PDA

Դիտել ողջ տարբերակը : Mind your language/Հետևիր լեզվիդ



Smokie
14.06.2016, 11:36
Պապապա-պապապապա-պապապապա-պապապա-պապապապաաաա::))
http://webveles.com/blogger-club/wp-content/uploads/2014/11/Mind-your-Language.jpg


Ամոթ ինձ ամոթ... Եւ ո՞նց մինչև հիմա մտքովս չէր անցնում ակումբում բացել էս սերիալի մասին թեմա, որով երևի բոլորի գլուխը հարFBookել եմ::oy

Ախր շատ եմ սիրում էէ՜, առաջին սերիան նայելու օրվանից:hands (12 մայիս՝ FB-ում տեղադրածս ֆիլմից առաջին առանձնացրածս հատվածները վկա):

Անգլերեն սովորող արտասահմանցիների ու իրենց դասախոսի մասին սերիալ: Նկարահանված 1977թ-ին, բայց արդիական մինչև օրս ու անչափ զվարճալի::lol
Նայել եմ դեռ մինչև երկրորդ սեզոնի առաջին սերիան՝ վերջինս էլ ներառյալ:;) Ափսոս ընդամենը 43 սերիա ա:

Առաջին սերիան, որտեղ բոլորը բնականաբար ծանոթանում են միմյանց հետ:

https://www.youtube.com/watch?v=MApatYdSxO8&list=RDMApatYdSxO8#t=0
Juan-ն ու Jamila-ն էստեղ բացարձակապես անգլերեն չեն խոսում՝ լավ է հետո քիչ թե շատ առաջ են գնում: Էդ կենսուրախ, ժպտերես Por Favore-ին ու իր ձայնը շատ եմ է՜ սիրում՝ բայց իմ ամենասիրելի աշակերտները մնում են Giovanni-ն ու Max-ը՝ միասին լավ ու զվարճալի կոմպանիա են կազմում::hands Ասեմ, որ երկու դերասաններն էլ ադաշներս են՝ ընդ որում Max-ը հայ ա՝ Kevork Melikyan, իսկ Giovanni-ի անվանը մինչ երեկ ուշադիր էլ չէի եղել՝:D George Camiller: Համ էլ վերջինիս էլ են վերջը «հայ դարձրել» մի սերիայում::))
https://i.imgur.com/0UaTlID.jpg

Դե իսկ գլխավոր հերոս՝ դասախոս Mr Brown-ը որ իրոք անգերազանցելի ու հրաշալի ա խաղում ու շատ լավն ա::)

Smokie
14.06.2016, 11:43
Իմ ամենասիրած սերիան առայժմ 4-րդն ա::lol

https://www.youtube.com/watch?v=a44BEZ8MWFs

Smokie
17.06.2016, 21:39
YouTube-ից կորել են ամենահարմար վիդեոները, որոնցով նայում էի`:( subtitle-ներով գտնելը այսուհետ շատ բարդ ա::cry