Դիտել ողջ տարբերակը : Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
Վերջը մի 9 էջ քննարկում մնաց կարդալու::D
Հա ի՞նչ էի ասում՝ Իմպրեսսիան, որ երկար ժամանակ առաջ էր, կարծում էի էլ արդեն տենց էլ մնալու ա՝ ինչքան էլ քվեարկվեն մյուսները:
Իսկ Ծովանկարը վերջը առաջ անցավ Օրից,:)) հալա դեռ:secret
StrangeLittleGirl
03.06.2016, 20:02
Չեմ կարծում, թե հեղինակին իմանալն էնքան էական դեր ունի գործը հասկանալու հարցում, որ հանուն դրա կտրուկ մեծացնենք ԽԾԲ–ի դերը, իսկ որ էդ դեպքում կտրուկ կմեծանա, չեմ կասկածում։
Կարծում եմ` ահագին մեծ դեր ունի հասկանալու հարցում: Նույն էս Քլինթ Իսթվուդը հաստատ ավելի շատ ձայն կհավաքեր, եթե հեղինակին իմանայինք: Ոչ թե որովհետև իրան սիրում ենք, այլ որովհետև շատերը չէին մտածի, թե էս էռնեստներն ու վիլյամները վաբշե ովքեր են, այլ կփորձեին կոնկրետ բան գտնել` իմանալով հեղինակին:
Իսկ ԽԾԲ-ն ավելի ահավոր ա, երբ փակ անուններով ա, ու հեղինակներից մեկը կոնկրետ մարդկանց ուղարկում ա իրա օգտին քվեարկելու:

Հը՞.. խի տենց բան էլ ա էղնո՞ւմ:o
Ինչքա՞ն մնաց որ: Երկու հաղթող ա լինելու ոնց երևում ա:
StrangeLittleGirl
03.06.2016, 20:16
Հը՞.. խի տենց բան էլ ա էղնո՞ւմ:o
Հազվադեպ: Հավաքածուներում էր մի քիչ շատ լինում, բայց առանձնապես չէր ազդում վերջնական արդյունքի վրա:
Ուլուանա
03.06.2016, 20:20
Կարծում եմ` ահագին մեծ դեր ունի հասկանալու հարցում: Նույն էս Քլինթ Իսթվուդը հաստատ ավելի շատ ձայն կհավաքեր, եթե հեղինակին իմանայինք: Ոչ թե որովհետև իրան սիրում ենք, այլ որովհետև շատերը չէին մտածի, թե էս էռնեստներն ու վիլյամները վաբշե ովքեր են, այլ կփորձեին կոնկրետ բան գտնել` իմանալով հեղինակին:
Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ «Քլինթ Իսթվուդի» հեղինակին իմանալը տենց ուղղակիորեն ցույց տար էռնեստների ու ուիլիամների ով լինելը։ Որևէ հիմք չեմ տեսնում դրա համար։
Իսկ ԽԾԲ-ն ավելի ահավոր ա, երբ փակ անուններով ա, ու հեղինակներից մեկը կոնկրետ մարդկանց ուղարկում ա իրա օգտին քվեարկելու:
Ինչո՞վ ա ավելի ահավոր։ Բաց անունների դեպքում չի կարող պակաս ահավոր լինել. էդ ասածդ էլի կլինի, պլյուս՝ լիքը մարդիկ ուղղակի վերաբերմունքից ելնելով կքվեարկեն, թեկուզ առանց հեղինակի կողմից ուղարկվելու, իսկ երբ գոնե չգիտեն կամ համոզված չեն, թե հեղինակն ով ա, ավելի փոքր ա հավանականությունը, որ զուտ վերաբերմունքից ելնելով քվեարկեն։
Ուլուանա
03.06.2016, 20:27
Հը՞.. խի տենց բան էլ ա էղնո՞ւմ:o
Հազվադեպ: Հավաքածուներում էր մի քիչ շատ լինում, բայց առանձնապես չէր ազդում վերջնական արդյունքի վրա:
Հատուկ ուղարկելը գուցե քիչ ա լինում, բայց առանց հատուկ ուղարկելու էլ ա հնարավոր ահագին ԽԾԲ անել։ Լիքը մարդիկ կան, որ եթե թեկուզ ենթադրեն, որ էսինչ գործն էսինչն ա գրել, արդեն իրանց համար հերիք ա, որ էդ տարբերակի օգտին քվեարկեն։ Էլ չեմ ասում, որ շատերը իրանց մտերիմներին ասում են, թե որն ա իրանց տարբերակը, ու հատուկ ուղարկելու կարիք էլ չի լինում հաճախ։ Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ վերջերս ոնց ա էդ առումով, ինչքանով են նման բաներ լինում, բայց մի ժամանակ լավ էլ լինում էին։
StrangeLittleGirl
03.06.2016, 20:41

Ի՞նչ ասեմ: Ժամանակին որ ասում էի՝ տենց բաներ կան, սաղ ասում էին՝ չէ, չկա, քեզ թվում ա: Ես էլ մտածեցի՝ ուրեմն երևի ինձ թվում ա:
Քլինթ Իսթվուդի նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր էն առումով, որ եթե ասենք Գալաթեան ա հեղինակը, ընթերցողը կմտածեր՝ Գալաթեան վատ բան չի գրի, մի քիչ ավել ջանք կթափեր հասկանալու համար, թե էնտեղ ինչ ա կատարվում:
Կարելի ա քվեարկությունն էլ փակ անցկացնել, որ էդ ձեր ասած խծբ-ն չգործի․ այսինքն ինչ-որ մեկը ինչ-որ ուրիշին հաճոյանալու խաթր չքվեարկի, իսկ եթե մեկը վիզ դնի հաղթել՝ ուզում ա բաց լինեն հեղինակները, ուզում ա փակ՝ կհավաքի իր ԾԽԲ-ին ու կհաղթի մրցույթում :)
StrangeLittleGirl
03.06.2016, 21:04
Էս ա, նայեք :)) Հավաքածուն, փուլայինները ու մեկ էլ մի մրցույթ, որտեղ անունները բաց էին, չեմ ընդգրկել:
http://i.imgur.com/J0X3OCq.jpg
Գործի հերթականության ու ստացած ձայների միջև կապ չկա, արխային էղեք :))
Ինչի էս թեման մեջ ընկավ. վերջին մրցույթներում ընդհանրապես ոչ մի նման բան չի նկատվել։
Ով որը հավանում ա, նրան էլ ձայն ա տալիս ։
StrangeLittleGirl
03.06.2016, 21:59
47 րոպե մնաց, մարդիկ, շուտ արեք, քվեարկեք :)) Երկու հոգի էլ որ քվեարկի, Ռիփի ասած 25-ին կհասնենք:
47 րոպե մնաց, մարդիկ, շուտ արեք, քվեարկեք :)) Երկու հոգի էլ որ քվեարկի, Ռիփի ասած 25-ին կհասնենք:
Չէ, դեռ ավել կա, 47 րոպե չի:
20-25 էի ասել, արդեն հասել ենք :))
StrangeLittleGirl
03.06.2016, 22:24
Չէ, դեռ ավել կա, 47 րոպե չի:
20-25 էի ասել, արդեն հասել ենք :))
Հա, սաղ խառնել էի :)) Ժամային գոտին երկու անգամ հաշվեցի:
Ես էլ զգացի, որ Քլինտ Իսվուդին էլ պիտի ձայն տայի։
Վատն էն ա, որ քվերակության ժամանակը խիստ սահմանափակ էր, ես էլ վստահ չէի, որ կհասցնեմ։ Գիշերը հոգնած արագ-արագ կարդացի ու։ Էդ պահին թեթև զգացի, որ անունները պատահական չէին, բայց հիմա վերընթերցելով հասկացա, թե ինչ ԳՈՐԾ ա։
Եթե մենակ մի ձայն տայի, մենակ դրան կտայի։
Sent from my Elephone P8000 using Tapatalk
Դեմքը դուք եք :))
Բայց մյուս անգամ տենց կանենք. մինչև բոլոր գործերը ոտքից գլուխ չքննարկենք, հարցում չենք կցի թեմային:
http://i63.tinypic.com/2hxa9s1.jpg
Sambitbaba
03.06.2016, 23:48
Ինչի էս թեման մեջ ընկավ. վերջին մրցույթներում ընդհանրապես ոչ մի նման բան չի նկատվել։
Ով որը հավանում ա, նրան էլ ձայն ա տալիս ։
Իսկապես... Ես, օրինակ, արդեն մոտ վեց տարիների ընթացքում չեմ էլ հիշում նման բաներ:
Մի անգամ ինչ-որ խոսակցություններ եղան էլի, բայց, որքան հիշում եմ, այդպես էլ մարեցին:
Կարծում եմ, իմաստ չունի այլևս խոսել այդ մասին::angry
Sambitbaba
03.06.2016, 23:50
Դեմքը դուք եք :))
Բայց մյուս անգամ տենց կանենք. մինչև բոլոր գործերը ոտքից գլուխ չքննարկենք, հարցում չենք կցի թեմային:
Լավ կլինի այդպես:
Թե չէ ես ինձ արդեն վատ եմ զգում...
1-ին տեղ՝ Իմպրեսսիա - Sambitbaba
2-րդ տեղ՝ Ծովանկար - Վոլտերա
3-րդ տեղ՝ Օր - Skeptic
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - StrangeLittleGirl
Քլինթ Իսթվուդ - Lisbeth
Առաջին «Ուռագանը» - anslov
Վերջին թռիչքը - Լուսանդր
:)
իսկ կարելի է մեկից ավել ստեղծագործություն ուղարկել?
Նիկեա, դու թրոլլ ես :))
Սամ, շնորհավոր :love էն սկզբից էլ գիտեի, որ դու ես
Սկեպտ, շատ ապրես, լավն էր Օրը
Բյուրը փաստորեն դրա համար էր էդքան խորացել Թեթևության մեջ :))
Լիզբեթ :love
Anslov, ակումբցի ես՞, արի մի բան գրի
Լուսանդր, դու էլ ապրես, բայց արի մի քիչ վերլուծիր Փայտիկը
Նիկեա՞ :'
Բոլորից շնորհակալություն եմ հայտնում կարծիքների համար ^-^
Այվի, քեզ էլ պաչիկներ :kiss
Ուլուանա
04.06.2016, 01:01
Հլը էդ Բյուրին :D։ Ես էլ ասեմ՝ ինչի ա տենց կպած պնդում ու բոլորին ամեն գնով փորձում ապացուցել, որ էդ պատմվածքի սեթինգն արտասահմանյան ա։ :D
StrangeLittleGirl
04.06.2016, 01:03
Հլը էդ Բյուրին :D։ Ես էլ ասեմ՝ ինչի ա տենց կպած պնդում ու բոլորին ամեն գնով փորձում ապացուցել, որ էդ պատմվածքի սեթինգն արտասահմանյան ա։ :D
Ես ավելին ասեմ. պատմվածքի գաղափարից սկսած, դետալներով վերջացրած մի բրիտանացու հետ ենք սաղ որոշել, ես մենակ գրի եմ առել :D ու կպած ինձ համոզում եք, որ դա Հայաստանն ա :D
Բյուր, էն պլագիատի պահով նենց էի ջղայնացել :beee
Ուլուանա
04.06.2016, 01:06
Սամ, Մարի, Սկեպտիկ, շնորհավոր :)։
Սամ, բայց դու դեմք ես, քեզնից հեչ չէի սպասի էս ոճի պատմվածք :))։
Lisbeth–ին էլ շնորհավորում եմ, իմ կարծիքով, մրցույթի ամենալավ պատմվածքը գրած լինելու համար։ Իրոք շատ անարդարացի էր, որ էդ տարբերակն էդքան քիչ ձայն հավաքեց։ Ես որ ավելի ուշ քվեարկելու լինեի, ես էլ էի դրան ձայն տալու հաստատ։ Ափսոս...
Ուլուանա
04.06.2016, 01:08
Ես ավելին ասեմ. պատմվածքի գաղափարից սկսած, դետալներով վերջացրած մի բրիտանացու հետ ենք սաղ որոշել, ես մենակ գրի եմ առել :D ու կպած ինձ համոզում եք, որ դա Հայաստանն ա :D
Մեկ ա, դու չես կարող ապացուցել, որ գաղափարը Նիկեայից չես ցրել :D։
Սամ, Մարի, Սկեպտիկ, շնորհավոր :)։
Սամ, բայց դու դեմք ես, քեզնից հեչ չէի սպասի էս ոճի պատմվածք :))։
Lisbeth–ին էլ շնորհավորում եմ, իմ կարծիքով, մրցույթի ամենալավ պատմվածքը գրած լինելու համար։ Իրոք շատ անարդարացի էր, որ էդ տարբերակն էդքան քիչ ձայն հավաքեց։ Ես որ ավելի ուշ քվեարկելու լինեի, ես էլ էի դրան ձայն տալու հաստատ։ Ափսոս...
Սամը լրիվ անակնկալ ա. բա էս ոճի (https://www.akumb.am/showthread.php/66242-%D5%8A%D5%AB%D5%A5%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ո՞վ էր սպասում, մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս :))
StrangeLittleGirl
04.06.2016, 01:11
Բյուր, էն պլագիատի պահով նենց էի ջղայնացել :beee
Գիտեի, որ հեղինակը դու ես, դրա համար պլագիատի մասը շատ առաջ չբրդեցի, դու տենց բան չէիր անի :)) Բայց էդ գործը կամ դրանից հատվածներ որևէ կերպ հրապարակե՞լ ես: Ախր շատ ծանոթ էր: Հիշում եմ, որ փարոսի նկարներ ես դրել վերջերս ֆեյսբուքում:
Մեկ ա, դու չես կարող ապացուցել, որ գաղափարը Նիկեայից չես ցրել :D։
Նիկեայի օրագիրը չեմ էլ կարդում :D Ինձ նույնիսկ թվաց՝ ինձ հետ ես, մտածեցի՝ բայց էդ թեմայով օրագրումս հազիվ մի երկու բան գրած լինեմ, ո՞նց ջոկեցիր :D
Շնորհավորանքներս Սամին, Մարիին ու Սկեպտին:
Լիզբեթին էլ (տեսա՞ք քանի չստացած ձայն ուներ :)) ): Ու մեկ ա չեք համոզի, Առաջին ուռագանն էլ ա Լիզբեթը, ուրիշ անունով գրանցվել, ուղարկել ա :))
StrangeLittleGirl
04.06.2016, 01:12
Սամը լրիվ անակնկալ ա. բա էս ոճի (https://www.akumb.am/showthread.php/66242-%D5%8A%D5%AB%D5%A5%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ո՞վ էր սպասում, մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս :))
Հա, էսօր սաղ մրցույթների վրայով անցնելիս էս գործն էլ աչքովս ընկավ, ասեցի՝ ըհը, էսօր էլ ա մի հատ սենց բան սպասվում :))
Գիտեի, որ հեղինակը դու ես, դրա համար պլագիատի մասը շատ առաջ չբրդեցի, դու տենց բան չէիր անի :)) Բայց էդ գործը կամ դրանից հատվածներ որևէ կերպ հրապարակե՞լ ես: Ախր շատ ծանոթ էր: Հիշում եմ, որ փարոսի նկարներ ես դրել վերջերս ֆեյսբուքում:
Նիկեայի օրագիրը չեմ էլ կարդում :D Ինձ նույնիսկ թվաց՝ ինձ հետ ես, մտածեցի՝ բայց էդ թեմայով օրագրումս հազիվ մի երկու բան գրած լինեմ, ո՞նց ջոկեցիր :D
Շնորհավորանքներս Սամին, Մարիին ու Սկեպտին:
Լիզբեթին էլ (տեսա՞ք քանի չստացած ձայն ուներ :)) ): Ու մեկ ա չեք համոզի, Առաջին ուռագանն էլ ա Լիզբեթը, ուրիշ անունով գրանցվել, ուղարկել ա :))
Չէ, Բյուր, կոնկրետ էդ պատմվածքից ոչ մի կտոր էլ չեմ դրել, բայց Փարոսի նկարներ` հա, լիքը: Էդ կառույցն իմ թուլությունն է:
Լիզբեթին էլ (տեսա՞ք քանի չստացած ձայն ուներ :)) ): Ու մեկ ա չեք համոզի, Առաջին ուռագանն էլ ա Լիզբեթը, ուրիշ անունով գրանցվել, ուղարկել ա :))
Ինքը տենց բան անողը չի, համ էլ նման չի իրեն. ինքը գրում ա լիքը դետալներով ու երկար ;)
StrangeLittleGirl
04.06.2016, 01:15
Ինքը տենց բան անողը չի, համ էլ նման չի իրեն. ինքը գրում ա լիքը դետալներով ու երկար ;)
Կարող ա հատուկ ա արել: Ախր մի տեսակ շատ էմոցիոնալ էր էդ գործի համար:
Ես մի քանի բանից էի հասկացել, որ Սամն է.
