PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուս-թուրքական հարաբերություններ



Գաղթական
02.07.2016, 18:02
Կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերություններն ուսումնասիրելու ու վերլուծելու, ինչպես նաև դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ու հայության վրա քննարկելու համար առանձին թեմա է անհրաժեշտ:

Այդ նպատակով բացում եմ նոր թեմա՝ ծավալման ենթակա զրույցը հարևան թեմային չխառնելու համար..


Իսկ առայժմ խնդրեմ՝ վայելեք... (http://www.rbc.ru/business/01/07/2016/5776ab119a7947391968f1d2)

Lion
02.07.2016, 21:27
Մեկը ես, ոչ Սու-24-ին խփելու օրերին չէի ցնծում, որ, ահա-ահա, ռուսներն ու թուրքերը կգզվռտվեն ու մեզ համար դրախտային կյանք կսկսվի, ոչ էլ հիմա եմ անհանգստացած, որ մեր կյանքը ֆժեխոի կվերածվի: Այն ժամանակ կար ռուս-թուրքական մրցակցությունը, հիմա էլ կա, նույնը նաև շահերի բախումի հարցով...

Bruno
02.07.2016, 23:13
Լավն ա, մանավանդ վերջին միտքը:


https://www.youtube.com/watch?v=J9qtilpOCa4

insider
03.07.2016, 00:00
...

Գաղթական
03.07.2016, 00:42
իսկ ինձ օրինակ շատ հետաքրքիրա շտապ Հայաստան տեղափոխված ռուսական ռազմական նոր համալրումների հետագա ճակատագիրը..

հասկանում եմ, որ մենք տաջիկստան-մաջիկստան չենք ու ընդհանրապես աղայավարի թքած ունենալով աշխարհում ընդունված պրակտիկայի վրա՝ ինքներս մեր բյուջեյի հաշվին ենք հոգում մեր երկրում տեղակայված օտար ռազմաբազայի բոլոր ծախսերը..
ու Հայաստանի պես հարուստ երկրի համար երկու հատ ավել ինքնաթիռ ու տանկ սպասարկող բրիգադ էս կողմ էն կողմ՝ ամոթելա խոսալ...

բայց եթե թուրքիայի հետ մեր տարածքում առճակատման վտանգը վերանումա ու էդ համալրումների նպատակը մեզ պաշտպանելը չի, ապա ուրիշ ի՞նչ օգուտ կարող ենք դրանցից քաղել...

Տրիբուն
03.07.2016, 10:37
Մեկը ես, ոչ Սու-24-ին խփելու օրերին չէի ցնծում, որ, ահա-ահա, ռուսներն ու թուրքերը կգզվռտվեն ու մեզ համար դրախտային կյանք կսկսվի, ոչ էլ հիմա եմ անհանգստացած, որ մեր կյանքը ֆժեխոի կվերածվի: Այն ժամանակ կար ռուս-թուրքական մրցակցությունը, հիմա էլ կա, նույնը նաև շահերի բախումի հարցով...

Լիոն ջան, հրճվելու հարց չի։ Էս պռոստո խոսում ա էն մասին, որ Ռուսաստանը, չնայած իրա պռեզիդենտի լափառոշությանը, անսկզբունքային ու թուլա երկիր ա, ու իրա դաշնակից լինելն ու իրա վրա հույս դնելը խիստ վտանգավոր ա։

Տրիբուն
03.07.2016, 10:49
Ոտից գլուխ կոռումպացված ու բարոյալքված երկիրը չի կարա լուրջ ընդունվի։ Էս ա Ռուսաստանի էսօրվա դեմքը ... http://www.vesti.ru/doc.html?id=2771904

Lion
03.07.2016, 10:52
Տրիբուն ջան, մեծ հաշվով համաձայն եմ, ուղղակի այլ հարց է, որ նաև պետք չէ թերագնահատել Ռուսաստանի դաշնակցային հնարավորությունները, իսկ ընդհանրապես - մենք պետք է ուժեղ լինենք ու հույսներս մեզ վրա դնենք: Ի դեպ, ըստ իս նաև պետականաշինական մակարդակում Ռուսաստանը մեզ համար լավ օրինակ այնքան էլ չէ, ավելի լավ է մենք որպես պետականաշինական լավ օրինակ վերցնենք արևմտյան մոդելները, որոնք, ըստ իս, ավելի կայացած են, մարդակենտրոն են և մեր ազգային մենթալիտետի համար ընդունելի:

Տրիբուն
03.07.2016, 12:43
Տրիբուն ջան, մեծ հաշվով համաձայն եմ, ուղղակի այլ հարց է, որ նաև պետք չէ թերագնահատել Ռուսաստանի դաշնակցային հնարավորությունները, իսկ ընդհանրապես - մենք պետք է ուժեղ լինենք ու հույսներս մեզ վրա դնենք: Ի դեպ, ըստ իս նաև պետականաշինական մակարդակում Ռուսաստանը մեզ համար լավ օրինակ այնքան էլ չէ, ավելի լավ է մենք որպես պետականաշինական լավ օրինակ վերցնենք արևմտյան մոդելները, որոնք, ըստ իս, ավելի կայացած են, մարդակենտրոն են և մեր ազգային մենթալիտետի համար ընդունելի:

Ապեր, իմ ասածն էն ա, որ անվստահելի դաշնակիցն ավելի վատ ա, քան ընդհանրապես դաշնակից չունենալը։ Անվստահելիի վրա կարող ա հույս դնես, ու վերջին պահին քեզ պադվադիտ անի, ոնց որ արդեն մի քանի անգամ արել ա։

Դե իսկ Ռուսաստանի էսօրվա վիճակը արդեն ամբողջ աշխարհին պարզ ա - Պուծինը ճոռոմ-ճոռոմ խոսում ա, իրա սամալյոտը խփում ես, գնդապետին օդի մեջ սպանում ես, վերջում ասում ես «ներող ըլեք ապե», սաղ անցնում գնում ա։ Դրա պաշտպանած դաշնակիցն ի՞նչ պիտի լինի։

Lion
03.07.2016, 13:15
Դե հիմի էդա - իմ կարծիքով պետք է ամեն ինչից օգուտ քաղել, նույնիսկ ոչ վստահելի դաշնակցից...

Տրիբուն
03.07.2016, 17:12
Դե հիմի էդա - իմ կարծիքով պետք է ամեն ինչից օգուտ քաղել, նույնիսկ ոչ վստահելի դաշնակցից...

Լիոն դու կուզենայիր ՀՀԿ-ական նախարար դառնալ, թե՞ պատգամավոր: Դզու՞մ ա անիմաստ հայտարարություններ անելը, ալյա, մեր իշխանություններն, ըստ իս, այս հարցում թերանում են ... կամ, ըստ իս, պետք է ամեն ինչից օգուտ քաղել ... ըստ իս, պետք է ավելի արդյունավետ լինել .... ըստ իս, պետք հայրենիքը հզորացնել ու զարգացնել: Չես զգու՞մ, որ շատ տրիվիալ ա, քանի որ ոչ մեկը չի կարա ասի, որ ըստ իրեն պետք է ամեն ինչից վնասեր կրել:

Հա, ասածս ինչ էր, ես կասկածում եմ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն ա: Իր բոլոր գործողություններով ու հայտարարություններով Ռուսաստանը ավելի շուտ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակիցն ա: Իսկ մենք էտ դաշնակցային հարաբերությունների կայունությունն ապահովող տարածք ենք՝ ռուսական բազայի համար: Ու սա շատ բնական ա, քանի ռուս-արևմտյան ու թուրք-արևմտյան հարաբերությունների սրացման ֆոնի վրա, Ռուսաստանն ու Թուրքիան դառնում են բնական դաշնակիցներ, իսկ մենք էտ հարաբերությունների մեջ անիմաստ տեղ ենք զբաղեցնում: Հատկապես հաշվի առնելով, որ էտ հարաբերություններում մեզ ներկայացնում ա սաշիկը, որին սկի ինքը սաշիկը լուրջ չի ընդունում:

Գաղթական
03.07.2016, 18:19
Ապեր, իմ ասածն էն ա, որ անվստահելի դաշնակիցն ավելի վատ ա, քան ընդհանրապես դաշնակից չունենալը։ Անվստահելիի վրա կարող ա հույս դնես, ու վերջին պահին քեզ պադվադիտ անի, ոնց որ արդեն մի քանի անգամ արել ա։

հիմա ո՞վա վատը..
նա՝ ով մի քանի անգամ մեկ ուրիշի փայփայած հույսերը չի արդարացրել,
թե՞ էդ ամեն անգամ նույն հույսերը նույն պադվադիդ անողի հետ կապողը...



Դե իսկ Ռուսաստանի էսօրվա վիճակը արդեն ամբողջ աշխարհին պարզ ա - Պուծինը ճոռոմ-ճոռոմ խոսում ա, իրա սամալյոտը խփում ես, գնդապետին օդի մեջ սպանում ես, վերջում ասում ես «ներող ըլեք ապե», սաղ անցնում գնում ա։

Տրիբուն ախպեր, չի ասվել ներող ըլեք..
էդ ռուսներն են իրենց հանրությանն էդպես ներկայացնում..
ասվելա՝ ցավում ենք ձեր օդաչուի համար...

Պուտինն ընդհանրապես ծայրաստիճան պոպուլիստ գործիչա..
իր փիառի վրա հսկայական միջոցներ են ծախսվում..
ֆիլտրացվումա լրահոսում հայտնվող ցանկացած բառ ու արտահայտություն..
այստեղից էլ ժողովրդի մեծարանքը իր անձի հանդեպ..

ի միջի այլոց՝ Հայաստանում իր անձի կուլտի ստեղծումն էլ պայմանավորվածա 2 հանգամանքով, որից մեկը հենց էնա, որ մենք մինչև հիմա աշխարհին նայում ենք չերեզ ռուսական հեռուստաընկերություններ՝ իրենց մեկնաբանություններով ու ռեպլիկաներով հանդերձ..
իտոգում ունենք պատկեր, որ ասենք Մեդվեդևը գալիս Եվրոխորհրդում ելույթա ունենում, հետո իրան կոխում են ցեխը հանում ու լիքը թուքումուր տալիս...
նույն երեկոյան էս դեպքերը ռուսական լրատվամիջոցները «լուսաբանում» են.
մեր տղեն գնաց սաղ Եվրոպայի վրա ջղայնացավ, մատ թափ տվեց ու հետ եկավ, ու դեմը բան ասող չեղավ...
..ու սաղ ռուսներն ու հայերը հավատում են դրան...


ու ընդհանրապես՝ հայ-ռուսական հարաբերություններում «նեժդանչիկ»-ների համար ես ոչ թե ռուսներին եմ մեղադրում, այլ՝ մեզ..
300 տարուց ավելա հետները գործ ունենք..
էդ ինչ աստիճանի քյալ պիտի լինես, որ էսքան ժամանակվա մեջ հասկացած չլինես, թե որ հարցում կարող ես վստահել ու որում ոչ...

էդքան ինքնասիրություն ունենք, թող մեզ ինքնասիրություն ունեցող գործընկերոջ պես պահենք ու էն ժամանակ վերաբերմունքն էլ մեր նկատմամբ կփոխվի.. ոչ միայն ռուսի կողմից, այլ բոլորի..
ու էդ ժամանակ էլ Պուտինը վերջին պահին մի քմահաճույքով երկրիդ տասնամյա վեկտորը չի փոխի, կամ ասենք Եղեռնիդ 100 ամյակին Էրդողանը ապրիլի 24-ին կազմակերպվող պոռնոդիսկոյի հրավեր ընտրյալին չի ուղարկի...

Lion
03.07.2016, 20:54
Տրիբուն, թող լինի տրիվիալ, բայց եթե ճիշտ է, ճիշտ է: Հիմա ճիշտ է, որ նույնիսկ վատ դաշնակից Ռուսաստանից պետք է օգուտ քաղել - ես մեղք ունեմ, որ քո չսիրած ՀՀԿ պատգամավորներն էլ, հնարավոր է, նույն բանն են ասում?

Տրիբուն
03.07.2016, 21:15
Տրիբուն, թող լինի տրիվիալ, բայց եթե ճիշտ է, ճիշտ է: Հիմա ճիշտ է, որ նույնիսկ վատ դաշնակից Ռուսաստանից պետք է օգուտ քաղել - ես մեղք ունեմ, որ քո չսիրած ՀՀԿ պատգամավորներն էլ, հնարավոր է, նույն բանն են ասում?

