PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների հավանած Youtube ալիքներ ու վիդեոներ

GriFFin
25.08.2016, 23:03
Բարև բոլորին:
Իմ համար վերջին 2-3 տարին Youtube-ը դարձել ա հոբբիի նման մի բան` միացնում եմ video after video ու քիչ թե շատ հանգստանում իրականությունից [ իմ գլխում սա ավելի լավ էր հնչում]: Հավանած գրքի պես ուզում եմ կիսվեմ տպավորություններով կապված որոշ youtube ալիքների, վիդեոների, youtuber-ների, հայկական youtuber-ների, vloger-ների և այլն, և այլն հետ կապված: Դրա համար [ հույս ունեմ դեմ մարդ չի լինի] որոշեցի ակումբում թեմա բացել, կիսվել ձեր հետ ու լսել ձեր կարծիքները, մտքերը, իմանամ ձեր սիրած ալիքները [նենց անսովոր ա հայերեն, միշտ channel եմ ասում]:

Սկսեմ ալիքներից՝

1) Comedy կատեգորիա:

ա. Anna Akana (https://www.youtube.com/channel/UCZC45sBWNdkqSQ9Bwtt5lfA)
Շատ լավ հումորով, Batman սիրող աղջիկ ա, ով 5 կատու ունի: =^__^=

բ. Bart Baker (https://www.youtube.com/channel/UCazMm3tOCkYrIGE_17j0mVg)
Երաժշտական նմանակումներ: Բայց մի քիչ մեծերի համար:

գ. CollegeHumor
(https://www.youtube.com/channel/UCPDXXXJj9nax0fr0Wfc048g)
Եթե տրամադրություն չունեք՝ նայեք իրանց վիդեոները:

դ. Domics (https://www.youtube.com/channel/UCn1XB-jvmd9fXMzhiA6IR0w)
Շատ կայֆ անիմացիայով պատմություններ ա պատմում:

ե. IISuperwomanII (https://www.youtube.com/user/IISuperwomanII)
Կանադացի հոգեբան, ով ամեն ինչ թողել ա մարդկանց ծիծաղացնելու համար: Դատելով իրա հաջողություններից՝ ճիշտ որոշում ա կայացրել:

զ. JennaMarbles (https://www.youtube.com/channel/UC9gFih9rw0zNCK3ZtoKQQyA)
Ամենաշատ subscriber ունեցող female-ը: Լավ, հումորով լի ալիք ա: Չմանրամասնեմ :Դ :Դ Ինքը ամերիկացի հոգեբան ա, որ կտրուկ փոխել ա կյանքը:

է. Liza Koshy (https://www.youtube.com/channel/UCxSz6JVYmzVhtkraHWZC7HQ)

2)Education

ա. TED-Ed (https://www.youtube.com/channel/UCsooa4yRKGN_zEE8iknghZA)
Ամենալավ ուսուցողական ալիքը: Դպրոցներում, որ սենց սովորացնեին...

3)Entertainment

ա. Comicstorian (https://www.youtube.com/channel/UCmA-0j6DRVQWo4skl8Otkiw)
Կոմիքսների սիրահարների համար:

բ. Fine Brothers Entertainment (https://www.youtube.com/channel/UC0v-tlzsn0QZwJnkiaUSJVQ)
Իմանում ենք թե մարդիկ ոնց են վերաբերվում x-բաներին: Հավեսն են շատ:

գ. nigahiga (https://www.youtube.com/channel/UCSAUGyc_xA8uYzaIVG6MESQ) ու HigaTV
Նախկին միջուկային ֆիզիկ, ով թողել ա ամեն ինչ յութուբի համար: Հիմա հումորային վիդեոներ ա անում:

դ. sWooZie (https://www.youtube.com/channel/UCUKi4zY5ETSqrKAjTBgjM-g)

4)Film & Animation

ա. How It Should Have Ended (https://www.youtube.com/channel/UCHCph-_jLba_9atyCZJPLQQ)
Բացատրում ա թե իրականում ոնց պետք ա շատ կինոներ/մուլտեր վերջանային: Էդ անում ա շատ յուրահատուկ հումորով ու սիրուն անիմացիայով:

5)Gaming

ա. LeafyIsHere (https://www.youtube.com/channel/UCxJf49T4iTO_jtzWX3rW_jg)
Համակարգչային խաղ խաղալու ընթացքում լիքը բաներին քննադատական մեկնաբանություններ ա տալիս: Իրան մի նայեք, երբ անտրամադիր եք: Նայեք, երբ լավ ջղայն եք:

բ. PewDiePie (https://www.youtube.com/channel/UC-lHJZR3Gqxm24_Vd_AJ5Yw)
Տարբեր համակարգչայն/այլ խաղեր ա խաղում, ընթացքում ծիծաղալու մեկնաբանություններ անելով: Էս պահին ունի 47,480,694 հետևորդ:

6)Howto & Style

ա.AndreasChoice (https://www.youtube.com/channel/UCUMyZ3GFwAPkEuai3zR3rxg)

բ. ByronTalbott (https://www.youtube.com/channel/UCD5WWnRed32y3xGwmrDhUiQ)
Խոհարարական ալիք ա: Հեշտ ու որակով բացատորում ա թե ինչը ոնց սարքենք:

գ. DanceTutorialsLIVE (https://www.youtube.com/channel/UC8LaBH9v0bSEcEFck0RAfeg) ու
Matt Steffanina
(https://www.youtube.com/channel/UCczFdwWpVEpoqb-eMm4c4dQ) Սովորացնում ա պարել: :Դ

դ. grav3yardgirl (https://www.youtube.com/channel/UCGwPbAQdGA3_88WBuGtg9tw)
Շատ բարձր ձայնով տարօրինակ աղջիկ: 2012ից իրան նայում եմ ու շատ լավն ա:

ե. Michelle Phan (https://www.youtube.com/channel/UCuYx81nzzz4OFQrhbKDzTng)
Ամենահայտնի մեյք ափ սովորացնողը: Չնայած հիմա էլ չի գցում վիդեո ու կոմիքսներ ա նկարում, բայց ես իրա շնորհիվ լիքը բան եմ սովորել: Ու իրա ձայնի տակ քնելը շատ հեշտ ա:

7)Music

ա. Ten Second Songs (https://www.youtube.com/user/TenSecondSongs/videos)
Տաղանդավոր մարդ: Նայեք էս վիդեոն ու ամեն ինչ պարզ կլինի՝

https://www.youtube.com/watch?v=t7Xv0P4LviE

8)People & Blogs

ա.BuzzFeedVideo (https://www.youtube.com/channel/UCpko_-a4wgz2u_DgDgd9fqA) ու իրա շարքը՝ Blue, Violet, Yellow

բ. FunForLouis (https://www.youtube.com/user/FunForLouis)
Ճամփորդությունների մասին վլոգ:

գ. Grace Helbig (https://www.youtube.com/channel/UCIiBf-JbtCazHSFqXV4JgoA)
Յուրահատուկ հումորով շիկահեր:

9)Science & Technology

ա.AsapSCIENCE (https://www.youtube.com/channel/UCC552Sd-3nyi_tk2BudLUzA) ու AsapTHOUGHT (https://www.youtube.com/channel/UCznHh6gk3ewFhaTZtdQFWWw)
Կարճ, գույներով լի վիդեոներով պատասխանում են շատերին հետաքրքրող հարցերին: Օրինակ՝ <<Ինչու՞ ես դու ատում քո սեփական ձայնը վիդեոներում>> կամ "Your Brain on Drugs: Alcohol"

բ. DeepSkyVideos
(https://www.youtube.com/channel/UCo-3ThNQmPmQSQL_L6Lx1_w)
Տիեզերքի ու աստղերի մասին:

Ընթացքում հավելումներ կանեմ ու վիդեոներ կգցեմ:
Եթե ուզում եք դուք էլ գրեք, մեծ սիրով կնայեմ բոլորիդ առաջարկները: Ընդհանուր շատ եմ սիրում էս Youtube community-ն ու կուզենայի, որ Հայաստանում էլ մի օր էն աստիճան հասներ, որ մարդիկ զբաղվելով իրանց սիրած գործով նաև գումար աշխատեին:
Զգուշացում: Բոլոր ալիքները անգլերեն են: Նայեք ու ձեր լեզվի իմացությունը զարգացրեք: :Դ :Դ

