PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 6. Ինչն է քեզ ուրախացնում



StrangeLittleGirl
17.06.2016, 18:54
Առաջադրանքը բաղկացած է երկու մասից: Սկզբում ցուցակ եք գրում, թե ինչն է ձեզ ուրախացնում (օրինակներ՝ դառը սուրճը, ակումբում վարկանիշ ստանալը և այլն): Հետո դրանք համադրելով փորձում եք կերպար ստանալ (Օրինակ՝ Ֆլանֆստանի ուշքը գնում էր դառը սուրճի համար...): ԹԵմայում տեղադրում եք միայն կերպարին վերաբերող մասը, առավելագույնը 200 բառ:

մարիօ
17.06.2016, 20:53
Առաջին մասը առաջադրանքի շատ լավն ա, կլինի՞ մենակ առաջինը գրել :))

StrangeLittleGirl
18.06.2016, 01:35
Առաջին մասը առաջադրանքի շատ լավն ա, կլինի՞ մենակ առաջինը գրել :))

Իհարկե կլինի, բայց սա գրական առաջադրանք ա, ոչ թե թերապևտիկ :))

StrangeLittleGirl
23.06.2016, 12:43
Գրող չկա՞ :(

boooooooom
23.06.2016, 14:11
Բյուր ջան ախր սա ինքնակենսագրության նման մի բան ա ստացվում ու կոնկրետ իմ դեպքում էդքան էլ հետաքրքիր չի ստացվում::(

StrangeLittleGirl
23.06.2016, 14:13
Բյուր ջան ախր սա ինքնակենսագրության նման մի բան ա ստացվում ու կոնկրետ իմ դեպքում էդքան էլ հետաքրքիր չի ստացվում::(

Լավ, ես էս էրկու օրը կգրեմ, կհասկանաք ինչ նկատի ունեմ:

ivy
23.06.2016, 14:18
Կար-չկար մի թզուկ կար, անունը՝ Միթիզ: Ամեն օր նա նստում էր իր տան կտուրին ու հետևում անցող-դարձողներին, ականջ դնում նրանց զրույցներին, զննում հագուկապը ու իր համար բաներ գրում-ջնջում գլխից էլ մեծ կանաչ տետրում: Երբ պառկում էր քնելու, իսկ նա սիրում էր դեռ արևը մայր չմտած անկողին մտնել, իր օրվա տեսած բոլոր պատկերները սկսում էին պտտվել աչքերի առաջ, իրար կապվել ու պատմություններ դառնալ: Միթիզը որոշում էր հաջորդ օրը դրանք անպայման գրի առնել, բայց հաճախ ուրիշ գործով էր անցնում ու մոռանում:

Միթիզը շատ էր սիրում գույնզգույն շորեր հագնել, թեև հեչ թիթիզ չէր: Ուղղակի բոլոր գույներն իրեն դուր էին գալիս: Եթե կարողանար, դրանք բոլորը կուլ կտար, որ միշտ իր մեջ մնային: Դրա համար էլ, բացի հագուստից, նա իր տունը լցնում էր գույնզգույն ուտելիքներով ու հավեսով կուլ տալիս դրանք: Ուտում-ուտում էր ու չէր հագենում. դե ոնց էր հնարավոր կշտանալ էդ սիրուն գույներից:

Ժամանակ առ ժամանակ վերցնում էր Միթիզն իր գույնզգույն ճամպրուկն ու ճամփա ընկնում օտար երկրներ՝ նոր բաներ տեսնելու: Ճամփորդել շատ էր սիրում ու իր կանաչ տետրն էլ հետն էր վերցնում, որ հանդիպած մարդկանց մասին գրի-մրի: Դե եթե նորից չտարվի ուրիշ գործերով ու մոռանա գրելու մասին:

Անցնելու էին օրեր, ու Միթիզը պարզելու էր, որ իր մասին էլ տետրեր կան գրված կամ առնվազն տողեր ու էջեր: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը պատմելու համար սա ոչ ճիշտն տեղն է, ոչ էլ ժամանակը:

StrangeLittleGirl
23.06.2016, 14:27
Կար-չկար մի թզուկ կար, անունը՝ Միթիզ: Ամեն օր նա նստում էր իր տան կտուրին ու հետևում անցող-դարձողներին, ականջ դնում նրանց զրույցներին, զննում հագուկապը ու իր համար բաներ գրում-ջնջում գլխից էլ մեծ կանաչ տետրում: Երբ պառկում էր քնելու, իսկ նա սիրում էր դեռ արևը մայր չմտած անկողին մտնել, իր օրվա տեսած բոլոր պատկերները սկսում էին պտտվել աչքերի առաջ, իրար կապվել ու պատմություններ դառնալ: Միթիզը որոշում էր հաջորդ օրը դրանք անպայման գրի առնել, բայց հաճախ ուրիշ գործով էր անցնում ու մոռանում:

Միթիզը շատ էր սիրում գույնզգույն շորեր հագնել, թեև հեչ թիթիզ չէր: Ուղղակի բոլոր գույներն իրեն դուր էին գալիս: Եթե կարողանար, դրանք բոլորը կուլ կտար, որ միշտ իր մեջ մնային: Դրա համար էլ, բացի հագուստից, նա իր տունը լցնում էր գույնզգույն ուտելիքներով ու հավեսով կուլ տալիս դրանք: Ուտում-ուտում էր ու չէր հագենում. դե ոնց էր հնարավոր կշտանալ էդ սիրուն գույներից:

Ժամանակ առ ժամանակ վերցնում էր Միթիզն իր գույնզգույն ճամպրուկն ու ճամփա ընկնում օտար երկրներ՝ նոր բաներ տեսնելու: Ճամփորդել շատ էր սիրում ու իր կանաչ տետրն էլ հետն էր վերցնում, որ հանդիպած մարդկանց մասին գրի-մրի: Դե եթե նորից չտարվի ուրիշ գործերով ու մոռանա գրելու մասին:

Անցնելու էին օրեր ու Միթիզը պարզելու էր, որ իր մասին էլ տետրեր կան գրված կամ առնվազն տողեր ու էջեր: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը պատմելու համար սա ոչ ճիշտն տեղն է, ոչ էլ ժամանակը:

Լավ օրինակ :)) Տեսաք, թե ոնց կարելի ա առանց լրիվ ինքնակենսագրականի անել:

ivy
25.06.2016, 03:30
Էլ ոչ ոք չի գրո՞ւմ :unsure

StrangeLittleGirl
27.06.2016, 16:47
Ամեն առավոտ զարթուցչի զնգալուն պես անկողնուց դուրս էր նետվում, դուրս գալիս պատշգամբ ու մարմնով շոշափում օդի ջերմաստիճանը, որ իմանա՝ առաջիկա օրն ինչպիսին է լինելու: Հետո սառը սուրճ էր սարքում ու էդպես վեր ընկնում աթոռին, մինչ մայրը Սկայփով «բարի լույս» էր ասում: Կարծես դա Երևանի այն առավոտների նմանակումը լիներ, երբ տնեցիները քնած էին լինում, իսկ ինքն ու մայրը պիժամայով նստում էին հյուրասենյակում ու շոգ օրվանից առաջ սառը սուրճ խմում:

Հետո հեծանիվ էր նստում, որ հասնի համալսարան: Թե եղանակը վատ լիներ, փակում էր աչքերը և վայելում դեմքին ընկնող անձրևն ու մազերը խառնող քամին: Լավ օրերին արևի տակ չորացնում էր սառած ոսկրեր: Ու անընդհատ չեկող ամառվա մխիթարանքը Գոլմի տաք վաֆլիներն էին, որոնք ճաշակում էր համալսարան հասնելուն պես: Ու մեկ էլ դարչինի հոտն էր, որ էդպես էլ չկարողացավ պարզել՝ որտեղից էր գալիս:

Նիկեա
30.06.2016, 12:29
Բարև, հոգյակս: Վերջին անգամ քեզ ե՞րբ եմ գրել, հինգ հարյուր տարի առա՞ջ: Հիշում եմ՝ էն ժամանակ ես դեռ սիրահարված էի քեզ: Էն ժամանակ Կախարդանքի ակադեմիայում էինք սովորում: Բայց դու մի քանի տասնամյակով մեծ էիր ինձանից ու արդեն վերջացնում էիր էլեմենտար մագիայի կուրսը, էն ինչ ես նոր էի սկսում:
Ինչ դախ էի սկզբում: Գեոկինեզիսի քննությունը լրիվ ձախողեցի ու Հիմալայան դաշտավայրը Հիմալայան լեռնաշղթա դարձավ: Իսկ դու պարապում էիր հետս: Ինձ համ էլ պատմում էիր պրյոյեկտալ կախարդանքի մասին ու ավելի հասկանալի դարձնելու համար քո որոշ մտքեր պրոյեկտում էիր իմ գլխում: Էն, որ ես էլ էի կախարդ, չէր թողնում ամբողջությամբ կրել քո մտքերը: Ու արդյունքում ինչքան էլ ասում էիր, թե գարեջուրը լավն է, ես շարունակում էի դրանից վիշապի չիշիկի հոտ առնել ու կրկնում էի, որ էդ ուղղակի վատը չի:

Ինչ-որ հմայախոսությամբ կամ չգիտեմ էլ ոնց, քեզ խաբել չէր լինում... քեզ չէի էլ խաբի, որովհետև դու մեր տիեզերքում միակն էիր ում հետ ես ես էի ու հանգիստ էի ինքս ինձ հետ, երբ քեզ հետ էի:

Ինձ դուր էր գալիս խմած ժամանակ ութաձև հետագծով թռչելը, թռչելիս իրար խփվելն ու պտերոզավրերի երամի մեջ մխրճվելը: Հավես էր:

Վիշապի կրակի վրա եռացրած թեյ էինք խմում: Ես սիրում էի թեյ խմել, բայց ավելի շատ էի սիրում, երբ քեզ հետ էի խմում:

Հիմա կասես՝ էսքան տարի անց ի՞նչ անցավ մտքովս, որ որոշեցի գրել քեզ: Ուղղակի երեկ հիշողություններիս դարակներն էի դասավորում ու լիքը հավես բաներ գտա: Իմ նկուղում մի ամբողջ պահարան է նվիրված քո մասին ունեցած հիշողություններիս: Բոլորը հատ-հատ վերցրել եմ, փոշին սրբել ու մեկ-մեկ նայել: Էնքան մանրուքներ կային, որ մոռացել էի: Հիշեցի, հուզվեցի անկեղծ ասած: Բայց համ էլ ուրախացա: Եթե ժամանակ ունենաս ու ցանկություն, առաջիկա տարիների ընթացքում այցելիր ինձ: Թեյ կխմենք ու կնայենք հին-հին հիշողությունները: