PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հատված «մարդը՝ ով կորցրել էր իր երազանքը»



Micke
02.06.2016, 13:53
Մեռելները չպիտի ողջերի հետ խոսեն

Հատված «Մարդն, ով կորցրել էր իր երազանքը» վեպից



Դա հավիտենություն առաջ էր՝ հունվարի քսանվեցին։
Այդ գիշեր հակառակորդը հարձակվեց մեր դիրքերին։ Ես, Ուդայի հետ միասին պաշտպանում էինք աղեղնաձև խրամատից մինչև գետնատնակ տանող թևի վերջին ատասնհինգ մետրը։ Այս խավար գիշերը ես հավանաբար երբեք չեմ մոռանա։
Ես կանգնած էի իմ դիրքում, իսկ Ուդան հանգստանում էր։ Նրա իսկական անունը Հայկ էր, բայց բոլորս նրան Ուդա էինք անվանում, որովհետև նա մեր՝ երևանցիներիս խորթ բարբառով ուրա-ին ասում էր ուդա։
Խավարի ծածկոցի տակ ապահով, ազերիները մոտեցան մեր դիրքերին և սկսեցին ձեռքի նռնականետերից ականների տարափ տեղալ մեր դիրքերի վրա։ Եթե հիմարաբար չշտապեին, այլ սառնասրտորեն գործեին, նրանք հանգիստ կարող էին մտնել մեր դիրք։ Խավարն այնքան թանձր էր, անգամ սեփական ձեռքս չէի տեսնում։
Ուդան անմիջապես հասավ ինձ օգնության։ Հավանաբար ճակատագիրն էր այդպես որոշել, որ նա ինձ հրի մի կողմ և կանգնի ճիշտ իմ կանգնած տեղը։ Որովհետև հենց դա էլ դարձավ նրա՝ ինձ բերած օգնությունը։ Հազիվ երկու կարճ կրակահերթ էր արձակել, երբ նռնականետից արձակած ականը պայեց մեր դիտակետից մեկ մետր հեռու՝ իմ ու Ուդայի արանքում։ Պայթյունի ալիքը հսկայական թաթի նման ականջախառը ապտակ հասցրեց աջ այտիս։ Ուշացումով կռացա, և նկատեցի որ Ուդան օդ կրակահերթ բաց թողնելով, նույնպես իրեն նետեց ցեխի մեջ ճպճպացող խրամատի հատակին։
- Հե՛յ, գժվե՞լ ես, ի՞նչ է։ Ինչու՞ էս անիմաստ օդ կրակում,- առանց նրան նայելու գոռացի ես, ապա շարունակեցի խելահեղի նման կրակել դիմցից լսվող թուրքերն գոռգոռոցների ուղղությամբ։
Գիշերվա սևությունը սոսնձի պես կպել է ամեն ինչին։ Այնքան թանձր, որ կարելի էր նույնիսկ շոշափեԼ։ Այնքան խիտ, որ թվում էր թէ շարժումները կաշկանդող պատերի ներսում ես գտնվում։ Փակ թե բաց աչքերով կրակելու մեջ տարբերություն չկար, միևնույն է ոչինչ չէր երևում։ Միակ կողմորոշիչ բանը, դա թուրքեր ձայներն էին։ Որի վրա էլ ուղղում էի կրակը։ Ձայներից դատելով նրանք խրամատներից եռեսնից քառասուն մետր էին հեռու, ինչքան հասկացա փորձում էին բացազատվել։ Առանձնապես հստակ լսվում էր ինչ որ մեկի տիրական, բամբ ձայնը, որը ըստ երևույթին հրամաններ էր արձակում։Չնայած ոչինչ չէի տեսնում, բայց լսելի էր թե ինչպես է խումբը շղթայի նման ձգվում ինձանից աջ և ձախ։
Այդ ամբողջ թոհուբոհի մեջ ուշացումով նկատեցի, որ միայն ես եմ կրակում։ Բարկացաց ետ շրջվեցի որ տեսնեմ թե Ուդան ի՞նչ է անում։
Խե՛ղճ Ուդա, նա այլևս ոչինչ չէր կարող անել։ Նա արդեն իր երկնային առաքելությունը կատարել էր, կանգնելով իմ տեղում և իր կյանքը ինձ նվիրելով։