Էտ ճիշտ չի, էտ տրիվիալ ա։ Ապեր, եթե միքտը տրիվիալ ա, ճիշ կամ սխալ լինելը դառնում ա երկրորդական…

Ավելի լավ ա սխալ բան ասես, բայց բովանդակային, քան հավայի, բայց իբր ճիշտ:

P.S. Դուրդ գալիս ա, չէ՞, որ հոգիդ հանում եմ, այ մազոխիստ։ :D

Lion
03.07.2016, 21:17
Հանիր հոգիս, Ադիկ, հանիր... :D

Բայց չէ, պրոֆեսոր ախպեր, ավելի լավա մարդ տրիվիալ, բայց ճիշտ բան ասի, քան թե ոչ տրիվիալ, բայց սխալ...

Տրիբուն
05.07.2016, 01:02
Հանիր հոգիս, Ադիկ, հանիր... :D

Բայց չէ, պրոֆեսոր ախպեր, ավելի լավա մարդ տրիվիալ, բայց ճիշտ բան ասի, քան թե ոչ տրիվիալ, բայց սխալ...

Լիոն, ինձ ուղղված զգացմունքային տողերով սիրտս չես շահի, նորություն չի, ու արդեն չի անցնում։ Սաղ էլ շուտվանից գիտեն, որ հոգուդ խորքում ինձ անպատասխան սիրում ես :D

Հիմի, պրոֆեսորը քեզ ընկերական ասում ա ու լրիվ լուրջ․ չի սազում անբովանդակ/տրիվիալ մտքերով, որոնք, ի միջի այլոց, որպես կանոն ճշմարիտ են, քննարկումը հավայի ծաղկացնել։ Դու գրող ես, ես ընդամենը ընթերցող, ախպերական խորհուրդ եմ տալիս, լսի էլի, գյոռս չեմ տանելու, քո համար ա ․․․․

Lion
05.07.2016, 10:21
Հա լավ, ախպեր, հմի չգրեմ? Վերջը էս ֆորումը հո նրա համար չի, որ ամեն գրածը լինի Քամյույի մտքերի օրգինալության աստիճան ու հետն էլ վեց հատ պքսֆորդյան հղում - ասում խոսում ենք, էլի...

Բան կա ասելու, ասացի - ավելի, երբեմն նման մտքերը չեն թողնում ծայրահեղությունների գիրկն ընկնել...

Մի խոսքով - Չսիրեցիր ինձ, եղբայր (c) "Երջանկության մեխանիկան":

Գաղթական
06.07.2016, 21:26
Ի՞նչն է կապում Թուրքիային Ռուսաստանի հետ՝ ըստ El Pais իսպանական հեղինակավոր խմբագրության (http://rusarminfo.ru/el-pais-rossiyu-i-turciyu-sblizhaet-nedovolstvo-evrosoyuzom/)

Գաղթական
07.07.2016, 19:56
Շատերի կարծիքով՝ Ժիրինովսկին, չնայած իր ծաղրածու լինելուն, հենց իշխանության անդրկուլիսյան տրամադրություններնա բարձրաձայնում... (http://m.tvc.ru/news/show/id/95357)


"В перспективе эта страна выйдет из НАТО и станет членом ШОС, членом Таможенного союза, и в перспективе станет нам ближе, чем братская Белоруссия или Киргизия, и даже Армения", - подчеркнул лидер ЛДПР, добавив, что в Турции к русским относятся "лучше, чем в Эстонии".

Գաղթական
10.07.2016, 03:05
էրդողանի հորինված ներողության մասին...



https://youtu.be/aTr3blSAdpg

https://youtu.be/aTr3blSAdpg

anslov
09.12.2016, 02:46
Ոչ մի հայի համար էլ երևի նորություն չի, որ Ռուսաստանի իշխանությունները հարմար մոմենտին ոչ մենակ մեզ կծախի, այլ նաև իրա սեփական ժողովրդին:
Ինչես որ եղել է պարբերաբար
Հետաքրքիր հոդված է, ու ոչ առանց հիմքերի

Меняем Карабах на Алеппо?
Визит главы МИД Турции в Азербайджан после встречи с Лавровым навел на мысль о возможной сделке: Анкара не будет мешать Асаду, а Москва поможет решить конфликт в НКР в пользу Баку.

http://www.rosbalt.ru/world/2016/12/08/1573871.html



Մյուս կողմից էլ- Հայաստանը ներկայացնող, ով կգնա այդ քայլին, լինի զիմվորական-պարտվողական տրյուկով, թե "խաղաղության" պայմանագրով, միանգամից կստորագրի իր ու իր ընտանիքի համար մահվան դատավճիռը: Նրանց անգամ Էրդողանը Պուտինի ձեռը բռնած չեն կարող փրկել