PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպառողի իրավունքներ

keyboard
06.06.2016, 16:27
Եթե նման թեմա կա, խնդրում եմ խմբավորել, եթե չկա, ստեղ քննարկենք։
Էսօրվա գրածս հոդվածը ներկայացնում եմ Ձեր դատին։
Տարածելը խիստ ցանկալի է։
Մի խաբվեք և տեղեկացրեք բոլորին որ չխաբվեն։
http://www.aysor.am/am/news/2016/06/06/սպորտլանդիա/1093568

keyboard
07.06.2016, 01:04
Ժողովուրդ, գիտեմ որ ակումբում իրավաբաններ կան, ասեմ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ անբարեխիղճ գովազդի և բարոյական փոխհատուցման պահանջով:
Խնդրում եմ հուշեք, թե կոնկրետ որ դատարան պետք է դիմեմ՝ քաղաքացիական գործերով, վարչական և այլն:
Մեկ էլ ինչ ծախսեր են մոտավոր պահանջվում, իրավաբանի կարիք չունեմ որպես այդպիսին, ես հստակ գիտեմ ինչ եմ ուզում ու օրենքի որ կետերն են խախտված ու ոտնահարված և մինչև վերջ կպնդեմ պահանջս, բայց ինձ ավելի կարևոր ա ընթացքը ու կոնկրետ գործողություններ, որ պետք է արվի մինչև դատարան:
ՇՆորհակալ եմ ցանկացած խորհրդի, օգնության համար:

StrangeLittleGirl
07.06.2016, 01:12

Հով, անկախ ամեն ինչից առանց փաստաբանի չես կարա: Օրենքներն ու ուզածդ իմանալը քիչ ա, պետք ա կարողանալ նաև գործն առաջ տանել, ինչը փաստաբանի գործն ա, հենց դրա համար ենք իրանք:

Շա՜տ տարիներ առաջ մերոնք Արմենթելին են դատի տվել անբարեխիղճ գովազդի համար ու դատը շահել են: Եթե կուզես, կարամ մանրամասները պարզեմ, բայց դա մոտ տասնհինգ տարի առաջ էր:

keyboard
07.06.2016, 02:08
Բիլայնը հաջորդն ա, բիլայնն էլ ա դատվելու իմ անունից, բայց մանրամասներ կուզեմ,եթե հնարավոր ա, թեկուզ պմ ուղարկի շնորհակալ կլինեմ։

insider
07.06.2016, 10:07
Ժողովուրդ, գիտեմ որ ակումբում իրավաբաններ կան, ասեմ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ անբարեխիղճ գովազդի և բարոյական փոխհատուցման պահանջով:
Խնդրում եմ հուշեք, թե կոնկրետ որ դատարան պետք է դիմեմ՝ քաղաքացիական գործերով, վարչական և այլն:
Մեկ էլ ինչ ծախսեր են մոտավոր պահանջվում, իրավաբանի կարիք չունեմ որպես այդպիսին, ես հստակ գիտեմ ինչ եմ ուզում ու օրենքի որ կետերն են խախտված ու ոտնահարված և մինչև վերջ կպնդեմ պահանջս, բայց ինձ ավելի կարևոր ա ընթացքը ու կոնկրետ գործողություններ, որ պետք է արվի մինչև դատարան:
ՇՆորհակալ եմ ցանկացած խորհրդի, օգնության համար:

keyboard ջան եթե իրավաբանական անձի դեմ ա, ուրեմն պետք ա դիմես ընկերության գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան: Պահանջդ պետք ա լինի անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Էս պահանջով հայցադիմում պետք ա ներկայացնել: Պետական տուրքի չափը կախված ա պահանջի չափից: Հայցը բավարարվելու դեպքում, բնականաբար, կատարված ծախսերը փոխհատուցելու ա պատասխանողը, այդ թվում պետական տուրքի համար կատարված ծախսերը; Հայցադիմումում պահանջդ հստակ պետք ա շարադրես, հղումով օրենքի հոդվածներին ու կերետին:
Լավ կլինի մինչև դատարան դիմելը ապացույցներ հավաքես /օրինակ` հենց գովազդի հոլովակը, որ մոլորության մեջ ա գցում/ ու նախ պահանջդ գրավոր ներկայացնես իրենց ու մերժում պահանջես; Մերժման դեպքում նոր դիմես դատարան: Բարոյական փոխհատուցման պահանջը մի քիչ անիրական ա:
Ամեն դեպքում մտի datalex.am, կայքում կա վճռի բովանդակություն բաժին, գրի անբարեխիղճ գովազդ ու նմանատիպ լիքը, արդեն կայացված, վճիռներ կբերի:

Արամ
07.06.2016, 10:50
Սպորտլանդիա-ի հետ կապված մի բան էլ ես պատմեմ․

Ուրեմն նույն էդ բոնուս քարտից ինձ էլ տվեցին։ Էդ հայտը լրացնելուց տեղ կար, որ ցանկանում եմ արդյոք գովազդային SMS հաղորդագրություններ ստանալ, սևով սպիտակի վրա նշեցի ՈՉ։

Երևի մի շաբաթ հետո իրենց կողմից SMS-ի միջոցով գովազդ ստացա։ Զանգեցի, ասեցի խի եմ ստանում, եթե նշել եմ, որ ցանկություն չունեմ ստանալու, հարյուր կողմից ներեղություն խնդրեցին, ասեցին, որ հեռախոսահամարս կհանեն համակարգից։ Ու տենց մի 6-7 անգամ։ Ամեն անգամ ասում էին կհանենք ու չէին հանում։ Հիմա չգիտեմ, երկար ժամանակ ա դեռ չեմ ստացել նոր SMS, բայց վստահ եմ, որ համարս չեն հանել։

Ինչ որ տեղ աչքովս ընկել էր էդ SMS-ների վերաբերյալ օրենք ա կարգ ա չգիտեմ, որ առանց իմ թույլատրության իրավունք չունեն, նաև են, որ հատուկ ժամեր կա ուղղարկելու և այլն, եթե ինչ որ մեկի աչքով ընկել ա, լինկ տվեք էլի։

keyboard
07.06.2016, 21:18
keyboard ջան եթե իրավաբանական անձի դեմ ա, ուրեմն պետք ա դիմես ընկերության գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան: Պահանջդ պետք ա լինի անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Էս պահանջով հայցադիմում պետք ա ներկայացնել: Պետական տուրքի չափը կախված ա պահանջի չափից: Հայցը բավարարվելու դեպքում, բնականաբար, կատարված ծախսերը փոխհատուցելու ա պատասխանողը, այդ թվում պետական տուրքի համար կատարված ծախսերը; Հայցադիմումում պահանջդ հստակ պետք ա շարադրես, հղումով օրենքի հոդվածներին ու կերետին:
Լավ կլինի մինչև դատարան դիմելը ապացույցներ հավաքես /օրինակ` հենց գովազդի հոլովակը, որ մոլորության մեջ ա գցում/ ու նախ պահանջդ գրավոր ներկայացնես իրենց ու մերժում պահանջես; Մերժման դեպքում նոր դիմես դատարան: Բարոյական փոխհատուցման պահանջը մի քիչ անիրական ա:
Ամեն դեպքում մտի datalex.am, կայքում կա վճռի բովանդակություն բաժին, գրի անբարեխիղճ գովազդ ու նմանատիպ լիքը, արդեն կայացված, վճիռներ կբերի:
Շնորհակալ եմ օգնության համար։
Հայցիս բարոյական վնասի փոխհատուցումը՝ 500.000 դրամի չափով եմ պահանջելու։
Գովազդը գտնելը խնդիր ա, մինչև հունիսի 5-ն էր, էլ չի գնում գովազդը, բայց դա լուծելի ա, դատարանի պահանջով տեքստը կարելի ա ստանալ ռասիոկայաններից։
Նամակ գրելու պահը չէի մտածել, հենց հիմա կնստեմ ու կգրեմ, միայն չգիտեմ ժամկետների մասին։
Օրինակ՝ նամակը կուղարկեմ ծանուցումով, այսինքն՝ իրենք ստանալուն պես ինձ ծանուցում կգա, որ ստացել են, բայց այ իրանց կողմից պատասխանը ինչքա՞ն ժամանակ անց ա համարվում չպատասխանած, եթե ես նամակում նշեմ՝ ողջամիտժամկետ,ասենք՝ «ոչ ուշ քան՝ 20 օրը» չպտասխանելու դեպքում կդիմեմ դատարան, դա նորմալ ա՞։
Վաղը ուզում եմ ՄԻՊ գրասենյակ զանգեմ ու հոդվածի մասին տեղեկատվություն տամ, բացի այդ ուզում եմ իրավաբանական խորհրդատվություն ստանամ իրենցից, քանի որ ստեղ կոնկրետ մարդու՝ սպառողի իրավունքներն են ոտնահարվում։
Ինչ կասես, նամակում ժամկետ նշելը ճիշտ ա՞

insider
08.06.2016, 00:53

keyboard ախպեր, նայի ոնց ա էդ ոչ նյութական (բարոյական) վնասի ինստիտուտը մեր մոտ։
Գովազդի մասին օրենքի 23 հոդվածի 1-ին մասին Գ կետով նախատեսվում ա անբարեխիղճ գովազդի հետևանքով բարոյական վնասի փոխհատուցում։ Էդ օրենքը ուժի մեջ ա 1996թ․-ից։ Բայց դե բարոյական վնասի ինստիտուտ մեր երկրում, որպես այդպիսին, չի եղել, հետևաբար դատարանների կողմից մերժվել ա ու չի կիրառվել, քանի որ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման սահմանում չի եղել, բացի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը։ Քաղաքացիական օրենսգիրքը ընդունվել ա 1999թ․։ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածն ա սահմանում վնասի հատուցումը, որտեղ էլ նշված ա միայն նույթական վնասները՝
1․Իրական վնասը - իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը,
2․Բաց թողնված օգուտը - չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր:

2014 թվական ՍԴ-ն Քաղաքացիական օրենսգրքի էդ 17-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող, քանի որ էդ հոդվածով սահմանվում էր միայն նյութական վնասները։ ՍԴ որոշումից հետո 2014թ. փոխեցին 17-րդ հոդվածը և ավելացրին նաև ոչ նյութական վնասը: Բայց նաև նույն հոդվածի 4-րդ կետով ոչ նյութական վնասի հատուցում նախատեսում էր միայն «օրենսգրքով նախատեսված դեպքերում»։ Օրենսգիրք ասելով նկատի ունի քացաքացիական օրենսգրքը, որում էլ ոչ նյութական վնասի հատուցման միայն երկու դեպք էր նախատեսում, մեկը՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի, մյուսը՝ կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։ Այսինքն մեր Գովազդի մասին օրենքի բարոյական վնասը էլի մնաց օդի մեջ։
2015թ․ 17-րդ հոդվածի 4-րդ կետը նորից փոխեցին «սույն օրենսգրքովը նախատեսված դեպքերը» սարքեցին «օրենքով նախատեսված դեպքերով»։

Հիմա էս դեպքում, էդ հոդվածները համադրելով, արդեն ինչ որ չափով կիրառելի ա, բայց դրա կիրառման պրակտիկա, նմանատիպ հայցերով, դատարաններում չկա։ Էս մի ժամա փորփրում եմ, որ մի հատիկ վճիռ գտնեմ, որպես նախադեպ, որ նմանատիպ հայցերը բավարարվել ա, չգտա (ոչ նյութականի պահանջով)։
Հիմա նայի որքանով ա քո 500,000 դրամի ոչ նյութական վնասի պահանջը հիմնավոր, հեսա դրա սահմանումը, թե ինչ ա ոչ նյութական վնասը
(ՔՕ 162.1 հոդված)՝
«Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ»

Հետո 500,000 դրամի պահանջ որ դնես, դրա համար պետական տուրքի գումարը պետք ա վճարես հայցադիմումը ներկայացնելիս (ինչքան գիտեմ հայցագնի 2 տոկոսի չափով) , հակառակ դեպքում հայցդ դատարանը ուղղակի չի ընդունի։ Իսկ նման գումարի պահանջդ, իմ կարծիքով, դատարանը մերժելու ա, քանի որ նման պրակտիկա, նմանատիպ հայցերի դեպքում, էդ չափի գումարի պահանջ բավարարելու, չկա։ Մերժելու դեպքում էդ պետ․տուրքի վճարածդ գումարն էլ կկորցնես։

Նյութական վնասի փոխհատուցման պահանջդ ավելի իրական ա, որ քթներին մի հատ խփես, էլ նման բան չանեն:
Նամակի համար լավ կլինի անձնագրով, քո բոնուս քարտով գնաս ու անձամբ պահանջդ ներկայացնես ու մերժում ստանալու դեպքում գրավոր մերժում պահանջես՝ ով որ իրավասու ա գրավոր քեզ պատասխան տալու (տնօրեն և այլն): Եթե չեն տա, նոր նամակ գրի, որ էսինչ էս ինչ օրը, էս պահանջով դիմել եմ, մերժել եք, նամակում խնդրի պարզաբանում ու պահանջիդ կատարում: Չնայած, որքան հասկացա, արդեն բանավոր մերժել են։ Ժամկետը ինձ թվում ա էական չի, խելամիտ ժամկետում պետք ա պատասխանեն: Քո ասած 20 օրը խելամիտից էլ մի բան էլ ավել ա )

ՄԻՊ-ը ինձ թվում ա էդ հարցերով չի զբաղվի։ Ավելի լավ ա դիմես սպառողների շահերի պաշտպանության ինչ որ ՀԿ-ի, նրանց պրակտիկան ավելի շատ կլինի։ Նման պետական կառույց ինչքան գիտեմ դեռ չունենք։

keyboard
08.06.2016, 12:30
Շատ-շատ շնորհակալ եմ նման մանրամասն վերլուծության համար։
Սպառողների ասոցիացիա ՀԿ-ից իրենք ինձ հետ կապվեցին հոդվածի հետ կապված:
Էսօր հանդիպման եմ, մանրամասները կգրեմ, որ բոլորը տեղյակ լինեն։
Նշեմ, որ ինձ խաբելը ես համարում եմ, և դա այդպես էլ կա, արժանապատվությանը «կպնող» հանգամանք, դրանից կախված ես իմ երեխայի նշված իրը չունենալու համար էդ 15 րոպեի տխուր վիճակը գնահատում եմ շատ ավելի շատ, քան՝ իմ ծահանջածը:
Բայց ողջամիտության սահմաններում կանգ եմ առնում 500000 դրամի վրա։
Ես էլ դատալեքսում ահագին քչփորեցի չգտա, դրա համար ուզում եմ էս գործը նախադեպային դառնա ու հայ սպառողը քիչ թե շատ օգտվի ու պաշտպանի իր իրավունքները։
Գուցե դատարանը դա արժանապատվության կպնող բան չհամարի,բայց դե 3 ատյանի դատարան ունենք։
Ոնց էլ չլնի մեկը մի խելացի որոշում կկայացնի։
Բայց քո օգնության ու խորհուրդների կարիքը էլի կունենամ, ստեղ կկիսվեմ, եթե ավելացնելու բաներ կլինեն կամ դիտողություններ, սիրով կկարդամ։

keyboard
11.06.2016, 22:40
http://www.aysor.am/am/news/2016/06/09/%D5%8D%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1-%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6/1095807

Հոդվածի ծիծաղելի պատասխանը «սպորտլանդիայի» տնօրինության կողմից:

Իմ դիմումը իրենց պատասխանին.

«Սպորտլանդիա Հայաստան» խանութի տնօրեն՝ Աննա Սողոյանին
«Հայաստանի սպառողների ասոցիցիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ՝ Բաբկեն Պիպոյանին
ՀՀ քաղաքացի Սպիրիդոն Խոտաբիչից
Դիմում
Հարգելի հասցեատերեր՝ բոլորդ տեղյակ եք օրեր առաջ aysor.am լրատվական կայքում «սպորտլանդիա» խանութի կողմից անբարեխիղճ գովազդի արդյունքում իմ և մի քանի սպառողների՝ ծուղակում հայտնվելու փաստի մասին հայտարարությանը:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ խանութի տնօրենի կողմից այն պարզաբանումը, մեղադրանքը, թե «խաղարկության» պայմաններին չծանոթանալով և այդ պայմանների մասին թերթիկները աղբամանը նետելով՝ ես, կինս և մի քանի քաղաքացի չենք ծանոթացել պայմաններին՝ չի համապատասխանում իրականությանը:
Հոդվածում, ես հատուկ նշել էի, որ տվյալ կոշիկի գնման համար չէի նախատեսլե 19900 դրամ, և երբ կնոջս հետ բարձրաձայն քննարկում էինք նշված գնման նպատակահարմարությունը՝ աշխատողը մոտեցավ մեզ և տեղեկացրեց «խաղարկության» մասին և ոչ մի կերպ չնշեց՝ « 30% ծուղակի» մասին: Ինչպես նաև, ես պնդում եմ, որ դրամարկղում մենք չենք ստացել ակցիայի մասին տեղեկացնող «բուկլետիկը» և մեր տոպրակից աղբամանը չենք գցել ոչ մի թուղթ. ապրելով ՀՀ ում՝ ես վաղուց հասկացել եմ, որ առանձին անկյուն է պետք հատկացնել անգամ սրճարանների կողմից տրամադրված կտրոններին և «բուկլետներին», քանի որ նման ծուղակները ամեն քայլափոխի են:
Բացի վերոնշյալը, ռադիոյով նույնպես հնչել է նշված ակցիայի մասին գովազդը, որում դրա պայմանների մաիսն ոչ մի տեղեկատվություն չկա:
Մի՞թե ձեզանից ինչ-որ մեկը կարծում է, որ մի քանի գիտակից քաղաքացի ուղղակի զրպարտում կամ անիրական պատմություններ են հորինում նշված դեպքի մասին:
Ելնելով վերոգրյալից «Սպորտլանդիա Հայաստան» խանութի տնօրինությունից պահանջում եմ՝ ինձ տրամադրել իմ 10000 դրամի չափ բոնուսը և այն մեկ գնումով(մի քանի տեսակ ապրանք) սպառելու հնարավորությունը:
Նշված ՀԿ-ների նախագահներին խնդրում եմ հետամուտ լինել նշված խնդրի՝ ի օգուտ սպառողի հանգուցալուծմանը և հնարավոր բոլոր լծակներով պաշտպանել իմ իրավունքները:
Բոլոր հասցեատերերին խնդրում եմ ողջամիտ ժամկետում(ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում) պատսխանել նամակիս:

Իմ իրավունքերի և շահերի պաշտպանության համար պատրաստ եմ հարցը վիճարկել ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում.
Հոդված 23. Պատասխանատվությունն անբարեխիղճ գովազդ օգտագործելու և հակագովազդից հրաժարվելու համար
1. Այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց իրավունքները խախտվել են անբարեխիղճ գովազդի հետևանքով, իրավունք ունեն սահմանված կարգով դատարան պահանջելու`
ա) վնասների հատուցում.
բ) քաղաքացու կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում.
գ) բարոյական վնասի հատուցում.
դ) գովազդի հրապարակային հերքում:

Շնորհակալ եմ ուշադրության համար
Դիմող՝ __________________________________________ Սպիրիդոն Խոտաբիչ

Նշեմ նաև, որ իրենց կողմից տրամադրված քարտի վրա կա տող՝ ակցիաների մանրամասներին ծանոթացեք աշխատակցից: Մենք էլ ծանոթացել ենք:

StrangeLittleGirl
12.06.2016, 17:48
Քիբորդ, չես պատկերացնի, թե ոնց ա դզում, որ էս հարցը սենց լավ բարձրացրել ես:

keyboard
15.06.2016, 20:30
Ով հետաքրքրված ա թեմայով՝ ասեմ, էսօր խոսեցի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
Պարոն Պիպոյանը միակն է, ով արձագանքել է հոդվածիս և անգամ դրա հետ կապված ասուլիս տվել, լինկերը կխնդրեմ ուղարկի ստեղ կդնեմ։
Պարոն Պիպոյանը տեղեկացրեց նաև, որ հոդվածի կապակցությամբ, օրենքով սահմանված կարգով՝ ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը) պետք է վարույթ ակսեր՝ հիմք ընդունելով իմ հհոդվածը։
Սակայն դա տեղի չի ունեցել։
Հետագա քայլերը հետևյալն են, եթե խանութը հրաժարվի բավարարել իմ պահանջը՝ ես կդիմեմ ՏՄՊՊՀ, որպեսզի նրանք վարույթ իրականացնեն, եթե դա էլ չօգնի, ապա՝ դատարան ու անգամ մինչև ՀԱԱԳԱ։

keyboard
17.06.2016, 14:40
Էսօր հեռախոսով խոսեցի խանութի տնօրենի հետ, նշեմ որ շատ ադեկվատ և ըմբռնումով էր մոտեցել խնդրին։
Շատ արդյունավետ ու կոնստրուկտիվ զրույց էր և ես շնորհակալ եմ իրենից նման մոտեցման համար։
Աննա Սողոյանը ասաց, որ իմ պահանջը կբավարարեն և ես հնարավորություն կունենամ սպառելու իմ բոնուսները։
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորից մասնակցության և աջակցության համար։
Նշեմ նաև, որ իրենց ակցիան տարբերվում է տեղական ակցիաներից, դրա պատճառով էլ առաջացել էր թյուրիմացությունը։
Մեզ բոլորիս մնում է ուշադիր լինել և ամեն առաջարկված ծառայությանն ու ակցիային մասնակցելուց առաջ մանրազնին ուսումնասիրել դրանց պայմանները։
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորից, թեման թող մնա նմանատիպ դեպքերը քննարկելու համար։