PDA

Դիտել ողջ տարբերակը : Լռությունը խոսում է



Sambitbaba
28.08.2016, 18:45
ԷԿՀԱՐՏ ԹՈԼԼԵ




ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է







Դուք անհրաժեշտ եք Տիեզերքին այն բանի համար,
որպեսզի նա կարողանա իրականացնել
իր աստվածային ծրագիրը:
Սա է ձեր իսկական դերը:

Բ. Պաստեռնակ





* * *


"Մի անգամ, երբ լրացավ իմ քսանինը տարին, ես արթնացա ուշ գիշերը, համակված սահմռկեցուցիչ սարսափով և խորին զզվանքով աշխարհի հանդեպ..." - այսպիսի խոսքերով Էկհարտ Թոլլեն "Ներկա Պահի ուժը" գրքում նկարագրում է իր փոխակերպման սկիզբը. սուիցիդալ դեպրեսիայի մշտական նոպաների հետ մեկտեղ անանցանելի տագնապի վիճակում ապրող մարդուց, - մինչև շատ ու շատ որոնողների հոգևոր ուսուցիչը:

"... Եվ ամենազզվելին այդ աշխարհում իմ սեփական գոյությունն էր: Արժե՞ր արդյոք ապրել անելանելիության այդպիսի ճնշման տակ: Ու՞մ է պետք այդ անվերջանալի պայքարն ինքդ քեզ հետ:

Ես զգում էի, թե ինչպես ինքնաոչնչացման և չը-գոյության հանդեպ ձգտումն իմ մեջ գերիշխում էր ապրելու բնազդական ցանկությանը: “Ես այլևս չեմ կարող ապրել ինքս ինձ հետ”: Այդ միտքն անդադար պտտվում էր գլխումս: Եվ հանկարծ..."

"Ներկա Պահի ուժը" գիրքը` տասնամյա սեմինարների և ուսուցումների արդյունքը, - ընդամենը մոտ մեկ տարվա ընթացքում իսկական բեսթսելեր դարձավ:

Եվ ահա ձեր առջև Էկհարտ Թոլլեի երկրորդ գիրքն է: Ի տարբերություն առաջինի, որը կազմված էր սեմինարների բազմաթիվ մասնակիցների տված հարցերին հանգամանալից պատասխանների տեսքով, սա` իր լակոնիզմով և բառերի ու մտքերի միջև լռությամբ, - մեր օրերում կյանքի է կոչում հին հնդկական սուտրաների ոճը` նրանց նվազագույն անդրադարձումով մտքին և մտածողությանը: "Այն, ինչը նրանք մատնացույց են անում և ինչի մասին լռում են, - գրում է հեղինակը, - շատ ավելի կարևոր է քան այն, ինչի մասին նրանց մեջ խոսվում է":

Այս գրքի ուղերձը նույնպես պարզ և միանշանակ է. Տառապանքներից դեպի լռություն և անդորր տանող ճանապարհ գտնել կարելի է: Եթե սովորես լսել Լռության Ձայնը:








ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ


Էկհարտ Թոլլեն ծնվել է Գերմանիայում, որտեղ էլ անց է կացրել կյանքի առաջին երեսուն տարիները: Ավարտելով Լոնդոնի համալսարանն, ընդունվել է ասպիրանտուրա Քեմբրիջում: Բայց քսանինը տարեկանում հոգևոր փոխակերպումը փաստորեն սրբե՛լ, առանց մնացորդի տարրալուծել է նրա նախկին անձը և արմատապես փոխել է նրա կյանքը:

"Եկավ մի պահ, երբ ֆիզիկական մակարդակի վրա ես ժամանակավորապես զրկվեցի ամեն ինչից: Ես չունեի ոչ մոտիկներ, ոչ աշխատանք, ոչ տուն, ոչ հասարակական կարգավիճակ: Համարյա երկու տարի անց կացրեցի այգիներում ու պուրակներում նստարանների վրա անասելի երջանկության վիճակում:

Բայց նույնիսկ ամենասքանչելի ապրումները երբևիցէ ավարտվում են: Պարզվեց, որ բոլոր այդ ապրումներից շատ ավելի կարևոր է այն խորին հանգստությունը, որն այն ժամանակներից ի վեր կազմում է իմ գոյատևման հիմքը: Երբեմն այնքան է այն զգալի, համարյա տեսանելի, որ նույնիսկ ինձ շրջապատողները զգում են այն: Իսկ երբեմն այն գնում է հետին պլան, ինչպես ինչ-որ տեղ հեռվում լսվող երաժշտություն:

Ավելի ուշ իմ կյանքում սկսեցին հայտնվել մարդիկ, ովքեր ասում էին ինձ. "Ես ցանկանում եմ ձեռք բերել այն, ինչ ունեք դուք: Չե՞ք կարող դուք արդյոք կիսվել ինձ հետ դրանով կամ ցույց տալ, թե ինչպես հասնել դրան": Եվ ես պատասխանում էի. "Դուք արդեն դա ունեք: Դուք ուղղակի չեք զգում դա, որովհետև ձեր միտքը չափազանց մեծ աղմուկ է ստեղծում":

Ավելի ուշ նման պատասխաններից ծնվեց գիրք, որը դուք հիմա բռնել եք ձեռքներիդ: Այդպես, նույնիսկ չհասցնելով հասկանալ, թե ինչն ինչոց է, ես նորից ձեռք բերեցի ներքին անհատականություն` դարձա հոգևոր ուսուցիչ":

Արդեն մոտ քսան տարի Էկհարտ Թոլլեն շրջագայում է ամբողջ աշխարհով, անց է կացնում սեմինարներ և ուսուցումներ: Եվ միշտ, բերելով բոլորին ճշմարտության ըմբռնումն ու իր ներկայության անդորրը, նա համոզում է. կա՛ տառապանքներից դեպի հանգստի աշխարհ տանող ճանապարհը:

Sambitbaba
28.08.2016, 19:08
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ




Իսկական հոգևոր ուսուցիչը սովորեցնելու ոչինչ չունի` այդ բառի սովորական իմաստով: Նա ձեզ տալու ոչինչ չունի` ոչ նոր տեղեկություն, ոչ հավատ, ոչ վարքի կանոններ: Նրա միակ խնդիրն է` օգնել վերացնել խոչընդոտները, որոնք բաժանում են ձեզ Ճշմարտությունից, նրանից, ով դուք արդեն կաք, չնայած այդ մասին գիտելիքն արդեն թաքնված է ձեր էության խորքերում: Հոգևոր ուսուցիչը բացում է ձեր առջև ձեր ներքնաքշխարհի այն տարածքը, որն անբաժան է լռությունից, հանգստից, հանդարտությունից:

Եթե դուք եկել եք հոգևոր ուսուցչի կամ այս գրքի մոտ ոգեշնչող գաղափարների, խելոք թեորիաների, "փրկիչ" գաղափարների ժողովածուի և ինտելեկտուալ բանավեճերի որոնումներում, ձեզ հիասթափություն է սպասվում: Այլ խոսքերով ասած, եթե փնտրում եք սնունդ ձեր անհագուրդ մտքի համար, դուք այն այստեղ չեք գտնի: Եվ բաց կթողնեք ուսմունքի բուն էությունը, այս գրքի իմաստը: Այդ իմաստը տպագիր խոսքերի ու ֆրազների մեջ չէ, այն ձե՛ր մեջ է:

Հիշեք այդ մասին, զգացեք այդ, և դուք կլսեք:

Բառերը` ոչ ավելին են քան ուղեցույցներ: Եվ այն տարածքը, որը նրանք մատնանշում են, մտքերի ոլորտում չեք գտնի: Դա տարածք է, որն ավելի խորն է և անվերջանալիորեն ավելի լայնածավալ, քան միտքը, և նրա որակներից մեկն է` կենսարար հանգիստն ու ներդաշնակությունը: Այնպես որ եթե ընթերցելիս դուք պարզորոշ կերպով զգաք այդ ներդաշնակությունը, նշանակում է, գիրքն աշխատում է, կատարում է ուսուցչի իր նախասահմանումը, հիշեցնելուվ ձեզ ձեր էության մասին և ցույց տալով դեպի տուն տանող ճանապարհը:

Սա այն գիրքը չէ, որը հետևում է կարդալ միանգամից ծայրից ծայր, իսկ հետո դնել գրադարակի վրա: Ապրեք նրա հետ, վերցրեք ձեռքներդ և` ինչն ավելի է կարևոր, - հաճախակի մի կողմ դրեք:

Շատ ընթերցողներ բազմիցս ցանկություն կզգան մի կողմ դնել գիրքն այս կամ այն պարբերությունից հետո, տալ դադար, մտածել, լռության մեջ մնալ մենակ:

Միշտ ավելի կարևոր է կանգ առնել, քան շարունակել կարդալ: Թույլ տվեք, թող գիրքն անի իր գործը. արթնացնի և դուրս բերի ձեզ պայմանավորված մտածողության ոտնակոխ արված ճանապարհից:

Իր կառուցվածքով այս գիրքը հինավուրց հոգևոր ուսմունքների գրառումներ`հնդկական սուտրաներ է հիշեցնում: Սուտրաները` ճշմարտության հզորագույն ցուցանիշներ են, արված մտավոր մեկնաբանությունների նվազագույն քանակ պարունակող կարճ ասացվածքների տեսքով:

Սուտրաների տեսքով են գրված Վեդաները, Ուպանիշադները և Բուդդայի ասույթները: Հիսուսի առակներն ու ասացվածքները, եթե վերցնենք նրանց կտակարանային պատմողական կոնտեքստից դուրս, նույնպես սուտրաներ են հիշեցում (ինչպես նաև հին չինական իմաստության "Ի Ձինը" կամ "Փոփոխությունների Գիրքը"):

Սուտրաների առավելությունը` նրանց կարճաբանությունն է: Մտածող գիտակցությունը նրանք գործի են դնում ոչ ավելի, քան անհրաժեշտ է: Այն, ինչ մատնացույց են անում նրանք և ինչի մասին լռում են, ավելի կարևոր են ամենից, ինչ ասվում է նրանց մեջ:

Սուտրաների առավել նմանվում է այս գրքի առաջին գլուխը` "Լռություն և անդորր": Նրա մեջ է ամփոփված ամբողջ գրքի իմաստը: Հնարավոր է, այս գլուխն ընթերցելն` ամենն է, ինչ անհրաժեշտ է որոշ ընթերցողների:

Մնացած գլուխները նախատեսված են նրանց համար, ում ավելի խոշոր "ցուցանիշներ" են հարկավոր:

Ինչպես և ուրիշ սուտրաներ, այս գրքի ասույթները սրբազան են և բխում են գիտակցության այն վիճակից, որտեղ լսելի է լռության ձայնը: Իսկ տարբերվում են սուտրաներից նրանով, որ այստեղ ոչինչ չի հարաբերվում ոչ մի կրոնի կամ հոգևոր ավանդույթի հետ: Գիրքը հասցեագրված է ամբողջ մարդկությանը:

Եվ դրանում` նրա ևս մեկ նախորոշումն է: Մարդկային գիտակցության փոխակերպումն` այլևս միայն ընտրյալներին հասանելի պերճանքի առարկա չէ, այլ առաջին անհրաժեշտության առարկա (քանի դեռ մարդկությունը վերջնականապես իրեն չի ոչնչացրել) բոլորի համար:

Մեր օրերում հին գիտակցության գործունեության խափանումն ու նորի ծագումը քայլում են ձեռք ձեռքի: Առեղծվածային է. գործերն էլ գնում են մեկ ավելի լավ, մեկ ավելի վատ (չնայած վերջինս ավելի է նկատելի, քանի որ ավելի մեծ աղմուկ է հանում):

Այս գիրքը, ինչպես յուրաքանչյուր այլ գիրք, իհարկե, կազմված է բառերից, որոնք կարդալու ընթացքում փոխակերպվում են մտքերի: Բայց ոչ այն մտքերի, որոնք շարքային են ու սովորական. անվերջանալի կրկնողություններով, աղմկոտ են, ընդունում են իրենց միայն, անվերջ վկայակոչում են մեր ուշադրությունը:

Որպես սուտրաներ, որպես հոգևոր ուսուցիչ, այս գրքի մտքերն ասում են ոչ թե "նայիր ինձ վրա"` այլ "նայիր ինձանից այն կողմ": Այդպիսի մտքերը ծագում են լռությունից և այդ պատճառով ուժ ունեն: Այդ լռությունն ու հանգիստը ձեր իսկական էությունն են:

Այն էությունը, ով կփրկի և կփոխակերպի մեր աշխարհը:



Էկհարտ Թոլլե

Sambitbaba
29.08.2016, 15:53
ԳԼՈՒԽ 1


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴՈՐՐ







Ներքին լռությունը`
քո էության բնույթն է:
Ի՞նչ է լռությունը:
Քո ներքին տարածությունը
կամ գիտակցումը,
որի շնորհիվ ընկալվում են ընթերցվող այս տողերը,
և դառնում են մտքեր:
Առանց այդ գիտակցման
չէր լինի
ոչ ընկալում,
ոչ մտածողություն,
ոչ աշխարհ:

Դու էլ հենց կաս այդ գիտակցումը, -
դու ուղղակի
անձնականացել ես:



Sambitbaba
30.08.2016, 10:49



Երբ կորցնում ես սահմանակցումդ
ներքին լռության հետ,
դու կորցնում ես
քո կապը` քեզ հետ:
Երբ կորցնում ես
կապդ քեզ հետ,
դու կորցնում ես քեզ աշխարհում:

Քո ամենախորը
ինքդ քեզ զգալը,
նրան,
ով դու կաս իրականում, -
անբաժան է լռությունից:
Դա է "Ես Եմ"-ը,
որ քո անվան և քո մարմնի
հետևում է:

Մտածողության ներքին աղմուկը`
արտաքին աղմուկի նմանակն է:
Իսկ արտաքին լռության նմանակը`
անդորրն է ներսում:

Եթե լռություն է ծագել շուրջդ`
լսիր այդ լռությունը:
Ընդամենը նշիր քեզ համար.
"Չկա ոչ մի ձայն":
Գոնե փոքր-ինչ ուշադրություն հատկացրու նրան:
Դա կարթնացնի քո մեջ
հանգստի տարածությունը,
քանզի միայն նրա մեջ
մարդ ի վիճակի է
գիտակցել լռությունը:

Նշիր. այն պահին,
երբ նկատեցիր լռությունը քո շուրջ,
ոչնչի մասին այլևս
դու չես մտածում:
Դու
գիտակցում ես`
բայց
չես մտածում:



Sambitbaba
31.08.2016, 07:36




Երբ դու սկսում ես
լսել լռությունը,
անմիջապես գալիս է վիճակն
անվրդով արթնության:
Դու ներկա ես:
Դու դուրս ես գալիս
մարդկային
կոլեկտիվ պայմանականության
հազարամյակների
սահմաններից:




Sambitbaba
01.09.2016, 03:53



Նայիր ծառին,
ծաղկին,
խոտին:
Թույլ տուր գիտակցմանդ
հանգստանալ
նրանց վրա:
Որքան անվրդով են նրանք,
որքան խորն արմատավորվել են
Գոյի մեջ:
Թույլ տուր,
թող Բնությունը
սովորեցնի քեզ
լռությանը:



Sambitbaba
02.09.2016, 09:23



Երբ նայում ես ծառին,
երբ ընկալում ես
նրա
խաղաղությունը,
ինքդ էլ
հանգստություն ես դառնում:
Ամեն ինչի հետ,
ինչ ընկալում ես լռության մեջ
և
լռության միջոցով,
խորին միասնություն ես զգում:
Այդպիսի միասնության
զգացումն ամեն ինչի հետ`
հենց սերն է, որ կա:



Sambitbaba
03.09.2016, 06:26



Աղմուկի բացակայությունն, անկասկած,
օգտակար է,
բայց իսկական լռություն ձեռք բերելու համար
այն պարտադիր չէ բոլորովին:
Նույնիսկ ամբոխի
աղմուկի և աղաղակների մեջ
կարելի է զգալ բացարձակ հանգիստ`
այն,
որն աղմուկի հետևում է,
անձայն տարածության մեջ,
որտեղից աղմուկն ինքն է ծագում:
Դա մաքուր գիտակցության
ներքին տարածությունն է,
իր` գիտակցության,
ինչպիսին այն կա:

Միայն այդ ժամանակ ես գիտակցում
քո գիտակցումը
որպես ամբողջ զգայական ընկալման
և մտածողության
հիմնապաստառ:
Գիտակցել գիտակցումը`
նշանակում է ձեռք բերել
ներքին լռություն:



Sambitbaba
04.09.2016, 15:35



Յուրաքանչյուր
խանգարող աղմուկ
նույնքան օգտակար է,
որքան լռությունը:
Ինչպե՞ս դա կարող է լինել:
Այն հնարավորություն է տալիս
թողնել քո ներքին դիմադրությունը իրեն,
թույլ տալով լինել այնպիսին,
ինչպիսին այն կա:
Այդ ընդունումը
հրաշալի կերպով
քեզ տալիս է
անհուն հանդարտություն
և լռություն:

Երբ Ներկայի պահը
դու ընդունում ես այնպիսին,
ինչպիսին այն կա, -
ինչպիսին էլ այն լինի, -
անվրդով ու ներդաշնակ ես դառնում
աշխարհի հետ:



Sambitbaba
06.09.2016, 08:09



Ուշադրություն դարձրու
այդ տարածության,
երկու մտքերի միջև ընկած
այդ ճեղքվածքի վրա,
կարճ լուռ տարածության վրա
զրույցում`
խոսքերի միջև,
դաշնամուրի կամ ֆլեյտայի
երկու հնչյունների միջև,
արտաշնչանքի և ներշնչանքի միջև
ընկած դադարի վրա:

Ուշադրությունը դեպի
այդ ինտերվալներն
արթնացնում է գիտակցումը:
Ոչ թե ինչ-որ բան գիտակցելը`ոչ, -
ուղղակի գիտակցումը:
Չունենալով մարմին,
այն դուրս է "լողում"
քո իսկ խորքերից,
ապանույնացնելով քեզ
քո արտաքին ձևից:



Sambitbaba
07.09.2016, 09:08



Ճշմարիտ գիտակցությունը
լռելյայն է գործում:
Իսկ այնտեղ, որտեղ
ծագում է լռությունը,
թագավորում է ստեղծագործությունը
և խնդիրներ լուծելու հետ
խնդիրներ չկան:



Sambitbaba
08.09.2016, 20:03



Ի՞նչ է լռությունը:
Ընդամենն աղմուկի
բացակայությու՞ն:
Ոչ, դա ինքը Միտքն է`
ամեն ինչի հետևում թաքնված
Գիտակցությունը,
որից բոլոր մարմիններն են ծնվում:
Հնարավո՞ր է արդյոք,
որ այն ինչ-որ կերպ
բաժան լինի
քեզանից:
Ինքը պատյանը,
որը դու անվանում ես
"ես",
նրա ծնունդն է
և առանց իրեն ծնողի
ակնթարթ անգամ
գոյություն չունի:

Այդպիսին է
գալակտիկաների և ցողունների,
սարերի և ավազեհատիկների,
ծառերի և ծաղիկների,
թռչունների
և մնացած բոլոր մարմինների
էությունը:



Sambitbaba
10.09.2016, 11:10



Լռությունը
միակ բանն է
մեր անհանգիստ աշխարհում,
որ ձև չունի:
Իսկ եթե այդպես է,
ուրեմն, նշանակում է,
նա "այս աշխարհից չէ":




