PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեղինակային իրավունք



Cassiopeia
21.06.2016, 11:08
Դե, գիտեք, որ մանկական գրքեր եմ թվայնացնում։
Էսօր էսպիսի նամակ ստացա Էմին Մկրտչյանից (https://web.facebook.com/emin.mkrtchyan).

Հարգելի գործընկերներ,
Խնդրում ենք ծանոթանալ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքին և դադարեցնել անօրինական գործունեությունը: Ձեր կայքում առկա են բազմաթիվ գրքեր որոնք ոտնահարում են Զանգակ հրատարակչության և բազմաթիվ ստեղծագործողների հեղինակային իրավունքները:
Հաշվի առեք, որ ստեղծագործությունը (բնագիրը, թագմանությունը, նկարազարդումները, խմբագրական աշխատանքը …) հանրային սեփականություն է դառնում հեղինակի մահինց 70 հետո:
Խնդրում ենք արագ ձեռնարկել համապատասխան քայլեր և նյութերը հեռացնել կայքից:
Ստորև այն գրքերի ցանկն է, որոնց հրատարակման բացառիկ իրավունքերը պատկանում են Զանգակին և տեղադրված են Ձեր կայքում`
«Էմիլը Լյոնեբերգայից» Աստրիդ Լինդգրեն
«Երկարագուլպա Պիպին» Աստրիդ Լինդգրեն
«Վինի-Թուխը և բոլորը-բոլորը». Ալեն Ալեքսանդեր Միլն
Ջաննի Ռոդարի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»
Լայման Ֆրենք Բաում. «Օզի կախարդը»

Հիմա ուզում եմ անդրադառնալ թվարկված գրքերին։
Առաջին ու երկրորդ գրքերը իրոք Զանգակ հրատարակչատունն է տպագրել, դրանց ասելու բան չունեմ։

Իմ թվայնացրած Ալեն Ալեքսանդեր Միլնի «Վինի-Թուխը և բոլորը-բոլորը» գիրքը Արևիկ հրատարակչության գիրք է, թողարկված 1988թ.։

Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն» ևս Արևիկ հրատարակչատունն է տպագրել 1991թ.։

«Օզի» մասին բան չեմ արող ասել, կամ չի եղել էջը որ գրեմ թե ով է հրատարակել, կամ էլ անուշադիր եմ եղել։

Ներկայումս թե Արևիկ և թե Զանգակ հրատարակչությունները գոյություն ունեն։

Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ պատասխանեմ այդ նամակին։

StrangeLittleGirl
21.06.2016, 11:19
Դե, գիտեք, որ մանկական գրքեր եմ թվայնացնում։
Էսօր էսպիսի նամակ ստացա Էմին Մկրտչյանից (https://web.facebook.com/emin.mkrtchyan).


Հիմա ուզում եմ անդրադառնալ թվարկված գրքերին։
Առաջին ու երկրորդ գրքերը իրոք Զանգակ հրատարակչատունն է տպագրել, դրանց ասելու բան չունեմ։

Իմ թվայնացրած Ալեն Ալեքսանդեր Միլնի «Վինի-Թուխը և բոլորը-բոլորը» գիրքը Արևիկ հրատարակչության գիրք է, թողարկված 1988թ.։

Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն» ևս Արևիկ հրատարակչատունն է տպագրել 1991թ.։

«Օզի» մասին բան չեմ արող ասել, կամ չի եղել էջը որ գրեմ թե ով է հրատարակել, կամ էլ անուշադիր եմ եղել։

Ներկայումս թե Արևիկ և թե Զանգակ հրատարակչությունները գոյություն ունեն։

Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ պատասխանեմ այդ նամակին։
Մի քիչ ալաբուլա ա էրևում: Պետք ա իմանալ իրավունքներն ումն են: Մեկ էլ էդ գրքերը վաճառքում կան, թե չէ: Հնարավոր ա, որ հանրային սեփականություն են արդեն ամբողջ աշխարհում:

keyboard
21.06.2016, 11:28
Արի գնանք Էմինի մոտ, տեսնենք ի՞նչ լուծում ա ինքն առաջարկում։
Ինքը լավ մարդ ա, հաստատ ընդհանուր լեզու կգտնեք։
Կամ զանգեմ իրան, հանդիպեք խոսեք։
Ինձ թվում ա հղում պիտի տաս ու պրծնես կամ իրանից գրավոր «դաբռո» ստանաս։
Էմինը Զանգակի սեփականատերն ա :)

Cassiopeia
21.06.2016, 11:39
Արի գնանք Էմինի մոտ, տեսնենք ի՞նչ լուծում ա ինքն առաջարկում։
Ինքը լավ մարդ ա, հաստատ ընդհանուր լեզու կգտնեք։
Կամ զանգեմ իրան, հանդիպեք խոսեք։
Ինձ թվում ա հղում պիտի տաս ու պրծնես կամ իրանից գրավոր «դաբռո» ստանաս։
Էմինը Զանգակի սեփականատերն ա :)
ճանաչո՞ւմ ես: :դ

Մեր անունից զանգի խոսա: Քո մոտէդ պահը լավ ստացվում ա:

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

keyboard
21.06.2016, 12:13
Չեմ զանգելու, որ մենակ դա ա լավ ստացվում իմ մոտ :bee