PDA

Դիտել ողջ տարբերակը : Տուրիզմ Հայաստանում

StrangeLittleGirl
07.06.2016, 17:21
Մտածեցի՝ թեմա բացեմ, Հայաստանին վերաբերող մեծ ու փոքր տուրիստական հարցերը էս թեմայում քննարկենք:

Հիմա հարց. Երևանի մոտակայքում որտե՞ղ կարելի ա գնալ թոնիր տեսնելու:

insider
07.06.2016, 17:49
Մտածեցի՝ թեմա բացեմ, Հայաստանին վերաբերող մեծ ու փոքր տուրիստական հարցերը էս թեմայում քննարկենք:

Հիմա հարց. Երևանի մոտակայքում որտե՞ղ կարելի ա գնալ թոնիր տեսնելու:

Եթե չեմ սխալվում Աշտարակի Մուղնի թաղամասում (Երևանից մի 20 կմ), Մուղնու եկեղեցու դիմաց մի տեղ կա, տեղում թոնրի մեջ հաց, գաթա են թխում ու վաճառում: Իմ հիշելով թոնիրը հենց էդ խանութի մեջ ա: Հիմա ճիշտն ասած չգիտեմ գործում ա թե չէ; Եթե չլինի էլ, եկեղեցին էլ ա շատ սիրուն, ու խնամված, գեղեցիկ բակ ունի:

StrangeLittleGirl
07.06.2016, 18:02
Եթե չեմ սխալվում Աշտարակի Մուղնի թաղամասում (Երևանից մի 20 կմ), Մուղնու եկեղեցու դիմաց մի տեղ կա, տեղում թոնրի մեջ հաց, գաթա են թխում ու վաճառում: Իմ հիշելով թոնիրը հենց էդ խանութի մեջ ա: Հիմա ճիշտն ասած չգիտեմ գործում ա թե չէ; Եթե չլինի էլ, եկեղեցին էլ ա շատ սիրուն, ու խնամված, գեղեցիկ բակ ունի:

Անցյալ տարի եկեղեցու դիմաց մի հատ օբյեկտ կար, մեջը թարմ թխած բաներ էին ծախում, բայց չգիտեմ՝ թոնիր ունեին, թե չէ:

Տրիբուն
07.06.2016, 20:39
Մտածեցի՝ թեմա բացեմ, Հայաստանին վերաբերող մեծ ու փոքր տուրիստական հարցերը էս թեմայում քննարկենք:

Հիմա հարց. Երևանի մոտակայքում որտե՞ղ կարելի ա գնալ թոնիր տեսնելու:

Լուսակերտում, Երևանից 15-20 կմ։ Երկու իրար դիմացի տուն կա, գյուղի մյուս ծայրին, Քարաշամբի ճանապարհին, որտեղ թոնրի մեջ լավաշ են թխում, ուրիշ լիքը համով բաներ են թխում, տնական թել պանի են ունենում, աչքիդ առաջ թոնից հանում են, տաք-տաք տալիս են ձեռդ, չտեսի պես ուտում ես :love

keyboard
07.06.2016, 21:42
Էջմիածնում, ցանկացած լավաշի խանութում թոնիր կա :) 17կմ, 250 դրամ մի կողմը տրանսպորտի :)

insider
08.06.2016, 01:07
Անցյալ տարի եկեղեցու դիմաց մի հատ օբյեկտ կար, մեջը թարմ թխած բաներ էին ծախում, բայց չգիտեմ՝ թոնիր ունեին, թե չէ:

Ըհն, հենց դրա հետ եմ։ Եթե բան չի փոխվել, հենց տեղում, էդ թոնրի մեջ էլ թխում էին։

Отправлено с моего iPhone используя Tapatalk

insider
08.06.2016, 01:10
Լուսակերտում, Երևանից 15-20 կմ։ Երկու իրար դիմացի տուն կա, գյուղի մյուս ծայրին, Քարաշամբի ճանապարհին, որտեղ թոնրի մեջ լավաշ են թխում, ուրիշ լիքը համով բաներ են թխում, տնական թել պանի են ունենում, աչքիդ առաջ թոնից հանում են, տաք-տաք տալիս են ձեռդ, չտեսի պես ուտում ես :love

Ճիշտ ա, կա, դրացից մի քիչ հեռու, դեպի Քարաշամբ, Լուսակերտի դաչաներ չհասած, աջի վրա մի հատ էլ կա։