ չեմ հավանել։ Բլեք մետալից հետո էս լսելը ահագին տանջանք էր իմ համար։ Բացարձակ պատկերացում չունեմ, թե ով կարող էր լինել իմ սանտան, ով որ ես երանի քեզ :hands
Ոչ մի տեղ բախտս չի բերում այ մարդ, դաժը ալբոմների հարցում :angry

Նիկեա
21.09.2016, 18:54

Սանտադ ես չեմ, բայց ես գուշակում եմ թե որն ա քո ուղարկած ալբոմը :3 :))

մարիօ
21.09.2016, 19:35
Սանտադ ես չեմ, բայց ես գուշակում եմ թե որն ա քո ուղարկած ալբոմը :3 :))

Ապա՞:think

StrangeLittleGirl
21.09.2016, 20:37
Սմոք, ի՞նչ էղար

Sendt fra min E5823 med Tapatalk

Smokie
21.09.2016, 21:24
Տուդուդոդու-տուդուուու՜:sm
Այսպիսով սիրելիներս՝ սկսում ենք:hahax:

Մասնակից
Երաժիշտ-Ալբոմ
........................Սանտա

Մուշու
Gregory Alan Isakov-The Empty Northern Hemisphede
Նիկեա

Մարիօ
Florence And The Machine-Lungs

Griffin

Griffin
Camel-Camel

Yellow Raven

Նիկեա
Lisa Hannigan-At Swim
StrangeLittleGirl

Yellow Raven
Rökkurró-Í Annan Heim

Մուշու

StrangeLittleGirl
Soley-We Sink
Sky

CactuSoul
Katatonia The Great Cold Distance

Մարիօ

Sky
Gazpacho-Night
CactuSoul

Smokie
Ben Lee-Awake Is The New Sleep
Կիմանանք

Ցանկացողներ
Rusted Root-Cruel Sun
Smokie

Ցուցակն իր ամբողջական գեղեցկությամբ ու անթափանցությամբ պահպանվել է նկարի տեսքով: Վերջինս էլ իր տեղը կգտնի թեմայում:;)

StrangeLittleGirl
21.09.2016, 21:37
Սմոք, քոնն էլ ես էի :-)

Sendt fra min E5823 med Tapatalk

GriFFin
21.09.2016, 21:42
Ես դեռ չեմ հասցրել լսել, որ լսեմ ու իմաստ տեսնեմ կարծիք հայտնելու՝ կգրեմ։
Հ.Գ. Շատ շնորհակալ եմ առաջարկողին։ Հետաքրքիր 70-80 ակաների վայբե եմ զգում։ Բայց չեմ հասցրել վայելել։

Smokie
21.09.2016, 22:43
Սմոք, քոնն էլ ես էի :-)

Sendt fra min E5823 med Tapatalk

Վայ քու:)) Ինչպես միշտ խորամանկորեն հետքերը մաքրում ես::hands Ասում էր "վաայ, տեսնես սա ո՞վ ա առաջարկել":D
Ապրես Բյուր:love

Մուշու
21.09.2016, 22:55
Ապրի Սմոքին կազմակերպելու համար և մասնակիցները նոր երգիչների/ուհիների/խմբերի համար, մասնավորապես Կակտուսը Gazpacho-ի համար

Отправлено с моего D6503 через Tapatalk

Smokie
21.09.2016, 23:17
Ի դեպ` հասցրեցի լսել 3-ն էլ, 20:40-ի կողմերը պրծա;)

մարիօ
21.09.2016, 23:33
Իմը Էլիզն ա՞, ի, չեմ հավատում :o

GriFFin
21.09.2016, 23:35
Իմը Էլիզն ա՞, ի, չեմ հվատում :o
Խի՞։ Ես էդ խումբը շատ եմ սիրում։

մարիօ
21.09.2016, 23:40
Խի՞։ Ես էդ խումբը շատ եմ սիրում։

ինձ թվում էր՝ ես դու ահագին մոտ ճաշակներ ունենք, տարօրինակ ա, որ քո շատ սիրած խումբն էր ու չհավանեցի։ :))

GriFFin
21.09.2016, 23:43
ինձ թվում էր՝ ես դու ահագին մոտ ճաշակներ ունենք, տարօրինակ ա, որ քո շատ սիրած խումբն էր ու չհավանեցի։ :))
Ինձ թվում ա ալբոմն էր վատը))) որտև էս անգամվա ընտրելս շատ անկապ ստացվեց, Սմոքին գիտի։ Ես, անգամ ինձ ընկածը չեմ լսել։ Որոշել եմ վաղը հերթապահությանս ժամանկ լսեմ։
Հ.Գ. Հա, իրականում շատ նման եմ մեր ճաշակները ։)))

Smokie
22.09.2016, 09:10

Լիզ, ես երեկ ուզում էի ճշտեի, կարող ա՞ ուրիշ ալբոմ եմ դրել քո ասածի փոխարեն:oy

Smokie
22.09.2016, 09:36
Լիզի ալբոմը ինձ համար էդքան տհաճ չէր:esim Հաստատ չլսելու բան չէր ու հավանաբար դեռ կանդրադառնամ՝ մեկ-մեկ Cranberries-ին հիշացրեց, չնայած չէ... Roxette-ին երևի ավելի նման ա::)

Ընդհանրապես բոլոր ալբոմներից ես էլ մենակ մեկի մասին կարող եմ ասել, որ չհավանեցի: Մնացածը կամ լավն էին ու հաճելի՝ հաստատ կրկնվելու ենթակա,:hands կամ սովորական՝ ո՛չ վատը, ո՛չ տհաճ, հավանաբար էլի կրկնվող::good

Ապրեք բոլորդ երեխեք, շատ շնորհակալ եm: Հաջորդ Սանտան, հավանաբար հենց նոր տարվան մոտ լինի::))

GriFFin
22.09.2016, 11:42
Լիզ, ես երեկ ուզում էի ճշտեի, կարող ա՞ ուրիշ ալբոմ եմ դրել քո ասածի փոխարեն:oy
չէ, ճիշտ էիր գրել։ Ամեն մարդ իրա ճաշակը ունի։

Լիզի ալբոմը ինձ համար էդքան տհաճ չէր:esim Հաստատ չլսելու բան չէր ու հավանաբար դեռ կանդրադառնամ՝ մեկ-մեկ Cranberries-ին հիշացրեց, չնայած չէ... Roxette-ին երևի ավելի նման ա::)

Ընդհանրապես բոլոր ալբոմներից ես էլ մենակ մեկի մասին կարող եմ ասել, որ չհավանեցի: Մնացածը կամ լավն էին ու հաճելի՝ հաստատ կրկնվելու ենթակա,:hands կամ սովորական՝ ո՛չ վատը, ո՛չ տհաճ, հավանաբար էլի կրկնվող::good

Ապրեք բոլորդ երեխեք, շատ շնորհակալ եm: Հաջորդ Սանտան, հավանաբար հենց նոր տարվան մոտ լինի::))

Ես, չգիտեմ ինչը կարա առիթ լինի դիմացինի ճաշակը "տհաճ" անվանելու։ Շատ եմ սիրում, շարունակում եմ սիրել ու տենց։ Եթե չեք հավանել, ի՞նչ ասեմ։ Մի լսեք, ստիպող չկա։
Սմոքի ջան, դու էլ ապրես։ Կարելի ա շարունակել։

Smokie
22.09.2016, 12:13
չէ, ճիշտ էիր գրել։ Ամեն մարդ իրա ճաշակը ունի։

Դե լավ ա:)

Ես, չգիտեմ ինչը կարա առիթ լինի դիմացինի ճաշակը "տհաճ" անվանելու։ Շատ եմ սիրում, շարունակում եմ սիրել ու տենց։

Ճաշա՞կ тут в причем, ինձ մեկ-մեկ կարող ա տհաճ լինի դիմացինի լսած երաժշտությունը, բայց ոչ «դրանից բխող» ճաշակը::pardon Լավ ես անում իհարկե:;)

Yellow Raven
22.09.2016, 16:58
Կներեք ուշացման համար, մի քիչ զբաղված էի վերջին շաբաթվա ընթացքում... Բայց ամեն դեպքում 2 անգամ հասցրեցի լսեմ )))

Rökkurró - Í Annan Heim

Rökkurró-ն իսլանդական խումբա, ունի 3 ալբոմ, որոնցից մեջտեղինը հենց Í Annan Heim-նա (2010 թվական)։ Իսլանդիան հավերժ իմ սրտումա արդեն՝ չնայած ոչ մի անգամ չեմ եղել, բայց իրանց ամեն ինչն արդեն իմ համար էքստրահարազատա։ Վոկալիստուհու ձայնը շատ կայֆնա՝ փափուկ ու սիրուն, լրիվ իսլանդական շնչով։ Ալբոմը մի շնչով լսվումա սկզբից մինչև վերջ ու երգերը շատ ներդաշնակ են իրար հետ՝ ինչը նման տիպի ալբոմների համար ուղղակի անհրաժեշտությունա։ Դժվար թե դառնա իմ ամենասիրած ալբոմներից մեկը, բայց հաստատ էլի ինչ-որ ժամանակ անց կդնեմ ու կլսեմ։
Հետաքրքիրն էնա, որ last.fm-ն ինձ ասեց, որ էս խմբին ես առաջ լսել էի մի քանի անգամ՝ էդ թվում նաև մի քանի երգ էս ալբոմից, բայց բավարար ուշադրություն չէի դարձրել։ Վերջին երգը՝ Svanur-ը, ընդհանրապես ուրիշ աշխարհա։ Իսկ bonus track-ի սկիզբը լրիվ սիգուռռոսոտ վիճակներումա։ Մերսի սանտայիս առաջարկելու համար )))

StrangeLittleGirl
23.09.2016, 18:40
Լիզ, բայց ախր շատ ախմախ ալբոմ ա ։)) Կարա՞ս բացատրես՝ ինչն ա դուրդ գալիս։

Սմոք, ուրախ եմ, որ դուրդ էկավ։ Ահագին մտածել եմ, թե ինչ ուղարկեմ, որ համ լավն ա, համ էլ միանգամից գլխի չընկնես, որ ես եմ։ Իսկ Բեն Լիին ուսումնասիրի, իրոք շատ հետաքրքիր արտիստ ա։

Մեկ էլ հավես ա, որ Sky-ն էր Սոլեյի ալբոմն առաջարկել: Ես ոչ մի կերպ իրա վրա չգնացի:

Մի հատ էլ հատուկ շնորհակալություն Սմոքիին կազմակերպելու համար: Իրոք ահագին հաճույք ստացա: Մանավանդ մեր օրերում, որ երաժշտությունն էնքան հասանելի ա, որ քեզ թվում ա՝ արդեն ինչքան լավ երաժշտություն կա, լրիվ ծամել, դրել ես մի կողմ, մեկ էլ հայտնաբերում ես կատարողների/ալբոմների, որոնց նախկինում չէիր էլ լսել:

Էս նախագծի կայֆը նաև էն ա, որ Սմոքն ուշադրություն հրավիրեց հենց ալբոմների վրա: Մեր օրերում շատ քչերն են երաժշտությունն ալբոմներով լսում: Սմոքն էդ քչերից ա, դրա համար իրան ահագին հարգում եմ: Բայց շատ կարևոր ա մեր սիրած երգերը հենց ալբոմների կոնտեքստում լսելը: Լրիվ ուրիշ էֆեկտ ա, ուրիշ տրամադրություն: Նույն Սոլեյի երգացանկից որ խոսենք, թեև լսել եմ իրա բոլոր թողարկված երգերը, չգիտեի՝ որն ա We Sink-ից, որը՝ 2015-ի ալբոմից, որտև սաղ խառնած էի լսում: Իսկ էս նախագծի շնորհիվ ալբոմին որպես ամբողջություն ծանոթացա, ոչ թե առանձին կտորտանքներին:

Smokie
23.09.2016, 20:17
http://i.imgur.com/Z328V3T.jpg?1

Բյուր իրոք շատ հետաքրքիր եղավ` քեզ ընկած ալբոմը հենց էն մարդն առաջարկեց, ում երևի ամենաքիչը կկասծածեիր, որովհետև նորեկ ա, քիչ ենք ճանաչում:;)

Ես դեռ մյուս Սանտային չհասած, արդեն մտածում եմ թե ի՞նչ եմ անելու մյուս սանտային:)) ո՞նց եմ մասնակցելու, կամ մասնակցելու՞ եմ:

Smokie
23.09.2016, 20:25
Էս նախագծի կայֆը նաև էն ա, որ Սմոքն ուշադրություն հրավիրեց հենց ալբոմների վրա: Մեր օրերում շատ քչերն են երաժշտությունն ալբոմներով լսում: Սմոքն էդ քչերից ա, դրա համար իրան ահագին հարգում եմ: Բայց շատ կարևոր ա մեր սիրած երգերը հենց ալբոմների կոնտեքստում լսելը: Լրիվ ուրիշ էֆեկտ ա, ուրիշ տրամադրություն: Նույն Սոլեյի երգացանկից որ խոսենք, թեև լսել եմ իրա բոլոր թողարկված երգերը, չգիտեի՝ որն ա We Sink-ից, որը՝ 2015-ի ալբոմից, որտև սաղ խառնած էի լսում: Իսկ էս նախագծի շնորհիվ ալբոմին որպես ամբողջություն ծանոթացա, ոչ թե առանձին կտորտանքներին:

Հա, սիրում եմ ալբոմներով լսել, բայց հիմա որ մտածում եմ, ուղղակի երգերին առանձին ծանոթանալն էլ պակաս հետաքրքիր չի: Ժամանակին տվյալ երաժշտի հավանածս վերնագրերով երգերը քաշում էի՝ լսում: Ու ըստ դրա՝ մեկ էլ հանկարծ կարող ա մի օր տեսնեմ, որ որևէ ալբոմից երգեր շատ եմ լսել ու ալբոմը ուսումնասիրեմ::))

Մի խոսքով, ուզում եմ ասել,երկու տարբերակներն էլ հավես են::)

Sky
24.09.2016, 20:35
Շատ շնորհակալ եմ CactuSoul-ին այս ալբոմի համար, ուրախ եմ որ հենց դա էր ինձ ընկել, հաճույքով վայելեցի: :hands

CactuSoul
26.09.2016, 15:45
Շատ անպատասխանատու մարդ դուրս եկա, տենց էլ բան չգրեցի նվերիս մասին։
Ուզում էի ասել, որ շատ ուրախ եմ, որ ինձ հենց Katatonia էր բաժին հասել, որովհետև ներկայացված ալբոմներից սա էր, Camel֊ն ու Gazpacho֊ն, որ հավեսով կլսեի, էն էլ Gazpacho֊ն իմ առաջարկածն էր, Camel֊ն էլ լսել էի։ Katatonia֊ն էլ էի լսել, ուղղակի ավելի քիչ, զուտ ծանոթության համար։ Հիմա հավեսով նորից լսեցի։ Գրեթե ամեն օր իմ աշխատանքային սաունդթրեքն էր դարձել։ Հիմա էլ նորից միացրի, որ դրա տակ գրեմ սա։ Երևի թե ամենաշատ դուր եկած երգը "Deliberation"֊ն ա, թեպետ էլի շատ լավերը կան ալբոմում։
Շնորհակալություն Սանտայիս, շնորհակալություն Smokie֊ին՝ կազմակերպելու համար, շնորհակալություն բոլորին, ով մասնակցեց ու չմասնակցողներից՝ John֊ին ))

Հ․Գ․
Իմիջիայլոց, քիչ էր մնում ես էլ Camel առաջարկեմ, հետո փոշմանեցի։ Ասածս ինչ ա՝ Raven, respect :B

Հ․Հ․Գ․
Շատ շոյված եմ, որ առաջարկածս ալբոմը շատերին դուր ա եկել։ ^_^

StrangeLittleGirl
26.09.2016, 17:19
Մի հատ բոց ասեմ ջիջիլ շարքից, գնամ: Պարզվում ա՝ հոկտեմբերի Gregory Alan Isakov-ի համերգին եմ գնալու, բայց սկի խաբար էլ չէի :)) Ուղղակի Passenger-ի համերգն ինքն ա բացելու: Ակումբի շնորհիվ իմանում ենք էլի էս լավ մարդկանց :)

Մուշու
26.09.2016, 21:45

Passenger-ի համերգ ~~ իմ երազանքի համերգներից մեկը:

StrangeLittleGirl
26.09.2016, 22:08
Passenger-ի համերգ ~~ իմ երազանքի համերգներից մեկը:
Չորրորդս ա: :))

Sendt fra min E5823 med Tapatalk

Մուշու
27.09.2016, 10:05
Եկել եմ Lisa Hannigan-ի համար շնորհակալություն հայտնեմ, ինչ անուշ ա ձայնը:

Նիկեա
16.10.2016, 22:30
Էկա ասեմ, որ ես ամենաքիչը հինգ առանձնացրած ալբոմ ունեմ առաջիկա Սանտալբոմների համար ու ինձ սարսափելի հետաքրքրում էր թե հաջորդը երբ ա լինելու :))

StrangeLittleGirl
17.10.2016, 01:34
Էկա ասեմ, որ ես ամենաքիչը հինգ առանձնացրած ալբոմ ունեմ առաջիկա Սանտալբոմների համար ու ինձ սարսափելի հետաքրքրում էր թե հաջորդը երբ ա լինելու :))

Էկա ասեմ՝ քեզ մի հատ էլ մերսի Gregory Alan Isakov-ի համար։ Ահավոր լավն էր համերգին, հիմա էլ The Weatherman ալբոմն եմ լսում, էս էլ ա հզորություն։

Smokie
17.10.2016, 09:29
Էկա ասեմ՝ քեզ մի հատ էլ մերսի Gregory Alan Isakov-ի համար։ Ահավոր լավն էր համերգին, հիմա էլ The Weatherman ալբոմն եմ լսում, էս էլ ա հզորություն։

Բյուուու՜ր, էս երկրորդ նախադասությունը դու ե՞ս գրել, թե՞ ես:))

Ես ուրբաթ օրը լսեցի էդ ալբոմը: Էդ պահերին բարկանում էի մանր բաներից, որ չէին ստացվում ու ժամանակ էին սպանում՝ իսկ ինքը կողքից նե՜նց հանգիստ իր համար երգում ա, որ զարմանում էլ եմ, թե ո՞նց չի ազդում տրամադրությանս վրա::D Դեռ ալբոմը չավարտված՝ հստակ որոշել էի, որ կրկնելու եմ վերջին երգից հետո՝ էդպես էլ եղավ::aha
Կարող եմ ասել ավելի հավանեցի, քան «The Empty Northern Hemisphede»-ը, որովհետև վերջինս լսելուց կարծես չէի կողմնորոշվում հավանու՞մ եմ, թե՞ չէ, միայն զգում էի հանգստության ա փոխանցումը: Հետագայում՝ երրորդ անգամ լսելուց հետո՝ առանձնացրեցի հավանված, տպավորություն թողած երգերը::)

Էկա ասեմ, որ ես ամենաքիչը հինգ առանձնացրած ալբոմ ունեմ առաջիկա Սանտալբոմների համար ու ինձ սարսափելի հետաքրքրում էր թե հաջորդը երբ ա լինելու :))

Ինչպես և խոստացել եմ՝ Նոր տարվա մոտենալուց:;) Թող ավելի շատանան::))

Իսկ ես շատ ուրախացա, որ էս թեմայում գրառումներ են հայտնվել: Ախր վերջերս հիշել էի, որ Rusted Root-ի ալբոմի մասին չեմ գրել դեռ: Նույնիսկ ալբոմը երկրորդ անգամ չեմ վերունկնդրել, որ տպավորվի: Մտածում էի «արդեն ուշ ա լինելու», բայց նաև զգում էի, որ մի բան անելու եմ՝ վերջիվերջո չեմ կարող չխոսել որևէ ազդեցություն թողնող երաժշտությունից::))
Ապրեք երեխեք:;)

StrangeLittleGirl
17.10.2016, 12:18
Հա Սմոք, ինձ էլ The Weatherman-ն ավելի դուր էկավ, բայց կարա նրանից լինի, որ վինիլով էի լսում, հետևաբար ձայնի որակն ավելի լավն ա։

Մուշու
15.11.2016, 18:40
Սմոքի ջան չես ուզո՞ւմ երկրորդ սանտա ալբոմը կազմակերպել

CactuSoul
16.11.2016, 02:18
Սմոքի ջան չես ուզո՞ւմ երկրորդ սանտա ալբոմը կազմակերպել

Ես արդեն ընտրած ալբոմ ունեմ, չնայած մտածում եմ՝ կարող ա՞ հեշտ գլխի ընկնեք, որ դա իմ առաջարկածն ա :Դ Բայց ուզում եմ, որ ուրիշներն էլ լսեն ու կարծիք հայտնեն :))

StrangeLittleGirl
16.11.2016, 02:19
Ես արդեն ընտրած ալբոմ ունեմ, չնայած մտածում եմ՝ կարող ա՞ հեշտ գլխի ընկնեք, որ դա իմ առաջարկածն ա :Դ Բայց ուզում եմ, որ ուրիշներն էլ լսեն ու կարծիք հայտնեն :))

Ես էլ ոնց որ ունեի, բայց արդեն մոռացել եմ ։))
At Swim-ն առաջարկել էի, չէ՞։ :))

CactuSoul
16.11.2016, 02:26
Ես էլ ոնց որ ունեի, բայց արդեն մոռացել եմ ։))
At Swim-ն առաջարկել էի, չէ՞։ :))

Այսպիսով՝ մեր ալբոմացանկում են.
....
Liza Hannigan (https://en.wikipedia.org/wiki/Lisa_Hannigan)-ի At Swim (https://myzuka.fm/Album/758499/Lisa-Hannigan-At-Swim-2016)-ը.

Հա:

Մուշու
16.11.2016, 20:21
Սմոքին եթե թույլ տա, կարող եմ ես կազմակերպել :)

Smokie
17.11.2016, 05:41
Սմոքին եթե թույլ տա, կարող եմ ես կազմակերպել :)

Կազմակերպի Մուշ ջան, ես էլ կմասնակցեմ :))

Հ.գ. Էլի հետաձգեցի Cruel Sun-ի ռեվյուն::oy

Smokie
25.11.2016, 19:18
Վերջապես լսեցի էս ալբոմը՝ կյանքումս չորրորդ անգամ (առաջինն էլ հենց այս տարի եմ լսել): Գրեմ քանի վերհիշել եմ ու հերթական անգամ տպավորվել:
https://fb-s-b-a.akamaihd.net/h-ak-xpl1/v/t1.0-9/15181121_1153394501380269_252624632676554793_n.jpg?oh=0cde60b514444ef7337e6007c4ffb315&oe=58C9BC6C&__gda__=1489141603_34b89d451005b66c0310e4922c6ca873
Տարօրինակ, խորհրդավոր, հետաքրքիր ու միանշանակ տարբերվող: Ոմանք գուցե ասեն, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում անկապ բլբլոցները ու նույն խոսքերի միլիոն անգամ կրկնությունը, բայց ինձ համար սա բոլորովին ուրիշ երաժշտական աշխարհ էր: Նոր աշխարհ, որտեղ առաջին անգամ էի հայտնվել ու թվում էր, թե նման բան էլ ոչ ոք ու ոչ մի խումբ չի ստեղծել, որ գտել են և՛ յուրահատուկ և՛ լավը լինելու ճանապարհը: :) Գուցեև «bluegrass» ժանրն է այդպիսինը: Առաջին անգամ եմ հանդիպում վերջինիս անվանը՝ կուսումնասիրեմ: ;)

Լսում եմ, խոսքերը լավ չեմ հասկանում, անգամ չգիտեմ անգլերե՞ն է, թե՞ ինչ որ այլ լեզու՝ իրենց հորինած: Էսօր խոսքերը մի թեթև աչքի անցկացրեցի՝ պարզվեց ոչ միայն անգլերեն են այդ անհասկանալի բառերը, այլև շատ երգերում հազվադեպ են հանդիպում չկրկնվող խոսքեր, տեքստը հիմնականում նույնն է: Ճիշտ է երգերի վերջում զգացվում է, որ բլբլում է նույն նախադասությունը, բայց աշխույժ՝ կրկնվող բայց չձանձրացնող երգեցողությունը հուշում է, որ խոսքերը կարևոր չեն այդ պահին: Դրայվ կա ախր, պարացնում է, ուրախացնում:
Այ էսօր հասկացա թե ու՞մ նման են իրենց ալբոմով: Վայրի սևամորթ ցեղերին, որ նախշազարդում են իրենց մարմինը ու խարույկի շուրջը պարում ու երգում: Չգիտեմ ուրիշ դեպքում դա ինչպիսի՞ տպավորություն կթողներ, բայց Rusted Root-ի կատարմամբ ուղղակի հրաշք ա: Իրենց ձայնը, գործիքավորումը ու պարը, որ երևակայում ես, ոչ թե տեսնում:
«Send Me On My Way» երգը իհարկե շատերիդ է ծանոթ Ice Age մուլտֆիլմի շնորհիվ: Իսկ միակ երգը, որ կարելի է ասել չհավանեցի՝ 40 վայրկյանանոց «!@#*»-ն էր՝ այդ տարօրինակ վերնագրով, մի քիչ ռեպախառը, էլի տարօրինակ բլբլոցներով երգը, որը նույնպես իր հերթին զվարճալի էր, յուրահատուկ ու հետաքրքիր: