PDA

Դիտել ողջ տարբերակը : Օլիմպիական խաղեր



Tiger29
17.08.2016, 12:48
Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիադայի ոսկե մեդալը (http://www.azatutyun.am/a/27927077.html)

http://gdb.rferl.org/EB68392C-9E53-4A61-9238-763BF6BF4385_w987_r1_s.jpg

Այսօր հայ մարզիկները վաստակեցին նաև երկու արծաթե մեդալ։
ՀՀ հավաքականի մարզիկ, հունահռոմեական ոճում 98 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 3-0 հաշվով առավելության է հասել Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Ուգո Կաբրերայի նկատմամբ և նվաճել է Բրազիլիայում ընթացող Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալը։

Արթուր Ալեքսանյանը Հայաստանի համար վաստակել է անցած երկու տասնամյակի ընթացքում առաջին ոսկե մեդալը։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ըմբիշ, 66 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկող Միհրան Հարությունյանը եզրափակիչում, մարզական մեկնաբանների կարծիքով, բավական վիճելի մրցավարության պայմաններում` զիջել է սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին և վաստակել է արծաթե մեդալը։

Գերծանր քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտում 451 կիլոգրամ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և արծաթե մեդալ է ստացել։

Այդ կատեգորիայում ոսկե և բրոնզե մեդալները վաստակել են Վրաստանի հավաքականի մարզիկներ Լաշա Տալախաձեն (473 կգ) և Իրակլի Տուրմանիձեն (448 կգ)։

Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկը` Ռուբեն Ալեքսանյանը նույնպես տպավորիչ պայքար է մղել և կարող էր հավակնել բրոնզե մեդալի։ Երկու վարժությունների արդյունքում բարձրացնելով 440 կիլոգրամ, նա գրավել է չորրորդ պատվավոր տեղը։

Նախօրեին արծաթե մեդալ է վաստակել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

Այսպիսով, ՀՀ հավաքականը Բրազիլիայում տեղի ունեցող Ամառային Օլիմպիադայում օգոստոսի 18-ի առավոտվա դրությամբ ունի մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ և ընդհանուր հաշվով գրավում է 36-րդ տեղը։

Իսկ ո՞վ էր անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը (http://newsroyal.com/view_post.php?id=181571)

http://blognews.am/static/0%20A-0A/Armen%20Nazaryan%20-%20entry%2061.jpg

http://sport.news.am/static/news/b/2016/08/70304.jpg

Նաիրուհի
18.08.2016, 15:50
Խնդրում եմ չմոռանալ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին։

Միհրանի մասին շատ են խոսում, բայց գործնական քայլեր այդպես էլ չարվեցին էս հիանալի, տաղանդավոր ու անընդհատ անարդարությունների հանդիպող մարզիկին աջակցելու համար։ Ի դեպ, էդ գործնական քայլերը պետության համապատասխան կառույցները պիտի անեին ու վաղուց։


Մենակ՝ ընդդեմ մաֆիայի. «Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ Մամիաշվիլու խոսքերը՝ Միհրանինhttp://armtimes.com/images/c/2016/08/89569.jpg

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», - Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում Միհրանը սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:
Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ պարտությունը դիտավորյալ էր: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:
Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:
«Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ սա Մամիաշվիլու խոսքերն են՝ ուղղված Միհրանին, որից հետո Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ Միհրանի մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ ստացվում է հրավերք Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնվում է Միհրանը:
«Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»,- պատմել է Միհրանը:
Համաձայն կանոնների՝ երկրից երկիր տեղափոխվելու դեպքում պարտադիր 2 տարվա որակազրկումից հետո, Միհրան Հարությունյանը 2014 թվականից հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Միհրանը հավատացած էր, որ այս դեպքում իր մեջքին մի ամբողջ երկիր է կանգնած եւ Մամիաշվիլու «ձեռքերը» այլեւս չեն հասնի իրեն: Անցյալ տարի Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերի եզրափակիչում մրցավարների ակնհայտ կողմնակալության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից. այն ժամանակ դա ընկալվեց որպես պատահականություն: Ամիսներ անց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միհրանից մրցավարները կրկին խլեցին հաղթանակը: Նախօրեին էլ նույնը, շատ ավելի դաժան ձեւով, կրկնվեց «Ռիո 2016»-ի եզրափակիչում: Ընդ որում, գորգի մրցավարը Լաս Վեգասում եւ Ռիոյում նույն մարդն էր: Ակնհայտ է, որ սրանք արդեն պատահականություններ չեն:
«Չես հաղթելու» խոստումը Մամիաշվիլին կատարում է, եւ նրա դեմ անզոր է անգամ մի ամբողջ երկրի՝ Հայաստանի մարզական ղեկավարությունը: «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլեւ մեր վերեւները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլեւս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- երեկ «1in.am»-ի լրագրողին պատասխանել է Միհրանի մայրը: Պարգեւատրման հարթակի վրա Միհրանի արցունքները ցավի, անզորության արտահայտություն էին: «Ընդհանրապես պարտությունն ինձ համար մահ է», - մի առիթով ասել է Միհրան Հարությունյանը: «Ուղղակի անմարդկային էր այն, ինչ արեցին այս տղայի հետ: 3-րդ անգամ անընդմեջ: Մարդակերպերը, որոնք կազմակերպեցին այս հաշվեհարդարը, պետք է պատասխան տան Աստծու առաջ: Մարդկանց տարիների աշխատանքը, քրտինքով ու արյունով վաստակածը ինչ-որ տականքներ ձեռքի մեկ շարժումով զրոյի են հավասարեցնում: Միհրան, սպորտում չկան ազգություններ, չկան կրոնական տարաձայնություններ: Կան միայն հաղթողներ եւ պարտվողներ: Դու ես այսօր հաղթողը: Դու իսկական չեմպիոն ես», - «Ռիո 2016»-ի եզրափակիչից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաղստանի ըմբշամարտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Արիպ Իբրահիմովը:

John
18.08.2016, 17:36
Խնդրում եմ չմոռանալ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին։

Միհրանի մասին շատ են խոսում, բայց գործնական քայլեր այդպես էլ չարվեցին էս հիանալի, տաղանդավոր ու անընդհատ անարդարությունների հանդիպող մարզիկին աջակցելու համար։ Ի դեպ, էդ գործնական քայլերը պետության համապատասխան կառույցները պիտի անեին ու վաղուց։
Էս պահին երևի էս (https://www.change.org/p/united-world-wrestling-mihran-harutyunyan-the-victim-of-injustice-rioolympics?recruiter=280057571&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=autopublish&utm_term=des-lg-share_petition-no_msg&fb_ref=Default) մաքսիմալն է, որ կարող ենք անել։ Ինչպես միշտ 1-2 գործ չանողի պատճառով ազգովի պետք ա վիզ դնենք, հլը էն էլ հարց ա․ գոնե նույնչափ արդյունավետ կլինի՞, ինչ եթե նորմալ մարդիկ ղեկավարեին մեր պետության սպորտային կառույցները։