Իսկ հիմա պարկել էր ցեխի մեջ արյունաքամ լինելով և հգեվարքի մեջ խռռացնելով։
Խավարն արդեն այնքան թանձր չէր, և կարելի էր տեսնել խրամատում ընկած Ուդայի ուրվագիծը։ Գլխի կողմում՝ ցեխի մեժ կարելի էր տեսնել մի մեծ սև բիծ։ «Արյունն է» անցավ մտքովս։ Նույնիսկ այս խավարի մեջ նկատում եմ որ նրանից ինչ որ բան է պակասում։ Սակայն ես ժամանակ չունեմ, որ Ուդային օգնեմ։
Հրամայական բամբ ձայնը մոտենում էր։ Ես ուղղարկեցի երկու կրակահերթ այդ սարսափ առաջացնող ձայնի ուղղությամբ։ Բամբ ձայնը շարունակում էր մոտենալ, ասես ես ոչ թե կալաշնիկովով արճիճ էի կրակում, այլ ջրցան խաղալիք ատրանակով։ Ես նորից խոսեցնում եմ իմ զենքը։ Այն խոսում է թավ ճարճատյունով։ Ոչ մի փոփոխություն՝ բամբ ձայնը շարունակում է հրամաններ արձակել։ Ես կատարում եմ իմ համար սարսափելի բացահայտում՝ այդ մարդը մահ չունի, միգուցե զոմբի է։ Ես արդեն կարողանում եմ կուզեկուզ առաջ վազող ազերիների մարմինների ուրվագծերը խավարի մեջ տարբերեմ։ Փորձում եմ ականջ դնել, ի՞նչ է կատարվում խրամատի մյուս հատվածներում։ Ապարդյուն, ոչինչ չեմ լսում։ Հուսահատության ալիք անցավ ներսովս, միթե՞ մենակ եմ մնացել։
Ես մի նոր պահունակ եմ հագցնում և ամբողջ պարունակությունը դատարկում բամբ ձայնի ուղղությամբ։ Վրադիր նետում եմ երկու ֆ1 նռնակ։ Դրանով կարողանում եմ շատ կարճ ժամանակ շահել դատարկ պահունակներս լցնելու համար։ Հունվարյան այդ ցուրտ գիշերը հանկար ես անասելի շոգեցի։ Մի կողմ նետեցի ինձ կաշկանդող շինելն ու զինվորական փափախը։ Վախի զգացում չկա՛, սարսափեցնող ո՛չ մի միտք։ Ես դրա ժամանակը չունեմ։ Մտքումս միայն մի բան է պտտվում՝ արգացրու՛, լիցքավորիր պահունակները, թշնամին մոտենում է։ Պպզում եմ, տենդորեն փամփուշտներն եմ դասավորում պահունակի մեջ։ Շտապելուց մատներս դողում են։ Դե արա՛գ, արա՛գ, արա՛գ, վերջացրու, շտապի՛ր։ Հուզմունքից մատներս չեն ծալվում։ Մի քանի փամփուշտ թափվում են ձեռքիցս։ Արա՛գ, արա՛գ, արա՛գ, ինչ որ մի բն ներսիցս աղաղակում է անհնազանդ մատներիս վրա, փամփուշտների վրա, որոնք շուռումուռ են գալիս ամեն ուղղությամբ, բայց ոչ փափշտակալի անցքի։ Բամբ ձայնն արդեն շատ մոտիկից է լսվում, լսելի է արդեն նրա շնչակտուր, ծանր հևոցը։ Ընդամենը մի քանի ցատկ և նա արդեն կմտնի խրամատ։
Վերջապես պահունակը լիքն է։ Սովոր շարժումով հագցնում եմ իր տեղը. չրխկ՝ պահունակը տեղում է։
Ոտքի եմ կանգնում ու վայրենու նման աղաղակելով կրակում խավարի վրա։ Բամբ ձայնն արդեն չի լսվում։ Դրանից ավելի ոգևորված, մի կրակահերթով դատարկում եմ ամբողջ պահունակը արդեն զգալիորեն նկատելի սիլուետների ուղղությամբ։
- Պոռնիկի ծնունդնե՜ր,- գոռում եմ ցնորվածի պես,- դե կերե՛ք, ե՛ս ձեր մերը... աաաաաաա՜, տեսաք ոնց ես ձեր մաման...
Ես չգիտեմ, արդյոք իմ վայրի աղաղակները, զենքս, թե՞ գիշերվա հետզհետե անհետացող անթափանց վարագույրը ազերիներին համոզեցին որ այսօր իրենց մոտ ոչինչ չի ստացվի, պետք է նահանջել։
Րոպե առ րոպե երկինքի սևը փոխվում է մուգ թանաքագույնի, որն էլ հետզհետե ավելի ու ավելի է բացվում, տալով ինձ վստահություն, որ ամենավտանգավորն արդեն հեևում է մնացել։
Ցնծում եմ, ուրախությունից ավելի բարրձ գոռում՝ ես տեսնու՜մ եմ, տեսնում եմ ճողոպրող թշնամուն, տեսնում եմ արդեն լրիվ պարզ։ Մուգ կանաչ պաշտպանական հագուստով հակառակորդն ասես ափիս մեջ լինի, որպես կենդանի թիրախ։ Հիմա նրանք փորձում են նահանջել իմ կրակակետից մոտ երեք հարյուր մետր հեռու գտնվող հողաթմբի հետևը, որտեղ նրանք արդեն ապահով կլինեն։
Ինչպես արյան համն առած մի գազան, ես պահունակ պահունակի հեևից դատարկում եմ այդ միս ու արյունից կազմված շարժվող թիրախների ուղղությամբ։ Թշնամու յոթ զինվոր են, որոնք վազում են իրենց կյանքի կարևորագույն վազքը։ Կյանք՝ որը ներկա պահին լողում է իմ կալաշնիկովի նշանոցի առջևով ու մի ժանգոտ գրոշ հիմա չարժի։
Ուրախությունից ցնծալով, որ ես միայնակ մարտ եմ տվել և ողջ եմ մնացել, նորից սեղմում եմ ձգանը։ Հետևում է երկար կրակահերթ։ Զինվորը, որին ուղղել էի կրակը, ասես սայթաքեց, գլորվեց գետնին, փորձեց ոտքի կանգնել, նորից սղղաց, ընկավ ու մնաց պարկած։
- Այո՜ տեսեք պոռիկի ծնունդներ, տեսեք թե ձեր մերը... ես ձեր ցեղը...
Հաղթական աղաղակը դուրս պրծավ կոկորդիցս,- ես ձեր...
Մյուս զինվորները հասցրեցին անհետանալ կիսաբլրի հետևում։
Ես գոռում եմ տեսադաշտից արդեն հեռացած ազերիների ուղությամբ, զգում եմ որ աղաղակս արդեն ներվայն է դարձել, զգում եմ որ կուտակված լարվածությունն եմ դուրս գոռում։
Մարտն ավարտված է։ Անասելի մի թուլություն իջավ վրաս։ Հոգնած նստում եմ փամփուշտների փայտե արկղի վրա։ Նայում եմ շուրջս։
Ուդան այլևս չի խռռացնում, մարմինը ընկած է խրամատի հատակին՝ ցեխի մեջ, ծածկված իմ կրակած դատարկ պարկուճների շերտով։ Նրանից պակասող մասը, որը ես դեռ խավարի մեջ նկատեցի, դա նրա գլխի վերևի հատվածն էր։ Ճակատց վերև, որտեղ արդեն մազածածկույթն է սկսում, ասես սամուրայի թրով հարթ թրատած լինեին։ Բաց կարմիր, սպիտակագորշ ուղեղի զանգվածը լողում էր մուգ արյունացեխի զանգվածի մեջ։ Աչքի մեկը փակ է, մյուսը կիսաբաց։
Ուդան պարկած խաղաղ, նրան բոլորովին չէր հուզում, որ իրենից մի ամբողջ կտոր է պակասում։
Հիպնոսվածի նման նայում եմ ցեխաթաթախ ուղեղին։ Սարսափելի, բայց միաճամանակ հիպնոսացնող բան կա մարդկային ուղեղի մեջ։ Ողջ ողբերգությանը անմասն, ուսումնասիրում եմ Ուդայի անատոմիան։
Աչքերս սառել են այդ տեսարանի վրա։ Կռանում եմ, բռնում նրա սառը, փայտացած , ծանրացած ձեռքը։
