PDA

Դիտել ողջ տարբերակը : Թղթե գիրք, Kindle 6 թե՞ 10" tablet

GriFFin
15.08.2016, 22:58
Բարև ընթերցասեր հասարակություն:
Շատ եմ տեսնում վեճեր թե ո՞րն ա ավելի հարմարավետ/նախընտրելի ընթերցելու համար՝ թղթե գիրքը, Kindle 6 , 10" tablet, հեռախոսը, համակարգիչը և այլն և այլն: Շատ-շատերը համառորեն կպած են <<գիրքը պետք ա զգալ>>, <<էջերը թերթել>>, <<հոտ քաշել>> գաղափարներին, իսկ մի այլ [ոչ այդքան մեծ խումբ] կողմնակից ա էլեկտրոնային տարբերակներին:

http://i.imgur.com/HMdEGzn.jpg

Քանի որ, ես էն երջանիկ մարդկանցից եմ, ով ունի գրեթե ամեն տեսակի ըթերցանության հարմարանք՝ ուզում եմ կիսվեմ իմ experience-ով[փորձով]: Մարդ ես, կարող ա ինչ որ մեկին օգնեմ: Համ էլ ուզում եմ իմանամ ակումբցիների կարծիքը:

Համեմատությունը անելու եմ՝ 1)դասական գրքի 2)համակարգչի 3) Kindle 6 4) tablet 10'' 5) 4'' հեռախոսի միջև:
Համեմատելու եմ` արժեքները, հայերեն/ռուսերեն/անգլերեն/այլ լեզվով կարդալու հնարավորությունը, քաշը, իմ մոտ ալերգիա առաջացնելու ձգտումը, աչքերը ցավացնելը, audiobook լսելու հնարավորություը և այլն:

Սենց մի բան ստացա՝

http://i.imgur.com/kFZeWcs.jpg

Գնահատել եմ -/+ սկզբունքով՝ նվազագույնը 5 - , առավելագույնը 5 +: Հեռախոսը ու համակարգիչը իմ համար ամենավատ տարբերակներն են ընթերցելու համար, դրա համար էս պահին իմաստ չեմ տեսնում ծավալվել դրանց շուրջ: Եթե դուք ցանկանաք՝ խնդրում եմ կիսվեք:

Սկսեմ սկզբից՝

1)արժեքները՝
Իմ կարծիքով թղթից գիրքը թվացյալ էժան ա, որտև, օրինակ ես տարեկան կարդում եմ +/- 40 գիրք, որոնց արժեքը +/-2000 դրամ ա, ստացվում ա տարեկան 80.000, իսկ Kindle 6 ինքը իրանով ա էդքան: Ու ամեն տարի պիտի նոր գիրք գնես, իսկ էլեկտրոնայինը կա ու կա: Դե պլանշետի արժեքը շատ բաներից ա կախված ու եթե նայես միայն կարդալու տեսանկյունից բնական ա, որ շատ թանկ ա: Մինչև Kindle 6 ունենալը, ես երևի 10-15 գիրքով կսահմանափակվեի՝ նվեր կստանայի, ինքս կգնեի, ժամանակավոր կվերցնեի: Ստացվում ա, որ եթե ինձանից շատ ա մարդ կարդում (երանի իրան) ուրեմն ավելի լավ ա Kindle 6:

2)
2ա.հայերեն՝ հայերեն կինդլով մի անգամ եմ կարդացել, pdf ֆորմատով ու էդ ահավոր էր: Ստեղ միանշանակ թղթից տարբերակն ա կամ պլանշետը [ավելի քիչ]:
2բ.ռուսերեն՝ երկուսն էլ հավասար:
2գ.անգլերեն՝ ստեղ`Հայաստանում, անգլերեն գրքերը հաճախ ավելի թանկ են լինում, դրա համար Kindle 6 ավելի լավ ա, եթե գտնում եմ [ и так անվճար եմ կարդում]: Նկատել եմ, որ 10" tablet-ով անգլերեն ավելի հարմար ա, որտև Kindle 6 mobi ֆորմատով դժվարությամբ եմ իմ ուզածը գտնում, իսկ pdf շատ հեշտ եմ գտնում: Խոսքս անվճար բաների մասին ա:
2դ.այլ լեզվով կարդալու հնարավորությունը՝ նույնը ինչ անգլերենը:

3)Իմ մոտ ալերգիա առաջացնելու ձգտումը
Ալերգիայի պահը մանրամասնեմ: Իմ մոտ, երևի արդեն չորս տարի ա, գրադարանային փոշու (այսինքն հենց փոշու նկատմամբ ա ալերգիա, ոչ թե փոշու մեջի տզի ու իրա արգասիկների նկատմամբ) ալերգիա կա, որը արտահայտվում ա քթահոսությամբ, աչքերում ու կոկորդում ուժեղ քորով ու տհաճ զգացողությամբ (կարա հազ սկսվի) ու ջիգյարով փռշտոցով: Քանի որ կյանքիս որակը բավականին վատացնում ա էս ամենը, ալերգիա առաջացնելը շատ կարևոր ա իմ ընթերցանության հարմարանք ընտրելու համար: Դրա համար ստեղ կինդլը ու պլանշետը առաջատար են: Գրադարանում, իմ պատճառով գրքերս փոշազերծում են, որ ես չտառապեմ: :/ :/

4)Վնասվելու հավանակությունը (կարդալու պատճառով էլի)
Ես, հիմա ցավոք հնարավորություն չունեմ հաստ կազմով ու լավ որակի գրքեր գնել [pocketbook եմ գնում], դրա համար իմ գրքերը շատ վնասված տեսք ունեն: Իսկ եթե ինչ որ մեկին տալիս եմ, որ կարդա, ավելի վատ տեսքով ա գալիս ինձ: Մյուս վատ բանը էն ա, որ գնում եմ գիրք, կարդում, չեմ հավանում ու արդյունքում ունենում եմ վնասված գիրքը, որը վատն ա ու մնում ա պահարանում փոշի կուտակելով: Հիմնականում նման գրքերը նվիրում եմ ցանկացողներին: Էս առումով Kindle 6 ձեռնատու ա, վերջում կմանրամասնեմ, եթե հիշեմ ստեղի գրածս:

http://i.imgur.com/EQ88tec.jpg

5)Audiobook լսելու հնարավորությունը:
Միանշանակ պլանշետը, որտև իմ կինդլի մոդելը չունի Audiobook-ի հնարավորությունը: Բայց գիտեմ, որ լիքը այլ մոդելներ ունեն: Ստեղ, երևի ամենա-ամենա լավը հեռախոսն ա:

6)Քաշը
Սա էլ էր խնդիր, որտև իմ պայուսակը լավ ծանր ա ու Kindle 6-ի թեթևությունը ձեռնատու ա: Քանի պայուսակի թեման ա՝ իմ գրքերը հաճախ վնասվում են ամբողջ օրը հետս՝ պայուսակիս մեջ լինելու, հազար անգամ հանել-դնելու պատճառով: Kindle 6-ը էդ խնդիրը չունի, բայց պիտի անպայման լավ պատյանի մեջ լինի: 10" tablet-ս +600 գրամ ա, լավ ծանր ա, եթե իրան զուտ գիրք կարդալու համար եմ վերցնում: Մի ժամանակ տենց էր ու "բարև կիֆո-սկոլիոզ" պիրիուդ էր:

7)Աչքերի նկատմամբ վնասակարությունը
Ստեղ շատ գործոններ կան՝ չմանրամասնեմ դեռ: Եթե հարց լինի, կքննարկենք: Թղթի գիրքը բոլորի համար պարզ ա:
Սիրում եմ Kindle 6-ի տառերը մեծացնելու ու փոքրացնելու հնարավորությունը, բայց էդ մենակ իրա ֆորմատի դեպքում ա լինում ու լույս վառելու հնարավորությունը, որը [իմ վնասակար սովորության ժամանակ] տրանսպորտում կարդալու համար շատ լավ բան ա: Ամենաշատը աչքերս ցավացնում ա համակարգիչը, մի շրջան մենակ ինքն էր ու ահավոր էր, tablet-ը գրեթե իրա չափ ա ցավացնում: Հեռախոսով երբեք չեմ կարդացել, չեմ կարա ասել:

8)Օգտագործման հարմարավետությունը/պարզությունը
Ստեղ երկու բան ունեմ ասելու: Հիմնական խնդիրը Kindle 6-ի հետ ա, իրա ֆորմատով գտնելը [ավելի ճիշտ` անվճար տարբերակի դեպքում] երբեմն challenging ա:
Մյուսը, էդ bookmark (նշել, էջանշել, հա՞, սե՞նց ա) անելն ա: Էս զուտ իմ անձնական բզիկ/նախընտրություն ա: Kindle 6-ով էդ ահավոր ա, հաճախ ուզածս էջը ու միտքը չեմ գտնում, իսկ թղթե գրքում գունավոր ստիկերների շարք ունեմ, որոնք ամբողջ կյանքում օգտագործել եմ ու շատ հարմար ա: Վայրկյաններում գտնում եմ: Տեսողական հիշողությունն էլ ա օգնում: Մեկ էլ գրքի իրական ծավալը չեմ զգում, էդ վատ ա:

9)Փնտրած գիրքը գտնելու հավանականությունը՝ էս վերևի կետի նման:

10)Բացի կարդալուց այլ բաներով զբաղվելու հնարավորությունը:
Ստեղ մենակ մի բան ասեմ: Ամենահավեսը, երբ tablet-ով կարում եմ screenshot անեմ ու պահեմ, կիսվեմ ՖԲ, ընկերներիս ուղարկեմ: Հավես բան ա: Գիտեմ, որ Kindle 6 ունի էդ հնարավորությունը (screenshot անելը չէ, բայց միտքը նշելը ու կիսվելը), բայց իմը ինչ-ինչ պատճառներով չի անում:

11)Մասնագիտական գրականություն կարդալու հնարավորությունը:
Իմ համար ամենա-ամենա հարմարը թղթե գիրքն ա, հատկապես, եթե ատլաս եմ նայում, կամ պարապելու շրջան ա: Kindle 6-ը ստեղ հանգիստ խղճով կարամ ասել, որ 0 ա, օգուտ չկա: Tablet-ը, ահագին օգնում ա, բայց չի հասնի թղթից տարբերակին:

In conclusion`
Իմ համար, ամենալավ տարբերակը էդ Kindle 6-ով կարդալն ա ու, եթե գիրքը դուրս գա, շատ լավ որակով թղթից տարբերակով ձեռք բերեն ա: էն որ կան է Բյուրոկրատում՝ հաստափոր, սիրուն իլյուստրացիաներով, հեղինակի ստորագրությամբ (երազանքների գիրկը ընկա) և այլն և այլն: Բայց էս, իդեալական տարբերակն ա:

Հիմա, եթե դու հասել ես մինչև ստեղ սիրելի ակումբցի՝
1)Շատ շնորհակալություն կարդլաու համար, հույս ունեմ հետաքրքիր էր: Ավել-պակասի համար ներողություն:
2)Գիտեմ,որ տառասխալներս ու կետադրական սխալներս ծակել են աչքերդ, բայց իմացի, որ աշխատում եմ էդ ուղղությամբ:

Շատ կուզենամ լսել ուրիշների կարծիքները, որտև գիտեմ, որ միշտ երկու բանակ կա: Մարդիկ ովքեր ասում են գրքերը պետք ա դառնան միայն էլեկտրոնային, [ամենաքիչը կխնայենք ծառերը ու լիքը գումարներ] ու կան մարդիկ, ովքեր համարում են, որ էլեկտրոնայինը երբեք չի փոխարինի էն տակտլ էյֆորիա առաջացնող զգացողությունը, որը գալիս ա թղթե գրքից:
Ես տենց հարցեր տալ չեմ կարողանում էլի՝ եկեք քննարկենք էս ամենի հետ կապված ամեն ինչ, իմ սիրած թեմաներից ա :Դ :Դ
Շնորհակալություն կարդալու համար:

http://i.imgur.com/ndbgisP.jpg

http://i.imgur.com/YYdHpS0.jpg

http://i.imgur.com/xc6au54.jpg

StrangeLittleGirl
16.08.2016, 00:35
Կլնի՞ ես էլ իմ փորձից խոսեմ: Հեռախոսն ու կոմպը միանգամից բացառվում են, որովհետև աչքերս վարի են տալիս: Չնայած մեկ-մեկ ստիպված եմ լինում կոմպից կարդալ, բայց աշխատում եմ գոնե գիտական հոդվածները տպել, իսկ գիրք ընդհանրապես կոմպով չեմ կարդում:

pdf-ը կարելի ա հանգիստ .mobi ֆորմատի փոխակերպել, քինդլով հարմար ա լինում կարդալը:

Ինչ վերաբերում ա էժանությանը, ապա եթե մենակ քինդլի գնին ինքն իրանով նայենք, իմը վաղուց ա գինը հանել. 2012-ից ունեմ քինդլս: Բայց ստեղ մի հատ ուրիշ հարց կա. քինդլով պիրատսկի գիրք կարդալը նույնն ա, ինչ գրախանութից կամ գրադարանից գիրք գողանալը: Այսինքն, եթե էլեկտրոնային տարբերակով գիրք կարդալն էժան ենք համարում, պիտի համեմատենք գիրք գողանալու, ոչ թե խանութից գիրք առնելու հետ:

Ու անկեղծ ասած, սկզբունքորեն էլեկտրոնային գրքեր էլ չեմ առնում: Պատճառն էն ա, որ էլեկտրոնային գիրքը նույն գինն ունի, ինչ տպագիրը, բայց տպագիրը պիտի որ ավելի թանկ լիներ, որովհետև տպագրության վրա փող ա ծախսվել: Ավելին՝ տպագիր գիրքը կարաս կարդաս, հետո տաս ուրիշի, ինքը կարդա: Իսկ առած էլեկտրոնային գիրքը մինչև չջարդես, չես կարա ուրիշի տաս:

Մի խոսքով, վերջին ժամանակներս հիմնականում տպագիր գրքեր եմ կարդում, բայց քինդլս էլ կա ու կա էն գրքերի համար, որոնց վրա փող ծախսել չեմ ուզում:

Freeman
16.08.2016, 00:48
Էս քանի տարի ա, հեռախոսով եմ կարդում:

Առաջ երևի մի տարի 4 դյույմանոց էկրանով հեռախոսով էր, տեսողությունս կասկածելիորեն լավն ա: Նու, պոստում մոմի լույսի տակ թղթե գրքեր կարդալուց ավելի շատ էի լարվում, հետո աչքերս ցավում էին ու հեռուն միանգամից լավ չէի տեսնում, մի քանի օր պիտի անցներ, նոր դզվեի:

Հիմա հատուկ էդ նպատակով մեծ էկրանով հեռախոսներ եմ առնում: Հարմար ա միշտ ձեռքիդ տակ գրադարան ունենալը ու ինչ գիրք ուզես, կարաս գտնես, էլ չես սպասի մինչև ամազոնը ուղարկի: Ամեն տեղ կարաս տանես հետդ,նշումներ անես, չի մաշվում և այլն:

Գրքից հոտ քաշելու ցանկություն էլ չի լինում, եթե ուզեմ, կարամ մի էջ պահեմ մոտս, հեռախոսով կարդալու ժամանակ հանեմ, հոտոտեմ:

Աուդիոգրքեր տենց էլ չսիրեցի:
Նրանով ա հարմար, որ քայլելու ընթացքում կարաս կարդաս, բայց լսելուց շատ եմ շեղվում, չի ստացվում լսել: Բյուրը ասում էր էդ տղամարդկությունից ա: Չնայած իրա ասելու ժամանակ էդ էդքան լավ չէր հնչում :think
Մեկ էլ ներվայանանում եմ, որ դանդաղ են թելադրում ծրագրեր եմ քաշում, որ մի քիչ արագ նվագարկի:

P.S. գրքեր կարդալու համար Moon reader-ն եմ օգտագործում, բայց մի քանի բան պիտի բզբզեք, եթե ուզում եք հարմար դառնա:
Հեռախոսով կոմիքս կամ մանգա կարդալու համար էլ Perfect viewer-ը, բայց սկզբից կարող անհարմար թվա, էլի մի-քանի բան պիտի փոխեք, որ հարմար դառնա:

Freeman
16.08.2016, 13:28
P.S. էս էլ պոստում կարդալու համար լուսավորման համակարգս :))

http://i.imgur.com/XdlqtOB.jpg

Ռուֆուս
16.08.2016, 17:21
Արդեն 8 տարի ա հեռախոսով եմ կարդում, 3.5 դյույմից մինչև 5 դյույմ մեծությամբ :)) Ասենք Ջորջ Ռ.Ռ. Մարտինի ASOIAF-ը ամբողջությամբ պուճուրիկ Wildfire-ովս եմ կարդացել: Էլեկտրոնային գրքերին նենց եմ սովորել, որ դրանից հետո թղթից գիրք կարդալը մի տեսակ էն չի: Մի ժամանակ թաբլետ ունեի, հեռախոսի փոխարեն դա էի օգտագործում, բայց հիմա հեռախոսների էկրաններն էնքան են մեծացել, որ գրեթե լիովին փոխարինում են թաբլետներին: Քինդլ երբեք չեմ ունեցել, ոչ էլ ուզում եմ առնել, ինձ թվում ա տարբերությունն էդքան մեծ չի, որ հեռախոսի փոխարեն քինդլով կարդամ: Նոթբուքով չեմ կարողանում գիրք կարդալ, չնայած նոթբուքս թաբլետ էլ է դառնում, բայց մի տեսակ էն չի: Համ էկրանը էն չի, համ էլ մեծ ա ու ծանր ու հարմար չի ստեղ էնտեղ դնելը:

Հիմա ասեմ հեռախոսի հարմարությունները. ամեն տեղ հետս կարամ քարշ տամ, տանը նստած, զուգարանում, դրսում, հասարակական տրանսպորտում, ավելորդ device չի, որ հետս անիմաստ քարշ տամ, ինչ ա թե կարող ա սիրտս կարդալ ուզի: Չգիտեմ թե մարդիկ ինչից են բողոքում, բայց աչքերս հեռախոսի էկրանից չի ցավում, միևնույնն ա երկու ժամից ավել երբեք հեռախոսով չեմ կարդացել, պլյուս night mode-ով շատ հարմար ա գիշերները կարդալը առանց աչք քոռացնելու:

Եթե թաբլետ կամ քինդլ առնեմ, ավելորդ վեշ ա դառնալու, պլյուս ֆունկցիոնալությունը գրեթե նույնն ա ինչ հեռախոսինը: Մեկ էլ շատ կարևոր առավելություն էլեկտրոնային տարբերակով կարդալու` online ու offline բառարանները, ինչ-որ անծանոթ բառ հանդիպելուց մի հպումով բացատրությունը գտնում ես:

Աուդիո գրքերը չեմ սիրում: Հինգ րոպե լսելուց հետո մտքիս թելը կտրվում ա ու ոչ մի անգամ չի ստացվել, որ գոնե մի գլուխ սկզբից մինչև վերջ լսեմ: Համ էլ սիրում եմ կարդալուց ես իմ ձայնը գլխիս մեջ լսեմ իմ ուզած ինտոնացիայով, այլ ոչ թե ինչ-որ մեկի պարտադրած ինտոնացիաները:

Ռուֆուս
16.08.2016, 17:31
Հա, մոռացա ասեի, հեռախոսով կարդալուց արդեն մի չորս տարի ա Moon Reader Plus եմ օգտագործում: Գրեթե բոլոր ֆորմատները բացում ա ու լիքը option-ներ ունի ընթերցանությունը հնարավորինս չափ հարմար դարձնելու համար: Պլյուս developer-ը շատ լավն ա, մի անգամ ափդեյթից հետո պրոբլեմներ էր մոտս առաջացել, նամակ գրեցի, անմիջապես պատասխանեց ու նույն օրը նոր ափդեյթով խնդիրը լուծեց:

StrangeLittleGirl
16.08.2016, 17:54
Արդեն 8 տարի ա հեռախոսով եմ կարդում, 3.5 դյույմից մինչև 5 դյույմ մեծությամբ :)) Ասենք Ջորջ Ռ.Ռ. Մարտինի ASOIAF-ը ամբողջությամբ պուճուրիկ Wildfire-ովս եմ կարդացել: Էլեկտրոնային գրքերին նենց եմ սովորել, որ դրանից հետո թղթից գիրք կարդալը մի տեսակ էն չի: Մի ժամանակ թաբլետ ունեի, հեռախոսի փոխարեն դա էի օգտագործում, բայց հիմա հեռախոսների էկրաններն էնքան են մեծացել, որ գրեթե լիովին փոխարինում են թաբլետներին: Քինդլ երբեք չեմ ունեցել, ոչ էլ ուզում եմ առնել, ինձ թվում ա տարբերությունն էդքան մեծ չի, որ հեռախոսի փոխարեն քինդլով կարդամ: Նոթբուքով չեմ կարողանում գիրք կարդալ, չնայած նոթբուքս թաբլետ էլ է դառնում, բայց մի տեսակ էն չի: Համ էկրանը էն չի, համ էլ մեծ ա ու ծանր ու հարմար չի ստեղ էնտեղ դնելը:

Հիմա ասեմ հեռախոսի հարմարությունները. ամեն տեղ հետս կարամ քարշ տամ, տանը նստած, զուգարանում, դրսում, հասարակական տրանսպորտում, ավելորդ device չի, որ հետս անիմաստ քարշ տամ, ինչ ա թե կարող ա սիրտս կարդալ ուզի: Չգիտեմ թե մարդիկ ինչից են բողոքում, բայց աչքերս հեռախոսի էկրանից չի ցավում, միևնույնն ա երկու ժամից ավել երբեք հեռախոսով չեմ կարդացել, պլյուս night mode-ով շատ հարմար ա գիշերները կարդալը առանց աչք քոռացնելու:

Եթե թաբլետ կամ քինդլ առնեմ, ավելորդ վեշ ա դառնալու, պլյուս ֆունկցիոնալությունը գրեթե նույնն ա ինչ հեռախոսինը: Մեկ էլ շատ կարևոր առավելություն էլեկտրոնային տարբերակով կարդալու` online ու offline բառարանները, ինչ-որ անծանոթ բառ հանդիպելուց մի հպումով բացատրությունը գտնում ես:

Աուդիո գրքերը չեմ սիրում: Հինգ րոպե լսելուց հետո մտքիս թելը կտրվում ա ու ոչ մի անգամ չի ստացվել, որ գոնե մի գլուխ սկզբից մինչև վերջ լսեմ: Համ էլ սիրում եմ կարդալուց ես իմ ձայնը գլխիս մեջ լսեմ իմ ուզած ինտոնացիայով, այլ ոչ թե ինչ-որ մեկի պարտադրած ինտոնացիաները:

Որպես վախտին հեռախոսով կարդացած անձ ասեմ: Ուրեմն հեռախոսիս մեջ քինդլի ափ էի քաշել, նենց որ սաղ գրքերս քինդլիս հետ սինխրոնիզացվում էին: Կայֆ բան էր. որ օրը հանկարծ հասարակական տրանսպորտով պիտի գնայի ու գիրքս կամ քինդլս մոռացած էի լինում, հեռախոսով կարդում էի: Հետո էլ քինդլս միացնելուց ավտոմատ թարմացնում էր, թե էդ գրքում որ մասին եմ հասել: Բայց մի մե՜ծ մինուս ուներ: Աչքերս անտանելի էին ցավում: Ասենք մի տասը-քսան րոպե կարդալուց հետո աչքերս ոնց որ լրիվ վարի գնացած լինեին: Դրա պատճառը, կարծում եմ, էկրանի լույսն ա: Քինդլի առավելությունն էն ա, որ չունի էդ լույսը, լրիվ գրքի տպավորություն ա թողնում: Ու հենց դրա համար տաբլետն էլ ինձ համար ավելի շուտ հեռախոսի կատեգորիայից ա, քան քինդլի:

GriFFin
16.08.2016, 19:24
Կլնի՞ ես էլ իմ փորձից խոսեմ: Հեռախոսն ու կոմպը միանգամից բացառվում են, որովհետև աչքերս վարի են տալիս: Չնայած մեկ-մեկ ստիպված եմ լինում կոմպից կարդալ, բայց աշխատում եմ գոնե գիտական հոդվածները տպել, իսկ գիրք ընդհանրապես կոմպով չեմ կարդում:

pdf-ը կարելի ա հանգիստ .mobi ֆորմատի փոխակերպել, քինդլով հարմար ա լինում կարդալը:

Ինչ վերաբերում ա էժանությանը, ապա եթե մենակ քինդլի գնին ինքն իրանով նայենք, իմը վաղուց ա գինը հանել. 2012-ից ունեմ քինդլս: Բայց ստեղ մի հատ ուրիշ հարց կա. քինդլով պիրատսկի գիրք կարդալը նույնն ա, ինչ գրախանութից կամ գրադարանից գիրք գողանալը: Այսինքն, եթե էլեկտրոնային տարբերակով գիրք կարդալն էժան ենք համարում, պիտի համեմատենք գիրք գողանալու, ոչ թե խանութից գիրք առնելու հետ:

Ու անկեղծ ասած, սկզբունքորեն էլեկտրոնային գրքեր էլ չեմ առնում: Պատճառն էն ա, որ էլեկտրոնային գիրքը նույն գինն ունի, ինչ տպագիրը, բայց տպագիրը պիտի որ ավելի թանկ լիներ, որովհետև տպագրության վրա փող ա ծախսվել: Ավելին՝ տպագիր գիրքը կարաս կարդաս, հետո տաս ուրիշի, ինքը կարդա: Իսկ առած էլեկտրոնային գիրքը մինչև չջարդես, չես կարա ուրիշի տաս:

Մի խոսքով, վերջին ժամանակներս հիմնականում տպագիր գրքեր եմ կարդում, բայց քինդլս էլ կա ու կա էն գրքերի համար, որոնց վրա փող ծախսել չեմ ուզում:

Հա, իհարկե կլինի: Ես սպասում էի, որ շատերը կկիսվեն:
Տպելը, իմ դեպքում էլի չեղավ, որտև թանկ ա ու անիմաստ: Եթե նենց գիրք լինի, որ ամբողջ կյանքս կօգտագործեմ՝ կտպեմ, բայց տենց գիրք դեռ չի հանդիպել: Որ նոր էի ընդունվել էշ-էշ տպում ու փող էի ծախսում: Հազար տարի պետք չէր:
pdfից mobiի պահը իմ քինդլի դեպքում չեղավ՝ մեկ ա տառերը չի փոխում ու ծանր ա թերթում: Հենց pdf եմ գցում կարիք եղած դեպքում:
Գները համաձայն եմ, որ նույն ա, բայց շատ հաճախ ստեղ չկան իմ ուզած գրքերը: Եթե գնելու լինեմ, ես էլ թուղթ կնախընտրեմ: Անկեղծ ասած իմ մեջ մի տեսակ նստած չի էն, որ ես պիռացկի գրքեր կարդալով, կինո նայելով, երգ լսելով ինչ որ վատ բան եմ անում: :Դ :Դ

GriFFin
16.08.2016, 19:37
Էս քանի տարի ա, հեռախոսով եմ կարդում:

Առաջ երևի մի տարի 4 դյույմանոց էկրանով հեռախոսով էր, տեսողությունս կասկածելիորեն լավն ա: Նու, պոստում մոմի լույսի տակ թղթե գրքեր կարդալուց ավելի շատ էի լարվում, հետո աչքերս ցավում էին ու հեռուն միանգամից լավ չէի տեսնում, մի քանի օր պիտի անցներ, նոր դզվեի:

Հիմա հատուկ էդ նպատակով մեծ էկրանով հեռախոսներ եմ առնում: Հարմար ա միշտ ձեռքիդ տակ գրադարան ունենալը ու ինչ գիրք ուզես, կարաս գտնես, էլ չես սպասի մինչև ամազոնը ուղարկի: Ամեն տեղ կարաս տանես հետդ,նշումներ անես, չի մաշվում և այլն:

Գրքից հոտ քաշելու ցանկություն էլ չի լինում, եթե ուզեմ, կարամ մի էջ պահեմ մոտս, հեռախոսով կարդալու ժամանակ հանեմ, հոտոտեմ:

Աուդիոգրքեր տենց էլ չսիրեցի:
Նրանով ա հարմար, որ քայլելու ընթացքում կարաս կարդաս, բայց լսելուց շատ եմ շեղվում, չի ստացվում լսել: Բյուրը ասում էր էդ տղամարդկությունից ա: Չնայած իրա ասելու ժամանակ էդ էդքան լավ չէր հնչում :think
Մեկ էլ ներվայանանում եմ, որ դանդաղ են թելադրում ծրագրեր եմ քաշում, որ մի քիչ արագ նվագարկի:

P.S. գրքեր կարդալու համար Moon reader-ն եմ օգտագործում, բայց մի քանի բան պիտի բզբզեք, եթե ուզում եք հարմար դառնա:
Հեռախոսով կոմիքս կամ մանգա կարդալու համար էլ Perfect viewer-ը, բայց սկզբից կարող անհարմար թվա, էլի մի-քանի բան պիտի փոխեք, որ հարմար դառնա:

Ես, հեռախոսով երևի մի քանի ամիս եմ կարդացել: 4" հեռախոս էր, բայց ինձ չափսը չէր խանգարում, այլ լարվածությունը, որը առաջանում էր կարդալուց հետո: Պլուս, օրինակ երթուղայինում կարդալը շատ հարմար ա Kindleով, իսկ հեռախոսով անգամ ՖԲ, բան չեմ կարում նայել, ուր մնաց կարդամ: Գիշերն էլ չէի կարում, գլխացավ էր սկսում: Երջանկություն ա հեռախոսով կարդալը ու տեսողությունը վարի չտալը: Նախանձելի ա :Դ :Դ
Իմ հիշելով քո մոտ բանակից առաջ էն մեծ գալաքսի հեռախոսներից էր ( երևի Kindleի չափ ա), որ գրել էիր "Առաջ երևի" բլա-բլա՝ զարմացա: Մի ճղի գրքերը հոտ քաշելու համար :Դ :Դ
Կոմիքսը ու մանգան, ապրես, որ հիշացրեցիր: Հեռախոսով բան չէի տեսնում: Պլանշետով Challenger Comics Viewer-ով եմ կարդում: Ու շատ չի նեղում, որտև կոմիքսը կարճ ա, շատ ժամանակ չի խլում: Չնայած, հին կոմիքսները, օրինակ Batman one year շարքից, լավ չէի տեսնում: Տառեը մանր էին: Հիմա քո ասածով կնայեմ:

StrangeLittleGirl
16.08.2016, 19:42
Հա, իհարկե կլինի: Ես սպասում էի, որ շատերը կկիսվեն:
Տպելը, իմ դեպքում էլի չեղավ, որտև թանկ ա ու անիմաստ: Եթե նենց գիրք լինի, որ ամբողջ կյանքս կօգտագործեմ՝ կտպեմ, բայց տենց գիրք դեռ չի հանդիպել: Որ նոր էի ընդունվել էշ-էշ տպում ու փող էի ծախսում: Հազար տարի պետք չէր:
pdfից mobiի պահը իմ քինդլի դեպքում չեղավ՝ մեկ ա տառերը չի փոխում ու ծանր ա թերթում: Հենց pdf եմ գցում կարիք եղած դեպքում:
Գները համաձայն եմ, որ նույն ա, բայց շատ հաճախ ստեղ չկան իմ ուզած գրքերը: Եթե գնելու լինեմ, ես էլ թուղթ կնախընտրեմ: Անկեղծ ասած իմ մեջ մի տեսակ նստած չի էն, որ ես պիռացկի գրքեր կարդալով, կինո նայելով, երգ լսելով ինչ որ վատ բան եմ անում: :Դ :Դ
Դե իմ տպելը ձրի ա :)) Գործիս տեղը սաղ աշխատողները կարան ձրի տպեն անսահմանափակ քանակությամբ: Բայց ես մենակ մասնագիտականն եմ տպում:
Ինչ վերաբերում ա պիրատսկի բաներ օգտագործելուց վատ զգալուն, որ նստես, մտածես, թե էդ ամեն ինչը ստեղծողն ինչերի միջով ա անցել, մինչև էդ մի բանը ստեղծել ա: Ու որ իմանաս, թե քո առածից տեղից ինչքան քիչ ա իրանց եկամուտ գնում, երևի սկսես գոնե մի քիչ վատ զգալ ապօրինի ներբեռնումներից: Էդ մարդիկ էդ գրքերով, ֆիլմերով ու երգերով են փող աշխատում: Ու հատկապես գրողները բավական քիչ են աշխատում: Էդ մի տեսակ նման ա նրան, որ Հայաստանում մարդիկ օգտվում են բժշկի ծառայություններից, բայց չեն ուզում վճարել:

GriFFin
16.08.2016, 19:44
Արդեն 8 տարի ա հեռախոսով եմ կարդում, 3.5 դյույմից մինչև 5 դյույմ մեծությամբ :)) Ասենք Ջորջ Ռ.Ռ. Մարտինի ASOIAF-ը ամբողջությամբ պուճուրիկ Wildfire-ովս եմ կարդացել: Էլեկտրոնային գրքերին նենց եմ սովորել, որ դրանից հետո թղթից գիրք կարդալը մի տեսակ էն չի: Մի ժամանակ թաբլետ ունեի, հեռախոսի փոխարեն դա էի օգտագործում, բայց հիմա հեռախոսների էկրաններն էնքան են մեծացել, որ գրեթե լիովին փոխարինում են թաբլետներին: Քինդլ երբեք չեմ ունեցել, ոչ էլ ուզում եմ առնել, ինձ թվում ա տարբերությունն էդքան մեծ չի, որ հեռախոսի փոխարեն քինդլով կարդամ: Նոթբուքով չեմ կարողանում գիրք կարդալ, չնայած նոթբուքս թաբլետ էլ է դառնում, բայց մի տեսակ էն չի: Համ էկրանը էն չի, համ էլ մեծ ա ու ծանր ու հարմար չի ստեղ էնտեղ դնելը:

Հիմա ասեմ հեռախոսի հարմարությունները. ամեն տեղ հետս կարամ քարշ տամ, տանը նստած, զուգարանում, դրսում, հասարակական տրանսպորտում, ավելորդ device չի, որ հետս անիմաստ քարշ տամ, ինչ ա թե կարող ա սիրտս կարդալ ուզի: Չգիտեմ թե մարդիկ ինչից են բողոքում, բայց աչքերս հեռախոսի էկրանից չի ցավում, միևնույնն ա երկու ժամից ավել երբեք հեռախոսով չեմ կարդացել, պլյուս night mode-ով շատ հարմար ա գիշերները կարդալը առանց աչք քոռացնելու:

Եթե թաբլետ կամ քինդլ առնեմ, ավելորդ վեշ ա դառնալու, պլյուս ֆունկցիոնալությունը գրեթե նույնն ա ինչ հեռախոսինը: Մեկ էլ շատ կարևոր առավելություն էլեկտրոնային տարբերակով կարդալու` online ու offline բառարանները, ինչ-որ անծանոթ բառ հանդիպելուց մի հպումով բացատրությունը գտնում ես:

Աուդիո գրքերը չեմ սիրում: Հինգ րոպե լսելուց հետո մտքիս թելը կտրվում ա ու ոչ մի անգամ չի ստացվել, որ գոնե մի գլուխ սկզբից մինչև վերջ լսեմ: Համ էլ սիրում եմ կարդալուց ես իմ ձայնը գլխիս մեջ լսեմ իմ ուզած ինտոնացիայով, այլ ոչ թե ինչ-որ մեկի պարտադրած ինտոնացիաները:

Եթե քեզ վատ չես զգում, հաստատ պետք չի: Ու ինչքան գիտեմ հիմիկվա հեռախոսների էկրանները համեմատած ավելի քիչ են վնասում: Չնայած ակնաբույժս իմ հետ համաձայն չի:
Քանի որ ես բողոքողներից եմ՝ ասեմ: Նայած ի՞նչ հեռախոս ա ու նայած մարդու ընդհանուր վիճակը, էնքան բանից ա կախված էդ աչք/գլուխ ցավալը, որ էլ ասելու չի: Ամեն մարդ իրա անհատական հազար ու մի գործոն ունի, սկսած ժառանգականից մինչև վատ քնելը:

StrangeLittleGirl
16.08.2016, 19:45
Ի դեպ, շուկայից մի քիչ գլուխ հանողներն ասում են, որ էլեկտրոնային ընթերցիչների անհաջողության (իսկ դա անհաջողություն ա, որովհետև փաստացիորեն դեռ մենակ Քինդլն ա շնչում, մյուսները շուկայից դուրս են մղվել) պատճառն էն ա, որ ամբողջովին գրքի զգացողություն չեն առաջացնում. այսինքն, ինչքան էլ հետևից լույս չտա, մեկ ա, գրքի հաստությունը չես զգում, էջ թերթելը չես զգում: Բայց ասում են՝ մի օր տեխնոլոգիաները դրան էլ կհասնեն: Ու մյուս խնդիրն էն ա, որ Ամազոնը էլեկտրոնային ու տպագիր գրքերը նույն գնով ա ծախում: Պարզ չի՞, որ էս դեպքում բոլորն էլ տպագիրը կնախընտրեն:

GriFFin
16.08.2016, 19:48
Դե իմ տպելը ձրի ա :)) Գործիս տեղը սաղ աշխատողները կարան ձրի տպեն անսահմանափակ քանակությամբ: Բայց ես մենակ մասնագիտականն եմ տպում:
Ինչ վերաբերում ա պիրատսկի բաներ օգտագործելուց վատ զգալուն, որ նստես, մտածես, թե էդ ամեն ինչը ստեղծողն ինչերի միջով ա անցել, մինչև էդ մի բանը ստեղծել ա: Ու որ իմանաս, թե քո առածից տեղից ինչքան քիչ ա իրանց եկամուտ գնում, երևի սկսես գոնե մի քիչ վատ զգալ ապօրինի ներբեռնումներից: Էդ մարդիկ էդ գրքերով, ֆիլմերով ու երգերով են փող աշխատում: Ու հատկապես գրողները բավական քիչ են աշխատում: Էդ մի տեսակ նման ա նրան, որ Հայաստանում մարդիկ օգտվում են բժշկի ծառայություններից, բայց չեն ուզում վճարել:

Ես տենց խորը չեմ ուզում անալիզ անել, որտև կյանքիս քիչ թե շատ համ ու հոտ տվող գրքերը, երգերը, կինոները անտանելի մի բան կդառնան: :Դ :Դ

GriFFin
16.08.2016, 19:55
Ի դեպ, շուկայից մի քիչ գլուխ հանողներն ասում են, որ էլեկտրոնային ընթերցիչների անհաջողության (իսկ դա անհաջողություն ա, որովհետև փաստացիորեն դեռ մենակ Քինդլն ա շնչում, մյուսները շուկայից դուրս են մղվել) պատճառն էն ա, որ ամբողջովին գրքի զգացողություն չեն առաջացնում. այսինքն, ինչքան էլ հետևից լույս չտա, մեկ ա, գրքի հաստությունը չես զգում, էջ թերթելը չես զգում: Բայց ասում են՝ մի օր տեխնոլոգիաները դրան էլ կհասնեն: Ու մյուս խնդիրն էն ա, որ Ամազոնը էլեկտրոնային ու տպագիր գրքերը նույն գնով ա ծախում: Պարզ չի՞, որ էս դեպքում բոլորն էլ տպագիրը կնախընտրեն:

Հաաա, ես էլ եմ էդ կարդացել: Սկզբում, որ թեման բացել էի՝ անրադարձել էի, բայց շատ կոպիտ էր ստացվել ու ահագին բան ջնջեցի:
Ես էդ էդքան էլ չեմ ընդունում: Որտև գրքի մեջ կարևոր ա իրա սյուժեն, միտքը ու նման բաներ, իսկ փոշի կուտակելը, ճղվելը, անեմիկի նման ամեն հոտից ուրախանալը, ծանր քաշը, որ չլինեն՝ ավելի լավ կլինի: Սենց առաջ հեռուստացույցի ու թատրոնի կռիվն էր: Իմ համար համեմատելու չի, բայց իմ կարդացած հոդվածներում շատ են համեմատում:

StrangeLittleGirl
16.08.2016, 19:55
Ես տենց խորը չեմ ուզում անալիզ անել, որտև կյանքիս քիչ թե շատ համ ու հոտ տվող գրքերը, երգերը, կինոները անտանելի մի բան կդառնան: :Դ :Դ

Քեզ գրողների հետ կծանոթացնեմ :)) Երգերն ու կինոները դեռ ոչինչ. երաժիշտների եկամուտի մեծ մասը համերգներից ա, կինոներն էլ ի սկզբանե նենց հսկայական ֆինանսական ներդրումով են իրականացվում, որ նաև մարկետինգի վրա ա լիքը ծախսվում, մեկ ա սենց թե նենց կինոթատրոն գնացողներ ու դիվիդին առնողներ լինում են: Այ գրքերի հարցն ա ահավոր բարդ, որտև գրեթե մարկետինգ չկա, վաճառքը քիչ ա, եկամուտը՝ փոքր: Նույնիսկ ամենահայտնի գրողները բավական համեստ կյանքով են ապրում (դե Ռոլինգի նման միլիոնատերների չհաշված, բայց ես լուրջ գրականության մասին եմ խոսում):

GriFFin
16.08.2016, 20:04

Ծանոթացրա: Չէ-չէ, պետք չի՝ դեպրեսիաս կխորանա:
Իրականում հասկանում եմ էդ, բայց...
Եսիմ, ես իմ ամենաառաջին աշխատավարձիս 80% գրքի վրա ծախսեցի ու հետո զգացի, որ ինչքան շատ ունենամ՝ էդքան շատ կտամ, բայց էդ էլ մի բան չի: Եթե կարամ անվճար կարդալ, չեմ գնի, որտև դեռ էդ աստիճան կայուն չի վիճակս: Ես էն վատ shopaholic-ներից եմ, առնում եմ ավելի շատ քան կարամ կարդամ: Ասնեք, հայտնի նկարիչների ատլասները նենց թանկ են, որ ավելի լավ ա գուգլով գտած նկարը նայեմ ու ուրախանամ: :Դ :Դ
Harry Potter-ը շատ լուրջ գրականություն ա: :P :P You’re never gonna see no Unicorn.

StrangeLittleGirl
16.08.2016, 20:08

Ուսանող վախտերովս ես էլ էի ահավոր շատ փող ծախսում գրքերի վրա, ավելի շատ, քան ունեի, նենց որ հասկանում եմ :)) Բայց էդ դեպքում ուրիշ բան կարամ խորհուրդ տամ. գրադարաններից օգտվի: Գրադարանի անդամավճարը շատ չի, իսկ օգտվողներն ինչքան շատ են, էնքան որակը լավն ա: Ու էդ անդամավճարներով, ի վերջո, գրադարանը նաև նոր գրքեր ա առնում: Ասենք ես ահավոր շատ ամերիկյան համալսարանի գրադարանից էի օգտվում: Իրանք լիքը լավ գրքեր ունեն:

GriFFin
16.08.2016, 20:14

Դե գրադարանը դպրոցական տարիներից կա ու կա: Սկսած մանկականներից մինչև ազգային: :Դ :Դ Քանի որ ես գրականության քննություն եմ ամեն տարի հանձնել՝ Երևանի բոլոր գրադարաններում գրանցված եմ: Ու ակտիվ օգտվում եմ մինչև հիմա: Վերջին տարիները ազգայինից ու գիտաբժշկականից, իսկ սեպտեմբերից կանցնեմ ամերիկյան: Շատ հավանեցի իրանցը: Չնայած իրանց երեխեքը բողոքել են ու այլ բուհերից ժողովուրդին չեն թողում: Հույս ունեմ, որ համոզելու վրա ա:
Հ.Գ. Իմ անտանելի ալերգիայով օգտվում եմ :Դ

StrangeLittleGirl
16.08.2016, 20:19
Ես տենց խորը չեմ ուզում անալիզ անել, որտև կյանքիս քիչ թե շատ համ ու հոտ տվող գրքերը, երգերը, կինոները անտանելի մի բան կդառնան: :Դ :Դ

Ծանոթացրա: Չէ-չէ, պետք չի՝ դեպրեսիաս կխորանա:
Իրականում հասկանում եմ էդ, բայց...
Եսիմ, ես իմ ամենաառաջին աշխատավարձիս 80% գրքի վրա ծախսեցի ու հետո զգացի, որ ինչքան շատ ունենամ՝ էդքան շատ կտամ, բայց էդ էլ մի բան չի: Եթե կարամ անվճար կարդալ, չեմ գնի, որտև դեռ էդ աստիճան կայուն չի վիճակս: Ես էն վատ shopaholic-ներից եմ, առնում եմ ավելի շատ քան կարամ կարդամ: Ասնեք, հայտնի նկարիչների ատլասները նենց թանկ են, որ ավելի լավ ա գուգլով գտած նկարը նայեմ ու ուրախանամ: :Դ :Դ
Harry Potter-ը շատ լուրջ գրականություն ա: :P :P You’re never gonna see no Unicorn.

Դե գրադարանը դպրոցական տարիներից կա ու կա: Սկսած մանկականներից մինչև ազգային: :Դ :Դ Քանի որ ես գրականության քննություն եմ ամեն տարի հանձնել՝ Երևանի բոլոր գրադարաններում գրանցված եմ: Ու ակտիվ օգտվում եմ մինչև հիմա: Վերջին տարիները ազգայինից ու գիտաբժշկականից, իսկ սեպտեմբերից կանցնեմ ամերիկյան: Շատ հավանեցի իրանցը: Չնայած իրանց երեխեքը բողոքել են ու այլ բուհերից ժողովուրդին չեն թողում: Հույս ունեմ, որ համոզելու վրա ա:
Հ.Գ. Իմ անտանելի ալերգիայով օգտվում եմ :Դ
Կարող ա ընթերցասրահը չթողնեն, բայց գրանցվել ու գիրք տուն տանել թողնում են: Իրանք նաև հարուստ ու թարմ տեսականի ունեն: Եթե ֆրանսերեն կարդացող լինեիր, նաև Ալիանս ֆրանսեզի գրադարանը խորհուրդ կտայի: Ընդհանրապես, գրադարաններն իմ գիրք կարդալու ամենաէժան ու ամենահաճախ կիրառվող միջոցն են էղել: Մենակ Դանիայում չեմ կարողանում օգտվել գրադարաններից, որտև օգտվողները չափից շատ են: Ասենք, եթե մի գիրք ես ուզում կարդալ, հավանականությունն ահագին մեծ ա, որ ուրիշի մոտ ա: Ստիպված waiting list-ում ես գրանցվում, մեկ էլ պարզվում ա՝ քեզնից առաջ 75 հոգի կա: Դե արի ու 75x2 շաբաթ սպասի :))

Freeman
17.08.2016, 11:14
Ես, հեռախոսով երևի մի քանի ամիս եմ կարդացել: 4" հեռախոս էր, բայց ինձ չափսը չէր խանգարում, այլ լարվածությունը, որը առաջանում էր կարդալուց հետո:

Ես հեռախոսով չեմ կարում է լարվեմ :Դ կոմպով երկար բան կարդալուց հետո լինում ա, վատ լուսավորության ժամանակ լինում ա, բայց հեռախոսից դեռ չի եղել:

Իմ հիշելով քո մոտ բանակից առաջ էն մեծ գալաքսի հեռախոսներից էր ( երևի Kindleի չափ ա), որ գրել էիր "Առաջ երևի" բլա-բլա՝ զարմացա: Մի ճղի գրքերը հոտ քաշելու համար :Դ :Դ

Իսկ դրանից առաջ էս ա եղել`

http://img18.olx.ua/images_slandocomua/294654526_7_644x461_tsna-taka-lish-na-tsomu-tizhn-sony-ericsson-live-with-walkman-wt19i-.jpg

4 դյույմ էի հիշում, բայց կոնկրետ էկրանը 3.2 դյույմ ա ))

Կոմիքսը ու մանգան, ապրես, որ հիշացրեցիր: Հեռախոսով բան չէի տեսնում: Պլանշետով Challenger Comics Viewer-ով եմ կարդում: Ու շատ չի նեղում, որտև կոմիքսը կարճ ա, շատ ժամանակ չի խլում: Չնայած, հին կոմիքսները, օրինակ Batman one year շարքից, լավ չէի տեսնում: Տառեը մանր էին: Հիմա քո ասածով կնայեմ:

Էս վերևի նույն հեռախոսն էլ մի տարվա չափ բանակում մոտս ա եղել, դրանով եմ կարդացել կոմիքսները: Իհարկե ոչ առանց զումի :))

Աթեիստ
17.08.2016, 15:13
Ակունինի մի սերիան (Էռաստ ֆանդորինինը) սրանեվ եմ կարդացել։
http://www.siamphone.com/spec/nokia/images/6610/nokia_6610_1.jpg

Գրքերը կոնվերտ էի անում Java Application-ի, բայց 64մբ-ից մեծ պադդերժկա չէր անում։ Ամեն գիրքը մի 10-15 մասից էի գցում։ Հերթով կարդում։

հեռախոսով ու մոնիտորից կարդալուց նեղվում ես, եթե ճիշտ ծրագրով չես կարդում։
Օրինակ հիմա հեռախոսով կարդալուց մատրիցայի գույներ եմ դնում (լրիվ սև ֆոն, ու մուգ կանաչ բայց լավ երևացող տեքստ)։ Ու հեչ չի հոգնացնում։
Մյուս կողմից փորձել եմ նաև էլեկտրոնային թանաքով սարքեր։ Չգիտեմ, որ հետս մի լրացուցիչ սարք ման տալու հարցը չլիներ, ավելի շուտ դրանով կկարդայի, քան հեռախոսով։

Թղթային տարբերակը դեռ մանկուց չեմ սիրել։ Էն բարակ կազմովների էջերը պահելը, ճղվելը, կեղտոտվելը ու էլի տենց լիքը մինուսներ, որ ահավոր անհարմար էին, բայց ստիպված յոլա էի գնում։

Freeman
17.08.2016, 16:15
Ակունինի մի սերիան (Էռաստ ֆանդորինինը) սրանեվ եմ կարդացել։
http://www.siamphone.com/spec/nokia/images/6610/nokia_6610_1.jpg

Գրքերը կոնվերտ էի անում Java Application-ի, բայց 64մբ-ից մեծ պադդերժկա չէր անում։ Ամեն գիրքը մի 10-15 մասից էի գցում։ Հերթով կարդում։

Ես էլ սրանով էի տենց անում :))`

http://i.smartphone.ua/img/phones/motorola-slvr-l7/foto_011.jpg

Բայց էդ մի տաս տարի առաջ էր ու մենակ էն գրքերն էի կարդում, որոնք չէի գտնում մեր մոտ: Ստրուգացկիներին եմ հիշում, որ կարդացել եմ սենց:

հեռախոսով ու մոնիտորից կարդալուց նեղվում ես, եթե ճիշտ ծրագրով չես կարդում։
Օրինակ հիմա հեռախոսով կարդալուց մատրիցայի գույներ եմ դնում (լրիվ սև ֆոն, ու մուգ կանաչ բայց լավ երևացող տեքստ)։ Ու հեչ չի հոգնացնում։

Տենց հարմար ա՞ որ: Սեղմեք այստեղ (http://i.imgur.com/prWJwZx.jpg), իմ էկրանի սկրինշոտը տեսնելու համար, նկարով չեմ դնում, որտև շատ մեծ ա:
էն կողքից գրածը սկրինշոթի մեջ ա ընկել, բայց կապ չունի ծրագրի հետ:

Աթեիստ
17.08.2016, 16:51
Էս էլ իմ էկրանը

https://s26.postimg.io/5l462b69l/Screenshot_2016_08_17_16_47_27.png

GriFFin
17.08.2016, 20:46
Երջանիկ են մարդիկ, ովքեր հեռախոսով կարդալ են կարդում)) Ու ոնց նկատեցի, բացի Ռուֆուսից բոլորը լավ են տեսնում։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Freeman
17.08.2016, 22:39
Երջանիկ են մարդիկ, ովքեր հեռախոսով կարդալ են կարդում)) Ու ոնց նկատեցի, բացի Ռուֆուսից բոլորը լավ են տեսնում։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk
Հեռախոսով կարդալը տեսողությանը լավ ա փաստորեն:

Աթեիստ
17.08.2016, 23:46
Հեռախոսով կարդալը տեսողությանը լավ ա փաստորեն:

1024%

Ես 94 թվից կոմպերի դեմն եմ, աչքերիցս հեչ բողոքելու տեղ չունեմ (չհաշված որ էս 3 օր ա մի կոպս բորբոքվել ա :), երևի հեծանիվ քշելուց մի բան թափով խցկվել ա)։

Freeman
18.08.2016, 00:37
1024%

Ես 94 թվից կոմպերի դեմն եմ, աչքերիցս հեչ բողոքելու տեղ չունեմ (չհաշված որ էս 3 օր ա մի կոպս բորբոքվել ա :), երևի հեծանիվ քշելուց մի բան թափով խցկվել ա)։