Հ.Գ. Ամենակարևոր ալիքը, էդ իմ փոքր ախպորն ա՝ Mkrtich Arakelyan (https://www.youtube.com/channel/UCkyrPS4uI6QbUsQiQu_rD0A): Շատ շնորհակալ կլինեի, որ նայեիք, subscribe լինեիք ու հավանեիք վիդեոները: Gameing-ի ալիք ա :Դ :Դ #promo

Freeman
26.08.2016, 00:06
Բանակում "նստած էի" յութուբի վրա:
Էս պահին սրանք եմ հիշում, որ պարբերաբար նայում էի.

Соеров Аниме Шоу - Անիմեների (մի-քիչ էլ մանգաների) մասին նորություններ, հետաքրքիր փաստեր/ նկարագրություններ: Մնացած սենց ալիքներից տարբերվում ա հետաքրիր հումորով:

Sokolovsky! - Ֆիլմերի մասին հերթական ալիքներից մեկը, բայց էլի հետաքրքիր հումոր ունի, մանավանդ, որ սկսում ա չագուչել ֆիլմերը:

Droider.Ru - վերնագրից էլ կարելի ա գլխի ընկնել, ՏՏ նորություններ են, հիմնականում անդրոիդների մասին, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր ա մատուցվում, պլյուս ալիքի հեղինակներից մեկը առանձին ալիք ունի, որով ուրիշ թեմաներ ա շոշափում, էլի հավես ա`vedensky:

BDSMovies - տափակություն ա, շատ պարապ ժամանակ նայվում ա, էն որ քունդ չի տանում, անելու բան էլ չկա, հավես էլ չկա ինչ-որ մեկի հետ խոսալու:

Malukah - հիմնականում խաղերի սաունդտրեկների քովրներ ա, լավն ա:

Nuclear Blast Records - լավ երգեր են գցում:

mauzer, sethbling, ethoslab - մայնկրաֆտ:

StrangeLittleGirl
26.08.2016, 00:32
Էռնեկ ձեր հավեսին :)) Ես մեռնեմ, youtube-ով վիդեոն վիդեոյի հետևից նայելու կայֆը չեմ հասկանա:

GriFFin
26.08.2016, 00:41
Malukah - հիմնականում խաղերի սաունդտրեկների քովրներ ա, լավն ա:

Վայ, իրան մոռացել եմ ընդգրկել։ Հրեշտակային ձայն ունի:

Screen Junkies - Իրանց սիրածս շարքը՝ Honest Trailers-ն ա։ Բոլ-բոլ ծիծաղում եմ։ Հեսա վերջին նայածս դնեմ։

GriFFin
26.08.2016, 00:45
https://youtu.be/NrjneJvS6dk

Ահագին ծիծաղացի :)) եթե Batman vs Superman-ը նայել ես հումորները կհասկանաս։

GriFFin
26.08.2016, 00:50
Մնալով Batman vs Superman թեմայի մեջ՝ How it should have ended—ի վիդեոն։
https://youtu.be/pTuyfQ5CR4Q

Freeman
26.08.2016, 00:52
Էռնեկ ձեր հավեսին :)) Ես մեռնեմ, youtube-ով վիդեոն վիդեոյի հետևից նայելու կայֆը չեմ հասկանա:

Էդ սկզբում ա դժվար, որ պիտի ճարես, ինչ նայես:
Հետո արդեն ուղղակի ծրագիրը բացում ես, ու գնաց ))

GriFFin
26.08.2016, 00:54
Էռնեկ ձեր հավեսին :)) Ես մեռնեմ, youtube-ով վիդեոն վիդեոյի հետևից նայելու կայֆը չեմ հասկանա:
Հենց քեզ հոգեհարազատ բան գտնես դու էլ կնայես։ :))

