Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Աբելյանի ու Hellenism-ի ընտանիքի ստեղծումը
Նաիրուհի
13.06.2016, 16:01
Ժող ջան, էսօր շուքով նշեցինք մեր Հայկի ու Հելենի ամուսնությունը :)
Ճժեր ջան, Հելենչոս, Հայկս, շնորհավո՜ր, գժեր ջան, դուխով, սիրով ու երջանիկ լինեք միասին։ Ձեզ լիքը երեխեք, փող, սեփական տուն, ավելի բարձր աշխատավարձ ու տենց բաներ, մենք էլ տեսնենք, ուրախանանք :kiss
Ակումբն, իհարկե, իր պատվավոր ներկայությունն ապահովեց այսօրվա սրբազան արարողությանը :D Ի դեպ, հարսիկի ծաղկեփունջն ո՞վ բռնեց։ Դե իհարկե Նաիրուհին ;)
https://z-1-scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/13427940_10153711028033364_127320299937078850_n.jpg?oh=02f64d5e85e903b8eb1e5327ad1f0a12&oe=5808729A
Իսկ ես չէի կարող գալ :(
Հայկ ջան, Հելեն ջան, սրտանց շնորհավորում եմ ու ահավոր ուրախ եմ ձեր համար, միշտ երջանիկ լինեք:
Վայ, էս ինչ լավ նորություն ա: Շնորհավորում եմ, երջանկություն ձեզ: :)
boooooooom
13.06.2016, 16:38
Ես էլ եմ շնորհավորում Հայկին ու Հելենին. միայն լավը լսենք))))
Շատ լավ օր եք ընտրել, էս օրն եմ ծնվել ես ու 7 տարի առաջ էս օրը Նաիրուհին գրանցվեց ակումբ)))): Շատ շնորհավորանքներ:bux::bux:
StrangeLittleGirl
13.06.2016, 17:11
Շնորհավոր զույգ ծաղիկներ ջան :)
Բա մի հատ հարս ու փեսու նկար դրեք յա:
Շնորհավորում եմ, երջանիկ լինեք :love
Շնորհավորում եմ::) Ձեզ մեծ ու հարատև երջանկություն, թող միշտ ամեն ինչ գնա ձեր ուզածով:;)
Շնորհավորում եմ, Սեր, միություն, ամուր ընտանիք
Cassiopeia
13.06.2016, 19:26
Մի հատ էլ ստեղ շնորհավոր :)
Հ.Գ. տեսնենք հաջորդն ում հերթն է :)
Ուլուանա
13.06.2016, 19:49
Շնորհավո՜ր, էրեխեք :)։ Երջանիկ լինեք, միշտ միմյանց սիրով ու ջերմությամբ շրջապատված ու ներդաշնակ :love։
Հ.Գ. Բայց տարօրինակ ա, որ նկարում հյուրերը կան, իսկ հարսն ու փեսան՝ չէ :))։ Նույնիսկ մի քանի անգամ հատուկ մանրազնին տնտղեցի, ասեցի՝ կարո՞ղ ա՝ ուղղակի չեմ նկատել հարսին ու փեսային էս խմբի մեջ, բայց չէ, էլի, չկան, հո զոռով չի :))։ Իսկ չեն էլ լինելու՞ գլխավոր հերոսների նկարները։
Cassiopeia
13.06.2016, 20:03
Նկարը իմ հեռախոսով ա արված :) իսկ հարսն ու փեսեն նորմալ ապարատով էին նկարվում։ Ես ամաչեցի հեռախոսս դեմ տալ :D
Բայց մի անորակ կադր իմ կողմից (տեսանյութից ստացված նկար).
http://s26.postimg.org/qku6vxuk9/Hayk_Helen.jpg
Վուս շնորհավոր սիրուններ, երջանկություն ձեզ անսահման!!!
Отправлено с моего D6503 через Tapatalk
Շնորհավորում եմ, երջանիկ լինեք: :)
Հայկ ջան, Հելեն ջան (Հայկին առաջինն եմ գրում, որովհետև ադաշս ա :ՃՃ), շնորհավորում եմ: Ձեզ շատ մեծ երջանկություն, միշտ, ու հաջողություն՝ ինչ էլ որ իրար հետ ձեռնարկեք: Շատ լուրջ բան եք արել՝ անկախ նրանից, թե արանքում զագս կա, թե չէ, էդ երկրորդական բան ա. միշտ սենց սիրեք իրար, մնացած ամեն ինչը նենց հեշտ ու լավ կստացվի, դուք էլ մի օր հետ կնայեք, կզարմանաք :):
Շնորհավորում եմ, մեծ երջանկություն ձեզ երկուսիդ: Ձեր նկարներից արդեն երևում էր, թե ինչքան երջանիկ եք միասին, ապրեք, որ էդ ամենը պեչատ ստորագրությամբ օրինականացրիք :)
Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր :kiss :love
Նաիրուհի
15.06.2016, 00:56
զույգ ծաղիկները ։լօվէ
https://z-1-scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/13444528_10154278005943675_1431173580_n.jpg?oh=81a9f3093fa093a24efad90aefc0a932&oe=5762002A
Մեկ ա ամենալավ կադրը «Էլեկտրիկ Երևան»-ից ա :love
https://pbs.twimg.com/media/CIIBa5aUsAAi8sE.jpg:large
StrangeLittleGirl
15.06.2016, 01:01
զույգ ծաղիկները ։լօվէ
Հայկի աչքերը բաց են :D