1. Ֆաբիանից. պարզ հիշում էի, որ ինքն էր անընդհատ էդ գիրքը խորհուրդ տալիս
2. Պատմվածքը Լիլին նվիրելուց. գիտեմ, որ Սամը Լիլին շատ է սիրում ու մի անգամ չի, որ ասել ա էդ մասին
3. Լիլի բանաստեղծությունը հենց իր օրագրում Սամն է շնորհակալություն հայտնել, մնացած հայտնողները հաստատ չէին կարա էս պատմվածքը գրած լինել
4. Դե մեկ էլ Բհիշման
Այվ, մեկ էլ կբացատրե՞ս` էն խորհրդավոր գրառումն ինչ էր նշանակում
StrangeLittleGirl
04.06.2016, 01:26

Էս գործն ամեն դեպքում ինչ-որ պահերով հիշեցնում էր Սամին: Ճիշտ ա՝ փաբ-մաբ, բան, պահի տակ հուշում էին՝ Սամը չի, բայց գրելաոճն ընդհանրապես իրանն էր: Ռուտինի նման չէր մոլորեցրեր սաղիս :))
Այվ, մեկ էլ կբացատրե՞ս` էն խորհրդավոր գրառումն ինչ էր նշանակում
Նշանակում էր, որ ասենք anslov-ը կգրեր, թե ինքն իրականում ով է :pardon
Մեկ էլ տեսար ուրիշ խոստովանություններ էլ լինեին, ինչ իմանամ:
Նշանակում էր, որ ասենք anslov-ը կգրեր, թե ինքն իրականում ով է :pardon
Մեկ էլ տեսար ուրիշ խոստովանություններ էլ լինեին, ինչ իմանաս:
Ակումբում կա՞ էդպիսի անդամ
Ակումբում կա՞ էդպիսի անդամ
Հա, նոր գրանցված, մի գրառմամբ. գրառումն էլ «Ֆորումի անդամների լուսանկարներում» ա:
Մերսիներ, ժող, շնորհավորում եմ Սամին ու Մարիին։ Լիզ, ճի՞շտ էի հասկացել քո գործը։
"Օր"-ի հետ կապված. գրածների մեծ մասը ինքնակենսագրական ա, ուղղակի մի քիչ գեղարվեստականացնելու համար նոր կերպարներ եմ ավելացրել ու սեթինգը տեղափոխել ԱՄՆ, որտեղ երբեք չեմ եղել, բայց շատ եմ սիրում։ Ֆեյսբուքի անցուդարձն իրական էր, անունների տակ հայկական անուն-ազգանուններ են, Արէան մեկի ազգանունն ու մյուսի անունը ասեց։
Էսքանը։
Լիզբեթին էլ (տեսա՞ք քանի չստացած ձայն ուներ :)) ): Ու մեկ ա չեք համոզի, Առաջին ուռագանն էլ ա Լիզբեթը, ուրիշ անունով գրանցվել, ուղարկել ա :))
Լոգիկա չկա Բյուր: Ես գիտեմ ով ա ուռագանի հեղինակը, բայց եթե չգա ու չխոստովանի որ ինքն ա կհիասթափվեմ և իրենից, և իր ուղարկած տարբերակից: Ինքը կարծեմ էլի ա մասնակցել մրցույթների ու դժվար չէր Այվիի փնթիության բողոքից կռահելը:
Համ էլ, ես վերջին օրով եմ գրել Քլինթը, երբ նիկոտինի պերեդոզով պարկած էի տանը, անելու բան չկար, սաղ մտքերս ի մի եկան ու շարվեցին: Այ սենց, բառացիորեն վերջին պահին եմ ուղարկել:
Նորմալությունը դու ես վերջը :)) Ու ոչ մի սյուռ բան մեջը: Իմ սրտին չկպավ էս գործդ Բյուր, կներես:
Մերսիներ, ժող, շնորհավորում եմ Սամին ու Մարիին։ Լիզ, ճի՞շտ էի հասկացել քո գործը։
"Օր"-ի հետ կապված. գրածների մեծ մասը ինքնակենսագրական ա, ուղղակի մի քիչ գեղարվեստականացնելու համար նոր կերպարներ եմ ավելացրել ու սեթինգը տեղափոխել ԱՄՆ, որտեղ երբեք չեմ եղել, բայց շատ եմ սիրում։ Ֆեյսբուքի անցուդարձն իրական էր, անունների տակ հայկական անուն-ազգանուններ են, Արէան մեկի ազգանունն ու մյուսի անունը ասեց։
Էսքանը։
Հա, ոչինչը որպես կարգավորված վիճակ, ամեն ինչ ճիշտ ա: Քլինթը փորձում էր փոխել բոլոր փշուրների ուղղությունը: Իմ վաղեմի երազանքն էլ իրականացավ, սպանել Նրանց, առանձնակի հաճույքով հատկապես մի երկուսին))
Շնորհավորում եմ քեզ, ապրես: Շատ հետաքրքիր գործ էր, դիմամիկ , պատկերավոր: Չէի մտածում, որ դու կլինես, բայց զարմացած չեմ)
Շնորհավոր Սամ: Մարի:love
Այվի էն նկարը որ դրել ես վերջն ա: Շնորհակալություն քեզ համ մրցույթի համար, համ էլ որ օգնեցիր շատերին փոշմանել)
Էհ.. էլ ինչ ասեմ: Քլինթը գրելը շատ հետաքրքիր էր ինձ համար, սենց կիսագիտակից, ինքնահեգնանքախառը... եսիմ, շատ փոինթներ ունի էս գործը, վստահ էի, որ մրցունակ գործ եմ ուղարկել, բայց աչքիս գերագնահատեցի:
Սամը լրիվ անակնկալ ա. բա էս ոճի (https://www.akumb.am/showthread.php/66242-%D5%8A%D5%AB%D5%A5%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ո՞վ էր սպասում, մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս :))
Ես հիշում էի Ռուտինը, ու համարյա համոզված էի որ Սամն ա Իմպրեսիայի հեղինակը։
Սպասում էի արդյունքներին, որ խնդրեմ. Սամ, գիտեմ, որ դու քո առանց էն էլ քիչ ազատ ժամանակի հիմնական մասը ծախսում ես թարգմանություններիդ վրա, բայց դե մենք էլ ենք մարդ, մեզ էլ մի քիչ մարդատեղ դիր, մի երկու բան էլ մեր համար գրի՝ կարդանք։
Չես պատկերացնի ինչ հաճույքով եմ կարդացել պատմվածքդ։
Լուսանդր
04.06.2016, 07:17
Ես գիտեմ ով ա ուռագանի հեղինակը, բայց եթե չգա ու չխոստովանի որ ինքն ա կհիասթափվեմ և իրենից, և իր ուղարկած տարբերակից:
Կարելի է՞ մի մտերմիկ առաջարկ։ Ինչու՞ չդիմել Մեֆիստոֆելին։ Լինելով իշխան լույսի և ստվերի սահմանագծում, նա կարող է բաներ իմանալ և անել, որ մենք գուցե ի հասու չլինենք հասկանալու։ :)
boooooooom
04.06.2016, 07:19
Ավելի ուշադիր, ևս նեկ անգամ կարդացի "Օր"-ը: Ի տարբերություն առաջին անգամվա, շատ հեշտ սահուն ու հետաքրքիր էր ամենը: Ու հա, ավելի հասկանալի էր դառնում երբ գիտեի, որ Սկեպտիկն է գրել ու կարդալուց հենց իրան էլ ավտոմատ պատկերացնում էի: Արա դե ուշադիր ա պետք կարդալ...
Հեղինակներին և կազմակերպիչ(ներ)ին ` շնորհակալություն: Հաղթող(իրականում+ներ)ին Շնորհավորում եմ: Լավ էր:
Հ.Գ. Քո հեծանիվը տանկ չի` Ծիտ ա (տանկ չես տեսել...)
Լուսանդր
04.06.2016, 07:29
Շնորհակալություն Այվիին հետաքրքիր մրցույթի համար։ Կարծիքներն ու մեկնաբանությունները նույնպես հետաքրքիր էին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Նիկեայի տպավորությունը «Ծովանկարից»,
«Ես սիրեցի գուլպայագործ տղային: էն, որ կարդում ու ուզում ես գնալ-գտնել էդ կորած փարոսը ու գրկել գունատ, նիհար, թափանցիկ կապտասպիակավուն աչքերով տղային… »
Ինչ պարզ ու անմիջական… երևի հենց թափանցիկ աչքեր են հարկավոր էսպես տեսնելու համար։ Ինձ որ այս ստեղծագործության հատուկ ոչինչ չասեց, թող ների ինձ հեղինակը, բայց ահա ևս մի օրինակ, թե ինչպես նույն գործը ինչ տարբեր կարող է ընկալվել տարբեր ընթերցողների կողմից։
Շնորհավորում եմ Սամիթբաբային, Վոլտերային և Սկեպտիկին։
Իսկ դուք՝ Տարօրինակ փոքրիկ աղջիկ, Լիզբեթ և Առանց խոսքի, չվհատվե՛ք ։) Հիշում ե՞ք Էքզյուպերիին՝ «Փոքրիկ իշխանի» հեղինակին։ Էսպիսի մի միտք կա իր «Գիշերային թռիչք» գրքում։ «Պարտությունը մի գրավական է, որը մոտեցնում է իսկական հաղթանակին։» Էնպես որ …բայց իրականում այստեղ կարծես թե պարտվողներ չկան, այ թե ինչ օյին խաղաց Այվին մեր գլխին :)
Sambitbaba
04.06.2016, 08:14
Սամ, Մարի, Սկեպտիկ, շնորհավոր :)։
Սամ, բայց դու դեմք ես, քեզնից հեչ չէի սպասի էս ոճի պատմվածք :))։
Ինչու՞, Ան ջան...:oy
Sambitbaba
04.06.2016, 08:17
Սամ, շնորհավոր :love էն սկզբից էլ գիտեի, որ դու ես
Քեզ էլ շնորհավոր, Մարիշ ջան::love Ստացվում է, որ երկուսս էլ գիտեինք, որ դու ենք...:)
Sambitbaba
04.06.2016, 08:34
Ես մի քանի բանից էի հասկացել, որ Սամն է.
1. Ֆաբիանից. պարզ հիշում էի, որ ինքն էր անընդհատ էդ գիրքը խորհուրդ տալիս
Դավաճա՛ն: Միանգամից շուխուռը գցեցիր... Ես էլ դիտմամբ որոշեցի հոգիդ ուտել ու սկսեցի կամաց-կամաց վերջից գալ: Դե գնա::P
2. Պատմվածքը Լիլին նվիրելուց. գիտեմ, որ Սամը Լիլին շատ է սիրում ու մի անգամ չի, որ ասել ա էդ մասին
3. Լիլի բանաստեղծությունը հենց իր օրագրում Սամն է շնորհակալություն հայտնել, մնացած հայտնողները հաստատ չէին կարա էս պատմվածքը գրած լինել
Էդ կա...:oy
4. Դե մեկ էլ Բհիշման
Չէ, Մարիշ ջան: Իմիջիայլոց, մենակ դու չես, որ այդ ասացիր: Բայց Բհիշման իմը չի... Իմը` Ֆաբիանն էր: Բայց գրելիս, ինչ-որ մեծ ցանկություն եղավ մեջս, որ Բհիշման Լիլինը լինի...
Sambitbaba
04.06.2016, 09:22
Ծովանկար
Մեկը գրել էր, որ կուզեր սրա մուլտը տեսնել: Իսկ ես կարդալիս հենց մուլտն էլ տեսնում էի: Սենց մեծ, խորը աչքերով տղուկ, մազերը՝ մուգ, հագին՝ վադալասկա, ինքն էլ՝ ձիգ ու նիհար: Իր համար խելոք, գլուխը կախ իր գործն է անում: Թե ինչի է էդ ամենը կատարվում, բացատրելու կարիք չկա, ուղղակի էդպես է: Ու ինձ դա դուր է գալիս, որ չի բացատրված ոչ մի բան:
Էս մի պատմվածքում էլ անուն չկա :)
Բա վերջը. ասում է՝ մի բան պակաս էր (գանք սկզբին), էդ էն գուլպաներն էին, որ ինքը բոլորին տալիս էր, իսկ իրեն տվող էդպես էլ չեղավ:
Լավն էր, ուղղակի էդքան էլ «իմը» չէր:
Համարյա Փոքրիկ Իշխանին նկարագրեցիր...:)
Միայն Իմպրեսսիայում ա առաջի արտահայտությունը օգտագործված ոչ թե ինչ-որ բան պակասելու իմաստով, այլ որպես «մենակ էս էր պակաս» դժգոհություն։
Լավն ա էլի )
StrangeLittleGirl
04.06.2016, 10:26
Շնորհակալություն Այվիին հետաքրքիր մրցույթի համար։ Կարծիքներն ու մեկնաբանությունները նույնպես հետաքրքիր էին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Նիկեայի տպավորությունը «Ծովանկարից»,
«Ես սիրեցի գուլպայագործ տղային: էն, որ կարդում ու ուզում ես գնալ-գտնել էդ կորած փարոսը ու գրկել գունատ, նիհար, թափանցիկ կապտասպիակավուն աչքերով տղային… »
Ինչ պարզ ու անմիջական… երևի հենց թափանցիկ աչքեր են հարկավոր էսպես տեսնելու համար։ Ինձ որ այս ստեղծագործության հատուկ ոչինչ չասեց, թող ների ինձ հեղինակը, բայց ահա ևս մի օրինակ, թե ինչպես նույն գործը ինչ տարբեր կարող է ընկալվել տարբեր ընթերցողների կողմից։
Շնորհավորում եմ Սամիթբաբային, Վոլտերային և Սկեպտիկին։
Իսկ դուք՝ Տարօրինակ փոքրիկ աղջիկ, Լիզբեթ և Առանց խոսքի, չվհատվե՛ք ։) Հիշում ե՞ք Էքզյուպերիին՝ «Փոքրիկ իշխանի» հեղինակին։ Էսպիսի մի միտք կա իր «Գիշերային թռիչք» գրքում։ «Պարտությունը մի գրավական է, որը մոտեցնում է իսկական հաղթանակին։» Էնպես որ …բայց իրականում այստեղ կարծես թե պարտվողներ չկան, այ թե ինչ օյին խաղաց Այվին մեր գլխին :)
Լուսանդր ջան, չենք վհատվում, արխային :)) Էքզյուպերիին լավ էլ հիշում ենք, քո գործի մեջ էլ էր զբոսնում: Այվին էլ ոչ մի օյին չխաղաց, արխային :) Հավես մրցույթ կազմակերպեց:
Մի քիչ անցնի, մի մրցույթ էլ ես կանեմ, կարոտեցի մրցույթներ կազմակերպելը: Այվ, էն գրական ֆլեշմոբերը լավն էին, չես վերսկսի՞:oy, Բյուր, դու էլ էն գրական առաջադրանքներից արա: Ակտիվացնենք ակումբը :love
Ու սաղ հեչ, բայց ես նենց էի ուզում շուտ ասեն հեղինակների անունները, որ վազեմ` բլոգումս դնեմ: :))
Լիզը դեմք ա. վերջին պահին գրում ա՝ սպասի մի բան էլ ես մոգոնեմ, բայց ոչինչ, որ երկար լինի։ Ասում եմ՝ ոչինչ։ Մի քանի րոպեից ուղարկում ա, հետն էլ թե՝ 1200 բառ, ոչի՞նչ։ Հա, շատ լավ ա։ Բայց նայում եմ, վերջում ուղղանի խոսք չկա։ Ասում եմ՝ Լիզ, պայմա՜նը, վերջին նախադասությունը։ Բառացիորեն երկու րոպեից ուղարկում ա ուրիշ վերջաբան։
Ու էդ սաղ ոտի վրա, երբ որ արդեն տեղադրում էի։
Դեմք :)
Սամ, Սկեպտ, Մարի, շատ լավն էիք, Բյուր, Լուսանդր, Անսլով, դուք էլ շատ ապրեք, դե Լիզի մասին էլ արդեն ասեցի, որ լրիվ դեմք ա :)
Ես մի քիչ դադար վերցնեմ, Մարի ջան. հիմա ֆլեշմոբեր չսկսենք կամ դուք կազմակերպեք։
Շատ հավեսով եմ անում, բայց դե ժամանակիս հաշվին ա։ Օրինակ՝ երեկ համարյա չեմ կարողացել աշխատել. մեկ-մեկ՝ ոչինչ, բայց անընդհատ չեմ կարող :)
Բայց Դիմակ-ի համար հա էլ կարող եք ուղարկել, կդնեմ։
Սկսե՞նք հեղինակների գուշակությամբ զբաղվել :))
Իմպրեսսիա - Սամ
Ծովանկար - Մարի
Օր - Mr. Annoying
Առաջին Ուռագանը - Լիզբեթ
Վերջին Թռիչքը - Լուսանդր
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - Ռուբի
Քլինթ Իսթվուդ - Մարիօ (??)
