PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։



yan_gant_y_tan
08.08.2016, 00:12
Շոգ ա։ Շատ։ Բողոքողների ոտքերի պատճառով հալող ասֆալտ, կատլետի հոտ, քրտնած աղջկերք, Բամբիռ։ Գլամուռ տպեր, ռոցկեռներ, 4 օրյա պատերազմ։ Ֆրանսահայ աղջիկ, որի հետ գրվում եմ, նեղացած ընկեր որի հետ չեմ բարիշում։

Վիճակի փոփոխություն կա բայց ոչ իմ կյանքում, կամ կա բայց շատ չի, ցույցերը պրծան, բայց ես ինքս իմ դեմ ցույցը հլը շարունակում եմ, սենց որ գնա իրավիճակ ա դառնալու։ Երաժշտությունը բարձր որ մտքերս չլսվեն, վաղը ելի գործի, մի ձեվ քեզ բավարարված ես ըզգում գործից հետո, բայց հոգնած եմ լինում ու իմ ծուլության դեպքում ետ բերում ա անգործության։ Եսօր ել եմ զգում որ ես օրը անիմաստ անցավ, չնայած որ հիշեմ որ իմ հմար նոր նկարիչների նկարներ գտա ու ինձ ետի դզեց, ու ինչ որ գրողի գործ եմ քաշել որը սովորությանս համաձայն չեմ կարդալու ապա օրս ելի անիմաստ չանցավ, չե, անիմաստ անցավ։ Ֆրանկս գրում ա թե բա նայի ինչ լավ լուսին ա ասում եմ լուսինն չի երեվում իմ շենքից: Չի դզում քաղաքը, այ մի հատ գյուղ ըլներ, կլոր տարին լուսնին նայեիր ու հարևան հարսի դոշերին, վատ չեր լինի չե՞, հա լավ, ոչ միայն նայեիր։ Քունս տանում ա ու ոնց որ երգը շատ ա կամաց, գրելու համար գրել ա պետք, հենց սկսես մի բան գրել, գրելտ կգա, դե երևի ելի, կարողա տուֆտում եմ։ Լրջով չգիտեմ ինչ անեմ ես իմ պատմության հերոսի հետ կարողա «Ս» ով ա սկսվում ետ բառը ես հլը չեմ ջոգել, կարճ գրեմ ինչ եմ ուզում արած ըլնեմ, ոչմեկին գաղտնիք չի որ ՀՀ տարածքում հայ գրականությունը չի ապրում իրա վերելքի ժամանակաշրջանը, ու ջահել մասան այդ թվում ես չենք կարդում 20-րդ դարի գրողներին որոնք իրանց վախտերով եսիմ ինչ չեին են վախտվա սերնդի հմար, իսկ ես սերնդի հմար, իմ հմար, հեչ բան են, ու նորը ստեղծելու կարիք կա, ինչը բձեքը չեն կարա անեն ու ետ գործը պտի անեն ջահելները, իմ պես, որտեվ իրանք ծնվել են ես իրականությունում ու ես ամեն ինչը ավել լավ գիտեն քանց թե մեր հնացած, դարն անցած գրողների միությունը։
Եսքանը ես օրվա հմար, անփույթ եմ գրել, իսկ խի չեմ պահպանել հայոց լեզվի կանոնները, կգրեմ հաջորդ անգամ։

yan_gant_y_tan
11.08.2016, 21:08
Լավ երգ չկարացա գտնեմ եսի գրելու ժամանակ, բայց ոչինչ, թե բան հիշեմ, հավես չեմ ունենա առանձին գրելու։ Ճիշտն ասած ուրիշ բան էի ուզում գրել, բայց որ լեզվի թեմայով գրել եմ որ գրելու եմ, չեմ կարա լեզվի մասին վաշե բան չգրեմ։ Կարճ ասած գտնում եմ որ լեզուն ի սկզբանե ունեցել ա (իր ստեղծման օրից ի վեր) շփվելու նպատակ։ Քո մտքերն արտահայտելու միջոց։ Բայց ժամանակի ընթացքում օգտագործվող լեզուն ու գիրը իրարից հեռվանում են, ինչը բնական ա եթե լեզուն մեռած չի լեզուն պիտի փոխվի, ու բոլոր ազգերի մոտ ա տենց լինում։ Իմ կարծիքով դրա մասին են վկայում լեզվում ետ պահին առկա գրվող բայց չարտասանվող տառերը։ Խոմ ապուշ չեն եղել անկապ տառեր բառի մեջը խոթեն, չարտասանեն, տենց անելն անիմաստ ա ու բարդ, իսկ քանի որ համակարգն ձգտում ա նվազագույն պոտենցիալ էներգիայի ապա հավանական չեմ համարում ընդհանրապես։ Հիմա մեր գրական լեզուն եսիմ ինչ ա են առումով որ ետ լեզվով առօրյաում մարդ չի խոսում, ու ետի ոչ մի բառբառի վրա չհիմնված լեզու ա։ Իմ կարծիքով լեզուն պիտ մի ինչ որ բարբառի վրա հիմնված լինի։ Ու լեզուն չպիտի ամաչի ուրիշ լեզվից բառեր վերցնի, կամ նոր բառերը ժողովրդի մեջ օգտագործվող մտցնի իր գրավոր տարբերակի մեջ։ Պարզ օրինակ գրական լեզվում ասում ենք <խոսել> բայց իրականում առօրյայում ասում ենք <խոսալ>։ Թե խի ենք գրում <խոսել> ոչ մեկ չգիտի, հիմնավորում էլ սրան ես չեմ գտնում, թե խի ա սենց հլը ինձ ոչ մեկ չի բացատրել, մնացած օրինակնելն էլ դուք գտեք ել գրելու հավես չունեմ։ Ես լեզվաբան չեմ, ու իմ գործը ծրագրավորման լեզուների հետ կապ ունի, այնպես որ մի դատեք նվաստիս, ու եթե ստրուկիկիը (ես) սխալվում ա իրան ուղղեք։

yan_gant_y_tan
11.08.2016, 22:25
Լինում են զգացումներ որոնք չես մոռանում, հնարավոր ա նույնիսկ նորմալ չես զգացել դրանք, բայց ետ զգացումները մի ինչ որ բանով մտնում են քո ուղեղի խուցը։ Ասենք մի աղջկա եմ հիշում մոտիկ ել ապրում ա երևի, մտա խանութ բան պիտի առնեի, մեկ ել ինքը մտավ իրա մոր հետ, չեմ հիշում ինչ էին իրա մերն ու վաճառողուհին խոսում, կամ չեմ ուզո ւմ գրեմ որ գրածիս տեսքը չփչացնեմ։ Ինքը ինչ որ բան ասեց ոնց որ թե <հա ետի իսկապես տենց ա> կամ նման բան, բայց կարևորը ետ չի, կարևորը նուրբ ձենն ա որ մինչև հիմա ուղեղումս զրնգում ա, բայց փորձս ասում ա որ տենց սուսիկ փուսիկ աղջիկներից ա հիմնական վտանգը, ու կարճ ժամանակում գլխիտ կարան նստեն։ Դեմքը սիրուն էր ոնցոր, ճիշտ ա չեմ հիշում, բայց սիրուն աղջկա տպավորություն էր թողել, երկար չնայեցի, որ չերևակայի իրան շատ, թե բա տղա տեսա խանութում, երկար ժամանակ ինձ էր նայում էշացած։ Մազերը կարճ էին ու սև, սպիտակ շոր էր հագել, իրա մազերի հոտը չեմ հիշում։ Եկենք Ֆրոյդախառը վերլուծությունը թողնենք, թե քո ուշադրությունն էր ուզում գրավել և այլն։ Մեկ այլ դեպք, բայց ես դեպքում հերոսուհին իրան ուրիշ ձև էր երևակայում, կարճ էր հագել, ոսկեգույն մազեր ուներ, լավ մարմին, դեմքը մազերի մեջ էր, բայց մեջից նշմարեցի հայկական քթիկը, ու սիրուն աչքեր, ելի շատ հաճելի զգացում ապրեցի, դե որ հաճելի բան ես տենում ոնց չփոխվի տրամադրությունդ։ Ընդհանրապես նորությունները ազդում են տրամադրությանտ վրա ասենք նոր երգը, նոր նկարը, գիրքը, ֆիլմը:

yan_gant_y_tan
16.08.2016, 22:01
Մենք բոլորս էլ խաբում ենք։ Առավոտյան, գործի գնալուց առաջ։ Մեր զգացմունքների մասին խոսելուց մենք նույնիսկ ճշմարիտ չենք, ինքներս մեր հետ խոսելուց նույնիսկ ճիշտը չենք ասում։ Մի խոսքով բարդ է։

yan_gant_y_tan
20.08.2016, 19:02
Ընկնող քարը մտածում է որ ինքն ազատ է։

yan_gant_y_tan
02.09.2016, 19:18
Ես ծնվել եմ անկախ Հայաստանում․
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ հայ եմ
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ քրիստոնյա եմ
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ ես ատում եմ թուրքերին,
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ ես հին մշակույթի կրողն եմ
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ ես փոքր ազգից եմ, հետևաբար պիտի ուրիշ ազգերից ընկճված ապրեմ
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ մենք պիտի վատ ապրենք, որովհետև վայել չե թույլին լավ ապրելը,
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ ես երկիրը քոսոտ ա,
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ անիմաստ ա մի բան փորձել փոխելը
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ պետությունը միշտ ոնց ուզում ա տենց ա անում
Ես ծնվեցի ու ինձ ասեցին որ իմ լեզուն գրականն ա, իսկ են լեզում որով ես խոսում էի կեղտոտ ա ու գռեհիկ,
Ես 18 տարեկան եմ,
Ես իմ ես կյանքի ընթացքում ունեցել եմ բեկումնային պահեր։
Ես տեսել եմ հորս պայուսակը ուսին կամավոր պատերազմ գնալիս,
Ես տեսել եմ մորս ուժասպառ պառկած, ձեռքի վիրահատությունից հետո
Ես անպատասխան սեր եմ տեսել,
Ես տառապել եմ սիրուց ու սիրով,
Ես փոքր Հայաստան եմ, ու զարգանում եմ իրա պես, քայլ առ քայլ,
Ես չգիտեմ ոնց ա ես ամեն ինչը պրծնելու բայց ես չեմ լքելու ես երկիրը,
Ես երկիրը որի համար հայրս պատրաստ ա կյանքը զոհել,
Ես երկիրը որի համար Քյարամը իրա կյանքն ա տվել
Ես երկիրը որի համար մեր պապերն են կյանք տվել
Ես երկիրը որը իմն ա, որը ես ժառանգել եմ անվճար, բայց անվճար չեմ տալու, որտև ինքը իմն ա,
Ես չեմ վհատվում

yan_gant_y_tan
14.09.2016, 22:09
Խեղդվում եմ, չեմ հասկանում թե խի
Սպանել են ինձ ուզում ջրհեղեղներն անվերջ
Որովհետև մեռած չեն նրանք իմ համար
Իսկ ես լողալ չեմ ուզում, որտեվ հնարավոր է մահն է կյանքի իմաստը
Հնարավոր է ես կսպանեմ ինձ ու քեզ
Որպեսզի մի նոր բան ծնվի
Ու ես ինձ ու քեզ կոչեմ «մեզ»

yan_gant_y_tan
07.10.2016, 21:59
Չգիտեմ ինչի քեզ մտցրել եմ ուղեղս ու հիմա չեմ կարում հանեմ։ Որտեվ քո ներկայությունը ցանկալի է, ու միաժամանակ ցավոտ։ Հաճելի տառապանք։
Զգում եմ որ սխալ եմ։ Ինչ որ բան ճիշտ չեմ անում։ Կամ սխալ։ Ուզում եմ քեզ հանդիպել, բայց հնարավորություն սովորաբար չեմ ունենում։ Կամ չեմ փորձում լավ։ Այ սենց մտքերն են որ մարդուն տառապանք են տալիս, են միտքը որ քո հնարավորության ամբողջ չափով չես աշխատում։ Միշտ էս միտքը, կամ միքտը միտված դեպի ապագա։ Չես կարողանում կյանքը վայելել, ոչ ներկայում եմ, ոչ ապագայում։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Քնկոտ եմ, միշտ։ Չեմ հասկանում պատճառը։ Անընդհատ հոգնած, ու անընդհատ ոչ մի բանի ակնկալիքով։

yan_gant_y_tan
30.10.2016, 15:41
Երբեմն ցանկանում եմ անտեսանելի լինել ու քայլել մարդկանց կողքին։ Այնպես որ ինձ չտեսնեն։ Որ լինեմ ազատ։ Անկաշկանդ ինչպես մարդը բնության մեջ։ Որպեսզի ոչմեկ կարծիք չկազմի իմ մասին։ Կլինեմ մենակ, առանց քեզ։ Երբեք չես նայի ինձ վրա, չես նկատի, ես ել քեզ չեմ մոտենա, որտեվ կամ ամաչում եմ կամ վստահ չեմ լինի իմ վրա։ Ու տենց կանցնես իմ կողքով։ Ու ես չեմ իմանա դու դու ես թե չե? Երբեմն դա կարևոր չի։ Քեզ ստեղծել եմ իմ լսած երգերից, չկարդացածս գրքերից, առավոտվա կոֆեյի հոտից ու մեծ աստղերից որոնք դանդաղ հեռվանում են Երկրից, աշնան տերևներից, ու ինձնից։ Երբեմն անձրևում է։ Կարկտում ու մռայլվում է եղանակը։ Սիրում եմ քեզ ու աշունը։

yan_gant_y_tan
28.11.2016, 17:55
Միայն մենակության մեջ կարաս գտնես ինքտ քեզ, միայն մենակ ես ազատ։ Մենակության գիտակցումից հետո գալիս ա մի ցանկալի ազատություն որը վախ է ներշնչում որտեվ գիտակցում ես որ միակ մարդը որից ամենաշատը պետք է վախենալ դա դու ես։ Իսկ ինչ եմ անում ես? Չեմ կարողանում կարգի հրավիրել ինձ, կամ շատ եմ իմ վրա վերցնում։ Չգիտեմ։ Օրը մթնում ա ու լուսինն իրա տգեղ գանգն ա ցույց տալի։ Անհոգ ա ինքը։ Ինչպես միշտ։ Տխուր ա ու գեղեցիկ բնությունը։ Երանի կարանայի շատ լինել բնության հետ, կիսվել նրա հետ, լինել նրա հետ մենակ, կրակ վառել անտառում ու նայել կրակին։ Կպառկեմ ես թաց խոտերին ու առավոտ ա դեռ, ցուրտ առավոտ ու ամենինչ կուսական ա, շատ։
Գետը կողից խշշում ա իրա համար, ու սարսուռ ա մեջովտ անցնում որտեվ մենակ ես ու խոցելի, անպաշտպան, քայլում ես անտառով, առնում ես սնկի հոտը, լիքը նանայի հոտ ու ծառեր։ Կանաչ ա սաղ, ու մարդ չկա։ Տեսնում ես սարերը ու հասկանում ես որ մեր բնությունը իսկական սեքս ա, անկաշկանդ, վերև սլացող։ Մեր բնությունը հզոր ա, ծառը ջարդում ա քարը ու հելնում, հասնում երկինք։ Օրը կես ա լինում ու պատահական անցորդը սկսում ա խոնավ տեղ ման գալ, որպեսզի չայրվի արևից։ Մենք սարի վրա ենք հիմա ես նայում եմ ներքևում դեղնին տվող խոտերին իսկ դու ինձ ես լսում հիմա։ Մենք բարձր ենք շատ ու ինչքան բարձր էս ենքան ավելի շատ բան ես տեսնում։ Վերելքը շատ բարդ չէր, մի երկու տեղ ոտքս պլստաց ու պիտի գլորվեի։ Տեղ-տեղ ցեխ ա։ Բայց միաժամանակ կանաչ ա սաղ։ Ու ապրել եմ ուզում։
Սկսում ես համակերպվել անպաշտպանության ու մենակության հետ ու այլևս չես զգում ոչ մի բան։ Մենք սկսեցինք լեռն ի վար մեր արշավը, որտեվ լեռը էլ մեզ պետք չի, ինքը հիմա մեր մեջ ա մենք իրա պատկերը ունենք մեր մեջ։ Կշարժվենք դեպի գետը, որը նույնպես հայկական սեռականության դրսևորում ա, ջուրը ապառաժ ա տաշում։ Ջուրը ուզում ա տաշել ապառաժը ու իրա մեջ միշտ ուժ ա գտնում դրա համար։ Իրան ոչմեկ չի կարա դա արգելի։ Գետի ափին նանան ա աճում։ Ծառեր կան ու գորտեր որոնք քեզ տեսնելուն պես թռնում են մայր գետի մեջ։
Հասկանում ես որ ազատությունն ու մենակությունն հոմանիշներ են գրեթե։ Հասկանում ես որ մենակ ժամանակ միայն կարաս մտքեր ստեղծես։ Հասկանում ես որ քեզ չեն հասկանա ու դու ոչմեկին չես հասկանա, իսկ են մարդը որը քեզ կարող ա հասկանա կամ մահացել ա կամ նույնիսկ չի ծնվել կամ այն մարդկանց մեջ ա ում որ կանխորոշված ա որ չես հանդիպի։Մթնում ա ու սկսում ենք կրակ վառել։ Կրակի բոցը պարում ա երեխայի նման, հոգս չունի ինքը ու ազատ ա, որտեվ չունի ընտրության իրավունք, իրա շարժումը պայմանավորված ա քամու ուղղությամբ ինքը մեղավոր չի ոչ մի բանի մեջ։ Դանդաղ մութը կլանում է մեզ,քո աչքերը փակվում են քաղցր ծանրությունից, պտտվում է ամբողջ աշխարհը, ու մենք չկանք։ Ու հաճելի ա։
Բայց սա մնալու ա նվիրական ցանկություն որը և գուցե չիրականա։ Մնա ցանկություն, հանուն որի ինչու ոչ, կարելի է ապրել։ Բայց վաղը համալսարան ունեմ ու պիտի պոկեմ ջանդակս անկողնուց ու գնամ ներկա ստանալու ու ինչ որ բան սովորելու համար։ Դանդաղ անցնում ա կյանքը։

yan_gant_y_tan
03.12.2016, 19:29
Իրա ձեռները կարմիր էին, սառը, ու կոպիտ։ Մրսում էր երևի։ Վերնաշապիկ էր հագել ու բարակ կուռտկայատիպ բան, չէ, հաստատ մրսում էր։ Աշխատանքից տուն էր գնում, մի 18 տարեկան ա, ու հեսա հունվարին տանելու են բանակ, երևի Ղարաբաղ, երևի առաջին գիծ ու երևի հետ չգա։ Ընտանիքը վատ ա ապրում, հայրը խմում էր, ծեծում էր մորը։ Հիշում եմ որ խոսակցություններ էին պտտվում դպրոցում որ ինքը իրա փոքր եղբորը քֆուր է սովորեցնում։ Շատերը իրան դրա համար չէին սիրում մի պահ։ Փոքր եղբայրը Երևանյան հիվանդություն ուներ: Մի քանի անգամ եղբորը տեսել եմ իր հիվանդության նոպաների մեջ, ընկնում էր գետնին, ջղաձգվում, հետ տալիս, բարձրանում էր տաքությունը, փորձում էինք օգնել, ապարդյուն։ Դեղեր էր խմում փոքր եղբայրը, բայց ընդհամենը մեղմացնում էին ազդեցությունը ու վերջ։ Վարկած եմ լսել որ այս հիվանդությունը առկա է մենակ ցեղասպանություն ապրած ժողովուրդների մոտ ու որ նախնիների ապրած տառապանքները ազդելով գենի վրա փոխում են այն ու դար անց եղեռնի դեպքերի մասին գոռում երեխաների շուրթերից։ Ես մեծ եղբորը դեռ որպես երեխա եմ հիշում, երբ այնքնա սրտանց էին դաժան կատակները։ Երեխա էի երբ սկսեցի զգալ որ ինձ նախանձում են ու ատում։ Հիմանական պատճառը իմ սոցիալական ստատուսն էր, ես լավ ընտանիք ունեմ, կուշտ էի, լավ էի սովորում, չունեի ոչնչի պակաս։ Կարծես նրանք զգում էին իմ ու իրանց միջև անդունդը, որը հիմա պիտի իրան զգացնել տար, որի մեջ նրանք մեղավոր չէին, ոչ մեկ մեղավոր չի, բայց չես կարող լինել երջանիկ երբ մնացածը դժբախտ են, իսկ խելացի մարդիք երջանիկ ընդհանրապես չեն լինում։ Հիմա ամեն ինչ ավելի ակնառու է դարձել, ու նույնիսկ ամաչում եմ տաք հագուստիս համար, չեմ ուզում ընդգծվել, չեմ ուզում որ ատեն։ Հոգում դաժանություն կա ու սառն ա քաղաքը, սառն ա, ու էլ չի սիրում, որտև մրսում ա, որտև ամանոր ա ու գները բարձրանալու են, ու ավելի վատ են անցկացնելու այս տարին քան նախորդը մինչև աստված գիտի երբ։

yan_gant_y_tan
05.12.2016, 22:51
Օվկիանոս եմ ուզում անծայր, անտակ արև ու լիքը սէր, բայց իմ ծովի ալիքները խբում են իրականության ծանր պատերին ու նույնիսկ խբվելու ձայնն ա ինձ հաճելի։

yan_gant_y_tan
11.12.2016, 18:17
Իմ հոգին մի արահետ է, լիքը դաշտեր ու մանր խոտ։ Այնտեղ անձրև է տեղում գրեթե միշտ ու անձրևին փոխանակում են մութ ամպերը ու գիշերը, որը այնքան սարսափելի է իմ համար։Կային ժամանկաներ, երբ այնտեղ թագավորություն կար, լի վարդերով, աստվածներով, ուր ատրուշաններ կային իրա մազերի հոտով լեցուն։ Որտեղ իրա մազերի հոտն էր որպես խունկ, որպես սուրբ խունկ։ Ժամանակ անցավ, ու մեծացան աստվածները ու մի գեղեցիկ օր ինքնասպան եղան ցավից, ու զգալով խնկի հոտի բացակայությունը մրսեցի ես։ Ամպեր կուտակվեցին երկնքում, ու սկսեցին անձրևել, վարդերը ցամաքեցին վարարումներից, ու կարծես արդեն սովոր եմ թափառել ատրուշանների մերկ պատերի մոտ, չնայած դեռ բուրում է դեռ նրանցից հոտը իրա մազերի։ Ու երբեմն, մի պահ լոկ, մի պահ ընդամենը, ուզում եմ ամեն ինչ հետ բերել, չէ, միայն քեզ եմ հետ բերել ուզում, չէ, միայն քո պատկերը, միայն այն հաճույքը որ դու պատճառում էիր ինձ, ու էն հաճելի տառապանքը որով իմ տաճարում զոհաբերություն էի բերում ինձ։ Ցուրտ ա, անձրև ա գալիս, ես մտնում եմ մթի մեջ, ու էլ չեմ զգում ոչինչ։