GriFFin
26.08.2016, 01:00
Նորից՝ HISHE-ի վիդեո։ Երբ դիսնեի դասական մուլտիկները երգում ա Ուլտրոնը։ :))

https://youtu.be/ra1sBRLRFtc

StrangeLittleGirl
26.08.2016, 01:02
Հենց քեզ հոգեհարազատ բան գտնես դու էլ կնայես։ :))
Ոչ մի դեպքում: Ժամանակի կորուստ ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

GriFFin
26.08.2016, 01:03
Ոչ մի դեպքում: Ժամանակի կորուստ ա:

Sendt fra min E5823 med Tapatalk
Չէ, էնքան ես ծիծաղում ու նոր բաներ սովորում, որ հաստատ կորուստ չի։

StrangeLittleGirl
26.08.2016, 01:05
Չէ, էնքան ես ծիծաղում ու նոր բաներ սովորում, որ հաստատ կորուստ չի։
Նենց չի էլի, որ կյանքում յություբի վիդեո չեմ նայել: Նայել եմ, ծիծաղել էլ, լացել էլ: Բայց որ նստեմ որևէ ալիքի վրա... Լավ էլի

Sendt fra min E5823 med Tapatalk

GriFFin
26.08.2016, 01:20
Նենց չի էլի, որ կյանքում յություբի վիդեո չեմ նայել: Նայել եմ, ծիծաղել էլ, լացել էլ: Բայց որ նստեմ որևէ ալիքի վրա... Լավ էլի

Sendt fra min E5823 med Tapatalk
Այսինքն նստե՞ս որևէ ալիքի վրա։ Ճիշտն ասած չեմ հասկանում դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Ամեն մարդ իրա հետաքրքրություններն ունի ու ժամանակը օգտագործելու ձևը։ Գտնում ես քեզ ծիծաղացնող ու հոգեհարազատ creator ու վայելում իրա մատուցածը։
Ես, որ պետական էի պարապում ու ուզում էի ցրվել 5-10 րոպեով ՝ նստում վիդեո էի նայում։ Ահագին օգնում էր տրամադրությունս շատ արագ վերականգնել։ Էս վերջերս, երևի 2-3 ամիս առաջ YouTube-ով օնլայն թատրոնի ներկայացում էի նայում։ Առաջ յոգա պարապում՝ իրա ալիքն էլ կգտնեմ։ Ու տենց շատ բաներ։ Եթե քեզ խորթ ա էդ դեռ չի նշանակում, որ վատ բան ա ու ժամանակի կորուստ։ :))

Freeman
26.08.2016, 02:20
Նենց չի էլի, որ կյանքում յություբի վիդեո չեմ նայել: Նայել եմ, ծիծաղել էլ, լացել էլ: Բայց որ նստեմ որևէ ալիքի վրա... Լավ էլի

Sendt fra min E5823 med Tapatalk

Դու աչքիս սերիալ էլ չես նայում :secret

StrangeLittleGirl
26.08.2016, 10:59
Դու աչքիս սերիալ էլ չես նայում :secret
Չեմ նայում :-)

Sendt fra min E5823 med Tapatalk

GriFFin
26.08.2016, 13:04
Դու աչքիս սերիալ էլ չես նայում :secret
Մեկ-մեկ էլ սենց ա պատահում։ :))
http://uploads.tapatalk-cdn.com/20160826/6d8d7c866b5db344c1f038de8eabed31.jpg

StrangeLittleGirl
26.08.2016, 13:07
Այսինքն նստե՞ս որևէ ալիքի վրա։ Ճիշտն ասած չեմ հասկանում դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Ամեն մարդ իրա հետաքրքրություններն ունի ու ժամանակը օգտագործելու ձևը։ Գտնում ես քեզ ծիծաղացնող ու հոգեհարազատ creator ու վայելում իրա մատուցածը։
Ես, որ պետական էի պարապում ու ուզում էի ցրվել 5-10 րոպեով ՝ նստում վիդեո էի նայում։ Ահագին օգնում էր տրամադրությունս շատ արագ վերականգնել։ Էս վերջերս, երևի 2-3 ամիս առաջ YouTube-ով օնլայն թատրոնի ներկայացում էի նայում։ Առաջ յոգա պարապում՝ իրա ալիքն էլ կգտնեմ։ Ու տենց շատ բաներ։ Եթե քեզ խորթ ա էդ դեռ չի նշանակում, որ վատ բան ա ու ժամանակի կորուստ։ :))
Ասում եմ՝ վատ բան կա՞: :)) Ասում եմ՝ չեմ հասկանում, որովհետև ինձ համար ժամանակի կորուստ ա: Դուք նայում եք, նայեք, ուղղակի դրա կայֆը չեմ հասկանում, էդքան բան :))

