PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրահարվել դասախոսի

Վոլտերա
07.06.2016, 20:13
Մարիօյին խոստացել էի վերջերս` բացել էս թեման, քանի որ երկուսս էլ նույն խնդրի առաջ շատ հաճախ ենք կանգնում, հետո սկսում ենք քննարկել իրար հետ ու վերջում մեկ ա տակից դուրս չենք գալիս:

Եկեք քննարկենք էս երևույթը. դասախոսների կամ առհասարակ դասավանդողների հանդեպ սիրահարվածությունը, տարվածությունը ու մնացած բոլոր բառերը, որոնք կարելի ա սիրահարվելուն հոմանիշ համարել:

Ես ինքս շատ հաճախ եմ ինձ մոտ նկատում տարբեր նշաններ, որոնք վերլուծում եմ, իրար համադրում ու ցավով ինքս ինձ խոստովանում, որ սիրահարվել եմ դասախոսներիցս որևէ մեկին: Կարող եմ նշաններից մի քանիսը գրել.
Դասախոսին երկար նայելու ( հատկապես աչքերի մեջ ) սովորություն
Իր` դասը պատմելու ընթացքում ուսումնասիրում եմ դասախոսի ձեռքերը, մատները, ականջները կամ մազերը
Ոչ մի պարագայում (հիվանդ, սոված, հոգնած) չեմ ուզում բաց թողնել իր դասը
Իրեն դասերից դուրս տեսնելու ժամանակ ուզում եմ մոտենալ ու մի անկապ պատրվակ գտնել, որ հետը խոսեմ
Սարսափելի ցանկություն է առաջանում մոտս իր հետ դասից դուրս լիքը ուրիշ թեմաներից զրուցելու
Իր մասին պատմվածքներ եմ գրում կամ պատմվածք գրելու մտքեր եմ ունենում
Դասի ժամանակ անընդհատ փորձում եմ կոնտակտը պահել` լիքը հարցեր եմ տալիս, շատ ակտիվ մասնակցում եմ դասին
Արձակուրդների ժամանակ սարսափելի կարոտում եմ
և այլն: Էս ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Հետաքրքիր է ակումբցիների կարծիքը կամ իրենց հետ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը` և' որպես ուսանող, և' որպես դասավանդող:

StrangeLittleGirl
07.06.2016, 20:23
Ինձ հետ էլ են տենց դեպքեր եղել հին ու բարի ժամանակներում, երբ դեռ ուսանող էի: Շատ լավ երևույթ էր. էն դասախոսի դասերը, որին թեթևակի սիրահարված էի, միշտ շատ ավել լավ էի սովորում: Հետո մեծացա, սկսեցի ուսանողներիս սիրահարվել :)

Վոլտերա
07.06.2016, 20:25

Վախ, Բյուր :) փաստորեն հակառակն էլ է լինում, հա՞:

StrangeLittleGirl
07.06.2016, 20:25
Վախ, Բյուր :) փաստորեն հակառակն էլ է լինում, հա՞:

Բա ոնց :))

Վոլտերա
07.06.2016, 20:28
Բա ոնց :))

Ինձ միշտ թվում է, որ դասախոսների համար ուսանողները ինչ-որ հավաքական կերպարներ են ու իրենց որպես անհատների չեն նայում: Իմ համալսարանում հիմնական պայքարներիցս մեկը հենց էդ անհատական վերաբերմունքի պահանջն է, որն ահագին բարդ բան է իրականում
Բա ինչ վատ եմ տանում, երբ որ տարվածությանս օբյեկտ-դասախոսը հանկարծ անունս խառնում է կամ չի հիշում

Cassiopeia
07.06.2016, 20:31
Աաա, ծանոթ պատմություն ա։ Չնայած մեր մոտ երևի ավելի շատ հակառակն էր։
Ասենք քննությունս հանձնում պրծնում էի, սկսում կողքիններիս օգնել, ասում էր՝ խանգարում ես։ Հարցնում էի՝ դուրս գամ, ասում էր՝ չէ։ :D

Մենք տարիներ հետո էլի ծանոթությունը «պահպանում էինք»։ Համ ինքը ամուսնացած, համ ես։
Հիմա որ հետ եմ նայում, ասում եմ՝ ինչ էի գտել մեջը։
Ոչ մի բան :D
Ուղղակի կայֆ էր, որ ամբողջ կուրսում ես էի ուշադրության կենտրոնում :D նենց, որ 70 հոգով նստած, ինքը մտնում էր մյուս դասախոսի մոտ ու դուրս գալիս, նայում էր ինձ, իսկ հետո ամբողջ կուրսը խոսում էր՝ Վեռային աչքով արեց :D

Մի խոսքով, վայելեք ուսանողական կյանքը իրա ամեն զռթիկ-փռթիկներով։ Հետո հիշելու բան կունենաք։

StrangeLittleGirl
07.06.2016, 20:35
Ինձ միշտ թվում է, որ դասախոսների համար ուսանողները ինչ-որ հավաքական կերպարներ են ու իրենց որպես անհատների չեն նայում: Իմ համալսարանում հիմնական պայքարներիցս մեկը հենց էդ անհատական վերաբերմունքի պահանջն է, որն ահագին բարդ բան է իրականում
Բա ինչ վատ եմ տանում, երբ որ տարվածությանս օբյեկտ-դասախոսը հանկարծ անունս խառնում է կամ չի հիշում

Նայած դասախոս: Ես դասախոս ունեի, մեր հոսքի հարյուր հիսուն հոգուն անուն առ անուն գիտեր, մինչև հիմա էլ որ փողոցում տեսնում եմ, գրկում ա, հարցնում ոնց եմ: Դասախոս էլ կա, անտարբեր գալիս, դասը տալիս, գնում ա: Մեկը ես միշտ աշխատում եմ իմ ուսանողներին անունով հիշել, բայց միշտ չի, որ ստացվում ա:

Վոլտերա
07.06.2016, 20:38
Աաա, ծանոթ պատմություն ա։ Չնայած մեր մոտ երևի ավելի շատ հակառակն էր։
Ասենք քննությունս հանձնում պրծնում էի, սկսում կողքիններիս օգնել, ասում էր՝ խանգարում ես։ Հարցնում էի՝ դուրս գամ, ասում էր՝ չէ։ :D