- Շնորհակալությու՛ն, Հայկ,- արտաբերում եմ նրա իսկական անունը,- դու քո կյանքը ինձ տվեցիր։
Տարօրինակ զգացում է. իմ դիմաց ընկած է ծառայակցիս դին, ում հետ միասին գրեթե մեկ տարի ծառայել եմ։ Պե՛տք է որ գոնե մի քանի կաթիլ արցունք գար աչքերիցս, կամ սիրտս ճմլվեր։ Բայց ոչի՛նչ, բացարձակապես ոչ մի զգացում՝ ներսս դատա՜րկ-դատարկ է, ճիշտ այս լանդշաֆտի նման։
Ուդայի հետ մենք մտերիմ չենք եղել, հակառակը՝ իրար հետ մի քանի կոնֆլիկտ ենք ունեցել։ Սակայն ներկա պահին դա արդեն էական չէ։
Նրա կիսաաց աչքը նայում է ինձ։
- Չարժի։
Ես նայում եմ նրա սառը, փայլազուրկ աչքին։
- Ցավում եմ քո համար։
- Թարգի, մահն էդքան էլ սարսափելի չի, ինչպես բոլորն են մտածում։
- Հանգստությու՛ն քեզ, Հայկ,- երկարացնում եմ ձեռքս, փակում նրա խոսացող աչքը։ Մեռածներին չի՛ կարելի ողջերի հետ խոսել։
Խրամատի աջ թևից գալիս են տղերքը հոգնած, վառոդի մրից սևացած դեմքերով, գալիս են, նայում են Ուդայի դիակին։ Ամեն մեկի շուրթերից մի բան է դուրս գալիս։
- Վայ ես ձեր մերը...
- Արա լավ է՜...
- Վա՜խ քո արա, էս Ուդային խփի՞ն...
- Էս ի՞նչնա իրան սենց արել...
- Նռնականետի ականը,- պատասխանում եմ հոգնած։
Որպես պատասխան հնչում է ցածրաձայն «վա՜յ քու արա»։
- Տղե՜րք, ընդեղ մեկը հլը սաղա,- կանչում է հանկարծ տղաներից մեկը։
Եվ իրոք, նա՝ ում ես վերջում գնդակահարեցի, փորձում էր նստել, ապա նորից ընկնում էր մեջքի վրա։ Նորից է փորձում նստել, բարձրացնում է երկու ձեռքերը դեպի երկինք, ապա անզոր ցած իջեցնում, նորից է ձգում ձեռքերը դեպի վեր, նայում է մեր ուղղությամբ, որից ցած իջեցնում։ Անհասկանալի է, աղոթու՞մ էր, թե՞ մեզ անիծում։
Մենք ասես հրամանով, ուղղում ենք մեր զնքերի մահաբեր փողերը դեպի վիրավորն ու արձակում երկար կրակահերթ։
Սա պատերազմ չէ այլևս, սա վրեժխնդրություն է, մահապատժ, մարդու որս։
Վիրավոր զնվորն ընկավ մեջքի վրա, մի քանի վայրկյան մնաց անշարժ, ապա ի զարմանս մեզ, նորից փորձեց նստել։ Կամ մենք էինք շատ վատ հրաձիքներ, կամ էլ նա շատ ամուր էր կառչել կյանքին։
Մի քանի տղաներով դուրս եկանք խրամատներից, ռազմավարը հավաքելու։ Այստեղ-այնտեղ ընկած են պատերազմի գործիքներ։ Մեկ ձեռքի գնդացիր, ձեռքի յոթ նռնականետ, մի քանի AK 74 տիպի ինքնաձիգ, Շատ ու շատ ռազմամթերք։
Իմ կրակակետից ընդամենը վեց-յոթ մետր հեռու, լայն բաց արած թևերով, բերանքսիվայր ընկած է մի ավագ լեյտենանտ։ Մեքովս մրջյուններ են վազում, եր տեսնում եմ ինչ քիչ էր մնացել որ նա ինձ հասներ։ Հաստատ սա էր այն բամբ ձայնի տերը, որի մատին մտածեցի թե անմահ է։ Այժմ լավ լ մեռած է։ Անցնում եմ նրա դիակի կողքով։ Ոչ շատ հեռու ընկած են ևս երեք զինվոր։ Բոլոր դիակները չգիտես ինչու, լայն բացված թևերով ու բերանքսիվայր էին ընկած, գրկախառնված մայր հողին, ասես ուրախացել էին, որ վերջապես նրա գիրկն են հասել։
