PDA

Դիտել ողջ տարբերակը : ինչպես հետաքրքիր զրույց սկսել

sharick
06.07.2016, 22:46
Ինչպես հետաքրքիր զրույց սկսել ծանոթ մարդու հետ ինտերնետի միջոցով ?
Լինում են դեպքեր , երբ շատ ես ուզում գրել քեզ համար հետաքրքիր , ծանոթ մեկին , բայց արդեն շաբլոն դարձած բարև , ոնցես և այլ խոսակցություն սկսելու կերպերը արդեն իսկ անհետաքրքիր են ...
Իչից և ինչպես սկսել հետաքրքիր զրույց, որպեսզի զրուցակցի կողմից նույնպես երկար զրուցելու ցանկություն առաջանա ??
Ինչպես հետաքրքիր զրույց ստանալ , երբ առանձնապես թեմա չկա ?

John
07.07.2016, 00:00
Կարելի է գրել օրինակ, որ իրեն շատ նման մեկին ես տեսել փողոցում, կամ երազում իրեն ես տեսել։ Հատկապես երազի պահը ահագին հետաքրքրություն կարող է առաջացնել ու խոսակցությունը ծավալելու լավ թեմա հանդիսանալ ;)

sharick
07.07.2016, 00:47

Եթե ձեզ ծանոթ աղջիկ եդպես գեր , կհետաքրքրեր առանձնապես ? կարծեւմ եմ չէ :))

Sent from my iPhone using Tapatalk

sharick
07.07.2016, 00:47
Եթե ձեզ ծանոթ աղջիկ եդպես գրեր , կհետաքրքրեր առանձնապես ? կարծեւմ եմ չէ :))

Sent from my iPhone using Tapatalk

Sent from my iPhone using Tapatalk

John
07.07.2016, 00:48
Եթե ձեզ ծանոթ աղջիկ եդպես գեր , կհետաքրքրեր առանձնապես ? կարծեւմ եմ չէ :))

Sent from my iPhone using Tapatalk

Եթե էդ աղջիկը ինձ հետաքրքրեր՝ ու տենց խոսակցություն սկսեր՝ հաճույքով կզարգացնեի թեման։ Բայց եթե չհետաքրքրեր՝ հազիվ թե նենց ինչ-որ բան գրեր, որ սկսեր հետաքրքրել :)

sharick
07.07.2016, 00:53
Եթե էդ աղջիկը ինձ հետաքրքրեր՝ ու տենց խոսակցություն սկսեր՝ հաճույքով կզարգացնեի թեման։ Բայց եթե չհետաքրքրեր՝ հազիվ թե նենց ինչ-որ բան գրեր, որ սկսեր հետաքրքրել :)

Իսկ ես կարծում եմ ցանկացած մարդ «բանալիներ» ունի ու էդ «բանալիները» ճիշտ գտնելու դեպքում , գուցե հետաքրքիր զրույցն ապահովվի ... Դժվարը դա է :))))

Sent from my iPhone using Tapatalk

S.L.V.
07.07.2016, 00:55
Լավագույն տարբերակներիցա հենց էտ շաբլոնները կոտրելը: Բայց ստե ամեն դեպքում յուրահատուկ մոտեցումա պետք: Պետքա հաշվի առնես տվյալ մարդու բնութագիրը: Թե կոնկրետ խնդիր կա լիչկա գրի կոգնեմ Ճ

John
07.07.2016, 00:59
Իսկ ես կարծում եմ ցանկացած մարդ «բանալիներ» ունի ու էդ «բանալիները» ճիշտ գտնելու դեպքում , գուցե հետաքրքիր զրույցն ապահովվի ... Դժվարը դա է :))))

Sent from my iPhone using Tapatalk
Տես, եթե դու ուզում ես կոնկրետ մարդու համար «բանալի» գտնել՝ էդ պետք ա անես ինքդ, մաքսիմում ձեր ընդհանուր ծանոթների միջոոցով։ Էդ մարդուն չճանաչող ոչ ոք չի կարող քեզ հուշել էդ «բանալին»։ Բայց նույնիսկ սոց․ցանցում էդ մարդու անցուդարձին հետևելով կարելի է հարմար «բանալի» գտնել։ Օրինակ՝ տեսնում ես, որ ինքը հետաքրքրվում է պատմական ֆիլմերով։ Հարցնում ես իրեն, թե ո՞ր պատմական ֆիլմը խորհուրդ կտա նայել, եթե դու նայել ու հավանել ես Տրոյան, նայել ու չես հավանել Գլադիատորը )))

One_Way_Ticket
07.07.2016, 07:22
Ընդհանրապես վիրտուալ զրույցները ձանձրալի են: Եթե նույն քաղաքում եք ապրում, առիթ հորինեք, հանդիպեք: Հեռու գտնվելու դեպքում իմ կարծիքով ամենալավ շփման միջոցը օնլայն խաղերն են, հատկապես եթե շփման վրա են հիմնված: Այդպիսով համ անհարմար պաուզաներ չեն առաջանում (պարզապես խաղում եք խաղը), համ էլ բացահայտվում են մարդու բնավորության գծեր (ագրեսիվություն, ներողամտություն), որոնք պարզապես զրույցի ժամանակ ի հայտ չեն գալիս: Ես ինքս ժամանակին շատ էի օնլայն մաֆիա խաղում, ու այդտեղից բազմաթիվ մարդկանց հետ եմ մտերմացել:

Lord
08.07.2016, 02:23
Ժպիտով :hands
Միշտ օգնումա, ցանկացած իրավիճակում

S.L.V.
08.07.2016, 03:55
Ընդհանրապես վիրտուալ զրույցները ձանձրալի են: Եթե նույն քաղաքում եք ապրում, առիթ հորինեք, հանդիպեք: Հեռու գտնվելու դեպքում իմ կարծիքով ամենալավ շփման միջոցը օնլայն խաղերն են, հատկապես եթե շփման վրա են հիմնված: Այդպիսով համ անհարմար պաուզաներ չեն առաջանում (պարզապես խաղում եք խաղը), համ էլ բացահայտվում են մարդու բնավորության գծեր (ագրեսիվություն, ներողամտություն), որոնք պարզապես զրույցի ժամանակ ի հայտ չեն գալիս: Ես ինքս ժամանակին շատ էի օնլայն մաֆիա խաղում, ու այդտեղից բազմաթիվ մարդկանց հետ եմ մտերմացել:

Էն որ կլաններովա? ) Ժամանակին ես էլ էի դրանից շատ խաղում: Մի հատ կլան կար - Իլլյուզիա Օբմանա էտ կլանում էի խաղում )