Ես նշածս ուսանողուհիներից մենակ Ռուբիին էի բացառում, որ գրած կլինի Նորմալ լինելեւ թեթևությունը`:)) վստահ էի, որ Նիկեան ա: Հես ա կամաց-կամաց կհասնեմ բացահայտման էջերին`եթե իհարկե չի հետաձգվել (հեղինակները նշված չեն քվեարկության ցուցատախտակում` ինչի համար ուրախ եմ;) ):
Ivy ասում ես ոչ մեկ չի քվեարկե՞լ իր իսկ պատմվածքի օգտին, ուրեմն Նիկը ինձ ճիշտ էր ասում` Նորմալ լինելու թեթևությունը իրանը չի:))
Վոլտերան էլ չի կարծում եմ` մնաց Մարիօն:))
Մի միտք ունեմ հաջորդ մրցույթների համար:
Դնում ենք աշխատանքները, բայց հարցումը կցում ենք թեմային ասենք 3 կամ 5 օր հետո:
Թող քննարկվի հնարավոր բոլոր կողմերից, արդեն հետ ու առաջ դրվածն էլ կարևոր չի լինի: Հետո նոր քվեարկություն լինի, որ էլ փոշմանող չլինի:
Ամեն մարդ հաստատ իմանա՝ որին ա ձայն տալու:
Ի՞նչ կասեք:
Քննարկումների ազդեցության առումով համաձայն էի Ջոնի հետ` ես ինքս քվեարկում եմ պատմվածքները կարդալուց ուղիղ հետո: Բայց էս գաղափարը ինձ շատ հետաքրքրեց` համենայն դեպս փորձը փորձանք չի:;) Ուզում եմ տեսնեմ իրոք ի՞նչ կփոխվի դրանից հետո:
Համ էլ մտքովս անցավ կրկնակի քվեարկության պես մի բան` 1-ը կարդալուց հետո, մյուսը 3 5 օրից, որ հետո համեմատենք, տեսնենք տարբերությունը: Հնարավո՞ր ա էդպես անել:
Կարծում եմ եթե հոգնածությունը կարող ա վերջին գործի օգտին քիչ քվեարկելու պատճառ դառնալ` ապա նույն հավանականությամբ էլ վերջին գործը կարող ա հակառակ էֆեկտ թողնել (իհարկե ոչ էս մրցույթին)` ինչքան նոր ես կարդացել, էդքան տպավորությունդ թարմ ա:;)
Բայց էս մրցույթի պատմվածքներն էլ համ էդքան շատ չէօն, համ էլ երկար չէին, որ շատ հոգնացնեին:
Sambitbaba
04.06.2016, 16:59
Էս գործն ամեն դեպքում ինչ-որ պահերով հիշեցնում էր Սամին: Ճիշտ ա՝ փաբ-մաբ, բան, պահի տակ հուշում էին՝ Սամը չի, բայց գրելաոճն ընդհանրապես իրանն էր: Ռուտինի նման չէր մոլորեցրեր սաղիս :))
Հիմա ավելի լավ է մոլորեցնե՞մ, թե ավելի լավ է չմոլորեցնեմ::)
Sambitbaba
04.06.2016, 17:18
Մերսիներ, ժող, շնորհավորում եմ Սամին ու Մարիին։ Լիզ, ճի՞շտ էի հասկացել քո գործը։
"Օր"-ի հետ կապված. գրածների մեծ մասը ինքնակենսագրական ա, ուղղակի մի քիչ գեղարվեստականացնելու համար նոր կերպարներ եմ ավելացրել ու սեթինգը տեղափոխել ԱՄՆ, որտեղ երբեք չեմ եղել, բայց շատ եմ սիրում։ Ֆեյսբուքի անցուդարձն իրական էր, անունների տակ հայկական անուն-ազգանուններ են, Արէան մեկի ազգանունն ու մյուսի անունը ասեց։
Էսքանը։
Քեզ էլ շնորհավոր, Սկեպտիկ ջան, շատ լավն էր գործդ... Էն պահին, երբ երեքս հավասարվել էինք, համոզված էի, որ երկուսդ էլ առաջ եք անցնելու: Ափսոս, հենց ինքս "Օրը" չգնահատեցի, ինչպես պետք էր: Ախր սկզբունքորեն ամեն ինչ հոյակապ էր արված: Որովհետև, ասենք, որ գրեցի անունների հաշվով և այն, որ Բյուրի հետ վիճում էի քո ամերիկացի լինել-չլինելու մասին, բոլորովին կապ չուներ գործիդ հետ ու քո դեպքում այդ վիճակներն ինձ հեչ չխանգարեցին, չնայած ինձ հաստատ տեսանելի էր քո ամերիկացի չլինելը... Ինձ խանգարեց իմ սեփական էգոիզմը, որ այն, ինչ ինքս չեմ սիրում, ուզեցա քո վզին փաթաթել... Ոչ մի կերպ չկարողացա շրջանցել այդ ֆեյսբուքյան մոտիվը, կներես...
Երջանիկ կլինեի մի օր հանդիպել քեզ Լոսում ու երկար զրուցել հետդ...
Sambitbaba
04.06.2016, 17:25
Շնորհավոր Սամ: Մարի:love
Այվի էն նկարը որ դրել ես վերջն ա: Շնորհակալություն քեզ համ մրցույթի համար, համ էլ որ օգնեցիր շատերին փոշմանել)
Էհ.. էլ ինչ ասեմ: Քլինթը գրելը շատ հետաքրքիր էր ինձ համար, սենց կիսագիտակից, ինքնահեգնանքախառը... եսիմ, շատ փոինթներ ունի էս գործը, վստահ էի, որ մրցունակ գործ եմ ուղարկել, բայց աչքիս գերագնահատեցի:
Կներես, Լիզ ջան... Այս անգամ դու ու Մարիշը պետք իմ տեղը լինեիք...:love
Խոստանում եմ էլ երբեք մրցույթի բոլոր գործերը միանգամից չկարդալ:
1-ին տեղ՝ Իմպրեսսիա - Sambitbaba
2-րդ տեղ՝ Ծովանկար - Վոլտերա
3-րդ տեղ՝ Օր - Skeptic
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - StrangeLittleGirl
Քլինթ Իսթվուդ - Lisbeth
Առաջին «Ուռագանը» - anslov
Վերջին թռիչքը - Լուսանդր
:)
Նիկեա, դու թրոլլ ես :))
Սամ ջան ապրես, հալալ ա:hands
Մարի՞, էս ինչ մի բարիացել ես:)) Հրաշք էր պուճուր ջան:love
Օօ Գագոո: Ապրես մեծ եղբայր;)
Իսկականից` հըլը Բյուրին նայի է: Էդ ի՞նչ մեթոդներով մատնահետքերը մաքրեց:))
Լիզբեթ ջան` հարգանքներս:hi Մերսի, որ չկրակեցիր:oy
Anslov ջան, քեզ մաղթում եմ, որ ավելի աճես` զարգանաս ու շատ հետաքրքիր ու գրագետ ստեղծագործություններ գրես բոլորի համար:
Լուսանդր ջան, ես գտնում եմ, որ ստեղծագործությունդ շատ ավելիին էր արժանի: Դու էլ շատ ապրես:rose
Նի՞կ, էն ո՞վ ինձ մի անգամ ասեց "քեզ ծեծել ա պետք":)) Ամեն ինչ բումերան... oops, փոխադարձ է:P
Sambitbaba
04.06.2016, 18:13
Ես հիշում էի Ռուտինը, ու համարյա համոզված էի որ Սամն ա Իմպրեսիայի հեղինակը։
Սպասում էի արդյունքներին, որ խնդրեմ. Սամ, գիտեմ, որ դու քո առանց էն էլ քիչ ազատ ժամանակի հիմնական մասը ծախսում ես թարգմանություններիդ վրա, բայց դե մենք էլ ենք մարդ, մեզ էլ մի քիչ մարդատեղ դիր, մի երկու բան էլ մեր համար գրի՝ կարդանք։
Շնորհակալ եմ քեզ շատ, Արէա ջան: Միշտ էլ ասել էմ, որ մեծ կարևորություն եմ տալիս քո գնահատականներին:
Խնդրանքիդ մասին.