Sambitbaba
11.09.2016, 20:33



Երբ կատարյալ
լռության մեջ
նայում ես ծառին
կամ մարդուն,
ո՞վ է նայում:
Նա, ով ավելի խորն է,
քան անձը:
Այդ ինքը միտքն է նայում
սեփական արարմանը:



Sambitbaba
13.09.2016, 09:10



Աստվածաշունչն ասում է.
"Ստեղծեց Աստված աշխարհն
ու տեսավ` դա լավ է:":
Եվ մարդ էլ
տեսնում է ճիշտ նույնպես`
եթե նայում է
լռության տարածքից,
որտեղ չկան
մտքեր:



Sambitbaba
16.09.2016, 08:05



Քեզ դեռևս ավելի շատ
գիտելիքնե՞ր են անհրաժեշտ:
Ավելի շատ տեղեկությու՞ն:
Ավելի հզոր համակարգիչներ
և գիտական ավելի
մանրակրկիտ վերլուծությու՞ն:
Բայց մի՞թե այսօր մարդկությունն
ամենաշատը զգում է
կարիքն իմաստության:

Բայց ի՞նչ է իմաստությունն
ու որտե՞ղ այն փնտրել:
Իմաստությունը գալիս է
լռության մեջ գտնվելու
ունակության հետ միասին:
Նայել ուղղակի
և ուղղակի լսել:
Եվ դա բավական է:
Երբ դու նայում և լսում ես
լռության մեջ,
քո մեջ արթնանում է
ոչ կոնցեպտուալ
գիտակցությունը:

Թույլ տուր լռությանն
ուղղորդել
քո խոսքերն ու գործերը:



Sambitbaba
17.09.2016, 08:16
ԳԼՈՒԽ 2


ՄՏԱԾՈՂ ՄՏՔԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ



Մարդկանց մեծամասնությունն իր ամբողջ կյանքն անց է կացնում սեփական մտածողության զնդանում: Նրանք երբեք մտքի ստեղծած նեղ, անցյալի փորձով պայմանավորված անձնականացված ինքնապատկերացման սահմաններից դուրս չեն ելնում:

Քո, ինչպես և յուրաքանչյուր մարդկային արարածի մեջ, առկա է գիտակցության շատ ավելի խորը տարածք, քան միտքն է: Դա հենց ինքը էությունն է նրա, ով դու կաս: Կարելի է անվանել դա ներկայություն, գիտակցում, չպայմանավորված գիտակցություն: Քրիստոս ներսում կամ Բուդդայի էություն:

Այդ տարածքի արտահայտումը կազատի քեզ և աշխարհը տառապանքներից, որոնք դու պատճառում ես քեզ և ուրիշներին այն պատճառով, որ քո կյանքը կառավարում է քո մտքի ստեղծած "փոքրիկ եսը"` և դա ամենն է, ինչ դու գիտես քո մասին: Սերը, ուրախությունը, ստեղծագործումը և իսկական ներքնաշխարհը չեն կարող քո կյանք գալ որևէ այլ ճանապարհով, այլ միայն չպայմանավորված գիտակցության տարածքի միջով:

Եթե դու կարողանաս (թող նույնիսկ պատահաբար, անկանխամտածված կերպով) տեսնել ընդամենը մտքերը մտքերումդ, որոնք սլանում հողմի պես կամ անշտապ ճեմում են քո գիտակցության մեջ, եթե քեզ հաջողվի դիտարկել քո մտավոր-հուզական և իրենց ծնվելու պահին ծայրահեղ մեքենայական ռեակցիաները, նշանակում է, այդ տարածքն արդեն արտահայտված է քո մեջ` որպես գիտակցություն, որտեղ ծնվում են մտքեր և զգացումներ, որպես արտաժամանակային անտեսանելի տարածություն, որտեղ ծավալվում է քո կյանքի բովանդակությունը:

Sambitbaba
18.09.2016, 08:00



Մտածողության հոսանքը
հսկայական իներցիա ունի,
և այն հեշտությամբ
տանում է քեզ
իր հետևից:
Յուրաքանչյուր միտք
հավակնում է նրան,
որ ինքը
բացառապես կարևոր է:
Այն ծարավի է
դեպի իրեն գրավել
քո ամբողջ
ուշադրությունը:

Ահա քեզ համար
մի նոր
հոգևոր պրակտիկա.
չափազանց լուրջ մի վերաբերվիր
մտքերիդ:



Sambitbaba
19.09.2016, 17:31



Որքա՜ն հեշտությամբ են
մարդիկ ընկնում
սեփական կոնցեպտների և գաղափարների
զնդանը:

Մարդկային միտքը`
գիտելանու, ճանաչելու և հսկելու
իր ծարավի մեջ,
սխալմամբ
իր դատողությունները
որպես ճշմարտություն է ընդունում:
Նա ասում է.
ահա թե ինչպես ամենը կա:

Քեզ հետևում է լինել ավելին,
քան սեփական մտքերդ,
որպեսզի տեսնես.
ինչպես էլ դու բնութագրես
քո կամ ուրիշի կյանքն ու վարքը,
որքան էլ դատես
իրավիճակներից յուրաքանչյուրի մասին`
դա ոչ ավելին է, քան
տեսանկյուն,
բազում
հնարավոր հեռանկարներից մեկը:
Սակայն իրականությունը`
միասնական, ունիվերսալ
Ամբողջականություն է:
Ամեն ինչ միահյուսված է նրանում,
և ոչինչ գոյություն չունի
բացառապես ինքնիրեն
և իր շնորհիվ:
Մտածողությունը
մասնատում է իրականությունը,
բաժանում է այն
գաղափարների և կոնցեպտների
"պատառիկների":



Sambitbaba
20.09.2016, 16:09



Մտածող միտքը՝
օգտակար և հզոր գործիք է:
Բայց նաև ծայրահեղ ամաչկոտ,
արգելքներ ու սահմանափակումներ
կուտակող,
եթե ամբողջովին տիրապետում է քո կյանքին
և եթե դու դեռ չես հասկացել,
որ միտքը՝
գիտակցության,
որը դու հանդիսանում ես, -
փոքրիկ տեսանկյուններից մեկն է ընդամենը:



Sambitbaba
21.09.2016, 17:02



Իմաստությունը՝
մտածողության արդյունք չէ:
Իմաստությունը
խորին գիտելիք է,
որը մակերես է ելնում
ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ
քո լիակատար ուշադրության
հասարակ գործողության
շնորհիվ:
Ուշադրությունը՝
նախասկզբնական միտք է,
ինքը գիտակցությունը:
Այն վերացնում է
սխեմատիկ, կոնցեպտուալ մտքի
ստեղծած խոչընդոտները,
թույլ տալով,
որ արտահայտվի հետևյալ ըմբռնումը.
ոչինչ
գոյություն չունի ինքն իրեն
և իր միջոցով:
Ուշադրությունը համախմբում է
ընկալողին և ընկալելիքը
գիտակցման ընդհանուր տարածքում:

Ուշադրությունն ապաքինում է
բաժանվածությունը:



Sambitbaba
22.09.2016, 18:07



Եթե դու խորասուզվում ես
սևեռուն մտքերի մեջ,
դրանով խուսափում ես նրանից,
ինչ կա:
Չես ցանկանում
լինել այնտեղ, որտեղ
գտնվում ես:
Այժմ, Այստեղ:



Sambitbaba
24.09.2016, 20:08



Դավանանքները՝
կրոնական,
քաղաքական,
գիտական, -
ծագում են այն սխալ համոզմունքից,
որ միտքն ընդունակ է ընդգրկել
Իրականությունը,
Ճշմարտությունը:

Դավանանքները
մարդկության
կոլեկտիվ կոնցեպտուալ
բանտերն են:
Եվ տարօրինակ բան.
մարդիկ
սիրում են իրենց բանտախցերը:
Դա տալիս է նրանց
անվտանգության զգացում
և "ես գիտեմ"
կեղծ զգացումը:

Ոչնչից այնպես չի տառապում
մարդկությունը,
ինչպես իր
դավանանքներից:
Իհարկե,
ամեն կեղծ հավատամք
վերջիվերջո քանդվում է,
քանզի վաղ թե ուշ
Իրականությունը
բացահայտում է նրա կեղծությունը:
Բայց քանի դեռ գոյություն ունի
հին մոլորությունը,
հին դավանանքը
հասցնում է
փոխարինվել նորով:



Sambitbaba
25.09.2016, 20:54



Հոգևոր արթնացումը՝
ոչ այլ ինչ է,
քան
արթնացում
մտածողության քնից:



Sambitbaba
26.09.2016, 20:57



Գիտակցության տարածքն
անհամեմատելիորեն
ավելի լայնածավալ է,
քան մտքի գործունեության ոլորտը:
Երբ դադարում ես
կուրորեն հավատալ ամենին,
ինչ մտածում ես, -
դուրս ես գալիս
մտքի սահմաններից,
հստակորեն տեսնելով,
որ մտածող միտքը՝
բոլորովին էլ նա չէ,
ով դու կաս:



Sambitbaba
28.09.2016, 09:38



Մտքի հիմնական վիճակը՝
"ինձ համար քիչ է"
քրոնիկական արտահայտությունն է,
և այդ պատճառով է,
որ նա հավերժ ժլատ է:
Իրեն մտքի հետ նույնացնողին
շատ արագորեն հաղթահարում են
թախիծն ու անհանգստությունը:
Ի՞նչ բան է թախիծը:
Ազդանշան,
որ մտածելու համար
մտքին սնունդ է անհրաժեշտ,
որ նա քաղցած է:

Եվ այդ քաղցն անհագուրդ է:

Եթե հաղթահարել է թախիծը,
Կարելի է թերթել
մի կույտ վառ ամսագրեր,
կախվել հեռախոսից,
զինվել հեռուստացույցի հեռակառավարիչով,
Համացանցի կայքերում
աննպատակ կտտացնել մկնիկով,
ինչպես նաև
(բավականին տարածված եղանակ է)
պակասի մտավոր զգացումը
վերածել մարմնականի՝
կուլ տալով
ահագին ուտելիք:

Իսկ կարելի է մնալ
թախծող և անհանգիստ,
դիտարկել քո թախծի և անհանգստության
ամեն մի տեսանկյուն:
Երբ զգացմունքիդ մեջ
ներդնում ես գիտակցում,
նրա շուրջ հանկարծ
ձևավորվում է
լիակատար հանգստի
տարածություն:
Սկզբում աննշմարելի:
Բայց այն կսկսի աճել,
ավելի ու ավելի
տարրալուծելով իր մեջ
թախիծն ու անհանգստությունը:

Տեսնու՞մ ես.
նույնիսկ թախիծն
ի վիճակի է ցուցադրել,
թե ով ես դու իրականում:

Այդժամ հայտնաբերում ես,
որ "թախծողը"՝ դու չես:
Թախիծն՝ ուղղակի
էներգիայի
պայմանական շարժում է
քո ներսում:
Ճիշտ նույն կերպ,
այդ դու չես
զայրացածը,
տխուրը,
վախեցածը:
Թախիծը, զայթույթը,
վիշտը, վախը՝
"քոնը" չեն,
անձ չեն:
Այդ ամենն ընդամենը
էներգիայի պայմանական շարժում է
քո մեջ:
Մարդկային մտքի
"հանգամանքները":
Նրանք գալիս և գնում են:

Ամենն, ինչ գալիս և գնում է՝
դու չես:

"Ես թախծում եմ":
Ո՞վ է դա գիտակցում:

"Ես զայրանում եմ, տխրում եմ, վախենում եմ":
Ո՞վ:

Դու՝
գիտակցողն ես,
այլ ոչ թե
քո գիտակցած
այդ վիճակները:



Sambitbaba
29.09.2016, 18:41



Յուրաքանչյուր նախապաշարմունք
նկատի է առնում,
որ դու նույնացրել ես քեզ
մտածող մտքի հետ:
Իսկ նշանակում է,
դու տեսնում ես
ոչ թե այլ մարդկանց,
այլ ընդամենը
քո պատկերացումներն
այդ մարդկանց մասին:
Ուրիշի
կենսական իրականությունն
աբստրակտ գաղափարի հանգեցնելը՝
դա արդեն
բռնության տեսակ է:



Sambitbaba
30.09.2016, 16:55



Գիտակցման մեջ չարմատավորված
մտածողությունը
ծառայում է միայն
ինքն իրեն՝
և այդ պատճառով
ծայրահեղ անգործունակ է:
Միտքը,
եթե զուրկ է իմաստությունից,
վտանգավոր է և ավերիչ:
Այդպիսին է, ավաղ,
մարդկության մեծամասնության
ներկայիս վիճակը:
Բանականության ընդարձակումը
գիտությունների և տեխնոլոգիաների օգնությամբ,
չնայած չեզոք է էությամբ,
բայց նույնպես դարձավ ավերիչ,
քանզի արմատավորված չէ
գիտակցման մեջ:

Մարդկության բարեշրջման հաջորդ քայլն է՝
ակնհայտ գերակշռումը մտքին,
մտքի սահմաններից դուրս գալը:
Դա մեր հրատապ խնդիրն է:
Եվ դա նշանակում է
ոչ թե վերջը մտածողության
որպես այդպիսին,
այլ վերջ համակվածությանը մտքով,
վերջ մեր վրա
մտքի լիակատար իշխությանը:



Sambitbaba
03.10.2016, 15:59



Զգա էներգիան
քո մարմնի ներսում:
Եվ անմիջապես
մտավոր աղմուկդ
կսկսի թուլանալ կամ ընդհանրապես
կդադարի:
Զգա էներգիան
ձեռքերումդ,
ոտքերումդ,
ստամոքսիդ մեջ,
կրծքումդ:
Զգա կյանքը,
որը դու ես,
որը մարմինդ պահում է
կենդանի:

Եվ այդ ժամանակ
մարմինդ
դարպաս կդառնա,
և ներս կթողնի
սովորաբար
մտքերի աղմուկի
ու հոգսերով տարված զգացմունքների
հետևում թաքնված
կենսունակության
զգացումը:

Դա այն կենսունակությունն է
քո մեջ,
որը դու կարող ես զգալ
քո ամբողջ Էությամբ,
այլ ոչ միայն գլխով:
Մարմնիդ յուրաքանչյուր բջիջ
կենդանի է
այն ներկայության մեջ,
որտեղ դու
մտածելու կարիք չունես:
Եվ սակայն,
եթե այդ վիճակում,
որոշ պրակտիկ նպատակների համար
քեզ անհրաժեշտ է
ներգրավել մտածողությունդ, -
այն հենց այստեղ է որ կա:
Միտքդ ինչպես միշտ
գործում է,
ընդ որում
շատ ավելի էֆեկտիվ՝
չէ՞ որ նրա միջով
սկսել է արտահայտվել
անսահման Գիտակցությունը,
որը դու ես:



Sambitbaba
05.10.2016, 16:21



Հեշտ է
չնկատել այն կարճ պահերը,
երբ դու
"առանց միտք գիտակցություն ես":
Կարելի է զբաղված լինել
որևէ ֆիզիկական աշխատանքով,
օդանավակայանում սպասել թռիչքի,
ընթանալ մետրոյի վագոնում
կամ նույնիսկ անկյունից անկյուն
քայլել սենյակում՝
և դրա հետ մեկտեղ
ներկա լինել այնքան լիովին,
որ սովորական մտավոր աղմուկը
կդադարի,
կփոխակերպվի
անպղտոր գիտակցման:
Հանկարծ
հայտնաբերում ես քեզ
երկնքում սահող ամպերին հետևելիս
կամ լռաձայն
ինչ-որ մեկին լսելիս՝
առանց որևէ
մտավոր մեկնության:
Այդ ժամանակ քո ընկալումը
բյուրեղի պես պարզ է դառնում,
մտքով
չպղտորված:

Սակայն
մտքի համար
այդ ամենն արժեք չունի:
Նա միշտ կգտնի
"ավելի կարևոր" բաներ,
նրանց վրա մտորելու համար:
Եվ հետո
այդպիսի իրադարձություններն
այնքան էլ չեն գրանցվում
մտքիդ մեջ:
Ահա թե ինչու
դու պետք է դիտարկես նրանց,
երբ նրանք
տեղի են ունենում:

Բայց ճշմարտությունն այն է,
որ այդ իրադարձություններն՝
ամենակարևորն են,
ինչ միայն քեզ հետ
կարող է պատահել:
Դա սկիզբն է տեղաշարժի
մտածողությունից
դեպի
գիտակցված ներկայություն:



Sambitbaba
11.10.2016, 16:39



Սկսիր
հեշտորեն ընկալել
"չգիտեմ" վիճակը:
Դա քեզ դուրս կբերի
մտքի սահմաններից,
քանզի միտքը՝
բաժանելու,
մեկնաբանելու,
դատողություններ անելու
մշտական փորձ է:
Չգիտենալու
վախն է միտքը:
Այնպես որ եթե դու
առանց դժվարության
ընդունում ես չգիտենալու վիճակը,
նշանակում է,
արդեն դուրս ես եկել
մտքի սահմաններից:
Այդ վիճակից սերմանում է
այլ բնույթի գիտելիք,
գիտելիք,
որը դուրս է կոնցեպտներից
և գաղափարներից:



Sambitbaba
17.10.2016, 20:17



Արվեստը,
սպորտը,
պարը,
ուսուցումը,
փաստաբանությունը՝
այս բոլոր ոլորտներից յուրաքանչյուրում
վարպետությունը
ենթադրում է,
որ մտածող միտքը
կամ ընդհանրապես չի մասնակցում,
կամ երկրորդական դեր է խաղում:
Չկա այլևս
որոշումներ ընդունելու
տառապալից պրոցեսը,
ճիշտ գործողությունը
տեղի է ունենում ինքնաբերաբար,
անկախ այն բանից,
որ կատարես այն անձամբ դու:
Կյանքի արվեստը
հակադրված է
տիրելուն և հսկողությանը:
Դու միանում ես
բարձրագույն գիտակցությանը:
Այժմ նա է
գործում, ասում և անում՝
քո փոխարեն,
կամ ավելի ճիշտ,
քո միջոցով:



Sambitbaba
19.10.2016, 09:23



Վերահաս
վտանգի պահը
կարող է հրահրել
մտքերի հոսքի
անհետանալը,
թույլ տալով քեզ
հստակորեն զգալ,
թե ինչ է նշանակում
ներկա լինել,
լինել զգոն,
գիտակցված:



Sambitbaba
21.10.2016, 19:10



Ճշմարտությունը
շատ ավելի անհուն է,
քան միտքն
ի վիճակի է պատկերացնել:
Չկա այնպիսի միտք,
որն իր մեջ
Ճշմարտություն է պարունակում:
Լավագույն դեպքում
այն կարող է
մատնացույց անել
ճշմարտությունը:
Օրինակ, հայտարարել.
"Բոլոր առարկաներն
ի սկզբանե միասնական են":
Բայց դա ցուցանիշ է,
այլ ոչ բացատրություն:
Հասկանալ այդ խոսքերը՝
նշանակում է
խորինս զգալ քո մեջ
այն Ճշմարտությունը,
որը նրանք
մատնացույց են անում:



Sambitbaba
22.10.2016, 18:51
ԳԼՈՒԽ 3


ԵՍ - ԷԳՈՆ






Միտքը գտնվում է
ոչ միայն մտածողության համար
սնունդ հայթհայթելու
մշտական որոնումներում,
նա նմանապես
քեզ հետ նույնը լինելու
հաստատումն է փնտրում,
սեփական "ես"-ի
իր զգացումը:
Այդպես ծնվում է
էգոն՝
անընդհատ
իրեն վերաստեղծող:



Sambitbaba
26.10.2016, 18:14



Երբ մտածում
կամ խոսում ես քո մասին,
երբ արտասանում ես
"ես"՝
դրա տակ սովորաբար
դու նկատի ունես
պատմությունը կյանքիդ,
որը ինքդ քեզ
անվերջ պատմում ես:
Դա՝ "ես"-ն է
քո բարյացկամությունների
և անբարյացկամությունների,
վախերի
և ցանկությունների:
"Ես"-ը,
որը երբեք
չի բավարարվում
երկարաժամկետ:
Այն՝
մտքի ստեղծած
զգացումն է նրա,
ով դու,
ըստ իրեն,
հանդիսանում ես.
անձ,
ամբողջությամբ
անցյալով պայմանավորված
և ապագայի մեջ
գոհություն փնտրող:

Այդ ժամանակավոր,
անցողիկ ձևի,
ջրի մակերեսի
թույլ վետվետանքին
նմանվող "ես"-ին
արդյո՞ք տեսնում ես:

Ո՞վ է նա,
ով տեսնում է դա:
Ո՞վ է նա,
ով գիտակցում է
իր ֆիզիկական և մտավոր ձևերի
անցողիկությունը:
Ես եմ գիտակցողը:
Ես - եմ:
Դա՝ խորին "Ես"-ն է,
դուրս թե անցյալից,
թե ապագայից:



Sambitbaba
29.10.2016, 18:54



Ի՞նչ է մնալու
ամեն օր
քո ուշադրությունն
ամբողջովին կլանող,
կենսական իրավիճակներին վերաբերվող
ցանկություններից,
տագնապներից
և վախերից:
Մի բուռ մոխիր՝
ոչ ավելի մեծ,
քան գծիկը
քո ծննդյան ու մահվան
տարեթվերի միջև
տապանաքարիդ:

Ես-էգոյի համար
այդ միտքն
անտանելի է:
Քեզ համար այն՝
քո ազատության
գրավականն է:



Sambitbaba
03.11.2016, 22:02



Եթե յուրաքանչյուր,
նույնիսկ ամենաաննշան
միտքը
դեպի իրեն է ձգում
քո ամբողջ ուշադրությունը,
նշանակում է, դու՝
քո գլխում հնչող
ձայնի հետ ես նույնացել:
Մտքումդ ծնվել է
սեփական "ես"-ի զգացումը:
Դա էլ հենց էգոն է,
գիտակցությանդ հորինած "ես"-ը,
որը շատ լավ զգում է
իր անավարտությունը
և, բառացիորեն,
ան-հիմնությունը:
Ահա թե որտեղից է
վախն ու ցանկությունը՝
էգոյի շարժիչ ուժն ու
հիմնական զգացմունքները:

Հենց որ հասկանում ես,
որ գլխումդ երբեք
չլռող ձայնը
հավակնում է, որպեսզի
քեզ փոխարինի, -
արթնանում ես վերջապես
քեզ քո մտքի հոսքի հետ
անհաշվետվորեն նույնացնելուց:
Նկատելով, հայտնաբերելով
այդ ձայնը,
հասկանում ես.
դու՝ նա չես,
այդ "բարձր" մտածող միտքը, -
այլ նա,
ով գիտակցում է նրան:

Դա էլ հենց ազատությունն է՝
քեզ, որպես մտքի
սահմաններից դուրս գտնվող
գիտակցություն
ճանաչելը:



Sambitbaba
06.11.2016, 20:28



Ես-էգոն անընդհատ
որոնումների մեջ է:
Նա փնտրում է,
թե էլի ինչ
կարող է ավելացնել իրեն,
որպեսզի իրեն զգա
ավելի ամբողջական,
ավելի ավարտված:
Ահա թե ինչու է
էգոն
այդքան մտահոգված
ապագայով:

Բայց հենց որ քեզ որպես
ներկա պահով ապրող մեկն ես գիտակցում,
էգո-մոդելի սահմաններից
ելնում ես դուրս:
Ծագում է բնական ունակություն
առանց որևէ լարման
ամբողջովին տրվել նրան,
ինչ տեղի է ունենում
այստեղ և հիմա:

Տալով Ներկային
քո ամբողջ ուշադրությունը,
դու թույլ ես տալիս,
որ քո կյանք մտնի
իսկական գիտակցությունը,
և փոխարինում ես նրանով
միտքն էգոիստական:



Sambitbaba
10.11.2016, 17:27



Ապրելով
էգոյի ներսում,
դու միշտ ներկա պահը
ինչ-որ ծրագրավորված
արդյունքի հասնելու
միջոց ես դարձնում:
Ամբողջ ժամանակ
ապրում ես հանուն
քո վաղվա օրվա,
բայց, երբ հասնում ես
մտադրված նպատակներիդ,
բավարարվում ես
շատ կարճ ժամանակ:

Իսկ հատկացնելով ուշադրությունդ
ոչ թե ապագա
ինչ-որ արդյունքի,
այլ գործին, որը
հենց այս պահին ես անում,
լքում ես էգո-պայմանականության
ծեծված արահետը:
Եվ այդ ժամանակ
քո գործողությունները
բերում են ոչ միայն
լավագույն արդյունքի,
այլ բնականաբար
հենց իրենք են դառնում
քո ուրախությունն ու
բավարարվածությունը:



Sambitbaba
16.11.2016, 21:44



Համարյա ամեն էգո
իր մեջ պարունակում է
էլեմենտները նրա,
ինչը պետք է անվանենք
"նույնացում զոհի հետ":
Ոմանք այնքան ուժեղ են
իրենց պատկերացնում
զոհի վիճակում,
որ դա դառնում է
նրանց էգոյի միջուկը:
Հավերժական դժգոհությունն ու
անանցողիկ վիրավորվածությունը
կազմում են նրանց "ես"-ի
հիմնական
բովանդակությունը:

Նույնիսկ եթե քո վիրավորանքը
քեզ լիովին արդարացված է թվում,
դու ինքդ ես ստեղծել
զնդան հիշեցնող
այդ ինքնանույնականացումը:
Տեսնու՞մ ես, թե ինչ ես
կյանքիդ հետ արել:
Ավելի ճիշտ, ինչ է
արել կյանքիդ հետ
սեփական միտքդ:
Գիտակցիր զգացմունքային
քո կախվածությունը
"վիրավորանքների
և անարդարացի
պատիժների պատմությունից",
նաև գիտակցիր
մտքիդ՝ այդ մասին
մտորելու, խոսելու
սևեռուն ցանկությունը:
Դարձիր ներկայություն,
որը կհաստատի
քո ներսում ու դրսում
տեղի ունեցածը:
Քեզ բոլորովին
պետք չէ դիտավորյալ
ինչ-որ բան անել:
Գիտակցման հետ միասին
կգա թե փոխակերպումը,
և թե ազատությունը:



Sambitbaba
18.11.2016, 18:50



Հավերժական բողոքներն ու
մեքենայական արձագանքները՝
մտքի գործունեության
գեղեցիկ կերպարներն են,
որոնց օգնությամբ
էգոն
ամրապնդվում է
ամեն հնարավոր կերպով:
Շատ մարդկանց համար,
նրանց մտավոր-զգայական ակտիվության
նշանակալի մասն են կազմում
տրտունջներն ու
իմպուլսիվ-բացասական արձագանքը
ցանկացած իրավիճակին:
Վարվելով այդպես,
քո շուրջ տեղի ունեցածը
և քեզ շրջապատողներին
դու անվանում ես "վատ",
իսկ քեզ՝
"լավ ու ճշմարիտ":
Այդ "ճշմարտությունը"
քեզ հիմք է տալիս
զգալ քո առավելությունը
և դրանով հզորացնել
սեփական "ես"-ի
քո զգացողությունը:
Իրականում,
իհարկե,
դու ընդամենն ուժեղացնում ես
քո էգոյի պատրանքները:

Ի վիճակի՞ ես արդյոք
դիտարկել քո ներսի
այդ ձևանմուշները
և առանձնացնել քեզ
գլխումդ հնչող
հավերժ մորմոքող,
խղճահար
ձայնից:



Sambitbaba
20.11.2016, 20:19



Էգո-ինքնազգացումը
թունդ կարիքն ունի
անվերջ կոնֆլիկտների,
քանզի նրա ինքնանույնացումը
որպես մի բաժան,
մեկուսացված ինչ-որ բանի, -
հզորանում է
պատերազմներից
ամեն ինչ հետ
և հստակ բաժանումից
"ես"-ի և "ոչ-ես"-ի:

Հաճախ ամբողջ ցեղեր,
ազգեր ու կրոններ
ամրապնդում են
կոլեկտիվ նույնացման
իրենց զգացումը՝
թշնամիներ ձեռք բերելով:
Եվ իրոք. ո՞վ կլիներ
"ճշմարիտը", եթե
"սխալը" չլիներ:



Sambitbaba
25.11.2016, 18:49



Ուրիշ մարդկանց հետ
քո հարաբերություններում
նկատե՞լ ես արդյոք
սեփական առավելության
կամ նվաստացածության
գողտրիկ զգացումը:
Այդպիսի պահերին
դու "հաջողացրել ես" տեսնել
իրեն,
համեմատությունների հաշվին
գոյատևող
էգոյին:

Նախանձը՝
կողմնակի արդյունքն է
էգոյի,
որն իրեն նվաստացած է զգում
այն պահին,
երբ տեսադաշտում
ավելի խելոք,
հարուստ, երջանիկ
մեկն է հայտնվում:
Էգո-նույնականացումը
հիմնված է համեմատության վրա
և լիցքավորվում է
առավելությամբ:
Եվ այդ պատճառով
կառչում է ամենից,
ինչից կարող է:
Իսկ եթե չստացվեց,
ուրեմն ուժեղացնում է
ինքնազգացողությունը
"հակա-առավելությամբ".
չէ որ ես ավելի
աղքատ եմ, հիվանդ եմ,
դժբախտ եմ...

Իսկ դու՝ ինչպիսի՞
պատմությունների
և ցնորքների
վրա ես հիմնել
քո սեփական "ես"-ի
ինքնազգացողությունը:



Sambitbaba
26.11.2016, 20:33



Սեփական առանձնացվածությանն
աջակցելու համար
հակասելու, դիմադրելու
և բաժանելու պահանջը՝
որից էլ հենց կախված է
էգոիստական "ես"-ը, -
նրա կառուցվածքի
մեջ է ներմուծված:
Այդպես ծագում է
"ես"-ն՝
"ուրիշ"-ի հետ
հակադրության մեջ,
"մենք"-ը՝
"նրանց" դեմ:

Էգոն
ինչ-որ մեկի
կամ ինչ-որ բանի հետ
կոնֆլիկտի մեջ լինելու
մշտական պահանջ ունի:
Ահա թե ինչու է,
որ դու ամենուր
խաղաղություն, ուրախություն
կամ սեր ես փնտրում,
բայց, գտնելով,
ի վիճակի չես
այն երկար պահել:
Ասում ես, որ դու
ցանկանում ես երջանկություն,
բայց ամենուր քեզ ուղեկցում են
փորձանքներն ու
դժբախտությունները:

Քո դժբախտությունները
մտքիդ
պայմանավորվածությունից են,
այլ ոչ թե
կենսական
ինչ-որ պարագաներից:



Sambitbaba
05.12.2016, 23:18



Ունե՞ս արդյոք քո մեջ
մեղքի զգացում
ինչ-որ բանի համար,
ինչ դու արել ես
(կամ, ընդհակառակը, չես արել)
անցյալում:
Քեզ մի՛ մեղադրիր:
Դու վարվել ես համաձայն
քո այն ժամանակվա
գիտակցության
կամ, ավելի ճիշտ,
անգիտակցվածության
մակարդակի:
Լինեիր ավելի գիտակցված,
քո գործողություններն,
անշուշտ,
այլ կլինեին:

Մեղքի զգացումը՝
էգոյի ևս մեկ
փորձն է ամրապնդել
ինքնանույնացումը:
Էգոյի համար
նշանակություն չունի,
կլինի՞ արդյոք այդպիսի "ես"-ը
դրական կամ բացասական:
Այն,
ինչպես դու վարվեցիր,
արտահայտումն էր
անգիտակցվածության՝
անգիտակցվածության
համամարդկային:
Բայց էգոն
անձնավորեց այն:
Նա ասաց.
"Այդ ես արեցի",
և այն ժամանակից ի վեր
դու մտածում ես
քո մասին
որպես մեղավոր,
նաև "վատ" մարդու:

Մարդկության ամբողջ
պատմության ընթացքում
մարդիկ իրար բազում
դժբախտություններ են պատճառել
և մինչև օրս էլ
այդպես են վարվում:
Եվ հիմա ինչ՝
մենք բոլորս
դատապարտվա՞ծ ենք հավիտենից,
մեղավո՞ր ենք,
ենթակա ենք
անառարկելի ոչնչացմա՞ն:
Թե՞ այն գործողություններն
ուղղակի արտահայտությունն էին
անգիտակցվածության,
մեր բարեշրջման
մի ինչ-որ աստիճանի,
որից հիմա մենք վերաճում ենք:

Հիսուսի "ներիր նրանց,
քանզի չգիտեն,
թե ինչ են անում" խոսքերը
կիրառելի են
նաև քո հանդեպ:



Sambitbaba
10.12.2016, 21:14



Եթե քո կյանքում դրել ես
էգոիստական նպատակներ՝
ազատագրվել,
ավելի լավը լինել,
ավելի նշանակալի դառնալ
սեփական աչքերում, -
նույնիսկ եթե հասնես էլ
նպատակներիդ,
նրանք չեն բերի բավարարություն:

Նպատակադրման մեջ
վատ ոչինչ չկա:
Սակայն գիտեցիր.
այն իրականացնելն՝
ամենակարևոր բանը չէ:
Երբ դու պահից պահ
ամբողջովին ներկա ես,
այդ պահերը դադարում են
ծառայել ընդամենը
որպես նպատակադրումներիդ
իրականացման միջոց, -
քո գործողությունները
սկսում են ինքնին
բավարարություն բերել
Ներկայի
ամեն առանձին
պահին:

"Չկա "Ես"-ը: Խնդիր չկա": -
Այսպես պատասխանեց
բուդդայական Վարպետը,
երբ նրան խնդրեցին
բացատրել Բուդդայի
ուսմունքի էությունը:



Sambitbaba
14.12.2016, 18:35
ԳԼՈՒԽ 4


ԱՅԺՄ






Մակերեսային ըմբռնմանը
թվում է,
իբր Ներկա Պահն՝
ընդամենը մեկն է
բազում պահերից:
Թվում է,
թե այդպես էլ կա.
մեր ամեն օրը
բաղկացած է հազար
ու մի ակնթարթներից,
երբ տարբեր բաներ են
տեղի ունենում:
Բայց եթե նայենք խորը.
չի՞ թվում ձեզ արդյոք,
որ միշտ կա միայն
ոմն մեկ-միակ ակնթարթ:
Եվ մի՞թե մեր ամբողջ կյանքն
այդ ակնթարթը չէ:

Դա՝ Ներկա Պահն է, -
միակ բանը, որից
չես կարող խուսափել,
միակ մշատական գործոնը
քո ամբողջ կյանքի:
Միակ տեղը, որտեղից
ոչ ոք և երբեք
չի կարող փախչել:
Կարևոր չէ, թե ինչ է
կատարվում և ավարտվում,
կարևոր չե, թե որքան
հիմնավորապես է
փոխվում ճակատագիրդ, -
մի բան է անփոփոխ.
մշտական
Ներկա Պահը:

Եվ քանի որ չկա
փախուստ Ներկայից,
ուրեմն ինչու՞ չը-ողջունենք այն,
մեր ընկերական գիրկը
նրան չբանանք:



Sambitbaba
17.12.2016, 20:31



Երբ ընկերանում ես
ընթացիկ պահի հետ,
որտեղ էլ գտնվես,
քեզ տանն ես զգում:
Իսկ եթե Ներկան
տուն չէ քեզ համար,
ուրեմն ուր էլ գնաս՝
ամենուր ուղեկցում են քեզ
մոլորությունն ու
անհանգստությունը:



Sambitbaba
20.12.2016, 19:04



Ներկա պահն այնպիսին է,
ինչպիսին այն կա:
Միշտ:
Դու
թույլ կտա՞ս նրան
լինել այդպիսին:



Sambitbaba
25.12.2016, 22:07



Ժամանակի բաժանումն
անցյալի, ներկայի
և ապագայի՝
մտքի ստեղծած
կառուցվածք է:
Անցյալն ու ապագան՝
ընդամենը մտապատկերներ են,
մտավոր վերացություններ:
Անցյալը՝
հիշողության մեջ պահվող
նախկին Ներկան է:
Հասկացիր. հիշողության
պրոցեսն ինքը կատարվում է
Ներկայի մեջ միայն,
այնսինքն, ացյալը
հիշում ես ոչ թե
ինչ-որ ժամանակ,
այլ միայն Հիմա:
Ապագան,
երբ գալիս է,
նույնպես դառնում է
Ներկա:
Այնպես որ,
ինչպես էլ
դու հարցին նայես,
Ներկան՝
միակ բանն է,
որ իրական է,
միակը, որ իրոք
գոյություն ունի:



Sambitbaba
03.01.2017, 22:01



Ուշադրությունը
Ներկային նվիրելը
չի նշանակում,
որ դու հերքում ես
քո գոյության հիմնական
կենսական խնդիրները:
Ընդհակառակն, դա՝
գոյության մեջ
առաջնահերթն ընդունելն է:
Եվ այդ ժամանակ
ամբողջ երկրորդականը
դադարում է վերջապես
քեզ ծանրաբեռնել:
Դարձրու Ներկա Պահը
քեզ մոտիկ ընկեր,
այլ ոչ խոչընդոտ
կամ էլ թշնամի:
Ընդունիր նրան, հարգիր:
Երբ Ներկան դառնում է
քո ամբողջ կյանքի
հիմքն ու կենտրոնը,
կյանքդ ծավալվում է
անհավանական ուժով,
պարզ ու հեշտորեն:



Sambitbaba
06.01.2017, 17:39



Թանկարժեք նախագծի
իրագործումը,
գործավարությունը,
հեռու տեղ տեղափոխվելը՝
ո՞րն է ավելի կարևոր այստեղ.
նպատա՞կը,
թե՞ ճանապարհը,
դեպի այդ նպատակը տանող:
Կոնկրետ այդ պա՞հը,
թե՞ ինչ-որ մի պահ
հեռավոր ապագայում:

Մտածիր.
չե՞ս վարվում դու արդյոք
ներկա պահի հետ,
ինչպես եթե դա խոչընդոտ լիներ,
որը պետք է հաղթահարել:
Չե՞ս գնահատում արդյոք
ապագան ավելի,
քան Ներկա Պահը:

Մեզանից համարյա յուրաքանչյուրը
այդ կերպ է ապրում:
Բայց ապագան միշտ գալիս է
Ներկայի տեսքով:
Ահա թե ինչու
նման ապրելակերպը
քիչ արդյունավետ է:
Այն ծնում է մշտական
օժանդակ տագնապ,
ստրես և խրոնիկական
անբավարարվածություն:
Արժե՞ արդյոք զարմանալ,
չէ՞ որ նման մոտեցումը
Ներկայից անբաժան
կյանքը չի հարգում:
Քանզի այնտեղ, որտեղ
գոյություն չունի Ներկա,
կյանք նույնպես չկա:



Sambitbaba
16.01.2017, 23:20



Քո մարմնի ներսում
զգա կենսարարությունը:
Դա հուսալիորեն
կարմատավորի քեզ
Այստեղ և Հիմա:



Sambitbaba
21.01.2017, 21:41



Վերջիվերջո, քանի դեռ
պատասխանատու չես
Ներկայի համար,
ուրեմն քո կյանքի համար
պատասխանատվություն
նույնպես չես կրում:
Քանզի այն՝ Ներկան, -
միակ կենդանի տեղն է
ողջ Տիեզերքում:

Վերցնել քեզ վրա
պատասխանատվությունը
ներկա պահի համար,
նշանակում է չդիմակայել
նրա այդպիսիությանը,
թշնամություն չանել
նրա հետ, ինչ կա:



Sambitbaba
25.01.2017, 21:37



Ներկան՝ այնպիսին է,
ինչպիսին այն կա,
քանզի չի կարող
ուրիշը լինել:
Այն, ինչ գիտեին
միշտ բուդդիստները,
այժմ հաստատում են
ֆիզիկոսներն էլ.
աշխարհում գոյություն չունեն
մեկուսացված օբյեկտներ
կամ երևույթներ:
Թվացյալ մակերեսայնության տակ
ամենը և ամեն ինչ
փոխկապակցված է
որպես տիեզերական
ամբողջականության
անքակտելի մասեր,
որոնք տեսք են տալիս
կոնկրետ ակնթարթի
արտահայտմանը:

Ասելով "այո"
ամենին, ինչ կա,
դու միանում ես
հենց իրեն Կյանքի
ուժին և գիտակցությանը:
Եվ միայն այդ ժամանակ
մեր աշխարհում բարի
փոփոխությունների
ուղեվար ես դառնում:



Sambitbaba
29.01.2017, 20:32



Հզորագույն
և միաժամանակ
ամենահասարակ
հոգևոր պրակտիկա.
ընդունել ամենն,
ինչ որ ծնվում է
Այստեղ և Այժմ, -
ինչպես քո ներսում,
այնպես էլ դրսում:



Sambitbaba
06.02.2017, 21:10



Երբ քո ուշադրությունն
ուղղված է դեպի Ներկան, -
դա զգոնությունն է:
Դու արթնանում ես քնից՝
քնից գիտակցության,
քնից անցյալի
և ապագայի:
Որքա՜ն հստակություն,
այնպիսի՜ պարզություն:
Խնդիրների կուտակման
տեղ ու ժամանակ էլ չկա:
Կա միայն մեկ ակնթարթ:
Ուղղակի պահն այդ
այնպիսին է, ինչպիսին կա:



Sambitbaba
08.02.2017, 17:55



Այն պահին,
երբ քո ողջ
ուշադրությամբ
մտնում ես Ներկա, -
հասկանում ես.
կյանքը՝ սուրբ է:
Սուրբ է այն ամենն,
ինչ դու ընկալում ես,
երբ ինքդ ներկա ես:
Որքան խորն ես
ներգրավվում
Ներկա Պահի մեջ,
այնքան շատ է արտահայտվում
Լինելության հավերժական
պարզությունն ու ուրախությունը,
կյանքի սրբությունը
որպես այդպիսին:



Sambitbaba
14.02.2017, 19:21



Մարդկանց մեծամասնությունը
Ներկա Պահը շփոթում է
այն բանի հետ, ինչը
տեղի է ունենում
Ներկա Պահի մեջ:
Բայց դա նույնը չէ:
Ներկան ավելի խորն է,
քան այն, ինչ նրա մեջ
տեղի է ունենում:
Դա այն տարածությունն է,
որի մեջ կատարվում է
ցանկացած մի բան:

Այնպես որ մի խառնիր
այդ պահի պարունակությունը
Ներկա Պահի հետ:
Ընթացիկ պահը
շատ ավելի խորն է
այն պարունակությունից,
որն իր մեջ ծագում է:



Sambitbaba
15.02.2017, 17:17




Երբ մտնում ես Ներկա,
դու քայլ ես կատարում
քո մտքի բովանդակության
սահմաններից դուրս:
Մտածողության անդադար հոսքը
սկսում է դանդաղել,
իսկ հետո՝ լռում է:
Մտքերդ այլևս
չեն կլանում ուշադրությունդ,
քեզ ամբողջովին
իրենց հոսքի մեջ չեն քաշում:
Մտքերիդ միջև
ծագում են միջանցքներ՝
տարածություն,
լռություն:
Եվ այդ ժամանակ
դու սկսում ես հասկանալ,
թե որքան ավելի
խորն ու ծավալուն ես,
քան քո մտքերը:




Sambitbaba
19.02.2017, 02:19



Մտքերը,
հուզումները,
զգայական ապրումները՝
ամենն, ինչ ընկալում ես, -
կազմում են կյանքիդ
բովանդակությունը:
"Իմ կյանքը"՝
ահա այն,
ինչից դու քաղում ես
սեփական "ես"-իդ իմաստը,
և "իմ կյանքը"՝
բովանդակությունն է
նրա, ինչին հավատում ես:

Եվ անընդհատ արհամարհում ես
ամենաակնհայտ փաստը.
խորին "Ես Եմ"-ը
չունի ընդհանուր ոչինչ
նրա հետ, ինչ տեղի է ունեցել
և տեղի է ունենում
քո կյանքում,
չունի ընդհանուր ոչինչ
նրա բովանդակության հետ:
"Ես Եմ"-ը հավերժ
միասին է Ներկայի հետ:
Մանկության և ծերության մեջ,
առողջության և հիվանդության մեջ,
հաջողության և ձախողման մեջ
"Ես Եմ"-ը՝
տարածությունը Ներկայի, -
անփոփոխ է մնում
իր ամենախոր մակարդակի մեջ:

Նրանք, ովքեր շփոթում են նրան
բովանդակության հետ,
տեղի ունեցածի հետ,
հավերժական Ներկան
զգում են միայն մասամբ,
տեսանելի, ընկալելի
իրադարձությունների
միջնորդությամբ:
Նրանց գոյության
նախասկզբնականությունը
շղարշված է կյանքի
իրադարձություններով,
հոսքով մտածողության,
օբյեկտների բազմակիությամբ,
և երևույթներով աշխարհի:
Ներկան մթագնվում է
ժամանակով:

Եվ այդ ժամանակ
դու մոռանում ես
Ամենայն Գոյի մեջ
քո արմատավորվածությունը,
ինչպես նաև աստվածային
քո իրականությունը:
Կորցնում ես քեզ
աշխարհում:
Ի հայտ են գալիս մոլորություն,
անհաշվետու զայրույթ,
թախիծ, ընկճվածություն,
առաջին հայացքից
անբացատրելի կոնֆլիկտներ
ուրիշ մարդկանց հետ:

Իսկ չէ՞ որ շատ հեշտ է
գիտենալ տան ճանապարհը
և հիշել ճշմարտությունը.

Ես իմ մտքերը չեմ,
իմ ապրումները չեմ,
իմ ընկալումը
և անցյալի փորձը չեմ:
Ես այն չեմ, ինչ իմ կյանքում
տեղի է ունենում:

Ես՝ ինքը Կյանքն Եմ:

Ես՝ Տարածությունն Եմ,
որտեղ
տեղի է ունենում
ամեն ինչ:

Ես Գիտակցությունն Եմ:

Ես Ներկա Պահն Եմ:

Ես Եմ:



Sambitbaba
20.02.2017, 05:47
ԳԼՈՒԽ 5

ՈՎ ԵՍ ԴՈՒ ԻՐԱԿԱՆՈՒՄ



Ներկան
անբաժանելի է նրանից,
ով դու կաս
խորին մակարդակի վրա:





Շատ բաներ քո կյանքում
կարևոր են,
բայց միայն մեկն է՝
բացարձակ կարևոր:

Կարևոր է, իհարկե,
հասե՞լ ես արդյոք
հաջողության,
ունե՞ս դու արդյոք
առողջություն,
կի՞րթ ես, թե անգրագետ,
հարու՞ստ ես, թե աղքատ:
Այդ ամենն, անպայման,
իմաստալի է քո կյանքում,
բայց իմաստալի է
ոչ բացարձակ:

Իսկ բացարձակ կարևոր է՝
հասկանալ էությունը
նրա, ով դու կաս
դուրս այն ժամանակավոր,
անցողիկ արարածից,
ով սովորաբար
անձնավորում է իրեն
որպես "ես":

Կարելի է հոգում
ձեռք բերել խաղաղություն,
ներդաշնակություն, հիմնավորապես
չփոխելով ընթացքը
ճակատագրիդ, այլ ուղղակի
իրականացնելով նրան,
ով դու կաս
քո ամենախորը
մակարդակի վրա:



Sambitbaba
24.02.2017, 20:04



Վերամարմնավորումը
չի օգնի քեզ,
եթե հաջորդ կյանքում
դու առաջվա պես
չես իմանալու,
թե ով ես:



Sambitbaba
27.02.2017, 19:45



Երկրագնդի վրա
բոլոր դժբախտությունները
ծագում են անհատականացված
"ես" կամ "մենք" զգացմունքից:
Այն գողանում է քո էությունը.
էությունը նրա, ով դու կաս:
Եթե դու չես գիտակցում
քո այդ ներքին էությունը,
արդյունքում քեզ համար
միշտ տառապանք ես ստեղծում:
Այո, հենց այդպես:
Եթե դու չգիտես,
թե ով ես իրականում,
ուրեմն մտքից ծնունդ առած
քո "ես"-ն ես ստեղծում:
Ստեղծում ես քո սքանչելի,
աստվածային էության
խղճուկ փոխնյութը.
փոքրիկ, ինքնասեր"ես":
Եվ, սարսափներով
ու շարունակական
անհագ կարիքներով լի,
որքան ուժ ունես,
կառչում ես նրանից:

Քո՝ քեզ զգալու
այդ կեղծ զգացմունքի
պաշտպանությունն ու
"կատարելագործումը"
հետագայում դառնում է
կարևորագույն
նպատակը կյանքիդ:



Sambitbaba
01.03.2017, 19:44



Ընդհանուր գործածական
շատ արտահայտություններ
և նույնիսկ լեզվի կառուցվածքն ինքը
բացահայտում են մի փաստ, որ մարդիկ
չգիտեն նույնիսկ, թե ով են իրենք:
Ահա, դու ասում ես.
"Նա կորցրեց իր կյանքը"
և կամ "Իմ կյանքը":
Ասես թե կյանքն այն է,
ինչին կարելի է տիրել
և վտանգ կա այն կորցնել:

Ճշմարտությունը հետևյալն է.
դու չես տիրում "քո" կյանքին՝
դու հենց ինքը կյանքն ես:
Ամբողջական Կյանքը,
միակ Գիտակցությունը,
որը համակել է
ամբողջ Տիեզերքը,
ընդամենն ընդունելով
ժամանակավոր ձևեր,
որ ապրի փորձը
քարի և ծաղկի,
մարդու և աստղի,
գալակտիկայի...

Կարո՞ղ ես արդյոք
խորը քո ներսում
զգալ, որ դու արդեն
այս ամենը գիտես:
Կարո՞ղ ես գիտակցել,
որ դու արդեն՝ այդ ես:



Sambitbaba
03.03.2017, 18:49



Զբաղմունքների
մեծամասնության համար
ժամանակ է հարկավոր.
նոր արհեստ սովորել,
կառուցել նոր տուն,
դառնալ գործիդ գիտակը
կամ ուղղակի քեզ համար
մի բաժակ թեյ եփել:

Բայց ժամանակն անօգուտ է
ամենակարևորում,
ինչ միայն կարող է
քո կյանքում լինել.
ինքնաիրականացում է
անունը դրա:
Այն գիտելիքի մեջ,
թե ով ես դու մակերեսային
քո "ես"-ի հետևում,
առանց անուն,
առանց
ֆիզիկական մարմին
և առանց "իմ կյանքի"
պատմության:

Անկարող ես քեզ գտնել
անցյալում և ապագայում:
Դու կաս Հենց Հիմա:
Հոգևոր որոնողները
ինքնաիրականացում
և պայծառացում են փնտրում
նույնպես ապագայում:
Ինքը՝ "որոնող" բառը
նշանակում է, որ նրանց
անհրաժեշտ է ապագան:
Բայց ինչին հավատում ես,
այն էլ քեզ համար
ճշմարտություն է դառնում:
Դու ժամանակի
կարիքը կունենաս
այնքան ժամանակ,
մինչև հասկանաս.
նրա համար, որ դառնաս
ով դու արդեն կաս,
ժամանակ պետք չէ:



Sambitbaba
05.03.2017, 22:12



Երբ նայում ես ծառին,
գիտակցում ես ծառը:
Երբ ունես միտք, զգացում,
դու գիտակցում ես
միտքն ու զգացումը:
Երբ ուրախ կամ տխուր
ինչ-որ փորձ ես ապրում՝
դու գիտակցում ես
հենց այդ ապրումը:

Թվում է, թե այս ամենը
անվիճելի և ակնհայտ
ճշմարտություններ են:
Եվ այնուամենայնիվ,
եթե նայես նրանց
ուշադիր, կհայտնաբերես.
նրանց կառուցվածքում
պատրանքայնության,
ստի էլեմենտ կա,
որն անհաղթահարելի է
խոսքն օգտագործելիս:
Միտքն ու լեզուն ստեղծում են
թվացյալ երկվություն.
առանձին, մեկուսացված
անձնավորություն,
որն այստեղ չկա:

Իսկ ճշմարտությունը
հետևյալն է.
դու՝ նա չես,
ով գիտակցում է
ծառը, միտքը, ապրումը,
ով գիտակցում է զգացումը:
Դու՝ գիտակցումն ես,
ինքը գիտակցությունը,
որի մեջ և որի
միջնորդությամբ միայն
ծնվում են օբյեկտներ
և նրանց ընկալելու
հնարավորությունը:

Կարո՞ղ ես արդյոք
գիտակցել քեզ որպես
ինքը գիտակցումը,
որի մեջ ծավալվում է
կյանքիդ բովանդակությունը:



Sambitbaba
08.03.2017, 20:17



Դու ասում ես.
"Ես ցանկանում եմ ինքս ինձ ճանաչել":
Դու՝ հենց այդ "Ես"-ն ես:
Դու՝ Գիտելիքն ես:
Դու այն Գիտակցությունն ես,
որի միջոցով
ամեն ինչ ճանաչվում է:
Եվ այն չի կարող ճանաչել ինքն իրեն:
Քանզի նա՝ ինքն է:

Չկա ոչինչ,
ինչ իմաստ ունի
ճանաչել սրանից դուրս,
քանզի ամեն գիտելիք
հենց այստեղից է բխում:
"Ես"-ն անկարող է
իրեն դարձնել
ճանաչվող ինչ-որ բան,
կամ գիտակցման օբյեկտ:

Դու չես կարող օբյեկտ դառնալ
ինքդ քեզ համար:
Այդ պատճառով է, որ ծագում է
էգո-նույնականության պատրանքը:
Մտականորեն,
մտքի օգնությամբ,
դու քեզ օբյեկտ ես դարձրել:
"Այդ ես եմ", - ասում ես:
Եվ հետո այդ "ես"-ի հետ
հիմնում ես փոխհարաբերություններ,
ուրիշներին և քեզ պատմում ես
"քո" պատմությունը:



Sambitbaba
13.03.2017, 20:55



Ճանաչելով քեզ
որպես գիտակցություն,
որի մեջ ծավալվում է
ընկալելի լինելությունը,
դու ազատվում ես
երևույթներից կախված լինելուց,
կյանքի իրավիճակներում
և պարագաներում
քեզ որոնելուց:
Այլ խոսքերով ասած,
տեղի ունեցավ մի բան թե ոչ՝
էլ կարևոր չէ այնքան:
Իրերն ու երևույթները
կորցնում են իրենց
ծանրաքաշ անշարժությունը,
իրենց ծայրահեղ լրջությունը:
Քո կյանք են մտնում
խաղը և ուրախությունը:
Դու սկսում ես տեսնել աշխարհը
որպես մարմինների
պար տիեզերական:
Ոչ ավել և ոչ պակաս:



Sambitbaba
15.03.2017, 17:29



Երբ գիտես,
թե իրականում ով ես,
անխուսափելիորեն առկա է
հանգստի կենդանի զգացումը:
Այն կարելի է մաքուր
ուրախություն անվանել:
Քանզի ահա թե ինչ է
ուրախությունը.
զարկահոսող,
կենսարար հանգիստ:
Դա ուրախությունն է
ինքնաճանաչման
որպես ինքը կյանքի ճանաչման՝
նախքան այդ կյանքը
մարմին կմտնի:
Դա լինելության
ուրախությունն է,
լինել նա, ով դու
կաս իրականում:



Sambitbaba
21.03.2017, 22:32



Ինչպես ջուրն է լինում
պինդ սառույց,
հեղուկ,
և գազանման գոլորշի,
այնպես էլ գիտակցությունը
կարող է լինել
"սառեցրած" (նյութ),
"հեղուկ" (խելք ու միտք)
և անձև
(մաքուր գիտակցություն):

Մաքուր գիտակցութունը՝
հենց ինքը Կյանքն է, -
նախքան որևէ մարմնի մեջ
իրեն արտահայտելը:
Եվ իր մարմինների աշխարհին
նա քո աչքերով է նայում:
Իսկ երբ դու այդ գիտես,
ամեն ինչի մեջ
ճանաչում ես ինքդ քեզ:
Դա ընկալման բյուրեղյա
հստակության վիճակն է:
Դու այլևս
այն անձը չես,
ով ամենին նայում է
անցյալի պրիզմայի միջից,
որը լիքն է իր կուտակած
կոնցեպտներով ու գաղափարներով,
որոնց միջնորդությամբ
մեկնաբանվում է
ներկայիս քո յուրաքանչյուր
ապրում և փորձություն:

Միայն երբ քո ընկալումը
զուրկ է մտավոր
մեկնաբանություններից,
դու կարող ես հստակորեն զգալ,
թե ինչ ես ընկալում
տվյալ կոնկրետ պահին:
Ամենաշատը,
ինչ թույլ է տալիս
արտահայտել մեր լեզուն, -
այն է, որ գոյություն ունի
զգոն հանգստության
մի տարածություն,
որտեղ տեղի է ունենում
մեր ընկալումը:

Քո միջոցով անձև
քո գիտակցությունը
գիտակցում է ինքն իրեն:



Sambitbaba
24.03.2017, 22:25



Մեծամասնության
կյանքը դրդված է
ցանկությամբ և վախով:

Ցանկությունը՝ պահանջ է
ավելացնել քեզ
ինչ-որ բան, միայն թե
ավելի լիովին
զգաս ինքդ քեզ:

Իսկ ամեն մի վախ՝
վախ է կորցնել
ինչ-որ բան,
կորուստ,
որի պատճառով
կա վտանգ՝ քեզ զգալ
չգնահատված
և ավելի փոքր դառնալ:

Այդ երկու անգիտակից
խթանները թույլ չեն տալիս
նկատել այն փաստը,
որ լինելությունը
չի կարող տրվել
և կամ էլ խլվել:
Իր ամբողջ էությամբ
այն արդեն քո ներսում է:

Հենց հիմա:



Sambitbaba
25.03.2017, 18:50
ԳԼՈՒԽ 6

ՍՏԱՆԱԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ





Որքան ընդունակ ես,
նայիր քո ներսը,
որպեսզի տեսնես,
թե ինչպես է քեզ հաջողվում
անգիտակցաբար
կոնֆլիկտ ստեղծել
արտաքինի և ներքինի միջև,
տվյալ պահի տարբեր
հանգամանքների միջև՝
ով ես դու,
որտեղ ես,
ում հետ ես
և ինչ ես անում՝
թե մտքերիդ, թե զգացմունքներիդ հետ:
Դու կարո՞ղ ես զգալ,
որ դա հիվանդագին է
նրա համար, ով ներսում է՝
դիմադրել նրան, ինչ կա:

Երբ գիտակցես դա,
նմանապես կհասկանաս,
որ հիմա դու ազատ ես
այդ անպտուղ կոնֆլիկտից,
հավերժական պատերազմի
այդ ներքին վիճակից:



Sambitbaba
26.03.2017, 18:23



Եթե դու բառերով
արտահայտեիր
քո ներքին իրականությունը
ամեն տվյալ պահին, -
ամեն օր քանի՞ անգամ
ստիպված կլինեիր
խոստովանել.
"Ես չեմ ուզում լինել
այնտեղ, որտեղ գտնվում եմ":
Ընդհանրապես, ինչի՞ է
նման այդ զգացումը,
երբ չես ուզում լինել այնտեղ,
որտեղ կաս.
ավտոխցանի կենտրոնու՞մ,
տաղտկալի աշխատավայրու՞մ,
օդանավակայանի սպասասրահու՞մ,
դրամարկղի անվերջանալի հերթի մե՞ջ,
մարդկանց մե՞ջ, ում հետ
ստիպված ես շփվել:

Իհարկե, որոշ տեղերը՝
տեղեր են, որոնք
վատ չէր լինի լքել,
և երբեմն
համապատասխան որոշումը
քեզ համար լավագույնը կլիներ:
Շատ դեպքերում, սակայն,
անհնար է հեռանալ:
Եվ երբեմն
"ես չեմ ուզում այստեղ լինել"-ը՝
ոչ միայն անօգուտ է,
այլև կործանիչ է
հոգեկանի համար:
Այն քեզ և ուրիշներին
դժբախտ է դարձնում:

Ճիշտ է ասված.
ուր էլ գնաս,
հենց այնտեղ էլ դու կաս:
Այլ խոսքերով.
դու՝ այստեղ ես:
Հավերժ:
Մի՞թե այդքան
դժվար է դա ընդունել:



Sambitbaba
27.03.2017, 21:08



Պարտադի՞ր է արդյոք
մտավոր պիտակներ տալ
քո յուրաքանչյուր
ընկամանն ու փորձին:
"Դուր գալիս է/չի գալիս" տիպի
մեքանայական-բնազդային
հարաբերություններ ունենալ
կյանքի հե՞տ:
Համարյա անդադար
կոնֆլիկտի մեջ լինել
մարդկանց
և իրավիճակների հե՞տ:
Թե՞ դա ընդամենը
խորն արմատավորված
սովորություն է մտքի,
որից լավ կլիներ
ազատվել:
Ոչ թե ինչ-որ հատուկ
լարումով և գործողությամբ,
այլ ուղղակի թույլատրելով
Ներկային
լինել այնպիսին,
ինչպիսին այն կա:



Sambitbaba
28.03.2017, 19:58



Սովորական, ռեֆլեկսային
"ոչ"-ը
հզորացնում է
էգոն:
"Այո"-ն
թուլացնում է նրան:
Ինքնանույնացումն
էգոյի, ձևի հետ,
ի վիճակի չէ
հանձնվել Լինելությանը
և դրանից հետո
կենդանի մնալ:



Sambitbaba
30.03.2017, 20:18



"Ինձ այնքան շատ բան է
անհրաժեշտ անել":
Լավ, բայց ինչպիսի՞ն է
գործերիդ որակը:
Բիզնեսի առաջխաղացու՞մ,
այցելուի հետ շփու՞մ,
աշխատանք համակարգչի վրա՞,
ամանեղեն լվանա՞լ,
ընթերցանությու՞ն,
մարմնամարզությու՞ն,
աստծո ամեն օր լցնող
հարյուր ուրիշ գո՞րծ, -
որքա՞ն համապարփակ ես
ներկա նրանում,
ինչ անում ես:
Քո անելության մեջ
Ներկային
արդյոք հանձնվու՞մ ես:
Ահա թե ինչն է նախորոշում
կյանքի հաջողությունը,
այլ բոլորովին ոչ ջանքերիդ
քանակն ու ծանրությունը:
Ջանքը ենթադրում է լարում,
սթրես, անհրաժեշտություն՝
որոշակի նպատակի
հասնել ապագայում,
հասնել
արդյունքի:

Կարո՞ղ ես որոշել,
կա՞ արդյոք քո մեջ
գոնե փոքրիկ մասնիկ,
չցանկացող անել այն,
ինչ անում ես:
Նշանակում է, կա նաև
հերքումը կյանքի՝
և այդ դեպքում անհնար է
իսկապես հաջողակ
որևէ արդյունք:

Եթե կարող ես որոշել
այդ ամենը քո ներսում,
կարո՞ղ ես արդյոք
դու այդ դադարեցնել
և համապարփակ միասնանալ
նրա հետ, ինչ անում ես:



Sambitbaba
02.04.2017, 20:29



"Մի գործը՝ միանգամից":
Այսպես ձենի ինչ-որ Վարպետ
սահմանել է ձենի էությունը:

Առանց որևէ այլ բանի վրա շեղվելու՝
միայն մեկ բան անելը նշանակում է,
ամբողջովին սուզված լինել
նրա մեջ, ինչ անում ես,
տալով քո ամբողջ
ուշադրությունը հենց դրան:
Դա հանձնման գործողություն է
և այն քեզ կօժտի
իսկական հզորությամբ:



Sambitbaba
03.04.2017, 21:27



Ընդունումը նրա, ինչ կա,
քեզ տանում է գոյատևման
ավելի խորը մակարդակ,
որտեղ քո ներքին վիճակն ու
ինքնազգացումը
կախված չեն այլևս
մտքի դատողություններից,
ամեն ինչ "լավի"
և "վատի" բաժանելուց:

Երբ ասում ես "այո"
կյանքի "այդպիսիությանը",
երբ ներկա պահն ընդունում ես
այնպիսին, ինչպիսին այն կա, -
ասես, թե քո ներսում
մի տարածք է բացվում,
խորը և խաղաղ
մի տարածություն:

Մակերեսին դու կարող ես
ուրախ լինել արևոտ օրը,
և դժգոհ, երբ ցուրտ է
և անձրև է գալիս:
Լինել երջանիկ,
շահելով միլիոն,
և ընկճված, կորցնելով
քո կարողությունը:
Բայց ոչ երջանկությունը,
ոչ դժբախտությունը
արդեն առաջվա պես խորը
քեզ չեն հուզում այլևս:
Ընդամենը թռուցիկ
ծփանքով վազում են
նրանք քո լինելության
մակերեսի վրայով:
Ինչ էլ կատարվի դրսում,
քո անդորրը ներքին
այլևս չի վրդովվում:

Քո "այո"-ն քո ներսում
մի տարածք է բացում,
որը կախված չէ այլևս
ոչ ներքին, ոչ արտաքին
պայմաններից և հանգամանքներից,
կախված չէ հավերժ
փոփոխական մտքերից
և ապրումներից:



Sambitbaba
06.04.2017, 19:50



Ներկա Պահին հանձնվելը
շատ ավելի հեշտ է դառնում,
երբ դու հասկանում ես
բոլոր երևույթների
և ապրումների
անցողիկ էությունը
և այն, որ աշխարհը
քեզ հավերժական,
անփոփոխ արժեքներ
տալ անկարող է:
Ամեն ինչ շարունակվում է
առաջվա նման՝
շփում մարդկանց հետ,
բիզնես, աշխատանք,
փոխհարաբերություներ
ընկերների, մտերիմների հետ, -
բայց արդեն առանց էգոյի
վախերի ու ցանկությունների:
Դու չես պահանջում այլևս,
որ իրավիճակը,
մարդը, հանգամանքը
բավարարեն քեզ
կամ երջանկացնեն:
Դու ընդունել ես նրանց
անցողիկ էությունը,
անկատարելությունը,
և թողել ես,
որ այն լինի:

Եվ տեղի է ունենում հրաշք.
երբ աշխարհին այլևս
անիրականալի պահանջներ
չես ներկայացնում, -
ամեն իրավիճակ,
ամեն իրադարձություն,
ամեն հանդիպում
և ամեն մի վայր
դառնում է ոչ միայն
ավելի բավարարող,
այլև ավելի ներդաշնակ
և ավելի խաղաղ:



Sambitbaba
10.04.2017, 19:58



Երբ ամբողջովին
ընդունում ես Ներկա Պահը,
դադարում ես թշնամություն անել
նրա հետ, ինչ կա, -
մտածողությունդ իր ամբողջ
աներեսությունը թողնում է,
վերափոխվելով հստակ,
զգոն լռության:
Դու ամբողջովին գիտակից ես,
և միտքդ էլ չի փորձում
ամեն գնով պիտակ կպցնել
ընթացիկ պահի վրա:
Ներքին չը-դիմադրության
այդ վիճակը քո մեջ բացում է
անպայմանական գիտակցություն,
որը շատ ավելի կատարյալ է
ցանկացած, նույնիսկ ամենատաղանդավոր
մարդկային մտքից:
Այդ գիտակցությունը, այդ իսկական
միտքը քեզ օգնում է
թե դրսից, թե ներսից:
Ավելին, քո միջոցով
նա արտահայտում է ինքն իրեն:
Ահա թե ինչու,
մի կողմ թողնելով
ներքին դիմադրությունը,
հաճախ նկատում ես,
որ դեպի լավն է փոխվել նաև
արտաքին իրադրությունը:



Sambitbaba
11.04.2017, 19:15



Ասու՞մ եմ ես արդյոք.
"Վայելիր Ներկան:
Եղիր երջանիկ":

Ոչ:

Ես ասում եմ.
"Թող, որ ակնթարթի
այդպիսիությունը լինի":

Դա բավական է:



Sambitbaba
12.04.2017, 19:35



Հանձնվիր այս պահին:
Այլ ոչ թե բացատրություններին
մտքի, որն անվերջ
մեկնաբանում է այդ պահը,
փորձելով հետո
ենթարկել քեզ իր
ենթադրություններին:

Կարող է, ֆիզիկապես
դու անօգնական ես
և շատ բան չես կարող
այլևս անել:
Դե ինչ, հանգամանքներն
այնպիսին են, ինչ կան:

Բայց տես, չի՞ ստեղծել
արդյոք հիմա քո միտքը
պատմություն, մոտավորապես
այսպիսի բովանդակությամբ.
"Ահա թե ինչի
հասցրեց ինձ կյանքս՝
ես հաշմանդամի
սայլակին եմ նստած:
Դա դաժան է, ազնիվ չէ:
Ես արժանի չեմ դրան":

Կարո՞ղ ես ընդունել
պահի այդպիսիությունը,
չշփոթելով նրան
այն պատմության հետ,
որը նրա շուրջ
միտքն է ստեղծել:



Sambitbaba
14.04.2017, 17:03



Մարդը հրաժարվում է
ներքին դիմադրությունից
և հանձնվում է կյանքին
այն պահին,
երբ դադարում է
դառնացած հարցնել.
"Ինչու՞ է այս ամենը
կատարվում ինձ հե՛տ":



Sambitbaba
15.04.2017, 20:58



Նույնիսկ ամենաանցանկալի
և ցավագին իրավիճակներում
ամփոփված է խորին
բարություն:
Ամեն դժբախտության ներսում
կա սերմ երանության:

Պատմության ընթացքում
միշտ գտնվել են
տղամարդիկ և կանայք,
ովքեր անդառնալի կորստի,
ծանր հիվանդության,
ազատազրկման
կամ մահվան
սպառնալիքի առջև
ընդունել են այն,
ինչ, թվում է,
անհնար էր ընդունել...
և գտել են
"ամեն ըմբռնում գերազանցող
հոգեկան խաղաղություն":

Անընդունելին ընդունելը՝
երանության
մեծագույն աղբյուրն է
այս աշխարհում:



Sambitbaba
16.04.2017, 18:57



Կան իրավիճակներ,
որտեղ կեղծ են բոլոր
հարցերն ու բացատրությունները:
Թվում է, թե կյանքն
իր իմաստն է կորցրել:
Օրինակ, ընկերդ,
մեծ փորձանքի մեջ
եկել է քեզ մոտ,
իսկ դու չգիտես,
թե ինչպես օգնել նրան,
ինչ ասել, անել:

Երբ դու ամբողջովին
ընդունում ես քո
"ես չգիտեմ"-ը, -
դադարում են մտքի
սահմանափակ դատողություններով
պատասխան գտնելու
տանջալի և ապարդյուն
քո որոնումները:
Քո մեջ սկսում է
գործել իսկական
գիտակցությունը:
Եվ նույնիսկ մտածողությունդ
շահում է դրանից,
քանզի նրան կլցնի
և կոգեշնչի
միտքը բարձրագույն:

Հանձնվելը՝ երբեմն
նշանակում է դադարել
"ես չգիտեմ"-ի մեջ
փորձել հասկանալ
և զգալ ինքդ քեզ:



Sambitbaba
17.04.2017, 17:31



Ճանաչե՞լ ես դու մարդկանց,
ում հիմնական խնդիրը կյանքում
ասես թե, եղել է,
աղետ ու փորձանք սփռելով
իրենց և ուրիշներին
դժբախտացնելը:
Ներիր նրանց,
քանզի նրանք էլ
արթնացող մարդկության
մի ինչ-որ մասն են:
Դերը, որը նրանք կատարում են, -
էգո-գիտակցության
գիշերային մղձավանջն է,
դիմադարձման և ծայրահեղ
ներքին անճկունության վիճակը,
իրականության և լինելության առջև
որևէ զիջման բացակայությունը:
Անձնական ոչինչ
դրանում չկա:
Դա այն չէ, ինչ նրանք
կան իրականում:



Sambitbaba
18.04.2017, 17:29



Կարելի է ասել,
որ հանձնվել նշանակում է
ներքին անցում կատարել
դիմադրումից դեպի ընդունումը,
"ոչ"-ից դեպի "այո":
Երբ հանձնվում ես,
ինքնազգացումդ
տեղաշարժ է կատարում.
հակազդելու,
իրավիճակին
բնազդաբար արձագանքելու
և իր մասին դատողությունների հետ
իրեն նույնացնելուց՝
դեպի լինելությունը
որպես արձագանքների
և դատողությունների շուրջ
տարածության:
Դա տեղաշարժ է՝
քեզ մարմնի, մտքի
և զգացմունքի հետ նույնացվելուց՝
դեպի գիտակցումը քեզ
որպես անմարմին էություն:
Որպես գիտակցման
մաքուր տարածություն:



Sambitbaba
19.04.2017, 18:07



Ամենը,
ինչ էլ
լիովին ընդունես,
անխռով հանգիստ է
քեզ տալու:
Նույնիսկ
քո չընդունելն ընդունելը,
վիճակը քո համառ
դիմադրության:



Sambitbaba
21.04.2017, 18:00



Թույլ տուր Կյանքին
մնալ
առանց համեմատվելու
և նմանակվելու՝
և այն
անհամեմատելի կդառնա:

Թույլ տուր նրան
լինել:



Sambitbaba
22.04.2017, 19:01
ԳԼՈՒԽ 7

ԲՆՈՒԹՅՈՒՆ






Մեր կապը բնության հետ
պայմանավորված է ոչ միայն
մեր ֆիզիկապես
կենդանի լինելով:
Մենք նմանապես
նրա կարիքն ունենք,
որպեսզի կարողանանք
տուն վերադառնալ,
որ դուրս գանք սեփական
մտքի զնդանից:
Մենք կորել ենք մտքերի,
գործերի, հիշողությունների,
սպասումների մեջ:
Կորել ենք աշխարհի
խնդիրների և բարդությունների
խճճված լաբիրինթոսում:

Մենք մոռացել ենք այն,
ինչի մասին դեռ
հիշում են սարերը,
բույսերն ու գազանները:
Մոռացել ենք լինել՝
լինել ինքնին, լինել
այնտեղ, որտեղ կյանքն է, -
Այժմ և Այստեղ:



Sambitbaba
23.04.2017, 18:20



Երբ էլ ուշադրություն դարձնես
ինչ-որ բնական բանի վրա,
որը կյանքի է կոչված
անկախ մարդկային կամքի, -
դու լքում ես կոնցեպտուալ
մտածողության զնդանը
և վերականգնում ես Գոյի հետ
քո միասնությունը,
որի մեջ է գտնվում
բնության մեջ ամեն ինչ:

Ուշադրության արժանացնել
քարին, ծառին, գազանին՝
չի նշանակում բոլորովին
նրանց մասին մտածել:
Ընկալել ուղղակի,
գիտակցմամբ ընդգրկել:

Եվ այդ ժամանակ
նրանց էությունից ինչ-որ բան
կփոխանցվի քեզ:
Դու կզգաս, թե որքան
անխռով են նրանք,
որքան խորն են ամփոփված
իրենց գոյության մեջ՝
ամբողջովին միաբան են
նրա հետ, ինչ կա
և ինչպես կա:
Եվ այդ ժամանակ
դու նույնպես կսուզվես
քո ներսը,
դեպի տեղը հանգստի:



Sambitbaba
24.04.2017, 19:00



Գտնվելով բնության գրկում,
հարգիր նրան քո համապարփակ
ներկայությամբ:
Դարձիր լուռ:

Դիտիր:

Լսիր:

Դիտիր, թե ինչպես
ամեն կենդանի,
ամեն բույս ամբողջովին
հենց ինքն է, որ կա:
Բոլորովին ոչ ինչպես
իրենց մտավորապես
երկու կես արած մարդիկ:
Բնության բնակիչները
չեն ապրում իրենց
մտավոր "ես"-ի միջնորդությամբ
և այդ պատճառով
կլանված չեն իրենց մասին
սեփական պատկերացման
պաշտպանությամբ ու բարելավմամբ:
Եղնիկը՝ եղնիկ է:
Նարգիզը՝ նարգիզ է:

Բնության մեջ ամեն ինչ
ամբողջական է
ոչ միայն իրենով, այլև
Գոյի հետ միասնությամբ:
Նրա բնակիչները
չեն մեկուսացնում իրենց
գոյատևության ամբողջական կտավից,
վկայակոչելով
իրենց բաժանվածությունը.
"Ահա սա՝ ես եմ,
իսկ սա՝ մնացածը":

Բնությունը դիտելը
քեզ կազատագրի
քո "ես"-ից,
խաղաղությունը և հանգստությունը
հավերժ խախտողից:



Sambitbaba
25.04.2017, 19:06



Գիտակցիր
բնության ձայները.
տերևների սոսափյունը քամուց,
անձրևի կաթիլների ընկնելը,
միջատների ճռճռոցը,
այգաբացին
թռչնակի դայլայլն առաջին:
Քեզ ամբողջովին նվիրիր
լսելու գործողությանը:
Ձայների հետևում
կա ավելին.
սրբություն, որը երբեք
մտքով չես ճանաչի:



Sambitbaba
26.04.2017, 17:11



Դու չես
քո մարմինը ստեղծողը
և այդ պատճառով
քեզ տրված չէ
կառավարել նրա
գործողությունները:
Այստեղ
գործի է դրված
շատ ավելի հզոր
գիտակցություն,
քան մարդկային միտքն է:
Դա այն գիտակցությունն է,
որը բնության մեջ
ամենի հենարանն է:
Եվ ամենից շատ
նրան մոտ ես դառնում,
գիտակցելով քո ներքին
էներգիայի դաշտը,
զգալով քո մարմնում
գոյության կենդանի
զարկերակը:




Sambitbaba
27.04.2017, 19:02



Շան խաղասեր
ուրախալիությունը,
նրա անվերապահ
սերը մարդու հանդեպ
և կյանքի ամեն պահին
կյանքը տոնելու
պատրաստակամությունը
հազվադեպ է հակադրվում
նրա տիրոջ
ներքին վիճակի հետ:
Վերջինս ճնշված է,
տագնապած,
բեռնված խնդիրներով,
մոլորված
սեփական մտքերում
և բացակայում է
միակ իրականությունում
գոյություն ունեցող
տեղի և ժամանակի մեջ՝
Այժմ և Այստեղ:
Զարմանալի է, թե ինչպես,
ապրելով նման մարդու հետ,
շանը հաջողվում է մնալ նորմալ,
չկորցնել խաղասիրությունը:



Sambitbaba
29.04.2017, 17:18



Երբ բնությունն ընկալում ես
միայն մտքիդ միջով՝
միայն մտածողությամբ, -
ի վիճակի չես զգալ
նրա կենսականությունը,
նրա էականությունը:
Դու տեսնում ես միայն
նրա կառուցվածքը
և ոչինչ չգիտես
ներքին կյանքի մասին,
նրա սրբազան
գաղտնիքի մասին:
Ընկած եկամտի,
մակերեսային գիտելիքի հետևից,
հետապնդելով ինչ-որ այլ
օգտապաշտական նպատակ,
միտքը բնությանն ապրանքի,
սպառման առարկայի
արժեք է տալիս:
Կուսական անտառը
փայտանյութ է դառնում,
չվող թռչունները՝
գիտական ծրագրի
հետազոտության օբյեկտ,
սարերը՝ հանքահորերով
և հովանցքներով
ներսից կերված տարբեր
հումքերի աղբյուր,
կամ, լավագույն դեպքում,
"խիզախորեն նվաճված
մի նոր բարձրություն":

Ընկալելով բնությունը,
թույլ տուր բացահայտվել
չը-մտածվածության
անտեսանելի տարածությանը,
ոչ-մտքի տարածքին:
Երբ մոտենաս բնությանն
այդ ճանապարհով,
նա կարձագանքի,
մարդկության և մոլորակային
բարեշրջման գործում
կդառնա զինակից:



Sambitbaba
30.04.2017, 19:06



Նկատիր,
թե իր լինելության մեջ
որքան անկեղծ,
ամբողջականորեն
ներկա է ծաղիկը,
տես, թե ինչպես է
նա հանձնվել
կյանքին:



Sambitbaba
01.05.2017, 19:28



Գոնե մեկ անգամ
լրջորեն նայե՞լ ես
բույսի վրա, որը
տանդ ես աճեցնում:
Թողե՞լ ես վաղուց ծանոթ,
և սակայն խորհրդավոր
այդ արարածին բացել քեզ
գաղտնիքներն իր լինելության:
Զգացե՞լ ես արդյոք,
թե որքան խաղաղ է նա,
թե ինչպես է շրջապատված
հանգստության տարածությամբ:
Այն պահին, երբ գիտակցես
բույսի անդորրի և հանգստության
արտահոսումը, բույսը
ուսուցիչդ կդառնա:



Sambitbaba
03.05.2017, 18:31



Զննիր կենդանուն,
ծառին, ծաղկին:
Տես, թե նրանք ինչպես են
հանգստանում Գոյի մեջ:
Հենց ինքը Գոյն են նրանք:
Նրանք միշտ նույնպիսին են,
ինչ կան:
Իրենց բնական արժանապատվությամբ,
մաքրությամբ և բնատուր
առաքինությամբ:
Բայց այդ տեսնելու համար
պետք է դեն նետել մտքի՝
ամեն ինչին անուն տալու
և մտավոր պիտակներ
կախելու սովորությունը:
Նայիր այդ բոլոր
պիտակներից և բացատրություններից վեր՝
և կտեսնես բնության
այն անարտահայտելի տարածքը,
որը մտքով չես ճանաչի
և զգացմունքներով
չես ընկալի:
Այդ ներդաշնակությունն
ու սրբությունն
ընդգրկում է ոչ միայն բնությանը,
այլև քեզ:




Sambitbaba
06.05.2017, 06:17



Օդը, որը դու շնչում ես՝
բնությունն է:
Բնությունն է նաև ինքը
շնչառությունը:

Հետևիր շնչառությանդ՝
և գիտակցիր.
դու չես այդ անում:
Դա բնության շնչառությունն է:
Եթե մարդուն անհրաժեշտ լիներ
շնչելը չմոռանալ,
շուտով մարդը շնչահեղձ կլիներ:
Եվ երբ դու փորձում ես
դադարել շնչել,
քեզ այդ չի հաջողվում՝
բնությունը հաղթում է:

Բնության հետ դու վերամիանում ես
ամենաինտիմ և ուժեղ կերպով՝
շնչառությունդ գիտակցելով,
ուշադրությունդ շնչառությանդ վրա
պահելու ունակությամբ:
Դա ապաքինում է,
տալիս է հզոր էներգիա,
գիտակցությանդ մեջ
տեղաշարժ է կատարում.
մտքի և կոցեպտուալ
մտածողության աշխարհից՝
դեպի ոչ-պայմանական գիտակցության
ներքին տարածություն:



Sambitbaba
06.05.2017, 18:57



Բնությունը քեզ պետք է
որպես ուսուցիչ՝
որ օգնի քեզ նորից
միասնանալ Լինելության հետ:
Բայց ոչ միայն դու ունես
բնության կարիքը՝
բնությունը նույնպես
քո կարիքն ունի:

Դու անջատ չես բհությունից:
Մենք բոլորս մասն ենք
մի ընդհանուր Կյանքի,
որն իրեն արտահայտել է
Տիեզերքի մարմինների
անհամարության մեջ:
Մարմինների, ամբողջովին
կախված իրարից:
Երբ տեսնում ես սրբությունը,
կամ գեղեցկությունը,
աներևակայելի անդորրությունն,
ինչպես նաև վեհությունը,
որոնց մեջ գոյատևում է
ամեն ծառ կամ ծաղիկ, -
դու դրանք բազմապատկում ես:
Քո տեսնելու շնորհիվ
ու նաև քո գիտակցման,
բնությունը նույնպես սկսում է
ճանաչել իրեն:
Նա սկսում է գիտակցել
սեփական գեղեցկությունն
ու սեփական սրբությունը
միայն քո միջոցով:



Sambitbaba
07.05.2017, 20:06



Մեծ, լուռ տարածությունն
ընդգրկում է ողջ
բնությունը:
Եվ քեզ:



Sambitbaba
08.05.2017, 17:19



Միայն երբ անխռով ես ներսում՝
մտնում ես հանգստի արքայություն,
որի բնակիչներն են ժայռերը,
բույսերը, կենդանիները:
Միայն երբ դադարում է
աղմուկը մտքի՝
լքելով ավելցուկային
մտքերի հոսքով ստեղծված
սեփական բաժանվածության զնդանը,
նորից միանում ես
բնությանը:

Մտածողությունը՝
կյանքի բարեշրջման
փուլերից մեկն է միայն:
Ծառը, ծաղիկը,
թռչունը, սարը
իրենց գեղեցկության
և սրբության մասին
չգիտեն:
Բնությունը
գոյություն ունի
մտքի հանդեպ առաջնային
լռության և անարատության մեջ:
Այդպես էլ մարդը,
եթե լռել է ներսում,
կարող է անցնել
մտքի այն կողմը:
Գիտելիքի, գիտակցման,
լռության
լրացուցիչ
այդ տարածքը,
մտքից այն կողմ գտնվող:

Բնությունը կարող է
հասցնել քեզ լռությանը:
Դա նրա նվերն է քեզ:

Երբ ունկնդրում ես բնությանը,
նրա հետ միասնանում ես
խաղաղության տարածքում՝
այն համակվում է
քո գիտակցվածությամբ:

Քո միջոցով բնությունը
սկսում է գիտակցել իրեն:
Նա սպասել է քեզ
միլիոնավոր տարիներ:



Sambitbaba
11.05.2017, 17:35
ԳԼՈՒԽ 8

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ





Որքան հապճեպ ենք
մենք սովարաբար
ձևավորում մեր կարծիքը
ուրիշ մարդու մասին,
գալիս նրա մասին
"հստակ և կուռ" պատկերացման:
Այդպես դրսևորվում է միտքն
իր սևեռուն ձգտմամբ՝
մտավոր պիտակներ տալ
ամենայն ինչի,
ներառյալ մարդկանց, -
օժտելով նրանց
իր մտահայեցական նույնությամբ,
հայտարարելով սեփական
դատողությունը նրանց մասին:

Ամեն մարդկային արարած
վերապահված է
մտածել և գործել
մի ինչ-որ սահմանված կերպով:
Վերապահված է
ինչպես ծագումնաբանորեն,
այնպես էլ սեփական
մանկության փորձով
և մշակույթային իր շրջապատով:

Նրա արարքները՝
նա ինքը չէ, այլ նա,
ով ինքն իրեն թվում է:
Երբ դատողություն ես կայացնում,
մտքի պայմանավորած
մոդելը շփոթում ես
նրա հետ, ով կա
մեկ ուրիշն իրականում:
Այդպես վարվել՝ ինքնին
խորինս պայմանական
և անգիտակից գործելակերպ է:
Օժտելով ուրիշին
կեղծ նույնականությամբ,
դու ստեղծում ես զնդան
ոչ միայն նրա,
այլև քեզ համար:

Հրաժարվել դատողություններից՝
բոլորովին չի նշանակում
փակել աչքերդ այն բանի վրա,
թե ինչպես են իրենց պահում
քեզ շրջապատողները:
Դու ուղղակի ընկալում ես
նրանց վարքը որպես
պայմանականության մի ձև
և ընդունում նրան այնպիսին,
ինչպիսին այն կա:
Կեղծ անձի հետ նույնացման
զնդան չես նախագծում:

Դա ազատագրում է թե քեզ,
և թե ուրիշ մարդուն
պայմանականության,
մարմնի, մտքի հետ
նույնականացումից:
Էգոն այլևս
չի կառավարում
ձեր փոխհարաբերություններում:



Sambitbaba
12.05.2017, 23:36



Այն աստիճանով, որով
կյանքը կառավարելի է
էգոյի կողմից, -
քո մտքերը, զգացմունքները
և արարքները
սկիզբ են առնում վախից
և ցանկություններից:
Եվ այդ ժամանակ
ուրիշ մարդու հետ
քո փոխհարաբերություններում
դու նրանից
կամ վախենում ես,
կամ ինչ-որ բան ես ուզում:

Ահա այն, ինչ դու
ցանկանում ես ուրիշներից.
"Ես ավելի շատ գիտեմ
և ավելի շատ կարող եմ,
ավելի հարուստ եմ, լավն եմ,
ավելի երջանիկ եմ"
համեմատությունների միջոցով
ստանալ շահույթ, հրճվանք,
ճանաչում, գովասանք,
ուշադրություն, սեփական
"ես"-ի ուռճացում:
Իսկ վախենում ես հակառակից.
հանկարծակի դիմակազերծումից,
թերարժեքությունից,
յուրաքանչյուր կերպով
էգոյի նվաստացումից:

Եթե Ներկա Պահը դարձել է
ուշարդության կենտրոնակետ՝
այլ ոչ մտքի ծրագրերի
իրագործման միջոց՝
ինչպես առաջ էր, -
դու դուրս ես գալիս
էգոյից այն կողմ,
մարդկանց, որպես նրանց
ֆոնի վրա սեփական վսեմացման
գործիք օգտագործելու
անգիտակից
ցանկությունից այն կողմ:
Երբ ամբողջ ուշադրությունդ
տալիս ես նրան,
ինչի հետ փոխներգործում ես, -
անցյալը և ապագան
բացառում ես փոխհարաբերություններից
(բացառությամբ, իհարկե,
գործնական հարցերը):
Եվ եթե դու ամբողջությամբ
ներկա ես շփման պահի մեջ,
ուրեմն հեռացնում ես
մտահայեցական նույնականացումը,
որով օժտել ես ուրիշին,
ինչպես նաև քո
սեփական մեկնությունները,
թե ով է նա և ինչպես է
ապրել նախկինում:
Դու ընդունակ ես դառում
փոխհարաբերվել առանց
էգոյին առանձնահատուկ
ցանկության և վախի:
Ուշադրությունը որպես
զգոն հանգիստ և լռություն՝
ահա որն է բանալին:

Որքա՜ն հրաշալի է
փոխհարաբերություններում դուրս գալ
ցանկությունների և վախերի
սահմաններից:
Սերը չի բաղձում
և ոչնչից չի վախենում:



Sambitbaba
14.05.2017, 20:49



Եթե նրա անցյալը
լիներ քո անցյալը,
նրա ցավը՝ քո ցավը,
նրա գիտակցության
մակարդակը՝ քոնը,
դու կմտածեիր և կվարվեիր
ճիշտ այնպես, ինչպես նա:
Այսպիսի ընբռնումը
նվիրում է ներում,
կարեկցանք,
համերաշխություն:

Էգոն չի սիրում
նման բաներ լսել:
Քանզի եթե նրան
չի հաջողվում լինել
մեքենայական-ռեֆլեքսային
և "հարյուրտոկոսանոց ճշմարիտ", -
նա կորցնում է իր ուժը:



Sambitbaba
17.05.2017, 05:24



Երբ Ներկա Պահի
տարածքում արտահայտվող
ամեն ինչ ընկալում ես
ցանկալի հյուրի
կամ ընկերոջ պես,
երբ ամեն մարդու
թույլատրում ես լինել
այնպիսին, ինչպիսին
նա իրականում կա, -
նրա հետ զարմանալի
փոփոխություններ են կատարվում:



Sambitbaba
17.05.2017, 17:41



Ցանկանում ես ճանաչել ուրիշին
իր ամբողջ էությա՞մբ:
Կարիք չկա իմանալ
ինչ-որ բան նրա մասին՝
անցյալից,
ծրագրեր ապագայի,
պատմությունը կյանքի,
կամ իր մասին նրա
սեփական պատկերացումը:
Ինչ-որ մեկի մասին գիտելիքը
մենք շփոթում ենք
ավելի խոր,
ոչ կոնցեպտուալ,
անգաղափարական
(բառի բուն իմաստով)
ինչոր բանի հետ:
Այդ երկու գիտելիքները
կտրականապես տարբեր են:
Առաջինը՝ ձևի մասին է,
իսկ երկրորդը՝ նրա,
ինչը ձև չունի:
Մեկը գործում է
մտքի միջոցով,
մյուսը՝ լռության:

Գիտելիքն ինչ-որ բանի մասին՝
օգտապաշտական է,
օգտակար է որոշակի
պրակտիկ նպատակների համար:
Մեր զարգացման մակարդակի վրա
մենք ի վիճակի չենք
առանց նրա օգնության:
Բայց երբ այն գերակշռում է
փոխհարաբերություններում,
ուրեմն կաշկանդում է զգացմունքները,
հորիզոնն է նեղացնում,
և հաճախ դառնում է
նույնիսկ ավերիչ:
Մարդկանց միջև հառնում է
պատն օտարացման:
Նման հարաբերություններն
Ամենայն Գոյում
արմատավորված չեն,
այլ ամբողջովին հիմնված են նրանք
մտահայեցողությունների վրա,
այսինքն, քո մտքի
ենթադրությունների
և որոշումների վրա:
Իսկ այնտեղ, որտեղ պատ չկա,
բաժանում էլ չկա, -
և մարդկային հարաբերություններում
բնականաբար
առկա է սերը:



Sambitbaba
21.05.2017, 17:41



Մարդկային տիպիկ
փոխհարաբերությունները
սերտորեն կապված են
խոսունակության,
խոսքափոխանակության,
իսկ նշանակում է, նաև
մտքի ոլորտի հետ:
Այդ պատճառով շատ կարևոր է
նրա մեջ փոքր ինչ
լռություն ներդնել:
Հատկապես քեզ հետ մոտիկ
մարդկանց հետ հարաբերություններում:

Ոչ մի հարաբերություններ
ի վիճակի չեն
զարգանալ, ծաղկել
լռության հետ եկող
տարածության զգացման
բացակայության ներքո:
Միասին խորհրդածեք,
լուռ ժամանակ անց կացրեք
լռության գրկում:
Զբոսանքի ժամանակ,
տանը, մեքենայի մեջ,
քաղաքական տրանսպորտում՝
թաքնվեք, ձեր համատեղ
լռության մեջ գտնվելով:

Լռությունը պետք չունի,
որ իրեն ստեղծեն:
Արհեստականորեն
ընդհանրապես անհնար է
լռություն ստեղծել:
Ուղղակի ընկալող եղիր
այն լռության հանդեպ,
որը կա արդեն:
Այն այստեղ է,
մտավոր աղմուկի
վարագույրի հետևում:

Եթե հանգստի
տարածությունը բացակայում է՝
հարաբերություններին
տնօրինում է միտքը:
Դա նշանակում է,
որ նրանք վարակված են
մտքի բոլոր խնդիրներով
և կոնֆլիկտներով:
Իսկ լռությունը
բնականաբար և առանց կոնֆլիկտ
ամեն ինչ հենց իր
մեջ է պարունակում:



Sambitbaba
23.05.2017, 18:00



Իրոք լսելը՝
մեկ այլ միջոց է
փոխհարաբերությունների մեջ
լռություն ներդնելու:
Երբ դու ինչ-որ մեկին
իսկապես լսում ես,
ուժեղանում է
լռության տարածությունը,
դառնալով փոխհարաբերությունների
կարևոր բաղադրիչ:
Բայց այդպես լսելը՝
հազվագյուտ ունակություն է:
Սովորաբար մեր ուշադրության
հիմնական մասը
կլանված է մտածողությամբ:
Լավագույն դեպքում
քո զրուցակիցը
մտքում քննում է
ասածդ խոսքերը
կամ արդեն սեփական
պատասխանն է պատրաստում:
Երբեմն նա կարող է նաև,
խճճվելով սեփական մտքերում,
չլսել քեզ ընդհանրապես:

Իսկապես լսելը
անհամեմատելիորեն գերազանցում է
մարդու սովորական
լսողական ընկալումը:
Քանզի այն ծագում է
զգոն ուշադրությունից,
ներկայության տարածքից:
Այստեղ բառերը
երկրորդական են դառնում:
Նրանք կարող են ունենալ
մեծ նշանակություն,
կամ ընդհանրապես որևէ
իմաստ չունենալ:
Ասածից ավելի կարևոր է դառնում
լսելու գործողությունը:
Ծագում է գիտակցության
դաշտ միասնական,
որտեղ ուրիշ մարդու հետ
քո հանդիպումը
տեղի է ունենում
առանց բաժանագծի,
առանց կոնցեպտուալ մտքի ծնած
որևէ խոչընդոտի:
Եվ հիմա ուրիշ մարդը՝
այլևս "ուրիշ" չէ:
Եվ մենք բոլորս այդ տարածքում
մեկ գիտակցում ենք,
մի համայն Գիտակցություն:



Sambitbaba
26.05.2017, 16:16



Որքա՞ն հաճախակի են
ձեր հուզական դրամաները
մտերիմների հետ հարաբերություններում:
Աննշան տարաձայնությունները
հաճա՞խ են կատաղի վեճեր
և հոգեկան ցավ ծնում:

Այդ բոլոր ապրումների արմատը՝
էգոյի հիմնական սկզբունքն է.
"իմ իրավացիությունը"
և ուրիշի "անիրավացիությունը":
Այլ խոսքերով ասած,
նույնականացումը
մտավոր դիրքերի հետ:
Եվ ահա էգոյի ևս մեկ
կենսական պահանջ.
ընդհարվել անվերջ՝
կարևոր չէ ում
և կամ ինչի հետ, -
որ ուժեղացնի
սեփական բաժանվածության
ինքնազգացողությունը,
առանց որի էգոն
անկարող է ապրել:

Մեզանից յուրաքանչյուրի ներսում
կան հոգեկան ցավի
որոշակի կուտակումներ՝
ինչպես անձնական, այնպես էլ
հասարակական անցյալի
(խոսքը գնում է մարդկային
կոլեկտիվ ցավի մասին,
կուտակված երկար
հազարամյակների ընթացքում):
Ես անվանել եմ դա
ցավագար մարմին:
Դա էներգիայի դաշտ է
մարդու ընդերքում,
որ ժամանակ առ ժամանակ
համակում է մարդուն,
քանզի կարիք ունի՝
իրեն սնուցելու
և լրացնելու համար, -
ավելի շատ ցավի:
Ցավագար մարմինը փորձում է
հսկել քո մտածողությանը,
դարձնելով նրան խորինս
ավերիչ մի բան:
Նրան դուր են գալիս
բացասական մտքերը,
քանզի, անդրադարձվելով
նրանց հաճախականությամբ,
նա կարող է հանգիստ
սնվել նրանցով:
Եվ հետո, ցավագար մարմինը
քեզ շրջապատող մարդկանց մեջ
(հատկապես, հարազատների
և մտերինմների)
հրահրում է բացասական
հուզական հակազդումներ,
որպեսզի բռնկված վեճի
և հոգեկան տարաձայնության
արտահոսմամբ կշտանա:

Ինչպե՞ս կարող ես ազատագրվել
քո կյանքի բոլոր
դժբախտությունների աղբյուրից՝
ցավի հետ այդ խորին
անգիտակից նույնականացումից:
Սկսիր այն գիտակցել:

Հասկացիր, որ դու
այդ ցավագար մարմինը չես:
Տես նրա մեջ այն,
ինչ որ ինքը կա.
անցյալի ցավ թաքնված:
Դիտարկիր նրա դրսևորումները
քո մեջ և քո շրջապատում:
Եթե ցավագար մարմնի հետ
անգիտակից նույնականացումդ
դու հաղթահարել ես,
եթե ի վիճակի ես զգալ
նրան քո ներսում՝
ուրեմն դու նրան
էլ չես սնուցում
և, զուրկ էներգիայից,
աստիճանաբար
նա մահանում է:



Sambitbaba
27.05.2017, 18:32



Մարդու հարաբերությունները
մարդու հետ կարող են
իրենցից կատարյալ
դժոխք ներկայացնել:
Կամ էլ մեծագույն
հոգևոր պրակտիկա:



Sambitbaba
28.05.2017, 17:49



Երբ զգում ես անաչառ
սիրո սաստկացումը
ինչ-որ մեկի հանդեպ
կամ դիտահայում ես
բնության գեղեցկությունը
և ինչ-որ բան քո ներսում
խորինս արձագանքում է,
փակիր մի պահ աչքերդ
և այդ սերն ու գեղեցկությունը
զգա քո ներսում:
Նրանք անբաժան են
նրանից, ով դու կաս,
նրանք՝ իսկական
էությունն են քո:
Իսկ արտաքին մարմինն՝
ընդամենը նրա
արտացոլանքն է
ժամանակավոր:
Ահա թե ինչու
սերն ու գեղեցկությունը
չեն լքի քեզ երբեք,
չնայած բոլոր
արտաքին մարմինները՝
հիրավի անցողիկ են:



Sambitbaba
31.05.2017, 17:07



Ինչպիսի՞ն են քո հարաբերություններն
առարկաների աշխարհի հետ:
Բազմաթիվ առարկաների,
որ շրջապատում են քեզ:
Ամեն օր դիպչում ես դրանց,
վերցնում ես ձեռքդ,
տնօրինում ես ըստ քո
սեփական ցանկության:
Աթոռ, գրիչ, ավտոմեքենա, պնակ:
Նրանք քեզ համար միայն միջոցնե՞ր են,
նպատակադրած գործերդ
կատարելու գործիքնե՞ր,
թե՞ գոնե երբեմն
դու ուշադրություն ես նվիրում նրանց,
կամ գիտակցում ես
նրանց գոյությունը,
նրանց լինելության
եզակիությունը:

Եթե դու կապված ես
առարկաներին,
եթե օգտագործում ես դրանք
սեփական կարևորության զգացման
կամ ուրիշների աչքերին
քո կարևորության համար,
հոգսն իրերի մասին
լինելու է քո ամբողջ
կյանքի իմաստը:

Նույնանալով իրերի հետ,
դու շնորհակալ չես նրանց,
որ կան քո կյանքում:
Քանզի դու նրանց մեջ
միայն քեզ ես տեսնում:

Բայց երբ ընդունում ես
նրանց լինելության
եզակիությունը՝
առանց մտահայեցումների
և մտքի մեկնություննրի, -
չես կարող նրանց գոյություն համար
երախտագիտություն չզգալ:
Եվ հանկարծ բացահայտում ես,
որ դրանք բոլորովին էլ
անշունչ, անկենդան
առարկաներ չեն,
ինչպես քո մակերեսային
ընկալմանն էր թվում:
Նույնիսկ ֆիզիկոսները
հիմա հաստատում են.
մոլեկուլային
մակարդակի վրա
իրերը՝ զարկերակող
էներգիայի դաշտեր են:

Իրերի ոլորտի հանդեպ
քո երախտագիտությունը
անտարակույս փոխակերպելու է
քեզ շրջապատող աշխարհը:
Այն կդադարի անշարժ
և անտարբեր լինել:
Կկենդանանա մարդկային
մտքին անբացատրելի
բազում միջոցներով:



Sambitbaba
02.06.2017, 17:07



Երբ դու հանդիպում ես
մեկ ուրիշ մարդու՝
կարևոր չէ, ոգեպես
մոտիկ թե հեռու,
անծանոթ կամ ծանոթ, -
ընդունու՞մ ես արդյոք
նրա ներկայությունը,
նրա գոյության
իրականությունը,
տրամադրու՞մ ես նրան
քո ամբողջ ուշադրությունը:
Թե՞ այդ հանդիպումը
նվազեցնում ես մինչև
քո գործերի և ծրագրերի
իրականացման միջոցի:

Ինչպիսի՞ն է
հարաբերություններիդ որակը
խանութի գանձապահի,
ավտոկանգառի սպասավորի,
նորոգման բանվորի,
պատվիրատուի հետ:

Բավական է նույնիսկ
ուշադրության մեկ ակնթարթը:
Երբ ուշադիր լսում ես
և կլանված նայում ես,
քո մեջ շատ զգոն
հանգստություն է ծնվում:
Թող նույնիսկ երկու-
երեք վայրկյանով՝
դա բավական է,
որպեսզի լույս աշխարհ գա
շատ ավելի կարևոր
և իրական մի բան,
քան դերը, որը սովորաբար
դու կատարում ես
և որի հետ ամբողջովին
քեզ նույնացնում ես:

Քանզի մեր բոլոր դերերը՝
պայմանավորված մտքի
մասնիկներն են միայն:
Իսկ այն, ինչ բացահայտում է
ուշադրության գործողությունը, -
պայմանավիրված չէ:
Դա այն է, ինչ դու կաս
մարմնի և անվան տակ թաքնված
քո իրական էությամբ:
Դառնալով իրական,
դու այլևս չես հետևում
մտքի սցենարներին:
Ըստ համապատասխանության օրենքի,
իրական է դառնում
նաև նա, ում հանդիպել ես:

Իսկ ուրիշ՝ ըստ էության
գոյություն չունի:
Եվ բոլոր հանդիպումներում
դու ինքդ քեզ ես հանդիպում:



Sambitbaba
04.06.2017, 18:47
ԳԼՈՒԽ 9

ՄԱՀ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ





Եթե դու եղել ես
մարդու գուրծունեության
ներխուժում չապրած
կուսական անտառում,
ուրեմն, անշուշտ,
քո շուրջ տեսել ես
ոչ միայն կյանքի
առատությունը:
Տեսել ես նաև
տապալված ծառեր,
փոշեփուտ բներ,
նեխած տերևներ՝
մի խոսքով,
այստեղ և այնտեղ
քայքայվող մատերիա:
Որ կողմ էլ նայես,
ամենուր թե կյանք,
թե մահ կտեսնես:

Բայց նայիր ուշադիր,
և կնկատես.
փտափոշին, ծառաբները
և նեխած տերևները
ոչ միայն նոր կյանքի
ծնունդ են տալիս,
այլ հենց իրենք էլ
լիքն են նրանով:
Մանրէներն անընդհատ
աշխատանքի մեջ են:
Իսկ մոլեկուլները
վերակառուցում են իրենց:
Ոչ մի տեղ մահ չկա՝
կա միայն գոյատևման
մի ձևից դեպի
մյուսը փոխակերպումը:
Ի՞նչ է դա մեզ ուսուցում:

Որ մահը՝ կյանքի
հակադրությունը չէ:
Կյանքը հակադրույթ չունի:
Մահին հակադրվել
կարող է ծնունդը:
Իսկ կյանքն՝ անմահ է,
կյանքը՝ հավերժ է:



Sambitbaba
07.06.2017, 16:05



Բոլոր ժամանակներում
իմաստուններն ու պոետները
գիտակցել են մարդկային
կյանքի ցնորականությունը,
առաջին հայացքից
այնքան անսասան,
այնքան իսկական,
իսկ ըստ էության՝
փխրուն ու կարճատև,
պատրաստ վերանալ
և տարրալուծվել
ամեն մի վայրկյան:

Երբ մահը մոտ է,
կյանքիդ պատմությունը կարող է
արթնացման նախադռան առջև
աստիճանաբար հալչող
մի երազ թվալ:
Սակայն նույնիսկ քնի մեջ
պետք է ներկա լինի
ինչ-որ իրականություն,
ինչ-որ էականություն:
Պետք է գոյություն ունենա
ինչ-որ գիտակցություն,
որի մեջ ծավալվում են
քո երազները՝
այլ կերպ երազ էլ
երբեք չէր լինի:

Եվ ինչ ուրեմն.
մարմի՞նն է պատճառը
քնի գիտակցության,
թե՞ գիտակցությունն է ծնում
թե մարմին, թե երազ:

Ինչու՞ նրանք, ովքեր անցել են
մահամոտ փորձի միջով,
զրկվել են մահի վախից:
Մտածիր այդ մասին:




Sambitbaba
08.06.2017, 15:39



Իհարկե, դու գիտես,
որ մահկանացու ես:
բայց այդ գիտելիքը
մնում է միայն
մտավոր կոնցեպտ,
քանի դեռ դեմ առ դեմ
մահին չես հանդիպել:
Լուրջ հիվանդություն,
դժբախտ պատահար,
կորուստ մերձավորների
և հարազատների՝
և մահը կյանքդ է մտնում
որպես սեփական
մահկանացության գիտակցվածություն:

Մարդկանց մեծամասնությունն
այդ չի ուզում խոստովանել,
շուռ է գալիս վախով,
բայց եթե չնահանջես,
չվախենաս խոստովանել,
որ մարմինը կարճաժամկետ է
և մահկանացու ամեն պահ, -
այդ ժամ տեղի է ունենում
ապանույնականացում
ինչպես ֆիզիկական պատյանիդ,
այնպես էլ էգոյիդ հետ:
Երբ տեսնում և ընդունում ես
կյանքի բոլոր ձևերի
անկայությունը, քեզ պատում է
հանգստի և խախաղության
զարմանալի զգացումը:



Sambitbaba
10.06.2017, 19:03



Մահվան հետ հանդիպելիս
գիտակցությունն ազատվում է
մարմնի հետ նույնականացումից:
Ահա թե ինչու է, որ
որոշ բուդդիստական
դպրոցների վանականները
որպես հոգևոր պրակտիկա
կանոնավոր կերպով
հաճախում են վայրեր,
որտեղ հուղարկավորումից
կամ դիակիզումից առաջ
դիակներ են դրված. -
նրանց ներկայությամբ
խորհրդածելու համար:

Արևմտյան մշակութը
սովորաբար մահը հերքում է:
Նույնիսկ տարիքավոր մարդիկ
ջանում են նրա մասին
չխոսել և չհիշել,
և մեռած մարմինները թաքցնում են
կենդանի աչքից հեռու:
Բայց քաղաքակրթությունը,
որը մահը հերքում է,
անխուսափելիորեն դառնում է
մակերեսային և գործ ունի միայն
իրերի և երևույթների
արտաքին պատյանի հետ:

Երբ մահը հերքվում է՝
կյանքն էլ իր խորությունն է
սկսում կորցնել:
Կյանքից անհետանում է
այն հնարավորությունը,
երբ կարող ես իմանալ,
թե ով ես դու մարմնից
և անունից այն կողմ:
Վերանում է տարածքն
անարտահայտելիի,
քանզի ոչ այլ ինչ, քան մահն է,
որ դեպի այդ տարածք
մուտք է ծառայում:



Sambitbaba
11.06.2017, 19:06



Սովորաբար մարդիկ գլուխ չունեն
սկսած գործն ավարտելու հետ:
Քանզի յուրաքանչյուր ավարտ՝
մահ է փոքրիկ:
Ահա թե ինչու
շատ լեզուներում
հրաժեշտի "ցտեսությունը"
նշանակում է
"մինչ նոր հանդիպում":

Ժամանա՞կն է արդյոք
բաժանվել ընկերներից,
եկե՞լ է արդյոք վերջը
ձեր հարաբերությունների,
կամ մեծացած զավակները
լքում են քո տունը, -
կապ չունի, փոքրիկ մահով
դու, միևնույն է, մեռնում ես:
Այն, ինչ ծնվել էր քո մեջ
ինչ-որ բանի մասին,
վերանում է կյանքիդ
այս կամ այն ժամանակաշրջանի
ավարտի հետ միասին:

Հաճախ դա թողնում է իր մասին
դատարկության զգացողություն,
որը մարդկանց մեծամասնությունն
ամբող ուժով ջանում է չզգալ,
դեմ առ դեմ չհանդիպել:

Եթե կարողանաս ընդունել
և նույնիսկ ողջունել
ավարտները քո կյանքում,
շուտով կհայտնաբերես.
սկզբում անհարմարավետ
և քեզ անցանկանալի
այդ դատարկությունը՝
խոր և խաղաղ ներքին
մի ինչ-որ տարածության
զգացողություն է դարձել:

Սովորելով չխուսափել
"փոքրիկ մահերից"
և չդիմակայել
նրանց գալստյանը,
դու բացում ես քեզ
իրական Կյանքի համար:



Sambitbaba
13.06.2017, 19:04



Շատ մարդիկ կարծում են,
որ իրենց ինքնանույնականացումը,
իրենց սեփական "ես"-ի զգացումը
մի ինչ-որ անհավանական թանկ բան է,
ինչը ոչ մի դեպքում
կորցնել չի կարելի:
Այդ պատճառով է, որ նրանց
այդքան վախեցնում է մահը:

Դա հիրավի անըմբռնելի է
և շատ է վախեցնում՝
"իմ եսը" երբևիցէ
կդադարի իր գոյությունը:
Բայց այստեղ դու խառնում ես
քո իսկական էությունը
անվանդ հետ, մարմնիդ հետ
և այն պատմության հետ,
որը հենց ինքդ էլ քեզ պատմել ես:
Այպիսի "ես"-ը ոչ ավելին է
քան գիտակցման տարածքի մեջ
մի անցողիկ կազմավորում:

Այն չափով, որքանով որ
քո այդ նույնականացումը՝
ամենն է, ինչ դու
քո մասին գիտակցում ես, -
դու չես գիտակցում,
որ քո իսկական արժեքը՝
հենց քո գիտակցությունն է,
քո ներքին "Ես Եմ"-ը:
Դա այն հավերժությունն է,
որը քո մեջ է,
միակ բանը, ինչը երբեք
չես կարող կորցնել:



Sambitbaba
15.06.2017, 19:00



Ինչպիսի լուրջ կորուստ էլ
քեզ հետ պատահի՝
կորուստ կարողության, տան,
մոտիկ հարաբերությունների,
համբավի, աշխատանքի
կամ առողջության, -
միշտ էլ ինչ-որ բան
քո մեջ մեռնում է:
Դու զգում ես, որ քեզ
ավելի փոքր ես զգում:
Կարող է վրա հասնել նաև
կենսական կողմնորոշման
լիակատար կորուսում.
"Այդպիսի կորուստից հետո,
հիմա, ես ո՞վ եմ":

Երբ քեզ լքում է, անհետանում է
ձևը, որի հետ դու անգիտակցաբար
քեզ նույնացրել ես, -
դա ծայրահեղ ցավալի է:
Ասես թե քո գոյության
հյուսվածքը պատռվել է:

Եթե նման բան
տեղի է ունեցել՝
մի՛ հերքիր, մի՛ արհամարհիր
ցավն ու թախիծը,
որոնք զգում ես:
Ընդունիր ամեն ինչ,
ինչպես որ այն կա:
Եվ թույլ մի տուր մտքիդ
այդ կորուստի շուրջ
հորինել պատմություն,
որտեղ նա, իհարկե,
քեզ զոհի դեր է հատկացնում:

Վախը, ցասումը,
դժգոհությունը,
սեփական անձի հանդեպ
խղճահարությունը՝
ահա մտքիդ սցենարում
այդ դերի համար նախատեսված
բոլոր զգացումները:
Գիտակցիր, թե ինչ է ընկած
զգացմունքների բերած
հողմի հետևում
և պատմության մեջ,
որ միտքն է շշնջում, -
միայն դատարկություն,
բաց տարածություն:
Դեմքով դարձիր դեպի այն,
ընդունիր դատարկության
այդ տարօրինակ զգացողությունը:
Եվ այդժամ կհատնաբերես,
որ դա այլևս
վախերով լի մի տեղ չէ:
Ընդհակառակը,
դու կզգաս նրանից բխող
հանգիստն ու խաղաղությունը:

Երբ էլ մահը գա,
երբ էլ վերանա մեկը
կյանքի ձևերից, -
անձև և անարտահայտելի
Աստված շողում է
անհետացած ձևից հետո
մնացած "անցքից":
Ահա թե ինչու
ամենասուրբ բանը կյանքում՝
հենց մահն է որ կա:
Մահվան ընդունման
և հայեցման միջոցով
քեզ համակում է
Աստծո Անդորրությունը:



Sambitbaba
16.06.2017, 18:00



Որքա՜ն անցողիկ է
ամեն մի ապրում,
որքա՜ն արագընթաց են մեր կյանքերը...
Կա՞ արդյոք գոնե ինչ-որ բան,
որը ենթակա չէ
ծննդյան և մահվան,
կա՞ արդյոք ինչ-որ բան
հավերժական:

Մտածիր. եթե լիներ
միայն մեկ գույն,
ասենք՝ կապույտ, -
և ամեն բան աշխարհում
ներկված լիներ նրանով,
այդ ժամանակ ինքը
կապույտն էլ չէր լինի:
Չէ՞ որ պետք է գոնե ինչ-որ բան
չլինի կապույտ,
որ ինքը կապույտը
տարբերելի դառնա:
Այլ կերպ այն ոչնչից
ոչնչով չի տարբերում,
և նշանակում է, չկա:

Ճիշտ նույնպես պետք է
ինչ-որ հաստատուն,
մնացողիկ բան,
որպեսզի արտահայտվի
բոլոր օբյեկտների
և երևույթների անցողիկությունը:

Այլ խոսքերով ասած,
եթե ամեն ինչ,
ներառյալ և դու,
լիներ անցողիկ,
ինչպե՞ս այդ մասին
դու կիմանայիր:
Եվ եթե դու գիտակցում ես,
վկայում ես բոլոր ձևերի
(ներառյալ քո սեփական)
անցողիկ բնույթը, -
դա նշանակու՞մ է, որ քո մեջ
կա մի բան, ինչը
քայքայման չի ենթարկվում:

Քսան տարեկանում
դու զգում ես քո մարմինը
ուժեղ և առույգ:
Իսկ վաթսուն տարի անց՝
թույլ և ծերացած:
Եվ մտածողությունդ էլ
ոչ թե մեկ անգամ
փոխվում է այդ երկար
տարիների ընթացքում:
Բայց գիտակցությունը,
որը ճանաչել է
թե ջահել, և թե ծեր
քո մարմինները
և վկայել է
մտքիդ փոփխությունները, -
միշտ անփոփոխ է:
Դա՝ Հավերժությունն է քո մեջ:
Կյանքն Ամբողջական:
Եվ հնարավո՞ր է
արդյոք Այն կորցնել:
Ոչ, քանզի դու ինքդ
հենց Այն ես որ կաս:



Sambitbaba
22.06.2017, 19:48



Որոշ մարդիկ դառնում են
խորինս խաղաղ, լուսավոր,
համարյա լուսակիր՝
հենց մահից առաջ:
Ասես ինչ-որ բան է
թափանցում նրանց
հալչող մարմնի միջից:

Լինում է, անբուժելի հիվանդները
կամ ուղղակի ծեր մարդիկ
դառնում են, այսպես ասած,
համարյա թափանցիկ՝
իրենց կյանքի
վերջին մի քանի շաբաթները,
ամիսները, կամ նույնիսկ
տարիները վերջին:
Նրանք նայում են քեզ,
և դու նրանց աչքերից բխող
ինչ-որ լույս ես տեսնում:
Այնտեղ ցավ ու տառապանք
չի մնացել, չկա:
Նրանք հանձնվել են,
դիմադրել դադարել են,
և էգոն՝ մտքի
ստեղծած անձնավորությունը, -
արդեն տարրալուծվել է:
Նրանք "արդեն մեռել են
նախքան իրենց մեռնելը":
Նրանք ձեռք են բերել
ներքին լռություն,
քանզի իրենց ներսում
գտել են անմահություն:



Sambitbaba
23.06.2017, 18:45



Ամեն դժբախտ
պատահարի մեջ,
ամեն աղետի դեպքում
կա բարի տարածք,
բայց հազվադեպ մարդիկ են
այդ բանը գիտակցում:

Ցնցումը մահվան
անսպասելի մոտիկությունից
կարող է օտարացման
էֆեկտ հանդիսանալ
մարմնի և մտքի միջև:
Մեռնելով, մարդ իրեն նույնպես
որպես մարմնից ազատ
գիտակցություն է տեսնում:
Վախն անսպասելիորեն
անհետանում է,
մնում է հանգիստ միայն
և անդորրություն:
Եվ գիտելիք.
ամեն ինչ լավ է,
մահը՝ միայն միջոց է
մարմնի տարրալուծման:

Այդ պահին
այն դառնում է
այնպիսին, ինչպիսին կա, -
անրիական, պատրանքային,
ցնորական:
Նույնքան ցնորական,
որքան այն պատյանը,
որի հետ դու քեզ
նույնացրել ես:



Sambitbaba
24.06.2017, 19:36



Մահն՝ անոմալիա չէ,
կյանքի բոլոր իրադարձություններից
ամենասարսափելին չէ,
ինչպես մեզ հարկադրում է հավատալ
ժամանակակից մշակույթը:
Դա ամենաբնական
երևույթն է աշխարհում,
իր հակադրությունից՝
ծնունդից անբաժան:
Հիշիր այդ մասին,
երբ նստած կլինես
մահամերձի կողքին:

Դա մեծ առավելություն է
և սուրբ գործողություն՝
որպես մտերիմ և վկա,
մարդու մահանալու պահին
լինել նրա հետ, ներկա:

Նստած մահամերձի
գլխավերևում,
մի հերքիր ոչինչ նրանից,
ինչ տեղի է ունենում,
մի ճնշիր զգացմունքներդ:
Գիտակցումը, որ դու
ոչինչ անել չես կարող,
կստիպի անօգնականություն զգալ,
թախիծ և զայրույթ:
Ընդունիր դրանք:

Եվ կատարիր հետևյալ քայլը.
ընդունիր, որ դու
ոչինչ անել չես կարող:
Այո, մահվան վրա
դու իշխանություն չունես:
Հանձնվիր այդ փորձի
ամեն մի տեսանկյանը:
Ընդունելով մահը,
կաջակցես ծնունդին
անդորրության և գիտակցվածության,
որոնք կօգնեն մահամերձին,
կհեշտացնեն նրա անցումը:
Եթե խոսքերի կարիք լինի,
այդ խոսքերը կգան
քո ներքին լռության միջից:
Բայց այդ ամենը
երկրորդական է:

Այդ լռության հետ
բարեմաղթանք կգա.
մեծ խաղաղություն:



Sambitbaba
25.06.2017, 20:01
ԳԼՈՒԽ 10

ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ
ՏԱՌԱՊԱՆՔԻ ՎԵՐՋԸ





Բոլոր իրերի փոխադարձ կապը.
հնդիկները միշտ էլ
այս բանը գիտեին,
իսկ ֆիզիկոսներն
այսօր հաստատեցին:
Ոչինչ ինքնուրույն
տեղի չի ունենում
որպես առանձին իրադարձություն:
Այդպես թվում է միայն
մակերեսային հայացքին:
Որքան ավելի շատ ես
դատում և կախում
տարբեր պիտակներ,
այնքան ավելի շատ ես
պատառների մասնատում
ամբողջական իրականությունը:

Մեր մտածողությամբ
կյանքի ամբողջականությունը
ջարդուփշուր է արվել:
Բայց չէ՞ որ այդ փաստը՝
եթե արդեն այն կա, -
նույնպես հետևանքն է
կյանքի համապարփակության,
նույնպես թելերից մեկն է
այն համընդհանուր
փոխադարձ կապի,
ինչպիսին էլ հենց կա
ինքը Տիեզերքը:

Իսկ դա նշանակում է.
ինչը որ գոյություն ունի՝
ուրիշը լինել չի կարող:

Դեպքերի մեծամասնությամբ
մենք չենք կարող հասկանալ,
թե առաջին հայացքից
անիմաստ իրադարձությանն
ի՞նչ դեր է հատկացված
խաղալ Լինելության
տիեզերական համընդհանրության մեջ:
Բայց այն տեղի է ունեցել:
Եվ անեզր, անընդգրկելի
Ամբողջականության մեջ
նրա անխուսափելիության,
անհրաժեշտ ներկայության
ընդունումը կարող է
դառնալ սկիզբը ճանաչման
ամենի, ինչ կա,
սկիզբը վերամիասնավորման
կյանքի ամբողջականության հետ:



Sambitbaba
28.06.2017, 19:57



Իսկական ազատությունը
և տառապանքների վերջը
գալիս է, երբ սկսում ես
վերաբերվել կյանքին
այնպես, ասես ինքդ ես
ամբողջովին ընտրել այն,
ինչը քեզ հետ հիմա
տեղի է ունենում:
Այն, ինչ զգում ես
և այն, ինչ ապրում ես:

Այդպիսի ներքին կապը
Այս Պահի և Այս Տեղի հետ
հենց վերջն է տառապանքների:



Sambitbaba
29.06.2017, 18:20



Անհրաժե՞շտ են արդյոք
քո տառապանքները:
Եվ այո, և ոչ:

Եթե չտառապեիր այնպես,
ինչպես տառապել ես, -
քո մեջ չէր լինի
մարդկային էության
այդ խորությունը,
չէր լինի կարեկցանքը,
մարդկայնությունը:
Եվ դու չէիր կարդա
հիմա այս տողերը:
Տառապանքը ճեղքում է
էգոյի պատյանը,
դրանով կատարելով
իր նախորոշումը:

Տառապել անհրաժեշտ է
այնքան ժամանակ,
քանի չես հասկացել,
որ տառապել պետք չէ:



Sambitbaba
01.07.2017, 20:03



Դժբախտություններն ունեն
մտքի ստեղծած "ես"-ի կարիքը,
նրա կեղծ պատմության
և կեղծ նույնականացման հետ մեկտեղ:
Նրանք նաև ժամանակի կարիք ունեն՝
անցյալի և ապագայի:

Իսկ եթե ջնջես ժամանակը
քո "տաժանակիր ճակատագրից",
քեզ ի՞նչ կմնա:
Ներկայի այդպիսիությունը:

Այո, կարող է մնալ
զգացողություն ծանրության,
շփոթմունքի, լարվածության,
զայրույթի կամ զզվանքի անգամ:
Բայց դա արդեն "դաժան
ճակատագիրը" չէ
և անձի խնդիր էլ չէ:

Մարդկային ցավի մեջ
անձնական ոչինչ չկա:
Դա ուղղակի ինչ-որ ճնշում
կամ ուժեղ էներգիա է,
որը զգացվում է մարմնի
այս կամ այն տեղում:
Ուշադրության արժանացրու նրանց՝
և այդ զգացմունքները
այլևս չեն դառնա
սևեռուն մտածողություն,
չեն վերակենդանացնի
"ես"-զոհին առաջվա:

Տես, թե ինչ կստացվի,
եթե զգացմունքին
ուղղակի թույլ տաս լինել:



Sambitbaba
02.07.2017, 19:54



Որքա՜ն տառապանքներ են ծնվում,
որքա՜ն դժբախտություններ են թափվում քո գլխին,
երբ գլուխդ եկած քո ամեն մի միտք
որպես ճշմարտություն ես ընդունում:
Կյանքի հանգամանքները չէ,
որ քեզ դժբախտ են դարձնում, -
այո, նրանք կարող են քեզ
ֆիզիկական ցավ պատճառել,
բայց ոչ տառապանքներ:
Քեզ դժբախտ են դարձնում
քո մտքերը միայն:
Մեկնություններն ու պատմությունները,
որոնք ինքդ քեզ
պատմում ես անվերջ:

"Մտքերը, որոնք
ես մտածում եմ հենց հիմա,
ինձ դժբախտացնում են", -
այսպիսի գիտակցումը
վերջնականապես վերացնում է
քեզ քո մտքերի հետ
անգիտակից նույնականացումը:



Sambitbaba
03.07.2017, 19:43



Ի՜նչ վատ եղանակ է:
Նա բարեհաճե՜լ է նույնիսկ
պատասխանել իմ զանգին:
Արդեն քանի՜ անգամ
նա ինձ փորձանքն է գցում:

Հավերժական պատմություններ,
որոնք որպես դառը գանգատ
հաճախ մենք պատմում ենք
մեզ և ուրիշներին:
Լիովին անհաշվետվորեն
նրանք շարադրված են
այնպես, որ հաստատեն
մեր քրոնիկապես
թերարժեք "ես"-ը՝
սեփական "ճշմարտության"
և ուրիշի "սխալի" միջոցով:
"Արդարացի լինելը"
մեզ պահում է կարծեցյալ
գերակշռության դիրքերում,
դրանով հզորացնելով
էգոյի պատրանքները:
Այդ նա է ստեղծում
մեզ համար թշնամիներ,
քանզի ունի նրանց կարիքը,
իր սահմանները նախորոշելու համար:
Նրան՝ այդ նպատակի համար
նույնիսկ եղանակն է հարմար:

Արագ եզրահանգումներն ու
զգացմունքային փակվածությունը
պատասխանատու են անձնավորման,
մարդկանց և քո կյաքնի
իրադարձությունների հետ
ռեֆլեկտիվ-մեքենայական
հարաբերությունների համար:
Դրանք տառապանքի
քո իսկ ստեղծած ձևեր են,
բայց տեսանելի չեն քեզ
որպես այդպիսին:
Իհա՛րկե, չէ՞ որ նրանք
բավարարում են էգոյին:
Նա միշտ հզորացնում է իրեն
հակազդումների և կոնֆլիկտների
ավտոմատիզմով:

Պատկերացրու, թե որքան
պարզ բան կլիներ
կյանքն առանց այդ պատմությունների:

Անձրև է գալիս:
Տղան չզանգահարեց:
Աղջիկը նորից չեկավ:



Sambitbaba
04.07.2017, 19:47



Երբ տառապում ես,
երբ դժբախտ ես՝
մնա Ներկա Պահի մեջ:
Փորձանքներն ու չարիքները
Ներկա Պահի մեջ կենդանի մնալ
ի վիճակի չեն:



Sambitbaba
07.07.2017, 17:45



Տառապանքները սկսվում են,
երբ իրավիճակին
մտավոր պիտակ ես կպցնում,
սահմանում ես այն
որպես "վատ", անցանկալի:
Ծնվում են զայրույթ,
վիրավորվածություն՝
և անմիջապես անձնականանում են
ձևով արձագանքող "ես"-ի:

Անուն տալը, մտավոր
պիտակով ապահովելը՝
սովորույթ է, բայց դրա վերջը
կարելի է դնել:
"Չանվանելու" պրակտիկան
սկսիր փոքր բանից:
Ասենք թե ուշացել ես
քո ինքնաթիռից,
վրադ սուրճ ես թափել,
սայթաքել բոլորի առջև
և կեղտն ես ընկել, -
կհաջողվի՞ արդյոք
զսպել քեզ, իրավիճակը
վատ, կամ ցավալի,
կամ չար չանվանել:
Կարո՞ղ ես արդյոք
անմիջապես ընդունել
այդ պահի այդպիսիությունը:

Ինչ-որ բանի, որպես
"անընդունելի վատ" սահմանումը
քո մեջ հուզումնային
կաշկանդում է ծնում:
Իսկ եթե թույլ տաս
իրադարձությանը լինել
առանց այն նախորոշելու, -
քո մեջ աներևակայելի
ուժի աղբյուր կբացվի:
Զգացմունքային կաշկանդվածությունը
կտրում է քեզ այդ ուժից:
Հենց իր՝ կյանքի ուժից:



Sambitbaba
08.07.2017, 18:49



Մարդիկ, ավա՜ղ,
մինչև օրս համտեսում են
բարու և չարի
Ծառի պտուղները:

Անցիր չարի և բարու
այն կողմը,
խուսափելով ինչ-որ բանը
որպես լավ կամ վատ սահմանելուց:
Երբ վերջ ես տալիս
դատողություններ անելու
այդ սովորությանը,
քո միջով սկսում է հոսել
ուժը Տիեզերքի:
Երբ գտնվում ես
տեղի ունեցածի հետ
ոչ-ռեֆլեքսային,
չհակազդող կապի մեջ,
"վատը" փոխակերպվում է
հենց իր՝ Կյանքի ուժի:

Տես, թե ինչ է տեղի ունենում,
երբ չես շտապում դատել,
իսկ փոխարենն ընդունում ես
տեղի ունեցածը,
"այո" ես ասում նրան,
թույլատրում ես լինել:



Sambitbaba
09.07.2017, 19:08



Որքան էլ արտասովոր
կամ ծանր լինեն
կյանքիդ հանգամանքները՝
ի՞նչ, եթե դու ամբողջովին
ընդունես նրանց այնպիսին,
ինչպիսին իրենք կան:
Հենց հիմա՛:
Այս պահի՛ն:

Կան տառապանքի
բազում նուրբ ձևեր,
որոնք այնքան սովորական են
և "նորմալ", որ նրանց
որպես տառապանք
չես էլ գիտակցում:
Զարմանալի չկա ոչինչ.
ջղայնությունը, անհամբերությունը,
զայրույթը, վրդովմունքը,
նաև բողոքները՝
այդ ամենը մեր էգոյին
շատ է դուր գալիս:

Դու կարող ես սովորել
ճանաչել այդ բոլոր ձևերն
իրենց արտահայտման պահին
և հստակ գիտակցել.
"Հենց հիմա ես ինձ համար
տառապանք եմ ստեղծում":

Եթե սովորություն ունես
քեզ տառապանքներ ստեղծել,
դու, ըստ սովորության,
դրանք ստեղծում ես
ուրիշների համար էլ:
Բայց մտքի անգիտակից
այդ մոդելները կորցնում են
իրենց ամբողջ ուժը,
երբ նրանց գիտակցում ես:

Անհնար է միաժամանակ
լինել գիտակցված
և սեփական անձիդ
տառապանք պատճառել:



Sambitbaba
10.07.2017, 18:02



Ահա իսկական հրաշք.
ամեն "վատ" իրավիճակի
կամ հանգամանքի
կամ անձի հետևում
կա խորին բարություն:
Եվ այն արտահայտում է իրեն՝
թե ներսում, թե դրսում, -
տեղի ունեցածն
ընդունելու միջոցով:

Մարդկության մեծագույն
ճշմարտություններից մեկն է.
"Մի դիմադրիր չարին":



Sambitbaba
11.07.2017, 20:24



Երկխոսություն.

- Ընդունիր այն, ինչ կա:
- Չե՛մ կարող: Ես ամբողջովին
եռու՛մ եմ զայրույթից:
- Ուրեմն ընդունիր և այդ:
- Ընդունել այն, որ ես
անսահման վրդովվա՞ծ եմ:
Ընդունել, որ ի վիճակի չեմ
որևէ բան ընդունե՞լ:
- Այո:
Ներդրու ընդունումը
սեփական չընդունման մեջ:
Հանձնվիր անզիջողությանը:
Եվ տես, թե ինչ կլինի:



Sambitbaba
12.07.2017, 18:28



Անընդմեջ ֆիզիկական ցավը՝
ամենադաժան ուսուցիչներից մեկն է:
"Դիմադրելն անօգուտ է" -
ահա նրա ուսմունքը:

Ոչինչ այնքան բնական բան չէ,
որքան տառապել չուզենալը:
Եվ այնուամենիվ, եթե բաց թողնես այն
և թույլ տաս ցավին լինել,
կնկատես քո և սեփական ցավիդ
բաժանման նուրբ պահը,
քո և նրա միջև
բացված տարածությունը:
Եվ դա նշանակում է՝
տառապել գիտակցված,
առանց ստիպելու:
Եվ այդ ժամանակ
ֆիզիկական ցավը
կայրի ուղղակի քո մեջ էգոն,
քանզի մեծամասնությամբ
էգոն կազմավորվում է
հենց դիմադրությունից:

Այլ կերպ կարելի է ասել.
"Սեփական տառապանքները
զոհաբերել Աստծուն":



Sambitbaba
13.07.2017, 18:05



Քեզ պետք չէ լինել քրիստոնյա,
որպեսզի հասկանաս
խաչի մեջ խորհրդանշված
խորին տիեզերական
ճշմարտությունը:

Խաչը կտտանքի գործիքն է:
տառապանքի, անօգնականության
և տանջանքի վերջին կետը,
որը միայն կարող է
մարդ փորձել:
Բայց ահա հանկարծակի
մարդը հանձնվում է,
տառապում է կամավոր,
գիտակցված.
"Թող ոչ թե Իմ կամքը,
այլ Քոնը լինի":

Դա նույնպես սուրբ խորհրդանիշ է,
նշան աստվածայնության:

Այն, ինչը, թվում է,
հերքում է մեր կյանքում սրբության,
անարտահայտելիության գոյությունը, -
գիտակցվածության,
հանձնվելու միջոցով
քո նոր ճանապարհի
բացահայտումն է դառնում,
մուտք այդ նոր տարածք:







Վ Ե Ր Ջ