Մենք տարիներ հետո էլի ծանոթությունը «պահպանում էինք»։ Համ ինքը ամուսնացած, համ ես։
Հիմա որ հետ եմ նայում, ասում եմ՝ ինչ էի գտել մեջը։
Ոչ մի բան :D
Ուղղակի կայֆ էր, որ ամբողջ կուրսում ես էի ուշադրության կենտրոնում :D նենց, որ 70 հոգով նստած, ինքը մտնում էր մյուս դասախոսի մոտ ու դուրս գալիս, նայում էր ինձ, իսկ հետո ամբողջ կուրսը խոսում էր՝ Վեռային աչքով արեց :D

Մի խոսքով, վայելեք ուսանողական կյանքը իրա ամեն զռթիկ-փռթիկներով։ Հետո հիշելու բան կունենաք։

Վեռ, հավես բաներ պատմեցիր :)) իրոք էդ ուսանողական կյանքի լավ պահերից մեկն ա, էլ չասեմ որ համալսարանս գունավորում ա, բա որ մտնում եմ իր դասին, ամբողջ լսարանը թիթեռնիկներով ա լցված լինում :love

Վոլտերա
07.06.2016, 20:40
Նայած դասախոս: Ես դասախոս ունեի, մեր հոսքի հարյուր հիսուն հոգուն անուն առ անուն գիտեր, մինչև հիմա էլ որ փողոցում տեսնում եմ, գրկում ա, հարցնում ոնց եմ: Դասախոս էլ կա, անտարբեր գալիս, դասը տալիս, գնում ա: Մեկը ես միշտ աշխատում եմ իմ ուսանողներին անունով հիշել, բայց միշտ չի, որ ստացվում ա:

Էդ գրկելն էլ լրիվ ուրիշ պատմություն ա, հիշում եմ, նախկին դպրոցիս տնօրենը ամեն անգամ ինձ տեսնելիս գրկում էր, ոնց էի ուրախանում :))

Sambitbaba
07.06.2016, 20:57
Բա ինչ վատ եմ տանում, երբ որ տարվածությանս օբյեկտ-դասախոսը հանկարծ անունս խառնում է կամ չի հիշում

Սա վերցրու որպես ելակետ, ու բոլոր հարցերդ հեշտությամբ կլուծես::aha

Վոլտերա
07.06.2016, 20:59
Սա վերցրու որպես ելակետ, ու բոլոր հարցերդ հեշտությամբ կլուծես::aha

Մի քիչ կմանրամասնե՞ս :8

Վոլտերա
07.06.2016, 21:02
Բյուր, իսկ դու ինչ-որ կերպ ցույց տալիս էիր՞ ուսանողիդ, որ սիրահարված ես :))

keyboard
07.06.2016, 21:10
Արա վախտին աաում էին դասախոս դառի, թու՜ :տքսուր սմայլիկ

Sambitbaba
07.06.2016, 21:26
Մի քիչ կմանրամասնե՞ս :8

Եթե հետաքրքիր է, խնդրեմ, բայց ամենակարևորն այստեղ Վեռայի ասածն է, իսկ իմը դրա առջև ի սկզբանէ պարտություն է կրելու...

Մի խոսքով, վայելեք ուսանողական կյանքը իրա ամեն զռթիկ-փռթիկներով։ Հետո հիշելու բան կունենաք։

Յուրաքանչյուր հարցի ճշգրիտ պատասխանը քո մեջ է, ուղղակի կախված է նրանից, թե ինչն ես ընդունում որպես ելակետ:
Տվյալ դեպքում առաջին, ամենահեշտ հարցն է երևի. "Արժանի՞ է արդյոք նա, որ չհիշի իմ անունը, որ ես այսպիսի անուշադրության մատնվեմ":

Բայց մի բան էլ կա մեր կյանքում, ինչին մենք կարևորություն չենք տալիս, իսկ դա ավելի կարևոր է, քան շատ ու շատ այլ բաներ... "Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես":
Այս տեսանկյունով դիտելիս, առաջին պլան են գալիս քիչ այլ որակի հարցեր. "Կա՞ արդյոք ինձ շրջապատող աշխարհում մեկը/ոմանք, ում ես անուշադրության եմ մատնում: Ինչու՞. անհետաքրքի՞ր է; անկի՞րթ է; երեխա՞ է դեռ; անհատականություն չէ՞": Այսինքն, եթե դու ցանկանում ես ինչ-որ մեկի համար այդպիսին չլինել, ուրեմն աշխատում ես, ու մեկ ուրիշը կամ ուրիշնեը` այդպիսին չլինեն քեզ համար...:)

Մի այլ տարբերակ էլ ասեմ, ու վերջ::) "Աշխարհն սկսվում է ինձանից":
Քո կյանքում ամեն ինչի պատճառը դու ես: Ամեն ինչ քո կյանքում դու ինքդ ես ստեղծում: Դու քո կյանքի Արարիչն ես:
Եվ ուրեմն այս դեպքում հարցերն էլ այլ կերպ են հնչում.
"Ի՞նչ չեմ արել ես այն բանի համար, որպեսզի նա ինձ հիշի և ընդունի որպես անհատականություն";
"Ի՞նչ եմ արել ես, ինչն օգնել է նրան` չհիշել անգամ անունս և մասսայից մեկը համարել ինձ":

Այսքանը հերի՞ք է...:P

Վոլտերա
07.06.2016, 21:43

Սամ, ես էդ անհատական վերաբերմունքը պահանջում եմ բացառապես էն դասախոսներից, ովքեր երկար ժամանակ ա, ինչ դասավանդում են ինձ կամ ինչ-որ չափով ճանաչում են, այսինքն էն պարագան ա, որ արդեն աբիդնի ա անունդ խառնելը :Դ

Sambitbaba
07.06.2016, 22:23
Սամ, ես էդ անհատական վերաբերմունքը պահանջում եմ բացառապես էն դասախոսներից, ովքեր երկար ժամանակ ա, ինչ դասավանդում են ինձ կամ ինչ-որ չափով ճանաչում են, այսինքն էն պարագան ա, որ արդեն աբիդնի ա անունդ խառնելը :Դ

Բայց այստեղ դու խոսում ես դասախոսի մասին, թե... Ն՜Ր՜Ա՜՜՜...

Վոլտերա
07.06.2016, 22:27
Բայց այստեղ դու խոսում ես դասախոսի մասին, թե... Ն՜Ր՜Ա՜՜՜...

Դե նա մտնում է իմ նշած դասախոսների մեջ (որ չպետք ա անունները խառնեն)

StrangeLittleGirl
07.06.2016, 23:11
Բյուր, իսկ դու ինչ-որ կերպ ցույց տալիս էիր՞ ուսանողիդ, որ սիրահարված ես :))
Չէ :)) Բայց ինձ թվում ա՝ ակադեմիական միջավայրում էդ թեթևակի սիրահարվածությունը կամ գոնե սիմպատիան դասախոսի/ուսանողի նկատմամբ անհրաժեշտ պայման ա լավ կատարման համար: Ես միշտ էն դասախոսների դասերն եմ լավ սովորել, որոնց սիրել եմ: Ու էն դասերս եմ լավ պատրաստել, որտեղ լսարանում սիրած ուսանողներ եմ ունեցել:

Ուլուանա
07.06.2016, 23:32
Ինձ հետ չի եղել նման դեպք (դե, Բրյուսովում ինձ ջահել տղամարդ դասախոսներ չեն դասավանդել, տարեցներին սիրահարվելու սովորություն էլ երբեք չեմ ունեցել :)), իսկ էստեղի քոլեջում սովորելիս արդեն ամուսնացած էի), բայց ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ դասախոսին սիրահարվելը պիտի որ դրական ազդի ուսանողի առաջադիմության վրա։ Կարևորը՝ տարվածությունը հիվանդագին ու ծայրահեղ դրսևորումներ չստանա։

Հետաքրքիր է, իսկ դասախոսները, երբ զգում են, որ ուսանողն իրենց սիրահարված է, դրանից չե՞ն կաշկանդվում, իրենց վերաբերմունքում, պահվածքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում։ Դե, եթե ուսանողն անընդհատ սիրահարված աչքերով նայում է դասախոսին, ինչպես նաև Մարիի նկարագրած մնացած դրսևորումները, ենթադրում եմ, որ դասախոսն էլ կզգա դա։ Մի խոսքով՝ սիրահարվածության օբյեկտ հանդիսացող դասախոսների վերաբերմունքից էլ մի քիչ պատմեք։

Ուլուանա
07.06.2016, 23:35
Չէ :)) Բայց ինձ թվում ա՝ ակադեմիական միջավայրում էդ թեթևակի սիրահարվածությունը կամ գոնե սիմպատիան դասախոսի/ուսանողի նկատմամբ անհրաժեշտ պայման ա լավ կատարման համար: Ես միշտ էն դասախոսների դասերն եմ լավ սովորել, որոնց սիրել եմ: Ու էն դասերս եմ լավ պատրաստել, որտեղ լսարանում սիրած ուսանողներ եմ ունեցել:
Դե լավ, դու էլ, հո չասեցիր՝ անհրաժեշտ :)), գոնե ասեիր՝ ցանկալի։ Ուզում ես ասել՝ առանց սիրահարվելու ձև չկա՞, որ մարդը լավ դրսևորի իրան ակադեմիական միջավայրում։ Որպես մարդու համակրելն ուրիշ բան։

StrangeLittleGirl
07.06.2016, 23:35
Ինձ հետ չի եղել նման դեպք (դե, Բրյուսովում ինձ ջահել տղամարդ դասախոսներ չեն դասավանդել, տարեցներին սիրահարվելու սովորություն էլ երբեք չեմ ունեցել :)), իսկ էստեղի քոլեջում սովորելիս արդեն ամուսնացած էի), բայց ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ դասախոսին սիրահավելը պիտի որ դրական ազդի ուսանողի առաջադիմության վրա։ Կարևորը՝ տարվածությունը հիվանդագին ու ծայրահեղ դրսևորումներ չստանա։

Հետաքրքիր է, իսկ դասախոսները, երբ զգում են, որ ուսանողն իրենց սիրահարված է, դրանից չե՞ն կաշկանդվում, իրենց վերաբերմունքում, պահվածքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում։ Դե, եթե ուսանողն անընդհատ սիրահարված աչքերով նայում է դասախոսին, ինչպես նաև Մարիի նկարագրած մնացած դրսևորումները, ենթադրում եմ, որ դասախոսն էլ կզգա դա։ Մի խոսքով՝ սիրահարվածության օբյեկտ հանդիսացող դասախոսների վերաբերմունքից էլ մի քիչ պատմեք։

Հիմնականում փոխադարձ ա լինում, նենց որ առնանձնապես խնդիր չի :D Ի դեպ, լիքը տենց զույգերի գիտեմ, որոնք վախտին ուսանող-դասախոս են էղել:

Ուլուանա
07.06.2016, 23:38
Հիմնականում փոխադարձ ա լինում, նենց որ առնանձնապես խնդիր չի :D Ի դեպ, լիքը տենց զույգերի գիտեմ, որոնք վախտին ուսանող-դասախոս են էղել:
Դե, չէ, ասենք, եթե դասախոսը համակրելի ա, տրամաբանական ա, որ իրան շատ ուսանողներ կսիրահարվեն, հո ինքն էլ բոլորի սիրահարվածությունը չի՞ փոխադարձելու :))։ Ուրիշ բան, եթե քո բախտը բերել ա, ու միշտ փոխադարձ ա եղել, բայց հաստատ ոչ բոլորի բախտն ա տենց բերում :))։

StrangeLittleGirl
07.06.2016, 23:40

Հա, միշտ էլ փոխադարձ ա էղել թե դասախոսի, թե ուսանողի դերում: Բայց դե ես ծիտ դասախոսներով չէի տարվում, այլ էն բանիմաց պրոֆեսորներով, որոնք հաճախ տարիքով բավական մեծ էին:

մարիօ
08.06.2016, 00:01
Վայ, էս թեմայի մուսան ես եմ, Վոլտ :love
Ես ինչքան ժամանակ ա մենակ ղեկավարիս էի սիրահարված․ մոտս որ իրա անունը տալիս էին աչքերս փայլում էին, ոտքերս թեթև ամպոտվում, բայց էդ տարվածությունս անցավ, երբ իրոք սիրահարվեցի դասախոսներիցս մեկին։ Հետաքրքիրն էն էր, որ էդ մարդն ինձ դաս էր տվել առաջին կուրսում ու նույնիսկ չէի էլ հիշում դասերը, ոչ ֆիքսել էի, ոչ էլ հիշում էի ինչ թեմաներ էր կարդում, բայց չորրորդ կուրսում, որ սկսեց նորից դաս տալ, մի տարվել, մի սիրահարվել, ուֆ, ուֆ։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պարզվեց զեմլյակս ա, դրանից հետո ինքը սկսեց տարօրինակ ուշադրություն կենտրոնացնել իմ վրա, գալիս հետս խոսում էր, մոտը նվնվում էի, դարդերս պատմում, դասերից դուրս գնում նստում էի իր դասերին, տենց կապվածություն առաջացավ․ կամաց կամաց սկսեցի կարոտել, որ մի օր չէր խոսում հետս նեղվում, նեղանում էի դեբիլավարի․ տենց կուրսեցիներս ջոկեցին,որ սիրահարվել եմ։ :D Նու ես էլ ջոկեցի չնայած։
Բայց էս պատմության ամենավատն էն ա, որ ինքը հակադարձ ռեակցիա էր տալիս, ուշադիր էր իմ նկատմամբ․ մի անգամ իմացավ, որ մագիստրատուրա չեմ գնալու, սկսեց պահանջել, որ գնամ, տենց էլ չհասկացա, թե ինչի էր տենց կպած համարյա սպառնում, մենակ թե գնամ․ ես էլ էդ իրա ուշադրությունից ավելի էի տարվում։ Դաժը կուրսում սկսեցին խոսել մեր տարօրինակ մտերմիկ հարաբերությունների ու իմ տարվածության մասին, դիպլոմայինիս պաշտպանության ժամանակ էլ կողքից գալիս ասում էին՝ էդ ի՞նչ եք հայացքներով փոխանակվում։
Հա ու ի դեպ, մագիստրատուրա եմ դիմել, հեսա կընդունվեմ, կդառնա լրիվ բրազիլական սերիալ։
Բայց ինձ հեչ դուր չի գալիս էն, որ ինքը շատ ա ուշադրություն կենտրոնացնում իմ վրա․ ես հասկանում եմ, որ իրան ուղղակի դուր ա գալիս իմ իրան շատ մոտ կերպար լինելը, կամ որ դա ոչ ավելին ա, քան էն,որ ես ուղղակի իր ուսանողներից եմ, մի քիչ երևի մնացածներից ավել ա սիրում, բայց ոնց որ ինադու անի, որ սիրահարվեմ տնաշենը։ Կամ երևի ջոկել ա արդեն, որ սիրահարվել եմ։ :(
Սպասում եմ սեպտեմբերը գա, էլի մեզ դաս ա տալու, տեսնեմ ինչ կլինի։
Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ էս պատմության հետ, մերսի Վոլտին թեմայի ու արտահայտվելու տարածքի համար :oy

StrangeLittleGirl
08.06.2016, 00:06
Էս թեմայում ես ինձ նենց մեծ եմ զգում :D

մարիօ
08.06.2016, 00:12
Էս թեմայում ես ինձ նենց մեծ եմ զգում :D

Դու հեչ ֆլիրտ արե՞լ ես ուսանողներիդ հետ :D

StrangeLittleGirl
08.06.2016, 00:14
Դու հեչ ֆլիրտ արե՞լ ես ուսանողներիդ հետ :D
Չէ, լսարանում լրիվ լրջի մեջ եմ :D

John
08.06.2016, 02:14
Էդ առումով ահագին անհետաքրքիր էր իմ ուսանողական կյանքը․ մեր դասախոսների հիմնական մասը տարիքով տղամարդիկ էին, մի-երկու ջահել տղա, ու, մի-երկու տարիքով կին՝ ռուսերեն-անգլերենի դասախոս։
Ուրեմն 2007 թիվն էր։ Նախաավարտական դարասանում էինք։ Ռոմանոյից պրակտիկանտներ եկան, մեզ անգլերեն դասավանդելու։ Իրենց մեջ էր Հ․Ա․Յ․Ք․ խմբի Սյուզին (Քամի փչի՜, տար ինձ յարիս կողքի՜ն)։ Տենց սաղ դպրոցը կենտրոնացել էր իր վրա, իսկ ես զարմացել էի, որ ինքն իրականում էնքան լավը չի, ինչքան TV-ով։ Հետո որ դասամիջոցը վերջացավ (կես ժամանոց դասամիջոց ունեինք), մեր մոտ էլ անգլերենի ժամ էր հենց հաջորդը, եկավ «մեր փայ» պրակտիկանտկան՝ Սյուզիի մասին մոռացանք միանգամից։ Ուրեմն միսս Սիլվին կյանքի կտոր էր լրիվ։ Էն որ ամերիկյան ֆիլմերում ծիտ-ուսուցչուհու կերպար ա է լինում, այ դրանից․ բոյով, թույն ֆիգուրայով, շիկահեր, կապուտաչյա, ու սեքսի օպտիկական ակնոցով։ Անխիղճը գոնե ծնկներից վերև յուբկա չհագներ ))) Մի խոսքով, դասարանի ամենաչսովորողներն էլ (ինձնից սկսած, տառերը նորմալ չիմացողներով վերջացրած) սկսեցին առանձնակի ոգեվորությամբ անգլերեն սովորել։ Դաս պատասխանելու համար պատրաստ էինք իրար կոկորդ կրծել, միայն թե մի քանի րոպե ավելի մոտ գտնվեինք միսս Սիլվիին ու իր ուշադրությունն էլ մեր վրա լիներ սևեռված :D Ծանր էր հրաժեշտը, բայց դե ի՞նչ արած։ Խոստացավ, որ մեր տարեվերջյան էքսկուրսիային կգա, բայց տենց էլ էլ ոչ մի լուր չունեցանք իրանից։ Միսս Սիլվի, եթե դու կարդում ես այս գրառումը․․․ Հազիվ թե։

One_Way_Ticket
08.06.2016, 09:46
Հայտնի ֆենոմեն է: Իրենց բուժող բժիշկներին էլ են աղջիկները հաճախ սիրահարվում: Երևի ենթագիտակցորեն աշխատում է "նա ինձ սովորեցրեց, նա ինձ բուժեց, հետագայում էլ ինձ ու երեխաներիս լավ պաշտպան կլինի" շղթան:

մարիօ
08.06.2016, 14:03

Բայց ինչի՞ մենակ աղջիկները, հենա Ջոնը պատմում էր, որ տղերքն էլ են սիրահարվում։

John
08.06.2016, 14:05
Բայց ինչի՞ մենակ աղջիկները, հենա Ջոնը պատմում էր, որ տղերքն էլ են սիրահարվում։

Իհարկե: Ուղղակի այլ ֆենոմեն է գործում տղեքի դեպքում :D

laro
09.06.2016, 01:28
Էս ինչ լավ թեմա ա :D Նենց հավես բաներ եք պատմում: Աչքիս գնամ սիրահարվեմ, ոնց որ տենց հետաքրքիր ա :D Մեր խմբեցիներից մի քանի աղջիկ էին տարվել Մհերիչով, սաղ տարին գժված ապրում էին, էն էլ մի անգամ գնացել էին ուրիշ խմբի հետ նստել, հասկացան որ էդ ուրիշ խմբի հետ էլ ա ինքը նույն ձև, մերոնց առանձնապես ուշադրություն չէր դարձրել, նեղված եկել էին :D Անցավ-գնաց, հիասթափվել են :D Բայց էդ շրջանում էն ինչ կպած դաս էին անում :))

StrangeLittleGirl
09.06.2016, 10:38

Մեր վախտերով Մհերիչին սիրահարվելը կլիներ բարձր կուրսեցու սիրահարվել :D Բայց նա միշտ էլ պոպուլյար ա էղել, սենց հետաքրքիր չի: Ավելի հետաքրքիր դեմքի ճարեք :))

մարիօ
09.06.2016, 14:23
Էս ինչ լավ թեմա ա :D Նենց հավես բաներ եք պատմում: Աչքիս գնամ սիրահարվեմ, ոնց որ տենց հետաքրքիր ա :D Մեր խմբեցիներից մի քանի աղջիկ էին տարվել Մհերիչով, սաղ տարին գժված ապրում էին, էն էլ մի անգամ գնացել էին ուրիշ խմբի հետ նստել, հասկացան որ էդ ուրիշ խմբի հետ էլ ա ինքը նույն ձև, մերոնց առանձնապես ուշադրություն չէր դարձրել, նեղված եկել էին :D Անցավ-գնաց, հիասթափվել են :D Բայց էդ շրջանում էն ինչ կպած դաս էին անում :))

մեր մոտ էլ տենց մեկը կար, ասպիրանտ էր, առաջին կուրսում դասախոսներից մեկին էր փոխարինում, սաղ կուրսի աղջիկները սիրահարվել էին, մեր ամենատապոռ առարկան էր, բայց լրիվ սովորում էին, դասերին նստում, ակտիվ պատասխանում էին, բայց մեր դասախոսը լավացավ, եկավ, էս ասպիրանտս գնաց ու էլի լսարանը դատարկվեց, ոչ մեկը չէր գալիս դասերին, ինչ սովորել, ինչ բան, անցանք մեր նախկին գործերին։ :D

Ռուֆուս
09.06.2016, 14:28
Բրյուսովում սաղ դասախոսներս սովետից ժառանգություն մնացած տատի-պապիներ էին, կամ էլ ահավոր գեշ էին: Մի հատ ջահել իսպաներենի դասախոս ունեի, գեղեցկությամբ չէր փայլում, բայց վատը չէր, ես էլ առաջին երկու կուրսում հավեսով իսպաներեն էի սովորում, հետո մի անգամ իր քյառթ նշանածն եկավ ծաղկեփնջով ու սպիտակ կաստյումով, հիասթափվեցի ու իսպաներենիս գիտելիքները տենց էլ առաջ չգնացին :))

StrangeLittleGirl
09.06.2016, 14:33
Բայց հետաքրքիր ա, թե ոնց ա էս սիրահարվելը մոտիվացնում ուսանողներին :)) Ուրեմն եզրակացություն. դասախոս պիտի լինեն ջահել ու սիրուն մարդիկ, ոչ թե զառամյալ պրոֆեսորները :D

Ռուֆուս
09.06.2016, 14:40
Բայց հետաքրքիր ա, թե ոնց ա էս սիրահարվելը մոտիվացնում ուսանողներին :)) Ուրեմն եզրակացություն. դասախոս պիտի լինեն ջահել ու սիրուն մարդիկ, ոչ թե զառամյալ պրոֆեսորները :D

Բյուր, դե ես իրեն սիրահարված չէի, բայց ի տարբերություն սովետի դասախոսների, էդ աղջիկը մի տեսակ թարմություն էր: Պլյուս Իսպանիայում էր սովորել, երբ որ մյուս դասախոսները Սովետի կրթությունից ու Մոսկվայի ու Լենինգրադի ակադեմիական շրջանակներից էն կողմ բան չէին տեսնում:

Հիշեցի, որ 4-5-րդ կուրսերում էլի մի քանի լավ դասախոսներ ունեցանք, ովքեր դրսում էին սովորել (օրինակ մեկը Արգենտինայում Հայաստանի նախկին դեսպանի կինն էր ու շատ լավն էր), բայց էդ ժամանակ էնքան էի զզված Բրյուսովից, որ նույնիսկ իրենք մի գրամ մոտիվացիա չէին տալիս սովորելու համար:

StrangeLittleGirl
09.06.2016, 14:42

Ռուֆ, սիրահարվել տենց խիստ սահմանմամբ չեմ ասում, այլ ինչ-որ տեսակի համակրանք դասախոսի նկատմամբ: Ես էլ ինչ ինձ հիշում եմ, ջահել դասախոսների դասերն ավելի լավ էի սովորում: Իրանք ավելի էնտուզիազմով էին, ավելի շատ բան գիտեին, համ էլ դե ավելի սիրուն էին:

Ռուֆուս
09.06.2016, 14:48
Ռուֆ, սիրահարվել տենց խիստ սահմանմամբ չեմ ասում, այլ ինչ-որ տեսակի համակրանք դասախոսի նկատմամբ:

Վայ, բա ես էլ գիտեի էս թեման ուսանողների քնքշանքի, գուրգուրանքի ու սեռական ցանկությունների մասին է հանց խելացի ու համակրելի արտաքինով դասախոսների :oy Ամոթ ինձ :))

StrangeLittleGirl
09.06.2016, 14:58
Վայ, բա ես էլ գիտեի էս թեման ուսանողների քնքշանքի, գուրգուրանքի ու սեռական ցանկությունների մասին է հանց խելացի ու համակրելի արտաքինով դասախոսների :oy Ամոթ ինձ :))

Դե էդ էլ հետը :))

մարիօ
09.06.2016, 15:40
Վայ, բա ես էլ գիտեի էս թեման ուսանողների քնքշանքի, գուրգուրանքի ու սեռական ցանկությունների մասին է հանց խելացի ու համակրելի արտաքինով դասախոսների :oy Ամոթ ինձ :))

մենք մեր դասախոսներին մաքուրով ենք ուզում, ոչ մի սեռական ցանկություն :angry

Վոլտերա
09.06.2016, 17:40
Նկատել եմ, որ դասախոսները (նույնիսկ էն ջահելները) շատ հեռու են իրենց պահում ուսանողներից, մի քիչ էլ՝ գոռոզ: Հասկանում եմ, որ դա իրենց պաշտպանիչ շերտն ա, էսպես ասած միակ զենքն ա, որ ուսանողներին չթողնեն իրենց տարածք խցկվել, ուղղակի շատ հաճախ ուզում ես իրենց հետ զրուցել դասից դուրս թեմաներից, ինչ-որ ֆիլմեր, գրքեր կամ ուղղակի թեմաներ քննարկես, բայց զգում ես, որ դիմացդ պատ ա, ոչ մի կերպ չես կարա անցնել էն մյուս կողմը:

StrangeLittleGirl
09.06.2016, 17:42

Կա տենց բան :) Ջահել դասախոսի տեսանկյունից ասեմ, որ երբ մտնում եմ լսարան, իմ ուշքն ու միտքը դասի թեման ա, էդ թեման նորմալ տեղ հասցնելը: Ի՜նչ ֆիլմեր, ի՜նչ բան: Ու դրա համար երբեք դասից չեմ շեղվում: Իրանք իմ մասին բան չգիտեն, ես էլ իրանց: Ու պետք էլ չի, որ իմանան, որտև ես դասախոս եմ, իմ ֆունկցիան գիտելիք տալն ա, ոչ թե ֆիլմ քննարկելը: Եթե ուրիշ միջավայրում հանդիպենք, ինչքան ուզեք:

Վոլտերա
09.06.2016, 17:44

Հո չեմ ասում դասի ժամանակ ուրիշ բաներ քննարկենք, խոսքը դասից դուրս եղած ժամանակի մասին է՝ սոց.ցանցերում, կուրսով տեղ-մեղ գնալու ժամանակ, ավտոբուսի մեջ, չգիտեմ էլ որտեղ:

StrangeLittleGirl
09.06.2016, 17:52
Հո չեմ ասում դասի ժամանակ ուրիշ բաներ քննարկենք, խոսքը դասից դուրս եղած ժամանակի մասին է՝ սոց.ցանցերում, կուրսով տեղ-մեղ գնալու ժամանակ, ավտոբուսի մեջ, չգիտեմ էլ որտեղ:
Դե սոց. ցանցերում ես սաղ ուսանողներիս գցում եմ limited խումբ, որտեղ պոստերիս մեծ մասը չեն տեսնում :)) Դրսերում էլ տեսնելիս աշխատում եմ դիստանցիան պահել: Էդ արվում ա մի նպատակով. օբյեկտիվությունը չկորցնելու համար: Տենց մի դեպք իմ կյանքում էղել ա, երբ մտերմացել եմ իմ ուսանողուհիներից մեկի հետ առարկան դեռ չավարտված: Քննությանն իրա նկատմամբ պահանջվածից խիստ եմ էղել, որ հանկարծ չասեն՝ ջոկողություն եմ անում: Ու դա ճիշտ մոտեցում ա: Քանի դեռ մեկը դասախոսն ա, ինքը պիտի մնա մենակ դասախոս: Օրինակ իմ նախկին ուսանողուհիներից մեկը հիմա իմ օֆիսում ա նստում, մենք ահավոր մոտիկ ու ջրիկ ընկերներ ենք: Բայց երբ իրան դաս էի տալիս, մենակ դասախոս-ուսանող հարաբերություն էր, ու դա նորմալ էր:

Վոլտերա
09.06.2016, 17:57

Հիմա դու պատմում ես մի բան, որը իմ թույլ կետերից ա ու ահագին ցավացնող բան ա, որովհետև մեր դասախոսներն էլ են քո պես վարվում ու ես գիտեմ, որ էդ ա ճիշտը՝ քո ասած օբյեկտիվությունը պահելու համար: Ուղղակի եսիմ, ինձ մոտ աննոռմալ կարիք կա իրենց հետ շփվելու, ավարտելուց հետոն արդեն կարևոր չի լինի, չգիտեմ ինչի եմ սենց ծանր տանում էս պահերը: Բայց դե իրենք հո չեն մեղավոր, ես ու իմ ոչ ադեկվատ էմոցիոնալ դաշտը:

StrangeLittleGirl
09.06.2016, 18:02

Հասկանում եմ :) Ուղղակի ասեցի՝ դասախոսի տեսանկյունից ներկայացնեմ: Էդ ամենը հենց քեզ համար ա արվում: Ես նաև լիքը դասախոսներ ունեմ, որոնց հետ ընկերացել եմ լսարանից դուրս, երբ ինքն էլ իմ դասախոսը չի էղել: Ամենալավ օրինակը Կլօրի քույր Նարեն ա: Ընտիրագույն ընկերուհի ա, բայց երբ դասախոսս էր (ընդ որում՝ էդտեղ սկի գնահատականի հարց էլ չկար), մենակ դասախոս էր:

Վոլտերա
09.06.2016, 18:06

Հա էդ օբյեկտիվության մասին էլ մի բան ասեմ, որ ասենք դասախոսը քիչ թե շատ հետս մոտ ա լինում, դասից դուրս մեկ-մեկ զրուցած ենք լինում ու էդ տիպի մանր-մունր բաներ, ես ոչ թե օգտվում եմ էդ հանգամանքից ու իր դասը աչքաթող անում՝ համոզված լինելով, որ մեկ ա բարձր կդնի, ընդհակառակը, ավելի եմ մոտիվացվում, հավես անակնկալներ եմ անում (օրինակ մի երկու անգամ պրեզենտացիայի փոխարեն տեսահոլովակ էի սարքել՝ տակից խոսում էի, պատմում. հաղորդման նման էլի ու շատ էին ուրախացել բոլորը), մի խոսքով տեղ չեմ տալիս, որ ինքը սթից տեղը բարձր դնի, ինչ ա թե մի թեթև մոտիկից գիտի ինձ:

StrangeLittleGirl
09.06.2016, 18:09

Կոնկրետ իմ ուսանողուհու մասին որ ասում եմ, ինքն էլ հեչ չի առիթավորվել ու մյուս ուսանողներից շատ ավելի շատ ա աշխատել: Բայց իրա քննության ժամանակ հատուկ կուրսի ավագը էկավ, նստեց, լսեց քննությունը: Թեթևակի թերացավ, ես էլ 19 դրեցի 20-ի փոխարեն, էն դեպքում, որ եթե ուրիշը լիներ, երևի կմտածեի՝ դե լավ, շատ թեթևակի ա, 20 դնեմ:

Վոլտերա
09.06.2016, 18:11
Բյուր, մեկ էլ սենց հարց տամ քեզ. որ ասենք ուսանողներիցդ մեկը ինչ-որ գրական ստեղծագործություն ներկայացնի ու ասի, թե քեզ ա նվիրում: Կարդաս, տեսնես պատմվածքի գլխավոր հերոսն ես: Ի՞նչ ռեակցիա կտաս:

StrangeLittleGirl
09.06.2016, 18:19

Ուսանող վախտով տենց բան արել եմ :D Բայց էլի. առարկան վերջացնելուց շատ ավելի հետո էր: Դասախոսս ահագին դրական ընդունեց: Բայց որպես դասախոս ինձ նենց չեմ պահում, որ ռիսկ անեն, գրական գործ նվիրեն:

Վոլտերա
09.06.2016, 18:21

Ես պատկերացնում եմ, եթե իմ դասախոսը լինեիր, ոնց էի տանջվելու :beee

StrangeLittleGirl
09.06.2016, 18:23
Ես պատկերացնում եմ, եթե իմ դասախոսը լինեիր, ոնց էի տանջվելու :beee
Հա :))

Վոլտերա
09.06.2016, 18:26
Հա :))

Ես դեռ ապագայում ձեր բոլորի մուռը կհանեմ ուսանողներիցս (եթե դասախոս լինելու բախտ վիճակվի), հլը սպասի :))

StrangeLittleGirl
09.06.2016, 18:28
Ես դեռ ապագայում ձեր բոլորի մուռը կհանեմ ուսանողներիցս (եթե դասախոս լինելու բախտ վիճակվի), հլը սպասի :))

Ահա, դու լինելու ես էն դասախոսներից, որ դասի 90 րոպեից 60-ը ծախսելու ես «կյանքից» ու «սիրուց» խոսելով, վերջում ասելու ես՝ «էս էլ ա պետք», հետո նոր անցնես դասին :)) Ա՜խ ես ոնց էի զզվում էդ դասախոսներից :D

Վոլտերա
09.06.2016, 18:30

Չէ, ընդհակառակը, էդ եմ էլի ասում, տենց չոր եմ լինելու, ոչ մեկին բանի տեղ չդնեմ: Երկրորդ, Բյուր, դու ոնց որ թե չհասկացար, որ ես ասում եմ՝ ոչ թե դասի ժամանակ, այլ դասից դուրս: Ու բնականաբար ոչ կյանքից ու սիրուց: :))

StrangeLittleGirl
09.06.2016, 18:32

Վոլտ, հասկանում եմ: Բայց քանի դեռ ձեր ֆորմալ ստատուսը դասախոս-ուսանող ա, անգամ դասից դուրս դա սխալ ա: Ավելի շուտ, ես տենց եմ գտնում: Մարդիկ կան, ուրիշ մոտեցումներ ունեն: Օրինակ էս դանիական կրթական համակարգում դասախոս-ուսանող արխային հարբում են իրար հետ: Էդ ինձ համար ուրիշ ծայրահեղություն ա:

Վոլտերա
09.06.2016, 18:34

Հա Բյուր, ես էլ ձեզ եմ հասկանում, ուղղակի ասեցի մի քիչ կիսվեմ, թեթևանամ, առանց էդ էլ դրա մասին ոչ մեկի հետ չեմ կարող խոսել-քննարկել:

մարիօ
09.06.2016, 19:34
Նկատել եմ, որ դասախոսները (նույնիսկ էն ջահելները) շատ հեռու են իրենց պահում ուսանողներից, մի քիչ էլ՝ գոռոզ: Հասկանում եմ, որ դա իրենց պաշտպանիչ շերտն ա, էսպես ասած միակ զենքն ա, որ ուսանողներին չթողնեն իրենց տարածք խցկվել, ուղղակի շատ հաճախ ուզում ես իրենց հետ զրուցել դասից դուրս թեմաներից, ինչ-որ ֆիլմեր, գրքեր կամ ուղղակի թեմաներ քննարկես, բայց զգում ես, որ դիմացդ պատ ա, ոչ մի կերպ չես կարա անցնել էն մյուս կողմը:

Իմ համար էլ ա էդ ճիշտ, որովհետև հենց մտերմանում են երեխեքի հետ, ուսանողների վերաբերմունքը մի քիչ փոխվում ա, սկսում ենք ուրիշ ակնկալիքներ ունենալ, մի երկուսս էլ սիրահարվում ենք, տարվում, կորցնում մեզ․ նենց որ ես կգերադասեի, որ բոլոր դասախոսներն իրենց հեռու պահեին։
Չնայած ես ահավոր չեմ սիրում, որ չորում են ուսանողներին․ ուֆ չեմ կողմնորոշվում։ :))

GriFFin
02.07.2016, 10:14
Նայած դասախոս: Ես դասախոս ունեի, մեր հոսքի հարյուր հիսուն հոգուն անուն առ անուն գիտեր, մինչև հիմա էլ որ փողոցում տեսնում եմ, գրկում ա, հարցնում ոնց եմ: Դասախոս էլ կա, անտարբեր գալիս, դասը տալիս, գնում ա: Մեկը ես միշտ աշխատում եմ իմ ուսանողներին անունով հիշել, բայց միշտ չի, որ ստացվում ա:
Կարինե Մինասովնան էլ ա տենց :))

reminilo
02.07.2016, 11:22
Կարինե Մինասովնան էլ ա տենց :))

:love սիրում եմ իրան, հավես ա անցնում լեկցիաները!