Եթե մենակ կոպդ ա, մանկական օճառով (տանը կլինի :)) ) լվա, կանցնի:

Աթեիստ
18.08.2016, 01:44
Եթե մենակ կոպդ ա, մանկական օճառով (տանը կլինի :)) ) լվա, կանցնի:

Արդեն դեղն առել եմ (Ֆլոքսադեքս), 2 օր ա կաթացնում եմ, դրական տեղաշարժն էլ ակնհայտ ա ։)

GriFFin
18.08.2016, 23:39
Կարող ա ընթերցասրահը չթողնեն, բայց գրանցվել ու գիրք տուն տանել թողնում են: Իրանք նաև հարուստ ու թարմ տեսականի ունեն: Եթե ֆրանսերեն կարդացող լինեիր, նաև Ալիանս ֆրանսեզի գրադարանը խորհուրդ կտայի: Ընդհանրապես, գրադարաններն իմ գիրք կարդալու ամենաէժան ու ամենահաճախ կիրառվող միջոցն են էղել: Մենակ Դանիայում չեմ կարողանում օգտվել գրադարաններից, որտև օգտվողները չափից շատ են: Ասենք, եթե մի գիրք ես ուզում կարդալ, հավանականությունն ահագին մեծ ա, որ ուրիշի մոտ ա: Ստիպված waiting list-ում ես գրանցվում, մեկ էլ պարզվում ա՝ քեզնից առաջ 75 հոգի կա: Դե արի ու 75x2 շաբաթ սպասի :))

Մի քանի օր առաջ գնացինք վերցրեցինք գիրք ամերիկյանից: Իրանց սպասարկումը... ինչ լավն ա: Բարի, պուպուշ, նյա նյա նյա: Մնաց թողեն իրանց մոտ պարապեմ :Դ :Դ
Տենց մե՞ծ ա պահանջարկը: Ինչ հետաքրքիր ա:

GriFFin
18.08.2016, 23:46
Եթե մենակ կոպդ ա, մանկական օճառով (տանը կլինի :)) ) լվա, կանցնի:

Արդեն դեղն առել եմ (Ֆլոքսադեքս), 2 օր ա կաթացնում եմ, դրական տեղաշարժն էլ ակնհայտ ա ։)

Ես թեորիա ունեմ: Մեյբի իմ աչքերը ցավում էր, որտև ես արդեն խնդիր ունեի: Այսինք, եթե ժառանգաբար հավանականությունը քիչ ա, որ կվատանան աչքերդ՝ հեռախոսը չի փչացնի: Չնայած, Ռուբ, դու էլ պիտի վատ տեսնեիր: Ձերոնք բոլորը խնդիր ունեն: Իսկ դու կռիս ես :Դ :Դ

Նիկեա
19.08.2016, 00:26
Կարճատեսությունս -6 ա ու տեսողությանս հերն անիծել եմ թղթե գրքեր կարդալով: Դե, հասկանում եք, փոքր էրեխա, տնեցիք ուղարկում են քնելու, բայց ինքը չի կարա քնի. գիրքը չի թողնում, ծովահենները, այլմոլորակայինները, կախարդները... ու ինչ անի էդ խեղճ էրեխեն? հաստատ չի գնա քնի: Բնականաբար պետք ա միջոցներ գտնի մութ սենյակում կարդալու համար: Սենյակի լույսը վառել չի կարելի, որովհետև տնեցիք թիթեռների նման կհավաքվեն լույսի շուրջ: Ինչ ա մնում անել? Ապավինել լապտերներին ու մոմի լույսին: Արդյունքում հա, ես վերջացնում էի գրքերս շատ արագ, բայց դե վատ լուսավորության պայմաններում կարդալը իր հետևանքներն ունեցավ:

Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում հեռախոսով եմ կարդում ու աչքերիցս չեմ բողոքում. չեն ցավում, չեն կարմրում: Հետո հեռախոսով կարող եմ կարդալ երբ ուզեմ, երբ հարմար լինի ու երբ հեռախոսս զարյադկա ունենա (երևի էս միակ թերությունն ա. անջատվեց հեռախոսդ, գրքերդ էլ են անջատվում): Էս ամառ ես մի քիչ թամբալ էի. 12-13 գիրք եմ կարդացել, որոնցից թղթե էին 4-ը ու երևի էլի դրանք չկարդայի, որովհետև հայերեն թարգմանություններ էին ու մեղմ ասած լավը չէին, բայց էրեխեքի համար էի կարդում քնելուց առաջ, իսկ իրանք մի շատ վատ կողմ ունեն. հայերենից բացի ուրիշ լեզուներ հիմնականում չեն հասկանում:

Թղթե գիրքի թերությունների մասին արդեն ահագին խոսել եք, մի բան էլ ես ասեմ: Չգիտեմ ինչքանով ա թերություն թե չէ, բայց գրքի վրա նշումներ չես կարա անես, գրես, ջնջես, ընդգծես գունավոր մատիտներով կամ մարկերներով: Չէ դե, դու ունես դրա իրավունքը եթե դա քո սեփականությունն ա, բայց անգամ էդ դեպքում ա դա ինձ համար վանդալիստական: Իսկ էլեկտրոնային տարբերակի դեպքում արա ինչ ուզում ես, մեկ ա ոչինչ չես փչացնում:

Freeman
19.08.2016, 11:16
Ես թեորիա ունեմ: Մեյբի իմ աչքերը ցավում էր, որտև ես արդեն խնդիր ունեի: Այսինք, եթե ժառանգաբար հավանականությունը քիչ ա, որ կվատանան աչքերդ՝ հեռախոսը չի փչացնի: Չնայած, Ռուբ, դու էլ պիտի վատ տեսնեիր: Ձերոնք բոլորը խնդիր ունեն: Իսկ դու կռիս ես :Դ :Դ

Լիզ, մերոնց սաղի մոտ շատ կարդալուց ա էդ :Դ
Աշոտն ու Մերուժը մինչև պարապելը ինձնից լավ էին տեսնում, մաման ու պապան էլ մինչև ֆիզմատ գնալը նորմալ տեսողություն ունեին:
Համ էլ ես չես զգացե՞լ ինչքան տարբերություններ ունեմ մերոնց համեմատ, ես կռիս չեմ, ես վերցնովի եմ :( իմ իսկական ծնողները հարուստ աֆրիկացիներ են :))

Chilly
19.08.2016, 12:03
Ժող իմ անձնական փորձից ասեմ` շատ կարդալն ու վատ տեսողություն ունենալն իրար հետ կապ չունեն :))

StrangeLittleGirl
19.08.2016, 12:55
Ժող իմ անձնական փորձից ասեմ` շատ կարդալն ու վատ տեսողություն ունենալն իրար հետ կապ չունեն :))

Ես էլ կհաստատեմ :)) Իմ աչքերն ուղղակի ցավում են կոմպով կամ հեռախոսով կարդալուց:

Ռուֆուս
19.08.2016, 13:11
Որպես վախտին հեռախոսով կարդացած անձ ասեմ: Ուրեմն հեռախոսիս մեջ քինդլի ափ էի քաշել, նենց որ սաղ գրքերս քինդլիս հետ սինխրոնիզացվում էին: Կայֆ բան էր. որ օրը հանկարծ հասարակական տրանսպորտով պիտի գնայի ու գիրքս կամ քինդլս մոռացած էի լինում, հեռախոսով կարդում էի: Հետո էլ քինդլս միացնելուց ավտոմատ թարմացնում էր, թե էդ գրքում որ մասին եմ հասել: Բայց մի մե՜ծ մինուս ուներ: Աչքերս անտանելի էին ցավում: Ասենք մի տասը-քսան րոպե կարդալուց հետո աչքերս ոնց որ լրիվ վարի գնացած լինեին: Դրա պատճառը, կարծում եմ, էկրանի լույսն ա: Քինդլի առավելությունն էն ա, որ չունի էդ լույսը, լրիվ գրքի տպավորություն ա թողնում: Ու հենց դրա համար տաբլետն էլ ինձ համար ավելի շուտ հեռախոսի կատեգորիայից ա, քան քինդլի:

Քինդլ ասելով նկատի ունեմ paper տարբերակը, գունավոր էկրաններովը նույն թաբլետներն են էլի: Բայց ասեմ քեզ քինդլի ափփը զիբիլ ա: Նույն սինխրոնիզացիան Moon Reader-ն էլ ունի, ընդ որում բացի գրքիդ էջերը սինխրոնիզացիա անելուց նաև bookmarker-ը, annotation-ները, նույնիսկ ամբողջ գիրքը կարող ա բեքափ անել, միակ խնդիրն էն ա, որ մենակ հեռախոսների ու պլանշետների վրա կարող ես օգտագործել:

Երջանիկ են մարդիկ, ովքեր հեռախոսով կարդալ են կարդում)) Ու ոնց նկատեցի, բացի Ռուֆուսից բոլորը լավ են տեսնում։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Իմ վատ տեսնելը հեռախոսով կարդալու հետ կապ չունի, մինչև դա էլ էի քոռ :D