Ինչ որ մի բան շարժվեց ներսումս, ասես մեկը ստամոքսս ու աղիներս էր ճմլում։ Ես չեմ չարախնդում, ես արդեն չեմ ցնծում իմ հաղթանակով։
Դանդաղ քայլերով գնում եմ դեպի վերջինը՝ վիրավորը, ոմ ամենավերջում խփեցի, և սա հիմա գնդակներից բզկտված մարմնով ընկած, մահվան հետ է կռիվ տալիս։
Նրան ընդամենը հիթսուն-վաթսուն մետր էր մնացել մինչև փրկարար բլուրը։
Ազերին երիտասարդ էր, շատ երիտասարդ, համարյա պատանի, տասնյոթ կամ տասնութ տարեկան։ Նրա՝ ադրբեջանցու համար անսովոր շեկ մազերը քրտինքի, հողի ու փոշու հետ խառը, լղոզվել էին ճակատին։ Դեմքը անգույն է, փոշուց դարչնագույն երանգ էր ստացել։ Մարմնի վրա միակ անվնաս տեղը դեմքն էր մնացել։ Ամբողջ մարմինը ծակծկված էր արճճե ծանր գնդակներից։ Գնդակների դուրս եկած տեղում մնացել էին բռնցքաչափ անցքեր, փշրված, սպիտակ ոսկորներ՝ խառնված հողին։ Նա չէր արնահոսում, նրա ամբողջ արյունը Հորադիսի ծարավ հողն էր խմել։
Ձախ ձեռքում բռնել էր ֆ1 նռնակ, աջ ձեռքի ցուցամատը անզոր կախված էր ապահովիչի օղակից։
Նրա անասելի կապույտ աչքերի մեջ սառել էր հարցը, «մի՞թե իրոք սա վերջն է։ Ես իրո՞ք պիտի մեռնեմ։ Ես ուրիշ կերպ էի իմ կյանքը պատկերացնում»։
Ես նայում եմ նրա մեռնող աչքերին։ Օհ տեր Աստված, սա գրեթե երեխա է, ինձանից էլ ջահել։ Նրա աչքերից հոսեցին մի քանի կաթիլ արցունք, բարակ հետք թողնելով հողախառը փոշոտ դեմքին։ Սա ափսոսանքի արցունք էր, ափսոսանք չապրած կյանքին, երազներին, որոնք երբեք այլևս չեն իրականա, միգուցե ափսոսանք մորը, ով սրանից հետո ամբողջ կյանքում կսպասի անհետ կորած որդուն, չիմանալով որ նա թաղված է Հորադիսի բազմաթիվ անանուն բլուրներից մեկի փեշին։
Նայում եմ անարյուն ձեռքում բռնած նռնակին։ Ուժ անգամ չունի օղակը քաշելու։
- Ներիր ինձ եղբայր,- ասում եմ ռուսերեն, որ հասկանա,- ցավում եմ քո համար, ցավում եմ անկեղծ։ Դու եկել էիր ինձ սպանելու... շատ կուզենայի որ այս ամենը չլիներ... բարց հիմա ես կարող եմ միայն քեզ օգնել, տանջանքիցդ ազատվելու...
Նա նայում է աչքերիս մեջ՝ իր մահվան աչքերին է նայում։ Բթով իջեցնում եմ ինքնաձիգիս ապահովիչը, փողը պահում սրտի ուղղությամբ, չեմ ցանկանում նրա մանկական դեմքը փչացնել...
Ճայթյու՛ն։ Խուլ թրմփոցով գնդակը հարվածում է կրծքին։ Ցածրաձայն հառաչանք ու թեթև ալիք բզկտված մարմնով մեկ։ Եվ վերջ։
Հիմա նա իրոք նման է փոքրիկ տղայի, մեջքի վրա պարկած, լայն բաց արած, կապույտ աչքերով նայում է մոխրասպիտակ, սառը երկնքին, որն անտարբեր այս ամենին, ծանր ու լայն տարածվել է Հորադիսի բլուրներին։

Lion
02.06.2016, 17:10
Լավն էր, գեղեցիկ էր, ահասարսուռ գեղեցիկ... տարավ...