Շինարար
27.05.2016, 14:48
Վերադառնալով արձանների թեմային՝ կարճ ասեմ իմ մոտեցումը:
Ես ընդհանրապես դեմ եմ մարդկանց արձաններ, հատկապես գլուխներ տեղադրելուն էստեղ-էնտեղ, խոսքս՝ իրական մարդկանց մասին ա, մասնավորապես՝ իշխանության կրողների՝ քաղաքական, ռազմական, հոգևոր և այլն, բացառությամբ էն դեպքերի, երբ պատմություն ա անցել, և էդ մարդիկ արդեն կիսաառասպելական կերպարներ են դարձել: Ասենք՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան չարժե էլի, իսկ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Արգիշտի Առաջին, Անդրանիկ ու Գարեգին Նժդեհ կարելի ա, որովհետև էս մարդիկ արդեն առասպել են դարձել: Բայց ամեն դեպքում էդպես սլացիկ կանգնած, ահեղ արձանների դարն անցել ա:
Շատ կարևոր ա, որ արվեստի գործը իր մեջ շարժում պարունակի, գործողություն, կյանք լինի մեջը, ոչ թե անշարժություն: Ասենք, ոնց են Նիկոլայ Նիկողոսյանի արձանները՝ Նալբանդյան, Չարենց, մարդու հավես ա գլիս, Քոչարի մասին էլ էլ չասեմ:
Հետո կնախընտրեմ, որ մարդկանց արձանի փոխարեն իրանց գործերը պատկերվեն, եթե խոսքը մշակութային գորճիչների մասին ա, ասենք՝ Թումանյանի փոխարեն Հին օրհնություններ, Անուշներ, Գիքորներ, քաջ Նազարներ, Թմբկաբերդի առումներ, չգիտեմ՝ Մաթևոսյանի փոխարեն՝ Մենք ենք, մեր սարեր կամ Աղուն, խի՞ չէ որ... կամ բեռնաձիեր, էնքան բան կարելի ա մտածել, չնայած մշակութային գործիչներին էլի արժե, բայց էլի շարժման մեջ, իրանց գործը արտահայտող, ասենք Մաթևոսյանը չլինի գլուխը ծուռ, ոնց Վանաձորի արձանն ա, թեկուզ կյանքում էդպես ա եղել, այլ լինի ըմբոստացող, ոնց որ իր գործերն են:
Հետո ինձ թվում ա՝ արձաններ քաղաքներում ու գյուղերում տեղադրելը պիտի միայն ավագանով չորոշվի, ես չգիտեմ՝ հանրաքվե անենք ինչ անեք, որ էդ ռաբիզ, անճաշակ մասսան որոշումներ չկայացնի:
Իմ տպավորությամբ Նժդեհի արձանի հեղինակը դաստիարակվել է Կոբզոնի երաժշտության ներքո, իսկ Բաբաջանյանի արձանի հեղինակը Սպիտակցի Հայկոյի ու Թաթուլի:
Չգիտեմէ էն ինչ էսօր անում են մեր քաղաքների մշակութային տեսքի հետ, դա հանցագործություն ա, էլի եմ ասել ու կկրկնեմ, էն որ ասում են Դաիշ, Դաիշ, գիտե՞ք ինչ ա, մշակութային հուշարձաններ են քանդո՞ւմ, մեր տեղական դաիշականները ի՞նչ պակաս են, քիչ մի քանդում են, տեղը էնպիսի անճաշակություններ են վեր խոյացնում:
Չգիտեմ, թվում ա, թե հա ակումբում ասեցինք, եփ եկանք, ու ի՞նչ, եսիմ, ես էլ չգիտեմ ինչ