GriFFin
27.08.2016, 14:51
Տենց էլ չսովորեցի tablet-ով վիդեոները սիրուն դնել:

Նորից՝ HISHE-ի վիդեո։ Երբ դիսնեի դասական մուլտիկները երգում ա Ուլտրոնը։ :))

https://www.youtube.com/watch?v=ra1sBRLRFtc&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=NrjneJvS6dk&feature=youtu.be

Ահագին ծիծաղացի :)) եթե Batman vs Superman-ը նայել ես հումորները կհասկանաս։

Մնալով Batman vs Superman թեմայի մեջ՝ How it should have ended—ի վիդեոն։

https://www.youtube.com/watch?v=pTuyfQ5CR4Q&feature=youtu.be

Աթեիստ
27.08.2016, 16:04
Լիզ, քեզ էս թեման (https://www.akumb.am/showthread.php/64332-Youtube-ալիքներ) կհետաքրքրի ։)

GriFFin
27.08.2016, 16:09
Լիզ, քեզ էս թեման (https://www.akumb.am/showthread.php/64332-Youtube-ալիքներ) կհետաքրքրի ։)
Գիտես, չէ՞ , էս թեման ման եկա, չգտա։ Դրա համար էս բացեցի։ Ափսոս։
Հ.Գ. կլինի՞ էս ամենը տեղափոխենք քո ասած թեման։

Freeman
27.08.2016, 16:35
Տենց էլ չսովորեցի tablet-ով վիդեոները սիրուն դնել:

Սիրունը որն ա

GriFFin
27.08.2016, 16:36
Սիրունը որն ա
Որ վիդեոն ա էրևում, ոչ թե լինկը։

GriFFin
26.10.2016, 17:33
Տարեցները քննարկում են SOAD-ին:

https://www.youtube.com/watch?v=KTX5PruTHkE

Լեո
26.10.2016, 23:40
Վերջերս եմ հայտնաբերել Vcause (https://www.youtube.com/user/Vsauce) ալիքը, որի հեղինակը էնպիսի ֆանտասիկ բաների մասին ա պատմում, որ ուղղակի դարձել եմ իր ֆանատը )))

Օրինակ` ի՞նչ տեղի կունենա, եթե լույսի արագությամբ ընթացող տիեզերանավը միացնի լուսարձակները. լույսը դու՞րս կգա լամպերից, թե՞ կմնա նրանց մեջ...

Կամ օրինակ` եթե հայտնվեք մի գնդի մեջ, որը ներսի կողմից ամբողջովին հայելապատ լինի, ու դուք մի պահ վառեք ու այնուհետև անջատեք լապտերը, արդյո՞ք լույսը հավերժ կմնա` ամեն անգամ պատերից անդրադառնալով....

Ու նամանատիպ լիքը հարցեր ու հետաքրքիր, կայֆոտ մեկնաբանություններ: Մի տեսակ հավեսով տարվել եմ :roll

Հ.Գ. Անգլերեն լավ չիմացողները կարող են ռուսերեն թարգմանությամբ որոշ վիդեոներ նայել VoicePower (https://www.youtube.com/channel/UChh4KdOL_b1D5oc3yJiaq6A) ալիքով:

GriFFin
27.10.2016, 00:21

Հաաաա, շատ տիպն ա!! էն օրը Ալցգեյմերի հետ կապված իրա վիդեոն էի նայում։ Ես տենց TedEd ու Asapscience-ն էլ եմ սիրում։