PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմավեպ աստվածաշնչյան թեմայով «Գեդեոն»



Micke
31.05.2016, 10:26
Հետևյալ հղումով կարող եք բացել վեպի առաջին հինգ գլուխները։ Ցանկության դեպքում կարող ենք քննարկել։

http://vanpublications.com/product/gideon/

Lion
01.06.2016, 12:23
Կարծես անավարտ է, հա?

Micke
01.06.2016, 16:19
Չէ Լիոն ջան, գիրքը ավարտված և տպագրված է, վաճառվում է։ Իսկ այդ նույն կայքում շուտով կլինի ամբողջական առցանց տարբերակը։

Lion
01.06.2016, 17:31
Micke ջան, ռեալ էր, որ Պաղեստինում կարող էր այդ ժամանակ հայտնվել էլամցի ու իր երեխային տալ տեղացուն ծառայության?

Micke
01.06.2016, 20:22
Լիոն ջան, Էլամացիները Միջագետքից արևելք ապրող, դեռ ոչ լիովին նստակյաց ցեղերի խումբ էին` այսօրվա պարսիկների բազմաթիվ նախնիներից մեկը: Քանաանը այն ժամանակվա տնտեսական մագնիսն էր, քանի որ այնտեղ էին գտնվում նավահանգստային կարևոր հանգույց հանդիսացող քաղաք-պետություններ` Սիդոնը, Տյուրոսը, այն ժամանակ դեռ չկործանված Ուգարիթը, հունա-կրետական գաղութ հանդիսացող հինգ քաղաք պետությունների դաշինքը` Պենտապոլիսը, Ասկալոն, Աշդոդ, Գաթ, Գազա և Էկրոն քաղաքներով: Ինչպես նաև սահմանակից Եգիպտոսն իր հզոր տնտեսական պոտենցիալով: Եթե այս ամենը համադրենք, ապա վստահաբար կարելի է ենթադրել, որ ներգաղթը դեպի Քաննան շատ հավանական էր: Նույնքան հավանական, ինչքան ասենք նակին Խորհրդային երկրներից գաղթը դեպի Եվրոպա:

Lion
01.06.2016, 21:44
Micke ջան, ես շատ լավ գիտեմ էլամցիք ով են և ինչ են եղել - ստեղ ֆորումում իմ պատմավեպն էլ է դրած և այնտեղ էլամցիներ էլ կան - ուղղակի ասածս էնա, որ քիչ հավանական է, այդ ժամանակ Էլամի ու Քանանի միջև հզոր Բաբելոնն էր... Ինչևիցե, դիտողությունը նույնիսկ երկրորդական չէ, այլ երրորդական:

Արագ կարդացի վեպի դրված հատվածը - ինչ ես ուզում ասել, առայժմ դա չեմ ըմբռնում: Ոնց հասկացա, ուզում ես ցույց տալ, թե ինչպես ՞հրեաները եկան Աստծուն՞, վատ միտք չէ, բայց արդիական է արդյոք? Հետո, չգիտեմ, դեռ առջևում ինչքան կա, բայց առայժմ ամեն ինչ դանդաղ ու անշտապ է զարգանում...

Մի խոսքով, առայժմ ոչ որոշակի կարծիք է...

Micke
02.06.2016, 00:08
Լեոն ջան վեպդ անպայման կկարդամ:
Իչ Գեդեոնին է վերաբերվում, նրա մասին գրված է աստվածաշնչի դատավորաց գրքի 6-8-րդ գլուխներում: Փորձեմ մի քանի խոսքով նկարագրել պատմությունը. Մադիանացիների ցեղախմբերը մի քանի տարի անդադար ասպատակում են իսրայելն ու հարակից շրջանները: Աստված ընտրում է Գեդեոնին` իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող մի երիտասարդ, ով ոչ իշխանական տոհմից էր, ոչ առանձնապես հարուստ և ոչ էլ ազդեցիկ: Այսպես ասած ռայոնի համեստ տղա: Աստված նրան հավատք է ներշնչում իր անձի հանդեպ, և Գեդեոնը զինված պայքարի է կանչում իսրայելացիներին: Գալիս են 32000 կամավոր: Մադիանացիները ըստ աստվածաշնչի 135 000 էին: Բայց Աստված ասում է Գեդեոնին "քո զորքը մեծաքանակ է, որպեսզի չլինի այնպես, որ հաղթանակից հետա մարդիկ ասեն թե մեր բազմությամբ ու հմտությամբ հաղթեցինք, ասա զորքիդ` ով սրտում վախ ունի, թող վերադառնա իր տունը": Գեդեոնն այդպես էլ վարվում է. 22000-ը հետ են գնում: Աստվա սակայն ասում է որ այսքան էլ են շատ, քննություն կատարիր, ով անցավ թող մնա, մնացածին տուն ուղարկիր: Վերուստ մնում են 300 կռվող, որոնց հետ էլ Գեդեոնը գիշերայի անսպասելի հարձակում է գործում և ջախջախում հակառակորին:
Պատմությունը շատ ուսանելի է: Կապ չունի հրեաների Աստծուն գալուն: Իսկ ինչ վերաբերում է Բաբելոնին, ապա դեպքերը տեղի են ունենում մթա 1200-ականներին, երբ հին բաբելական պետությունն արդեն այն չէր, ասորեստանը դեռ իր պիկետ չէր հասել, իսկ նոր բաբելական պետությունը դեռ չէր կազմավորվել:

Lion
02.06.2016, 17:20
Եղբայր, պատմությունը լավ ես նայել - այնտեղ փարավոնների ես հիշատակում, նրանց թվերի պահով ճիշտ է գրված? Ես ուղղակի կուզենայի հեղինակից լսել, թե որն է այս վեպի կոչումը, կարճ ասած` ինչ ես ուզում ասել, էլի...

Micke
02.06.2016, 20:22
Լիոն ջան, ժամանակներն համապատասխանում են։ Որ անկեղծ ասեմ, այնպես չի որ ինչ որ ասելիք ունեի, դրա համար եմ սկսել այդ գիրքը։ Չէ՛, սկզբում պարզապես հիացած էի Գեդեոնի կերպարով։ Որ Պրովինցիայից մի տղա տաշվեց մինչև ազգի փրկչի «կոչումը»
Կարծում եմ բոլորն, ովքեր գրում են, կհամաձայնեն իմ հետ, որ սկզբում ոչ թե ինչ որ ասելիքն է, որ ունես, այլ պարզապես հերոսիդ, իդեայիդ մասին գրելու քեզ հանգիստ չտվող մարմաջը։
Ասելիքը հետո՝ գրելու ընթացքում, սյուժեի հասունանալուն զուգընթաց սկսեց ձևավորվել։
Լիոն ջան արի սենց անենք. առանց ամբողջ վեպը կարդալու, դու չես կարող հիմնվելով առաջին հինգ գլուխների վրա, հստակ կարծիք կազմել։ Եթե երևանում ես ապրում, կազմակերպեմ, որ գրքից մի օրինակ հասնի քեզ։ Կարդա վերջացրու, հետո խոսենք։ Եթե ոչ, կարող եմ էլ. փոստով էլեկտրոնային տարբերակը ուղարկել։

Lion
02.06.2016, 22:02
Բան չասացի, եղբայր, ուղղակի ես էդ վատը սովորությունն ունեմ - հեղինակին հանդիպելիս ճակատային հարցեր տալ: Այո, Երևանում եմ, պատիվ կլինի հեղինակի ստորագրությամբ նման մի վեպ ունենալ, դե իսկ եթե էլ. տարբերակն էլ ուղարկես, ավելի լավ - հարմար տեղերում ինձ հարմար ժամանակ կկարդամ ;)

Micke
02.06.2016, 22:47
Էլ տարբերակը կարող եմ հիմա ուղարկել քո փոստին, իսկ այ իմ ստորագրությամբ, մի փոքր կտևի։

Micke
03.06.2016, 10:18
Լիոն ջան էլ փոստիդ հասցեն չունեմ։
«Հավերժության դատապարտվածը» կարդում եմ։ Այն տեղում եմ, երբ Հայկը վահեյի հետ շախմատ էր խաղում։ Արդեն ունեմ մի քանի հարցեր, չգիտեմ հիմա՝ թե՞ կարդամ ամբողջը նոր հարցախեղդ անեմ։

Lion
03.06.2016, 10:42
Նոր ուղարկեցի էլ. փոստս լիչկով - իմ վեպի պահով` ուրախ կլինեմ, եթե ընթացքում գրես հարցերդ - հետաքրքիր կլինի քննադատություն լսել :) Ժամանակին ֆորումում վեպս ահագին աղմուկ հանեց...

Micke
03.06.2016, 11:12
Հա, տեսել եմ արդեն քննարկումներն ու ռեակցիաները վեպիդ վերաբերյալ։;)

Lion
21.06.2016, 09:24
Ինձ հարազատ պահերին անդրադառնամ, չնայած վեպն ինքնին աստվածաշնչային է - դուրս եկան ընդհարումների պահերը ու ռազմական հանդերձանքի նկարագրությունները, ըստ իս բավականին իրական են, ըստ իս իմ <Հավերժության...> միջի եբրայների հրեա չդարձած հատվածի հետագա էվոլյուցիան լավ ես նկարագրել :)

Ալինա3
05.04.2017, 13:19
իսկ գիրքն ի՞նչ արժի, կարող է ինչ որ մեկն իմանալ։

Rhayader
05.04.2017, 14:53
Գեղարվեստական գրականության վրա հիմնված պատմավե՞պ :))