PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղ: Piano Tiles 2

Լեո
06.08.2016, 09:41
Piano Tiles 2 (https://www.facebook.com/games/?fbs=1101&app_id=1635899819990716&fref=ts)
Երբ առաջին անգամ ինձ ցույց տվեցին այս խաղը (խաղ եմ ասում, բայց էնքան էլ խաղ չի), մտածեցի ոչ մի առանձնահատուկ բան չկա նրանում, նույնիսկ թվաց` ժամանակի իզուր կորուստ կլինի խաղալը:
Բայց մի քանի անգամ փորձնական խաղալուց հետո հասակացա, որ ինչ-որ շատ կայֆ բան կա էս խաղի մեջ, կլանող, հանգստացնող... Չիմանալով նոտաները՝ քեզ մի պահ երաժիշտ ես զգում, զգում ես ռիթմերը, մեղեդին... Երբ հոգնած կամ լարված եմ լինում, էս խաղն իրոք օգնում ա լիցքաթափվել :)

https://www.youtube.com/watch?v=kkvSM-0vxHg

Հետաքրքիր կլիներ իմանալ՝ Ակումբում կա՞ն մարդիկ, ովքեր փորձել են:
Ի՞նչ կարծիքի եք: Ի՞նչ հաջողությունների եք հասել :)

Լեո
06.08.2016, 10:24
Սա էլ այս պահի իմ արդյունքները :)

http://i66.tinypic.com/34j95x0.jpg

Chuk
06.08.2016, 13:57
Սա էլ այս պահի իմ արդյունքները :)

http://i66.tinypic.com/34j95x0.jpg

աաաա, էն 3-րդ տեղինը ես եմ :)) Մի պահ ահավոր տարվել էի, գործի տղերքի հետ էլ կարգին մրցումների մեջ էինք, հետո ձանձրացա: Շատ վաղուց չեմ խաղացել: Վերջին խաղալուցս հասանելի վերջին level-ը 48-ն էր, փաստորեն արդեն 57 կա :)

Լեո
06.08.2016, 21:36

Արդեն ոչ թե 57 lvl կա, այլ 64 ;)
Մի ժամանակ նպատակս էր հասնել քեզ, բայց դու էնքան շատ թագ ունեիր, որ նպատակս անիրագործելի էր թվում :))

Chuk
06.08.2016, 22:09
Արդեն ոչ թե 57 lvl կա, այլ 64 ;)
Մի ժամանակ նպատակս էր հասնել քեզ, բայց դու էնքան շատ թագ ունեիր, որ նպատակս անիրագործելի էր թվում :))

:D Ես հիմա իմ մոտի ցուցակում վեցերորդ տեղում եմ, դու՝ երրորդ :) Սատանեն ասում ա էլի սկսեմ մրցելը
Վերջն ա, քո դրած նկարին էի նայել, ու 64-ը 57 կարդացել:

Apsara
06.08.2016, 22:52
ինձ էլա դուր գալիս էս խաղը, բայց հեչ լավ չեմ կարողանում խաղալ, ինձ մոտ Չուկն ա առաջին տեղում, ու չեմ հավատում, թե կյանքում իրան կհասնեմ

Smokie
07.08.2016, 09:00
Եթե առնվազն մեկ անգամ չփորձեմ, ուրեմն ես երաժշտասեր չեմ::)) install արեցի app-ը:)

Smokie
07.08.2016, 10:03
Հինգ մատներով չեմ կարողանում:( չի ստացվում: Իմ համար ավելի հեշտ ա մեկ, կամ երկու-երեք մատներով, քան բոլոր մատները վրան պահած` շփոթացնում ա::oy

Chuk
07.08.2016, 12:34
Հինգ մատներով չեմ կարողանում:( չի ստացվում: Իմ համար ավելի հեշտ ա մեկ, կամ երկու-երեք մատներով, քան բոլոր մատները վրան պահած` շփոթացնում ա::oy

ես էլ եմ երկու մատով խաղում, Սմոք :)
Ամեն ձեռքի մեկական մատով:

Լեո
07.08.2016, 12:52
:D Ես հիմա իմ մոտի ցուցակում վեցերորդ տեղում եմ, դու՝ երրորդ :) Սատանեն ասում ա էլի սկսեմ մրցելը
Վերջն ա, քո դրած նկարին էի նայել, ու 64-ը 57 կարդացել:

Գրողը տանի, ո՞նց թե երրորդ :o Բա ես էլ մտածում էի գլխավոր նպատակիս հասել եմ… Շնորհակալ եմ քեզ էս լուրի համար, դու ինձ նոր ստիմուլ տվեցիր :))

Ի դեպ մինչև 48-րդ lvl-ը ավտոմատ ա թարմանում, դրանից հետո ամեն անգամ պիտի AppStore-ից թարմացնես։

Լեո
07.08.2016, 12:53
ես էլ եմ երկու մատով խաղում, Սմոք :)
Ամեն ձեռքի մեկական մատով:

Ես էլ եմ երկու մատերով (ցուցամատերով) խաղում։

Chuk
07.08.2016, 12:54
Գրողը տանի, ո՞նց թե երրորդ :o Բա ես էլ մտածում էի գլխավոր նպատակիս հասել եմ… Շնորհակալ եմ քեզ էս լուրի համար, դու ինձ նոր ստիմուլ տվեցիր :))

Ի դեպ մինչև 48-րդ lvl-ը ավտոմատ ա թարմանում, դրանից հետո ամեն անգամ պիտի AppStore-ից թարմացնես։

Իմ մոտի առաջին տեղինը, ընկերս՝ Հայկը, իրա մոտ երկրորդ տեղում ա :))

Լեո
07.08.2016, 12:57
Chuk, ամենազարմանալին էն ա, որ դու աստղեր էլ ունես, քեզնից չէի սպասում :))

Chuk
07.08.2016, 13:04
Chuk, ամենազարմանալին էն ա, որ դու աստղեր էլ ունես, քեզնից չէի սպասում :))

Որը մի քիչ դժվարոտ էր, թողնում էի, որ հետո ավելի հանգիստ նստեմ դրանցով զբաղվեմ, բայց ոնց ասեցի, հետո ձանձրացա խաղից:

Smokie
08.08.2016, 08:19
Արդեն երկու-երեք մատով:) չնայած մեկ մեկ էլի անցնում եմ մեկի:))

Smokie
08.08.2016, 18:22
Էս ինչքա՜ն հարմար ա ու լավ ա ստացվում, երբ սեղանի, կամ որևէ այլ հարթ բանի վրա եմ դնում պլանշետը::hands Առավոտ մոտ ժամը իննից սկսած ինչքան փորձել եմ՝ էդպես եմ արել::) Էդպես դնելուց նույնիսկ որոշ երգերի սկզբերում էնքա՜ն դանդաղ ա առաջ գնում, որ հոգնացնում ա::))

Smokie
08.08.2016, 19:01
Մեկ-մեկ քույրս էլ ա խաղալու իմ մոտից::)) Խաղալու հաճախությամբ ինձ իհարկե չի հասնի: Հուսով եմ ես կհասնեմ իր խփելիք ռեկոդներին::D:hands

reminilo
08.08.2016, 20:26
Էս ինչքա՜ն հարմար ա ու լավ ա ստացվում, երբ սեղանի, կամ որևէ այլ հարթ բանի վրա եմ դնում պլանշետը::hands Առավոտ մոտ ժամը իննից սկսած ինչքան փորձել եմ՝ էդպես եմ արել::) Էդպես դնելուց նույնիսկ որոշ երգերի սկզբերում էնքա՜ն դանդաղ ա առաջ գնում, որ հոգնացնում ա::))
Ես եմ սեղանի վրա դրած խաղում, լքվ ստացվում ա :erexa:erexa

Լեո
09.08.2016, 17:46
Էս ինչքա՜ն հարմար ա ու լավ ա ստացվում, երբ սեղանի, կամ որևէ այլ հարթ բանի վրա եմ դնում պլանշետը::hands

Ես խաղում եմ միայն ipad-ով ու բնականաբար սեղանին կամ որևէ տեղ դնելով:
Հեռախոսով շատ վատ եմ խաղում, փոքր էկրանով շատ դժվար ա:

Ռուֆուս
09.08.2016, 18:02
Երանի ձեր հավեսին :)) որ ոչ միայն խաղում եք, դեռ մի բան էլ թեմա եք բացել քննարկում եք :))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Apsara
12.08.2016, 01:27
Ախ, ես ձեր..., իսկ ես այֆոնով երկու բութերով տանջվում եմ, էլ չասեմ, որ երեխեքը շատ են սիորմ ու հիմնականում էկրանը հեռախոսիս իրանց մազերի ու թևերի արանքով եմ տեսնում.... ես էլ գիտեմ թե վատ եմ խաղում, բա հլա մի հատ պլանշետ լիներ, մի հատ էլ ազատ սեղան ու մենակ լինեի սաղիդ հախից կգայի

Smokie
12.08.2016, 10:51

Պահոո՜, դու դեռ էդպես ես խաղում ու... ես քեզանից «նվագածս» բոլոր մեղեդիներում հետ եմ 150-200 best միավորներով, պատկերացնում եմ պլանշետի ու ազատ սեղանի դեպքում ի՜նչ կանեիր::hands Շարունակի եթե կարող ես ու հարմար ա:
Իսկ այ Guest-ից որոշ մեղեդիներում անցել եմ քչից-շատից::))

Լեո
12.08.2016, 18:11
Երանի ձեր հավեսին :)) որ ոչ միայն խաղում եք, դեռ մի բան էլ թեմա եք բացել քննարկում եք :))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ռուֆուս ջան, ակումբում էնքան անիմաստ թեմա ու գրառում կա, որ էս թեման հաստատ ամենաանիմաստը չի :)

Աթեիստ
14.08.2016, 19:08
Սմոք, ոնց որ հետ ես ընկել ;)

Smokie
14.08.2016, 19:58
Սմոք, ոնց որ հետ ես ընկել ;)
Հա՞ որ :))

Աթեիստ
14.08.2016, 20:52
Հա, հա ։) :P

Smokie
14.08.2016, 21:15
Հա, հա ։) :P
Ի դեպ` սրքնից առաջվանը լրիվ պատահաբար իմացա, որ անցել ես ինձնից:hands Խաղում եմ խաղում, մի թագ եմ ստանում ու հանկարծ... ասում ա, որ Արտակից անցա:D

Rammstein
14.08.2016, 22:26
Երեւի ես մենակ կլինեմ էս թեմայում իմ քննադատությամբ, բայց պիտի ասեմ. քաշեցի app-ը, փորձեցի, մի քիչ կլանող հատկություն ունի, հա, ուղղակի շատ երգերում ահավոր, ականջ սղոցելու, ուրագով մարդու գլխին տալու աստիճան սխալ ակորդներ են հանդիպում ու ոչ հազվադեպ:

Chuk
15.08.2016, 12:24

Եթե անկեղծ, որպես երաժշտական ծրագիր հեչ բան եմ համարում :))

Rammstein
15.08.2016, 14:34
Եթե անկեղծ, որպես երաժշտական ծրագիր հեչ բան եմ համարում :))
Որպես երաժշտական սենց թե նենց հեչ բան կհամարեի, որովհետեւ երաժշտության հետ կապված գործողություն չի կատարվում, ինքն իրան ա նվագվում` մատներն արագ ճիշտ տեղերը դնելով։ Բայց գոնե լրիվ ճիշտ սարքեին, էդ ականջ ծակող հարմոնիաները չլինեին։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Լեո
03.09.2016, 10:40
https://www.akumb.am/images/icons/icon10.gif :P

http://i65.tinypic.com/1sz2ug.jpg

Freeman
03.09.2016, 12:09
Տենց սիստեմատիկ չեմ անցել, բայց գիտեի լավ եմ խաղում, որտև էնտեղ ում հետ խաղում էի, իրանից լավ էի։

Էն էլ էն օրը քեռուս տասերկու տարեկան աղջիկը ջախջախեց ինձ :D նենց արագ տեղեր ա հանգիստ դեմքով անցնում, ձեռի հետ խոսում, բան, ոնց֊որ հավայի խաղ լինի :))

p.s. Մի֊քիչ ուշ իմանայի ինքը դաշնամուրի ա գնում, կկախվեի։

Լեո
03.09.2016, 12:21

Ինչո՞վ ես խաղում: Հեռախոսո՞վ, թե օրինակ ipad-ով:

Փոքր հեռախոսով խաղալ չի լինում, շատ դժվար ա:

Freeman
03.09.2016, 12:23
Ինչո՞վ ես խաղում: Հեռախոսո՞վ, թե օրինակ ipad-ով:

Փոքր հեռախոսով խաղալ չի լինում, շատ դժվար ա:

Հեռախոսով։
Նու էնքան էլ փոքր չի, էկրանը 5 դյույմ կլինի։

Smokie
03.09.2016, 14:15
Մոլոդեց Լեո, բայց հո չե՞ս կարող էդ սիրուն 1000 թագը էդպես անփոփոխ պահես:)) Համ հիմա ես գիտեմ, թե դու ու Չուկը քանի թագ ունեք::))

Free ջան բա դե քեզ էլ գտնեմ էնտեղ, կարծում էի ինքն իրան բերում ա Fb-ի ընկերներիդ մտցնում քո ցուցակը::D

Apsara զգուշացի, էսօր հնարավոր ա քեզանից անցնեմ:P

Freeman
03.09.2016, 23:16

Իմ պրոֆիլով կաորող ա խաղացած չլինեմ էլ։
Մի քանի օր շուտ մտքովս անցներ, կկպնեի։