Մուշու
19.08.2016, 13:14
Առաջի էլ. գիրքս վաղամեռիկ Sony Ericsson-ով եմ կարդացել, էկրանը ահավոր փոքր էր, բայց սիրով կարդում էի, հիշում եմ ինչ դժվար էր գիրք գտնել էդ ժամանակ, պետք ա java լիներ (եթե սենց ֆերմատ կա, հիշում եմ որ սենց էր), դրանից հետո Samsung-ով էի կարդում, հիմա որ էկրանին նայում եմ էդ հեռախոսիս լացս գալիս ա, ահավոր փոքր ա: Հետո անցա Գալաքսիիս ու կյանքը դարձավ հիասքանչ, գիրք գտի որտեղից ուզում ես, ինչ ֆորմատով ուզում ես(Allreader-ով եմ կարդում ): Ես նախընտրում են հեռախոսը: Աչքերս չի վնասում, միշտ հետս ա, կարող եմ կարդալուց երաժշտություն լսել(ամեն գիրք իրա երաժշտությունը ունի), գիրքը անվճար ա ու չի ճղվում, չի փչանում:
Համակարգչով կարդալու մասին մենակ բացասականը կասեմ, վերջերս պետական էի պարապում ու պետականի ավարտին հասկացա, որ էլ էկրանի վրա նայել չեմ ուզում, ագամ կինո կամ սերիալ նայելու նպատակով:
Թղթե գրքի հետ փոքր տարիքում չունեի, գրադարանից ինչ գիրք վերցնում էի, տենց առանց բացելու հետ էի տանում, վանում էր գրքի հնությունը ու փոշին: Բայց հիմա սիրով եմ կարդում, վերցնում եմ բարակ կազմով գիրք, որ շատ ծանր չլինի (հետս շրջում ա գիրքը): Այ չգիտեմ մնացածը ոնց, բայց ես թերթելուց պատահում ա մատերս վնասեմ թղթով, դրանից էլ եմ նեղվում ու վախենում: Թղթե գրքի հետ տեղի խնդիր կա, պետք ա հարմար գրապահարան ունենալ, տեղափոխվելուց էլ գրքերը հետը տանելը դժվար ա ու ծանր: Թղթե գիրքը բոլոր ժամանակների լավագույն նվերն ա:
Աուդիոգիրք լավ այլընտրանք ա երբ երաժշտություն լսել չես ուզում, բայց շրջապատից կտրվելու կարիք կա: Աուդիոգիրքով կարդում եմ /լսում եմ էն գրքերը որոնք սկսել եմ կարդալ, բայց էնքան չեմ հավանել, որ շարունակեմ կարդալ:
Bookreader-ից չեմ օգտվել, կարծիք հայտնել չեմ կարող, բայց կա ցանկություն գնելու:

GriFFin
19.08.2016, 22:30
Լիզ, մերոնց սաղի մոտ շատ կարդալուց ա էդ :Դ
Աշոտն ու Մերուժը մինչև պարապելը ինձնից լավ էին տեսնում, մաման ու պապան էլ մինչև ֆիզմատ գնալը նորմալ տեսողություն ունեին:
Համ էլ ես չես զգացե՞լ ինչքան տարբերություններ ունեմ մերոնց համեմատ, ես կռիս չեմ, ես վերցնովի եմ :( իմ իսկական ծնողները հարուստ աֆրիկացիներ են :))

Ռուբ, իմն էլ հակառակն ա: Մերոնք բոլորը կարդում են, կրծող են, բայց միակ կռոտը ես եմ :Դ :Դ Ասենք մամայիս ու պապայիս հետ, որ գնում էի աչքերս ստուգելու, իրանք վերջին տողից ներքև գտնվող պատի վրայի կետը տեսնում էին ինչ ա, իսկ ես... էհհհհ :Դ :Դ

GriFFin
19.08.2016, 22:33
Ժող իմ անձնական փորձից ասեմ` շատ կարդալն ու վատ տեսողություն ունենալն իրար հետ կապ չունեն :))

Հա, հաստատ կապ չունեն :Դ եթե ես ստատիստիկայով նայեմ, վերևը նշած ընտանիքի անդամներով, ստացվում ա հինգ շատ կարդացողից մեկն ա վատ տեսնում: Ու էդ մեկը ես եմ: :Դ

GriFFin
19.08.2016, 22:35
Իմ վատ տեսնելը հեռախոսով կարդալու հետ կապ չունի, մինչև դա էլ էի քոռ :D
Ես էլ նոր ռետրոսպեկտիվ հայացքով հասկացա, որ վատ տեսնելս ավելի շուտ էր սկսել, քան հեռախոս ունենալս: :Դ

Freeman
20.08.2016, 00:13
Էսօր moon reader-ն էի բզբզում, մտածեցի նայեմ էդ գուգլ դրայվի հետ սինխրոնիզացիա որ անում ա, էդ ի՞նչ ա անում ու իմ դրայվում, էս պանակում` Apps > Books > moon+ սրանք գտա`

http://i.imgur.com/DX83C6a.png

համ զակլադկեքն ա էստեղ պահում, համ թե կարդալուց ուր ես հասել, համ գրքերը:

GriFFin
21.08.2016, 11:06

Լսիր, էս Սատանեական բիբլիան կարդացե՞լ ես։ Էս վերջերս ուզում էի թեմա բացել, բայց զգացի, որ բան չեմ հիշում, որտև high school-ում եմ կարդացել։

Smokie
21.08.2016, 16:25
Իսկ ես հիմա էս թեման եմ պլանշետով կարդում մեր բալկոնում::)) 8 դյույմանոց:

Կարդացածս գրքերը հիմնականում թղթե են եղել: Սիրել եմ իրենց, հատկապես երբ պատկերազարդ են եղել:roll:)) ու հիմա էլ եմ շատ սիրում: Դեռ երևի առաջին դասարանից, գիրքը մոտիկ էի պահում ու հավանաբար հիմա էլ ա նույնը և գրքով և պլանշետով: Երևի հենց դա ա պատճառներից մեկը, որ մի աչքս մյուսից փոքրացել ա ու կարծես միշտ էդ աչքով եմ նայում` մեծը հազվադեպ եմ գործածում: Որ մի աչքս փակեմ, հետո բացեմ մյուսը փակեմ` տարբերությունը միանգամայն ակնհայտ ա: Ու ես ոչ տրտնջում եմ, ոչ էլ ուզում եմ ինձ տանջել, նեղություն տալ սովորական դարձածս տեսողությունը վերականգնելու հարցում::oy Կարևորը աչքերս չեն ցավում, կամ շատ հազվադեպ են ցավում: Ես կարծես չեմ էլ զգում, թե ե՞րբ ա տեսողությունս ավելի լավանում ու ե՞րբ ա վատանում: Ուղղակի չեմ կենտրոնանում, խորանում ու վերջ:
Ակումբից առաջ, դպրոցից հետո կար որոշակի ժամանակահատված, երբ հայ դասականների ստեղծագործություններ չունենալու դեպքում, կոմպով էի կարդում, չեմ հիշում, որ աչքերս ցավեցներ: Հեն ա հիմա էլ եմ ամբողջ օրը կոմպի առաջ նստում:
Պլանշետով ֆեյսբուք, ակումբ և այլ բաներ եմ բզբզում: Երբեմն որևէ բան կարդալուց, կամ նայելուց մտավախություն ունենում եմ` թե "կարող ա՞ մոտիկից եմ նայում, հեռու չեմ պահում": Cassiopeia-ենց էլեկտրոնային դարձրած, մանկական գրքերն եմ պլանշետով կարդալու: Առիթը բաց չեմ թողնի ժամանակին չկարդացածներիս ծանոթանալու ու կարդացածներս հիշելու:

Գրքի դեպքում առաջնությունը կտայի թղթեին, իսկ ասենք համացանցում տեղ գտած պատմվածքները, թեմաները, բլոգերը, երկար գրառումները, օրագրերը պլանշետով են հետաքրքիր` գիրք են էլի::)) Լավն էն ա, որ կարող ես ուզածդ տեղը հետդ տանել ու կարդալ:

Freeman
21.08.2016, 17:47
Լսիր, էս Սատանեական բիբլիան կարդացե՞լ ես։ Էս վերջերս ուզում էի թեմա բացել, բայց զգացի, որ բան չեմ հիշում, որտև high school-ում եմ կարդացել։

Հա, ահագին լավն ա, նու առաջին երեք գիրքը համենայն դեպս, չորրորդը` Լեվիաթանի գիրքը, մնացածի համեմատ լավը չի)
Բացի, քննարկենք)

GriFFin
21.08.2016, 18:10
Հա, ահագին լավն ա, նու առաջին երեք գիրքը համենայն դեպս, չորրորդը` Լեվիաթանի գիրքը, մնացածի համեմատ լավը չի)
Բացի, քննարկենք)
Վերաընթերցեմ ու կբացեմ։ Դեռ էն մեկը կա։ 10% ա մնացել։