PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրաուզե՞ր, թե՞ դիտարկիչ



Rammstein
16.08.2016, 14:20
Չնայած «դիտարկիչ» բառը արդեն շատ տեղերում կարելի է հանդիպել, բայց երեւի բոլորս էլ խոսելիս օգտագործում ենք «բրաուզեր» բառը, որը, ոնց հասկանում եմ, նույնպես սխալ չի համարվում գրական խոսքում (օրինակ` Վիքիպեդիայի համապատասխան հոդվածում երկու բառն էլ գրված է):

Հիմա, ինձ շատ կոնկրետ նպատակով պետք ա մարդկանց կարծիքն իմանալ. ո՞րը տարբերակն օգտագործել գրական խոսքում ու ինչու:

Chuk
16.08.2016, 14:27
Ես դիտարկչին ոչ մի կերպ չեմ հարմարվում, բայց չիդեմ ինչի «բրՈուզեր» եմ գրում:

Rammstein
16.08.2016, 14:54
Ես դիտարկչին ոչ մի կերպ չեմ հարմարվում, բայց չիդեմ ինչի «բրՈուզեր» եմ գրում:

Ես էլ եմ հակված բրաուզեր տարբերակին: Բայց վատն էն ա, որ չգիտեմ` ինչի վրա կարելի ա հիմնվել` բրաուզեր, բրոուզեր կամ դիտարկիչ գրելու համար: Բրոուզեր տարբերակի առումով կարելի ա ասել, որ նախ անգլերենում «ա»-ով ա հնչում (/ˈbɹaʊzə(ɹ)/, աղբյուր` Wiktionary), երկրորդն էլ երկու հատ «ո» տառ իրար հետեւից գրելը հարմար չի (դրա վառ ապացույցն ա Network.am (http://www.network.am/Categories/Internet/Browser)-ում 4 տեղ վրիպակով գրված «բրուզեր» տարբերակը :))):

Նոր 10 տարվա հնեցման սենց թեմա գտա (կներեք տարածքը փոշոտելու համար)` https://www.akumb.am/showthread.php/87: Փաստորեն էն ժամանակ դիտարկիչ բառ չկար էլ: Բայց ի տարբերություն էն ժամանակվա, հիմա էդ բառը ոչ միայն կա, այլեւ բավականին կիրառվող ա: Հենց դա ա պատճառը, որ սենց թեմա եմ բացում, թե չէ առանց մտածելու էլ կմնայի «բրաուզեր» տարբերակի վրա:

Chuk
16.08.2016, 14:58
Փաստորեն ես դեռ էն ժամանակներից :))


Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այս թարգմանություններին ու կարծում եմ, որ չեմ էլ համակերպվի ու չեմ օգտագործի:

StrangeLittleGirl
16.08.2016, 15:14
Բրաուզեր