PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյոք պե՞տք է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին մասնակցի ընտրություններին

StrangeLittleGirl
05.08.2016, 11:36
Վերջին մի քանի տարիներին ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին: Էսպիսով, իրենց անունները մնում են ՀՀ ցուցակներում, ու ուրիշներն իրենց տեղը քվեարկում են:

Ասեմ, որ իմ իմացած ժողովրդավարական երկրներում նման պրակտիկա չկա, ու իրենց քաղաքացիները կարող են այս կամ այն կերպ մասնակցել ընտրություններին (փոստով քվեարկությամբ, դեսպանատներում և այլն):

Ի՞նչ եք կարծում՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին պիտի կարողանա՞ դեսպանատանը քվեարկել, թե չէ: Մի կողմից, պնդումներ կան, որ դրսում բնակվողը չպիտի որոշի Հայաստանի ապագան: Բայց մյուս կողմից էլ հնարավորություն չունենալով որևէ կերպ ազդել Հայաստանի գործընթացների վրա՝ ՀՀ քաղաքացին ավելի շատ կշտապի այլ պետության քաղաքացիություն ստանալ ու ընդհանրապես բացառել Հայաստան վերադառնալը:

Ի՞նչ կարծիքներ կան:

Chuk
05.08.2016, 12:05
Ժողովրդավարության տեսակետից պետք ա իրավունք ունենան:

Իրականությունը հաշվի առնելով էդտեղ լիքը վտանգներ կան, որ լրացուցիչ մեխանիզմներ կունենան կեղծելու: ԲԱՅՑ հաշվի առնելով, որ իշխանությունն ա վերացրել էդ մեխանիզմը, կարելի ա ենթադրել, որ գործուն քայլեր արած չեն եղել էդպիսի քվեարկությամբ կեղծիքները շատացնելու, հետևաբար արժի նորից քննարկել խնդիրը:

Rammstein
05.08.2016, 12:36
Մի կողմից, պնդումներ կան, որ դրսում բնակվողը չպիտի որոշի Հայաստանի ապագան…

Լուրջ եմ ասում, ավելի լավ ա կապ չունեցող մարդիկ, ասենք Ճապոնիայի բնակչությունը իրավունք ունենա ՀՀ նախագահ ընտրելու, քան ՀՀ բնակչությունը` Հայաստանի 5000 դրամանոց ապագան կերտել թողելով: Մեկ ա ավելի վատ ընտրություններ, քան էսքան ժամանակ Հայաստանում եղել են, դժվար ա պատկերացնել:

Նենց որ պատճառ չունեմ դեմ լինելու, որ արտերկրի ՀՀ քաղաքացիներն էլ մասնակցեն:

Chuk
05.08.2016, 12:44

Ռամշ ջան, խնդիրն էն ա, որ իրավունք կունենա ոչ թե Ճապոնիայի բնակչությունը, այլ Ճապոնիայի հայկական համայնքը: Քվեարկությունը կանցնի էնտեղի դեսպանատանը, որտեղի բոլոր չինովնիկները ըստ էության նույն կլանային շահերին պաշտպանողն են: Ընդդիմադիր կուսակցությունները, դիտորդական խմբերը չեն կարողանա էնտեղ ապահովել հսկող մարդկանց (վստահված անձ, դիտորդ, լրագրող, հանձնաժողովի անդամ), ռեսուրսների բացակայության պատճառով: Ընտրողների մեծ մասը կտրված կլինեն հայկական իրականությունից, իրանց կուղղորդեն Ճապոնիայի հայկական համայնքի լիդերները, որոնց հետ որոշակի կլանաշահային կապեր ստեղծած կլինեն ստեղի իշխանությունները (օրինակը պրոյեկտի մեծ հայկական համայնք ունեցող Ռուսաստանի վրա ու հիշի, թե էնտեղ ո՛ր խմբավորումներն են ընտրողներին ուղղորդելու): Հաշվի առնելով որ Ճապոնիայում եղած հայաստանի քաղաքացիների մեծ մասը կլինեն անելանելիությունից խոպան գնացածներ, չեն հրաժարվի 1060 յենից և էսպես շարունակ:

Այսինքն եթե գա խնդիր, որ այլ երկրներում ընտրությունը ոչ թե զուտ ձևական բնույթ կրի՝ ժողովորդավարությանը շվաքը պահելու համար, որի արդյունքում քչերն են էդ իրավունքից օգտվելու, այլ հանկարծ դառնա էնպես, որ դրսի քվեները լուրջ ազդեցություն ունենա ընտրության արդյունքի վրա, ապա նույն կամ ուրիշ ընտրակեղծիքները ապահովված կլինեն:

Chuk
05.08.2016, 12:46
Էստեղ ուղղակի ասեմ, որ կարծես թե հիմնական պատճառը դրսում քվեարկություն չկազմակերպելու ֆինանսականն ա: Այսինքն համարվում ա, որ բավական մեծ ռեսուրսներ պետք ա ծախսվեն դրա վրա, որի անհրաժեշտությունը չկա:

Կարծում եմ, որ դրսում եղող հայերի քվեարկությունը կազմակերպելու մասին ավելի լուրջ մտածել ա պետք էն դեպքում, երբ կանցնենք քվեարկության ավելի ցիվիլ էլեկտրոնային տարբերակների:

Rammstein
05.08.2016, 13:03
Ռամշ ջան, խնդիրն էն ա, որ իրավունք կունենա ոչ թե Ճապոնիայի բնակչությունը, այլ Ճապոնիայի հայկական համայնքը: Քվեարկությունը կանցնի էնտեղի դեսպանատանը, որտեղի բոլոր չինովնիկները ըստ էության նույն կլանային շահերին պաշտպանողն են: Ընդդիմադիր կուսակցությունները, դիտորդական խմբերը չեն կարողանա էնտեղ ապահովել հսկող մարդկանց (վստահված անձ, դիտորդ, լրագրող, հանձնաժողովի անդամ), ռեսուրսների բացակայության պատճառով: Ընտրողների մեծ մասը կտրված կլինեն հայկական իրականությունից, իրանց կուղղորդեն Ճապոնիայի հայկական համայնքի լիդերները, որոնց հետ որոշակի կլանաշահային կապեր ստեղծած կլինեն ստեղի իշխանությունները (օրինակը պրոյեկտի մեծ հայկական համայնք ունեցող Ռուսաստանի վրա ու հիշի, թե էնտեղ ո՛ր խմբավորումներն են ընտրողներին ուղղորդելու): Հաշվի առնելով որ Ճապոնիայում եղած հայաստանի քաղաքացիների մեծ մասը կլինեն անելանելիությունից խոպան գնացածներ, չեն հրաժարվի 1060 յենից և էսպես շարունակ:

Այսինքն եթե գա խնդիր, որ այլ երկրներում ընտրությունը ոչ թե զուտ ձևական բնույթ կրի՝ ժողովորդավարությանը շվաքը պահելու համար, որի արդյունքում քչերն են էդ իրավունքից օգտվելու, այլ հանկարծ դառնա էնպես, որ դրսի քվեները լուրջ ազդեցություն ունենա ընտրության արդյունքի վրա, ապա նույն կամ ուրիշ ընտրակեղծիքները ապահովված կլինեն:

Չէ, ես Ճապոնիայի հայերի մասին չէի, իմ ասածն էն էր, որ հիմիկվա վիճակում կապ չունի` ՀՀ քաղաքացիները կընտրեն, Ճապոնիայի քաղաքացիները կընտրեն, թե Ավստրալիայի կենգուրուները կընտրեն, մեկ ա սաղ քվեները կգան տիգրան մուկուչյանի մոտ ու կվերածվեն սերժիկեղենի:
Այ եթե հնարավոր լինի նենց մեխանիզմներ մշակել, որ ընտրակեղծիքները, կաշառքները համարյա բացառվեն, ամեն ինչ վերահսկվի, նոր արժի մտածել` արտերկրի մարդկանց ներգրավվածությունը ոնց կանդրադառնա: Իսկ սենց լրիվ մեկ ա:

StrangeLittleGirl
05.08.2016, 13:11
Ուղղակի ես աղոտ հիշում եմ, որ դրսից էկող ձայները հեչ չէին համապատասխանում ՀՀ ներսի ձայներին: Ասենք, խորհրդարանականին դաշնակցությունն էր մեծամասնություն լինում, իսկ նախագահականին թեկուզ Քոչը կրում էր, բայց ավելի փոքր տարբերությամբ: Էս հարցը հիմա շատ ավելի ակտուալ ա, քան ասենք 2008-ին, որտև արտագաղթը շատ ավելի մեծ տեմպեր ա ստացել, ու դրսում բնակվող հայերի ձայները կարան լուրջ ազդեցություն ունենան վերջնական արդյունքի վրա: Ու պլյուս դրսում ապրողներին անհնար ա 5000 դրամով առնել, որովհետև որպես կանոն իրանք էդ 5000 դրամի կարիքը չունեն:

Դեսպանատներն էլ էդքան հեշտ կառավարելի չեն, ինչքան թվում ա: Նույն ստեղի դեսպանատունն ահագին ընդդիմադիր ա: Ճիշտ ա՝ էլի ՀՀ պաշտոնական ինֆո-բան, անմոռուկ վիճակներ, բայց որ տեղը գալիս ա, տակից լիքը ընդդիմադիր մտքեր են անցկացնում:

StrangeLittleGirl
05.08.2016, 13:14
Չէ, ես Ճապոնիայի հայերի մասին չէի, իմ ասածն էն էր, որ հիմիկվա վիճակում կապ չունի` ՀՀ քաղաքացիները կընտրեն, Ճապոնիայի քաղաքացիները կընտրեն, թե Ավստրալիայի կենգուրուները կընտրեն, մեկ ա սաղ քվեները կգան տիգրան մուկուչյանի մոտ ու կվերածվեն սերժիկեղենի:
Այ եթե հնարավոր լինի նենց մեխանիզմներ մշակել, որ ընտրակեղծիքները, կաշառքները համարյա բացառվեն, ամեն ինչ վերահսկվի, նոր արժի մտածել` արտերկրի մարդկանց ներգրավվածությունը ոնց կանդրադառնա: Իսկ սենց լրիվ մեկ ա:

Ռամշ, փորձը ցույց ա տալիս, որ ընտրակեղծիքների դեմն առնելու միակ մեխանիզմը դիտորդներն ու վստահված անձիք են: Թե չէ ՀՀԿ-ն իրանից դուրս նոր մեթոդներ ա հորինում ընտրակեղծիքների դեմն առնելու, հետո էլ նոր մեթոդներ ա հորինում դրանք շրջանցելու: Իսկ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հենց էդ ընտրակեղծիքների մեթոդներից մեկն են: Գիտեն, որ էդ մարդիկ չեն քվեարկելու, իրանց տեղը հանգիստ Հայաստանի ներսում քվեարկություն են կազմակերպում:

Rammstein
05.08.2016, 13:47

Հա, կարող ա քվեարկեն իրանց տեղը: Մեռած մարդկանց տեղն էլ են քվեարկում: Կարան քվեարկության ավարտից հետո էլ բան ման փոխեն: Դրա համար եմ ասում, եթե երկրի ներսում ընտրությունները դառնան վերահսկելի ու կեղծիքներ չլինեն, նոր իմաստ կունենա քննարկել դրսում գտնվող քաղաքացիների մասնակցության հարցը ու ռիսկերը:

Chuk
05.08.2016, 14:33
Ես մնում եմ էն կարծիքին, որ Հայաստանում ընտրությունները պետք ա կազմակերպվեն մարդու իրավունքների խախտմամբ :D