Խոստովանեմ, որ համարյա ամեն օրս սկսվում է այդ կռվով. ի՞մը գրել, թե թարգմանել...
Սկզբունքորեն, այն ինչի մասին թարգմանում եմ, երևի թե վաղուց արդեն կարող էի ինքս էլ գրել:
Լիքը այլ մտքեր էլ կան. մի երկու վեպի թեմա; կա մի համարյա ավարտած կինոսցենար (համարյա վստահ եմ, որ դուրդ կգար...); լիքը պատմվածքների մտքեր են գալիս-անցնում, իսկ երբեմն մնում-ֆիքսվում են, ես էլ հա դուխ եմ տալիս ինձ, թե մի օր կգրեմ...
Բայց համարյա ամեն օրս սկսվում է նրանով, որ հաղթում է թարգմանելու պահանջս... ինչ-ինչ պատճառներով ստացվում է, որ դրանք ավելի կարևոր են ինձ համար, քան սեփական գործերս: Երևի այն պատճառով, որ համարում եմ, որ դրանք ձեզ ավելի մեծ օգուտ կարող են տալ, քան ե՞ս... Գիտես, վերջերս իմ շատ սիրելի ակումբցիներից մեկն ինձ ասաց, որ երբ կարդում է թարգմանություններս, էնպիսի տպավորություն է իր մոտ, որ ոչ թե կարդում է, այլ ես նստած իր կողքին, պատմում եմ իրեն... Շատ էի հուզվել, ազնվորեն: Բայց գուցէ դրա պատճառն այն է, որ ես մի քիչ ինձ ներդրե՞լ եմ այդ թարգմանությունների մեջ...
Ու բոլորովին կապ չունի, գիտե՞ս, որ քչերն են կարդում: Ում պետք է, նա կարդում է, և ես արդեն գոհ եմ: Ու եթե մի օր գա այն պահը, որ քեզ էլ պետք լինի (ինչը շատ հավանական է, որ կլինի), կտեսնես, որ պատրաստի բան ունես կարդալու: Ի՞նչ վատ է, որ...;)
Իսկ պատկերացնու՞մ ես, եթե, օրինակ, Մարիշի պես տաղանդավոր մեկը մի օր ցանկություն ունենա կարդալ դրանք, կարդա ու ընդունի... Չես պատկերացնի, թե ինչ լույս նա դուրս կտա...
Իսկ դու ասում ես, իմ գործերը: Թքած...
Թող Բյուրն ասի, որ էստեղ քարոզ կարդացի: Օք::)
Չես պատկերացնի ինչ հաճույքով եմ կարդացել պատմվածքդ։
Չես պատկերացնի ինչ հաճույքով եմ գրել...:oy
Sambitbaba
04.06.2016, 18:22
Մի քիչ անցնի, մի մրցույթ էլ ես կանեմ, կարոտեցի մրցույթներ կազմակերպելը: Այվ, էն գրական ֆլեշմոբերը լավն էին, չես վերսկսի՞:oy, Բյուր, դու էլ էն գրական առաջադրանքներից արա: Ակտիվացնենք ակումբը :love
Ուր ա է՜... Կոտորեցիր, գնացել-կորել ես... Ու՞ր ես:
Sambitbaba
04.06.2016, 18:28
Սամ ջան ապրես, հալալ ա:hands
Շնորհակալ եմ, Սմոք ջան: Շատ ուրախ եմ, որ իմ գործերը քեզ հիմնականում դուր են գալիս::love
Ուր ա է՜... Կոտորեցիր, գնացել-կորել ես... Ու՞ր ես:
Մի քիչ համբերի, կակտիվացնեմ գրական նախագծերը [emoji4]
Այվի ջան քեզ էլ մեծագույն շնորհակալություններ:love Հերթական անգամ արդարացրեցիր հույսերս, առսնց քեզ արդեն չեմ պատկերացնում մրցույթի հետաքրքրությունը::roll
Sambitbaba
04.06.2016, 19:41
1-ին տեղ՝ Իմպրեսսիա - Sambitbaba
2-րդ տեղ՝ Ծովանկար - Վոլտերա
3-րդ տեղ՝ Օր - Skeptic
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը - StrangeLittleGirl
Քլինթ Իսթվուդ - Lisbeth
Առաջին «Ուռագանը» - anslov
Վերջին թռիչքը - Լուսանդր
:)
Նիկեա, դու թրոլլ ես :))
Մարրիի՜շշս...:love:love - Էնքան երջանիկ եմ, որ կարողացար անցնել "սմուռի" քո բարիերն ու այսքան լուսավոր պատմվածք գրել: Մեծացե՜՜՜լ ես... Բայց չկարծես, թե զարմացրեցիր. ես վաղուց էի սպասում այս օրվան: Միայն թե չասես, թե սա պատահականություն է: Ոչ: Ուղղակի դու սկսել ես արդեն ջնջել քո սահմանները:;)
Սկեպտիկ - Դե, քիչ առաջ ամեն ինչ ասացի::) Տխուր եմ, որ չքվեարկեցի::( Ուրախ եմ, որ էդքան լավ գործ ես գրել::love
Բյու՜ր:love - Վաբշե-տո գուշակելի էր, որ դու ես հեղինակը. վերնագիրը, հոգեբանությունը... Էն տիպը... Նիկեան... խառնեց ամեն ինչ իր "երկու պատմվածքով", ու կարծում էի, նա է գրել: Համ էլ Սկեպտը... նախ, խառնեց իր "տանկով". կարծում էի, թե դու ես հեծանիվով "ամերիկաները" չափում, ու հետո, նրա գրածի մեջ քո վարպետությունը տեսա... Բայց դե մեկ է, պատմվածքդ դուրս եկել էր...:kiss
Էնսլոու - Կներես բացասական կարծիքիս համար: Բայց իրոք շատ հարցեր փակ մնացին ինձ համար, իսկ ես սիրում եմ, որ դրանք լինեն, բայց բացվեն ընթացքում: Ուրախ եմ, որ մասնակցեցիր մրցույթին, և ուրախ կլինեի նաև, որ մեր ընտանիքի ակտիվ անդամ դառնաս ու մասնակցես մեր կյանքին::)
Լուսանդր - Ինձ թվում է, որ բոլոր ստեղծագործությունները սկսվում են մի կոնկրետ մտքից, և դա կարող է նույնիսկ մի փուչ, անկարևոր բան էլ լինել, - դա կապ չունի: Որովհետև այդ միտքը` հենակետ է ընդամենը, որից դու պետք է բացես մի նոր աշխարհ; այն շեմն է, որից դուրս մի նոր աշխարհ ես ստեղծելու... Բայց երբեմն պատահում է, որ մարդ, հրապուրվելով այդ մտքով, կարծում է, թե հենց այդ մտքի մեջ է ամփոփված ամբողջ աշխարհը, և դրանով սահմանափակում է իրեն: Ինձ թվում է, որ քեզ մոտ այս երկրորդ դեպքը ստացվեց, կներես...