StrangeLittleGirl
23.11.2017, 00:42
Ա՜խ, էս թեման նորից կարդացի, ժպտացի ու մահացա :D Ի՜նչ դիստանցիա, ի՜նչ բան, երբ ուսանողներիդ հետ Էնսիֆերումի համերգին տժժում ես :D
Հիմա նստած մտածում եմ՝ կարո՞ղ ա էս ուսանողներս ուզում են հետս գրքեր ու ֆիլմեր քննարկել, խաբար չեմ :D

մարիօ
23.11.2017, 18:01
Մի տարի ա մեջս համարձակություն եմ հավաքում, որ էն վերոպատմիալ դասախոսիս թեյ խմելու հրավիրեմ․ չի ստացվում։ :(

Շինարար
23.11.2017, 18:29
Մի տարի ա մեջս համարձակություն եմ հավաքում, որ էն վերոպատմիալ դասախոսիս թեյ խմելու հրավիրեմ․ չի ստացվում։ :(

Մեզ մոտ դասախոսը իրավունք չունի ուսանողի հետ թեյի կամ որևէ բանի գնալու, եթե գնում ես մեկի հետ, ապա պետք ա բոլորին հրավիրես ու գնաս ամբողջ խմբի հետ:

StrangeLittleGirl
23.11.2017, 18:49
Մեզ մոտ դասախոսը իրավունք չունի ուսանողի հետ թեյի կամ որևէ բանի գնալու, եթե գնում ես մեկի հետ, ապա պետք ա բոլորին հրավիրես ու գնաս ամբողջ խմբի հետ:

Ինչպիսի՜ էշություն։ Ուրեմն էդ տրամաբանությամբ ասենք պիտի Մանուի հետ ոչ մի բան չանեի։

StrangeLittleGirl
23.11.2017, 18:50
Մի տարի ա մեջս համարձակություն եմ հավաքում, որ էն վերոպատմիալ դասախոսիս թեյ խմելու հրավիրեմ․ չի ստացվում։ :(
Ինձ երկու անգամ Հայաստանում երկու տարբեր ուսանողուհի հրավիրել ա թեյ խմելու։ Ամեն ինչ շատ լավ ա ավարտվել․ հիմա շատ լավ ընկերներ ենք :))

մարիօ
23.11.2017, 19:15
Ինձ երկու անգամ Հայաստանում երկու տարբեր ուսանողուհի հրավիրել ա թեյ խմելու։ Ամեն ինչ շատ լավ ա ավարտվել․ հիմա շատ լավ ընկերներ ենք :))

Հա, ուղղակի ես չգիտեմ, թե ինքը ոնց կարձագանքի էդ հրավերին, կամ կգա թե չէ։ Էդ ա խնդիրը։ Միգուցե ավարտեմ, հետո նոր փորձեմ։

StrangeLittleGirl
23.11.2017, 19:17
Հա, ուղղակի ես չգիտեմ, թե ինքը ոնց կարձագանքի էդ հրավերին, կամ կգա թե չէ։ Էդ ա խնդիրը։ Միգուցե ավարտեմ, հետո նոր փորձեմ։
Տղամա՞րդ ա։
Իմ դեպքում էլ ուսանողուհիներից մեկը քննություններից հետո հրավիրեց թեյ խմելու :)

մարիօ
23.11.2017, 19:19
Տղամա՞րդ ա։
Իմ դեպքում էլ ուսանողուհիներից մեկը քննություններից հետո հրավիրեց թեյ խմելու :)

Հա, տղամարդ ա, ամբողջ խնդիրն էդ ա։ :))

laro
23.11.2017, 19:21
Իսկ ես Կրիտինային նվագախմբի համերգի եմ հրավիրելու :)

StrangeLittleGirl
23.11.2017, 19:45
Հա, տղամարդ ա, ամբողջ խնդիրն էդ ա։ :))
Հա, էդ խնդիր ա :D մեր պահպանողական հասարակության մեջ լավ կողմերից մեկն էն ա, որ երբ երկուսը նույն սեռի են, «ուրիշ բան» չի ընկալվում :D

Իսկ ես Կրիտինային նվագախմբի համերգի եմ հրավիրելու :)
Լավ բան ես մտածել :)

laro
23.11.2017, 20:27
Լավ բան ես մտածել :)
Իր համար հավես նվեր եմ մտածել ։) Ավելի շուտ ունեմ նվերի տուփը, գնել եմ փաթեթավորման եղած-չեղած, մտածում էի մեջը լիքը նարինջ լցնեմ ու վրան տաբեր գրություններ։ Բայց տուփս ինչ-որ շատ սիրուն ա ստացվում մեջը նարինջ լինելու համար :D Ինքը սենյակում հետաքրքիր գինու շշեր ունի։ Ես էլ մի քանիսն ունեմ իմ սենյակում։ Հիմա ասում եմ մեկին հետաքրքիր ձևով սարքեմ, դնեմ տուփի մեջ, մեջն էլ տոմսերը :)) Ինքը սիրուն, լրիվ թափանցիկ շիշ ա, քանի որ նկարելու տաղանդ չունեմ, մտածում եմ հելյունով բզբզամ, շոր սարքեմ շշին կոճակներով ու թևերով։ Հա մեկ էլ կարելի ա մի շիշ էլ լավ գինի դնել մեջը։
Արա բայց դե ես կյանք ուսանող եմ էլի, հո զոռով չի :)):oy

LisBeth
23.11.2017, 21:35
Հա, ուղղակի ես չգիտեմ, թե ինքը ոնց կարձագանքի էդ հրավերին, կամ կգա թե չէ։ Էդ ա խնդիրը։ Միգուցե ավարտեմ, հետո նոր փորձեմ։

Մինչև չհրավիրես չես իմանա :)