Մասնավորապես մինչ բուն քվեարկությանն անցնելը մասնակիցը պետք ա լրացնի տեստ լրացնի, որտեղ կան ասենք մի 20-30 հարց ոնց ընդհանուր քաղաքականության, էնպես էլ ներքին քաղաքականության մասին: Խոսքն օբյեկտիվ հարցերի մասին ա, ասենք «ՀԱԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունն է. ա) ազգայնականություն բ) սոցիալ-լիբերալիզ գ) լիբերալիզմ դ) պահպանողականություն»: Հետո կախված նրանից, թե տվյալ քվեարկողը ի՞նչ գնահատական կստանա, իրա քվեն էդքան տոկոսով ազդի քվեարկության արդյունքի վրա:

StrangeLittleGirl
05.08.2016, 14:56
Չէ, ես Ճապոնիայի հայերի մասին չէի, իմ ասածն էն էր, որ հիմիկվա վիճակում կապ չունի` ՀՀ քաղաքացիները կընտրեն, Ճապոնիայի քաղաքացիները կընտրեն, թե Ավստրալիայի կենգուրուները կընտրեն, մեկ ա սաղ քվեները կգան տիգրան մուկուչյանի մոտ ու կվերածվեն սերժիկեղենի:
Այ եթե հնարավոր լինի նենց մեխանիզմներ մշակել, որ ընտրակեղծիքները, կաշառքները համարյա բացառվեն, ամեն ինչ վերահսկվի, նոր արժի մտածել` արտերկրի մարդկանց ներգրավվածությունը ոնց կանդրադառնա: Իսկ սենց լրիվ մեկ ա:

Ես մնում եմ էն կարծիքին, որ Հայաստանում ընտրությունները պետք ա կազմակերպվեն մարդու իրավունքների խախտմամբ :D

Մասնավորապես մինչ բուն քվեարկությանն անցնելը մասնակիցը պետք ա լրացնի տեստ լրացնի, որտեղ կան ասենք մի 20-30 հարց ոնց ընդհանուր քաղաքականության, էնպես էլ ներքին քաղաքականության մասին: Խոսքն օբյեկտիվ հարցերի մասին ա, ասենք «ՀԱԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունն է. ա) ազգայնականություն բ) սոցիալ-լիբերալիզ գ) լիբերալիզմ դ) պահպանողականություն»: Հետո կախված նրանից, թե տվյալ քվեարկողը ի՞նչ գնահատական կստանա, իրա քվեն էդքան տոկոսով ազդի քվեարկության արդյունքի վրա:

Բայց որ կուսակցություններն իրանք էլ իմանային իրանց պաշտոնական գաղափարախոսությունը որն ա ու ըստ դրա էլ քարոզարշավ անեին, ինձ թվում ա՝ էդ թեստի կարիքը չէր լինի: Ուղղակի մարդիկ կգնային, կքվեարկեին իրանց նախընտրած կուսակցության օգտին, ոչ թե՝ Րաֆֆին լավ մարդ ա, բեր Ժառանգությանը ընտրեմ, վա՜յ, հինգ հազար դրամ, դե լավ, փոշմանեցի, թող ՀՀԿ-ն մնա, զատո 5000 դրամ աշխատեցի:

Chuk
05.08.2016, 14:58

Դե մի մասը տենց էլ փորձում ա անի քարոզարշավը: Իհարկե՛ ասածիդ համաձայն եմ: Բայց ավելի ռեալ եմ համարում իմ ցնդաբանական տարբերակը, քան առաջիկայում քո ասած տարբերակը :))

StrangeLittleGirl
07.08.2016, 17:35
Կարծում եմ, որ դրսում եղող հայերի քվեարկությունը կազմակերպելու մասին ավելի լուրջ մտածել ա պետք էն դեպքում, երբ կանցնենք քվեարկության ավելի ցիվիլ էլեկտրոնային տարբերակների:

ԱՄՆ ընտրություններում էլեկտրոնային տարբերակն ահագին քլնգվել ա, բայց դա մի կողմ: Հենց նոր ընտրական օրենսգրքում հայտնաբերեցի, որ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք կարող են ընտրել (դեսպանատների աշխատողներ, իրանց ընտանիքներ-բան), հենց էլեկտրոնային եղանակով էլ քվեարկելու են:

Վիշապ
12.08.2016, 01:40
Հայաստանին ընտրություններ պետք չի, հավայի անիմաստ շոու ա, անիմաստ ծախսերով ու տուրուդմփոցով:
Արտերկրում գնվող Հայաստանի քաղաքացիները միայն պետք է մասնակցեն հանգանակություններին: Մնացածը մեր իշխանությունները կանեն, մի անհանգստացեք:

Ներսես_AM
12.08.2016, 02:03
Իսկ Անգլիայում մարդիկ փոստով էին քվեարկում։ :D մի հատ պատկերացրեք Հայաստանում փոստով քվեարկություն :D
Նաև կարող ես ուրիշ մարդու լիազորել գնա քո տեղը քվեարկի :D

StrangeLittleGirl
12.08.2016, 12:43
Իսկ Անգլիայում մարդիկ փոստով էին քվեարկում։ :D մի հատ պատկերացրեք Հայաստանում փոստով քվեարկություն :D
Նաև կարող ես ուրիշ մարդու լիազորել գնա քո տեղը քվեարկի :D

Փոստատարը գալիս ա՝ քվեները բերե՜լ եմ :D Բայց կատակը դեն, պետք ա նենց անել, որ մեզ թողնեն քվեարկենք:

Ներսես_AM
12.08.2016, 20:38
Փոստատարը գալիս ա՝ քվեները բերե՜լ եմ :D Բայց կատակը դեն, պետք ա նենց անել, որ մեզ թողնեն քվեարկենք:

չէ մինչև ընտրությունը ցանկություն ես հայտնում որ ուզում ես փոստով քվեարկել։ Քվեաթերթիկը փոստով գալիս ա, քվեարկում ես ու հետ ուղարկում։ :D

StrangeLittleGirl
12.08.2016, 21:37
չէ մինչև ընտրությունը ցանկություն ես հայտնում որ ուզում ես փոստով քվեարկել։ Քվեաթերթիկը փոստով գալիս ա, քվեարկում ես ու հետ ուղարկում։ :D
Բա չե՞ս կարա քսերոքս անես, մի քանի հատ ուղարկես :D

Վիշապ
12.08.2016, 22:29
Իմիջայլոց ԱՄՆ-ում շատերն են փոստով ընտրում: Շատ հարմար է:
Մեզ մոտ լիքը մակականեր ահագին լուրջ դժվարություն ունեն հասկանալու, որ ընտրություները կեղծելը ամենահիմար բաներից է, որ կյանքում կարելի է անել,
մոտավորապես ոնց որ սեփական արյանդ անալիզները կեղծես, որ քեզ վիտամիններ նշանակեն:

StrangeLittleGirl
12.08.2016, 22:32
Իմիջայլոց ԱՄՆ-ում շատերն են փոստով ընտրում: Շատ հարմար է:
Մեզ մոտ լիքը մակականեր ահագին լուրջ դժվարություն ունեն հասկանալու, որ ընտրություները կեղծելը ամենահիմար բաներից է, որ կյանքում կարելի է անել,
մոտավորապես ոնց որ սեփական արյանդ անալիզները կեղծես, որ քեզ վիտամիններ նշանակեն:
Բայց լսել եմ Բուշի վախտերով եսիմ որ նահանգներում էլեկտրոնային քվեարկության պահերով լիքը ք*քոտ բաներ են արել Բուշի օգտին:

Norton
17.06.2018, 00:28
Շուտով ընտրական օրենսգրքի փոփոխություններ են ու արտահերթ ընտրություններ, ուստի էս թեման էլի արդիականա։

Freeman
17.06.2018, 09:34
ԻՄՀԿ ավելի շատ հայաստանում բնակվող արտասահմանցին իրավունք ունի ընտրելու, քան արտերկրում բնակվող քաղաքացին