Բայց հիշիր Էքզյուպերիի խոսքերը, որոնք շատ ճիշտ ես նկատել...;)
Լիզ... - Մեկ-մեկ ռաստ եմ գալիս քո աննկարագրելի հետաքրքիր գրառումներին տարբեր թեմանում ու շշմում եմ, թե ինչու՞ դու դրանք չես տեղադրում "Ստեղծագործողի անկյուն" բաժնում, - ախր համարյա պատրաստի պատմվածքներ են: Առավել ևս, երբ համեմատում եմ դրանք նախկին մրցույթներից քո այն պատմվածքների հետ, որոնք այդպես էլ չկարողացա ընդունել...
Երբ Գալը խառնվեց քննարկումներին ու ստիպեց զգաստանալ ու նորից լրջորեն վերադարձա պատմվածքիդ... Նախ, համոզված էի, որ Գալն է, և հետո... ում մասին ասես, կարող էի մտածել, բայց ոչ քո... Եթե նույնիսկ հաստատ իմանայի, որ մասնակցել ես, Բյուրի պես կսխալվեի "Ուռագանի" վրա...
...Ախր չեմ կարծում, թե ինչ-որ կարծրատիպեր էլ ունեի քո վերաբերյալ, - հո իզուր չէր, որ հիշատակեցի գրառումներդ: Ավելի շուտ, երևի տուֆտա-տուֆտա ("Ռուտինը" հիշեցի:) ) մտածում էի, որ դու ունես քո կարծրատիպերը ու ես դրանց մեջ տեղ չունեմ: Շատ ուրախ եմ, որ սխալ էի:
Ու հիմա արդեն ոչ միայն խնդրում, այլև պահանջում եմ, որ ինձ համար էլ գրես, լա՞վ...:love
Նիկեա - շատ տխուր է, որ դատարկ փամփուշտով կրակեցիր: Անհամբեր քո պատմվածքին էի սպասում...:(
Շատ կայֆ մրցույթ էր։ Շնորհակալություն ու շնորհավոր բոլորիդ ;)
Սամ, հիշում եմ մի անգամ էն 《Թաթեր》պատմվածքի մասին կարծիք հայտնելուց ասեցիր` տեսնես երբ ես սկսելու լուսավոր բաներ գրել: Ես մտքիս մեջ քեզ պատասխանեցի` երբեք ու անցա առաջ:
Ծովանկարը գրեցի անմեղ դետալներով ( ոչ մի դաժան, արյունոտ բառ չեմ օգտագործել), էնպես սարքեցի, որ հերոսներս նախկին պատմվածքների նման չտառապեն, ոչ մի ցավ չզգան: Էդ ամբողջ բեռը դրեցի մենակ ընթերցողի վրա` ոչ մի վայրկյան չթերագնահատելով իրեն: Բայց միևնույն ժամանակ չդավաճանեցի ինձ հոգեհարազատ մռայլ/մութ ժանրին ու մթնոլորտին: Հավես տրյուկ ստացվեց :) մի քիչ էլ` զարմացած եմ: Քեզ էլ շնորհակալ եմ իմ էվոլյուցիային հետևելու համար :love
Sambitbaba
04.06.2016, 20:42
ԼԻ՜Լ...
Երնեկ մի օր իրոք քեզ տեսնեի...
Մի օր կարոտել եմ քեզ ու նստել-կարդում եմ քեզ ու սիրով ու բարկությամբ մտածում եմ, թե ինչու՞ ես դադարել գրել:
Իսկ կիթառ նվագել գիտե՞ս...
Որովհետև էդ պահին դեմս նստած կիթառ էիր նվագում (էն "August Rush" ֆիլմը տեսե՞լ ես, - այ, էդ Ռաշի պես), և արյունը մատներիցդ հոնգուր-հոնգուր կաթում էր կիթառի վրա... Է, դու լինեիր իմ տեղը` ի՞նչ կանեիր: Չէ՞ր նստի ու երկու րոպեում մի պատմվածք չէ՞իր գրի այդ մասին... Կներես, որ առանց հարցնելու օգտվեցի բանաստեղծությունիցդ, բայց հո հիմար չէի, որ ինքս գրեի մի բան այդ հրաշքը թողած... Սկզբում չէի էլ ուզում հիշատակել, որ քոնն է, հետո մտածեցի, որ իրավունք չունեմ: Բայց Ռիպն ինձ քիչ սխալ հասկացավ, ես առաջարկեցի, որ աստղանիշերը միայն դնենք, դա քեզ արդեն կզգուշացներ հավանաբար, իսկ բացահայտվելուց հետո արդեն նոր կգրենք, որ դու ես հեղինակը: Իսկ երբ Ռիպն ասաց իր հասկացած տարբերակը, ես մտածեցի, որ այդպես էլ կարելի է, ու էլ չասացի էլ, որ այլ բան էի ուզում, ու հիմա դժգոհ էլ չեմ, որ ամեն ինչ այդպես եղավ::)
Ֆաբիանը...
Ինքս էլ չեմ սիրում Մարիշի ասած "սփոյլը", չնայած երևի ճիշտ էլ չեմ հասկանում, թե ինչ է դա::) Բայց մեկ անգամ չէ, որ ասել եմ. երբ զգայական մի բան է գալիս ու ես չեմ հասկանում, թե դա որտեղից եկավ, - սովորել եմ համարել, որ ամենակարևորը հենց այդ է, և իմ վերջին տարիների ստեղծագործություններում հենց այդպես էլ վարվում եմ, քանզի սեփական փորձից տեսնում եմ արդեն, որ դա է ճիշտը:
Այդ էր պատճառը, որ երբ Ֆաբիանը կապեց ինձ ու կիթառն իրար հետ, մտքովս չանցավ անգամ նրան դուրս վանել պատմությունից, որի հետ նա ընդհանրապես կապ չուներ... Իսկ, լինելով այս պատմվածքի մեջ իմ (ոչ թե հեղինակի, այլ հերոսի) ստեղծած անիրականը, նա` Ֆաբիանը, - քո (հերոսուհու) միջից էլ դուրս մղեց մեկ այլ անիրական կերպար` Բհիշմային, - որն ինձ (հեղինակի) համար արդեն լրիվ անկապ կերպար էր, բայց այդ պահին շատ էր քոնն ու այդ պատճառով ինձ շատ հարազատ... Եվ ինչ խոսք, որ նա էլ մնաց...
Գլուխը դրեց ձեռքերին ու սուզվեց ինքն էլ` քնի Ֆաբիա՞նը:
Շատերին դուր չեկավ այս նախադասությունը:
Նախ, ինձ` հակառակը, շատ է դուր գալիս: Համաձայն եմ, այդ վիճակին հասնելու համար պետք է մի երկու հատ "Կազդուրիչ" գցել, բայց ինչու՞ ոչ...
Հետո, շարահյուսությու՞նն է անհասկանալի... Բայց Լուսանդրը հասկացավ, ճի՞շտ է: Գիտեմ, քերականությունն իր օրենքներն ունի: Բայց, որքան շատ եմ քիթս խոթում հայերենի մեջ, այնքան շատ եմ համոզվում, որ հայերենը շատ լեզուների նախատատիկն է, և այդ պատճառով նրա քերականությունն էլ կարող է ու պետք է որոշակիորեն անսահմանափակ լինի: Կարող է հիմար բան եմ ասում, բայց ես քերականությունից հեռու մարդ եմ, կներեք...
Ճիշտն ասած, Լիլ ջան, վերջն այլ պետք է լիներ: Բայց երբ հասա այս տեղին, չգիտես ինչու, խելքիս փչեց ստուգել բառերի քանակը: 799-ն էին, Այվիի թույլատրած 800-ի փոխարեն... Ես էլ որոշեցի հենց այդտեղ կանգ առնել: Իսկ "իրականում"...
