PDA

Դիտել ողջ տարբերակը : "Երազ"



Մարի-Լույս
02.08.2016, 16:28
Թույլ տուր այս գիշեր երազի տեսքով
Աչքերիդ իջնեմ մեղմորեն, քնքու՜շ,
Որ ինձ` դեպի քեզ կանչող աղերսով
Ուղեղդ թրմեմ, մինչ գիշեր է ուշ:
Քունդ մազերիս մութով զարդարեմ,
Շուրթերդ ձայնեն` “հավերժ քոնն եմ ես”,
Ծով բարությունդ ըմպեմ, դատարկեմ`
Օազիս գտած ծարավածի պես:
Նյութը յուրացրած ընթերցողի պես
Ամեն առավոտ բացեմ մի նոր էջ,
Ձոնված հեքիաթի տողերի հետքով,
Վերջում ավարտվեմ` վրձինով
Գծված մատերիդ մեջ…