PDA

Դիտել ողջ տարբերակը : Որտե՞ղ պարապել SAT և TOEFL



armatura
24.08.2016, 00:27
Սիրելի բարեկամներ, խորհրդի կարիք ունեմ։

Եղբորորդիս որոշել է (undergraduate) Computer Science գծով ընդունվել US/UK որևէ համալսարան, կամ Հայաստանի Ամերիկյան Համալսարան։ Դրա համար, որքան հասկանում եմ, հարկավոր են SAT և TOEFL քննությունները հաղթահարել գերազանց արդյունքներով։ Փնտրում եմ Երևանում կենտրոն, որտեղ նշված երկու քննությունների համար լավ կպատրաստեն հարաբերականորեն մատչելի գներով։ Ի՞նչ կենտրոններ խորհուրդներ կտաք։ Ինտերնետում հայտարարություններ շատ կան, սակայն գին/որակ հարաբերությունն անհայտ է։

Freeman
24.08.2016, 00:31
Սիրելի բարեկամներ, խորհրդի կարիք ունեմ։

Եղբորորդիս որոշել է (undergraduate) Computer Science գծով ընդունվել US/UK որևէ համալսարան, կամ Հայաստանի Ամերիկյան Համալսարան։ Դրա համար, որքան հասկանում եմ, հարկավոր են SAT և TOEFL քննությունները հաղթահարել գերազանց արդյունքներով։ Փնտրում եմ Երևանում կենտրոն, որտեղ նշված երկու քննությունների համար լավ կպատրաստեն հարաբերականորեն մատչելի գներով։ Ի՞նչ կենտրոններ խորհուրդներ կտաք։

Ես մենակ ICLT (http://iclt.am/)-ից եմ տեղյակ, դրա համար չեմ կարա համեմատեմ, բայց վրոձի լավ էր:

Progart
08.02.2018, 12:54
ակտիւացնեմ թէման։
պիտի պարապեմ toefl եւ sat։ ուրիշ լաւ կենտրոն կա՞յ ICLT֊ից բացի, կամ դասախօսներ, որ պարապում են նորմալ։
մէկ էլ sat֊ի համար, նախօրօք պարապել պէ՞տք ա, թէ՞ չէ