Քանի որ պատմվածքի հերոսներին անգամ պարզ էր, որ այս պատմվածքը մնացել է առանց վերջ, - մենք` հերոսներս, - պետք է որոշեյինք, որ լավ, վերջը մեր վերջն ի՞նչ է լինելու վերջում, այդ քո ասած Վերջնակետում... Ու դու պետք է հիշեիր մի դռան մասին, որն ինքդ էիր նկարել երբևիցէ, ու մենք պետք է դուրս գայինք այդ դռնից:
Եվ այդ դուռը պետք է շատ նման լիներ քո նախկին ավատարի լուսամուտին և իմ "Բաժանվեցինք փողոցների խաչմերուկում"... բանաստեղծությանը...:love
Sambitbaba
04.06.2016, 20:50
Սամ, հիշում եմ մի անգամ էն 《Թաթեր》պատմվածքի մասին կարծիք հայտնելուց ասեցիր` տեսնես երբ ես սկսելու լուսավոր բաներ գրել: Ես մտքիս մեջ քեզ պատասխանեցի` երբեք ու անցա առաջ:
Ծովանկարը գրեցի անմեղ դետալներով ( ոչ մի դաժան, արյունոտ բառ չեմ օգտագործել), էնպես սարքեցի, որ հերոսներս նախկին պատմվածքների նման չտառապեն, ոչ մի ցավ չզգան: Էդ ամբողջ բեռը դրեցի մենակ ընթերցողի վրա` ոչ մի վայրկյան չթերագնահատելով իրեն: Բայց միևնույն ժամանակ չդավաճանեցի ինձ հոգեհարազատ մռայլ/մութ ժանրին ու մթնոլորտին: Հավես տրյուկ ստացվեց :) մի քիչ էլ` զարմացած եմ: Քեզ էլ շնորհակալ եմ իմ էվոլյուցիային հետևելու համար :love
Իսկ մի՞թե "Ծովանկարից" ավելի լուսավո պատմվածք կա այս աշխարհում...
Ինչքան կուզես ասա, որ ես գոթիկայից բան չեմ հասկանում::P
Մեկ է, ես գիտեմ թե Ով Ես Դու Իրականում::angel
Ու չեմ կարող քո էվոլյուցիային չհետևել, որովհետև դու` իմ ամենասիրած Մարիշներից ես...:love
Հ.Գ Իմիջիայլոց, ես էլ, երբ գրում էի "արյունոտ մատների" մասին, մտածում էի, թե բոլորը քո վրա կկասկածեն...
Բայց դու թողեցի՞ր, տիպ... Անմիջապես բացահայտեցիր ինձ::)
Sambitbaba
04.06.2016, 22:25
Մոռացա գրել մի շատ կարևոր պահի մասին, առավել ևս, որ Մարիշը (չեմ հիշում, ուրիշնե՞ր էլ...) հիշատակել էր.
Խոսքս վերջին նախադասությն մասին է.
- Ինչ տարբերություն, թե որտեղ դու ինձ ստեղծեցիր, - ասաց նա, չգիտես` քնած, թե՞ արթուն:
Այստեղ հարցը հավերժական պարադոքսն է Արարման մասին.
Ո՞վ է ստեղծել ում. Աստվա՞ծ մարդուն, թե՞ մարդը` Աստծոն...
Ճիշտ նույն կերպ սա պարադոքսն է նաև ստեղծագործական պրոցեսի.
Ո՞վ է ստեղծում ում. հեղինա՞կը` հերոսին, թե՞ հերոսը` հեղինակին...
Հ.Գ. Հա, Մարիշ ջան, Դեյվիդ Լինչ չեմ կարդացել, բայց այդ տեսարանն ահագին դուրս եկավ::)
Վոլտ, հավես կլինի, որ դու էլ մի բան կազմակերպես. ես էլ կփորձեմ գրել:
Վաղուց մրցույթների համար ոչինչ չեմ գրել. վերջերս մենակ Ինքնագրի համար եմ գրում:
Վոլտ, հավես կլինի, որ դու էլ մի բան կազմակերպես. ես էլ կփորձեմ գրել:
Վաղուց մրցույթների համար ոչինչ չեմ գրել. վերջերս մենակ Ինքնագրի համար եմ գրում:
Անպայման Այվ, վաղուց չես մասնակցել՝ ինչ դու ես կազմակերպում մրցույթներ: Տարբեր մտքեր են պտտվում գլխումս նախագծերի հետ կապված, մի քիչ կհամակարգեմ, ստեղծագործական նախագծերի բաժնում կքննարկենք մի թեթև ու կսկսեմ :)
Sambitbaba
04.06.2016, 22:34
Վոլտ, հավես կլինի, որ դու էլ մի բան կազմակերպես. ես էլ կփորձեմ գրել:
Վաղուց մրցույթների համար ոչինչ չեմ գրել. վերջերս մենակ Ինքնագրի համար եմ գրում:
Իրբ թե ինչու՞ չես մասնակցում: Օրենքով չի՞ կարելի...:o
Իրբ թե ինչու՞ չես մասնակցում: Օրենքով չի՞ կարելի...:o
Չէ, ով ասեց՝ չի կարելի: Ուղղակի չեմ տրամադրվում:
Բայց հիմա հավեսս եկավ: Ես էլ եմ ուզում:
Չէ, ով ասեց՝ չի կարելի: Ուղղակի չեմ տրամադրվում:
Բայց հիմա հավեսս եկավ: Ես էլ եմ ուզում:
Հիշում եմ, որ ժամանակին իրար վրա մրցույթներ էի կազմակերպում ու բնականաբար ես ինքս չէի մասնակցում, թեթևակի նախանձում էի մասնակցողներին :))
StrangeLittleGirl
04.06.2016, 22:45
Հիմա ավելի լավ է մոլորեցնե՞մ, թե ավելի լավ է չմոլորեցնեմ::)
Սենց ասեմ. գրի նենց, ոնց որ Ռուտինն էր կամ Իմպրեսսիան, ոչ նենց, ոնց որ քո նախորդ գործերն էին :)
Ժող, բայց նենց կայֆ պոպկոռն վիճակներ էին, չեք պատկերացնի :)) Սենց պոպկոռնը ձեռիս նստած նայում էի, թե էլ ում եք իմ գործը վերագրելու: Բայց մերսի կարծիքների համար: «Նորմալ» բառը պատմվածքի սաղ տեղերից հանեցի, կերպարների անուններն էլ փոխեցի (էլի օտար անուններ են, բայց ավելի իմաստալից): :))
StrangeLittleGirl
04.06.2016, 22:47
Մարի՜, կազմակերպի էլի մրցույթ: Թե չէ որ մրցույթ չի կազմակերպվում, ոչ մի գործ չեմ վերջացնում :)) Ես էլ կփորձեմ էն վարժանքներից մի երկու բան դուրս քաշել, զբաղվենք:
Sambitbaba
04.06.2016, 23:13
Չէ, ով ասեց՝ չի կարելի: Ուղղակի չեմ տրամադրվում:
Բայց հիմա հավեսս եկավ: Ես էլ եմ ուզում:
Աստված քո ձայնը լսի, իմ էլ ցանկությունը::love
Sambitbaba
04.06.2016, 23:34
Սենց ասեմ. գրի նենց, ոնց որ Ռուտինն էր կամ Իմպրեսսիան, ոչ նենց, ոնց որ քո նախորդ գործերն էին :)
Այսինքն, համ մոլորեցնեմ, համ ո՞չ::o Էտ ո՞նց...
Իսկ իմ ամենասիրած պատմվածքը մնում է "Դևականը": Ու քո իննադու որոշել եմ այն ամենաքիչը վիպակ դարձնել::P
StrangeLittleGirl
04.06.2016, 23:36
Այսինքն, համ մոլորեցնեմ, համ ո՞չ::o Էտ ո՞նց...
Իսկ իմ ամենասիրած պատմվածքը մնում է "Դևականը": Ու քո իննադու որոշել եմ այն ամենաքիչը վիպակ դարձնել::P
Դե Իմպրեսսիայով էլ ես մի պստիկ մոլորեցրել :)
impression
09.06.2016, 01:50
Սամ ջան, շնորհակալ եմ շատ, որ տենց հավես գրել ես պատմվածք, որի հերոսներից մեկը ես եմ: Կարդալիս հա մտածում էի՝ տեսնես ով կլինի գրած, ու ուրախացա, որ դու ես: Ի դեպ, մտածում էի՝ տեսնես տեկիլան գարեջրի հետ կգնա՞ր, ու հենց հաջորդ օրը մեկն էկավ ու տեկիլա ուզեց գարեջրով: Հետաքրքիր զուգադիպություն էր:
:)
Sambitbaba
09.06.2016, 07:26

Բայց դու փորձեցի՞ր ասածիս պես տալ... Իսկապես ժայթքում է::)
Լիլ ջան, քո լիքը բանաստեղծությունների վրա կարելի է պատմվածքներ գրել, ազնվորեն... Ես շատ եմ սիրում քո պոեզիան::love Ափսոս, էլ չես գրում...:(